Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Գիտելիքը և Բարոյականությունը, Մաս 3, 1700-1900 թթ

Գիտելիքը և Բարոյականությունը, Մաս 3

Ժամանակաշրջան – Եվրոպական Լուսավորությունից մինչև 20-դ դար, Դեիզմի վերելքը, Չարլզ Դարվին, Էմանուել Կանտ, Հեգել, Լենին

1700-1900 թվեր

Եվրոպական Լուսավորության շարժումը սկսվեց 1685 թվին:  Սա կոչվում է բանականության, մտքի ժամանակահատվածը:  Սա մի հումանիստական, գիտական ու փիլիսոփայական շարժում էր որը փորձում էր մարդու երջանկությունը սահմաներ ու դրան հասներ. բանականության միջոցով գիտության հասնելը, գիտական ապացույցներով, ու այնպիսի գաղափարներ ինչպես են <<բնության օրենք>>, ազատություն, զարգացում, հանդուրժողականություն, եղբայրություն, պետության և եկեղեցու իրարից առանձնացում, և այլն:

Այս <<լուսավորության>> շարժումը ոտից գլուխ հակաքրիստոնեական շարժում է եղել:  Այս շարժման հիմնադիրների ու ջատագովների համար ժամանակակից ժամանակների ամենամեծ ամոթը եկեղեցին է, քրիստոնեությունը, ուստի այս մտածողների գլխավոր նպատակը այդ <<ամոթը>>՝ այսինքն եկեղեցուն ջնջելն է եղել:  Այս ուսուցումների շարքի երկրորդ բաժնում մենք քննարկեցինք Ռենեսանսի, այսպես կոչված <<վերածնունդի>> ժամանակները, որը Եվրոպայում մի հեթանոսական շարժում էր որը իր ազդեցությունն ունեցավ Եվրոպական կյանքի մշակույթի, արվեստի, քաղաքական ու տնտեսական <<վերածնունդի>> վրա, որը հաջորդել էր Միջին Դարերին:  Վերածնունդի ժամանակները 14-17-րդ դարերն են եղել:  Այս Վերածնունդի դարերում հեղինակներն ու մտածողները ամբողջովին խրվել էին հին հունական փիլիսոփայությունների, գրականության և արվեստի մեջ: 

Վերածնունդի շարժումը մեծ մասամբ խաղաղության մեջ էր ապրում Քրիստոնեության հետ:  Վերածնունդի շարժումը եկեղեցուն նվաճել էր, Հռոմի Պապերը մեծ մասամբ անհավատներ ու կասկածամիտ սկեպտիկներ էին, ու այդ ժամանակներում եկեղեցին մեծ մասամբ այլասերված անբարո բաներով էր զբաղվում:  Բայց այդ պիղծ խաղաղությունը` Վերածնունդի ու եկեղեցու միջև, ավարտվեց եկեղեցու դեմ սկսած Բողոքականների պատերազմով, Ռեֆորմացիայով:

Իսկ Լուսավորման շարժումով եկեղեցու և ճշմարտության դեմ մի նոր հարձակում սկսվեց դիվերսիայով, դիվերսիոն մեթոդներով:  Լուսավորման շարժման առաջարկած նոր հավատքը Դեիզմն էր որը պետք է Քրիստոնեությանը փոխարիներ:  Դեիզմը աստծո գոյությունը ձևականորեն ընդունում էր, բայց ոչ Երրորդություն Աստծո:  Ու նրանք ասում էին որ այս դեիստական աստվածն է ստեղծել աշխարհը մի ինչ որ անորոշ ժամանակ առաջ անցյալում:  Բայց, այս աստվածը՝ ստեղծած լինելով աշխարհը, ժամացույց արտադրողի պես, որը ժամացույց է արտադրում ու արտադրելուց հետո թողնում է որ ժամացույցը ինքնավար ինքն իրեն աշխատի, այլևս ոչ մի գործ չունի ժամացույցի աշխատանքի հետ:  Ու այս աստվածն էլ նույն ձևով, այս աշխարհը ստեղծելով բացակա է աշխարհից ու աշխարհում կատարվող դեպքերից:  Ուստի, այս հավատքի համաձայն, ստեղծագործությունից հետո աստված հետ է քաշվել ու թողել է որ ամեն ինչ անձնական ու հասարակական էվոլուցիայի միջոցով զարգանա ու առաջ գնա:  Արդյունքում, էվոլուցիայի հունական գաղափարը նորից ներմուծվեց հասարակական մտքի մեջ, հասարակության մեջ:  Իսկ Դարվինից սկսված կենսաբանական էվոլուցիան ձևավորվեց, բայց Դարվինից առաջ՝ 1600-1700 թվերին, հասարակական էվոլուցիայի վարդապետությունը ձևավորվեց խորապես ու մանրամասնորեն:  Լուսավորության ժամանակների փիլիսոփա Էմանուել Կանտը Աստծուց առանձնացման ու մեկուսացման գաղափարը ավելի զարգացրեց Ինքնավար Մարդու վարդապետության ուսուցմամբ:  Մարդը Աստծուց անկախ պետք է լիներ, ու մարդու միտքը՝ բանականությունը, ճիշտ ու սխալի ու ամեն ինչի վերջնական դատավորն է, որոշիչն է:  Կանտի ուսուցումով մարդու բանականությունը ամեն ինչի դատավորն ու որոշիչն էր: 

Այսպիսով, Դեիզմով Աստվածաշնչի Աստված աշխարհից վտարվեց, ապօրինացվեց:  Ու այդտեղից սկսված գիտական ու բանական մտքի մեջ այլևս Աստված չկար, աստված ներառված չէր:  Ի դեպ, մարդը համարվում էր անբանական ու հակա-գիտական եթե նա իր մտածելակերպի մեջ որևէ ձևով Աստծուն ներառեր:  Ու մինչև այսօր, մեր օրերում, որևէ մտածելակերպ որը գիտական է, գիտնականների ու <<կրթված>> մարդկանց կողմից է արվում, Աստծուն բացառում է իր մտածելակերպի մեջ:  Այս վիճակը նաև կարող ենք տեսնել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդների մտածելակերպի մեջ:  Նրանք իրենց մտածելակերպի մեջ Աստծուն ՆԱԽԱԴՐՅԱԼ չեն դարձնում:  Օրինակ, վերցնենք Վարդապետ Ռուբեն Զարգարյանին, որը առաքելական եկեղեցու ամենապերճախոս վարդապետներից է:  Այս տղան երբեմն ժամերով կրոնի ու կյանքի մասին է խոսում առանց Աստծուն նշելու:  Նրա խոսքերը հիմնականում կարելի է համարել <<բարոյապաշտություն>>, կամ ժողովրդական բարձր մակարդակի բաժակաճառեր:  Առաքելական Եկեղեցու առաջնորդները քրիստոնյա հավատացյալներ չեն, նրանք Դեիստներ են, նրանք ընդհանուր ձևով Աստծո գոյությունն են ընդունում, բայց այդ աստվածը կյանքի մեջ ներգրավված չէ, Նա կյանքից անջատված է, առանձնացված է: 

Դեիստների համար Աստծուն գիտական զրույցների մեջ ներառելն ու Աստծուն որպես նախադրյալ համարելը կլինի գիտական ինքնասպանություն:  Նրանք աստծուն միայն այն ժամանակ են ներառում երբ սկզբում գիտության և բանականության աստվածների առջև երկրպագում են ու հետո են աստծուն ներառում:  Աստված մի բան է որը չի կարող կենտրոնական համարվի, նա մտածելակերպից դուրս է:  Ես անձնապես եմ այս փորձառությունն ունեցել զրուցելով Հայ Առաքելական Եկեղեցու քահանաների ու վարդապետների հետ, երբ մի քանի ժամ զրուցելուց հետո նրանք ապշած էին այն փաստի վրա որ ես հաճախ առակաց գրքից ու այլ Աստվածաշնչի համարներից էի մեջբերումներ անում, որը նրանց համար մի օտարօտի ու նոր մտածելու ձև էր. նրանք ինձ նայում էին այնպես կարծես թէ մի այլմոլորակայինի հանդիպած լինեին:  Այս քահանաներն ու վարդապետները Աստծո խոսքի փոխարեն մեջբերում էին անում Եղիշե Չարենցին, Թումանյանին, Սևակին, որոնք 20-րդ դարում ապրած ամենապիղծ հայերն են եղել: 

1700-ականների սկզբին Հեգել անունով մի մտածող այս բոլոր շարժումները վերցնելով ու իրար հետ վերամիավորելով այդ ամենին մի նոր ուղղություն տվեց:  Հեգելը աստծուն վերասահմանեց:  Նրա համար հին Աստվածը՝ Աստվածաշնչի Աստվածը, մեռել էր, մեռած էր, Աստվածաշնչի Աստվածը այլևս գոյություն չուներ:

Մարդկանց Իր շնորհով կառավարող Աստվածը այլևս գոյություն չուներ:  Մարդուն Իր գերիշխան վճիռներով նախասահմանող Աստվածը այլևս գոյություն չուներ:  Հեգելի համար իրական աստվածը Պատմական Գործընթացքն էր, բանականությունը, մարդու միտքը պատմության մեջ:  Այսինքն, ամեն անգամ երբ բանականությունը աշխատում է, հենց այդտեղ է աստված հայտնվում ու դրսևորվում պատմության մեջ: 

Կարճ ասած, փիլիսոփաներն ու գիտնականներն էին միայն կարող ամենալավ ձևով դրսևորել աստվածությունը, աստծուն, այսինքն, նրա՛նք էին աստվածները:  Առավել ավելին, այն պետությունը որը գիտական ու բանական պետություն է, այդ պետությունն է մարմնավորում Աստծուն, այդ պետությունը Աստված է:  Ի դեպ, պատմության նպատակակետը բանականության մարմնավորումն է պետության մեջ, պետությունը որպես աստված: 

Այսպիսով, Հեգելով ժամանակակից պետապաշտությունը սկսեց ձևավորվել հասարակությունների մեջ իր ժամանակակից հասկացությամբ:   Պետությունը աստծո մարմնավորումն է պատմության մեջ, ու պետությունից վերև աստված գոյություն չունի, քանի որ սա բանական, գիտական պետությունն է (Սա Արիստոտելի ու Պլատոնի ուսուցումներն էին):  Իսկ Կարլ Մարքսը այս ամենին ավելացրեց <<Գիտական Սոցիալիզմը>>:   Հեգելը պատմության մեջ առաջին անգամ հիմնադրեց <<Մեկ Համաշխարհային Պետություն>> գաղափարը, քանի որ Հեգելի հավատքով անհատները, մասնահատուկները ոչնչություն էին, ու նրանք պետք է բոլորը միանան մեկը մեկի հետ ու մեկություն կազմեն քանի որ մեկությունն է Ճշմարտությունը, ոչ թէ բազմազանությունը:  Հեգելի խոսքերով պետությունը, իր գիտնականներով ու բանաստեղծներով հանդերձ, աստծո մարմնավորումն է այս աշխարհում:  Հեգելի համար պատմությունը շարժվում է դեպի մեկ համաշխարհային պետության ուղղությամբ:  Հայաստանի հասարակության համար աստվածը փիլիսոփա բանաստեղծներն են պետության հետ մեկտեղ:  Այս պատճառով է որ մարդիկ իրենց ֆեյսբուկների վրա հաճախ այդ բանաստեղծ աստվածների խոսքերն են դնում, այն գաղափարը հայտնելով որ իրենք ավելի էվոլուցացված ու զարգացած մարդիկ են քան թէ մենք, հավատացյալներս: 

Մեր, քրիստոնյա հավատացյալների համար պատմությունը սկսվել է սկզբնական ստեղծագործությունով, ու մինչև Ադամի մեղքի մեջ  ընկնելը, ու այդտեղից մինչև մեր Տեր Հիսուսի ծնունդը, Հիսուսի՝ Աստծո Որդու մարմնավորումը, դրսևորումը, ու Քրիստոսի մահից ու հարությունից մինչև Նրա երկրորդ գալուստը:  Քրիստոսի առաջին գալուստից պատմությունը շարժվում է դեպի Աստծո Խոսք Օրենքի դրսևորմանը պատմության մեջ, մինչև որ ամեն ինչը ենթարկվի Քրիստոսին, որպիսի ամեն միտք, ամեն մտածելակերպ հնազանդության բերվի Քրիստոսին: 

Բայց անհավատների տեսակետով Աստված երրորդությունը չէ, նրանց հավատքով պատմությունը շարժվում է մեկ ուրիշ աստծուն մարմնավորելու համար:  Սրանք հավատում են որ հենց մենք հասնենք մեկ աշխարհի պետության վիճակին, մեկ համաշխարհային պետությանը, այդ ժամանակ աստված կվերածնվի, աստված կմարմնավորի այդ հաղթական մեկ աշխարհի պետությունով: 

Ժան Ժակ Ռուսոն այս փիլիսոփայական մտածելակերպին ավելացրեց դրա դեմոկրատական բնագավառը:  Նա հռչակեց որ բոլոր մարդկանց ընդհանուր <<կամքն>> է որ դրսևորում է այդ թաքնված աստծուն, այդ ներքին բանականությանը, պատմության նպատակը:  Ու այս ընդհանուր ժողովրդական կամքը մարմնավորվում է առաջնորդների մեջ, երկրի իշխաններով:  Այսինքն, դեմոկրատական, ժողովրդավարական մեծամասնությունն է որ հայտնում է այս նոր աստծուն (սա Փաշինյանի պոպուլիզմն է):  Դեմոկրատիան է մարմնավորում այս նոր աստծուն:  Ժողովրդի ձայնը աստծո ձայնն է  (Vox Populi, Vox Dei):  Ռուսոյի համաձայն, քանի որ իրական Աստված գոյություն չունի մարդուց դուրս, ապա մենք չարիքից ու բարիքից զերծ ենք, վեր ենք:  Չարիքն ու Բարիքը կատեգորիաներ են որոնք միայն Աստվածաշնչին են պատկանում: 

Ու այս մտածելակերպը շարունակելով Ֆրեդրիխ Նիչեն ձևավորեց ապագա սուպերմենի, սուպեր-պետության գաղափարը, գեր-մարդ, գեր-պետություն:  Նիչեն Պլատոնի պես ուսուցում էր որ մարդը, սուպեր-մարդը, սուպեր-պետությունը, պետք է խաբելով ու խարդախությամբ առաջ գնա իր նպատակներին հասնելու համար:  Առաքինությունն ու արժեքները հին բաներ էին Նիչեյի համար. ամեն ինչ գործնական պետք է լիներ, ինչ որ աշխատում էր, ամեն գնով, նույնիսկ խաբեբայությունով: 

Այս պատճառով է որ ժամանակակից քաղաքական գործիչները, պաշտոնյաները, ճշմարտության և խաբեբայության զգացողություն չունեն, նրանք ճշտից ու ստից վեր են ապրում, դա նրանց չի վերաբերում: 

Երբ ժամանակը հասավ Կարլ Մարքսին, նա վերը նշված մտածելակերպին ավելացրեց Պրոլետարների Դիկտատությունը, ու մարդկությունը կարիք ուներ հեղափոխական ակտիվության, ակտիվիզմի:  Այլ կերպ ասած, պրոլետարիատ սոցիալիստ մարդու հեղափոխական ակտիվիզմը փոխարինում է Աստծո շնորհին, ու այդ շնորհի հանդեպ ունեցած մարդու վերաբերմունքին. այդ ակտիվիզմը փոխարինում է աղոթքին, հաղորդությանը, երկրպագությանը, Աստծո շնորհին, ողորմությանը:  Հեղափոխական ակտիվիզմը Կարլ Մարքսի գտած աստվածն էր:  Մարքսի համար դրախտը, երկինքը, այս աստծո մարմնավորման իրականացումն էր:  Երբ այս աստվածը հաղթանակի, երբ գիտական սոցիալիստական պետությունը վերջապես դրսևորվի, ապա դա կնշանակի որ դրախտը ձեռք է բերվել, դրախտային պայմանները ստեղծվել են: 

Բայց այս գործընթացքի մեջ պետք է նաև դժոխք լինի, որպիսի մարդիկ գիտակցեն թէ դրախտը որտեղ է գտնվում ու ինչ դրսևորում ունի:  Մարքսի ուսուցումով կրոնը/քրիստոնեությունը պիտի այնքան քննադատվեր մինչև մարդը դառնար մարդու աստվածը, այսինքն, մարդը պետք է իր աստվածը դառնար:  Յուրաքանչյուր կրոն, համաձայն Մարքսի, որը ուսուցում է որ մարդը աստված չէ, այդ ուսուցումը մարդուն ստրկացնում է, նրան ստորացնում է:  Մարքսի ուսուցումով հասարակության մեջ պետք է մի հատուկ էլիտների դասակարգ լինի(պոլիտբյուրո, ազգային ժողով, և այլն) որը աստծո մարմնավորումն է. սա գիտական սոցիալիզմն էր, կրթված էլիտները:  Իսկ հասարակության մյուս դասակարգը ներկայացնում է չարիքը, զարգացման խոչընդոտը, պատնեշը:  Ու կապիտալիստ դասակարգը պետք է նայվի որպես այդ խոչընդոտը՝ դիվային, սատանայական, չարիք դասակարգը:  Դրախտին հասնելու միջոցը գիտական սոցիալիստական հեղափոխություններն էին լինելու: 

Օրինակ, երբ Բոլշեվիկները Ռուսաստանում ու հետո մնացած սովետական միության երկրներում իշխանության եկան ամբողջովին, Լենինի, Տրոցկիի ու հետո Ստալին/Բերիայի ժամանակ, նույնիսկ մի հատիկ կով ունեցողը համարվում էր չարիք, դիվային անձնավորություն, ու նրան կամ տեղում սպանում էին կամ էլ Կուլակաթափ անելով ընտանիքով երեխաների հետ Սիբիր էին ուղարկում այնտեղ մեռնելու:  Սեփականությունը համարվում էր չարիք: 

Ի միջի այլոց, Եղիշե Չարենցը 1920-ական թվականներին զենք վերցնելով կոմունիստ/սոցիալիստների հրոսակախմբերին միանալով այս <<չար>> կապիտալիստ մարդկանց էր սպանում ու նրանց ընտանիքներին, փոքր երեխաների հետ, Սիբիր էր ուղարկում այնտեղ իրենց մեղքերի համար տանջվելով մեռնելու համար: 

Մեր ժամանակներում հայ ժողովուրդը Եղիշե Չարենցին աստվածացնում ու <<հայ մեծերի>> գլխավոր աթոռին են նստացնում որպես առաքինի մի անձ, նույնիսկ երբ նրանց բացատրում ես թէ Չարենցը ինչ դիվային մարդակործան անձնավորություն է եղել:  Չարենցը նաև զենք ունենալու այդ դիվային արտոնությունը օգտագործելով Երևանում 1920-ական թվերին հայ կույս աղջիկներ է բռնաբարել ու պղծել, ու իր մեղավոր հանցանքը խլեցնելու համար թմրամոլ նառկաման է դարձել:  Չարենցի թմրադեղ սրսկվելու ասեղը մինչև հիմա Երևանում նրա տուն թանգարանում է պահվում, որը պետական դպրոցների երեխաներին ուսուցիչները տանում ցույց են տալիս:  Առավել ավելին, Հայաստանի միասեռական գոմիկները Չարենցին համարում են իրենց հերոս ու փիլիսոփա, քանի որ Չարենցի <<չտպված>> ու <<չհրապարակված>> բանաստեղծությունները լի են երկու տղամարդկանց սեռական հարաբերությունների <<հաճույքների>> մանրամասն մեկնաբանություններով: 

Հայաստանի այսօրվա հասարակությունը վերը նշված հակա-քրիստոնեական մտածելակերպի պտուղն է:  Նրանք ազգային փիլիսոփաներին՝ Չարենցին, Սևվակին, Թումանյանին, Շիրազին համարում են աստվածներ, թերևս որ այս մարդիկ քսաներորդ դարի ամենա-այլասերված հայերն են եղել:  Ու զարմանալի չէ որ Հայաստանի հասարակությունը լի է պոռնկություններով, ամուսնալուծություններով, ու հիմա էլ գոմիկներն են սկսել շատանալ:  Ժողովուրդը այս այլասերվածությունների համար Նիկոլ Փաշինյանին ու այսպես կոչված Սորոսականներին են մեղադրում, մինչդեռ միևնույն ժամանակ նրանք Չարենցին ու մնացած այլասերվածներին համարում են ազգային միտքն ու հոգեբանությունը դրականորեն ձևավորող աստվածներ:  Մեր ազգը սուր հակասությունների մեջ է ապրում:  Ինչպե՞ս է կարող Չարենց ու Սևակ ու Թումանյան մեծարողը Փաշինյանին մեղադրի հասարակության մեջ այլասերվածություն տարածելու մեջ:  Այլասերվածները հենց ա՛յս բանաստեղծներին ու նրանց գրած գեր-ապուշ աստվածազուրկ բանաստեղծությունները հարգողներն են, որոնք նույնիսկ իրենց երեխաներին են ստիպում որ այս հիմարությունները մանուկ հասակից անգիր անեն: Այս պատճառով է որ Փաշինյանի դեմ պայքարող կեղծ պահպանողականներն ու ավանդապաշտները պարտության են մատնվել ու մատնվում:  Հակասական մարդը թույլ մարդ է:  Փաշինյանը այլասերված է բայց գոնե հաստատուն այլասերված է: 

Չարլզ Դարվինը վերը նշված հակա-աստվածաշնչական մտածելակերպը/հավատքը կենսաբանական աշխարհի մեջ սկսեց կիրարկել:  Ամեն ինչ էվոլուցիայի զարգացման միջոցով է ձևավորվել ու առաջ գնացել: 

Աստված մարդու համար անխուսափելի է, ուստի մարդ կարող է կամ Աստվածաշնչի Աստծուն ունենա կամ էլ իր մարդկային պատկերացումներով ձևավորված մի աստված ունենա, ու վերը նշված փիլիսոփաներն ու մտածողները իրենց պատկերացումներով ու իրենց պատկերով կերտած աստծուն են հետևում:  Ու ժամանակակից մտածողների/փիլիսոփաների աստվածը պետությունն է, նրանց կրոնն էլ պետապաշտությունն է: 

Դարվինի <<Տեսակների Ծագում>> գիրքը տպագրության առաջին օրը ամբողջովին վաճառվեց:  Անգլիայի եկեղեցին ոչ մի դիմադրություն ցույց չտվեց այս դիվային անհեթեթությանը:  Ընդհակառակը, Եկեղեցականները գրկաբաց ընդունեցին այս գիրքը:  Անգլիայի Վիկտորիա թագուհին նույնիսկ գովաբանեց այս գիրքը:  Վերջին երկու հարյուր տարվա ընթացքում մի հայտնի արձանիկ կա որը բոլոր համալսարանների դասասենյակներում էր դրվում, որը մի կապիկ էր իր ձեռքում մարդու գանգ պահած ու այդ գանգին նայելով կապիկը խորհում է:  Սա մինչև օրս էլ արևմտյան երկրների որոշ խանութներում ես կարող գտնել վաճառքի դրված:  Այս արձաններից մեկը Վլադիմիր Իլիչ Լենինի սեղանի վրա էր դրված, ու մինչև օրս Կռեմլում Լենինի սեղանի վրա է դրված:  Այս արձանը Լենինի համար մի կրոնական իկոնա էր:  Լենինի համար սա նշանակում էր որ մարդը կարող էր օգտագործվեր, մարդուն ինչ ուզեիր կարող էիր անեիր:  Մարդը կապիկից էր առաջացել, նրա նախահայրը կապիկ էր, ուստի մարդուն կարող էին կապիկի պես վերաբերվեին, կենդանի անասունի պես:  Այս պատճառով էր որ Լենինը կարող էր արդարացնել հանրությանը խաբելը, նրանց չարաշահելը, նրանց ինչպես ասես օգտագործելը, քանի որ մարդիկ կապիկ էին, հում մատերիալն էին, որով պետք է ապագայի մարդը կերտվեր:  Այս արձանը, կապիկը մարդու գլուխը ձեռքը պահած, հանդիսանում էր ժամանակակից բռնատիրության կրոնական խորհրդանիշը: 

Սրանց համար աշխարհը երեք ժամանակահատվածների է բաժանված:  Առաջինը առեղծվածաբանական ժամանակահատվածն է երբ պրիմիտիվ պարզամիտ մարդը շատ բան չգիտեր ու հարց էր տալիս թէ ինչու՞ է աշխարհը այսպես, կյանքը այսպես:  Երկրորդ ժամանակահատվածը կրոնականն է, երբ մարդը կրոն ունի ու մի քիչ զարգացած է, որոշ օրենքներ ունի, բայց դեռևս հարց է տալիս թէ ինչու՞, ինչու՞ է ամեն ինչ այսպես կամ այնպես:  Երրորդ ժամանակահատվածը գիտականն է, որը փառավոր ապագա ժամանակահատվածին է տանելու մարդուն:  Այս ժամանակահատվածում մարդը այլևս երեխայական չէ, տհաս չէ, նա կրոնական չէ, նա այլևս չի հարցնում ինչու՞, նա այլևս կրոնական հարցեր չի տալիս, թէ <<ինչու՞>>, նա միայն հարցնում է թէ <<ինչպե՞ս>>, ինչպե՞ս են բաները աշխատում, ինչպե՞ս եմ ես կարող կառավարել մարդուն, ինչպե՞ս եմ ես կարող կառավարել բնությունը:  Բաների բարոյականությունը, դրա հիմքում ընկած կրոնական հարցերը, <<Ինչուն>>, ինչու է սա ճիշտ ու ինչու է այն սխալ, սրանք այլևս մեռած հարցեր էին, սրանք տհաս մտքի նշաններն են, սա կրոնական պրիմիտիվ մարդու միտքն է, որը կրոնի մեջ է խրված մնացել իր հետամնաց մտքով, չեվոլուցացված մտքով:  Այս պատճառով էր որ Սովետական միությունում բոլոր կրոնականներին ու հավատացյալներին համարում էին պրիմիտիվ, հարիֆ, հետամնաց, նախնադարյան:  Հավատացյալը չի կարող բանականորեն մտածի, ճիշտ մտածի, նրան ոչ մի պաշտոնի պատասխանատվություն չպետք է տրվի, ոչ մի պաշտոնյա կամ կարևոր որոշում կայացնող չի կարող հավատացյալ քրիստոնյա լինի:  Այս կամ այն բաների ճիշտ ու սխալը, բարոյականությունը հարցնողը երեխայական, տհաս միտք ունեցող մարդ էր: 

Երբ մենք՝ հավատացյալներս, բարոյական հարցեր ենք տալիս, թէ արդյոք այս կամ այն բանը բարոյական է, երբ մենք պետությանն ենք հարցականի տակ դնում թէ արդյոք երկրում տրանսգենդերությունն ու միասեռականությունը օրինականացնելն ու նորմալացնելը ճիշտ է թէ ոչ, նրանք մեզ համարում են պրիմիտիվ հետամնաց մարդիկ:  Ու երբ մենք այս մտածելակերպի սիստեմի փիլիսոփաների՝ Չարենց, Սևակ, Թումանյան, և այլնի ուսուցումներն ենք հարցականի տակ դնում ապա այս սիստեմի հասարակության մարդիկ մեզ թարս են նայում ու մեր հայրենասիրությունն ու բանականությունն են հարցականի տակ դնում, քանի որ իրանք ապուշ են, խավարի մեջ են բնակվում:  Ես կարող եմ ասել որ նույնիսկ բողոքական եկեղեցու քարոզիչներն են ինձ հետ բանավեճ արել ու իրանց ֆեյսբուկից ինձ չնջել ու ինձ հերետիկոս համարել երբ ես այդ հակա-քրիստոնյա փիլիսոփաների ուսուցումներն եմ բացահայտել:  Սրանցից ոմանք են Կարեն Խաչատրյանը, կյանքի խոսքի քարոզիչները, որոշ բապտիստ ու ավետարանչական քարոզիչներ:  Այս քարոզիչները իրականում հակա-քրիստոնեական են:  Նրանց հավատքի ու դատողության հիմքում աթեիստական պետական դպրոցներում նրանց սովորած սկզբունքներն են ընկած, նրանք մանուկ հասակից տնային քրիստոնեական կրթություն չեն ստացել: Նրանք միգուցե այս կամ այն թույլ բողոքական եկեղեցիներում կամ այսպես կոչված աստվածաշնչական դպրոցներում որոշ աստվածաշնչական գիտելիքներ են սովորել, բայցևայնպես նրանց մտածելակերպը հսկայական դեֆեկտներ ունի:   

Եթե բարոյական կրոնական հարցեր ես բարձրացնելու ապա դու աշխարհի, մարդկության երրորդ՝ գիտական ժամանակահատվածին դեմ ես, զարգացմանը դեմ ես:

Հոգեբան / Փիլիսոփա Սիգմունդ Ֆռոյդը վերը նշված հավատքը առաջ տանելով գրել է որ մենք պետք է <<հանցանք>> կոչված բանը մարդու մեջից վերացնենք, <<հանցանքի զգացմունքը>> չեզոքացնենք:  Հանցանքը պետք է գիտական ձևով պատասխանվի, լուծվի:  Ֆռոյդը ուսուցում էր որ այնքան ժամանակ որ մարդը իրեն հանցավոր, մեղավոր զգա, նա միշտ կրոնին կգնա դրա պատասխանը գտնելու համար:  Հանցանքի/մեղավորության խնդիրը եկեղեցու հովիվն ու քրիստոնյա աստվածաբանը չպետք է լուծի, այլ՝ հոգեբանը, գիտական կրթված մարդը պիտի լուծի:  Ֆռոյդի ուսուցմամբ, նրա խոսքերով, մարդը հին ժամանակներում, երբ նա քարանձավների մեջ էր ապրում, գնացել ու իր հորն է սպանել, ու իր մոր հետ սեռական հարաբերություն է ունեցել, արյունապղծություն է գործել, ու այս պատճառով է որ մարդը այդ ժամանակներից ի վեր իր մեջ հանցանքի զգացմունք է պահում:  Եթե մեկը քեզ մոտ է գալիս ու իր մեղավոր հանցավորությունն է խոստովանում, դու նրան ուղղակի պիտի ասես որ այդ զգացմունքները, այդ հավատքը նախնադարից է մնացել նրա մեջ, քարանձավային ժամանակներից:  Արևմուտքում ժամանակակից հոգեբանները երբ մի ահավոր հանցագործի հետ են <<աշխատում>>, փորձելով նրան բարեփոխել, նրանք այդ հանցագործին փորձում են գժանոցներում ու հոգեբուժարաններում համոզացնեն որ նա իր հանցանքի զգացմունքից ձեռբազատվի, ու եթե դա նրան հաջողվի ապա նա կբուժվի իր <<հիվանդությունից>>:  Այսպիսով, ժամանակակից հանցագործները <<բուժվելով>> ու ազատ արձակվելով հիմա շատ ավելի վտանգավոր մարդիկ են դառնում: 

Հայաստանում ես անձնապես մարդիկ գիտեմ որոնք մարդ են սպանել ու քաղաքում ազատ քայլում են, մահապատժի ենթարկվելու փոխարեն: 

Ժամանակակից փիլիսոփայությունների ու բանաստեղծների կերտած սերունդը ուսուցվել է որ ամենաբարձր ու միակ օրենքը պետական օրենքն է, ու նրանք շատ են խոսում <<պետական օրենքի>> մասին:  Նրանց համար պետական օրենքից վերև օրենք գոյություն չունի:  Աստծո օրենք գոյություն չունի:  Եթե մի ամուսնացած մարդ կամ կին ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն է ունենում դա միգուցե հասարակության համար ինչ որ ձևով անընդունելի լինի, բայց դա հանցագործություն չի համարվում, քանի որ պետական օրենքով դա հանցագործություն չի համարվում:  Մարդ կարող է միասեռական դառնա ու դա հանցագործություն չի համարվում:  Նույնիսկ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներն ու վարդապետները դա հանցագործություն չեն համարում, նրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են կրկնում, <<կարողա՞ իրանք մարդ չեն, կարողա՞ իրանք քաղաքացի չեն>>: 

Մոտ 150 տարի առաջ ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյեվը ասել է որ <<ռուսական մտավորականները/ինտելիգենցիան շատ տարօրինակ հավատք ունեն:  Նրանք հավատում են որ քանի որ մարդը կապիկից է սկզբնավորվել, այդ պատճառով մենք բոլորս պիտի մեկս մեկին սիրենք>>:  Մենք կարող ենք ասել որ ոչ միայն ռուս մտավորականներն են այսպես հավատացել ու հավատում այլ նաև բոլոր երկրների անհավատ մտավորականներն են նմանապես հավատում:  Սա նաև հայ մտավորականների ու բանաստեղծների բարոյապաշտական գրվածքների մեջ է երևում, երբ նրանք մարդու մասին են խոսում ու Աստծո օրենքի ու ճշմարտությամ մասին ընդհանրապես չեն խոսում, Աստված ու Աստծո Խոսք Օրենքը նրանց համար նախադրյալ չէ, չափանիշ չէ:

Լենինը հավատում էր, հազար ու մի փաստերի դեմ, որ մարդիկ միայն կարող էին իրար հանդեպ ներդաշնակ ու խաղաղ ընդհանուր եղբարության մեջ ապրել երբ Մարքսիստական պետությունը հիմնադրվեր:  Ռուսաստանում այս պետությունը հիմնադրվեց ու Ռուսաստանում ու հարակից երկրներում այնպիսի չարիք ու զանգվածային մարդսպանություններ տեղի ունեցան որ այդ երկրները իրենց պատմության մեջ դեռ չէին տեսել այդպիսի դժբախտություն և քաոս ու բռնատիրութուն:  Հայ ժողովուրդը Օսմանյան Կայսրության դաժան բռնատիրության տակ էր ապրել, հանդուրժելով ու նորմալ համարելով իրենց ստրկական վիճակը, այդ պատճառով նրանք շատ հանգիստ ձևով Օսմանյան բռնատիրությունից անցան մարքսիստական կոմունիստական բռնատիրության ներքո:  Հայերը Հայ Առաքելական եկեղեցու ներքո անհավատներ էին դարձել ուստի ազատ կյանքի բաղձանք չունեին, նույնիսկ չգիտեին թէ ինչ է նշանակում ազատություն բանը քանի որ Աստծո Խոսքի լույսը չունեին:  Առաքելական պիղծ եկեղեցին իր առեղծվածապաշտությամբ ու ուրացությամբ այդ լույսը մարել էր, ժողովրդին խավարի մեջ էր պահել:

Աստծո ճշմարտությունն ու լույսը մերժող փիլիսոփաները հավատում էին ու դեռ հավատում են որ մարդը մինչև հիմա էվոլուցվել է ու հիմա էլ գիտական առաջնորդների վերահսկողության ներքո է էվոլուցվելու/զարգացվելու:  Այսինքն, մարդը իր էվոլուցիայիան ինքն է կառավարելու, ու այդ կառավարելու ընթացքում մարդը վերացնելու է մարդու էվոլուցիաի ամեն խոչընդոտ, այսինքն՝ հավատացյալ քրիստոնյաներին ու շատ ավելի խմբերի որոնց նրանք որպես խոչընդոտ էին տեսնում, ու մարդը որպես գիտնական, ուղեկցելով ու կառավարելով իր սեփական էվոլուցիան, հսկայական փոփոխություններ էր անելու ու բոլոր մարդիկ իրար սիրելու էին:  Երկրի վրա դրախտ էր լինելու:  Մարդը դեռևս կիսակապիկ է, բայց այս նոր գիտությունը մի նոր մարդ է կերտելու, մարդը փոխվելու է:  Մարդը <<փաստերով>> է փոխվելու, գիտությունով, ոչ թէ Աստծով, քանի որ Աստվածաշնչի Աստվածը նրանց համար մեռած է:  Նոր աստվածը, որը մարմնավորվել էր պետության մեջ, իր գիտական սոցիալիստական ծրագրավորողների հետ միասին, պետք է մարդուն փոխեր: 

Ժամանակակից անհավատ <<գիտնականներն>> էլ իրենց փորձերն են անում մարդուն փոխելու, գենետիկական փոփոխություններ անելով, փորձելով մարդու վրա մի քանի ձեռք կամ գլուխ ավելացնելով կամ կլոնավորելով:  Կամ, նրանք փորձում են մարդուն թմրադեղերով փոխել, մարդու մտքի վրա ազդող թմրադեղերով (LCD), ու զարմանալի չէ որ ժամանակակից սերունդը այդքան խրված է թմրամոլության մեջ: 

Պետական աթեիստական դպրոցները նոր սորունդներին սովորացնում են որ մարդու դրական փոփոխությունը գիտությունով է միայն կարող լինել, ու դեղերը կամ թմրադեղերը այդ փոփոխության միջոցներից մեկն են:  Որոշ ժամանակ առաջ հոգեբանները հոգեբուժարաններում մարդկանց փորձում էին էլեկտրական տոկերի միջոցով փոխեին:  Իսկ մեր ժամանակներում արհեստական հղիացման կենտրոններում են երեխաներ ստեղծում կոլբաների ու բանկաների մեջ, տղամարդկանց սերմերն ու կանանց ձվերը իրար հետ միացնելով ու որովայնից դուրս հղացած երեխաներին բանկաների մեջ պահելով, մինչև մի որովայն գտնեն այն սերմանելու, ու այս բանկաների մեջ <<ապրող>> երեխաներից մեծ մասը իհարկե մահանում են, սա փաստ է: 

Այս բոլոր փորձերը արվում են մարդուն գիտությունով փոխելու համար. ոչ թէ որ մարդ մեղավոր է ու պետք է փոխվի. նրանք մեղքին չեն հավատում, այլ, որ մարդը կիսատ է ու պիտի լրացվի, մարդը ամբողջովին դեռ չի էվոլուցացվել, դրա համար մարդը պետք է ղեկավարությունը իր ձեռքը վերցնի ինքն իրեն վերա-ստեղծելու համար: 

Մենք կարող ենք ասել որ այս տեսակի անհավատները՝ հեղափոխականները, ծայրահեղականները, ազատամիտները, շարժվում են կրոնական ռեալիզմով՝ նրանք գիտակցում են որ մարդը փոխվելու կարիք ունի: 

Ազատամիտներն ասում են որ մարդը պիտի փոխվի այս մեթոդներով:  Իսկ ինչպե՞ս են այս ամենին պատասխանում պահպանողականները, կիսահավատացյալները:  Նրանք ասում են որ <<եկեք այս ընտրություններում հաղթենք, եկեք այս նախագահին դնենք որպես նոր վարչապետ, եկեք իշխանավորներին փոխենք>>:  Վերը նշված ազատամիտները կրոնական են, կրոնապաշտ են, կրոնական կրքերով են նվիրված մարդուն փոխելու իրենց հավատքին:  Նրանք ակտիվիզմով ու հեղափոխություններով են փորձում իրենց աստծուն առաջ տանելու, նրանք կրոնական են, ու ծայրահեղական ձևի կրոնական են: 

Իրական հավատացյալ քրիստոնյաները վերը նշված հանցագործ ցնդաբանություններին չեն հավատում, նրանք հավատում են որ <<մինչև մարդ վերստին չծնվի նա չի կարող Աստծո արքայության մեջ մտնի>>, ու վերստին ծնվելով այս նոր մարդը հռչակում է Տեր Հիսուսի իշխանության իրավունքները, հաստատելու Աստծո օրենքը կյանքի ամեն բնագավառում, ամեն տիրույթում, քանի որ եթե Տերը տունը շկառուցի, կառուցողները իզուր են աշխատում: 

Ցավոք սրտի այսօրվա շատ եկեղեցիներ նահանջել են ներքին աշխարհի մեջ, հավատալով որ եկեղեցու մտահոգությունը մի-միայն պետք է այսպես կոչված հոգևոր աշխարհը լինի:  Բայց Աստծո Օրենքի Խոսքը խոսում է կյանքի ամեն բնագավառի մասին:  Աստծո օրենքը ո՛չ միայն պետության, եկեղեցու, ընտանիքի կյանքի մասին է օրենքներ տալիս, բայց նաև մեր ուտելու և խմելու կանոններն է տալիս, կյանքի ամեն բնագավառում պիտի կիրարկվի:  Քրիստոնյա հավատացյալը նահանջել է իր ներքին աշխարհի մեջ, ու հիմա թշնամին նույնիսկ այդ ներքին աշխարհն է ներխուժել:  Եկեղեցու համար նահանջելու ոչ մի տեղ չի մնացել, բացառությամբ նահանջել դեպի Աստծո Խոսքի մեջ, որպիսի այդտեղից ներխուժենք ու գրավենք ամբողջ կյանքը, ամբողջ աշխարհը, Հիսուսի անունով: 

Ժամանակակից աշխարհը ձևավորողները հայտարարել են Աստվածաշնչի Աստծո մահը, ու նրանք փորձում են իրենց մարդկային մարմնավոր պատկերացումների աստծուն առաջ տանեն ու ամեն ինչ մեկացնեն: 

Աստված մեզ կանչում է որպիսի մենք աշխարհի վրա հիմնադրենք Նոր Երուսաղեմը, որպես նոր կյանքի կառավարող սկզբունք, այն սկզբունքը որ այս աշխարհի թագավորությունները պետք է դառնան մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորությունը: 

Exit mobile version