Երրորդության Վարդապետության Կարեվորությունը
Հովհաննես Ռշտունի
Շարք – <<Հասարակական Կարգերի Հիմքերը>>
Եկեք աղոթքով սկսենք:
Ամենազոր Աստված մեր երկնային Հայր, մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ դու մեզ կանչել ես որպեսզի Քո ժողովուրդը լինենք ու Դու մեզ Քո ողորմություններով ես շրջապատել, ու մեզ դարձրել ես թագավորներ, քահանաներ և մարգարեներ Հիսուս Քրիստոսում: Մեզ խիզախ դարձրու հավատքի մեջ ու քաջ՝ թշնամու դեմ պայքարի մեջ, որպեսզի մենք լինենք նվաճողներ և ավելին, Նրանում որ մեզ սիրել է: Քրիստոսի անունով: Ամեն:
Մեր այսօրվա Աստվածաշնչի համարը Հովհաննեսի առաջին նամակի 5:1-8 համարներից է, մեր թեման է Աթանասյան Հավատամքը/Հանգանակը, Մեկը և Բազումը:
<<Ամեն մարդ որ հավատում է որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված: Եվ բոլորը ովքեր սիրում են ծնունդ տվողին սիրում են նաև նրանից ծնվածին: Սրա՛նով ենք իմանում որ մենք սիրում ենք Աստծո զավակներին, երբ մենք սիրում ենք Աստծուն ու պահում ենք Նրա պատվիրանները: Քանզի ա՛յս է Աստծո հանդեպ մեր սերը, որ մենք պահենք Նրա պատվիրանները: Եվ Նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք որ Աստծուց է ծնված հաղթում է աշխարհին: Եվ սա՛ է այն հաղթությունը որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատքը: Եվ ո՞վ է նա որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա որ հավատում է որ Հիսուսն է Աստծո Որդին: Սա է որ եկավ ջրով և արյամբ՝ Հիսուս Քրիստոսը, ոչ միայն ջրով այլ արյամբ և ջրով: Եվ Հոգին է որ վկայում է որովհետև հենց Հոգին է ճշմարտությունը: Երեքն են որ երկնքում վկայում են՝ Հայրը, Խոսքը և Սուրբ Հոգին: Եվ այս երեքը մե՛կ են: Եվ երեքն են որ վկայում են երկրի վրա, Հոգին, ջուրը և արյունը, և այս երեքը վկայության մեջ մեկ են>> (King James-ի Աստվածաշնչից):
Նախքան մեր սերտողությունը սկսելը պիտի նշենք որ որոշ ժամանակակից Աստվածաշնչերում <<Երեքն են որ երկնքում վկայում են՝ Հայրը, Խոսքը և Սուրբ Հոգին: Եվ այս երեքը մե՛կ են>> համարը չկա, բայց հսկայական փաստեր կան որ այս համարը բնագրերի մեջ եղել է ու հետագայում է հանվել աստվածաշնչի մեջից:
Սուրբ Հովհաննեսը հռչակում է որ սա՛ է հաղթությունը որը հաղթում է աշխարհին՝ մեր հավատքը: Հովհաննեսը հավատք ասած բանը չի սահմանում համաձայն մեր անձնական համոզմունքների զգացողության: Հավատքը ինքնին վերցված անիմաստ մի բան է: Ես կարող եմ հավատք ունենալ որ ես միլիոնատեր եմ, բայց իմ այդ անձնական հավատքը ինձ միլիոնատեր չի դարձնի: Ուստի երբ Հովհաննեսը խոսում է աշխարհին հաղթող հավատքի մասին, նա լուսաբանում է որ այս հավատքը Քրիստոսում ու Երրորդության վարդապետության մեջ ունեցած հավատքն է: Այսպիսով, Հովհաննեսը հիմնադրում է հաղթանակի պայմանը/նախադրյալը՝ որը Երրորդությունը, Երրորդության վարդապետությունն է:
Երրորդության վարդապետության մասին խոսելով մենք չենք կարող անտեսել Աթանասյան Հավատամքը/հանգանակը, քանի որ Աթանասյան հավատամքը երրորդության վարդապետությունը սահմանում է ամենամանրամասն աստվածաշնչական բառերով: Այս հավատամքը Երրորդության վարդապետության որոշիչ հռչակումն է: Այս հավատո հանգանակը գրվել է ՔՀ մոտ 400-500 թվերին:
Պատմության մեջ եղել են բազում հանգնակներ/հավատամքներ, Առաքյալների հավատամքը, Եփեսոսի հավատամքը, Կոստանդնուպոլսի հավատամքը, Քաղսեդոնի համատամքը: Հավատքի Հանգանակը կամ հավատամքը այն է երբ Եկեղեցու հայրերը եկեղեցական համաժողով են արել ու քրիստոնեական վարդապետություններ են ձևակերպել Աստվածաշնչից, որպեսզի հերքեն իրենց ժամանակներում առաջացած վտանգավոր հերետիկոսությունները, սխալ ուսուցումները, որոնք քրիստոնեությունը կործանման եզրին էին հասցրել այդ դարերում:
Այս հավատամքները երկու տեսակի են` Մկրտական Հավատամքներ և Խոստովանական Հավատամքներ: Խոստովանական Հավատամքները հավատքի ճշգրտությունը ստուգելու համար են, օրինակ, թէ արդյոք մարդը ճիշտ հավատք ունի երրորդության վարդապետության, քրիստոսի բնությունների, և այլ բաների վերաբերյալ: Իսկ օրինակ Մկրտական Հավատամքներից է Առաքյալների Հավատամքը, որը ուղղակի պարզ կերպով որոշ տարրական ճշմարտություններ է հռչակում ու եկեղեցու անդամ դառնալուց մարդ ուղղակի պիտի ընդունի այդ տարրական (մինիմում) հավատամքները: Ոչ ոք չի կարող քրիստոնյա լինել առանց այս տարրական բաները հռչակելու(մենք իհարկե առանձին ուրիշ ուսուցումներ կունենանք մնացած հավատամքների մասին): Բայց օրինակ ավելի զարգացած հավատամքները, ինչպես որ Նիկիո ու Աթանասային հավատամքներն են, սրանք մարդու հավատքի ճշգրտության քննությունն են, այլ կերպ ասած մարդու հավատքի ուղղափառ/ճշգրիտ և ոչ ուղղափառ լինելու քննությունն են, ուստի այս զարգացած խոստովանական հավատամքները ոչ թէ հավատքի Ա Բ Գ Դ-ներն են, այբենարանն են տալիս, այլ, սրանք հսկայական կարևորություն են ներկայացնում այն բանում որ սրանք քրիստոնեական ավելի հասուն հավատքի հասկացության իմացություն են տալիս: Այս առումով Աթանասային Հավատամքը գրված հավատամքներից ամենամեծն է: Սա Աթանասիուսի անունն է կրում թերևս որ նրա կողմից չի գրվել: Աթանասիուսը այն անձն էր որ այդ ժամանակների կրոնական ուղղափառության պայքարների մեջ, հակա-երրորդական Արիանիստների և յունիտարիանների դեմ քրիստոնեության դիրքերը պաշտպանեց Նիկիայում: Այս հավատամքը գրվել է Սուրբ Ավգուստինիոսի ու իր գործակիցների կողմից, ու այնքան շատ մեջբերումներ է արվում Ավգուստինիոսից որ կարելի է ասել գլխավոր հեղինակը Ավգուստինիոսն է եղել: Բայցևայնպես այս հավատամքը արժանի է կոչել Աթանասային, այս մարդու արած հսկայական պայքարների համար, պայքարներ որոնք Աթանասիուսը անում էր այն եկեղեցու և կայսրության դեմ որոնք գրեթե ամբողջովին հեռացել էին երրորդության հավատամքի սկզբունքներից և անցել էին հումնիզմի և Յունիտարիազմի ճամբարը: Այս պայքարի մեջ Աթանասիուսը տուժվել է, հազար ու մի չարչարանքների է ենթարկվել:
Նա Ալեքսանդրիա քաղաքի գլխավոր քահանա/հովիվն էր, ու Կայսրը անմիջապես նրան փոխարինեց Կապադովկիացի Ջորջով: Կայսերական զինվորները Ալեքսանդրիա էին ուղարկվել որպեսզի Ջորջին քահանա կարգեին: Ջորջը քաղաք հասնելով փորձում է քաղաքի ուղղափառ քրիստոնյաների առջև ինքն իր ուղղափառությունը ապացուցի, ոչ թէ վարդապետական ուղղափառությանբ, այլ, քաղաքի հեթանոսների դեմ հալածանքներ սկսելով, նրանց տաճարները թալանելով ու այդ հեթանոսներին ամեն ձևով նեղացնելով: Ցավոք սրտի երբ կայսերական զորքերը քաղաքից բացակա էին այդ քաղաքի հեթանոսները վեր կացան ու ապստամբեցին ու Ջորջին բռնեցին ու իր ուխտին կապելով նրան քաղաքի փողոցներով քաշ տալով տարան, նրան հետ ու առաջ տանելով, ու վերջապես հաղթական ձևով Ջորջին ու իր ուխտին վառեցին: Այսպես ավարտվեց արիացի Կապադոկվիացի Ջորջի քահանայությունը (արիացիներն ու յունիտարիանները երրորդության դեմ են, նրանք այսօրվա եհովայի վկաների պես են հավատում): Կապադովկիացի Ջորջի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա: Ջորջը պատմության մեջ ճանաչվել է որպես կայսրությունների ու պետությունների պաշտպանիչը, Սուրբ Ջորջ անվանումով: Լեգենդների մեջ սուրբ Ջորջը վիշապին է սպանում, ու վիշապը էլ Աթանասիուսն է: Պետապաշտ հումանիստական հասարակությունների մեջ Ջորջին վերև են տարել իսկ Աթանասիուսին ներքև են գցել: Երբ Ալեքսանդրիա քաղաքում Ջորջը կրոնական իշխանության անցավ Աթանասիուսին տափաստանների մեջ նետեցին որտեղ նա մի քանի տարի բնակվեց: Աթանասիուսին հազար ու մի ձևերով հալածում էին: Նրան մեղադրում էին Արսենիուսին սպանելու հանցագործության մեջ, բայց սպանվելու տեղը Արսենիուսը գնացել թաքնվել էր որպեսզի Աթանասիուսին մարդասպանության մեջ մեղադրեին: Աթանասիուսին հաջողվում է Արսենիուսին գտնի ու իր հետ դատարան բերի որը իր դեմ բերած դատի վրա սառը ջուր է լցնում: Բայց նրանք դեռ չէին վերջացել Աթանասիուսի հետ: Մի քանի տարբեր չարիքներից մեկը որ նրանք Աթանասիուսին մեղադրում էին այն էր որ Աթանասիուսը կույս աղջիկ էր բռնաբարել: Դատի ժամանակ պարզվում է որ այդ կույսը կույս չէր, այլ փողոցի մարմնավաճառ մի աղջիկ էր, որը երբեք նախկինում Աթանասիուսին նույնիսկ չէր տեսել: Դատի ժամանակ նրանք այս փչացածին դատարանի մեծ սրահում հեռվից Աթանասիուսին էին ցույց տվել որպեսզի երբ նրան հարցնեին թէ ո՞րն է Աթանասիուսը, նա Աթանասիուսին մատնանշեր, բայց երբ ժամանակը եկավ այդ կինը Աթանասիուսի կողքի տղամարդուն մատնանշեց որպես Աթանասիուս, որը դատախազն էր: Նրան թվացել էր թէ իրենք այդ մարդուն էին մատնանշել: Այս դատն էլ Աթանասիուսի հաղթանակով ավարտվեց, թերևս որ դա Աթանասիուսին կործանող ցանկացող մեղադրողների ցանկությունը չվերացրեց:
Այս պատճառով է որ այս հավատամքը կոչվում Աթանասային Հավատամք, քանի որ նա այդքան տանջանքների միջով անցավ, պաշտպանելու համար այդ հավատամքը:
Արևելյան եկեղեցիները չընդունեցին Աթանասային Հավատամքը, ու այս պատճառով էր որ Արևելյան հասարակություններում մարդու/քաղաքացու ազատությունը անկում ապրեց: Բայց արևելյան հասարակություններում այն ընդունվեց ու քաղաքացիները ավելի ազատ կյանք ունեցան: Միջին դարերում արևմտյան եկեղեցին Աթանասային Հավատամքը սկսեց մերժել, ու այս հասարակություններն էլ սկսեցին անկում ապրել ու բռնատիրական կարգերն ու օլիգարխային հասարակությունները սկսեցին փոխարինել ազատությանը:
1500 թվերի Եվրոպայի Բողոքական ռեֆորմացիայի ժամանակ Աթանասային Հավատամքը նորից վերածնունդ ապրեց արևմտյան եկեղեցիներում: Մարտին Լութերը այս հավատամքը համարել է հավատամքներից ամենամեծն ու ամենակարևորը: Բայց սա աստիճանաբար արևելքում սկսեց նորից նահանջ ապրել: Լութերական եկեղեցիներում ընդամենը տարին մեկ են այս հավատամքը կարդում: Անգլիկան եկեղեցիները այս հավատամքը նույնպես անտեսեցին, իսկ Էպիսկոպալական եկեղեցիները այն ամբողջովին մերժեցին(Էպիսկոպոլական եկեղեցիներում այս օրերում միասեռականներին են ձեռնադրում որպես քահանաներ ու հովիվներ): Կարելի է ասել այս հավատամքը ամբողջովին վերացել է որպես որևէ եկեղեցու կենդանի զորություն: Եկեք կարդանք Աթանասային Հավատամքի տեքստը, ու կարդալուց հետո մենք կվերլուծենք այս հավատամքի կարևորությունը: Այս տեքստի մեջ Աթանասիուսը <<կաթողիկ>> բառն է օգտագործում որպես ածական, սա Հռոմի Կաթողիկե եկեղեցուն չի վարաբերում, այստեղ կաթողիկ ասելով նա ի նկատի ունի ճշմարիտ քրիստոնեական հավատքը:
<<Ով որ կամենում է փրկվի պետք է ամենից վեր պահի քրիստոնեական (կաթողիկ) հավատքը:
Ով որ այն չի պահում ամբողջովին ու անկոտրուն նա անկասկած հավիտենապես կկործանվիի:
Հիմա, սա՛ է քրիստոնեական հավատքը:
Որ մենք երկրպագենք մի Աստծուն երրորդության մեջ և երրորդությունը միության մեջ:
Առանց (երրորդության) անձերը իրար հետ ձուլելու ու ոչ էլ Նրանց էությունը բաժանելու:
Քանի որ Հոր անձը զատ/տարբեր անձ է
Որդու անձն էլ մեկ այլ անձ է,
Ու Սուրբ Հոգու անձն էլ մեկ այլ անձ է:
Բայց Հոր, Որդու և Սուրբ Հոգու աստվածությունը մեկ է,
Նրանց փառքը հավասար է, նրանց վեհությունը համա-հավիտենական է:
Ինչ որակ որ Հայրը ունի, Որդին ունի ու Սուրբ Հոգին ունի:
Հայրը չստեղծված է,
Որդին չստեղծված է,
Սուրբ Հոգին չստեղծված է:
Հայրը անսահման(անչափ) է,
Որդին անսահման է,
Սուրբ Հոգին անսահման է:
Հայրը հավիտենական է,
Որդին հավիտենական է,
Սուրբ Հոգին հավիտենական է:
Բայցևայնպես նրանք երեք հավիտենական էակներ չեն,
Հավիտենական էակը մեկն է:
Նույն ձևով, երեք չստեղծված ու անսահման էակներ չկան,
Բայց մեկ չստեղծված ու անսահման էակ կա:
Նույն ձևով, Հայրը ամենազոր է,
Որդին ամենազոր է,
Սուրբ Հոգին ամենազոր է:
Բայց երեք ամենազոր էակներ չկան,
Կա մեկ ամենազոր էակ:
Ուստի Հայրը Աստված է,
Որդին Աստված է,
Սուրբ Հոգին Աստված է:
Բայց երեք Աստվածներ չկան,
կա մեկ Աստված:
Ուստի Հայրը Տեր է,
Որդին Տեր է,
Սուրբ Հոգին Տեր է:
Բայց երեք տերեր չկան,
Կա մեկ Տեր:
Ինչպես որ Քրիստոնեական ճշմարտությունն է մեզ դրդում
Որ մենք ամեն անձին անհատապես խոստովանեք
Որպես Աստված և Տեր,
Նույն ձևով քրիստոնեական կրոնը մեզ արգելում է որ
Մենք չասենք որ կան երեք աստվածներ ու երեք տերեր:
Հայրը չի պատրաստվել կամ ստեղծվել կամ ծնվել որևէ մեկից:
Որդին ոչ պատրաստված է ոչ էլ ստեղծվել է,
Նա միայն Հորից է առաջացել:
Սուրբ Հոգին ոչ պատրաստվել է ոչ էլ ստեղծվել ու ոչ էլ առաջացել:
Նա Հորից ու Որդուց է առաջնորդվում (կամ շարժվում):
Համապատասխանաբար, մեկ Հայր կա, ոչ թէ երեք հայրեր,
Մեկ Որդի կա, ոչ թէ երեք որդիներ,
Մեկ Սուրբ Հոգի կա, ոչ թէ երեք սուրբ հոգիներ:
Այս երրորդության մեջ ոչինչ առաջ կամ հետո չէ,
Ոչինչ ավելի մեծ կամ ավելի փոքր չէ,
Երեք անձերը ամբողջովին համա-հավիտյան են ու (իրար) համա-հավասար են:
Այսպիսով ամեն ինչում, ինչպես նախապես արդեն ասվեց,
Մենք պիտի երկրպագենք նրանց երրորդությանը իրենց միության մեջ
Ու նրանց միությունը նրանց երրորդության մեջ:
Ուստի եթե որևէ մեկը ուզում է փրկվի
Այսպես պիտի հավատա երրորդության մասին:
Հավիտենական փրկության համար նաև
Հարկավոր է որ մարդը հավատարմորեն հավատա մեր
Տեր Հիսուս Քրիստոսի մարմնացմանը:
Սա՛ է ճշմարիտ հավատքը,
Որ մենք հավատանք և խոստովանենք
Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը` Աստծո Որդին,
և Աստված է և մարդ, հավասարապես:
Նա Աստված է Հոր էությունից,
Առաջացած (կամ եկած) ժամանակից առաջ
և Նա մարդ է Իր մոր էությունից,
ծնված ժամանակի մեջ,
ամբողջովին Աստված ու ամբողջովին մարդ,
բանական հոգով և մարդկային մարմնով,
հավասար Հորը աստվածությամբ,
և Հորից ցածր Իր մարդկությամբ:
Թերևս որ Նա Աստված և մարդ է,
Քրիստոսը երկուս չէ, մեկ է:
Բայցևայնպես Նա մեկ է
Ոչ թէ Իր Աստվածությունը մարմնացնելով,
Այլ Աստված Իր վրա մարդկություն վերցնելով:
Նա մեկ է,
Հաստատապես ոչ թէ խառնելով իր էությունը,
Բայց իր անձի միությամբ:
Քանի որ ինչպես որ մարդն է և բանական հոգի և մարմին,
Այդպիսով էլ մեկ Քրիստոսն է և Աստված և մարդ:
Նա մեր փրկության համար տանջվեց,
Նա շեոլ իջավ,
Նա մեռելներից հարություն առավ,
Նա երկինք համբարձվեց:
Նա նստեցվել է Աստծո աջ ձեռքի կողմը:
Այնտեղից նա կգա դատելու ողջերին ու մեռածներին:
Նրա գալուստով բոլոր մարդիկ մարմնապես հարություն կառնեն
Ու իրենց արած գործերի համար պատասխան կտան:
Նրանք ովքեր բարի են գործել հավիտենական կյանքի մեջ կմտնեն,
Իսկ նրանք ովքեր չար գործեր են գործել հավիտենական կրակի մեջ կմտնեն:
Սա է քրիստոնեական հավատքը:
Ոչ ոք չի կարող փրկվել առանց սրան հաստատակամորեն ու հավատարմորեն հավատալու>>:
Սա է Աթանասային Հավատամքը, որը սահմանում է Երրորդությունը: Երեք անձեր կատարելապես հավասար, մեկ Աստված: Ուստի, երբ մենք Աստծո անունն ենք տալիս մենք չենք կարող միայն Հայր Աստծուն նկատի ունենանք, մենք պետք է նկատի ունենանք Երրորդությանը՝ Հայտ Աստված, Որդի Աստված, և Սուրբ Հոգի Աստված, երեքը իրար հավասար: Միայն Հորը Աստված կոչելը անվանվում է Արիանիզմ և Յունիտարիանիզմ, սրանք հերետիկոսություններ են:
Երրորդության այս վարդապետությունը ծայրագույն կարևոր նշանակություն ունի: Աթանասային Հավատամքի մեջ փիլիսոփայական լեզվով արտահայտված այս աստվածաշնչային վարդապետությունը մարդկության ամբողջ պատմության մեջ գոյություն ունեցած հիմնական խնդրի պատասխանն է: Այդ խնդիրը մեկի և բազումի խնդիրն է: Մեր ժամանակներում մարդիկ այնքան անտարբեր են վերաբերվում այս խնդրին որ չգիտեն որ կյանքի ամենահիմնական խնդիրները այս մեկի ու բազումի խնդրի հետ են կապված: Մարդկության պատմության հիմնական խնդիրը, լինի դա արևելքի ասիական մշակույթների մեջ, հին Եվրոպական մշակույթների մեջ, հին Ամերիկայի հնդիկների մշակույթների մեջ, Աֆրիկյան մշակույթների մեջ, հինավուրց ազգերի մշակույթների մեջ, հիմնական խնդիրը մեկի և բազումի խնդիրն է: Ու ո՞րն է այս խնդիը, ի՞նչն է այս խնդրի բնույթը: Խնդիրը սա է, կյանքում, աշխարհում, ո՞րն է կարևոր, ո՞րն է հիմնական, ո՞րն է գերագույն, բաների մեկությու՞նը, թէ բաների բազմազանությունը, բաների անհատականությունը, մասնավորությունը: Եթե դու պատասխանես որ կարևորը մեկությունն է, միությունն է, այս դեպքում բռնատինական-տոտալիտարական կարգեր են ստեղծվում հասարակության մեջ, եթե դու ասես որ խմբակայինը, համախմբությունը ամեն ինչ է ու անհատը ոչինչ է: Ու մյուս դեպքում եթե դու ասես որ պատասխանը բազմազանության մեջ է, մասնավորության, անհատականության, անձնականության մեջ է, ու ասես որ աշխարհի հիմնական ճշմարտությունը սա՛ է, այդ դեպքում անարխիա է ստեղծվում (ինչպես որ Հայաստանում էր անարխիա տիրում 1990-ական թվերի սկզբին): Սա՛ է խնդիրը, ո՞րն է ավելի հիմնական, մեկությունը/միությունը թէ՞ անհատականությունը: Խու՞մբն է կարևոր, թէ խմբի անդամներն են կարևոր անհատապես: Պետությու՞նն է կարևոր, թէ՞ քաղաքացիները: Ամուսնությու՞նն է կարևոր որպես հաստատություն/ինստիտուցիա, թէ տղամարդն ու կինն են կարևոր/գերագույն այդ ամուսնության մեջ: Եկեղեցի՞ն, թէ այդ եկեղեցու անդամները:
Ու մարդկության պատմության մեջ մարդկությունը շարժվել է մի ծայրահեղությունից դեպի մյուս ծայրահեղության, բռնատիրությունից/մենիշխանությունից դեպի անարխիա, ու մարդկությունը ոչ մի այլընտրանքային ճանապարհ չի տեսել: Ու այս երկու ծայրահեղություններն էլ ազատության համար կործանարար են:
Մեր օրերում մենք ունենք մի կողմում սոցիալիստներն ու ցեղակրոնները, որոնք ասում են որ բաների ճշմարտությունը միության մեջ է, մեկության մեջ է, պատասխանը մենիշխանություն/բռնատիրության մեջ է (ինչպես որ անհավատ Եղիշե Չարենցը ժամանակին հռչակեց որ <<Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է>>, ազգի հավաքական ուժը դարձնելով փրկության միակ ճանապարհ, որը իհարկե տարրական ապուշություն է): Մյուս կողմում էլ ազատամիտներն ու անարխիստներն են որոնք ասում են որ բաների անհատականությունն է ճշմարտությունը, կյանքի իրականությունը, հարցի լուծումը, հարցի պատասխանը, որը բնականաբար անօրեն հասարակություն է ստեղծում: Բացառությամբ որոշ քրիստոնեական ժամանակաշրջանների, մարդկության ամբողջ պատմությունը շարժվել է մենիշխանությունից դեպի անարխիա, ու մարդը միշտ տուժվել ու տանջվել է այս երկու ծայրահեղությունների մեջ:
Հիմա, մենք պիտի ասենք որ Երրորդության վարդապետությունն է այս երկու ծայրահեղությունների պատասխանը, ուրիշ այլ պատասխան չկա, ուրիշ լուծում չկա: Երրորդության վարդապետությունը ասում է որ մեկ Աստված կա, ուստի միությունը գերագույն է Աստվածության մեջ, բայց միաժամանակաբար Աստվածության մեջ երեք անձեր կան, ու նրանց երեքությունը այնքան գերագույն է ինչպես որ նրանց մեկությունն է: Ուստի, անհատականությունը գերագույն է միության հետ մեկտեղ: Մենք չենք կարող ասել որ Նրանց միությունը/մեկությունը ավելի գերագույն է քան թէ նրանց Անհատականությունը: Աստծո երրորդությունը պակաս կարևոր չէ ինչպես որ Աստվածության միությունն/մեկությունն է: Մեկը և բազմազանությունը հավասարապես կարևոր են Երրորդության մեջ, Աստծո մեկությունը և երրորդությունը հավասարապես գերագույն են: Իսկ սա ի՞նչ է նշանակում մարդկության գործնական կյանքում:
Սա նշանակում է որ ամեն բան որ Աստծով է ստեղծվել Նրա պայմանով ու բնությունով են ստեղծվել, համաձայն դրանց: Ուստի ամբողջ իրականության մեջ հավասար կարևորություն կա բաների միության/խմբի/խմբակայինի, և անհատի մեջ: Ուստի մենք չենք կարող ասել որ պետությունը ավելի կարևոր է քան թէ անհատը, սրանք երկուսն էլ հավասարապես կարևոր են, հավասարապես պետքական են: Մենք չենք կարող ասել որ ամուսնությունը որպես հաստատություն ամեն ինչ է ու տղամարդն ու կինը ոչինչ են, ո՛չ, և հաստատությունը և հաստատության անդամներն են հավասարապես կարևոր: Եկեղեցին չէ որ միակ կարևորն է ու եկեղեցու անդամները անկարևոր են, բայց, երկուսն էլ հավասարազոր կարևորություն ունեն, քանի որ հավասար գերագույնություն կա մեկի ու բազումի միջև:
Սրա հետևանքները հսկայական են: Քրիստոսից առաջ ու Աստվածաշնչից դուրս մարդկության ամբողջ պատմությունը անկայուն ձևով է շարժվել, մենիշխանության ու անարխիայի միջով զիգզագավորվելով: Օրինակ, հին Հունաստանի ու Հռոմի պատմությունները այս երևույթի գերազանց լուսաբանումներ են: Բայց, այն պահից երբ երրորդության այս վարդապետությունը հավատացյալների մտքի մեջ հաստատապես հիմնադրվեց, այդ պահից սկսված հեղափոխություն եղավ: Աթանասային Հավատամքը արևմուտքի հավատամքը դարձավ, բայց Արևելքի եկեղեցին այս վարդապետությունը անուշադրության մատնեց: Արևելքի եկեղեցին երբեք չընդունեց Աթանասային Հավատամքը: Իսկ ի՞նչ պատահեց սրա հետևանքով: Մինչև Քաղսեդոնի եկեղեցական տիեզերաժողովը Արևելքը աստվածաբանական վերելք էր ապրում, բայց դրանից հետո Արևելքը սկսեց անկում ապրել: Այն բռնակալական ու ստրկական կարգերի մեջ մտավ(քրիստոնեական հավատքն էլ սկսվեց ազգայնականացվել արևելքի շատ երկրներում, ու մինչև օրս ցավոք սրտի այդպես է): Բայց Արևմուտքը ազատության շրջանի մեջ մտավ: Ու այն ժամանակներում երբ Արևմուտքը Արիստոտելական փիլիսոփայական հավատամքներով սկսեց շարժվել, այն նույնպես անցավ բռնատիրության ու անարխիայի կարգերի մեջ: Եվրոպայում Բողոքական ռեֆորմացիայի սկսվելուց հարյուր տարի առաջ ամբողջ Եվրոպայում տիրում էին արյունարբու բռնատերերը ու նաև անարխիստները, որոնք հազար ու մի աղանդներ ստեղծեծին, որին մենք այսօր ականատես ենք լինում: Օրինակ, Եվորպայում մերկերի հասարակություններ էին ձևավորվել որոնք չէին հավատում որ որևէ բարոյական օրենք պիտի գոյություն ունենար հասարակության մեջ: Միջին դարերի վերջերում նրանք մերկերի շքերթներ էին կազմակերպում քաղաքների հրապարակային վայրերում: Նրանք պահանջում էին որ բոլորը իրենց օրինակին հետևեին:
Բայց Բողոքական շարժումով Աթանասային Հավատամքը նորից կարևորություն գտավ մարդկանց մեջ 1500-ական թվերին: Արևելյան Եվորպայի երկրներում, մանավանդ բողոքական դարձած տարածքներում, սկսեց քրիստոնեական ազատությունը գործել, մանավանդ Ամերիկայում: Բայց երբ այս երկրներում Աթանասային Հավատամքն ու քրիստոնեական կրոնը ներկայացնող այդ հավատքը սկսեց այդ նահանջել, մեկ անգամ ևս հասարակությունն ու կյանքը սկսեց ենթարկվել բռնատիրության և անարխիաի երկակի կործանարար ուժերին:
Աթանասային Հավատամքն ու դրան նախորդող Հավատամքներն են եղել Արևելյան աշխարհի հասարակությունների ազատության ու հետևաբար նրանց զարգացման հիմքը: Առանց այս հավատքին վերադառնալով ազատություն չի կարող լինի: Բռնատիրության/մենիշխանության ու անարխիայի մեջ հարցի այլ լուծում չկա, իսկ մարդիկ հարցի լուծում են փնտրում, իսկ լուծումը քրիստոնեական ազատության մեջ է, Երրորդության վարդապետության պատասխանի մեջ է: Մեկի և բազումի հավասարազոր գերագայնությունը: Ոչ խումբն է ավելի կարևոր ոչ էլ անհատը, երկուսն էլ հավասարապես են կարևոր: Այս վարդապետությունը հիմնադրված է Երրորդության մեջ: Եկեղեցու մեջ առաջացած ամեն հերետիկոսություն սուբորդինացիայից է առաջացել, երբ եկեղեցին փորձել է երրորդության այս վարդապետության մեջ փոփոխումներ անի, երրորդության մեջ մեկ անձին մյուսից վեր դասելով: Սուբորդինացիան այն հերետիկոսությունն է որ Քրիստոսը իրականում Աստված չէ, Սուրբ Հոգին իրականում Աստված չէ: Ինչպես որ Հռոմեական/Բյուզանդական կայսերականության աստվածաբանական հավատքն էր, ու ինչպես նաև մեր ժամանակներում է, տարածված հավատքը հումանիստական յունիտարությունն է, Երրորդության վարդապետության կործանումը, որպեսզի այս վարդապետության տված ազատությունը կործանվի (որպեսզի երկրի իշխանավորներն ու օլիգարխներն ու կին ծեծողները ու անկողին պղծողները ինչ ուզենան անեն):
Աթանեսական Հավատամքը հիմնականում հարձակումների է ենթարկվել հավատամքի այս արտահայտությունների համար, <<Նրանք ովքեր բարի են գործել հավիտենական կյանքի մեջ կմտնեն, Իսկ նրանք ովքեր չար գործեր են գործել հավիտենական կրակի մեջ կմտնեն: Սա է քրիստոնեական հավատքը: Ոչ ոք չի կարող փրկվել առանց սրան հաստատակամորեն ու հավատարմորեն հավատալու>>: Այս հավատամքի քննադատներն ասում են որ սա հիմարություն է: Նրանք ասում են որ այս վարդապետությունը հասկանալու ու հավատալու համար հավատացյալը պետք է Ավգուստինի նման զարգացած միտք ունենա, ու քանի՞ հատ Ավգուստիններ կան քո եկեղեցում: Ուզում ես ասել որ միայն Ավգուստինն ու մի քանի զարգացած աստվածաբան ընկերներն են գնալու դրա՞խտ: Այդ հարցի պատասխանն է ո՛չ, ոչ մի դեպքում: Ամեն խոնարհ հավատացյալ է կանչված հավատալու այս վարդապետությանը, բայց նրանցից չի պահանջվում որ նրանք ամբողջովին հասկանան այս վարդապետությունը: Նույն ձևով, նրանք կանչված են հավատալու Աստծո Խոսքին, բայց նրանցից չի պահանջվում որ նրանք ամեն ինչ հասկանան Աստծո Խոսքից: Օրինակ, եթե մենք վերցնենք մարգարեների գրածներն ու Պողոս առաքյալի նամակները, որոնք կազմում են Աստվածաշնչի հսկայական մասը, սրանք շատ դժվար հասկացվող գրվածքներ են, ու Աստվածաշնչի շատ համարներ կան որ խիստ խորացված են: Մեզնից պահանջվում է որ մենք հավատանք, որպեսզի մենք կարողանանք հասկանանք: Ու մենք փրկվում ենք ոչ թէ մեր հասկացությունով այլ մեր հավատքով: Մեր պատասխանատվությունն է որ մենք ընդունենք և հավատանք այս վարդապետությանը, ու ոչ թէ այն մեկնաբանենք, փրկվելու համար: Եթե Աթանեսական Հավատամքի երրորդության վարդապետությունը չընդունվի դա կնշանակի որ Հիսուս Քրիստոսից բացի մեկ այլ փրկիչ կա: Արդյունքը այն կլինի որ մեկի ու բազումի խնդիրը մեկ անգամ ևս է պաշարելու մարդկությանը: Երբ մարդիկ ազատագրվեն այս վարդապետությունից այդ դեպքում նրանք ազատագրվում են որպեսզի ստրկության մեջ մտնեն: Առանց այս վարդապետության Աստված մեկ անգամ ևս դառնում է Արիանիզմի ու հումանիզմի լուռ աստվածը, մարդը այս դեպքում կարողություն է ունենում ինքն իրեն փրկելու: Ու այսպիսի մի աստված են մարդկանց մեծամասնությունը ցանկանում ունենան:
Քրիստոնյա դառնալուց հետո Ավգուստինը ազնիվ էր երբ նա մատնանշեց այն որ հերետիկոսական հավատքները նրան քաշում էին այն նպատակով որ նրանք քարոզում էին որ ինքը իր մեղքի համար պատասխանատու չէր ու ինքը կարող էր անել այն ամենը ինչը նա ցանկանում էր անել: Արիանիստներն ու հումանիստները ասում են որ աստված լուռ աստված է ու նա չի ասել <<դու պիտի շնություն չգործես կամ չգողանաս կամ սուտ վկայություն չտաս>>, աստված ուղղակի ասել է <<դե, այս բաները մի արա եթե քեզ հարմար չի, հարմարությանդ նայիր>>, քանի որ նրանց հավատքի մեջ աստված իշխանություն չունի:
Ուստի, եթե մենք ուզում ենք քրիստոնեական հավատքը պահպանենք մենք պետք է այն պահպանենք իր ամբողջական բարդություններով ու կատարելագործություններով, Աթանասային Հավատամքի պայմաններով, Աստվածաշնչի երրորդության վարդապետությունով: Ուստի հարկավոր է որ ինչպես որ այս հավատամքն է ասում, <<ով որ ուզում է փրկվի պետք է այս վարդապետությունը պահպանի>>: Սա՛ է քրիստոնեական հավատքը, որը եթե մարդ հաստատակամորեն ու հավատարմորեն չպահպանի նա չի կարող փրկվի: Եկեք աղոթենք:
Մեր Տեր ու մեր Աստված, մենք քեզնից շնորհակալ ենք որ մեզ կանչել ես լինելու Քո ժողովուրդը, ու մեզ շնորհել ես Քո Խոսքը ու Քո սուրբ ճշմարտությունը: Ու թող որ մենք լինենք նվաճողներ և ավելին այս հավատքով: Ու որ մենք շարժվենք խիզախությամբ և հաղթանակած, իմանալով որ մենք նախասահմանված ենք նվաճելու Քրիստոսի անունով, ու լինելու ամեն բանի ժառանգները: Հիսուսի անունով, ամեն:
