Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Նոր Աշխարհակարգերի Կառուցումը, ըստ Աստվածաշնչի

https://grqer.com/wp-content/uploads/2022/08/World-Order_0.mp3

(Կարող եք սա նաև լսել աուդիոյով սեղմելով վերևում)

Մենք հաճախ ենք լսում անհավատներից ու որոշ քարոզիչներից աշխարհակարգերի կառուցման մասին, ու այս թեման մարդիկ օգտագործում են հավատացյալ ժողովրդին  վախեցնելու համար:  Անհավատները խոսում են Սորոսների ու ինչ որ գաղտնի իլումինատի հասարակությունների մասին, որոշ քարոզիչներ էլ ճարպիկ ու մոլորված ձևով այդ անհավատների թեման են վերցնում ու ընդհարձակում, իրենց գլխից աստվածաշնչի անկապ համարներ բերելով ու ասելով որ Սատանան իր դևերի ու ինչ որ մի Նեռի՝ հակա քրիստոսի միջոցով գաղտնի կերպով մի նոր հակաքրիստոնեական աշխարհակարգ է կառուցում:  

Այս մարդիկ Աստվածաշնչից բացարձակ անգրագետ են ու հավատացյալ ժողովրդին խառնաշփոթության ու վախի մեջ են գցում, Սատանային այնպիսի զորություն ու իշխանություն ու կազմակերպվածություն վերագրելով որը Սատանան երբեք չի ունեցել ու չի էլ ունենա:  

Համաձայն Աստծո Խոսքի աշխարհակարգերը Աստված է սկսում ու կործանում, ոչ թէՍատանան, ոչ թէ մարդը:  Միգուցե մարդը իր մեղքով աշխարհակարգի փլուզման գործին է նպաստում, բայց աշխարհակարգ կառուցելը Աստված է անում, օգտագործելով մարդուն, հավատացյալներին:  

Աշխարհակարգ ստեղծելն ու կործանելը Աստվածաշունչը սահմանում է որպես նոր ստեղծագործություն անել (քանդելով հինը), նոր երկինք ու երկիր ստեղծել, լինի դա ֆիզիկական, քաղաքական, ազգային, մշակութային թէ սրանց խառնուրդը:  

Ով որ հավատում է որ Սատանան կամ Սորոսը կամ Բիլ Գեյթսը կամ մեկ ուրիշը ինչ որ գաղտնի ծրագիր են իրագործում որպեսզի մի ինչ որ աշխարհակարգ ձևավորեն նրանք մարդուն ու Սատանային գերիշխան են դարձնում ու Աստծուն փոքրացնում են:  

Առաջին աշխարհակարգը Աստված սկզբնական ստեղծագործությունով սկսեց Ադամի և Եվայի հետ:  Աստված սկզբում ստեղծեց աշխարհը, երկիր մոլորակը, ու հետո հաստատեց երկիրը՝ այսինքն Եդեմը, ու հետո էլ երկրի մեջ սրբատեղին է դնում, որը Եդեմի մեջի պարտեզն էր, այս պարտեզը տաճարի դեր էր տանում, ու այս ամեն ինչը կառուցված էր երկնքի պատկերի օրինակով, ինչպես որ Աստված Մովսեսին է հրամայում որ սրբատեղին, տաճարը կառուցի երկնքի օրինակով ինչպես որ Աստված է նրան ցույց տալիս:  Ու ամբողջ Աստվածաշունչը այս օրինակին է հետևում:   Աստված աշխարհակարգ է ստեղծում, նոր երկիր ու երկինք է ստեղծում, դրա մեջ երկիր է հիմնադրում ու երկրի մեջ էլ սրբատեղի է դնում, ու, երբ այդ ամենը ժամանակի ընթացքում մարդու մեղքի պատճառով կործանվում է, ավիրվում է, Աստված նորից է նոր երկինք ու երկիր ստեղծում ու նոր երկիր վերահիմնադրում ու դրա մեջ էլ սրբատեղի դնում:  Այս վերակառուցման գործընթացին Աստված նախասահմանել է որ նաև մարդը մասնակցի:  

Նախաջրհեղեղային շրջանում անհավատները փորձեցին օլիգարխիայով ու հսկաներով հավատացյալներին ճնշելով Աստծուց դուրս մի աշխարհակարգ ստեղծեին բայց դա Աստված ջրհեղեղով զերո դարձրեց ու նոր աշխարհակարգ սկսեց Նոյով:  Նոյի հետնորդները մեկ անգամ ևս Աստծո դեմ ապստամբելով Նեբրովթի ղեկավարությամբ փորձեցին նոր աշխարհակարգ կառուցեին Բաբելում, բայց Աստված նորից իջավ ներքև ու նրանց լեզուները խառնելով քանդեց նրանց աշխարհակարգը:  Երրորդ աշխարհակարգը (երկինքն ու երկիրը) Աստված Աբրահամով սկսեց ստեղծել:  Աբրահամի հետնորդները պիտի ամբողջ աշխարհին ավետարանչեին ու բոլորի համար լույս դառնային:  

Աստվածաշունչն ասում է որ Եգիպտոսում երկար ժամանակ ապրելուց հետո հրեաներըԵգիպտացիների կողմից ամեն տեսակի հալածանքների էին ենթարկվում ու կարելի է ասել որ ստրուկի կարգավիճակ ունեին (ինչպես հայերն էին Օսմանյան կայսրության մեջ):  

Սրա պատճառն այն էր որ եգիպտացիներին ու օտար ազգերին լույս ու աղ լինելու տեղը այս հրեաները ուրացել էին իրենց հավատքը:  Աստված հավատացյալ ազգերին օտարների տիրապետության ու հալածանքներին  է ենթարկում երբ նրանք ուրանում են իրենց հավատքը: (Հայ ազգի թշվառ վիճակն էլ Աստծո դատաստանն է եղել մեր ազգի վրա, քանի որ նրանք հետևել են Սատանայական Հայ Առաքելական եկեղեցու դիվային ուսուցումներին ու արևելյան հեթանոսական սովորություններին):  

Եգիպտոսում հրեաների ապրելակերպը ու իրենց հավատքը ուրանալը ցույց էր տալիս որ երկինքն ու երկիրը մեկ անգան ևս փլուզվել էին:   Աստծո, Աբրահամի միջոցով ձևավորած նոր երկիրն ու երկինքը, նոր աշխարհակարգը փլուզվել էր:  

Աստծո հաջորդ գործն այն էր որ Աստված եգիպտացիներին հարվածեց ու Մովսեսի միջոցով սկսեց նոր երկինք ու երկիր ստեղծել, նոր աշխարհակարգ ստեղծել (չորրորդ աշխարհակարգը):  Մովսեսական աշխարհակարգի մասին Եսայի 51-ուն, մասնավորապես 16-րդ համարում է խոսում:  Եսայի 51-ում Ծննդոց 15-ի խոսքերն ու հասկացություններն է օգտագործում, ստեղծագործությունը վերակառուցելու մասին:  

Մովսեսական աշխարհակարգը Իսրայելի գործած պղծությունների պատճառով կործանվում էԴատավորաց գրքի ժամանակ:  Ի դեպ դատավորաց ժամանակ Իսրայելի ուրացությունը այնքան համատարած էր որ երբ Աստված Սամսոնի հորն է հայտնվում ու սկսում է նրա հետ խոսալ նա չգիտի թէ ում հետ է խոսում:  Իսրայելը այնքան սնահավատ էր դարձել որ ամեն անգամ պատերազմի գնալուց իրենց հետ սրբության տապանակն էին տանում, կարծես թէ դա մի ինչ որ կախարդական բան լիներ նրանց համար որը պիտի նրանց համար հաղթանակ ապահովեր:  Իհարկե նրանք պարտության են մատնվում ու սրբության տապանակը թշնամու ձեռքն է ընկնում:  Աստված ազգի համատարած ուրացություններն ու պղծությունները հենց այնպես չի անտեսում ու սրբության տապանակի ներկայությամբ ստիպված հաղթանակ տալիս ազգին մարտադաշտում:  Սա նման է Հայաստանի ժողովրդին, որոնք ամեն տարի 15 հազար անմեղ երեխա են կոտորում աբորտով ու իրանց ամուսնական անկողիններն են պղծում ու ամուսնությունները խաղ ու պար են դարձնում ու հետո պատերազմի ժամանակ տանկերի վրա խաչ անելով մտածում են թէ Աստծուն մի ինչ որ մարդկային կախարդական ձևով կարող են ստիպել որ նա հաղթանակ տա մեզ:  

Դատավորների կառավարության եզրափակումով Մովսեսական աշխարհակարգը հաջորդվում է Թագավորներով, երբ Սավուղը թագավոր է կարգվում ու սկսում է Իսրաելի թշնամիներին պարտության մատնել ու ժողովրդին ազատագրել:  

Այս փոփոխության մասին կարող եք 1 Թագ 9-ում կարդալ:  

Այս աշխարհակարգի փոփոխման ընթացքում հատկանշական մի բան է կատարվում:  Մինչ այստեղ Աստվածաշնչում կային Տեսանողներ, բայց Թագավորների ժամանակներից սկսված արդեն մենք հանդիպում ենք Մարգարեների:

Մարգարեի ու Տեսանողի մեջ տարբերություններ կան (1 Թագ 9:9): 

Տեսանողը ուղղակի Աստծո խոսքն էր փոխանցում մարդկանց, Աստված Տեսանողի հետ չի խորհրդակցում:  Բայց Աստված Մարգարեի հետ նաև խորհրդակցում է:  Մարգարեն կարող էԱստծո խորուրդի (ժողովի) մեջ նստի:  

Մովսեսն ու Ահարոնը կոչվում են մարգարեներ բայց իրականում սրանք Տեսանողներ էին:  Առաջներում Իսրայելը կառավարվում էր դատավորներով, բայց 1 Թագավորացից Թագավորներն են կառավարում:  Այստեղ Աստվածաշունչը անցնում է դատավորներից թագավորների ու տեսանողներից մարգարեների:  

Տեսանողները դատավորներին են խորհուրդ տալիս թէ նրանք ինչ պիտի անեն, իսկ մարգարեները թագավորներին էին խորհուրդ տալիս թէ նրանք ինչ պիտի անեին:  

Սավուղ թագավորը պիտի Սամվել մարգարեին սպասեր, որպեսզի նա գար ու թագավորին ասեր թէ ինչ անի, Սավուղը չի սպասում ու իր թագավորությունն է կորցնում:  

Այս աշխարհակարգը կործանվում է Սողոմոն թագավորի ժամանակ: 

2 Օրինաց 16-17-ում Աստված Իսրայելին թագավորության 3 կանոններ է տալիս որոնք Սողոմոն թագավորը խախտում է: 

  1. Աստված արգելում է որ թագավորը զիերի բազմություն ունենա, այսինքն, իրավունք չունի հսկայական ռազմական ուժ կուտակելի: 
  2.  թագավորը իրավունք չունի կանանց բազմություն ունենա որ հանկարծ իր սիրտը Աստծուց չհեռանա: 
  3. թագավորը իրավունք չունի ոսկի ու արծաթ դիզի իր համար:

Սողոմոնը ամեն տարի 666 տաղանդ ոսկի էր գանձում (գողանում) ժողովրդից, ու այս 666 թիվը պատահական թիվ չէ, սա դևի թիվն է:  

Սա ամեն տարի կազմում էր մի քանի միլիարդ դոլար փող, 2022 թվերով:  Աստված Իր իմաստությունով թույլ չէր տվել որ թագավորները այսպիսի փառք ու հարստություն ունենային, բայց Սողոմոնը անհավատ դառնալով խախտում է Աստծո կանոնները:  Նա 1400 ձիակառքեր էր հավաքել ու 12.000 ձիավորներ:  Ու 2 Օրինաց 17-ի զգուշացումների հակառակ Սողոմոնը Եգիպտոսից է ձիեր ներմուծում:  Ու վերջիվերջո, Սողոմոնը լիքը օտարերկրյա կանանց է սիրում ու նրանց հետ ամուսնանում որոնք իր մեծ տարիքում նրա սիրտը Աստծուց հեռացնում են, ու նա սկսում է ուրիշ աստվածների երկրպագել:  

Սողոմոնի մեղքի պատճառով թագավորության պառակտում ու թագավորների քաղաքացիական պատերազմներ են սկսվում:  

Թագավորները իշխանություններ են, իսկ իշխանությունները Հին Կտակարանում խորհրդանշվում են արևով, լուսնով ու աստղերով, երկնային մարմիններով:  Կարելի է ասել, որ ինչ որ ձևով այս պատերազմները նաև երկնային պատերազմներ են, ու այստեղ երկինքն ու երկիրը նորից փլուզվում են:   Այս թագավորական աշխարհակարգի ամբողջական փլուզումը տեղի է ունենում Իսրայել ազգի աքսորով:  

Սա Եզեկիել մարգարեի գրքի մեջ է նկարագրվում:  40-41-րդ գլխի մեջ մարգարեն աքսորվածներին նոր հույս է տալիս ասելով որ նոր աշխարհակարգ է կառուցվելու, նոր երկինք ու երկիր, նոր տաճար:  

Եթե հիշում եք Նոյից հետո աշխարհը կազմակերպված էր կամ կենտրոնացած էր քաղաք-պետությունների մեջ, ամեն քաղաք իր թագավորն ուներ, բայց հիմա, մարգարեների ժամանակներում աշխարհը կայսրությունների շուրջ է կառուցված:  Դանիելի մարգարեությունը  ցույց է տալիս որ աշխարհը կառավարվում է կայսերություններով:  

Մարգարեների գրվածների մեջ մեզ ասվում է որ աքսորից հետո վերադառնալով մի նորաշխարհակարգ է կառուցվում նոր տաճարով: Այս աշխարհակարգի ժամանակ հրեաները սկսում են ավետարանչելով զբաղվել իրենց երկրից դուրս, Նոր Կտակարանում երբ Հիսուսը հրեաներին հանդիմանում է որ նրանք հեռավոր տարածություններ են գնում մի հոգու այսպես կոչված դարձի բերելու համար ու նրան իրենցից կրկնակի կեղծավոր դև են սարքում, սա ցույց է տալիս որ այդ աշխարհակարգն էլ էր փլուզվել ու նոր աշխարհակարգ պիտի կառուցվեր, ու Հիսուսը այս նոր աշխարհակարգը կառուցեց իր մահով ու հարությունով, այս անգամ նոր Տաճարի շուրջ, մի տաճար որը ձեռագործ չէ, որի հեղինակը Աստված է:  Մի տաճար որը եկեղեցին է, իր անդամներից ամեն մեկը լինելով տաճար ու իրար հետ համընդհանուր կերպով կազմելով մի հսկայական տաճար, եկեղեցին:   Նրանք ովքեր հավատացյալ քրիստոնյաներ են ապրում են այս նոր աշխարհակարգի մեջ: 

Exit mobile version