Վերջին Ժամանակներ
<<Նախա-Նեղությունների Հափշտակություն>> Մաս 1
1 Թեսաղոնիկեցի 4.12-17
Brian Schwertley (Բռայն Շվերտրլի)
Այս ուսուցումը այն թեմայի մասին է թէ արդյո՞ք Նախա-Նեղությունների Հափշտակությունը աստվածաշնչային է: Համառոտ կերպով, Սա այն վարդապետությունն է որի համաձայն ապագայում սկսվելու են նեղությունների յոթ դաժան տարիներ, ու դրանք սկսվելուց առաջ լինելու է հավատացյալների երկինք տեղափոխվելու հափշտակությունը, որը Քրիստոսը Իր <<գաղտնի, անձայն>> երկրորդ մարմնական գալուստով է անելու, ու սկսվելու են նեղությունների յոթը տարիները որից հետո լինելու է Քրիստոսի երկրորդ-երկրորդ մարմնական գալուստը այդ հավատացյալների հետ ու նա երկրի վրա ապրող անհավատներին դատելով սկսելու է Իր (բառացի) հազար տարվա թագավորությունը
Մենք չենք հավատում որ Աստվածաշունչը ուսուցում է որ այս տեսակի ու այս հերթականության դեպքեր են լինելու: Մեր այսօրվա ուսուցումով մենք դա ենք ապացուցելու:
<<12 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների (մեռածների) մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն: 13 Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ: 14 Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք (այսինքն, մեռածներից առաջ հարություն չենք առնի) ննջեցեալներին, 15 որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. 16 ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք: 17 Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով>>:
Սկզբում ուզում եմ մի քանի բաներ ասեմ վերջաբանության թեմայի շուրջ: Առաջին հերթին ուզում եմ հասկանանք որ երբ մենք խոսում ենք հափշտակության և Քրիստոսի երկրորդ մարմնական գալուստի մասին, ապա մենք Ավետարանի մի բնագավառի մասին ենք խոսում: Ավետարան ասելով այդ բառը իր ընդհանուր իմաստով նկատի ունենք: Ու երբ մենք վերջաբանության մասին ենք խոսում, ապա վերջաբանության թեման չի նախատեսված որպեսզի մեզ ֆանտազիաների մեջ գցի, այն նախատեսված չէ որ մարդկանց որգևորի ու նրանց հետաքրքրասիրությունները բավարարի, այլ, վերջաբանության թեմայի նպատակը մեզ Հիսուս Քրիստոսին մատնացույց անելն է: Այս բանը կարևոր է որ մեր մտքի մեջ պահենք: Մյուս բանը որ մեր մտքի մեջ պիտի պահենք այն է որ երբ մենք այս համարներն ենք կարդում Քրիստոսի երկրորդ գալուստի մասին, այս համարները մեզ մատնացույց են անում Աստծուն և Նրա սրբությանը, սրանք մեր սրբացման համար են գրվել:
Մենք ուզում ենք պատշաճ հասկացություն ունենանք Աստվածաշնչական հերմենյուտիկայի: Հերմենյուտիկան աստվածաշնչական մեկնաբանության գիտությունն է, Աստվածաշնչի համարները հասկանալու գիտությունն է: Մեր օրերի սխալ հասկացումները հերմենյուտիկայի չհասկացությունից են գալիս: Շատ մարդիկ մեր օրերում իրենց մտքի մեջ եղած նախա-ենթադրություններն են կարդում Աստվածաշնչի մեջ, նրանք մի բանի են հավատում ու Աստվածաշունչը կարդալով ուզում են Աստծո համարները հարմարացնեն իրենց մտքի մեջ արդեն գոյություն ունեցող հավատքին, նախա-ենթադրություններին: Հերմենյուտիկայի կանոններից մեկն այն է որ Աստվածաշնչի ավելի պարզ համարները պետք է օգտագործվեն որպեսզի ոչ պարզ համարները մեկնաբանվեն: Օրինակ, եթե մենք մի 20 համարներ ունենք որտեղ գրված է որ Հափշտակությունը, Քրիստոսի Երկրորդ Մարմնական Գալուստը ու Վերջին Դատաստանը բոլորը մեկ օրում են տեղի ունենալու, ապա երբ մենք գալիս ենք Հայտնություն 20-ին, որը ապոկալիպտիկային համար է, որը բառացի հասկանալու համար նախատեսված չէ, օրինակ, 1000 տարին, որը աստվածաշնչում սովորաբար նշանակում է մի անորոշ երկար ժամանակահատված, օրինակ, Երբ Սաղմոս 50:10-ում ասում է <<Որովհետև Իմն են անտառի ամեն գազանները և ՀԱԶԱՐԱՎՈՐ սարերի անասունները>>, այստեղ սա չի նշանակում որ հազար-մեկերորդ սարի վրայի անասունները Աստծունը չեն, ուղղակի ընդամենը հազար սարինն են Իրենը: Մենք չպետք է մեր նապա-ենթադրական մտքերը բերենք Աստվածաշնչի մեջ, այլ, մեր վարդապետությունները պետք է Աստվածաշնչից քաղենք: Նաև, Աստվածաշունչը չի կարող ինքն իրեն հակասել: Մենք պետք է ավելի պարզ համարները օգտագործենք մեկնաբանելու ավելի քիչ պարզ համարները:
(Սահմանում: Ապոկալիպտիկային գրականությունը մարգարեություն գրելու մի ժանրա է որը ձևավորվել է հրեաների հետ-արտաքսության ժամանակներին: Սա հուներեն (ἀποκάλυψις, apokálypsis) բառն է որը նշանակում է <<հայտնություն>>, մի բան բացել: Սա մի հատուկ գրելու ձև է որը մասնավորապես մոտակա, միջին, և հեռավոր ապագայի կանխագուշակություններին է վերաբերում: Աստվածաշնչում կան նաև գրվածքների ուրիշ ժանրեր, օրինակ Պոեզիա (Սաղմոսներ, Առակներ և այլն), ժանր (Ծննդոց, Ելից և այլն), ու ուրիշ ժանրեր: Մարդկանցից շատերը Աստվածաշունչ կարալով նույնիսկ գաղափար չունեն որ այսպիսի տարբեր ժանրերի տեսակներ կան ու նրանք Հայտնության գիրքը կարդալիս մտածում են թէ այն կարող են կարդալ նույն ձևով ինչպես որ Ծննդոց ու Թվոց գրքերն են կարդում ու շատ բաներ սխալ են հասկանում: Երբ որ մարդու ձեռքում եղած միակ գործիքը չակուչն է, ապա նրա աչքին ամեն ինչ մեխ է երևում):
Մեր ժամանակներում ավետարանչական ու խարիզմատ եկեղեցիներում տարածում գտած ուսուցումներից մեկը Նախա-Նեղությունների Հափշտակության վարդապետությունն է: Այս վարդապետությունը ուսուցում է որ կան Քրիստոսի երկրուդ գալուստի երկու տարբեր գալուստներ: Առաջին գալուստը գաղտնի է, որը պատահում է ապագում տեղի ունեցող 7 տարվա նախա-նեղությունների ժամանակից առաջ, ու այս գալուստով Հիսուսը գալիս է Իր սրբերի/հավատացյալների համար, բոլոր հավատացյալները, ողջ թէ մեռած, Հիսուսին են հանդիպելու օդում, ու Հիսուսը նրանց երկինք է տանելու: Սա, ըստ նրանց հավատքի, Հիսուսի երկրորդ գալուստի առաջին մասն է: Երբ ես ժամանակին խարիզմատ հիցունական եկեղեցի էի հաճախում, իմ մտքում պատկերացնում էի որ այդ մարդկանց մի մեծ բազմությունը օդի մեջ պիտի բարձրանային, ու երկրի վրա լիքը մեքենաների ավտովթարներ են լինելու ու օդանավները առանց օդաչուների գնալու էին ու շենքերին էին բախվելու: Մեր ժամանակներում մարդկանց մտքի մեջ այս ֆանտազիաներն են պտտվում: Ու հետո, մեծ նեղությունների 7 տարուց հետո Հիսուսը սրբերի հետ վերադառնալու է երկիր: Այս երկրորդ գալուստի երկրորդ մասը այլևս գաղտնի չէ, բայց տեսանելի է լինելու բոլոր մարդկանց կողմից: Այս գալուստով Հիսուսը պետք է կործանի Իր բոլոր ընդդիմությանը և, համաձայն այս հավատքի, Հիսուսը 1000 տարվա թագավորություն է հիմնադրելու երկրի վրա (կարծես թէ անցյալ 2000 տարիների ընթացքում երկրի վրա Հիսուսը չի իշխել երկաթէ գավազանով): Նրանք սա կոչում են հազարամյակը, կամ հազարամյակի թագավորությունը: Այս հավատքի ամենամեծ ջատագով Հալ Լինդսին (Hal Lindsey), որը 1970-ականներին մի շարք գրքեր գրեց ու մուլտի-միլիոնատեր դարձավ, (Late Great Planet Earth 1969, New World Coming commentary on revelation 1973). Նա այս խոսքերն է ասում <<հափշտակություն բառը իրականում նշանակում է օդի-մեջ-բռնել, դրա համար ես այդ մեծ հափշտակությունը կոչում եմ մեծ-օդի-մեջ-բռնելու երևույթը>>: Այս վարդապետությունը մեր օրերում ավելի մեծ տարածքում է գտել Թիմ Լեհեյի (Tim LaHaye -Left Behind) գրքերով, որտեղ նա մի շարք վեպեր ու պատմվածքներ է գրել, որը իր ասելով հիմնված է Աստվածաշնչի վրա: Բայց այս գրքերը Աստվածաշնչի վրա հիմնված չեն, դրանք մաքուր ֆանտազիաներ են (Թիմ Լեհեյը այս հիմարությունները գրքերի ու կինոների վերածելով 20 միլիոն դոլար փող է աշխատել): Այս վարդապետական հավատքը մեր օրերում այնպիսի կենտրոնական հավատք է դարձել Քրիստոնեության մեջ որ այն համարվում է հավատացյալ լինելու կամ չլինելու չափանիշ: Այսինքն, ով որ այս ֆանտազիաներին չհավատա չի կարող հավատացյալ լինել: Շատ եկեղեցիներում եթե մարդ նախա-նեղությունների հափշտակության վարդապետությանը չհավատա ապա նա եկեղեցու անդամ չի կարող լինել, ու շատ անգամ նրան եկեղեցուց դուրս են շպրտում:
Մենք ցուցադրելու ենք որ այդ մարդկանց նախա-նեղությունների-հափշտակության աստվածաբանական ու էքսեգետիկական բոլոր <<փաստարկերը>> կենտրոնանում են իրենց գլխի մեջի անձնական նախա-ենթադրական հավատքը Աստվածաշնչի համարների վրա պարտադրելու փորձերով: Էքսեգետությունը (exegesis) այն է երբ մարդը վերցնում է աստվածաշնչի մի համար ու նայելով դրա համատեքստին ու օգտագործելով հերմենյուտիկայի կանոնները այդ համարն է մեկնաբանում, այդ համարի իսկական իմաստն է քաղում աստվածաշնչից: Իսկ Այզեջիսիսը (Eisegesis) այն է երբ մարդը վերցնում է աստվածաշնչի մի համար ու սկսում է իր մտքերը պարտադրել դրա վրա, իր անձնական բացատրություններն է սեղմում այդ տեքստի մեջ: Այս մարդիկ Այզեջիսիսով են զբաղվում:
Այս երկու մաս ուսուցումով մենք ցույց ենք տալու որ նախա-նեղությունների-հափշտակության վարդապետությունը Աստվածաշունչը չի ուսուցում: Այս վարդապետությունը ոչ մի ձևով հնարավոր չի քաղել Աստվածաշնչական ուսուցումներից, այն հակասում է Քրիստոսի մարմնական Երկրորդ գալուստի ուսուցմանը, ու մենք ցույց են տալու որ այս վարդապետությունը եկեղեցու պատմության ոչ մի հարանվանության կամ ճյուղի մեջ չի ուսուցվել, 1830 թվից առաջ:
Առաջին հարթին եկեք ուսումնասիրենք նախա-նեղությունների-հափշտակության վարդապետության սկզբնաղբյուրը: Եթե մարդ մի վարդապետության է հանդիպում ու այդ ուսուցումը եկեղեցու պատմության 1800-1900 տարվա մեջ ոչ մի տեղ այն չի գտնում, ապա մարդ պետք է կասկածամիտ լինի: Քանի որ Քրիստոսը ասել է որ Սուրբ Հոգին միշտ եկեղեցու հետ է լինելու, հավատացյալին ճշմարտության է առաջնորդելու ու մեր մտքերն է լուսավորելու որպեսզի մենք Աստվածաշունչը հասկանանք: Հավատքով արդարանալու վարդապետությունը, երրորդության վարդապետությունը ու մնացած վարդապետությունները բոլորը մենք կարող ենք գտնել Եկեղեցու պատմության մեջ, լինի դա Ռեֆորմացիայի ժամանակ թէ միջին դարերում ու թէ եկեղեցու առաջին դարերի եկեղեցու հայրերի գրածների մեջ: Ուստի, եթե դու մի վարդապետության ես հանդիպում որը եկեղեցու պատմության մեջ ոչ ոք չի ուսուցել ապա դու պետք է շատ կասկածամիտ լինես: Իհարկե այս փաստը ինքնին չի ապացուցում որ մի նոր ուսուցումը մեխանիկորեն սխալ է, բայց սա գոնէ պետք է մարդու մեջ կասկածներ առաջացնի, քանի որ եթե Աստվածաշունչը մի բան է ուսուցում ապա եկեղեցու պատմության մեջ գոնէ մեկ երկու աստվածաբաներ կամ մեկնաբաններ պետք է որ դա հայտնաբերած ու ուսուցած լինեն: նախա-նեղությունների-հափշտակության ուսուցումը 1830 թվից առաջ գոյություն չի ունեցել: Արդյո՞ք այս վարդապետությունը սկզբնավորվել է Աստվածաշունչը ուսումնասիրող մասնագետների կամ մեկնաբանների կողմից: Ո՛չ: Առաջին անգամ այս վարդապետությունը ուսուցել է Մարգարետ Մկդանոլդ (Margaret McDonald) անունով մի 14 տարեկան աղջիկ Շոտլանդիայում: Նա ոչ աստվածաբան է եղել, որ մեկնաբան: Նա մի այսպես կոչված մարգարեուհի է եղել Շոտլանդիայում Նախնական Առաքելական Եկեղեցի անունով մի աղանդավորական շարժման մեջ: Այդ տարիներին Էդվին Ըրվինգ անունով մի քարոզիչ Երեցական եկեղեցուց բաժանվելով գնացել իր անձնական շարժումն էր սկսել, նրան կարելի է համարել խարիզմատ եկեղեցու շարժման և Դիսպենսեցիոնալիզմի հայրը: (Dispensationalism, Դիսպենսեցիոնալիստները նրանք են ովքեր Աստվածաշունչը վերցնում են ու տարբեր արհեստական մասերի են բաժանում, սա մեր ժամանակակից եկեղեցիների հոգևոր հաշմանդամության հիմնական պատճառն է: Դիսպենսեցիոնալիստներին մենք կարճ ձևով կանվանենք Դիսպի, Դիսպիություն, Դիսպիներ): Քրիստոնյա հեղինակներից մեկը այդ օրերին Շոտլանդիա է այցելել ուսումնասիրելու այդ շարժումը ու դրա մասին գիրք է գրել: Նա այսպես է ասում <<մենք տեսանք թէ ինչպես է մի 14 տարեկան երիտասարդ աղջիկը, Գլասգոի Նավահանգստային քաղաքում անձնական հայտնություններ ստանում, որով նա հայտարարում էր որ մի խումբ քրիստոնյաներ օդի մեջ բարձրանալով հափշտակվելու են, նախքան հակա-քրիստոսի օրերի ժամանելը, ու սա առաջին անգամն էր որ որևէ մեկը Հիսուսի Երկրորդ մարմնական գալուստը կիսել է երկու տարբեր մասերի: Ու Մարգարետի մարգարեություններին ներկա է եղել Ջոն Դարբի (John Darby) անունով մի մարդ>> Ջոն Դարբին դիսպենսեցիոն շարժման գլխավոր հիմնադիրն է եղել, ու նրա շնորհիվ է որ 20-21-րդ դարի բողոքական եկեղեցիները քաոսի ու տուպոյության մեջ են ընկել: Դիսպենսեցիոնալիզմը այն ժամանակներում կոչվում էր Դարբիիզմ: Այն ժամանակվա հավատացյալները նախա-նեղությունների-հափշտակության վարդապետությունը համարել են որ որպես մի նոր վարդապետությունը, որը երբեք անցյալում գոյություն չի ունեցել: Այլ կերպ ասած, նախա-նեղությունների-հափշտակության վարդապետությունը սկսել է 14 տարեկան մի ցնդած իդիոտ շոտլանդացի աղջիկ: Այս հետևյալ մեկնաբան աստվածաբանները, որոնցից ոմանք նույնիսկ դիսպի են, խոստովանում են որ այս վարդապետությունները լրիվ նորություն են եղել — Titus Hamilton, D H Cominga, George Ellen Ladd, Jay Barton Payne, W B Blackstone, H A Ironside, Charles C Ryrie, Gerald Stanton, John F. Olbert: Նրանք սա չեն տեսել որպես մի վտանգավոր մի բան, սա նրանք համարել են որպես մի հիանալի նոր մի բան: Ջոն Նելսոն Դարբին (1800-1882), որը Դիսպիների շարժման գլխավորն է, վերցրել է Մարգարետի այս ապուշ ուսուցումները ու որոշ փոփոխություններ անելով այս ուսուցումները մտցրել է մարգարեությունների իր դիսպիական ուսուցումների մեջ: Դարբին բազում գրքեր գրելով այս հիմար վարդապետությունն է տարածել Ամերիկայում ու Բրիտանական բոլոր կղզիներում: Սրանք հպարտ են եղել որ թազա վարդապետության են հավատացել, մի վարդապետություն որին ոչ եկեղեցու հայրերն են հավատացել, ոչ միջին դարերի քրիստոնյա աստվածաբանները, ու ոչ էլ ռեֆորմացիայի աստվածաբանները: Ըստ այս մարդկանց, բոլորը դեբիլ են եղել ու իրանք տաղանդ են եղել որ այս նորությունն են հայտնաբերել: Իհարկե, Դարբիի հետնորդը եղել է Սայրուս Սկոֆիելդ անունով մի մարդ (1843-1921), որը Աստվածաշնչի մեկնաբանության մի գիրք է գրել որի մեջ այնքան սխալներ կան որ այս օրերին այն ոչ ոք չի կարդում: Ի միջի այլոց, նախա-նեղությունների-հափշտակության վարդապետությունը տարածող այս Սկոֆիելդը իր կնոջն ու երկու փոքր երեխա աղջիկներին լքել է: Ու ցավոք սրտի Դարբիի ու Սկոֆիելդի տարածած այս վտանգավոր անհեթեթույունները կրակի պես Ամերիկայով մեկ է տարածվել: Ամերիկայի բարոյականության անկումը այս մարդկանց ուսուցումներից է սկսել: Ամերիիկայում ու ուրիշ վայրերում, որտեղ Ամերիկյան միսիոներներն են այցելել, այս վարդապետությունները մերժողներին համարում են ազատամիտներ, հերետիկոսներ:
Պարզաբանելու համար, նախա-նեղությունների-հափշտակության հավատացողները կոչվում են Նախա-Հազարամյակներ, իսկ մեր վերջաբանական հավատքը կոչվում է Հետ-Հազարամյակներ, մենք հավատում ենք որ <<հազարամյակը>> սկսվել է Քրիստոսի հարությունով ու մենք այդ ժամանակներում ենք ապրում: Նախա-Հազարամյակակաները հավատում են որ այս աշխարհը սատանայի աշխարհն է ու ամեն ինչ գնալով վատանում է: Իհարկե եթե մենք այս մարդկանց հարցնենք թէ եթե իրենք մարդկության պատմության մեջ մի 500 տարվա ժամանակահատված ընտրեն որոնցում նրանք կուզեին ապրեին, ապա նրանք այս մեր 500 տարին կընտրեն, քանի որ մեր ժամանակները մարդկության պատմության ամենալավ ժամանակներն են, ինչքան էլ որ վատ բաներով լցված լինեն:
(Մեր ժամանակներում հազար ու մի նախա-նեղությունների-հափշտակության գրքեր կան որոնք Ամերիկայից տարածվել են տարբեր երկրների եկեղեցիների մեջ ու բոլորը այս ցնդաբանությանն են հավատում և սա համարում են Աստվածաշնչի կենտրոնական էական վարդապետություն: Այս մարդիկ ավելի շատ Քրիստոսի երկրորդ գալուստի մասին են խոսում քան թէ Քրիստոսի առաջին գալուստի մասին: Սրանք վախով ու խուճապով լցված հավատացյալներ են, այս պատճառով է որ նրանց մեջ սեր չկա, քան որ վախի մեջ սեր չկա).
նախա-նեղությունների-հափշտակության թեմայի շուրջ հազարավոր գրքեր են գրվել ու գրվում քանի որ սրանք լավ վաճառվող գրքեր են, հեղինակները այս գրքերը գրելով միանգամից միլիոնատեր են դառնում: Փող աշխատելու ամենահեշտ ձևերից մեկը մարդկանց մշտական վախի մեջ պահելով է: Սա հսկայական բիզնես է Ամերիկայում: (Ամերիկայում այն քարոզիչները որոնց սեռական այլասերվածության պատճառով եկեղեցիներից դուրս են շպրտում, նրանք միանգամից գնում ու իրենց անձնական եկեղեցին կամ հեռուստացույցի <<կրոնական>> հաղորդումն են բացում, ու նրանց միակ քննարկող թեման <<վերջին ժամանակների>> այս տեսակի ցնդաբանություններն են: Նրանք շատ ճարպիկ բիզնեսմեններ են որոնք գիտակցում են որ ամենա-արագ կերպով հետևորդներ ձեռք բերելու ու միլիոնատեր դառնալու միջոցը միամիտ հավատացյալների ու անհավատների վրա վերջին-ժամանակների պատմություններ վաճառելն է):
Հիմա եկեք նրանց ներկայացրած <<փաստարկերը>> ուսումնասիրենք, տեսնենք թէ այս վարդապետությունները աստվածաշնչայի՞ն են թէ ոչ: Ու ընթացքում մենք կսովորենք Հերմենյուտիկայի ու Աստվածաշնչի մեկնաբանության գործի մասին:
Առաջին, եկեք դառնանք Հայտնություն 3.10-ին, <<Որովհետև դուք համբերությամբ դիմանալու մասին Իմ խոսքը պահեցիք, Ես էլ ձեզ կպահեմ այն փորձության ժամիցը որը գալու է այս աշխարհի վրա, որ փորձէ երկրի երեսի վրա բնակողներին>>: Այս համարը նախա-նեղությունների-հափշտակության վարդապետության կենտրոնական հիմքն է համարվում: Ու մենք կուսումնասիրենք թէ ինչպես ՉՊԵՏՔ Է՛ մեկնաբանել Աստծո խոսքը: Նրանք ասում են որ այս համարը վերաբերում է ապագայի այսպես կոչված 7 տարվա նեղություններին, ու այս համարը խոստանում է որ եկեղեցին երկրից մարմնապես-ֆիզիկապես տեղափոխվելու է, իրենց ապահովության համար:
<<փորձության ժամիցը>> ֆռազան նրանք տարածական իմաստով են մեկնաբանում, դուք երկրից վերցվելու եք ու տեղափոխվելու եք երկինք, որպեսզի փորձություններից խուսափեք: Բայց արդյո՞ք սա հասկանալու ընդունելի ձև է: Հիմա մենք կտեսնենք որ ոչ, սա հասկանալու ճիշտ ձև չէ, սա անհեթեթություն է, որի համար մենք մենք մի քանի պատճառներ կներկայացնենք:
Աստվածաշնչային մեկնաբանության սովորական-ստանդարտ մեթոդները պետք է ամբողջովին անտեսվեն որպեսզի այս համարները վերցվեն ու կիրարկվեն այս խոսքերը գրվելուց 2000 հետո ապրող եկեղեցուն: Հիշենք որ երբ մենք Աստվածաշունչն ենք ուզում մեկնաբանում, մենք պետք է այդ մասնահատուկ համարի անմիջական համատեքստին նայենք, այդ համարի շուրջ գրված համարներին ու պատմությանը ու պատմական դեպքերին ու ժամանակներին նայենք: Այս նամակը ուղղված է մասնահատուկ մի եկեղեցու, Ֆիլադելֆիայի եկեղեցուն, որը գտնվում էր առաջին դարի Ասիայում (ժամանակակից Թուրքիայի տարածքում): Ի դեպ, այս եկեղեցիները իրենց աշխարհագրական հերթականությամբ են նշվում, շրջանաձև ձևով (քարտեզի վրա): Հայտնության գրքի այս նամակը պետք է տարվեր ու մեկ մեկ այդ եկեղեցիներին հանձնվեր: Սա իրական մի նամակ է որը ուղղված է իրական եկեղեցուն: Այս մասնահատուկ խոստումը տրվում է Ֆիլադելֆիայի եկեղեցուն, ու չպե՛տք է ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ վերաբերվի այլ եկեղեցիներին: Այստեղ ասում եմ ուղղակիորեն որովհետև այս նամակը անուղղակի կերպով կարելի է մեզ համար որոշ կիրարկումներ ունենալ: Զմիռնիայի եկեղեցուն գրվում է որ տասը օր նեխությունների մեջ են ապրելու ու նրանք պետք է մինչև մահ հավատարիմ մնան (Հայտ 2:10): Այս եկեղեցին պետք է մխիթարվեր այն փաստով որ երկրորդ մահը նրանց չէր դիպչելու: Հիսուսը նրանց ասում է որ նրանք հալածվելու ու սպանվելու էին: Հիսուսը նրանց չի խոստանում որ նրանք պետք է պաշտնանվեին գալիք հալածանքներից ու սպանվելուց (ինչպես Ֆիլադելֆիայի եկեղեցուն է խոստանում): Ավելին, Ֆիլադելֆիայի հավատացյալներին տված խոստումը հիմնված է նրանց անցյալի ապրած վարմունքների վրա: <<Դիմանալու մասին Իմ խոսքը ՊԱՀԵՑԻՔ>>, այս Պահել բայը հին հուներեն լեզվի Աորիստ Ակտիվ Ցուցիչ է (Aorist Active Indicative), այսինքն, անցյալում ավարտված կատարված մի բան, քանի որ դուք պահել եք, ապա Ես էլ կպահեմ, քանի որ անցյալում դուք հավատարիմ եք եղել, ապա ապագայում Ես էլ այս բանը կանեմ ձեզ համար: Սա անցյալի պատմական փաստ է եղել, Ֆիլադելֆիայի այդ եկեղեղեցին ամբողջովին հավատարիմ էր մնացել Հիսուսին: Քանի որ խոստումը հիմնված է մի մասնահատուկ եկեղեցու մասնահատուկ պահվածքի վրա, ապա սա չենք կարող ընդհանրացնել ու կիրարկել ամբողջ հեռավոր անցյալի բոլոր եկեղեցիներին: Մեկ անգամ ևս, մարդ կարող է որոշ կիրարկումներ անել ապագա եկեղեցիների համար, եթե դուք հավատարիմ եք, եթե դուք Աստծո խոսքը պահեք, ապա Աստված ձեզ կպարգևի, Նա ձեզ կօրհնի, մարդիկ կարող են կիրարկումներ անել: Մարդ պետք է շատ զգույշ լինի, երբ որ մի մասնահատուկ խոստումը տրվում է մի մասնահատուկ եկեղեցու, մի մասնահատուկ վայրում ու մի մասնահատուկ անցյալ ժամանակվա մեջ, ու դա ընդհանրացնի ու վերաբերի բոլոր ապագայի եկեղեցիներին: Ինչպես մենք արդեն Հայտնության գրքի մեջ ենք տեսնում, Աստված այդ յոթը եկեղեցիներին տարբեր ձևով է վերաբերվում:
Երկրորդը, այս համարի մեջի ժամանակացույցերը անհնարին են դարձնում այն փաստը որ Ֆիլադելֆիայի եկեղեցուն տրված այդ մասնահատուկ խոստումը տեղի չէր ունենալու հաջորդ 2000 տարվա ընթացքում: Համարը ասում է որ <<փորձության ժամիցը որ գալու է այս աշխարհի վրա>>, դա պիտի շուտով տեղի ունենար: Երբ որ հուներեն Մելո (μελλούσης mellousēs) բառը իր ներկա Ժամանակի (Present Infinitive) Մակբայի հետ է կցվում, սա միշտ նշանակում է ԱՆՄԻՋԱԿԱՆ, անմիջապես կատարվող մի բան (մակբայը պատասխանում է <<ե՞րբ>>, <<որտե՞ղ>>, <<ինչու՞>>, <<ինչպե՞ս>> հարցերին, այստեղ ժամանակի մակբայը պատասխանում է <<ե՞րբ>> հարցին): Այս բայը ասում է որ <<փորձության ժամիցը որ ԳԱԼՈՒ Է>>, նշանակում է որ այս խոսքի գրվելուց հետո այդ դեպքը, փորձության ժամը, շուտով տեղի էր ունենալու: Այս համատեքստում այս խոստումը հազարավոր տարիներ հետո տեղադրելով մարդը ուրանում է հուներեն բնագրերի լեզվի պարզ իմաստը:
Եկեք այսպես մի պարզ դատողություն: Արդյո՞ք իմաստ ունի, երբ Հիսուսը մասնավորապես Ֆիլադելֆիայի հավատացյալ քրիստոնյաների հետ է խոսում, նրանց ասելով <<Ես ուզում եմ որ դուք մխիթարվեք, Ֆիլադելֆիայի հավատացյալներ, այո Հռոմը ձեզ այս և այն հալածանքների է ենթարկելու, բայց Ես ուզում եմ որ դուք մխիթարվեք քանի որ ձեզնից 2000 տարի հետո մի յոթ տարվա մեծ նեղությունների ժամանակներ են սկսվելու, ու դուք պաշտպանվելու եք ատոմային ռումբերի պատերազմներից, ռադիացիայից, կոմպյուտերի չիպերից>>: Մի՞թէ այս մեկնաբանությունը իմաստ ունի: Ո՛չ: Սա անհեթեթություն է: Այս ձևի մեկնաբանությունը անիմաստ է, նույնիսկ ծիծաղելի: Ֆիլադելֆիայի եկեղեցու հավատացյալները մտահոգված էին իրենց ժամանակակից գործնական իրական խնդիրներով՝ պաշտոնական/պետական հալածանքներ, կրոնական խտրականություն, տնտեսական ու սոցիալական մեկուսացում: Նրանք մտահոգված չէին 20-21-րդ դարի որոշ հավատացյալների <<վերջին ժամանակների>> հորինված ֆանտազիաներով:
Երրորդ, նախա-նեղությունների վարդապետությանը հավատացողների այն գաղափարը որ ԻՑ ածանցը, <<փորձության ժամԻՑ>>-ի մեջ (հուներեն բնագրերի ἐκ ek) օգտագործվում է տարածական իմաստով, այսինքն, որ Հիսուսը նրանց այս աշխարհից ֆիզիկապես մարմնապես վերցնելու երկինք է տանելու, այս գաղափարը օտարոտի է Հայտնության գրքի անմիջական և ընդհանուր համատեքստի հասկացության մեջ: Այս գաղափարը, այս վարդապետությունը, 1830 թվից առաջ ոչ մի քրիստոնյաների հավատքի մեջ չենք կարող գտնել, սա նորություն է: Ի դեպ, որպես պատմական փաստ, մենք գիտենք որ Ֆիլադելֆիայի եկեղեցին երկինք չտեղափոխվեց, չհափշտակվեց, երբ որ Հռոմի մեծ հալածանքները սկսվեցին այս մարգարեությունը ստանալուց քիչ անց: Հայտնություն 3:10-ի մեջ հափշտակության վարդապետությունը մտցնելով մարդիկ իրենց մտքերն են հարկադրաբար խցկում Աստվածաշնչի մեջ (տեղ արեք նեղ արեք): Այստեղ միակ տարամաբանական հասկացությունն այն է որ Քրիստոսը նրանց ասում է որ Նա Ֆիլադելֆիայի եկեղեցուն կպաշտպանի շուտով տեղի ունեցող հալածանքներից: Սա պաշտպանության խոստում է: Հովհաննես 17:15-ում նույնանման հուներեն արտահայտություն կա որը ճիշտ նույն ձևով է օգտագործվում, երբ Հիսուսը աղոթելով ասում է <<որ նրանց պահես չարից>>, <<ից>>, այստեղ նույն (ἐκ ek) ածանցն է օգտագործվում: Սա չի նշանակում որ Աստված քեզ վերցնելու է ու Սատանայից (տարածական իմաստով) հեռու տանի, սա ուղղակի նշանակում է որ Աստված քեզ պաշտպանելու է Սատանայի հարձակումներից: Ֆիլադելֆիայի եկեղեցին Հռոմեական Կայսրության տարածքից չէր վերցվելու ու երկինք տեղափոխվելու, այլ, այն պաշտպանվելու ու պահպանվելու էր գալիք փորձություններից: Սա՛ է խոստումը: Ավելին, համաձայն նախա-հազարամյակային նախա-նեղությունների Դիսպիների հասկացությանը, բոլոր իսկական հավատացյալնեը հափշտակվելու են այդ այսպես կոչված 7 տարվա նեղությունների սկզբում, մինչդեռ (տրանսգենդեր) հրեաները այս երկրի վրա պիտի մնան ու նեղությունների միջով պիտի անցնեն: Այս հասկացության խնդիրը այն է որ նրանք ամբողջովին մերժում են աստվածաշունչը մեկնաբանելու բառացի սկզբունքները, ու ընդունում են <<ից>> (ἐκ ek) ածանցի կամայական կիրարկումը: Այսինքն, եթե այս ածանցը քրիստոնյաների վերաբերյալ է օգտագործվում, ապա նրանք հափշտակվելու տեղափոխվելու են երկնքի ապահովության մեջ, բայց երբ այս ածանցը հրաներին մասին խոսելիս է օգտագործվում, ապա սա նշանակում է որ նրանք երկրի վրա են մնալու ու պաշտպանվելու են երկրի վրա: Սա հունարեն բնագրերի լեզվի հասկացության կամայականության գագաթնակետն է:
Երբ որ մարդ Աստվածաշունչն է ուսումնասիրում նա պետք է երկու բանից խուսափի՝ Կամայական (բառադի) հասկացությունից և Ինքնա-Հակասական լինելուց: Մարդ չի կարա ասի <<ից>> (ἐκ ek) այս տեղում մի բան է նշանակում, ու մի ուրիշ համարի մեջ լռիվ ուրիշ բան է նշանակում, մանավանդ նույն համատեքստի մեջ օգտագործվելիս: Դա այդպես չի կարող լինել: Աստվածաբան Oswalt T. Allis-ը այսպես է գրում
<<Երեմիա 30.7-ը հայտարարում է <<նա ազատվելու է նրանից-այդ օրից, Դանիել 12:1-ը ասում է կազատվի <<և այն ժամանակ քո ժողովուրդը կփրկվի>>, և Հայտնություն 3:10-ը, <<Ես էլ ձեզ կպահեմ այն փորձության ժամիցը>>, Հայտ 7:14-ում ասում է <<սրանք են որ գալիս են մեծ նեղությունիցը, <<ից>> (ἐκ ek), Մաթևոս 24:22-ում մեծ նեղության ժամանակների մասին խոսելով ասում է որ հավատացյալները դրա միջով անցնելու են, Հովհ 17:15 <<Ես չեմ աղաչում որ աշխարհիցը վեր առնես նրանց, այլ որ նրանց պահես չարից <<ից>> (ἐκ ek) >>: Հայտնության 7:3-ում ասվում է որ երբ Աստված աղետներ է բերելու, Նա հրամայում է որ երկիրն ու ծովը ու ծառերը չվնասվեն ու Աստծո ծառաները դրանցից պաշտպանվեն, ապա ինչու՞ մենք չենք կարող այսպես հասկանանք Հայտ 3:10-ը: Սա այս մարդկանց Աստծո Խոսքը հասկանալու ինքնա-հակասական ձևն է, երբ ասում են որ Երեմիա 3-ում գրված է որ <<ից>> (ἐκ ek) նշանակում է որ հրեաները մեծ նեղությունների միջով են անցնելու բայց Հայտ 3:10-ի <<ից>>-ը (ἐκ ek) նշանակում է որ Ֆիլադելֆիայի ու ապագայի մնացած բոլոր եկեղեցիները այդ նեղությունների միջով չեն անցնելու, այլ, նրանք հափշտակվելու են>>:
Սա հակասական է: Ամերիկայի Դիսպիները իրենք իրենց գովաբանում են ասելով որ իրենք Աստվածաշնչի բառացի մեկնաբաններ են, իրենք պահպանողականներ են, ինչպես որ գրված է այդպես էլ բառացի հասկանում են: Ու նրանք ասում են որ մենք, հետ-հազարամյակային հավատացյալներս Աստծո խոսքը բառացի չենք ընդունում, մենք համարները <<հոգևորացնում>> ենք, բառացի չենք ընդունում: Նրանք ասում են որ Աստվածաշնչական համարների բառացի հասկացումը մարդուն առաջնորդում է նախա-նեղությունների հափշտակման վարդապետությանը: Բայց երբ խոսքը գնում է Հայտնություն 3:10-ին, ապա Դիսպիները հանկարծ ամեն ինչ գլխի վրա են շուռ տալիս ու ասում են որ այս համարը ուղղված է 2000 տարի հետո ապրող հավատացյալներին: Բայց եթե մենք այս համարը բառացի հասկանանք, ապա Քրիստոսը մեզնից 2000 տարի առաջ ապրող Ֆիլադելֆիայի եկեղեցու հավատացյալների հետ է խոսում: Ու հայտնության գիրքը գրվել է մոտ ՔՀ 66-67 թվերին: Դիսպիները շատ ավելի համարներ կան որոնց ոչ-բառացի տեսակետից են նայում: Իսկ ինչ վերաբերվում է Հայտնության յոթը եկեղեցիներին, որոնք նաև բառացի իրական եկեղեցիներ են եղել առաջին դարում, այս դեպքում Դիսպիները ասում են որ այս յոթը եկեղեցիները ներկայացնում են եկեղեցու պատմության յոթը ժամանակահատվածները (այստեղ մարդ պիտի իրա ծիծաղը փորձի զսպի այս մարդկանց մեկնաբանության մեթոդներից): Համաձայն այս շատ տարօրինակ մեկնաբանության այդ յոթը եկեղեցիները պատմության մեջ յոթը ժամանակաշրջանն են ներկայացնում: Համաձայն այս հասկացության, Ֆիլադելֆիայի եկեղեցին ներկայացնում է հոգևոր զարթոնքի ու ակտիվ միսիոներական գործի ժամանակահատվածը, որը նրանց հավատքով ՔՀ 1750-1925-թվերն ընկած ժամանակահատվածն են եղել: Իսկ Լավոդիկեցիների եկեղեցին, վերջին եկեղեցին, ներկայացնում է յոթերորդ՝ եկեղեցու պատմության վերջին ժամանակաշրջանը, որը հավատքի ուրացման ժամանակաշրջանն է, հավատքի գաղջության / քայքայման ժամանակաշրջան է:
Այստեղ իհարկե մենք կարող ենք տեսնել այն խնդիրների բազմությունը որը այս տեսակի մեկնաբանությունն է առաջացնում: Այս ձևի մեկնաբանությունը մի շարք հարցեր է առաջացնում,
Առաջին, եթե Հայտնության գրքի յոթը եկեղեցիները ներկայացնում են եկեղեցու ժամանակագրական պատմության յոթը ժամանակները, ապա ինչու՞ է հափշտակության համարը վեցերորդ ժամանակահատվածում ընկած, քանի որ դա երկար ժամանակահատված է, հափշտակությունը պետք է իրենց ասած յոթերորդ՝ Լավոդիկեի եկեղեցու ժամանակահատվածում լինի: Եթե Դիսպիները հաստատուն լինեին իրենց հավատքի մեջ ապա նրանք Հայտ 3:10-ը չէին վերցնի ու իրենց վերջաբանական հավատքի կենտրոնական համարը սարքեին: Նրանց հավատքը ինքնա-հակասական է: Հայտնության գրքի նրանց հասկացությունը շատ լուրջ ներքին հակասություններ ունի:
Երկրորդ, այս տեքստի ու համատեքստի մեջ ոչ մի բան չկա որը ցուցադրի որ Հայտնության գրքի յոթ եկեղեցիները համապատասխանում են ապագայի յոթ ժամանակաշրջաններին: Դիսպիները հավատքի այս մի հատվածը նրանք վերցրել են մի քանի հարյուր տարի առաջվա քրիստոնյաների հավատքից, որը ժամանակի ընթացքում անհետացավ: Բայց սա Հայտնության գրքի շատ ահավոր վատ ձևի մեկնաբանություն է: Սա շատ թափթփված մեկնաբանություն է, բայց քանի որ սա հին մեկնաբանության ձև է մարդիկ այն սիրում են: Այսպիսի մեկնաբանությունը միգուցե ժողովրդավարական է, ընդունված է շատերի կողմից, բայց մարդ պարտավորված չէ այնպիսի մի վարդապետությանը հավատա որը զուրկ է որևէ Աստվածաշնչային հիմքից:
Երրորդ: Եթե մարդ այն մեկնաբանությունը ընդունի որ այս յոթը եկեղեցիները պատմության մեջ համապատասխանում են յոթը ժամանակաշրջանների, ապա այս համարները մարդիկ բառացի չեն ընդունում, քանի որ մենք գիտենք որ Քրիստոսը իրական յոթը եկեղեցիների հետ է խոսում, սրանք գոյություն են ունեցել առաջին դարում: Մարդ հենց հիմա էլ կարող է գնա ու այդ եկեղեցիների տեղանքը տեսնի, սրանք իրական եկեղեցիներ են եղել: Դիսպի հավատացյալները մեզ մեղադրում են աստվածաշունչը <<հոգևորացնելու>> մեջ, <<ահա տեսեք, մենք բառացի հասկացողներ ենք, դուք չեք>>, բայց նրանց այս տեսակետը ցույց է տալիս որ նրանք աստծո խոսքի համարները <<հոգևորացնում>> են, բառացի չեն ընդունում:
Եկեք մեկ այլ համարի նայենք: Հայտնություն 4:1: սա մեկ այլ հայտնի համար է նախա-նեղությունների հափշտակության վարդապետությանը հավատացողների համար:
<<1 Եւ սրանից յետոյ տեսայ, որ ահա երկնքի դռները բացուած էին. եւ առաջին փողի ձայնը, որ լսեցի, խօսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ, եւ քեզ ցոյց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է>>:
Եթե մեկը Դիսպի չի ու առաջին անգամ է այս համարը կարդում, նա այս պահին զարմանում է թէ այս համարը ինչպե՞ս է կարող հափշտակության հետ կապ ունենալ: Հիմա բացատրեմ թէ նրանք այս համարը ոնց են օգտագործում: Նախա-նեղությունների հափշտակության հավատացողները այս համարը նշելով ասում են որ այս համարից հետո Հայտնության գիրքը եկեղեցու մասին չի խոսում մինչև Հայտնության 19-րդ գլուխը, այսինքն ըստ նրանց սա նրանց հավատացած նեղությունների շրջանի հափշտակությունն է: Հիմա դուք կասեք որ սա շատ թույլ ապացույց է նրանց կողմից, բայց նրանք սա այսպես են հասկանում, ու այս համարը նրանց ամենաուժեղ համարներից է համարվում, երբ հավատացյալները հափշտակվում են (Քրիստոսի մարմնական գալուստի առաջին մասով, Քրիստոսի գաղտնի հայտնվելով) ու հետո Քրիստոսի հետ վերադառնում են (Քրիստոսի երկրորդ մարմնական գալուստի երկրորդ մասով) որպեսզի հազարամյա թագավորության մեջ մտնեն: Նախա-նեղությունների հափշտակության հավատացյալները պնդում են որ քանի որ Հայտ 4:1-ից հետո եկեղեցու մասին այևս չի նշվում, ապա այս համարում Հովհաննես Առաքյալի երկինք գնալը պետք է նույնացվի հավատացյալների հափշտակության հետ: Դիսպիների հավատքի առաջնորդներից Հալ Լինդսին այսպես է ասում, <<Կարևոր է նկատել որ եկեղեցին Հայտնության գրքի գլխավոր թեման է, մինչև 4-րդ գլուխը, բայց այս գլուխից սկսելով Եկեղեցու մասին այլևս չի նշվում մինչև 19-րդ գլուխը, որտեղ մենք հանկարծ եկեղեցուն ենք տեսնում որը Քրիստոսի հետ երկիր է վերադառնում, երբ Քրիստոսը սկսում է իշխել որպես թագավորների թագավոր ու տերերի տեր, ու թերևս Հայտ 4:1-ը բացահայտորեն չի նշում Քրիստոսի վերադարձի ու հափշտակության մասին, բայցևայնպես ես հավատում եմ որ Հովհաննես առաքյալի երկինք գնալը, եկեղեցիների մասին թեման 3-րդ գլխի վերջում ավարտելով ու նեղությունների շրջանի ժամանակների սկսումից առաջ, ես հավատում եմ որ սա շատ ուժեղ կերպով ցուցադրում է որ եկեղեցին էլ է հափշտակվելու նույն ձևով >>: Ի միջի այլոց, Հալ Լինդսին նախա-նեցությունների-հափշտակության վարդապետության ամենամեծ ու ամենահայտնի առաջնորդներից է: Ինչքան էլ անհավատալի լինի, բայց սա համարվում է նախա-նեղությունների հափշտակության վարդապետության հավատացյալների ամենագլխավոր կետերից մեկը, ինչքան էլ որ սա աբսուրդ լինի:
Մի՞թէ Հայտնության գրքի 4-ից մինչև 19-րդ համարների <<եկեղեցի>> բառը չնշելու փաստը նշանակում է որ սա ապացուցում է որ նախա-նեղությունների հափշտակության վարդապետությունը ճիշտ է: Ոչ, սա ոչինչ չի ապացուցում, սա անիմաստ մի մտածելակերպ է: Այս մարդիկ իրենց նախաենթադրական հավատքը, իրենց գլխի մեջ արդեն խրված հավատքն են այստեղ հարկադրում Աստվածաշնչի վրա, ոչ թէ աստվածաշունչը կարդալով են այդպես հավատում: Այս համարի մեջ հափշտակության մասին ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ոչ մի բան չի ասում: Իր անմիջական համատեքստի մեջ սա ասում է որ Հովհաննես առաքյալը տեղափոխվում է երկնքի Աստծո գահա-սենյակի մեջ, այս համարի մեջ նույնիսկ մի բառ չկա որը ասի, <<եկեղեցի>>, կամ << սրբեր-հավատացյալներ-եղբայրներ>> որոնք Հովհաննեսի հետ երկինք են տեղափոխվում: Ու այստեղ ոչ մի բան չկա որը ցույց տա որ Հովհաննես առաքյալը ինչ որ ձևով հավաքական եկեղեցուն է ներկայացնում: Ավելին, այստեղ ոչ մի բան չի ասում սրբերի հարության մասին: Այստեղ շեփորի մասին է նշում, բայց սա հափշտակությունը հայտարարող շեփորի հնչոցը չէ: Նախկինում մենք Թեսաղոնիկեցի 4-ում հափշտակության մասին կարդացինք, իսկ այդ հափշտակության շեփորի հնչոցը շատ բարձրաձայն է, այստեղ հափշտակությունը չի կարող <<գաղտնի>> լինել, անտեսանելի լինել, բայց այս համարում, Հայտ 4:1-ում, գրված է որ այստեղ շեփորի հնչոցը ձայնի ձևով է գալիս, ինչպես որ նաև Հայտն 1:10-ում է նշվում, <<Եվ կիրակի օրը Հոգու մեջ էի, և իմ հետևից մի բարձր ձայն լսեցի ինչպես փողի ձայն>>, սա նույն բանն է ինչպես Հայտ 4:10-ում է գրված: Հովհաննես Առաքյալը այստեղ անցնում է այն փորձառության միջով որի միջով նաև Հին Կտակարանի մարգարեներից ոմանք էին անցել, երբ նրանք երկնային գահա-սենյակ մտան իրենց տեսիլքների ժամանակ: Եթե մարդ Հին Կտակարանի մարգարեություններին ծանոթ է ապա կիմանա որ Աստված երբեմն մարգարեներին վերցնում ու Իր երկնային գահա-սենյակ էր տանում տեսիլքի միջոցով(Օրինակ, Եզեկիել 1, 8, Եսայի 6:1, 2 Կորնթ 12:1-4):
Երկրորդ, աստվածաշնչի տեքստի այսպիսի մեկնաբանության ձևը կարող է ամեն տեղ օգտագործվի որպեսզի ամեն տեսակի հերետիկոսային վարդապետություն կամ թեմա ապացուցի: Ու եթե այս մարդկանց ուսուցման ձևը հաստատուն կերպով կիրարկենք ապա սա աբսուրդ արդյունքների է հասցնում, քանի որ <<եկեղեցի-Էկլեզիա>> բառը ընդհանրապես չի օգտագործվում մինչև 22-րդ գլուխը: Արդյո՞ք սա նշանակում է որ եկեղեցին չի ներգրավված երկրորդ գալուստի, մեռելների հարության ու սպիտակ գահի դատաստանի ժամանակներում: Ոչ, իհարկե ոչ:
Աստվածաշնչի այսպիսի մտածելակերպը շատ աղանդների կողմից է օգտագործվում: Օրինակ, Եսթերի գրքի մեջ <<Աստված>> կամ <<Եհովա>> բառերը նունիսկ մի անգամ չի գրված: Մի՞թէ սա կարող է նշանակել որ Աստված գոյություն չունի: Իհարկե ոչ: Այս մարդկանց հետևությունների հասնելու ձևը կոչվում է <<լռությունից հետևություններ անելու>> ձև: Սա շատ վտանգավոր մտածելակերպա:
Երրորդ: Հայտնության 4-19 գլուխների միջև ընկած տեքստերի ավելի ուշադիր ուսումնասիրությունը պարզ կերպով ցույց է տալիս որ եկեղեցին երկրի վրա է գտնվում նեղությունների ժամանակ (մեծ նեղություններ որոնց միջով եկեղեցին է անցել առաջին դարի Հռոմեական կայսրության տարածքում): Հովհաննեսը այս գլուխներում եկեղեցի-էկլեզիա բառը չի օգտագործում, բայց ապոկալիպտական (մարգարեական) գրականության բնույթից ելնելով նա Հին Կտակարանի համարներին է ակնարկներ անում որպեսզի գալիք դեպքերը դրամատիկացված ձևով ցույց տա: Ապոկալիպտական գրականության մեջ շատ ակնարկներ են արվում, որոնք իհարկե չենք կարող բառացի կերպով հասկանալ, օրինակ ջրհեղեղը որը ուզում է գա եկեղեցուն հեղեղի և այլն: Այս գլուխները խորհրդանշական պատկերներով խիտ տեքստեր են ու զարմանալի չէ որ այստեղ եկեղեցի բառը չի օգտագործվում: Վեցերորդ գլխում հինգերորդ կնիքի բացումով սրբերը Աստծուն աղոթում են որ Նա նահատակված քրիստոնյաների մահվան համար վրիժառու լինի այն հալածողներից ովքեր երկրի վրա են ապրում: Իսկ հալածողները ու՞մ են հալածում, իհարկե երկրի վրա եղող եկեղեցուն: Այս մարտիրոսած հավատացյալներին ասվում է որ նրանք պետք է սպասեն մինչև որ իրենց ծառայակից եղբայրների ու դեռևս սպանվող եղբայրների թիվը լրացվի: Ծառայակից կամ եղբայրներ բառը օգտագործվում է Հայտ 6.11, Հայտ 19.10 համարներում, ու Պողսը այս նույն բառը օգտագործում է Կողոս, 1:7-ում (4:7-ում) խոսելով եկեղեցու հավատացյալների մասին: Եթե մեկը ազգությամբ հրեա է ու հավատացյալ քրիստոնյա չէ, այդ մարդը եղբայր չէ: (Մեր մեջ կան որոշ աղանդավորներ որոնք հրեա անհավատներին համարում են քրիստոնյա հավատացյալից ավելի կարևոր մարդ, կամ, այդ տրանսգենդերներին համարում են որպես իրենց եղբայրներ): Հայտնության գրքի մեջ ոչ մի գրամ ապացույց չկա որ Հայտնության գրքում նահատակվածները հրեա մնացորդներն են: Սրանք տարբեր ազգերում ապրող հավատացյալներն են (Հայտ 7.9-14) որոնք մեռնում են քանի որ Քրիստոսի եկեղեցուն երկրի վրա հալածում են: Հայտնության 7-ում խոսում է Աստծո 144 հազար սրբերի մասին: Դիսպիները պնդում են որ այս թիվը պետք է բառացի հասկացվի (ի միջի այլոց Եհովայի Վկաներին են այս թիվը բառացի հասկանում): Ըստ դիսպիների հավատքի այս թիվը վերաբերում է հրեաներին ու ոչ թէ հավատացյալ քրիստոնյաներին, ու սա նրանք կապում են Հայտ 7.4-ի հետ որտեղ գրված է, <<և կնքվածների համարը լսեցի հարյուր քառասունչորս հազար կնքված Իսրայելի որդկանց ամեն ցեղերիցը>>, բայց այստեղ պարզ է որ սա բառացի չի ասվում: Հայտնության 7-րդ գլխում Աստված օգտագործում է Հին Կտակարանի Իսրայելի ռազմական ճամբարների ստորաբաժանումների պատկերը (նայիր 1 Թվոց 4) որպեսզի խորհրդանշի Նոր Կտակարանում աստծո եկեղեցին որպես Եհովա Աստծո հաղթող-նվաճող բանակը: Սա այստեղ պարզ է հետևյալ պատճառներով: Առաջին, Հայտնության գիրքը հաճախ Հին Կտակարանի Իսրայելի պատկերն է օգտագործում ու այն կիրարկում է Նոր Կտակարանի եկեղեցուն, որպես Աստծո Նոր Իսյալելը: Աստծո խոսքը եկեղեցուն կոչում է Քահանաների թագավորություն, որը կապում է Ելից 19.6-ում նշված Հին Կտակարանի Իսրայելի հետ, ու այս տերմինը եկեղեցուն է կիրարկվում Հայտ 1:6, 5:10, 20:6 համարներում: Հիսուս Քրիստոսի եկեղեցին ճանաչվում է որպես Նոր Երուսաղեմ, որի տասներկու դարպասները կրում են Իսրայելի տասներկու տոհմերի անունները: Քաղաքի հիմքը կրում է տասներկու առաքյալների անունները: Հին Կտակարանի ու Նոր Կտակարանի եկեղեցիները պատկերվում են որպես մեկ եկեղեցի, մեկ մարմին, համաշխարհային տիեզերական եկեղեցին, Քրիստոսի հարսը: Աստծո երկու ժողովուրդ գոյություն չունի, երկու տարբեր Իսրայելներ գոյություն չունեն, Աստված բազմակնությամբ չի զբաղվում, քրիստոսը ընդամենը մեկ հարս ունի, Աստված միայն մեկ կին ունի (Հրեաները Քրիստոսի կինը չեն ու մենք էլ նրա հարճը): Պողոս առաքյալը ասում է որ եթե մեկը մարմնապես թլպատված է բայց թլպատված սիրտ չունի ապա նրա թլպատությունը (հրեա լինելը) ընդհանրապես արժեք չունի: Այն գաղափարը որ հրեաները, Իսրայելը հատուկ է, մի մասնահատուկ ազգ է, այն դեպքում երբ նրանք Քրիստոսին չեն հավատում ու քրիստոնյաներին են հալածում, սա աբսուրդություն է: Երկրորդ, հայտնության գիրքը մեզ պարզ կերպով ասում է որ այդ 144 հազարը նրանք են որոնց Հիսուսը փրկել է մարդկանց միջից: Սրանք նրանք են ովքեր կին չեն ճանաչել, նրանք կույս են, սրանք նրանք են որոնք գառանն են հետևում որտեղ որ գառն է գնում: Երրորդ, Հայտնության 7:4-ի ու դրան հետևող համարների բառացի մեկնաբանությունը անտեսում է այն փաստը որ այս գիրքը գրվելու ժամանակ Իսրայելի տոհմերից 10-ը աքսորվել ու ձուլվել-անհետացել էին Ասորեստանի ազգերի մեջ (ՔԱ 722-721 թվերին): Այդ տաս տոհմերից բոլորը օտար ազգերի հետ վաղուց միջամուսնությունների մեջ էին մտել ու իրենց ազգային-էթնիկականությունը կորցրել էին: Մեզնից նրանք ովքեր պատմություն գիտեն, մենք գիտենք որ Արևելյան Եվրոպայի, Գերմանիայի ու Ռուսաստանի հրեաները, որոնք կոչվում են Աշկենազի հրեաներ (Ashkenazi Jews), ընդհանրապես հրեայի տեսք չունեն, միջին արևելքի մարդկանց տեսքը չունեն: Սրանք կապույթ աչքերով, բաց գույնի մաշկով, բաց մազերով ու Եվրոպական փոքր տափակ քթով մարդիկ են, սրանք գերմանացի, լեհ, ռուս և այլ ազգեր են ազգությամբ, սրանք մարմնապես, իրենց ծննդաբանությամբ հրեա չեն: Սեֆարդիկ հրեաները (Sephardic Jews) որոնք Իսպանիայի հարավային նահանգներից են, սրանք գոնե միջին արևելքցու տեսք ունեն: Ավելին, եթե Իսրայելը համաձայն մարմնի պետք է ընդունվի ապա ինչու՞ են Եֆրաիմն ու Դանը անտեսվում: Դանի ցեղի ոչ բոլոր մադրիկ էին կորել: Սկզբում նշվում է ոչ թէ Ռուբենը բայց Հուդան, հիշենք որ Հիսուս Քրիստոսը Հուդայի տոհմից էր: Չորրորդ, Նոր Կտակարանի ուսուցում է այն որ եկեղեցին բաղկացած է հրեաներից ու հեթանոսներից, որը կոչվում է Աստծո Ճշմարիտ Իսրայելը (Հռոմ 2.28-29, 9.6, Գաղաթացի 6.16, 1 Պետրոս 1:1, 1 Պետրոս 2:9-10 ու շատ ավելի համարներ): Նոր Կտակարանը ուսուցում է որ ՄԵՆՔ ենք ճշմարիտ Իսրայելը: Եկեղեցին է ճշմարիտ Իսրայելը: Կարևորը արյունը, ազգաբանությունը, գեները չեն, այլ, կարևորը հավատքն է: Աստծո առջև մարդու կարգավիճակը հավատքն է փոխում, ոչ թէ ազգությունը: Ազգություն-էթնիկությունը բոլորովին անկարևոր բան է: Ու եթե Հին Կտակարանը կարդացած լինեք, Աբրահամի հետնորդները երբ նրանք Եգիպտոսից դուրս եկան, այդ դուրս եկածներից շատերը ազգությամբ Եգիպտացի էին: Եթե դուք Իսրայելի պատմությունը սերտեք ապա կտեսնենք որ արյունը ու ազգություն-էթնիկությունը այն ժամանակ անհեթեթ բաներ են եղել: Հռութը Մովաբացի էր, մարդիկ միշտ միջ-էթնիկական ազգային ամուսնությունների մեջ են մտել: Ազգությունը գործոն չի եղել, նույնիսկ Հին Կտակարում այն գործոն չէր, գործոնը հավատքն էր, կրոնն էր (ազգություն-էթնիկություն գաղափարը 16-17 դարերի Եվրոպայից է մեջտեղ եկել: Օրինակ, հայերից շատերը չգիտեն որ հայ թագավորներից շատերը ազգությամբ մաքուր հայ չեն եղել, այն ժամանակ հայ և պարթև ու հույն և այլ ազգերի որդիներն ու դուստրերը շատ անգամ իրար հետ էին ամուսնանում խաղաղություն հաստատելու նպատակներով, իսկ Տիգրան, Արտավազդ, Արտաշես թագավորների անունները բուն հայկական անուններ չեն, սրանք պարթևական ու հունական անունների խառնուրդներ են ու այդպիսի արմատներ ունեն):
Նույնիսկ հրեաների մեջ Աստված նրանց տասներկու տարբեր մասերի էր բաժանել: Նույնիսկ հին կտակարանում գլխավոր հարցը հավատքն է եղել, ոչ թէ ազգությունը: Մենք այստեղ կանգ կառնենք ու այս ուսուցման երկրորդ մասը հաջորդ մեր հանդիպմանը կշարունակենք:
Այստեղ ուղղակի մի բան կասեմ: Երբ որ մենք մի վարդապետություն ենք ուսումնասիրում ապա մենք պետք է եկեղեցու պատմությունից հավատացյալներ գտնենք որոնք դրա մասին գրել են, քանի որ եթե դու մի նոր բան ես գտել որ ոչ ոք երբևէ չի գտել, ապա մեծ հավանականությամբ դու սխալ ես: Շատ լավ, կհանդիպենք մյուս անգամ տերը կամենա:
