Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Մեղքը Որպես Քաղաքական Գործիք

նիկոլ փաշինյան

իշխանությունների շահագործումները

Մեղքը Որպես Քաղաքական Գործիք

Հովաննես Ռշտունի

Մենք այսօր խոսելու ենք մեղքի Աստվածաշնչական վարդապետության մասին, ու մեր թեման է Մեղքը Որպես Քաղաքական Գործիք:  Աստվածաշնչի մեր համարն է 2 Պետրոս 2:17-19, մասնավորապես 19-րդ համարը,

<<17 Այս մարդիկ անջուր աղբյուրներ են, մրրկից քշված ամպեր, որոնց համար ամենասև խավարն է պահված հավիտյան։ 18 Որովհետև դատարկության հպարտ բառեր խօսելով՝

Մարդկանց մարմինների կրքոտ ցանկությունները շահագործելով, նրանք գրավում են այն մարդկանց ովեր նոր են փախել մոլորությամբ վարվողներից: 

19 Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք ապականության ստրուկներ են. Որովետև մարդիկ ստրուկն են այն բանի ինչով որ հաղթվում են>>: 

Որպես քրիստոնյաներ, մենք մեղքին նայում ենք զարհուրանքով ու զզվանքով, մեզ համար մեղքը Աստծո թագավորությանը հասնելու անձնական և հասարակական պատնեշ է:  Մեզ համար մեղքը մահվան հոտն է: 

Բայց ընկած (վերստին չծնված) մարդու համար, նրանց համար ովքեր վերստին ծնունդ չեն ստացել, մեղքը կյանքի մի ձև է, ապրելաոճ է:  Նա մեղքը տեսնում է որպես ազատություն:  Բայցևայնպես, քանի որ բոլոր մարդիկ ստեղծվել են Աստծո պատկերով, ու քանի որ մարդկանց ամեն բջջի ու ատոմի վրա Աստծո պատկերն է գրված, նույնիսկ իրենց մեղքի մեջ նրանք չեն կարող խեղդել Աստծո գոյության ներկայության գիտելիքը:  Պողոսը Հռոմ 1:17+ ում մեզ ասում է որ անաստվածները ճշմարտությունը ներքև են պահում, փորձում են ճնշած պահել անարդարության մեջ:  Քանի որ նրանք Աստծո պատկերով են ստեղծված, նրանց ամբողջ էությունն է իրենց դեմ վկայում որ իրենք հանցավոր են, բայց այդ գիտելիքը նրանք ճնշում են:  Նրանք փորձում են իրենք իրենց աստվածը դառնալ, բայց հանցանքի զգացմունքը միշտ նրանց է հետապնդում:  Զարմանալի չէ որ վերջին ժամանակներում, մանավանդ հոգեբան Սիգմունդ Ֆռոյդից հետո, հանցանքը գլխավոր խնդիրն է երբ հոգեբանները փորձում են մարդկանց օգնեն նրանց հետ աշխատելիս:  Հիմա, այստեղ ուշադրություն դարձրեք որ ոչ մի հոգեբան մարդուն չի ասում որ իրա խնդիրը մեղքն է, այլ, նրանք մարդուն ասում են որ իր խնդիրը հանցանքն է, հանցավոր զգացմունքներն են, ու հոգեբանները ամեն ինչ անում են որպեսզի մարդու հանցանքը նրանից հեռացնեն, արդարացնեն:  Նրանք երբեք մարդուն չեն ասում որ իրա խնդիրը իրա մեղքի հետևանքով է, ոչ, նրանք ասում են դա իրա հանցանքի հետևանքով է, հանցանք՝ որը նա ժառանգել է մի ուրիշ տեղից, այդ հանցանքը քո վրա քո ծնողները կամ քո եկեղեցին կամ հասարակությունն է դրել:  Ժամանակակից հոգեբանության հավատքի համաձայն հանցանքը իրական չէ:  Բայց հանցանքը իրական է, ու հոգեբանները այս հարցը փորձում են լուծեն մարդու մտքի հետ աշխատելով, խորհրդատվություններով, կամ մեխանիկորեն, շոկային թերապիաներով (մարդուն տոկ տալով), երբ մարդուն հոսանքի շոկերի են ենթարկում, կամ էլ քիմիական ձևով, նրան թմրեցնող դեղեր տալով, որի դեպքում մարդ այդ դեղերը խմելով թմրում է որոշ ժամանակ, բայց առավոտյան քնից զարթնելու այդ դեղերի ազդեցությունները արդեն անցած են ու ինքը նույն վիճակի մեջա մնացել, հանցանքը չի հեռացել:  Աստծո խոսքը մարդու խնդիրը լուծելու համար մի պատասխան է տալիս, հոգեբանությունը ընդհանրապես ուրիշ պատասխան/լուծում է տալիս հանցանքի խնդրի համար:  Հոգեբանները այն հարցին երբեք չեն պատասխանում թէ այդ ի՞նչն է որ հանցանք է ստեղծում:  Աստվածաշունչն ասում է որ մեղքն է որ հանցանք է առաջացնում: 

Այսինքն, ժամանակակից հոգեբանությունը փորձում է հանցանքի խնդիրը լուծի առանց մեղքի խնդիրը լուծելով:  Իհարկե ոչ բոլորն են գնում հոգեբանների մոտ:  Մարդկանց մեծ մասը միանգամից թմրադեղերի կամ ալկոհոլի մեջ են խրվում, որի հետևանքով մեր օրերում թմրամոլների ու ալկոհոլիկների մի մեծ համայնք ու մշակույթ է ձևավորվել:  Թմրադեղերի տարածվածությունը ապշեցուցիչ է:  Ամերիկայում դժվար թէ մարդ որևէ ավագ դպրոց գտնի որտեղ թմրադեղերը տարածված չլինեն (Իհարկե այս երեխաների ծնողները այս խնդիրը չտեսնելու են տալիս, քանի որ նրանցից ոչ ոք չի ուզում երեխային այսպիսի պետական դժողային դպրոցներից դուրս հանի ու տնային կրթության տա:  Հայաստանում էլ վիճակը այդքան տարբեր չէ): 

Մարդկանց մոտ եթե լուծումը թմրադեղերը չեն ապա ալկոհոլն է, կամ, որևէ բան որը մարդուն <<կոգնի>> փախնել իրա հանցանքի զգացմունքից:  Հանցանքը կաթվածահար անող ուժ է, այն մարդուն անդամալույծ է անում:  Հանցանքը մարդուն անվճռական ու անկարողունակ է դարձնում:  Հանցանքով պատված հասարակությունը անցյալամետ հասարակություն է, անցյալին է նայում:  Երբ մի մարդ հանցավոր է նրա մտածելակերպը անցյալի հետ է կապված, անցյալով է բռնված:  Նա շարունակաբար անցյալն է հիշում ու մեջտեղ բերում ու փորձում է ինքն իրեն արդարացնել:  Հանցավոր մարդիկ նորից ու նորից ու նորից ու նորից անցյալի իրենց արած սխալ բանի վրով են անցնում, անվերջ կերպով, փորձելով իրենց արդարացնել, փորձելով մի լսարան գտնել իրենց համար:  Եթե նրանք քո դեմ մեղք են գործել նրանք միշտ այդ թեման են բերում քո դեմ որպեսզի իրենց արդարացնեն:  Հանցանքը մարդուն անցյալի մեջ է բանտարկում: 

Օրինակ, ժամանակին ես երկու հոգու գիտեի, Անձ 1 և Անձ 2-ը:  Անձ մեկը միշտ անձ երկուսին շատ հիանալի ձևով էր վերաբերվել ու նրան մշտապես օգնել, բայց Անձ երկուսը վերջում ահավոր դավադիր էր եղել Անձ մեկի հանդեպ, նրա հանդեպ մեծ խարդախություն էր գործել, ու այս անձ երկուսը անհանգիստ էր, նա գիտեր որ վերջնականապես այդ հարաբերությունը կործանել էր:  Որոշ ժամանակ հետո Անձ մեկը այդ տարածքից ուրիշ տեղ էր տեղափոխվել ապրելու, ու ամեն անգամ երբ հանցավոր Անձ երկուսը  Անձ մեկին էր հանդիպում նա այդ թեման էր առաջ բերում, չնայած որ Անձ մեկը արդեն վաղուց մոռացել էր այդ դեպքի մանրամասնությունները, քանի որ նա ավելի կարևոր բաներ ուներ անելու կյանքում ու դրանից առաջ էր շարժվել, բայց Անձ երկուսը ամեն հնարավորության դեպքում այդ պատմությունն էր առաջ տանում որպեսզի ինքն իրեն արդարացներ: 

Մեղքը մարդուն անցյալամետ է դարձնում, անցլալի մեջ բանտարկված, անցյալին կպած:  Եթե մենք մի սխալ բան ենք ասում ու գիշերը գնում ենք քնելու, մեր տեղաշորի մեջ այդ բանն ենք կրկնում շարունակաբար, փորձելով արդարանալ:  Մեղավորը ամբողջովին անցյալամետ է: 

Ու պատկերացրեք թէ այս փաստը ինչ է անում այն հասարակություններին որտեղ ժողովուրդը մեծ մասամբ մեղք գործողներ են, սրբությունից կամ սրբացումից հեռու են:  Այսպիսի հասարակությունները անկարող են լուծել իրենց խնդիրները, քանի որ նրանք չափից դուրս զբաղված են անցյալը արդարացնելով, փորձելով արդարացում ու պատճառ գտնել մի օր առաջվա կամ տասը տարի առաջվա իրենց գործած մեղքի համար:  Արդյունքում անհատներն ու ազգերը շղթայվում են անցյալին:  Սա Հայաստանի հասարակության ամենաճշգրիտ նկարագրումն է: 

Քրիստոնյան, մյուս դեպքում, նաև մեղք է գործում, բայց նա ունի այս վստահությունը որը նրանց ապագայամետ է դարձնում, անցյալամետ չի դարձնում:  Պողոսը Հռոմեացի 8.28-ում մեզ ասում է որ <<Քանի որ մենք գիտենք որ ամեն ինչ իրար հետ գործակից են լինում դեպի բարին նրանց համար ովքեր Աստծուն սիրում են, ովքեր կանչվել են համաձայն Աստծո նպատակի>>, այնպես որ, երբ մենք ապաշխարած փրկված ենք, Աստված նույնիսկ մեր ձախորդություններն է վերցնում ու դրանք գործակից է անում բարիին, ուստի մենք շղթայված չենք անցյալին, բայց ապագայի տեսիլք է տրված մեզ: 

Պետրոսը մեր վերը կարդացված համարի մեջ ասում է որ անաստվածները իրենց մոլորեցրած մարդկանց ազատություն են խոսք տալիս, մինչդեռ նրանք իրենք են ստրուկները փչացվածության:  Մարդը գերեվարված է այն բանին որը նրան հաղթում է:  Մեր Տերը Հով 8.31-36-ում շատ կտրուկ ձևով է սրա մասին ասում, <<ու ով որ մեղք է գործում մեղքի ստրուկն/ծառան է>>:   Ու Հիսուսը ասում է որ ոչ ոք չի կարող ազատվել մեղքի ստրկությունից բացառությամբ Իրենով: 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

Հիմա, մենք կարող ենք պատմությունից տեսնել որ քաղաքական ամբողջ գործընթացքի նպատակը ժողովրդի ստրկությունն է, ժողովրդին ստրկացնելն է:  Քաղաքական պաշտոնյաներն ու նախագահները մարդկանց հանցանքը վարպետորեն օգտագործում են նրանց ստրկացնելու ու իշխելու համար:  Մարդկության պատմության մեջ քաղաքացիական կառավարության նպատակը մարդկանց ստրկացնելն է եղել:  Հայաստանի կառավարությունը քրիստոնյա կառավարություն չէ:  Սա էր նախկին իշխանությունների(Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան) արդյունավետ ստրատեգիան ու սա նաև ներկա իշխանությունների (Փաշինյան) ստրատեգիան է, թերևս որ ներկա իշխանությունները իշխանության գալուց առաջ այս ստրկատիրությունը շատ ազնվաբարո բառապաշարով էին թաքցնում, նրանք խոսում էին Արդարադատության, Օրենքի, Ազատության, Դեմոկրատիայի, Գողերին Բռնելու, Աշխատավարձերի Բարձրացման և այլ բաների մասին:  Բայց ինչպես երևում է նրանց իշխանության գալով ամեն ինչ գնալով վատացել է՝ ապրանքները թանկացել են, ահագին մարդիկ իրենց գործերն են կորցրել, սովածությունն է շատացել:  Ու իհարկե սրանք ամեն ինչ բարդում են համաշխարային իրավիճակի վրա, կարծես թէ նախկին իշխանությունների ժամանակ համաշխարային-իրավիճակ ասած բանը գոյություն չուներ:  Մեզ օգնելու անվան տակ նրանք մեզ ստրկացրել են: 

Իսկ ո՞րն է մարդկանց ստրկացնելու ամենալավ ձևը:  Դա արվում է ժողովրդին ստիպելով որ նրանք հանցավոր զգան իրենց, մեղավոր զգան:  Աստվածաշունչը ասում է որ հանցավոր մարդիկ ստրուկ են: Ու ով մեղք է գործում, մեղքի ստրուկն է:  Քաղաքական իշխանությունները գիտեն որ մարդկանց ստրկացնելու ավելի լավ ձև չկա, քան նրանց ստիպելը որ նրանք իրենց հանցավոր զգան:  Աշխատասեր ու ստեղծագործ հաջողակ մարդկանց ստիպի որ հանցավոր զգան, լավ կյանք ունենալու համար:  <<Ինչպե՞ս ես կարող այսպես հանգիստ ապրել, եթե այն բոլոր մարդիկ այնտեղ շատ քիչ ունեն>>:  Հենց 1990-ական թվերից Հայաստանի իշխանությունները Սովետական կոմունիստական իշխանությունների հոգեբանական ու հասարակական տակտիկաներին են հետևել:  Արտերկրից եկած բոլոր օգնությունը պետք է պետությունը ստանա ու ժողովրդին բաժանի:  Մասնավոր եկեղեցիների արած մասնավոր օգնությունների դեմ հաճախ պատնեշներ են դրվել, կամ ամենալավ դեպքում նրանց բարի գործերին կասկածանքով են նայել:  Հայաստանում կան փոքր ավետարանչական եկեղեցիներ որոնք հսկայական բարի գործեր են անում կարիքավորների համար որ ամբողջ Առաքելական եկեղեցին այդքան գործ չի անում, ու Առաքելական եկեղեցին էլ Պետության սվինները օգտագործելով հաճախ ավետարանչականներին է հալածել ու նրանց դեմ պատնեշներ դրել:  Նրանք բարի գործեր չեն անում ու չեն էլ թողնում որ ուրիշները անեն, որպեսզի ժողովուրդը մշտապես իրենց ստրուկը մնան, Առաքելական-եկեղեցի-պետություն կոմպլեքսի ստրուկը մնան: 

Սովետական միության ժամանակ օրենք կար որ հարևանը հարևանին իրավունք չուներ օգնելու, պետությունը պիտի գար օգներ:  Այս նույն բանը հենց հիմա է շարունակվում, պետություն-առաքելական-եկեղեցի միությունով:  Ավետարանչական եկեղեցիները իրենց հանգանակություններով ու նվիրատվություններով են կառուցում իրենց եկեղեցիները ու կարիքավորներին տրամադրում իրենց ծառայությունները:  Առաքելական եկեղեցու մեջքին պետությունն է կանգնած, առանց պետության օգնության նրանք կփլուզվեն, քանի որ նրանց անդամները այդքան լուրջ չեն ընդունում Առաքելական եկեղեցուն որպեսզի կամավոր կերպով հանգանակություններ անեն: 

Երկրում կան շատ արդար բիզնեսմեններ ու ձեռնարկատերեր որոնց փորձում են հանցանքի զգացմունքի մեջ նետել, լավ կյանք ապրելու համար:  Մարդկանց հանցավոր զգացնել տալով նրանց կարող են ստրկացնել:  Սա նաև ժամանակին ԿաԳեԲե-ի տակտիկաներից էր:  Մարդկանց ստիպում են որ հանցավոր զգան հաջողությունների հասնելու համար:  Իսկ բոլոր հաջողությունների հասնողներին մեխանիկորեն կասկածում են անարդար ձևով այդ հաջողությանը հասնելու համար, թերևս որ նրանք շատ հաճախ ոչ մի բացասական ապացույց չունեն նրանց դեմ: 

Այս պատճառով է որ եթե մեկը ուզում է հարստանա, ապա այդ անձի առաջին քայլը պիտի լինի իրա մոտիկ բարեկամներից կտրվելը, քանի որ այդ անձի հարստանալու դեպքում նրան միանգամից ներքև կքաշեն:  Կամ պիտի բերես հարստությունդ մեզ բաժանես, կամ էլ հանցավոր ես: 

Հանցավոր մարդիկ ազատ մարդիկ չեն, նրանք ստրուկ են, իսկ ստրկությունը քաղաքական ուժը պահելն ու գործադրելը հեշտացնում է:  Նախկին սովետական միության երկրներից Ամերիկա գաղթող մարդիկ երբ երկրի լի ու բոլությունն են տեսնում միանգամից շոկի մեջ են մտնում, ու հայտարարում են որ այսքան շատ ունենալը մեղք է, որ մարդիկ ո՞նց են կարող այսքան հարստություն ունենալ:  Որոշ ժամանակ է տևում մինչև նրանք Ամերիկայի կյանքին սովորեն ու հասկանան որ հարստանալը մեղք չէ, իրենք կարիք չունեն հանցավոր զգալու հարստանալով:  Սա նրանից է որ իրենց երկրի պետությունները ու նույնիսկ հասարակությունները իրենց վրա հանցանքի զգացմունք են դրել:  <<Ամեն հարուստ կամ հարստացող մարդ հանցավոր է, գողությամբ է հարստացել>>, սա է իրենց մտքի մեջ: 

Համաձայն Աստվածաշնչի ազատության էությունը սա է, Եթե Որդին ձեզ ազատագրել է, ապա դուք ազատ կլինեք, Հով 8.36:  Սա է պատճառը որ այս աշխարհում ոչ մի կրոն այնքան քաղաքական կարևորություն չունի ինչպես որ մեր հավատքը, Քրիստոնեությունը ունի:  Աշխարհում Քրիստոնեութունից բացի ոչ մի այլ կրոն չի կարող մարդուն ազատագրի, ազատ դարձնի:  Մնացած բոլոր կրոնները մարդու ստրկությունը ամրապնդում են, քանի որ այդ կրոնները մարդկանց վրա հանցանքի զգացմունք են դնում, բեռ են դնում, ու նրանց ստրկությունն են ավելացնում:  Սա է եղել պատճառը որ Բուդիզմը/Բուդայականությունը որտեղ որ մտել է մեծ ընդունելություն է գտել պետական իշխանությունների կողմից:  Բուդիզմը հսկայական գործեր է անում մարդու հանցավոր զգացմունքը ավելացնելու գործի մեջ: 

Տխուր փաստը այն է որ շատ քրիստոնյական եկեղեցիներ են այսպիսի մանիպուլացիաներ անում մարդկանց վրա, նրանց մշտական հանցանքի զգացմունքի մեջ գցելով:  Նրանք անդադար հայտարարում են որ <<Ահհ, ինչպիսի ահավոր մեղավորեր եք դուք>>:  Այս ձևի քարոզչությունը չարագործություն է: 

Երբ մենք Տիրոջ մոտ ենք գալիս ու քրիստոնյա ենք դառնում, երբ մենք փրկվում ենք, մենք ծնկի եկած խոստովանում ենք որ մեղավոր ենք, բայց երբ մենք վեր ենք կենում մենք փրկված մեղավորներ ենք, մենք սուրբ ենք:  Մենք կարիք չունենք որ ուրիշները մեզ անդադար ասեն որ մենք մեղավորներ ենք:    Մենք քրիստոնյա դառնալով առաջ ենք շարժվում մաքրագործվելով, սրբանալով, Տիրոջ մեջ աճելով, որպեսզի գնանք և երկիրը նվաճենք, որպեսզի լինենք նվաճողներ և ավելին:  Քարոզելու նպատակը փրկված մարդկանց հանցանքը շարունակաբար շեշտադրելը չէ, այլ, նրանց զորության խոսք տալն է որպեսզի նրանք գնան ու նվաճողներ ու ավելին դառնան:  Որոշ ավետարանչական եկեղեցիներ ամեն կիրակի ապաշխարության քարոզից բացի ոչինչ չեն քարոզում, քանի որ ոչինչ չգիտեն որ քարոզեն: 

Քավություն անել նշանակում է ծածկել:  Երբ Աստված Եդեմի պարտեզում եկավ ու Ադամից ու Եվայից հաշվետվություն պահանջեց նրանք միանգամից ուզեցին իրենց ծածկել, ու այդ ժամանակից ի վեր բազում սուտ ծածկոցներ են արտադրվել մարդկանց կողմից իրենց ծածկելու համար: 

Ոչ-քրիստոնեական պետական կառավարման քաղաքականության էությունը միշտ եղել է ժողովրդի մեջ հանցանքի զգացմունքը ավելացնելը ու իրենց/պետության կողմից իրենց ձևով այդ հանցանքի համար ծածկոց տրամադրելը:  2018 թվի Հայաստանի հեղափոխության ժամանակ մարդիկ իշխանությունների դեմ ապստամբեցին որպեսզի նրանց փոխեն, նրանց անարդարությունները հեռացնեն:  Կներեք, իսկ ի՞նչ կասեն այդ ապստամբողները իրենց արած անարդարությունները փոխելու համար:  Օրինակ, իրենց գործած երեխայասպանության աբորտի ոճրագործություններին վերջ դնեն, իրենց գործած շնության ու պոռնկության սեռական այլասերվածություններին վերջ տան, ամեն շաբաթ Տիրոջ Շաբաթը ոտնահարելու հանցագործությանը վերջ տան:  Նախկին իշխանությունների անօրենությունները իրենց գործած անձնական ու հասարակական անօրենություններով էի՞ն ուզում լուծել: 

Բայց բռնակալ իշխանությունները, լինեն դրանք անցյալ թէ ներկա իշխանությունները, սիրում են հանցավոր հասարակությանը, հանցավոր մարդկանց:  Նրանք մեղքի տարածումը քաջալերում են երկրում տրանսգենդերությունը նորմալացնելով: 

Մարդկության պատմության մեջ ամեն անգամ բռնատիրական կարգերի հաստատումը զուգակցել է սեռական հեղափոխության քաջալերությունով:  Այսպես է եղել հին Հունաստանում, Հռոմում, ու 2018 թվի Հայաստանում, ու մարդկության ամբողջ պատմության ընթացքում:  Փաշինյանը մարդկանց վրա վարպետորեն հանցանքի զգացմունք էր դնում նրանց հարցնելով <<Տրանսգենդերը մարդ չէ՞, Գոմիկ միասեռականը մարդ չէ՞>>, ու մարդիկ էլ խառնաշփոթ վիճակի մեջ ընկնելով էշացած չգիտեին թէ այդ սողունին ինչպես պատասխանեին:  2 Օրինաց 23.18-ում Աստված ինքն է հայտարարում որ միասեռականը մարդ չէ, շուն է:  Նա չի կարող հասարակության անդամ համարվել, մարդ համարվել: 

Հանցավոր մարդը քաղաքական բռնատեր իշխանությունների հիմնաքարն է կազմում, քանի որ հանցանքը նշանակում է մարդուն իշխել, ստրկացնել, քանի որ հանցանքի համար ոչ մի դեղ ու դարման չկա Հիսուս Քրիստոսից բացի, միայն Որդին է կարող մարդուն ազատագրել այդ ստրկությունից, ու մի-միայն Որդին է կարող մեզ ազատագրել:  Ով որ Քրիստոսում չէ հանցանքի ստրկության տակ է ու այսպիսի մարդիկ բռնատերերի կողմից հեշտ ու հանգիստ մանիպուլյացյաներին են ենթարկվում, կամավոր կերպով նրանց ձեռքի խաղալիքն են դառնում:    

Exit mobile version