Մարդու ինքնությունն ու ուղղությունը (նպատակը) իրարից անբաժանելի են: Քո «ով» լինելն ու «ինչ» անելը իրար հետ են կապված:
Այս վարդապետությունը Քրիստոսի մկրտության ժամանակ ցուցադրվեց մեզ համար: Երբ Հիսուսը մկրտվեց Հոր ձայնը Հիսուսի ինքնությունը հաստատեց որպես Իր սիրելի Որդի, ու միաժամանակ Հիսուսը լիազորվեց որպիսի Իր մեսիական աշխատանքը կատարեր(նպատակ/առաքելություն), որը սկսվեց Սատանայի դեմ անապատում պատերազմելով:
Աստվածաշունչը պարզ ուսուցում է որ ո՛չ միայն անձերն են մկրտվում այլ նաև ազգերը: Մաթևոսի գրքում Հիսուսը Իր աշակերտներին կարգադրում է որպիսի նրանք գնան ու «ազգերին մկրտեն» (28:19). Պողոս առաքյալն էլ մեզ տեղեկացնում է որ ամբողջ Իսրայել ազգը մկրտվեց ամպում ու ծովում (1 Կորնթ 10:2):
Մկրտության վարդապետության մասին իմանալու համար հավատացյալը պետք է այն Աստվածաշնչի էջերից սերտի:
Որոշ հավատացյալներ պնդում են որ միայն անձերն են կարող մկրտվել, այդ էլ չափահաս հասակում: Այս տեսակի հավատացյալները ազատամիտ են, Աստծո խոսքը մերժելով նրանք մարդու հում բանականությամբ են տրամաբանում ու մկրտության մի նոր մարդաստեղծ վարդապետություն են մոգոնում, ու գնում են և ուրիշներին են այս շեղվածությունն են ուսուցում: Սա խուժանական հավատք է:
Քրիստոնեության առաջին 1000 տարում տարբեր դեպքեր են եղել երբ ազգերը մկրտվել են. սա նորություն չէ, սա նորմալ երևույթ է եղել:
Օրինակ, երբ ֆրանկների առաջին թագավոր Կլովիսը մկրտվեց (ՔՀ 508 թ), նրա թագավորության տիրույթը քրիստոնեական դարձավ: Ֆրանկների մեծամասնությունը մկրտվեցին, իսկ քահանաները նրա վարչակարգի պաշտոնյաները դարձան: Հեթանոսությունը սկսվեց արմատախիլ արվեր Ֆրանկստանում:
Հետագայում Շառլամեյն թագավորը, 9-րդ դարում, Սաքսոնիան նվաճելով այն Ֆռանկիստանի թագավորության մեջ ընդգրկեց, ու Սաքսոններից պահանջեց որ նրանք մկրտվեն:
Վլադիմիր իշխանի մկրտության ժամանակ էլ նրա ենթականերից շատերը նրա հետ մկրտվեցին. սա պատմության մեջ կոչվում է «Ռուսաց Մկրտությունը»: Երբ 301 թվին Տրդատ 2-րդ թագավորը մկրտվեց նրա ամբողջ արքունիքը նրա հետ մկրտվեցին:
Ժողովրդի կրոնը որոշվում էր նրանց իշխանների կրոնով:
Գլխի դարձի գալով ամբողջ մարմինն էր դարձի գալիս:
21-րդ դարի ժամանակակից մարդու դեմոկրատական բնազդները միանշանակ մերժում են այն վարդապետությունը որ ազգերը կարող են մկրտվեն և դարձի գան:
Այս մարդիկ «անհատականության» աղանդի մեջ են թավալվում:
Բայց այս մարդիկ վերջիվերջո ստիպված են դեմ առ դեմ կանգնեն Քրիստոսի այն խոսքերին որ «Ուստի գնացեք և ազգերին աշակերտեք, նրանց մկրտելով …»:
Իսկ աշակերտված ու մկրտված ազգը ինչպե՞ս ենք կարող ավելի գործնականորեն պատկերացնենք:
Պատկերացրու մի ազգ որտեղ ժողովուրդը կամ ժողովրդի զգալի մասը մկրտված են, որտեղ օրենքները, ավանդույթները, սովորություններն ու մշակույթը շաղախված են ավետարանով ու Քրիստոնեական նորմերով:
Պատկերացրու 4-5-րդ սարի Սուրբ Ներսեսի Հայաստանը, երբ աբորտն ու բազմակնությունը անօրինականացված էին: Իսկ մկրտության նշանակությու՞նը ինչ է այս ամենում:
Քանի որ մկրտությունը մկրտվածներին Քրիստոսի մկրտության մեջ է ընդգրկում, մեր մկրտությունն էլ երկակի նշանակություն ունի Քրիստոսի մկրտության պես: Մենք որդիներ (զավակներ) ենք Որդու մեջ, սիրալիր ենք Սիրալիրի մեջ, և ուղարկված ենք Ուղարկվածի մեջ:
Մկրտությունը ինքնություն և ուղղություն է տալիս: Ուղղությունը կարելի է հասկանալ որպես նպատակ, առաքելություն, միսիա, աշխատանք: Հետևաբար, ինքնությունն ու աշխատանքը իրարից անբաժանելի են: Քրիստոսում լինել նշանակում է Քրիստոսի կողմից ուղարկված լինել:
Մեր աշխատանքը՝ առաքելությունը, մեր ինքնատիպ անձ լինելու եզրագծերն է հիմնադրում, մեր կյանքին նպատակ է տալիս, և ուստի մեզ դեպի ապագան է խթանում: Մկրտության միջոցով մեր ապագան Աստծո արքայության ապագայի մեջ է պարփակվում: Մկրտությունը աշխարհիկ արդիության հետ է բախվում, քանի որ աշխարհիկները՝ Կայենի պես երկրագնդին՝ հողին կպածները, աշխատանքը և նպատակը իրարից առանձնացնում են:
Ենովքի քաղաքում մշակված ժամանակակից գիտությունը նպատակը հեռացնում է բնական աշխարհից: Ժամանակակից փիլիսոփայությունը մարդու բնությունից նպատակը հեռացնելով այն կամքի տիրույթի մեջ է տեղադրում: Նրանց սահմանող միակ նպատակը իրենց կամքով ընտրածն է:
Ու թվում է թէ սա աշխարհային մարդուն ազատագրում է, բայց իրականում ճիշտ հակառակն է տեղի ունենում:
Առաքելությունից բաժանվելով ինքնությունը փլուզվում է:
Ժողովրդի մեջ համատարած դիպռեսիայի ու շփոթության բուն պատճառը հենց ինքնության բացակայության ճգնաժամից է:
Ազգերին մկրտելով եկեղեցին նրանց նպատակ է տալիս, նրանց ներմուծելով Քրիստոսի առաքելության գործի մեջ: Մկրտված ազգը կանչվում է իր ինքնատիպ պարգևներն ու կարողությունները օգտագործելու Աստծո ծառայության գործի մեջ: Մկրտված ազգը ինքնավար չէ այլևս, միայն իր սեփական ազգային շահերով չի կարող մտահոգվի, ինչպես որ սուրբ Տրդատը իր սեփական օրինակով ցուցադրեց: Այս վարդապետությունը ազգայնականներին հեչ դուր չի գա, բայց մենք էշ բռնաբարողներին հաճոյացնելով չեն զբաղվում, մեր գործը մոլախոտերին (ազգայնականներին) ցորենի դաշտից արմատախիլ անելն ու նրանց կրակի մեջ նետելն է: Իրանք փոքրամասնություն են կազմում, մենք՝ մեծամասնություն:
Մկրտված ազգը ասում է որ «մենք Աստծուն ենք պատկանում» և «մեր գոյության նպատակը Հիսուս քրիստոսի արքայության մասին վկայելն ու այն առաջ տանելն է»: Եկեղեցու առաքելությունը ազգերին Հիսուսի առաքելության մեջ ներմուծելն է, ազգերին մկրտելով:
Մկրտությունը ազգային ինքնության հաստատում չէ: Ընդհակառակը. մկրտությունը մա՛հ է (Հռոմ 6:1-7):
Ադամից ժառանգած բաներն են որ մեզ խանգարում են մեր իսկական ինքնությունը հաստատել: Կարմիր Ծովի ջրերով անցնելն է որ մեզ մաքրում է հին անձից/մարդուց ու հին աշխարհից:
Նույն ձևով, մկրտված ազգերը մեռնում են իրենց հին ավանդույթներին ու ինքնություններին, կարգերին ու շահերին: Ու սա արվում է որպիսի մկրտված ազգը իր նոր ինքնությունն ու աշխատանքը/նպատակը ստանա և հաստատի:
Տրդատի ու իր արքունիքի անդամների վրա ջուր ցանելուց հետո Հայերի քաղաքակրթությունը ծաղկեց՝ սեփական այբբենարան, սեփական գիր գրականություն, բազմակնության, աբորտի և միասեռականության անօրինականացում: Կլովիսի մկրտությունից հետո ֆրանկները ավելի լուսավորված ժողովուրդ դարձան: Ազգային մկրտությունից հետո Ռուսաց ազգը դարձավ ավելի առույգ ու գունագեղ քաղաքակրթություն, որոնք իրենց հին դիվային ավանդույթները սպանեցին ու նորերը որդեգրեցին, մահի ու հարության օրինակով:
Այս հոդվածը կարդացողներից շատ քչերը կհամաձակնվեն այս գրածների հետ (նրանց համաձայնությունը ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում, նրանք բոլորը կարան ջանդամ-գյոռը գնան):
Սրա պատճառը այն է որ նրանք 21-րդ դարի հայ բողոքական եկեղեցիներն են հաճախում, որոնք չեն հավատում որ ազգային ինքնությունն ու նպատակը/աշխատանքը ձևավորելը եկեղեցու գործն է:
==========
Սողոմոն Թագավորի Մասին
Աստծո դեմ արած Սողոմոնի դավադրությունները ցույց են տալիս որ Աստծուն հավատարիմ լինելը ավելի կարևոր է քան թէ իմաստությունն ու խելքը: Հավատարմությունը զոհաբերությունից ավելի գերադասելի է (1 Թագ 15:22): Չարագործները իրենց ապստամբությունը անում են «բարի նպատակների» անվան տակ: