Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Խորհրդանշերի Դերը Մանկամկրտության Խորհուրդի մեջ

(դժվար)

Խորհրդանշերի Դերը Մանկամկրտության Խորհուրդի մեջ

(խորհրդանիշ = սիմվոլ, նշան)

Նորածինները կարողություն ունե՛ն հավատալու և վստահելու:  Նորածինները կարողություն ունե՛ն անձնական հարաբերություններ ունենալու: Անխելք են այն մարդիկ ովքեր այլապես են հավատում: Մանկամկրտությունը, կամ ընդհանուր առմամբ մկրտությունը, և՛ շնորհ է և՛ խորհրդանիշ: Քրիստոնեության պատմության մեջ շատերի մոտ հակվածություն է եղել եկեղեցու խորհուրդները՝ մկրտությունը և հաղորդությունը, դիտել որպես շնորհի միջոցներ, որոնցով Աստված Իր շնորհն է ուղղում հավատացյալին: Այսինքն, շնորհը համարվում է մի ինչ որ անանձական էներգիա, զորություն, որը Աստված է ուղարկում մարդկանց: Բայց եկեղեցու խորհուրդները լոկ շնորհի միջոցներ (կանալներ) չեն:

Շնորհը մեղավորների հանդեպ Աստծո բարեհաճ վերաբերմունքն է, օգնությունն է, որը դրսևորվում է հաղորդություն (բարեկամություն) հաստատելու Աստծո մոտեցման մեջ, Իր ժողովրդի հետ ուխտը նորացնելու կամ կտրելու միտումներով:

Հրեաները ապշած էին Պետրոսի և Հովհաննեսի ունեցած վստահության վրա, ու նրանք դա դիտում էին որպես Հիսուսի հետ ունեցած նրանց ծանոթության և միության արդյունք (գործք 4:13):Մեր կերպարանափոխումն (վերափոխում) էլ նույն պատճառն ունի. մենք նորացվում ենք Տիրոջ հետ ունեցած հարաբերությամբ, Որը կենսատուր կյանք տվող Հոգի է դարձել:Ինչ վերաբերում է խորհրդանշերին, շատերը մտածում են որ խորհրդանշերը «իրական» կյանքի լոկ հավելյալ մի մասն են կազմում, վերածական բաներ են որոնք ուղղակի «բառացի»-ն են բարելավվում: Բայց մեր վերը ներկայացրած անձնականական հենքի մեջ խորհրդանիշները շատ ավելի հիմնական դեր են խաղում մարդու կյանքում: Նոռմալ պարագաներում, մարդկանց միջև անձնական հարաբերությունները կարող են միայն գոյություն ունենան խորհրդանշերի և նշանների միջոցով:

Սիմվոլները անձական ներկայություն և տեղեկություն են հաղորդակցում ու միջնորդում: Մենք մարդկանց հետ ծանոթանում ու նրանց ճանաչում ենք խոսելով(լեզվաբանական նշաններ/սիմվոլներ օգտագործելով՝ տառեր, բառեր, շեշտեր և այլն) և ժեստերով/շարժումներով (ձեռք սեղմելով, համբույրով, գրկախառնվելով, դեմքի արտահայտություններով և այլն): Կնոջ հանդեպ ունեցած տղամարդու հրապուրվածությունը նրա երևակայություններից դեպի սիրո իրական հարաբերության տեղափոխվելու միակ ձևը այդ սերը հրապարակելն է՝ խոսելով, սիրո նամակներ գրելով, ծաղիկներ ուղարկելով, կտորից արջուկ նվիրելով (հայաստանցիների դեպքում), և այլն:

Այս տեսակի խորհրդաՆՇԱՆային գործերը ցույց են տալիս որ երկուսի միջև հարաբերությունը դեռ գոյություն չունի(ձևավորված չէ). բայց առանց խորհրդանշերի հարաբերությունը չի սկսի ու հետևաբար գոյություն էլ չի ունենա:

Նույն ձևով, Աստծո հետ մեր անձնական հարաբերությունը տեղի է ունենում խորհրդանշերի երկուկողմանի օգտագործմամբ: Աստված մեզ հետ է խոսում Իր խոսքով, որը մեզ է ներկայացվում թղթի վրա տպված սիմվոլներով, կամ ձայնագրված ձայնով որը իմաստավոր է: Իսկ մենք պատասխանում ենք աղոթքի ու գովաբանության խոսքերով: Աստված մեզ ժեստ է անում (ձեռքի շարժում) մկրտության ջրով և Իր սեղանը փռելով (հաղորդություն), իսկ մենք Նրա հրավերին պատասխանում ենք Նրա ներկայության մեջ խնջույք անելով:

Խորհրդանշեր արտադրելն ու դրանք կիրարկելը անխուսափելի մարդկային գործընթացք է, Աստծո պատկերով ստեղծված լինելու բնագավառերից մեկն է, մի Աստծո որը հավիտենորեն է ծնունդ տալիս Իր խոսքին ու պատկերին (Հովհ 1.1, Եբր 1:1-3):

Այս ֆոնի վրա հիմնվելով մենք հիմա կարող ենք նորածինների հավատքի թեմայի մասին խոսել: Այստեղ «հավատք» ասելով նկատի ունենք Աստծո հետ անձնական հարաբերության մեջ մարդու վստահության վերաբերմունք ունենալը՝ Աստծուն վստահելը: Ու նորածնի հավատք ունենալու վերաբերյալ մենք չպետք է հարցնենք թէ «արդյո՞ք նորածինները կարողություն ունեն ստանալու աստվածային զորության այդ թափը», այլ, մենք պետք է հարցնենք թէ «կարո՞ղ են նորածինները ուրիշ անձերի արձագանքեն: Նորածինները անձնական հարաբերություններ ունե՞ն»:

Այս հարցի պատասխանը միանշանակ ԱՅՈ է: Եղիսաբեթի որովայնում (նույնիսկ չծնված) Հովհաննե՛սը արձագանքեց Մարիամի որովայնում եղող Հիսուսի ներկայությանը»: Եվ ով որ իսկական մայր է եղել գիտի՛ որ իր երեխան ծնված օրվանից իրեն է արձագանքել մի հատուկ ձևով, նշանավորելով անձական հարաբերությունն ու կապը: (այստեղ «իսկական» բառն ենք օգտագործում քանի որ կան շատ մայրեր որոնք ուղղակի արհեստական մայրեր են, նրանք իրենց երեխայի ծնված օրվանից նրան ոչ կրծքի կաթ են տալիս, ոչ նրանց հետ ժամանակ են անցկացնում, քանի որ պիտի գնան իրենց կարիերայով զբաղվեն:  Սրանք մայր կոչվելու ոչ մի իրավունք չունեն ու զիբիլ արարածներ են, անարժեք՝ էժան կանայք): Նորածինները, նույնիսկ դեռ չծնված(որովայնում), սովորում են արձագանքելու իրենց մոր ձայնին (իրական մոր), ու նորածին երեխաները շատ արագ սովորում են թէ ինչպես վստահություն դրսևորեն իրենց ծնողներին: Նորածինները շատ արագ կերպով օտարներին տարբերում են իրենց ընտանիքի անդամներից: Ու եթե նորածինները կարողությու՛ն ունեն վստահելու կամ չվստահելու մարդկային անձերին, ապա նրանք ինչու՞ պիտի կարողություն չունենան վստահելու Աստծուն: Երեխաների հավատք ունենալու փաստը մերժողները հավատում են որ Աստված չափահասներին ավելի մատչելի է քան թէ երեխաներին: Այսինքն, ծնողը իր երեխային ավելի մոտ է քան թէ Աստված է այդ երեխային մոտ:

Բայց սա ամբողջովին սխալ հավատք է, քանի որ յուրաքանչյուր մարդ արարածին Աստված ավելի մոտ է քան որևէ այլ մարդ արարած է կարող նրան մոտ լինի:  Սա ենթադրություն չէ, սա %100-անոց փաստ է:  Առավել ավելին, Աստծո ներկայությունը նաև Իր հավատացյալ ժողովրդի միջոցով է միջնորդվում. երբ ծնողը իր երեխային ասում է որ «Հիսուսը քեզ սիրում է ու քո համար հոգ կտանի», ծնողը այս դեպքում Աստծո խոստումներն է հաղորդում իր երեխային:

Առավել ավելին, ծնողները իրենց նորածին երեխաների հետ ունեցած հարաբերությունը հաստատում/հիմնադրում են ժեստերով՝ ձեռքի ու մարմնի շարժումներով, սիմվոլներով, խորհրդանշերով, ինչպես օրինակ համբույրներով ու գրկախառնությամբ: Ու եթե ծնողների ու մանուկների միջև խորհրդանշերով անձնական հարաբերություն հիմնադրելը աբսուրդություն չէ, ապա Աստծո և մանուկների՛ միջև անձնական հարաբերություն հաստատել աբսուրդ չէ: Ինչպես որ մենք ենք մեր մանուկների հետ սիրալիր ու մեկ-մեկու վստահելու հարաբերություններ հաստատում խորհրդանշերի միջոցով, այդպես էլ Աստված է նորածին մանուկների հետ խոսում ու նրանց հետ հարաբերություն հաստատում մկրտության «տեսանելի խոսքի» միջոցով (մկրտություն = շոշափելի խորհրդանիշ):

Այն հարցը թէ «մենք կարիք ունե՞նք մեր երեխաներին մկրտենք», նույնն է եթե մեկը հարցնի թէ «մենք կարիք ունե՞նք մեր երեխաների հետ խոսենք»: Մանկամկրտությունը այնքանով է յուրահատուկ և հրաշք բան ինչքանով նորածին երեխայի հետ խոսելն է: Ի դեպ, մանկամկրտությունը հենց դա՛ է՝ Աստված նորածին երեխայի հետ ջրով է խոսում:

Եկեք ավելի խորանանք:

Եթե մանուկը չի հասկանում թէ ծնողը ինչ է ասում, արդյո՞ք իմաստ ունի որ ծնողը իր մանուկի հետ շարունակի խոսել ամեն օր:

Բապտիստներն ու մնացած հակա մանկամկրտականները իրենց նորածինների հետ խոսում են, ու չեն սպասում որ երեխան կարողանա իրենց հասկանա կամ պատասխան տա, մինչև մի քանի տարի հետո: Ու նրանք սա անիմաստ բան չեն համարում: Նրանք իրենց երեխաների հետ խոսում են, այսինքն խորհրդանշեր են օգտագործում, ոչ թէ նրա համար որ իրենք հավատում են որ երեխան իրենց ասած ամեն ինչը հասկանում է կամ որ սպասումներ ունեն որ երեխան իրենց պատասխան կտա: Նրանք իրենց երեխաների հետ խոսում են այն պատճառով որ երեխան սովորի հասկանա և վերջիվերջո իրենց արձագանքի՝ պատասխան տա: Նույն ձևով, մենք մեր նորածին երեխաներին մկրտում ենք ոչ թէ այն պատճառով որ նորածինը ամբողջովին հասկանում է թէ իր հետ ինչ է կատարվում, կամ որ երեխան դրանով անմիջապես ինչ որ բարոյական փոխակերպման է ենթարկվում:

Մենք նրանց մկրտում ենք, ու մշտապես նրանց հիշեցնում ենք իրենց մկրտության ու դրա հետևանքների մասին, որպիսի նրանք հասնեն հասկացողության և հասուն հավատքի: Եթե հակա մանկամկրտականները այս առումով իրենց հավատքի մեջ հաստատուն լինեն ապա նրանց երեխաները ազատամիտ ու այլասերված մարդիկ կդառնան, եթե նրանք իրենց երեխաներին %100-անոց ազատություն տան իրենց հավատքի  որոշումները կայացնելու համար: Ամեն երեխա ազատ կլինի ընտրելու իր անձնական Ինքնությունը: 1900-ականների շվեցարացի ազատամիտ աստվածաբան Կարլ Բարթը իր գրվածքների մեջ բարձրաձայն բողոքում էր որ քրիստոնյա ծնողները իրենց երեխաների դեմ <<բռնություն>> են գործում նրանց վրա քրիստոնեական ինքնություն հարկադրելով, մանուկների մկրտությամբ: Բայց բարեբախտաբար շատ հակա մանկամկրտականներ հաստատուն չեն իրենց հավատքի մեջ. նրանք իրենց երեխաներին կրոնական անուններ են տալիս (Պողոս,Պետրոս, Հովսեփ, Բենյամին, Հովհաննես, Դանիել, Եսայի, Եղիա և այլն), ու նրանց կրոնական խոսակցական լեզու են սովորեցնում, Աստվածաշնչական բառապաշարով: Նրանք իրենց երեխաների վրա կրոնական անուններ են հարկադրում ու նաև հարկադրում են որ իրենց երեխաները կրոնական լեզվով խոսել սովորեն ծնված օրից: Հակա մանկամկրտական այս ծնողների կրոնական հարկադրումները ստիպում են որ իրենց երեխաները կրոնական չեզոք դիրքեր չընդունեն, ու հաճախ իրենց չմկրտված երեխաների հետ վարվում են որպես հավատացյալ քրիստոնյաներ, նրանց հետ տերունական աղոթք անելով ու «Հիսուսը ինձ սիրում է» երգեր սովորացնելով:

Ու եթե նրանք այսքան բաներ են անում, ապա ի՞նչ պատճառ կա իրենց երեխաների վրա ուխտի նշանը (մկրտությունը) չհարկադրելու համար:

Exit mobile version