Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Անհատը և Հասարակությունը

Անհատը և Հասարակությունը

Աշխարհը ու կյանքը միայն իրենց ամենա-մանր մասնիկներով չեն կարող հասկանալ:  

(դժվար հոդված)

Մարդկությանը, հասարակությանն ու Աստծո ստեղծած ամեն ինչին մենք պետք է երրորդաբանական ձևով նայենք:  Առաջին հերթին, Աստված մեկ է և երեք է:  

Աստված հասարակություն է, Աստված նաև անհատ է:  Աստված երեք անհատներ է, բայց Աստված մեկ հասարակություն է:  Սա նշանակում է որ Աստված ինչքան որ անհատներով է հետաքրքրված Նա նաև հասարակություններով է հետաքրքրված:  Ցավոք սրտի ժամանակակից Բողոքական եկեղեցու մեծ մասը այսպես չեն մտածում:  Նրանք ամեն ինչին ուզում են անհատականորեն նայեն, անհատական նայեն:  Այս աշխարհայացքը եկել է միջին դարերի վերջից (ՔՀ 1300-1500 թվեր):  Սա կոչվում է Նոմինալություն, կամ՝ Նոմինալիզմ:  Ավելի հասկանալի ձևով, սա նաև կարելի է կոչել «ատոմ-ական կրճատում».  այսինքն, ժամանակակից մարդը ամեն ինչը փոքրիկ բաների է վերածում դրանք հականալու համար, ամեն բան իր փոքրիկ՝ մանր մասերի է վերածում այն հասկանալու համար, ամեն ինչը փոքրիկ ատոմների է վերածում/կրճատում, այն պարզացնելու և հասկանալու համար:  Ամեն ինչը կտրատվում է ու հասկացվում է իր փոքրիկ մասերով:  Այս մեթոդը բաները հասկանալը պարզեցնում ու հեշտացնում է, բայց նաև իր հսկայական բացասական հետևանքներն ունի քանի որ հակա-երրորդաբանական է:  

Օրինակ, եթե ժամանակակից մարդուն հարցնես թէ մարդը ինչպես/ինչու է հիվանդանում, ապա նրանք կասեն որ հիվանդության պատճառը «փոքրիկ բաներն» են՝ մանրեներ, վիրուսներ, և այլն:  Իսկ եթե հարցնես թէ մարդ ինչպե՞ս է կարող առողջ մնա, ապա նրանք կասեն որ դու կարող ես առողջ մնաս ուտելով «փոքրիկ բաներ», որոնք կոչվում են վիտամիններ: Կամ, եթե հարցնես թէ այս մարդը ինչու է այսքան գեշ, որ ոնց որ ղառի վալետի նման լինի, կամ էս աղջիկը ոնց որ քյապի դամի նման լինի իր տեսքով, կամ սա ու նա ինչու է գեղեցիկ ու գրավիչ, ապա նրանք կասեն որ դրա պատճառը փոքրիկ բաներից է, որոնք կոչվում են գեներ. դա գենետիկորեն է:  

Ժամանակակից մարդը ամեն ինչի բացատրությունը կռճատել և մանր բաների է վերածել. մենք ամեն ինչ կարող ենք հասկանալ ՄԻԱՅՆ ամենամանր բաների միջոցով, ասում են նրանք:  Եթե փոքրիկ դեղաբույսեր ուտես կամ խմես կամ չորացնես ու ծխես ապա կբուժվես, ասում են նրանք:  Սկսիր հոմեո-պատիկ դեղաբույսեր օգտագործել:  Բայց սա իրականում այսպես չէ: 

Ֆիզիկայի գիտության ասպարեզում

Օրինակ, նույնիսկ ֆիզիկայի գիտությունը սկսել է նոր բաներ հայտնաբերել, ինչպես օրինակ Քվանտում Ֆիզիկայի ասպարեզը, որը ասում է որ ամեն ինչ ատոմներով չի բացատրվում, կան նաև «դաշտեր և ալիքներ»:  Ժամանակակից ֆիզիկոսների մեծամասնությունը քվանտում ֆիզիկայի ասպարեզը ատում են, քանի որ սա կործանում է իրենց ավանդական ֆիզիկայի գիտության սկզբունքները:  Օրինակ, նախքան քվանտում ֆիզիկայի հայտնաբերումը, մարդիկ ապացուցել էին որ ֆիզիկական լույսը մասնիկներից(ատոմներից) է բաղկացած:  Բայց հետագայում որոշ գիտնականներ ապացուցեցին որ լույսը նաև ալիք/դաշտ է, ոչ միայն մասնիկ:  Այս գիտական ապացույցը մարդ կարա նույնիսկ իրա տանն անի:  Այսինքն, ֆիզիկական աշխարհը միայն ատոմներով ու մոլեկուլներով չի բացատրվում, կան նաև (ամենաքիչը) դաշտային և ալիքային երևույթները:  Նաև, վերջին ժամանակներում մի շարք լուրջ ֆիզիկոսներ (Wallace Thornhill, PhD) ահագին աշխատանք են արել «էլելտրական աշխարհ/տիեզերք» հասկացության շուրջ, ցուցադրելով որ լույսը վակյումային տարածքով չի շարժվում.  Տարածությունը` տիեզերքը, դատարկ չէ՝ վակյումային չէ, այն լցված է Եթերով, իսկ Եթերի մեջ գոյություն ունեն տարբեր դաշտեր (Birkeland Currents), ու լույսը այդ դաշտերի միջով կամ միջոցով է շարժվում:  Սա նշանակում է որ լույսը համատարած տիեզերքի մի ծայրից մյուս ծայրը կարող է ճանապարհորդի վայրկենապես:  Սրա պատճառով է որ ամբողջ աշխարհն ու տիեզերքն ու աստղերը կարող են 6000 տարի առաջ ստեղծված լինեն(<<թող լույս լինի>>, ասաց Տերը, Ծննդոց 1.3) ու դրանից 2200 տարի հետո Աբրահամը կարող էր երկինք նայելով անթիվ անհամար աստղեր տեսներ տիեզերքում:  Երբ Աստված աստղերը ստեղծեց դրանց լույսը անմիջապես հասավ երկիր մոլորակ:  Երբ մենք երկնքի աստղերին ենք նայում մենք դրանց լույսը իրական ժամանակում ենք տեսնում, հենց հիմա, ամեն ինչ ներկա ժամանակով ենք տեսնում:  Ավանդական ֆիզիկան ասում է որ գիշերը երկինք նայելով մենք լոկ Միրաժ ենք տեսնում, մենք աստղերին մի քանի միլիոն տարի առաջ ենք տեսնում, մի քանի միլիոն տարի առաջվա աստղերի շողն ենք տեսնում, քանի որ դրանց լույսը երկիր մոլորակ հասնելու համար մի քանի միլիոն կամ միլիարդ տարի է տևել:  LOL.  Իրենց ուսուցումով գիշերը երկնքին նայելով մենք ներկա իրականություն չենք տեսնում, ժիվոյ չի, ուղիղ եթեր չի, երկինքը ուղղակի մի քանի միլիարդ տարի առաջվա ՆԿԱՐՆԱ որին նայում ենք:  LOL: (Ադամը պարտեզից տիեզերքի աստղերը չէր կարող տեսներ քանի որ երկրագունդը ջրապատված հաստ թաղանթով է ծածկված եղել, մթնոլորտից վերև:  Երևի միայն ամենապայծառ աստղերի մշուշապատ լույսերն է կարողացել տեսնի:  Առաջին անգամ գիշերային աստղապատ երկինքը Նոյն ու իր ընտանիքն են կարողացել տեսնել, ջրհեղեղից հետո): 

Աշխարհի շատ համալսարաններում այս բաներին հավատացող գիտնականներին հալածում են, ու հաճախ իրենց պրոֆեսորական գործից դուրս են հանում, քանի որ սա իրենց բիզնեսի համար լավ չէ, նույնիսկ երբ նրանք դոկտորական դիսերտացիաներով իրենց գիտական հավատքը պաշտպանում են:  Սա նման է այն իրավիճակին երբ մի 10 հազար անդամ ունեցող եկեղեցու առաջնորդին Աստվածաշնչից ցույց ես տալիս որ վերջին 40 տարում իր հավատացած այս կամ այն բաները սխալ են եղել:  Նա դա երբեք չի ընդունի ու չի փոխվի, քանի որ իր կառուցած թագավորությունը/բիզնեսը կփլուզվի:  Նրանք մի քանի հարյուր միլիոն դոլար փող կկորցնեն:  Ամեն ինչ փողի հետա կապված, լինի դա եկեղեցի թէ համալսարան:  Փողի շահույթի աշխարհում ժողովուրդը անմարգարե են մնում: 

Ինչ վերաբերում է գեներին, այդ «փոքրիկ մանր բաներին», փաստը այն է որ մենք գեների հետևանքով չենք աճում ու հասունանում ու ֆիզիկական/մարմնական մարդ դառնում:  Գեների պատճառով չի որ դու աճել հասունացել ու ֆիզիկապես մարդու տեսք ես ստացել, ու ոչ թէ ճագարի կամ կատվի տեսք. դա գեներից չէ:  Ժամանակակից գիտությունը հայտնաբերել է որ մարդ ֆիզիկապես ձևավորվում ու տեսք է ստանում նաև Մորֆո-ծննդոցի գործընթացքներով (մորֆո-ծննդաբանական դաշտեր, Morfo-Genesis), որը մարդու բջիջների հեռավորությունն է որոշում և այլ գործեր անում:  

Առողջապահության ասպարեզում

Ու շատ հավանական է որ մեր ունեցած շատ հիվանդություններ վիրուսներից ու մանրեներից չեն առաջանում, այլ՝ դրանք առաջանում են հոգեբանական և հոգեբանա-բիոլոգիական և հասարակական գործոնների ազդեցությունից:  Այս բաները ցավոք սրտի մեր մտածելակերպի մասը չեն կազմում:  Սաղմոս 32:3-5-ում պարզ ասում է որ «երբ ես լուռ մնացի (իմ մեղքի համար), իմ ոսկորները փչացան գնացին (փոշիացան)»:  Սա խոսում է մարդու ֆիզիկական ծանր հիվանդության մասին որը հոգևոր/հոգեբանական պատճառներից է առաջացել, ոչ թէ գեներից ու վիրուսներից:  Ճշմարիտ հավատքով, հույսով, ուրախությամբ, ընտանեկան համերաշխությամբ ապրողները սովորաբար շատ ավելի առողջ ու երկար են ապրում քրիստոնեական հավատք չունեցողներից:  

Երկար տարիներ առաջ հարևանիս (ֆիզիկապես առողջ, 3 փոքր երեխա ունեցող) կինը 40 տարեկանում միանգամից քաղցկեղով հիվանդացավ ու մի քանի ամիս հետո մահացավ:  Ամուսինը ամեն ինչ բարդում էր «ամերիկայի արհեստական անառողջ ուտելիքների» վրա, ժամանակակից բժշկության արհեստական/սխալ մեթոդների վրա, որ <<եթե ամեն ինչ դեղաբույսերով անեին կինս կբուժվեր>>, և այլն:  Այս տղամարդը երբեք նույնիսկ մեկ անգամ չուզեցավ մտածեր ու ընդուներ որ միգուցե այդ դժբախտության պատճառը այն է եղել որ ինքը ամուսնացած ժամանակ տասնյակ տարիներով մարմնավաճառ կանանցով ու սիրածներ պահելով էր զբաղվել, բացահայտ ձևով, առանց ամոթի:  Նա իր ուխտյալ կնոջը երկար տարիներով ենթարկել էր հսկայական ամոթի, վախի, խայտառակության, ստորության, հոգեբանական տեռորի, ու շատ ավելի ահավոր բաների, ու այդ բոլոր իր գործած չարիքների հետևանքով էր որ իր կնոջ իմունիտետը կործանվել էր ու մի քանի կարճ ամիսների ընթացքում ամբողջ մարմնի վրա՝ ներսից ու դրսից, մեծ քաղցկեղի ուռուցքներ աճեցին ու նրան սպանեցին:  

Սա միակ այսպիսի դեպքը չի որին ծանոթ եմ:  Մեր շատ մոտիկ բարեկամներից մեկի (զարգացած) կինը մարդուն միշտ պադմոշկա էր տալիս ու խայտառակ էր անում իր համառ խոսքերով բոլորի առաջ:  Սա շատ աշխատասեր ու պարկեշտ տղամարդ էր, ու սովետական ժամանակներում իրա երեխաների համար ոչ մի փող չէր խնայում նրանց համար մասնավոր ուսուցիչներ վարձելով ու ամենաորակով կրթություն տալով, ու սա 1980-ական թվերին էր:  Բայց այս հիմար կինը միշտ մի հատ «կեղտ էր բռնում» իրա ամուսնու վրա:  

Ով որ երբեք ամուսնացած չի եղել ու էս բաներից տեղյակ չի, հենց հիմա կարամ ասեմ որ ամուսնության մեջ ով ուզի միշտ կարա դիմացինի մեջ լիքը օբյեկտիվ թերություններ ու պակասություներ գտնի ու դիմացինի էրէսին տա:  Այս մարդկանց մոտ սերը թերությունները չի ծածկում (1 պետ 4:8), ամեն ինչ պիտի չորով սև ու սպիտակ լինի:  Դրա համար, եթե մեկի հետ ես ծանոթանում ու նա բծախնդիր անձա, դրանից թող ու արագ փախի, եթե ուզում ես երկար ու երջանիկ կյանք ունենաս:  Բայց եթե այդ տեսակի բծախնդիր ու կեղտ բռնող անասունի հետ ամուսնանաս ապա քո գերեզմանը դու ինքդ կփորես:  

Վերը նշված մարդու ընտանիքում մեծ մասամբ մենք անվերջ կոնֆլիկտներ, լարվածություն, ատելություն, բարկություն ու անհամաձայնություններ էինք տեսնում:  Այդ ֆիզիկապես առողջ մարդը 50 տարեկանում իր 4-րդ սրտի կաթվածից մահացավ:  Իրա ընտանիքի պատմության մեջ, նախնիների մեջ, վերջին 300 տարում ոչ ոք սրտի կաթված չէր ունեցել:  Դա հաստատ գենետիկորեն չէր:  

Բժշկության բնագավառում

Ցավոք սրտի ժամանակակից բժշկությունն էլ է այս վնասակար մտածելակերպով շարժվում:  Բժիշկները միայն մեկ կամ երկու բաների մեջ են մասնագիտացված:  Մասնագիտացումը մի կողմից լավ է քանի որ այս մարդիկ իրենց արած գործի մեջ խորացված են: Բայց սա մյուս կողմից էլ շատ վնասակար է քանի որ մարդու մարմնի անդամները իրարից անկախ չեն գործում, մարդը մեկ ֆիզիկական օրգանիզմ է ու նրա մարմնի անդամները իրար հետ փողկապակցված հարաբերություն ունեն:  Առավել ավելին, մարդու հոգին ու մարմի՛նն են իրար հետ փողկապակցված:  Մարդու շատ ֆիզիկական խնդիրներ, շատ ֆիզիկական հիվանդությունների աղբյուրները նրա հոգևոր, հոգեկան, հոգեբանական, հասարակական, ընտանեկան կյանքից են առաջանում:  Ամեն հիվանդություն լոկ վիրուսներից ու բջիջներից չի առաջանում:  Օրինակ, երեխատեր կինը բժիշկի մոտ է գնում քանի որ կոկորդի ցավ ունի ու կոկորդի վրա ուռուցք է աճել:  Բժիշկը նկարում է ու ասում է որ պիտի վիրահատեն ու ուռուցքը հանեն:  Բայց կոկորդի այդ ուռուցքը ու ցավը առաջացել է քանի որ նա մենակով 3 հատ փոքր երեխա է մեծացնում ու նրանց վրա միշտ գոռում է:  Առաջին անգամ վիրահատություն են անում ու ուռուցքը հեռացնում են:  Այստեղ խնդիրը լուծվեց, բայց խնդրի աղբյուրը չլուծվեց:  1 տարի հետո նորից է ուռուցք առաջանում:  Այս դեպքում ամուսինը որոշում է իր աշխատանքի ժամերը քչացնի, ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի հետ, ու կնոջ հետ սկսում են խորհել թէ երեխաների հետ ինչպես վարվեն որպիսի շատ չզայրանան ու գոռգոռան:  6 ամիս հետո ուռուցքը ինքն իրեն անհետանում է ու կոկորդի ցավն էլ հետը:  Ինչպես տեսնում եք, մարմնական հիվանդությունը լոկ մարմնական չէր, դրա պատճառը ընտանեկան-հասարակական էր:  Այս բանը իմ սեփական կնոջ հետ եղավ, սա մեր ընտանիքի իրական օրինակներից էր:  

Կրոնական ասպարեզում

Անցելով մեր բուն թեմային, ժամանակակից մտածելակերպը լոկ անհատական է:  Մենք ընտանեկան, հանրային դասակարգերով չենք մտածում, մենք անհատական դասակարգով ենք մտածում, բութ ու կոպիտ անհատական ձևով:  Այս պատճառով է որ Ամերիկացիների մեծ մասը բապտիստ են, հակա-մկրտական են, հակա-ընտանիքային են:  Նրանց մտածելակերպով … «իմ անձական որոշումը, Քրիստոսի հետ իմ անձնական՝ անհատական հարաբերությունն է միակ կարևոր բանը:  Իմ փրկությունը ոչ մի ձևով չի կարող այն պատճառով լինի որ իմ ծնողներն են որոշում կայացրել, կամ, Աստված իմ ծնողների ու ընտանիքի միջոցովա աշխատել որպիսի ինձ փրկի»:  Բապտիստներն ու իրանց նմանները երբեմն մակերեսային ձևով ասում են որ այո, Աստված ընտանիքների հետ էլա աշխատում, բայց նրանց համար սա այդքան կարևոր գործոն չէ ինչքան որ մարդու անհատական որոշումն է գերկարևոր գործոնը:  Բայց մենք այսպես չենք հավատում, մենք հավատում ենք որ սրանք հավասարապե՛ս են կարևոր, և՛ ընտանիքի ծնողների որոշումն է կարևոր և՛ անձի անհատական որոշումը:  Ու հենց ա՛յս պատճառով է որ ես ու կինս այդքան ջանք ու փող ու ժամանակ ենք ներդնում մեր երեխաներին քրիստոնեական կրթությամբ մեծացնելու համար:  Ես իմ երեխաների հոգևոր ձևավորումը իմ կարիերայից ու ամեն ինչից վեր եմ դասում:  Մեր զավակների ապագայի անձնական որոշումները կախված են լինելու իմ ու կնոջս կատարած ներկա որոշումներից:  Իմ ու կնոջս այսօրվա կայացրած որոշումները ազդելու են մեր երեխաների ապագայի կայացրած անձնական որոշումների վրա:  Երեխաների ապագայի ապրելաոճը կախված է իր ծնողների այսօրվա ապրելաոճից:  Եթե մեր երեխաները այսօր տեսնեն որ ես ու կինս իրար հանդեպ սեր, համբերություն, կարեկցություն ենք ցուցադրում, ապա նրանք էլ իրենց ապագա զույգերի հանդեպ այդպես կվարվեն:  Պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Աստվածաշնչի Մեկնաբանության ասպարեզում… 

Վերը նշված ատոմա-յին կռճատման մտածելակերպը նաև ազդումա աստվածաշնչի համարները մեկնաբանելու և հասկանալու վրա:  Այս տեսակի մարդիկ աստվածաշնչի մի համարը վերցնում են ու կետերի են վերածում, առաջին… սա, երկրորդ … սա, երրորդ կետ…:  Նրանք աստվածաշունչը սիստեմատիկ՝ համընդհանուր փողկապակցված ձևով չեն հասկանում:  Այս պատճառով է որ հակա-մանկամկրտական աստվածաբանների մեջ գրեթե ոչ մի սիստեմատիկ աստվածաբան չկա, նրանք ոչ մի նոռմալ սիստեմատիկ աստվածաբանության գիրք չունեն. նրանք մանկա-մկրտականությանը հավատացող աստվածաբանների գրքրից են օգտվում:  Պողոս առաքյալը իր գրքերը գրելուց երբեք չի ասում կետ համար մեկ, կետ համար երկու, համար երեք:  Աստվածաշունչը կետերի վերածելը ժամանակակից երևույթ է, սա վերը նշված ատոմային կռճատման դեֆեկտիցա գալիս:  Այս ավանդույթը միջին դարերի նոմինալիզմիցա մնացել: Պետրուս Ռամուսը (Petrus Ramus) բողոքական հավատացյալ է եղել 1500-ականներին, բայց նա նաև եղել է հումանիստ, ու կրթության մասնագետ:  Հիմնականում նա՛ է այս տրամաբանությունը հրապարակայնացրել, ասելով որ եթե ուզում ես մի բան հասկանաս ապա դա պիտի իր փոքրիկ մասնիկներին վերածես:  Ցավոք սրտի այս մտածելակերպը Ռամուսի ու մնացածների պատճառով բողոքականության մեջա ներթափանցել միջին դարերից ի վեր:  Մարդ միայն փոքրիկ բաների վրա պիտի չկենտրոնանա, նա պիտի նաև հետ կանգնի ու ընդհանուր պատկերին նայի ու դատի:   Ծառի վրա կենտրոնացողը իր շուրջի ամբողջ անտառը չի նկատում: 

Տարիներ առաջ մի մեծահարուստ հայի հետ էի զրուցում որը իրեն հպարտ էր զգում որ այդ հաջողություններին էր հասել:  Նա $600 հազար դոլարանոց Rollls Royce մեքենա էր քշում, $4 միլիոն դոլարանոց տուն ուներ Գլենդեյլ քաղաքի սարերի վրա, կիլոն $160 դոլարանոց տավարի միս էր ուտում (steak, “bourbon steak”):  Էս մարդը ամիսը $300 հազար դոլար փողա աշխատում:  Սա իհարկե ֆինանսապես մեծ հաջողությունների հասած մարդ է:  Ուղղակի, այստեղ պիտի այդ հաջողությանը հասնելու գնին նայենք:  Այս մարդը ամուսնալուծված էր:  Այդ հաջողություններին հասնելու ճանապարհին իր ամուսնությունն էր քանդուքար արել, ամուսնությունն էր զոհաբերել:  Եթե այս մարդու կյանքի մասնիկներին նայենք ապա ամեն ինչ փայլում է, հաջողություն ենք տեսնում չորս բոլորը:  Բայց նրա ընդհանուր կյանքին նայելով սա ձախողված մարդ է:  Նա անհաջող ամուսին է եղել, անհաջող հայր, անհաջող որդի, անհաջող հայ, ու հասարակության անհաջող անդամ:  

Վերանայելով մինչև այստեղ մեր քննարկածը … և ուրիշ հավելումներ

ֆիզիկական լույսը (ամենաքիչը) և՛ մասնիկներից է բաղկացած և՛ ալիքից/դաշտից, ու լույսը այս երկու ձևերով պիտի սահմանվի ու հասկացվի:  Աշխարհը ու մնացած բաները հասկանալու ամենալավ ձևը այն փոքրիկ մասնիկների վերածելով և դրանք անհատապես հասկանալով չէ:  Կյանքը Երրորդաբանական է՝ և՛ մեկը, և՛ բազումը, միաժամանակ:  Մենք կարիք ունենք և՛ կետերի և՛ դաշտերի/ալիքների:  Երրորդության վարդապետության համաձայն հասարակության մեջ մենք (անհատներս) բոլորս իրար հետ ենք կապնված, իսկ այդ կապերը ստեղծողը Սուրբ Հոգին է:  Քրիստոսի հարսը Եկեղեցին է, հավատացյալները, իսկ հարսին գտնողը Սուրբ Հոգին է:  Սուրբ Հոգին է որ հարսին Քրիստոսի համար է պատրաստում:  Սուրբ Հոգին այս աշխարհում կապեր ստեղծողն է:  Դժոխքում Սուրբ Հոգին չի լինելու որը նշանակում է որ դժոխքի բնակիչները ոչ ոքի հետ ոչ մի կապեր չեն ունենալու:  Նույնիսկ եթե նրանց մայրը կամ հայրը իրենց կողքը նստած լինի նրանք հավիտենապես իրար հետ չեն խոսելու կամ շփվելու քանի որ կապ հաստատելն ու հաղորդակցվելը անհնարին է լինելու, մարդը միան ինքն իր հետ է հաղորդակցվելու հավիտենապես, միայն ինքնա-գիտակից է լինելու իր գոյության մասին:  Այս պատճառով է որ մարդկանցով լցված դժոխքը կատարյալ մենության վայր է լինելու, ինչքան էլ որ դա պարադոքսային հնչի:

Աստվածության մեջ էլ կապեր կան, Երրրդության անդամները մեկը մեկի հետ կապվածություն ունեն:  

Եթե մեր սիրելի մոտիկ հարազատներից մեկը մեռնում է այդտեղ կապի խախտում է տեղի ունենում, կապը ամբողջովին վերջանում է, ու այդ պատճառով է որ մարդ արարածները այդքա~ն խորապես են սգում հարազատի կան մոտիկ բարեկամ/ընկերոջ մահը:  Կենդանի անասունները այդ տեսակի հզոր հկապ չունեն իրենց երեխաների հետ, այդ պատճառով նրանք իրենց մեռելներին չեն թաղում, բայց մարդիկ թաղում են, քանի որ այդ հզոր ու ինքնատիպ կապերն ունեն մեկը մյուսի հետ: 

Ադամը երրորդության անդամների հետ կապեր ուներ, Եվան էլ ուներ, ու երբ նրանք երեխաներ ունեցան այդ կապերը սկսեցին շատանալ:  Կան տարբեր տեսակի կապեր. թույլ կապեր, միջին ուժգնության կապեր, հզոր կապեր, որը կախված է նրանից թէ այդ անձը կամ առարկան ինչքան մոտիկություն ու կարևորություն ունի քեզ համար:  Մենք մեր ընտանիքի անդամների հետ կապեր ունենք, երկնքի հետ կապ ունենք, մեր տան առարկաների հետ կապ ունենք, մեր շների ու կատուների կամ կովերի հետ կապ ունենք, նույնիսկ մեր տան իրերի հետ կապ ունենք:  Այս պատճառով է որ երբ տուն ես գալիս ու տեսնում ես տունդ գող է մտել սկսում ես խորը վրդովմունք ապրել, քանի որ այդ (գող) մարդը քո կապերի վրա է հարձակում գործել: Այս կապերը իրական են, ու մեղքը այս կապերը քայքայում է:  Երբ Ադամը Աստծո հետ իր կապը կտրեց նա իր կնոջ վրա բարդեց մեղքը, երբ Կայենը Աստծո հետ իր կապը խախտեց նա իր եղբորը սպանեց:  

Երբ Աստծո հետ կապը խախտվում է բոլոր հասարակական կապերն են սկսում քայքայվել. ամուսնու և կնոջ կապերն է խախտվում, ծնողի ու երեխայի կապերն է խախտվում:  Այս պատճառով է որ եկեղեցի չհաճախող հասարակություններում սեռական անբարոյականություններն ու ամուսնական անհավատարմությունները տարածված են, երեխաների ու ծնողների մեջ եղած կապն էլ պատռված է, որը դրսևորվում է նրանց իրարից անջատված լինելուն:   Այս տեսակի հասարակություններում ծնողը, նույնիսկ մայրը, ամեն ինչ անում է որպիսի իր երեխայի հետ ժամանակ չանցկացնի, նրան մանկուց պետական մանկապարտեզ ու դպրոց շպրտելով, կամ, ամեն անգամ հարևանների հետ կոֆե խմելով:  Հայրն էլ տղերքի հետ բիսետկեն նստած ամեն օր նառդի կամ բլոտ խաղալով:  Մայրը պատճառ է բռնում որ կարիերա ունի ու պիտի աշխատի, դրա համար տանից դուրս է գալիս ու երեխայից բաժանված է լինում օրվա մեծ մասը:  Բայց իրականում այստեղ կապերն են պատռված մոր և երեխայի միջև, քանի որ մոր (կամ հոր) և Աստծո միջև են կապերը պատռված:  Բայց երբ Սուրբ Հոգին գալիս է նա ծնողների և երեխաների միջև եղած կապերը վերականգնում է (Եղիան սուրբ հոգով լցված մարդ էր, ու Նոր Կտակարանում այդ Սուրբ Հոգով պիտի այդ նշված կապերը վերականգնվեին, Մաղ 4:5-6, Ղուկաս 1:17):  Կապը նույն Ուխտն է, մարդկանց միջև կապերը վերականգնվելով ուխտերն են վերականգնվում՝ պայմանագրերը, կապակցությունները, լարերը, <<կաբելները>>:

Ես միշտ հավատացել եմ որ մեր երկրի տնտեսությունը իրապես վերականգնելու ու գեր-հզոր ու հարուստ կյանք կառուցելու համար ամենա-առաջին հերթին պետք է որ երկիրը Բողոքական քրիստոնեական իրական հավատքի դառնա:  Ու այս քայլը տեղի ունենալով նաև ընտանիքի կապերը կսկսեն կառուցվել, հետո անխուսափելիորեն հասարակության կապերը կսկսեն կառուցվել:  Ու մի-միայն ա՛յս դեպքում է հնարավոր ռեալ տնտեսական հարստության հասնել ազգային մասշտաբներով:  Ես սրա մասին ոչ մի կասկած չունեմ որ սա՛ է միակ իրական ձևը:

Այս կապերը հաստատելը փրկությունն է: Աստվածաշունչը կապերը հաստատելը և փրկությունը իրար հետ է նմանակեցնում:  Մինչ ամուսինները իրար հետ պատերազմի մեջ էին, ծնողն ու երեխան իրար հետ պատերազմի մեջ էին, փրկությունը այդ կապերը վերականգնում է:  Ու եթե փրկությունը այսպիսին է, ապա փրկությունը լոկ անհատական/անձնական բան չէ: Պատկերացրեք եթե Եդեմի Պարտեզում ադամն ու եվան առանց մեղք գործելու երեխա ունենային:  Այս երեխան Տիրոջը ճանաչող կլինե՞ր:  Իհարկե:  Որովայնի երեխան մորն է կապված, մայրն էլ Աստծուն է կապված:  Հովհաննես մկրտիչը իր մոր որովայնի մեջ ուրախությունից վեր թռավ երբ նա դեռ չծնված Հիսուսին հանդիպեց:  Հայաստանի կանայք սիրում են չծնված երեխային «սաղմ» անվանեն, քանի որ այդ ձևով երեխային սպանելը հեշտ է դառնում, եթե նրանք ուզենան նրան սպանեն աբորտով, որը նրանք հաճախ են անում:  

Հիմա եկեք վերը նշված պատմության մեջ սաղմ բառը օգտագործենք:  Հովհաննես անունով սաղմը Հիսուս անունով սաղմին է հանդիպում իրենց մոր որովայների մեջ, ու երբ Հովհաննես սաղմը ուրախությունից թռչկոտում է դա հավատքի նշան է, Հովհաննես սաղմը իր հավատքն է ցույց տալիս:  Երբ բապտիստները հարց են տալիս թէ «դու հավատում ես որ փոքր մանուկ երեխաները կարող են հավատք ունենա՞ն», ես նրանց ասում եմ որ ես հավատում եմ որ նույնիսկ իրենց մոր որովայնի մեջի (չծնված) երեխաներն են կարող հավատք ունենան:  

Հովհաննես Մկրտիչը իր մոր որովայնի մե՛ջ հավատք ուներ:  Ես չգիտեմ թէ նա ինչքան գիտություն ուներ բայց նա Հիսուսին ճանաչեց:  Նա իր սրտի մեջ հավատք ուներ:  Եթե երեխան հավատացյալի ընտանիքում է ծնվում ու բնականորեն Հիսուսին ճանաչում է ապա նա փրկվելու որոշում կարիք չունի կայացնի ապագայում, նա արդե՛ն փրկված է քանի որ Հիսուսին ճանաչում է:  Սա իհարկե հակա-մանկամկրտականների համար անհասկանալի երևույթ է քանի որ նրանց ուղեղները ոչ-աստվածաշնչական ձևով է ծրագրավորվել:  Հավատացյալի ընտանիքում իրենց ծնողների հավատքն ունեցած ու այդ հավատքով մեծացած երեխան իր կյանքում երբեք որևէ ժամանակ չի հիշում որ Հիսուսին չի հավատացել ու սիրել ու հնարավորին չափ հնազանդվել: Իհարկե նրանք մեծանալով այդ հարաբերությանը ավելի ու ավելի գիտակից և հաղորդ են լինում, նրանց գիտելիքն ու հավատքը հասունանում ու շատանում է:  

Մենք չենք ասում որ մեր երեխաները արդար են ծնվում քանի որ մենք արդար/արդարացված ենք:  Ոչ:  Մեր երեխաները մեղքով ու անօրենությամբ են ծնվում, նրանք մեռած են ծնվում:  Բայց փրկության օրինակը հետևում է ստեղծագործության օրինակին:  Աստված մեր երեխաներին մկրտում է ու նրանց Իր հետ հարաբերության մեջ է դնում:  Իհարկե նրանք կարող է մեծանան ու Եսավ դառնան, այս կապը պատռեն, բայց նրանք որովայնից են սկսում հավատալ:  Մենք մեր երեխաներին չենք մկրտում ենթադրելով որ նրանք վերստին ծնունդ են ստացել:   Մենք նրանց մկրտում ենք քանի որ ենթադրում ենք որ նրանք վերստին ծնունդ դեռ չեն ստացել:  Մենք նրանց մկրտում ենք տեսնելով նրանց վերստին ծնվելու կարիքը:  Մկրտությունը մեր երդումն ու հույսն է որ Աստված նրանց վերստին ծնունդ կտա Ի՛ր ժամանակին:  Սա մեզ տրված խոստում է ու մկրտելով մենք այդ խոստումին ենք ուզում տիրանանք: Փրկությունը լոկ անձնական բան չէ, փրկությունը այս հարաբերությունները վերականգնում է:  Երբրևէ հանդիպե՞լ ես կանոնավոր եկեղեցի հաճախող իրական հավատացյալների որոնց 5-6 տարեկան երեխաները անհավատ լինեն:  Իհարկե ոչ. նրանք հավատում են այնպես ինչպես իրենց ծնողներն են հավատում:  Նրանք իրենց ծնողներից հավատք են ստանում:  (անհավատությունը սովորաբար սկսում է երբ ծնողը սկսում է իր ուխտյալ երեխայի կրթությունն ու խրատը անհավատներին հանձնի, պետական մանկապարտեզներում ու դպրոցներում, կամ թույլ տալով որ անհավատ պապիկն ու տատիկը նրանց հետ ահագին ժամանակ անցկացնեն ու հավատքի հանդեպ կասկածներ ու ծաղրանք մտցնեն նրանց մեջ):  

Ոչ մի սխալ բան չկա երբ երեխան իր ծնողից հավատք է ստանում:  Աստվա՛ծ է այդպես կարգել: Սա Աստծո ձևն է: Աստված մարդուն միանգամից 20 տարեկան չի ստեղծում ձևավորված ուղեղով ու հավատքով ու որոշումներով, թեև որ Աստված կարո՛ղ էր այդպես աներ:  Աստված մարդուն նորածին երեխա է ստեղծում որպիսի նա իր ծնողների հավատքը ստանա, ծնողների արժեքներով ձևավորվի, ու որպիսի նրա կատարած որոշումները ծնողների՛ որոշումներով ներգործված լինեն:  Ծնողի և երեխայի հարաբերությունը իհարկե իր էտապները ունի, իր շրջանները ունի:  Երեխան մեծանալով աստիճանաբար սկսում է ավելի անհատական դառնալ, ու հետո պատանի դառնալով ավելի ու ավելի է անհատականանում, չափահաս դառնալով էլ նա ավելի ու ավելի է հեռանում իր ծնողներից ու ավելի ու ավելի է մոտենում Երրորդությանը: (որոշները մինչև 60 տարեկան իրենց ծնողներից կախում ունեն, միշտ մամայի բալա են մնում):  

Սա վերջաբանական բնույթ ունի, կյանքի վերջաբանությունն է:  Նրանք ովքեր մեր կայքի վրայի վերջաբանության շարքի հոդվալներն են կարդացել այս վարդապետությանը արդեն ծանոթ կլինեն:  Ու իմաստուն հավատացյալ ծնողը հենց սա՛ պիտի ցանկանա:  Որ իր երեխան աստիճանաբար իրանից ավելի ու ավելի քիչ կախում ունենա ու ավելի ու ավելի ուղղակիորեն Երրորդությանը կապնվի:  Ես հենց ա՛յս պատճառով եմ դեմ պետությունից նպաստներ ստանալուն:  Եթե երեխան տեսնի որ ծնողը պետությունից նպաստներ է ստանում ապա նա՛ էլ հետագայում այդ կախվածության մեջ կմտնի:  Նա իր ամեն կարիքների համար Աստծուց կախում ունենալու փոխարեն պետությունից կախում կունենա, ու բնականաբար նրա աղոթքի կյանքն էլ իր ծնողների աղոթքի կյանքի պես չքավոր կլինի:  

Exit mobile version