Աստծո Կարգերի Վերականգնումը (11)
Հովհաննես Ռշտունի
Շարք – <<Վերջաբանություն>>
Եկեք միասին աղոթենք:
Ով Տեր մեր Աստված, ում դատաստանն է պատկանում: Մենք Քո առջև ենք գալիս գիտակից լինելով մարդկանց ու ազգերի չարիքներին, որոնք իրար հետ խորհուրդ են անում Քո և Քո թագավորության դեմ ու նրանք փորձում են աստված խաղալ մարդկանց ու ազգերի կյանքերի վրա: Ով Տեր Աստված որին դատաստանն է պատկանում, մենք մեր ու մեր ժողովրդի կյանքը Քեզ ենք հանձնում: Տեր, մարդիկ բարձրացրու որոնք Քո ճշմարտությունը կխոսեն պետական կառավարության խորհուրդներում, ու նաև Քո եկեղեցու մեջ, որպեսզի ժողովրդին կանչեն Քո Խոսքին ու Քո զորությանը: Մեզ այնպիսի ժողովուրդ դարձրու որոնք արմատավորված լինեն արդարության սիրո մեջ: Մեզ զորավոր և մարտական դարձրու գալիք ժամանակների համար, որպեսզի ցնցես ու խառնես այն բաները որոնք չեն կարող կանգուն մնալ, ու որպեսզի հիմնադրես Քո թագավորությունը: Հիսուսի անունով, Ամեն:
Մենք վերջին ժամանակների, վերջաբանության մասին ենք սերտում, վերջին բաների վարդապետության մասին: Ու մենք տեսել ենք որ Աստվածաշնչի մեջ վերջաբանությունը երկու տեսակ է լինում, վերջին ժամանակների վերջաբանություն՝ որը խոսում է աշխարհի վերջի ու վերջնական դատաստանի ու հավիտենականության մասին, ու նաև վերջնակետային վերջնաբանություն՝ որը գործ ունի պատմության մեջ մարդկանց վրա բերած Աստծո դատաստանների կամ օրհնանքների հետ: Նոյան ջրհեղեղը վերջնակետային վերջաբանություն էր, Բաբելոնի կործանումը, Երուսաղեմի կործանումը, Հռոմի կործանումը, ու նաև Սովետական Միության գալիք կործանումը, ինչպես նաև բոլոր ժամանակակից պետությունների կործանումը, իրենց անարդարության ու անաստված ապրելակերպի ու հակաքրիստոնեական կառավարության համար (քրիստոնեական հավատքից հեռացած Բյուզանդական կայսրության ու մնացած ազգերի տեղահանումը նաև կարելի է համարել վերջնակետային վերջաբանություն):
Այսօրվա մեր թեման <<Աստծո Կարգերի Վերականգնումն>> է, աստվածաշնչի համարները Սաղմոս 82-ից են: Ու ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտեմ մեր կազմակերպության՝ Քաղսեդոնի անդամներից մեկին որը հիանալի աշխատություններ է արել 1560-1650-թվերին Ֆրանսիայի ու Անգլիայի Կալվինիստական քաղաքականության վերաբերյալ: Նա իմ ուշադրությունը գրավեց այս թեմայի շուրջ ու Ջոն Կալվինի որոշ մեկնաբանություններին այս թեմայի մասին, որոնք բավականին ուսավորիչ են: Մենք փոքր ինչ սրա մասին կխոսենք նախքան Սաղմոս 82-ի մասին քննարկելը: Պարոն Լայթհարթը իր հետազոտությունների մեջ ցույց է տալիս քաղաքական գործողությունների և վերջաբանության միջև գոյություն ունեցող կապը: Լայթհարթը 1560-1650-ի մասին խոսելով նաև խոսում է մեր ներկա ժամանակների մասին, ասելով որ մարդ չի կարող առանձնացնի իր վերջաբանությունը քաղաքական գործողությունից, կամ, քաղաքական աշխարհում տեղի ունեցող դեպքերից: Այն ինչ դու հավատում ես որ Աստված է անում, դա կազդի նրա վրա թէ դու՛ ինչ ես անում քաղաքականության մեջ ու կյանքի որևէ այլ բնագավառի մեջ: Ջոն Կալվինը շատ բան է ասել վերջնակետային վերջաբանության մասին, մանավանդ Եսայի գրքի ու Սաղմոսների իր մեկնաբանությունների մեջ, Սաղմոս 11.4-ի իր մեկնաբանության մեջ Կալվինը ասում է որ (Սաղմ 11.4 <<Տերը Իր սուրբ տաճարի մեջ է, Տերը Իր երկնային գահի վրա է: Նա վերևից երկրա վրա բոլոր եղողներին է նայում, Նրա աչքերը նրանց են քննում>>)
<<Այս համարի մեջ հակադրություն կա Երկնքի ու Երկրի միջև: Քանի որ եթե Դավթի ուշադրությունը գամված լիներ այս աշխարհի բաների վրա, ինչպես որ դրանք նրա աչքին ու մարդկային բանականությանը երևային, ապա Դավիթը իր ներկա վտանգավոր իրավիճակից ոչ մի ազատում չէր տեսնի: Բայց Դավիթը այսպես չէր մտածում: Ընդհակառակը, երբ ամբողջ աշխարհով մեկ արդարադատությունը մարդկանց ոտքի տակ է տրորվում, ու հավատքն ու հավատարմությունը չքացել է, Դավիթը խորհում է որ Աստված երկնքում է նստած, կատարյալ և անփոփոխ, որից գալիս է այն որ Նա մտադրված է երկիրը այս խառնակության վիճակից վերականգնի ու կարգ ու կանոնի բերի: Դավիթը ոչ միայն ասում է որ Աստված երկնքում է ապրում, այլ որ նա նաև այնտեղից կառավարում է Իր թագավորական պալատից, Իր դատաստանի/իրավունքի գահից: Ու մենք Աստծուն չենք տա այն հարգանքը որը Նրան ենք պարտք, մինչև մենք ամբողջովին համոզված լինենք որ Նրա դատաստանի աթոռը սուրբ տուն է, բոլոր նրանց համար ովքեր չարչարանքների մեջ են ու անարդար ձևով ճնշված են, երբ երկրում խաբեբայությունն ու անարդարությունն ու շահագործումն են իշխում ու ամեն ինչ խավարի մեջ է նետված, այդ դեպքում թող որ հավատքը մեզ ծառայի որպես մի լույս որը մեզ կարողություն կտա տեսնելու Աստծո երկնային գահը, ու թող այդ տեսիլքը բավարար լինի որպեսզի մեզ համոզի որ մենք համբերատարությամբ սպասենք ամեն ինչի վերականգնմանը դեպի ավելի լավ վիճակի>>:
Սա շատ հիանալի մեկնաբանություն է, քանի որ Ջոն Կալվինը պարզ կերպով ասում է որ մենք Աստծուն այն պատշաճ հարգանքը չենք տալիս որը Նրան ենք պարտք, եթե մենք չհավատանք որ Աստված գործում է որպեսզի ամեն ինչ վերականգնի ավելի լավ վիճակի, որպեսզի Իր կարգերը հաստատի վերականգնման միջոցով: Այսինքն, պատմության նպատակակետը այն է որ Աստված կարգ ու կանոնը վերականգնի մեր ներկա ժամանակների ողբերգական խառը վիճակից: Իհարկե, Ջոն Կալվինի գրածները նորություն չեն քրիստոնեության համար: Ի դեպ, մենք չենք կարող հասկանալ միջին դարերի քրիստոնեական վանական շարժումը եթե մենք այս նույն հավատքով չնայենք պատմության այդ հատվածին: Ինչպես մի քանի շաբաթ առաջ նշեցինք, Եվրոպան մեծ մասամբ Եվրոպա է դարձել այն բանով որ միջին դարերի վանականները Եվրոպայի տափաստաններն ու անտառները մաքրել ու հողը վերականգնել են, ու աղքատ մարդկանց բերելով նրանց այդ տեղերում են բնակեցրել ու հիմնադրել ֆերմաների մեջ, ու այդ նույն վանականներն են եղել առաջին անգամ որ ծովի տարածքը բնակության հողատարածքների են վերածել, ինչպես օրինակ Հոլանդիայի Դայքերն են արել, ու նրանք շատ ավելին են արել, քանի որ նրանք այս հավատքն են ունեցել, որ Աստծո կարգերը պետք է երկրի վրա վերականգնվեն, որ Աստծո կարգերը պետք է հիմնադրվեն այն վայրերում որտեղ նախկինում այդ կարգերը գոյություն չեն ունեցել, սա նրանց հավատքի մի մասն է եղել (Պատկերացրեք եթե այս վանականները ժամանակակից հավատացյալների նման հավատային, որ աշխարհի վերջը մոտ է ու ամեն ինչ գնալով վատանում է: Այդ դեպքում Եվրոպան Աֆրիկայից չէր տարբերվի, անապատային թշվառ գոտի կմնար): Ու սա նաև Հին Կտակարանի հավատացյալների հավատքն է եղել, ինչպես նաև մեր հավատքը պետք է այսպիսին լինի:
Բայց Ջոն Կալվինը ավելին է ասել Սաղմոս 82:8-ի իր մեկնաբանության մեջ, <<Վեր կաց ով Աստված, դատիր երկիրը, որովհետև Դու պիտի ժառանգես բոլոր ազգերին/հեթանոսներին>>:
Կալվինը ասել է որ
<<մեր պարտականությունն է որ Աստծուն աղաչենք որ Նա Իր կարգերը վերականգնի այն աշխարհի մեջ որը խառնակության մեջ է, ու դրա պատճառն այն է որ <<որովհետև Դու ժառանգելու ես բոլոր ազգերը>>: Շատերը սա հասկանում են որպես Քրիստոսի թագավորությունը հաստատելու մարգարեություն (Քրիստոսի առաջին գալուստով), որով Աստված բոլոր ազգերին աստիճանաբար Իր Որդուն է հնազանդեցնում: Բայց մենք այս համարին ավելի ընդարձակ ձևով ենք կարող նայել, նրանով որ Աստված արդար պահանջ ունի բոլոր ազգերից հնազանդություն պահանջելու: Ու բռնակալները դատապարտվելու են ու դատապարտվում են չարագործ պետական կառավարություն վարելու համար, նրանք Աստծո իշխանությունը մերժելով չարն ու բարին իրար հետ են խառնում, ջուրը պղտորելով ձուկ են բռնում, ուստի մենք պետք է Աստծուն աղաչենք որ Նա աշխարհի խառնակությունները վերականգնի ու Իր կարգերը հաստատի, այդպիսով ձեռք բերելով Իրեն հասու տիրապետությունը, որոնց վրա Նա արդեն իշխան է, որոնք Նրան են պատկանում>>:
Կալվինը այստեղ ասում է որ մեր պարտականությունն է որ Աստծուն աղոթենք Իր կարգերը վերականգնելու ու այս երկրում մեղքի ստեղծած խառնակությունները վերացնելու: Կալվինի համար աղոթքը և գործողությունը անբաժանելի են: Այն մարդը որը աղոթում է ու ոչինչ չի անում իր աղոթքի նյութի վերաբերյալ, այդ անձը մեղք է գործում: Ու այն մարդը որը արդարության ու արդարադատության համար է աղոթում ու ոչինչ չի անում որ դա այս աշխարհում առաջ տանի, նա մեղք է գործում:
Երկրորդ, Կալվինը ասում է որ Աստված արդարացի պահանջ ունի որ բոլոր ազգերը Իրեն ենթարկվեն, ուստի մենք պարտականություն ունենք բոլոր ժողովուրդների վրա հաստատելու Հիսուս Քրիստոսի Թագավորական Իրավունքները, ու նրանցից պահանջելու որ նրանք Տիրոջը ծառայեն: Երբ մենք մեր ժամանակներում տեսնում ենք որ այն հավատացյալնեը որոնք իրենց կոչում են ավետարանչականներ/բողոքականներ ու միևնույն ժամանակ ասում են որ Պետական իշխանությունները չպետք է քրիստոնյա դառնան, կրոնապետական լինեն, որ միայն եկեղեցու պարտականությունն է քրիստոնյա լինելը, կրոնական հոգևոր գործերով զբաղվել, ու այդպիսով նրանք իրենց շուրջի աշխարհը դևին են հանձնում, այս դեպքում մենք գիտակցում ենք թէ այս մարդիկ ինչքան են հեռացել այն հավատքից որին նրանք ասում են որ դավանում են:
Երրորդ, Կալվինը ասում է որ բռնակալները/օլիգարխները դատապատման ենթակա են Աստծո դատարանում, ու պետք է դատի տրվեն իրենց բռնակալության ու չարն ու բարին իրար հետ խառնելու չարիքի համար (Երբ Կալվինը առաջին անգամ Ֆրանսիայից Շվեցարիայի Ջենեվա քաղաքը ժամանեց ու իր ծառայությունը այնտեղ հիմնադրեց, նրա հորդորմամբ Ջենեվա քաղաքում նոր օրենքներ անցկացվեցին որոնց համաձայն պոռնկությունն ու շնությունը հանցագործություն համարվեցին ու մարդկանց դրա համար բանտ էին նետում, ու Ջենեվայում առաջին անգամ շատ տղամարդիկ բանտ նետվեցին իրենց կանանց դաժանաբար ծեծելու հանցանքի համար: Շատ մարդիկ Կալվինին ատում էին այս օրենքներն անցկացնելու համար ու որոշները իրենց շան անունը Կալվին էին դրել նրան վիրավորելու ու առհամարելու համար: Բայց ժամանակի ընթացքում կալվինիստական դարձած Շվեցարիան Եվրոպայի ամենահարուստ ու ամենահզոր երկիրը դարձավ, այնպես որ 1940 թվերին ամբողջ Եվրոպան գրաված Նացիստական Գերմանիայի զորքերը համարձակություն չունեցան Շվեցարիայի վրա հարձակվեին: Հրամանատար Վովա Վարդանովը միշտ Շվեցարիայի բանակի ու հասարակության օրինակն է բերում ասելով որ Հայաստանը պետք է այդ օրինակին հետևի հզոր ազգ դառնալու համար: Վարդանովը իհարկե ամբողջությամբ չի հասկանում Շվեցարիայի ներկա հզոր վիճակի անցյալ կրոնական/աստվածաբանական պատճառները ու զարմանում է թէ Հայաստանի հասարակությունը ինչու իրեն չի լսում: Ցավոք սրտի Հայաստանում նույնիսկ հավատացյալներն են Կալվինիզմը համարում վնասակար հավատք իսկ նրանց վերջաբանական հավատքը այն է որ ամեն ինչ գնալով պիտի վատանա, դրա համար ոչ մի ծրագրավորված երկարատև գործեր չեն տանում երկիրը բարելավելու գործի համար: Վարդանովը մի գործ է ձեռնարկել որ գրեթե անհնարին է իրագործել, դա միայն հրաշքով է կարող իրականանալ ու մենք դրա համար աղոթում ենք ու նաև այս հիանալի մարդու համար ենք աղոթում ու նրան ֆինանսապես սատարում իրա գործերի հաջողության համար): Կալվինն այստեղ ասում է որ նպատակը Երրորդության Աստծուն պատկանող տիրապետությունը (ամեն ինչի վրա) վերականգնելն է:
Այստեղ Ջոն Կալվինը հույժ կարևոր արտահայտություն է անում քրիստոնեական հավատքի ու դրա վերջաբանության վերաբերյալ: Տխուր փաստն այն է որ մեր ժամանակներում հավատացյալները մոռացել են վերջնակետային վերջաբանության մասին, ու նահանջել ու մեկուսացվել են անձնական բարեպաշտապաշտության կյանքի մեջ, որը շատ անջատված ու չեզոքացված ողբերգական վիճակ է: Նրանք իսկական աշխարհից մի անձնական ներսի աշխարհի մեջ են նահանջել որը իրականության հետ ոչ մի կապ չունի: Սաղմոս 45.10-11-ում Դավիթն ասում է որ,
<<Քո բոլոր գործերը պիտի քեզ գովաբանեն ով Տեր, ու Քո սրբերը պիտի Քեզ օրհնեն: Նրանք պատմելու են Քո թագավորության փառքի մասին, ու խոսելու են Քո զորության մասին>>:
Իր մեկնաբանության մեջ Ջոն Կալվինը ամեն ինչի վրա Աստծո ունեցած գերիշխանությունը տեսել է որպես վերականգման գործի ամենահիմնական բանը: Կալվինը այնուհետև ասում է որ մեղավոր մարդը հակված է իր մեղքով ամբողջ աշխարհը վերածելու խառնակության վիճակի, բայց Աստծո գործն է որ ամբողջ աշխարհը Իր կարգերի վերականգնելի ու Իր կառավարությանը ենթարկելի: Ուստի, մարդկանցից պահանջվում է որպեսզի աշխատեն վերականգնելու Աստծո կարգերը կյանքի ամեն բնագավառի մեջ: Սա նշանակում է որ մինչև մենք մեզ ու մեր ընտանիքներին ու մեր կանչն ու տնտսությունն ու քաղաքականությունը և այլնը չենթակենք թագավոր Աստծուն, այդ դեպքում մենք Աստծո և Նրա կարգերի դեմ ընթացող ապստամբության մի մասն ենք կազմում: Այդ դեպքում մենք գայթակղողի ու ընկած Ադամի հետ փափագում ենք լինել մեր անձնական աստվածն ու թագավորը, ու մեր անձնական օրենքը:
Այլ կերպ ասած, աստվածաշնչական վերջաբանությունը մեզ ասում է որ այս աշխարհի մեջ ոչ ոք փակագծերի մեջ չի ապրում: Ոչ մի մարդ չի կարող ասել <<ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրված, ես հետաքրքրված չեմ օրենքով կամ այս կամ այն բաներով, ես ուղղակի հավատացյալ քրիստոնյա եմ որը ուզում է իր կյանքը Տիրոջմով ապրի ու հոգիների փրկությունով զբաղվի միայն>>: Դա անհնարին է: Դու չես կարող Տիրոջմով ապրես մինչև դու Տիրոջ գործը չկիրարկես կյանքի ու մտքի ամեն բնագավառներում:
Հիմա եկեք Սաղմոս 82-ին վերադառնանք ու այս համարները սերտենք:
<<1 Աստված կանգնեց զորեղների ժողովում, և նրանց մէջ դատապարտեց աստվածներին՝ ասելով>>: ժողովը Աստծո ժողովրդի ժողովումն է, հավաքույթը: Հին Կտակարանում սա հաճախ Իսրայելին՝ Աստծո ընտրած ժողովրդին է վերաբերում: Նոր Կտակարանում սա օգտագործվում է Եկեղեցուն վերաբերելով, Քրիստոսի թագավորությանը վերաբերելով, նրանց ովքեր Քրիստոսի անդամներն են, ու Քրիստոսի ներքո գտնվող ամեն բնագավառի վերաբերյալ, եկեղեցի, պետություն, կամ ընտանիք, և այլն: Աստված զորեղների ժողովում է կանգնած: <<Զորեղ>> բառը եբրայերեն բնագրերում նաև որպես <<աստված>> բառ է օգտագործվում, Աստված Աստծո ժողովում է կանգնած, ու Նա աստվածների մեջ դատաստան է անում: Հին Կտակարանում <<աստվածներ>> բառը օգտագործվում է վերաբերելով քաղաքական իշխանություններին, իշխաններին ու դատավորներին: Օրինակ, Ելից 21.6-ում և 22.8-9-ում դատավորներին ու քաղաքացիական իշխաններին անվանում է աստվածներ: Երկրորդ Օրինաց 1.17-ում գրված է որ երբ դատավորները դատում են, դատաստանը Աստծունն է, այսինքն, եթե նրանք դատեն համաձայն Աստծո խոսքի/օրենքի, այդ դեպքում դատաստանը Տիրոջն է, ու նրանք անվանվում են աստվածներ: 2 Թվոց 19.6-7-ում Հովսափատ թագավորը դատավորներ նշանակելով նրանց ասում է <<քանի որ դուք մարդու համար չեք դատում, այլ Աստծո համար, որը ձեր արած դատաստանների մեջ ձեզ հետ է: Ուստի, թող որ Տիրոջ վախը ձեզ վրա լինի, ուշադիր եղեք և գործեք, որովհետև մեր Տեր Աստծո մեջ ոչ մի անօրենություն ու կողմնապաշտություն կամ նվերներ/կաշառք վերցնել չկա>>: Աստվածաշնչում բոլոր քաղաքացիական իշխանությունները կոչվում են աստվածներ, որովհետև նրանցից պահանջվում է որ նրանք դատեն ու կառավարեն Աստծո խոսքի պայմաններով: Ի դեպ, գահի ու դատավորի աթոռի վրա նստելով նրանք կարծես թէ Աստծո գահի վրա են նստած, 1 Թվոց 29.23: Քրիստոսը Հովհաննես 10.31-36-ում Սաղմոս 82-ը մեջբերելով ասում է որ նրանք մարդկանց պես պիտի մեռնեն, որոնք անօրեններ են, մեռնելու են որպես հանցագործներ: Աստված Ինքն է նրանց դատավճռի ենթարկելու, եթե նրանք դատաստանները Իր խոսքի պայմաններով չանեն: Սաղմող 82.2-5-ում մենք տեսնում ենք որ իշխաններին ու դատավորներին աստվածներ է կոչում:
2 «Մինչև ե՞րբ պիտի անիրավութեամբ դատէք. և աչառություն անեք մեղավորներին: 3 Պաշտպանեք որբին և այրուն, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին: 4 Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղավորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»: 5 Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խավարի մէջ, և երկրի բոլոր հիմքերը ցնցվեցին>>:
Սաղմոսագիրը այստեղ ասում է որ իշխաններն ու դատավորները անարդար են, նրանք արդարավարի չեն դատում, աղքատներին ու որբերին ու այրիներին ու կարիքավորներին հոգ չեն տանում, նրանք կաշառք են ընդունում, ուստի նրանք խավարի մեջ են քայլում: Ու հետո այս կարևոր խոսքն է ասում, <<երկրի բոլոր հիմքերը ցնցվեցին>>: Սա մենք շատ լուրջ պետք է ընդունենք: Սաղմոսագիրն ասում է որ երկրի բարոյական հիմքերը ցնցվել են: Բարին չար են դարձրել ու չարը բարի: Արմատական բարոյական խառնակություն է տիրում, որի հետևանքով աշխարհում նաև ֆիզիկական բացասական փոփոխություններ են եղել, շարժում է եղել:
2 Օրինաց 28-ը մեզ ասում է որ եթե մարդիկ Աստծուն չընթարկվեն, նրանց շուրջի բնական աշխարհը նույնիսկ նրանց կդատի, նրանք կտեսնեն երաշտներ ու երկրաշարժեր ու փոթորիկ: Ու այստեղ մեզ ասվում է որ բնությունը, բնական աշխարհը, իր կուռսից դուրս է եկել մարդու մեղքի պատճառով: Այստեղ հարաբերակցություն կա, պատճառ-հետևանք կա: Ինչպես որ մարդու մեղքով աշխարհը ընկավ ու մոլախոտեր և այլն հայտնվեցին շրջապատում, այդպես էլ երբ մարդ Աստծո պատվիրաններն է լքում, մեր շուրջի աշխարհը ազդվում է, ուստի մենք մեր ապագայում կարող ենք սպասել դատաստան, որը մարդկանց կհարվածի բարոյապես, տնտեսապես, քաղաքականապես, ինչպես նաև փոթորիկների ձևով, երաշտով, երկրաշարժերով (Ամերիկայում 1980 թվից մինչև 2020 թիվը փոթորիկների ու հրդեհների քանակը զգալիորեն աճել է, մեղքի քանակի աճելու և տարածման հետ միասին): Այնուհետև Սուրբ Հոգով ներշնչված սաղմոսագիրն ասում է <<և ես ասացի որ դուք աստվածներ եք ու բոլորդ ամենաբարձրյալի զավակներն եք, բայց դուք մարդկանց պես եք մեռնելու, հեթանոսների իշխանների պես եք մեռնելու>>: Անցյալ մեր <<Պետության Աստվածաբանություն>> սերտողության մեջ մենք տեսանք որ երբ թագավորը մեկին իր բարեկամն է դարձնում, այդ անձը շնորհի որդեգրմամբ արքայազն/արքայադուստր է դառնում (prince), իշխան է դառնում, ազնվականության մի մասն է դառնում: Աստվածաշնչի մեջ հին ժամանակներում մարդիկ արյունակցական կապով չէին ժառանգում թագավորությունը: Իշխան կամ ազնվական ծնվելու գաղափարը համեմատաբար ժամանակակից գաղափար է, հին ժամանակներում այսպես չի եղել (Եթե Աբրահամը զավակ չունենար ապա նրա բոլոր հարստությունը պետք է դամասկոսցի Եղիազարին անցներ, որը Աբրահամի հետ ոչ մի արյունակցական կապեր չուներ): Մարդը ազնվականության անդամ էր դառնում, թագավորական տիտղոսի ընտանիքի մեջ էր մտնում երբ թագավորը հրամանագիր էր անում որ դա այդպես լինի, որ այդ մարդը իր բարեկամը դառնա, ու եթե այդ մարդը թագավորի բարեկամությունը/ընկերությունը կորցներ դրանով նա նաև իր կարգավիճակը/պաշտոնն էր կորցնում, ու հաճախ իր կյանքը:
Ուստի, մենք այստեղ հրամանագիր ունենք, որով Աստված մարդկանց իշխանություն է տալիս նրանց դատավորներ ու իշխաններ դարձնելով, ասելով որ <<Ես ինքս եմ ասել, որ դուք աստվածներ եք, ու դուք բոլորդ ամենաբարձրյալի զավակներ եք>>, Ես Իմ գերիշխան հրամանով ու նախախնամությունով եմ ձեզ դարձրել այն ինչը որ կաք, բայց դուք Իմ խոսքից հեռացել եք, բռնակալ եք դարձել, բարին ու չարը իրար եք խառնել (Սա Հայաստանի վերջին 100 տարվա իշխանությունների վիճակն է: Կոմունիզմից դեպի Լևոն տեր Պետրոսյան, հետո Սարգսյաններ ու Քոչարյաններ, ու հիմա էլ ներկա հակա-քրիստոնեական իշխանությունները): Ուստի, դուք մարդկանց պես եք մեռնելու, ու կործանվելու եք հեթանոսների իշխանների պես: Սղմոսագիրը Սաղմոս 82-ի վերջին համարում աղաղակելով այսպես է ասում: Բայց մենք այս վերջին համարին չպետք է նայենք որպես բարեպաշտապաշտի վերջին հույսը: Աստված այս համարներում կանգնած է զորեղների ժողովի մեջ, նրանց դատում է: Այլ կերպ ասած, սա օրենքի դատարան է, ու Աստված ամեն ինչ լսելուց հետո վեր է կենում ու Իր հրամանագիրն է տալիս, հայտարարելով որ այս կեղծ իշխանների ու դատավորների վրա դատաստան է գալու, նրանց վրա ու նրանց հետևորդների վրա: Վեր կաց ով տեր և դատիր երկիրը, ասում է սաղմոսագիրը, քանի որ Դու ես ժառանգելու բոլոր ազգերին/հեթանոսներին: Սա վերջաբանական սաղմոս է: Սա նաև մի արտահայտություն է որը վերաբերում է քաղաքական իշխանների դերին, փաստաբանների, դատավորների, ու մնացած պաշտոնավորների դերերին, ու Աստծո վերջնակետային վերջաբանության դերին:
Ես երբեմն մարդկանց ձանձրացնում եմ խոսելով իրավաբանական մասնագիտության կարևորության մասին, բայց ժամանակին աստվածաբանությունն ու օրենքը իրար հետ օրգանական ձևով կապված են եղել (Ռշտունուն բազում անգամներ հրավիրել են Ամերիկայի գերագույն դատարանի ու նաև նահանգային դատարանների դատական գործերին, նրա տեսակետը լսելու համար, Օրինակ, 1987 թվի Leeper v. Arlington դատական գործի ընթացքում Թեքսազ նահանգում դատական գործ էր բացվել իրենց երեխաներին քրիստոնեական տնային կրթություն տվող ծնողների դեմ, որպեսզի օրենք հանեին նրանց արգելելու որ նրանք այդ գործը անեին: Ռշտունուն այս դատական գործի ընթացքում հրավիրել էին որպես մասնագետ-վկա: Ռշտունու մասնագիտական վկայությունն ու Թեքսաս նահանգի ու ինչպես նաև Ամերիկայի օրենքների գերազանց իմացության շնորհիվ քրիստոնյաները այս դատը հաղթեցին ու Ամերիկայի բոլոր 50 նահանգներում քրիստոնյաների դեմ այս բնագավառում բոլոր դատական գործերը տապալվեցին ու տնային կրթությունը օրինականացվեց):
Ամերիկայում արդեն մի քանի սերունդ է որ կյանքի պատճառ-հետևանքը իրարից առանձնացվել են, ու դրա մեղավորը եկեղեցին է: Մենք պետք է իրավաբանական մասնագիտությունն ու գիտելիքը տեսնենք Աստծո նպատակների մեջ որպես կենտրոնական մի մաս, ու մենք պետք է տեսնենք որ դատարաններն ու քաղաքական գործիչները Աստծո առջև ներկայացնում են մի կենտրոնական գործոն, Աստծո վերջաբանության մեջ: Երկրում կարգերի վերականգնումը բոլոր քրիստոնյաների համար հիմնական պատասխանատվություններից մեկն է կազմում (միայն Նոր Կտակարան կարդալով քրիստոնյա հավատացյալը չի կարող այդ վերականգնողական գործով զբաղվի, կամ այդ գործը սկսի: Օրենքը հիմնականում մեզ է տրվել Հին Կտակարանում ու դա մենք պետք է սերտենք: Ռշտունին մի քանի կարևոր հատորներ ունի հրատարակած այս բնագավառում, որտեղ նա բացատրում է Հին Կտակարանի օրենքների կիրարկումը մեր ժամանակակից կյանքի մեջ: Այս գրքերը ապագայում հրանավորության դեպքում կթարգմանվեն: Institutes of Biblical Law, 3 Volumes: Քրիստոնյա հավատացյալները կարիք չունեն զրոյից սկսեն այս գործը, շատ նյութեր արդեն պատրաստ են):
Եթե մենք մերժենք Աստծո կարգերի վերականգնման գործով զբաղվել, դա կնշանակի որ մենք համատարած քաոսի ու ապստամբության մի մասն ենք կազմում, քաոս ու խառնակություն որը Աստված ցնցելու և հաղթահարելու է: Երկրի հիմքերը հիմա են ցնցվում: Մենք Աստծո ժողովուրդն ենք ու պատասխանատվություն ունենք աշխատելու որպեսզի վերականգնենք Աստծո կարգերը: Եկեք աղոթենք:
Ով Տեր մեր Աստված, մենք Քեզ շնորհակալ ենք որ Դու ես դատավորը, ամբողջ աշխարհի գերագույն դատարանը, ու դրանք Քո դատաստաններն են, ոչ թէ մեր շուրջի բռնակալների դատաստանները են որ պիտի հաղթանակեն: Այս սերնդում իշխաններ ու դատավորներ ու փաստաբաններ բարձրացրու որոնք Քո խոսքը կգիտենան, որոնք հաղթողներ ու ավելին կլինեն Քրիստոսով, երբ նրանք դիմադրեն խառնակություններին ու համատարած քաոսին: Մեզ բոլորիս այս նպատակի համար օրհնիր Քեզ աղաչում ենք, Հիսուսի անունով, ամեն:
ՀԱՐՑԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ՀԱՐՑ: Այստեղ <<աղքատ ու կարիքավոր>> բառերն է օգտագործվում, բայց երբ Սաղմոս 86-ն ենք կարդում Դավիթը ինքն իրեն է կոչում աղքատ ու կարիքավոր:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, այդ ամենը կախված է նրանից թէ այս բառերը որ պարագաներում են օգտագործվում: Կար ժամանակ երբ Դավիթը աղքատ ու կարիքավոր էր, երբ նա փախստական էր ու փախնում էր որպեսզի իր կյանքը փրկեր: Այս բառերը վերաբերում են նրանց ում արդարադատություն չի տրվել, հիմնականում որբերին ու այրիներին, ովքեր ամենաշատը արդարադատության կարիքը ունեն ու իշխանավորները պետք է նրանց հաշվի առնեն մասնահատուկ ձևով, ու Աստծո ժողովուրդը պետք է նրանց հոգ տանեն:

