Մարդիկ և Ոչխարները
Սաղմ 23-ը հավատացյալներին պատկերում է որպես ոչխարներ, իսկ Աստծուն որպես հովիվ:
Քրիստոսը մեր հովիվն է ու մենք նրա արոտավայրի ոչխարներն ենք:
Մինչդեռ այս աստվածաշնչական պատկերը քաղաքում ապրող մարդկանց համար կարող է գեղեցիկ ու հաճելի թվա, բայցևայնպես գյուղի մասնավոր ֆերմաների տերերը ընդհանրապես չեն ուզում ոչխարի հետ համեմատվեն:
Գյուղացիները գիտեն ինչ են անում, այս հարցում նրանք քաղաքացիներից շատ ավելի իրատես են:
Օրինակ, որպես փաստ, ոչխարները ամենափնթի կենդանի անասուններից մեկն են:
Երբ քաղաքացին է կարդում Սաղմոս 23ը, նա ընդհանրապես սխալ գաղափար է կազմում: Գյուղացիները այս սաղմոսը շատ ավելի ճշգրիտ պատկերով են կարող հասկանան:
Քաղաքացու մտքի մեջ ոչխարը պատկերացվում է որպես մի փոքրիկ անմեղ ու գեղեցիկ գառնուկ, մաքուր և թարմ:
Բայց ոչխարի բուրդը շատ խիտ ու խորն է որը հսկայական քանակի կեղտ է հավաքում: Ոչխարի բուրդը ամեն տեսակի կեղտ է հավաքում, նույնիսկ խոշոր չափի ավազներ որոնք իրենից առաջ քայլող կամ վազող ոչխարի սմբակներից են թռնում ու նրա բրդի մեջ մտնում:
Առավել ավելին, ոչխարը ահավոր վատ հոտ ունի: Շատերը ոչխարի հոտը չեն կարողանում տանեն, ուստի ոչխարի միս չեն բերում տուն որ ուտեն:
Ոչխարները հաճելի բան չեն:
Ոչխարները նաև շատ ապուշ կենդանիներ են: Սրանք օրը 24 ժամ վերահսկողության կարիք ունեն, եթե ցանկապատի մեջ փակված չեն:
Ոչխարների հովիվների գործը ահավոր դժվար է: Նա միշտ պիտի ոչխարների մոտ լինի ու վարժեցրած շներ ունենա որպիսի ոչխարներին վայրի կենդանիներից պաշտպանի ու չթողնի որ նրանք քայլելով հոտից հեռանան ու կորցվեն:
Ոչխարների բնակած տարածքում նաև արահետներ չպիտի լինի քանի որ ոչխարները որևէ արահետ տեսնելով առանց մտածելու դրան են հետևում ու քայլում գնում:
Եթե առաջից քայլող ոչխարը գնա ու ձորից ընկնի մնացած բոլոր ոչխարներն էլ հետևից կգնան ու մեկիկ մեկիկ ձորից կընկնեն:
Ոչխարները հիմար արարած են:
Աստված Իր ամենիմացությունից է խոսում երբ ասում է որ մարդիկ ոչխարների պես են: Աստված այս խոսքով մեզ կոմպլիմենտ չի անում:
Ուստի, գյուղում ոչխարների հովիվները Սաղմոսները կարդալով ավելի լավ հասկացողություն ունեն քան թէ եկեղեցու քարոզիչները կամ հավատացյալները, որոնք մտածում են թէ մարդկանց ոչխարների հետ համեմատելը ուղղակի խոսքի մի քաղցր ձև է: Մարդկանց ոչխարների հետ համեմատելով Աստված ուզում է ասի որ մարդը ոչ միայն փնթի ու ապուշա, բայց նաև անօգնականա:
Ու քանի որ Աստված մարդկանց որպես ոչխար է տեսնում, Նա գիտե որ մարդիկ հովիվի կարիք ունեն, ու ամբողջ Աստվածաշնչով մեկ Աստված իրեն նկարագրում է որպես ուխտական ժողովրդի բարի հովիվը (Սաղմ 80:1, Եզեկ 34:12 և այլ համարներ):
Մեսիայի խոստումը տրվելիս գրված է որ մեսիան իր ժողովրդի հովիվն է լինելու (Զաք 11:16, Եսայ 40:11): Հիսուսը հենց ինքը իրեն հռչակեց որպես ոչխարների բարի հովիվ (Հովհ 10:14, Եբր 13:20, 1 Պետ 2:25, 5:2-4):
Բայց միայն Աստված չէ որ ինքն իրեն հովիվ է անվանում: Հինավուրց ժամանակներից թագավորները իրենք իրենց հռչակել են որպես աստված և որպես ժողովրդի հովիվ: Պեղումներովգտնված հինավուրց Բաբելոնական ու Ասորական գրվածքների մեջ նրանց թագավորները իրենք իրենց հռչակում են որպես ժողովրդի հովիվը, ու սրանով նրանք իրենց ժողովրդից կատարյալ հնազանդություն էին պահանջում: Սրանով նրանք ուզում էին ասեին որ ժողովուրդը անօգնական էին ու նրանց կարիքը ունեին որպես իրենց հովիվ: Ժողովուրդը իրենք իրենց չեն կարող կառավարեն, նրանք պետական կառավարության կարիք ունեն:
Այս նույն բանը ժամանակակից մեր պետությունն է անում:
Նրանք հովիվ և ոչխար բառերը չեն օգտագործում, բայց իրենց ամեն պահվածքի ու խոսքերի մեջ քարոզում են որ ժողովուրդը ոչխար են ու պետության կողմից հովվության կարիք ունեն:
Հայաստանում նույնիսկ ամենակրթված մասան է սրան հավատում, երբ նրանց հեռուստացույցի տաղավարներում խոսելիս ես տեսնում: Ոչ ոք մարդու ինքնա-պատասխանատվության մասին չի խոսում: Բոլորը խոսում են պետության իշխանության մասին, թէ որ կուսակցությունը ու որ թեկնածուն ամենալավ հովիվը կդառնան ոչխար ժողովրդի համար:
Ու այս տեսակետից նստող իշխանության հավատքի և ընդդիմության հավատքի միջև ոչ մի տարբերություն չկա:
Կոմունիստական ժամանակներում ժողովուրդը կատարյալ ոչխար էին, ոչ ոք իշխանության օրինականությունը հարցականի տակ չէր դնում: 1991 թվից հետո Հայաստանը (ու մնացած նախկին սովետի երկրները) անկախացավ, բայց ժողովուրդը նույն ոչխարները մնացին ու մինչև օրս էլ այդպիսին են մնացել:
Իհարկե Աստվածաշունչը հաստատում է այս փաստը որ մարդիկ ոչխարներ են, ուղղակի այստեղ հարցը այն է թէ նրանք ու՞մ ոչխարներն են, Աստծո՞, թէ պետության:
Եթե ոչխարները հովվի կողմից չկառավարվեն ապա նրանք իրենց մեջի առաջնորդ ոչխարին հետևելով դեպի անդունդը կնետվեն:
Եթե մարդիկ Աստծո կողմից չկառավարվեն ապա նրանք մարդու կողմից կկառավարվեն:
Աստծո կողմից կառավարվել նշանակում է ամբողջովին ենթակա լինել Նրա կառավարությանն ու Խոսքերին: Պետության կողմից կառավարվել նշանակում է ամբողջովին լինել պետության ստեղծագործությունը և ամբողջովին կառավարվել պետության կողմից: Մարդիկ ոչխար են, ու հարցն այն է թէ ու՞մ ոչխարն են: Աստված մարդուն չի ստեղծել որպիսի նա պետության արոտավայրի ոչխարը դառնա:
Առավել ավելին, համաձայն Աստվածաշնչի մարդիկ ոչխարից ավելին են: Նրանք Աստծո պատկերով են ստեղծվել լինելու Իր ժողովուրդը: Իսկ մարդու մեջ Աստծո պատկերը մարդուն դեպի Աստծուն է քաշում, նույնիսկ իրենց մեղքի մեջ են մարդիկ աստված փնտրում, թերևս սուտ աստված: Ինչպես Ավգուստինիոսն է ասել, <<մեր սրտերը անհանգիստ են մինչև նրանք իրենց հանգստությունը Քեզնում գտնեն, ով Տեր>>: Ու մարդը իր մեղքի մեջ իր անհանգստությունը ուզում է հանգստացնի սուտ աստվածներ փնտրելով:
Երբ մարդը իր հանգստությունը Քրիստոսում է գտնում դրանից սկսված նա ազատ է լինելու մարդ, գործադրելու իշխանություն, անելու արդարություն և սրբություն, ձեռք բերելու գիտելիք Աստծո ներքո: Այս դեպքում մարդիկ ոչխար չեն ուրիշ մարդկանց առջև, նրանք միայն ոչխար են Քրիստոսի առջև: Այս փաստը 23-րդ Սաղմոսն է շատ պարզ ձևով հռչակում: <<Տերն է իմ հովիվը, ես կարիքի մեջ չեմ լինի>>, սա Հովիվին ամբողջովին վստահել է, ու քանի որ Աստվա՛ծ է մեր հովիվը մենք ամբողջովին հանձնվում ենք Նրա հոգատարությանը: Նա մեզ հանգիստ ջրերի կողքով է առաջնորդում ու մեզ կանաչ խոտերի մեջ է պառկեցնում, Նա մեր հոգին վերականգնում է ու մեզ ապահովությամբ առաջնորդում է, այնպես որ մենք կարիք չունենք որևէ չարիքից վախենանք, քանի որ մինչդեռ մենք մահվան դաշտի միջով ենք քայլում, մենք Հովիվ ունենք որի հոգատարությունը երաշխավորված է: Սա Սաղմոս 23-ի առաջին կեսն է: Բայց երկրորդ կեսը պտտվում ու մեզ դիտում է մարդկանց հարաբերությամբ: Այստեղ մեկ այլ պատկեր է ներկայացվում, երբ մենք ոչ թէ մարդկանց առջև ոչխար ենք, այլ կարողություն ունենք կանգուն մնալու թշնամիների առջև: <<Դու իմ համար սեղան ես պատրաստում իմ թշնամիների առջև>>, դու իմ գլուխը յուղով ես օծում, իմ բաժակը լցված է: Սա խոսում է ճակատամարտի դաշտում ուտելիքի սեղանի մասին: Հին ժամանակներում հավատացյալ ազգերը իրենց թշնամիների հետ պատերազմելուց առաջ մարտադաշտում հաղորդություն են ստացել, ինչպես Եղիշեն արեց հայոց բանակի համար Ավարայրի դաշտում ճակատամարտից առաջ: Սեղանը հաղորդությունն է: Սեղանն ու բաժակը նաև թագավորի և մարգարեի խորհրդանիշներն են:
Հավատացյալը մարդկանց դեմ է կանգնում ոչ թէ որպես ոչխար, այլ որպես թագավոր, որպես մարգարե, հզոր, ամուր և անկախ: Եթե ազգը հավատացյալ է ապա նա կարո՛ղ է իր թշնամիների դեմ այսպես կանգնի ու հաղթանակի:
Ի միջի այլոց, զիբիլ սլավոնների կամ նույնիսկ եվրոպական ազգերի բանակները Հայաստանում տեղակայելը ամբողջովին հակառակ է Սաղմոս 23-ի ուսուցման սկզբունքներին ու հոգուն: Օտար ազգի բազաները սեփական երկրում տեղակայելը անհավատության նշան է, որը թուլության և պարտության է տանում: Օտար ազգի բանակը Հայաստանի հողի վրա տեղադրելը երկրի հողի գերագույն պղծություն է, որը պիղծ ու անհավատ մարդկանց կողմից է արվել ու արվում: Ի միջի այլոց, մինչև 2020 թիվը Հայաստանի ժողովրդի %95-ը Հայաստանում օտար երկրի բանակի ներկայությունը համարում էին որպես հիանալի բան: Ու իմ հասցեին հազար ու մի անպատիվ խոսքեր էին գրում երբ ես մի անգամ հոդված գրեցի որ այդ գաղափարը ահավոր մի բան էր: Ու այդ տավարները սովորաբար սկսում են դիմացինին մեղադրել Սորոսական կամ ազատամիտ լինելու մեջ, ու ես կարող եմ հռչակել որ երբ որ մեկը Սորոսի մասին է սկսում խոսալ կամ դիմացինին Սորոսական է անվանում ապա այդ անձը ուղղակի <<պարապ առնանդամ>> է, օգտագործելով ժամանակակից բառապաշարը:
Դա ուղղակի ցույց տվեց որ Հայաստանի ժողովրդի %95-ը անհասկացող ոչխարներ են, իրենց լավն ու վատը չգիտեն, ուստի մարդկանց առջև կանգնում են որպես ոչխար, ու ոչ թէ որպես թագավոր ու քահանա, որպես հզոր ու վստահ մարդ որը Աստծո պատկերով է ստեղծվել:
Այս Սաղմոսում պարզ ասվում է որ եթե մենք Քրիստոսի ոչխարները լինենք, հավատացյալ լինենք, նրանով կառավարվնեք, նույնիսկ եթե մենք մահվան դաշտի միջով անցնենք, մենք չենք վախենա չարիքից, քանի որ Նա մեզ հետ է ամեն ժամանակ: Քրիստոսի առջև մենք ոչխար ենք, իսկ մարդկանց առջև մենք թագավոր ու մարգարե ենք, կարողություն ունենք նրանց առջև կանգնելու և՛ որպես անվախ, վստահ, և՛ որպես հաղթանակող: Քրիստոսի ոչխարը լինելով մենք ազատագրվում ենք որևէ այլ վախից, որպիսի մարդու ոչխարը չլինենք ու մարդու թելադրանենքներին չհետևենք:
Հիպնոտիզմ (Գիպնոզ)
Սաղմոս 23-ը շատ հետաքրքիր ձևով կապված է ժամանակակից մի երևույթի հետ՝ Հիպնոտիզմի հետ, Գիպնոզի հետ: Առաջին հայացքից մարդկանց համար սա կարող է շատ տարօրինակ թվա այս համատեքստում, բայց Հիպնոտիզմը ժամանակակից երևույթ է: Հին ժամանակներում սրա թեթև նշաններն ու ակնարկներն են եղել հին մշակույթների մեջ, բայց հիպնոտիզմը Եվրոպական <<վերածնունդի>> ժամանակներից է սկսվել ու 18-րդ դարում ձևավորվել, իսկ վերջին 100 տարում այն մեծ թափ ու զարգացում է ստացել, ու ժողովուրդների կողմից մեծ ընդունելության արժանացել: Հիպնոտիզմը անծանոթ երևույթ է եղել մինչև 1800-ական թվերի Գերմանացի բժիշկ Ֆրանց Մեզմերի ժամանակները: Սա անցյալում շատ աննշան անկարևոր բան է եղել, բայց մեր օրերում այն շատ կարևոր թեմա է հասարակության մեջ:
Իսկ ի՞նչ է Հիպնոտիզմը: Հիպնոտիզմը այսպես է սահմանվում:
Հիպնոտիզմը մի առաջարկություն է, ուղղակի կամ ազդեցիկ(ազդող) միտք ներշնչել է մարդու մեջ, այսինքն մի բան որին մենք միշտ ենք ենթական (Esterbrook)
Ազդող միտք, մի բան որը մարդու վրա ազդում է: Այսինքն, որտեղ որ մարդու մեջ պճնամոլություն կա` էգոիզմ, ինքնա-հավանություն, ինքնա-բարձրություն, ինքնա-կենտրոնացում, այդտեղ նաև հիպնոսացում/հիպնոտիզմ է կարող լինել: Այս պատճառով է որ հիպնոսանալուն ամենաշատը նրանք են ենթակա ովքեր ամենա-կրթվածներն են, ամենա-հարուստն են, և ամենա-անկրոնն են:
Մարդիկ կարող են ամբողջ սրտով ենթարկվեն ամեն տեսակի հրապուրանքի եթե այդ հրապուրանքը նրանց առջև բավարար երկար է պահվում: Ու ընդհանուր առմամբ մարդը հիպնոսացվում է երբ նրան հաջողվում է նետել ֆիզիկական թույլ և միօրինակ գրգռիչների և խոսքային ներշնչումների ազդեցության տակ, և հիպնոսի մեջ ընկած մարդը ենթարկվում է հիպնոսացնողի ներշնչումներին: Հիպնոսացնելը ենթարկելու ձև է, մարդու նախատրամադրվածության գրգռում, սա մարդու երեխայական/մանկական վիճակի առաջացում է, երբ չափահաս մարդը վերածվում է մանուկի: Հիպնոսով մարդը հետընթացվում է դեպի իր անցյալ մանկության կամ նորածնության ժամանակները, երբ նա անկամք երեխայի ապահովության վիճակի մեջ է եղել, իսկ հիպնոսի ուժգնության աստիճանը կախված է հետընթացության աստիճանին, թէ հիպնոս անողը ինչքան ուժեղ է կարող հիպնոս արվողին նետի նրա նորածնության ժամանակի վիճակի մեջ: Հիպնոս անողի և հիպնոսացվողի վիճակը նմանեցվում է ծնողի և երեխայի հարաբերության վիճակին. այդ պահին հիպնոսացվողը իր կամքն է հանձնում հիպնոսացնողին, ու նա իր կամքը հանձնում է քանի որ հիպնոսացնողը մի իրավիճակ է վերա-ստեղծում որտեղ ենթական մի ենթագիտակից կամ անգիտակից տենչ է ունենում: Կարճ ասած, հիպնոսային վիճակը սիրո հարաբերության մի ժամանակավոր վիճակ է երբ հիպնոսացնողը զբաղեցնում է երեխային քնքշորեն վերաբերող ու նրան հասկացող մոր տեղը, կամ էլ ամենիմաց և ամենազոր հոր տեղը: Հիպնոսացնողը մարդու հետ խոսելուց ծանր ու թեթև է անում թէ արդյո՞ք մայրական, թէ՞ հայրական դերը տանի ենթակայի համար, որպիսի նրանց այդ դիրքից պահանջեն որ նրանք իրեն ենթարկվեն: Եթե ենթական իր հորը չի սիրել անցյալում ապա նա այս մոտեցմանը դիմադրողականություն կցուցադրի, ուստի հիպնոս անողը հետագնացության գործընթացը ուղղում է մայրական հակվածությանը, երբ ենթական դրականորեն է պատասխանում քնքուշ նուրբ խոսքերին ու վստահություններին և սիրուն, սա օրորի տեխնիկան է, հիպնոսացնելու օրորոցային տեխնիկան: Իսկ հայրական մոտեցման հիպնոսացումը իշխանութան հրամայական ձևն է, <<դու պիտի քնես, դու չես կարող դիմադրես, անհնար է որ դու դրա դեմ պայքարես>>, սա խիստ հոր դերի/վիճակի վերա-ստեղծումն է, <<ես քեզ սեր ու ապահովություն կտամ բայց մի պայմանով, դու պե՛տք է իմ հրամաններին ենթարկվես, եթե մերժես ապա ես քեզ կկործանեմ>>:
Մարդիկ հեշտությամբ են ենթակա հիպնոսացվելուն քանի որ նրանք իշխանության ենթարկվելու անբուժելի թուլություն ունեն: Անհատների և ամբոխների պահվածքը ոչխարների պահվածքի պես է, տարբերություն չկա: Ու սա՛ է պատճառը թէ նրանք ինչու են հեշտությամբ հիպնոսացվում: Նրանք առաջնորդվելու խորը բաղձանք ունեն:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է որ ընդամենը երկու ձևի մարդիկ կան որոնք հիպնոսի ենթակա չեն, նրանց անհնար է հիպնոսացնել: Առաջին ձևի մարդիկ նրանք են ովքեր լուրջ հոգեկան հիվանդություն ունեն, հոգեկան անկայուն վիճակ, որոնք ծայրահեղ նևրոտիկ են, որոնք ամբողջովին նևրոզի վիճակում են գտնվում, նրանք ովքեր ամբողջական ապստամբության մեջ են գտնվում Աստծո դեմ, ծնողների դեմ, հասարակության դեմ: Սրանք բացարձակապես ոչ մի հնազանդություն չունեն որևէ իշխանության, ամբողջովին կատատոնիկ վիճակում են գտնվում, ամբողջական խենթության մեջ, մենավոր-մեկուսացված կյանքով են ապրում: Այս տեսակի մարդկանց հիպնոսացնելը անհնար է: Նրանք այնքան մեկուսացված ու հեռացված են որ հիպնոս անողը ոչ մի ձևով նրանց հետ չի կարողանում որևէ կապ հաստատի, որևէ շփման կետ գտնի: Նրանց գլխի մեջ ոչինչ հնարավոր չէ մտցնել:
Երկրորդ ձևի անձը որը հիպնոսի ենթակա չէ նա է որը ճշմարտապես աստվածապաշտ անձ է: Տիրոջը իրենց հովիվ դարձնելով, ոչ մի մարդ չի կարող նրանց վրա հովիվ դառնա: Այս աստվածապաշտ իմունետիտի/դիմադրողականության հետևանքները շատ կարևոր են: Ի տարբերություն այն երեխայականությունը, մանկամտությունը որը հիպնոսի ենթարկվող մարդուն է բնորոշ, իրական հավատացյալ քրիստոնյան բնորոշվում է հասունությամբ: Հասուն հավատացյալը կարո՛ղ է կախում ունենա օտար մարդկանցից բայց միայն որպես հասուն անձ, ոչ թէ որպես երեխա: Նրա կախվածությունը որպես բարեկամ, ամուսին, կին է, բայց ոչ թէ որպես ոչխար, կամ որպես երեխա: Արդյունքը ազատություն է հիպնոսից ու ենթակայությունից: Ե՛վ հավատացյալն է ոչխար և՛ անհավատը, բայց հարցն այն է թէ ո՞ւմ առջև, ու՞մ հարաբերությամբ:: Հավատացյալը Աստծու՛ն է դարձրել որպես իր հովիվ, ուստի նա չի կարող հովիվվի մարդով:
Այս պատճառով է որ ժամանակակից տոտալիտարական բռնատիրական պետությունը գոյություն ունի՝ անհավատության պատճառով: Եթե Հայաստանի ժողովուրդը բողոքական հավատացյալ լինեին, իրական քրիստոնյա լինեին, Հայաստանում կբացառվեր բռնատիրական պետության գոյացումը, լինի դա Սերժ Սարգսյանական թէ Փաշինյանական բռնատիրական պետություն:
Հավատացյալը բաց է Աստծո առաջնորդությանը, Աստծո խորհուրդներին: Իսկ անհավատը բաց է հիպնոսությանը, ենթակայությանը, մարդկային առաջնորդներ/հովիվներ ունենալուն: Մենք Աստծո երեխաներն ենք, ու մեր Տիրոջ խոսքերով մենք փոքրիկ երեխաներ ենք երկնքի թագավորության մեջ: Մենք լսում ենք, մենք ենթարկվում ենք, մենք ընդունում ենք Աստծո խոսքը: Ու ինչքան մենք շատ ենք աճում հավատքի մեջ մենք ավելի քիչ ենք կասկածում Աստծո խոսքը:
Մինչդեռ անհավատները, ինչքան նրանք ավելի շատ են վստահում մարդուն, իրենց պետական առաջնորդներին, նրանք ավելի քիչ են կասկածում մարդուն: Ու սա՛ է պատճառը թէ ինչու է հաճախ անհվատների հետ զրուցելը անհնարին դառնում, երբ նրանք իրենց հովիվին՝ պետությանն են հետևում: Երբ նրանց փորձում ես բացատրել թէ պետությունը ինչ է անում ու ինչպիսի չարիքներ է գործում, նրանք չեն կարող ընդունեն քո ասածները: Նրանք քո խոսքերը հայհոյանք են համարում: <<Չէ, պետությունը երբեք թույլ չի տա որ այդպիսի բան տեղի ունենա>>:
Երբ տարիներ առաջ ժողովրդին փորձում էինք բացատրեինք թէ օտար երկրի ռազմական բազան մեր սեփական երկրում ունենալը ինչպիսի կործանարար հետևանքներ ունի մեր ազգի համար, որ օտար ազգի վրա հույս դնելը ինչպիսի ստրկացնող հետևանքներ ունի ժողովրդի համար, նրանք ուղղակի ի վիճակի չէին մեզ լսելու, քանի որ այս մարդիկ ուրիշ արոտավայրերի ոչխարներ էին/են: Նրանք պետությանը այնպիսի բացարձակ վստահություն էին տվել որը մի-միայն կարող է տրվել մեր բարի Հովիվ Հիսուս Քրիստոսին: Հիսուսին որպես իրենց բարի հովիվ մերժողները դառնում են մարդկանց ոչխար, ու նրանք մարդուն այնպիսի աբսուրդությամբ են հետևում որը ուղղակի ապշեցուցիչ է:
Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք թէ մենք ու՞մ ոչխարն ենք: Եթե Քրիստոսի ոչխարն ենք, ապա դադարեք մարդուն հետևելուց, որի շունչը նրա ռնգերի մեջ է: Տե՛րն է մեր հովիվը, ու նրան հետևելով մենք կարիքի մեջ չենք լինի:
Քաղաքական Տարածքը
Ժամանակակից (հիպնոսի) տեսակետի խնդիրն այն է որ նրանք հիպնոսին որպես մի ծայրահեղ բան են նայում, երբ մեկը գնում է բեմի վրա ու նրանց ասում են որ ոչիլ ունեն ու սկսում են իրենց քորել, կամ նրանց ասում են որ շուն են ու սկսում են հաչալ: Բայց այս դեպքերը հիպնոսի լոկ ծայրահեղ դրսևորումներն են: Հիպնոսը մարդու մեջ ազդեցիկ միտք ներշնչելն է: Եվ հիպնոսը ենթադրում է որ մարդը ոչխար է, որը հիպնոսացնողի ճիշտ ենթադրություն է:
Եթե մարդիկ դադարեն մարդկանց առջև ոչխար լինելուց ապա հիպնոս անողների գովազդը ամբողջովին հեղափոխության կենթարկվի, նրանք ստիպված կլինեն իրենց գավազդելու ձևը արմատապես փոխեն, նրանք այդ դեպքում ստիպված կլինեն Որակ գովազդել, ոչ թէ ազդեցիկ միտք: Օրինակ, եթե մեկը ուզում է քաղաքապետ կամ մարզպետ կամ վարչապետ դառնա, նա այլևս չի կարող բառադի հայտարարություններով և դատարկ լոզունգներով մարդկանց հիպնոսացնի, նա ստիպված կլինի ժողովրդի կյանքը բարելավելու համար իրական ծրագիր ներկայացնի, իրական թվեր, իրական միջոցներ: Իհարկե այս դեպքում շատերը պետական պաշտոնների համար իրենց թեկնածությունը չեն դնի, քանի որ ոչինչ չունեն առաջարկելու: Նրանք որակ չունեն, միայն լոզունգներ ունեն:
Եկեղեցական Տարածքը
Խարիզմատ կամ <<Խարիզմա>> բառը հին հուներեն մի բառ է որը անցյալում նշանակել է <<օծված>>, բայց այս բառը նոր ժամանակակից մի իմաստ է ձեռք բերել, ու այս ժամանակակից բառը կապնված է Հիպնոսի, հիպնոսության հետ:
Խարիզմատիկ քարոզիչը/առաջնորդը ժողովրդի հսկայական զանգվածներին հիպնոսացնող անձ է: Նա կարողություն ունի մեծ քանակի մարդկանց իր հետևորդները դարձնի, անկախ նրանից թէ ինքը ինչ է ասում: Խարիզմատ առաջնորդը կարող է բանականությունից զուրկ մի խոսք ասի, ու ժողովուրդը նրան կծափահարեն:
Օրինակ, խարիզմատ առաջնորդ Ադոլֆ Հիտլերը իր ելույթներից մեկի ժամանակ հարյուր հազարավոր իր ունկնդիրներին այսպես ասաց
<<Մենք ձեզ խոստանում ենք ոչ թէ հացի բարձր գներ, ոչ թէ հացի էժան գներ, բայց Ազգային Սոցիալիզմի հացի գներ (National Socializm, NaZi), ու հարյուր հազար ժողովուրդ այս խոսքը լսելով խենթացան ու ծափահարեցին>>: Այս խոսքի խնդիրն այն է որ սա կատարելապես անիմաստ խոսք է, բանականությունից ու իմաստից զուրկ:
Այստեղ ոչխար ժողովրդի համար կարևորը խոսքի իմաստը չէ, կարևորը խարիզման է, ասելը ձևը, առոգանությունը: Ժողովուրդը խելք ունեցող առաջնորդ չեն փնտրում, նրանք խարիզմա/հիպնոս ունեցող առաջնորդ են փնտրում:
Այն եկեղեցիները որոնք ամեն կիրակի 500+ հաճախողներ ունեն նրանք անխուսափելիորեն խարիզմատ առաջնորդներ ունեն, ինչպես օրինակ Կյանքի Խոսքն ու սրանց նման խարիզմատ եկեղեցիներն են: Ու այն մարդիկ ովքեր մարդկանց առջև են ոչխար, ոչ թէ Աստծո առջև, այս տեսակի մարդիկ իրենց հիպնոսացնող առաջնորդներ են փնտրում: Հայ ազգի մեջ ամենա-արդունավետ հիպնոսացնողների մեջ մտնում են Արթուր Սիմոնյանը, Գոռ Մեխակյանը, Պավել Եղբայրը, Վարդան Նաջարյանը, Նորայր Վահրադյանը, Աշոտ Մարտիրոսյանը, Արտակ Ասատրյանը, Վարազդատը, Ռաֆայել Գրիգորյանը, Վազգեն Արսենին, Սամուել Օգանեսյանցը, և այլն: Ամերիկայում հիպնոսացնողների մեջ մտնում են Բենի Հինը, Ջոն Մքարթուրը, Փոլ Քռաուչը, Ջոն Հեգին, Ջոյս Մայեռսը, Ջոել Օստինը, Ջոզեֆ Պրինցը, Թի Դի Ջեյկսը, Բիլի Գռահամը, Ջոն Բեվիրը, Ջեսի Դուպլանտիսը, Ռիկ Վարենը, և այլնը:
Այս մարդիկ բեմի վրայից ահավոր պղծություններ են տարածում, ինչպես որ մի օր Արտակ Ասատրյանը բացահայտորեն Քրիստոսի աստվածության վրա հարձակում գործեց, Քրիստոսի Աստվածությունը ուրացավ, ու ոչ ոք ոչինչ չասաց, ու Ասատրյանը մինչև հիմա համարվում է հարգված քարոզիչ:
Մարդկանց հետևող մարդկանց հիմարությունը չափ ու սահման չունի, մենք նրանցից պետք է ամեն տեսակի աբսուրդություն սպասենք: Ու երբեմն շատ դժվար է հավատալ որ վերը նշված հիպնոսացնող առաջնորդներին հետևող մարդկանցից որևէ մեկը կարող է իրական հավատացյալ լինի:
Իրական հավատացյալը մարդու առջև չի կարող ոչխար լինի, նա միայն Քրիստոսի ոչխարն են:
================================
Ով որ ուզում է ավելի խորացված ուսումնասիրի Հիպնոսի պատմությունը կարող է անգլերենով այս գրքերը կարդա:
Robert Marks, “Story of Hypnotism”
George Esterbrook, “Hypnotism”

