Քեն Ջենթրի (Ken Gentry).

Հայտնություն 13:18 <<Այստեղ իմաստություն է պահանջվում. Թող որ նա որը հասկացողություն ունի հաշվի գազանի թիվը, որը մարդու թիվ է. նրա թիվն է վեց հարյուր վաթսուն վեց>>:

Իմաստունները կարող են հաշվել գազանի թիվը իսկ ոչ իմաստունները կարող են գնալ և անվերջ ենթադրություններ անել այս թվի իմաստի շուրջ, խոնարհներն էլ կարող են իմաստունների բացատրությունը լսել և սովորելուց հետո նրանք էլ են կարող հաշվել Գազանի Թիվը, որը մարդու թիվ է: Հովհաննես առաքյալը իր ժամանակակիցներին է ասում որ նրանք կարող են այս թվի իմաստը հասկանալ:

=============================================================

Նոր Կտակարանի բնագրերի ամենահին թարգմանություններից մեկը ցույց է տալիս որ Հայտնության գրքի 13-րդ գլխի գազանի թիվը 616 է և ոչ թէ 666: Մկգիլ համալսարանի (McGill University)պրոֆեսոր Էլեն Աիտկենը(Ellen Aitken) ասում է որ <<Մեծամասնության կարծիքը ենթադրում է որ այս թիվը Հռոմի կայսր Ներոյին է վերաբերում>>: Այս հին բնագիրը օժանդակում է այն տեսակետը որ Հայտնության գիրքը Երուսաղեմի կործանումից, 70 թվից առաջ է գրվել, ու անկախ նրանից թէ թիվը 666 թէ 616 է, այս թիվը Ներոյին է վերաբերում ու ոչ թէ ինչ որ մի վերջին ժամանակների հակաքրիստոսի:

Հայտնության գիրքը, ինչպես որ հենց գրքի սկզբում է գրված, ուղղված է եղել առաջին դարում միջին Ասիայի հալածվող եկեղեցիներին, և ոչ թէ 21-րդ դարի Քրիստոնեաներին: Այս քրիստոնեաներին Հովհաննեսը ասում է որ նրանք պետք է հաշվեն <<Գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդու թիվ է, և այդ թիվն է վեց հարյուր և վացուն վեց՚՚>> (13:18): Քանի որ Հայտնության գիրքը առաջին դարի լսարանի համար է գրվել, ապա նրանք պետք է որ հեշտությամբ կարողանային հաշվեին այս թիվը և հասկանային դրա հետևանքները: Նրանց համար ընդամենը մի քանի թեկնածուներ կային որոնց այս թիվը կվեաբերվեր: Ուշադրություն դարձրեք որ այս թիվը <<վեց հարյուր և վացուն վեց է, և ոչ թէ երեք հատ վեց>>: 21-րդ դարի մարդու ժամանակակից միտքը այս թիվը թարգմանում է որպես վեց վեց վեց, բայց Հուներեն տառերը այս թիվը ներկայացնում են որպես 600, 60, և 6:

Հնադարի թվաբանական համակարգը տառային էր, որը նաև Լատիներենում(Հռոմ) է օգտագործվել: Այս թվային սիստեմը նույնիսկ մեր օրերում է օգտագործվում, I=1, V=5, X=10, L=50, C=100, D=500, M=1000: Հունարենը և Եբրայերենը նույն սիստեմիմ են հետևում: Այս լեզուների մեջ յուրաքանչյուր տառ մի թիվ է ներկայացնում: Առաջին իննը տառերը ներկայացնում են 1-9 [1], տասերորդ տառը ներկայացնում է 10 թիվը, տասնիններորդ տառը ներկայացնում է 100 և այդպես շարունակ: Քանի որ Հայտնության գիրքը Հրեական ենթատեքստի մեջ է գրվել Հրեա հեղինակի կողմից, որը իր հերթին բազում ակնարկներ է անում Հին Կտակարանի գրվածներին, ապա մենք պետք է վեց հարյուր և վացուն վեց թվի իմաստը Եբրայական ենթատեքստի մեջ և եբրայական տառերի մեջ գտնենք: Սրա պատճառը այն է որ թերևս Հովհաննեսը Հուներեն լեզվով է գրում, բայցևայնպես նա Եբրայերեն լեզվով է մտածում, և նրա միտքը բնականորեն ազդել է իր արտահայտման միջոցի վրա[2]:

Երբ Ներո Կայսրի(Nero Caesar) անունը Եբրայերենով է թարգմանվում, որը որ պետք է առաջին դարի հրեան արած լիներ, ապա նա կստանար Ներոն Կեսար(Neron Kesar) նրվն քսր (nrwn qsr), (եբրայերենը ձայնավոր ներկայացնելու տառեր չունի): Հնաբանական պեղումների արդունքով գտնված փաստերը վավերացրել են որ առաջին դարի Եբրայերեն լեզվով Ներոյի անունը համապատասխանում է 666 թվին: Ջաստրոի Տալմուդի լեքսիկոնը հենց այս տառ առ տառ թարգմանությունն է մեզ տալիս: [3]

Եթե մենք Ներոյի անունի տառերը վերցնենք և եբրայերեն լեզվով տառ առ տառ գրենք, ապա մենք կստանանք հետևյալ թվերը ն=50, ր=200, վ=6, ն=50, ք=100, ս=60, ր=200, սրանք մենք իրար գումարելով ստանում ենք 666:

nero-666 copy

Եբրայերենի յուրաքանչյուր ունկնդիր հեշտությամբ կարող էր տեսնել որ Հայտնության 13-րդ գլխի Գազանը հռոմի կայսր Ներոյի խորհրդանիշն էր, նամանավանդ որ և հրեաները և քրիստոնեաները Ներոյին կապում էին վիշապի և օձի հետ: Հովհաննեսը գրում էր որպես հրեա և մտածում էր որպես հրեա, ուստի հրեա քրիստոնեաներն էլ իրենց հերթին այս անունին հրեայի մտքով էին նայում, այսինքն, Եբրայերեն տառերով: Ու երբ նրանք Եբրայերեն տառերով նայեին այս բառին, նրանց համար հեշտությամբ հայտնի կդառնար որ Հովհաննեսը այս թիվը կապում է Ներոյի անվան հետ: Յուրաքանչյուր հրեա Ներոյին գիտեր որպես Ներոն Կեսար[4]:

Այս բնագիրը նաև համապատասխանում է որոշ Հուներեն Նոր Կտակարանի գրվածներին որտեղ 666-ի տեղը մենք ունենք 616 թիվը: Ինչու պետք է Նոր Կտակարանը արտագրողը այսպիսի թվային փոփոխություն կատարեր?: Միգուցե արտագրողը այս փոփոխությունը դիտավորյալ կերպով է արել, տեսնելով որ Հուներեն ձևով Ներոն Կայսր(Neron Caeser) անունը, երբ Եբրայերեն է գրվում, համապատասխանում է Եբրայերեն տառերին(նրվն քսր, nrwn qsr) և հավասար է 666 թվին, մինչդեռ Լատիներեն ձևով Ներոն Կայսր(Neron Caeser) (նրվ քսր, nrw qsr) համապատասխանում է 616 թվին: Լատիներենով արտագրողը միգուցը մտածել է որ 666 թիվը սխալ է եղել քանզի Ներոն Կայսր(Neron Caeser) տառերը, երբ թվերի են վերածվում, չեն գումարվում 666 երբ Լատիներենով է տրանսլիտերացիա արվում: Ուստի, նա 666-ը փոխել և դարձրել է 616 որպեսզի համապատասխանեցնի Լատիներենին, քանզի այն ժամանակ բոլորը ընդունել են որ Հայտնության գրքի Գազանը Հռոմի կայսր Ներոն է եղել: Այսպես թէ այնպես, Եբրայերեն տառերը հաշվվում են որպես 666, մինչդեռ Լատիներեն տառերը հաշվվում են 616: Ներոն այդ մարդըն էր, և 666 կամ 616 թիվը նրա թիվն էր:

[1] Հուներեն ստիգմա (ù) տառը այլևս չի օգտագործվում, բայց սա առաջին դարում երբ Հայտնության գիրքն է գրվել, եղել է Հուներեն այբուբենի վեցերորդ տառը: Հուներեն իոտա (3) տառը տասերորդ տառն է եղել: Այսօր, ստիգմայի բացակայության պատճառով իոտան դրա տեղն է զբաղեցնում:

[2] R.H. Charles, A Critical and Exegetical Commentary on the Revelation of St. John, 2 vols. (New York: Charles Scribner’s Sons, 1920), 1:cxliii.

[3] Kenneth L. Gentry, Jr., The Beast of Revelation, rev. ed. (Powder Springs, GA: American Vision, 2001), chap. 3. Also see Charles, A Critical and Exegetical Commentary on the Revelation of St. John, 1:367.

[4] [6] Frederic W. Farrar, The Early Days of Christianity (New York: E. P. Dutton and Co., 1882), 471.