<<Աբրահամն ու Սառան, Օրինակելի Ամուսնություն>>
Հովհաննես Ռշտունի


1 Պետրոս 3:1-7-ում Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ Սառան բոլոր կանանց համար օրինակելի պատկեր է: Ավելին, մեզ ասվում է որ նրա հնազանդությունը աստվածապաշտ հնազանդություն էր:
Եթե մեկը Ծննդոց գիրքն է կարդացել ապա նա նկատած կլինի, որ մի քանի անգամներ Սառան Աբրահամին ասում է «դու այսպես արա» կամ «դու այնպես արա», ու նա այս բաները հաստատակամությամբ, վստահությամբ է ասում Աբրահամին, Աբրահամի կողմից չհանդուրժելով ոչ մի առարկություն, ոչ մի անհամաձայնություն, կարծես թէ Սառայի խոսքերը այս իրավիճակներում օրենք է եղել: Նա այսպես է վարվել քանի որ նա գիտեր, որ Աստծո աչքի առջև ինքը ճիշտ էր: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք Աբրահամի հանդեպ Սառայի հնազանդությունը, որը երբեմն այնպիսի անհասկանալի է ինչքան որ տարօրինակ է, հնզանդություն որը մեր օրերի նույնիսկ ամենապահպանողական հավատացյալները են դժվարությամբ պատկերացնում:
Օրինակ, Ծննդոց 12:10-ից սկսած գրված է այն պատմութունը թէ ինչպես է Աբրահամը երկրում համատարած սովի պատճառով ընտանիքով տեղափոխվում Եգիպտոս, ու Եգիպտոս մտնելուց առաջ նա Սառային կարգադրում է որ նա եգիպտացիներին սուտ ասի, որ նրանց ասի որ ինքը Աբրահամի քույրն է, որպեսզի եգիպտացիները Աբրահամին չսպանեն, Սառային տիրանալու համար:
Սառան Աբրահամին հնազանդվում ու եգիպտացիներին սուտ է ասում, հասկանալով, որ նրանցից մեկը մեծ հավանականությամբ Սառային վերցնելու ու իր կինն է սարքելու:
Ու այդպես էլ լինում է, երբ Փարավոնը Եվային իր պալատ է տանում ու Աբրահամին հսկայական քանակի նվերներ ու հարստություն է տալիս:
Բայց Աստված Փարավոնի ընտանիքում համաճարակ է գցում Սառայի հաշվով, ու Փարավոնը Աբրահամին ասում է որ նա իր կնոջը վերցնի ու հեռանա, հարստության հետ մեկտեղ:


Այս պատմության վերաբերյալ շատ քարոզիչներ ու սովորական հավատացյալներ Աբրահամին մեղմ ասած իրենց «քացիների տակ են գցում», ասելով որ Աբրահամը մեղք գործեց, որ սա Աբրահամի կյանքի ամենացածր կետն էր, խայտառակ պահվածք, «Աբրահամը տղամարդկային արժանապատվություն չցուցաբերեց», ինչպե՞ս է կարող «իսկական» տղամարդը իր կնոջ կամ հենց ինքն իր հանդեպ այսպես վարվել: Այս բոլորը իհարկե մարդկային մարմնավոր իմաստությունից բխած մտքեր ու զգացմունքներ են:


Աստվածաշունչը Սաղմոս 105 ում մեզ իր մեկնաբանությունն է տալիս այս պատմության վերաբերյալ: Սաղմ 105:3-15
«Եւ ազգից ազգ էին գնում, թագավորութիւնից՝ ուրիշ ժողովրդի մէջ։
14 Նա թույլ չտվեց մարդկանց որ նեղացնեն նրանց. և թագավորներ պատժեց նրանց համար.
15 Մի դպչեք իմ օծյալներին, և իմ մարգարեներին չար մի անեք։ »


Սառա (Sar) անունը նշանակում է իշխան կամ իշխանուհի, զորեղ, արքայազն կամ թագավորի աղջիկ (princess), կառավարիչ, նախարար: Սառայի անունը մասնահատուկ կարևորություն էր ներկայացնում:
Բայց ի՞նչն էր պատճառը որ Սառան, լինելով քաջ ու երբեք չվարանելով ասել ճշմարտությունը, այս պատմության մեջ լուռ կերպով Աբրահամին է ենթարկվում:


Առաջին հերթին ուսումնասիրենք այն թէ արդյո՞ք Աբրահամը սխալ (մեղք) գործեց իր վարմունքի մեջ: Առաջին հերթին, Ծննդոցի գիրքը ասում է որ նա ասաց, որ եթե իմանային Սառան նրա կինն է ապա եգիպտացիները նրան կսպանեին: Աբրահամը նրանց մշակույթին ծանոթ էր:
Երկրորդ հերթին, Աստվածաշունչը ոչ մի տեղ մեզ ոչ մի հիմք չի տալիս որ մենք հավատանք մասնահատուկ հրաշքների, որոնք մեզ կփրկեն ամեն իրավիճակներում երբևէ որ մենք խնդիրների մեջ ենք ընկնում: Աբրահամը ոչ մի այդպիսի վստահություն, երաշխավորություն չուներ:
Ավելին, Նոր Կտակարանը մեզ ասում է որ այդպես հավատալը մեղք է: Սատանան ուզում էր որ Հիսուսը հենց դրան հավատար, հատուկ հրաշքների, «եթե դու աստծո որդին ես, մի՞թէ նա քեզ չի փրկի ամեն անգամ, երբ դու խնդրի մեջ ես: Քեզ տաճարի գագաթից ներքև նետիր, և հրեշտակները քեզ կփրկեն, նախքան գետնի վրա վայրեջք կատարելը»: Երրորդ, Աբրահամի այդ ժամանակներում շնություն գործելը, ուրիշի կնոջը գողանալը մեծ հանցանք էր որը մահապատժով էր պատժվում, բայց մարդասպանությանը շատ հեշտ էին նայում, թեթև բան էր:
Ինչպես Աբրահամն է ասում որ նրան կսպանեն: Այն ժամանակ տղամարդուն սպանելն ու նրա կնոջ հետ ամուսնանալը ամենօրվա դեպքեր էին, սովորական բան:
Աբրահամը փաստորեն այստեղ երկու ընտրություն ուներ. կամ նա պիտի խաբեր ու ապրեր, կամ էլ պիտի ճշմարտությունն ասեր ու մեռներ: Իրենցից շատ վստահ ու այսպես կոչված «հոգևորացված» քրիստոնեաներ Աբրահամին դատապարտում են իր արածի համար, ասելով որ նա խաբելով մեղք գործեց:
Բայց Աստվածաշունչը մեզ Աբրահամի այս իրատեսական գործնական իրավիճակն է ներկայացնում: Ու եկեք չմոռանան, որ Աստված Ռախաբին օրհնեց, երբ նա անհավատ չարագործներին սուտ ասեց, երբ նրանք եկան Հեսուի լրտեսներին սպանեին:
Աստվածաշունչը մեզ ասում է որ մենք պետք է ճշմարտությունը ասենք, բայց Աստվածաշունչը մեզ երբեք չի ասում որ մենք չարագործներին ճշմարտություն ենք պարտք, երբ նրանք այդ ինֆորմացիան ուզում են օգտագործեն հանցագործություն գործելու համար, քանի որ մենք էլ ճշմարտությունը ասելով մասնակից կլինենք նրանց հանցագործությանը:
Եթե Աբրահամը ճշմարտութունը ասեր ապա նրան կսպանեին ու միևնույն է, Սառային էլի կտանեին: Աբրահամի համար փրկում չէր լինի, նա կմեռներ:
Աբրահամը շատ լավ գիտակից էր իր մեսիանական կանչին, Աստծո տված մեսիանական խոստումներին, որ մեսիան իր միջոցով պիտի գար, և նա հավատում էր որ ինքն իրեն այդպես զոհաբերելը հիմարություն կլիներ:
Ավելին, Աստված փարավոնին պատժեց ու Աբրահամին մեծապես օրհնեց, քանի որ նա Եգիպտոսից դուրս եկավ հարստացած: Ժամանակակից մարդու համար սա ընդունելը շատ դժվար է, անհնարին, նույնիսկ Ամերիկայի մարդկանց համար է դժվար սա ընդունել: Օրինակ, 100 տարի առաջ Ամերիկյան դպրոցական գրքերում մի պատմություն կար Ամերիկայի անկախության պատերազմի (1700-ական թվերի) ժամանակից, որը պատմում էր Էլիզաբեթ Զեյն (Elizabeth Zane) անունով մի հերոսուհու մասին, բայց մեր օրերում ոչ մի տեղ նրա մասին չգիտեն, ոչ մի գրքերում նրա մասին գրված բան չկա այլևս:
Պատերազմի ամենաորոշիչ ճակատներից մեկում, Հենրիի Բերդում (Fort Henry), Ամերիկայի զինվորները շրջափակվել մնացել էին մի տան մեջ, նրանցից շատերը զոհվել էին ու շատերը վիրավորվել, կռվողների քանակը սահմանափակ էր: Նրանց փամփուշտները վերջանալու վրա էր, իսկ փամփուշտների ավելնորդ պաշարը մեկ ուրիշ շենքի մեջ էր: Այս զինվորների հրամանատարը երիտասարդ Էլիզաբեթ Զեյնին խնդրում է, որ նա կամավոր դառնար ու գնար այդ շենքից փամփուշտ բերեր, քանի որ Էլիզաբեթը ոչ կրակող էր ու ոչ էլ դիպուկահար, իսկ հրամանատարը չէր կարող նրանցից մեկին զոհաբերեր, ուստի Էլիզաբեթը կամավոր կերպով համաձայնվում է այդ ինքնասպանության աստիճանի առաջադրանքն անել, ու հաջողությամբ է անում, փրկելով զինվորների կյանքը: Մտածելով Աբրահամի առումով, ժամանակակից մարդը անցել է որոշ «բարոյական հեղափոխությունների» միջով ու հավատում է, որ հրամանատարը պետք է աներ այդ վտանգավոր գործը, բայց Աստվածաշունչը մեզ ուրիշ դաս է սովորացնում Պատմական Աստվածաբանությունով: Եգիպտացիների մոտ սովորական բան էր իրենց երկիր եկող տղամարդկանց սպանելն ու նրանց կանանց գողանալը, Աբրահամի համար սա նշանակում էր մահ: Տղամարդիկ չեն կարող իրենց կարևորությունը ուրանան առանց կանանց կարևորությունը ուրանալով:
Մեր օրերում կանայք տուժվում են որովհետև տղամարդիկ տղամարդ չեն, նրանք վախենում են դժվար որոշումներ կայացնել: Մեր որոշումները պետք է կառավարվեն Աստծո և Նրա թագավորության հետ մեր հարաբերությունով, ոչ թէ ժամանակակից տղամարդկության գաղափարներով ու հում զգացմունքներով: (Ժամանակակից տղամարդը մտածում է, որ Ղարաբաղ գնալով ու պատերազմի մասնակցելով նա տղամարդկային իրավունք է ձեռք բերում, որ պատերազմից հետո ամուսնության անկողինը պղծելով կողքից սիրածների հետ շնություն գործի, կամ, զինվորական շորերով ման գա ու ավտոբուսի փող չտա, և այլն: Իմ մանկության ընկերներից (15 տարեկան) մեկի ձեռքից այսպես կոչված տղամարդ հերոսները (զինվորական շորերով անթրաշ ֆիդայիները) 1990-ականների սկզբին իր գերմանական առչավկեն էին վերցրել, մյուս ծանոթս էլ ծաղկավաճառ էր, նրանից իր ծաղիկներն էին վերցրել առանց վճարելու, նրան ստիպելով որ նա գնա պարտք անի, որ իր փոքրիկ երեխաների համար այդ շաբաթ ուտելու հաց առնի: Պատերազմի մասնակցած այդ ֆիդայիներից շատերն էլ օրը ցերեկով մեր աչքի առաջ անպարկեշտ կանանց հետ էին ման գալիս ու նրանց տները այցելում, կարծես թէ պատերազմին մասնակցելով նրանք իրավունք էին ձեռք բերել պոռնկության ու շնության պղծություններով զբաղվել առանց ամոթի):
2 Օրինաց 23:1-ում ու Ղևտացի 22:23-ում և այլ համարներում գրված է, որ իր տղմարդկությունը կորցրածին արգելվում է Տիրոջ ժողովարանի անդամ դառնալ, իսկ անդամությունը իշխանության նշան է, զորության ու նույնիսկ հետո երեց դառնալու նախադրյալ է: Այս համարները մեզ համար Աստծո տրամադրած Դատական Դրությունների (Case Law) օրենքներից են. Այսինքն, այն օրենքը որը արգելում է ֆիզիկապես տղամարդկությունը կորցնելը նաև արգելում է հոգեբանական տղամարդկությունը կորցնելը: Տղամարդը իր հոգեբանական տղամարդկությունը առաջին հերթին կորցնում է, երբ նա Աստծուն է լքում, սա նրանց հոգեբանական անդամահատման սկիզբն է(նրանց հոգեբանական սեռական օրգանների հեռացման սկիզբն է): Երբ նրանք այլևս պատասխանատու չեն իրենց ընտանիքին, իրենց ամուսնությանը, նրանք հոգեբանապես անդամահատված են, երբ նրանք չեն ուզում դժվար որոշումներ կայացնեն: Երբ տղամարդը ինքնակառավարումը, ինքնազսպումը լքում է նա այլևս տղամարդ չի համարվում Աստծո օրենքի համեմատ: Նրանք այս օրենքը խախտում են, երբ նրանք ընտանիքի պատասխանատվության բեռը թողնում են կնոջ վրա, երեխաների վրա (ջանդամ թէ Ղարաբաղում են կռվել, եթե պիտի դրանից հետո գան ու քաղաքում մարդկանց կողոպտեն ու շնությամբ ու պոռնկությամբ զբաղվեն ապա իրանք տղամարդ կոչվելու իրավունք չունեն): Մարդը իր տղամարդկությունը կորցրած է երբ թողնում է որ կինը մենակով կրոնով զբաղվի, մենակով եկեղեցի հաճախի, երեխաներին մենակով դաստիարակի: Նրանք իրենց պատասխանատվություներից վախկոտի պես փախել են: Իսկական տղամարդը 100 ու մեկ ձևերով պիտի ծառայի իր ընտանիքին, ու սա նշանակում է դժվար որոշումներ կայացնել, շատ ցավոտ որոշումներ կայացնել: Մենք կարող ենք վստահ լինել որ Աբրահամի կայացրած որոշումը ահավոր ցավոտ որոշում էր: Նա որոշում կայացրեց որպեսզի ինքը ապրեր ու մեծ հավանականությամբ Սառային փրկեր: Պատասխանատվություն ստանձնելը շատ դժվար ու երբեմն վախենալու բան է, քանի որ դրա մեջ կայացնելու դժվար որոշումներ կան: (Շատ տղաներ չեն ամուսնանում կամ ամուսնանալը շատ տարիներով հետաձգում են քանի որ գիտեն որ դրա հետ ծանր պատասխանատվություն է գալիս, ու նրանք փորձում են դրանից խուսափեն):
Աբրահամին ու Սառային որդի պարգևելուց առաջ Աստված նրանց դժողքի միջով անցկացրեց, նրանց փորձությունների մեջ դրեց նրանց կոփելու ու խրատելու ու նախապատրաստելու համար): Աստված նրանց ահավոր իրավիճակների մեջ դրեց որտեղ նրանք պետք է շատ դժվար ու ցավալի որոշումներ կայացնեին: Ու երբեմն Աբրահամը պետք է լսեր Սառային, երբ Սառան նրան ասաց «դու այս բանը պիտի անես» կամ, «դու այն բանը պիտի անես», ու Աստված էլ այդ պահերին Աբրահամին ասաց «Դու նրան լսիր», ու այս պատճառով է Պետրոս առաքյալը Աբրահամի ու Սառայի ամուսնությունը մեզ ներկայացնում որպես օրինակելի ամուսնություն, քանզի Աստված նրանց միջոցով է ուզում մեզ ուսուցի կյանքի դժվար հարցերը լուծելու սկզբունքերը:
Եդեմի Պարտեզը շատ լավ (կատարյալ) տեղ էր, երբ Աստված այն ստեղծեց ու մարդուն այնտեղ դրեց, բայց այդ պարտեզը խակ տեղ էր, չհասած տեղ էր, այն պետք է մարդու կողմից զարգացվեր, հասունանար, մշակվեր: Դրա համար մարդուց ահագին գործ էր պահանջվում: Պատկերացրեք թէ Ադամն ու Եվան ինչքան գործիքներ պիտի հնարեին ու ստեղծեին պարտեզը մշակելու համար, նրանք պիտի կոշիկ կարեին իրենց համար ու հազար ու մի գործ անեին(նրանք մերկ էին, բայց ոտաբոբիկ չէին):
Ամուսնությունը լավ, բարի հարաբերություն է, բայց այն հասուն հարաբերություն չէ, այն պետք է մշակվի, դրա վրա ահագին գործ պիտի արվի:


Ամեն: