Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Ազգային Պառակտման Գովաբանություն

Ճշմարիտ եկեղեցին, Ազգային Անվտանգությունը, և Պաշտպանության Նախարարությունը

<<Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո պառակտական ուժի մեջ է>>

Արա Բակունց

4-րդ և 5-րդ դարերում քրիստոնեական եկեղեցին երկու մասի բաժանվեց՝ Արևելք (Բյուզանդիա/Հայաստան և այլն), ու Արևմուտք (Հռոմ):  Սա հռոմեական կայսրության արևելյան և արևմտյան մասերն էին կազմում, երբ կայսրությունը երկու մասի բաժանվեց:

Արևմուտքի/Հռոմի եկեղեցում միշտ վարդապետական վիճաբանություններ էին տեղի ունենում, սրանք կարելի է ասել բողոքական էին, հսկայական խնդիրներ ու պառակտումներ ունեին, ճշմարտության շուրջ կռիվներ էին անում:  Բայց հետագա դարերի ընթացքում արևմուտքի եկեղեցին դարձավ շատ կենսունակ և ողջ եկեղեցի, Աստծո Խոսքը ավետարանչելով ու ուսուցելով այդ տարածքի ժողովուրդներին, ու ապահովելով հետագա հզոր ու բարգավաճ Եվրոպայի հիմքերը:  Սա հարձակողական եկեղեցի էր, որը տեղի հեթանոսական հավատքների, մշակույթների, ավանդույթների ու արժեքների վրա մշտական հարձակում էր գործում ու նրանց դարձի բերում:  Այս եկեղեցին հաղթանակին էր հավատում ու հավատքով էր գործում:

Արևմուտքում հարձակողական բնույթի եկեղեցի ունենալու արդյունքը վերջիվերջո ա՛յն դարձավ որ Եվրոպայի հասարակությունները հարձակողական բանակներ ձևավորեցին ու ամբողջ աշխարհը գրավեցին կայսերական իմպերիալիստական ոճով:  Ամբողջ աշխարհին իշխելը իհարկե միայն ռազմական միջոցներով չեղավ, սա ուղղակի նվաճման մեկ բնագավառն էր. եղան նաև տնտեսական, մշակութային և այլ նվաճման բնագավառեր, բայց սրանք թեմաներ են այլ հոդվածների համար:   

Իսկ արևելյան Բյուզանդական/հայկական եկեղեցիներում վարդապետական բանավեճեր չկային, սրանք շատ համախմբված եկեղեցիներ էին ու նաև համախմբված հասարակություններ/ազգեր ունեցան:  Ու արևմուտքի հզոր կայսերն ու իշխաններն էին հաճախ որոշում վարդապետական հարցերը, ամեն ինչ անելով որպիսի իրենց երկրները համախմբված հասարակություններ ունենային քանի որ այդպես իշխելը իրենց համար հեշտ կլիներ. ու նրանք այդ համախմբությանը հասան, իսկ արևելքի եկեղեցին դարձավ ոչ թէ հարձալողական եկեղեցի այլ պաշտպանվողական եկեղեցի:    

Պետության այս համախմբվածության ջանքերի դեմ միակ դիմադրությունը Սուրբ Ներսես Մեծի կողմից եղավ, որի համար Պապ թագավորը նրան սպանեց:

Մինչև 5-րդ դարը արևելքի եկեղեցին մեծ ծաղկում էր ունենում, բայց դրանից հետո այն սկսեց անկում ապրել ու լճացավ:

Եկեղեցիների բեմի վրայից Աստծո խոսքը ժողովրդին քարոզելու և ուսուցելու փոխարեն այս տեսակի քրիստոնեությունը վերածվեց շարականներ երգելուն, մոմավառությանը, պատարագ անելուն, ու նմանատեսակ անարդյունավետ ապուշություններին:  Արևելքի եկեղեցու պաշտպանվողական դիրքը (իրական կենսունակ եկեղեցու հարձակողական դիրքի փոխարեն) վերջիվերջո արևելքի քրիստնեությանը ամորձատեց ու եկեղեցուն հասարակության ամորձատված ներքինիի դերի մեջ նետեց:

Ու եկեղեցու ընդունած պաշտպանողական դիրքը նաև հասարակության մեջ ընդօրինակվեց, արևելքի երկրների բանակները հարձկողականից դարձան պաշտպանողական:  Արդյունքում Բյուզանդական կայսրությունը ոչնչացվեց ու այդ բոլոր տարածքները քրիստոնեությունից դարձան մահմեդական:  ՔՀ 1071 թվին Մանզիկերտի ճակատամարտում 20 հազարանոց իսլամական բանակը 200 հազարանոց Բյուզանդական բանակին պարտության մատնեց:  Քրիստոսը արևելքի եկեղեցուց այնքան էր զզվել որ նրանց իր բերանից թքեց: 

Արևելքի եկեղեցու պաշտպանողական դիրք ընդունելու մահացու հետևանքները մինչև օրս արևելքի ժողովուրդներին հսկայական խնդիր, ցավ, ու տարածքների կորուստներ են պատճառում:

Օրինակ, վերցնենք Հայաստանը:

Պատմականորեն, Առաքելական եկեղեցու լճացման պատճառով երկրի բանակը սկսեց միայն պաշտպանողական լինել, ու այդ հոգեբանությունը մինչև օրս շարունակվում է:  Ինչպես Վովա Վարդանովն է շատ ճիշտ նկատել, Հարձակողական Նախարարության փոխարեն մենք ունենք Պաշտպանության Նախարարություն, որը լցված է վախկոտ գենեռալներով ու երկչոտ որոշում կայացնողներով:

Ֆրանսիայից հեռահար հակաօդային հրթիռներ գնելու փոխարեն Հայաստանը ֆրանսիայից միայն Միսթրալ հրթիռներ է գնում, որոնք ընդհամենը 6 կմ հարվածային հեռավորություն ունեն:

Սա Հայաստանի վախկոտությունից է գալիս, որպիսի հանկարծ ադրբեջանին, ռուսաստանին ու թուրքիային չզայրացնեն (տարբեր պատճառներով):  Հայաստանը հաղթանակից ուղղակի վախենում է(Ինչպես Հովաս թագավորը հաղթանակից վախեցավ, 4 Թագ 13):  Այս հրթիռները պատերազմ հաղթող զենքեր չեն, սրանց միակ նպատակը ադրբեջանի ապագա հավանական հարձակումը ադրբեջանի վրա թանկ նստացնելն է:  Սա վախկոտ գոմիկի մտածելակեպ է:  Ադրբեջանը արդեն ցուցադրել է որ նրանք տարածք շահելու համար պատրաստ են շատ թանկ վճարեն:  Առաքելական եկեղեցու պաշտպանվողական դիրքը անհատներին, հասարակությանը, պետությանն ու բանակին դարձրել են վախկոտ ու անվճռական:

21-րդ դարի հայ ազգայնականները ասում են որ Գրիգոր Լուսավորիչն ու Սուրբ Ներսեսը Հայ ազգին պառակտում էին, իսկ Պապ թագավորը փորձում էր հայ ազգին համախմբեր:  Առաքելական ու Բողոքական եկեղեցիներն ասում են որ դա այդպես չի եղել, Լուսավորիչն ու Ներսեսը փորձել են ազգին համախմբեն:   21-րդ դարի հայ քրիստոնեությունը մեծ մասամբ հակա-ակադեմիկ են, այդքան շատ կրթություն չունեն ու նաև պատմությունից տեղյակ չեն:

Անհավատ Ազգայնականների մեջ շատ ավելի կրթվածներ կան:  Ազգայնականները այս ամենը շատ ճիշտ են նկատել, որ Պապը համախմբում էր, իսկ Լուսավորիչն ու Ներսեսը պառակտիչ գործոններ են եղել:

Կներեք, բայց մարդ նույնիսկ կարիք չունի հայ ժողովրդի պատմական փաստերին տեղյակ լինի իմանալու որ Ներսեսն ու Լուսավորիչը պառակտող են եղել, իսկ Պապ փաթագավորը համախմբող:

Մարդ ուղղակի պիտի տարրական աստվածաշնչական գիտելիք ունենա այս բանը հասկանալու համար:

Քրիստոնեությունը պառակտող կրոն է, որտեղ այն մտնում է պառակտում է ու թշնամություններ է ստեղծում: 

Մի՞թէ Հիսուս Քրիստոսը հենց իր խոսքերո՛վ չասաց որ քրիստնեությունը հսկայական պառակտումներ ու թշնամություններ էր բերելու ընտանիքների, ազգերի, ու ամեն տեսակի հարաբերությունների մեջ(Ղուկաս 12.53, Մաթ 24.6-8):

Ու նույնիսկ ընդհանուր աշխարհի պատմությանը նայելով, նախքան քրիստոնեության ժամանելը, ամբողջ աշխարհը արտասովոր կայունության և խաղաղության մեջ էր ապրում:

Իրոք որ, նախա-քրիստոնեական աշխարհում կայսրությունների իշխանությունները մի քանի հազար տարի էին տևում, առանց որևէ հեղաշրջումների:  Ազգը ազգի դեմ ու երկիրը երկրի դեմ չէին ելնում ու իրար կոտորում (կամ, շատ հազվադեպ էր դա լինում):  Սատանայի համատարած իշխանությանը ոչ ոք մարտահրավեր չէր նետում:  Բայց քրիստոնեության գալուստով ամբողջ աշխարհը իրար խառնվեց:  Ու քրիստոնեությունը որտեղ մտնում էր այդտեղ հսկայական անկայունություն ու լարվածություններ էր ստեղծում:  Հայաստանն էլ բացառություն չէր:

Սրա պատճառն այն է որ Քրիստոնեությունը մի տեղ մտնելով այդ հասարակությունից պահանջում է նրանց օրենքները փոխել, ժողովրդական ավանդույթներն ու սովորությունները փոխել, արժեհամակարգը փոխել, հարաբերությունները փոխել, ու շատ ավելի բաներ փոխել:  Սա շատ կռվարար ու արյունարբու գործընթացք է:  Երբ ես ի՛մ մեջ եմ փորձում մի փոքր սովորություն փոխեմ դա ինձ կարողա ամիսներ ու տարիներ տևի, ուր մնաց մի ամբողջ հասարակության ու ազգի մեջ այդպիսի փոփոխություններ անել:

Սուրբ Ներսեսը ակտիվ ավետարանիչ էր, նա քրիստոնեության հարձակողական բնույթն էր հասկացել ու այդպես էր գործում:  Օրինակ, Ներսեսը ամբողջ Հայաստանի տարածքում նոր օրենքներ անցկացրեց ու որոշ գործեր արեց որը հայ ժողովրդի պատմության մեջ երբեք չէր արվել:  Ներսեսը երկրում օրենքներ անցկացրեց կենդանի անասունների հետ սեռական հարաբերությունը արգելելով, բազմակնությունը արգելելով, միասեռականությունը արգելելով, մարմնավաճառությունը արգելելով, երեխայասպանությունը/աբորտը անօրինականացնելով, իշխանների իշխանությունը սահմանափակելով, սովորական ժողովրդի իրավունքները պաշտպանելով:  Իսկ Ներսեսը ինչու՞ այսպիսի օրենքներ անցկացրեց:  Քանի որ հայ ժողովրդի մեջ այսպիսի զզվելի պղծությունները այն ժամանակ համատարած էին, ինչպես որ մնացած բոլոր ոչ-քրիստոնեական երկրներում էին:  Ժողովրդի ավանդապաշտ մասն ու Պապ թագավորը բնականաբար սկսեցին Ներսեսին ու նրա կողմնակիցներին ատել ու վերջիվերջո նրան սպանեցին, քանի որ նրանք գերադասեցին խավարը քան թէ լույսը:

Այս տեսակետից այո, քրիստոնեությունը հայաստանում պառակտում բերեց, հասարակական անկայունություն առաջացրեց:

Քրիստոնեությունը պատերազմող կրոն է ու ով որ հավատացյալ է ուզում դառնա նա պիտի այս բանը գիտակցի ու ընդունի, որ նա Քրիստոսի զինվորն է դառնում ու սկսելու է պատերազմելու:  Քրիստոսը Ի՛նքն է մարդկանց խորհուրդ տալիս որպիսի նրանք այս պատերազմի հաշիվները անեն (Ղուկաս 14:28-33):

Դու փորձիր գնաս ու քո հարազատ բարեկամներին ասես որ աբորտը մարդասպանություն է, ու տես թէ քո բարեկամներից քանիսը կուզենան քո հետ շարունակեն բարեկամություն անեն այդ խոսքը ասելուց հետո:  Եթե դու Հայաստանում ես ապրում ապա մեծ հավանականությամբ քո բարեկամներից %90-ը այս ոճրագործությամբ են զբաղվել իրենց անցյալում, կամ, մտադիր են ապագայում դա անեն:  Սա նշանակում է որ երեխայասանության դեմ աննահանջ դիրք ընդունելով քո բարեկամների %90-ը կդադարեն քո հետ շփվելուց, քեզ կոչելով ծայրահեղական բողոքական: 

Կամ, փորձիր բարեկամներիդ ասել որ եթե նրանք ոչ-աստվածաշնչական ձևով ամուսնալուծվեն ապա նրանք այլևս իրավունք չեն ունենա ամուսնանան: Այս խոսքն էլ քո բարեկամների մնացած %10-ին քեզնից հեռու կդարձնի:

Մարդկանցից շատերը խուսափում են բախումներ ունենալուց, բայց Աստված դրանք մեզնից պահանջում է քանի որ կյանքը լի է խնդիրների և չարիքների հետ բախումներով:  Մարդկանցից վախ ունեցո՛ղն է փորձում բախումներից խուսափի: 

Աստված մարդուն այնպե՛ս է ստեղծել որ նա վախով կառավարվի, ուստի նա կամ Աստծո՛ վախով կկառավարվի կամ էլ մարդու՛ վախով կկառավարվի, ու մարդը վերջիվերջո ստիպվելու է որ նա կամ Աստծուն ուրանա կամ էլ մարդուն:

21-րդ դարի շատ հավատացյալների թվում է թէ իրենք մի հնարք են գտել այս բախումներից խուսափելու համար, պատերազմին մասնակցելուց խուսափելու համար:  Ու նրանք Սատանայի ձևով Աստծո խոսքն են բերում Աստծուն ուրանալու համար:  Նրանք ասում են որ իրանք չեն ուզում ուրիշներին դատեն, քանի որ գրված է «մի դատիր որ չդատվես», ուստի չդատելը քրիստոնեական առաքինություն է, նրանք չդատելով իրենց հոգևորությունն են ցույց տալիս:  Ինչպես հիշում եք Սատանան էլ Քրիստոսին գայթակղելու համար Աստծո խոսքը աղավաղված բերով մեջբերեց, ու Քրիստոսը նրան ուղղեց ու տապալեց, նրան հանդիմանելով:

Մենք կարող ենք վստահ լինել որ 21-րդ դարում «մի դատիր որ չդատվես» խոսքը ասողների %99-ը այլասերված մարդիկ են:

Եթե այս մարդիկ առաջին դարում ապրեին ապա նրանք Հովհաննես Մկրտիչին կհանդիմանեինց, Հերովդես արքային դատելու համար:

Հովհաննես մկրտիչը Հերովդես արքային դատապարտել էր նրան ասելով որ հերովդեսը չէր կարող իր եղբոր կնոջ հետ պարկեր:  Հերովդեսը նրան դրա համար գլխատեց:  Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասում կամ ակնարկում որ Հովհաննեսը մեղք գործեց կամ սխալ արեց իր ժամանակի հայտնի ու համբավավոր մարդուն խիստ դատապարտելով ու խայտառակ անելով:

Հիսուսը իր 3 տարվա ծառայության ընթացքում բազում մարդկանց ու կրոնական խմբերին հրապարակայնորեն սաստիկ դատապարտեց:  Նա հրեաների մեռած պապու պապերին էր դատապարտում ու նրանց կոչում մարդասպաններ:

Ես չգիտեմ թէ մարդիկ որտեղից են այն ապուշ մտքին հավատում որ մենք մեռածների ոճրագործությունների մասին դատապարտական խոսքեր իրավունք չունենք ասելու:  «Մեռածի հետևից չեն խոսում» խոսքը հին պառավների դեբիլ խոսքերիցա, ով որ այս խոսքնա ասում ապացուցումա որ ինքը պառավի հոգի ունի:

Աստվածաշունչը ասում է որ մենք գնալով պիտի Հիսուսի պատկերին կերպարանափոխ լինենք, Նրա բնավորությանը նմանվենք, որից մեկը մարդկանց տեղին դատապարտելն է:

Աստվածաշունչը բազում համարներում <<զզվելի/գառշելի>> բառն է օգտագործում, որ այս կամ այն բաները Աստծո համար գառշելի են:  Սա նշանակում է որ Աստված մեզնից պահանջում է որ մենք որոշ բաներին սուրբ զարհուրանքով նայենք քանի որ այդպիսի բաները մարդկանց ու հասարակության բարոյական կառուցվածքը կործանում են:  Երեխայասպանությունը, ոչ-աստվածաշնչական ամուսնալուծությունը, ուխտական երեխային ոչ-աստվածաշնչական կրթություն տալը, ընտանիքին ֆինանսական պարտքի բեռի տակ դնելը (տոների թանկ սեղան պատրաստելով), այս բոլորը գառշելի բաներ են որոնք հասարակության կառուցվածքն են կործանում: 

Բայց վերը նշված տխմար «մի դատիր որ չդատվես» մարդկանց բառապաշարում զզվելի/գառշելի բառը այլևս գոյություն չունի, ու նրանք Աստծուց վախ չունեն, նրանք մարդու՛ց վախ ունեն, համայնքի՛ց վախ ունեն:

Նրանք «զորավոր համայնքի» քննադատություններից են վախենում:  

Այս մարդկանց մասին են ասում որ «նրանք գերադասում են գովաբանությամբ կործանվեն քան թէ քննադատությամբ փրկվեն»:

Ու ինչպես Պապ թագավորի ժամանակ էր, այդպես էլ այսօր է. այդ տեսակի ազգային համախմբությունը ազգին թուլացնում ու ստրկացնում է:  Ուրիշներին չդատապարտող ու չպատերազմող քրիստոնեությունը ամորձատված քրիստոնեություն է որի անդամները ծաղրածու են:  Մեզ պետք է պառակտող ճշմարտությունը, որը այնքան կպառակտի որ գառին այծից կտարբերի, սևը սպիտակից, խավարը լույսից:  

Ավելի լավ է երկրում 1000 առյուծ ունենալ քան թէ 3 միլիոն ոչխար:

Քրիստոսն ասում է որ <<Եթե դուք իմ խոսքի մեջ մնաք, ապա դուք ճշմարտապես իմ աշակերտներն եք, և դուք ճշմարտությունը կիմանանք, և ճշմարտությունը ձեզ կազատագրի>> (Հովհ 8.31-32):

Նրանք ովքեր Քրիստոսին ունեն ու Նրա խոսքի մեջ են մնում, ովքեր վերստին ծնունդ ստանալով հավատացյալ են դարձել, նրանք շատ լավ գիտեն որ այս կյանքում Քրիստոսի ճշմարտությանը ենթարկվելուց և ճշմարտությամբ ազատագրվելուց ավելի փառավոր բան չկա: 

Քրիստոսի ճշմարտությամբ պառակտվելը ավելի հզոր, հարուստ և արդար ազգ կստեղծի. Ազգայնական գաղափարախոսությամբ համախմբվելը վախկոտ, ստրկացած ու ստորացված ազգ կստեղծի: 

Ժամանակն է հասել որպիսի վերջին 1500 տարվա մեր ազգային սխալը շտկվի, ու այն կշտկվի, քանի որ ուրիշ այլընտրանք չկա:

Exit mobile version