Երեխաների Դաստիարակություն Մաս 1

(Աստվածաշնչական Տարբերակը)

(Կարող եք վերևի կոճակը սեղմելով այս սերտողությունը լսել)

(Սա Ջեյմս Ջորդանի (James Jordan) սերտողության գրառումներից է, համառոտացված)

Նախքան մեր սերտողությունը սկսելը, նշեմ որ այս սերտողությունը հիմանականում վերաբերվում է 1-4 տարեկան երեխաների դաստիարակությանը, ավելի մեծ երեխաների կամ պատանիների դաստիարակությունը ուրիշ ձևի Աստվածաշնչական մեթոդներով է արվում, ու սրա մասին մենք սերտողության ընթացքում կխոսենք:  Սա մեր սերտողության առաջին մասին է:

Երեխա մեծացնելու մտահոգությունը բոլորին է վերաբերվում որը նաև մի բան է որը հսկայական ստռեսի ու ճնշումների պատճառ է դառնում ծնողների համար

Աստվածաշունչն ասում է որ երեխաները Աստծուց օրհնանք են ու ուրախության աղբյուր են, բայց երեխա մեծացնողները կամ մեծացրածները գիտեն որ շատ ժամանակ երեխաները նաև հսկայական ցավի պատճառ են:  Մարդը հողից է ստեղծվել ու հողը կյանքի նշան է, բայց հողը անիծված է, ինչպես Ծննդոց գրքում Աստված է անիծում հողը ու ասում որ <<այն ձեզ համար փուշ ու տատասկ կբուսացնե>>, Ծննդ 3.18, ու թերևս փուշն ու տատասկը բույսեր են, բայց հիմնականում սա մարդկանց է վերաբերվում, նրանք են լինելու փուշ ու տատասկներ ու ոչ թէ օգտակար ծառեր:  Սաղմոսները արդար մարդու մասին խոսում են որպես ծառ, օգտավետ մի բան, բայց Դատավորաց 9-ում անբարիշտներին/անհավատներին ներկայացնում է որպես փուշ (<<դժնիկ>> դատ 9.14):  Ամենա-առաջին ծնված երեխան՝ Կայենը, փուշ ու տատասկ էր որը հսկայական վիշտ ու անհանգստություն առաջացրեց իր ծնողների համար:  Երեխաները փուշ են որոնք հորն ու մորը վիշտ են բերում:  Երբեմն տղամարդիկ ասում են որ ուզում են լիքը երեխաներ ունենան, ու ասում են լիքը երեխա ունենալը լավ բան է, բայց այսպիսի տղամարդիկ երեխա մեծացնելու ամենօրյա գործերի մեջ ներգրավված չեն, դրա համար են այդպես խոսում:   Եթե տղամարդը իր կնոջ հավասար ներգրավված լինի երեխա մեծացնելու գործի մեջ ապա նա այդպես քաջությամբ/դուխով չի խոսա:  Երեխա մեծացնելու գործը դժվար ու երբեմն անշնորհակալ գործ է, բայց Աստվածաշնչի հավատացյալներին ուղղված խոստումներն այն են որ Աստված այդ ցավերն ու վշտերը ուրախության կվերածի եթե մենք հավատարիմ մնանք, ու Աստվածաշունչը մեզ քաջալերում է որպեսզի մենք հավատարիմ մնանք ու Աստծուն նայենք հաղթահարելու մեր անձնական պակասությունները ու մեր երեխաների բնածին չարությունը/մեղավորությունը:  Փշերը կարող են մեծանալ ու ծառեր դառնալ փրկության կյանքի մեջ:

Երեխա դաստիարակելու գործի մեջ մենք բոլորս երկու խնդիրների առաջ ենք կանգնած:  Առաջին հերթին, Աստվածաշունչը շատ բան չի ասում փոքր երեխաների դաստիարակության մասին:  Աստվածաշունչը խոսում է պատանիների մասին, մեծ երեխաների մասին (7-8 տարեկան), բայց երբ քո երեխան 2-3 տարեկան է ինչպե՞ս պիտի վերաբերվես նրանց հետ:  Աստվածաշունչը ընդհանուր կերպով ասում է որ երեխայի հետ պիտի Աստծո օրենքի մասին խոսես երբ պարկում ես ու քայլում ես ու հաց ես ուտում, ու նաև ա՛յն որ պիտի գավազան օգտագործես, բայց Աստվածաշունչը այս բնագավառում շատ անմիջական գործնական հարցերի չի պատասխանում:  Ուստի, երբ մեր երեխաները 2-3 տարեկան են ու մենք ներվայնությունից մեր մազերն ենք քաշում, ու գնում ենք Քրիստոնեական գրախանութներ երեխա մեծացնելու գրքեր գնենք որ իմանանք թէ ոնց երեխա մեծացնենք այդ տարիքում, մենք տեսնում ենք որ այդ բոլոր գրքերը խոսում են թէ ինչպես վերաբերվես 7-8 տարեկան կամ պատանի տարիքի երեխաների հետ:  Ոչ մի գիրք գոյություն չունի որը խոսում է 2-3 տարեկանների մասին:   Այս գրքերում տրված խորհուրդները ոչ մի առնչություն չունեն փոքրիկ երեխաներին մեծացնելու գործի հետ:  Երբ որ մեր առաջին երեխան ծնվեց ես մոտ 4 ամիս քրիստոնեական գրքեր էի փնտրում փոքր երեխաներին մեծացնելու թեմայով բայց ոչինչ չգտա: 

Ուրեմն,

Այստեղ ամենակարևոր բաներից մեկը որ մենք պիտի գիտակցենք ա՛յն է որ Աստված իր ժողովրդին վերաբերում է որպես երեխաների, մանավանդ Հին Կտակարանում, ու սա ուսումնասիրելով մենք կարող ենք իմանալ թէ ինչպես վերաբերվենք մե՛ր երեխաների հետ, ոչ թէ մասնահատուկ բաներ այլ ընդհանուր սկզբունքներ ու օրինակներ որ կարող ենք կիրարկել այս գործի մեջ:  Սա շատ օգտագար է որը կօգնի որ մարդիկ ավելի հանգիստ տանեն ամեն ինչը:  Ճիշտ գիտելիքը կյանքը ապրելը հեշտացնում է: 

Այս սերտողության մեջ մենք խոսելու ենք խոստումների մասին, Աստծո խոստումների սկզբունքների մասին, մենք նաև խոսելու ենք երկու վկաների սկզբունքի մասին, ու նաև մարդկային ռասայի բազմազանության մասին, որ Աստված մարդկանց տարբեր է ստեղծել:  Մեր սերտողության երկրորդ մասում մենք խոսելու ենք այն մասին թէ Աստված իր երեխաների հե՛տ ինչպես է վերաբերվում Հին Կտակարանում ու դրանցից սկզբունքներ քաղենք: 

Որպես ծնողներ, առաջին բանը որ մենք պիտի գիտակցենք, երբ մենք մեր փոքրիկ երեխաների հետ վերաբերվելու չարչարանքների ու փորձությունների միջով ենք անցնում այն է, որ Աստվածաշնչի խոստումն այն է որ Աստված մեզ կօրհնի քանի որ Քրիստոսն է հավատարիմ ու ոչ թէ մենք, մենք Քրիստոսի հավատարմության վրա ենք հիմնվում ոչ թէ մեր: 

Երեխաներին Աստված է մկրտում ու ոչ թէ ես ու դու կամ եկեղեցու հովիվը, մկրտությունը մարդը չի անում այլ մարդու/հովիվի զբաղեցրած պաշտոնը որը Աստված է հիմնադրել:  Դա Քրիստոսն է մկրտել երեխային, Քրիստոսն է խոստում տվել երեխային, Քրիստոսն է տիրացել երեխային:  Ու խոստումն այն է որ չնայած իմ ու քո բոլոր սխալներին, չնայած իմ ու քո անհավատարմությանը, Աստված օրհնելու է երեխային:  Սա պիտի մեզ վստահ դարձնի ու ոչ թէ երկչոտ:  Աստված խոսք է տալիս որ կլրացնի մեր պակասները, ու եթե մենք այս խոստումը չունենայինք ապա մենք կվախենայինք որևէ բան անելու: 

Մարդ ի՞նչ կարա անի մեկ տարեկան երեխայի հետ:  Մարդ կարա անջատվի ու ոչինչ չանի, բայց Աստված խոստանում է որ մեր պակասությունները կլրացնի այս բնագավառում քանի որ մենք սխալներ ենք գործում ու գործելու ենք:  Ես ու դու երբեմն սխալ ենք գործում ու ամեն ինչ ավիրում ենք, բայց Աստված խոստանում է լրացնել մեր բացերն ու պակասությունները եթե մենք ընդհանուր ձևով Իրեն հավատարիմ մնանք: 

Քանի որ մենք կատարելապես պատշաճ ու իմաստուն ձևով չենք վարվում մեր երեխաների հետ, Աստված խոստանում է որ երեխայի համար հոգ կտանի քանի որ դա Իր զավակն է:  Երբ մենք չափից դուրս շատ ենք ստռեսի ու անհանգստության մեջ ընկնում մեր փոքրիկների հետ վերաբերվելով, մենք պիտի այս աստվածային խոստումի մասին մտածենք:  Սա մի մեծ մխիթարանք է որը մեզ համար հիմք է հանդիսանում ու մեզ օգնում է, այլապես մենք ոչինք չէինք կարող անել մեր երեխաների հետ քանի որ չափից դուրս վախեցած ու անորոշ վիճակի մեջ կլինեինք: 

Հաջորդը, եկեք խոսենք <<Երկու Վկաների>> Աստվածաշնչական սկզբունքի մասին:  Երեխան ունի երկու ծնող, ու Աստված է այդպես նախատեսել ամեն ինչ, քանի որ Աստված երրորդություն է:  Աստված երեքը մեկի մեջ է ու Նա մարդկությանը այնպես է ստեղծել որ նրանք էլ այդ երրորդությունը արտացոլեն, երեքը մեկի մեջ: Աստված ընտանիքի մեջ երկու վկաներ է տալիս, ու այս վկաները նույնանման չեն, մեկը մյուսի կլոնը չի, պատճենը չի, սրանք ամեն մեկը անկախ անհատական վկաներ են (Երբ Հին Կտակարանում Աստված ասում է որ ամեն ինչ պիտի հաստատվի 2 կամ ավելի վկաներով, աստեղ երկու վկաների սկզբունքն է տալիս, որը Երրորդության հետ կապ ունի:  Աստված երեք անձեր է մեկ Աստվածության մեջ որոնք հավիտենականությունից գոյություն ունեն:  Երբ այդ անձերից մեկը խոսում է մյուս երկուսը վկա են որ այդ խոսքը ճշմարտություն է:  Ես հաճախ գրել եմ որ կյանքում ամեն ինչ երրորդության սկզբունքներով է ստեղծվել ու կառուցվել ու ամեն ինչի մեջ կարող ենք երրորդություն տեսնել ու երրորդության վարդապետությունից օգտվել:  Սա այդ օրինակներից մեկն է:  Հայրը Մայրը և Երեխան երեք հոգի են մի ընտանիքի մեջ, երեխային մեծացնելու գործի մեջ ուստի երկու վկաներ կան, ինչպես որ Երրորդության մեջ կա):  Այս նույն սկզբունքը ընտանիքի մեջ կիրարկելով մենք գիտակցում ենք որ հայրը ու մայրը երկու տարբեր/անկախ վկաներ են ու երկուսը նույն ձևով չեն վկայում, նույն ոճով չեն վկայում:  Սա ՇԱՏ կարևոր է հասկանալ:  Քանի որ շատ տղամարդիկ ուզում են որ իրենց կանայք ճիշտ իրենց պես լինեն, կամ որոշ կանայք են ուզում որ իրենց ամուսինը նույն ձևով վարվի երեխայի հետ ինչպես իրենք են վարվում:  Այս մարդկանց մոտ հակվածութունը հորն ու մորը նույնացնելն է, բայց մարդիկ չեն գիտակցում որ կանայք նույն ձևով չեն վկայում ինչպես որ տղամարդիկ են վկայում:  Կինը երեխայի հետ չի կարող նույն ձևով վերաբերվի ինչպես որ հայրն է վերաբերվում:  Սա հասկանալը շատ կարևոր է երեխայի դաստիարակության ու մեծացնելու գործի մեջ: 

Մեր ամուսնության մեջ ես ու կինս այդքան իրար հետ կռիվ չեինք անում մինչ այն ժամանակը երբ երեխաներ ունեցանք:  Զույգերը շատ ժամանակ սկսում են կռվել փոքր երեխաների դաստիարակության գործի տարբեր մոտեցումների պատճառով:

Օրինակ, երեխաների հետ հայրերը ավելի սառն են, ավելի իշխանական, ավելի հրամայական, քան թէ մայրերն են:  Ու սա այն ձևերից մեկն է որով Աստված է մեզ հետ վերաբերվում, մեզ հրաման տալով, ասելով, ա՛յս արա, ա՛յն արա, ու հայրերն էլ հաճախ այդպես են երեխաների հետ վերաբերվում, էս արա, էն արա, հրամայական, իշխանական ձևով:  Սա այն առումով է լավ որ երեխաները սովորում են իշխանություն հարգել:  Այն երեխաները որոնք միայն մայր են ունեցել, որոնց կյանքում հայր չի եղել (անկախ նրանից թէ հայր չկա թէ հայրը միշտ խոպանա ու տանը չի), այս երեխաները իրենց չափահաս կյանքում խնդիրներ կունենան իշխանություն հարգելու հետ:  Ամերիկայում:  Օրինակ, Ամերիկայի բնակչության ընդամենը %13-ն են սևամորթ, բայց բանտերի բանտարկյալների %40-ն են սևամորթ, սրա պատճառներից ամենամեծն այն է որ Ամերիկայի սևամորթ երեխաների %75-ը առանց հոր են ծնվում ու մեծանում: 

 Իհարկե, սա ամեն երեխայի չի վերաբերվում, քանի որ Աստված ուխտին հավատարիմ է ու Նա պակասը կլրացնի, բայց ընդհանուր առմամբ սա այսպես է լինում կյանքում:  Կան միայնակ մայրեր ովքեր Աստծուն հավատարիմ են ու երեխային ավելի լավ են մենակով մեծացնում քան թէ երկու ծնող ունեցող երեխաները: 

Բայց հայրն է որ իշխանական ու հրամայող է, իսկ մայրը ուրիշ ձև է վերաբերվում էրեխու հետ, մայրը ինքն իրեն երեխայի աստիճանին է իջեցնում որպեսզի նրա հետ խոսա ու լեզու գտնի:  Կանայք սովորաբար հաղորդակցվելու մեջ ավելի լավ են, բայց ուժային/իշխանական պայքարների մեջ հեչ լավ չեն:  Սրանք իրենց դրական ու բացասական կողմերը ունեն:  էրեխու համար լավա որ նա սկսի իշխանության ենթարկվի, երբ հայրը հրամայական ձևով է խոսում, ու մոր համար էլ լավ է որ նա երեխային ուզում է մեղմ ձևով բաներ բացատրի, կանայք ավելի երկար են դիմանում երեխաների հետ:  Բայց այս երկու կողմն էլ կարող են իրենց ծայրահեղություններին հասնեն: 

Հայրը կարող է շատ կամայական լինի ու մեղմության պակաս ունենա էրեխու հետ վերաբերվելու գործի մեջ:  Ես որոշ ընտանիքների մեջ եմ եղել որտեղ տունը կարծես թէ ռազմական ռեժիմի մի զոնա լինի, որի գնդապետը հայրն է:  Սրա մեջ իմաստություն չկա:  Տան մեջ ամեն ինչ չպիտի վերածվի հրամանի ու հնազանդության:  Երեխան չպիտի այնպես վաղով մեծանա որ չափահաս վիճակում վախկոտ մարդ դառնա: 

Իսկ կնոջ առումով, խնդիրը կարող է այն լինել որ երբ նա երեխայի հետ ուզում է խոսի ու համոզացնի ու բացատրի, նա կարող է աստիճանաբար նեռվայնանա ու ուժային պայքարի մեջ մտնի երեխայի հետ, երբ մայրը սկսում է փոքր երեխայի հետ կռվի մեջ մտնի:  Մենք գրեթէ երբեք չենք տեսնում որ հայրը երեխաների հետ լեզվակռվի մեջ լինի, հայրը ուղղակի երեխայի գլխին է իշխում հրամաններով, մայրն է որ երեխայի հետ սիրումա հաղորդակցվի, ու դա երբեմն լավ բանա: 

Սա կնոջ ու տղամարդու տարբերություններն են, ու մարդիկ այս տարբերությունները չպիտի վերացնեն:  Հայրերը հայրեր պիտի լինեն իսկ մայրերը մայրեր: 

Իհարկե այս բոլորը ասելով մենք հասկանում ենք որ դերերը երբեմն այստեղ այնտեղ փոխանակվում են, երբեմն հայրը երեխային իր ուսի/դոշի վրա է քնացնում, ու երբեմն էլ մայրն է երեխային հրամաններն տալիս: 

Բայց ընդհանուր առմամբ  հաղորդակցվողը մայրն է, իսկ հրամայողը՝ հայրը:  Ու սրանք լրիվ նոռմալ երևույթներ են: 

Ամուսնության մեջ կռիվներ են առաջանում երբ մարդիկ սա չեն հասկանում ու փորձում են հորն ու մորը նույնացնեն: 

Իդեալապես, երեխաները երկու վկաների կարիքն էլ ունեն, երբ ծնողները նույն ճշմարտություններն ու արժեքներն են փոխանցում երեխաներին, բայց տարբեր ալիքներով, տարբեր միջոցներով: 

Հայրը ցանկանում է երեխային ավելի հաճախակի ու ավելի խիստ ձևով ֆիզիկական պատժի ենթարկի, ու մայրը մտածումա որ հայրը չափից դուրս դաժանությունա ցուցաբերում:  

Ու երկու կողմից էլ մարդիկ սխալներ են թույլ տալիս, բայց Աստծո խոստումն այն է որ չնայած մեր բոլոր սխալներին ու թերություններին, Աստված վերջում բարին կանի, Նա մեր պակասությունները կլրացնի:

Աստված երեխաների հետ հաղորդակցվելու երկու տարբեր ձևեր է հիմնադրել, հայրն ու մայրը,

Մինչև այստեղ մենք խոսել ենք Աստծո Խոստումի մասին, երկրորդը՝ մենք խոսեցինք Երկու Վկաների սկզբունքի մասին, Երրորդ բանը որի մասին պիտի խոսենք այն է որ ամեն մեկը տարբեր է: 

Քո երեխաները քոնն են, իմը չեն, իսկ իմ երեխաները իմն են, քոնը չեն:  Մարդիկ իրարից ահագին տարբեր են իրենց խառնվածքներով:  Որոշները շատախոս են, որոշները ներփակված են:  Որոշ մարդիկ ագռեսիվ են, որոշներն էլ պասիվ են:  Որոշ մարդիկ մանրամասնությունների հետևից են ընկնում, որոշները այդքան մանրամասն չեն:  Մարդիկ տարբեր են ու Աստված է մարդկանց տարբեր ստեղծել: 

Աստված երեքը մեկի մեջ է, իսկ մարդկության մեջ անհատները մեկը մեկի կլոնը չեն, մեկը մեկի պատճենը չէ, ինչպես որ Սովետական միության տարիներին էին անում, կործանարար հետևանքներով, ու այդ պատճառով էլ Սովետական Միության հասարակության մեջ համատարած հետամնացություն ու պրիմիտիվություն կար, համեմատած Արևմուտքի ոչ աթեիստական հասարակությունների մեջ: 

Մենք բոլորս մարդ արարած ենք, մեկ ենք, բայց անհատապես բոլորս իրարից տարբեր ենք:  Մարդկանց խառնվածքն ա տարբեր, մտածելակերպը, ճաշակը, իրենց բաժին հասած պարգևները:  Որոշները երաժշտության պարգև ունեն որոշներս էլ չունենք, ինչ էլ անենք երաժիշտ չենք դառնա, որոշները արվեստի մեջ են լավ իսկ մնացածներս ոչ, որոշները զրույցների մեջ են լավ մնացածները ոչ:  Մենք նույնիսկ տարբեր անցյալներ ունենք, տարբեր եկեղեցիներում ենք մեծացել: (որոշները Կյանքի Խոսք եկեղեցում են մեծացել ու վթարված վիճակում են, երկար ժամանակ բուժվելու ու իրենց հոգեբանական խնդիրները լուծելու կարիք ունեն, որոշներն էլ անցյալում Առաքելական եկեղեցում են խրված եղել, որի դեպքում նրանք ոչ թէ ապաքինման՝ այլ ամբողջովին վերակենդանացման բաժին գնալու կարիք ունեն քանի որ իրենց հոգիները մեռած են): 

Ոմանք Լենինականից են, ոմանք էլ Կիրովականից, ու ոմանք էլ Ղարաբաղից, կամ՝ Արտաշատից:  Այս բաները կարևոր են թէ մարդը որտեղից է գալիս:  Ոմանք հարուստ ընտանիքներում են մեծացել որտեղ նրանք ահագին ֆինանսական ապահով վիճակում են եղել, որոշներն էլ աղքատ ընտանիքներում են մեծացել որտեղ շատ փող չի եղել ու իրենց կյանքը անապահովությամբ ա լցված եղել:  Այսպիսի բաները մարդկանց մեջ մնում են:  Որոշ բաներ փոփոխվում են բայց շատ բաներ էլ մնում են:  Մարդիկ իրենց ապրելաոճի ու հագնելաոճի մեջ են տարբերվում իրարից, ու սրա մեջ վատ կամ սխալ բան չկա, ուղղակի մենք ցավոք սրտի հաճախ ուզում ենք որ բոլորը մեզ նման լինեն, միանման: 

Դա կոմունիստական ժամանակներում էր այդպես, երբ բոլորը նույն շորերն էին հագնում ու նույն ռեմոնտի բնակարաններում ապրում, նույն մազի կտրվածքն ունեին, ու գլխներին բոլորը նույն տեսակի ոջիլները ունեին: 

Աստվածաշունչը ասում է որ այս տարբերությունները չպիտի վերացվեն, ավելի շուտ, պիտի հասունացվեն, քրիստոնեացվեն:  Ինչքան որ եկեղեցին հասունանում է այդքանով այդ եկեղեցին ավելի բազմազան մարդկանց է կարող ընդունել իր մեջ:  Օրինակ՝ սա պատկերացրեք:  Եթե ձեր եկեղեցին քաղաքում է գտնվում, ի՞նչ հեշտությամբ եք դուք կարող շրջաններից՝ ռայոնից եկած մարդուն ընդունել ձեր մեջ:  Կամ, եթե քո եկեղեցին շրջանում՝ ռայոնում է գտնվում, ի՞նչքան հեշտ կլինի գյուղից եկած մեկին ընդունել ձեր մեջ:  Ու այդպես շարունակ:  Ես Լոս Անջելես քաղաքում մի հատ հայ ավետարանչական եկեղեցի եմ հաճախում, ու ես հաստատ չգիտեմ թէ ինչ կլինի եթե մի հատ սևամորթ կամ մեքսիկացի գա մեր եկեղեցի, հաստատ չգիտեմ թէ կարանք իրան ընդունենք թէ ոչ, քանի որ այդ մարդիկ ամեն ինչ տարբեր ձևերով են անում:  Մեր եկեղեցին իհարկե իրենց չի ասի այստեղից դուրս գնացեք, ուղղակի վստահ չեմ որ իրանք կարողանան մերվեն մեզ հետ: 

Իմ մեծացրած երեխան ինձ պես կլինի, ուրիշի մեծացրած երեխան այդ ուրիշի նման կլինի, այդ պատճառով իմ երեխան շատ բաներ կարողա անի որ ես կհասկանամ բայց այդ ուրիշը չի հասկանա:  Նույն ձևով էլ ուրիշի երեխան միգուցե մի բան անի որ ես չհասկանամ բայց իրա ծնողը հասկանա:  Իմ երեխայի մոտ անհանզանդությունը ուրիշ ձևովա արտահայտվում, ուրիշի երեխայի մոտ մեկ այլ ձևով: 

Երեխաները շատ բաներ են անում որ կործանարար են բայց ապստամբ չեն, անհնազանդությունից չեն անում, դիտավորյալ չեն անում, դա ուղղակի հաճախ չափից դուրս շատ ոգևորության պատճառով է:  Ամեն մեկը իրա երեխային լավ է ճանաչում քանի որ ամեն մեկի երեխան իր պես է, իրենա քաշում:   Ժամանակակից տեսակետը այն է որ մարդիկ գենետիկորեն են հետևում իրենց ծնողներին, կարծես թէ ռոբոտ լինեն, ինչ իրենց ծնողն է դա էլ իրենք են:  Դա սխալ տեսակետ է, Աստվածաշունչը ոչ մի գեների մասին չի խոսում, գենետիկական ժառանգության:  Ես կասեի որ երեխաները իրենց ծնողներից շաաատ ավելի  բաներ են ժառանգում քան գեները:  Օրինակ, խոսալու ոճը, բառապաշարը, սովորությունները, լավ ու վատ, առավոտյան զարթնելու ու գիշերը քուն մտնելու ժամերը, ինքնակառավարումը, և այլն: 

Իհարկե իմաստուն բան է ուրիշներից խորհուրդ խնդրելը, բայց ամեն ընտանիք իրենց երեխաներին տարբեր ոճով են մեծացնում ու այստեղ Աստվածաշնչական սահմանափակումներ կան թէ մարդ դիմացինին ինչ նկատողություններ կարա անի ու չանի: 

Քնել

Ընտանիքներ կան որտեղ երեխաները գիշերը 8.30 են գնում քնելու ու ընտանիքներ էլ կան որտեղ երեխան գիշերը 10.30 է գնում քնելու, այստեղ ճիշտ ու սխալ չկա, բայց կարևոր է որ երեխան ամեն գիշեր նույն ժամի գնա քնի, մի օր այս ժամի ու մյուս օր մեկ այլ ժամի չքնի, սա այդքան առողջարար չէ, Աստված անապատի մեջ իր երեխաների հետ, Իսրայելի հետ այդպես չի վարվել:  Աստված ամեն ինչը կառուցողական, կազմակերպված ձևով էր կազմակերպել ու հիմնադրել Իր երեխաների համար:  Մենք էլ մեր երեխաների համար պիտի ժամանակը ամենալավ ձևով կազմակերպենք:  Բայց մարդիկ տարբեր ժամանակների են իրենց երեխաներին քնացնում ու դա լրիվ նորմալ երևույթ է:

Կինո

Ինչ վերաբերում է կինոներին, մուվիներին, մարդ կարողա իրա երեխաներին տանի մի կինո նայելու որը ես երբեք իմ երեխաներին թույլ չեմ տա որ նայեն:  Մի քրիստոնյա ընտանիք իրենց երեխաներին տարել էին Նոյան տապանի կինոն էին հանել, Ռասել Կռոու դերասանությամբ, մեկ ուրիշ ծնող նույնիսկ իր պատանի երեխաներին թույլ չտվեց որ այդ կինոն նայեն քանի որ իրա կարծիքով այդ կինոն ամբողջովին աստվածաշնչական տեսակետից չէին հանել, ու նա մեծ հավանականությամբ ճիշտ էր, բայց այդ առաջին ընտանիքի երեխաները սիրել էին այդ կինոն ու իրանց հավատքի դեմ չէր բախվել: 

Հեռուստացույց

Հեռուստացույց դիտելը:  Մենք մեր տանը հեռուստացույց չունենք, ու դա մեր որոշումն է, ուրիշ ընտանիքներում ծնողները թույլ են տալիս որ իրենց երեխաները հեռուստացույց դիտեն, ու ես դրա համար իրանց չեմ դատում, դա իրենց որոշումն է:  Միգուցե չափից դուրս հեռուստացույց դիտելը լավ բան չէ, բայց դա այդ մարդիկ թող դա որոշեն: 

Կինո Նեյելու Սահմանափակումը

Եթե մի ընտանիքում երեխաները մինչև կեսգիշեր նստում ու կինոներ են նայում, ու եկեղեցում գալիս են ու այդ կինոների մասին են ուրիշ երեխաներին պատմում, միգուցե այդ պահին ժամանակն է որ այդ երեխաների ծնողների հետ նստենք խոսենք:  Բայց ամեն ծնող իրավունք ունի սխալ գործելու, ես իրավունք ունեմ իմ երեխաներին մեծացնելու ընթացքում սխալներ թույլ տամ, ու ես սպասում եմ որ ուրիշները ինձ հանգիստ կթողնեն այդ առումով:  Եթե դու մի որոշում ես կայացնում ու գնում ես եկեղեցու երեցներից (եթե իհարկե քո եկեղեցին երեցներ ունի) խորհուրդ հացնելու, ապա դու իրավունք ունես նրանց խորհուրդը մերժելու, իհարկե եթե սա խորհուրդի կատեգորիային է վերաբերվում, ոչ թէ մեղքի ու Աստծո օրենքի:  Դու իրավունք ունես սխալ գործելու, ու նույնիսկ մեծ սխալ գործելու, քանի որ դա չափահաս մարդկանց համար դասեր ու իմաստություն սովորելու ձևերից մեկն է, միա’յն չափահաս մարդկանց համար:   Փոքր երեխաները սխալներից դասեր չեն սովորում, իրենց սխալների հետևանքներից դասեր չեն քաղում, բայց չափահասները քաղում են:   

Մուլտիկ

Մուլտիկ նայելու առումով, դու իրավունք ունես քո երեխային Պինգիվնաշեն մուլտիկը ցույց տաս ՅուԹուբի վրա:  Այդ մուլտիկը ինչ որ հումանիստական կոմունիստական բաներ ունի իրա մեջ, բայց մեր երեխեքը էտ մուլտիկը շատ են սիրում, համարյա ամեն ինչ անգիր են արել, մենք էլ թողնում էինք իրանք նայեին

Երաժշտություն

Եթե մեկը ուզումա իրա տանը Արամ Ասատրյան լսի, կամ Արմենչիկ կամ Սպիտակցի Հայկո, դա իրանց գործն ա:  Իմ շատ լավ հավատացյալ բարեկամներից շատերը դասական երաժշտություն են լսում իրենց տանը, Մոցարտ, Բեթհովեն և այլն, քանի որ իրանց կարծիքով դա ավելի խաղաղ ու հանգիստ մթնոլորտ է ստեղծում իրենց տանը:  երբեմն մենք ենք այդպիսի երաժշտություն լսում:  Ես անձնապես Ռուբեն Մաթևոսյան ու Արամո ու Էմմա Պետրոսյան եմ լսում երբ հազարից մեկ հիշում եմ որ ուզում եմ երաժշտություն լսեմ:  Ժամանակին ֆորշ էի լսում մինչև որ նկատեցի որ էտ տղեն գնալով խենթացավ:  Բայց իմ կարծիքով դասական երաժշտությունը թագավոր է, երբ խոսքը գնում է ընտանիքում ավելի հանդարտ մթնոլորտ ստեղծելու համար, սա իհարկե իմ անձնական կարծիքն է: 

Կերակրել

Կանայք իրավունք ունեն իրենց երեխային կրծքի կաթ տան կամ էլ մեկ ուրիշին օգտագործեն որ դա անի, Աստվածաշնչում այսպիսի օրինակներ կան, կամ, եթե մեկը ուզում է շշով կաթ տա դա իրա գործն է, սրա դեմ ոչ մի պատվիրան չկա:  Մեր երեխեքին կինս կրծքի կաթա տվել ու երևի խորհուրդ կտայի որ ուրիշներն էլ այդպես անեին իրենց նորածիններին, բայց եթե չեն ուզում դա իրանց գործն ա: 

Փամփերս Փոխելը

Ես կյանքում մի անգամ նունիսկ երեխու փամփերս չէի փոխել ամուսնանալուց առաջ:  Առաջին երեխեն ունենալուց հետո կնոջս առողջական վիճակը սկսեց վատանալ, իսկ երկրորդ երեխեն ունենալուց հետո բոլորովին վատթարացավ, այնքան վատացավ որ մի քանի անգամ շտապ օգնություն կանչեցինք:  Որոշ ալերգիաներ էր իրա մոտ սկսվել որի հետևանքով ամբողջ մարմինը ուռել էր, ամեն տեղ քոր էր գալիս, ու սա երկար ամիսներ ու նույնիսկ տարի տևեց:  Հիվանդանոցի բժիշկներն էլ ասում էին որ չգիտեն թէ դա ինչիցա:  Ու դրա հետ մեկտեղ իրա կոկորդի ու վզի հետև մասի վրա էր սկսել մի քանի ուռուցքներ գոյանալ, մի անգամ օպերացիա արեց կոկորդը, հետո սկսեց ատամների մեծ մասը փչանալ ու ինչ որ տեղ մազերը թափել:  Ու սրանք մի քանի բաներն եմ ասում որ պատահեց:  Իհարկե, արդեն կարող եք պատկերացնել որ այդ վիճակով ինքը չէր կարող երկու հատ փոքր երեխայի հոգ տաներ:  Ով որ երեխա է մեծացրել գիտի թէ ինչքան ծանր գործա դա:  Էտ պայմաններում իհարկե ես սկսեցի երեխու փամփերսը շատ անգամ փոխել երբ կինս ֆիզիկապես ի վիճակի չէր դան անելու, երևի մի 1200 անգամ փամփերս եմ փոխել:  Ու երեխեքին էլ փամփերսից ես եմ կտրել:  Շատ անգամ էլ խոհանոցում ամաններն եմ լվացել ու պիլասոս եմ արել, մինչև կինս սկսեց կամաց կամաց կազդուրվել: 

Ու գիտեք մի բան ասեմ, ես նոր գործի մեջ էի մտել, անշարժ գույքի ներդրումային բիզնես էի բացել ու շատ արագ հաջողություն ունեցա էտ գործի մեջ, բայց ես կարամ ասեմ ամուսնության պատասխանատվությունների պատճառով մի քանի անգամ այդ գործը կանգնացրեցի երկար ամիսներով, կարամ ասեմ որ մի քանի հարյուր հազար դոլարի <<վնաս>> ստացա, միգուցե միլիոն դոլարի վնաս:  Բայց ես կարամ ասեմ որ դա հանգիստ տարա, այն նպատակով որ ես Աստծո նախասահմանությանն եմ հավատում, նույնիսկ այս ահավոր փորձությունները Աստված Իր անսահման իմաստությունով աշխարհի սկսզբից նախասահմանել է որպեսզի մենք դրանց միջով անցնենք:

Դպրոց    

Սա շատ զգայուն թեմա է քանի որ ըստ Աստվածաշնչի հավատացյալը իրավունք չունի իր երեխայի կրթությունը անհավատներին հանձնի, պետությանը հանձնի, ոչ մի դեպքում:  Ոչ մի պետական մանկապարտեզ կամ պետական դպրոց, ոչ մի դեպքում:  Իդեալականը այն է որ երեխան տնային կրթություն ստանա, տանը, իր ծնողների կողմից, բայց ես գիտեմ դեպքեր երբ որոշ եկեղեցիներ քրիստոնեական դպրոց են հիմնել իրենց անդամների ու ուրիշ հավատացյալների համար ու հաջողություն ունեն: 

Սպորտ

Սպորտի մեջ ամեն մեկը իր ազատությունը ունի թէ իր երեխային ուզում է սպորտի մեջ դնի թէ չդնի ու թէ ինչ սպորտի մեջ դնի, ֆուտբոլ, շախմատ, շաշկի, թէ սառույցի վրա պարել: 

Սրանք ընդհանուր առմամբ այդ երեք սկզբունքներն են որոնց մասին խոսեցինք:  Այս առաջին մասը ամփոփելով, Առաջին սկզբունքը Խոստումի Սկզբունքն է, որ չնայած մեր բոլոր գործած սխալներին (երեխա մեծացնելու գործի մեջ), Աստված մեր պակասները կլրացնի:  Երկրորդը այն է որ կինը տարբեր ձևով է վերաբերվում երեխային քան թէ տղամարդը, ու հենց Աստված է դա այդպես ստեղծել:  Երրորդ սկզբունը այն է որ ընտանիքների բազմազանություն կա, տարատեսակ ընտանիքներ կան:  Ես շատ ավելի զգայուն եմ որոշ բաներին իմ ընտանիքում քան դու ես քո ընտանիքում, ու հակառակը:  Ես քո երեխաներին սխալ կհասկանամ ու դու էլ իմ երեխաներին սխալ կհասկանաս, թէ ես ինչպես եմ վերաբերվում նրանց հետ ու թէ նրանց արածները ինչ են նշանակում:  Ուստի, դու պիտի թողնես որ ես իմ սխալները թույլ տամ ու ես էլ պիտի թողնեմ որ դու քո սխալները թույլ տաս:  Սա մարդկանց մեջ ավելի լավ համայնք կստեղծի: 

Մեր սերտողության երկրորդ մասում մենք խոսելու ենք Գաղաթացիների գրքից, թէ Աստված ինչպես է վերաբերվում իր երեխաների հետ:  Հին Կտակարանում Աստված իր երեխաներին ցույց տվեց որ Ինքն է տերը, ու այդպիսով նա կառավարեց նրանց շրջապատը ու նրանց հրամաններ տվեց ասելով թէ ինչպես ապրեն ու որպես Տեր իրենց մոտ իջավ ու նրանց հետ ահագին ժամանակ անցկացրեց նրանց հետ խոսելով:  Ու սրանք այդ երեք հավելյալ սկզբունքներն են որ մենք պիտի քննարկենք մեր սերտողության երկրորդ մասում: