Կրքերից Փախնել և Սատանային Դիմադրել
Մոտ վեց տարի առաջ մի քրիստոնեայի հետ զրույց էի անում, երբ նա ինզ ասաց, %100 վստահությամբ, որ քրիստոնյան պիտի սատանայից փախնի, ու գայթակղություններին դիմադրի: Այս տիպի արտահայտության խնդիրն այն է որ Աստվածաշունչը լրիվ հակառակ բանն է ասում մեզ: Կարդանք երկու համար Աստվածաշնչից: 2 Տիմոթեոս 2:22 և Հակոբոս 4:7:
2 Տիմոթեոս 2:22 «Երիտասարդական ցանկություններից, (այսինքն գայթակղություններից), փախիր, ու գնա արդարության, հավատքի, սիրո, խաղաղության հետևից նրանց հետ ովքեր որ Տիրոջ անունը կկանչեն մաքուր սրտով»:
Այս համարի առաջին տողը մտքիդ մեջ պահիր, «գայթակղություններից փախիր»
Երկրորդ համարը, Հակոբոս 4:7 ասում է «Սատանային դիմադրիր, և նա քեզնից կփախչի»:
Իհարկե երբեմն սատանայի հարձակումները և աշխարհի ու մարմնի գայթակղությունները նույնն են, բայց այստեղ պարզ տարբերություններ կան թէ ինչպես մենք պետք է պատասխանենք այս երկու հարձակումներին:
Նախ, մի բան պարզենք: Գայթակղություն ու փորձություն բառերը շատ տարբեր բաներ են, սրանք նույնը չեն: Գայթակղության սկզբնաղբյուրը մեղքն է, երբեմն սատանան է, բայց փորձությունը շատ անգամ Աստծուց է գալիս: Փորձությունը գայթակղություն չի: Երբ որ Աստված Աբրահամին փորձում էր, Աստված չէր գայթակղում Աբրահամին որ նա մեղք գործեր, այլ, որ Աբրահամը զորեղանար, որ նրա հավատքը մեծանար: Փորձության միակ նպատակը այն է որ Քրիստոնեան աճի, ուժեղանա, ավելի վստահանա իր հավատքի մեջ: Սա միգուցե մի ուրիշ սերտողության նյութ է մի ուրիշ ժամանակի համար:
Ի տարբերություն փորձության, գայթակղության նպատակը բոլորովին հակառակն է: Գայթակղության սկզբնաղբյուրը սատանան, աշխարհը, կամ մեր մարմինն է: Գայթակղության նպատակն է որ մենք ընկնենք մեղքի մեջ, վնասվենք, կործանվենք:
Ուրեմն, փորձությունների և գայթակղությունների մեջ շատ պարզ տարբերություն կա:
Փորձությունը Աստծուց է գալիս, Գայթակղությունը Աստծուց չի գալիս, չի կարող գա: Հակոբոս 1:13-ը պարզ կերպով սա մեզ հայտարարում է … «Չլինի որ մեկը գայթակղվելուց ասի որ Աստված է ինձ գայթակղում, որովհետը Աստված չար բաներով չի գայթակղվում ու ինքն էլ ոչ ոքի չի գայթակղում»: Հայերեն աստվածաշնչի մեջ «փորձել» բառն է օգտագործում, բայց սա սխալ թարգմանություն է: Հայերեն աստվածաշունչը Հունարեն բնագրերից բառ առ բառ է թարգմանել այս համարը. Հունարենի բնագրերի մեջ «փորձել» բառն է օգտագործում, բայց իմաստը «գայթակղել» բառն է: Սա բառ-առ-բառ թարգմանության թուլություններից մեկն է, ի տարբերություն այն թարգմանությունների, օրինակ NIV, ESV որոնք միտք-առ-միտք են թարգմանվել: Նույն ձևով, Տերունական աղոթքի մեջ, երբ ասվում է « .. և մի տանիր մեզ ի փորձության…» Այստեղ, փորձություն բառը ճիշտ կերպով է թարգմանված բնագրերից, բայց նորից, իմաստը գայթակղություն է, և ոչ թէ փորձություն: Աստված Իր զավակներին գրեթե միշտ է փորձությունների միջով տանում, նրանց հզորացնելու համար, բայց Աստված երբեք Իր զավակներին չի գայթակղում:
Հիմա, գայթակղության մասին խոսանք.
Գայթակղությունների Սկզբնաղբյուրները
Ըստ Աստվածաշնչի, գայթակղությունները երեք տեղից են սկզբնավորվում 1. Մեր մեղավոր մարմնից 2. Սատանայից/դևից 3. Մեղքի մեջ ընկած աշխարհից:
Ամեն գայթակղություն սատանայից չի սկսվում, մարդ չի կարա սաղ շառը սատանայի վրա գցի ու ամեն գայթակղություն ուղղակիորեն սատանային վերագրի:
Հակոբոս 1-ին գլխում գրված է որ գայթակղությունների աղբյուրներից մեկը մեր մարմնի մեջ է գտնվում: Իհարկը, թույնի այս երեք աղբյուրները շատ հաճախ իրար հետ են աշխատում, ու այս տեսակետից եմ ուզում խոսամ գայթակղությունների արած կործանարար գործի միջոցների/մեթոդների մասին:
Մարդու համար ամենազորեղ բանը ո՞րն է, որ ազդում է որ մարդը գայթակղության մեջ ընկնի: Իհարկը աչքը, տեսողությունը: Եթե կույր մի մարդ հանդիպած լինեք, մի բան որ միանգամից նկատում եք այն է որ այդ մարդը իրա կյանքում շատ քիչ մեղքեր ունի, ու սովորաբար կույրերը շատ խոնարհ մարդիք են: Ընդհանրապես սա այսպես է: Նույնիսկ մեկը որ քրիստոնեա չի ու կույր է, ֆիզիկապես, այդ մարդը շատ խելոք մարդ է:
2008 թվին ես լազերային օպերացիա արեցի աչքերս, 3 օր աչքերս փակ էր: Շատ հետաքրքիր էր որ այդ երեք օրվա ընթացքում ինձ թվաց թէ ընդհանրապես մեղք չգործեցի, մեղավոր մտքեր չունեցա, ոչ մի բանի վրա չջղայինացա, ոչ մի անկապ խոսք չասեցի (բայց իհարկե մենք գիտենք որ մարմնի մեջ ապրող մարդը չի կարող երեք օր ընդհանրապես մեղք չգործի):
Ծննդող 3:6-ի մեջ ասվում ա «և Եվան տեսավ որ ծառը աղեկ էր կերակուրի համար, և հաճելի աչքերուն», երբեմն պատկերացնում եմ որ եթե այդ պահին Եվայի աչքերը փակ լիներ ու չտեսներ, Եվան ինչպե՞ս կվարվեր:
Հին Կտակարանում Երրորդ Թագավորաց 21-ում, Աքաբ թագավորը իր նախանձոտ աչքերը գցումա Նաբովթի պարտեզի վրա, կամ, Դավիթը իր վավաշոտ/նախանձոտ աչքերը գցումա Բաթշիբայի վրա: Այս երկու պատմությունները շատ վշտալի վերջավորություններ ունեն:
Աչքը, ի՞նչ է աչքը, աչքը հոգու զարկերակն է, ինչպես որ բժիշկն է դատում մարդու սիրտը զարկերակի աշխատանքով, այդպես էլ մենք ենք կարող դատել հոգու վիճակը աչքով, աչքը մարդու հոգու զարկերակն է:
Հիմա, իհարկե, Աստված Իր իմաստությունով մեզ ստեղծելու ժամանակ մեզ աչք տվեց, Իր փառքի համար, որպեսզի մենք Նրա ստեղծագործության գործերը տեսնենք և Նրան փառավորենք, բայց մենք ուղղակի չարաշահում ենք մեր աչքերը, մեր տեսողությունը:
Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում որ կարելի է ասել որ չես կարող քո ամենօրյա կյանքում գայթակղությանը նայելուց խոսափես: Մեքենայով ճանապարհով վարելու ընթացքում հազար հատ կեղտոտ պատկերներ կան որ տեսնում ես, կամ, շատ մարդիք այնպես են հագնվում որ նայելուն պես հազար ու մի կեղտոտ/մեղավոր մտքեր են առաջանում մեջդ: Ինչպե՞ս լուծել այս հարձը, պատասխանը սա է. Երկրորդ անգամ մի նայիր: Մյուս անգամ, երբ առաջին հայացքը նետում ես մի մեղավոր բանի վրա, երկրորդ անգամ մի նայիր, փորձիր ու կտեսնես թէ դա ինչքան կօգնի քեզ: Առաջին հայացքը միգուցե անսպասելի է, անխուսափելի է, բայց երկրորդ հայացքը, այդ դեպքում դու որոշում ես կայացնում որ նայես: Այդ երկրորդ հայացքն է որ տունդ քանդումա:
Երբ որ դեմդ տանկ է կանգնած, ու այդ տանգը վրատ է կրակում, միակ միջոցը որ խուսափես քո վրա կրակված ռումբից այն է որ փռվես գետնի վրա, ոչ թէ պպզես կամ կզվես: Միանգամից պարկի, թող ռումբը վրայիցդ անցնի գնա պայթի, ու երբ որ արդեն ապահով ես, կանգնիր, վրայիցդ փոշին թափ տուր ու ճանապարհդ շարունակիր:
Եթե դրսում կամ մի ուրիշ տեղ նստած ես, ու այդտեղ գայթակղություն կա, ինքդ քեզ չպիտի ասես «չեմ նայի, չեմ նայի, չեմ նայի այնտեղ, կփորձեմ չնայեմ»: Սա համար մեկ սխալն է, որովհետև Աստվածաշունչը ասում է փախիր այդտեղից, փախիր գայթակղությունից: Ինքդ քո սեփական ուժերին մի վստահիր, դու չգիտես թէ դու ինքդ ինչքան ուժեղ ես կամ ինչքան թույլ ես, դու չգիտես թէ դու ինչքան չար ես կարող լինել: <<9Սիրտը ավելի մոլորեցուցիչ է և անբուժելի քան որևէ այլ բան, ո՞վ է կարող է հասկանալ նրան։>> (Երեմիա 17.9)
Կամ հոտառության գայթակղությունը: Եթե դու շատակերության մեղքի մեջ ես ընկել, ու հենց հոտ ես առնում ուտելիքի միանգամից գայթակղվում ես ու սկսում ես ուտել, չնայած որ սոված չես: Մարդիկ կմտածեն թէ սա այդքան էլ մեծ բան չի, բայց սա շատ մեծ խնդիրա շատ մարդկանց համար: Մեր քաղաքներում երբ մեքենա ես վարում կամ խորովածի հոտ է գալիս կամ էլ թխվածքեղենի: Միգուցե պիտի մեքենայիդ ճանապարհը փոխես կամ շատակերների հետ ընկերություն չանես:
3). Գայթակղությունը, որը մեզ է գալիս ականջների միջոցով: Սա կարելի է ասել գայթակղության ամենավտանգավոր և ամենամահացու ձևն է: Սա տարբեր է մարմնի գայթակղությունից այն բանոր որ այս գայթակղության աղբյուրը Սատանան, կամ աշխարհն է: Մենք խոսում ենք սատանայի կամ աշխահի կամ մարդու գայթակղիչ խոսքերի մասին, իրենց հակա-աստվածաշնչական խորհուրդների մասին: Երբ որ Սատանան Մտքերա գցում մեր գլխի մեջ: Հին ու Նոր Կտակարանի մեջ շատ տեղեր կան որ Սատանան, կամ դևերը, խոսում են մարդկանց հետ, խորհուրդներ են տալիս, հուշտ են անում մարդկանց: Միգուցե հիմա դու Սատանայից ուղղակիորեն չլսես, բայց Սատանան իր զավակների միջոցով է խորհուրդները տարածում: Ովքե՞ր են Սատանայի զավակները: Ըստ Աստվածաշնչի, մարդկությունը բաժանված է երկու ընտանիքների, Աստծո զավակները, և Սատանայի զավակները: Այս բաժանումը Եդեմի պարտեզից է սկսվել: Երբ Աստված Սատանային ասում է, Ծննդոց 4:15-ում, «Եվ քո և կնոջ մեջ, և քո սերնդիդ ու նրա սերնդի մեջ, թշնամություն պիտի դնեմ, նա քո գլուխդ կջախջախե, և դու նրա գարշապարը պիտի խայթես»: Այստեղից մարդկությունը բաժանվում է երկու տարբեր ու իրար թշնամաբար տրամադրված ընտանիքների: Այստեղից պատերազմը սկսվեց, ու մինչև հիմա շարունակվում է, Աստծո զավակների և Սատանայի զավակների միջև: Ի միջի այլոց, նրանք են Աստծո զավակները ովքեր որ վերստին ծնունդ են ստացել ու քրիստոնեա են դարձել: Նրանք ովքեր որ ապաշխարած չեն, այսինքն, Քրիստոսի դեմ ապստամբում են, Աստվածաշունչը սրանց համարում է Սատանայի երեխաներ: Հովհանու Ավետարանի 8:41-44-ում Քրիստոսը իրեն չընդունող մարդկանց՝ այսինքն վերստին ծնունդ չստացած մարդկանց այսպես է ասում «Դուք ձեր հոր, (այսինքն սատանայի), գործերը կանեք …. դուք ձեր հորից, Սատանայիցն եք, ու ձեր հորը ցանկությունները կանեք, նա հենց սկզբից մարդասպան է եղել, ու ճշմարտության մեջ չմնաց»:
Սատանան մեզ հետ խոսում է իր զավակների, ու ցավոք սրտի, երբեմն, քրիստոնեաների միջոցով: Պետրոսի օրինակը, Մաթևոս 16:23-ում, երբ Սատանան Պետրոսի միջոցով Քրիստոսի հետ է խոսում, ու ուզում է Քրիստոսին համոզի որ նա չխաչվի, որի դեպքում, եթէ Նա չխաչվեր, բոլոր մարդկությունը դժողք կգնար: Հայ ժողովրդի մեջ Սատանան ամենաշատը իր խորհուրդները մեզ է փոխանցում հայ մեծանուն բանաստեղծների միջոցով, որոնցից ոչ մեկը հավատացյալ քրիստոնյա չի եղել: Սատանան նրանց միջոցով մանուկ հասակից մեր երեխաներին սովորեցնում է որպեսզի նրանք իրենց ծնողին որպես աստված համարեն, ծնողին երկրպագեն, ծնողապաշտությաբ զբաղվեն, իրենց սիրած ընկեր/ընկերուհուն երկրպագեն, իրենց ամուսնացած զույքին երկրպագեն, երեխաներին երկրպագեն, բարեկամապաշտությամբ զբաղվեն, մարդուց վախենան ոչ թէ Աստծուց: <<Աշխարհում մայրն է միակ աստվածը>> — Հովհաննես Շիրազ: Ով որ Շիրազին քարոզները լսի ու նրա խորհուրդին հավատա ու դրան հետևի, երկնքի արքայություն չի մտնի, քանի որ երկինքը կռապաշտների տեղը չէ: Հիսուսը այդ մարդկանց Իրա բերանիս կփխսի, Իրա բերանից կթքի դուրս կանի:
Կյանքում, յուրաքանչյուր մարդ իր անձնական կյանքի փիլիսոփայությունը ունի, իր աշխարհայացքը: Քո աշխարհայացքը քո կրոնից, քո հավատքից է գալիս: Օրինակ, թէ դու ոնց ես մոտենում կյանքի կարևոր հարցերին. Ինչ զգեստ ես հագնում, ինչ բառեր ես կարող օգտագործել, ինչ բառեր չօգտագործել, ինչն է քո համար բարոյական, ինչն է անբարոյական, ինչն է օրինական, ինչը անօրինական, այսինքն քո ամբողջ արժեհամակարգը: Սրանք բոլորը քո կյանքի փիլիսոփայությունից, քո կրոնից է գալիս: Դու քո շուրջը սահմաններ ես գծում, քո խիղճը որպես վրձին օգտագործելով:
Հասուն Քրիստոնեայի կյանքի փիլիսոփայությունը, թէ ինչպես ապրես կյանքը, Աստվածաշնչի էջերից է գալիս: Աստված շատ պարզ կերպով ասում է թէ ինչպես պիտի ապրես քրիստոնեական կյանքդ, ինչ որոշումներ կայացնես, տղամարդու դերը ինչ է կյանքում, կնոջ դերն ինչ է, ծնողի դերն ինչ է և այլն:
Ամիսներ առաջ ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգից Սկոտ Բռաուն (Scott Brown) անունով մի քարոզիչի հետ էի խոսում: Այս մարդու 5 երեխաներից 4-ը ամուսնացել են, մի հատ 19 տարեկան աղջիկն է մնացել: Այս աղջիկը գնում է իր ատամնաբուժի մոտ ատամը սարքելու համար, այս բժիշկը 45 տարեկան երբեք չամուսնացած մի անհավատ կին է: Այս կինը այս քրիստոնեա աղջկան ասում է «Հիմա 19 տարեկան ես դարձել, բա հիմա ի՞նչ պիտի անես. Հո տենց չես մնալու, իհարկե պիտի գնաս համալսարան, մի հատ կարիերա ընտրես, սովորես, անկախություն ունենաս»: Սա իհարկե այս 45 տարեկանից եկած լուրջ սատանայական հարձակում է այս քրիստոնա աղջկա վրա: Այս 19 տարեկանի պատասխանը սա է եղել. «Իմ ապագայ կյանքի պլանը այն է որ Աստված ինձ շուտով մի աստվածապաշտ քրիստոնեա ամուսին բերի, ամուսնանամ, լիքը երեխաներ ունենամ, երեխաներիս այնպես մեծացնեմ որ նրանք ապագում Քրիստոսի ծառաներ դառնան, ամուսնուս էլ օգնեմ ինչքանով որ կարող եմ, ու եթե կարող եմ տանից մի հատ գործ անեմ մեր ընտանիքին օգնեմ որպեսզի մեր ընտանիքի եկամուտը ավելացնեմ: Ես պլանավորում եմ որ ապագայում Աստծո թագավորությունը կառուցեմ ու այդպիսով շատ մեծ գործեր անեմ, անեմ այն ինչի համար որ Աստված ինձ ստեղծել է, որպես կին: Իսկ դու՞ ինչ ես անում, մարդիք գալիս են այստեղ պարկում են, բերանները բացում են, դու էլ կզվում ես նրանց վրա ձեռքիդ փոքրիկ դռելով նրանց բերանի կեղտերն ես մաքրում, բզզ բզզ բզզ:
Այս պրոֆեսիոնալ անհավատ կինը խորհուրդ է տալիս այս աղջկան որ նա գնա մի հինգ կամ տաս տարի սովորի, իր ամուսնությունը ուշացնի, իր հույսը ու վստահությունը ինքն իր վրա դնի, իր սեփական ուժերի վրա, ու ոչ թէ Աստծո և իր ապագա ընտանիքի վրա: Աստված մարդուն չի ստեղծել, Աստված այնպես մարդուն դիզայն չի արել որ մարդը մենավոր ընկուզենի լինի, այլ, որ նա իր ընտանիքից կախյալ լինի, ու իր ընտանիքն էլ իրենից կախյալ լինի: Ու ոչ թէ վախից ու անվստահությունից ելնելով ամեն ինչ կյանքում ուշացնի կամ ընդհանրապես ոչինչ չանի:
Մաղաքիա 2:14, Առակաց 5:18, գրված է որ մարդ երիտասարդ ժամանակ պիտի ամուսնանաս:
Ո՞րն է մյուս գայթակղությունը որ Սատանան երիտասարդ քրիստոնեայի վրա է շպրտում:
Այն միտքը որ քրիստոնեան կարող է գնա ու ոչ քրիստոնեայի հետ ամուսնանա: Մարդիկ այսպես են ասում «Հա դե, ամուսնացի հետո իրան կփոխես, իրեն կբերես եկեղեցի»: Այս տիպի արտահայտությունը հայ ավետարանական եկեղեցու մեջ տարածված է, որովհետև Հայ Ավետարանական եկեղեցիները հավատում են որ մարդու փրկությունը մարդու կամքի հետևանքով է արվում, այսինքն մարդն է ընտրում որ ինքը փրկվի, ու ոչ թէ Աստված: Այսինքն, սրանք այն հիմար ստին են հավատում որ մարդը ազատ կամք ունի, ուստի, կարող եմ ամուսնանամ անհավատի հետ ու նրան հետո փոխեմ:
1 Կորնթացի 7:16 «Ի՞նչ գիտես, ով կին, որ քո ապագա ամուսնուն կփրկե՞ս» կամ «Ի՞նչ գիտես ով ամուսին, որ քո կնոջը քրիստոնեա կդարձնե՞ս»: Քրիստոնեայի և ոչ Քրիստոնեայի ամուսնությունը Աստծո դեմ ապստամբություն է, կարելի է ասել նույնիսկ, պղծություն է: Նոյի ժամանակների ջրհեղեղը հենց այս պատճառով եղավ, երբ «Աստծո որդիները», այսինքն վերստին ծնունդ ստացածները, ամուսնացան «մարդկանց դուստրերի» հետ, այսինքն վերստին ծնունդ չստացածների հետ, մարդկանց դուստրեր, մարդիկ, սրանք մարմնավորներն են: Հոգևորները ամուսնացան մարմնավորների հետ, հավատքը, կրոնը, ամբողջովին փչացավ, ու հենց այս դեպքից հետո է որ Աստված որոշում է ջրհեղեղ անել ու այս ապստամբների բերանը ցեխաջուր լցնելով բոլորին խեղդել:
Մեղքի գայթակղությունը, ու դրան հակառակ ավետարանի փրկության լուրը ընդունելը, սրանք երկուսն էլ կարելի է տեսնել որպես բիզնեսային գործարք: Մի բանը մի բանի հետ ես փոխանակում, սա տալիք-առնելիք է: Ավետարանի փրկության լուրը լսելով մարդը պետք է հաշվարկ անի թէ ինչ է ստանում, ոչ թէ ինչ է կորցնում: Ի տարբերություն սրա, երբ որ մարդ գայթակղվում է, մարդ պետք է հաշվի թէ ինչ է կորցնում, ու ոչ թէ ինչ է ստանում: Սատանան Ադամին մի միրգ տվեց, ու նրա ձեռքից մի ամբողջ դրախտ վերցրեց ու ամբողջ մարդկությանը Ադամը մահի մեջ գցեց: Մենք գայթակղության մեջ ընկնելով, (ավելի ճիշտ գայթակղության մեջ թռնելով) Աստծո խոստումները Սատանայի խոստումների հետ ենք փոխանակում:
Աշխարհը, Սատանան, իր զավակների միջոցով մեզ մարտահրավերներ է նետում: Լուռ մնալը մեզ համար ընտրություն չի: Սատանային, դևին դիմադրիր ու նա քեզնից կփախնի, Սատանային մի դիմադրիր, ու նրա սուտ խորհուրդները կկատարես: 1 Պետրոս 3:15 «Միշտ պատրաստ եղեք պատասխան տալու բոլորին ովքեր որ ձեզ մեջ ունեցած հույսի պատճառի ձեզ կհարցնեն: Կամ, 1 Պետրոս 2:15, «Աստծո կամքը սա է, որ բարեգործ լինելով անխելք մարդկանց տգիտությունը պապանզեցնեք»:
Երբ մարդ գայթակղության կամ մեղքի մեջ է ընկնում, նա երկու ձևով է վերաբերվում իր վիճակին, մեղավոր, կամ աստվածաշնչական ձևերով:
Մեղավոր ձևերը սրանք են
Ա. Մեղքաբարդություն — Մեղքը հեռուստացույցի վրա գցիր, ընտանիքիդ վրա գցիր, ծնողներիդ վրա գցիր, ընկերներիդ վրա գցիր:
Բ. Ինքնախղճահարություն — Կան մարդիկ որոնք ինքնախղճահարության մոլության մեջ են ընկած, սա նրանց համար հոգեբանական կապանքի պես մի բան է, երբեք չեն ուզում ձեռնարկեն որպեսզի այդ վիճակից դուրս գան ու զորանան:
Գ. Մարդկային արդարացում — «մեկա բոլորն էլ դա անում են, մեկա բոլորն էլ ընկնում են էտ մեղքի մեջ»:
Մեղքի/գայթակղության մեջ ընկնելու հանդեպ Աստվածաշնչական Պատասխանը
Ա. Անձնապես ընդունել որ դու չար մեղավոր ընտրություն ես կայացրել, որ դու չար մարդ ես, որ դու որոշում ես կայացրել որ գայթակղության/մեղքի մեջ ընկնես: Ի միջի այլոց, մարդը գայթակղության/մեղքի մեջ չի ընկնում, այլ, մարդը թռնումա դրանց մեջ:
Բ: Աստծո առջև խոստովանիր քո մեղքը ու ապաշխարիր: Ոչ մի մեղք չկա որի համար Քրիստոսի մահը չկարողանա վճարի
Գ: Սկսիր պլանավորել թէ ոնց դուրս գաս մշտապես քո վրա նետվող գայթակղություններից, այն մեղքից/մեղքերից որոնց մեջ միշտ ընկնում ես:
Այս երեք քայլերը շատ ավելի մանրամասնորեն պիտի ասվեն, բայց սրանք ամեն մեկը մի հատ ուրիշ սերտողության նյութեր են:
Մի քանի բաներ էլ շատ արագ կերպով ասեմ:
Ի՞նչ տիպի, կամ ի՞նչ վիճակի մարդկանց մոտա գայթակղությունը շատ հաճախակի գալիս:
Պատասխան… անգործ/պարապ մարդկանց, ծույլ մարդկանց: Երբ սատանան անգործ մարդ է տեսնում, Սատանան այդ մարդկանց համար միշտ գործ է գտնում: Պարապ մարդը սատանայի համար թենիսի գնդակի պես է: Մինչդեռ Սատանան պարապ մարդկանց իր գայթակղություններով է այցելում, Աստված աշխատասեր/ջանասեր մարդկանց Իր շնորքներով ու օրնություններով է այցելում:
Գայթակղությունները սովորաբար անսպասելի տեղերում ու անսպասելի մարդկանց միջոցով է մեզ այցելում: Օրինակ, Լոս Անջելեսում մարդիկ ռեստորան են հրավիրում, ձրի պատիվ են տալիս, ու մի 6 ամիս հետո էտ ձրի հացը վրետ $20 000 ա նստում: Ասում են որ, ամենաթույնավոր օձերը ամենագեղեցիկ ու բուրումնավետ ծաղիկների մեջ են ապրում: Եգիպտոսի ամենավերջին փարավոններից մեկը, ավելի ճիշտ փարավոնուհին, նրա անունը Կլեոպատռա էր: Կլեոպատռային մի գեղեցիկ ծաղկեփունջ են պատուցել մի օր, այդ ծաղկեփնջի մեջ թույնավոր կոբրա օձ են թաքցրել: Կլեոպատռան ուրախ-ուրախ ծաղկեփունջը վերցնումա, օձը միանգամից կծումա, 2 րոպեից մեռած դիակա Կլոեպատռան, 40 տարեկան: Եքա կնգան խափել են:
Մեղքի/Գայթակղության հետ խաղ ու պար անելու հետևանքը այն է որ մարդու սիրտը աստիճանաբար քարանում է ու նրա խիղճը վախեցած/ընկճված վիճակի մեջ է միշտ մնում: Սա սկսվում է մի փոքր գայթակղություն այստեղ, մի փոքր այնտեղ … բայց, երբ որ սարի գագաթից մի հատ մեծ 100 տոննայանոց քար ես գլորում, այդ գարը չի կանգնի մինչև որ ամբողջովին ներքև չիջնի: Գայթակղություններն էլ այսպես են, քայլ առ քայլ, աստիճան առ աստիճան, մինչև որ Սատանան իր գայթակղությունների կախարդանքներով խղճմտանքի բոլոր բարոյական սկզբունքները վերացնումա: Մարդու մեջի մարդկությունը վերանումա, մարդու մարդկային փափկությունը քարանումա:
Եզրափակելով, ուրեմն, քո կյանքի մի կողմում Աստծո խոստումներն են, մյուս կողմում Սատանայի, մարմնի, աշխարհի խոստումներն են:
Երեմիա 17:7-8
«Օրհնյալ է այն մարդը որ Տիրոջը կապավինի, ու նրա հույսը Տերն է … Նա ջրերի մոտ տնկված ծառի պես պիտի լինի, որ իր արմատները գետի մոտ տարածելով, չի վախենա երբ տաքությունը գա: Նրա տերևը կանաչ կլինի, և երաշտի ժամանակ նեղություն չի քաշի, ու միշտ պտուղ կտա»:


