Site icon Հզոր գիտություն, Ուժեղ Ժողովուրդ

Մանկամկրտության, Հողից դեպի Փայլող Քարեր (ադամանդ):

Մանկամկրտության, Հողից դեպի Փայլող Քարեր (ադամանդ):

Մանկամկրտությունը մերժողները այն պատճառն են բերում որ քանի որ մկրտվելու համար հավատք է պահանջվում, իսկ հավատքի համար գիտական հասկացողություն, ապա մանուկները կամ նորածինները չպիտի մկրտվեն քանի որ նրանք չեն կարող հավատք կամ գիտական հասկացողություն ունենան:

Մեր կայքի վրա մանկամկրտության հոդվածներ ենք դրել որով Աստվածաշնչից ցուցադրում ենք որ մկրտությունը Հին Կտակարանի թլպատության և ուխտի հետ է կապված: Բայց եկեք ենթադրենք որ դրանք իրար հետ կապ չունեն ու մկրտության համար հավատք է պահանջվում:

«Հավատք» ասած հասկացությունը մարդ կարող է երկու ձևով սահմանի՝ Աստվածաշնչով կամ իր մարմնային բանականությամբ:

Ըստ Աստվածաշնչի, մանուկները կամ նորածինները կարո՞ղ են հավատք ունենան: Այո՛, Աստծո խոսքը տարբեր համարներում հռչակում է որ նորածինները կարո՛ղ են հավատք ունենան: Ով որ սա մերժում է Աստծո խոսքի ուսուցումն է մերժում այս թեմայով:

Մանկամկրտությունը մերժողներից շատերը այս համարների մասին գիտեն, ուստի նրանք զրույցի ուղղությունը սկսում են փոխեն, կամ, «հավատք» ասած հասկացությունն են սկսում վերա-սահմանեն իրենց մարմնական բանականությամբ: Այս հոդվածով ես մտադիր չեմ հակա մանկամկրտականների միտքը փոխեմ, մարդու միտքը փոխելը սովորաբար անհնարին բան է, իզուր գործողություն: Իրանք դոդոշ են, իսկական կոտոշ, իրանց դեմ ինչքան էլ Աստվածաշնչական համարներ և ուսուցումներ բերես իրանք երբեք չեն փոխվի:

Իսկ ինչպե՞ս են հակա մանկամկրտականները «հավատք» ասած բանը վերասահմանում: Նրանք պնդում են որ հավատքը իր մեջ գիտական ինքնա-գիտակցություն է պարունակում, իսկ նորածինները գիտական ինքնա-գիտակցության կարողություն չունեն (նրանք չեն կարող իրենց հավատքը բառացի վկայեն):

Բայց Աստվածաշունչը մարդկանց (մանուկների) օրինակներ է բերում որոնք հավատք ունեն բայց վերը նշված հակա-մանկամկրտականների գիտական ինքնագիտակցական պրոֆիլի դասակարգի մեջ չեն տեղավորվում:

Աստվածաշնչի սահմանած հավատքը գերազանցում է գիտական ինֆորմացիայի արտահայտմանը, լոկ դրանով չի սահմանվում կամ սահմանափակվում:

Աստվածաշունչ սերտած մարդը չի կարող ուրանա որ Խոսքը ուսուցում է որ նորածինները կարո՛ղ են հավատք ունենան:

Հիսուսը մանուկ երեխաների հետ մտերմանում, ուխտվում, և նրանց օրհնում է: Առավել ավելին, Հիսուսը նրանց ունեցած հավատքն է գովաբանում:

Աստվածաշունչը նաև օրինակներ ունի որտեղ հավատքը իր սերմնային տեսակաբանության՝ տիպոլոգիայի ձևով է արտահայտվում: Սա նշանակում է որ հավատքը մարդու ջանքերի միջոցով չի լինում, ինչպես որ քյալ հակամանկամկրտականներն են հավատում: Ընդհակառակը, հավատքը մարդու մեջ սերմանված նվեր է՝ պարգև, որը պետք է աճի սնուցվելով և խրատով՝ հորդորանքով:

Ու սա մեզ այն եզրահանգմանն է տանում որ ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐ մկրտությունն է մանկամկրտություն, լինի դա 8 օրեկան երեխայի թէ 80 տարեկան անձի մկրտությունը:

Քրիստոսում հավատք դավանող յուրաքանչյուր անձ իր նորածնության շրջանում է գտնվում (Քրիստոսում մենք հասուն ենք, բայց անձնապես մանուկ ենք):

Ու հենց այս «մանկատեսակ» հավատքով ենք մենք կարող խորը վստահություն ցուցաբերել այն իշխանությունների մեջ (ծնող, հովիվ, երեց) որոնք մեզ Քրիստոսին են առաջնորդում, ու ենթարկվել այն հավատքի հասարակության կյանքին որը Հիսուսին է երկրպագում: Այս մակատեսակ հավատքով ենք մենք կարող միավորվել Հիսուսի ստեղծած նոր մարդկությանը, նոր ստեղծագործությանը: Այս մանկատեսակ հավատքով ենք մենք կարող մասնակցել Հարսի երգերին որը Հիսուսին է մեծարում:

Փոշուց Դեպի Փայլող Քար

Մարդը սկզբում հող/փոշի է, որին ջուր ավելացվելով նա դառնում է կավ, որը պնդանալով դառնում է քար, իսկ վերջում բյուրեղանալով նա դառնում է փայլող քար, թանկարժեք ադամանդ: Սա հավատացյալի կյանքի էվոլուցիան է: Հայտն 21:19-ը հենց այս իմաստով է տարբեր գույների փայլող թանկարժեք քարերի անուններ նշում՝ ագաթ, զմրուխտ, շափյուղա, հասպիս և այլն:

Exit mobile version