| <<Քրիստոսի Հարության Նշանակությունը: Նա Նրանց Վրա Շնչեց>> Հովհաննես Ռշտունի Հարության Օրը, Հովհաննես 20: 20:1 Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցուած է: 20:2 Ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն միւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»: 20:3 Պետրոսը եւ միւս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս: 20:4 Երկուսով միասին վազում էին, բայց միւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից եւ աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ: 20:5 Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ: 20:6 Եկաւ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա յետեւից էր գալիս. մտաւ գերեզմանը եւ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, 20:7 եւ վարշամակը, որ նրա գլխին էր, միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած՝ մի կողմ էր: 20:8 Այն ժամանակ մտաւ եւ միւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց. 20:9 քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ՝ մեռելներից պէտք է յարութիւն առնի: 20:10 Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը: 20:11 Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. եւ մինչ դեռ լաց էր լինում, կռացաւ դէպի գերեզմանը 20:12 եւ տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարմինն էր եղել: 20:13 Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետեւ իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»: 20:14 Երբ այս ասաց, դէպի յետեւի կողմը դարձաւ եւ տեսաւ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է: 20:15 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»: Նրան այնպէս թուաց, թէ պարտիզպանն է. եւ ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»: 20:16 Յիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ: Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ): 20:17 Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»: 20:18 Մարիամ Մագդաղենացին եկաւ ու աշակերտներին պատմեց, թէ ինքը Տիրոջը տեսել է, եւ նա իրեն այս բաներն է ասել: 20:19 Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»: 20:20 Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը: 20:21 Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»: 20:22 Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին: 20:23 Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»: 20:24 Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ: 20:25 Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»: 20:26 Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ: 20:27 Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»: 20:28 Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ: 20:29 Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»: 20:30 Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն: 20:31 Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք: Խաչելությամբ մեռնելը զարհուրելի և տանջալից մահվան ձև էր: Խաչելության տանջանքներից ամենավատերից մեկը ջրազրկումն էր: Մեր Տիրոջ խաչելությունից հետո հաջորդեց թանկ թաղումը: Թաղվելով հարուստ մարդու գերեզմանում, և զմռսվելով ահագին քանակի զմռսման նյութերով, կանայք նախապարտաստվում էին վերադառնային կիրակի վաղ առավոտյան, որպեսզի եզրապակեին թաղման գործը: Թաղումը սիրո արտահայտություն էր, ոչ թէ հավատքի: Նրանք պատրաստվում էին Հիսուսին մշտապես թաղել: Հետո, կիրակի առավոտյան, Հարությունը: Քաղաքի մեջ սկսել էին շշուկներ տարածվել դրա մասին, երբ պահակները խուճապահար փախան ու Հերոդին հաղորդեցին դրա մասին: Առաքյալները, գոնե ուրախությամբ լցված լինեին, լցվել էին սարսափով, ուստի նրանք փակ դռների հետևում էին պախկվել, անհավատության մեջ, վախենալով որ նրանցից վրեժ կլուծեին: Այս առավոտ ոչ ոք խնդության մեջ չէր, ոչ հռոմեացիները, ոչ ժողովուրդը ու ոչ էլ աշակերտները: Կանայք գերեզման գնալով արդեն լուրը հաղորդել էին, ինչպես արդեն հռոմեացի զինվորներն էին լուրը հաղորդել: Մարիամը չէր ուզում հավատալ, տեսնելով դատարկ գերեզմանը մտածում էր թէ ինչ որ մեկը գերեզմանը պղծել է: Պետրոսն ու Հովհաննեսը երկյուղածության գնացին ստուգելու, քանի որ նրանք համոզված էին որ սա դիակագողության կամ գերեզմանապղծության դեպք չէր, բայց այս պահին նրանք պատրաստ չէին ավելին ասել: Մառի Մաղդաղեացին գերեզմանի մեջ մտավ, որը սարի քարի մեջ էր փորված, այնտեղ տեսնելով երկու հրեշտակների, մեկը գլխի մոտ մյուսն էլ ոտքերի մոտ, որտեղ որ Հիսուսի դիակը պետք է պարկած լիներ: Երբ հրեշտակները նրան հարցրեցին թէ ինչու ես լացում, Նա նրանց ասաց, քանի որ նրանք իմ տիրոջը վերցրել են ու չգիտեմ թէ որտեղ են տարել: Սա ասելով Մարիամը շրջվում դուրս է գալիս գերեզմանից: Մաղդաղեացի Մարիամի կուրությունը այս պահին անհավատալի է, քանի որ այս հրեշտակների դիրքը, մեր Տիրոջ գերեզմանի մեջ, համահունչ էր Հին Կտակարանի քավության խնկամանի (կամ, ողորմության աթոռի) և (վկայության) տապանակի դիրքին ու դասավորությանը(Ելից 25:17-22): Հրեշտակները այս դիրքով նստելով վկայում էին այն փաստին որ հիմա սա քավության Աստծո խնկամանն է, Աստծո և մարդու հանդիպման վայրը: Տաճարը և տաճարի վարագույրը պղծվել էին, վարագույրը պատռվել էր, որը նշանակում էր որ այդ բոլոր ՀԿ-ի ձևերը վերջացած էին, որ հիմա Հիսուսի զոհն էր, Նրա կատարած քավությունն էր որ մարդու և Աստծո հանդիպման վայրն էր, բայց Մարիամը չէր ուզում հավատար: Օրը դեռ չէր բացվել, ու արցունքոտ աչքերով նա դարձավ ու Հիսուսին տեսավ բայց չգիտակցեց որ Հիսուսն էր, քանի որ նա կուրացած էր արցունքով ու վշտով: Հիսուսը նրան հարցնում է <<կին, ինչու՞ ես լացում>>, ու նա ենթադրելով որ նա պարտիզպանն է ասում է <<եթե նրան վերցրել եք ասեք թէ որտեղ եք տարել ու ես կգամ նրան կվերցնեմ>>, հետո Հիսուսը նրա անունն է տալիս, և Մարիամը Հիսուսին ճանաչում է ու նրանից է կախվում: Մեր հայերենի թարգմանության մեջ ցավոք սրտի գրված է որ Հիսուսը նրան ասւմ է <<մի մոտեցիր>> կամ <<մի դիպչիր>>, (20:17), բայց բնագրերի մեջ գրված է <<մի կախվիր>>: Ճշմարիտ թարգմանությունը այսպես պետք է լինի, <<Մի կախվիր Ինձնից, քանի որ Ես բարձրանում եմ>>, ինձնից մի կախվիր, քանի որ ես չեմ կարող վերադառնալ հին կյանքին, հին ձևերին, ես բարձրանում եմ, նոր կյանքը գերազանցում է, փոխարինում է հին կյանքին, ես գնում եմ իմ Հոր մոտ և վերևից պետք է իշխեմ ու ես չեմ վերադառնալու հին կյանքին, բայց գնա և իմ եղբայրներին ասա որ ես բարձրանում եմ իմ և ձեր հոր մոտ, իմ և ձեր Աստծո մոտ: Հիսուսը չէր ուզում ասեր որ ինձ չես կարող դիպչել, այլ, որ դու չես կարող ինձ քաշել, ինձնից կախվել, ինձ իմ հին կյանքին վերադարձնել, քանի որ հիմա իմ կյանքը գերազանցում է այս աշխարհին, այս աշխարհից վեր է, ու ես պետք է իշխեմ վերևից: Հետո Հիսուսը հայտնվում է իր աշակերտներին: Եբրայեցիների 12-րդ գլուխը, արդեն սահմանելով թէ ինչն է հավատքը, մեզ հորդորում է որ մի կողմ դնենք կասկածամտությունը, թերահավատությունը, որ հաճախ է մեզ պաշարում, ու վազենք մեր դեմ դրված մրցույթը, համբերատարությամբ և խնդությամբ: Բայց Հիսուս Քրիստոսի հարության վերաբերյալ ամենակարևոր համարը, Հովհաննես 20 գլխի մեջ, ու կարելի է ասել ամբողջ Աստվածաշնչի մեջ, ամենակարևոր համարները Հովհ. 20:19-23 համարներն են: Տեր Հիսուսը Իր հարությունից հետո աշակերտներին է հայտնվում և նրանց ասում է, «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»: 20:22 Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին: 20:23 Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»: <<Խաղաղություն լինի ձեզ>>, հենց սա ինքնին շատ կարևոր ողջունելու ձև էր, քանի որ Նա կարող էր նրանց ասեր <<Ամոթ ձեզ, հազար ամոթ, քանի որ այն ամենը որ ձեզ երեք տարի սովորեցրեցի, դուք անհավատ էիք, դուք չուզեցաք հավատայիք>> բայց Նա նրանց ասաց <<Խաղաղություն ձեզ>>: Հիսուսը նրանց վերաբերվեց ոչ թէ համաձայն նրանց գործերի, այլ համաձայն Իրեն, Իր կերպարի, համաձայն նրանց արդարացված դիրքի Հայր Աստծո և Իր հարաբերությամբ, ու մեզ հետ էլ է այդպես վերաբերվում, մենք Հիսուսում ենք ոչ թէ համաձայն մեր գործերի բայց համաձայն Իր կատարած գործի, Իր մահով քավության արած գործի, մեզ արդարացնելու գործի: Ուստի աշակերտները խնդության մեջ էին քանի որ Հիսուսը նրանց հետ դատաստանի ձևով չվերաբերվեց, բայց խաղաղության ձևով, որից հետո Նա ասում է, <<ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում, Ստացեք Սուրբ Հոգին>> ու սրանից հետո մենք կարդում ենք Հիսուս Քրիստոսի հարությանը վերաբերող ամենակարևոր արտահայտությունը, << Եթէ մէկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի>>: Ի՞նչն է այս բառերի իմաստը, այս արտահայտության իմաստը: Հիսուսը, մեռելներից հարություն առնելով եկավ Իր աշակերտների մոտ այս խոսքն է ասում, որը Ծննդոց 2:7-ի արձագանքն է, <<Եվ Եհովա Աստվածը հողի փոշուց շինեց մարդուն, և նրա ռնգերի մեջ կյանքի (կենդանության) շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ>>: Հովհաննես 20:22-ում ու Ծննդոց 2:7-ում նույն բառն է օգտագործվում, <<Շնչել>>: Ծննդոցում Աստված հողի վրայի վերին շերտի փոշին վերցնելով Ադամին ստեղծեց և նրա մեջ կյանքի շունչ փչեց, իսկ այստեղ Հիսուսը հարություն առնելուց հետո գալիս է ու Իր աշակերտների մեջ է կյանքի շունչ փչում, քանի որ նրանք պատկանում էին Ադամի մեռած մարդկությանը, նրանք պատկանում էին մեղքի ու մահվան աշխարհին, ու այդ սենյակի մեջ նստած լինելով Նա նրանց վրա փչեց, և ասաց, <<ընդունեք/ստացեք դուք Սուրբ Հոգին>>: Հիսուսի նոր մարդկությունն էր ստեղծվել: Հիսուսը, որպես հարություն առած Ադամը, նոր մարդը: Հիսուսը այստեղ սրանով հայտարարում է, <<Հիմա ես սկսում եմ (կորցրած) դրախտի վերականգնումը, վերակառուցումը: Ես նոր մարդկության ստեղծագործությունն եմ սկսում, նոր մարդկություն եմ ստեղծում: Նոր մարդկությունը որը մեղքի ու մահի աշխարից առանձնացված է, ստացեք դուք Սուրբ Հոգին: Քրիստոսը առաջին պտուղն է ու նոր ստեղծագործության սկիզբն է: Այնուհետև Հիսուսը հայտարարեց ասելով, << Եթէ մէկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի(նրանց մեղքերը նրանց վրա կմնան)>>: Ի՞նչն է այս խոսքի իմաստը: Եկեղեցուն տրված այս զորության խոստումը նույնիսկ հարությունից առաջ էր տրվել, բայց հիմա Հիսուսը այս զորությունը եկեղեցուն է շնորհում: Սա ուղղակի նշանակում է որ եկեղեցին, հավատացյլաները այս զորությունն են տրվում ու նրանց հրամայվում է որ այս զորությունը գործի դնեն, օգտագործեն: Այս զորությունը գործի դնեն Աստծո Խոսքի ծառայության (սպասավորության) միջոցով: Նրանք ովքեր համաձայն Աստծո Խոսքի գալիս ու ներում են խնդրում, հավատալով ու ընդունելով Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տեր ու Փրկիչ, եկեղեցին պետք է նրանց հայտարարի որ իրենց մեղքերը հեռացված են, ներված են, նրանք Աստծո ներկայության մեջ են կանգնած իրենց մեղքերից մաքրված: ԲԱՅՑ, երբ մենք մեր շուրջի աշխարհին ենք նայում, անապաշխարհ ու չհավատացող աշխարհին, մենք պետք է նրանց հայտարարենք որ նրանց մեղքերը նրանց վրա են մնացած, ներված չեն, նրանք դատապարտության մեջ են ապրում, ուստի նրանց վրա դատաստան է գալու: Ուստի, հավատացյալը, եկեղեցին, երկակի պատասխանատվություն ունի. Աղոթելու որ իր և հավատացյալների մեղքերը մաքրվեն, ու որ Աստծո դատաստանը գա անաստվածների վրա: Աշխարհի դեմ կանգնելով այս զորությունն է տրված մեզ, երբ Հիսուսը Իր աշակերտների վրա փչեց նա նաև նրանցից հետո եկած հավատացյալների վրա է փչում ու այդ զորությունը տալիս նրանց: Մենք նոր մարդկությունն ենք, նոր ստեղծագործությունն ենք, նոր ազգն (ժողովուրդն) ենք: Այս չարիքի ու մահվան աշխարհի դեմ կանգնելով մենք պետք է աղոթենք որ նրանց վրա դատաստան գա: Մենք այս աշխահի ժառանգներն ենք, ու ինչպես ենք մենք կարող աշխարհը ժառանգենք եթե չաղոթենք որ նրանց վրա նրանց մեղքերը մնան ու նրանց վրա դատաստան գա, ու եթե չխնդրենք մեր և մյուս հավատացյալների մեղքերի մաքրման համար: <<Ստացեք դուք Սուրբ Հոգին>>: Առաջներում Նա նրանց ասել էր <<սա իմ մարմինն է որը ձեզ համար է կոտրվում>>: Ես ձեզ իմ անդամն եմ սարքում, հիմա ստացեք Սուրբ Հոգին: Ես ձեզ հոգին եմ տալիս ու ձեզ ուղարկում եմ որ Իմ գործը շարունակեք: Գնացեք և կործանեք մեղքի ու մահվան զորությունը: Գնացեք և փրկության բարի լուրը քարոզեք Իմ միջոցով, և նաև դատաստան քարոզեք Իմ միջոցով բոլոր նրանց ովքեր ձեզ կմերժեն ու չեն հավատա: Ուստի գնացեք ու բոլոր ազգերից աշակերտներ արեք, քանի որ բոլոր զորությունն ու իշխանությունը, երկրնքում ու երկրում, ինձ ա տրվել (սատանան աշխարհի վրա իշխանություն չունի, Քրիստոսը ունի). Ուստի Հիսուս Քրիստոսը մեզ հրամայել է որ գնանք ու նվաճենք, քանի որ այս աշխարհի թագավորությունները պիտի Աստծո և Իր Քրիստոսի թագավորությունը դառնան: Սա՛ է Հիսուսի հարության իմաստը, նշանակությունը: Եկեք աղոթենք: Մեր Տեր ու մեր Աստված, մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ այս ժամանակներում, երբ մեր շուրջի աշխարհը համատարած մեղքի ու մահի մեջ է. աշխարհը փորձում է վերացնել Քրիստոսի գործը, դու մեզ Հիսուսի հարությունով նոր ստեղծագործություն ես արել ու կարողություն ես տվել որ գնանք ու Ավետարանը քարոզենք ու մեղքի ու մահի աշխարհը նվաճենք ու հավատացողներին մեղքերի թողություն հայտարարենք, ու ավետարանը մերժող մեղքի ու մահի աշխարհի վրա դատաստան հայտարարենք, այն աշխարհի որը փորձում է Քրիստոսի կատարած գործը կործանի ու մեղքն ու մահը նվաճի գիտությունով ու դեղերով ու Քո սուրբ օրենքները կործանելով ու Քո արդարությունը վերացնելով: Մեր Տեր ու մեր Աստված, մենք այսօր աղոթում ենք որ Դու նրանց մեղքերը նրանց վրա թողնես մնան, նրանց վրա դատաստան բերես, որպեսզի նրանց զորությունն ու իշխանությունը կործանելով հավատացյալ քրիստոնյաներին կարողություն տաս այս աշխարհը ժառանգելու: Ու նրանք ովքեր Քեզ կընդունեն, աղոթում ենք որ նրանք Հիսուսի տված փրկող գիտությանը հասնեն ու նրանց մեղքերը նրանց վրայից մաքրվեն ու նրանք Քո շնորհը ճանաչեն ի փրկություն: Մեզ զորացրու և խիզախացրու, ու մեզ գիտակից դարձրու որ Դու մեզ կանչել ես հաղթանակելու: Սա է հաղթանակը որ նվաճում է աշխարհը, մեր հավատքը: Մեր Աստված, ինչքան մեծ ես դու, մենք քեզ գովաբանում ենք: Հիսուսի անունով, ԱՄԵՆ: |
