Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

<<Այս-Ժամանակումը>> և <<Գալիք-Ժամանակումը>>

<<Այս-Ժամանակումը>> և <<Գալիք-Ժամանակումը>>

Քրիստոսը բազում անգամներ օգտագործում է <<Այս Ժամանակումը>> և <<Գալիք Ժամանակումը/աշխարհումը>> կամ <<Գալիք ժամանակաշրջանումը>> հասկացությունները:  Այս Ժամանակ ասելով Քրիստոսը նկատի է ունեցել Հին Կտակարանի ժամանակները (ՀԿ ռեժիմ), որի ներքո նաև հենց Ինքն էր ծնվել ու ապրում:  <<Գալիք Ժամանակաշրջան>> կամ գալիք աշխարհ ասելով Քրիստոսը նկատի է ունեցել Հին Կտակարանի ավարտից հետո սկսված աշխարհը, որի մեջ իհարկե մտնում է հավիտենական կյանքը, վերջնական դատաստանից հետո:  Ներքևում Քեն Ջենթրին բացատրում է որ այս ժամանակի և գալիք ժամանակի սահմանումները շատ ավելի ընդարձակ են: 

Այս <<երկու ժամանակաշրջանների>> վարդապետությունը հզոր ուղեցույց է ծառայում ձևավորելու մեր վերջաբանական և մի շարք այլ հույժ կարևոր հավատքի վարդապետությունների հիմքը: 

Ինչպես արդեն ասացինք, <<այս ժամանակաշրջանը>> վերաբերում է հին ստեղծագործությանը, իր անկյալությամբ (մեղքի մեջ ընկվածությամբ), իսկ Քրիստոսի ասած <<գալիք ժամանակաշրջանը/աշխարհը>> վերաբերում է նոր ստեղծագործությանը իր արդարությամբ:  Մենք հիմա, այս պահին ապրում ենք այդ երկու ժամանակարշջանների ՀԱՄԸՆԿՆՈՂ տարածքում, որտեղ անկյալությունը շարունակվում է բայց նոր ստեղծագործության իրականությունները հոգևորապես գործում են փրկվածների մեջ:  Աստվածաշնչի ներկայացրած մարդկության պատմությունը երկու-ժամանակաշրջանների կառուցվածք ունի, ու այդ երկու ժամանակաշրջանների շրջադարձային կետը ոչ թէ ՔՀ 70 թվին Երուսաղեմի Տաճարի կործանումն էր այլ հենց Քրիստոսը ինքն է (խաչը):  Ու Մաթևոս 24.3-ում նշված <<աշխարհի/ժամանակահատվածի վերջը>> այդ ժամանակվա պատմության վերջի մասին է խոսում, ոչ թէ Հրեական շրջանի/ժամանակաշրջանի վերջի:  Մենք պիտի հիշենք որ Հիսուսից հետո մի քանի դար շարունակ քրիստոնեական եկեղեցու հսկայական մասը ազգությամբ հրեաներ են եղել:  Մաթևոս 24.3-ում Հայերեն Աստվածաշնչի մեջ սխալմամբ <<աշխարհ>> բառն է թարգմանված, <<աշխարհի վերջ>>, որը իրականում պետք է լինի <<ժամանակաշրջանի վերջ>> (αἰῶνος; aiōnos):  Բայցևայնպես, մենք կարող ենք սա նաև այս-աշխարհ կարդալ եթե հասկանանք որ դա վերաբերում է այս-ժամանակաշրջանին, այսինքն Հին Կտակարանի ժամանակաշրջանին/աշխարհին:

Այս կտրվածքով այս-աշխարհը կամ այս ժամանակաշրջանը նաև կարող է հասկացվի որպես բարոյական և հոգևոր աշխարհը, ու ոչ միայն ժամանակի մի որոշակի հատված:  Նոր Կտակարանի տեսակետից Գալիք-Ժամանակը մտել է Այս-Ժամանակի մեջ:  Նրանք որոնք հիմա փրկված են վայելում են ապագա ժամանակի ներկայությունը:  Քրիստոսի առաջին գալուստով Աստծո ծրագրավորած ժամանակն է հասել (Գաղ 4.4), արքայությունը մոտեցել է (Մաթ 3.2, 4.17, 10.7, Մարկոս 1.15, Ղուկաս 10.9, 11), մեծ հոբելյանը ժամանել է (Ղուկ 4.16-21), թագավորության բարի լուրը գործադրվել է (Ղուկ 16.16, Մաթ 11.2-15), Հին Կտակարանի խոստումը իրականացել է(Հռոմ 1.2, 16.25-26), մեսիանական ամուսնական ընթրիքը մոտեցել է (Մարկոս 2.18-22):  Պենտեկոստի ժամանակ Սուրբ Հոգու գալուստով Հովել մարգարեի կանխատեսած <<Վերջին օրերը>> ժամանել են, ու Աստծո Օծյալը հռչակված է որպես հավիտենապես գահադրված, Դավթի թագավորությունում (Գործք 2):  Այս Սուրբ Հոգին մեր գրավականն է (կանխավճար) ապագա ժառանգության (2 Կորնթ 1.22, 5.5 Եփես 1.14) ու հարության կարգերի առաջին պտուղները (Հռոմ 8.23, Կող 1.18).  Աստծո թագավորությունն ու գալիք աշխարհը/ժամանակաշրջանը տեղադրվել են:  Երկար ժամանակվա սպասումներից հետո Աստված հիմա խոսացել է մեզ հետ Իր Որդով <<այս օրերի վերջում>> (Եբր 1.2):  Քրիստոսը հայտնվել է <<ժամանակների վերջումը>> (Եբր 9.26), <<Ժամանակների վերջումը>> (1 Պետր 1.20):  Հետևաբար, <<Դարերի վերջն է հասել>> (1 Կորնթ 10.11):  Վերջաբանական ժամանակաշրջանը արդեն սկսվել է, որը նշանակում է որ Այս-Ժամանակը և Գալիք-Ժամանակը համագոյ են ներկա ժամանակում, միաժամանակ գոյություն ունեն:  Աստծո փրկության թագավորությունը արդեն ընդունվել է որոշների կողմից ու մերժվել ուրիշների կողմից:  Գալիք-Ժամանակը և այս-ժամանակը որոշ ժամանակով իրար կողք կողքի են ապրում:  Քրիստոսի փրկողական գործը մեզ ազատել է խավարի զորությունից (Կող 1.13), այսինքն, այս ներկա չար ժամանակաշրջանից/աշխարհից (Գաղ 1.4):  Մենք <<Քրիստոսի մեջ ենք>>, ի տարբերություն <<Չարիքի մեջ լինելու>>, 1 Հովհ 5.19,  որը նշանակում է որ Նոր Ստեղծագործությունը ժամանել է, որը հին բաները նորացրել է (2 Կորնթ 5.17, 6.2):  Ուստի, հիմա հնարավոր է դարձել որ մարդիկ <<Գալիք Ժամանակի/աշխարհից համտեսեն>> (Եբր 6.5):  Ներկա պահին երկու կարգեր/ռեժիմներ են գործում (հին ստեղծագործություն և նոր ստեղծագործություն, հոգևոր մահ և վերստին ծնունդ, անիծվածություն և փրկություն), ու Աստվածաշունչը այս փաստը արտահայտում է ուսուցելով որ այս-ժամանակը(ՀԿ) և գալիք-ժամանակը ներկայումս համա-ժամանակակից են, երկուսն էլ գործում են միաժամանակաբար:

Ու կարդանք այս հիանալի մեջբերումը …

Վերջաբանական կատարման դեպքերը իրարից անջատված վիճակում չեն, ընկած լինելով մի ինչ որ անորոշ ապագայում որի մասին Պողոս առաքյալը իր անձնական ենթադրություններն է անում:  Դրանք փրկողական դեպքեր են որոնք արդեն իսկ սկսել են պատահել պատմության մեջ:  Գալիք-Ժամանակաշրջանի օրհնությունները մի-միայն ապագայում չեն ընկած, դրանք դարձել են ներկա փորձառությունների առարկա:  Օրինակ, Քրիստոսի մահը վերջաբանական դեպք է:  Ու Քրիստոսի մահի շնորհիվ արդարացված անձը արդե՛ն իսկ կանգնած է վերջաբանական դատաստանի գալիք-ժամանակաշրջանի կողմը, արդարացված լինելով իր բոլոր հանցանքներից:  Այսինքն, նա ով որ վերստին ծնունդ է ստանում ու ապաշխարհում է, արդեն իսկ Գալիք-աշխարհի օգուտներից է սկսում օգտվել անմիջապես, գալիք աշխարհի արդարության կարգավիճակի մեջ լինելով: 

Մենք ապրում ենք Քրիստոսի ասած Այս-Ժամանակի և Գալիք-Ժամանակի համընկնող ժամանակներում, Քրիստոսի ասած այս-աշխարհի ու գալիք-աշխարհի միախառնված ժամանակներում, որտեղ և անկյալություն կա և փրկություն, և մեղքի մեջ ընվածություն կա և ազատում:  Մեր մի ոտքը այս-ժամանակի/աշխարհի մեջ է ու մյուսն էլ գալիք-ժամանակի/աշխարհի, ի տարբերություն չապաշխարհածների որոնք երկու ոտքով այս-ժամանակի տիլի մեջ են կանգնած: 

Գալիք-աշխարհի/ժամանակաշրջանի կյանքը հիմա հասանելի է բայց իր ամբողջությամբ ստանալու ենք վերջին հարության ժամանակ, աշխարհի վերջին օրը: 

(Սա շատերի համար միգուցե դժվար թեմա լինի, բայց սա շատ կարևոր թեմա է:  Մարդիկ ինձ հաճախ ասում են որ մեր թեմաները երբեմն այնքան խորացված ու դժվար են որ իրանք չեն հասկանում, ու նախընտրում են իրենց սիրած քարոզիչներին լսեն, օրինակ՝ Արթուր Սիմոնյանին, Գոռ Մեխակյանին և այլն:  Ով որ ուզումա գնա այդ մանկամիտ տգետ տավարներին լսի թող գնա լսի ու ուղեղը թմրացնի ու դեբիլանա, մեր կայքը լուրջ հավատացյալ քրիստոնյաների համար է ովքեր ուզում են կաթի փոխարեն կերակուր ուտեն որպեսզի հասունանան)

Exit mobile version