Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Եկեղեցին. Սահմանում: Եկեղեցու Վարդապետությունը

Եկեղեցին. Սահմանում: Եկեղեցու Վարդապետությունը

Հովհաննես Ռշտունի 

Շարք – <<Հասարակական Կարգերի Հիմքերը>>

Եկեք Աղոթենք:

Ամենազոր Աստված մեր երկնային Հայր, մենք քեզ շնորհակալություն ենք հայտնում որ Դու Աստված ես:  Մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ մենք կարո՛ղ ենք գալ Քեզ մոտ այն վստահությամբ որ Դու լսում ու պատասխանում ես մեզ:  Ու համաձայն Քո խոսքի մենք գալիս ենք Քեզ մոտ, որպեսզի մեր բոլոր մտահոգությունները Քեզ վրա դնենք իմանալով որ Դու մեզ համար հոգ ես տանում:  Ու մենք Քեզ ենք սպասում Հիսուսում մեզ տված Քո խոստումների համար, ու որ մենք մեզ հանձնենք Քեզ ու Քո խոսքին, ու որ խոսք տանք Քեզ որ նորանանք մեր հնազանդությամբ Քեզ հանդեպ:  Մեր հավատքը շատացրու Տեր մեր ու մեզ զորացրու որպեսզի մենք նվաճողներ լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսում, ու Նրա անունով էլ աղոթում ենք, Ամեն:

Այսօրվա մեր ընթերցանությունը Մաթևոս 16.13-18-ից է:  Մեր թեման է <<Եկեղեցին>>:  

<< 13 Եւ Յիսուսը դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը, և իր աշակերտներին հարցրեց <<Մարդիկ Իմ մասին ի՞նչ են ասում, թէ ո՞վ է Մարդու Որդին>>։ 14 Նրանք էլ ասացին. <<Ոմանք ասում են որ Հովհաննես Մկրտիչն ես. Իսկ մյուսները՝ Եղիան. Ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարեներից մէկը>>։ 15 Նա նրանց ասաց. <<Իսկ դուք ո՞վ եք ասում Ինձ համար, թէ ես Ո՞վ եմ>>։ 16 Սիմոն Պետրոսը պատասխան տվեց և ասաց.<<Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին>>։ 17 Եւ Յիսուսը պատասխան տվեց և ասաց նրան. <<Երանի քեզ, Սիմոն՝ Հովնանի որդի, որովհետեւ մարմինը և արյունը չյայտնեց քեզ սա,  բայց իմ Հայրը որ երկնքումն է։ 18 Ես էլ ասում եմ քեզ, որ դու Պետրոսն ես, և  այդ ժայռի/վէմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և  դժոխքի դռները չեն հաղթի նրան(չեն դիմակայի/դիմանա դրա դեմ, եկեղեցու հարձակումների դեմ)։>>

Առաքյալների Հավատամքի կետերից մեկն այն է որ հավատացյալը պետք է հավատա մեկ ճշմարիտ քրիստոնեական եկեղեցուն, նույն բանը Նիկիո հավատամքն է կրկնում:  Ժամանակակից մարդկանց համար սա հավատամքների մեջի ամենադժվար կետն է ընդհանուր հավատքի ուրացման իրականութան մեջ:  Ու այսպիսին էր առաջին դարի Լավոդիկեի եկեղեցին, երբ Հայտնության 3.16-ում Հիսուսը եկեղեցուն ասում է որ <<Ես քեզ Իմ բերանից դուրս կթքեմ>>, քանի որ այդ եկեղեցին ոչ մի դիրքորոշում չէր ուզում ընդհուներ, ձեռնպահ էր ուզում մնալ հավատքի ամեն հարցում: 

Ի՞նչն է եկեղեցին:  Հավատամքը եկեղեցուն կոչում է <<կաթողիկե>> կամ <<համաշխարհային>> եկեղեցի:  Դա անտեսանելի եկեղեցին է, որը ընտրվածների ընդհանուր թիվն է է բոլոր ժամանակներում, պատմության սկզբից մինչև վերջ:  Համաշխարհային եկեղեցին իր մեջ ներառում է Ադամի/Եվայի ժամանկներից փրկված բոլոր մարդիկ, ինչև ներկա ժամանկները, ներկա ժամանակների ընտրվածներն ու մինչև աշխարհի վերջի ընտրվածները՝ նրանք ովքեր ընտրվել են որպեսզի փրկվեն: 

Իսկ Տեսանելի Եկեղեցին նրանք են ովքեր մեր ներկա օրերում դավանում են ճշմարիտ հավատքին, նրանք և նրանց երեխաներն են իրար հետ կազմում տեսանելի եկեղեցին:  Եկեղեցին համաշխարհային եկեղեցի է նրանով որ նա հավատարիմ է եկեղեցու բնությանը, իսկ Աստվածաշունչը եկեղեցին սահմանում է երեք բաներով: 

Առաջին, եկեղեցին սահմանվում է Խոսքի հավատարիմ ծառայությամբ(քարոզներ, սերտողություններ):  Երկրորդը, եկեղեցու Խորհուրդները կատարելով համաձայն Աստծո Խոսքի (այստեղ խորհուրդներ ասելով նկատի ունենք մկրտություն, հաղորդություն, և այլն):  Եվ երրորդ, խրատ/պատիժ կիրարկելով համաձայն Աստծո խոսքի:  Ճշմարիտ տեսանելի եկեղեցին սրանցով է տեսանելի, երբ այն հավատարիմ է Խոսքի Ծառայությունով, Խորհուրդները կատարելով, և Խրատ/Պատիժներով:

Մի մասնահատուկ եկեղեցի կարող է հավատարիմ լինել Խոսքի ծառությամբ ու Խորհուրդների կատարմամբ, բայց եթե այն չի կամենում աստվածաշնչական պատիժներ կիրարկի, եկեղեցուց անհավատներին ու անբարոներին եկեղեցուց դուրս շպրտելու գործի մեջ, ապա այս եկեղեցին կորցրել է ճշմարիտ եկեղեցի կոչվելու իրավունքը(Օրինակ, եթե մի 20 տարվա տեղական եկեղեցու պատմության ընթացքում եկեղեցու անդամներից ոչ ոք պատժի չի ենթարկվել ու եկեղեցուց դուրս հարվել դա կարելի է համարել ոչ ճշմարիտ եկեղեցի:  Ամերիկայի Լոս Անջելես քաղաքի հայ բողոքական/ավետարանչական եկեղեցիներում վերջին 10 տարիների ընթացքում մի տարօրինակ երևույթ է սկսվել:  Երբ որ եկեղեցու քարոզիչ/հովիվը թոշակի է անցնում կամ այս կամ այլ պատճառներով նրան իր պաշտոնից դուրս են հանում, կեեղեցու անդամները օտար երկրներից են մի հայ քարոզիչ բերում Ամերիկա որպեսզի իրենց եկեղեցու քարոզիչը դառնա, օրինակ, Հայաստանից կամ Արգենտինայից կամ Կանադայից են հայ քարոզիչ բերում:  Սրա պատճառն այն է որ այս եկեղեցու անդամները ուզում են այս քարոզիչին իրենց իշխանության տակ պահեն, որպեսզի այս քարոզիչը շատ <<չթպրտա>>, որպեսզի այս քարոզիչը երբեք չհամաձակվի եկեղեցու անդամներին պատասխանատվության կանչի իրենց մեղքերի համար:  Քարոզիչը Ամերիկա գալով քաղաքացիություն չունի ու ոչ մի ունեցվածք չունի, ուստի նա ամբողջովին կախման մեջ է եկեղեցու անդամներից, իր եկամուտի ու քաղաքացիության կարգավիճակի տեսակետից, ուստի նա չի համարձակվում իր աստվածականչ պարտականությունները կատարի, սա խրթվիլակի դեր է տանում, իսկական հավ:  Այս քարոզիչներից մի քանիսը բարոյական ու կարողունակ քարոզիչներ են, բայց մեծ մասը շատ ցածր բարոյականության հումանիստներ են, ընդհանրապես հովվություն անել չգիտեն, որը այդ եկեղեցիների տհաս ու մարմնավոր հավատացյալներին ձեռա տալիս): 

Եկեղեցին կարող է Խորհուրդները ճիշտ կերպով կատարի, բայց եթե այդ եկեղեցում պատժի կիրարկում ու խոսքի քարոզ չկա, նորից, սա ճշմարիտ եկեղեցի չէ: 

Ճշմարիտ եկեղեցու նշանը այս երեք բաներն են միաժամանակաբար որոնք պիտի գոյություն ունենան:  Իհարկե այստեղ պիտի նշենք որ ոչ մի ճշմարիտ եկեղեցի կատարյալ եկեղեցի չէ, այն ունի որոշ սխալներ:  Մեր հավատքը կատարյալ եկեղեցու մեջ չէ, մեր հավատքը կատարյալ Փրկչի մեջ է:  Աստված եկեղեցուց չի պահանջում որ այն կատարյալ լինի այս կյանքում, բայց Աստված եկեղեցուց պահանջում է որ այն հավատարիմ լինի:  Եկեղեցին կարո՛ղ է հավատարիմ լինի, թերևս որ այն դեռ կատարյալ չէ:  Երեխան կարող է իր ծնողներին հավատարմությամբ սիրի, առանց կատարյալ լինելու:  Նույն ձևով եկեղեցին, թերևս որ սրբագործման/մաքրագործման կատարելությանը չի հասած՝ չի կարող կատարելապես սիրի և կատարելապես հավատարիմ լինի, բայցայնպես այն կարող է Աստծուն հավատարիմ լինի: 

Համաձայն Աստվածաշնչի եկեղեցու միակ գլուխը Տեր Հիսուս Քրիստոսն է:  Եկեղեցու շնորհների միջոցները Խոսքն ու Խորհուրդներն են (շնորք նշանակում է ձրի նվեր, Աստծո նվերը մարդուն, որը Աստված մարդուն է տալիս Իր Խոսքով ու Եկեղեցու Խորհուրդներով՝ մկրտությունով, հաղորդությունով, և այլն):  <<Շնորքի Միջոցներ>> տերմինը ինքնին բացահայտող տերմին է:  Սա նշանակում է որ եկեղեցու Խորհուրդները իրենք իրենցով կարողություն չունեն շնորհ տալու/շնորհելու, այլ, դրանք շնորհի միջոցներն են, ոչ թէ շնորհի աղբյուրը (հաղորդության հացը/նշխարհը համբուրելը անիմաստություն է, ու մենք չենք ուզում նույնիսկ խոսել Առաքելական Եկեղեցու դիակապաշտության պղծության մասին, երբ դարեր առաջ մեռած մեկի հոտած դիակը/մասունքը եկեղեցու միջոցով տանում են ու բոլորը այդ դիակին են երկրպագում, կամ ապուշավարի վազում են որ այդ դիակի դագաղին դիպչեն:  <<մասունք>> կոչված բանը ոչ-աստվածաշնչային է, այն հումանիստական ու նույնիսկ սատանայական է):   Ուստի, շնորհը գնում հասնում է նրանց ովքեր հավատք ունեն, բայց նրանք ովքեր հավատք չունեն ու այս արարողություններին են մասնակցում իրենք իրենց վրա դատաստան են բերում, ինչպես Պողոս առաքյալն է ասում(1  Կորնթ 11.27):

Եկեղեցու վարդապետության հիմնական մասը Տեսանելիության վարդապետությունն է:  Ճշմարիտ եկեղեցին Տեսանելի եկեղեցին է:  Եկեղեցին Տեսանելի է այն իմաստով որ այն հավատարիմ է:  Ճշմարիտ եկեղեցին ժամանակի ընթացքում եղել է երբեմն քիչ տեսանելի ու երբեմն էլ շատ տեսանելի:  Երբ եկեղեցին տեսանելի եկեղեցի է, այս աշխարհի մեջ այն ներկայացնում է Քրիստոսի մարմինը:  Եկեղեցին Քրիստոսի ներկայությունն է պարունակում մեր մեջ:  Ինչպես Քրիստոսը հռչակեց, <<երբ երկու կամ երեք հոգի հավաքվեն Իմ անունով, Ես այդտեղ եմ նրանց մեջ>>, այնպես որ ճշմարիտ եկեղեցին է կախված Քրիստոսի ներկայությունից, ու առանց դրա այն ճշմարիտ եկեղեցի չէ:  Քրիստոսի ներկայությունն այնտեղ է որտեղ Իր խոսքն է հավատարմորեն քարոզվում, որտեղ Նրա Խորհուրդներն են հավատարմորեն կատարվում ու որտեղ խրատ/պատիժ է գործադրվում:  Այս աշխարհում եկեղեցու Տեսանելիությունը ներկայացնում է Աստծո ներկայությունը Իր հիմնադրած կարգերով:    Եկեղեցին ինչքան որ հավատարիմ լինի այդքան շատ Տեսանելիություն կունենա: 

Իհարկե, ի սկզբանե Պետությունն ու իր ուրացությունը փորձել են իրենց Տեսանելիությունը խաղալ:  Պետությունը փորձել է ինքն իրեն ներկայացնել որպես մարդու և աստծո ճշմարիտ կարգերը ներկայացնողը:  Ու պետությունը հայտարարել է որ <<ինչպիսի որ աստվածություններ կան բնության ու աշխարհի մեջ, դրանք բոլորը իրենց ճշմարիտ արտահայտությունն են գտնում մեր՝ պետության մեջ>>, (մարդիկ սրան հավատալով փորձում են պետականություն կառուցել ու կառուցել ու կառուցել, ու ինչքան որ հաջողություն են ունենում այդ գործում այդքան իրենց կյանքն է թշվառանում, թերևս որ նրանք չեն դադարում պետականություն կառուցելու գործը կատարելուց:  Սա անհավատ ժողովրդի շիզոֆրենիկությունն է ցույց տալիս):  Հումանիստական պետությունը փորձում է Տեսանելիություն ձեռք բերել հայտարարելով որ իրենք են մարդկային հասարակության իշխող զորությունը ու մարդկային գործերի մեջ ամենուրություն ունեցող փաստը:   (Այս պատճառով են շատ պետություններ փողոցների ամեն անկյուններում նկարահանող կամերաներ դնում, նրանք ուզում են պետության ամենուրությունը հաստատեն, նրանց աչքերը ամենուր են` դիտում են բարին և չարը, նրանք աստված են):  Պետությունը ինքն իրեն հայտարարում է որպես փրկության նոր կարգը ու աստծո/աստվածների միակ ճշմարիտ արտահայտությունը: 

Ամեն տեղ որտեղ որ այս կեղծ եկեղեցին գոյություն ունի, այն փորձում է ճշմարիտ եկեղեցուն արմատախիլ անել և նրան փոխարինել:  Ավգուստինիոսը չորրորդ դարում ասել է որ պատմության մեջ երկու կարգեր կան որոնք մեկը մյուսի դեմ են պայքարում:  Մեկը Աստծո քաղաքն է մյուսն էլ մարդու քաղաքն է:  Աստծո քաղաքը՝ եկեղեցին, թագավորությունը, ընդդեմ մարդու թագավորության, մարդու եկեղեցու, մարդու քաղաքի դեմ:  Ու այս երկու կարգերը իրար դեմ անդադար պատերազմի մեջ են եղել: 

Ճշմարիտ եկեղեցին կոչ է անում որպեսզի ամեն ինչ բերվի Քրիստոսի իշխանության ներքո:  Մարդու քաղաքը միշտ փորձել է ու փորձում է կոնծանել Քրիստոսի թագավորությունը, Քրիստոսի եկեղեցին:  Մեր շուրջբոլորը մենք տեսնում ենք որ մարդու քաղաքը զբաղեցնում է Աստծո քաղաքը, նրա մեջ է մտել ու փորձում է այն կործանել:

Սան Ֆրանցիսկոյի աստվածաբանական միության նախագահ Ջոն Դիլինբերգերը մի քանի օր ասաց որ եթե մենք Ամերիկայի հինգ եկեղեցիներից չորսը վաճառենք ու այդ գումարները օգտագործենք ծառայելու մարդկանց կարիքների համար, ապա եկեղեցին ահագին առաջ կգնա դրանով:  Ուշադրություն դարձրեք թէ այս մարդը շեշտը ինչի վրա է դնում, <<մարդկանց կարիքները հոգալու վրա>>, ոչ թէ Աստծո պահանջների վրա:  Մարդու քաղաքի համար ճշմարիտ եկեղեցի լինելու համար ընդամենը մեկ չափանիշ կա՝ մարդկանց կարիքները հոգ տանելը:  Բայց ճշմարիտ եկեղեցու վրա դրված պահանջը այն է որ այն հավատարիմ լինի Աստծուն: 

Հավատքը փչացնելու հումանիստական մարդու երկրորդ ստրատեգիան Աստծո սահմանումը ընդլայնելն է:  Հյու Բռաունը, Ամերիկայի Ռացիոնալիստական Հասարակության նախագահը, ասել է որ Աստծո սահմանումը պետք է այնքան լայնացվի որպեսզի այն իր մեջ ընդգրկի բոլոր կրոնները, ու նույնիսկ այնքան լայնացվի որպեսզի նույնիսկ աթեիստների համար հավանական լինի աստծուն հավատալ:  Այսինքն, Աստծո սահմանումը պետք է այնքան լայնացվի որ այն ամբողջովին անիմաստ դառնա:  Իհարկե հաջորդ քայլը կլինի Աստծո Խոսքը ամբողջովին մի կողմ նետելը: 

Աստծո եկեղեցին քանդելու մարդու քաղաքի երրորդ ստրատեգիան այն է որ նրանք փորձում են եկեղեցու իշխանության տիրույթը սահմանափակեն եկեղեցի հաճախող մարդու անձնական բարեպաշտությամբ, կամ, բարեպաշտապաշտությամբ:  (Բարեպաշտապաշտությունն այն է երբ եկեղեցի հաճախողը իր անձնական փրկությունից, անձնական կյանքից, անձնական բարեպաշտությունից դուրս կյանքի ոչ մի այլ բնագավառի մեջ չի մտնում, իր հավատքը դրանով է սահմանափակվում:  Բարեպաշտապաշտության մեջ խրված մարդիկ կտցրած անձնավորություններ են, սատանայի կողմից չեզոքացված մարմնավոր հավատացյալներ, կամ կիսա-հավատացյալներ):  Այսինքն, հավատացյալը Աստծո Խոսքը իրավունք չունի բերի հասարակության, քաղաքականության, տնտեսության, երաժշտության, արվեստի, և կյանքի մնացած այլ բնագավառներում:  Սա իհարկե եկեղեցու համար ինքնասպանության գործ է, եկեղեցին այսպես վարվելով ինքնասպանություն է անում: 

Ինչպես նշեցինք եկեղեցին իր վարչական և կառավարական իշխանության տեսակետից սահմանափակված է Խոսքը տարածելուն, Եկեղեցական Խորհուրդները գործադրելուն (մկրտություն, պսակադրություն, հաղորդություն և այլն), և պատիժ գործադրելուն:  ԲԱՅՑ, Աստծո Խոսքի ՄԻՋՈՑՈՎ եկեղեցին պետք է հաստատի Աստծո գերիշխանությունը կյանքի յուրաքանչյուր բնագավառի/տիրույթի մեջ:  Եկեղեցին պետք է հռչակի որ այս աշխարհի թագավորությունները պետք է դառնան մեր Տիրոջ ու Իր Քրիստոսի թագավորությունը:  Եկեղեցին պետք է արվեստը, քաղաքականությունը, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, մամուլը, ուսումը, և այլնը հռչակի որպես Հիսուս Քրիստոսի և Նրա Խոսքի իշխանության ներքո եղող բնագավառներ:  Քրիստոնեության համար անհնարին է նահանջել մարդու անձնական բարեպաշտապաշտական կյանքի մեջ, առանց ինքնասպանություն գործելու: 

Մեր ժամանակներում մարդու քաղաքը լայնածավալ կերպով ներխուժել է Աստծո քաղաքի մեջ:  Կարելի է ասել որ եկեղեցու մեծ մասը թշնամու ձեռքերում է գտնվում:  Միայն եկեղեցու մի փոքրիկ մասն է անկախ թշնամուց:  Բայց Քրիստոսը Պետրոսին հայտարարեց որ <<Դու Պետրոսն ես, ու այս ժայռի վրա Ես կկառուցեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դարպասները չեն հաղթի նրա դեմ(չեն դիմակայի/դիմանա դրա դեմ, եկեղեցու հարձակումների դեմ>>:  Հաղթել, դիմակայել բառը բնագրերում այսպես է թարգմանվում:  Դժոխքի դարպասները/դռները չեն դիմակայի, չեն դիմանա եկեղեցու դեմ, դժոխքի դարպասները/դռները ի վիճակի չեն դիմադրելու Աստծո եկեղեցու հարձակումներին:  Այստեղ դժոխքը պաշտպանողական դիրքում է գտնվում, իսկ եկեղեցին հարձակվողական, ագրեսորը եկեղեցին է, եկեղեցին ռազմական շքերթով առաջ է ընդանում:  Կեղծ եկեղեցին և դժոխքը ի վիճակի չեն լինի ապաստարան գտնելու որևէ մի տեղ, որևէ մի տեղ պաշտպանվելու:  Մեր օրերում դժոխքը եկեղեցու մեջ է մտել ու այնտեղ է փորձում ապաստարան գտնել Հիսուս Քրիստոսի հարձակումների դեմ, բայց սուտ եկեղեցու/դժոխքի նույնիսկ այս ստրատեգիան է ձախողվելու, ինչպես որ պատմության մեջ է շարունակաբար ձախողվել:  Նրանք չեն կարող երկար դիմադրել Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու հարձակումներին:  Դժոխքի դարպասները դատապարտված են կործանվելու: 

Աստվածաշնչի մեջ, մանավանդ Հին Կտակարանի մեջ մենք <<դարպասներ>> բառն ենք տեսնում հաճախ, քաղաքի դարպասները:  Օրինակ, Առակաց գրքի վերջին գլխում մենք առաքինի կնոջ նկարագրությունն ենք տեսնում:  Այս կինը այնքան վստահ է որ նա կարող է կառավարել ոչ միայն իր գործերը այլ նաև իր ամուսնու բիզնեսային գործերը, այնպես որ իր ամուսինը ի վիճակի է որ գնա ու քաղաքի դարպասների մոտ նստի(այս կինը նույնիսկ անշարժ գույքի առք ու վաճառքով է զբաղվում):  Սա իհարկե չի նշանակում որ կինը բոլոր գործերն է անում որպեսզի իր ամուսինը ազատ լինի ու գնա նստի թաղի բիսետկեն ու նառդի ու բլոտ խաղա տղերքի հետ, սպառծիվկով ու չուստերով, անթրաշ:  Ընդհակառակը:  Հին Ժամանակներում <<քաղաքի դարպասներ>> արտահայտությունը շատ կարևոր արտահայտություն է:  Քաղաքի Խորհուրդը (քաղաքապետարանը) միշտ հանդիպում էր քաղաքի դարպասների մոտ, հրապարակայնորեն, որտեղ որ քաղաքի եռուզեռն ու առևտուրն ու բոլոր կարևոր հարցերն էին լուծվում, այնպես որ յուրաքանչյուր հարցի նիստը (դատական նիստը) հրապարակային նիստ էր, բոլորի համար բաց էր:  Յուրաքանչյուրն էր կարող իր հարցը առաջ բերեր ու նրանց ներկայացներ վստահ լինելով որ իր հետ գնացողներից ավելի շատ մարդիկ էին լսելու իր հարցը:  Ուստի, այստեղ առաքինի կնոջ ամուսնու մասին խոսելով՝ որ նա գնում ու քաղաքի դարպասների մոտ է նստում, դա նշանակում է որ այդ ամուսինը քաղաքի իշխաններից է, իշխում է, իսկ իր կինը իրենց տան բոլոր բիզնեսն է կառավարում:  Ուստի, դժոխքի դարպասներ/դռներ ասելով նկատի ունի իշխանություններ, զորություններ, պարագլուխներ, խավարի զորությունների առաջնորդներ:  Ու Քրիստոսն ասում է որ բոլոր նրանք ովքեր Իմ դեմ խորհուրդ են անում, այս աշխարհի չարիքների զորությունները, նրանք բոլորը ի վիճակի չեն լինի դիմադրելու Իմ ճշմարիտ եկեղեցու հարձակումներին:  Եկեղեցին հարձակվելու ու փետրահան է անելու, կտոր կտոր է անելու դժոխքի զորություններին, տապալելով նրա դարպասները:  Ու այս արտահայտությունից անմիջապես առաջ է որ Քրիստոսը առաքյալներին հարց է տալիս թէ <<մարդիկ ի՞նչ են ասում, թէ Ես ո՞վ եմ>>, ու Պետրոս Սիմոնը պատասխանում է ասելով, <<Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին>>, ու Հիսուսը նրան ասում է <<Օրհնված ես դու, Սիմոն Բար Ջոնա, քանի որ մարմինն ու արյունը դա քեզ չհայտնեցին այլ Իմ Հայրը, որ երկնքում է:  Ու Ես քեզ ասում եմ որ դու Պետրոսն ես, ու այս ժայռի վրա Ես կկառուցեմ Իմ եկեղեցին>>:  Ինչի՞ վրա է եկեղեցին կառուցվում, Պետրոսի անձի՞, իհարկե ոչ:  Պետրոս նշանակում է ժայռ, քար, ու այդ ժայռը Քրիստոսն է:  Ու այն հավատքի խոստովանանքի վրա որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին:  Սա՛ է այս համարները հինավուրց սկզբնական մեկնաբանությունը:  Եկեղեցու հիմքը, անկյունաքարը՝ Քրիստոսն է:  Ուստի, սա՛ է եկեղեցու սահմանման ճշմարիտ վարդապետությունը:  Ու եկեղեցուն երաշխավորություն (գառանտիա) է տրվել որ այն երբեք չի կործանվի:  Դժոխքի դարպասները չեն դիմանա եկեղեցու դեմ, եկեղեցի միշտ է լինելու որը Աստծուն է երկրպագելու, որպեսզի Իր անունով հաղթանակը առաջ տանի:  Ճշմարիտ եկեղեցին հաղթանակ է ներկայացնում:  Ու ինչքան որ շատ մենք լինենք Քրիստոսի հետ, ինչքան շատ մեզ առանձնացնենք ամեն տեսակի սուտ եկեղեցիներից, այդքան շատ մենք բաժնեկից կլինենք Քրիստոսի հաղթանակին:  Պատերազմը ակտիվ է ու երկու կողմերը կռվում են,  ու դրանից խուսափում չկա:  Ճշմարիտ եկեղեցին միայն պարտությունից է կարող խուսափել:  Ու հաղթանակը միայն կարող է ձեռք բերվել եթե մենք Քրիստսի հետ մնանք, Նրա մեջ մնանք, Նա որպես մեր գլուխը, ու մենք որպես Նրա մարմնի անդամներ, այն օրհնված երաշխավորությամբ որ դժոխքի դարպասները չեն կարող դիմադրել մեր հարձակումներին:

Եկեք աղոթենք:

Ամենազոր Աստված, մեր երկնային Հայր, մենք Քեզնից շնորհակալ ենք որ մեզ կանչել ես հաղթանակելու:  Մեզ խիզախ ու վստահ դարձրու Հայր մեր որպեսզի այս աշխարհի թագավորությունները դառնան մեր Տեր Քրիստոսի թագավորությունը, ու թող որ մենք ամեն իշխանություն ենթարկենք ու գերեվարենք Քրիստոսին, քանի որ եթե Դու մեր կողմից ես ապա ո՞վ է կարող մեր դեմ լինել:  Ուսուցիր մեզ Տեր մեր որպեսզի իմանանք թէ ինչպես մեր սրտերը հաստատենք ճշմարիտ ուրախության մեջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, որի անունով մենք աղոթում ենք, Ամեն:

ՀԱՐՑԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՀԱՐՑ:   Եհովայի Վկաների մասին դուք ի՞նչ դիրքորոշում ունեք:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Եհովայի Վկաները թշնամաբար են տրամադրված Երրորդության վարդապետության դեմ:  Եհովայի Վկաները ճշմարիտ քրիստոնեական եկեղեցի չեն կարող կոչվել:  Նրանք հայր Աստծուն են ընդամենը հավատում, ու հավատում են որ Հիսուս Քրիստոսը ինչ որ ձևով Հայր Աստծու հետ կապ ունի, նրանք չեն հավատում որ Հիսուս Քրիստոսն ու Հայր Աստվածը մեկ են:  Ու նրանք նաև չեն հավատում որ Սուրբ Հոգին երրորդության երրորդ անձը անձը է, նրանք հավատում են որ Սուրբ Հոգին Հայր Աստծո ազդեցությունն է երկրի վրա:  Նոր Կտակարանը Սուրբ Հոգու մասին խոսում է որպես մի անձ, իսկական անձնավորություն, երբ այն ասում է <<մի վշտացրեք Սուրբ Հոգուն>>:  Ինչպե՞ս է մարդ կարող ազդեցությանը վշտացնել, մարդ կարող է միայն անձին վշտացնի:  Սա աղավաղված աղանդավորների/հումանիստների բառախաղն է, նրանք բառերը տարօրինակ ձևով են սահմանում:  (Օրինակ, այսպիսի աբսուրդություններ մենք հաճախ տեսնում ենք աթեիստ հայ բանաստեղծների պոեզիաների ու բանաստեղծությունների մեջ:  Եղիշե Չարենցը խոսում է <<դաշտերի մենակության>> մասին, կամ <<լճի մրմունջ>>:  Ինչպե՞ս է կարող դաշտը մենակություն զգա, կամ լիճը մրմնջա:  Այսպիսի բանաստեղծությունները գնահատողը ուղղակի կտցրած անձնավորությունա, աբսուրդության դատապարտված մի էակ:)

ՀԱՐՑ:  Ի՞նչ կասեիք Կաթողիկե եկեղեցու (կամ Առաքելական Եկեղեցու)  <<Առաքելական Հաջորդության>> վարդապետության ու նաև այդ տեսակետից շնորհի հասկացության վերաբերյալ: (Առաքելական Հաջորդականության վարդապետությունը այն է որ ճշմարիտ հավատքը/կրոնը սկսվել է առաքյալներից (մասնավորապես Պետրորից) ու այդպես շարունակվել է դարից դար, ու ով որ Հռոմի Կաթողիկե եկեղեցուց կամ Հայ Առաքելական Եկեղեցուց դուրս է գտնվում ճշմարիրտ հավատացյալ չէ): 

ՊԱՏԱՍԽԱՆ:  Առաքելական Հաջորդության ու շնորհի նրանց հասկացությունը իրար հետ են կապակցված:  Նրանք շնորհին նայում են որպես մի բան որը այդ եկեղեցու(լինի դա Կաթողիկե կամ Առաքելական) քահանան է տալիս մարդուն, իր ձեռքը մարդու վրա դնելով կամ մկրտելով, ուրիշ ոչ ոք դա չի կարող անել ոչ մի այլ քրիստոնեական հարանվանության մեջ:  Եթե շնորհին մենք այդպես նայենք ապա ի՞նչ է ստացվում եթե հավատացյալը ինքը իրեն քահանայից առանացնում է:  Դա նշանակում է որ եթե հավատացյալը իրեն քահանայից/կաթողիկոսից առանձնացնում է այդ դեպքում նա ինքն իրեն Քրիստոսից է առանձնացնում:  Վերջերս Մեքսիկայի Մոնտերեյ նահանգի գլխավոր Կաթողիկե քահանան հայտարարել էր որ Մասոնները հիանալի քրիստոնյաներ են ու մենք պետք է իրենց հետ Աստծուն երկրպագենք:  (Նույն ձևով, Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդները հաճախ Իսլամական կրոնի առաջնորդներին են հանդիպում ու իրենց հասկացած Քրիստոնեությունը խառնում են Իսլամի հետ, <<ընկերական ծառայությունները համարելով թէ՛ քրիստոնեության և թէ՛ իսլամութեան առաքելութեան կարևոր երեսներեն մէկը>>, Արամ Ա-ի խոսքերով:  Սա իհարկե ցույց է տալիս Հայ Առաքելական եկեղեցու գերագույն սրբապիղծ վիճակը):  Շնորհը հաղորդության հացի/նշխարի կամ գինու ու քահանայի մեջ չէ, շնորհի աղբյուրը Աստծո մեջ է, ուստի հաղորդություն ընդունելով շնորհը չի տրվում բոլորին ովքեր այդ հաղորդությանն են մասնակցում:  Ավելին, հին մեռելների դիակի մասնիկները (մասունքները) հրապարակայնորեն ժողովրդի միջով տանելով ու դրանով փորձելով ժողովրդին շնորհով օրհնել դա ուղղակի հիմարություն է, պղծություն:  Մասունքը դա ուղղակի հարյուրավոր տարի առաջ մեռած մի անձի հոտած վիրուսակիր դիակի մի մասն է:  Շնորհը հաղորդությունով տրվում է միայն նրանց ովքեր հավատքով են դա ընդունւմ:  Շնորհը նշխարհի ու գինու մեջ չի կարող մտցվել, քահանայի մեջ չի կարող դրվել, մկրտության ջրի մեջ չի կարող ներարկվել:  Եկեղեցու Խորհուրդները (հաղորդություն, մկրտություն) շնորհի ՄԻՋՈՑՆԵՐՆ են, ոչ թէ ինքնին շնորհը: 

ՀԱՐՑ:  Ի՞նչ կասեիք Մասոնների մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Մասոնները իրենցից ներկայացնում են որպես տղամարդկանց մի միաբանություն որոնք հավատում են ազատության, եղբայրության ու հավասարության:  Ազատություն Աստծուց, ամբողջովին հավասարություն ու համաշխարհային եղբայրություն:  Սա ամբողջովին հումանիստական հավատք է, նրանք հավատում են որ իսկական աստվածները մարդիկ է, ու մարդը աստիճաններով/պաշտոններով բարձրանալով դեպի աստվածության է հասնում:  Ես չեմ հավատում որ քրիստոնյա հավատացյալը կարող է Մասոն լինի:  Արևմտյան աշխարհում շատ երկար ժամանակ Մասոնները հզոր կազմակերպություն են եղել:  Ինչքան որ Մասոններ ես գիտեմ նրանք Մասոն են դարձել որպեսզի մի հզոր կազմակերպության մի մասնիկ կազմեն իրենց գործերը առաջ տանելու համար, ու սրանցից գրեթե ոչ մեկը իրենց Մասոնական հավատարմա-գրքերը չեն բացել կարդալու թէ իրենք իրականում ինչի են հավատում ու թէ ինչ կազմակերպության են միացել:  (Կարելի է նաև ասել որ շատերի համար Մասոնականությունը ձանձրացած տղամարդկանց հասարակությունն է):  Շատերը ասում են որ Մասոնականությունը 1700 ական թվերին է սկսվել բայց նրանց սկիզբը հաստատ չգիտենք թէ որտեղից է սկսվել (1800-ականներին Մասոնները Ամերիկայում այնքան էին հզորացել ու մաֆիոզական դարձել որ մի քանի նահանգներում նրանց դեմ հասարակական շարժումներ սկսվեցին որոնք Մասոններին բռնեցին ու նրանցից շատերին կախաղան հանեցին, տնտեսությունն ու կյանքը մոնոպալիացնելու ու մաֆիոզացնելու նրանց փորձերի համար:  Ֆրանսիայում էլ Թագավորը 1800-ականներին Մասոններին դատարան տարավ ու սկսեց նրանց հալածել, միասեռականություն տարածելու համար, քանի որ ամեն տղամարդ-միայն կազմակերպություն միասեռական հակումներ է սկսում ունենալ վերջիվերջո:  Բայց մասոնները շատ հարուստ ու զորեղ են:  Պետությունները Մասոնները ներկայացրած վտանգը շատ ավելի շուտ են գիտակցել քան Եկեղեցին է գիտակցել):  Մասոնները նաև ասում են որ շատ հայտնի մարդիկ են պատմության մեջ Մասոն եղել, օրինակ Ամերիկայի առաջին պրեզիդենտ Ջորջ Վաշինգտոնը:  Բայց իրականությունը այն է որ 1700-ականներին Վաշինգտոնին Ամերիկայի գրեթե բոլոր կազմակերպություններն էին նշանակում որպես իրենց կազմակերպության հարգալից անդամ:  Տարիներ հետո երբ Վաշինգտոնին Մասոն լինելու մեջ մեղադրեցին նա հայտարարեց որ ինքը Մասոնների մասին ոչինչ չգիտեր բայցևայնպես այդ պահին նրանց պաշտպանեց, բայց հետագայում երբ Վաշինգտոնը Մասոնների մասին ավելին իմացավ նա երկու նամակ գրեց Պատվելի Ջեդեդիա Մորին ասելով որ Մասոնները մաֆիոզական կազմակերպություն էին որոնք Իլումինատիի կողմից էին կառավարվում: 

ՀԱՐՑ:  Կարող ե՞նք ասել որ Ամերիկան հիմնադրվել է որպես Քրիստոնեական երկիր:

ՊԱՏԱՍԽԱՆ:  Այո, Ամերիկան հիմնադրվել է որպես Քրիստոնեական երկիր:  Ամեն երկիր ունի օրենքների մի մարմին ու այդ օրենքների ետևում մի բարոյական սիստեմ/համակարգ է կանգնած:  Օրենքները բարոյական տեսակետ են ներկայացնում, որոնց համաձայն որոշ բաներ օրինական են ու որոշ բաներ անօրինական:  Ու բարոյականության յուրաքանչյուր սիստեմ ներկայացնում է մի կրոնական տեսակետ, կրոն:  Ամերիկայի ամբողջ օրենսդրական կառույցը հաստատվել է որպես Քրիստոնեական սիստեմ:  Ի դեպ, ամենասկզբնական օրենքները Աստվածաշնչական օրենքներից են վերցվել ու կիրարկվել:  Ամերիկայում շատ երկար ժամանակ միայն հավատացյալ քրիստոնյաներն են իրավունք ունեցել ընտրություններին մասնակցել, միայն նրանք են իրավունք ունեցել ընտրություններին մասնակցելու ովքեր հավատացել են Աստվածաշնչին ու Երրորդության վարապետությանը:   Օրինակ, Ամերիկայի անկախության պատերազմի ժամանակներում ծնողը կարող էր իր երեխային կորցներ եթե այդ ծնողը աթեիստ լիներ, այն ժամանակ աթեիստներին համարում էին երեխա մեծացնելու ու երեխաների բարեկեցության համար անկարող ու վտանգավոր ծնող (սա միգուցե Հայաստանի աթեիստական կարգերի մեջ մեծացած մարդկանց համար տարօրինակ թվա, բայց հենց մեր ժամանակներում էլ Ամերիկայում դեռևս կան պահպանողական եկեղեցիներ որոնք ծնողներին թույլ չեն տալիս հաղորդության մասնակցեն կամ նույնիսկ նրանց եկեղեցուց դուրս են հանում եթե այդ ծնողները իրենց երեխաներին հանձնեն պետական աթեիստական դպրոցների կրթությանը, նրանց քրիստոնեական տնային կրթություն տալու տեղը, ինչպես որ Աստված է կարգադրում պարզ կերպով Երկրորդ Օրինաց 6-ում):  Նույնիսկ 1912 թվի որոշ նահանգների սահմանադրությունները են պահանջել որպեսզի ընտրություններին մասնակցողները հավատացյալ քրիստոնյա լինեն: 

Այս օրերում Ամերիկայում քրիստոնեությունը արմատախիլ է արվում որպեսզի դրա տեղը դրվի մեկ այլ կրոնական ու բարոյական օրենքներ, հումանիստական օրենքներ:  Բայց Ամերիկան դեռևս որոշ ձևերով քրիստոնյա երկիր է:  Օրինակ, Ամերիկայում դեռևս մահապատժի օրենք կա որոշ հանցագործությունների համար, որը աստվածաշնչից է վերցվել:  Օրինակ առաջին կարգի մարդասպանության համար, առևանգման համար և որոշ այլ հանցանքների համար (ուղղակի տարեկան մոտ 15 հազար մահապատժի տեղը ընդամենը 10-15 հոգու են մահապատժի ենթարկում): Ամերիկան դեռևս միասեռկանության դեմ օրենքներ ունի, թերևս որ դրանք ուժի մեջ այլևս չեն դրվում:  Ամերիկայում բռնաբարության դեմ օրենքներ կան դեռևս, մի օրենք որը շատ ուրիշ երկրներում չկա:  Մահափորձ անելու դեմ են նույնիսկ մարդուն մահապատժի կամ ցմահ բանտարկության ենթարկում (Եղիշե Չարենցը Հայաստանում 1926 թվին փորձել է մի գեղեցիկ կույս աղջիկ բռնաբարել Երևանում ու երբ նա Չարենցին դիմադրել է Չարենցը նրա վրա կրակել է հրացանով որպեսզի նրան սպանի:  Այս ծանր հանցագործությունների համար Չարենցը ընդամենը մեկ տարվա թեթև ազատազրկման է ենթարկվել:  Ամերիկայում նույնիսկ մեր ժամանակներում են այսպիսի հանցագործության համար մարդուն մահապատժի կամ ցմահ բանտարկության ենթարկում):  Ամերիկայում դեռևս օրենքներ կան ուրիշի անշարժ գույքի ու ուրիշի գույքերի գողացման և չարաշահման դեմ:  Սրանք իհարկե Աստվածաշնչից են վերցվել, համաձայն Երկրորդ Օրինաց ու Ղևտացի գրքերում տրված օրենսդրության:  Ամերիկայի օրենքները դեռևս քչով-շատով քրիստոնեական օրենքներ են, տասը պատվիրաններին են համապատասխանում:  Բայց քանի որ ժողովրդի մեծ մասը հավատացյալ քրիստոնյա չեն նրանք փորձում են այս օրենքները վերացնեն, մահապատժի օրենքը վերացնեմ:  Նրանք փորձում են երեխայասպանությունը՝ աբորտը, ամբողջովին օրինականացնեն:  Աբորտի երեխայասպանությունը աշխարհի պատմության մեջ միշտ օրինական է եղել մինչև քրիստոնեութան ժամանումը (Հռոմեական կայսրության ժամանակ, նախաքրիստոնեական ժամանակներում, ընտանիքի հայրը կարող էր օրինական ձևով իր երեխաներին սպաներ, նույնիսկ իր պատանի երեխաներին):  Ամերիկայում փորձում են հանցանքի դեմ պատիժ կիրարկելու տեղը մարդկանց հոգեբանական ապաքինման ծրագրերի ենթարկեն ու այդպիսով փորձում են օրենքների քրիստոնեական համակարգը գլխի վրա շուռ տան:  Ամերիկայում Քրիստոնեությունը որպես կրոն մերժվել է, բայց այն որպես օրենք դեռևս աշխատում է, բայց քրիստոնեական օրենքների համակարգի դեմ էլ են բազում փորձեր արվում: 

Ամերիկայում կրոնը կենտրոնական ֆեդերալ մարմինների կողմից չի կանոնակարգվել, այլ, ամեն Նահանգ իրավունք է ունեցել իրենց կրոնական համակարգը հաստատելու, ու նրանք հաստատել են, բոլորն էլ քրիստոնեական կրոնական համակարգեր են հաստատել ժամանակին նահանգային օրենսդրության շրջանակներում: 

Այս առումով մի բան էլ ասեմ:  Պրեզիդենտական երդում տալը շատ կարևոր մի երևույթ է:  Շատերը չգիտեն որ երդումը Աստվածաշնչական հասկացություն է:  Պրեզիդենտը կամ նահանգապետը կամ քաղաքապետը պաշտոնի նստելուց առաջ Աստվածաշունչը բաց, Երկրորդ Օրինաց 28-րդ գլխի էջի վրա, երդում էին տալիս որ եթե ես հնազանդվեմ Աստծո օրենքներին ապա Երկրորդ Օրինաց 28-ի օրհանքները կստանար նոր ընտրված պաշտոնյան ու ժողովուրդը, ու եթե պաշտոնյան Աստծո Օրենքին անհազանդ լիներ ապա Երկրորդ Օրինաց 28-ում նշված բոլոր անեծքները ադ պաշտոնյայի վրա պիտի գային (մեր օրերում պաշտոնյաները Աստվածաշունչը փակ վիճակում են երդվում, քանի որ Աստվածաշունչը չեն կարդում):  Երդումով մարդը Աստծո օրհնքանքներն ու անեծքներն էր ակտիվացնում/կանչում Աստծո օրենքներին ենթարկվելու կամ չենթարկվելու համար, համապատասխանաբար:  Վերջին ժամանակների Ամերիկայի պրեզիդենտները հիմանականում Աստծո անեծքներն են ակտիվացնում իրենց ու ժողովրդի վրա, ամեն տեսակի պղծություններ առաջ տանելու համար: 

ՀԱՐՑ:  Ի՞նչ կասեիք այն մասին որ Աստվածաշունչը ասում է որ Աստված միայն հավատացյալների երեխաներին է օրհնում: 

ՊԱՏԱՍԽԱՆ:  Ղևջացի 26.9-ում ու ինչպես նաև Սաղմոս 128.3-4 Աստված ասում է որ Նա կօրհնի ու կբազմապատկի Իր օրենքներին հնազանդվողների քանակը ու նրանց մեծ ազգ կդարձնի: Աստվածաշունչը նաև բազում տեղերում նշում է որ անհավատների/անաստվածների պտղաբերությունը Նրա համար հաճելի չէ, ու թերևս նրանք աճեն ու բազմանան, Աստված նրանց կկտրի ու կքչացնի:  Օրինակ, Եզեկիել 5.7-8-ում Աստված հավատքը ուրացող Իսրայելին ասում է որ թերևս որ դուք ձեր շուրջի ազգերից ավելի կշատանաք ու կհզորանաք, բայց Իմ օրենքներին ու դատաստաններին չհնազանդվելու համար Ես դեզ դեմ կկանգնեմ ու ձեզ վրա դատաստան կբերեմ:  Ու կան այսպիսի շատ ուրիշ համարներ ինչպիսին են Եսայի 49.19-20, Երեմիա 15.9, Ամովս 1.13, Երկրորդ Օրինաց 7.7, Եսայի 9.3, Հոբ 27.13-14:  Այս համարներում նշում է որ Աստված հետաքրքրված չէ անհավատների/անաստվածների բազմանալու/պտղաբերության մեջ:  Աստված նրանց չի օրհնելու, Աստված նրանց անիծելու է իրենց բազմացման ու իրենց չարագործությունների համար: 

Ինչպես տեսնում ենք երկակի վերաբերմունք կա Աստծո կողմից մարդկանց պտղաբերության վերաբերյալ:  Հավատացյալ աստվածապաշտների համար բազմանալը օրհնանք է լինելու, բայց անհավատ չարագործների համար նրանց բազմանալը նրանց վրա դատաստանն է բազմացնելու:    

Exit mobile version