| Աշխարհի Վերջաբանական Շարքի Քարոզներ <<Ձիթենյաց Լեռան Վրայի Զրույցը, Մաս 1>> Մաթևոս 24 Brian Schwertley (Բռայն Շվերտրլի) Մեր հիմնական ուսուցումը Մաթևոս 24-ի աշխարհի (ժամանակաշջանի – Eon) վերջի մասին է, բայց այս գլխի համար համատեքստ ունենալու ու այն ավելի լավ հասկանալու համար մենք կսկսենք Մաթևոս 23-ից ու դրան նախորդող մի քանի գլուխներից, քանի որ Մաթևոս 24-ը հանդիսանում է դրանց գագաթնակետը: <<Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. 2«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. 3ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։ 4Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք։ 5Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը։ 6Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել 7ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ։ 8Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք։ 9Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ 10Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը։ 11Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի։ 12Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ։ 13Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն։ 14Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում։ 15Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 16Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին։ 17Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 18Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան։ 19Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է։ 20Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ։ 21Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ։ 22Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել։ 23Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս։ 24Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ։ 25Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի։ 26Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ։ 27Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ։ 28Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. 29«Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»։ 30Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին։ 31Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»։ 32«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից։ 33Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 34որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ։ 35Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ ԱՅՍ ՍԵՐՆԴԻ վրայ»։ 36«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։ 37Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ.>> Մաթևոս 23:1-37 Մաթևոս 24-ը ուսումնասիրելու համար մենք սկզբում հաշվի ենք առնելու Մաթևոս 23-ը, որը 24-րդ գլխի ծանոթացումն է: Իհարկե Մաթևոս 24-ը անթիվ անհամար լարվածություններ է ստեղծել Աստվածաշնչի մեկնաբանների համար, ու այստեղ մենք ուզում ենք սկզբում հակիրճ կերպով ուրվագծել Մաթևոս 24-ի տարբեր տեսակետները, քանի որ այն դիրքը որը ես եմ ընտրել այս գլխի վերաբերյալ (Partial Preterism, or Orthodox Preterism), այս օրերի բողոքական եկեղեցիներում փոքրամասնական տեսակետ է: Օրինակ, Համաձայն մի տեսակետի (Դասական Դիսպենսացիոնիստների) Մաթևոս 24-ը և Մարկոս 13-ը Երուսաղեմ քաղաքի կործանման հետ ոչ մի կապ չունեն. Նրանք այս համարներին նայում են որպես ապագայի նախահազարամյակի դժվար ժամանակների հրեաների մի մնացորդի: Ըստ այս հավատքի, այս համարները առաջին դարի Իսրայելի կործանման հետ ոչ մի կապ չունեն: Այս տեսակետի ժամանակակից տարբերակը այս տեսակետը փոքր ինչ փոփոխման է ենթարկել: Իսկ Մաթևոս 24-ի մեկնաբանության մեծամասնական տեսակետը (John Calvin, David Dixon, Matthew Henry, James Morrison, Charles Spurgeon, Alfred Plummer, Willow D Allen, William Manson, Lensky, Hendrickson, և այլն) այն է որ Լեռան Զրույցը, մինչև 34-րդ համարը երուսաղեմի ու Իսրայելի կործանմանն է վերաբերվում, բայց դրանից հետո Քրիստոսի երկրորդ գալուստի մասին է խոսում: Այստեղ Հիսուսը, մինչև 34-րդ համարը, երկու թեմաները իրար է հյուսում, 70 թվի Իսրայելի ու տաճարի կործանումը, և Քրիստոսի երկրորդ գալուստը և աշխարհի վերջը: Մեկ այլ տեսակետ ասում է որ Քրիստոսը մտածում էր որ աշխարհի վերջը այդ Իր ներկա ժամանակվա սերնդի ժամանակ էր լինելու, բայց Նա սխալ դուրս եկավ: Այս տեսակետը պետք է միանգամից մերժվի քանի որ սա Աստվածաշնչի անսխալակամության վարդապետությունն է ուրանում: Մեկ այլ տեսակետ (Hyper-Preterism, Hymenianism) հավատում է որ այն ամենը ինչի մասին Քրիստոսը մարգարեացավ, ներառյալ մեռելների հարությունը, Իր երկրորդ գալուստը, աշխարհի վերջը և այլն, որ այն ամենը արդեն են տեղի ունեցել: Սա ուղղակի հերետիկոսություն է, այս տեսակետը հենց սկզբից պետք է մերժել: Մենք հավատում ենք որ բոլոր դեպքերը, մինչև 34 համարը, որտեղ Քրիստոսը ասում է որ այս ամենը տեղի են ունենալու այս սերնդի ժամանակ, այդ բոլորը Իսրայելի կործանումն էր կանխատեսում ՔՀ (Քրիստոսից Հետո) 70 թվին, ու նախքան այս թեման շարունակելը ես ուզում եմ մի քանի մեկնաբանական / թարգմանական կարևոր կանոնների մասին նշեմ: Սրանք շատ կարևոր են, ուստի փորձեք սրանք հիշել: 1. Առաջին հերթին, ամեն անգամ Աստվածաշնչի որևէ համարին նայելով դու պետք է այդ համարը փորձես հասկանալ իր սկզբնական ունկնդիրների ականջներով: Օրինակ, երբ դու կարդում ես բերանից դուրս եկող կրակի, ծխի, կամ գոլորշու մասին, առաջին հերթին պետք է մտածես թէ այս խոսքերը առաջին դարում ապրող հրեայի համար ի՞նչ էին նշանակում: Աստվածաշունչը բացատրող մեկնաբաններից շատերը այս սկզբունքը անտեսում են ու այս բառերը կարդալով նրանց միտքը անցնում է 21-րդ դարի ատոմյին ռումբերին, ռազմական օդանավներին ու ուղղաթիռներին և այլն: Ուրեմն, մտքիդ մեջ դա պահիր, թէ սկզբնական ունկնդիրները ի՞նչ էին մտածում այս բառերը լսելով: 2. Երկրորդ հերթին, մենք պետք է թողնենք որ Աստվածաշունչը բացատրի Աստվածաշնչին: Երբ որ Աստվածաշնչի մեջ ապոկալիպտային (apocalyptic) պատկերների մասին ես կարդում, Օրինակ, Հայտնության գրքի մեջ, դրանք կոչվում են Պոետական մարգարեություններ, որոնք շատ դրամատիկական ձևի խոսքեր են օգտագործում նկարագրելու գալիք կատարվող դեպքերը: Այստեղ դու երկու ընտրություն ունես, կամ կարող ես գնալ Հին Կտակարանին նայես տեսնես թէ որտեղ է նույնատիպ խոսք օգտագործվում, կամ էլ կարող ես Հին Կտակարանը անտեսես ու գնաս ԲիԲիՍի նայես, կամ նորությունների վերջին լուրերը կարդաս, ինչպես որ քարոզիչների ու հեղինակների մեծ մասն են անում այս օրերում, ամբողջովին ֆանտազիաների մեջ մտնելով հետաքրքիր հեքիաթներ են պատմում թէ Հայտնության գրքի այս համարը ինչ է նշանակում, ատոմային ռումբե՞ր, թէ՞ ձեռքի վրա դրվող միկրոչիպ, թէ՞ ռազմական ուղղաթիռ, թէ մեկ այլ ապուշություն: Ուստի, մենք ուզում ենք որ Աստվածաշու՛նչը մեկնաբանի Աստվածաշնչին 3. Երրորդ, դու պետք է աստվածաշնչի համարները հասկանաս համաձայն նրանց Գրական Տեսակի: Օրինակ, եթե դու մի պարզ պատմական իրադարձության մասին ես կարդում ապա այդ համարը պետք է ուղղակի բառացի հասկանաս, բայց երբ պոետական, մարգարեական խոսք կամ ապոկալիպտական գրականություն ես կարդում, ապա սրանք նախատեսված չեն եղել բառացի հասկանալու համար: Օրինակ, երբ աստվածաշունչն ասում է որ <<երկինքը մագաղաթի գրքի պես փաթաթվեց (գալարվեց)>>, կամ, <<աստղերը երկնքից թափվեցին երկրի վրա>> (ֆիզիկապես անհնարին մի բան), սրանք ճարտասանական, հռետորական արտահայտություններ են որոնք նախատեսված չեն բառացի ընդունելու համար: Աստծո Խոսքի համարները ճիշտ հասկանալու բանալին այն է որ մենք նայենք Հին Կտակարանին ու տեսնենք թէ այդ նույն արտահայտությունները ինչ ձևով են օգտագործվել առաջներում, Հին Կտակարանի մարգարեները ինչպե՞ս են օգտագործել այս արտահայտությունները, այլապես մարդ այս համարները կարդալով իր անձնական ենթադրություններն ու մտորումներն է անում դրանց իմաստի վերաբերյալ (միկրոչիպեր, շտրիխ կոդ, ատոմային ռումբեր, ռազմական ուղղաթիռներ): Մեր ժամանակվա մարգարեության վերաբերյալ գրված գրքերի ու կոնֆերանցների 99,99 տոկոսը Աստվածաշնչի համարների հետ ոչ մի կապ չունեն, կատարյալ անհեթեթություններ են, ֆանտազիաներ: (Այսպիսի տակտիկաները եկեղեցու անդամակցության քանակը ավելացնելու խարդախ ձևեր են): 4. Չորրորդ, մարդ պետք է լուրջ ուշադրություն դարձնի ուսումնասիրվող համարի մեջ նշված ժամանակա-ցուցիչներին: Այսօր մենք սրան համառոտերեն կդիպչենք: Օրինակ, երբ Հիսուսը ասում է <<այս սերունդը>>, որ <<այս սերնդի վրա են գալու այս բաները>>, այստեղ որո՞նք են ժամանակացուցիչները, սա ո՞ր ժամանակվա սերնդի մասին է խոսում: Իհարկե, Հիսուսի ունկնդիրները պարզ կերպով հավատում էին որ այդ բաները իրենց էր պատահելու քանի որ Հիսուսը նրանց սերնդի հետ էր խոսում, ու եթե տեքստի քերականությունն էլ է դա ցույց տալիս, ապա դու չես կարող սրանք անտեսել ու այդ դեպքերի իրականացումը 2000 տարի հետո տեղադրել: 5. Եվ հինգերորդը, երբ դու աստվածաշնչի մեջ որևէ բան ես ուզում հասկանալ, լինի դա Մաթևոս 24-ը թէ այլ համար, ապա չորս ավետարանները ուսումնասիրելիս իմաստուն կլինի որ դրանք բոլորը զուգահեռ իրար հետ համադրելով սերտես: Օրինակ, Մաթևոսը հիմնականում հրեա ունկնդիրնեին է գրում իր ավետարանը, ուստի նա այնպիսի բաներ է գրում իր հրեա ունկնդիրների համար որոնք Ղուկասը իր ավետարանում չի գրում, քանի որ Ղուկասը ոչ-հրեա (հավատացյալ) ունկնդիրների համար է հիմնականում գրում իր ավետարանը: Ղուկասն ու Մարկոսը հիմնականում հեթանոս ունկնդիրների համար են գրում, Մաթևոսը հիմնականում հրեա ունկնդիրների համար է գրում: Օրինակ, Մաթևոսի ավետարանում աշակերտները երկու հարց են տալիս, ավելի ճիշտ, մի հարց են տալիս բայց երեք մասերով, <<ե՞րբ են լինելու այս բաները>>, <<ի՞նչն է լինելու Քո գալուստի նշանը>>, և <<ո՞րն է լինելու ժամանակաշրջանի (աշխարհի – Eon) վերջի նշանը>>: Բայց Ղուկասի ու Մարկոսի ավետարանի մեջ հարցը ընդամենը երկու մասից է բաղկացած, նրանք Քրիստոսի գալուստի ու ժամանակաշրջանի վերջի մասին հարցնելու տեղը, (որոնք հրեական ապոկալիպտիկային խոսքի ձև են), Ղուկասում ու Մարկոսում ասում է, ե՞րբ կլինի նշանը երբ այս բաները տեղի կունենան: Մենք միշտ պետք է ավետարանը ավետարանի հետ համեմատենք (զուգահեռ պատմությունները), որպեսզի ավելի շատ տեղեկություններ ստանանք: Իսկ հիմա եկեք համառոտ կերպով այս համարների համատեքստը ուսումնասիրենք: Ավետարանները սերտելով մարդ սկսում է հիանալ որ մեզ հասած չորս ավետարանները շատ կառուցվածքային փաստաթղթեր են, զարգացած կազմակերպվածություն ունեն: Մասնավորապես Մաթևոսի 23-րդ գլխի մեջ, Հիսուսի և հրեաների միջև տեղի ունեցող լարված բանավիճությունը որը մեզ տանում է Մաթևոս 24-ին, շատ ավելի շուտ է սկսվում, իսկ Մաթևոս 24-ը այդ ամբողջ հակամարտությունների գագաթնակետն է: Կարելի է ասել այս պատմությունը Մաթևոս 21-ից է սկսվում (կամ ավելի ուշ), օրինակ Մաթևոս 21:19-ում, սա Հիսուսի երեք տարվա ծառայության վերջի մոտն է, նրանք դեպի Երուսաղեմ են գնում, ու այս համարում է Հիսուսի և հրեաների միջև սկսված պատերազմը սրվում ու գնալով ավելի սրվում, ու այն ավարտվում է Մաթևոս 24-ում: Մաթևոս 21:17-19 17 Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց: 18 Եւ առաւօտեան երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց: 19 Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ: Թզենին արմատից սկսված մինչև վերջին տերևը չորացավ: Սա Իսրայելին է վերաբերվում, Իսրայելը պտուղ չի տալիս, նրանց սխալ հավատքը բարի գործեր չի արտադրում համաձայն ճշմարիտ հավատքի, ուստի Իսրայելը արմատից չորանալու և կործանվելու է: Այնուհետև մենք դատապարտության առակներն ենք կարդում Մաթևոս 21:28-ում, սկզբում մենք երկու որդիների առակին ենք հանդիպում, երբ մի մարդ երկու որդին ուներ ու գալիս մի որդուն ասում է որ գնա խաղողի բաղերում գործ անի և որդին ասում է չեմ գնա, բայց հետո փոշմանում է ու գնում գործ է անում, և հետո հայրը մյուս որդուն է դա ասում ու որդին ասում է կգնամ կանեմ, բայց նա չի գնում: Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց իր հոր կամքը: Այս առակները Իսրայելին են ուղղված: Նաև խաղող աճացնողների առակն է նրանց վերաբերում: Այգու տերը մարգարեներին է ուղարկում նրանք նրանցից ոմանց սպանում են ոմանց ծեծում, հետո Իր միածին որդուն է ուղարկում, բայց նրանք ծեծում հալածում ու վերջում սպանում են այգու տիրոջ որդուն: Հարսանիքի խնջույքի առակը, ամուսնության առակը, երբ նրանց հրավիրում են որ նրանք գնան, նրանք` այստեղ Իսրայելի մասին է խոսքը, բայց նրանք այդ հրավերին չեն պատասխանում քանի որ ուրիշ բաներով են զբաղված: Սա կարևոր է նրանով որ Իսրայելը մերժում է մեսիային, ու ավետարանը հեթանոսներին է բաժին լինում: Իսկ Մաթևոս 23-ում հրեա առաջնորդների դեմ ներկայացված մեղադրանքներն են, և հետո Երուսաղեմի վրա ողբն է, 37-րդ համարում, իսկ 38-ում ասում է <<Տեսեք (Ահա) ձեր տունը աւերակ կթողնվի ձեզ>>. Սա իհարկե Երեմիան ու Եզեկիելն էին մարգարեացել, որ ձեր տունը ավերակ կթողնվի ձեզ, տաճարը կկործանվեր, ու Երուսաղեմ քաղաքն ու բնակիչները կկործանվեին: Մաթևոս 24:2-ում էլ այն հայտարարությունն է, որ «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդվի» Ինչպես տեսնում ենք այս գլուխների մեջ կամաց կամաց դատաստանի թեման է կուտակվում ու կառուցվում, Իսկ հիմա մենք կնայենք ժամանակացույցներին: Մաթևոս 21, 22, 23-ում մենք ականատես եղանք Հիսուսին մերժելու հրաների չարագործություններին և նրանց կողմից Հիսուսի ու իր մարգարեների դեմ ուղղված հալածանքները: Հիսուսը նաև բացատրում է որ Աստծո բարկության բաժակը հրաների դեմ լցվել է, ամբողջական կործանում է գալիս, ու ամբողջական ձևով Աստված հրեաներից հեռացնելու է ուխտական արտոնությունները: Այստեղ ամենակարևոր հարցը այն է թէ ԵՐԲ է դա լինելու, կամ, արդյո՞ք այդ սերունդը (ժողովուրդը) որի վրա Հիսուսը դատաստան էր խոստանում հենց Հիսուսի ժամանակակից սերունդն էր, որոնց հետ էր նա անձնապես խոսում առաջին դարում: Եկեք մի քանի համարներ կարդանք, Մաթևոս 23:35 <<որպէսզի ՁԵՐ վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ>>, ՁԵՐ վրա, սա այդ ժամանակվա ապրող սերնդին է ասում Հիսուսը, Մաթևոս 23.38 <<Տեսեք (Ահա) ՁԵՐ տունը աւերակ կը թողնուի ՁԵԶ>> Իսկ Մաթևոս 24-ում վերջին նախորդող և Մարդու Որդու դատաստանի գալուստին ու Երուսաղեմի կործանման նշանները թվարկելով Նա Մաթևոս 24.34-ում ասում է <<Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ԱՅՍ սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի>> Այս բառերը շատ պարզ են ու բառացի պետք է հասկացվեն: Մինչև Մաթևոս 24.34-ը ամեն կատարվող բաները պետք է կատարվեն այդ սերունդի ժամանակ, որոնք այդ ժամանակ Պաղեստինի տարածքում էին ապրում, քանի որ Հիսուսը նրանց հետ էր խոսում (ու ոչ թէ 21-րդ դարում ապրող մարդկանց հետ). Այստեղ հարց է առաջանում: Իսկ ի՞նչ կարող ենք ասել այն մարդկանց ովքեր 24.34-ում նշված <<սերունդ>> բառը հասկանում են որպես <<ժողովուրդ>>, <<մարդկություն, ռասա>>, քանի որ այս մարդիկ հավատում են որ Մաթևոս 24.34-ից առաջ նշված դատաստանները ապագային են վերաբերում, ուստի նրանք ստիպված են <<սերունդ>> բառի պարզ իմաստը փոխեն որպեսզի իրենց հավատքին հարմարացնեն: Մի քանի շատ ուժեք պատճառներ կան որ մենք պետք է մերժենք <<սերունդ>> բառի այս տեսակի փոփոխված հասկացությունը. Հուներեն բնագրերի մեջ գենեա (genea γενεὰ) բառն է օգտագործվում: Առաջին հերթին մենք այս բառի ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՆ ունենք: Այս բառը չի կարող հազարավոր տարիներ հետո ապրող մեկ այլ ազգի կամ ժողովրդի վերաբերվի: Հիսուսը Իր այդ ժամանակվա օրենսգետներին ու փարիսեցինեին է դիմում, անձնապես: 23-րդ գլխում ԴՈՒՔ անձնական դերանունը է օգտագործում 26 անգամ: Հետո Հիսուսը Երուսաղեմի վրա է ողբ անում, այդ ժամանակվա Երուսաղեմի (ոչ թէ 2000 տարի հետոյվա): Աստվածաշնչի բոլոր մեկնաբանները համաձայն են որ Մաթևոս 23:37-ի <<այս սերունդը>> Հիսուսի այդ ժամանակվա սերնդին է վերաբերում, որոնց հետ Հիսուսն էր անձնապես խոսում: Իսկ եթե Հիսուսը Մաթևոս 23:37-ում <<այս սերունդ>> բառը այդ իմաստով է օգտագործում, դիմելով Իր ժամանակակից հրեաներին, մի՞թէ պատշաճ է որ մի րոպեներ հետո երբ Նա նույն թեման է քննարկում Մաթևոս 24:2-ում, մեր Տերը, առանց զգուշացման ու բացատրության միանգամից փոխի բառի իմաստը, իսկ Մաթևոս 24:34-ում <<այս սերունդ>> ֆռազան գրեթե նույն արտահայտության մեջ է օգտագործվում: Ավետարանները սերտելուց մենք նկատում ենք որ ամեն անգամ երբ Հիսուսը առակներով (ծածկագրվախ ձևով) է ուսուցում, ու հետո Իր աշակերտներին մի կողմ է քաշում ու նրանց համար այդ ուսուցումների առակներն է պարզաբանում, Նա ուզում էր համոզված լիներ որ աշակերտները ուսուցումների իմաստը ճիշտ էին հասկացել, ու այս պահին երբ Նա իր աշակերտներին է պարզաբանում Իր ուսուցումը, լրիվ անիմաստ կլիներ եթե Նա այս բառի իմաստը կամայականորեն կփոխեր: Երկրորդ, այս տեքստի ավելի լայն, ընդարձակ համատեքստը հաստատում է որ Հիսուսը իր ժամանակվա սերնդին էր ուղղում այս դատաստանները: Եթե մենք ուշադիր հետազոտենք ավետարանների մեջ օգտագործվող այս Գենեա-սերունդ բառը, մենք կնկատենք որ յուրաքանչյուր անգամ այս բառը այդ ժամանակվա սերնդին է վերաբերում: Այս բառը երեք տարբեր ձևերով է օգտագործվում ավետարաններում: Սկզբում, այս բառը օգտագործվում է պատմության մեջ եղող սերունդներին: Օրինակ, Մաթևոս 1:27, բոլոր սերունդները Աբրահամից մինչև Դավիթ տասնչորս սերունդներ են, Ղուկաս 1:50, Նրա ողորմությունը նրանց վրա է ովքեր Իրենից երկյուղում են սերնդից սերունդ: Եթե այս դեպքերում <<սերունդ> բառը վերցնես ու որպես <<ազգ>> հասկանաս, դա նշանակում է որ Աբրահամից մինչև Քրիստոս 42 տարբեր ազգեր են եղել, սա իհարկե աբսուրդություն է: Հետո, ավետարանների մեջ բազում անգամներ է (Մաթևոս 16) <<այս սերունդ>> բառը օգտագործվում և ամեն անգամ այն վերաբերում է Հիսուսի ժամանակակիցներին: Մաթևոս 16:4 «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում,>>, Մաթևոս 17:16 «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ>>, Ղուկաս 9:41 «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ>> (մի քանի համարներում հայերեն աստվածաշնչում սխալմամբ <<ազգ>> բառն է օգտագործվում, բայց հուներեն բնագրերում ամեն անգամ <<սերունդ>>, Գենեա (γενεὰ) բառն է օգտագործվում: Բառերը ժամանակի ընթացքում իրենց իմաստը փոքր ինչ փոխում են, դրա համար կարևոր է որ Աստվածաշունչը նորացվի նոր ժամանակակից իմաստների բառերով որպեսզի բնագրերի միտքը պահպանվի: Օրինակ, հայերեն լոզվով 1600 թվին ազգ և սերունդ բառերը նույնն են եղել, բայց բոլորին հայտնի է որ 21-րդ դարում սրանք նույն բառերը չեն կարող լինել: Օրինակ, 1600-ական թվերին Արարատյան դաշտից Շահ Աբբասի ժամանակ Պարսաստան տարված հայերը այս բառերը նույն ձևով են օգտագործում: Նույնիսկ մեր օրերում Պարսկաստանի հայերը իրենց ընդարձակ ընտանիքի անդամներին ասում են <<այս մարդը մեզ ազգից է>> , <<կամ, մենք ու իրանք ազգ ենք>>: Սա իհարկե մեզ համար տարօրինակ է քանի որ սերունդ և ազգ բառերը տարբեր իմաստ ունեն, բայց նրանք հին հայերենով են խոսում, ու Հայերեն թարգմանության Աստվածաշնչերը հին հայերենի թարգմանություններ են ցավոք սրտի դրա համար այս համարների մեջ սխալմամբ <<ազգ>> բառն է թարգմանվել գոնե <<սերունդ>> գրված լինի), Մարկոս 9:18, «Ո՛վ անհաւատ սերունդ (Genea – γενεὰ)>>, Գործք 2:40, «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»: Այս բոլոր համարներում <<սերունդ>> բառը վերաբերում է այդ ժամանակվա ապրող սերնդին, ու շատ անգամ այս բառը օգտագործվում է Հիսուսի ողբի վրա, թէ <<ինչքան երկար պիտի ես լինեմ ձեզ հետ>>, Մարկոս 9.19 և Ղուկաս 9.41-ում: Եվ <<սերունդ>> բառի ամենահաճախակի օգտագործումը <<ԱՅՍ սերունդ>>-ով է օգտագործվում: Սա ավետարաններում 17 անգամ է օգտագործվում: Հիսուսը <<այս սերունդ>>-ն է հաճախակի ասում քանի որ Հիսուսը այդ սերնդին է դատապարտում իրենց անհավատության ու չարության համար և համապատասխան գալիք դատաստանները ԱՅԴ սերնդի վրա է հայտարարում, ոչ թէ 2000 տարի հետո ապրող մի ինչ որ սերնդի: <<Նինեվեի մարդիկ ու Հարավի թագուհին վեր կկենան ու կդատապարտեն այս սերնդին>> (Մաթևոս 12:41-42, Ղուկաս 11:31-32) քանի որ նրանք չապաշխարեցին մեսիայի քարոզի օրը: Հրեաները ամեն անգամ գալիս Հիսուսին ասում են <<մեզ մի նշան ցույց տուր>>, Հիսուսն էլ անմիջապես նրանց ասում է <<ոչ մի նշան չի տրվի այս սերնդին>>, բացառությամբ Հովնանի նշանը(Մարկոս 8:12, Ղուկաս 11:29): Դավաճանության օրը Հիսուսն ասում է <<նա պէտք է շատ չարչարվի եւ մերժվի այս սերնդից>> Ղուկաս 17:25: Երբ մեր Տերը հրեաներին դապապարտելով նրանց գալիք կործանման մասին մարգարեացավ ասելով << Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարվի:>> Այս համարներում <<այս սերունդ>> ասելով պարզ կերպով երևում է որ Հիսուսը դիմում է Իր ժամանակակից սերնդին, այդ ժամանակվա սերնդին: Աստվածաշունչը կարդալով ոչ ոք այս համարները չի վերցնի ու հասկանա թէ այս դատաստանները վերաբերվում են Հիսուսից 2000 տարի կատարվող դեպքերին, բացառությամբ այն դեպքում եթե այդ անձը իր եկեղեցու քարոզիչից այլապես է լսել, նրա գլխի մեջ դրսից այդ միտքն են դրել, միայն այդ դեպքում է որ նրանք իրենց անձնական մոգոնած վերջաբանական տեսակետն են պարտադրում այս համարների վրա, իրենց մտքի մեջ եղող նախաենթադրություններն են հարկադրում այս տեքտի վրա, ու սխալմամբ մտախում են հեսա ուր որայա աշխարհը խառնվելուա իրար ու աշխարհը վերջանալու է: Երրորդ, մարդանց այն պնդումը, որ <<այս սերունդ>>ը վերաբերում է մի քանի հազար տարի հետո ապրող մի խումբ մարդկանց, չի կարող համադրվել <<ԱՅՍ>> բառի իմաստի հետ. <<ԱՅՍ>> ցուցական դերանունը մասնահատուկ իմաստ ունի: Սա մատնանշում է մի անձի կամ բանի որի մասին է խոսվում: (Աղայանի բացատրական բառարանում <<Այս>> բառը այսպես է սահմանվում: <<Ցույց է տալիս՝ 1. Խոսողի մոտ գտնվող առարկա (կամ անձ)՝ երևույթ: 2. Խոսողի կողմից արդեն հաղորդված իրողություն՝ միտք:3. Խոսողի նշած տեղը՝ ժամանակը: 4. Խոսողի մոտ կամ նրան տարածականորեն մերձավոր առարկաներից (կամ անձերից) թվարկման մեջ ըստ կարգի առաջին հիշվողը կամ ցույց տրվողը>>): Օրինակ, երբ մեկը ասում է <<այս տունը, այս մեքենան, այս հեծանիվը, այս գնդակը>> նրանք նկատի չունեն մի տուն որը 2000 տարի հետո է գոյություն ունենալու, նրանք նկատի չունեն ԱՅՆ տունը ԱՅՆՏԵՂ, նրանք նկատի ունեն ԱՅՍ տունը, ԱՅՍՏԵՂ: Եթե մենք <<այս>> բառը վերցնենք ու կամայականորեն 2000 տարի հետո մի բանի դիմենք, այս դեպքում մենք լեզուն վերցնում անիմաստ ենք դարձնում, աբսուրդություն: Մտքով առողջ մարդը <<այս>> բառը այդպես չի օգտագործում: Քրիստոսի ունկնդիրները <<այս սերունդ>> ասելով հասկանում էին իրենց սերունդը: Աստվածաշնչի մեկնաբանության յուրաքանչյուր գիրք(անգլերենով, գերմաներենով, Հոլանդերենով և այլն) նշում է որ ամեն անգամ Աստվածաշնչի որևէ համար մեկնաբանելով մեկնաբանողը պետք է այդ ժամանակվա ունկնդիրներին հաշվի առնի, առաջնակարգություն տա: Թէ այդ ժամանակվա ունկնդիրները ի՞նչ կմտածեին, իրենք ի՞նչ կհասկանային այդ բառը օգտագործելիս: <<Այս սերունդ>> բառը վակյումային դատարկության մեջ հենց այնպես չի հայտնվել: Երեք տարի շարունակ աշակերտներն ու մնացած ժողովուրդը <<այս սերունդ>> բառը լսելիս հասկացել էին որ դա իրենց է վերաբերվում: Մաթևոս 23-ը շարունակում է այս բառը օգտագործել և <<դուք>> անձնական դերանունը 26 անգամ է օգտագործում: Մաթևոս 24-ում մեր Տերը <<այս սերունդ>> բառը շարունակում է օգտագործել նույն իմաստով, վերաբերելով նույն մարդկանց, նույն սերունդին: Հիսուսը աշակերտների հետ է խոսում, նրանց աչքերին է նայում ու ասում է <<զգույշ եղեք որ հանկարծ ոչ ոք ձեզ չխաբե>> (24.4), << Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք(չնեղվեք), որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ>> (24.6), << ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք>> (9), << երբ տեսնէք սարսափելի սրբապղծությունը, – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16 այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կլինեն, թող փախչեն լեռները>> (15), << Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա (Հիսուսը), դռների առաջ>>(33): << Ճշմարիտ (հաստատապես) եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի>> (34), մենք հաստատ, %100 տոկոսով ենք կարող ասել որ աշակերտները Հիսուսը այս խոսքերը անձնապես հասկացան, հավատքի արժեքով հասկացան: Եթե դու Մաթևոս 24:34-ի ԱՊԱԳԱՅԱԿԱՆ մեկնաբանությանը հավատաս, (այսինքն, որ այդ դատաստանները 2000 տարի հետո են տեղի ունենալու) ապա դու այնպիսի ձևով ես հասկանում այս համարը որը Հիսուսի Աշակերտներին տգետի տեղ է դնում: Եթե ես քո աչքերին նայեմ ու քեզ հետ խոսամ ու քեզ ասեմ որ այս բաները քեզ են պատահելու, բայց իրականում նկատի ունենամ որ այս բաները 2000 տարի հետո ապրող քո հետնորդներին են պատահելու (կամ մեկ ուրիշ ժողովրդկ), ապա դու կշփոթվես, բոլո՛ր նորմալ մարդիկ կշփոթվեն, դա ավելի շուտ կարծես թէ մարդուն ծաղրանքի են ենթարկում: Հետաքրքիր է որ երբ Հիսուսը Մաթևոս 24:4-ում այս զրույցն է սկսում, նրանց ասում է <<Զգույշ եղեք որ հանկարծ չխաբնվեք>>: Նա ասում է, տղերք, համոզված եղեք որ իմ ասածները ճիշտ հասկանաք, քանի որ սուտ մարգարեները, սուտ ուսուցիչները, սուտ քարոզիչները գալու են և փորձելու են ձեզ խաբեն, ես ոզում եմ որ դուք պարզ կերպով հասկանաք այն ինչը ձեզ ուսուցում եմ, ինչը ձեզ հայտնում եմ: Հիսուսը այսպես չէր ասի նրանց մի բան որը նրանց համար անհնարին լիներ հասկանալ: Հիմա, եթե մեր հասկացածը ճիշտ է, եթե այս բաները Հիսուսի ժամանակ ապրած սերունդին են վերաբերում, ապա սա մի կարևոր հարց է առաջացնում, ապա ի՞նչն է պատճառը որ մեր ժամանակների քարոզիչների (ու քրիստոնյա հավատացյալների) մեծ մասը (նույնիսկ նրանք ովքեր բնագրերին են ծանոթ) այս <<սերունդ>> բառը հասկանում են որպես <<ազգ>>, ինչու՞ են նրանք սա վերագրում 2000 տարի հետո ապրող մի հրեա ազգին: (Ես ժամանակին մի եկեղեցի էի հաճախում որը եկեղեցուն կից ճեմարանի շենք ուներ մոտ 300 ուսանողներով, տարիների ընթացքում ես տեսա որ մի շարք ուսանողներ հուներեն և եբրայերեն սովորելով ճեմարանից դուրս էին գալիս, կամ մի քանի տարի հետո իրենց Վերջաբանական վարդապետությունն էին փոխում ու մեր այս ներկայացրած մեկնաբանությանն էին հավատում, ես տարիներ հետո հասկացա թէ նրանք ինչու էին այդպես վարվում): Ի միջի այլոց, այս համարների սխալ հասկացողությունը, որ այս համարները 2000 տարի հետո կատարվող դեպքերին է վերաբերվում, սկսվել է 1880-ական թվերից Ամերիկայում, ու ցավոք սրտի մեր օրերում դարձել է մեծամասնության հավատքը, ու ցավոք սրտի այս մեծամասնությունը այս հիմար վերջաբանական հավատքը իրենց հետ վերցնում են ու միսիոներների հետ տանում են Հայաստան, Ռուսաստան, Լատին Ամերիկա ու ուրիշ տեղեր են տարածում: Նրանց այսպես սխալ հավատալու հիմնական պատճառն այն է որ երբ նրանք Մաթևոս 24-ն են կարդում նրանք այնպիսի զարհուրելի արտահայտություններ են տեսնում որ նրանք հավատում են որ այդ բաները ՊԵՏՔ է որ Քրիստոսի երկրորդ գալուստին վերաբերվի: Օրինակ, 24:18-ում << Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը>>, (ի միջի այլոց, այս լեռան վրայի զրույցից տարիներ հետո Պողոս առաքյալը Կողոսացի 1:23-ում ասում է որ Ավետարանը արդեն իսկ քարոզվել է << երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին>>,) կամ 24:21-ում, <<որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի>>, 24:27, << որովհետեւ ինչպէս փայլակը (կայծակը), որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի>>, 24:29, կամ 24:29-31 «Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս հետո, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն: 30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը». Եթե Մաթևոս 24:34-ից առաջ որևէ համար տեսնես որը ցույց է տալիս Քրիստոսի մարմնական երկրորդ գալուստը, այդ դեպքում իհարկե այս համարից առաջ եղող համարները պետք է վերամեկնաբանվեն: Մարդ չի կարող ասի <<դե, Քրիստոսը սխալ է թույլ տվել>>, ի միջի այլոց, ինչքան էլ ծիծաղելի լինի, մեր ժամանակակից մեկնաբանների մեջ կան մարդիկ ովքեր իրենց մեկնաբանական գրքերի մեջ պնդում են որ Քրիստոսը սխալ է թույլ տվել: Մենք այսպես չենք կարող ասել քանի որ Քրիստոսը Աստված է ու Նա չի կարող սխալ թույլ տալ: Աստվածաշունչը անսխալակամ է ու նրա մեջ չի կարող սխալ լինել: Ուստի, այս մարդիկ փորձում են այս համարները <<ներդաշնակացնել>> , հարմարացնել, նրանք Մաթևոս 24:34-ը վերցնում են ու <<այս սերունդ>> բառը տարօրինակ կերպով վերասահմանում են, նոր իմաստ են տալիս: Ամերիակայի շատ եկեղեցիներում այս թեման պատերազմական վիճակներ է ստեղծել եկեղեցու անդամների միջև: Մենք ուզում ենք երկու բան հաշվի հառնել նախքան այս տեքստը ավելի խորը ուսումնասիրելը ու այս համարները մեկնաբանելը, ցույց տալով որ այս բաները 70 թվին տեղի են ունեցել Երուսաղեմի կործանման ժամանակ: (Մեր կայքի վրա, http://www.grqer.com կարող եք աստվածաբանության Դոկտոր Ջոել ՄակԴուրմոնի գիրքը անվճար կարդալ, Ջոելը ավելի մանրամասն ձևով է մեկնաբանում շատ բառեր ու համարներ) Առաջին հերթին, Աստվածաշնչի այս համարները ուսումնասիրելով ես ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք որ այս բոլոր նշված դժվար համարները որոնք մարդիկ սովորաբար Քրիստոսի երկրորդ գալուստին են վերագրում, եթե դուք ուսումնասիրեք թէ մարգարեները այս համարները Հին Կտակարանում ինչ ձևով են օգտագործել, ապա այս համարները կարիք չունեն անպայմանորեն վերաբերեն Հիսուսի Երկրորդ մարմնական գալուստին(որը մեր ապագում է տեղի ունենալու): Եթե մենք այս ապոկալիպտային լեզվի ձևին նայենք ու տեսնենք թէ այս արտահայտությունները Հին Կտակարանում մարգարեները ինչպես են օգտագործվել, ապա մենք կտեսնենք որ այս համարները կատարելապես վերաբերում են ՔՀ (Քրիստոսից Հետո) 70 թվին Իսրայելի վրա եկող դատաստանին: Սրանք կապ չունեն Հիսուսի երկրորդ (մարմնական) գալուստին: Ի դեպ, եթե մարդ Հին Կտակարանում օգտագործվող այս արտահայտությունները չուսումնասիրի ապա նա ՍՏԻՊՎԱԾ կլինի այս համարներին նայի որպես Քրիստոսի երկրորդ գալուստին վերաբերող համարներ, քանի որ դրանք այդպես են հնչում: Սրա համար է որ շատ կարևոր է որ մենք թույլ տանք որ Աստվածաշունչը մեկնաբանի-բացատրի Աստվածաշնչին: Մեր ժամանակներում հավատացյալները վերջաբանական ֆանտազիաների մեջ են խրված այն պատճառով որ այսօրվա հավատացյալները իրենց Աստվածաշնչին ծանոթ չեն, չեն սերտել, ու նույնիսկ չգիտեն թէ ինչպես սերտեն: Հավատացյալները իրենց աստվածաշունչը չգիտեն, մասնավորապես Հին Կտակարանից բոլորովին անտեղյակ են: Եթե դու ուզում ես Նոր Կտակարանում գրված մարգարեությունները հասկանաս ապա դու պետք է այս մարգարեությունները կապես Հին Կտակարանի իրենց երկնմանակ / համապատասխան համարներին: Երկրորդ, մեր այն հավատքը որ Մաթևոս 24.34-ը խոսում է այդ ժամանակվա սերնդի մասին, որ այդ բոլոր բաները նրանց և նրանց ժամանակում են պատահելու, որ այս համարները խոսում են առաջին դարի Իսրայելի վրա եկող դատաստանի մասին, Իսրայելի ժամանակաշրջանի(այդ աշխարհի) վերջը, որպես ուխտած ժողովուրդ, այս մեր հավատքը նաև հիմնված է Աստվածաշնչի ուրիշ համարների վրա, միայն այս համարի վրա չի հիմնված: Մենք այստեղ մեկ եզակի համար չենք վերցնում ու մեր վարդապետությունը լոկ դրա վրա հիմնում: Եկեք մի քանի համարների նայենք համառոտ: Մաթևոս 10.23, <<Եւ երբ ձեզ (աշակերտներին) հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կը փախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք, նախքան մարդու Որդու գալը>> Հիսուսը աշակերտներին ասում է որ մինչև իր գալը նրանք հասցրած չեն լինի Իսրայելի բոլոր քաղաքներում իրենց ավետարանչական գործը ավարտած լինեն: Քրիստոսի այս գալուստը չի կարող վերաբերել Իր մարմնական երկրորդ գալուստին, սա պետք է վերաբերի Իսրայելի կործանմանը: Մաթևոս 16:27-28 <<քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ յուրաքանչյուրին կհատուցի ըստ իր գործերի: 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ>>: Եկեք այս համարի զուգահեռը կարդանք Մարկոս 8.39-ում: Եւ (Հիսուսը) նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»: Այս համարները ժամանակակից մեկնաբանների համար խնդրահարույց համարներ են: Երեք ամենատարածված մեկնաբանությունները սրանք են: 1. Որ այս համարները վերաբերում են Քրիստոսի կերպարանափոխությանը (transfiguration, Richard Baxter, J C Ryle), 2. Ոմանք էլ հավատում են որ սա Քրիստոսի հարությանն է վերաբերում (Luther, Calvin) 3. Ոմանք էլ հավատում են որ սա վերաբերում է պենտեկոստեի օրվա Հոգու Լցմանը: Այս երեք մեկնաբանությունների խնդիրն այն է որ այս երեք բաներն էլ մի քանի օր կամ շաբաթներ կամ ամիսներ հետո են կատարվում, այս խոսքերը ասվելուց հետո: <<այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի մինչև Մարդու Որդու գալուստը չտեսնեն, Իր թագավորությամբ, զորությամբ>>, այդ արտահայտությունը, <<ձեզնից ոմանք մահ չեն ճաշակի>>, լրիվ անիմաստ կլիներ եթե դա վերաբերեր մոտ մեկ շաբաթ հետո տեղի ունեցող Հիսուսի կերպարանափոխությանը: Երբ Հիսուսը ասում է ձեզնից ոմանք մահ ճաշակած չեն լինի նշանակում է որ նրանցից մեծ մասը արդեն մեռած կլինեն մինչև Նրա զորությամբ ու դատաստանով գալու օրը (ՔՀ 70 թվին), ու սա իհարկե բացառում է որ Հիսուսը խոսում է Իր մարմնավոր երկրորդ գալուստի մասին: Ու եթե այդ համարը բացառում է հարության, կերպարանափոխության ու պենտոկոստեի դեպքերը, ու նաև բացառում է Քրիստոսի մարմնավոր երկրորդ գալուստը, ապա մեզ մնում է Երուսաղեմի կործանումը ՔՀ 70 թվին: Ի դեպ, 70 թվին աշակերտներից շատերը մահացած էին, բայց որոշները դեռ ողջ էին: Սա նաև համահունչ է այն համարի հետ երբ Քրիստոսը խոսում է աշակերտության գնի մասին, երբ մարդը իր խաչը վերցնելով ցավ ու տանջանքի միջով է անցնում, ու սրա մեջտեղում նա հայտարարու է որ Այո՛, ձեր աշակերտ դառնալու ու հավատքի մեջ մնալու կայացրախ որոշումը կարդարանա, Մարդու Որդին կգա զորությամբ և փառքով ու կդատի նրանց ովքեր եկեղեցուն ու հավատացյալներին են հալածում: Մաթևոս 26.63-64 <<Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: 64 Յիսուս նրան ասաց. «(Այնպես է ինչպես) Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով» Սա Սաղմոս 110.1-ից և Դանիել 7:13-14-ից վերցված հատվածներ են, Քրիստոսը այդ Հին Կտակարանի մարգարեությունները վերցնում է ու Իրեն է ուղղում, իրեն է կիրարկում: ԴՈՒՔ կտեսնեք, դուք կտեսնեք ինձ գալուց իմ թագավորությամբ, զորությամբ: Քրիստոսը խոսում է ոչ թէ Իր մարմնական երկրորդ գալուստի մասին, այլ աստվածային դատաստան բերելու մասին: Մարդու որդին <<երկնքի ամպերի վրայով>> է գալու, այս համարը Հին Կտակարանում է հաճախ օգտագործվում (այդ ժամանակվա տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ), և՛ Սաղմոսներում, և՛ Մարգարեների գրքերի մեջ, նշանակելով Աստծո դատաստանի գալուստը ազգերի վրա, կամ մեկ ազգի վրա: Հիսուսը կարճ ասած քահանայապետին պատասխան է տալիս ասելով, Այո, ես մեսիան եմ, բայց դու չես տեսնի այն զորությունը որին դու ես սպասում, մինչև ես փառավորվեմ ու իմ զորությունը ցուցադրեմ ՔԵԶ կործանելով, քո պղծված Իսրայել ազգին սպանելով ու քո չարագործ գործընկերներին սպանելով: Հովհաննես 21.21-22 Պետրոսը նրան (Հովհաննես առաքյալին) տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ այս մարդը (սա) ի՞նչ կը լինի»: 22 Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ նա (դա) ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից» Հիսուսը մեկ անգամ ևս ՔՀ 70 թվի իր գալուստի մասին է խոսում: Պետրոսը մինչև Հիսուսի գալը մեռնելու է, բայց Հովհաննեսը ողջ է մնալու: Ի միջի այլոց առաջին դարի եկեղեցու մեջ շշուկներ էին պտտվում որ Հովհաննեսը երբեք չեր մեռնելու, համաձայն այս համարի: Եթե մենք Պենտեկոստի մասին խոսանք ապա Հիսուսի այդ գալը պենտեկոստին չէր կարող վերաբերվեր, և եթե մենք Քրիստոսի երկրորդ մարմնային գալուստի մասին խոսենք, դա էլ չի կարող լինել, քանի որ այդ երկու առաքյալներն էլ վերջիվերջո մահացան: Իսկ ինչի՞ն է դա կարող վերաբերել: Սա միայն Հիսուսի դատաստանով գալուն է կարող վերաբերել, 70 թվին: Պետրոսին Հռոմում սպանեցին, նրան գլխի վրա խաչելով, նախքան Երուսաղեմի կործանումը, ինչպես որ գրեթե բոլոր առաքյալներն էին մահացած Երուսաղեմի կործանումից առաջ, բացառությամբ Հովհաննես առաքյալի, որը երկար տարիներ ապրեց: Սա մարգարեություն է, <<մինչև որ ես գամ>>, ու միակ գալուստը որ այս համարի մեջ իմաստ ունի խոսել դա Հիսուսի դատաստանով գալն էր Երուսաղեմի վրա ՔՀ 70 թվին: Այստեղ մենք կանգ կառնենք, ու հաջորդ անգամ կսկսենք խոսել Մաթևոս 24-ի կանխատեսությունների մասին, թէ այս բաները ինչպես տեղի ունեցան ՔՀ 70 թվին: |