Արվեստը եվ Քրիստոնեության Աղավաղումը

Հովհաննես Ռշտունի 

Մեր ժամանակներում շատ մարդկանց համար, լինեն դրանք քրիստոնյա հավատացյալ թէ ոչ քրիստոնյա, արվեստը դիտվում է որպես կյանքի համար ծայրամասային մի բան, ու ոչ թէ  հարկավոր մի բան, այն դիտվում է որպես մի ճոխություն, ու մամուլը/հաղորդակցությունը համարվում է որպես մի հարկավոր չարիք:  Փաստը այն է որ երկու բնագաբառներն էլ մեզ համար որպես հավատացյալներ էական են:  Քանի որ Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով, մարդը ստեղծվել է լինելու որպես կերտող և ձևավորող, որը ուղղություն և իմաստ է տալիս իր բոլոր գործունեություններին իր մեջ եղող Աստծո պատկերի պայմաններով:  Ու քանի որ Աստված Աստված է, Նա՝ որ խոսում է, Նա՝ որ հայտնություն է հաղորդակցում մարդուն, Նա մարդուն Իր պատկերով է ստեղծել որպեսզի նա հաղորդակցվի:  Ուստի, արվեստը և մամուլը հարկավոր բնագավառներ են մարդու մեջ եղող Աստծո պատկերի պայմաններով:  Արվեստները կյանքում ծայրամասային չեն:  Մենք տների մեջ ենք ապրում, մենք շենքերի մեջ ենք աշխատում, այն շորերը որ մենք հագնում ենք, մեր տներում կախված նկարները, այս բոլորը կյանքը ապրելու բնագավառներ են, մեր կյանքի ու հավատքի արտահայտությունները, այն արժեքների արտահայտությունները որոնք մենք փայփայում ենք:  Ուստի դրանք բոլորը կյանքի համար շատ կարևոր են:  Մենք չեինք կարող ապրեինք առանց արվեստի ու առանց մամուլի/հաղորդակցության: 

Ժամանակակից դարաշրջանում, մանավանդ 19-20-րդ դարերում, երկու տարբեր մոտիֆներ (հիմնական մտքեր) են կառավարել արվեստի աշխարհը, այնպես որ այն ինչը մենք համարում ենք արվեստ ու քրիստոնեության աղավաղումը, մեր համար կարևոր են:  Ու մենք պիտի վերլուծենք այս երկու մոտիֆների ազդեցությունները: 

Առաջինը դա դասական որոնումներն են:  Այս ուղղությունը իշխվել է Հունական արվեստի քմահաճությամբ, Հունական արվեստի իդեալներով:  Դասական/Հունական արվեստի մոտիֆի մեծությունը նրանով է որ այն շատ խիստ կերպով գիտակից է եղել աշխարհի կարգ ու կանոնությանը:    Մեզ թողված այդ ժառանգությունը աշխարհին է կտակվել որպես իր տեսակետի բաղադրիչ մի մաս:  Դասական/Հունական արվեստի թերութունը եղել է այն որ այն ամեն ինչ տեսել է որպես բնության ետևում ընկած մի բան, թերևս բնության մի մաս:  Իդեալները, Ձևերը, Յունիվերսալները, որոնք ինչ որ ձևով արտահայտում են գտնում Պլատոնական ոճի մեջ, այս աշխարհի նյութական մասի մեջ:  Հունական աշխարհը ամեն ինչ բաժանել է երկու մասի՝ իդեալների/յունիվերսալների, և նյութի/մասնահատուկի, այնպես որ կարգ ու կանոնությունը ոչ թէ նյութական աշխարհի/բնության մեջ է եղել այլ իդեալական աշխարհում, յունիվերսալի աշխարհում (Հույները, նրանց փիլիսոփայական հավատքը, դուալիստական են եղել, երրորդական չեն եղել, նրանք հավատացել են իդեալին և նյութին միայն, ու սրանք իրար դեմ հակադրության մեջ են դրել, ինչպես որ մեր օրերում որոշ քրիստոնյա հավատացյալներ են դուալիստական, նրանք մարմինը և հոգին իրար դեմ են հակադրում, իրար թշնամաբար են մտադրում, կարծես թէ մարմինը ստորին է, վատն է, ցածր մակարդակի է, ու հոգին բարձր է, մաքուր է:  Սա երրորդական մտածելակերպ չէ, սա դուալիստական/երկակիական մտածելակերպ է:  Քրիստոսը եկավ որպեսզի փրկեր և՛ մարմինը և՛ հոգին:  Աստված սկզբում բարի ստեղծեց և՛ մարմինը և հոգին, ու հիմա մեղքի մեջ ընկած են և՛ մարմինը և՛ հոգին, ու փրկվելու է և՛ մարմինը և հոգին, մաքրագործվելու են և՛ մարմինը և՛ հոգին, ու հակառակ դեպքում, դատապարտվելու են և՛ մարմինը և՛ հոգին):  Հունական հավատքը իրենց արվեստի արտահայտությունը տեսել է իդեալների մեջ, ու ոչ թէ Աստծո մեջ:  Ու հույների այս կատարած բաժանումը հանգեցրեց դասական/կլասիկ կարգ ու կանոնի կործանմանը:  Այսպիսով, Հունական արվեստը նպատակադրել էր որպեսզի արտահայտեր աբստրակտ/վերածական յունիվերսալը, իդեալներ/գաղափարներ որոնք ժամանակից այն կողմ են ու մասնահատուկ չեն, դրանք մասնահատուկի/նյութի մի մասը չեն, այլ, հունական արվեստը/միտքը նյութական աշխարհը օգտագործել է որպեսզի ինքն իրեն արտահայտի:  Արձանային արվեստի մեջ նպատակը կին արտահայտելը չէր, այլ, իդեալական մի կին արտահայտելն էր, ոչ թէ անհատական մարդը, այլ մարդու իդեալը, իդեալականը:  Արդյունքում, դասական/կլասիկ ավանդույթի մեջ նպատակը եղել է բարձր ու վեհ արվեստ ստեղծել` նուրբ, հղկված, կատարյալ արվեստ:  Պոեզիայի մեջ մենք կարող ենք նկատել դասական արվեստի երկու օրինակներ՝  Շեյքսպիրի <<Վեներան և Ադոնիսը>>, և Շեյքսպիրի <<Լյուկրեսի Բռնաբարությունը>>:  Այս երկու գործերի մեջ Շեյքսպիրը փորձել է դասական լինել:  Այդ գործերը կարդալիս մարդը ձանձրույթից մեռնումա (ինչպես որ հայ աթեիստ բանաստեղծների գործերը կարդալուց է մարդ ձանձրանում, այս պատճառով է որ շատ քիչ հասուն մեծահասակ մարդիկ են աթեիստ բանաստեղծների գրածները կարդում, միայն երեխաներն են դատապարտված իրենց գլուխները այդ հիմարություններով լցնեն:  Մեծահասակը շատ զգոն է կյանքի ժամանակի կարճությունից ուստի նա սովորաբար իր թանկագին ժամանակի չի փչացնում անմիտ բաների վրա):  Այս երկու գործերն էլ ընդհանուր առմամբ անիմաստ են եղել իրական գործնական կյանքի տեսակետից, այնպես ինչպես որ Շեյքսպիրն էր հասկանում իրական կյանքը:  Իր պիեսների մեջ Շեյքսպիրը ավելի շատ իմաստավոր ու ավելի քիչ դասական է եղել:  Անգլիախոս աշխարհի գրականության մեջ Ալեքսանդր Պոպի շարադրական գործը ամենամեծ դասական գործն է եղել, բայց դրա հաջողությունը նաև դրա ձախողումն էր:  Պոպի գործը ցույց է տալիս դրա մակերեսային ու ձևական բնույթը:  Մեծության հասնելու անդադար պայքարը, ու ոչ թէ Աստծո ներքո ճշմարտության արտահայտումն է որ արվեստի դասական ավանդությանը քայլ առ քայլ հասցրել է ամբսուրդության (Օրինակ, Սալվադոր Դալիի արվեստի գործերը ամեն մեկը 10-20 միլիոն դոլար արժեն, ու Դալիի արվեստը աբսուրդության գագաթնակետն է:  Դալին հալվող ժամացույցներ է նկարել, փորձելով ժամանակն ու տարածությունը իրար հետ միաձուլել:  Դալիի գործերից շատերում էլ նա մարդու և կովերի արտաթորանք է պատկերում:  Իսկ Պիկասոյի գործերը ամբողջովին են լցված անիմաստությամբ:  Պիկասոյի գործերի արժեքը իր համբավի <<պատվածքի>> շնորհիվ է վաճառվել թանկ գներով ոչ թէ հենց իր գործի արժեքի համար:  Պիկասոն ուղղակի մի լեգենդի պատմվածք է մշակել իր անունի շուրջ ու էլիտները բոլորը դա համարել են արժեքավոր մի բան, անկախ նրանից թէ դա իր մեջ որևէ օգտակար ներունակ արժեք ունի թէ ոչ, ու սովորաբար ամբողները մի բանի վրա արժեք են դնում հասակակական <<պատմվածքին>> հետևելով:  Սրա վառ ապացույցը 1630-ականների Հոլանդական մեխակի դեպքն է, երբ Հոլանդիայում մի հատ մեխակը մի քանի տան գին ուներ, ու հետո մեկ օրում երբ հասարակական <<պատմվածքը>> փոխվեց մի մեխակը դարձավ մի մեխակ, ուղղակի սկսեց մի հատիկ ծաղիկի էժան գին ունենալ, սրա մասին կարող եք ինտերնետի մեջ կարդալ): 

Շեյքսպիրի ժամանակների արվեստի մեծերից մեկը Մարտին Թափըրն է եղել (Martin Tupper):  Թափըրին այս օրերում գրեթե ոչ ոք չգիտե, բայց Անգլիայի Վիկտորիական ժամանակներում նրա համբավը այնքան մեծ է եղել որ դժվար է պատկերացնել որ նրանից ավելի մեծ մի ստեղծագործ է եղել:  Իր գործերի մեջ նա գյուղացիների սովորական չքավոր տներն ու խրճիթները պատկերել է իդեալական դրախտային ձևերով: 

Դասական արվեստի իդեալը մեծարել է լավը, ճշմարիտն ու գեղեցիկը, բայց դրանք այն դարձրել է անկախ յունիվերսալներ, որոնք ինչ որ ձևով պետք է իրենք իրենց ինքստինքյան մարմնավորեին ու իրենք իրենց կյանք տային իրականության մեջ:  Արվեստի ու փիլիսոփայության այս ուղղությունը իրական աշխարհը աղավաղել է:  Օրինակ, վերցնենք 18-րդ դարի Ֆրանսիական կահույքը:  Եթե մենք այդ ժամանակների տների ընթրիքի սեղաններին ու աթոռներին նայենք, ապա մենք կգիտակցենք թէ ինչու՞ է այդ ժամանակներում տղամարդը կնոջը օգնել որ կինը սեղան նստի, նրա համար աթոռը հետ քաշելով որ նա նստի այդ աթոռի վրա:  Տղամարդը պետք է ֆիզիկապես շատ ուժեղ տղամարդ լիներ որպեսզի այդ ժամանակների աթոռը բարձրացներ, քանի որ դրանք շատ ծանր աթոռներ են եղել, փորագրված արվեստի գործեր են եղել, որը նպատակադրվել է որպեսզի դասական մեծությունը արտահայտի:  Այդ աթոռները նստելու համար այդքան պետքական չեն եղել: Դրանք այնքան ծանր են եղել որ կինը ի վիճակի չի եղել այդ աթոռը բարձրացնի/տեղաշարժի ու նստի (տղամարդկանց մոտ գրիժան այսպիսի բաներից է սկսվել:  Կնոջ համար աթոռ պահել նստելը քաղաքավարություն ցույց տալուց չի սկզբնավորվել, ինչպես որոշ մարդիկ են այդպես հավատում:  Դա կլասիկ արվեստից եկած աբսուրդության նշանն է:  Եթե տղամարդը վազում է որ աթոռը քաշի որ կինը նստի կամ նմանատիպ ձևական բաներ է անում մեծ հավանականությամբ դա շատ մակերեսային ու երբեմն վտանգավոր տղամարդ է, իսկական ալֆոնս, որը փորձում է այդ կնոջ սիրտը շահելով նրան թալանի կամ նրա հետ անկողին մտնի, առանց ամուսնանալու:  Միայն մակերեսային թեթև սոլիկ կանայք են հանձնվում այսպիսի ձևականության ու հետևաբար մոլորության:  1980-ական թվերին Հայաստանում մեր թաղամասում մի տղամարդ կար որը մեքենայով տուն ժամանելով իր կնոջ հետ, մեքենայից իջնում էր ու գնում էր իր կնոջ դուռն էր բացում որ նա իջնի ու հետո այդ դուռը փակում էր:  Սա մեզ, մեր թաղի տղերքի համար մի շատ տարօրինակ երևույթ էր:  Մոտ 30 տարի է անցել այդ դեպքից ու այդ տղամարդը արդեն իր 5-րդ ամուսնության մեջ է:  Ինքը Ռուսաստանում ամենահայտնի համալսարաններից մեկում էր սովորել ու իրեն այնպես էր պահում թէ ինքը բոլորից վեր էր ու մենք անգրագետ ու բռի անտաշ ռամիկներ էինք, բայց տարիներ հետո հայտնի դարձավ որ ամենա-նորմալ մարդիկ մենք դուրս եկանք ու ամենա-աննոռմալ ու կործանվածը ինքը եղավ, իրա դամսկիական ծայրահեղություններով): 

Սա՛ է եղել այն բանը որը սպանել ու ոչնչացրել է դասական իդեալը:  Այն չափից դուրս կենտրոնացել է վեհության/մեծության վրա, ոճի վրա, ու շատ քիչ է կենտրոնացել օգտակարության/պիտանելիության վրա: 

Մենք որպես Քրիստոնյա հավատացյալներ հավատում ենք որ Խոսքը դարձավ մարմին ու մեր մեջ բնակվեց, ոչ թէ մի Պալատում, այլ մի ախոռում/գոմում, որպեսզի ամբողջ կյանքը Աստծո թագավորության մեջ բերեր, որպեսզի ամբողջ կյանքի վրա Աստծո փրկությունը շողար, Աստծո ճշմարտությունն ու Նրա շնորհը շողար մեզ վրա: 

Դասական ավանդության մեջ Ռենոլդսը, Գեյնսբորոն ու ուրիշները շատ կարողունակ արվեստագետներ են եղել, բայց այդ դասական արվեստի իդեալը այնքան շատ սկսեց հեռանալ իրական աշխարհից որ այն աբսուրդության աստիճանի հասավ:  Երբ որ սովորական տան հացի սեղանի աթոռները այնքան ծանր ու անկառավարելի դարձան որ տան կինը ի վիճակի չէր դրանք տեղից շարժեր:  Այս դեպքում մենք միայն կարող ենք ասել որ նրանք լքեցին իրական աշխարհը:  Առարկաները դարձել էին ամբողջապես ինքնա-իմաստավոր: 

Երկրորդ Մոտիֆը, շատ հաճախ՝ բայց ոչ բացառապես, որը կապակցվել է ավանտ-գարդի (առաջավորության/նորության) հետ եղել է այն որ արվեստը մարգարեական է դարձվել:  Արվեստագետը որպես մարգարե (մարգարե ասելով այստեղ նկատի ունենք ուսուցիչ, ինչպես որ Հին Կտակարանն է մարգարե բառը սահմանում):  Արվեստագետը ինքը իր մարգարեն ու ինքը իր Ալահն է:  Ինքը իր մարգարեն է:  Արվեստագետը այս ժամանակակից ավանդության մեջ ինքը իրեն ավելի ու ավելի է համարում որպես ինքը իր ճշմարիտ մարգարե, ու որ ինքը իրեն հանձնել է նոր ճշմարտությունների կիսա-առեղծվածային արտահայտությունների, անձև, անիմաստ ճշմարտությունների, որը արտահայտվել է իր ինքնա-արտահայտումով, որը յուրաքանչյուր արվեստագետի համար առանձնահատկային է, ինքնաբուխ է:  Ժամանակակից արվեստագետը ինքը իրեն նայում է որպես հարցախույզ, խնդիրները քննելու և լուծելու հետամուտ, որոնող, քննախույձ:  Բայց արվեստագետը որպես հարցախույզ այնպիսի հարցեր է մեջտեղ բերում որոնք իրենց սահմանումով պատասխան չունեն, քանի որ կյանքը անիմաստ է, արվեստը անիմաստ է, պատասխաններ չեն կարող լինել:  Հարց մեջտեղ բերելու նպատակը ամեն ինչի անիմաստությունը ապացուցելն է:  Ամերիկայում այս ավանդության ամենամեծ դեմքերից մեկը Վալդ Վիտմենն է եղել (Walt Whitman) իր <<Խոտերի Տերևները>> գրքով (“Leaves of Grass”):  Նա ինքն իրեն տեսել է որպես մի հումանիստական քրիստոսի պատկեր:  Նա իր դերը շատ մանրակրկիտ ձևով էր մշակել:  Ու հենց այստեղ ենք մենք կարող տեսնել Դասական ու Ժամանակակից արվեստի արմատական տարբերությունը:  Արվեստի դասական դպրոցը մարդուց պահանջում է աշակերտություն, արվեստի դպրոցի կրթություն, արհեստ, փորձառություն:  Սա դրա առաջին քայլն էր համարվում:  Այն պահանջում է մասնահատուկ սահմանափակում տեխնիկին, հավատարմություն այդ մասնահատուկ մասնագիտության հիմքերին:   Ի տարբերություն դասականի, ժամանակակից ավանդության մարգարեական արվեստագետը հիմնվում է պահի ոգեշնչման վրա:  Եթե նա որևէ գործ է ներդնում իր արվեստի գործի մեջ ապա դա նա թաքցնում է:  Նա իր ամբողջական ինքնաբուխության դերն է մշակում, քանի որ ինքնաբուխությունից բացի որևէ այլ բան նշանակելով դա խոստովանում է նրա ձախոխությունը:  Եթե նա իրական աստվածության արտահայտությունն է լինելու ապա ամեն ինչ պետք է ինքնաբուխ ծագի, առանց որևէ գործի ու թեմայի միջամտության:  Ժամանակակից արվեստագետը հպարտանում է որ ինքը ձեռբազատված է որևէ ինքնակառավումից կամ անցյալից, նա ամբողջովին ազատագրված է ամեն ինչից:  Ի դեպ, ինքը իրեն ինչքան շատ է ցույց տալիս որպես մի անկառավարելի ու անկարգ անձ, նա ավելի շատ է զգում որ ինքն իրեն ճշմարտապես հաղորդակցում է որպես արվեստագետ: 

Դասական արվեստը մարդու մեջ ստեղծագործությունն է տեսնում որպես ամենավերը:  Ժամանակակից մարգարեական արվեստը ստեղծագործականությունը տեսնում է որպես մարդու անգիտակիցից բխած մի բան, անգիտակիցի ֆունկցիան: 

Արդյունքում, ժամանակակից մտքի ամբողջ հոսքը, որը իր գերագույն արտահայտությունը գտել է հոգեբան Ֆռոյդի միջոցով, հսյակայան ազդեցություն է ունեցալ ժամանակակից արվեստի վրա:  Ֆռոյդը ժամանակակից մարգարեական արվեստի սուրբն է, ինչպես որ Պլատոնն ու Արիստոտելն են եղել դասական/կլասիկ արվեստի սրբերը: 

Հիմա, մենա կարող ենք ասել որ չնայած իրենց ավանդույթների երկուսն էլ շատ բացառիկ ու հատկանշական արվեստ են ստեղծել:  Բայց երկուսից ոչ մեկի մեջ էլ մարդու ամբողջականությունը չի արտահայտվել: 

Արվեստագետը ինքը իրեն ուրիշ մարդկանցից առանձնացնում է իր մեջ ունեցած ինչ որ մի մասնահատուկ որակավորման հիմքի վրա:  Նա արվեստը լցնում է ոչ պետքական ծանրությամբ, ու մարգարեական արվեստագետները հենց իրենք իրենց են ծանրացնում, ու նրանց հետևելը շատ ցավոտ գործ է:  Այս խնդիրը կյանքի ամեն բնագավառներում է ներկա՝ հումանիստական մարդը ոչ թէ Աստծուն է լուրջ ընդունում այլ ինքը իրեն է չափից դուրս լուրջ ընդունում: 

Անկախ նրանից թէ նա արվեստագետ է թէ քաղաքական պաշտոնյա թէ եկեղեցու քարոզիչ, նա կարող է շատ վտանգավոր մարդ լինել իր այս սովորության պատճառով (մեր ազգի ամենավտանգավոր մարդկանցից են Արթուր Սիմոնյանը և Կաթողիկոսը):  Ինքներս մեզ չափից դուրս լուրջ ընդունելով մենք ենթադրում ենք որ մենք ենք պատասխանը:  Բայց ինչպես Հոբը հեգնանքով ասաց իր ընկերներին, <<Անկասկա՛ծ, իմաստությունը ձեզ հետ է ծնվել ու ձեզ հետ էլ կմեռնի>> (Հոբ 12.2):  Սիրելիներ, իմաստությունը մեզ հետ չի ծնվել ու մեր այս աշխարհից հեռանալով էլ աշխարհի իմաստությունը չի պակասի:  Աշխարհը դատարկ չէր երբ մենք այս աշխարհ մտանք:  Ու տխուր փաստը այն է որ մեր ժամանակներում շատերը փորձում են աշխարհը ավելի դատարկ վիճակում թողնել իրենց հեռանալով քանի որ նրանք էապես կործանարար անձինք են (Աստված մեզ ստեղծել է որ այս աշխարհ գալով Իր թագավորության կառուցման գործին մասնակցենք, եթե հնարավորություն ունենք ամուսնանանք ու դրանով Քրիստոսի ու Իր հարսի՝ Եկեղեցու ամուսնությունը ցույց տանք մեր ամուսնության մեջ, ու երեխաներ ունենալով աստվածապաշտ ու պատրաստված սերունդ թողնենք, նրանց կրթելով ու նրանց մեջ մեր ժամանակն ու տաղանդները ներդնելով, որպեսզի այս աշխարհը ավելի լիքը ու առաջ ու օրհնված թողնենք մեր հեռանալով քան թէ այն մեր աշխարհ մտնելու ժամանակ էր): 

Այս երկու ավանդույթների մեջ արվեստագետի առանձնահատկություններից մեկը այն է եղել որ մեծության հասնելու իրենց պայքարի մեջ արվեստագետը երբեք չի կամենում բավականություն գտնի կյանքի որևէ բանի մեջ:  Ուստի մի բան որով ժամանակակից աշխարը վարակվել է ժամանակակից արվեստագետներից (Ֆրանսիական հեղափոխությունից ի վեր), մի վերաբերմունք որը մեզ բոլորիս է վարակել, եղել է այն որ մենք մեր անձնական գերազանցությունն ենք փորձում ցույց տալ, մեր շուրջը եղող ամեն ինչի հանդեպ արհամարանք ցույց տալով:  Արհամարանք ընտանիքի հանդեպ, հայրենիքի հանդեպ, անցյալի հանդեպ, ամեն ինչի հանդեպ, կարծես թէ քննադատություն ու արհամարանք ունենալու կարողությունը գերազանցություն է նշանակում:  Սա գերազանցություն ցուցադրելու էժան փորձ է, բայց շատ մի տարածված երևույթ է:  

Օրինակ, արվեստագետ-կենսագիր Լուիս Սիմպսոնը մարգարեական արվեստագետ Dillon J Thomas-ի մասին ասել է որ <<կային պահեր որ նրա բավականություն գտնելու անկամեցողությունը նրան մարդկության կեղտից բարձրացնում էր դեպի վեհություն>>:  Սա մի մասնագետ արվեստագետ էր որը հարկավոր էր համարում իր իսկ կնոջը արհամարանքով վերաբերվեր, նրան վերևից նայեր:  Նրա կինը արվեստագետ չէր (համալսարան չէր ավարտել):  Նա իր ուսանողներին էր արհամարանքով նայում, իր աշխատակիցներին, ամբողջ աշխարհին:  Ու Սիմպսոնը գրում է որ այդ արհամարանքն էր որ D J Thomas-ին մարդկության կեղտից վեր էր բարձրացնում:  Արվեստագետը առանձնահատուկ է, բարձր է, իսկ ամբողջ ոչ-արվեստագետ մարդկությունը զիբիլ է, կեղտ:  Ժամանակակից արվեստագետը մարդկանց այսպես է նայում:  Արհամարանքով:  Մարդ ոչ ոքի հետ չի կարող հաղորդակցվի եթե նրան արհամարի, հաղորդակցությունը այստեղ դադարում է:  Ու հենց այս պատճառով է որ արվեստը և մամուլը (ժուռնալիստները, հեռուստացույցի հաղորդավարները) գնալով ավելի ու ավելի են դժվարանում հաղորդակցվելու, հաղորդվելու, քանի որ նրանք այն մարդկանց հետ որոնց հետ պիտի հաղորդակցվեն, նրանց համարում են մարդկության զիբիլը (Այս սկզբունքը նաև ճիշտ է ոչ-քրիստոնեական հասարակությունների մեջ, եկեղեցի չհաճախող հասարակությունների մեջ:  Մարդ մարդու հետ հաղորդակցվում է նրա ասածը լսելով, նրա համար բավարար հարգանք տածելով որպեսզի նրա ասածը լսի:  Եթե սեր չլինի, արհամարանք լինի դիմացինի հանդեպ, ապա հաղորդակցություն չի լինի:  Ու եթե հասարակության անդամների միջև հաղորդակցության պակաս լինի ապա նրանք իրար հետ չեն կարող բիզնեսային ձեռնարկատիրական գործարքներ կնքեն, իրար հետ գործ անեն:  Սա հսկայական ազդեցություն ունի այդ հասարակության տնտեսության լճացած վիճակի վրա): 

Այս արվեստագետը (Դիլոն Թոմասը) ամեն ինչ արեց որպեսզի արհամարանք ցույց տար մարդկանց հանդեպ ու իմաստի ու բարոյականության աշխարհի հանդեպ:  Որպեսզի ցույց տար թէ ինքը ինչքան տարբեր էր ուրիշ մարդկանցից ու թէ նա ինչքան էր ատում նրանց սովորությունները, մաքրության ու կոկիկության նրանց չափանիշները, մի դեպքում նա ինքը իր մեզը խմեց (Հայաստանում 1990-ական թվերին էին շատ տխմար մարդիկ սկսել իրենց մեզը խմել դա կոչելով <<մեզաբուժություն>>, մենք հեշտ ու հանգիստ գիտեինք թէ ովքեր էին մեզաբուժության տարօրինակ գործով զբաղվողները քանի որ հենց իրենց բերանը բացում էին որ խոսային բերաններից շան հոտ էր գալիս, վանյատ էր անում):   Ու այս արվեստագետը իր մեզը խմելու դեպքի մասին գրել է, դրանով հպարտացել է, բոլորին ասել է, որպեսզի այդ կոկիկ ու <<սովորական/շարքային>> մարդկանց իրենից հեռու վաներ ու բոլորից հեռավորություն պահպաներ: 

Նա գողություն արեց որպեսզի օրենքը խախտեր, որպեսզի ինքը իրեն առանձնացներ մարդկության ընդհանուր հոտից, ու իհարկե նա դրա մասին անպայման պիտի գրեր, քանի որ նա այդպիսի բաները անում էր որպես իր արվեստի մի մասը, իր արվեստագետ կոչվելու մի <<բնական>> մասը: 

(Անցյալ դարի մեր հայ ազգի ամենահայտնի երկու արվեստագետների գործունեություններն են այս առումով <<հատկանշական>>, Շառլ Ազնավուրի և Եղիշե Չարենցի:

Եվրոպայում նախկին դարում ոչ ոք այնքան շատ դիվային գործ չի արել ինչքան որ Ազնավուրն է արել, որպեսզի նախա ամուսնական սեռական հարաբերությունները և միասեռականության երևույթը հասարակության մեջ նորմալացնի։ եթե անգլերեն գիտես կամ մեկին գիտես որ թարգմանի, կարդա այս հոդվածը,
https://www.theguardian.com/…/charles-aznavour-i-wanted…
այստեղ Ազնավուրը ասում է որ
«իմ կյանքի նպատակն է եղել որպեսզի օգտագործելով իմ արվեստը, կործանեմ հասարակության մեջ գոյություն ունեցող բարոյական բոլոր սահմանները։ Ես սկսեցի միասեռականությունը նորմալացնելով, ու հետո անցա մյուս բարոյական արժեքներին, որպեսզի դրանք իմ երգերի միջոցով ծաղրելով կործանեմ»։
Հայաստան գալով ու մարդկանց հետ շփվելով Ազնավուրը հայաստանի ժողովրդին համարել է հետամնաց, գյուղացի՝ բարոյական արժեքներ ունենալու համար։ Սա նրա կարծիքն է հայաստանցիների մասին
«Հայերը կեղծ համեստություն ունեն, խիստ նրբանկատ են, նրանք (մարդու) մերկության մասին խոսել չեն սիրում ու փողոցում մերկ մարդը համարում են անընդունելի»
նրբանկատ բառը անգլերեն Prudish բառն է նա օգտագործել, որը շատ վիրավորական, ստորացնող բառ է։
իսկ այս կայքը հայ միասեռականների կայքն է Ազնավուրի մասին
http://www.galasla.org/i-know-my-life-is-not-a-crime-im…/
Հայ միասեռականները Ազնավուրին
համարում են որպես իրենց հերոս, իրենց շահերը առաջ տանելու, իրենց իրավունքները պաշտպանելու, և իրենց ապրելավոճը իր երգերի մեջ գովաբանելու համար։
Իհարկե մենք չենք կարող մոռանալ Ազնավուրի << Comme ils Disent>> երգը, որով նա փառաբանում է միասեռականներին ու շատ ահավոր զզվելի նկարագրություններով է ներկայացնում նրանց, այնքան զզվելի որ հայերենով չեմ ուզում նրա երգի բառերը այստեղ գրեմ:  Ինչ վերաբերում է մեր հայ ազգի մյուս «Մեծին>>՝ Եղիշէ Չարենցին, Կարսի ջարդերից փախնելով ու արևելահայաստան տեղափոխվելով նա շատ արագ կերպով միանում է Կոմունիստական հեղափոխությանը ու Բոլշեվիկների համար զենք վերցնելով սկսում է ամեն տեսակի ահաբեկչական գործեր անի անզեն ժողովրդի դեմ:  Ով որ 1917-1922 թվի կոմունիստական հեղափոխության տարիների մասին կարդացել է գիտե թէ այսպիսի մարդիկ ինչքան անթիվ անհամար անմեղ քաղաքացիներ են սպանել ու շատերին բանտ նետել:  Այսպիսի մարդիկ, ունենալով զենք և անսահմանափակ իշխանություն և իրավունքներ, զբաղվել են կույս աղջիկների ու ամուսնացած կանանց բռնաբարությամբ:  Եղիշե Չարենցը իր բռնաբարած աղջիկների ցուցակում ուզում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհի կույսի բռնաբարի:  Բայց Այվազյանը նրան դիմադրում է, ու Չարենցը նրա դեմ մահափորձ է անում նրա վրա հրացանով կրակելով, քանի որ Չարենցը ապշում է թէ ինչպե՞ս է կարող մեկը դիմադրել իրեն, ու ուզում է դրանով ուրիշներին օրինակ դարձնի որպեսզի չհամարձակվեն իրեն դիմադրել (Մարիաննան հայտնի կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն է եղել, առաքինի ընտանիքում մեծացած գեղեցիկ մի աղջիկ):  Իհարկե մենք չենք կարող չնշել որ Չարենցը նաև մոլի թմրամոլ նառկաման է եղել, միշտ մորֆին է սրսկվել:  Նրա նառկամանության ասեղը մինչև օրս պահպանվում է Երևանում՝ Չարենցի Տուն Թանգարանում, ով ուզում է կարող է գնա ու ինքը ստուգի այս փաստը:  Դրա մասին կարող եք նաև այստեղ կարդալ (https://hy.wikipedia.org/wiki/Եղիշե_Չարենց)
Այս մարդկանց հիշատակը ամեն տարի հայաստանում բոլոր դպրոցները հատուկ կերպով հիշում են, Հայաստանում փողոցներ, հրապարակներ, դպրոցներ ու հազար ու մի վայրեր ու հաստատություններ են անվանվել նրա անունով:
Մինչև մեկը անթիվ միլիոնավոր մարդկանց կյանքեր ու ընտանիքներ կործանած չլինի Հայաստանը այդ մարդու անունով փողոցներ ու դպրոցներ ու հրապարակներ չի անվանի:
Մենք երբեք չենք տեսնում Պողոս Առաքյալի պողոտա, կամ Եզեկիել Մարգարեի փողոց, կամ Ներսես Մեծի հրապարակ, կամ Խոսրով Անձևացի գյուղ:  Սա՛ է աթեիստ հեթանոս հասարակության բարոյական վիճակը: )

Dillon Thomas-ը Իր գրածների մեջ էլ նշում է որ ինքը շեշտը դնում է բառերի վրա ու ոչ թէ իմաստի/իդեալների վրա, պատկերների վրա ու ոչ թէ մտքերի վրա:  Նրա համար մարդը կարիք չուներ հետևեր Աստծո աշխարհի հաստատված կարգ ու կանոնությանը, կարգերին:  Նրա համար մարդը պիտի աշխարհը պտտացներ իր գիտակցությունով, նա պետք է իր անձնական աշխարհը ստեղծեր ու դրա մեջ բնակվեր: 

Իհարկե քո անձնական աշխարհը ու այդ աշխարհի մեջ քո անձնական կանոնները ստեղծելու հետևանքը ՄԱՀ է, ինչպես որ այս արվեստագետի ու մնացած իր նմանների հետ է եղել ու լինում:  Ինչպես մեռնելուց առաջ Սիմպսոնն ու Դիլոն Թոմասը ասացին <<մենք աշխարհի ստեղծիչներն ենք, այնպես ինչպես որ մենք պոետներ ենք:  Ինձ համար միակ մարդ կոչվածները դրանք խենթերն են>>:  Խենթերին ընդունելով նրանք մերժում էին Աստծուն ու նորմալ աշխարհին:  Նրանք հավատում էին որ խելագարները, հանցագործները, թմրամոլները, միասեռականները գերազանց մարդիկ են քանի որ հասարակությունը նրանց դատապարտում է:  Նրանց համար եսը ամեն ինչի կենտրոնն էր, անարխիական ինքնաբավարարության եսը: 

Այս պատճառով էր որ դասական արվեստը իր օրերում զեխ/շքեղ դարձավ, իսկ ժամանակակից արվեստը զեխությամբ սկսեց, ու երկու խմբերն էլ մի հակվածություն են ցույց տվել, իրենք իրենց համարում են էլիտարներ, մարդիկ՝ ովքեր մերժում են մարդկության աղբին:  Էլիտիստը ուզում է մարդկանց մեջ իր հանդեպ մերժում առաջացնի որպեսզի ապացուցի որ ինքը գերազանց է բոլորից, <<քանի որ զիբիլ մարդկությունը ինձ չի սիրում, ուստի ես նրանցից գերազանց եմ>>: 

Նրանց վերաբերմունքից այս աբսուրդ հետևաբանությունն է ստացվում: 

Առաջին, քանի որ մարդկանց մեծ մասը զիբիլ են նրանք պետք է մերժվեն:     

Երկրորդ, մենք արվեստագետներս մերժված ենք մարդկանց կողմից, զիբիլ մարդկության կողմից: 


Հետևաբար մենք մերժված ենք քանի որ մենք էլիտար խումբ ենք, ընդհանուր մարդկության հոտից շատ ավելի բարձր ենք: 

Այս Էլիտիզմը քրիստոնեության մերժումն է:  Այս ավանդության մեջի արվեստագետները մի-միայն կարող են աղավաղել քրիստոնեական հավատքը, ինչպես մենք հաճախ ենք տեսնում արվեստի մեջ:  Դա կարող ես տեսնել հեռուստացույցը միացնելով, կինոթատրոն գնալով ու կինո նայելով, օրաթերդ կարդալով, ու դու կտեսնես քրիստոնեության այդ մերժումը և հավատքի աղավաղումը (Ամերիկյան Disney մուլտիկների արտադրողները Frozen և այլ մուլտիկների մեջ լեզբիանական սիրո այլասերված դրվագներ են դրել որպեսզի երեխաներին փոքր ժամանակվանից այլասերեն ու ամեն անբարոյականություն նրանց համար նորմալացնեն):  Քրիստոնեությունը հակա-էլիտարային է, քրիստոնեություն հիերարխիայի է պահպանում, ստորակարգություն, այսինքն, այն հավատում է մի սուրբ կանոնի:  Մարդ պիտի կառավարվի Աստծո կոչումով, աշատանքով, ծառայությունով:  Քրիստոնեության տեսակետից արվեստի նպատակն ու իմաստը այն է որ այն պիտի կյանքը և ստեղծագործութունը տոնի, իսկ արվեստագետը տոնակատար է:  1 Պետրոս 3.7-ը կյանքը նկարագրում է որպես Աստծուց ստացած շնորհ, ու ամուսնացած զույգերին անվանում է կյանքի շնորհի ժառանգակիցներ:  Պողոս առաքյալն ասում է որ մեր բուն անձերի մեջ ենք մենք մեզնից շնորհի գործ ներկայացնում, <<քանզի ո՞վ է թույլ տվել որ մեկը քեզ ուրիշից տարբերի>>  1 Կորնթ 4.7, և << դուք ի՞նչ ունեք որը չեք ստացել:  Ուստի՝ քանի որ դուք դրանք ստացել եք ապա ինչու՞ եք այնպես ձեզ պահում որ կարծես թէ չեք ստացել դրանք>>:  Մենք ստացել ենք ու մենք մեր ստացածի խնամակալներն ու ծառայողներն ենք:  Ուստի, քրիստոնեական արվեստը նշանավորվում է վստահության զգացումով, հաղթանակի զգացումով:  Ու հատկանշական է որ նույնիսկ այն ժամանակ երբ եկեղեցին հալածված ու ընդհատակյա կազմակերպություն էր, իրենց ժամանակներից մնացած երգերն ու հիմները մեզ այդ հաղթանակի զգացումն են տալիս: 

Օրինակ, <<Հոր սիրուց ենք մենք ծնվել>> երգը,  կամ էլ հետագայում գրված Սուրբ Անդրեասի երգը/հիմնը, որը քրիստոնյաներին կանչում է գնալու և հաղթանակելու ու նվաճելու:  Նույնիսկ նախանցյալ դարում Ամերիկայի հավատացյալ սևամորթ ստրուկների երգը <<Նա ամբողջ աշխարհը Իր ձեռքի մեջ է պահում>>: 

Երբ որ 1400-ականների Catherine of Cleaves-ի ժամանակների մանրանկարներն ենք նայում մենք տեսնում ենք ոսկեզոծ նկարներն ու բազմագույն պատկերները, գույների վառությունը, զվարթությունը:  Սա նշանակում է որ մենք մի այլ աշխարհի մեջ ենք, ուրախ վստահությունների աշխարհի մեջ, չնայած որ մեր զորեղ ընդդիմություններին ու մեր խոնարհ/համեստ վիճակին:  Քրիստոնյա արվեստագետը գիտե Աստծո զորության ու դատաստանների ու նպատակների մասին ներկայի համատեքստի մեջ, նա անցյալին չի նայում: 

Ավանտ Գարդ (ժամանակակից/ինքնաբուխ) արվեստի ամենամեծ թերություններից մեկը նրանց օրիգինալության/բնագրության բաղձանքն է:  Մենք վերջին տասնյակ տարիներին տեսել ենք որ ամեն մի քանի տարին մեկ մի արվեստի դպրոցի ուղղություն է բացվում (hop art, pop art և այլն, այս վիկիփիդիայի էջի վրա մոտ 200+ ոճի արվեստ կան, մեծ մասը ժամանակակից, https://en.wikipedia.org/wiki/List_of_art_movements):  Սրա արդյունքը եղել է այն որ արվեստագետները խրվել են աբսուրդության և զավեշտների անհեթեթ աշխարհի մեջ:  Օրիգինալությունը վիճելի հասկացություն է:  Օրիգինալություն չի նշանակում կարողություն, մեծություն:  Մենք կարող ենք օրիգինալ լինել թրաշելով մեր գլխի մազերի կեսը (սա նրանց համար է ովքեր իրենց գլխին մազ ունեն), կամ, կինը կարող է օրիգինալ լինել մորուք աճեցնելով, բայց արդյո՞ք այսպիսի բաները լավ բաներ են:  Ավելին, մի՞թէ դրանով արվեստը ներթափանցություն ու նպատակ է դրսևորում: 

Օրիգինալություն փնտրող արվեստի նպատակը ԿՐՈՆԱԿԱՆ է:  Քանի որ Աստված օրիգինալ ստեղծիչն է, մեղքի մեջ ընկած մարդը փորձում է ինքը իր աստվածը լինի:  Նա փորձում է լինի օրգինալ և ստեղծագործ, արարող: 

Բայց Աստված օրինակ/նմուշ չունի, որի միջոցով կարելի լիներ ամեն ինչ ստեղծել:  (Ռշտունին այստեղ ուզում է ասի որ Աստված ստեղծագործությունը արարելուց ոչ մի բանի չի նայել ու կրկնօրինակել, Նա ինքնաբուխ է եղել, օրիգինալ է եղել, ստեղծագործությունից առաջ Երրորդությունից բացի ոչինչ գոյություն չի ունեցել, ոչինչ, Աստծո համար որևէ նմուշ չի եղել որ նա դա կրկնօրինակի):  Աստված Ինքը Իրեն Իր ստեղծագործության մեջ է արտահայտում:  Այս տեսակետից, երբ արվեստագետը ինքը իրեն աստծո տեղ է դնում նա փորձում է ինքը իրեն արտահայտի, բայց Աստծուց դուրս նա ոչնչություն է, քանի որ <<դուք ի՞նչ ունեք որ դուք չեք ստացել>>, ձեր ունեցածից ո՞րն է որ ձեզ չի տրվել, ուստի, երբ արվեստագետը փորձում է ինքը իրեն արտահայտի արդյունքում ոչնչություն ենք ստանում, նա ոչնչություն է արտահայտում, սա հանգեցնում է անմիտ արվեստի:

Արվեստը կարելի է նկարագրել որպես լեզու, խոսք, հաղորդակցվելու մի ձև:  Երբ արվեստը եկեղեցուց դուրս եկավ, երբ այն քրիստոնեությունից հեռացավ, այն սկսեց իր հաղորդակցական ուժն ու մտահոգությունները կորցնել: 

Դասական արվեստի ավանդույթին հետևողները դարձան ազնվականության ու իշխանների երկրորդական մի մասը, նրանց պոչը, կցորդը: Այս արվեստագետների դերը դեկորատիվ դարձավ, նրանք կարծես թէ մի գեղեցիկ պլենդուզ դարձած լինեին, տոնածառի վրայի խաղալիք:  Ամենալավ երաժիշտներին վճարում էին որպեսզի նրանք թագավորի/իշխանների պալատների համար ֆոնային երաժշտություն տրամադրեին:  Այսինքն, նրանք գնում էին այդ տեղերում նվագում էին ամեն օր ժամերով, երբ որ նրանց ոչ ոք մասնահատուկ ուշադրություն չէր դարձնում:  Օպերայի ժամանակ օպերային երգիչները երգում էին երբ օպերա նստած ազնվականությունը զրուցում էր, երգի ժամանակ համատարած զրույցներ էին տեղի ունենում, քանի որ ազատ խոսելու իրավունքը ազնվականության արտոնությունն էր:  Նրանք նստում էին Օպերայի դահլիճի բեմի ծայրում ու զրուցում էին ու դահլիճի այն ծայրում իրենց ընկերոջն էին կանչում, միաժամանակ երբ Օպերային երգիչները իրենց ներկայացումն էին անում քանի որ նրանք չափից դուրս կարևոր մարդիկ էին, ու ոչ ոք համարձակություն չուներ նրանց ասել որ <<կներես ընկեր, Օպերան սկսվել է ու այն ավելի կարևոր է քան դուք, ու դուք իրավունք չունեք դահլիճի բեմի ծայրին նստեք>>: 

Արդյունքում, երբ օպերան դարձավ 19-րդ դարի ու նախա-ռոմանտիկային շրջանի մասը, այն դարձավ մարգարեական ու այն դարձավ Մեծ Օպերա (Grand Opera):  Համերգի սրահը եկեղեցուն փոխարինեց՝ որպես կատարյալ լռության մի վայր:  Հիմա նույնիսկ թագավորներն էին լուռ երբ երաժշտությունը սկսվում էր, նրանք համարձակություն չունեին իրենց արտահայտելու, քանի որ նոր մարգարեները արվեստագետներն էին:  Ոչ ոք այդ դերը չի փորձել ավելի հզոր ձևով կատարել քան Վագները (Richard Wagner), որը ինքը իրեն որպես մարգարե էր նայում, Հին Կտակարանի հասկացությամբ, բայց որպես ամբողջական հումանիստ, քանի որ նա հավատում էր որ իր խոսքերը ապագայի ավետարանն են լինելու:  Նրա օպերաներին դերևս լսում են բայց Ադոլֆ Հիտլերի ու գերմանական ֆաշիզմի անկումից հետո Վագների ավետարանը այդքան իմաստավոր ու տարածված չէ այլևս: 

Չալեն պոետներին համարել է որպես աշխարհի չճանաչված օրենսդիրներ, բայց ապստամբություն հրահրելուց բացի նա ոչինչ չուներ օրենսդրելու:  Արվեստագետը սկսեց ինքն իր հետ խոսել ու ինքը իր համար նկարել:

Երկրորդ համաշխարային պատերազմից հետո Թեդ Հյուզ անունով մի հեղինակ արհամարանքով է խոսել նրանց մասին ովքեր փորձել են պարզություն ու հասկացողություն ու իմաստ տեսնել արվեստի ու կյանքի մեջ:  Արդյունքում՝ արվեստագետը ավելի ու ավելի քիչ խոսք/լեզու ունի որով կարողանա հաղորդակցել: Ուրանալով որ արվեստը հաղորդակցվելու աստվածատուր միջոց ու ձև է, ժամանակակից արվեստը ինքն իրեն մանրացրել է ու նրա միակ նպատակը դեկորատիվ է դարձել, զարդարանքային:  Այն օգտագործվում է շորերի/կտորների արտադրության մեջ, այն օգտագործվում է տների ներքին դիզայնի համար, բանկերի շենքերի ու կորպորացիաների օֆիսային սենյակների համար, ու նրանց տների կառուցման ու դիզայնի համար ովքեր ավելի շատ փող ունեն քան թէ խելք: 

Արվեստի բարձր լրջությունը ստորացվել է սահմանափակվելով լոկ դեկորացիաների դեր տանելուն:  <<Զիբիլ>> մարդկության հետ հաղորդակցությունը մերժելով արվեստագետը ինքը իրեն դատապարտում է մեկուսացման, ու արվեստը առանձնանում է աշխարհից, իմաստավոր կյանքից/գործերից:  Ուստի արվեստագետը անցել է ձախակողմյան ազատամիտ շարժումների մեջ ու ինքը իրեն թույլ է տվել որպեսզի նրանց կողմից օգտագործվի, քանի որ դա ինչ որ ձևով նրան հետ է բերում իմաստավորության մեջ: 

Այսպիսով, այս էլիտարությունը առաջացնում է շատ խիստ քննադատական հոգի, քննադատական այն առումով որ նրանք ուրիշներին են քննադատում ոչ թէ իրենց գործերն ու անձերը:  Ու մարդը դառնում է իր սեփական աստվածն ու դատավորը ամեն ինչի վրա: 

Ուստի, արվեստագետների հասարակությունը շատ փխրուն ու դյուրագրգիռ մի բան է, սա իսկական հասարակություն չէ(մի անգամ Հայաստանի հայտնի մի արվեստագետ իր ֆեյսբուկի էջի վրա Էրզրումի հին հայկական եկեղեցիներից մեկի մանրանկարն էր դրել, որտեղ մի կին էր պատկերված մանուշակագույն և կարմիր շոր հագած, ու այս արվեստագետը գրել էր որ <<այստեղ հեթանոսական աղբյուրներ եմ տեսնում այս նկարի մեջ>>:  Ես էլ այդ նկարի տակը մեկնաբանություն գրեցի որ սա իրականում Հայտնության գրքի 17.4-ի Պոռնիկին է պատկերում, <<Ծիրանի/մանուշակագույն և կարմիր շորեր հագած>>, այս հայտնի արվեստագետը ինձ միանգամից իր ֆեյսբուկից ջնջեց, քանի որ նա տասնյակ հազարավոր ֆեյսբույակին հետևորդներ ուներ ու չէր ուզում որ իր տգիտությունը հայտնի դառնար բոլորին, ինքը իրեն ներկայացնում էր որպես կատարյալ, օրիգինալ, ամենիմաց): 

Ճշմարիտ Քրիստոնեական տեսակետից սա հնարավոր չէ:  Քրիստոնյա արվեստագետը նման է սիմֆոնիայի օրկեստրայի մի երաժշտի, որի դիրիժորը/խմբավարը Աստված է: 

Ինժիները, գյուղատնտեսը, հողագործը, քարոզիչը, ու բոլոր մնացած մասնագիտությունները իրենց տեղը ունեն կյանքի հարստության ու բազմազանության մեջ:  Ու այս և մնացած մասնագիտություններից որևէ մեկը մեջտեղից հանելով կյանքը աղքատացվում է:  Ու այս տեսակետից արվեստը աշխատանքի մի ձև/տեսակ է: 

Այն գաղափարը որ արվեստը ոգեշնչում է, ինքնաբուխություն է, ինչ որ կիսա առեղծվածային մի բան՝ սխալ է:  Տքնաջան աշխատանքն ու մտածելն ու խորհելը ամեն լավ ու որակով արվեստի նախադրյալն է:  Արվեստը պահանջում է գործ, տքնաջան գործ, մանրակրկիտ գործ, ու արվեստագետը պետք է դրա համար պատրաստության/կրթվածության միջով անցած լինի: 

Կումար Ասվամին արվեստի քրիստոնեական փիլիսոփայության մասին այսպես է ասել, <<արվեստը մարդու համար է ոչ թէ մարդը արվեստի համար:  Բայց այն ինչը որ նախատեսված է հաճույք պատճառելու լյուքսություն/շքեղություն է դարձել, ու այսպիսի պայմանների ներքո արվեստ սիրելը դառնում է մահացու մեղք:  Ավանդական արվեստի մեջ ֆունկցիան/գործունեությունը և իմաստը անբաժանելի են ու բարի, օգտագործելի:  Ամեն բան լավ ձևով է օգտագործելի դառնում արվեստով,   ու ամեն բարի օգտակարությունը իր մեջ ընդգրկում է համապատասխան բարի հաճելիությունները>> (պարզ ասած, արվեստը պետք է իմաստավոր ձևով օգտագործելի/օգտակար լինի ու այդ օգտակարության մեջ պետք է հաճելիություն ունենա իր մեջ):

Էլիտարական արվեստը ինքը իրեն խաղից դուրս է գցում, անիմաստության է վերածում:  Ու սա՛ է պատճառը որ մեր օրերում մարդկանց մեծամասնությունը արվեստից չեն օգտվում:  Այդպիսի արվեստագետները իրենց ներկայացնում են որպես զգայուն հոգիներ, այդ դերն են մշակում:  Սրանով նրանք ուզում են ասեն որ իրենք շատ զգայուն են, բայց նրանք շատ անզգա են իրենց շուրջի մարդկանց ու աշխարհի հանդեպ:  Ու այսպիսի արվեստագետների գործերը բացահայտում են այդ արվեստագետների փխրուն անձնավորությունները, ու նրանց գործերը լյուքսային թանկ ապրանք են, կամ զարդարանք: 

Կումար Ասվամին ասում է որ <<այս հիմքերի վրա արվեստը կարող է կրոնավոր մարդու կողմից անտեսվել որպեսզի լոկ դատարկություն/ունայնություն, ու գործնական մարդը կարող է արվեստին նայել որպես թանկ մակերեսայնություն, իսկ վերնախավի կողմից այն կարող է նայվել որպես բուռժուազիայի/էլիտների կյանքի մի մաս>>: 

Էլիտարությունը մարդկանց մեծամասնությանը արգելում է հասկանալու արվեստը:  Քիչ առաջ ես խոսեցի Մեծ Օպերայի մասին:  Մեծ Օպերան հավանական էր դարձել արքունիքի հարստությունների շնորհիվ:  Այդ օպերայի համար հսկայական գումարներ էին ծախսվում քանի որ մոտ 50 տարբեր դրվագներ էին ներկայացվում, իրենց ձիերով ու ձիակառքերով, ձիավորներ, նետեր ու աղետներ, ուխտեր, փղեր, ու որոշ դեպքերում բանակի ամբողջ դիվիզիաներ:  <<Պրոմոդոր>>-ի մեջ նրանք եկեղեցիներ էին վառում, որճես թատրոնի մի մաս, ու հազարավոր մարդիկ էին ներգրավված ներկայացման մեջ:  Ամեն ներկայացում մի քանի տարի էր տևում որ գրեին ու ներկայացումից հետո մի քանի տարի մարդիկ դեռ դրա մասին էին խոսում:  <<Կոստանզա Էֆորթեզիա>> ներկայացումը Եվրոպայում ամենամեծ երաժշտական միջոցառումն էր:  Ներկայացումը առավոտը ութից մինչև մեկն էր տևում ամեն օր, ու այդ ներկայացումը թագավորական/արքունական գանձարանը սնանկացրեց (Հնդկաստանի հեթանոսները թատրոնների ներկայացումներ ունեն որոնք տեղի են ունենում գետի ափին, ու հետո այն տեղափոխվում է մի քաղաքի մեջ, ու այնուհետև մի անտառ և այդպես շարունակ, տարիներով:  Ու սա մի երկիր է որտեղ մարդիկ սովից ու ծարավից մահանում են, մարդկանց մեծ մասը նույնիսկ զուգարան չուներ: Կալկաթայում քաղաքի կոյուղին քաղաքի փողոցներով բաց հոսում է ու շատ հնդիկ երեխաներ այդտեղ են լողանում ու նույնիսկ այդտեղից են ջուր խմում):  Ու իհարկե հետագայում Վագները Բավարիայի Լուդվիգ իշխանին սնանկացրեց իր ներկայացումներով, որի հետևանքով այդ իշխանը իր ազնվականությունից ու իշխանական տիտղոսներից զրկվեց ու վռնդվեց:  Սրանով շատ բաներ էին կործանվում, արվեստը սարքել էին էլիտների լյուքսություն:  Եկեղեցին առանձնացրել էին արվեստից, ու ինչ արվեստ որ եկեղեցին ուներ հիմնականում սենտիմենտալ/մակերեսային արվեստ էր դարձել, կամ էլ, եկեղեցին որոշ դեպքերում արվեստը ամբողջովին մերժել էր: 

Արվեստագետները սոցիալիստ դարձան քանի որ նրանք պետական հովանավորության կարիքը ունեին, քանի որ երբ թագավորները անհետացան արվեստագետները կենտրոնական պետությանը սկսեցին նայել որպեսզի պետությունը իրենց համար հոգ տաներ:  Ու արվեստը դարձավ հեղափոխության մի գործիք, ծառայելով պետության նպատակներին, պրոպագանդա տարածելու նպատակների համար: 

Գործիքը լավ բան է եթե ճիշտ բաների համար է օգտագործվում, եթե մենք գործիքը չսահմանափակենք պետության պրոպագանդայի համար: 

Գործիքները օգտագործվում են որպեսզի երկրի վրա տիրապետություն գործադրեն, ու արվեստը նույնպես այս դերը ունի:  Արվեստը ունի և մարդամետ ուղղություն և աստվածամետ ուղղություն:  Արվեստը տիրապետություն է մեծարում ու պիտի օգտագործվի տիրապետության նպատակների համար (Ինչպես որ Աստված Ադամին/Եվային հրամայեց որ նրանք երկրին տիրապետեն, տիրանան,  Ծննդոց 1.26, 2.5), ինչպես նաև նշելու համար մեր ուրախությունը Տիրոջ ու Իր ստեղծագործության մեջ, ու ավելին: 

Արվեստի բոլոր սահմանումների խնդիրներն այն են որ դրանք արվեստը կյանքից մեկուսացնում են:  Մենք խոսակցությունը չենք մեկուսացնում կյանքից թերևս որ որոշ մարդիկ համր են:  Խոսելը ապրելու կենտրոնական բնագավառ է, ինչպես որ արվեստն է:  Մենք բոլորս խոսելու մեջ ենք ներգրավված, որոշները ավելի հմտորեն քան մնացածները:  Մենք բոլորս ներգրավված ենք արվեստի մեջ, որոշներս ոչ այդքան լավ ձևով, ուրիշները շատ կարողունակ ձևով ու որոշներն էլ արհեստավարժ/պրոֆեսիոնալ ձևով: 

Արվեստագետ բառը նշանակում է մի մարդ որը հմտացած է արվեստի մեջ ու որը արվեստներից մեկի մեջ մասնագիտանում է: Արվեստագետ բառի հոմանիշներն են արհեստավոր, մեխանիկ, բանվոր, աշխատավոր:  Արհեստավոր նշանակում է մի գերազանց աշխատող, գերազանց մեխանիկ:  Հմտացած և գերագույն:  Այս պատճառով է որ քրիստոնյա արվեստագետը պետք է <<արհեստավոր>> բառը օգտագործի, քանի որ այստեղ շեշտը դրվում է հմտության, փորձառության, կրթության վրա, գերազանցության վրա:  Ժամանակին (անգլերեն լեզվով) արվեստագետներին արհեստավոր էին կոչում, որոնք կյանքում կարևոր աշխատանքի բնագավառի մեջ էին ներգրավված:  Նրանք աշխարհից առանձնացված/մեկուսացված չէին իրենց մարգարե համարելով, բայց աշխարհում հասարակակակ կյանքի ու հավատքի մեջ կենտրոնական դեմքեր էին:  Արվեստը այս դերին վերականգնելը հեշտ չի լինի, բայց դա հարկավոր է:  Այն լինելու է կյանքի բոլոր բնագավառների վերականգնման գործի մի մասը, որպեսզի կյանքը վերականգնելով ամեն ինչ Քրիստոսի իշխանության ներքո բերենք:  Քրիստոնեության աղավաղումը չափից դուրս սահմանների է հասել:  Արվեստագետը քրիստոնեական վերականգման գործի մեջ հարկավոր անձ է: 

Մարդը կարող է առանց խոսելու ապրի, նա կարող է ուտի, խմի, քնի, ու կյանքը շարունակի առանց լեզվի շքեղության, բայց այդ ապրած կյանքը զգալիորեն աղքատ կլինի:  Այսպիսի ձևով էլ կյանքը աղքատ կլինի առանց պրոֆեսիոնալ արհեստավորների: 

ՀԳ

Փակագծերի մեջ արված նշումները թարգմանչի նշումներն են: