Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Աստծո Խոսքը և Պետական Զինվորական Զորակոչը

Աստծո Խոսքը և Պետական Զինվորական Զորակոչը

Ամեն անգամ մի կարևոր հարցի մասին խոսելիս մենք՝ հավատացյալ քրիստոնյաներս, պետք է Աստծո խոսքին դիմենք այդ հարցի պատասխանը փնտրելու համար:  Աստծո խոսքը ոչ մի կարևոր հարցի առջև մեզ անպատասխան չի թողնում:  Անհավատներն ու կիսա-հավատացյլաները Աստծո խոսքից դուրս ամեն ի’նչն են օգտագործում հարցերի պատասխանները ստանալու համար.  Նրանք երբեմն հանրային կարծիքի վրա են հիմնվում, երբեմն իրենց բանականության, երբեմն <<կարդացած մասնագետների>>, ու հազար ու մի ոչ-աստվածաշնչական մարմնային ու երբեմն դիվային աղբյուրների վրա են հիմնվում պատասխանների ու լուծումների համար, լինեն դրանք անձնական, ընտանեկան, եկեղեցական թէ ազգային մասշտաբների հարցեր:  Այս հոդվածում մենք պատասխանելու ենք այն հարցին թէ արդյոք պետական/ազգային զինվորական զորակոչը աստվածաշնչական է թէ ոչ:  Այս հոդվածը իհարկե գրվում է հավատացյալների համար, ովքեր Աստծո խոսքի վերջնական իշխանությանն են հավատում ու պատրաստ են իրենց դոգմաներն ու դիրքերը փոխեն եթե Աստծո խոսքը նրանց այլապես է ուսուցում:   Ով որ Աստվածաշունչ երբեք չի ուսումնասիրում, կամ, Աստծո խոսքի համար մեծագույն հարգանք չունի, այս հոդվածը նրանց համար ուղղակի ժամանակի ու նեռվերի կորուստ է լինելու, այնպես որ այդ զանգվածին ես խորհուրդ չէի տա այս հոդվածը կարդալու: 

Ի տարբերութուն ժողովրդի մեջի պահպանողական կամ ազատամիտ խմբերի, դաշնակցականների, ռամկավարների, հանրապետականների, փաշինյանականների, առաքելականների, քոչարյանականների ու մնացած այլ անհավատ խմբերի, իսկական հավատացյալը պետք է զորակոչի հանդեպ իր տեսակետը քաղի մի-միայն Աստվածաշնչից, ու ոչ թէ ինչ որ ազգային-պարտք կամ ազգային-անվտանգություն կամ աշխարհադրական-անբարենպաստ-դիրք ասած բաներից:  Զորակոչի թեմայի համար հավատացյալի միակ մտահոգությունը պետք է Աստծո հրամաններն ու օրենքները լինեն:  Այստեղ շատ հավատացյալների համար սա քննություն կլինի, թէ արդյոք նրանք հավատում են Աստծո խոսքին ու օրենքին որպես ճշմարտության միակ չափանիշ:  Սրա համար դժվար գիտություն պետք չէ, մարդ կամ հավատում է կամ էլ չի հավատում: 

Հավատացյալի համար զորակոչի կամ աստվածաբանական հարցերի կամ որևէ այլ հարցի պատասխաններն ու լուծումները պետք է միայն-Աստվածաշնչի վրա հիմնվեն, Աստվածաշունչը լինելով որպես միակ և վերջնական իշխանությունը: 

Իհարկե շատերը այս տեսակետի հետ համաձայն չեն լինի, քանի որ շատերը կամ երբեք Աստվածաշունչ չեն կարդացել կամ էլ մեկ անգամ ձևական են կարդացել, ու շատերը երբեք անձնական սերտողություններ չեն անում, ու ապշած են թէ ինչպես է մարդ կարող այս կարևոր ազգային հարցերի պատասխանները Աստվածաշնչի մեջ գտնի: 

Դե, մենք այդպես ենք շարժվում, Աստծո խոսքը մեր միակ ու վերջնական իշխանությունն է, ու ինչպես արդեն ասացինք, այս հոդվածը ամեն մարդու համար չի գրված:  

Տիմոթեոսին գրելով Պողոս առաքյալն ասում է որ <<Բոլոր գրվածքները Աստված-շնչված են և օգտակար են ուսուցելու, հանդիմանելու, արդարության մեջ ուղղելու և խրատելու համար, որպիսի Աստծո մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի համար>> (2 Տիմոթ 3.16-17):  Աստվածաշունչը բավարար է, այն Աստծո մարդկանց/հավատացյալներին պատրաստում է ամեն լավ գործի համար, ներառյալ ազգային ու քաղաքական հարցերի բարի գործերի համար:  Առավել ավելին, և՛ Հին Կտակարանն է Աստված-շնչված և՛ Նոր Կտակարանը, և երկուսն էլ օգտակար են:  Պողոսը <<Բոլոր Գրվածքներ>> ասելով հերքում է այն ժամանակակից տարածված հավատքը որ միայն Նոր Կատակարանն է մեզ վերաբերվում:  Բայց մենք հավատում ենք որ Հին կտակարանում հռչոակված օրենքները, որոնք Նոր Կտակարանում չեղյալ չեն հայտարարվել, դեռ ուժի մեջ են բոլոր հավատացյալների համար: 

Աստծո խոսքի վերջնական ու միակ իշխանության իրականության փաստը ցուցադրելուց հետո հիմա եկեք ազգային զորակոչի թեմային անցնենք, ու մենք այս հարցին մոտենալու ենք 8-րդ Պատվիրանի տեսակետից: 

Ելից 20.15, <<Մի գողացիր>> կամ, <<Դու չպետք է գողանաս>>:  Սա ութերրորդ պատվիրանն է: 

Ազգային զորակոչին վերաբերող ամենա-առաջին համարը Ութերորդ պատվիրանն է, որը գողությունը արգելում է:  Սկզբում, այս պատվիրանի իմաստին վերաբերող երկու սխալ հասկացողություններ պետք է մեջտեղից վերացնենք որպիսի ութերորդ պատվիրանը հասկանանք:  Առաջին, այս պատվիրանը լոկ նյութական ունեցվածքին չի վերաբերում:  Բնագրերում օգտագործվող <<գողանալ>> բառը (תִּֿגְנֹֽ֔ב׃ – թգնբ, կամ թգընօբ) այստեղ և՛ ապրանքների է վերաբերում և՛ անձերի:  Մասնավորապես Ելից 21-16-ում մենք տեսնում ենք <<մարդա-գողություն>> բառը, առևանգելը, որը մահապատժի ենթակա հանցագործություն է:  Այստեղ պարզ է որ ութերորդ պատվիրանը ոչ միայն ապրանքներ գողանալն է արգելում այլ նաև անմեղ անձանց հավաքել կամ տեղաշարժելը, իրենց կամքի հակառակ: 

Երկրորդ սխալ պատկերացումն այն է որ Տասը Պատվիրանները, ներառյալ ութերորդ պատվիրանը, միայն անհատներին են վերաբերում և ոչ թէ պետություններին:  Պետությանը Տասը Պատվիրաններից բացառելը ցույց է տալիս թէ ժողովուրդը պետությանն ու իշխանավորներին ինչքան են աստվածացրել, քանի որ նրանք պետական պաշտոնյաներին աստվածային հատկանիշներ են վերագրում, ասելով որ նրանք՝ իրենց պետական և անձնական դերերում, Աստծո օրենքի պահանջներից ազատված են:  Բայց Աստծո պատվիրաննրը և՛ անհատներին են պարտավորեցնում, և՛ պետություններին, առանց բացառության:  Պաշտոնյաներին ու պետություններին հրամայվում է որ նրանք չգողանան, չսպանեն, չնախանձեն, չխաբեն, ու որևէ այլ բան չանեն որոնք Աստծո օրենքը արգելում է անելու:  Հարկ հավաքող Զաքևոսը պետական պաշտոնյա էր որը մարդկանցից գողացել էր, ու հե՛նց նա ապաշխարհեց ու վերստին ծնունդ ունեցավ, նա անմիջապես Աստծո օրենքի առջև իր ենթակայությունը ընդունեց:  Աքաբ թագավորը/վարչապետը խախտեց վեցերորդ, ութերորդ և տասերորդ պատվիրանները, Նաբովթի այգին ցանկանալու հանցանքի մեջ:  Ղուկաս 3.14-ում Հովհաննես մկրտիչը մասնավորապես Աստծո օրենքն է գործադրում պետական պաշտոնյային (Հերովդես) պատասխանատվության կանչելու համար (շնության մեղքի համար), որի համար պաշտոնյան նրան գլխատում է:  Աստվածաշնչում ոչ մի համար չկա որտեղ ասվում է որ Պետությունը կամ պետական պաշտոնյաները Աստծո օրենքից վեր են:  Ու Աստծո օրենքը, ինչպես արդեն տեսանք, արգելում է մարդա-գողությունը:  Ու հենց ա՛յս համատեքստի մեջ մենք կարող ենք հռչակել որ ստիպողական զորակոչը մարդա-գողություն է:  Երբ մի անձ գնում ու մարդ է առևանգում, ու երբ պետությունն է զորակոչ անում, այս երկու հանցագործությունների միջև ոչ մի բարոյական տարբերություն չկա:     Սրանք երկուսն էլ մահապատժի արժանի հանցագործություններ են: 

Աստված մեզ լոկ ընդհանրացված սկզբունքներ չի տվել իր օրենքում, Նա միայն չի ասում <<դու չպիտի գողանաս>>:  Աստծո խոսքը այս պատվիրանը տալով այնուհետև անցնում է մասնահատուկ օրինակների, թէ գողություն ասած բանը ինչ է նշանակում ու դրա դեմ մասնահատուկ հրամաններ է տալիս, ու մասնահատուկ պատիժներ է նշանակում տարատեսակ գողությունների համար: 

Ութերորդ պատվիրանի հետ կապված ամենա-կենտրոնական տեքստերից մեկը 1 Թագավորած 8.10-18-ն է  

<<Եվ Սամվելը Տիրոջ բոլոր խոսքերը հաղորդեց ժողովրդին ովքեր նրանից թագավոր էին ուզում իրենց համար:  Եվ նա ասաց, <<Ձեզ վրա իշխող թագավորի իրավունքը այս է լինելու:  Նա ձեր որդիներին կվերցնի ու կտանի ծառայեցնելու իր ձիակառքերի ու ձիերի հետ, ու նրանք դրանց առջևից կվազեն:  Թագավորը ձեր որդիներից ոմանց կնշանակի որպես հազարների հրամանատարներ ու հիսունների հրամանատարներ, և ուրիշներին կնշանակի հերկելու իր հողերը և հավաքելու իր բերքերը, և դեռ ուրիշներին էլ կնշանակի պատերազմի զենքեր և իր ձիակառքերի համար մասեր արտադրելու համար:  Նա ձեր դուստրերին կվերցնի լինելու օծանելիքագործ, խոհարար և հացթուխ:  Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին:  Եվ ձեր ցանքերից ու այգիներից տասանորդ է վերցնելու և տալու է իր ներքինիներին ու ծառաներին:  Եվ վերցնելու է ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն երիտասարդներին, ձեր ավանակներին, ու իր գործի համար է ծառայեցնելու:  Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ստրուկները:  Ու երբ այդ օ՛րը գա, դուք աղաղակելու եք որպիսի ձեր ընտրած թագավորից ազատվեք/թեթևանաք, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ>>:

Այս տեքստը շատ կարևոր է նրանով որ սա ոչ միայն հակադրություն է դնում մինչ այդ գոյություն ունեցող Եբրայական Հանրապետության և հետագայի թագավորության միջև, այլ որ այս տեքստը նաև հակադրություն է դնում Քրիստոնեական կառավարության և հակա-քրիստոնեական կառավարության միջև:  Իսրայելացիները Սամվելից թագավոր էին պահանջում <<ինչպես որ մնացած բոլոր ազգերն ունեին>>:  Եվ Աստված Սամվելին ասում է որ նրանք <<ոչ թէ քեզ են մերժել այլ Ինձ են մերժել որպես իրենց թագավոր>>:  Նրանք Աստծո կառավարությունը մերժել էին, նախընտրելով  մարդու անաստված կառավարությունը:  Նրանք վերջիվերջո ստրուկ էին դառնալու այդ հակա-քրիստոնեական պետությանը, ու նրանք դեռ զլանում էին լսելու Սամվելի պարզ զգուշացումներին որ նրանք շուտով ստրուկ էին դառնալու: 

Այս տեքստում երկու շատ բացահայտ բաներ կան որոնք համենայն դեպս պետք է նշվեն:  Վերևում մենք արդեն շեշտեցինք որ բոլոր մարդիկ ու հաստատությունները ենթակա են Աստծո օրենքին:  Հիմա մենք պետք է շեշտենք այն երկու բացահայտ կետերը որ այս տեքստը Իսրայելացիների համար զգուշացում է, և այն հայտարարությունը, որ Աստված դատապարտում է նրանց կայացրած այդ որոշումը:  Առաջին հերթին, սա զգուշացում է:  Աստված հրեական պետությանը արդե՛ն իսկ Աստծո կողմից կառավարություն էր տրվել որը այսպիսի բաներ չէր անում, իրավունք չուներ այդպիսի բաներ անելու, ինչպես որ Աստված է զգուշացնում որ պիտի տեղի ունենար:  Դու մեկին բացականչելով չեզ զգուշացնի ասելով <<Զգույշ, գնացք է գալիս>>, եթե այդ մարդու վրով գնացքը արդեն անցել ու նրան երկու մասի է բաժանել:  Երկրորդը, Աստված բացահայտորեն դատապարտում է այն գործերը որոնք ապագա թագավորները (պետությունները) պիտի անեին:  Մենք վերևում արդեն նշեցինք թէ Աստված ինչպես դատապարտեց ապագա Աքաբ թագավորին, որի մասին այստեղ Սամվելն է մարգարեանում:  Աստված չի հրամայում, թույլ տալիս, հաստատում այն պետական գործերը որոնք այստեղ են հիշատակվում, և այն կառավարությունը որը Աստված էր հրեաների համար հիմնադրել ոչ մի իրավունք և իշխանություն չուներ այս բաներն անելու: 

Իսկ պետության ո՞ր գործողություններն են այս տեքստում դատապարտվում:  ԶՈՐԱԿՈ՛ՉԸ (11, 12, 16 համարներում), չափից շատ հարկերը՝ տաս տոկոս և ավելին (15, 17 համարներ),  անշարժ գույք բռնագրավվելու և անշարժ գույքի հարկերը (14, 16), այսպես կոչված ազգային ծառայությունը կամ ստիպողաբար արվող աշխատանքը (12, 13), մարդու մասնավոր ունեցվածքը վերցնելն ու ուրիշներին բաժանելը/պետական նպաստները  (14), և անսանձ քաղաքական իշխանությամբ հարկադրված ստրկությունը (17):  Այս տեքստը քաղաքական կառավարության/պետության թեման Աստվածաշնչական տեսակետից քննարկելու համար կենտրոնական տեքստ է, քանի որ սա մեկիկ մեկիկ թվում է այն մասնահատուկ ձևերը որով ոչ-քրիստոնեական պետությունները ութերորդ պատվիրանն են խախտում:  Այս տեքստում վեց անգամ կրկնում է <<նա կվերցնի>> արտահայտությունը:  Պետությունը և պետական աշխատողները ութերորդ պատվիրանն են ոտնահարում տղամարդկանց ու կանանց զորակոչի հարկադրելով, նրանց ստիպելով որ նրանք ձրի աշխատանք կատարեն տարիներով, ժողովրդի վրա տաս կամ ավելի տոկոս հարկեր դնելով, մասնավոր անշարժ գույք բռնագրավվելով, ուրիշների ունեցվածքը վերցնելով ու դա պետական նպաստների ձևով բաժանելով ուրիշներին, և վերջիվերջո ժողովրդին ամբողջական ստրկության ենթարկելով: Աստվածաշնչի ուրիշ համարներում էլ մի քանի տարբեր ձևեր են նշվում որով նախարարները այս պատվիրանն են ոտնահարում կաշառքներ վերցնելով և փողը արժեզրկելով, որը անտեսանելի հարկ և գողություն է ժողովրդից:  Այստեղ շատ բացահայտ պարզ է որ ութերորդ պատվիրանը ազգային Զորակոչը արգելում է, դա պարզապես գողություն է, կողոպուտ:  Բայց կասկածամիտներին համոզելու համար մենք հաջորդ տեքստին կանցնենք: 

2 Օրինաց 20.5-8

(սա պատերազմ գնալուց առաջ արված հայտարարություն էր)

<<Պաշտոնյաները պետք է ժողովիդին ասեն, <<Կա՞ որևէ մեկը որ տուն է կառուցել և այն դեռ չի նվիրաբերել/բնակարանամուտ եղել:  Թող նա տուն գնա, հանկարծ նա պատերազմում չզոհվի ու մեկ ուրիշը անի նվիրաբերությունը(այսինքն, դրան տիրանա):  Կա՞ մեկը որը խաղող-այգի է տնկել և դրա բերքը դեռ չի վայելել:  Թող նա տուն վերադառնա, հանկարծ նա պատերազմում չզոհվի ու մեկ ուրիշը վայելի այն:  Կա՞ մեկը որը մի աղջկա հետ է նշանվել ու դեռ չի ամուսնացել, թող նա տուն վերադառնա հանկարծ պատերազմում չզոհվի ու մեկ ուրիշը այդ աղջկա հետ չամուսնանա>>:  Այնուհետև պաշտոնյաները պետք է ավելացնեն ասելով, <<կա՞ մի մարդ որը վախենում է կամ թուլասիրտ է, թող նա տուն վերադառնա որպիսի իր եղբայրներին/զինակիցներին նաև թուլասիրտ չդարձնի>>: 

Այս համարները մեզ Եբրայական պետության մեջ ռազմական ծառայության մասին մասնահատուկ տեղեկություններ են տալիս:  Այստեղ մարդկանց չորս դասակարգ կա որոնք կարիք չունեն բանակում ծառայեն, ու այստեղ <<մարդ>> ասելով ամեն դեպքում տղամարդկանց է վերաբերում, կանայք ընդհանրապես իրավունք չունեն զինվոր դառնալու կամ պատերազմին <<կինետիկ>> ձևով մասնակցելու:  Դասակարգերը հետևյալն են

  1. Նրանք ովքեր նոր տուն են կառուցել/գնել
  2. Նրանք ովքեր նոր խաղող-այգի ունեն
  3. Նրանք ովքեր նշանված են, և
  4. Նրանք ովքեր վախենում են:

Աստվածաշնչի որոշ մեկնաբաններ այս համարները այնպես են բացատրում են կարծես թէ այս չորս դասակարգի տղամարդիկ ստիպված չէին ծառայելու բանակում, բայց եթե ցանկանային ապա կարող էին ծառայել:  Բայց երկու պատճառներ կան որոնք այս տեսակի մեկնաբանությունը անհնարին են դարձնում:  Առաջին, այդ տեսակի մեկնաբանությունը հակասում է այն համարների իմաստներին որոնք մենք արդեն սերտել ենք որոնք ցույց են տալիս որ Եբրայական հանրապետությունում Զորակոչ գոյություն չուներ:  Իսրայելը իրավունք չուներ մշտական բանակ ունենալու, նրանք միայն մարդկանց կամավոր կանչում էին ծառայելու պատերազմի ժամանակ:  Երկրորդ, այս համարներում մեր թեմային վերաբերող բայերը հրամայական եղանակով (יֵלֵ֖ךְ  յելեկ) են օգտագործվում:  Պաշտոնյաներին հրամայվու՛մ է որ նրանք այդ տղամարդկանց ասեն <<Վերադարձեք/գնացեք տուն>>, ոչ թէ, եթե ուզում եք ապա կարող եք տուն գնալ ու պատերազմի չմասնակցել:  Այս չորս դասակարգերի տղամարդկանց կատեգորապես արգելվում է պատերազմի մասնակցելու, նրանք նույնիսկ իրավունք չունեն կամավոր կերպով բանակին միանան ու ծառայեն, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ: 

Ու այստեղ հետաքրքիր է նկատել թէ ինչու:  Առաջին երեք դասակարգերի դեպքում մեզ բացահայտորեն ասվում է որ այս մարդկանց անձնական/մասնավոր շահերը՝ իրենց տներ, այգիների բերքը, և կանանց վայելելու շահերը գերազանցու՛մ են ազգի հանրային շահերին, ազգային շահերին:  Այս ճշմարտությունը անհավատների ու կիսա-հավատացյալների համար ապշեցուցիչ մի բան է, անընդունելի է:  Բայց այս ապուշների համար Աստծո խոսքի ամեն կարևոր բանն է անընդունելի, նրանք նույնիսկ չեն ուզում ընդունեն որ իրենց բարի գործերով չեն փրկվում, իրենց ջանքերով չեն փրկվում, այլ՝ մի-միայն Քրիստոսի արյունով են փրկվում, մեկ ուրիշի՛ արած գործով ու ապրած կյանքով են փրկվում:  Այս սոցիալիստ ապուշները հավատում են որ բոլո՛րն են օրինականորեն երկրին ինչ որ մի բան պարտք, հասարակական պարտք ունեն, ու պետությունը իրավունք ունի նրանցից այդ պարտքը պահանջելու:  Մինչդեռ Աստծո Խոսքը բացահայտորեն հայտարարում է որ այս կենցաղային հաճույքները վայելելու նրանց իրավունքը ավելի կարևոր է քան թէ ազգային պարտք կոչված բանը:  Ու այս փաստը շատ ավելի հատկանշական է եթե հիշենք որ Հին Կտակարանի Իսրայելը Աստծո ընտրյալ ժողովուրդն էր ու նրանց կռված պատերազմները սուրբ պատերազմներ էին որոնք Խոստացված Երկրի հողերը նվաճելու համար էին արվում և Աստծո դատաստանը իրագործելու համար էին:  Ու զորահավաքի վրա դրված այս սահմանափակումները դրվում են Իսրայելի այդ պատերազմները սկսվելուց առաջ:  Ու եթե անձնական շահերը գերազանցել են ազգային շահերին ա՛յդ իրավիճակում, ապա նրանք հազար անգամ են գերազանցում մեր ժամանակների ազգային/հանրային շահերին, երբ ոչ մի ազգ Աստծո ընտրյալ ազգը չէ ու ոչ մի սուրբ պատերազմներ չկան, ու նվաճելու ոչ մի Խոստացված Երկիր/հողեր չկան:

 Վերջին դասակարգի մարդկանց դեպքը շատ ավելի հատկանշական է:  Ի տարբերություն հիշատակված առաջին երեք իրավիճակների, այս մարդիկ տուն էին ուղարկվում ոչ թէ իրենց անձնական հաճույքների համար, այլ այն պատճառով որ բանակում նրանց ներկայությունը արմատահան կաներ մնացած զինվորների բարոյական պատրաստվածությունը, քաջությունը:  Առավել ավելին, մինչ առաջին երեք իրավիճակները օբյեկտիվ են, վերջին իրավիճակը ամբողջովին սուբյեկտիվ է:  Շատ հեշտ էր որոշել թէ ով նոր տուն կամ նոր նշանած կամ նոր այգի/բիզնես ուներ, բայց վերջին դասակարգի կարգավիճակը՝ երկչոտությունը, մի-միայն կարող էր որոշվել այդ անձով, այդ անհատով:  Եթե մենք նույնիսկ ենթադրենք այն հավանականությունը որ այս բոլոր համարները սխալ ենք հասկացել ու Եբրայական հանրապետությունում կարող էր պետական զորակոչ լիներ, ապա այս վերջին դասակարգի որակավորումը ամբողջովին կործանում է այդ հավանականությունը, քանի որ անհնար է զորակոչի ենթարկել այն անձին որը ինքն է դատավորը այն բանի թէ արդյոք ինքը որոկավորված է ծառայության գնալու. միակ և վերջնական որոշողը անհատն է այստեղ:  Երկչոտներին բացառող ռազմական ծառայությունը պե՛տք է որ կամավորական ծառայություն լինի:  Առավել ավելին, Աստծո խոսքը նույնիսկ թույլ չի տալիս երկչոտներից պահանջեն որպիսի նրանք որևէ այլ քաղաքացիական ծառայություն կատարեն:  Ոչ ոք իրավունք չուներ նրանցից պահանջեր ռազմական բեռնատար մեքենա վարելու, կառտոշկա կչպելու, ականապատ տարածք մաքրելու, կամ շաբաթորյակի մասնակցելու:  Նրանք, ինչպես որ առաջին երեք դասակարգերի մարդիկ էին, հրամայվում էին տուն վերադառնալու:

Այստեղ որոշ հավատացյալներ կասեն որ այս օրենքները Հին Կտակարանային են ուստի սրանք մեզ չեն վերաբերվում քանի որ մենք Նոր Կտակարանի ռեժիմի ներքո ենք ապրում:  Այս մտածելակերպը իհարկե այլասերված մտածելակերպ է: Այս մտածելակերպով են մտածում Դիսպենսեցիոնալիստները, կարճ ասած, Դիսպիները:  Նրանք Աստվածաշունչը՝ Աստծո Խոսքը, մաս մաս են անում ու Հին ու Նոր Կտակարաները իրարից կտրում են:  Այսպիսի բան անողը դիվային անձնավորություն է ու Սատանայի արքայությունն է առաջ տանում: Երբեմն այս Դիսպիները ասում են որ միայն ա՛յն Հին Կտակարանային օրենքներն են մեզ վերաբերվում որոնք Նոր Կտակարանում կրկնվել են, նորից են գրվել:  Օրերից մի օր այս տեսակի մի հավատացյալի՝ ճեմարանի ուսանողի, հարցրեցինք թէ արդյուք նույն հայր ու մայր ունեցող քույր ու եղբայրը կարող են իրար հետ ամուսնանա, քանի որ միայն Հին Կտակարանն է այդպիսի ամուսնությունը արգելում ու Նոր Կտակարանում դրա մասին ոչինչ չի գրված, ու մենք ապշած մնացինք երբ այս տղան ասաց որ այո, քույրն ու եղբայրը կարո՛ղ են իրար հետ ամուսնանան քանի որ Նոր Կտակարանում Հին Կտակարանի այդ օրենքը/արգելքը չի կրկնվում:  Բայց այս տեսակի հավատացյալները բոշկեն հակառակ կողմից են բռնում: 

Մենք հավատում ենք որ Հին Կտակարանի միայն ա՛յն օրենքները մեզ չեն վերաբերում որոնք Նոր Կտակարանում չեղխալ են հայտարարվել, մնացած բոլորը մեզ վերաբերվում են:  Այսինքն, եթե մեկը ուզում է ասի որ վերը նշված Հին Կտակարանի զորակոչի օրենքները մեզ չեն վերաբերում ապա նա պետք է Նոր Կտակարանից ցուցադրի թէ այդ օրենքները որտեղ են չեղյալ հայտարարվել:  Նոր Կտակարանը կարիք չունի ՀԿ-ի բոլոր օրենքները մեզ համար կրկնի:  Եթե ՆԿ-ը լուռ է այս կամ այն հրամանի/օրենքի մասին ապա ՀԿ-ի այդ օրենքները մեզ վերաբերում են:  Ութերորդ պատվիրանը ՆԿ-ում ոչ մի տեղ չեղյալ չի հայտարարվում, ու ոչ էլ պետության կառավարությանը վերաբերող օրենքներն են չեղյալ հայտարարվում: 

Հռոմեացի 13.3-7-ում Պողոս առաքյալն ասում է որ պետությունը տեռոր է նրանց համար ովքեր սխալ են գործում, ովքեր չարիք են անում, ոչ թէ նրանց համար ովքեր ճիշտն են անում:  Օրինական պետությունը Աստծո ծառան է որը ժողովրդին պետք է ծառայի, որը Աստծո օրենքը պիտի գործադրի նրանց համար ովքեր ճիշտն են անում և նրանց դեմ ովքեր Աստծո օրենքն են խախտում: 

Այստեղ Պողոսը ասում է որ օրինական պետությունը երկու նպատակի պիտի ծառայի՝ չար-գործողներին պատժելով և բարի-գործողներին գովաբանելով:  Պետությունը այս երկու գործերից բացի ուրիշ ոչնչով իրավունք չունի զբաղվելու:  Աստվածաշունչը պետությանը ոչ մի իրավունք չի տալիս որ այն ժողովրդի համար ապահովի ձրի բժշկություն, նպաստներ, ձրի կրթություն, էժան տրանսպորտ, փոստային ծառայություն, էժանացված կոմունալ ծառայություններ, և այլն:  Եթե պետությունը այս բաներով է զբաղվում ապա կարող եք վստահ լինել որ այդ երկրի հասարակությունը դիվային է, թշվառ, ապուշ, պոռտաբույծ, նվնվացող, ինքնա-խղճահար, աղքատ, մշտական պարտքերի տակ, բարձր քանակի ամուսնալուծություններով, կոտրված ընտանիքներով, կոտրված հասարակական և ընտանիքային կապերով: 

Առողջ քրիստոնեական հասարակության մեջ այս տեսակի ծառայությունները պետք է ապահովեն ընտանիքը, եկեղեցին, բիզնեսային ձեռնարկությունները, ոչ թէ պետությունը:  Աշխարհի գրեթե ամեն երկիր մոտ 90 տարի առաջ սկսեցին իրենց ժողովրդի աշխատավոր և արդյունավետ հատվածի վրա հսկայական հարկեր դնելով, ու նաև փող տպելով, ժողովրդի մյուս մասին ձրի պետական նպաստներ, ձրի կրթություն, թոշակ, բժշկություն և այլը տրամադրել:  Ու աշխարհի այս բոլոր երկրները աստիճանաբար ավելի ու ավելի են խրվել հսկայական պարտքերի տակ:  Ու երբ նրանք այլևս հարկերը բարձրացնելու տեղ չունեն նրանք սկսում են օդից փող տպեն, որը փողն է արժեզրկում: 

Ամերիկայում այս սոցիալիստական գործընթացքը սկսեց 1930-ականներին, և Ամերիկայի պետական պարտքը կազմում է մոտ 220 տրիլիարդ դոլար:  Ով որ չի հասկանում թէ սա ինչ թիվ է, սա մի պարտք է որը երբեք հնարավոր չի լինի փակել:  Որը իհարկե այս բոլոր երկրներին տանում է ամբողջական հասարակական փլուզման ու նույնիսկ համաշխարհային պատերազմի ուղղությամբ:  Հումանիզմը միշտ է վերջում փլուզվում: 

Բայց վերադառնալով զորակոչի մեր բուն թեմային, Պողոս առաքյալի խոսքերով պետության միակ դերը պետք է լինի լավ մարդկանց գովաբանելը և չարերին՝ հանցագործներին պատժելը:  Սա նշանակում է որ պետությունը իրավունք չունի անմեղ մարդկանց պատժի նրանց ստիպելով որպիսի նրանք տարիներով պետական բանակում ծառայեն անվճար ձևով, ստրուկի պես, կամ մեկ այլ պետական ծառայությամբ զբաղվեն անվճար ձևով:  Սա աստվածաշնչական սկզբունք է, աքսիոմ է, առանց հանցանքի պատիժ չպետք է լինի:  Զորակոչի չմասնակցելը հանցանք չէ:  Մարդկանց երկու տարով ստիպելով որ նրանք ստրկությամբ զբաղվեն պետության համար նշանակում է որ անմեղին պատժում են, անմեղին ստրկության են ենթարկում:  Հայաստանի ժողովուրդը բողոքական քրիստոնյա չեն, Աստվածո խոսքը սերտած չեն, որը նշանակում է որ չենք կարող նրանցից այն սպասումները ունենալ որ նրանք խելացի ժողովուրդ լինեն ու այս չարիքը կարողանան տեսնեն ու դատեն: 

Այս ժողովուրդը ոչ մի խնդիր չեն տեսնում ձրի պետական նպաստներ ստանալու, ձրի պետական բժշկություն, թոշակ, և այլ ծառաություններ ստանալու մեջ:  Սրանք կատարյալ ԱՊՈՒՇ են:  Ու ես կարող եմ հայտարարել որ ինչքան որ այս ժողովուրդը այս ապուշ մտածելակերպով շարժվեն այդքան մեր երկիրը այս թշվառ ու ստորացված վիճակում կմնա:  Սրա համար մի քանի սերունդ է պետք, այս դիվային հոգեբանությունը մեր հասարակության մեջից հանելու համար:

Ուստի, այստեղ մենք պետք է այս պարզ սկզբունքը հայտնենք՝ որ առանց հանցանքի պատիժ չի կարող լինի:  Զորահավաքը կամ որևէ այլ ազգային ծառայության պահանջը անմեղներից ստիպողաբար ձրի աշխատանք է պահանջում, ազատազրկման սպառնալիքով նրանց հանդեպ ովքեր դա կմերժեն:

Առավել ավելին, Հռոմեացի 13-ը այն ամենա-հարմար տեղն է որտեղ Պողոսը կարող էր Պետության կողմից ժողովրդի հանդեպ ստիպողական բաներ անելու իրավունքի մասին խոսեր, բայց Պողոսը այդ առումով լուռ է մնում, դրա մասին ոչինչ չի գրում: 

Եթե պետության գոյության, պատասխանատվությունների և իշխանության տիրույթի մեջ տարբերություն է տեղի ունեցել Հին Կտակարանի ժամանակներից դեպի Նոր Կտակարանի ժամանակները, ապա Պողոսը դրա մասին կնշեր այս համարներում:  Պողոսի լռությունը, ու նաև ամբողջ Նոր Կտակարանի լռությունը այս առումով մեզ շատ բաներ է ասում.  Կյանքին, պետությանը, հասարակությանն ու անհանտներին կառավարող Հին Կտակարանի օրենքները դեռևս ուժի մեջ են: 

Հին Կտակարանի օրենքները Աստծո ստեղծած բոլոր մարդկությանն են վերաբերում, ու նրանց ունեցած բոլոր կառավարություններին:  Աստված ոչ ոքի ինքնավարություն չի տվել, լինեն դրանք անհատներ, ազգեր թէ դրանց ծառայող պետություններ: 

Այստեղ <<ծառայող>> բառը դիտավորյալ եմ օգտագործում, քանի որ Աստծո լիազորած միակ օրինական պետությունը ժողովրդին ծառայող պետություն է, ոչ թէ ժողովրդին իշխող ու կառավարող:  Բռնատերերն են իշխում, բռնատերերն են ժողովրդին ազատություն տալիս, բռնատերներն են ժողովրդին թելադրում թէ նրանք իրենց երեխաներին ինչ տեսակի կրթություն են կարող տալ:  Աստվա՛ծ է մարդուն ազատություն տվել, ոչ թէ պետությունը: 

1 Թագավորաց 8, 2 Օրինաց 20, և Հռոմեացի 13-ում բերված համարները բոլորն էլ հիմնվում են Ութերորդ պատվիրանի հրամանների վրա, թէ պետությունը իրեն ինչպես պիտի պահի:  Նոր Կտակարանը ոչ մի տեղ չի նշում որ Ութերորդ պատվիրանը չեղյալ է հայտարարվել, որ Աստված հիմա հավանություն է տալիս պետական զորակոչին կամ այլ ազգային ձրի ծառայությունների, որ թէ Աստված հիմա թույլ է տալիս որ պետությունները անհատներին կարողանան փողոցներից կամ իրենց տներից առևանգեն և նրանց բռնի ուժով ստրկության ենթարկեն:  Եթե Աստված իր հրամանները չեղյալ չի հայտարարել, ինչպես որ Հին Կտակարանի ծիսային և ուտեստեղենի օրենքներն է չեղյալ հայտարարել, ապա այս օրենքները դեռ ուժի մեջ են: 

Թվոց 1-ում խոսում է տղամարդկանց հաշվառման մասին, բայց այստեղ ոչինչ չի ասում զորակոչի մասին, սա զորակոչի հետ ոչ մի կապ չունի:  Բայց կաև մեկ այլ հատված որտեղ տղամարդկանց հաշմառման են ենթարկում հատուկ զորակոչի նպատակի համար:  Սա 1 Մնացորդաց 21-ում է, ու այստեղ գրված է որ Սատանան Դավիթին համոզեց որ նա այս գործը աներ: Դավիթը իր զորքերի հրամանատար Հովաբին է պատվիրում որ նա այս գործը անի, իսկ Հովաբը Դավիթի այս դիվային խոսքերից զարհուրում է, քանի որ Հովաբը գիտեր որ սա սատանայական քայլ է, որ Դավիթը իրավունք չուներ զորահավաք աներ այդ ձևով, ինչպես որ ժամանակակից շատ հեթանոս երկրներն են անում:  Հովաբը ստիպված Դավիթի հրամանին ենթարկվեց բայց նա Բենյամինի և Ղեվիի ցեղերին չհաշվեց, քանի որ Դավիթի այս հրամանը Հովաբի համար նողկալի էր: 

Հովաբը հավատում էր որ պետության իշխանությունը Աստծո օրենքով է սահմանափակված, որ նրանք պետական զորահավաք անելու ոչ մի իրավունք չունեին:

Առաջին անգամ Ամերիկայի պետությունը 1917 թվին որոշեցին ժողովրդին հաշվառման ենթարկեն պետական զորահավաքի համար:   Իմ ներկա եկեղեցու, Ուղղափառ Պրեսբիտերական եկեղեցու հիմնադիր Գրեշամ Մեյչենը ամերիկյան կոնգռեսին այն ժամանակ նամակ գրեց նրանց ասելով որ իրենց արածը հակա-քրիստոնեական և դիվային է, որ նրանք ոչ մի իրավունք չունեին դա անելու: 

Մեյչենը նաև բողոքում էր Ամերիկայի և հեթանոս դարձած Բրիտանիայի դաշնակցության վերաբերյալ, որը իհարկե Ամերիկայի համար կործանարար է եղել վերջին 100 տարվա ընթացքում, Ամերիկային ստիպելով իր երիտասարդների կյանքը զոհելու միլիոններով, Բրիտանիայի գլոբալ արկածների համար:  Մեյչենը այդ ժամանակ տեսել էր թէ ազգային/պետական զորակոչը Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ժողովուրդների կյանքերը ինչպիսի դժոխային վիճակի էր հասցրել, երբ Եվրոպայի նախկինում քրիստոնյա երկրները որոշեցին անհատների կյանքերի մեջ միջամտեին:  Մեյչենը որոշ ժամանակ Եվրոպայում էր ապրել ու Ամերիկա վերադառնալով նկատել էր թէ Եվրոպայի ժողովուրդը ինչ տեսակի պետական ստրկության և անձնական իրավունքներն ու ազատությունը կորցնելու փորձառության էին ենթարկվել:  Մեյչենը նաև Ամերիկային զգուշացնում էր որ անկախ նրանից թէ Առաջին համաշխարհային պատերազմը Ամերիկայի համար ոնց էր ավարտվելու, որ եթե Ամերիկան պետական զորակոչի ու անհատակ ազատությունը վերացնելու այդ օրենքները ուժի մեջ դներ ապա Ամերիկան սատանայի կողմից նվաճված երկիր կլիներ, ուրիշ երկրների պես, նույնիսկ եթե Ամերիկան գլոբալ պատերազմներում հաղթական դուրս գար:  Մեյչենի ճիշտ տրամաբանությամբ պետական ազգային զորակոչը հակա-ամերիկյան էր, Ամերիկայի քրիստոնեական սկզբունքներին դեմ էր, ու մի շարք չարիքներ էր բերելու Ամերիկայի վրա(Մեյչենի բոլոր ասածները ահավոր ձևով իրականացել են վերջին 100 տարում): 

Ընդհանուր Առարկություններ

Այս հոդվածը կարդալով մարդիկ իհարկե առարկություններով հանդես կգան, ու այստեղ ուզում եմ այդ առարկությունները նշել և դրանց պատասխանները տալ

  1. Հարց:  Ինչպե՞ս է կարող Հայաստանի նման երկիրը մշտական բանակ չունենա երբ այն շրջապատված է թշնամիներով:

Պատասխան:  Առաջին հերթին, Աստծո օրենքն է պարզ կերպով արգելում մշտական բանակ ունենալը:  Երկրորդ հերթին, ազատ և բողոքական քրիստոնեական հասարակությունում ժողովրդի մեծ մասը իրենց անձնական զենքերն ունեն որոնք նրանք միշտ փորձնական կրակումների ժամանակ օգտագործելով այդ զենքերը օգտագործելու մեջ միշտ վարժված են: 

Տարիներով զենք չօգտագործող մարդկանց միանգամից պետական զորակոչի կանչելը, պատերազմի բռնկվելու ժամանակ, կատարյալ անհեթեթություն է:  Պետությունը այդ մարդկանց իրենց մահվանն է ուղարկում:  Սա 2020 թվի ղարաբաղի պատերազմի ժամանակ հայտնի դարձավ:  Զենքը արդյունավետ օգտագործելու համար մարդ այն միշտ պիտի օգտագործի փորձարկումների ժամանակ:  Օրինակ, Ամերիկայի բնակչության 80 միլիոնը զենք ունեն, ու այդ զենքերի թիվը կազմում է 400 միլիոն:  Ու նրանցից շատերը կանոնավոր կերպով գնում ու իրենց զենքերն են կրակում կրակադաշտերում, դրանց վրա վարժ մնալու համար:  Եթե մեկը տարիներով, ու նույնիսկ ամիսներով զենք չի կրակում ապա նա հետ է վարժվում ու զենք օգտագործելու պատրաստ չէ:  Նորմալ մարդկանց կթվար թէ 2020 թվից հետո Հայաստանի ժողովուրդը կողմ կլինեին բոլոր անհատների ազատ զենք կրելու իրավունքին, բայց ոչ, այս ժողովուրդը կատարյալ ոչխար մտածելակերպ ունեն, նույն էշն են մնացել, ոչինչ չի փոխվել:  Ու Հայաստանի պետությունն էլ ավելի ու ավելի է դժվարացրել անձնական զենք ունենալու օրենքներն ու անհատներից դրանց անօրինական գանձվող վճարները:  Հայաստանի մի քանի գյուղեր Ադրբեջանին են տրվում ու գյուղերի ժողովուրդները վեր են կենում ու բողոքում են:  Մեկն էլ լինի այս գյուղերի ժողովուրդներին հարցնի թէ <<այ ոչխար, դու ինչի՞ անձնական զենք չունես պաշտպանվելու համար:  Եթե քո ունեցվածքն ու հողը պաշտպանելու պատասխանատվությունը պետությանն ես հանձնել ապա ունեցվածք ու հող ունենալու իրավունքն էլ ես պետությանը հանձնել ու նրանք են այդ որոշումը կայացնում, ու նրանք այդ որոշումը կայացրեցին>>: 

Պատասխան:   Աստծո Օրենքով շարժվող հասարակության մեջ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ամեն տեսակի զենքեր արտադրելու, դրանց արտադրամասերը բացելու, առանց պետության կամ ուրիշ պետություններից թույլտվություն խնդրելու:  Սա նշանակում է որ եթե Հայաստանը բողոքական ճիշտ քրիստոնյա կրոն ունենար ապա ժողովուրդը իրավունք կունենային արտադրելու Դրոններ, ԱԹՍ-ներ, հեռահար հրթիռներ, Բալիստիկ հրթիռներ, ու նույնիսկ Ատոմային ռումբ:  Ճիշտ այդպես:  Աստվածաշնչի մեջ Աստված ո՞րտեղ է ասում որ անհատը այս բաները իրավունք չունի անելու:  Ընդհամենը մեկ համար բեր ու ես կհամոզվեմ:  Եթե Հայաստանը այսպիսի ազատ կյանքի պայմաններ ունենար ապա Հայաստանի ժողովրդին ընդամենը 3-4 տարի կտևեր որպիսի այնպիսի Բալիստիկ ու նույնիսկ ատոմային ռումբեր ու հրթիռներ արտադրեն որով կարող են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի բոլոր քաղաքները միաժամանակ կործանեն, կամ այդ վտանգի տակ դնեն, որի արդյունքով ոչ մի երկիր համարձակություն չի ունենա Հայաստանի վրա հարձակվելու կամ Հայաստանին որևէ բան թելադրելու: 

Ինչ վերաբերում է 18 տարեկան երեխաներին պետական զորակոչի կանչելու, ստիպողական ձևով, ապա սրա մասին մի քանի բաներ պիտի ասենք:  Շատ երիտասարդներ հպարտությամբ են գնում 2 տարի <<ծառայելու>>.  Ու նրանք հպարտությամբ զինվորական շորեր հագած նկարներ են դնում իրենց ֆեյսբուկային էջերի վրա:  Այս տխմարներին տարիներ շարունակ հավատացրել են որ իսկական տղամարդը զինվորական ծառայության է գնում:  Կներեք, բայց Աստվածաշնչի մեջ այսպիսի ոչ մի ապուշ խոսք չկա:  Զինվորական ծառայությունը մարդու մեջ նույնիսկ մի գրամ տղամարդկություն չի դնում:  Երկու տարվա զինվորական ծառայությունը մարդուն ավելի շատ դամսկիացնումա, անգյալացնումա, դեբիլացնումա:  Իսկական տղամարդը այն է որը իր մարմնական սեռական կրքերն է սպանում ամեն օր, որը աղոթքի կյանք ունի, ոչ մի մարդուց վախ չունի ու ոչ ոքի չի հաճոյացնում:  Ամուսնության մեջ իսկական տղամարդը այն է որը ուրիշ կանանց չի ցանկանում, կամ, այդ կրքերը ամեն օր սպանում է, որը ցերեկվա ժամերը չի անցկացնում նառդի կամ բլոտ խաղալով, որը ամեն օր աշխատում է իր ընտանիքի համար ապահովելու համար, որը ընտանիքի անդամներին ներել գիտի, նրանց սխալները ծածկել գիտի, որը հիշաչար չէ, որը արագ չի ջղայինանում:  Այսքան բաները անող անդամալույծ տղամարդը շատ ավելի տղամարդկություն ունի իր մեջ քան թէ պատերազմի ամենաթեժ վայրում գտնվող տղամարդը որը պատերազմից վերադառնալով ուրիշ կանանց հետ իր ամուսնական անկողինն է պղծում, որը իր կնոջն է դավաճանում, որը ծույլ մնալով չի աշխատում: 

Որոշ մարդիկ տանկերին, զրահատեխնիկաներին ու պետական բանակի հզորության են վստահում, բայց մենք մեր ՏԵՐ Աստծո անվանն ենք վստահում (Սաղմ 20.7):  Ու վերջիվերջո մենք պետք է հասկանանք որ ամենահզոր հեռահար հրռիոներ ու ԱԹՍ-ներ ու ատոմային ռումբեր ունեցող ազգն էլ է կարող հեշտությամբ պարտության մատնվի եթե ժողովուրդը Աստծո օրենքներին չեն հնազանդվում: 

Exit mobile version