Հաջողակ Զավակներ Մեծացնելու Մասին
Ծնողը երեխաներ մեծացնելով առաջնորդներ է մեծացնում, ապագայի առաջնորդներ, լինեն դրանք ազգի, եկեղեցու, ընտանիքի, ձեռնարկության, թէ այլ բնագավառի առաջնորդներ: Ուստի, ծնողը կամ լավ առաջնորդ է մեծացնում կամ էլ վատ, այլ ընտրություն չկա:
Լևոն Տեր Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի, Փաշինյանի և այլնի ծնողները առաջնորդներ են մեծացրել, որոնք երկիրը գետնին են հավասարեցրել տեղ-տեղ իրենց դավադրության, շահասիրության, կամ էլ անկարողության ու դեբիլության պատճառներով: Դեբիլ ու անբարո առաջնորդների ծնողները դեբիլ ու անբարո մարդիկ են եղել:
Վերջին 40 տարում Ամերիկյան հասարակական բեմահարթակներում հազար ու մի մոտիվացիոն ուսուցիչներ ու մարգարեներ են հայտնվել(motivational speakers) որոնք մարդկանց ուսուցում են որ հաջողակ մարդ ու առաջնորդ լինելու համար ինքնավստահություն է պետք, ու այս Ամերիկյան զիբիլը վերջիվերջո աշխարհի մնացած ազգերի հասարակական բեմահարթակների վրա է հայտնվում: Այդ ազգերը մտածում են որ քանի որ Ամերիկան այդքան հարուստ ու հզոր ու հաջողակ ազգ է ապա Ամերիկայից դուրս եկած ամեն ինչը պիտի ճիշտ և օգտակար լինի, ու այդ անասուններից ամեն ինչ մեխանիկորեն կոպյա են անում:
Բայց Աստվածաշնչի պատմություններից պարզ երևում է որ առաջնորդները չեն տապալվում ինքնա-վստահության պակասից, նրան տապալվում են իրենց բարոյական ու հոգեբանական պահվածքից: Քոչարյանն ու Սարգսյանը, կամ որոշ եկեղեցական առաջնորդ հովիվներ, չեն տապալվել ինքնա-վստահության պակաս ունենալուց:
Հաջողակ զավակ մեծացնելով ծնողը պետք է շատ մանրակրկիտ գործ տանի իր երեխաների հետ, ու սա նշանակում է որ եթե երկու ծնողները առավոտից մինչև երեկո տանից դուրս են գտնվում՝ իրենց երեխաներից հեռու, ապա նրանք չեն կարող այն սպասումներն ունենան որ իրենց երեխաները հաջող մարդիկ կդառնան չափահաս տարիքում (ու իրավունք չունեն իրենց երեխաներին մեղադրեն ձախողված մարդ դառնալու դեպքում):
Մանրակրկիտ գործ անել նշանակում է երեխային սովորեցնել թէ նա ինչպես կառավարի իր զայրույթն ու վախը, ինչպես նա իր միտքը մաքուր պահի, ինչպես դառնություն չունենա, ինչպես հնազանդվի, ինչպես Աստծո շաբաթը հարգի(ես քրիստոնեական ընտանիքում չեմ մեծացել ու մինչև օրս խնդիր ունեմ Տիրոջ շաբաթը պահելու պատվիրանին ենթարկվելու գործի մեջ), ինչպես ապագայամետ լինի ու անցյալին գամված չմնա:
Այս ցուցակի մեջ նաև հնազանդ լինելն է մտնում:
Մարդը չի կարող առաջնորդ լինի եթե նա առաջին հերթին հնազանդվել չգիտի:
Ու այս ամենի մեջ նաև մտնում է երեխային ուրիշների հետ հաղորդակցվելու կարողություն սովորեցնելը, հավատք սովորեցնելը, իրենց սեփական մեղքը մեռցնել սովորեցելը (Հռոմ 8:13), աղոթել ու մտքերը կառավարել սովորեցնելը, խոնարհություն սովորեցնելը, անձնական մտքի կառավարում սովորեցնելը:
Իհարկե այս բոլոր բաները մեկուսացման մեջ տեղի չեն ունենում, սրանք ընտանեկան/համայնքային համատեքստի մեջ են տեղի ունենում:
Հիսուսը հենց իր դեպքում է ասում որ
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Որդին ինքն իրեն ոչինչ չի կարող անի մինչև նա տեսնի Հորը դա անելուց. Քանի որ ինչը Հայրն է անում Որդին էլ է անում» (Հովհ 5:19):
Մենք որդիական հարաբերություն ունենք, մենք որբի սիրտ չունենք: Իր սեփական երեխային չուսուցող ծնողը եթիմա մեծացնում: Մենք մեր երեխաներին չենք ուզում այնպիսի բաներ սովորացնենք որը մենք ինքներս չենք անում ու ինքներս այդ կյանքով չենք ապրում ու սպասենք որ նրանք մեծանալով այդպիսի կյանքով ապրեն: Երեխան ամենակարևոր բաները սովորում է երբ նայում է թէ իր ծնողը ինչպես է վերաբերվում ընտանիքում առաջացած ճգնաժամին ու դա ինչպես է լուծում. հույսով, հավատքով, սիրով, իմաստությամբ, և ոչ թէ տհաս ու հում զայրույթով, խուճապով, իրար միս ուտելով, իրար իշխելով:
Իմաստուն հավատացյալ ծնողը իր երեխային սովորեցնում է թէ նա ինչպես իր անձը ուրանա, ուրիշներին սիրի, ապագայամետ լինի, հոգևոր պատերազմ և կենսունակություն ունենա: Նաև, ունենա աստվածաշնչի սերտողություն, անձնական նամուս, պատասխանատվություն, ծանոթությունների ցանցի կառուցում, առաջնորդելու կարողություն ու վարպետություն, կոնֆլիկտների լուծում:
Կարճ ասած, մենք մեր երեխաներին ուսուցում ենք այն բաները որոնց միջով մենք անցել ենք ու ներկա պահին ենք գործադրում մեր կյանքի մեջ:
Մեկ այլ իմաստուն խորհուրդ այն է որ ծնողը տարբեր երեխաներին տարբեր ձևով պիտի մոտենա ու վերաբերվի:
Հիսուսը Փարիսեցիների հետ տարբեր ձևով էր վերաբերվում համեմատած ջրի հորի մոտի կնոջ հետ:
Փարիսեցիները աստվածաշունչ գիտեին ու որոշ կատարելագործվածություն ունեին, ու իրանց էլ ճարպիկի տեղ էին դրել, այդ պատճառով Հիսուսը նրանց գլխին մուրճով հարվածում էր ու նրանց հետ հաճախ շատ խիստ էր, քանի որ ով որ շատ գիտելիք ունի նրանից ավելի պատասխանատվություն է պահանջվում, մինչդեռ Ջրի հորի մոտի կինը շարքային անձ էր ու շատ բան չգիտեր, ուստի Հիսուսը նրա հետ շատ ավելի համբերատար ու գթասիրտ էր:
Կյանքում մարդիկ տարբեր դիրքերի ու իրավիճակների մեջ են գտնվում, ու մարդկանց մի բան ասելուց կարևորա թէ քո ասածը ինչու ես ասում, ինչպես ես ասում, ու ինչ նպատակով ես ասում:
Օրինակ, երբ որ իմ 6 տարեկան երեխան գալիսա ու ինձ իր 5 տարեկան եղբոր արած վատ բաների մասինա տեղեկացնում ես հաճախ այդ 6 տարեկանին հադիմանում եմ, քանի որ նա խաբար-բզիկությամբա զբաղվում: Պարզ երևումա որ նա դա անումա որ իր եղբորը նվաստացնի որպիսի ինքը բարձրանա («տղա ջան, քո թայ ենք էղել նոր ենք մեծացել, մենք մի քանի օր առաջ չենք ծնվել»): Ամեն խոսքը ասելու ճիշտ ու սխալ ժամանակ կա ու մաքուր ու կեղտոտ շարժառիթ կա: Ու իրանց ճարպիկի տեղ դնողները հաճախ ամեն ինչ «բարի նպատակով» են անում, իրենց մանիպուլյացիները լավ բաների միջոցով են առաջ տանում:
«Վաղ առավոտյան իր ընկերոջը/հարևանին բարձրաձայն ձայնով օրհնողը անիծող կհամարվի»(Առակ 27:14):
Այսինքն, եթե ընտանիքիդ անդամը ամբողջ օրը աշխատելա ու հոգնած ջարդված եկել գիշերը պառկելա քնելու, դու իրան առավոտ 3:00-ին բարձր ձայնով չես օրհնում ու քնից հանում ու քունը հարամ անում:
Առավոտվա 3-ը մարդուն բարձրաձայն օրհնելու ժամանակը չի: Իդիոտական բաներ մի արա:
Ցավոք սրտի մեր ազգի հավատացյալների մեջ գրեթե ոչ ո՛ք իրա երեխաներին վերը նշված ձևով չի մեծացնում. ադյունքում, երբ երեխաները մեծանում ու հավատքից հեռանում ու ընդհանուր առմամբ ձախողված մարդիկ են դառնում, այդ դեպքում այս ծնողները բոլորը խարիզմատ են դառնում, սկսում են «հրաշքի» համար աղոթել: Իրանք մտածում են թէ իրենց ծնողական պարտականությունները տասնյակ տարիներ չկատարելով ու իրանց երեխաներին կործանման մատնելով, նրանք կարող են ուղղակի «հրաշքի» համար աղոթեն ու ամեն ինչ կախարդական ձևով շտկվի:
Եթե մեկը հրաշքի համարա աղոթում դա սովորաբար նշանակումա որ ինքը վառվող կրակի վրայա կախված շատ բարակ թելով ու մի քանի րոպեից թելը կկտրվի:
Բայց եթե Հայաստանում ընդհամենը 5000 ընտանի՛ք իրենց երեխաներին վերը նշված սկզբունքներով մեծացնեն ապա ամբողջ երկիրն ու տնտեսությունն ու հասարակությունը մեկ սերունդ հետո արմատապես կփոխվի դեպի լավը:
Ներկա կամ նախկին վարչապետների ու կուսակցությունների վատաբանությամբ կամ գովաբանությամբ մարդ իր հայրենիքին ոչնչով օգուտ չի տալիս: Այսպիսի հիմարությունները ժամանակ սպանելու գործեր են:

