Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Աստծո Նախասահմանությունը և Մարդու Ազատ Կամքը

Աստծո Նախասահմանությունը և Մարդու Ազատ Կամքը

Մեղքի մեջ ապրող հումանիստները մերժում են Նախասահմանության և ընտրության վարդապետությունները: Նրանք սա մերժում են մարդու «ազատ կամք» ասած վարդապետության հիման վրա:
Ազատ Կամքի վարդապետությունը հեքիաթ է, սա այնքան աբսուրդ ու անտրամաբանական հավատք է որ սրան հավատալու համար պահանջվում է որ մարդը պնդաճակատ մեղքի մեջ սուզված լինի, որը իրա բարոյական կույր վիճակա ցույց տալիս:
Մարդը արարիչ չէ, նա արարած է, որը նշանակում է որ ամենալավ դեպքում նրա կամքը հսկա սահմանափակումներ ունի:
Ազատ Կամքը բացարձակ տերմին է, այդ պատճառով միայն Աստված է կարող ազատ կամք ունենա: Նույնիսկ Ադա՛մը Եդեմի պարտեզում իր անմեղության մեջ ազատ կամք չուներ ու չէր կարող ունենար:
Մարդու առաջին մեղքը ազատ կամք ու Աստծուց անկախությունն ունենալու ցանկությունն էր: Այսինքն, ազատ կամք ունենալու ցանկությունը աստվածանալու բաղձանքն է:
Ադամը ուզում էր կարողություն ունենալ ինքնավարությամբ որոշելու իր սեփական ապագան ու սահմանելու չարն ու բարին (Ծննդ 3:1-5):
Բայց մարդու արածը ուղղակի ապացուցեց Աստծո նախասահմանությունը ու նրա գործը նրան անխուսափելի մահվան մեջ նետեց, ինչպես որ Աստվա՛ծ էր կամեցել և վճռել հավիտենականությունից, Իր ազատ կամքով:
Մարդը ազատ կամք չունի որոշելու իր ազգությունը, ծնվելը, ծնված ընտանիքը, ծնված ժամանակը, իր ընդունակությունը և ապագան:
Մարդը կարողություն չունի վերաստեղծելու կամ վերադասավորելու իրականությունը համաձայն իր սեփական ծրագրավորման կամ երևակայությունների:
Մենք միայն կարող ենք կատարել Աստծո՛ ծրագիրը, Նրա կոչումները, քանի որ ոչ մենք ու ոչ էլ մեր կամքերը չեն կարող գոյություն ունենան Աստծուց դուրս, Աստծուց առանձին/անկախ. մենք Նրա՛ ստեղծագործությունն ենք:
Մարդը նույնիսկ մեկ վայրկյան չի կարող Աստծուց դուրս և Աստծուց անկախ որևէ մի միտք մտածի կամ առանց Աստծո իմանալու որևէ մի որոշում կայացնի:
Պատմության մեջ Աստծո համար ոչ մի անակնկալներ չեն եղել ու չեն կարող լինեն:
Եթե մարդը ազատ կամք ունենա ապա դա կբացառի Աստծո ամենիմացությունը, քանի որ մարդու ազատ կամքը նաև նշանակում է պատահականություն, իսկ եթե պատահականություն գոյություն ունենա ապա կլինեն բաներ որոնց մասին Աստված տեղյակ չի լինի, ուստի Նա նաև ամենազոր չի կարող լինի, որը կնշանակի որ Աստված չի կարող խոստումներ տա քանի որ դրանք %100-անոց վստահության խոստումներ չեն լինի, քանի որ Նա ամեն ինչի վրա կառավարում չի ունենա:
(Մարդու) Ազատ կամքին հավատացողները Սատանայի կրոնն են ներմուծում Աստվածաշնչի մեջ: Այս մարդկանց ցուցակին են պատկանում Արթուր Սիմոնյանը, Գոռ Մեխակյանը, Վարդան Նաջարյանը և մնացած բոլորը ովքեր մարդու ազատ կամքին են հավատում ու դրա հիման վրա են քարոզում:
Դա Սատանա՛ն էր որ ասաց որ մենք կարող ենք Աստծո նման լինել, ամեն ինչ իմանալ, չարն ու բարին սահմանել Աստծուց անկախ, ու Նրանից անկախ ու ազատ գործել: Սատանան մարդուն ուղղակի ասում էր որ նա ազատ կամք է կարող ունենա, նա մարդուն ազատ կամք էր խոստանում, մի բան որը միայն Արարիչն է կարող ունենա:

Առավել ավելին, Աստվածաշունչը երբեք չի խոսում ընդհամենը մեկ տեսակի կամքի մասին բոլոր մարդկանց համար բոլոր ժամանակներում:

Ազատ կամքի ջատագովները այնպե’ս են խոսում կարծես թէ ընդհամենը մի տեսակի կամք գոյություն ունի(պատմության մեջ):
Իհարկե, բոլոր մարդիկ Աստծո պատկերով են ստեղծվել, ու ստեղծված մարդու բոլոր փոփոխականները նու՛յնպես Աստծո ստեղծագործությունն են, ու պատմության ընթացքում մարդը իր փոփոխականներով 4 վիճակ ունի (անգլերեն իմացողները այս թեմայով կարող են կարդան այս գիրքը, «Human nature and its 4-fold estate», Thomas Boston):

Մարդու առաջին վիճակը Անմեղության վիճակն էր՝ Պարտեզի մեջ: Եդեմում մարդու կամքը արդար էր, բայց փոփոխության ենթակա էր: Նա արդար էր, բայց կարող էր ընկներ: Ու այստեղ հարկ է նշել որ Ադամը իր արած արդար գործերով չէր արդար, դա մի-միայն մարմնացած Քրիստոսն էր կարող անել: Ադամը ստեղծվել էր Աստծո գերիշխան շնորհով ու Աստծո հետ ունեցած նրա ու՛խտը նաև շնորհի հետևանքով էր: (Նոյական ու Աբրահամական ու Դավիթական ուխտից բացի Աստվածաշունչը նաև խոսում է Ադամական կամ Սկզբնական կամ Մեկնարկային կամ Ստեղծագործության ուխտի մասին, որը Ադամը խախտեց, Օվսեա 6:7 և շատ այլ համարներ)

Մարդու երկրո՛րդ վիճակը Փչացվածության վիճակն էր/է: Մեղքը ներթափանցում է մարդու էության ամեն մասնիկի մեջ, ուստի մարդը ամբողջովի՛ն է փչացած: Մեղքի մեջ ընկնելը կառավարում է մարդու էությունը իր ամբողջությամբ: Ընկնելուց առաջ մարդու կամքը Անմեղ էր բայց ընկնելու ենթակա: Բայց Փչացվածության վիճակի մեջ մարդու կամքը ամբողջովին փչացած է (Հռոմ 3:10):
Ուստի, աբստրակտության մեջ ազատ կամքի մասին խոսելը շատ լուրջ սխալ է: Այսինքն, մարդու կամքի մասին մենք միայն կարող ենք խոսել ու հասկանալ այդ կամքի և մարդու վիճակների հետ հարաբերությամբ, ու ոչ թէ դրանցից զատ:
Փչացվածության մեջ մեղքը հենց մարդու ազատությունն է:

Մարդու երրո՛րդ վիճակը Փրկվածությունն է, որով մարդը Շնորհի վիճակի մեջ է գտնվում: Նա նոր ստեղծագործություն է Հիսուս Քրիստոսում (2 Կորնթ 5:17, Գաղաթ 6:15): Այս վիճակում փրկված մարդու կամքը ոչ թէ իրեն, այլ Աստծու՛ն ծառայելն ու փառաբանելն է: Շնորհի վիճակում մենք դեռ կարողություն ունենք մեղք գործելու: Բայց հավատացյալի մեղք գործելը նկարագրվում է որպես Համարտիա (հուներեն ἁμαρτία), թիրախից վրիպել, մինչդեռ անհավատի (որը մարդու երկրորդ վիճակի մեջ է) մեղքը նկարագրվում է որպես
Անոմիա (anomia), հակա-օրենք, ան-օրեն(ք), Աստծո և Նրա օրենքի դեմ լինելը:
Անհավատը Աստծո օրենքի դեմ է ապրում, մինչդեռ փրկվա՛ծ (հավատացյալը) վիճակում մարդը Աստծո խոսքով է կառավարվում:

Մարդու չորրո՛րդ վիճակը Փառքի վիճակն է: Այս վիճակի մեջ մարդու կամքը էականորեն և ամբողջովին արդար է: Նա կատարելապես մաքրագործված է Աստծո շնորհով, այնպես, որ նա չի կարող մեղք գործի, կարողություն չունի մեղք գործելու, ու այդ վիճակո՛վ է նա Աստծուն ծառայում (Հայտն 22:4), մեղքի անեծքից ազատագրված:

Ինչպես տեսնում եք, ազատ կամքի թեմայի ժամանակակից քննարկումները ջնջում են մարդուն վերաբերվող վերը նշված փաստերը: Նրանք նախա-ենթադրում են որ մարդու համար ընդհամենը մեկ տեսակի համընդհանուր կամք կա նրա բոլոր (4) վիճակներում, ու դրանով նրանք Աստվածաշնչի փաստերն են ոտնահարում:
Աստվածաշունչը մեզ տալիս է մարդու չորսակի վիճակները՝ Անմեղություն, Փչացվածություն, Շնորհ (փրկվածություն), և Փառք(փառավորվածություն), և յուրաքանչյուր վիճակում մարդու կամքը տարբեր է(«փոփոխական» է):

Այստեղ մի բան նշենք:
Որոշ մարդիկ ազատ կամք քարոզելով նկատի ունեն մարդու բարոյական պատասխանատվությունը, ոչ թէ մարդու բուն ազատ կամքը:
Սրա հետ մենք համաձայն ենք: Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ Աստծո ընտրությունն ու նախասահմանությունն է ուսուցում, Աստված ամեն ինչում ու ամեն ինչի վրա գերիշխան է: Ու աստվածաշունչը նաև մարդու պատասխանատվության մասին է ուսուցում:
Մեզնից չի պահանջվում որ մենք Աստծո նախասահմանությունը ու մարդու պատասխանատվությունը իրար հետ համաձայնեցնենք, մեզնից ուղղակի պահանջվում է որ մենք դրանց երկուսին հավատանք: Մեզնից չի պահանջվում որ մենք այս երկուսը հասկանանք, թէ ինչպես են այս երկուսը կարող իրար հետ համագոյ լինել, քանի որ որոշ բաներ մեր հասկացողությունից վեր են. այլ՝ մեզնից պահանջվում է որ մենք այդ երկուսի համագոյությանը հավատանք:
Բայց որոշ մարդիկ փորձում են դրանք իրար հետ համաձայնեցնեն:
Եթե մենք այս երկուսի համագոյությունը հասկանանք ապա դա կնշանակի որ մեր մտքի զորությունն ու իմաստությունը հավասար է Աստծուն:
Երկրորդ, Աստվածաշունչը մասնավորապես արգելում է այս պահին հարցեր բարձրացնել: Հռոմ 9:18-21-ը այս կետն է ընդգծում:
Կան որոշ հարցեր որ մենք պիտի չհարցնենք ու չուսումնասիրենք:
Բայց մեզնից պահանջվու՛մ է, որ մենք սկզբում հավատանք և՛ Աստծո նախասահմանությանը, և մեր պատասխանատվությանը, ու երկրորդը, որ մենք Աստծու՛ն ենթարկվենք ամեն ինչում:
Կարճ ասած, Աստված մեզնից լոկ պահանջում է որ մենք հավատանք, հավատք ունենանք:

«Ես հավատում եմ որպիսի ես կարողանամ հասկանամ» (Սուրբ Անսելմ):
Աստծո ամբողջական խոսքը հավատքով ընդունելով մենք հասկանում ենք Աստծո ճանապարհների փառքը մեր ճանապարհներում իր ճանապարհների մեջ:
Այս պատճառով է Ջոն Կալվինը ասում, որ նախասահմանության վարդապետությունը հասկանալու համար չէ, այլ՝ հավատացյալների մխիթարության համար է: Օրինակ, երբ մեկը իր կյանքի մեծ մասը անհավատ է եղել ու մեծ տարիքում հավատացյալ է դառնում, իր անցյալ անկապ կյանքին նայելով նա կարող է մխիթարվի նախասահմանության վարդապետությամբ:
Այս վարդապետությունը մեզ ասում է որ ստեղծագործության Աստծո ծրագրերի մեջ ոչինչ անիմաստ ու աննպատակ չէ, որ Աստված ամեն ինչը բարիին է գործակից անում նրա՛նց համար ովքեր Աստծուն սիրում են, ովքեր կանչված են համաձայն Նրա նպատակների (Հռոմ 8:28):
Մենք չենք կարող նախասահմանության վարդապետությունը անտեսել:
Այս վարդապետության հակառակը Պատահականության, Բախտի վարդապետությունն է: Նախասահմանությանը չհավատացողները այսպիսի ապուշությունների են հավատում՝ որ կյանքում բախտ կամ պատահականություն կա:
Բայց փաստն այն է, որ ոչ ոք չի կարող իրա կյանքը բախտի ու պատահականության վրա հիմնի, դրանց հիման վրա իրա կյանքը ապրի:
Նախասահմանությունը մերժելը անհնարին է.
Ուստի, մարդիկ Աստծո նախասահմանությունը փոխարինում են մարդու նախասահմանությամբ. մա՛րդն է ամեն ինչ ծրագրավորում ու կառավարում, գիտական սոցիալիստ մարդն է ամեն ինչ կառավարում ու ծրագրավորում (Լենին, Սվերդլով, Տրոցկի…):
Սրա բնական ու տրամաբանական հետևանքը բռնատիրական պետության ստեղծումն է, ու աշխարհում ամենուր սա է տիրում այս օրերում:
Եթե մարդիկ նախասահմանության վարդապետությունը անտեսեն ապա դա հենց այնպես չի հեռանա իրենցից, այս վարդապետությունը ուղղակի հումանիստական պետությունը կվերցնի ու կօգտագործի, բռնատիրական պետությունը, որը ուզում է ժողովրդին կառավարի օրորոցից մինչև գերեզման, լինի դա կրթության, բժշկության, ապահովության, ու սոցիալական մնացած բոլոր բնագավառներում: Սա մարդո՛ւ նպատակի համար է ծառայում ու ոչ թէ Աստծո փառքի համար, որը իհարկե վերջում ոչ մարդուն է օգնում ու ոչ էլ Աստծուն է փառավորում:

Exit mobile version