| Աշխարհի Վերջաբանական Շարքի Քարոզներ <<Մեծ Նեղության Ժամանակները, Մաս 1>> Մաթևոս 24 Brian Schwertley (Բռայն Շվերտրլի) Այս ուսուցումը Մաթևոս 24-ի մեր նախորդ ուսուցման շարունակությունն է: Մաթևոս 24.1-28 1 Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները: 2 Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»: 3 Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»: 4 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. 5 որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն: 6 Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: 7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: 8 Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց: 9 Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: 10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: 11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: 12 Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի: 13 Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի: 14 Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»: 15 «Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16 այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. 17 եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18 եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: 19 Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին: 20 Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը. 21 որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի: 22 Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն: 23 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. 24 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: 25 Ահա ձեզ առաջուց ասացի: 26 Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. 27 որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի: 28 Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները». Այսօրվա ուսուցման համար այսքանը կուսումնասիրենք: Ամփոփման կարգով ասենք որ Հիսուսի ունկնդիրները այստեղ Իր աշակերտներն են, որոնք Ձիթենյաց լեռան վրայից Երուսաղեմի տաճարին են նայում: Ժամանակացույցը այստեղ <<ԱՅՍ սերունդով>> ենք իմանում, Հիսուսը ասում է որ այս մարգարեությունները այդ սերնդի ժամանակ են տեղի ունենալու: Եթե Հիսուսը ասեր որ այդ մարգարեությունները 2000 տարի հետոյվա սերունդների ժամանակ են տեղի ունենալու ապա Նա կասեր <<ԱՅԴ սերունդը>>: Մենք նաև ուզում ենք իմանալ այս մարգարեությունների համատեքստը: Համատեքստը Մաթևոս 23-ից է սկսվում երբ Հիսուսը հրեա առաջնորդներին խիստ կերպով դատապարտում է մեսիային մերժելու համար, մարգարեներին հալածելու համար, ու ապագայում իր հարությունից հետո առաքյալներին հալածելու համար: Աշակերտները, լինելով հրեա, Հիսուսից իրենց այդ ժամանակվա վերջերի համար նշան են ուզում: Նրանք ուզում են Քրիստոսի դատաստանով գալու ժամանակները ճանաչեն երբ այդ ժամանակը գա: Հիսուսը նրանց հարցին պատասխանում է Մաթևոս 24.34-ում: Աշակերտները մեկ նշան են ուզում Հիսուսից, Հիսուսը 7 մասնահատուկ նշաններ է տալիս նրանց: Քրիստոսը բավարար մանրամասնությամբ է նկարագրում այդ նշանները, ու Նա սա անում է հատուկ նպատակով: Առաջին հերթին Քրիստոսը Իր եկեղեցու համար խորը մտահոգություն է տածում, Նա ուզում է որ եկեղեցին գալիք կործանման դատաստանից փախնի, ու մենք սա ուսումնասիրելով կտեսնենք որ Եկեղեցին այդ դատաստանից առաջ փախնում է դեպի Դեկապոլիսի Փելա սար-գյուղ (Հորդանան գետից այն կողմ): Ամբողջ երուսաղեմի ժողովուրդը 70 թվին կոտորվեցին, բայց Հիսուսի զգուշացմանը հետևելով Քրիստոնյաներից ոչ մի անձ չվնասվեց: Քրիստոնյաները Հիսուսի խոսքերը հավատքով ընդունեցին ու փրկվեցին, հրեաները չհավատացին ու կոտորվեցին: Երկրորդ, Հիսուսը չի ուզում որ աշակերտները վաղահաս խուճապի մատնվեն ու փախուստի դիմեն: Ավետարանը պետք է ամբողջ Իսրայելով քարոզվի, ու Աստծո ընտրյալները պետք է երկրից (Իսրայելից) հավաքվեն ընդհուպ մինչև վերջին հավանական պահը: Ուստի մենք այստեղ տեսնում ենք տրված նշանների զարգացումը ընդանուրից դեպի մասնահատուկը: Նշանները գնալով ավելի մանրամասնված պարզեցված են դառնում մինչև դատաստանի գագաթնակետին հասնելը: Ու երբ որ դատաստանի ժամանակին հասնեք, քաղաքից անմիջապես փախեք, քանի ուշ չէ: Երրորդ, Հիսուսը նաև ուզում է համոզված լինի որ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցին զերծ կմնա գալիք դատաստանի կործանումից: Երբ նրանք տեսնեն սարսափելի սրբապղծությունը, նրանք պետք է անմիջապես փախնեն դեպի լեռները: Ու մենք քիչ հետո կտեսնենք որ նրանք դա արեցին, ինչպես որ եկեղեցու առաջի դարի պատմաբաններից մեկն է դրա մասին գրել: Հիմա եկեք նշաններին նայենք: 1. Սուտ մեսիաները: այս բացատրությունը շատ տարբեր է լինելու ժամանակակից քարոզիչների ու մարգարեության գրքերի հեղինակների գրածներից: Ու մի բան նշեմ, եթե մարդ այս նշանները վերցնի ու համայն աշխարհի մասշտաբներով հասկանա (ու ոչ թէ միայն միջին արևելքի և հռոմեական կայսրության սահմանափակ տարածքով) ապա Հիսուսի թվարկած այս նշանները դառնում են բոլորովին անիմաստ, քանի որ աշխարհում պատերազմները անդադար են, երկրաշարժները միշտ են լինում(օրեկան մոտ 55 հատ երկրաշարժ է լինում երկրագնդի վրա): Հինգերորդ համարում Հիսուսը զգուշացման խոսքով է սկսում, ասելով <<շատերը իմ անունով կգան ու շատերին կմոլորեցնեն>>: Աշակերտները պետք է պատրաստ լինեն սրան քանի որ այսպիսի լիքը մարդիք էին հայտնվելու Երուսաղեմի կործանումից առաջ: Ցավոք սրտի այս կեղծ քրիստոսները հայտնվեցին ու շատ շատերը նրանց հետևեցին ու կործանվեցին: Աստվածաշունչըն ու պատմաբանները հաստատում են մեր Տիրոջ կանխատեսումները: Երբ Գամալիել անունով հրեա առաջնորդը իրենց հրեաների ժողովի ընթացքում առաքյալների արած հայտարարություններն է քննարկում, Գործք 5.36-37, <<Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանել էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց: 37 Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին>>, Ղուկասն էլ մեզ Սիմոն անունով մեկի մասին է ասում, Գործք 8.9-10, որը մի հսկայական կեղծ քրիստոս է եղել: Սիմոնը նախկինում կախարդանքներով էր զբաղվել ու հետո հայտնի դարձել, որին մարդիկ համարում էին մարմնացած աստված: Պատմաբան Հուստինիոսը, որը նաև Սամարացի էր Սիմոնի պես, (Apolօgia, 26.23 – Dialog 20.6) գրում է որ իր երկրացի բոլոր հրեաները Սիմոնին որպես բարձրյալ աստված էին նայում: Սիմոնը հավատում էր որ ինքը մարմնացած աստվածն էր որ երկիր էր եկել մարդկանց փրկելու համար: Պատմաբանների համաձայն այս մարդը ասում էր որ ինքը Խոսքն էր, Լոգոսն էր, Մեսիան էր, Միքայել Հրեշտակապետն էր ու հենց ինքը՝ մարմնավորված Աստված էր: Այդ ժամանակներում այնքան շատ սուտ ուսուցիչներ էին հայտնվել որ Հովհաննեսը գրում է 1 Հովհ: 2.18-ում, <<Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է: Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է>>: Այսօրվա եկեղեցիները ասում են որ ինչ որ մի հզոր հակա-քրիստոս է հայտնվելու, Հովհաննեսն այստեղ ասում է որ հակա-քրիստոսը մեկ հատ չի, լիքն են, ու դրանք հենց հիմա աշխարհի մեջ են: Հովհաննեսի այս տարիներ հետո գրված նամակի մեջ << վերջին ժամանակն է >> արտահայտությունը ցույց է տալիս որ շուտով մի վերջաբանական կարևոր բան էր տեղի ունենալու: Միակ գլխավոր դեպքը որ պատահեց, այս նամակը գրվելուց հետո, Երուսաղեմի կործանումն էր ՔՀ 70 թվին: Մենք հավատում ենք որ Հովհաննեսի այս նամակը, ու Հայտնության գիրքը գրվել են մոտ ՔՀ 67-68 թվերին, Երուսաղեմի կործանումից 2-3 տարի առաջ: Թերևս որ սուտ ուսուցիչները պատմության մեջ միշտ են հայնտվել, բայցայնպես Հիսուսը ասում է որ առաջին դարի Պաղեստինի այդ փոքրիկ տարածքում նրանցից հսկայական քանակով էին հայտնվելու, որպես նշան: Հիսուսի այս կանխատեսումը բառացիորեն կատարվեց այդ դարում: Եթե մենք համատեքստը անտեսենք ու ասենք որ այս բանը ապագային է վերաբերում, որ սա ամբողջ երկիր մոլորակին է վերաբերում, ապա այս կանխատեսումը անիմաստ է դառնում որպես նշան, քանի որ ամբողջ աշխարհի մասշտաբներով միշտ ես կարող գնալ ու գտնել սուտ քրիստոսներ, սուտ ուսուցիչներ, սուտ մարգարեներ: Նշան Համար 2, <<պատերազմներ ու պատերազմների լուրեր>>. Սա երկրորդ նշանն է, կոնֆլիկտների բազմազանությունը, Մաթևոս 24.6-8 <<6 Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: 7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: 8 Սակայն այս ամէնը սկիզբն է վշտերի (երկանց):>> Առաքյալները պատերազմների մասին են լսելու, ու պատերազմների խոսակցություններ են լսելու: Հռոմեական կայսրության տարբեր նահանգներից պատերազմների ու խառնակությունների պատմություններ են լսելու, որը ժողովրդի մեջ խուճապ է առաջացնելու: Մեր ժամանակակից սենսացիա սիրող մարգարեություններ-ծախողներ քարոզիչներն ու մեկնաբանները այս համարները վերցնում են ու դրանք 20-21-րդ դարի աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող պատերազմներին են վերագրում: Մի հատ հիանալի գիրք կա որը կոչվում է <<Արմագեդոնը Հիմա>>, որտեղ հեղինակը հետ է գնում մինչև 1800-ական թվերը ու բոլոր կոնֆլիկներն է թվարկում, որը ցույց է տալիս որ նույն քանակի պատերազմներ են տեղի ունեցել նույնիսկ 150 տարի առաջ, ինչպես որ մեր ժամանակներում է: Այսինքն, եթե մենք Քրիստոսի այս մարգարեությունը հաշվենք աշխարհի մասշտաբներով ապա կարող ենք տեսնել որ աշխարհում միշտ են պատերազմներ ընթանում, այսպիսի անդադար պատերազմներ ամեն ժամանակներում են տեղի ունենում աշխարհով մեկ: Բայց եթե այս մարգարեությունը վերաբերվի միայն Հռոմեական կայսրության սահմանների մեջ տեղի ունեցող կոնֆլիկտներին, առաջին դարում, երբ 70 թվից առաջ հսկայական քանակի կոնֆլիկտներ միանգամից բռնկվեցին, ապա այս մարգարեությունը մեծ կարևորություն ունի, քանի որ դրանից առաջ Հռոմեական Կայսրությունում շատ երկար ժամանակ հարաբերական անդորր էր տիրում, այս ժամանակաշրջանը պատմաբանները կոչում են Փաքս Ռոմանա (Pax Romana), այսինքն, հռոմեական խաղաղության ժամանակաշրջան: Փաքս Ռոմանան Ավգուստինիոս կայսրն էր հիմնադրել ՔԱ 17 թվին, Քրիստոսն ու Իր առաքյալները ապրում էին Հռոմեական Կայսրության պատմության ամենախաղաղ ժամանակներում: ՔԱ 7 թվին մի փոքրիկ խռովություն էր առաջացել Պաղեստինի տարածքում, բայց այդ ժամանակվանից մինչև ՔՀ 67 թիվը, ավելի քան 74 տարի, ոչ մի պատերազմ տեղի չէր ունեցել: Սա շատ անսովոր խաղաղության ժամանակաշրջան էր: Ուստի, Քրիստոսի մարգարեացած պատերազմները պիտի տեղի ունեցած լինեին Քրիստոսի համբարձման և ՔՀ 70 թվին Երուսաղեմի կործամնան միջև ընկած ժամանակահատվածում: Պաղեստինում Քեսպիուս Թադուսի և Ֆելիքսի ռազմական արշավանքն էր Եգիպտական հրեաների դեմ, Երուսաղեմում ապստամբություններ առաջացան Ագրիպա Երկրորդի իշխանության ներքո, ՔՀ 66 թվի հակամարտությունները: Հռոմեական կայսրությունը այդ թվերին միանգամից սկսվեց բռնկվել տարբեր տեսակի պատերազմներով: Մայրաքաղաք Հռոմում ընդամենը 18 ամսվա ընթացքում 4 կայսր սպանվեցին: Հռոմեական կայսրության տարածքում այնքան շատ պատերազմներ էին սկսվել որ կարելի է դրանց մասին մի հաստ գիրք գրել: Կայսրությունը ամբողջական քաոսի մեջ էր: Հռոմեական կայսրությունը բաղկացած էր տարբեր ազգություններով, ու այս ազգություններն էին որ մեկը մեկի դեմ էին դուրս եկել: Օրինակ, Հռոմեական կայսրության մի նահանգում մի Գեներալ ապստամբում էր ու պատերազմ էր սկսում կայսրության մեկ այլ նահանգի Գեներալի զորքերի դեմ: Քրիստոսը նախապես մարգարեանում ու աշակերտներին տեղեկացնում է որ հանկարծ խուճապի մեջ չընկնեն քանի որ վերջը դեռ չէր լինելու: Պատերազմների 4 երկար տարիներ անցան մինչև Երուսաղեմի կործանումը: Այս պատերազմները նշանակում էին որ հեռավոր հորիզոնում ամպեր էին կուտակվում, այնքան հեռավոր որ առաքյալները դեռ պիտի իրենց ավետարանչելու գործը Իսրայելի քաղաքներում շարունակեին: Նրանք չպետք է իրենց տրված հանձնարարություններից շեղվեին: Քաղաքից փախնելու ժամանակը դեռ չեր ժամանել: Հիսուսը նրանց մեկ սերունդ (մոտ 40 տարի) ժամանակ տվեց որպեսզի նրանք Աստծո ընտրյալներին Իսրայելից հավաքեին ու փախնեին: Նշան Համար 3, <<բնական>> աղետները: Հիսուսը կանխատեսում է որ լինելու են երկրաշարժեր, սով, և համաճարակներ: Ու եթե մենք ուշադիր կարդանք Հին Կտակարանի մարգարեությունները, պատերազմները, սովը և համաճարակները իրար հետ են կապված: Երեմիա 14.21, Եզեկիել 5, 14, և իհարկե Հայտնություն 6. 20-րդ դարում պատերազմ, սով ու համաճարակները իրար հետ եղան Առաջին ու Երկրորդ համաշխարային պատերազմների ժամանակ: Աստվածաշնչի մեջ երկրաշարժերն էլ են կապակցվում մեղքի վրա բերած Աստծո դատաստաններին: Եսայի 29, Հայտնություն 6, 8, 11, 16. Գործք Առաքելոց 16 որտեղ Քրիստոսը երկրաշարժ է օգտագործում Իր ծառաներին ազատելու համար: Հիմա, արդյո՞ք այս կանխատեսումները պատահեցին Երուսաղեմի կործանումից առաջ: Այո իհարկե, նրանք ովքեր առաջին դարի պատմությունից ծանոթ են գիտեն որ այսպիսի բաներ տեղի են ունեցել: Գործք 11.28-29-ում <<28 Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, (Սուրբ) Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով: 29 Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող էր, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30 ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին: >>: Այս սովը ՔՀ 49 թվին տեղի ունեցավ, որը Հռոմում ուտելիքի ահավոր պակաս էր ստեղծել, ու նաև սով պատահեց Եգիպտոսում ու Աֆրիկայում, որոնցից Հռոմեացիներն էին կախված իրենց ուտելիքի մատակարարման համար: Սութոնիոս պատմաբանը պատմում է շարունակական երաշտների մասին, ու նաև հռոմեացի պատամաբան Թասիդուսն է պատմում այս բաների մասին: Քլադիուս կայսրի իշխանության ժամանակ Հրեաստանում էր սով սկսել: Այս սովը <<ամբողջ աշխարհի>> վրա ազդեց: Այստեղ <<աշխարհ>> բառը հուներեն օիկումենեն (οἰκουμένην · oikoumenēn) բառն է, թարգմանվում է որպես <<բնակեցված աշխարհը>>, ու այս բառը Հիսուսի ժամանակներում օգտագործվել է վերագրելու Հռոմեական կայսրության աշխարհը: Բնակեցված աշխարհը, կամ, քաղաքակրթված աշխարհը: Երբ որ Ղուկասը գրում է <<ամբողջ երկրում մարդահամար>>-ի մասին (Ղուկաս 2.1), սա հռոմեական կայսրության տարածքի մասին է խոսում: Այդ ժամանակներում նաև տեղական սովեր տեղի ունեցան ՔՀ 41 թվին, 54 թվին, ու մի շատ լուրջ սով տեղի ունեցավ Պաղեստինի տարածքում ՔՀ 46-48 թվերին: 1 Կորնթ 16-ում ու Հռոմ 15-ում Պողոս առաքյալը քրիստոնյաներին խնդրում է որ Հրեաստանի քրիստոնյաների համար փող հավաքեն ու նրանց ուղարկեն: Երբ որ Քրիստոնյաները բարեգործություն են անում նրանք պետք է առաջին հերթին ուրիշ Քրիստոնյա հավատացյլաներին օգնեն: Իհարկե քո առաջին պարտականությունը քո անմիջական ընտանիքի անդամներին է, ու հետո Քրիստոնյա հավատացյալներին: Ու իհարկե երբ պատերազմ է լինում լիքը լքված դիակներ են լինում որոնք համաճարակներ են տարածում: Հռոմում ՔՀ 65 թվին մի հսկայական համաճարակ էր սկսվել համաձայն Սութոնիոսի ու Թասիդուսի պատմագրության: Մի գարնան ընթացքում Հռոմում համաճարակից 30 հազար բնակիչ մահացան: Այն ժամանակներում սովն ու համաճարակները սովորական բաներ էին, բայց պատմաբանները միայն ամենամեծ դեպքերն են մեզ հաղորդել: Մեր Տերը երկրաշարժների մասին է կանխատեսում, որոնցից մի քանիսի մասին մենք գիտենք: Կրետե կղզում մի հսկայական երկրաշարժ եղավ ՔՀ 46-47 թվին, Հռոմում 51-ում, Ֆրիգիայում ՔՀ 53 թվին, Լավոդիկայում ՔՀ 60-ին, Կամպանիայում ՔՀ 62-63-ին, Պոմպեյում ՔՀ 63 թվին, ու համաձայն պատմաբան Հովսեփուսի նաև Հրեաստանում երկրաշարժ տեղի ունեցավ: Հսկայական քանակի պատմական ապացույցներ կան որ Քրիստոսից հետո ապրող սերունդը անսովոր քանակի սեյսմիկ ակտիվության ժամանակներում էին ապրում: Հռոմեացի Սենեկան ՔՀ 58-ի մասին գրելով ասում է որ << ինչքան հաճախ են Աֆրիկայի ու Աքադիայի քաղաքները ամբողջովին կործանվել մեկ մահացու հարվածով: Քանի հատ քաղաքներ են գետնի տակ անցել Սիրայում, քանի հատ Մակեդոնիայում, քանի քաղաքներ են Պատմոսում կործանվել>>: Եթե մենք Ապագայական հավատացողների (որ Քրիստոսի այս խոսքերը աշխարհի վերջին են վերաբերվում) տեսակետը ընդունենք, ապա ամբողջ աշխարհում ամեն օր երկրաշարժներ են տեղի ունենում, օրեկան մոտ 55 հատ երկրաշարժ, տարեկան 20000 հատ երկրաշարժ: Բայց եթե մենք ասենք որ հսկայական քանակի կործանարար երկրաշարժեր միայն Հռոմեական կայսրությունում են կատարվելու, ապա սա շատ կարևոր կանխատեսություն է դառնում: Այս նշանները թվելուց հետո Հիսուսը աշակերտներին ասում է որ այս նշաններին նայեն որպես վերջի սկիզբը, << այս բոլորը վշտերի սկիզբն են>>: Այստեղ <<վշտերի, երկանց>> բառը հուներեն օդինոն (ὠδίνων . ōdinōn) բառն է, որը վերաբերում է ծննդաբերության սուրը ցավերին (Սաղմոս 48.7, 1 Թեսաղ 5.3) կամ մեռնելու ցավերին (Սաղմոս 18.5, Գործք 2.24). Ռաբբիական գրականության մեջ <<վշտերի սկիզբ>> նշանակում է ահավոր ցավերի ժամանակներ որոնք տեղի են ունենալու Մեսիայի գալուստի ու փրկության դեպքին (Ջուբիլիների գիրքը, Բարուքի Ապոկալիպտական գիրքը). Իսկ Հին Կտակարանում ծննդաբերության ցավերը օգտագործվում է վերագրելով աստվածային դատաստանների մշտական (կրկնողական) տեղի ունենալուն: Շատ հաճախ Աստծո գործերը (կամ բնական աղետները) կապված են եղել վերջաբանական դատաստաններին, Եսայի 13, Միքիա 4, Եզեկիել 26, Երեմիա 4, 6, 13, 22, 39, 50. (Այստեղ <<բնական աղետ>> ասելով մենք նկատի չունենք որ մենք հավատում ենք որ լինում են աղետներ որոնք <<բնական>> են, քանի որ Աստված գերիշխան է ամեն ինչի վրա և ամեն ինչից տեղյակ է ու ամեն ինչի վրա զորություն ունի ու ամեն այսպես կոչված <<բնական աղետ>> կարող է կանխել: <<բնական աղետ>> կարելի է նաև ասել <<Աստծո գործ>>: Օրինակ, Ամերիկայում ապահովագրական կամպանիաները իրենց օրինական պայմանագրերի մեջ <<բնական աղետ>> բառի տեղը <<Աստծո գործ>> ֆռազան են միշտ օգտագործել (պատմականորեն), նկատի ունենալով քաղաքում տեղի ունեցող ջհրեղեղներին, երկրաշարժերին և այլն). Մեր Տիրոջ խոսքերը ցույց են տալիս որ նույնիսկ երբ այս նշանները տեղի ունենան, աշակերտները դեռ ժամանակ են ունենալու Իսրայելում ավետարանի տարածման գործը շարունակելու: Նշան Համար 4, Հալածանքները: Հռոմեական Կայսրության տարածքում գալիք քաոսի ու պատերազմների ու աղետների վրա կենտոնանալուց հետո, Հիսուսը սկսում է կենտրոնանալ եկեղեցու ու հավատացյալների դեմ գալիք ծառացող հալածանքների ու եկեղեցում առաջացող հավատքի ուրացումների վրա: Այս բաները տեղի են ունենալու ծննդաբերության ցավերի սկսման ժամանակ (24.9), <<9 Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք>>: Այստեղ նկարագրվող դեպքերը շատ մանրամասնությամբ է ասում Հիսուսը, և այս խոսքերը Հիսուսը ուղղում է Իր աշակերտներին (ու ոչ թէ 2000 տարի հետո ապրող ինձ ու քեզ): Սա իհարկե կարող է մեզ (ու եկեղեցու պատմության ընթացքում ապրող բոլոր հավատացյալներին) էլ վերաբերվել, որպես երկրորդական ունկնդիրներ, քանի որ այս աշխարհը մեզ ատում է: Բայց մենք այստեղ պետք է տարբերություն դնենք Հիսուսի մարգարությունների ուղղակի կատարման մեջ և այդ մարգարեությունների երկրորդական կիրարկումների մեջ: Պատմության տարեգրության մեջ շատ մանրամասն ձևով է գրված առաջին դարում եկեղեցու դեմ կատարվող հալածանքների մասին (մեր օրերում որոշ հավատացյալներ ասում են որ մենք վերջին ժամանակներում ենք ապրում քանի որ ինձ ԿաԳեԲե-ն 1980-ական թվերին բռնել տարելա բանտ մի երկու հատ ապտակա հասցրել ու մի քանի անգամ քացով հետևիս են հարվածել ու ինքնասիրությունս են վիրավորել, ու հետո բաց են թողել գնացել եմ տուն ու դոլմա եմ կերել): Գործք առաքելոցում (4) Պետրոսին ու Հովհաննեսին ձեռբակալում ու ասում են որ ավետարանը չքարոզեն, հրեաների դատարանը նրանց դատում է, 5-րդ գլխում նույն պատմությունն է, Գործք 6-ում հալածանքները սկսում են ծանրանալ, Ստեփանին ձերբակալում ու կեղծ մեղադրանքներ են ներկայացնում, 7-ում նրան սպանում են: Գործք 8-ը մեծ հալածանքների մասին է խոսում, երբ վիճակը այնպես է վատանում որ Երուսաղեմի եկեղեցին ցրվում է դեպի Հուդայի ու Սամարիայի տարածքները, քանի որ եթե քաղաքում մնային նրանց հրեաները կսպանեին: Այս հալածանքների ժամանակ հրեաները քրիստոնյա հավատացյալ տղամարդկանց ու կանանց իրենց տանից քաշում հանում ու սպանում են (սա ավելին է քան մեկ երկու ապտակ ստանալը): Պողոսը, երբ Սավուղ էր, փորձում է Քրիստոնյաներին ստիպի որ Քրիստոսի անվան դեմ պղծություններ խոսեն: Գործք 12-ում Հերովդեսն է սկսում եկեղեցուն հալածել: Հերովդեսի արածների հետևանքով Հակոբոս առաքյալն է սպանվում: Հռոմեացիներն ու հույներն էլ էին աշակերտներին հալածում: Հրեաների հրահրումների հետևանքով ամբոխը Պողոսին քարկոծում է, ու մտածելով որ նա մեռած է նրա կիսամեռ մարմինը քաղաքից քաշելով դուրս են տանում: 2 Կորնթ 11.24-26-ում Պողոսն ասում է <<24 Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. 25 երեք անգամ ձաղկուեցի (փայտե կամ երկաթէ ձողերով հարվածվել). մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի: 26 Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից>>: Պողոսը իր ավետարանչության գործի մեջ ոնց որ ասում են մեռած էր թաղված չէր: 1 Կորնթ: 7-ում Պողոսը <<ներկա նեղությունների>> մասին է խոսում, 2 Թես 1.4-ում առաքյալը հավատացյալների չարչարանքների մասին է խոսում, <<ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղութիւնների մէջ, որոնց դուք համբերում էք:>>, 6-րդ համարում Պողոսն ասում է որ Աստված կհատուցի նրանց ովքեր ձեզ նեղություն են պատճառում: Իսկ Պետրոսը եկեղեցուն զգուշացնում է այն կրակոտ փորձությունների մասին որոնցով շուտով նրանք պիտի փորձվեն 1 Պերտոս 4.12: Իսկ Հռոմեացիների արած հալածանքները, որոնք գրեթե միշտ հրահրվում էին անհավատ հրեաների կողմից, Ներո կայսրի ժամանակներում կայսրության պաշտոնական քաղաքականությունն էր դարձել: Մեկնաբան Բրոմլին այսպես է գրում դրա մասին, <<իրավիճակը կտրուկ սրացավ ՔՀ 64-ի Հուլիսին, երբ Հռոմում մեծ հրդեհ լինելու ժամանակ Ներոն այդ հրդեհը բարդեց քրիստոնյաների վրա, ու այնպիսի մի հալածանքներ սկսեց որ նույնիսկ քրիստոնյաներին քննադատողներն էին Ներոյի արածներից զզվում>>, Բրոմլին պատմաբան Կասիդիուսի գրվածներից է մեջբերում անում: 1 Պետրոսն ու 2 Տիմոթիոսը այս հալածանքների մասին ակնարկներ են անում, որտեղ Պետրոսը նշում է իր մահվան օրվա մոտեցման մասին: Պատմաբան Յուսիբիուսը գրում է որ Պետրոսին խաչեցին իսկ Պողոսին գլխատեցին: Եթե Հայտնության գիրքը վերաբերում է Ներոյի ժամանակների արհավիրքներին, որը ես հավատում եմ որ այդպես է, ապա այս հալածանքները տարածվեցին Փոքր Ասիայի եկեղեցիներին: Հայտնության նամակի սկզբում նշում է ճնշումների ու մարտիրոսությունների մասին (հայտ: 2.2, 10, 13, 19). Իսկ Հայտնության գրքի հեղինակի Հովհաննեսին աքսորի ենթարկեցին: Հավատացյալներին մեջտեղից կիսում էին, տաք ջրի մեջ եռացնում էին, առյուծներին էին կերակրում, արջերի առջև էին գցում, որպես զվարճանք գլադիատորների առջև սպանվելու էին գցում, նրանց գերանի վրա էին կապում ու վրաները յուղ լցնելով վառում էին (հիմա, այդ բոլոր հալածանքները համեմատեք 1980-ականների ԿաԳեԲե-ի հալածանքներին, որոնք շատ թեթև են եղել): Եկեղեցու պատմության ընթացքում հավատացյալներին հալածել են, բայց Հիսուսի Մաթևոս 24-ի ասած հալածանքները ուղղակիորեն վերաբերում են Իր համբարձման և 70 թվից առաջ եղած ժամանակահատվածում տեղի ունեցող հալածանքներին: Մենք իհարկե կարող ենք այս համարներից կիրարկումներ անել մեր ժամանակի վերաբերյալ, բայց մենք պետք է մարգարեության ուղղակի՝ մասնահատուկ կատարելությանը նայենք, ու դրանից միգուցե կիրարկումներ անենք: Մաթևոս 23-ի վերջում Հիսուսը ասում էր որ հրեաները Աստծո բարկության բաժակը լցրել էին ու այս բոլոր բաները այդ սերնդի վրա էր գալու: Սա է այս մարգարեությունների համատեքստը, Քրիստոսը այստեղ չի խոսում ինչ որ մի Միացյալ Համաշխարհային Կառավարության կամ 10 ազգերից բաղկացած Եվրոպական Միության մասին որի գլխավորը մի ինչ որ հակաքրիստոս նեռ է լինելու: Սա աբսուրդություն է: (Ի միջի այլոց 1990-ականներին Եվրոպական Միությունը 10 անդամներից էր բաղկացած ու այն ժամանակվա անգրագետ հավատացյալները հավատում էին որ Հիսուսը հենց սրանց մասին էր խոսում, բայց մի քանի տարի հետո Եվրոպական Միությունը մեծացավ ու դարձավ 27 ազգեր: Այս հավատացյալների վերջաբանական հավատքը լռիվ տուպոյ իրավիճակի մեջ ընկավ, ցույց տալով թէ իրենք ինչպիսի աբսուրդ բաների էին հավատում): Դանիելի գրքի իններորդ գլուխը քննարկելով մենք սրա մասին կխոսենք: Նշան Համար 5, Դավաճանություն, Ուրացություն և Անօրենություն: Հիսուսը ասում է որ դատաստանի գալուստին նախորդող ժողովուրդը լինելու են դավաճան, ուրացող, և անօրեն: Սա 10-12 համարներն են, <<10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: 11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: 12 Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի>>: Այդ ժամանակվա հրեաները անսովոր ատելություն էին տածում քրիստոնյաների, Հիսուսի, աշակերտների, եկեղեցու հանդեպ: Քրիստոնեությունը նայվում էր որպես հրեա կրոնի, տաճարի ու հրեա ազգի դավաճանություն: Նույնիսկ այսօր, հրեաները քրիստոնյաների բարեկամները չեն: Հրեաները ատելով ատում են քրիստոնյաներին: Եթե հենց այսօր, մեր օրերում, մեկը փորձի Իսրայելում մի հրեայի ավետարան քարոզի ապա շատ հավանական է որ նրան բռնեն ու բանտ գցեն ու այնտեղ ծեծեն (մարդիկ սիրում են մուսուլմանական երկրներում ավետարան քարոզելու վտանգի մասին խոսեն, բայց նրանք երբեք այս դիվային ժողովրդի, անհավատ հրեաների ու Իսրայելի մասին չեն խոսում): Առաջին դարի Իսրայելում քրիստոնյա լինելու համար մարդկանց բանտ էին նետում քանի որ քրիստոնյա դառնալը հրեաների կողմից համարվում էր հանցագործություն, և քրիստոնյաներին սպանելով հրեաները մտածում էին թէ աստծուն ծառայություն էին անում: Մաթևոս 10.21-40-ում Հիսուսը ասում է որ <<21 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն>>: Երբ դու քրիստոնյա ես ու մարդկանց իրենց մեղքի մասին է ասում, ապա դու այդքան սիրված մարդ չես լինի, մարդիկ քեզ ատելու են: Առաջին դարում որոշ հրեաներ քրիստոնյա էին դառնում, ու հետո հետ էին գնում իրենց հրեական սուտ կրոնի մեջ, ու նրանց մասին անձնական տեղեկություններ ունենալով քրիստոնյաներին դավաճանում էին: Պողոսը հսկայական խնդիրներ ուներ եկեղեցու հրեա հավատացյալների հետ, քանի որ հրեաները ասում էին որ փրկության համար մարդ պետք է բարի մարդկային գործեր անի ու հրեական ծիսակատարություններին հետևի: Սրա մասին Գործք 15-ում ու Գաղաթացիների գրքում է խոսվում: Նաև կային Անտինոմիանական Նոստիկները (Antinomian Gnostic) որոնք ուսուցում էին որ հարկավոր չէր որ հավատացյալը Աստծո խոսքին հնազանդվեր, որպես փրկող հավատքի պտուղ: Հովհաննեսը առաջին Հովհաննեսի գրքի մեջ սրա մասին է խոսում: Ո՞նց է մարդ կարող իմանալ թէ ինքը հավատացյալ քրիստոնյա է թէ ոչ: Հովհաննեսը ասում է որ վերստին ծնված հավատացյալը մնացած քրիստոնյաներին է սիրում և Աստծո օրենքին է ենթարկվում (մի շնացիր, մի գողացիր, Աստծո անունը իզուր մի օգտագործիր և այլն): Հովհաննեսը նաև Նիկողայոսային Անտինոմիաների մասին է խոսում, որոնք հավատում էին որ հավատացյալները կարող էին սեռական անբարոյականություններ գործեին, սրա մասին Հայտնություն 2.6, 3.15-ում է խոսվում: Նիկողայոսականները Նոստիկների մի ենթախումբ էին: Հին աշխարհում Նոստիկների երկու խմբեր կային, մի խումբը շատ խիստ ու մենակյաց էին (կտցրած ճգնավորականներ), մյուս խումբն էլ բոլորովին Անտինոմիան էին (ազատամիտ), սրանք հավատում էին որ հոգին լավն է ու մարմինը չար է: Մարմին ասելով նրանք մարդու ֆիզիկական մարմինը նկատի ունեին, ու մարմինը ինչ որ աներ կարևոր չէր, քանի որ դա հոգու վրա չէր ազդում, ուստի նրանք իրենց հանձնում էին ամեն տեսակի սեռական անբարոյականությունների ու անօրենությունների: Նաև կային Նոստիկ ուսուցիչներ որոնք ուսուցում էին որ Հիսուսը իրական մարդկային մարմին չէր ունեցել, սա գալիս է այն գաղափարից որ ֆիզիկական մարմինը ինչ որ ձևով չար է, փչացած է, ստոր է: 2 Հովնաննեսում ասում է որ <<7 Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է եւ Նեռ>>, Հովհաննեսը այստեղ Նոստիկների մասին է խոսում: Պողոսը Եփեսացիների եկեղեցուն էր զգուշացնում որ գազան գայլեր են գալու ձեր մեջ, չխղճալով գառներին, որոնք այլասերված բաներ են խոսելու ու աշակերտներ էին հավաքելու իրենց հետևից: Գործք 29.30 : <<13 որովհետեւ այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, կերպարանաւորւում են Քրիստոսի առաքեալների կերպարանքով. 14 եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ>> 2 կորնթ: 11.13-14. Նաև կարդա 1 Տիմոթեոս 1.3-4, 7, 19-20: Որոշները նույնիսկ հավատում էին որ մեռելներից հարություն առնելը արդեն եկել անցել էր: Առաքյալները իրենց նամակների մեջ միշտ մտահոգված իրենց ունկնդիրներին էին զգուշացնում սուտ ուսուցիչների հայտնվելուց ու ներկայությունից, և նրանք շարունակ շեշտ են դնում աստվածաշնչական ճիշտ վարդապետությունների վրա: 2 Պետրոս 2.1-2 <<1 Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով (գաղտնիաբար), կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու: 2 Եւ շատեր պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից. եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի>>: 1 Տիմոթեոս 4.1-ում Պողոսը իր ներկա սերնդի մասին ասում է որ <<1 Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝>>, սա իր ժամանակվա սերնդի մասին է ասում, քանի որ Պողոսը վերջին ժամանակներում էր ապրում, հրեաների վերջացող ժամանակներում: Սրանցից բացի էլ հասարակության մեջ համընդհանուր կերպով անօրենությունների աճ կար: Հռոմեացիների 1-ին գրքում Պողոսը իր ժամանակների հունա-հռոմեական մշակույթի այլասերվածություններն էր նկարագրում: Մարդիկ մտածում են թէ 21-րդ դարն է վատ վիճակի մեջ, բայց այն ժամանակվա հունա-հռոմեական աշխարհը շատ ավելի ահավոր է եղել: Հռոմ 1.26-31-ում Պողոսը այդ մշակույթն է նկարագրում, <<26 Ահա թէ ինչու Աստուած նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետեւ նրանց կանայք (էգերը) բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: (այստեղ առաջին դարի լեզբիանկաների մասին է խոսում) 27 Նոյնպէս եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում եւ փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը: 28 Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ 29 լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. 30 բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, 31 անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. >>: Պողոսը իր ժամանակակից սերունդն է նկարագրում, ու ինչ որ ձևով մեր ժամանակվա սերունդն է նկարագրում: Հիշենք որ այն ժամանակվա Կորինթը մեր ժամանակվա Սան Ֆրանցիսկոն էր, հոմոսեքսուալներով լի: Հռոմեական կայսությունով մեկ անհավատալի սեռական անբարոյականություններ էին կատարվում: Միասեռականություն, մարմնավաճառություն, երեխաների բռնաբարություն, պոռնկություն, շնություն: Մարմնավաճառությունը (prostitution) համարվում էր կրոնական արարողություն, հռոմեական տաճարների մեջ էր արվում: Առաքյալների նամակները կարդալով պարզ է դառնում որ այդ ժամանակվա հեթանոսների սեռական անբարո ապրելաոճը քրիստոնեական եկեղեցիների վրա էր ազդում: Եկեղեցիները շարունակաբար պաշարված էին արյունապղծության, մարմնավաճառության ու այլ մեղքերի խնդիրներով: 1 Կորնթացի 5-ում և այլ վայրերում է սրանց մասին խոսում: Առաքյալները հավատացյալներին մշտապես զգուշացնում են պոռնկության մեղքի մասին, քանի որ այս մեղքը ընդունված էր հասարակությունների կողմից ու բոլորն էին անում: Այն մարդիկ ովքեր սովոր էին այդ ապրելաոճին ու հիմա քրիստոնյա էին դարձել, շատ դժվար պայքարների մեջ էին: Հռոմեական կայսրությունը հաև հայտնի էր իր դաժանությամբ: Մարդիկ փող էին վճարում որ գնային ստադիոններում դիտեին գլադիատորներին, որոնք իրար բառացի մոռթում էին, ժողովրդին զվարճացնելու համար: Այն ժամանակ հռոմեացիները Ներո կայսրի ածական անունը դրել էին <<գազան>>: Ներոն իր ստրուկներին կապել էր տալիս սյուներից, կենդանի անասունների շորեր հագած, ու նրանց տանջելով սպանում էր: Այս բռնարարքների կյանքը նաև Հրեաստան էր մտել, որը պատմաբան Հովսեփուսն է մանրամասնորեն տարեգրել մեզ համար: Հովսեփուսը հրեա պատմաբան էր, որը անցել էր Հռոմեացիները կողմը ու Երուսաղեմի կործանման մասին է գրել: Հասկանալի է որ մեր այս ժամանակվա մշակույթը գնալով այլասերվում է, բայց մենք չպետք է այն սխալը թույլ տանք որ Նոր Կտակարանի այս խոսքերը վերցնենք ու որպես մեր ժամանակների մարգարեություն վերագրենք: Այս բաները 2000 տարի առաջ են կատարվել վերջացել: Իհարկե, մենք կարող ենք այս համարից կիրարկումներ անել մեր սերնդի համար: Բայց Հիսուսը այս համարներում խոսում է այն մասնահատուկ դեպքերի մասին որոնք պետք է պատահեն 70 թվից առաջ, այդ սերնդում: Դավաճանությունների, ուրացումների ու հալածանքների մասին խոսելուց հետո Հիսուսը նրանց հորդորում է որ նրանք համբերատար լինեն: Կարևոր չէ թէ հինգ տարի առաջ դու ինչ հիանալի առողջ հոգևոր վիճակի մեջ ես եղել, կարևորը հիմա է: Արդյո՞ք դու համբերատար ես, բարի գործերով ես զբաղվում, հավատքի մեջ ես, հավատարիմ ես: Իհարկե եթե դու հավատարիմ չես ապա հենց սկզբից էլ հավատացյալ չես եղել, բայց Աստվածաշունչը մեզ հորդորում է որ մենք հավատարիմ լինենք, սա շատ կարևոր է: <<13 Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի>>, այստեղ այնքան հոգու փրկության մասին չի ասում ինչքան որ Երուսաղեմի կործանումից փրկվելու (փախնելու) մասին է խոսում: Հիսուսը ասում է որ մեծ փորձություններ են գալու, որի ժամանակ հրեա հավատացյալների համար մեծ գայթակղություն էր լինելու հավատքը ուրանալու և վերադառնալու իրենց հին սատանայական հրեական կրոնին: Հիսուսը ասում է որ միայն նրանք ովքեր համբերատար լինեն այս փորձությունների մեջ, միայն նրանք ապահով կլինեն գալիք ցեղասպանությունից: Հետաքրքիր է որ Երուսաղեմի պաշարման ու կործանման ժամանակ ոչ մի քրիստոնյա չմահացավ: Երբ հռոմեացի գեներալ Տիտուսը վերջապես քաղաք է մտնում, նա ոչ մի քրիստոնյա չի գտնում այնտեղ: Քրիստոնյաներից բոլորը քաղաքից փախել էին, երբ նրանք հռոմեական զորքերի գալուստն էին տեսել: Քրիստոնյաներից շատերը անվերջ հալածանքների պատճառով արդեն վաղուց լքել էին Երուսաղեմը, իսկ մնացածները քաղաքի կործանումից անմիջապես առաջ քաղաքից փախնելով գնում են Փելա գյուղ, որը լեռան վրայի մի գյուղ էր Հորդանան գետից այն կողմ: Այստեղ մենք մեզ համար կիրարկում ունենք: Նրանք ովքեր Հիսուսին վստահում են, կվստահեն Նրա խոսքերին, ու եթե դու Քրիստոսի խոսքերին վստահես ապա կգործես համաձայն նրա խոսքերի, և նրանք ովքեր Նրա խոսքերի համաձայն գործեն կհամբերեն և կփրկվեն: Նշան Համար 6, Համաշխարհային Ավետարանչություն: Այստեղ մենք այնպիսի մի տեղի ենք հասնում երբ մարդիկ ասում են <<արդեն բավական է, այս մեկը պե՛տք է որ ապագային վերաբերվի, աբսուրդություն կլինի ասել որ այս բաները 70 թվին են տեղի ունեցել>>, Հիսուսը ասում է որ ավետարանը պետք է <<ամբողջ աշխարհին>> քարոզվի նախքան աշխարհի(ժամանակաշրջանի) վերջի գալը 70 թվին: <<14 Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»>> (Մաթ 24.14): Հարցն այստեղ սա է, արդյո՞ք ավետարանը ամբողջ աշխարհին քարոզվեց մինչև 70 թիվը: Այս հարցի պատասխանը այո և ոչ է, դա կախված է նրանից թէ <<աշխարհ>> բառը դու ինչպես ես մեկնաբանում: Եթե աշխարհ ասելով նկատի ունենար ամբողջ աշխարհի երկրները ապա այս մարգարեությունը մինչև 70 թիվը տեղի չի ունեցել, քանի որ ավետարանը չէր հասել Ճապոնիա, Գրինլանդիա, Ամերիկա, Էսկիմոներին: Մենք գիտենք որ դա տեղի չէր ունեցել: Բայց, եթե մենք այստեղ <<աշխարհ>> բառը մեկնաբանենք այնպես ինչպես որ ընդհանուր առմամբ Նոր Կտակարանն է դա օգտագործում, ապա Հիսուսի խոսքերը կատարվել են մինչև 70 թիվը: Նոր Կտակարանի հեղինակները աշխարհ բառի համար բնագրերում օիկումենեն (οἰκουμένην · oikoumenēn) բառը օգտագործելով նկատի են ունեցել հռոմեական քաղաքակրթության աշխարհը: Եկեց ձեզ սա ապացուցեմ: Ղուկաս 2.1-ը այսպես է ասում, << 1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում (օիկումենեն) մարդահամար անելու համար>>, այստեղ նույն <<աշխարհ>>, կամ <<երկիր>> բառն է օգտագործում, բայց սա չի նշանակում որ նրանք գնացին մարդահամար արեցին Ճապոնիայում, Գրինլանդիայում-էսկիմոներին, այստեղ հռոմեական կայսրության քաղաքակրթության աշխարհի մասին է խոսում, այդ սահմանափակված տարածքի մասին: Հույն և հռոմեացի պատմաբանները օիկումենեն ասելով նկատի են ունեցել հունա-հռոմեական աշխարհը, իսկ հրեա պատմաբանները նկատի են ունեցել հրեաստանի երկիրը, պատմաբան Հովսեփուսը այս բառը սահմանափակում է Պաղեստինի տարածքով (Antiquities 8.13-4): Աստվածաշունչը ուսուցում է որ Ավետարանը այդ ամբողջ աշխարհով մեկ արդեն քարոզվել էր մինչև 70 թիվը: Պողոսը Կողոսացիների եկեղեցուն ՔՀ 60 թվին գրելով ասում է, Կողոս 1.5-6, << 5 այն յոյսի համար, որ պահուած է ձեզ (համար) երկնքում: Այդ յոյսի մասին նախապէս լսել էք Աւետարանի ճշմարտութեան խօսքով, 6 որ հասաւ մինչեւ ձեզ. եւ թէ ինչպէս այն աճում ու պտղաբերում է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ >>, Պողոսը ամբողջ աշխարհ ասելով նկատի ունի Հռոմեական Կայսրության տարածքը (որի մեջ նաև Հայաստանն էր մտնում որտեղ ավետարանը քարոզվել էր Հիսուսի երկու աշակերտների կողմից), կամ Կողոսացի 1.23, << այն Աւետարանի, որ լսեցիք եւ որ քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին>>: Հռոմի եկեղեցուն Պողոսը հռոմ 1.8-ում գրում է << 8 Նախ՝ ձեր բոլորի համար գոհութիւն եմ մատուցում իմ Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրա համար որ ձեր հաւատը պատմւում է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ>>, այստեղ նույնպես, հռոմեական աշխարհի մասին է խոսում, այդ կայսրության տարածքի: Հռոմեական Կայսրության մեջ էին մտնում Արևմտյան Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, ու գրեթե բոլոր Եվրոպայի տարածքը: Հռոմ 10.18-ում պողոսն ասում է որ << 18 Բայց ասում եմ. «Միթէ չլսեցի՞ն, մանաւանդ որ նրանց ձայնը ամբողջ երկիրը բռնեց, եւ նրանց խօսքը հասաւ աշխարհի ծայրերին (ծագերին)>>: Համաձայն Աստծո անսխալակամ խոսքի ավետարանը ամբողջ աշխարհով մեկ քարոզվել էր նախքան 70 թիվը, այստեղ աշխարհ ասելով մենք նկատի ունենք Հռոմեական կայսրության տարածքը: Իսկ ի՞նչ նկատի ունի ասելով <<ի վկայություն բոլոր ազգերի (հեթանոսների)>>, մի՞թէ բոլոր ազգեր ասելով սա չի բացառում որ այս համարը միայն հռոմեական կայսրությանն է վերաբերում: Ո՛չ: Ղուկասը Գործք Առաք 2.5-ում այսպես է ասում, <<Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից>>, արդյո՞ք սա ասում է որ առաջին դարի Ամերիկայից հրեաներ են եղել այնտեղ, կամ առաջին դարի Ավստրալիայից կամ Գրինլանդիայից: Իհարկե ոչ: Ղուկասը նաև նշում է ներկայացված ազգերը, << պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում, եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, 10 Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ 11 թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, – լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծու մեծագործութիւնների մասին>> Գործք 2.9-11: Այստեղ կարելի է ասել Ղուկասը հռոմեական կայսրության նահանգների ցուցակն է գրում: Սկսելով ծայրագույն արևմուտքից՝ Իտալիայից, գնալով դեպի ծայրագույն հարավ՝ Արաբստան ու հյուսիսային Աֆրիկա: Տեսնելով որ աշխարհ բառը ասելով Նոր Կտակարանը նկատի ունի հռոմեական կայսրության տարածքը, ապա մենք կարող ենք ասել որ Հիսուսի այս մարգարեությունները այդ ժամանակվա սերնդին էր վերաբերվում: Համատեքստը շատ կարևոր է, համատեքստ, համատեքստ, համատեքստ: Սա չի նշանակում որ մենք չպետք է գնանք ու բոլոր ազգերին տարբեր տեղերում ավետարան քարոզենք, բայց այս մասնահատուկ մարգարեությունը հռոմեական կայսրության տարածքին էր վերաբերվում: Նշան համար 7: Սարսափելի Սրբապղծությունը (կամ, Ամայության Սրբապղծությունը): Մենք սրա մասին մեր հաջորդ ուսուցման ժամանակ կխոսենք, երբ մենք տեսնենք թէ ժամանակակից քարոզիչները ինչպես են Դանիելը մարգարեությունը վերցրել ու ավաղաղել: Ուղղակի կասենք որ Հիսուսը աշակերտներին ասում է որ վերջին նշանը որ նրանք պիտի տեսնեն դա Ամայության (Սարսափելի) Սրբապղծությունն է լինելու: << 15 «Արդ, երբ տեսնէք Ամայության (Սարսափելի) Սրբապղծությունը, – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16 այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. 17 եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18 եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: 19 Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին (կաթնակեր տարիքի երեխա ունեցող մայրերին): 20 Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմռանը եւ ոչ էլ շաբաթ օրը.>> (Մաթ 24.15-20): Սա մենք հաջորդ ուսուցմանը կբացատրենք: Բայց որպես կիրարկում, այս մարգարեությունների նպատակը մարդկանց հետաքրքրությունները բավարարելը չէ: Այս մարգարեություններով մենք տեսնում ենք որ Քրիստոսը վավերացնում է իր ծառայությունը և ապացուցում է որ ինքը Մեսիան է, շատ ճշգրիտ կանխատեսություններ անելով: Այստեղ մենք Իսրայելի ուխտական ամուսնալուծությունն ենք տեսնում: Սա շատ կարևոր է: Ու երբ մարդիկ այս խոսքերը վերցնում ու ամբողջապես ապագային են վերագրում, ապա նրանք այս համարները նպատակը ընդհանրապես չեն հասկանում: Մեզ համար կիրարկումը այն է թէ արդյո՞ք մենք համբերում ենք մեր հավատքի մեջ, արդյո՞ք մենք հավատարիմ ենք, արդյո՞ք մենք աղոթում ենք, պատրա՞ստ ենք մենք Քրիստոսի երկրորդ գալուստին, այստեղ ես Հիսուսի երկրորդ մարմնական վերջնական գալուստի մասին եմ խոսում, ոչ թէ դատաստանով գալուստի: Մարգարեության նպատակը մարդուն Աստծո օրենքը մատնանշելն է ու օրենքին (Աստծո Խոսքին) հնազանդվելն է: Եթե դու կարդաս Երեմիա, Դանիել, Եզեկիել, Եսայիա և մնացած մարգարեներին, ապա կտեսնես որ մարգարեության նպատակն այն է որ մարդիկ ապաշխարհեն ու հնազանդվեն: Նպատակը քո հետաքրքրասիրությունները բավարարելն ու ոգևորվելը չէ: Նպատակը մեզ օրենքին մատնանշելն ու Քրիստոսին հնազանդվելն է: Արդյո՞ք մենք հնազանդվում ենք, թէ՞ մենք գաղտնի մեղքերի մեջ ենք ապրում: Սրանց նպատակը այն է որ մենք ինքներս մեզ զննենք ու զգույշ լինենք ու Հիսուսի վերադարձին սպասենք: Հավանական է որ Հիսուսը դեռ մի հիսուն հազատ տարի չի գալու, բայց մենք պետք է ամեն օր ապրենք այնպես որ կարծես Քրիստոսը հենց այդ օրն է վերադառնալու: Մենք պետք է պատրաստ լինենք Աստծուն հանդիպելու որևէ ժամանակ: Մենք չգիտենք թէ մենք երբ ենք մեռնելու: Այսօր եկեղեցի գալուց նորություններով ասում էին որ մի քսանչորս տարեկան տղա, բոլորովին առողջ վիճակով, միանգամից սրտի կաթված ստանալով մահացել էր: Ես չգիտեի որ մարդիկ քսանչորս տարեկանում սրտի կաթվածից կարող են մեռնել: Դու չգիտես թէ երբ ես մեռնելու: Դու պիտի պատրաստ լինես, վստահ լինես, Աստծո Խոսքին հավատարիմ մի եկեղեցի հաճախես, երգեր ու Աստծուն երկրպագես: Եկեք աղոթենք: Երկնային Հայր, մենք շնորհակալ ենք Քո խոսքի համար, շնորհակալ ենք որ Հիսուսը հավատարիմ է, որ մեզ զգուշացնում է սուտ ուսուցիչների մասին, քանի որ Նա մեզ սիրում է ու մեզ համար հոգ է տանում: Մենք լիքը սուտ մարգարեների օրերում ենք ապրում: Նրանք օձ են, նրանք միշտ սիրո ու ուրախության մասին են խոսում բայց այդ խոսքերը ստի ու դևի հետ են միահյուսում, քանի որ նրանք իրականում Քո խոսքին չեն հավատում: Նրանք իրենց ներկայացնում են որպես լույսի հրեշտակներ, բայց իրականում նրանք խավարի հրեշտակներ են, գայլեր գառան մորթու մեջ, մոլորեցուցիչ մարդիկ, խափողներ: Այնպես արա որ մենք հավատարիմ լինենք Քո խոսքին, բարեփոխություն արա մեր ժողովրդի մեջ, ու մեզ օգնիր որ Քրիստոսին քարոզենք ու նրա պայմաններով ապրենք, սրբանանք ու հնազանդ լինենք ու Քո արքայությունը ամենից վեր դասենք: Մենք այստեղ ենք Քրիստոսին ծառայելու ու ոչ թէ լոկ խնջույքների մեջ լինելու ու առանց քրիստոսի հաճոյություն ունենալու: Այս բոլորը աղոթում ենք Քրիստոսի անունով: Ամեն |