Յոթ Գլխանի Գազանը:  Հայտնության Գրքի Մեկնաբանություն – 4

Քենեթ Ջենթրի (Kenneth Gentry)

Եթե մեր այս ուսուցումների շարքին հետևել եք ապա կիմանաք որ մենք մեր չորրորդ ուսուցման մեջ ենք (առաջին երեք ուսուցումները թարգմանության ընթացքի մեջ են դեռ):  Մենք Հայտնության գրքի մեջ ուսուցումներն ենք սկսում ու այսօր Յոթը Գլխանի Գազանի մասին կխոսենք:  Սա Հայտնության գլխի ամենավախենալու հատվածներից է քանի որ այն խոսում է Գազան կոչվածի մասին, 666 թվի մասին, կամ, բառացիորեն ասած 600, 60, և 6 թվի մասին: 

Հայտնության գիրքը առաջին անգամ այս գազանին մեզ համար մանրամասնորեն նկարագրում է Հայտնության 13-րդ գլխի մեջ:  13:1-ի մեջ մի նոր դերակատար է մտնում Հայտնության գրքի մեջ:  12:18-ից սկսում ենք կարդալ,

<< 18Եւ նա (վիշապը – dragon) կանգնեց ծովի ափի (ավազի) վրայ։ Եւ տեսայ, որ ծովից մի գազան էր ելնում. նա ուներ յոթը գլուխ և տասը կոտոշ (եղջյուր) . նրա եղջյուրների վրա կար տասը թագ (խոյր), իսկ նրա գլուխների վրայ՝ հայհոյալից մի անուն>>:

Ո՞վ է Հայտնության գրքի մեջի այս զարհուրելի գազանը:  Այս հարցի շուրջ շատ վիճաբանություններ կան, ու սա Հայտնության գրքի ամենաքննարկվող հատվածներից է, ու ժամանակի ընթացքում շատ մարդիկ ու կազմակերպություններ են եղել որոնց հավատացյալները այս գազանին են վերագրել:  Շատերն էլ ձեռ են քաշել այս համարները մեկնաբանելուց քանի որ նրանք գտնում են որ այս գազանի ինքնությունը որոշելը անհույս գործ է:  Ու կան աստվածաշնչի շատ փայլուն ու կրթված մեկնաբաններ որոնք տարբեր կարծիքներ ունեն սրա շուրջ: 

Եկեղեցու պատմության մեջ ներկայացված պատասխաններից մեծ մասը այս գազանին հասկացել են որպես մի բացասական մարդ կամ կազմակերպություն որը իրենց ապրած ժամանակներում է ապրել:  Մեր օրերում իհարկե նախա-հազարամյակային հավտքն է տարածված ու մարդիկ փորձում են մեր ժամանակների մի վատ մարդու ինքնությունը տեսնեն այս գազանի մեջ:  Ամերիկայում 1990-ական թվերին Ամերիկա-Իրաքյան պատերազմի ժամանակ ասում էին որ սա Սադամ Հուսեինն է, կամ մեկ այլ տեռորիստ է: 

Դժբախտաբար մեր օրերում հավատացյալները գազանի ինքնությունը պարզելու համար նրան փնտրում են վերջին լուրերի մեջ, վերջին նորությունների մեջ, գոնէ նրանք գնան ու Հայտնության գրքին նայեն ու այնտեղ գտնեն գազանին:  Ու մենք այսօր սա ենք փորձելու անել, մենք Հայտնության գրքից ու այն գրվելու ժամանակների պատմությունից ենք տեղեկանալու գազանի ինքնությունը: 

Ես հավատում եմ որ կարելի է ուժեղ ապացույցներով ցույց տալ թէ այս գազանը ով է, ու հույս ունեմ որ կարող եմ այդ ապացույցները ձեզ համար մաս-առ-մաս ներկայացնեմ:  Այստեղ այս ուսուցմանը նախորդող անցյալ երեք ուսուցումներից կրկնողություններ են լինելու քանի որ հարկավոր է լինելու որպեսզի մեկնաբանությունների նշված որոշ բանալիները հիշենք որպեսզի մենք բոլորս նույն էջի վրա լինենք:

Ուրեմն, ո՞վ է այս զարհուրելի գազանը, որը իրեն հետևողներին 666 թվով է դրոշմում:  Ես մտադիր եմ որ այս ուսուցումը սկսեմ միանգամից այդ գազանի ինքնությունը հայտարարելով, ու շարունակելով ապացույցներ ներկայացնեմ: 

Այստեղ ուզում եմ նշեմ որ այս գազանի մի բնագավառ կա որը ինքնին նորոշ խառնաշփոթություն է ներկայացնում, ու դա սա է:  Այս գազանը միաժամանակաբար ներկայացնում է մի Հավաքական Կազմակերպություն, և նաև մի մասնահատուկ անձ, որը այդ Հավակական Կազմակերպությանն է ներկայացնում:  Նա մի թագավորություն/կայսրություն է ներկայացնում, որպես մի հավաքական կազմակերպություն, ու նա նաև մի մասնահատուկ թագավոր է այդ թագավորության մեջ, այդ թագավորության պատմության մի որոշակի ժամանակահատվածում:  Ինչքան էլ որ սա խառնաշփոթ լինի, հարցն այն է թէ ինչու՞ է Հայտնության գրքի հեղինակ Հովհաննես առաքյալը իր կենտրոնացումը այդ հավաքական կազմակերպությունից թեքում դեպի այդ կազմակերպությանը ներկայացնող անձին:  Փաստը այն է որ Հայտնության գրքի մեկնաբաններից շատերը այս երևույթը հասկացել ու ընդունել են, օրինակ, Ռոբերտ Լ Թովմասը, որը ի միջի այլոց նախա-հազարամյակային դիսպի հավատացյալ է ու որի հետ ես շատ բաների շուրջ համաձայն չեմ, նա իր մեկնաբանության մեջ այսպես է ասում <<Գազանի պատկերապատումը փոխանակելիություն է թույլ տալիս գազանի գլուխը իր մարմնի հետ, այսինքն, թագավորը թագավորության հետ, ինչպես որ 12-14 համարներն են պահանջում Հայտնության գրքի>>:  Ես նրա հետ սրա շուրջ համաձայն եմ:  Ուրեմն, գազանը ներկայացնում է մի ամբողջ թագավորություն ու մի թագավոր այդ թագավորության մեջ, ու համաձայն համաթատեքստի Հովհաննեսը տարբեր տեսակետներից է դրան նայում:

Ես հավատում եմ որ գազանը ներկայացնում է Հռոմեական կայսրությունը, հավաքական թագավորությունը, որը գազանին է ներկայացնում, և այս գազանը նաև ներկայացնում է մի մասնահատուկ անձի, թագավորի, այդ թագավորության մեջ, որը Ներոն Կայսրն է:  Ես ապացույցներ կներկայացնեմ որը ցույց կտա որ այս գազանը հռոմեական կայսրությունն է որը այդ օրերին մարմնավորված էր Ներոն Կայսրով: 

Շատ մարդիկ սա լսելով մտածում են թէ, <<ինչպե՞ս է սա կարող այդպես լինել, քանի որ ինձ միշտ սա ուրիշ ձևով են ներկայացրել>>:  Սա նրանից է որ մարդիկ մեր օրերում նայում են ժամանակակից քաղաքական մթնոլորտին ու այդտեղ են գազանին փնտրում:  Ինչպե՞ս ես կարող ասել որ գազանը 2000 տարի առաջ է եղել:  Եկեք իրար հետ նայենք այս համարներին:

Առաջին հերթին, նայենք գազանի ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ, այն ժամանակին երբ գազանը հայտնվեց:  Հայտնության գիրքը հասկանալու և գազանին հայտնաբերելու համար շատ էական է որ մենք հիշենք որ Հովհաննեսը հենց ինքն է պարզ կերպով Հայտնության գրքի ամենա-առաջին համարում հայտարարում որ ինքը այս գրքում/նամակում այն դեպքերի մասին է խոսելու որը իր նամակի հասցեատերերի ժամանակներում պիտի տեղի ունենային:  Հայտնություն 1:1, <<Հայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է ՇՈՒՏՈՎ …>>:  Այս տեղի ունեցող դեպքերը ուղղակիորեն կապված են Հովհաննեսի նամակի սկզբնական հասցեատերերին, Սկզբնական Ունկնդիրներին:  Մեկ անգամ ևս, Հայտնություն 1:3, << 3Երանի՜ նրանց, որ կարդում են ԱՅՍ մարգարէութեան խոսքերը և երանի՜ նրան, ով լսում և պահում է այն, ինչ որ գրված է նրա մէջ. ՈՐՈՎՀԵՏև ՄՈՏ Է ԺԱՄԱՆԱԿԸ>>:  Ուստի, մեզ համար էական կարևոր է որ մենք հասկանանք որ մենք չենք կարող վերցնել ու հասկանալ որ գազանը մեր օրերում պիտի ապրի, քանի որ մեր օրերը Հովհաննեսի ու իր նամակի սկզբնական հասցեատերերի օրերին մոտ չեն: Մենք Հովհաննեսի ապրած օրերից 2000 տարի հեռու ենք:  Այսինքն, մենք կարող ենք չեղյալ հայտարարել բոլոր այն մարդկանց հավատացած գազանին ու դրանց տարբերակներին որոնք մեր ժամանկերում է ապրում կամ մեզնից հետո պիտի գա, քանի որ դա ՄՈՏ չի Հովհաննեսի ժամանակներին:  Երբ մեկը 2000 տարի առաջ մի բանի մասին խոսելիս ասում է ՄՈՏ Է, ապա դա մեզ համար անցյալ ժամանակ է:  Մեր ժամանակներում գազանի վերաբերյալ ժամանակակից քարոզիչների ներկայացրած ոչ մի մեկնաբանություն չի կարող խուսափել այս պարզ գրված նախադասությունից:  Հայտնություն գիրքը այս խոսքերով է սկսում ու այս խոսքերով էլ ավարտվում է, բառ առ բառ Հայտնություն 22-ում այդպես է գրված:  Շատ լավ, եկեք առաջ շարժվենք:

Հովհաննեսը իր գրքում գրված դատաստանները սահմանափակում է իր ապրած այդ կարճ ժամանակահատվածին:  Այս դեպքում արդեն Հռոմը դառնում է գազանի հավանական թեկնածու: 

Երկրորդ, ՏԵՂԱՆՔԸ, ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՎԱՅՐԸ:  Հովհաննեսը զարհուրած ու խառնաշփոթ վիճակի մեջ է ընկնում երբ նա այս գազանին է տեսնում Հայտնության գրքի մեջ:  Օրինակ, Հայտնություն 17:7-ում նա այս գազանին է տեսնում ու սկսում է զարմանալ, <<7Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար, ես քեզ կ՚ասեմ իմաստը/խորհուրդը կնոջ և այդ գազանի, որը կրում է նրան եւ որն ունի յոթը գլուխ եւ տասը կոտոշ / եղջիւր»:  Հրեշտակը գալիս է ու սկսում է Հովհաննեսի համար մեկնաբանել այս ուշագրավ տեսիլքը որը Հովհաննեսն է տեսնում:  Մեկնաբանության մի ցուցիչը գազանի աշխարհագրական վայրն է ֆիքսում:  Մենք արդեն նշել ենք թէ գազանի ապրած ժամանակը երբ է, դա առաջին դարի մեջ է, իսկ հիմա մենք գազանի աշխարհագրական վայրը կիմանանք որն է, քանի որ Հայտնության գիրքը մեզ 17:9-ում ասում է որ

<<9Այստե՛ղ է ահա, որ պէտք է իմաստութիւն ունեցող միտք (հասկացողություն) ունենալ։ յոթը գլուխները յոթը լեռներն են, որոնց վրայ նստել էր կինը։ Նրանք նաև յոթը թագաւորներն են>>: 

Եթե կարդացողը հին Հռոմի պատմության մասին երբևէ սերտողություն է արել ապա նա կիմանա որ Հռոմը կոչվում էր <<Յոթ լեռների/սարերի վրայի քաղաքը>>:  Հովհաննեսը այս գազանի աշխարհագրական նկարագությունը կապում է յոթը լեռների վրայի քաղաքի հետ:  Սա Հռոմն է:  Ուրեմն, գազանը առաջին դարում է ու ինչ որ ձևով Հռոմում է, Հռոմի հետ է կապված: 

Այստեղ մեկ այլ բանի էլ ուշադրություն դարձրեք, սա շատ հետաքրքիր է:  Հայտ 13:1-ում << Եւ տեսայ, որ ծովից մի գազան էր ելնում>>:  Որտե՞ղ է գտնվում Հովհաննեսը երբ նա այս խոսքերն է գրում:  Նա Պատմոս կղզում է, Միջերկրական ծովի մոտ:  Նրա եղած վայրից ներքևի աջ կողմում Իսրայելն է, իսկ վերևի ձախ կողմում Հռոմ/Իտալիան է, ու սրանք իրար ծովով են կապված, իսկ Գազանը ծովի մեջից է դուրս գալիս:  Հռոմը Հովհաննեսի Պատմոս կղզի ծովի այն կողմում էր, ու Հռոմը յոթը լեռան վրա գտնվող քաղաքն է: 

Հիմա եկեք գազանի ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ նայենք:  Գազանի իշխանության Հովհաննեսի նկարագիրը ճիշտ առաջին դարի կայսերական Հռոմի իշխանության նկարագիրն է:  Հայտ 13-ում , <<տասը թագեր / խոյեր>>-ը մեծ իշխանություն է նշանակում:  Թագավորը մեկ թագ ունի, բայց այս գազանը տասը թագեր ունի, ու դա նրանից չէ որ նա տասը գլուխ ունի, նա ընդամենը յոթը գլուխ ունի:  Այստեղ նրա իշխանության մասին մի կարևոր բան է ուզում ասել:  Տասը թագերը բազմապատկվող իշխանություն է:  Այս իշխանության թիկունքում մեծ զորություն է կանգնած, մեծ ռազմական զորություն, որովհետև այստեղ նաև ասում է որ կոտոշներ ունի:  Այստեղ նա կենդանի անասունի կոտոշի մասին է խոսում, որը հինավուրց ժամանակներում քաղաքական ու ռազմական զորության խորհրդանիշ են եղել:  Եկեք նայենք Թվոց 24:8-ին (նաև 23.22):  << Նա վայրի ցուլի կոտոշների պես է:  Նա պիտի լափի իր թշնամի ժողովուրդներին, նրանց գիրութիւնը պիտի հիւծի եւ իր նետերով նետահար պիտի անի իր թշնամիներին>>  (այստեղ հայերեն աստվածաշունչը հին հայերեն լեզուն է օգտագործում, մի քիչ տարբեր ձևով է ասում).  Պատկերացրեք մի 700 կիլոգրամանոց վայրի ցուլ որը մեծ կոտոշները ցցած կանգնած է, ու թէ ինչպես է նա կարող քո վրա հարձակվել ու քեզ ոտնատակ տալ։  Սա է այդ պատկերը, կոտոշը սպանելու, կործանելու կարողություն ունենալու պատկերն է, ազգերին ու ժողովուրդներին ոտնատակ անելու ու կործանելու կարողությունը:  Եզեկիել 34:21 << 21նրա համար, որ ձեր կողերով եւ ուսերով հարուածում էիք, ձեր պոզերով (եղջիւրներով) պոզահարում ու չարչարում բոլոր թոյլերին, քշում էիք նրանց, մինչեւ որ հօտերս ցիրուցան եղան>>:  Այստեղ իհարկե ուրիշ դեպքերի մասին է խոսում այս համարներում, բայց ես ուզում եմ որ դուք աստվածաշնչում նշված կենդանի անասունի կոտոշի նշանակությունը իմանաք, կոտոշի իմաստը:  Հովհաննեսը այստեղ իր Հին Կտակարանի հետապատկերը կարծես թէ վերցնում է Դանիել 7.20-21-ից, ու Հովհաննեսը ահագին պատկերներ է քաղում Դանիելի գրքից, կարդանք այս համարները «20 Եւ նրա գլխի վրա տասը կոտոշների / եղջիւրների մասին (էի ուզում իմանալ), եւ այն մյուսի մասին, որ դուրս եկաւ եւ նորա առաջիցը երեքը ընկան, որ այս կոտոշը աչքեր ունէր եւ մեծ մեծ բաներ խոսող բերան. Եւ նրա կերպարանքը մեծ էր քան թէ իր ընկերներինը։ 21 Ես տեսնում էի, եւ այն կոտոշը պատերազմ էր անում սուրբերի հետ, եւ նրանց յաղթեց.>>, Սա համեմատեք Հայտ 13—ի հետ, յոթ գլխանի գազանը հավատացյալների հետ է պատերազմում և նրանց գերակշռում (հաղթում) է, այս գազանը տասը կոտոշներ ունի որը նրա ռազմական զորության մասին է խոսում:    

Ես չեմ կարծում որ մեկը չի համաձայնվի այս տեսակետի հետ եթե նա մտքով առաջին դար տեղափոխվի ու այս համարները կարդա, որ դեպքերի ժամանակը՝ <<այս բաները շուտով պիտի տեղի ունենան>>, ու վայրը՝ <<յոթ լեռան վրայի քաղաքը>>, ցույց տալով Հռոմին, Հռոմի իշխանության կառուցվածքին, որ սա (Հռոմը) հին ժամանակների ամենահզոր կայսրությունն էր:  Առաջին դարի հրեա պատմաբան Հովսեփուսը (Josephus) գրում է որ Հռոմեացիները բնակեցված աշխարհի տերերն էին, նա գրում է Հռոմի մասին ասելով որ <<դա բոլոր քաղաքներից ամենամեծն էր, համաձայն այն քաղաքական ու ռազմական իշխանությունների որ այդտեղ էր կենտրոնացված>>:  Հռոմը հզոր քաղաք էր, իր ահազդու բանակով ու նվաճումներով ու կայսրի պալատներով, և նմանատիպ բաներով: 

Ուրեմն, այս գազանը տեղակայվում է առաջին դարում, քանի որ այս բաները շուտով պիտի տեղի ունենային, քանի որ ժամը մոտ էր:  Այս դեպքերը ինչ որ ձևով Հռոմի հետ էին կապված քանի որ ասում է Յոթը լեռների վրայի քաղաքի մասին, ու սա հզոր կազմակերպություն էր մեծ իշխանությամբ քանի որ այն տասը կոտոշներ ուներ ու տասը թագեր, որը խոսում է նրանց քաղաքական իշխանության և ռազմական հզորության մասին:  Տասը թագերը քաղաքական իշխանությունն էին իսկ տասը կոտոշները ռազմական հզորությունն էր:  Այդ ժամանակներում որևէ ուրիշ կառույց չկար որը այս նկարագրին համապատասխաներ: 

Չորրորդ, նայեք գազանի ժամանակագրությանը:  Հովհաննեսի առջև կանգնած բացատրող հրեշտակը Հովհաննեսին հարցնում է թէ ինչու՞ է նա զարմացած, <<քանի որ ես կասեմ գազանի իմաստը>>, քանի որ Հովհաննեսը այստեղ խառնաշփոթության մեջ էր ընկել, իսկ հրեշտակն ասում է որ ինքը Հովհաննեսի համար այս ամենը կպարզաբանի:  Հայտնություն 17:9-10-ում << 9 Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն յոթը գլուխը յոթը սարեր են որ կինը նրանց վրա նստած է. Եւ յոթը թագաւորներ են. 10 Հինգը ընկան, եւ մէկը կա, մյուսը դեռ չի եկել. Եւ երբոր գա մի քիչ ժամանակ պէտք է մնայ>>:  Ուստի յոթը գլուխները ինչ որ ձևով պետք է կապակցվեն և՛ յոթը սարերի/լեռների հետ (աշխարհագրական ձևով), և՛ յոթը թագավորների հետ, այն քաղաքական կառույցի հետ որը յոթը սարերի վրա է նստած:  Մենք գիտենք որ յոթը սարերը Հռոմի յոթը լեռներն են, իսկ յոթը թագավորները յոթը իշխանություններն են որոնք Հռոմեական կայսրությանն են առաջնորդում:  Առաջին հինգը թագավորները սրանք են, 1– Հուլիոս (Ֆլավիուս) Կայսր,  2  Օկտավիանոս Օգոստոս Կայսր, 3  Տիբերիոս Կայսր, 4  Գայուս (Կալիգուլա)  Կայսր, և 5-րդը Կլավդիոս Կեսար,  (Julius Caesar, Augustus Caesar, Tiberius, Gayus, Claudius), այս հինգը ընկել են, նրանք մեռած են, իսկ վեցերորդը Է՝ սա Ներոն Կայսրն է, իսկ յոթերորդը երբ նա գա, նա կարճ ժամանակով կմնա, դա Գալբա կայսրն է (Galba):  Ներոնը տասներեք ու կես տարվա իշխանությունից հետո մեռնում է:  Ներոն դեռ պատանի էր երբ նա կայսր թագադրվեց ու տասներեք ու կես տարի իշխեց:  Երբ Ներոնը մահացավ, հաջորդ` յոթերորդ թագավորը Գալբա Կայսրն էր որը իշխեց ՔՀ 68 թվի Հունիսի 8-ից մինչև ՔՀ 69 թվի Հունվարի 15-ը:  Սա ընդամենը 6 ամսվա կարճ իշխանություն էր, <<նա մի քիչ ժամանակ պիտի մնա>>, ինչպես Հայտ 17:10-ն է կանխատեսում:  Այստեղ մենք տեսնում ենք գազանի ժամանակագրությունը:  Հովհաննեսի մտահոգությունների պարամետրերի մեջ այս գազանը հռոմեական կայսրությունն է իր կայսրերով, և նա ապրում է վեցերորդ կայսրի իշխանության ժամանակ, ու շուտով յոթերորդը պիտի գար ու կարճ ժամանակով իշխեր: 

Այստեղ շատ կարևոր է որ մենք իմանանք որ այդ պահին (Հայտնություն գիրքը գրվելու ու եկեղեցիներին ուղարկվելու ժամանակ) իշխող Կայսրը Ներոն էր, քանի որ Ներոնը գազանի մարմնավորումն էր:  Այստեղ կարևոր է որ այդ գազանը մարմնավորված լինի Հռոմի վեցերորդ կայսրի մեջ, և այդ կայսը Ներոն է: 

Հինգերորդ, եկեք գազանի բնութագրին նայենք:  Նա յոթը սարերի վրա է, նա կայսրության յոթերորդ թագավորն է:  Հայտնության գիրքը նրան ԳԱԶԱՆ է կոչում, որը նշանակում է որ սա նուրբ բնութագրություն ու բնավորություն ունեցող մարդ չէ, (սա Լևոն Տեր-Պետրոսյան կամ Միխաիլ Գորբաչով չէ), սա մի շատ հայտնի ու հատուկ ձևով չարագործ անձ է:  Այս գազանը մի քանի մսակեր անասուն գազանների խառնուրդն է, այն գազանների որոնց Հռոմի կոլոսիումի (ստադիոնի) մեջ էին դնում ու նրանց առջև մարդիկ էին շպրտում որ այդ գազանները այդ մարդկանց ուտեին, ընձառյուծներ(leopard), արջեր, առյուծներ, և այլն:  Սա շատ վտանգավոր անձ է որը զարհուրելի տեսք ու գազանային բնութագիր ունի:  Ներոն Կայսրը զարհուրելի բարոյական բնավորություն ունեցող մի անձ էր:  Ներոն իր սեփական մորն էր սպանել, եղբորն էր սպանել, իր կնոջն ու շատ հզոր հռոմեացի սենատորների էր սպանել:  Հռոմի ժողովուրդը նրան ատում ու նրանից սարսափում էին, համաձայն Հռոմեացի պատմաբան Կասիդիուսի ու կենսագիր Պլուտոնիոսի պատմագրության:  Այս մարդիկ գրում են որ Ներոնը համատարած քաոս էր ստեղծել ժողովրդի մեջ:  Ներոնի ժանանակակից Թայենացի Ապոլանիոսը (Apollonius of Tyana — Philostratus and F. C. Conybeare, այս գիրքը 2000 տարի հետո մինչև հիմա վաճառվում է (ինտերնետում) http://www.amazon.com) իր գրած գրքի մեջ Ներոնին գազան է անվանում, Ապոլանիոսը գրում է <<իմ ճանապարհորդությունները եղել են շատ հեռու ու շատ լայն, բայց ես երբեք այնպիսի գազանային անձ չեմ տեսել ինչպես Ներոնն է, որը իր սեփական մորն է խժռել>>:  Համաձայն Հայտնության գրքի այս գազանը Աստծուն է հայհոյում, ու պահանջում է որ մարդիկ իրեն երկրպագեն որպես աստված:  Հայտնություն 13:5-6, 8 << 5 Եւ նորան տրվեց մի բերան մեծ մեծ (գոռոզ) բաներ եւ հայհոյանք խոսող, եւ իշխանութիւն տրվեց նրան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու։ 6 Եւ նա իր բերանը բացաւ Աստուծոյ դէմ հայհոյանքով, որ հայհոյէ նորա անունին եւ նորա խորանին, եւ երկնքումը բնակողներին>> և <<8 Եւ կ’երկրպագեն նորան երկրի վերայ բոլոր բնակիչները>>: 

Ներոնը իր ժամանակներում մի արծաթէ դրամ էր թողարկել որի վրա իր երեսի պատկերն էր, հետևում էլ արևի ճառագայթներն են շողում նրա գլխի վրա, իրեն պատկերելով որպես Ապոլոն, արևի աստվածը:  Ի դեպ, Ներոնը միշտ ռազմական ձիակառք էր վարում գլադիատորական խաղերի ժամանակ ու հռոմեացիներին էր ստորացնում, քանի որ կայսրը ավելի պատվավոր պիտի լիներ քան թէ երեխայական ձևով ձիակառք վարելով ու ժողովրդից պահանջելով որ իրեն բալետ անեին:  Բայց նա այդ ձիակառքը վարում էր որովհետև այն ժամանակների ժողովրդական պատմվածքների մեջ դա արևի աստված Ապոլոսի պատկերն էր, նրանով որ այդ արևի աստվածը իր ձիակառքով ամեն օր արևի հետ երկնքով էր անցնում:  Ներոն ուզում էր իրեն Ապոլոսի հետ նմանակեցներ:  Աթենքում Ներոն Կայսրի ժամանակների մի գրված է գտնվել որտեղ գրված է <<Ամենազոր Ներոն Կայսր Սեբաստիանոսը, նոր Ապոլոսը>>:  Դեո Կասիուսը, երկրորդ դարի հռոմեացի պատմագիրը, ասում է որ Պարթևների թագավոր Տրդատը (սա Հայաստանի թագավոր Տրդատը չէ, Տրդատ կամ Տրդատես, Tiridates ) գալիս է ու հրապարակայնորեն երեսի վրա է ընկնում Ներոնի առջև ու Տրդատն ասում է <<Տեր իմ, ես Էրոսեկեիսի հետնորդն եմ, թագավոր Օլագեիսուսի և Պակերուսի եղբայրը:  Ես քո ստրուկն եմ, ու ես եկել եմ, աստված իմ, որպեսզի քեզ երկրպագեմ այնպես ինչպես Միթրոսին եմ երկրպագում, ու այն ճակատագիրը որ դու ես տվել ինձ պետք է իմը լինի:  Դու իմ բախտն ես ու իմ ճակատագիրն ես>>:  Ներոնը հռոմեական կայսրապաշտությամբ էր զբաղվում ինչպես որ Հռոմի մնացած կայսրներն էին անում, բայց Ներոնը սա մասնավորվապես էր վայելում երբ նա թագավոր Տրդատին ստիպել էր որ նա գար իր առջև այդպես իրեն երկրպագեր որպես աստված, ու իր թագը Ներոնի առջև նետելով ասեր <<դու իմ աստվածն ես>>:  Ներոնը ճշգրտապես Հայտնության գրքի գազանի բնութագրին է համապատասխանում:

Վեցերորդ, թվերը, այդ 666 թիվը:  Հայտնություն 13:18 <<18 Այստեղ է իմաստութիւնը. Ով որ միտք (հասկացողություն) ունի թող գազանի թիվը հաշվի. որ մարդու թիվ է, եւ նրա թիվը վեց հարյուր վաթսուն եւ վեց է>>:  Այստեղ է իմաստությունը, այսինքն, այստեղ է բացատրությունը, այսինքն սա մի թիվ է որը Հովհաննեսը կարող էր հասկանալ և մենք էլ ենք կարող հասկանալ, եթե ժամանակակից վերջաբանական ֆանտազիաների մեջից մի պահ դուրս գանք: 

Այստեղ մի բան պարզաբանենք:  Հուներեն բնագրերի մեջ այս թիվը 666 չէ, սա երեք թիվ չէ իրար միացած, սա մեկ թիվ է, 600 60 6, կամ, 600606 (Հայերեն աստվածաշնչում ավելի ճիշտ է գրված քան թէ անգլերեն աստվածաշնչում, <<Վեց Հարյուր, Վաթսուն և Վեց, այսինքն 600 60 և 6>>, կամ, 600606):  Մենք այս օրերում շատ ենք լսում ինչ որ կոմպյուտերային չիպի մասին որը իր մեջ 666 ունի, կամ 1980-ական թվերին շատերը ասում էին որ սա Ամերիկայի պրեզիդենտի անունն է, Ronald Wilson Reagan, որը երեք հատ անուն ուներ ամեն մեկը վեց տառանոց, ու այս տեսակի հազար ու մի ապուշություններ էինք լսում ու դեռ լսում ենք:  Ո՛չ, սա այդպիսի թիվ չէ, սա դրանց հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի (շատ դեբիլ մարդիկ նույնիսկ երբ ուզում են տուն գնեն, եթե այդ տան հասցեն 666 է ապա նրանք այդ տունը չեն գնում):  Աստվածաշնչի բնագրերի մեջ 666 չի ասում, այլ, այս թիվը ասում է 600606 (Aeroist Medical Sum):  Հին ժամանակներում մարդիկ չեն ունեցել այն ինչը որ մենք ունենք, որը արաբական թվային համակարգն է:  Մեր այբբենարանի տառերը թվերից առանձին է:  1, 2, 3, 4 թվերը տարբեր ձևով են գրվում իսկ մեր տառերը տարբեր ձևով են գրվում Ա, Բ, Գ, Դ:  Բայց հին ժամանակներում տառերն ու թվերը նույնն են եղել, օրինակ, հռոմեական թվերը իրենց այբենարանի տառերից են վերցված, նրանք թվեր գրելու համար տառերով էին գրում:  Հրեաերեն / Եբրայերենի լեզվի մեջ (սա կարող եք եբրայերեն Լեքսիկոնի գրքերի մեջ ստուգեք) էլ է նույն ձևով, նրանք իրենց այբենարանի տառերն էին օգտագործում թիվ կազմելու համար, Ալեֆ, Բեյթ, Գիմել, Դալետ ( א‎, ב‎, ג‎, ד‎ ) սա նաև նշանակում էր 1, 2, 3 4:  Երբ հասնում են տասին, ապա այդտեղից տասերով են հաշվում ամեն տառ, երբ հասնում են հարյուրին այդտեղից հարյուրներով են հաշվում և այդպես շարունակ:  (Հետաքրքրվողները կարող են այս 666 կամ 600606 թվի մանրամասն բացատրությունը մեր կայքի վրա կարդալ, www.grqer.com կամ կարող եք միանգամից այստեղ սեղմել https://tinyurl.com/5fjkyb3m)

Հին ժամանակներում մարդիկ մի խաղ էին խաղում որ կոչվում էր Ջիմետրիա, թվերի խաղ, որտեղ խաղացողները մեկի անունն էին վերցնում ու դա փորձում էին թվերով գրել:  Պոմպեյ քաղաքի պատերից մեկի վրա են այս խաղը գտել, որտեղ գրված է <<Ես սիրում եմ նրան որի թիվը Հինգ Հարյուր Տասնհինգ է>>:  Սա մի թիվ էր որը համապատասխանում էր մեկի անունին:  Ինչ որ մեկը իրա սիրած ընկերուհու կամ ընկերոջ անունը այս թվի մեջ էր ծածկագրել:  Սա Ջիմետրիա է: 

Ինչպես որ մեր վերը նշված կայքի բացատրությունն է ցույց տալիս, հին եբրայերենով Ներոն Կեսար անունը թվերի վերածվելով դառնում է 600606 (נרון קסר‎ NRON QSR = 600606), Ներոնի անունը հին եբրայերեն տառերով գրված այս թիվն է ստացվում:  Հայնության գիրքը եբրայական ձևով է գրվել, ուստի հուներեն բնագրեր իմացողները պետք է մեկ անգամ էլ հուներեն բնագրերի լեզուն սովորեն որպեսզի ճիշտ կարդան այդ բնագրերը, քանի որ Հայտնության գրքի մեջ հազար ու մի Հին Կտակարանային ակնարկներ են արվում:  Հայտնության գիրքը Ներոն Կայսրի անունը ծածկագրում է 600606 թվի մեջ: 

Յոթերորդ, գազանի գործերը:  Հայտնություն 13:5, 7  << 5 Եւ նրան տրուեցաւ մի բերան մեծ մեծ (գոռոզ) բաներ եւ հայհոյանք խօսող, եւ իշխանութիւն տրուեցաւ նրան քառասունեւերկու ամիս իր ուզածն անելու>>  և <<7 Եւ նրան իշխանություն տրուեցաւ որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նրան ամեն ցեղի և լեզվի եւ ազգի վրա>>:  Իսկ սա՞ ինչով է վերաբերվում Ներոնին:   Հիշեք որ Ներոնը քրիստոնեական եկեղեցու ամենա-առաջին հալածող կայսրն էր:    Հրեաները քրիստոնյաներին նախկինում հալածել էին, բայց որպես այդ օրվա քաղաքական իշխանություն, Հռոմը քրիստոնյաներին մինչև Ներոնի ժամանակները չէր հալածել, ու նույնիսկ իր իշխանության առաջին տարիների՛ն Ներոնը չէր հալածում քրիստոնյաներին:  Ի դեպ, երբ հրեաները Պողոս առաքյալին էին հալածում, նա Ներոնին դիմեց որպեսզի իրեն որպես հռոմի քաղաքացի ազատ արձակեին:  Բայց իհարկե հետագայում ամեն ինչ փոխվեց:  Բայց Ներոնի իշխանության առաջին տարիները կոչվում էին Quinquennium Neronis, այս առաջին հինգ տարիները Ներոնը շատ լավ էր կառավարում ամեն ինչ, դեռ չէր խենթացել:  Ավելի ճիշտ, ինքը դեռ պատանի էր ուստի ինքը չէր կառավարում, իր ուսուցիչներն էին կառավարում, բայց երբ Ներոն սկսեց իր իշխանությունը հաստատել ու իր որոշումները կայացնել, ամեն ինչ կտրուկ կերպով քաոսային ու զարհուրելի վիճակի մեջ ընկավ:  Ուրեմն, Ներոնը քրիստոնյաների առաջին կայսերական հալածողն է, ինչպես որ ասում է, << նա սուրբերի հետ պատերազմ կանէ եւ նրանց կհաղթէ>> Հռոմեացի պատմագիր Թասիդուսը, որը Ներոնի մահվանից երեք տարի առաջ է ծնվել, այսպես է գրել,  <<Ներոնը աննկարագրելի տանջանքներ գործեց նրանց վրա ովքեր կոչվում էին Քրիստոնյաներ>>:  Նա ասում է որ Ներոնը անթիվ անհամար քրիստոնյաներ սպանեց:  Հռոմեացի Կղեմեսը, որը Կորնթացիներին նամակ գրեց, Կղեմեսի առաջին նամակը Կորնթացիներին (սա սուրբ հոգով ներշնչված նամակ չի եղել, ուղղակի քրիստոնյեայի նամակ է եղել, այս նամակը կոչվում է Առաջին Կղեմես), 6-րդ գլխում նա գրում է որ Ներոն Աստծո ընտրյալների մի մեծ բազմություն սպանեց:  Պողոսին ու Պետրոսին սպանեցին Ներոյի իշխանության ներքո:  Սա տևել է ավելի քան 42 ամիս:  Քրիստոնեական եկեղեցու պատմաբան Վոն Մաշայնը այսպես է գրում, ու այս կարդալով եկեք տեսնենք թէ արդյո՞ք այստեղ 42 ամսվա ժամանակահատված ենք կարող գտնել:  <<Այն սարսափելի հալածանքները որոնք տեղի ունեցան այդ հրեշի հրամանով, մեր Տիրոջ տարվա 64 թվի Նոյեմբերի կեսերին սկսվեցին ու այդ սարսափելի հալածանքները դադարեցին Ներոնի մահով, երբ որ 68 թվին այդ հրեշը ինքը իր կյանքին վերջ տվեց ինքնասպանությամբ >>  Ներոնը հալածանքները սկսեց ՔՀ 64 թվի Նոյեմբեր ամսից մինչև ՔՀ 68 թվի Հունիս ամիսը:  Եթե նստեք այստեղ մաթեմաթիկա անեք ապա սա 42 ամիս է կազմում, տոչնի 42 ամիս չէ բայց սա այնքան մոտ է 42 ամսին որ բացահայտ է որ Հայտնության գիրքը սրա մասին է խոսում (խորհրդանշորեն):  Ուստի, այն տարբերակը որ Հռոմն ու Ներոն հայտնության գրքի գազանն են ամենուր է, անխուսափելի է:  Գումարած, այս նամակն ու այս դեմքերն ու դեպքերը շատ հարիր են առաջին դարի հավատացյալների համար:  Պատկերացրեք ինչքան մեծ աբսուրդություն կլիներ եթե Հովհաննեսը այս նամակը գրեր առաջին դարում կոտորվող քրիստոնյաներին ու նրանց ասեր <<ի միջի այլոց, այս բաները մի 2000 տարի հետո են տեղի ունենալու, այս նամակը ձեզ չի վերաբերվում, համենայն դեպս ձեզ եմ ուղարկում որ կարդաք ձեր հետաքրքրության համար>>: 

Ութերորդ:  Գազանի վերականգնումը:  Այս գազանի պատկերի բնագավառներից մեկը շատերի համար մեծ խնդիր է առաջացնում:  Հայտ 13:3 << 3 Եւ տեսա նրա գլուխներից մէկը մեռնելու չափ խոցված. Եւ նրա մահի վէրքը ողջացաւ. եւ բոլոր երկիրը զարմացաւ (և սկսեց հետևել) այն գազանի ետևիցը>>:  Այս գազանը մի մահացու վերք է ստանում գլուխներից մեկի վրա, բայց այդ վերքը այնպես է բուժվում որ ամբողջ աշխարհը զարմանում է:  Ինչպե՞ս ենք մենք կարող բացատրել այս գազանի մահն ու վերածնունդը:  Արդյո՞ք Ներոն մահացավ ու հետո հարություն առավ:  Ոչ, չեմ կարծում: 

Հիշեք որ գազանի պատկերը իր մեջ ներառում է և՛ անհատ առաջնորդը/կայսրը, և այդ կայսրի առաջնորդած պետությունը:  Այստեղ փոփոխություն է տեղի ունենում մասնահատուկից դեպի ընդհանուրին, Ներոյից դեպի Հռոմեական Կայսրությանը:  Հռոմեական կայսրությունը մեռնում է երբ Ներոն է մեռնում, ու նորից այդ կայսրությունը հարություն է առնում (չորս կայսրերի մահից հետո):  Եկեք դա ձեզ ցուցադրեմ թէ դա ինչպես է: 

Ներոն ինքնասպան է լինում ՔՀ 68 թվի Հունիսի 8-ին:  Սա Հռոմեական Կայսրության քաղաքացիական պատերազմների ժամանակ է (ՔՀ 68-69 թվերին):  Այս ժամանակը կոչվում է չորս կայսրների տարին:  Այս ժամանակներում Հռոմում այնպիսի քաոս ու արհավիրք էր տիրում որ իրար հետևից չորս կայսրներ եկան ու սպանվեցին:  Գալբան 6 ամիս իշխեց, նրանից հետո Սալվիոս Օտո Կայսրը իշխում է երեք ամիս, նրանից հետո Վիետլիոս Կայսրն է իշխում մոտ վեց ամիս, այնուհետև Վեսպասիանոս Կայսրն է իշխում:  Ընդամենը մեկ տարում Հռոմում չորս կայսր է փոխվոմ:  Կարդանք թէ հռոմեացի պատմագիր Թասիդուսը ինչ է ասում:  <<Այն ժամանակաշրջանը որի մասին ես գրում եմ հարուստ է ողբերգություններով, ահավոր պատերազմներով, կայսրությունը պառակտված է քաղաքացիական պատերազմներով, նույնիսկ այդ պահերի հանգիստ պահերն էին ահավոր:  Չորս կայսր սրով ընկան, երեք քաղաքացիական պատերազմներ եղան, ու մի քանի ավելի պատերազմներ օտար երկրների հետ>> (Թասիդիուսը իր <<Պատմություններ>> գրքի մեջ, 1:2):  Այս խնդիրները որոնք Հռոմեական կայսրությանն էին պաշարել նախանշում էին Հռոմի մահամերձ վիճակը, Թասիդուսը իր Պատմություններ 1:11-ում ասում է որ <<Սա էր Հռոմեական կառավարության իրավիճակը, երբ Սերվիուս Գալբային երկրորդ անգամ  ընտրեցին որպես առաջնորդ, դա կարծես Գալբայի վերջին ժամանակը լիներ ու Հռոմի պետության մահը լիներ>>:  Հիշեք որ Գալբան ընտրվում է Ներոյի մահից հետու ու ինքն էլ վեց ամիս է ընդամենը իշխում նախքան նրա սրի քաշվելը:  Նկատեք որ այս պատմաբանը ասում է որ դա Գալբայի վերջին օրերն էին ու Հռոմը գրեթէ արդեն մահացած վիճակում էր: Այնպես է երևում որ Հռոմը մահանում է:  Հռոմը երերում ու արդեն ընկնում է նրա վեցերորդ գլուխը (Ներոն) մահանալուց հետո: Եկեք սրա կարևորությունը տեսնենք:

Պատմագիր Հովսեփուսը իր գրած <<Հրեաների Պատերազմների>> մեջ (4:9-2) ասում է որ <<Վեսպասանիուսն ու Տիտուսը երկուսն էլ կախված վիճակի մեջ էին գտնվում Կայսրի պաշտոնի հասարակական պարտականությունների առջև, ու Հռոեմական կայսրությունը այդ պահին փլուզման գործընթացքի մեջ էր, ուստի այդ ժամանակ նրանք Հրեաների դեմ ռազմական արշավանք չկազմակերպեցին, Հուդայի երկրի (Հրեաստանի) դեմ պատերազմը ժամանակավորապես հետաձգվեց (Սա Երուսաղեմում բնակվող Քրիստոնյաներին հնարավորություն տվեց որ նրանք քաղաքից փախնեին որպեսզի գալիք կոտորոցից փախնեին, ինչպես Հիսուսն էր նրանց զգուշացրել Մաթևոս 24-ում որ նրանք փախնեին): 

Հռոմի առաջնորդները մտածում էին որ այդ քաղաքացիական պատերազմի օրերին օտարների դեմ պատերազմ սկսելը անհնարին կլիներ>>:  Հովսեփուս <<Պատերազմներ>> 4:11-5, <<Հռոմը կործանման եզրին էր>>,  7:4-2 <<Հռոմեացիների վիճակը այնքան հիվանդ էր որ նրանց իշխանության տակ գտնվող բնակեցված աշխարհի ամեն մասը քանդված վիճակում էր:  Ներոն կայսրի մահն ու Հռոմի ներքին փլուզումը այնպիսի սպասումներ էր առաջացրել որ այդ կայսրությունը մեռած վիճակի մեջ էր:  Հռոմը վառվում էր, բանակի ու լեգիոնների գեներալները փողոցներում կռվում ու իրար էին սպանում, ու հաստատուն մշտական կայսր չկար:  Ով որ կայսր է ընտրվում քիչ հետո նրան սպանում են:  Հռոմեացի կենսագիր Պլուտոնիոսն ասում է որ << այն կայսրությունը որը երկար ժամանակ փլուզված ու կործանված վիճակում էր, որի կայսրներին մեկը մեկի հետևից սպանում էին, վերջապես կայունություն սկսեց ունենալ Ֆլավիանների ընտանիքի ձեռքով:  Հայտնություն գիրքն ասում է որ երբ գազանը կյանքի եկավ մարդիկ զարմացան ու դրան սկսեցին հետևել:  Այստեղ գազանի գլուխներից մեկի վնասման պատկերն այն է որ Ներոնի մահից հետո հռոմի ներքին քաղաքացիական պատերազմներն ու տոտալ քաոսն է սկսվում:  Իհարկե իմ գրած գրքի մեջ ավելի շատ մանրամասնություններ եմ տրամադրում, այստեղ ուղղակի շատ բաներ համառոտ կերպով եմ ասում:  Պատմաբան Հովսեփուսը ասում է որ <<Հռոմի անսպասելի կայունությունից ու կործանումից փրկվելուց հետո >> (Պատերազմներ 4:11-5), հիշենք որ Հայտնությունը ասում է որ երբ <<գազանի մահի վերքը ողջացավ (կամ, գազանը հարություն առավ) ամբողջ աշխարհը գազանի հետևից զարմացավ>> (Հայտն 13:3):  Մարդիկ սպասում էին որ Հռոմեական կայսրությունը արդեն ամբողջովին պիտի կործանվեր, ու նրանք զարմացան երբ ամեն ինչ միանգամից կայունացավ:  Գազանի մի գլուխը մեռավ, քաղաքացիական պատերազմները ուժգնացան Ներոնի մահից հետո մոտ 12 ամիս, 4 հատ կայսրեր փոխվեցին (այստեղ իհարկե շատ ավելի մանրամասնություններ կան որոնց մասին իմ գրքի մեջ նշել եմ):  Հռոմի տիրապետության տակ գտնվող Գերմանիկ տոհմերը պատերազմում էին որպեսզի հռոմից անկախանային, Բրիտանիան, որը ժամանակակից Անգլիան է, պատերազմներ էր սկսել որպեսզի, իսկ արևելքից Պարթևներն էին սկսել Հռոմին սեղմել իրենց զորահավաքներն անելով, քանի որ Հռոմը թույլ էր ու բոլորը ուզում էին առիթից օգտվելով իրենց համար անկախանային:   Բոլորը սա տեսնում են ու սպասում են Հռոմեական կայսրության ամբողջովին կործանմանը, գազանին մարդիկ մեռած էին տեսնում:  Հուդայի երկրի դեմ այս պահին Հռոմեացիների պատերազմը կանգ է առնում որպեսզի Հռոմի առաջնորդները կենտրոնանային կայսրության այլ վայրերում բռնկված կրակները անջատելու վրա:  Վեսպասիանուսին իր զորքերն ու Եգիպտոսում տեղակայված հռոմեական լեգիոնները քաջալերում են որ նա գնա Հռոմ ու իշխանությունը ստանձնի:  Վեսպասիանուսը իր որդի Գեներալ Տիտուսին հրամայում է որ հռոմի լեգիոններին վերցնելով գնա Հրեաստան և հրեաների հարցը լուծի (սա իհարկե Քրիստոսի կանխատեսած և ուղարկած դատաստանն է անհավատ հրեաների վրա):  Իսկ Վեսպասիանուսը գնում է Հռոմ և Հռոմում հաղթելով դառնոմ է Հռոմի կայսր:  Վեսպասիանուսի իշխանությունը 11 տարի է տևում և Վեսպասիանուսին հաջողվում է կայսրության վիճակը կայունացնել:  Սա՛ է գազանի մահն ու հարությունը:  Ու այս գազանն ուզում է երկրպագվի:  Այս գազանը ուզում է Քրիստոսի կատարած գործերի զուգահեռը անի:  Քրիստոսը մեռած էր ու հարություն առավ, գազանն էլ մեռած էր ու հարություն առավ:  Գազանը, որ էր, ու Է, ու պետք է գա:  Գազանը ուզում է Աստծուն նմանակվի Հայտնության 1-ում:  Գազանը ինքն իր կռապաշտական պատկերն է ընդունում:

Ուրեմն, համաձայն Հայտնություն 13 ու 17 գլխերում նկարագրված գազանի ու առաջին դարի այս պատմական փաստերի, ես հավատում եմ որ մենք պետք է հավատանք որ գազանը Հռոմեական կայսրությունն էր ընդհանուր կերպով, ու Ներոն Կայսրն էր մասնավոր կերպով:  Մենք կարիք չունենանք մտահոգվենք թէ այս գազանը մեր օրերում ով է, քանի որ նա մեր օրերում ոչ մեկն է ու չի կարող լինել, քանի որ նա առաջին դարում արդեն եղել ու անցել գնացել է: 

Իմ հավատքով ու հասկացությամբ սա է Հայտնության գրքի գազանը: