Գլխաշորերի Մասին, 1 Կորնթ 11.2-16
(1 Կորնթացիներ 11.2-16, Մեկնաբանություն)
Աստվածաշունչը հեշտ գիրք չէ, ուստի տարբեր մարդիկ Աստվածաշնչի նույն համարները տարբեր ձևով են մեկնաբանում ու դրանց ուսուցումները տարբեր ձևով կիրառում: Աստվածաշնչի գրքերի որոշ հեղինակների գրածները հեշտ են հասկացվում, որոշներինը ոչ: Օրինակ, ամենադժվար հասկացվող գրքերը Պողոս առաքյալի գրածներն են: Սրա պատճառն այն է որ Պողոսը Նոր Կտակարանի ժամանակների ամենակրթված աստվածաբանն է եղել: Նա հաճախ մի թեմայի մասին քննարկելով Ծննդոց գրքից է որոշ համարներ բերում, հետո Օրենքի գրքերից, ու հետո թռիչք է գործում Սաղմոսների գրքերի մեջ ու այդ կապակցված համարները իրար հետ համատեղելով մի նոր աստվածաբանություն է ձևավորում: Սա ցույց է տալիս թէ Պողոսը ինչքան խորությամբ է տիրապետել Հին Կտակարանի գրքերին:
Պողոս առաքյալի գրածներից ամենադժվար հասկացվող գլուխներից մեկը 1 Կորնթացի 11-ն է: Պողոսը այս նամակը առաջին դարի Կորնթացիներին է գրում ու մեծ հավանականությամբ Կորնթացիները ամբողջովին հասկացել են Պողոսի գրվածքները: Բայց մենք 21-րդ դարում այդ ճոխությունը չունենք:
Աստվածաշնչի կրթություն չունեցողները սովորաբար այս գլուխը (մնացած գլուխների պես) կարդում ու պարզ ու բառացի ձևով հասկանալով առաջ են շարժվում: Բայց լուրջ սերտողություն անող անկեղծ կրթվածները հասկանում են որ այս մասնահատուկ գլուխը հասկանալու համար սերտողը պետք է այս գլուխի գրվածքների իմաստը այս գլուխից դուրս փնտրի, Աստվածաշնչի այլ համարների մեջ:
Այս գլխում ամենաքիչը 10 հարցեն կան որոնք անմիջականորեն չեն պատասխանվում մեզ համար: Մենք կսկսենք ամենահեշտ հարցերից ու կշարժվենք պատասխանելու ավելի դժվար հարցերը (կամ մեր լավագույնը կփորձենք դրանք պատասխանելու համար):
Հարց 1. Արդյո՞ք այն գլխի ծածկոցը որի մասին Պողոսն է խոսում վերաբերում է կնոջ մազերին, թէ՞ Պողոսը արհեստական/կտորից ծածկոցի մասին է խոսում:
Շատ աստվածաբաններ ու քարոզիչներ հավատում են որ Պողոսը այստեղ կնոջ մազերի մասին է խոսում ու ոչ թէ կտորից/արհեստական ծածկոցի: Սա տրամաբանական հավատք է քանի որ 15-րդ համարում Պողոսը ծածկոց ասելով կնոջ մազերի մասին է խոսում: Ու Պողոսը սա շատ պարզ ձևով է ասում: Կնոջ մազերը նրա համար բնական ծածկոց են:
Բայց մենք չենք հավատում որ Պողոսը այստեղ մազերի ծածկոցի մասին է խոսում: Պողոսը այստեղ արհեստական/կտորից ծածկոցի մասին է խոսում: Սա ամենալավ ձևով ցուցադրվում է 4 և 7 համարներում որտեղ Պողոսը տղամարդկանց մասին խոսելիս ասում է որ <<իր գլուխը ծածկաց վիճակով աղոթող ու մարգարեացող տղամարդը իր գլուխն է անարգում … տղամարդը չպետք է իր գլուխը ծածկի, քանի որ նա Աստծո պատկերն ու փառքն է>>: Պողոսը չի կարող մազերի (որպես բնական ծածկոց) մասին խոսա այս համարներում, այլապես սա այնպես կթվա որ Պողոսը բոլոր տղամարդկանց պատվիրում է որ նրանք քյաչալանան: Սա իհարկե աբսուրդություն կլիներ:
Պողոսը տղամարդկանց գլխի արհեստական ծածկոցի մասին է խոսում: Ուստի, մենք կարող ենք եզրակացնել որ Պողոսը նաև կանա՛նց գլխի արհեստական/կտորից ծածկոցի մասին է խոսում, ոչ թէ նրանց մազերի: Պողոսը կանանց ու տղամարդկանց գլխի ծածկոցների համեմատություն է անում, որը նշանակում է որ սրանք նույն տեսակի ծածկոցը պետք է լինեն: Պողոսը արմատական երկիմաստությամբ կզբաղվեր եթե տղամարդկանց մասին խոսելիս արհեստականին ակնարկեր ու կանանց մասին խոսելիս բնականին/մազերին ակնարկեր: Ուստի, մենք հավատում ենք որ գլխի ծածկոց ասելիս Պողոսը արհեստական ծածկոցի մասին է խոսում, ոչ թէ մազերի մասին:
Հարց 2. Արդյո՞ք ծածկոցը լոկ խորհրդանիշ է:
10-րդ համարում Պողոսն ասում է որ կինը պետք է <<իշխանություն>> ունենա իր գլխի վրա, իշխանություն կամ իշխանության խորհրդանիշ/նշան: Կտորի ծածկոցը ինչ որ մի իշխանության տեսակ է ներկայացնում կնոջ վրա: Իշխանությունը կտորից ծածկոցը չէ, ծածկոցը ուղղակի իշխանությանն է մատնանշում: Ու թէ սա ինչ իշխանություն է քիչ հետո դա կսահմանենք:
Հարց 3. Պողոսը այստեղ սեռերի մասին ընդհանրական ձևով է խոսու՞մ, թէ՞ մասնավորապես ամուսնացածների մասին է խոսում:
Այս հարցի վրա մարդիկ տարակարծիք են: Որոշները հավատում են որ սա միայն ամուսնացած կանանց մասին է խոսում, ուրիշներն էլ հավատում են որ սա բոլո՛ր կանանց մասին է խոսում, ներառյալ անչափահաս երեխաների: Մենք հավատում ենք որ այստեղ Պողոսը ընդհանուր առմամբ և՛ տղամարդկանց մասին է խոսում և՛ կանանց, ոչ միայն ամուսնացած կանանց: Առաջին հերթին, Պողոսը ասում է որ տղամարդը պետք է իր գլուխը չծածկի քանի որ նա Աստծո փառքն ու պատկերն է(h.7): Բոլո՛ր մարդիկ են Աստծո պատկերը, անկախ նրանից թէ նրանք ամուսնանցած են թէ ոչ: Օրինակ, Ադամը ամուսին դառնալուց առաջ էլ էր Աստծո պատկերը: Երկրորդ, Պողոսը ուրիշ ընդհանական արտահայտություններ էլ է անում հ. 11-12-ում, <<Ոչ տղամարդն է անկախ կնոջից ու ոչ էլ կինն է անկախ տղամարդուց .. քանի որ ինչպես կինը եկավ տղամարդուց, այդպես էլ տղամարդն է գալիս կնոջ միջոցով>>, կամ, կնոջ մեջից: Տղաները կնոջ մեջից են ծնվում ու գալիս: Եվան Ադամից վերցվեց, բայց տղամարդիկ էլ կնոջից են ծնվել/ծնվում այդ ժամանակից ի վեր: Ուստի մենք հավատում ենք որ Պողոսը ընդհանրական ձևով և՛ տղամարդկանց մասին է խոսում և՛ կանանց, ոչ միայն ամուսնացածների մասին: Ներքևում նաև կսահմանենք թէ Պողոսը արդյոք երեխաներին էլ է այստեղ ներառում թէ ոչ:
Հարց 4. Գլխաշորերը միշտ են օգտագործվե՞լ
Արդյո՞ք Աստված միշտ է պատվիրել որպիսի կանայք արհեստական/կտորից գլխաշորեր հագնեն: Պողոսը Ծննդոցին ու Ադամին ու Եվային է ակնարկ անում իր այս գրվածքների մեջ: Մի՞թէ մենք պիտի եզրակացնենք որ այս կանոնը մինչև Եդեմի պարտեզ է հասնում: Որոշ գլխաշորականներ այսպես են հավատում, բայց ամբողջ Աստվածաշնչի մեջ ոչ մի ուրիշ համարում կանանց համար գլխաշոր հագնելու ոչ մի հրաման չկա, ներառյալ Հին Կտակարանում: Եթե սա ստեղծագործության պատվերներից լիներ ապա սրա մասին Օրենքի մեջ գրված կլիներ: Բայց Աստծո Օրենքի մեջ ոչ մի այսպիսի պատվիրան չկա: Որոշ դեպքերում տղամարդիկ ու կանայք գլխաշոր են հագել բայց սա մշակույթի ու ավանդության հետ է կապված եղել, ոճի հետ կապված, օգտագործման հետ կապված: Աստծո օրենքի մեջ գլխաշոր հագնելու միակ հրամանը տղամարդու հետ է կապված եղել, ու դա էլ Քահանայի՛ դեպքում (Ելից 28.40, Ղևտացի 8.9).
Ուստի մենք կարող ենք հանգիստ մերժել այն տեսակետը որ գլխաշոր հագնելը ստեղծագործության հրաման է եղել: Պողոսը այստեղ մի նոր բանի մասին է խոսում: Նոր Կտակարանում մի բան փոխվել էր որը այս նոր կանոնի կարիքն էր ստեղծել: Նոր Կտակարանում տղամարդիկ չպե՛տք է իրենց գլուխները ծածկեին, թերևս որ Հին Կտակարանում տղամարդ Քահանաներին հրամայվել էր որ նրանք իրենց գլուխը ծածկեին: Կանայք հիմա պե՛տք է իրենց գլուխը ծածկեին, թերևս որ Հին Կտակարանում այդպիսի ոչ մի օրենք գոյություն չուներ: Իսկ այստեղ ի՞նչ էր փոխվել: Սա մեր հաջորդ հարցին է տանում,
Հարց 5. Պողոսը ի՞նչ նկատի ունի լեզուներով «աղոթել ու մարգարեանալ>> ասելով:
Գլխաշորականները պնդում են որ այստեղ աղոթքի ձևի մասին է խոսում, բայց սա այդպես չէ, քանի որ աղոթքը մի՛շտ է գոյություն ունեցել ու կանայք երբե՛ք գլխաշորի կարիք չեն ունեցել աղոթելու համար(աղոթքի տարբեր թեմաներ կան, բայց աղոթքի <<ձև>> գոյություն չունի, դա ժամանակակից խարիզմատների մոգոնած գաղափարն է. անհասկանալի բարբաջանքներով աղոթելու ձև և նորմալ հասկանալի լեզվով աղոթելու տարբեր ձևեր չկան):

Ոչ մի պատճառ չկա թէ Նոր Կտակարանի ժամանակներում դա ինչու պիտի փոխված լիներ: Ու Պողոսը ոչ էլ պահանջու՛մ է որ կանայք ամեն օր ամեն ժամանակ գլխաշոր հագնեն: Սովորական աղոթքը կարող է տեղի ունենա ամեն ժամանակ ամեն վայրում՝ անկողնում, լողանալուց, մեքենա վարելուց: Արհեստական ծածկոց ունենալը անիմաստ և անգօրծնական է: Անկասկած, եթե կանայք մի՛շտ գլխաշորի կարիք ունենային ապա տղամարդկանց համա՛ր էլ միշտ կպահանջվեր որպիսի նրանք երբեք իրենց գլուխը չծածկեին: Սա զուգահեռություն է:
Իսկ Պողոսը ի՞նչ նկատի ուներ <<աղոթել» ասելով: Մենք այստեղ պիտի հարցնենք թէ արդյո՞ք Նոր Կտակարանի ժամանակ մի նոր տեսակի աղոթք կար որը Հին Կտակարնից տարբերվում էր: Ուշադրություն դարձրեք որ Պողոսը աղոթելը մարգարեանալու հետ մեկտեղ է համատեղում, մարգարեանալը այստեղ խարիզմատիկական նշան-պարգև էր, <<խարիզմատ>> բառի ածական իմաստով: Այստեղ նոր տեսակի աղոթքը ՕՏԱՐ լեզուներով աղոթելն էր: Պենտեկոստից առաջ այսպիսի աղոթքի ոչ մի օրինակ չկա: Սա առաջին դարում նորություն էր: Սա տղամարդկանց ու կանանց օտար լեզուներով աղոթելն էր, նորմալ օտար ազգի լեզուներով: Սա հզոր մի հրաշք էր: Պողոսը ա՛յս տեսակի փոփոխության մասին է խոսում: Այստեղ պիտի նշենք մեկ անգամ ևս որ լեզուներով աղոթելը օտար ազգերի լեզուներով աղոթելն էր, սա հասկանալի աղոթք էր այդ օտար լոզուն իմացողի համար, բայց անհասկանալի էր այդ օտար լեզուն չիմացողի համար: Եթե ես վրացերեն չգիտեմ ու մեկը վրացերեն է աղոթում ապա դա ինձ համար անհասկանալի կլինի: Ավետարանը հիմա պիտի բոլոր ազգերին գնար, ու դրա տարածողները հրեա հավատացյալներն էին որոնք հաճախ օտար լեզուներ չգիտեին, ուստի Աստված նրանց օտար լեզուներ իմանալու հրաշք կարողություն էր տվել որպիսի նրանք օտար լեզուներով աղոթեին որպիսի եկեղեցում նստած օտար ազգերն էլ հասկանային ու դրանից օգտվեին: Լեզուների երևույթի մասին մենք առանձին հոդված ունենք մեր կայքում: Բայց, լեզուներով աղոթելն ու խոսելը ժամանակակից անհասկանալի ձևով բարբաջելը չէ, ինչպես որ Կյանքի Խոսք և այլ խարիզմատ եկեղեցիներում են անում: Դա կատարյալ ցնդաբանություն է, անհամ ու անլուրջ մարդկանց կապիկություններ ու դերասանություններ, երբեմն խառնված իրենց սուբյեկտիվ էմոցիաների/զգացմունքների հետ:
Պողոսը նաև 14-րդ գլխում է մարգարեանալն ու օտար լեզուներով աղոթելը իրար հետ համատեղում: Սրանք գերբնական պարգևներ էին:
Կորնթացիներին գրված այս նամակի մեջ Պողոսը <<աղոթել>> բառի բայական ձևն է օգտագործում 8 անգամ (proseuchomai), ու ամեն անգամ այս խարիզմատական գերբնական պարգևների համատեքստում: <<Աղոթք>> բառի գոյականական ձևը (proseuché) նա ընդհամենը մեկ անգամ է օգտագործում 7.5 համարում, ու այդ դեպքում մարգարեությունը բացակա է: Աղոթքը երբեմն օգտագործվում է ծոմապահության հետ միասին, որը սովորական աղոթքին է վերաբերում, մնացած բոլոր օրինակներում գերբնական օտար լեզուներով աղոթելու մասին է խոսում: Պողոսը գլխաշոր դնելը այս գերբնական աղոթքի ձևի հետ է կապում միայն, ոչ թէ նորմալ սովորական աղոթքի, երբ կանայք սովորական երկրպագության ծառայության են մասնակցում: Կանանցից մի-միայն պահանջվում էր գլխաշոր հագնել երբ նրանք օտար լեզուներով էին խոսում կամ մարգարեանում: Բայց այստեղ նաև ավելին կա: Սրա մասին Ջեյմս Ջորդանն է մեկնաբանություն գրել որի մասին վերջում կնշենք մանրամասնորեն:
Այստեղից մենք այն հետևությանն ենք հանգում որ եթե օտար լեզուներով աղոթելն ու մարգարեանալը դեռևս ուժի մեջ են ապա կանայք պետք է կտորից գլխաշոր պահեն իրենց մոտ: Բայց եթե այս պարգևները այլևս մեր օրերի համար նորմատիվ չեն, նորմալ երևույթ չեն, ապա գլխաշոր հագնելը մեզ համար այլևս գործնական չէ:
6 Պողոսը ի՞նչ նկատի ունի ասելով <<հրեշտակների պատճառով>>, կամ, <<հրեշտակների համար>>:
<<Այս պատճառով կինը պետք է իշխանության խորհրդանիշ/նշան ունենա իր գլխի վրա, հրեշտակների պատճառով/համար>>: Կինը ինչու՞ պետք է լեզուներով աղոթելու ու մարգարեանալու ժամանակ գլխաշոր հագներ հրեշտակների պատճառով/համար: Պողոսը սրանով ի՞նչ նկատի ուներ: <<Հրեշտակ>> բառը Աստվածաշնչում մեծ մասամբ օգտագործվում է հոգևոր էակների առումով, բայց այս բառը նաև մարդկանց վերաբերելով է օգտագործվում: Հուներեն բառը ուղղակի նշանակում է <<պատգամաբեր>>: Հովհաննես Մկրտիչը հրեշտակ/պատգամաբեր էր (Մաթ 11.10), Հայտնության գրքի 7 եկեղեցիների քարոզիչներն էլ էին հրեշտակներ/պատգամաբերներ (Հայտն 2.1, 3.1):
Եթե սա երկնային հոգևոր էակներ հրեշտակների մասին է խոսում, ապա կինը ինչու՞ պիտի գլխաշոր դներ աղոթելուց ու մարգարեանալուց: Որոշները Եսայի 6-ն են բերում որտեղ ասում է որ Քերովբեները իրենց երկու թևերով իրենց երեսն էին ծածկում, երկու թևերով էլ իրենց ոտքերը: Եթե քերովբե հրեշտակները Աստծո ներկայությամբ իրենց ծածկում էին, ապա կանայք էլ պիտի իրենց ծածկեն: Բայց այս տեսակետը հերքելը հեշտ է: Առաջին հերթին, հրեշտակները իրենց երեսն ու ոտքերն էին ծածկում, նրանց գլխի կամ մազերի ծածկոցի մասին ոչինչ չի նշում: Պողոս առաքյալը կնոջը երեսը ծածկող շորի ու ոտքերը ծածկող աձյալի մասին չի խոսում, նա կնոջ գլխի ու մազերի մասին է խոսում: Երկրորդ, երկնային հրեշտակների ծածկոցը իրենց թևերն էին, որը բնականորեն իրենց մի մասն էր կազմում: Սա կնոջ արհեստական կտորից ծածկոցի հետ համեմատական չէ: Երրորդ, այս տեսակետը կնշանակեր որ կանանց ու հրեշտակների միջև մասնակատուկ մի նմանություն կա: Նրանք ո՞րտեղից են այս համեմատությունն անում: Միգուցե ժամանակակից ռոմանտիկ հիմար երգեր լսելուց:
Աստվածաշնչում երկնային հրեշտակները մի՛շտ ներկայացվում են որպես արական սեռի, նույնիսկ Եսայի մարգարե՛ն է քերովբե մարգարեներին արական դերանուններով դիմում: Եթե գլխաշորերը քերովբե հրեշտակների պատճառով է ապա ինչու է հենց միայն կանանցի՞ց պահանջվում գլխաշոր կրելու, ոչ թէ տղամարդկանցից: Ինչպես տեսնում եք, այս տեսակետը հնարավոր չի պաշտնապել:
Երկնային հրեշտակների առումով մեկ այլ տեսություն այն է որ կանայք պիտի գլխաշոր դնեն հրեշտակներին սեռական կրքերից պաշտպանելու համար: Ինչքան էլ սա աբսուրդ թվա, որոշ մարդիկ սրան են հավատում, ես այս անհամությունը Հիսունական եկեղեցու քարոզիչներից եմ լսել: Նրանք Ծննդոց 6-ի պատմությունն են բերում որտեղ իրենք հավատում են որ Աստվածաշունչը ուսուցում է որ հոգեղեն հրեշտակները մարդկային կանանց հանդեպ սեռական կրքերով լցվեցին ու նրանց հետ սեռական հարաբերություններ ունեցան: Սա իհարկե կատարյալ ապուշ հավատք է, քանի որ հրեշտակները հոգեղեն են իսկ կանայք մարմին ունեն, հոգեղենը չի կարող մարմնեղենի հետ սեռական հարաբերություններ ունենա: Ծննդոց 6-ում խոսում է անհավատների ու հավատացյալների խառը ամուսնությունների մասին, երբ հավատացյալները անհավատների հետ ամուսնացան ու մարդկային ռասան պղծեցին, որի հետևանքով Աստված բոլորին սպանեց ջրհեղեղով, բացառությամբ մի հավատացյալ ընտանիքի որոնք խառը ամուսնությունների մեջ չէին մտել: Ծննդոց 6-ը ինչպիսի մեկնաբանություն էլ ունենա ողեգեղ հրեշտակների ու մարդկանց միջև սեռական հարաբերության մեկնաբանության տարբերակը ամբողջովին բացառվում է: Բայց ովքեր որ դրան են հավատում, այս պատճառով են կանանց գլխաշորերը համեստության կամ ամոթխածության նշան համարում: Գլխաշոր հագնելու մեջ ոչ մի համեստություն չկա, ես կասեի նույնիսկ անհամեստություն կա եթե տվյալ դարի մշակույթում ոչ ոք գլխաշոր չի հագնում: Եթե մի եկեղեցում ոչ մի կին գլխաշոր չի հագնում ու մի կին որոշում է միշտ գլխաշոր հագնել, դրանով նա իր տհաս բարեպաշտությունն է ուզում ցուցադրի, սա ցուցադրական մի բան է, ու անպատշաճ է:
Բայցևայնպես, Ծննդոց 6-ի վերը նշված սխալ տեսակետին հավատացողները հավատում են որ 1) հրեշտակները դեռ կարող են ընկնեն 21-րդ դարում, 2) հրեշտակների ու մարդկանց ամուսնությունը կարո՛ղ է տեղի ունենալ դեռևս 3) հրեշտակները կանանց մազերից սեռականորեն գռգռվում են, ու միայն մազերից ոչ թէ մարմնի ուրիշ անդամներից 4) մարդիկ պատասխանատու են անտեսանելի էակների սրբության համար, որոնց մենք ոչ կարող ենք տեսնել, ոչ լսել, ոչ էլ շոշափել: Այս տեսակի ենթադրությունները անապացուցելի են, կարելի է ասել աբսուրդ, հիմարություն: Ի միջի այլոց, շատերի կողմից հարգված Վարդան Նաջարյանն էր ժամանակին 1-ին և 2-րդ կետերին հավատում, դրա համար էլ մարդկանց ուզում էր համոզացներ որ այդ ընկած հրեշտակները ժամանակակից այլմոլորակայիններն են, որոնք 21-րդ դարում զարգացել ու դարձել են երկաթէ ռոբոտներ, իրենց թռչող ափսեներով: ԻՆչքան էլ զավեշտական սա հնչի, բայց այդ մարդը իր տգիտության պատճառով այդպիսի աբսուրդությունների մեջ էր խրված երկար տարիներով, միգուցե նույնիսկ հիմա էլ:
Եթե վերը նշված սխալ տեսակետը ճիշտ լիներ ապա կանայք մի՛շտ, ամեն վայրկյան պիտի գլխաշորով ման գային, քանի որ հրեշտակները մի՛շտ են մեր շուրջը, դիտելով մեր ամեն արածը: Ինչու՞ պիտի հրեշտակների սեռական կրքերը սահմանափակվեին միայն աղոթելու և մարգարեանալու պահերին: Այս տեսակետը պահանջում է որ կանայք ամեն վայրկյան գլխաշոր հագնեն, որը ոչ գործնական է ու ոչ էլ հնարավորին: Մի քանի հարյուր տարի առաջ Ամերիկայի որոշ կրոնական խմբերն (Quakers, Wesleyans, և այլն) էին այսպիսի բաների հավատում, ու նրանք նույնիսկ մրցակցություն էին անում իրար հետ թէ կինը լողանալուց ինչքան արագ է կարող իր գլխաշորը հանի, գլուխը արագ լվանա ու միանգամից գլխաշորը հետ դնի, որպիսի հրեշտակներին չգայթակղի իր բաց մազերով:
Բնականաբար, մեզ ընդհամենը մեկ ընտրություն է մնում <<հրեշտակ>> բառի հասկացության: 1 Կորնթացի 11:10-ում նշված հրեշտակները մարդկային իշխանություններ են, եկեղեցու իշխանություններն են, եկեղեցու երեցները, կամ հովիվը: Սա մի նոր մոգոնած մեկնաբանություն չէ, այս տեսակետին ՔՀ 300-400-ական թվերին են հավատացել շատերը: Այս տեսակետը հավատում է որ կանայք գլխաշոր էին հագնում որպես իրենց եկեղեցու հովիվների հանդեպ հնազանդության նշան/խորհրդանիշ: Սա այն նշանն էր որ նրանք տղամարդկանց առաջնորդության ներքո էին, ու նրանք չէին փորձում այդ իշխանությունը խլեին տղամարդկանցից: Սա առաջին դարում հույժ կարևոր էր, քանի որ որոշ կանայք այդ 40 տարվա ժամանակահատվածում (ՔՀ 30-70 թվերին, մինչև Երուսաղեմի ընկնելը) օտար լեզուներով աղոթում ու մարգարեանում էին, նրանց այդ պարգևն էր տրված, քանի որ Աստվածաշունչը դեռ ամբողջովին չէր գրվել: Վավերացված, իշխանական ուսուցումը սովորաբար տղամարդկանցով է սահմանափակվում, կանանց դա չի տրված, բայց այդ 40 տարվա խարիզմատ ժամանակահատվածում բացառություններ կային, վերը նշված պատճառներով: Եթե կինը լեզուներով պիտի աղոթեր կամ մարգարեանար, ապա նա անպայման պիտի գլխաշոր հագած լիներ, խորհրդանշելով իր ենթարկությունը եկեղեցու տղամարդ պաշտոնյաներին:
Պողոսը Կորնթացիների նամակը ՔՀ 50-ական թվերին է գրել, իսկ Տիմոթեոսին գրված նամակը մոտ ՔՀ 65 թվին է գրել, երբ այդ խարիզմատ ժամանակահատվածը իր ավարտին էր հասնում, ու այստեղ մենք արդեն կարող ենք նկատել խարիզմատությունից դեպի նորմալ ժամանակների անցումային բնույթը, երբ Պողոսը Տիմոթեոսի գրքում ասում է որ կանանց իրավունք չի տալիս եկեղեցում ուսուցելու:

Աստված կանաց ու տղամարդկանց միջև տարբերություններ է ստեղծել, ու այս տարբերությունները լավ ու օգտակար են: Երբ Պողոսը 1 Կորնթ 11-ում գլխաշորերը ստեղծագործության հետ է կապում, այստեղ ստեղծագործականը Գլխավորությունն ու Հնազանդությունն են, ոչ թէ գլխաշորերը: Պողոսը հետևություն է անում որ այս տարբերությունները պետք է եկեղեցու առաջնորդության կառուցվածքի մեջ պահպանվեն, ու գլխաշորը դրա նպատակին էր ծառայում: Սա եկեղեցական իշխանության հանդեպ կնոջ հնազանդության նշանն էր, խորհրդանիշն էր: Մենք նույնիսկ կարող ենք ասել որ դա նշան էր որ այդ կնոջ խոսքերը Աստծուց էին գալիս, վավերացված էին, երբ նա աղոթում ու մարգարեանում էր: Այդ պահին կինը ինքն իրեն չէր խոսում, նա Աստծո՛ խոսքերն էր խոսում:
Այս տեսակետը մահացու հարված է հասցնում գլխաշորայինների գլխավոր սյուներին: Նրանք հավատում են որ գլխաշորը իր ամուսնու հանդեպ կնոջ հնազանդության նշանն է: Ոչ, դա այդպես չէ, ինչպես արդեն ցույց տվեցինք: Գլխաշորը եկեղեցու հովիվի՛/իշխանությունների հանդեպ է կնոջ հնազանդության նշանը: Որոշ տղամարդիկ գլխաշորային են քանի որ նրանք մտածում են որ դա նրանց գլխավորության և իշխանության նշանն է, Ոչ, իրականում դա մեկ ուրի՛շ տղամարդու գլխավորության և իշխանության նշանն է: Սա ընտանեկան իշխանությանը չի վերաբերում, սա եկեղեցու՛ իշխանություններին է վերաբերում, Հովիվների իշխանությանը: Գլխաշորը չի՛ կարող ամուսնու իշխանության հետ կապված լինի, քանի որ ո՛չ բոլոր կանայք են որ ամուսին ունեն:
7 Պողոսը ինչպիսի՞ շրջապատ նկատի ունի
Պողոսը որտե՞ղ նկատի ունի որ լեզուներով աղոթքն ու մարգարեությունը պիտի տեղի ունենա: Պողոսը սրա մասին չի նշում, որը նշանակում է որ նա դա դիտավորյալ է անում: Մեծ հավանականությամբ Պողոսը բոլո՛ր վայրերը նկատի ունի՝ երկրպագության ժամանակ, սերտողության ժամանակ, քաղաքի հրապարակում, և այլն: Անկախ նրանից թէ կինը որտեղ է գտնվում, եթե կինը օտար լեզուներով աղոթում ու մարգարեանում է, նա պիտի գլխաշոր հագած լիներ: Որտեղ էլ որ նա լիներ, դա եկեղեցուն հնազանդվելու նրա նշանն էր: 18-րդ համարում Պողոսը երգրպագության հանդեպ ավելի մասնահատուկ է քանի որ այստեղ թեման փոխվում է դեպի Հաղորդության արարողությանը: Պողոսը գլխավորից դեպի ավելի մասնահատուկ թեմային է անցնում:
Մենք նաև հավատում ենք որ 14.34-ում եկեղեցում կանանց լուռ մնալու հրամանը խարիզմատ պարգևների դրսևորման հետ է կապնվում: Իսկ եթե մեկը հավատում է որ այս համարում Պողոսը բառացի՛ է ասում որ կանայք եկեղեցու պատմության ամեն ժամանակներում պիտի եկեղեցում լուռ մնան, ապա սա 11-րդ գլխի կանանց լեզուներով աղոթելու և մարգարեանալու երևույթին ամբողջովին հակասում է, դա հեչ է անում: Նրանց ասելով, քանի որ կանայք երբեք եկեղեցում իրավունք չունեն խոսելու ապա գլխաշորի կարիք չկա: Այսպիսի տրամաբանությունը Պողոսը գրվածքները ամբողջովին քաոսային է դարձնում: Եկեղեցում <<խոսալը>> այստեղ վերաբերում է ուսուցելուն, կինը երբեք ոչ մի դեպքում իրավունք չունի եկեղեցում ուսուցի/քարոզի:
8 Գլխաշորը ինչպե՞ս պիտի դրվեր
Որոշները ասում են որ գլխաշորը մազերը ամբողջությամբ պիտի փակի, ու որոշներն էլ ասում են որ գլխաշորը կարևոր չէ դե ինչպես է դրվում, կարևորը այս համարին հնազանդվելն է: Բայց եթե այս համարին կանայք պիտի ենթարկվեն ապա սա մեզ ավելին պիտի տեղեկացնի: Մեր դիրքը այն է որ գլխաշորը մազերը ամբողջությամբ պետք է ծածկեր: Պողոսը հաստատում է որ կնոջ մազերը նրա փառքն են (15): Երբ կինը օտար լեզուներով աղոթում կամ մարգարեանում էր ապա նրա կանացիական փառքը պետք է փակվեր քանի որ նա այդ պահին Աստծո խոսնակն է հանդիսանում որը այդ պահին պետք է եկեղեցու տղամարդ առաջնորդներին/իշխանություններին հնազանդության նշան ցուցադրի: Սովորաբար տղամարդի՛կ էին որ երկրպագությունը առաջնորդում ու քարոզում/ուսուցում էին ու մարգարեական խոսքեր էին ասում, բայց այդ 40 տարվա խարիզմատական ժամանակաշրջանում կանայք բացառություն էին կազմում: Եթե կինը այդ դերո՛վ պիտի մասնակցեր, ապա նա պետք է խորհրդանշորեն տղամարդու նման երևար, նա պետք է իր փառքը ծածկեր իր մազերը ամբողջովին ծածկելով:
Մեր այս հավատքը 5 և 6 համարներին ավելի հասկացողության ներթափանցութուն է տալիս: <<Յուրաքանչյուր կինը որը իր գլուխը առանց գլխաշորի է աղոթում ու մարգարեանում … դա նույնը կլինի եթե նա իր գլուխը քյաչալացրած/սափրած լինի, եթե կինը գլուխը ծածկաց չէ ապա նա թող նաև իր մազերը տղամարդու պես կտրի … կնոջ համար ամոթալի է մազերը կտրած կարճացրած լինի … ուստի նա թող գլխաշոր դնի>>: Պողոսն ասում է որ եթե կինը իրեն տրված խարիզմատ պարգևներն է օգտագործում առանց գլուխը ծածկելու ապա նա պետք է իր մազերը շատ կարճ կտրի, Սինեադ Օկոնորի պես, քանի որ դա միակ ձևն է որը նրան տղամարդուն կնմանեցնի: Բայց քանի որ կանանց համար մազերը այդքան կարճ կտրելը ամոթ է ապա սա հարմար ընտրություն չէ: Դրա փոխարեն նա պետք է խորհրդանշորեն իր մազերը <<կորցներ>>, դա գլխաշորով ծածկելով: (միգուց այս պատճառով է որ խարիզմատ եկեղեցիներում կանայք տղամարդ-կին են, <<էգ>> են, կանացիություն չունեն, տղամարդկանց առաջնորդներ են, եկեղեցու առաջնորդներ են, որոնք հաճախ բեմի վրայից ցնդաբանություններ են դուրս տալիս մոլորված ու կտցրած հոգիների համար, ու սրանց ամուսնությունների մեջ <<շալվար հագնողը կանայք են գրեթե միշտ>>: Այս տխմարների հետ ամուսնացողը իր կյանքը հասարակական կոյուղու մեջ կնետի):
Ժամանակակից գլխաշորականները իրենց մազերը մասնակիորեն փակելով ու մազերին հատուկ ոճ տալով գլխաշոր հագնելը սխալ են անում: Նրանց փառքը չի ծածկվում: Սա նշանակում է որ գլխաշորականների մեծամասնությունը գլխաշոր հագնելը սխալ են անում:
Եթե որոշնեը պնդում են որ 1 կորնթացիներում կանանց ուսուցելու համարները նշանակում են որ կանայք նույնիսկ մե՛ր օրերում են կարող մարգարեանալ ու լեզուներով աղոթել, քանի որ Աստծո խոսքը ամեն ժամանակներում միշտ նույնն է, ապա այս մարդիկ ամբողջովին մերժում են այն իրականությունը որ եկեղեցին հասունացող եկեղեցի է, որ ժամանակի ընթացքում որոշ բաներ այլևս եկեղեցում կիրարկելի չեն քանի որ եկեղեցին այդ սկզբնական սաղմնային վիճակից զարգացել ու մեծացել ու հասունացել ու առաջ է գնացել: Սրա մեկ այլ օրինակն այն է որ առաջին դարում հավատացյալները Երրորդության վարդապետության ու նաև Քրիստոսի երկու բնությունների այդքան կատարելագործված աստվածաբանություններ դեռ չէին ձևավորել, եկեղեցին այս հզոր ու օգտակար վարդապետությունները 4-5-րդ դարում ձևավորեց երբ այս վարդապետությունները դիվային հարձակումների էին ենթարկվում:
9 Պողոսը ի՞նչ նկատի ունի <<սովորություն/ավանդություն>> ասելով:
16-րդ համարն ասում է <<եթե մեկը ուզում է վիճարկող լինի ապա մենք այդպիսի ոչ մի սովորություն/ավանդություն չունենք, ու ոչ էլ Աստծո եկեղեցիներն ունեն>>: Սա մի քիչ անհասկանալի է, քանի որ թվում է թէ Պողոսը իր սկզբնական ուսուցմանը հակասում է: Եկեղեցու պատմության մեջ սովորություն/ավանդություն բառը կամ նշանակել է վիճարկող/կռվարար, կամ էլ կնոջը թույլ տալ որ նա առանց գլխաշորի լինի: Բայց Պողոսն ասում է որ տղամարդիկ պետք է կարճ մազեր ունենան իսկ կանայք երկար: Միգուցե Պողոսը սա է ուզում ասի, <<Երկար մազերը տղամարդու համար ամոթ է իսկ կարճ մազերն էլ կանանց համար է ամոթ, բայց եթե մեկը ուզում է վիճող լինի ապա մենք այդպիսի սովորություն/ավանդություն չունենք>>: Այսինքն, մարդիկ չպետք է կռվարար ու դատող լինելու սովորություն ունենան, թէ մազի երկարությունը ինչքան պիտի լինի: Սա այս համարի ամենա-հավանական հասկացությունն է, ու ի միջի այլոց սա նաև կարող է Հին Կտակարանում նշված (Թվոց 6) <<ուխտավորի օրենքը>>, կամ <<ուխտավորի երդումը>> համատեղի: Եթե մի տղամարդ կամ կին կամավոր ձևով ուխտավորի երդում էր անում, նրանք պետք է իրենց մազերը չկտրեին, ու երբ ուխտի ժամանակը վերջանում էր նրանք պիտի իրենց մազերը կտրեին ու Տիրոջը նվիրաբերեին: Սա կնշանակեր որ որոշ ժամանակով կանայք շատ կարճ մազեր կունենային՝ կտրելուց հետո, ու տղամարդիկն էլ երկար մազեր՝ կտրելուց առաջ: Սա Աստծո հրահանգի համաձայն էր, ուստի սա սխալ կամ մեղավոր բան չէր: Մշտական <<ուխտավորները>>, ինչպես օրինակ Սամվելը, Սամսոնը, Հովհաննես Մկրտիչը, երկար մազեր են ունեցել: Սա նրանց համար ամոթալի չէր, սա դամսկիության կամ սեռերը խառնելու նշան չէր: Միգուցե Պողոսը 16-րդ համարում ուզում է ասի որ <<ես գիտեմ որ տղամարդկանց ու կանանց համար մազերի երկարության բացառություններ կան, ու այդ պատճառով մենք չպետք է վիճող լինենք դրա վերաբերյալ>>:
10 Պողոսը ի՞նչ նկատի ունի <<բնություն>> ասելով:
Պողոսը 14-րդ համարում ասում է որ <<բնությունը ինքն>> է ուսուցում որ տղամարդիկ պիտի կարճ մազեր ունենան իսկ կանայք երկար մազեր: Պողոսը, մեր հավատքով, այստեղ նկատի ունի Աստծո ընդհանուր մտադրությունը, նպատակը, տղամարդկանց և կանանց համար: Երբ Աստված տղամարդուն և կնոջը ստեղծեց Նա Իր նպատակը պե’տք է որ նրանց հայտնած լիներ: Արդյո՞ք Եդեմում նրանք երկուսն էլ կարճ մազեր ունեին, թէ երկար: Թէ՞ Ադամը կարճ մազեր ուներ իսկ Եվան երկար: Մեզնից շատերը կհամաձայնվեն որ Ադամը կարճ մազեր ուներ իսկ Եվան երկար: Մարդկություն այս չափանիշին է հետևել մինչև այսօր: Իհարկե որոշ բացառություններ կլինեին տղամարդկանց ու կանանց համար, բայց փաստը այն է որ տղամարդկանց մեծամասնությունը կարճ մազեր են միշտ ունեցել իսկ կանայք երկար: Սա մի՛շտ է այսպես լինելու քանի որ սա Աստծո նպատակն է եղել հենց սկզբից: Եզեկիել 44.20-ի նոր տաճարի տեսիլիքի մեջ Աստված ասում է որ քահանաները չպետք է իրենց գլուխը սափրեն/քյաչալացնեն, ու ոչ էլ թողնեին որ իրենց մազերը շատ երկարեին, նրանք պետք է կարճացնեին իրենց մազերը: Սա ցուցադրում է որ (ամենաքիչը) տղամարդ քահանաների դեպքում մազերը պետք է կարճ լինեին: Ու այստեղ նշենք որ մենք չենք հավատում որ Հիսուսը երկար մազեր է ունեցել: Ցավոք սրտի կինոների ու նկարների մեջ Հիսուսին երկար մազերով են պատկերում, ու ժողովուրդը Հիսուսին հիպիական երկար մազերով են միշտ պատկերացնում, որը սխալ է:
Մազերի ճշգրիտ երկարության մասին մենք տեղեկություն չունենք, բայց մենք գիտենք որ մեղք կլինի եթե տղամարդը իր մազերը այնպես անի որ կնոջ նման երևա, ու կինն էլ ի՛ր մազերը այնպես անի որպիսի տղամարդու պես երևա (Արևմուտքում լեզբիանկա կանայք մեծ մասամբ իրենց մազերը շատ կարճ են կտում որպիսի տղամարդու տեսք ստանան): Իհարկե տղամարդկանց մի քիչ երկար մազերի ոճ կա որը նրանց կանանց տեսք չի տալիս(որոշ սփյուռքահայ տղամարդկանց մետ է սա ընդունված), ու կանայք էլ որոշ մազերի կարճ ոճեր ունեն որը նրանց տղամարդու տեսք չի տալիս, սա հասկանալի է ու նորմալ երևույթ է(օրինակ, երբ կինը իր մազերը <<կառա>> ոճի է կտրում, նրա մազերը մանավանդ գլխի հետևի մասում շատ կարճ են, բայց այս ոճից պարզ է որ սա կանացի ոճ է ոչ թէ տղամարդու): Այստեղ կարևորը այն է որ սեռերի միջև տարբերությունները պահպանվեն, մազերի ճշգրիտ երկարությունը այնպիսի բան չէ որի մասին մենք պետք է չափից դուրս դոգմատիկ (խիստ) լինենք (Աբսողոմի մասին գրված է որ նա ինչ որ տեսակի երկար մազեր ուներ, 2 Թագ 14.25, ու այդ փաստը մասնահատուկ ձևով չի դատապարտվում, թերևս որ նա շատ անհաջող տղա դուրս եկավ վերջում):
Բայց ամեն դեպքում տղամարդը իր կնոջից ավելի երկար մազեր պետք է ունենա, որպես կանոն: Երկար մազերը կնո՛ջ փառքն են, ոչ թէ տղամարդու: Երբ տղամարդ ամուսինը իր կնոջից ավելի երկար մազեր է ունենում այդ փառքը տեղաշարժվում է: Աստված տղամարդուն և կնոջը այնպես է ստեղծել որ նրանք իրենց յուրահատուկ տեսքը ունենան, ներառյալ մազերը, ու այդ յուրահատկությունները պետք է պահպանվեն, մանավանդ Եկեղեցու առաջնորդների մեջ:
Հավելյալ դիտարկումներ
Այստեղ ամփոփման կարգով որոշ բաներ կրկնենք ու նաև ավելացնենք:
Երբ Պողոսը ասում է որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, ու ամեն կնոջ գլուխը տղամարդն է, և Քրիստոսը գլուխը Աստված է, այստեղ Պողոսը չի ուզում ասի որ կինը տղամարդուց ստորադաս է, կամ Քրիստոսը Աստծուց է ստորադաս, քանի որ Քրիստոսը հենց ինքը Աստված է: Քրիստոսը Աստծուն ստորադաս չէ, Որդի ուրախանում է Հայր Աստծո փառքի դերում լինելով, Հոր գլխավորության ներքո: Նույն ձևով կանայք տղամարդկանց ստորադաս չեն, այլ՝ նրանք իրենց ամենամեծ ուրախությունը գտնում են իրենց ամուսնու փառքը լինելով:
1 Կորնթ 11-14 գլուխները խոսում են օտար-լեզուներով <<աղոթելու և մարգարեանալու>> մասնահատուկ պարգևների մասին որոնք ժամանակավոր էին տրվել եկեղեցում, մինչև Նոր Կտակարանի ամբողջական գրվելը: Այս պարգևները ՔՀ 70 թվին ավարտվեցին: Ուշադրություն դարձրեք որ այս համարները Հաղորդության և Քարոզ լսելու ժամանակ գլխաշոր դնելու մասին չեն խոսում, միայն օտար լեզուներով աղոթելու և մարգարեանալու պահերի մասին են խոսում:
Իրականում, ոչ ոք հաստատ չգիտի թէ այս համարներում <<գլուխը ծածկելը>> ինչ է նշանակում, դա կարող է մազերի մասին խոսա կամ կտորից գլխաշորի: Մենք ենթադրում ենք որ կտորից գլխաշորի մասին է խոսում: Ու կարելի է ասել որ քանի որ ոչ ոք հաստատ չգիտի թէ գլուխը ծածկելը ինչ է, դա նշանակում է որ մենք չենք կարող այս պատվիրանին ենթարկվենք:
Առավել ավելին, եթե Աստված այդքան շատ մտահոգված լիներ որ պատմության մեջ ամեն ժամանակվա եկեղեցիները այս համարների պատվիրաններին պիտի ենթարկվեին, ապա Նա եկեղեցուն բավարար տեղեկություն կտար թէ այս համարներում ինչ է հրամայվում: Նույն ձևով, մեր օրերում ոչ ոք չգիտի թէ Ղևտացի 19.27-ում նշված գլխի անկունները կլորացնելը ինչ է նշանակում, ուստի այդ հրամանին ենթարկվելը անհնարին է, ու համենայն դեպս այս հրամանը միայն ՀԿ-ի Իսրայելին էր տրված:
Որոշ մեկնաբաններ ասում են որ գլխաշոր դնելն ու չդնելը տարբեր մշակույթների հետ է կապված եղել, մի երկրի մշակույթում դրել են մեկ այլ երկրում չեն դրել: Նրանց պնդմամբ Կորնթացիների մշակույթում բոլոր նոռմալ ու բարոյական կանայք գլխաշոր էին հագնում, ուստի Պողոսը նրանց ասում է որ նրա՛նք էլ պիտի գլխաշոր հագնեն, մինչդեռ Հռոմի մշակույթում կանայք գլխաշոր չէին հագնում, ուստի Պողոսը Հռոմեացիների գրքում այդ քաղաքի հավատացյալներին այս նույն հրամանը չի տալիս: Բայց սա սխալ մեկնաբանություն է: Այս համարներում Պողոսի ներկայացրած խորհրդանիշերը տղամարդկանց ու կանանց կապում է աղոթքի ու մարգարեության մասնահատուկ պարգևների հետ, ոչ թէ եկեղեցու ընդհանրական կյանքի հետ: Լեզուներն ու մարգարեությունը եկեղեցու-ձևավորման և Աստվածաշնչի գրման մասն էին կազմում եկեղեցու պատմության այդ ժամանակավոր հատվածում:
Փառքը մի բան է որը շողում է ընդ հառաջ: Մարդը Աստծուց է գալիս, ուստի Աստծո փառքի շողումն է ընդ հառաջ, ու սա նաև կնոջն է վերաբերում ինչպես նաև տղամարդուն: Կինը տղամարդու կողքից է գալիս, ուստի կինը տղամարդու փառքի շողումն է ընդ հառաջ: Այս պատճառով տղամարդու փառքը իր մազերի մեջ չէ, նրա փառքը իր կինն է: Անբնական բան է երբ տղամարդը իր մազերի մեջ է փառք գտնում, քանի որ դրանով նա կնոջն է մերժում: Սա փափուկ միասեռականության նման մի բան է: Կնոջ փառքը իր մազերի մեջ է, ու այդ փառքը ընդ հառաջ է շողում: Տղամարդը սկզբում ստեղծվեց, բայց նրա ստեղծագործությունը համալրվելու/ավարտվելու կարիք ուներ: Ու կի՛նն է որ տղամարդուն համալրում է: Տղամարդը վաղեմի/հին և անփառավոր է, կինը վերջաբանական և փառավոր է:
Կնոջ գլխի վրայի իշխանությունը նրա գլխի ծածկոցով է նշանավորվում, և դա տղամարդուն է ներկայացնում:
Օրենքի մեջ ծածկոցը Աստծո և մարդու միջև եղող հաստատությունն է որը նշանավորվում էր խորանի/աղոթարանի վարագույրով և տապանակի ծածկոցով, տապանակի (մարդ) և Փառքի (Աստծո) միջև: Այս ծածկոցը հարկավոր էր մարդու մեղավորության պատճառով:
Այս ծածկոցը հենց ինքը Օրենքն էր, որը ծանոթացվել էր որպիսի մարդկանց պաշտպաներ մինչև ամբողջական փրկագնության ժամանակը (խաչը): Օրենքը մարդու և Աստծո հարաբերությունն է հայտնում, իսկ նախա-քրիստոնեական ժամանակներում օրենքի դերերից մեկն այն էր որ այն սահմանագիծ էր հանդիսանում մարդու և Աստծո միջև, մեր պաշտպանության համար: Օրենքը մարդու գլխի իշխանությունն էր, որի պատճառով մարդիկ պետք է գլխի ծածկոց հագնեին երբ նրանք Աստծուն էին մոտենում (ՀԿ-ի քահանաները): Կարող ենք ասել որ քահանայի գխի վրա դրված ծածկոցը/գլխարկը նրա գլուխն էր պաշտպանում Աստծո գլուխ-ճզմող զայրույթից (Ծննդ 3.15): Քահանան խորհրդանշորեն ժողովրդի մեղքերն էր կրում (Ելից 28.38), ու նրա գլխի ծածկոցը նրա պաշտպանության հետ էր կապված երբ նա այդ գործն էր անում: Երբ Ոզիաս թագավորը իր մեղքերով հանդերձ տաճարի մեջ ներխուժեց իր գլուխը առանց ծածկոցի, Աստված նրան բորոտությամբ հարվածեց իր գլխի վրա (2 Մնաց 26.16):
Նոր Կտակարանի ժամանակներում գլխաշոր հագնելը շարունակելը նշանակում է որ մարդիկ չեն ընդունում որ Աստծո բարկությունը բավարարվել է Հիսուս Քրիստոսի կատարած գործով: Եթե մենք Քրիստոսում ենք ապա Աստված այլևս չի սպառնում մեր գլուխը ճզմի: Եթե մենք ուզում ենք որ Սուրբ Հոգու այլևս-վտանգ-չներկայացնող կրակը մեր գլխի վրա գա ապա մենք մեր գլուխը պետք է բաց պահենք(Գործք 2): Աղոթարանի/խորանի վարագույրը/ծածկոցը հեռացվել է և տաճարը բացվել է(Հայտն 11.9): Այլևս ընդունված չէ որ մարդը գլխաշոր դնի իր գլխի վրա քանի որ Աստծո և մարդու միջև այլևս պատնեշ չկա, Աստծո և մարդու միջև այլևս իշխանություն չկա: Օրենքը հեռացվել է որպես <<բաժանման միջին պատ>>, մարդու և Աստծո միջև:
Եթե տղամարդը շարունակում է իր գլխի վրա ծածկոց կրի ապա նա իր Գլխին՝ Քրիստոսին է ամոթի ենթարկում, խորհրդանշորեն մերժելով այն փաստը որ Քրիստոսը Աստծո և մարդու միջև պատնեշը վերացրել է:
Այս փաստը հավասարապես նաև կնոջն է վերաբերվում, բայց կնոջ կյանքի դեպքում մեկ այլ բնագավառ էլ կա: Իր կյանքի որոշ բնագավառերում կինը իր և Աստծո միջև իշխանություն ունի, քանի որ նա ամուսնու իշխանության ներքո է: Ուստի կանայք օտար լեզուներով աղոթելու և մարգարեանալու ժամանակ պետք է գլխի ծածկոց կրեին, որը իրենց ամուսնու իշխանությունն էր ներկայացնում (ընդհանրապես ամուսնու, բայց մասնավորապես եկեղեցու տղամարդ հովիվների): Եթե կինը մերժեր գլխաշորը ապա նա իր գլխին էր անարգում՝ իր տղա-մարդուն, բացահայտ կերպով մերժելով տղամարդու իշխանությունը: Այսպիսի բանով զբաղվում են այն եկեղեցիներում որտեղ կանանց թույլ է տրվում բեմի վրայից քարոզելու: Սրանք անամոթ կանայք են, անկախ նրանից թէ նրանք ինչքան ճիշտ կամ սխալ բաներ են քարոզում: Ու այսպիսի կին քարոզիչների լսող կանայք էլ այդ անարգանքին են միանում: Թերևս որ ես անձամն նկատել եմ որ այսպիսի կին քարոզիչներին լսողները գլուխ/իշխանություն չունեն իրենց վրա, իրենց կյանքում նոռմալ տղամարդ չկա, լինի դա ամուսին, հայր, եղբայր, թէ եկեղեցու հովիվ:
<<բնության>> մասին:
Երբ կինը տղամարդու ծածկոցն է մերժում (իշխանությունը) սա միասեռական հակվածություն է, լեզբիանություն է: Տղամարդու իշխանությունը/գլխավորությունը մերժելն ու ինքնավար լինելը հեշտ բան է, սա հակառակ սեռի հետ ներգրավվելու ցավն ու ռիսկը հեռացնում է: Կյանքի Խոսք և մնացած խարիզմատ եկեղեցիների կանայք էականորեն լեզբիանական հակվածություններ ունեն: Ինչ վերաբերում է տղամարդուն, ինչպես արդեն նշեցինք, կանացիական ոճի երկար մազեր ունենալով տղամարդը կնոջ փառքն է մերժում: Սա ինքնա-փառավորում է, միասեռականության պես մի բան: Սա նույնպես հեշտ ապրելաոճ է, քանի որ մենակ մնալով տղամարդը խուսափում է հակառակ սեռի օտարության հետ ներգրավվելու ցավից ու ռիսկից: Տղերքի հետ հեշտ է ուրիշ տղաների, նույն սեռի հետ ընկերություն անել, քանի որ նրանք իրարից շատ տարբերություններ չունեն: Բայց դիմացի սեռի հետ շփվելն ու հարաբերվելն ու նրա հետ ապրելը դժվար է, քանի որ ահագին տարբերություններ կան երկուսի միջև: Ու շատ տղաներ այս պատճառով միասեռական են դառնում ու ուզում են ուրիշ տղայի հետ ապրեն, նույնն էլ կանանց է վերաբերվում:
Պողոսը նույն <<բնություն>> բառն է օգտագործում Հռոմեացի 1.16-ում նկարագրելու միասեռական գործունեությունը:
Այստեղ տղամարդու մեղքը ինքնա-փառավորումն է, մինչդեռ կնո՛ջ մեղքը ինքնա-ծածկոցն է:
14-րդ համարում <<երկար մազեր>> կարող է նաև նշանակի <<գանգուր մազեր>>, բայց այստեղ հիմնականում խոսում է մազերի փառավորության մասին, ոչ թէ երկարության/կարճության մասին: Որոշները ասում են որ 15-րդ համարը ասում է որ կնոջ գլխի ծածկոցը նրա երկար մազերն է, արհեստական գլխաշորը չէ, բայց սա հնարավոր չէ, քանի որ 4-րդ համարը ասում է որ եթե տղամարդը իր գլխին դրած ծածկոցով է աղոթում կամ մարգարեանում ապա նա իր գլուխը(գլխի վրա դրված իշխանությունը/Քրիստոսին) անարգում է: Սա իհարկե արհեստական ծածկոցի մասին է խոսում: 5-րդ համարում էլ ասում է որ եթե կինը իր գլուխը առանց ծածկոցի է աղոթում կամ մարգարեանում ապա դա նույնը կլիներ եթե նա իր գլուխը սափրեր/քյաչալանար, որը իհարկե տարբերություն է դնում մազերի ու գլխի արհեստական ծածկոցի միջև:
Այսպիսով, 14-15 համարների միտքը այն է որ <<բնությունը>> ինքն է ուսուցում որ տղամարդիկ կարճ մազ պետք է ունենան, իսկ կանայք՝ երկար, փառավոր մազեր: Բայցևայնպես, այդ 40 տարվա եկեղեցու ժամանակավոր շրջանում մեկ այլ խորհրդանշական պահանջ է ծանոթացվում. տղամարդկանց չծածկված գլխեր և կանանց ծածկված գլխեր, երբ նրանք օտար լեզուներով էին աղոթելու և մարգարեանալու:
Այսպիսով, այստեղ մենք ունենք և՛ ստեղծագործության հրամանագիր և’ փրկագնական-պատմական խորհրդանշական հրամանագիր: 8-9 համարներն ասում են որ կինը տղամարդուց է սկզբնավորվել, և այս ստեղծագործական հարաբերությունը նշանավորվում է կնոջ երկար մազերով և տղամարդու կարճ մազերով(14-15): Միևնույն ժամանակ, որպես փրկագնական-հրամանագիր, կինը պետք է Քրիստոսի հանդեպ իր հնազանդությունը նշանավորի իր ամուսնու միջոցով, իր գլուխը ծածկելով (5-6 և 10 համարներ), իսկ տղամարդը Քրիստոսի հանդեպ իր հնազանդությունը նշանավորում է եկեղեցու հովիվների միջոցով, իր գլուխը բաց պահելով (4 և 10-12 համարներ):
Իր գրածների դեմ վիճարկողների համար Պողոսը ասում է որ եթե դուք այս բաների հետ համաձայն չեք ապա դա ձեր խնդիրն է, քանի որ բոլոր եկեղեցիները ինձ հետ համաձայն են:
Վերջնական Ամփոփման Ձևով
- Այս համարները կանանց չեն պատվիրում որ նրանք եկեղեցում գլխաշոր կրեն: Այս կանոնը մի-միայն վերաբերում է այն դեպքերին երբ կանայք օտար լեզուներով աղոթում ու մարգարեանում էին, ու մի-միայն այդ դեպքերին է վերաբերում և ոչ թէ քարոզ լսելու ժամանակ, երգելու և փառաբանելու ժամանակ, հաղորդության ժամանակ: Ու մենք գիտենք որ օտար լեզուներով աղոթելն ու մարգարեանալը ՔՀ 70 թվին է վերջացել: Ժամանակակից անհասկանալի լեզուներով բարբաջանքները կատարյալ ցնդաբանություն են ու աստվածապաշտության ու Աստվածաշնչի հետ ոչ մի կապ չունեն:
- Այս համարներից %100 պարզ չէ թէ ինչ տեսակի գլխի-ծածկոցի մասին է գնում խոսքը, ուստի մենք չենք կարող ժամանակակից եկեղեցուց գլխաշորի կանոն պահանջենք: Աստված սա այդքան կարևոր չի համարել որպիսի մեզ ավելի մանրամասն ու պարզ բացատրություն տա:
- Մարգարեանալը ավարտվել է ու օտար լեզուներով աղոթելն էլ է ավարտվել: Ինչպես արդեն ասացինք, այս բաները ՔՀ 30-40 թվերի եկեղեցուն էր տրվել ժամանակավորապես, մինչև Նոր Կտակարանի ամբողջական գրվելը:
- Մարգարեանալն ու օտար լեզուներով խոսելը Սուրբ Հոգու տված պարգևներն են եղել: Այս համարներում, մանավանդ 14-րդ գլխում Պողոսը ամենաշատը մտահոգված է Քրիստոնեական երկրպագության ժամանակ եկեղեցու կարգ ու կանոնով: Ինչու՞: Քանի որ Սուրբ Հոգին շատ անուղղակի և խորհրդավոր ձևերով է գործում, ուստի շատ հեշտ է այս գործընթացը կեղծելը: Մենք ինչպե՞ս ենք կարող իմանալ թէ արդյո՞ք Սուրբ Հոգով ենք առաջնորդվում թէ ոչ: Պողոսի տված պատասխանը շատ պարզ է: Ճշմարիտ Սուրբ հոգին կարգ ու կանոնի է տանում, սուտ հոգին ան-կարգ-ության է տանում, որը մենք ժամանակակից Կյանքի Խոսք ու այլ խարիզմատ ու Հիսունական եկեղեցիներում ենք տեսնում:
Այս ժամանակավոր 40 տարվա եկեղեցու կյանքի մեջ Աստվածաշունչը դեռ չեր գրվել ամբողջությամբ ու մարդկանց համար պարզ չէր թէ Եկեղեցու մեջ կարգ-ու-կանոնը ինչպես էր լինելու: Սուրբ Հոգին այդ նոր կարգ-ու-կանոնությունն էր ձևավորում: Սա կարելի է ասել որ <<քաոսային>> ժամանակաշրջան էր, երկու կարգ-ու-կանոնների մեջտեղի անցումային ժամանակա-շրջանն էր, Հին և Նոր Կտակարանների կարգերի մեջտեղի շրջանն էր: Օրինակ, ՀԿ-ում միայն արուներին էին թլպատվում ու միայն նրա՛նց վրա էր ուխտի նշանը դրվում, բայց նոր կտակարանում նաև էգերն/(աղջիկները/կանայք) էին մկրտվում ու նաև նրա՛նց վրա էլ էր ուխտի նշանը դրվում: Եկեղեցում կանանց նոր դիրքը կեղծ հոգիների կողմից օգտագործվում էր ուսուցելու համար որ կանայք տղամարդու ծածկոցի կարիքը այլևս չունեին, ու որ տղամարդիկ կարող էին կանանցից անկախ գործեին: Ճշմարիտ հոգին Պողոսի միջոցով հայտարարում է որ դա այդպես չէր, և Հոգին Եկեղեցուն մի արտաքին նշան էր տալիս նշանավորելու տղամարդկանց և կանանց փոխհարաբերական հարաբերությունը: Այս պահանջարկները ուժի մեջ էին միայն առաջին դարի ա՛յդ 40 տարվա ժամանակաշրջանում երբ Սուրբ Հոգին մասնավորապես ակտիվ էր եկեղեցու մեջ, մարգարեանալու և օտար լեզուներով աղոթելու երևույթների ժամանակ, քանի որ հենց ա՛յդ ժամանակ էր որ ճիշտ ու կեղծ հոգիների տարբերությունները պետք է պարզ կերպով հաստատվեր:
- Իսկ սա ի՞նչ է նշանակում մե՛ր ժամանակների համար: Սա նշանակում է որ երկրպագության ժամանակ տղամարդկանց և կանանց տարբերությունները չեն վերանում: Կանայք որպես կին են երկրպագում, տղամարդիկ էլ որպես տղամարդ: Տղամարդիկ առանց ինքնա-փառքի են երկրպագում, կանայք էլ իշխանության ներքո են երկրպագում: Մի ձևով կարելի է ասել որ տղամարդիկ առանց կանանց չեն կարող երկրպագեն, քանի որ Աստված փառավոր բազմություն է պահանջում որպիսի Իրեն երկրպագեն, իսկ տղամարդիկ կանանց կարիքը ունեն որպես փառք, քանի որ կինը տղամարդու փառքն է, այդ տղամարդը լինի նրա ամուսինը թէ եղբայրը թէ հայրը թէ եկեղեցու հովիվը/տղամարդիկ: Կանայք էլ առանց տղամարդկանց չեն կարող երկրպագեն, քանի որ կանայք տղամարդկանց կարիք ունեն որպես ծածկոց: Մենք այլևս այս բանի արտաքին խորհրդանիշի կարիքը չունենք աղոթելու ժամանակ, բայց մենք այս բաները պետք է հասկանանք:
- Ինչ վերաբերում է սովորական կյանքին, կանայք հարաբերաբար պետք է ավելի երկար ու փառավոր մազեր ունենան քան թէ տղամարդիկ: Տղամարդը չպետք է երկար մազեր ունենա կամ իր մազերը փառավորի: Սա ստեղծագործության/ստեղծագործական հրամանագիր է:
- Աստվածաբանորեն խոսելով, մենք բոլորս էլ Քրիստոսի հարսի մասն ենք կազմում, տղամարդ թէ կին: Մենք չպե՛տք է մեր սեփական ծածկոցները սարքենք, կամ Աստծո առջև առանց ծածկոցի գնանք, բայց մենք պետք է Քրիստոսին ունենանք որպես մեր գլխի ծածկոց, մեր ծածկոց: Միաժամանակ, մենք բոլո՛րս ենք Աստծո զավակները, ուստի մեզնից ոչ ո՛ք չպետք է Աստծո առջև գնա իր սեփական փառքով, բայց Աստծուն մոտենանք Ի՛ր տված փառքով:
- Ես մինչև հիմա ոչ մի հասուն ու նոռմալ եկեղեցի չեմ տեսել որտեղ կանայք գլխաշոր դնեն: Միգուցե այդպիսի եկեղեցիներ կան, բայց ես անձամբ բազում եկեղեցիներ եմ այցելել որտեղ կանայք գլխաշորեր են դրել ու կարող եմ ասել որ այս եկեղեցիներում ժողովուրդը Աստվածաբանորեն բացարձակ տգետ ու մարմնավոր մարդիկ են եղել, մեկ-մեկու և ուրիշների հանդեպ լցված լինելով ատելությամբ, նախանձով ու չարությամբ: Նազենի Հովհաննիսյանը 573 տղամարդկանց հետ անկողին է մտնում ու հետո եկեղեցի մտնելուց գլխաշոր է հագնում, կարծես թէ այդ արհեստական ծածկոցը նրան ազատելու է Աստծո զայրույթից: Ու սա նաև թատերականի մնացած դուրս-ընգածներինա վերաբերվում:
