Քրիստոնեական Ընտանիք.  Ծանոթացում
Ընտանիքի Վարդապետությունը (Մաս 1)
Հովհաննես Ռշտունի

Մեր ուսուցումների այս շարքը Ընտանիքի Աստվածաշնչական Վարդապետության մասին է լինելու:  Այս առաջին ուսուցումը Քրիստոնեական Ընտանիքի թեմայի Ծանոթացումն է, ու այնուհետև մենք ավելի մանրամասնորեն կխորանանք Աստվածաշնչական Ընտանիքի թեմայի մեջ: 
Այսօրվա մեր խնդիրներից մեկն այն է որ վերջին ժամանակների արագ փոփոխությունների պատճառով մենք մոռացել ենք անցյալը:   Ու քանի որ մամուլն ու հեռուստատեսությունն ու ինտերնետը հսկայական ազդեցություն ունեն մեր մտքերի ու կարծիքների ձևավորման վրա, մենք նույնիսկ մոտակա անցյալն ենք մոռանում:  Այդ փոփոխությունների ազդեցությունները ավելի ու ավելի են խոշոռացվում քանի որ այսօր աշխարհում շատ ավելի մարդիկ են ապրում քան թէ երբևէ են ապրել որևէ այլ անցյալ ժամանակում:  Այսօրվա ապրող մարդկանց մեծամասնությունը ծնվել են երկրորդ համաշխարային պատերազմից հետո (այս ուսուցումը 1980-ականներին է արվել, ուստի կարող ենք ասել այսօրվա ապրողների մեծ մասը ծնվել են 1970-ականներից հետո):  Մեզնից նրանք ովքեր երկրորդ համաշխարային պատերազմից առաջ են ապրել ներկայացնում են պատմության մի ուրիշ մասը որը արագ անհետանում է:  Ու զարմանալի է թէ մարդիկ ինչքան շատ բաներ են մոռացել անցյալից:  Աշխարհը 1945 թվից հետո հսկայական փոփոխությունների միջով է անցել (սովետական միության երկրներում այս փոփոխությունները 1917 թվի հեղափոխությունից սկսվեցին), ինչպես որ 1914 թվից հետո ապրեց (Հեղինակի, Ռշտունու ծնողները 1915 թվին Վան քաղաքից են փախել ու բնակություն հաստատել Ամերիկայում, Ռշտունու մայրը նրանով է հղացած եղել այդ փախուստի օրերին ու Ամերիկա հասնելով մի քանի ամիս հետո Ռշտունին է ծնվել):  Միգուցե, ցուցադրելու համար թէ աշխարհը ինչքան դրամատիկական փոփոխությունների միջով է անցել, ես կարող եմ երկրորդ համաշխարայինից մի պատմություն պատմել:  Ամերիկայի (Գերմանիայի ու Ճապոնիայի) դեպ պատերազմ հայտարարելը և երիտասարդներին զորահավաք անելու փաստը:  Ձեզնից շատերը գիտեն որ ես ազգությամբ հայ եմ:  Մի բանը որը զարհուրելի զգացմունքի մեծ ալիք առաջացրեց ցեղասպանությունից փախած ու Ամերիկայում բնակություն հաստատած հայկական համայնքի մեջ այն էր երբ Ամերիկան երկրորդ համաշխարայինին զորահավաք հայտարարեց:  Ջարդերից փախած այդ մեծահասակ սերունդը Ամերիկա հասնելով Ամերիկան համարում էին Եդեմի պարտեզի պես մի երկիր, դրախտային վայր, ու Ամերիկայի հանդեպ նրանց սերն ու հավատարմությունը մեծ էր:  Իմ ամենամեծ հորքուրը, որը այրի էր (ամուսինը մահացած), ընդամենը մեկ տղա ուներ, ու Ամերիկայի կառավարությունը այդ մինուճար տղային զորակոչի կանչեցին (նրանք ովքեր տեղյակ չեն, Աստվածաշնչում Աստված պարտադիր զորակոչ ոչ մի տեղ թույլ չի տալիս:  Պատերազմական վիճակում զորակոչ պետք է հայտարարվի, բայց այն պետք է ամբողջովին կամավոր լինի:  Աստվածաշունչը սա ավելի արդյունավետ զորք կազմելու ձև է համարում քան թէ պարտադիր զորակոչ անելը, ու նույնիսկ արգելում է որոշ մարդկանց, օրինակ, մեկ տարվա ընթացքում ամուսնացածներին, պատերազմի մեկնելու):  Ամերիկայի հայտարարած այդ պարտադիր զորակոչը հսկայական շոկի մեջ գցեց հայկական համայնքի մեջ (ի միջի այլոց, Ամերիկայի բանակի բազում գենեռալներ հետագայում հայտարարեցին որ զորակոչը ոչ մի ազդեցություն չէր ունեցել երկրորդ համաշխարային պատերազմի Ամերիայի հաղթանակների վրա).  Հայերը այս շոկի մեջ ընկան քանի որ այսպիսի զորակոչը կործանանար էր ընտանեկան կյանքի վրա՝ միակ որդուն իր այրի մորից վերցնել տանելը:  Ձեզնից ոմանք հիշում են որ մի Ամերիկյան ռազմանավի խորտակումով հինգ եղբայրներ, մի ընտանիքից, մահացան:  Հայկական համայնքի մեծահասակները այնքան ապշած էին որ նրանք ասում էին որ նույնիսկ Թուրքիայի ամենաչար ու դիվային կառավարությունները ընտանիքի միակ որդուն չէին տանում բանակ, մինչև որ Թուրքիայի կառավարությունը որոշեց ամբողջովին ոչնչացնել հայ և հույն ազգերին ու նրանց բոլոր որդիներին զորակոչի կանչելով ու ընտանիքից հեռացնելով:  1915 թվին Թուրքերը բոլոր որդիներին զորահավաքի կանչեցին, որպեսզի ընտանիքներին հեշտ ու հանգիստ կոտորեին:  Հիմա հասկանում եք թէ ինչպիսի զարհուրանքի մեջ էին ապրում Ամերիկայի հայերը երկրորդ համաշխարայինի զորահավաք հայտարարելը լսելուց:  Այն բանը որը ամերիկացիներին չանհանգստացրեց, այդ բանը ամբողջական խուճապի մեջ գցեց ԱՄՆ ներգաղթաց հայերին, քանի որ ամերիկացիները քնած էին, իրենց պետության ընտրած ընտանիքակործան ճանապարհը դեռ չէին տեսել (Ամերիկայում ընտանիքի կործանումը և քրիստոնեության ու բարոյական չափանիշների վերացումը սկսվել է 1914 և 1940-ական թվերին պետության արած այս որոշումներից):  Ամերիկա ներգաղթած հայերը գիտակցեցին որ սա ընտանիքի վրա հարձակում էր, հարձակում Աստծո հիմնադրած ամենահիմնական կառույցի՝ ընտանիքի դեմ:  Աստվածաշնչում ընտանիքն է կյանքի կենտրոնական բանը, ոչ թէ պետությունը կամ նույնիսկ եկեղեցին (հայ ժողովուրդը պետք է աստվածապաշտ ընտանիք կառուցի, ոչ թէ այսպես կոչված <<հոգատար>> պետականություն, որը պիտի իրենց համար ծնողի դեր տանի):  Ընտանիքը Աստծո ստեղծած հիմնադիր կառույցն է, ինստիտուցիան է:  Աստծոն ծառայելու էկոսիստեմն է, շրջապատն է, Նրա ծառայության և շնորհի մեջ աճելու վայրն է: 
Ընտանիքի ու ամուսնության մեր ժամանակակից հասկացությունը շատ աղավաղված է, քանի որ ժամանակակից աշխարհը պետապաշտ է, նրանց կյանքը պետության շուրջ է պտտվում, նրանց հավատարմությունը առաջին հերթին պետությանն է, ոչ թէ ընտանիքին:  Ժամանակակից հասարակությունը պետությանն է համարում որպես կենտրոնական ինստիտուցիա, կենտրոնական հաստատություն:  Համաձայն Աստծո Խոսքի ոչ պետությունը, ոչ եկեղեցին, ու ոչ էլ դպրոցներն են կյանքի կենտրոնական հաստատությունը, այլ՝ ընտանիքն է:    Ավելին, մոտենալով ամուսնության թեմային, մեր ժամանակակից հասկացությունը ահավոր ձևով աղավաղված է: Ի դեպ, այս աղավաղված հասկացությունը ուսուցվում է ոչ միայն այսպես կոչված դպրոցների ընտանեկան թեմաների դասերի ժամանակ, բայց նաև գրքերում, գրականության մեջ, ու նույնիսկ եկեղեցիներում:  (մեր ազգի բարոյական ու ընտանեկան կործանված վիճակը պատահական չէ, հաշվի առնելով որ մեր ազգը մեծարում է այնպիսի բանաստեղծների որոնք ընտանիքն ու ամուսնությունը ատող մարդիկ են եղել, օրինակ՝ Պարույր Սևակը, որի ամենամեծ անձնական ձեռքբերումը իր ընտանեկան անկողինը շարունակաբար պղծելն է եղել, ուրիշ երիտասարդ կանանց հետ շնանալով ու սիրահետական նամակագրական կապերի մեջ մտնելով:  Կամ, այսօրվա օրերին շատ հայերի հետ զրուցելից, երբ մի հայտնի սոդոմացի գոմիկի մասին է գնում խոսքը, նրանք ասում են որ մենք չպետք է մարդու անձնական կյանքին նայենք, նրան դրանով դատենք, մենք պետք է նրա արած բարի գործերին նայենք:  Այսպիսի այլասերված վիճակ է տիրում մեր ազգի շատ անդամների մտածողության մեջ):
Համաձայն ամուսնության թեմայի ժամանակակից ոչ-աստվածաշնչական հասկացությանը, ամուսնությունը բնական գործողություն է, որը իր մեջ ընդգրկում է սեռական հարաբերություն, բազմանալ, որը նաև բնորոշ է կենդանի անասունների աշխարհին:  Այս հասկացությամբ է այսօր մեծանում մեր սերունդը (ինչպես նաև նախկին մի քանի սերունդները).  Այս բոլորը իհարկը սուտ ու սխալ հասկացություններ են:  Ամուսնությունը որպես բնական հաստատություն հասկանալով ժողովուրդը կորցնում է Աստծո ստեղծած ու մտադրված ամուսնության իմաստն ու նպատակը: 
Ամուսնությունը բնական գործողությունից ավելին է, այն բարոյակա՛ն և կրոնակա՛ն գործողություն է:  Ամուսնությունը կրոնական գործողություն, կրոնական հանձնառություն է, որի համաձայն երկու հոգի իրար հետ են ապրում համաձայն Աստծո օրենքի խոսքի պայմանների, Աստծուն ծառայելով, ու երեխաներ մեծացնելով <<Տիրոջ խրատով և ուսմունքներով>> (Եփեսացի 6.4), այսինքն, Տիրոջ դաստիարակությամբ և ուսուցումներով:  Ամուսնությունը, համաձայն Աստվածաշնչի, ամենա-առաջին և ամենակարևոր ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ է:  Մարդիկ հակված են կրոնական գործ ասած բանը հասկանան որպես մի բան երբ մեկը մտնում է եկեղեցու ծառայության մեջ, կամ, դառնում է կուսակրոն կամ քարոզիչ կամ քահանա կամ կաթողիկոս:  Բայց Աստվածաշնչի օրենքի խոսքի համաձայն կրոնական գործը ամուսնությունն է, ընտանիքի մեջի կյանքն է (1 Կորնթացի 7.26-ում Պողոս առաքյալը առաջին դարի հավատացյալներին խորհուրդ է տալիս որ նրանք ժամանակավորապես չամուսնանան քանի որ այդ ժամանակները հատուկ դժվարության ահավոր ժամանակներ էին, նա նրանց ասում է որ նրանք ժամանակավորապես կարճ ժամանակով հետաձգեն ամուսնանալը մինչև ժամանակները մի քիչ կայունանան):    Ամուսնությունը կրոնական գործ, կրոնական մասնագիտություն է քանի որ առաջնակարգությունները մեր անձնական առաջնակարգությունները չեն:  Ամուսնության մեջ մեր կյանքը, մեր առաջնահերթությունները չեն կարող թելադրվել մեր անձնական ցանկություններով ու մեր ուզածներով, մեր բնական ցանկություններով, նրանք պետք է կառավարվեն Աստծո օրենքով:  Եթե մեր ամուսնության առաջնահերթությունները Աստծո օրենքով չկառավարվեն, ապա մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու (սրա ապացույցը քո շուրջը եղող բազում կործանված ամուսնական հարաբերություններն են):  Եթե մեր ամուսնությունը Աստծո պայմաններով է հաջողանալու, մենք պետք է մեզնից ավելի մի մեծ բանի ծառայենք:  Ամուսնությունը կրոնական գործ է:  Ուստի այն մեզնից պահանջում է որ մենք մեզ հարմարացնենք (համապատասխանեցնենք) մեզնից դուրս եղող մեկ այլ բանի:  Մենք ամուսնության իմաստն ու նշանակությունն ու նպատակը սխալ ենք հասկանում եթե մենք ամուսնությանը չնայենք որպես կրոնական գործ, կրոնական մասնագիտություն, որպես բարոյական փաստ:  Ամուսնությունը շարունակապես մեզնից բարոյական որոշումներ կայացնել է պահանջում (օրինակ, այդ բարոյական որոշումներից մեկն այն է որ ամուսնացածը որոշում կայացնի որ իր հետ ամուսնացած զույգից դուրս ոչ ոքի չցանկանա, իսկ չամուսնացածի համար բարոյական որոշումը այն է որ չամուսնացածը բարոյական որոշում կայացնի որ ամուսնացած մեկին չցանկանա:  Սա ուղղակի մի տարրական օրինակ է):    Ամուսնությունը չի կառավարվում բնությունով, ինչպես որ ժամանակակից մարդն է սահմանում բնություն բառը, ամուսնությունը չի կառավարվում մեր սեռական ցանկություններով:  Ամուսնությունը կառավարվում է մեր բարոյական հեռանկարով, տեսակետով:  Մեր բարոյական տեսակետն է, լինի դա բարի թէ չար, որ կառավարում է մեր սեռական պահվածքը ու մեր ամբողջական պահվածքը:  Ամուսնությունը որպես կրոնական և բարոյական փաստ նայելուց հետո ենք մենք կարող ամուսնությանը նայել որպես բնական փաստ:  Բայց ԲՆԱԿԱՆ ասելով մենք պետք է հասկանանք որ պատմականորեն գոյություն ունեն երկու տեսակի բնություններ:  Մեղքի մեջ ընկած մարդու բնությունը և մարդու փրկված բնությունը:   Վերստին չծնված մարդը և վերստին ծնված մարդը:  Քրիստոսից դուրս գտնվող մարդը ու Քրիստոսում գտնվող մարդը:  Ու այստեղ արմատական տարբերություններ կան թէ մարդը ինչպես է սահմանում բնություն կոչված բանը:  Ի դեպ, աստվածաբանորեն ճշգրիտ լինելու համար մենք պետք է մարդու ՉՈՐՍԱԿԻ բնության մասին խոսենք:  1. Մարդը անմեղության վիճակի բնության մեջ (Եդեմի պարտեզում մեղքից առաջ), 2. մարդը մեղքի մեջ ընկնելու բնության վիճակի մեջ (մեղավորը), 3. մարդը շնորհի վիճակի մեջ-Քրիստոսով փրկված բնության մեջ (այս վիճակը նույնիսկ Հին Կտակարանի ժամանակ է գոյություն ունեցել, հենց Եդեմի պարտեզում մեղքի մեջ ընկնելուց հետո երբ Աստված մարդուն շնորհ մեկնեց), 4. ու մարդու վիճակը փառքի բնության մեջ (հավիտենականության մեջ).  Սրանք բոլորը բնական են, բնություն են (անհավատները բնություն կոչված բառին այսպիսի մանրամասն սահմանում չեն տալիս, նրանք տեղյակ էլ չեն որ մարդը այսպիսի բնությունների միջով է անցել պատմության ընթացքում, անհավատների միտքը շատ պրիմիտիվ է, հետամնաց, պարզամիտ, բնություն ասելով նրանք մի հատ բռի ու գռեհիկ ու եսասեր մարմնական բնություն են հասկանում:  Այս ապուշներից հաճախակի ենք լսում <<ինչ բնական է այն բարոյական է>> արտահայտությունը, որը նրանց իրենց հոգևոր հայր Սատանան է սովորացրել):  Ուստի, երբ մենք ամուսնությանը նայում ենք որպես բնական, բնություն, մենք պետք է զգույշ լինենք թէ ինչ տեսակի բնության մասին ենք խոսում: Մենք սրա մասին երկրորդ սերտողության ուսուցման ժամանակ կխոսենք: 
Շատ կարևոր է որ մենք հասկանանք որ քրիստոնեական ամուսնությունն այն է որը վերցնում է մեր մեղքի մեջ ընկած վիճակը ու այն տեղափոխում է Աստծո տիրապետության/իշխանության ներքո, այնպես, որ աստվածապաշտ ամուսնությունը դառնում է Քրիստոսի սկսած Նոր Ստեղծագործության բնագավառը:  Պողոսն ասում է որ ամեն անձ որը Քրիստոսում է, նա նոր ստեղծագործություն է:  Քրիստոսում եղողները տարբեր են Քրիստոսից դուրս եղողներից:  Սա նշանակում է որ ամենը որ մենք կանք ու ունենք ու անում ենք (որպես նոր ստեղծագործություններ), պետք է տարբեր լինի:  Ուստի մեր ամուսնությունը պետք է լինի Աստծո գործի բնագավառը, տիրապետության ու իշխանության ու նոր ստեղծագործության Աստծո արտահայտությունը:   Ամուսնությունը Աստծո տրամադրած փրկության, տիրապետության, և սրբացման բնագառներից մեկն է:  Հինավուրց Հունաստանում Ցինիկները (հույն փիլիսոփաների մի խումբ) նրանք էին ովքեր հունական փիլիսոփայությունը իր տրամաբանական վերջաբանությանն էին տանում:  Նրանց տեսակետը նրանց առաջնորդում էր ասելու որ <<քանի որ աստված չկա, այդ դեպքում երբ մարդ ուզում է ձև տա որ ինքը կենդանի անասունից ավելին է, բարձր է, ապա մարդը ինքնախաբեությամբ է զբաղվում:  Մարդու այդ ինքնախաբեությունը կյանքի համար կործանարար է>>:  Ուստի նրանք իրենց փիլիսոփայական դպրոցը կոչեցին Ցինիկներ, որի արմատը հունարեն Kunosarges բառն է, որը նշանակում է շնատիպ, շնատեսակ, շան-պես(Canine- քեյնայն անգլերեն):   Այսինքն, նրանք հավատում էին որ մարդը կենդանի անասունից տարբեր չէ, դրսի շնից տարբեր չէ, ուստի, իրենց փիլիսոփայական հավատքին իրենց նվիրվածությունն ու հավատքը ցուցադրելու համար Ցինիկները հայտարարում էին որ մարդ պետք է հրապարակայնորեն սեռական հարաբերություն ունենա, փողոցում, որտեղ որ պատահի, որտեղ որ մարդը ուզի բավարարի իր սեռական աղորժակը, ու այս փիլիսոփաները, Ցինիկները, իրականում սկսեցին իրենք այսպես վարվել Հունաստանի քաղաքների փողոցներում:  Հետաքրքիր է որ 1960-ական թվերին Ամերիկայում տեղի ունեցող այսպես կոչված մշակութային-արժեքային հեղափոխության ժամանակ, հասարակական կարգերի ու նորմերի դեմ ապստամբող ազատամիտները այս նույն հայտարարություններն էին անում ինչպես որ Ցինիկները, օրինակ Berkley University-ում ապստամբները պահանջում էին որ իրավունք ունենային հրապարակայնորեն սեռական հարաբերություն ունենալու:  Այստեղ մենք տեսնում ենք մարդու, մարդու բնության, մարդու սեռականության երկու տարբեր տեսակետներ:  Ցինիկները վերստին չծնված մարդու, անաստված մարդու տրամաբանությանն էին հետևում ու դա իր կատարելությանը հասցնում:  Այսպիսի բաները անապաշխարհ մարդիկ միշտ են փորձում առաջ տանել այս կամ այն ձևերով, այս պատճառով մենք ոստիկանություն ունենք, որոնք պարտավոր են որ Աստծո օրենքները ուժի մեջ դնեն, միասեռական գոմիկներին ձեռբակալեն, այսպիսի բաներ անողներին պատժեն, քանի որ անապաշխարհ մարդու տրամաբանությունը կյանքի ամեն բնագավառում կործանարար հետևանքներ է ունենում, ներառյալ ամուսնական և սեռական բնագավառներում:  Վերստին չծնվածների տրամաբանությունը իր զարգացած վիճակում հասարակության կարգուկանոնն է խախտում, քաոս է ստեղծում:
Ուստի, Աստվածապաշտ քրիստոնեական ամուսնությունը աշխատում է այն հեղափոխության դեմ որը Ադամը սկսեց երբ նա ենթարկվեց գայթակղողի կանչին, <<ինձ լսեք, դուք բոլորդ աստվածներ կդառնաք, դուք ինքներդ եք իմանալու, որոշելու թէ ինչն է չարն ու բարին, դուք ձեր անձնական օրենսդիրները, օրենք ստեղծողներն եք լինելու>>:   Աստվածաշնչի պայմաններով ստեղծված ամուսնությունը հեղափոխություն է Ադամի աշխարհի դեմ, մեղքի մեջ ընկած աշխարհի դեմ:  Այն ընդունում է որ կյանքի ճանապարհը Աստված է կարգում, հիմնադրում, ուստի սեռականությունն ու ամուսնությունը չեն կարող լինել մեր պայմանների համաձայն, այլ՝ Աստծո պայմանների համաձայն:  Ամբողջ ստեղծագործության մեջ գոյություն ունի աստվածա-տուր կարգուկանոնություն, օրենք:  Ազատամիտները հավատում են որ ոչ մի կարգուկանոնություն չպետք է գոյություն ունենա, մարդը պետք է ազատություն ունենա անելու այն ինչը նա ցանկանում է, քանի որ նրանք չեն հավատում որ մեզ օրենք է տրված, որ մեզ ինչ որ տեղ ասված է որ այս ճանապարհով պիտի քայլենք, որ մեղքի վարձքը մահ է:  Բայց մենք հավատում ենք որ ամբողջ ստեղծագործության մեջ Աստվածա-տուր կարգուկանոնություն կա, նույնիսկ բնությունն է դա մատնացույց անում:  Օրինակ, ամեն երեխա անխուսափելիորեն ու անփոփոխորեն մեկ հոր ու մեկ մոր երեխա է, սա պարզ փաստ է, սա անփոփոխ բնական կարգուկանոնություն է:  Կամ, մարդ արարածը կամ ծնվում է տղա կամ աղջիկ, արու կամ էգ:  Ու կարևոր է որ սեռական հեղափոխականները այս փաստի դեմ պատերազմ են հայտարարել (մեր երկրում իհարկե մեր իմաստության ակունք հարգարժան վարչապետն ու իր լեզբիանկա կինն են այս բնական փաստի դեմ պատերազմ հայտարարել):  Այս մարդիկ չեն սիրում այնպիսի մի աշխարհ որը իրենց վրա կարգուկանոնություն է պարտադրում:  Ազատամիտները նույնիսկ առաջարկում են որ մեկ կին ու մեկ տղամարդու ամուսնության տեղը խմբակային ամուսնություններ լինեն, մի քանի տղամարդ ամուսնանա մի քանի կանանց հետ, միաժամանակաբար:  Ամերիկայում 1960-70 թվերին ազատամիտների խմբերը այսպիսի փորձարկումներ էին անում, իրենց համար մեծ պարսպապատ ամրոցատիպ կառույց կառուցելով ու մի քանի հարյուր հոգով այդտեղ ապրելով, ու ով ում հետ ուզեր սեռական հարաբերության մեջ էր մտնում:  (այս հասարակությունները շատ արագ կերպով ինքնակործանվեցին):  Մեղքի մեջ ընկած մարդը միշտ է պատերազմի մեջ մտած աստծո հիմնադրած կարգուկանոնության դեմ: 
Նրանց հակառակ, Աստվածաշնչական ամուսնության վարդապետությունը հայտարարում է որ միայն Աստծո հիմնադրած կարգուկանոնությունն է կարող մեզ կյանք տալ:  Ի դեպ, երբ Պետրոս առաքյալը ամուսնության մասին է խոսում, նա ամուսիններին դիմում է որպես <<կյանքի շնորհի միասնական ժառանգներ>>:  Եթե ուզում ես կյանք ժառանգել, ապա ապրիր աստվածապաշտ ամուսնությամբ:  Աստվածաշունչը ասում է որ կյանքը, երկար կյանքը, այս տեսակի ապրելակերպից է գալիս:  Աստվածաշնչական ամուսնությունը հավատում է որ միայն Աստծո կարգերն են կարող մեզ կյանք տալ, մնացած բաները մեզ մահին կառաջնորդեն:  Աստծո կյանքի ճանապարհը կարգուկանոն ճանապարհ է, օրենքով կառավարվող ճանապարհ է, որ մենք կամ այդ կարգուկանոնի մեջ պիտի ապրեք, կամ դրանից դուրս ապրենք ու մեռնենք:  Ու դա ընտանիքն է, բոլորից վեր, որը կյանքը կարգուկանոնացնում է:  Ընտանիքը երեխաներին և չափահասներին կայունություն է տալիս:  Ընտանիքը Աստծո տված հաստատություններից ամենահիմնական կարգուկանոնության ձևն է:   Պետությունը իր տեղը ունի, եկեղեցին էլ իր տեղը ունի, դպրոցն իր տեղը ունի, կյանքի մնացած բնագավառները իրենց տեղն ունեն, որոնք անհատապես իրենց մասնահատուկ կարգուկանոնությունն են ապահովում, ԲԱՅՑ ոչ մի բան մարդուն այնպես հիմնականորեն կարգուկանոնություն չի ապահովում ինչպես որ ընտանեկան կյանքն է ապահովում:  Ընտանիքը միակ հաստատությունն է որ մեզ է եկել դրախտից, Եդեմի պարտեզից:
Աստվածաշնչական ընտանիքի վարդապետության այս ուսուցումները սկսելուց մենք պետք է հասկանանք որ աշխարհը ընտանիքի դեմ պատերազմ է հայտարարել, (մեր երկրի վարչապետն ու իր նախարարներն են ընտանիքի դեմ պատերազմ հայտարարել, ինչպես որ նախկին վարչապետներն էին հայտարարել մեր երկրի ընտանիքներին կողոպտելով): 
Իմ հորքուրի տղայի պատմություն պատմելով, ասեմ որ նա պատերազմից ողջ վերադարձավ, բայց այդ անխտիր արված զորահավաքի փորձառությունը ժողովրդին շոկի մեջ գցեց, Ամերիկայի ժողովրդին հիասթափացրեց, ինչպես որ այն հիասթափացրեց օտար ընտանիքասեր ժողովուրդներին Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլն:  Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերը ցույց տվեցին որ այս ժամանակակից աշխարհը պատերազմի մեջ էր մտել ընտանիքի դեմ (Ալեքսանդր Դումասի <<երեք հրացանակիրներ>> վեպի մեջ, որը ֆրանսիայի 1600-ական թվերն է պատկերագրում, երբ Դարտանյանը ուզում է թագավորի հրացանակիրներին որպես զինվոր միանա, նրանց հրամանատարը Դարտանյանից թույլտվության նամակ է պահանջում, որը Դարտանյանի հայրը պետք է տար, որպեսզի դարտանյանին թույլ տրվեր բանակին միանալ):
Ինչպես մենք արդեն տեսանք, ամուսնությունը բարոյական և կրոնական փաստ է, իսկ ընտանիքը ամենահիմնական հաստատությունն է որը Աստծո կարգուկանոնությունն է ապահովում:
Եկեք աղոթքով ավարտենք:
Ով Տեր մեր Աստված, մեզ օրհնիր Քո թագավորության մեջ մեր արած ծառայության մեջ, ու մեզ զորացրու մեր ընտանեկան կյանքում որպեսզի Քեզ գերազանցությամբ ծառայենք ու այս երկրի վրա Քո կամքը կատարենք, ու ավելի քան նվաճողներ լինենք մեր Տեր Քրիստոսով, որի անունով էլ մենք աղոթում ենք:  Ամեն: