3 Պատճառներ թէ ինչու ես դադարեցի հավատալ հափշտակության վարդապետությանը:
Հափշտակության վարդապետության հավատացողները գաղափար չունեն որ այս հավատքը այդքան տարածված չէ հիմնապաշտ հավատացյալների մեջ, ու այս վարդապետությանը հավատացողները ոչ քրիստոնեության պատմությունն են ուսումնասիրել ու ոչ էլ գիտեն թէ աստվածաշնչի տեքստերը ինչպես կարդան: Այս վարդապետությունը հիմնականում խարիզմատների մեջ է տարածված, որոնք աստվածաշնչից անգրագետ են, նրանք գրեթե ամեն ինչ մակերեսայնորեն են կարդում ու հասկանում:
Հիմա անցնենք 3 պատճառներին:
1. Հափշտակության վարդապետությունը Աստվածաշնչում պարզապես գոյություն չունի: Այս հավատքը ունեցողները իրենց հավատքի այս հսկայական կետը հիմնում են ընդհամենը մեկ տեքստի վրա: Ու նույնիսկ այդ մի տեքստը հափշտակության մասին ոչինչ չի ասում: Քրիստոնեական եկեղեցին 1800 տարի շարունակ այս համարը չի հասկացել որպես ինչ որ հավատացյալների հափշտակվելու տեքստ: Ու այս հավատքի կենտրոնական տեքստը 1 Թեսաղոնիկացի 4:13-18-ն է: Աստեղ թեսաղոնիկացի որոշ հավատացյալներ վշտացած էին քանի որ նրանց եկեղեցու որոշ հավատացյալներ մահացել էին, ու Պողոսը այս տեքստը նրանց է գրում որպես մխիթարության խոսք, որ երբ Հիսուսը վերադառնա Նա մեռելներից հարություն է տալու իրենց հեռացած սիրելիներին, ու նրանք բոլորով իրար են վերամիանալու Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ: Պողոսն ասում է որ նրա՛նք ովքեր տիրոջմով են մահացել, հարություն են առնելու սկզբում, իսկ նրանք ովքեր Հիսուսի գալուստի ժամանակ դեռ ողջ են, նրանց հետ օդում Հիսուսին են հանդիպելու(դիմավորելու): Ու ինչքան էլ որ աբսուրդ թվա, լոկ այս մի քանի խոսքերն են որ կազմում են հափշտակության աստվածաբանության ամբողջ հիմքը: («և մենք ողջերս նրանց հետ ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու»): Այստեղ կարևոր է նշել որ Պողոսը Քրիստոսի գալուստի համար այս բառն է օգտագործում, «Փարուսիա» (παρουσίαν, parousia), մի բառ որը Պողոսը հռոմեական կայսրությունից է վերցնում: Սա նշանակում է գալ, գալուստ, ինչպես օրինակ, երբ Կայսրը մի քաղաք է այցելում: Այստեղ միտքը այն չէ որ այդ քաղաքի բնակիչները գնում են կայսրին դիմավորելու որպիսի կայսրի գետ գնան դեպի Մայրաքաղաք, այլ, նրանք գնում են կայսրին դիմավորելու որպիսի նրա հետ իրենց քաղաքը վերադառնան, մի քաղաք որը այդ քաղաքացիները կայսերի համար են տնօրինել որպես նրա հպատակներ/ծառաներ: Ու այս բառի հետահողը հասկանալով, թէ դա առաջին դարի մարդկանց համար ինչ է նշանակել, մենք կարող ենք հասկանալ որ երբ Պողոսը այս բառը օգտագործելով Քրիստոսի երկրորդ գալուստի մասին է խոսում, նա կարող է այնպիսի արտահայտություն անի որ «մենք Նրան օդում ենք դիմավորելու», կամ, նա գալիս է, իջնում է ամպով, ու այստեղ կարող ենք սպասել որ աստծո ժողովուրդը կգնան ու կդիմավորեն գալացող թագավորին, ու ոչ թէ որպիսի երկինք գնան նրա հետ, կամ իրենց քաղաքից փախնեն վախկոտի ու հոգնածի պես, այն քաղաքից որը նրանք տնօրինել են իրենց թագավորի փառքի համար: Նրանք իրենց թագավորին դիմավորելուց հետո Նրան դեպի քաղաք են ուղեկցելու: Առավել ավելին, երբ Պողոսը ասում է որ «մենք տիրոջը օդում ենք դիմավորելու», այստեղ մեծ հավանականություն կա որ Պողոսը փոխաբերություն է օգտագործում, ինչպես ուրիշ համարներում է նա դա անում 1 Թոս 4 և 5 գլուխներում, ու միգուցե Պողոսը այն սպասումը ունի որ իր ունկնդիրները կհասկանան որ ինքը այստեղ փոխաբերական ձևով է խոսում: Բայց եթե նույնիսկ Պողոսը փոխաբերական ձևով այս բաները չասի, եթե օրինակ նա բառացիորեն ասի որ հավատացյալները երկրագնդի երեսից ֆիզիկապես բարձրանալու են օդ, ապա Պողոսը չի ասում որ նրանք գնալու են երկինք ու 7 տարի այնտեղ են սպասելու մինչև աշխարհի վերջը: Այստեղ մեռելների հարությունը արդեն տեղի է ունեցել ու հավատացյալները երկնքից եկող Հիսուսին դեպի երկիր են ուղեկցում, այն երկիր որը հավատացյալները Հիսուսի համար էին տնօրինում ու սպասավորում, հանուն Նրա փառքի ու պատվի, ու հիմա Հիսուսը եկել է որպիսի նրանց հետ ապրի այդ տեղում:
2. Հափշտակության վարդապետությունը մերժելու երկրորդ պատճառը այն է, որ եթե մեկը քրիստոնեության 2000 տարվա պատմությունը ուսումնասիրի, ապա նա կտեսնի որ հափշտակության վարդապետությունը նոր հորինված մի բան է. այն պատմության մեջ գոյություն չի ունեցել: Սա առաջին անգամ 1830 թվին է սկսվել Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, երբ Մարգարետ Մակդոնալդ անունով 14 տարեկան մի աղջիկ պարիզմատիկ խմբի հավաքույթի ժամանակ, «մարգարեության ու բժշկության» ծառայության ժամանակ, մի տեսիլք է տեսնում որի համաձայն Քրիստոսը գալուստը երկու մասի է բաժանվում: Ու որոշ քրիստոնյա աստվածաբան պատմաբաններ նույնիսկ պնդում են որ հափշտակության այս հիմար տեսիլքը հենց այդտեղ կանհետանար եթե այդտեղով անցնող Ջոն Դարբի անունով մի ավետարանիչ այդ հավատքը այդտեղից վերցրած ու տարածած չլիներ: Այս տխմարները հավատում են որ Հիսուսը մի անգամ գալիս է, երբ նաև հափշտակությունն է լինում, ու այնուհետև քրիստոսի երկրորդ-երկրորդ գալուստն է, որը նրանք անվանում են «փառավոր հայտնվելը», որը տարբեր է Նրա առաջին-երկրորդ գալուստից (կամ երկրորդ գալուստի առաջին մասից, LOL): Դարբին այս հիմար հավատքը սկզբում Բրիտանիայում է տարածել ու այն հետո Ամերիկա է հասել: Բայց այստեղ գլխավոր բանը որ պիտի հասկանանք այն է, որ 1830 թվի այդ խարիզմատական հավաքույթից առաջ ոչ ոք հափշտակության վարդապետության մասին չէր խոսում: 1800 տարի շարունակ ոչ մի քարոզիչ, ուսուցիչ ու աստվածաբան այս վարդապետության մասին ոչինչ չի ասել, ոչինչ: Ինչու՞: Քանի որ այս ցնդաբանությունը այն ժամանակ դեռ չէր ստեղծվել:
3. Հափշտակության վարդապետությունը մերժելու երրորդ պատճառը կապված է նրա հետ թէ մենք ընդհանուր առմամբ ինչպես ենք կարդում Աստվածաշունչը: Օրինակ, հափշտակության վարդապետությունը (իր տարատեսակ տարբերակներով), աստվածաշնչի համընդհանուր պատմվածքին չի համընկնում, ամբողջովին օտարօտի է, անհարիր է(ոնց որ սուզանավը լեռներում): Աստվածաշնչի պատմվածքը այսպիսին է՝ Ստեղծագործություն – Անկում – Փրկություն – Նոր Ստեղծագործություն, ու Նոր Ստեղծագործությունը Աստծո փրկագնական գործի գագաթնակետն է, Քրիստոսի ԱՌԱՋԻՆ գալուստը ամբողջ այդ պատմվածքի գագաթնակետն է քանի որ Նոր Ստեղծագործությունը այդտեղից է սկսվել, ու Աստվածաշնչի վերջում՝ պատմվածքի վերջում Աստված Իր բնակությունն է հաստատելու 2000 տարի առաջ սկսված այդ Նոր Ստեղծագործության մեջ: Բայց հափշտակության հավատքները կապված են Աստծո ստեղծած աշխարհից փախուստ տալու հետ, կամ, այսպիսի հավատացյալները ասում են «այս աշխարհը իմ տունը չէ, ես ուղղակի անցնող ուխտավոր եմ», ինչպես որ Հիցունական հոգեգալստականների կտցրած տրամադրությունների մեջա, իրանց մուղամական հոգևորացված ռաբիզական երգերով: Իհարկե ինչ որ ձևով մենք պանդուխտ ենք ԸՆԿԱ՛Ծ աշխարում, ու մենք այդ ընկած/անկյալ աշխարհից ենք խուսափում, մեր նպատակը մեր կյանքը Հիսուսի Նոր Ստեղծած/ստեղծվող աշխարհի լույսի մեջ ապրելն է, այն Նոր Ստեղծագործության որը Քրիստոսը իր ամբողջական լիովին կատարմանը կհասցնի Իր երկրորդ գալուստով: Ու ի միջի այլոց, Տերունական աղոթքի հայցը հենց դա է, որ Աստծո կամքը երկրի վրա լինի այնպես ինչպես երկնքում է, որ երկնային Երուսաղեմը իջնի երկրի վրա: Հափշտակության հավատքի մարդիկ այս աշխարհից են ուզում փախնեն ամբողջովին, նրանք հունա-հռոմեական հեթանոսական մտածելակերպով հավատում են որ ֆիզիկական/մարմնական/նյութական աշխարհը վատն է, իսկ երկնային հոգևոր իրականությունը լավն է, ու ես ուզում եմ այս ֆիզիկական աշխարհից ծլկելով երկինք գնամ: Բայց սա աստվածաշնչական հասկացություն չէ, աստվածաշնչական հավատք չէ: Աստվածաշնչի պատմվածքի մեջ Աստված խորապես ներգրավված է Իր ստեղծած այս ֆիզիկական աշխարի հետ: Այս աշխարհը լավն է, շատ լավն է: Ի դեպ այնքան լավն է որ Հիսուսը կամեցավ ֆիզիկական մարմին վերցներ, Աստված Հիսուսով մարմնացավ ու երկրի վրա ապրեց, որպիսի հետո վերադառնար ու Իր բնակությունը հաստատեր այս աշխարհի վրա, ու Իր ներկայությամբ ամեն ինչ Նոր Ստեղծագործություն աներ, ամեն ինչ նորացներ: Մեր նպատակը վատ ստեղծագործությունից փախնելը չէ, նպատակը այն է որ Աստված ամբողջովին ու լիովին նորացնի կոտրված ստեղծագործությունը, ու վերջիվերջո Իր բնակությունը հաստատի այստեղ՝ երկրի վրա, Նոր Ստեղծագործության մեջ:
Հափշտակության վարդապետությունը ահավոր կործանարար հետևանքներ ունի եկեղեցու կյանքի վրա: Օրինակ, հենց վերը նշված իշխող ու համատարած դուալիզմը որը այս տեսակի հավատացյալների մեջ է տարածված, որը մարմնականը չար է ու հոգևորը բարի է: Սա մարդուն ապուշացնում է, անգրագետ է պահում: Օրինակ, եթե եկեղեցում մեծացած մի հավատացյալ բիզնեսային հաջողությունների է հասնում ու հարստանում է, այդ տեսակի հավատացյալները նրան թարս են նայում, նրան մեղադրում են հոգևորության պակաս ունենալու մեջ: Կամ, երբ մի հավատացյալ բժիշկ կամ գիտնական է դառնում, նրա նոր մասնագիտությունը կարծես պատերազմում է իր քրիստոնեական հավատքի դեմ: Այս պատճառով է որ հափշտակության վարդապետությանը հավատացողները սովորաբար Տուպոյ, Տգեղ, ու հաճախ Տականք մարդիկ են: Նրանք միշտ բոլորին ցած են գցում, ինքնա արդար հայվաններ են, որոնք իրենցից բացի բոլորի փրկությունն են կասկածի տակ դնում. այստեղ այնտեղ միշտ Սորոսներ են փնտրում:
Ու իհարկե այս տեսակի հավատքը հավատացյալներին ամբողջովին մեկուսացնում է Աստծո ստեղծագործությունից: Նրանց մեջի լույսը աշխարհը լուսավորելու փոխարեն իրենց մեջ մնալով մարում ու խավարում է: Աստծո օրենք-խոսքը չեզոքանում է ու նրանք հասարակության վրա ոչ մի ազդեցություն չեն ունենում: Հասարակությունը մնում է օլիգարխներով լի, տնտեսությունը լճացած ու մոնոպոլացված ու անարդյունավետ:
Հավելում:
Համբարձում և Հափշտակություն
Այս հոդվածը գրելուց հետո ինձ որոշ մարդիկ գրել էին որ Աստվածաշնչում հափշտակության դեպքերի նախադեպ կա, ինչպես օրինակ Ենովքի և Եղիա մարգարեի դեպքերում, ու թէ կարծես սա հերքում է իմ պնդումը որ Աստվածաշնչում հափշտակություն ասած բան չկա, ինչպես որ ժամանակակից հափշտակության վարդապետությունն է ուսուցում: :
Իմ գլխի մեջ չի տեղավորում թէ մարդիկ ոնց են Ժամանակակից հափշտակության վարդապետությունն ու Աստվածաշնչի համբարձման վարդապետությունը իրար հետ նույնացնում կամ նմանեցնում: Իմ կարծիքով նրանք ուղղակի ծանոթ չեն այս երկու վարդապետություններին:
Ենովքի ու Եղիայի դեպքում «համբարձում» տեղի ունեցավ, ոչ թէ «հափշտակություն»:
Ժամանակակից հաշտակության ու Աստվածաշնչի նկարագրած համբարձման միջև հսկայական տարբերություններ կան:
Ժամանակակից հափշտակությունով, ոնց որ իրանց ստեղծած ապուշ կինոների մեջա նկարագրվում, հափշտակությունը գաղտնիա լինում, ու մարդիկ միանգամից անհետանում են, իրանց շորերը երկրի վրա թողնելով, որտեղից որ հափշտակվել են: Այսինքն տկլորվում են ու երկրի վրայից միանգամից անհետանում են ու երկնքում են հայտնվում: Ու միայն ողջ հավատացյալների հետա սա տեղի ունենում, մեռածները հարություն չեն առնում 1000 տարի ու չեն հափշտակվում:
Այս խլամ հավատքի համաձայն Քրիստոսը չի հայտնվելու, այլ՝ հավատացյալներն են անհայտանալու երկրի վրայից:
Ի տարբերություն սրա, երբ Ենովքը, Եղիան ու Հիսուսը համբարձվեցին նրանք միանգամից չտկլորվեցին, ու երկրի վրայից չանհայտացան: Նրանք ինչպես կային այդպես վեր բարձրացվեցին, ու դա տեսանելի երևույթ էր:
Նոր Կտակարանը Քրիստոսի երկրորդ գալուստը նկարագրում է որպես տեսանելի փաստ: Մեռած հավատացյալները հարություն են առնելու և Հիսուսին են հանդիպելու օդում երբ Նա վերադառնա: Ոչ ոք չի տկլորվելու: Ու Հիսուսին հանդիպելով նրանք միանգամից երկիր են վերադառնալու, դրախտ/երկինք չեն գնալու:
Մաթևոս 24:40-41-ում Հիսուսը իր երկրորդ գալուստի դեպքերը նկարագրելով ասում է որ դաշտում երկու հոգի են լինելու, մեկը վերցվելու է և մյուսը մնալու է: Այստեղ հարցը այն է թէ ով է վերցվելու և ով է թողնվելու որ երկրի վրա մնա: Հավատացյալն է վերցվելու՞ թէ անհավատը:
Սրան նախորդող 36-39 համարներում Հիսուսը ասում է որ այդ ժամանակները Նոյի ջրհեղեղի ժամանակների պես են լինելու, երբ բոլորը ուտում խմում ու հանգիստ կյանք ունեին, և ջրհեղեղը եկավ ու բոլորին սրբեց տարավ, այսինքն նրանց հափշտակացրեց: Ովքե՞ր <<հափշտակվեցին>>, իհարկե անհավատնեը: Իսկ ո՞վ մնաց երկրի վրա, Նոյը և իր ընտանիքը: Հափշտակությունը անհավատների կործանումն է, ոչ թէ հավատացյալների փախուստը երկրից: Ժամանակակից հափշտակության վարդապետության հավատացողները ծույլ, դեբիլ, հոգնած ու վախկոտ մարդիկ են ովքեր կյանքի իրականություններից են ուզում փախնեն:
1 Թեսաղ 4:16-17-ում Պողոսը ասում է որ երբ Քրիստոսի երկրորդ գալուստը լինի, սկզբում մեռած հավատացյլաները հարություն են առնելու, ու մենք նրանց հետ Տիրոջն ենք հանդիպելու օդում, չի ասում որ երկրից հեռանալու ենք, ուղղակի Հիսուսին հանդիպելու, Նրան դիմավորելու և Նրա հետ երկիր ենք վերադառնալու, ինչպես որ հին ժամանակներում էին քաղաքի բնակիչները գնում և իրենց վերադարձող թագավորին դիմավորում քաղաքից դուրս ու նրա հետ քաղաք մտնում/վերադառնում: Ինչ վերաբերում է այն ժամանակակից հավատքին որ միայն ողջ հավատացյալներն են երկինք գնալու Քրիստոսին հանդիպելու ու մեռելները հազար տարի հետո են հարություն առնելու, ապա Թեսաղոնիկեցիների այս համարները ամբողջովին կործանում են այդ շեղված հավատքը: