Ժամանակահատված. Պլատոնից մինչև Ավգուստին, ՔԱ 400-ից մինչև ՔՀ 400 թվեր
Էվոլուցիայի հավատքը Չարլզ Դարվինից չի սկսվել, սա հինավուրց հեթանոսական փիլիսոփայությունների հավատքն է եղել:
Սա եղել է Պլատոնի, Արիստոտելի, Սոկրատեսի և մնացած բոլոր հեթանոսների հավատքը:
«Ամեն ինչ քաոսից է սկզբնավորվել, ու այս ստեղծագործության մեջ մարդը գնալով պիտի կատարելանա, աստվածանա, իր անձի ինքնա կատարելագործման անհեթեթություններով»:
Հեթանոսների հավատքի մեջ աստվածանալու գագաթնակետը պետությունն էր/է, պետությունից վեր ոչինչ չկա: Պետությունը հասարակական սիստեմի գործող աստվածն է: Ամեն ինչ պետությանն է պատկանում, ներառյալ երեխաները:
Ու քանի որ ամեն ինչ քաոսից է սկզբնավորվել, հասարակությունը ժամանակ առ ժամանակ պետք է քաոսային վիճակի մեջ մտնի որպիսի ինքն իրեն աշխուժացնի: Այս պատճառով է որ անհավատների հասարակությունները հեղափոխությունների միջով են անցնում քանի որ նրանք հավատում են որ կյանքը հեղափոխություններով պիտի բարելավվի:
Ի տարբերություն անհավատների հավատքի, Աստվածաշունչը ուսուցում է որ ամեն ինչ սկզբնավորվել է Բանական և Տրամաբանական Աստծով՝ երրորդությունից: Աստված Իր անսահման իմաստությամբ է ստեղծել ամեն ինչ ու նպատակով է ստեղծել, ու կյանքն ու աշխարհը շարժվում է դեպի Աստծո նախասահմանած նպատակակետերին: Այս պատճառով է որ ստեղծագործության մեջ ֆիզիկա, քիմիա, բուսաբանություն, ինժիներություն գոյություն ունի քանի որ ամեն ինչ բանական Աստվածը բանականությամբ ու խելքով է ստեղծել, ու ամեն ինչի մեջ օրենքներ ու կանոններ է դրել: Քաոսն ու պատահականությունը տեղ չունեն Աստծո գործերի մեջ:
Միակ օգտակար հեղափոխությունը մարդու ապաշխարհությունն ու Աստծո օրենքներով շարժվելն է որի դեպքում ազգային հեղափոխության կարիք չի լինի քանի որ երկիրն ու հասարակությունը արդեն բարգավաճող կամ բարգավաճած կլինի:
Հավատացյալների մեջ հոգևոր կամ գիտական արիստոկրատիա՝ վերնախավ գոյություն չունի: Մեզ բոլորիս նույն Սուրբ Հոգին է հարություն տվել: Մենք բոլորս ունենք մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն, մեկ Հայր (Եփես 4:5-13): Մեր բոլորի մտքերը մեր նոր ծնունդ ստանալուց լուսավորվել է:
(միայն լեզուներով խոսացող եկեղեցիներն են հեթանոսների պես արիստոկրատիայի հավատում: Լեզուներով խոսաս բարձր որակի հավատացյալ ես, եթե չխոսաս ապա մարմնավոր չմո ես): Մենք բոլորս թագավորական քահանայության մասն ենք կազմում(1 Պետ 2:9), լինի դա կին թէ տղամարդ հավատացյալ:
Հեթանոսների աշխարհում հավատքը էսոտերիկ բնույթ ունի: Այսինքն, կա գաղտնի մի գիտություն որը էլիտներին՝ վերնախավին է միայն պատկանում, ու կա նաև ցածր մակարդակի պարզ գիտություն որը սովորական մարդկանց համար է: Արիստոտելը «հատուկ գիտությունը» առավոտյան էլիտներին էր ուսուցում, իսկ երեկոյան սովորական մարդկանց սովորական խլամ գիտություն էր ուսուցում: Օրերից մի օր Արիստոտելի աշակերտներից Ալեքսանդր Մեծը (Մակեդոնացին, պատանի տարիքում) նրան նամակ է գրում բողոքելով որ Արիստոտելը սկսել է նաև որոշ «գաղտնի» գիտելիքներ սովորեցնի իր ցածր խավի աշակերտներին, «եթե դու այդ հատուկ գիտելիքները սովորական մարդկանց ուսուցես ապա մենք նրանցից չենք տարբերվի»: Արիստոտելն էլ նրան ասել է որ «մի անհանգստացիր Ալեքսանդր, միևնույն է այս ցածր խավի ժողովուրդը ի վիճակի չեն լինի դրանք հասկանալ քանի որ գլխավոր ուսուցումների կորիզը ես միայն հատուկ բարձր խավի ժողովրդին եմ շնորհում մասնավոր դասերի ընթացքում»: Ի միջի այլոց, Արիստոտելն ու Ալեքսանդր մեծն ու նրանց մասնավոր աշակերտների զգալի մասը միասեռական գոմիկ են եղել:
Հունա-հռոմեական մտքի համար Կոսմոս (Cosmos) բառը նշանակել է պետություն, մինչդեռ մեզ համար Կոսմոս նշանակում է աշխարհ: Ժամանակակից «Կոսմոպոլիտան» բառը անհավատների համար հասկացվում է որպես պետություն, կամ պետապաշտ: Պոլիս նշանակում է պետություն/քաղաք, Կոսմո-պոլիտան նշանակում է մի անձ որը աշխարհի պետությանն է հավատում՝ Պետությունը որպես ամենաբարձր լավը, բարին: Ու եթե պետությունը ամենաբարձր բարին ու լավն է ապա պետությունից բարձր ու պետությունից բացի որևէ մեկը չկա որ պետության որոշումները քննի: Արևմուտքում պետապաշտությունը աճման ընթացքի մեջ է: Հայաստանում պետապաշտությունը ոչ թէ աճման մեջ է այլ այն միշտ ընդունված է եղել բոլորի կողմից: Հայաստանում պետությունը կարող է տրանսգենդերային ու միասեռականան ուսուցումների ծրագրեր ու օրենքներ անցկացնի, ժողովուրդը պետությունից ոչ մի բարձր իշխանություն չեն տեսնում որպիսի դրանով պետության որոշումները դատեն: Այստեղ այնտեղ որոշ ավանդական պահպանողական անձինք կարող են որոշ չափով բողոքեն բայց պետությունը հաղթական է դուրս գալու, լինի դա ներկա վարչակարգի ազատամիտ այլասերված ներքին ու արտաքին քաղաքականությունը թէ նախկին վարչակարգի բռնատիրական մոնոպոլությունն ու տնտեսության թալանը: Երբ պետությունը համարվում է ամենաբարձր իշխանությունն ու բարին ապա պետությունը չի կարող սխալ թույլ տա, նրանք ինչ անում են բարի և լավ է:
Հունա Հռոմեական մտածելակերպի գլխավոր խնդիրը մեկի և բազումի խնդիրն էր: Կամ մարդ կարող է հավատա անհատին, կամ էլ կոլեկտիվին (պետությանը), երկուսը իրար հետ չեն կարող համագոյ լինեն: Կամ կոլեկտիվ-համայնավարություն-բռնատիրություն (սոցիալիզմ), կամ էլ անհատականություն-անարխիա-օլիգախներ:
Ամերիկայի մկրտական բապտիստները այս խնդիրը «լուծել» են շեշտը դնելով մարդու անհատականության վրա: Ամեն ինչ անհատական է, ու նրանք վերջին 100 տարվա ընթացքում Ամերիկան ու արևմտյան աշխարհը այլսերվածության են ենթարկել, որտեղ ամեն
մարդ եսասեր անհատ է. անհատական մկրտություն, անհատական փրկություն, Աստծո հետ անձնական անհատական հարաբերություն և այլն: Իսկ Կաթողիկե եկեղեցին(նույնն էլ առաքելականները) շեշտը եկեղեցու վրա է դրել, եկեղեցին է ամենաբարձրը, որը վերջիվերջո բռնատիրական հասարակության է տանում:
Մեկի և բազումի խնդիրը շատ հինավուրց խնդիր է: Սա նաև կարելի է տեսնել ամուսնության՝ ընտանիքի մեջ: Ամուսնության մեջ ո՞րն է կարևոր, անհա՞տը, թէ ամուսնության կապը՝ ուխտը: Որոշների համար միայն ամուսնական միությունն է կարևոր, որի դեպքում ոչ մի դեպքում ամուսնալուծություն չի թույլատրվում (սա Կաթողիկների հավատքն է որը հակա աստվածաշնչական է): Կամ, ժամանակակից մարդու հավատքով՝ անհատն է ամենակարևորը, որի դեպքում երբ անհատը իր զգացմուքներով հետաքրքրությունը կորցնում է ամուսնության մեջ ապա ամուսնությունը հեչ է արվում:
Այս մեկի և բազումի խնդիրը կարող ես կյանքի ամեն բնագավառում տեսնել:
Ու այս խնդիրը ամուսնական ու պետական ու հասարակական ներդաշնակությունը մշտապես կործանում է, անդադար քաոսի է վերածում: Ու այսօրվա անհավատները բաժանված են անարխիստների ու պետապաշտների խմբերի միջև: Որոշները հավատում են կոլեկտիվին, երկիրը վերածելով բռնատիրության ու աղքատության, որոշներն էլ անհատականությանն են հավատում միայն, երկրում ստեղծելով օլիգարխներ ու ամուսնության անկողինը պղծողներ:
Ժամանակակից փիլիսոփաները այս հարցին խուսափում են պատասխանելուց ասելով որ «անհատները կարևոր են, բայց վերջիվերջո նրանք ձուլվում են մեկության մեջ», որը վերը նշված նույն պետապաշտության քաքն է դառնում:
«Մեր մեծերը», բանաստեղծները, սուրբ են, ուստի նրանց ապրած անձնական կյանքերը կարևոր չեն: Այս պատճառով է որ հայ ժողովրդի անհավատ բազմության համար կարևոր չէ որ Չարենցը միասեռկան գոմիկ ու մարդասպան է եղել, կամ Սևակը անկողինապիղծ կեղտ ու այլասերված ալֆոնս է եղել: Այս ապուշների համար ազգային համախմբությունը՝ մեկությունը ամեն ինչ է, ուստի այս բանաստեղծների կործանած կանանց կյանքերը պետք է հաշվի չառնենք:
«Անհատը պատրանք է, անհատ չկա»:
Սա կոչվում է Մոնիզմ: Մահ չկա քանի որ անհատ չկա, ամեն ինչ ունիվերսալ է, գլոբալ է: Մահը պատրանք է, երազ է, քանի որ ես եմ պատրանք՝ երևակայական էակ: Իմ անձական մարմինն ու միտքը գոյություն չունեն, պատրանք են, քանի որ մեկ համընդհանուր՝ ունիվերսալ միտք գոյություն ունի միայն:
Անհատականության ծայրահեղության մեջ խրվածներն էլ հավատում են որ ամենակարևորը իրենք են, ամենաիրականը իրենք են: Նրանք Աստծո հետ խնդիր չունեն, նրանց խնդիրը միայն ուրիշ անհատներն են:
«Կարևոր չէ որ երկրում մայրերը տարին 15 հազար անմեղ երեխաներ են սպանում, ահագին ապօրինի երեխաներ են ծնվում, ամենուր պոռնկություններ ու ամուսնալուծություններ են, եկեք ուղղակի հեղափոխություն անենք նախկին իշխանություններին նորով փոխարինենք ու ամեն ինչ կսկսի լավանալ» … մենք արդեն գործնականորեն գիտենք որ սա չի աշխատում:
Սա՛ է պատճառը որ մեկի և բազումի խնդիրը լուծելը մեր օրերի ամենակարևոր գործն է: Ամեն չարիք այստեղից է սկզբնավորվում: Պատմականորեն, լուծումներից մեկը եղել է Դիալեկտիկան, որը նշանակում է որ մենք կարող ենք այս երկուսը միաժամանակորեն ընդունենք, թերևս որ դրանք հակասական են: Կարլ Մարքսն ու Էնգելսն ու Լենինն էին այս հավատքի ջատագովները, ստեղծելո Կոմունիզմի կործանարար արդյունքները: Սրա պատճառն այն էր որ Դիալեկտիկան ժամանակի ընթաքում փլուզվում է քանի որ այն անբանական է:
Պլատոնի և Սոկրատեսի համար լուծումը «մարդկային տրամաբանությունն» էր, արդարությունը սրանով պետք է որոշվեր: Փիլիսոփան, թագավորը, տրամաբանություն ու խելք ունեին, մինչդեռ ժողովուրդը անբանական էին: «Բանաստեղծները ամենախելացին են ուստի լուծումները նրանց գրածների մեջ է»: Այս պատճատով է որ տխմար անհավատները իրենց ֆեյսբուկի էջերի վրա շարունակ այդ անասուն բանաստեղծների խոսքերն են դնում, հավատալով որ դրանով ժողովրդին են օգնում: Ժողովուրդը անբանական անխելք են ուստի բանաստեղծները պետք է նրանց իշխեն, կամ էլ, եթե բանաստեղծները մեռած են ապա նրանց բանաստեղծությունները ամենաշատ անգիր արածները պիտի մեզ իշխեն, դպրոցում 5 ստացողները:
Այստեղ իհարկե մենք ստանում ենք էլիտների դիկտատուրությունը, սա՛ է քո իրական պետությունը: Եթե նրանք ուզում են երկրում Ստամբուլյան կոնվեցիան իրագործեն ապա իրանք գիտե՛ն թէ ինչ են անում, իրանք կարդացած մարդիկ են: Ու քանի որ պետությունը ամենաբարձրն է ապա Ճշմարտությունը այն է ինչը որ պետությունն է ասում ու անում, դու կարաս ձենդ կտրես ու վեր ընգնես տեղդ: Պետությունը սիստեմի աստվածն է:
Սոկրատեսի խոսքերով ճշմարտությունը դեղ ու դարման է ու միայն պետությունն է կարող այն նշանակի ժողովրդին, ինչպես որ բժիշկն է կարող միայն դեղ նշանակի հիվանդին: Տարօրինակ …: Ու պետությունը իրավունք ունի ճշմարտություն կամ սուտ օգտագործի, եթե այն գտնում է որ դա ժողովրդի ու պետության բարի համար է: Պետությունը կարող է ժողովրդից բանակի իրական թույլ վիճակը թաքցնի քանի որ դա ժողովրդի լավի համար է: Պետությունը խաբելու այդ արտոնությունն ունի:
Իսկ եթե անհատն է պետությանը խաբում դա կոչվում է ազգային դավաճանություն: Սոկրատեսի տրամաբանությամբ դա նույն բանը կլինի որ հիվանդը իր բժիշկին խաբի: Տարօրինակ …: Պլատոնի, Սոկրատեսի ու Արիստոտելի հավաքով պետությունը պետք է որոշի թէ որ երեխան պիտի ծնվի ու ով ում հետ պիտի ամուսնանա, քանի որ պետությունը ամենախելացին է ու բոլորի բարին ամենալավ ձևով գիտի:
Այս փիլիսոփաների հավատքով վերջիվերջո բանաստեղծները պետք է փոխարինեին թագավորներին ու սենատին, քանի որ փիիսոփաները մարմնավորված իմաստությունն էին, մարմնավորված արդարադատությունն էին: Ո՞վ կարիք ունի օրենքի եթե փիլիսոփա բանաստեղծներ կան հասարակության մեջ:
Սա է եղել աղբյուրը Սովետական Պրոլետարիատի բռնատիրության ու նույնիսկ մեր ժամանակների սովորական ժողովրդի բանաստեղծա-պաշտության կռապաշտության:
Այս մարդկանց ուղեղը լվացված է ու նրանք սա չեն ուզում ընդունեն:
Պետությունը պետք է անհատին ու նրա շրջապատը ամբողջովին կառավարի, նույնիսկ այն աստիճանի որ չցանկացված երեխաները պետք է իրենց մոր որովայնի մեջ մահապատժի ենթարկվեն: Արիստոտելի սահմանումով մարդը քաղաքական անասուն է, ուստի նա պետության ստեղծագործությունն է: Պետությունն է նրան կրթել ու կերտել, պետությունն է նրա աստվածը ուստի պետությունը մարդու հետ ինչ ուզի կանի: Պետության խոսքը ճշմարտություն է, օրենք է:
Եթե գյուղացին իր արտադրած խաղողի գինը 300 դրամ է դնում, բայց Փաշինյանը ասում է որ դա պետք է 150 դրամ լինի, ապա գինը 150 դրամ պիտի լինի, վերջ: Ուրիշ գին դնողը ազգի դավաճան է, հակա պետական հանցագործ: «Մենք որոշել ենք որ Եվրոմիության հետևը մտած մնանք ամեն գնով, ու եթե քո ֆերման ու ընտանիքը դրանով սննկանան ապա դա մեծ խնդիր չէ, մենք այս ամենը ընդհանուրի լավի համար ենք անում, ամեն ինչ բարի նպատակներով ենք անում»:
Մեր եկեղեցում ամեն կիրակի մենք արտասանում ենք, «Տեր, մենք քո ստեղծածներն ենք, քո ձեռքի գործը, մեզ հետ արա այնպես ինչպես կամենում ես»: Բայց անհավատները պետությանն են ասում «մենք քո ստեղծածն ենք, ինչ ուզում ես մեզ հետ արա, մեզ կործանիր, մեզ օգտագործիր և այլն»: Սրանց համար բարոյականությունը Աստծուց չի գալիս, այլ՝ պետությունից:
Իհարկե հին Հունաստանը շտկելու այս փիլիսոփաների փորձերը Հունաստանին ամբողջական բռնատիրության տարան, երբ Հունաստանի 30 բռնատերերը ծայրահեղ դաժանությամբ սկսեցին վարվել ժողովրդի հետ: Այս բռնատերերը այդ փիլիսոփաների կրթած ու դաստիարակած աշակերտներն էին (նույն ձևով որ Սարգսյանն ու Քոչարյանն ու Փաշինյանն են պետության կրթած ու դաստիարակած աշակերտները): Արդյունքում Հին Հունաստանի հասարակությունը ամբողջովին փլուզվեց:
Նույն բանն էլ Հռոմի հետ կատարվեց քանի որ հռոմեացիները մեկի և բազումի խնդրի լուծումը չունեին:
Հռոմում բարեպաշտ խելոք մարդը համարվում էր նա որը պետությանը միշտ ամեն դեպքում հլու հնազանդ էր: Իսկ տաղանդավոր մարդը նա էր որը պետության համար էր աշխատում, պետական պաշտոնյա էր: Իսկ Կայսրը աստված էր: Առաջին դարերում ոչ մի հավատացյալ քրիստոնյաի չէին հալածում Յուպիտերի կամ Զեվսի տաճարի առջև չերկրպագելու համար: Քրիստոնյաներին հալածում էին կայսերին չերկրպագելու համար:
Կամ Քրիստոսն է իշխան կամ էլ Կայսրը: Ուստի, հավատացյալների համար բախումը անխուսափելի էր: Կամ Քրիստոսն էր հեռանալու կամ էլ կայսրը:
Հավատացյալները պետության դեմ պատերազմեցին ու հաղթեցին, պետությանը կործանեցին, այնպես՝ որ նրանք ազատ ու բարգավաճ հասարակություն ստեղծեցին:
Իսկ մեկի և բազումի խնդրի՝ անհատի և կոլեկտիվի խնդիրը քրիստոնյա փիլիսոփաները լուծեցին, մասնավորապես Տերտուլիանը, Աթանեսիուսը և Ավգուստինիոսը:
Նրանք այս լուծումը հաստատեցին Նիկիո, Եփեսոսի և Քաղսեդոնի եկեղեցական ժողովներում:
Հարցի լուծումը Երրորդության վարդապետության ձևավորման մեջ էր:
Կա մեկ Աստված և երեք անձեր այդ աստվածության մեջ: Աստծո մեկությունը չէ որ ամենակարևորն է, ու ոչ էլ Երրորդությունն է որ ամենակարևորն է, այլ՝ երկուսը միաժամանակ են ամենակարևոր:
Երեք անձերը բոլորը հավասար են, բոլորը Աստված են, բոլորը մեկ են ու միաժամանակ երեք են:
Երրորդության մեջ հավասար կարևորություն կա մեկի և բազումի՝ միության և անհատականության: Այստեղ անարխիայի ու բռնատիրության կոնֆլիկտ չկա, երրորդության մեջ և՛ միություն(բազում) կա և՛ անհատականություն:
Ամուսնության ուխտը/հաստատությունը չէ ամենակարևորը, կամ ամուսնության մեջի անհատները, այլ՝ երկուսն են կարևոր: Եկեղեցին և եկեղեցու անհատ անդամներն են հավասարապես կարևոր: Պետությունը և անհատներն են միաժամանակ կարևոր: Ամեն ինչ կատարելապես հավասարակշռված է:
Միայն այս դեպքում է հնարավոր ունենալ ազատություն և կարգ-ու-կանոնություն: Այս դեպքում ենք կարող ունենալ անհատականութուն առանց անարխիայի ծայրահեղության տրվելու: Միայն այս դեպքում ենք կարող ունենալ միություն ու համախմբություն, առանց բռնատիրության ծայրահեղության մեջ ընկնելու:
Այս վարդապետությունը առաջին դարերի եկեղեցական ժողովների ամենամեծ ձեռքբերումն էր որը իր գագաթնակետին հասավ Քաղսեդոնում: Արևմտյան քաղաքակրթության ու գերազանցության ամեն գաղտնիքը սրա մեջ է եղել՝ Երրորդության վարդապետության կիրարկման:
Թերևս որ պատմաբանները այս ճշմարտությունը դիտավորյալ կերպով պատմության գրքերի մեջ ամբողջովին անտեսել են, ու դրա համար շատերը սրա մասին չգիտեն:
Ուսանողներին սովորեցնում են հունական, հռոմեական պատմություն մասին, էշ բռնաբարող Պապ թագավորին դարձնում են հայրենասեր ու մարդասեր մի անձ, բայց քրիստոնեության իրական պատմության մասին ոչինչ չի ուսուցվում: Բոլորը Պապ թագավորի մասին գիտեն, բայց ոչ ոք սուրբ Ներսեսի մասին ոչինչ չգիտի:
Արևմտյան աշխարհում ազատությունը Երրորդության վարդապետությամբ ծնվեց, ու այդ պատճառով ամբողջ աշխարհը արևմուտքի հաջողություններով է հիանում մինչև օրս: Արևմտյան աշխարհի հիմքերը հավատացյալներն են կառուցել:
Հայաստանի գերհզոր ու դրախտային երկիր լինելու գաղտնիքը Երրորդության վարդապետությունը հասկանալու, ընդունելու և կիրարկելու մեջ է կայանում:
Ուրիշ լուծումներ առաջարկողները փորձում են մեր վրա տերևներից պատրաստած հագուստներ վաճառեն:
(Ռշտունուց իմպրովիզացված)

