Douglas Wilson
Ամուսնության Գործադրումը:
(Սովորաբար ամուսին բառը նշանակում է տղամարդ ամուսին կամ կին ամուսին, բայց քանի որ մեր մշակույթում <<ամուսին>> բառը սովորաբար տղամարդու համար է օգտագործվում ու <<կին>> բառը կին ամուսնու համար, ուստի մենք այս բառերը այս իմաստով կօգտագործենք մեր սերտողության մեջ: Ու մեկ այլ բան էլ, սա դժվար սերտողություն կլինի շատերի համար քանի որ հեղինակը պարզ կերպով է խոսում ամեն ինչի մասին ու ամեն ասածի համար Աստվածաշնչական համարներ է բերում: Նրա ուսուցումները աշխարհային հասկացողությունների դեմ է քանի որ Աստծո Խոսքից է: Մարդ կարող է Աստծո Խոսքը կամ ընդունի կամ էլ մերժի):
Ամուսնական խնդիրների մեծ մասը առաջանում է ամուսնության ուխտական բնույթը և Ուխտական Գլխավորությունը չհասկանալուց: Մենք ամուսնության մասին աստվածաշնչորեն չենք մտածում քանի որ ուխտ կոչված բանը աստվածաշնչորեն չենք հասկանում: Պողոսն ասում է որ ամուսինը պետք է կնոջը սիրի այնպես ինչպես որ Քրիստոսը սիրեց եկեղեցուն ու Իրեն զոհեց եկեղեցու համար որպես եկեղեցու ներկայացուցիչ գլուխը: Ուստի ամուսինները պետք է հասկանան թէ Հիսուսը ինչ արեց իր հարսի համար ու դա անեն իրենց կանանց համար: Հիսուսին նմանվելուց առաջ մենք սկզբում պետք է հասկանանք թէ Նա մեզ համար ինչ արեց:
Հիսուսը խաչին գնաց մասնավորապես ու բացառապես Իր հարսին փրկելու համար, փրկագնելու համար, ոչ թէ բոլոր մարդկության համար փրկությունը հավանական դարձնելու համար: Եթե Հիսուսը քո համար մահացավ ապա հնարավոր չէ որ դու Դրախտ/Երկինք չգնաս: Ամուսինները ա՛յս տեսակի արդյունավետ սերը պետք է նմանակեն:
Ամուսինը ռոբոտացված տնօրեն չէ ու ընտանիքի մեջի ամենաբարձրաձայն խոսացողը չէ: Ամուսինը ընտանիքի իշխանությունն է, բայց ինչպիսի՞ն է այս իշխանության բնույթը:
Ընտանիքի գլուխը լինելը չի նշանակում ընտանիքի մեջ բոլորին նեռվայնացնողը, կամ ամեն ինչում իր կամքը առաջ տանողը լինել: Մենք պետք է ձեռբազատվենք ընտանիքի մեջի անհատականություններից (individualism): Ընտանիքի մեջ երկու բաժանված անձեր չկան որոնցից մեկն է միշտ ամեն ինչը որոշում. ընտանիքը օրգանական ուխտական միություն է կնոջ և ամուսնու միջև, ուստի գողական կամ վախեցնող լինելը ուխտական մտածելակերպի մեջ ոչ մի տեղ չունի, բայց միաժամանակ սա տղամարդու իշխանությունը չի նոսրացնում: Քրիստոսը իր աշակերտների հետ գողական չէր վարվում, Նա նրանց ոտքերը լվաց, բայց միաժամանակ Քրիստոսը նրանց Տերն էր (Հովհ 13.13): Ընտանիքում անհատականության վերաբերմունք ունենալը հակա-երրորդական է (սրա մասին բազում անգամներ Երրորդության վարդապետության քննարկումների մեջ ենք ցուցադրել):
Այս բաները իմանալով՝ թէ ինչ է նշանակում ընտանիքի գլուխ լինելը, ամուսինները պետք է որ սկսեն վախ ունենալ: Գլուխ լինել չի նշանակում որ ամեն մի մանրուքի մեջ տղամարդու խոսքն է անցնելու ու տիրելու: Գլուխ լինել նշանակում է (տղամարդ) ամուսինը իր կնոջը չի կարող մեղադրի ամուսնական վիճակի համար: Ինչպես որ Քրիստոսը պատասխանատվություն ընդունեց այն բաների համար որ Ինքը չէր արել, նույն ձևով էլ ամուսինը պետք է կամենա պատասխանատվություն ընդունի այն բաների համար որ իրենց կանայք են անում:
Ամուսնական խորհրդատվությունների ժամանակ ամուսինը հաճախ մտածում է որ <<դե մենք բոլորս մեղավորներ ենք, ես հանցանքի իմ բաժինը ունեմ կինս էլ իրա բաժինը>>: Իհարկե երկու կողմերն էլ մեղք են գործում, բայց նախքան մասնահատուկ մեղքերը քննարկելը ես միշտ զույգերի համար պարզ եմ դարձնոմ այն փաստը որ ամուսնական խնդիրների %100-ը (տղամարդ) ամուսնու պատասխանատվությունն է: Ամուսինը գլուխն է ուստի նա՛ է պատասխանատուն:
Մարմնավոր իմաստությունը ասում է որ <<ամեն հաջողակ տղամարդու մեջքին մի լավ կին է կանգնած>>, իսկ Աստծո Խոսքը ասում է որ <<Ամեն երջանիկ ու հասուն ու աստվածապաշտ կնոջ հետ մի աստվածապաշտ ու հասուն հավատացյալ տղամարդ է ապրում: Երբ Եդեմի Պարտեզում Սատանան Եվային մոտեցավ Ադամը այդ պահին Եվայի կողքին էր կանգնած: Ադամը պետք է օձի գլուխը այդ պահին իր ոտքի տակ ճզմեր ու նրան սպաներ, բայց նա դա չարեց, նա թողեց որ իր կինը խաբնվեր ու մեղք գործեր ու մեռներ: Ադամը իր կնոջը սրբացնելու ու երջանկացնելու փոխարեն թողեց որ Եվան պղծվեր ու վշտանար:
Օրինակ, եթե ես իմ ընտանիքում խնդիր ունենամ ու Հիսուսը գա իմ դուռը թակի, Նա ի՛նձ է հարցնելու որպիսի ինձ հետ խոսի: Ամերիկան հիմնադրվելով ժամանակի ընթացքում Մովսեսական օրենքները Ամերիկայի հասարակության ու օրենսդրական սիստեմների մեջ է մտցվել: Օրինակ, եթե մի 15 տարեկան երեխա իր հարևանի տունն է վառում ու կործանում, ապա այդ երախայի ծնողները պետք է վճարեն իրենց երեխայի արած վնասի համար: Երեխայի ծնողները չեն կարող ասեն որ դա մենք չենք արել մեր երեխան է արել, մեր երեխան անհատ է գնացեք իրանից ուզեք փողը: Ամերիկյան դատարաններում սա չի անցնի: Կամ, եթե քո շունը գնա մեկի ոտքը կծի ու այդ մարդուն վնասի, ապա դու պարտավորված ես մուծելու այդ մարդու բժշկական բոլոր ծախսերը ու իր կորցրած ժամանակի ծախսերը, քանի որ Մովսեսական օրենքը այսպես է պահանջում: Հայաստանում ես երբեք չեմ լսել որ մեկը շան կծելու համար շան տիրոջը դատի տա: Եվ առհասարակ, Հայաստանում դատարանները կարծես թէ ձևական մի բնույթ ունենան, չեն օգտագործվում ժողովրդի կողմից, որը շատ տարօրինակ և ապուշ մի երևույթ է:
Ամուսինները հաճախ իրենց արածների համա՛ր չեն ուզում պատասխանատվություն ընդունեն, ուստի երբ ես նրանց ասում եմ որ նրանք պետք է իրենց չարածների՛ համար պատասխանատվություն ընդունեն, սա նրանց ապշեցնում է: Սա իմ անցկացրած ամուսնական խորհրդատվությունների ժամանակ ամենադժվար բանն է որը ես ուզում եմ զույգերին հասկացնեմ:
Երբ որ տղամարդիկ սա չեն հասկանում նրանք չեն կարողանում նաև հասկանան Հիսուսի արածը: Հիսուսը Իր չգործած մեղքերի համար պատասխանատվություն ընդունեց: Խաչը սա՛ է: Պողոսն ասում է <<Նա/Աստված նրան, որը մեղք չգիտեր, մեղք դարձրեց մեզ համար, որպիսի մենք դառնայինք Աստծո արդարությունը նրանում/Քրիստոսում>> (2 Կորնթ 5:21):
Երբ տղամարդը կնոջն է մեղադրում իր ասածը չանելու համար, ապա մենք պիտի Առաջին Ադամին հիշենք, ու թէ նա մեզ ինչպես ներկայացրեց: Պարտեզում Ադամը իր կնոջն ու Աստծուն մեղադրեց մեղքի մեջ ընկնելու համար (Ծննդ 3:12): Ու տղամարդիք Եդեմի պարտեզի այդ դեպքից սկսված սա են անում մինչև օրս:
Բայց ավետարանը սա՛ է, Ամուսիններ, սիրեք ձեր կանանց այնպես ինչպես Քրիստոսը սիրեց Եկեղեցուն:
Կանայք անհատներ են որոնք Աստծո առջև պետք է իրենց մեղքերը խոստովանեն: Բայց ընդհանուր առմամբ ընտանիքի համար պատասխանատուն գլուխը ամուսինն է: Աստվածաշունչը ուսուցում է որ իշխանությունը նրանց է հոսում ովքեր որ պատասխանատվություն են ստանձնում: Այս պատճառով է Հիսուսն ասում որ եթե ուզում ես մեծ լինել ապա սկզբում պետք է ծառայող լինես: Եթե ամուսինը մեղքաբարդությամբ զբաղվի ապա իշխանությունը յուբկա/փեշ հագնողին կանցնի:
Տանը իշխանություն չունենալու ամուսնու պատճառն այն է որ նա չի կամենում պատասխանատվություն ընդունի: Ընտանիքում խորը արմատավորված խնդիրներ ունենալու համար տղամարդը չպետք է գնա կնոջն ու երեխաներին մեղադրի, նա պետք է գնա ու Աստծուն աղոթի այդ վիճակի համար ու պատասխանատվություն ընդունելով Աստծո առջև իր ընտանիքին ներկայացնի, ասելով <<Հայր, մենք վարի գնացած վիճակի մեջ ենք>>, ու ոչ թէ աղոթելով ասի <<Հայր, նրանք …>>:
Ուխտական ամուսնության մեջ սերը սիրալիրություն է շնորհում, բայց անհավատ տղամարդը ասոմ է <<Ես քեզ սիրում եմ քանի որ գեղեցիկ ես>>, որով նրանք ուզում են նաև ասել <<ու ես կշարունակեմ քեզ սիրել եթե դու շարունակես գեղեցիկ մնալ՝ չչաղանաս, չկնճռոտվես, չճերմակես>>: Անհավատ տղամարդու մտածելակերպը հակա-ուխտային է:
Անհավատների աշխարհի ամսաթերթերի ու շաբաթաթերթերի մեջ հաճախ կնոջը ասում են որ նա՛ է պատասխանատու իր ամուսնուն իր մոտ պահելու համար, նրանց խորհուրդներ տալով թէ ինչ տրյուկներ ու հնարքներ գործադրեն: Բայց այս գործը անհույս է, դեբիլություն է, այն դեպքում երբ աշխարհը լցված է լիքը երիտասարդ աղջիկներով: Կինը դառնում է քառասուն տարեկան, ու բոլոր քսանհինգ տարեկան աղջիկները քսանհինգ տարեկան են, քսան տարի հետո կինը դառնում է հիսուն տարեկան ու դեռ լիքը քսանհինգ տարեկան աղջիկներ կան, որոնք երկու անգամ ավելի թարմ ու ջահել են իր կնոջից:
Մեր փրկագնության մեջ սերն է որ սիրալիրություն է շնորհում: Հռոմ 5.8-ում ասում է որ <<Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց, որ մենք չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեր համար մեռավ>>: Անդուրների հանդեպ Աստծո ունեցած սերն է որ երաշխավորում/ապահովում է նրանց սիրալիրությունը: Ու կինը ինչքան շատ է սիրվում այս ձևով նա ավելի սիրալիր է դառնում:
Քրիստոսի սերը մի սեր է որը պատասխանատվություն է ընդունում ու սիրվածի սիրալիրությունն է ապահովում:
Եթե ուզում ես իմանաս թէ տղամարդը իր կնոջը սիրում է թէ ոչ, ապա տասը տարի հետո նայիր այդ կնոջը իրենց ամուսնությունից հետո: Տղամարդու սերը կնոջը ի՞նչ է անում: Դա կնոջը հյուծում ու նրան կտոր-կտոր է անու՞մ, թէ՞ սերը սիրալիրություն է շնորհում: Եփեսացի 5:26-27-ը ասում է որ Քրիստոսը եկեղեցու համար մեռավ որպիսի <<եկեղեցուն սրբացներ ու մաքրեր, լվանալով ջրով ՝ խոսքով, որպիսի նրան Իր առջև ներկայացներ որպես փառավոր եկեղեցի, առանց բիծ կամ կնճիռ, կամ այդպիսի բաներ, բայց որ եկեղեցին դառնար սուրբ և անարատ>>:
Սա կանանց չի վերածում պասիվ չուչելների: Նրանք էլ անհատ են որոնք Աստծո հետ իրենց հարաբերությունն ունեն, ու նրանք կանչված են որպիսի Աստծո հետ քայլեն որպես սրբեր և Քրիստոնյաներ: Բայց երկու սեռերը ստեղծված են գործելու տարբեր ձևերով. Տղամարդը սկսում/առաջարկում է, կինը պատասխանում է, տղամարդիք զոհաբերում են, կանայք զոհաբերությունն են ստանում, տղամարդիկ իրենց սերն են տալիս, կանայք էլ սիրալիրության մեջ պիտի աճեն: Սրբավարի տղամարդն ու սրբավարի կինը նույնը չեն:
Արդյունավետ Սերը
Եթե ամուսիններն ու հայրերը իրենք իրենց նայեն որպես ուխտական ներկայացուցիչներ, ապա նրանք չեն կարող գնան մի սենյակի մեջ ու դուռը փակելով պոռնոգրաֆիա դիտեն ինտերնետում, առանց դա ազդելու իր ամբողջ ընտանիքի վրա: Ամեն անգամ երբ ամուսինը այդպես է անում նա պետք է մտածի որ <<Մենք բոլորս ենք գնում այդ սենյակ, ու ես իմ կնոջն ու երեխաներին եմ իմ հետ այս սենյակի մեջ բերում>>: Հայրը այդ սենյակ է մտնում որպես իր ամբողջ ընտանիքի ներկայացուցիչ:
Կնոջ համար ամուսնու սերը պետք է արդյունավետ լինի: Շատ ամուսիններ մտածում են որ իրենց կանանց հանդեպ սիրալիր են լինում նրանց անդադար քննադատելով. սա արդյունավետ սեր չէ: Սա քննադատական հոգի է: Ուշադրություն դարձրու որ Իր հարսին արդյունավետ սիրելով Քրիստոսը նրան փոխակերպեց: Քրիստոսի սերը մարմնավորող էր, մարմնավորական էր, Քրիստոսը սերը մարմնավորվեց Եկեղեցու համար մեռնելով: Այս գաղափարի առաջին մասը հեշտ է հասկանալ. Ամուսինը պետք է կամենա իր կնոջ համար մեռնի եթե մեկը իրենց տան վրա է հարձակվում, կամ փողոցում մեկը փորձում է կնոջը կողոպտի: Բայց ամուսինը նաև իր կնոջ համար պետք է ամե՛ն օր մեռնի, ու սա անելու միակ ձևը այն է որ ամուսինը պատասխանատվություն ընդունի այն բաների համար որոնք ինքը չի արել:
Եթե ֆուտբոլի ժամանակ խաղացողներից մեկը սխալ թույլ տալով գնդակը կորցնում է ու նրա թիմակիցը նրա վրա է գոռում, ապա այստեղ երևում է թէ որ թիմն է հաղթելու խաղը: Այս թիմը ոչ թէ դիմացի թմի դեմ է մրցակցում այլ թիմակիցները մեկը մյուսի դեմ են մրցակցում/խաղում:
Ես իմ կյանքում երբեք չեմ հանդիպել մի դեպք երբ ամուսինը աստվածապաշտ պատասխանատվություն է ընդունում ու կինը առիթից օգտվում է, ամուսնուն է օգտագործում եսասեր ձևով: Ես վստահ եմ որ երբեմն այդպիսի բաներ են լինում, բայց ես դեռ դա չեմ տեսել: Աստված կանանց ստեղծել որ նրանք արձագանքող լինեն, պատասխանական լինեն, ու այս պատճառով է Պողոսն ասում <<նա ով որ իր կնոջն է սիրում ինքն իր անձն է սիրում>> (Եփես 5:28):
Որպես կանոն, ընդհանրապես, այն ամուսինը որը իր կնոջն է սիրում մեկին չի սիրում որը պատրաստ է առիթից օգտվի: Շատ կանայք հսկայական սեր են ցուցադրում շատ քիչ քաջալերանքի պայմաններում: Բայց երբ ամուսինը իրականում ձևո՛վ է իր կնոջը սիրում նա հայտնաբերում է որ այդ օրհնանքները իր կնոջը տալով նա իր կնոջից ավելի շատ օրհնանքներ է միշտ ստանում: Նա ով որ իր կնոջն է սիրում ինքը իրեն է սիրում: Կինը միշտ կարողություն ունի ավելի մեծ օրհանքներով պատասխանի: Աստվածապաշտ հավատացյալ կանայք բազմապատկող են:
Իր կնոջը մարմնավորող (սա մարմնականից տարբեր բառ է) ձևով սիրող ամուսինը միշտ իշխանություն կունենա հացի սեղանի մոտ, ու նա կտեսնի որ իր կինը իրեն լսում ու հնազանդվում է: Եթե ամուսինը իր կնոջը արդյունավետ սիրով չի սիրում ապա իր ընտանիքին տված ամեն ուսուցում ու խորհուրդ ադբիտ կանի նրանց ճակատին կպնելով: Ու եթե դու ուզում ես քո ընտանիքին փոխակերպես ապա պիտի կամենաս նրանց համար մեռնես, ու ամուսինը այս ամենը մենակով չի կարող անի: Ամուսինը պետք է Քրիստոսին նայի որը մեռավ, որպիսի կարողանա Քրիստոսին նմանակերպվի, ամեն օր իր խաչը վերցնելով ու Քրիստոսին հետևելով:
Ամուսնական Հարաբերություններում Ընդհանուր Մեղքերը
Հակոբոս 1:21-27
<<Ուստի մի կողմ դրեք ամեն աղտոտություն և կուտակված չարություն և հեզությամբ ստացեք սերմանված խոսքը, որը կարողություն ունի փրկելու ձեր հոգիները: Եղեք խոսքը կատարողներ, և ոչ միայն լոկ լսողներ որոնք իրենք իրենց են խաբում: Քանի որ եթե մեկը խոսքը լսող ու կատարող չէ, նա մի մարդու է նման որը սևեռուն հայացքով իր բնական երեսին է նայում հայելու մեջ: Քանի որ նա ինքն իրեն է նայում ու հեռանալով միանգամից մոռանում է թէ նա ինչպիսին էր: Բայց նա՛ որը կատարյալ օրենքին է նայում՝ ազատության օրենքին, նա դիմանում է, լինելով ոչ միայն լոկ լսող որը մոռանում է, այլ կատարող որը գործում է, ու նա այդ կատարելով օրհնված է: Եթե մեկը մտածում է որ ինքը կրոնական է բայց իր լեզուն չի սանձահարում ու իր սրտին է մոլորեցնում, ապա այս մարդու կրոնը անարժեք է: Աստծո առջև մաքուր և անարատ կրոնը սա է. Որբերին և այրիներին այցելել իրենց նեղությունների մեջ ու սեփական անձը աշխարհից անարատ պահել>>:
Ամուսնության մեջ ընդհանուր մեղքերի թեման այս համարներից սկսեցի քանի որ այս համարները սահմանում են թէ ինչ է նշանակում իսկական Քրիստոնյա լինելը: Աստծո խոսքերով շաղախված Քրիստոնյա լինելու պատճառն այն է որ մենք պետք է ինքներս մեզ կանոնավոր ձևով այդ հայելու մեջ ստուգենք: Մենք հաճախ իրավիճակներին այնքան մոտ ենք որ չենք կարողանում ինքներս մեզ ճշգրտորեն տեսնել, ու մեր մտքերի ու շարժառիթների հետ մենակ լինելով չի նշանակում որ մենք դրանք կարող ենք հասկանալ: Ինչպես Հակոբոսն է ասում այստեղ, Աստծո Խոսքը հայելի է: Երբ մենք մենակ ենք մեր գլխի հետևը չենք կարող տեսնել, մենք պետք է Աստծո Խոսքի հայելու մեջ նայենք որպիսի ինքներս մեզ հասկանանք, որպիսի հապճեպ կյանքի մեջ արագ շարժվելով չմոռանանք թէ մենք ով ենք: Լոս Անջելեսում վերջին 30 տարում իմ հանդիպած ամուսին զույգերի խնդիրներից գրեթե բոլորը այստեղից է բխում: Զույգերը իրենց կյանքը արագացրել են, հանուն փողի, հանուն հարստանալու: Տղամարդն ու կինը վաղ առավոտյան տանից դուրս են գալիս ու գործի են գնում, մինչև երեկոյան ժամը 7-8-ը իրար երես չեն տեսնում, երեխաներին էլ շպրտում են տատիկ պապիկների վրա, կամ պետական աթեիստական դպրոցների մեջ: Նրանք ժամանակ չունեն իրենք իրենց կանոնավոր կերպով Աստծո Խոսքի հայելու մեջ նայեն ու իրենք իրենց քննեն: Իրենց երեխաներն էլ անտեր են մեծանում, ու հետո ծնողները բողոքում են որ երեխաները իրենց չեն ենթարկվում, կամ ամուսինը բողոքում է որ կինը իրեն չի ենթարկվում: Այս մարդիկ իրենք իրենց հսկայական ծախսերի մեջ են գցել ու երբ ասում ես որ կինը պետք է տանը մնա երեխաներին տեր կանգնի, նրանց համար սա ամբողջովին անընդունելի լուծում է: Ու հավատացեք սա միակ լուծումն է: Այս մարդկանցից բոլորը թանկարժեք մեքենաներ են վարում (կինն ու տղամարդը) ու թանկարժեք տների մեջ են բնակվում: Խոնարհ ապրելակերպը նրանց համար անհասկանալի ու անընդունելի գաղափար է: Ու ես կարող եմ ասել որ տասնյակ ամուսնություններ եմ տեսել որոնք ամուսնալուծություններով են վերջացել: Այսպիսի խնդիրը իհարկե փողով չես կարող լուծել: Ամուսնության խորհրդատվություններ անող լավ եկեղեցիների հովիվներն էլ այս զույգերին լուծումները տալով նրանց տեղեկացնում են որ նրանք պետք է այս լուծումները ընդունեն ու դրանք գործադրեն, եկեղեցու հովիվը ժամանակ չունի փչացնելու այն զույգերի վրա որոնք խորհուրդի չեն հետևում ու սիրում են շարունակ մեկը մյուսից բողոքեն: Ու ինչպես Դագլս Վիլսոնն է ասում, այս խնդիրները %100-ով ամուսնու մեղավորությամբ է լինում, որը ընտանիք կառավարել չգիտի կամ չի ուզում ճիշտ բանը անի, նա իր մարմնական մտածելակերպին է հետևում ու ինքն իրեն երկու ոտքով խորը փոսի մեջ նետում: Ու այստեղ ամենա անհասկանալի բաներից մեկն այն է երբ ամուսինը ամսեկան 30 հազար փող է աշխատում ու կինը դեռևս գնում ու աշխատում է, չի ուզում երեխաների հետ տանը մնա ու նեղվի, էն քան որ տնից դուրս գա, ամուսինն էլ անջատված շլանգի պես ոչինչ չի ասում:
Ամուսինների Մեղքերը
Այստեղ մենք ամուսնության մեջ ամուսինների 7 ընդհանրական մեղքերի մասին կխոսենք ու հետո կանանց յոթը մեղքերը կքննարկենք:
- Հրաժարվել (իշխանությունից, պատասխանատվությունից):
Ամենա-առաջին ու հիմնական մեղքը որ ամուսինն է գործում դա այն է որ նա մոռանում է որ ինքը պատասխանատու է ընտանիքի ԲՈԼՈՐ մեղքերի համար: Եթե մենք Միրան ու Սիրան Խաչատուրյանների մեղքերի մասին ենք խոսում, ապա Միրանը պատասխանատու է Միրանի մեղքերի համար, Սիրանը պատասխանատու է Սիրանի մեղքերի համար, ու Միրանը պատասխանատու է Խաչատուրյանների բոլոր մեղքերի համար: Տղամարդը գլուխն է, անկախ նրանից թէ դա նրան դուր է գալիս թէ ոչ, ու նրա առջև դրված միակ ընտրությունը այն է թէ արդյո՞ք նա ուզում է լավ գլուխ լինի թէ վատ գլուխ: Նա չի կարող գլուխ չլինի: Եթե ամուսինը իր ընտանիքին լքելով գնում ու մեկ ուրիշ ընտանիք է կազմում, ապա նրա աթոռը այդ նախկին ընտանիքի մեջ դեռ իշխում է: Նա դեռևս իր ընտանիքին ուսուցում է թէ գլուխ լինելը ինչ է նշանակում, բայց նրա հրաժարումը գլուխ լինելու մասին սուտ մի ուսուցում է տալիս՝ որ այդ գլուխը ստություն է: Ամուսինը չի կարող Քրիստոսի ու Եկեղեցու մասին լուռ մնա: Ամեն օր, ամբողջ օրը, ամեն խոսքի մեջ ամուսինը Հիսուսի մասին է ուսուցում: Նրա ապրած կյանքը կամ ճշմարտություն է կամ էլ սուտ, բայց նա միշտ ուսուցում է: Եթե հայրը ընտրում է որ բացակա լինի, հեռավոր լինի, եսասեր լինի, ապա նա իր ընտանիքին ստեր է սովորեցնում:
Ուխտական գլխավորության (գլուխ լինելու) այս վարդապետությունը/ուսուցումը շատ եսասեր Ամերիկացիների/Հայաստանցիների համար դժվար է հասկանալ, ուր մնաց որ նրանք սա ընդունեն: Ամեն ինչ այնքան է խառնված որ ժողովուրդը նույնիսկ չեն հասկանում թէ հասարակական անձ լինելը ինչ է նշանակում: Հիշենք որ այս առումով Պողոսն ասում է <<Բայց ես ուզում եմ որ դուք իմանաք, որ ամեն մարդու գլուխը Քրիստոսն է, ու ամեն կնոջ գլուխը ամուսինն/տղամարդն է, ու Քրիստոսի գլուխը Աստված է>> (1 Կորնթ 11:3): Եթե դու Քրիստոնյա ես ապա պարտավորված ես իմանալու թէ ինչ է նշանակում Քրիստոսը ամեն մարդու գլուխ լինելը, ու որ Աստված Քրիստոսի գլուխն է, ու տղամարդը կնոջ գլուխն է: Սա ի՞նչ է նշանակում:
Եկեղեցում խորհրդակցության գացող ամեն զույգ մտածում են որ ամեն ինչ 50-50 է, ու ամեն մեկը իր սեփական մեղքերի համար է պատասխանատու, ու եկեղեցու հովիվի գործը այն է որ նա զույգին դա ցույց տա ու նրանց հորդորի որ նրանք կոմպրոմիսներ անեն ու այդ 50-50-ի մեջտեղում հանդիպեն, ինչպես որ տխմար Աննա Մեխակյանն է բեմի վրայից ապուշություններ դուրս տալիս այս առումով, <<կոմպրոմիսներ, կոմպրոմիսներ, կոմպրոմիսներ>>, այսինքն, փոխզիջումներ փոխզիջումներ, ու չգիտես ինչի ա օտար լեզվով ասում այդ բառը: Աննա Մեխակյանը ավելի շուտ հեթանոս աշխարհիկ հոգեբանի խորհուրդ է տալիս քանի որ ինքը Աստծո Խոսքից անգրագետ է: Նրա քարոզները ավելի շուտ ոնց որ ժողովրդական բաժակաճառեր լինեն:
Կարելի է ասել որ ինչ որ ձևով փոխձիջումներ կան, բայց սրա մասին բոլորը գիտեն, բայց կա ուխտական մի հիմնարարական մի ձև որով սա ճիշտ չէ, փոխզիջումը անտեղի է ու անկապ: Ու տղամարդկանց գործած ամենա հիմնական մեղքը սա է. Նրանք հրաժարվում են իրենց ուխտական պատասխանատվությունից:
- Պատճառներ, Պատճառներ, Պատճառներ
Տղամարդիկ հաճախ չեն ուզում տղամարդավարի լինեն: Պողոսն ասում է , <<Արթուն եղեք, հավատքի մեջ հաստատուն կանգնեք, քաջ եղեք, զորացեք>> (1 Կորնթ 16:13): Տղամարդիկ պետք է սովորեն տղամարդ լինեն: Եթե տղամարդիք ընդհանուր առմամբ չունեն տղամարդկային նախաձեռնություն, իշխանութուն, և զոհաբերական պատասպանատվություն, ապա նրանք դա ամուսնության մեջ էլ չեն ունենա: Չամուսնացած տղամարդիկ պետք է հասկանան որ ամուսնությունը չի փոխում այն ինչը որ նրանք կան, ամուսնությունը այդ ամենը խոշոռացնոմ է, նրանք ինչ որ կան այդ ամենը ամուսնությունից հետո խոշոռանում է: Մարդ կարող է մտածի որ ինքը անձնազոհ է քանի որ չամուսնացած, մենակով է ապրում տանը, ոչ մեկի հետ չի վիճում: Բայց եթե նա ամուսնացած է ապա այդ թաքնված եսասիրությունները հոսանքին է միացվում ու ձայնը բարձացվում է մինչև վերջ:
Շատ տղամարդիկ ամուսնության մեջ են մտնում ամեն տեսակի տղամարդկային ցանկություններով, առանց հասկանալու թէ իսկական տղամարդկությունը ինչ է նշանակում: Ուստի, ամենից ավելին տղամարդիկ պետք է պատճառներ բռնելու մեղքից խուսափեն: Սա մասնավորապես փոքր տղաները պետք է սովորեն: Եթե նրանք իրենց տնային աշխատանքը չկատարելու պատճառներ են բռնում, կամ իրենց հանձնարարված տան գործերը չեն կատարում ու պատճառ են բռնում, ապա նրանք իրենց կյանքի սկզբից սովորում են թէ ինչպես խուսափեն պատասխանատվությունից. դրա մեջ մասնագետ են դառնում: Երիտասարդ տղաները պետք է սովորեն որ պատճառներ չբռնեն, նույնիսկ եթե դա լավ պատճառ է: Քանի որ տասից իննը անգամները նրանք լավ պատճառ չունեն, ու պիտի սովորեն թէ ինչպես պատճառներ չփնտրեն: Իրենց ամուսնության խնդիրների համար պատճառներ փնտրող տղամարդիկ իրենց տղամարդավարի չեն պահում:
- Ամուսնական Անհավատարմություն
Այս թեմայով Հիսուսի խոսքերը բոլորին են հայտնի, բայց այդ խոսքերի հոգին մեծ մասամբ անտեսվում է: <<Դուք լսել եք որ հնուց ասվել է որ դուք չպետք է շնություն գործեք: Բայց ձեզ ասում եմ որ ով որ մի կնոջը կրքերով է նայում արդեն իսկ շնություն է գործել իր սրտում>> (Մաթև 5:27-28). (Շնությունը ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն ունենալն է):
Օրենքի մեջ այս տեսակի կիրքը/ցանկությունը նույնը չէ ինչպես որ շնությունն է: Եթե տղամարդը շնություն է գործում ապա կինը օրինական ձևով կարող է նրան ամուսնալուծի: Բայց մինչդեռ Աստծո առջև կիրքն ու շնությունը նույն բաներն են (քանի որ միայն Աստված է կարող սրտերը տեսնի), կիրքը ամուսնալուծության հիմք չի հանդիսանում:
Աստված տեսնում է այն ամենը որի հետ մարդը խաղ ու պար է անում ու իր սրտի ու մտքի մեջ է տանում: Շատ տղամարդիկ իրենց կնոջ դեմ մեղք են գործում փոքր մեղքեր հանդուրժելով, քանի որ նրանք հավատում են որ այդ փոքր մեղքը դրանից ավելի չի մեծանա ու հետևաբար իրենց ամուսնության վրա չի ազդի: Սա նույն բանն է եթե մեկը ասի որ ինքը <<մի քիչ է հղիացել>>: Փոքր մեղքերը միշտ մեծանում են: Եթե դու դա հանդուրժես ապա այն ավելին կպահանջի: Քրիստոնյա տղամարդիկ հաճախ իրենց մտքի մեջ են անհավատարիմ, լինի դա կիսամերկ կամ մերկ աղջիկների նկարներին նայելով, թէ իրենց կանանց ընկերուհիներին նայելով, ինտերնետի մեջ, կինոների մեջ, կամ երազների մեջ մտնելով: Ինչևէ որ դա լինի, Հիսուսը դա արգելում է: Տղամարդիկ պետք է հավատարիմ լինեն իրենց կանանց, այն պատճառով որ Քրիստոսը հավատարիմ է Իր հարսին, Եկեղեցուն:
- Դաժան Դառնություն
Պողոսն ասում է, <<Ամուսիններ, սիրեք ձեր կանանց, ու նրանց դեմ դառնացած մի եղեք>> (Կող 3.19): Եթե տղամարդի մեկի դեմ դառնացած են, դա հաճախ դաժան ձևով է արտահայտվում: Ու տղամարդիկ մեղքաբարդության խաղերի մեջ մասնագետ են: Շատ տղամարդիկ իրենց կրքերի կամ ամուսնական անհավատարմության մեղքը բարդում են իրենց կանանց սեռական պասիվության վրա: Սա նրանից է որ նրանք դառնացած են դարձել իրենց կնոջ արածի վրա: Պողոսը զգուշացնում է որ տղամարդիկ դառնությունների ցուցակ չպահեն ու դա որպես պատճառ բռնեն զայրույթով պոռթքվելու համար: Ամուսինները իրավունք չունեն իրենց մեղավոր պահվածքի համար արդարանան իրենց կանանց արած կամ չարածով:
- Չորագլուխություն
1 Պետրոս 3.7-ում ասում է որ <<Ամուսիններ, նույն ձևով նրանց հետ ապրեք հասկացողությամբ, կնոջը հարգանք տալով, կնոջը որպես մի դյուրաբեկ անոթի հետ վարվելով, որ լինելով որպես կյանքի շնորհի ժառանգակիցներ, որպիսի ձեր աղոթքներն արգելք չլինի>>:
Ես այստեղ ուզում եմ կենտրոնանամ <<նրանց հետ հասկացողությամբ ապրեք>> խոսքի վրա: Կանայք բարդ էակներ են, և Պետրոսը ամուսիններից պահանջում է որ նրանք իրենց կանանց ուսումնասիրեն: Աստծո Խոսքը ամուսիններից պահանջում է որ նրանք խորհեն իրենց տեսած ու արած բաների հետևանքների մասին: Տղամարդը չի կարող ասի որ ինքը շատ երկար ժամանակ չամուսնացած է մնացել և ուստի դա իրա մոտ մշտական վիճակ է դարձել ու նա իր կնոջը այդ պատճառով չի կարողանում հասկանա: Երկար տարիներ իրար հետ ապրելուց հետո կանայք երբեմն իրենց ամուսիններին անակնկալի են բերում, ու տղամարդն էլ իր կնոջն է անակնկալի բերում, լավ կամ վատ ձևով: Իրար հետ ապրողները մեկը մեկին երբեմն անակնկալի են բերում քանի որ ժամանակի ընթացքում տարբեր բաներ են դուրս գալիս իրանց մեջից:
Քրիստոսի արյունով փրկագնված ամուսիններից Աստծո Խոսքը պահանջում է որ նրանք իրենց կանանց հետ հասկացողությամբ ապրեն, գիտելիքով ապրեն: Սա նշանակում է որ նրանք պետք է խելամիտ լիներ երբ հարցը իրենց կանանց վերաբերմունքներին է վերաբերում: Աստծո Խոսքը ամուսնուն իրավունք չի տալիս որ նա ասի որ ինքը չգիտեր որ իր կինը այսպես կամ այդպես էր մտածում կամ զգում: Եթե ամուսինը աշխատանք չի տանում հասկանալու թէ նա ինչպես է զգում ապա դա ամուսնու անհնազանդությունն է, ոչ թէ կնոջ: Ի միջի այլոց, մեկին հասկանալու համար ժամանակ և գործ է պետք: Եթե կինն ու տղամարդը առավոտից մինչև երեկո տանը չեն ու ամեն մեկը տարբեր վայրերում է գտնվում, ապա նրանք կարող են մոռանան կարող են իրար հասկանալու հաջողության հասնեն: Մարդ արարածը բարդ է ու հասկանալու համար ահագին ժամանակ է պետք ներդնել:
- Անբավարար Մատակարարում
Պողոսն ասում է, <<Բայց եթե որևէ մեկը իրենների համար չի տրամադրում, մանավանդ իր ընտանիքի համար, ապա նա հավատքը ուրացել է ու անհավատից ավելի վատն է>> (1 Տիմոթ 5.8): Աստծո առջև տղամարդը պատասխանատու է որպիսի իր ընտանիքի համար տրամադրի: Ամուսինը չի կարող իր գործատերին կամ պարագաներին մեղադրի գործի ձախողման համար: Աստվածաշունչը ասում է որ տղամարդիկ պետք է տրամադրեն, վերջ, ու ոչ մի արդարացում չկա թէ նրանք ինչու չեն տրամադրում ընտանիքի կարիքների համար: Եթե տղամարդիկ սա չանեն ապա սա հավասար է հավատքը ուրանալուն:
Այս ուսուցումը որոշների համար դաժան ու սառնասիրտ կթվա, քանի որ սա հաշվի չի առնում կյանքի անկանխատեսելի հանգամանքները: Բայցևայնպես, այս համարում <<մատակարակարել>> բառը Հուներեն բնագրերում նշանակում է <<նախապես տեսնել>>: Տրամադրելու գործը իր մեջ ներառում է ապագային նայելը և կանխատեսելը, թէ ինչ կարող է պատահի: Մարդ չպետք է ինքն իրեն այն իրավիճակի մեջ գտնի երբ մի օր գործերը լավ են գնում ու մեկ օր էլ հիվանդանոցի մի մեծ ծախս է բացվել, կամ էլ ավտոն է փչացել ու սարքելու փող չկա: Անսպասելի բաները միշտ են պատահում ու որոշ մարդիկ դրանք նախապես կանխատեսում են իսկ որոշները ոչ: Չկանխատեսողները նրանք են ովքեր իրենց ընտանիքի կարիքների համար չեն տրամադրում:
Իհարկե մենք հասկանում ենք որ հազվադեպ դեպքերում ահավոր մեծ ձախորդություն է պատահում որը ամուսնի մեղքով չէ, ու այդ դեպքերում բարեկամները կամ Եկեղեցի՛ն պետք է մեջտեղ գա ու պաշտպանի այն մարդկանց ովքեր իրենց կառավարությունից դուրս իրավիճակների մեջ են ընկել: Առողջ բողոքական եկեղեցիներում հատուկ <<սարկավագների ֆոնդ>> կոչված բան գոյություն ունի որը այս մարդկանց համար է (հայկական եկեղեցիներում մարդիկ զլանում են իրենց հովիվին կերակրեն ուր մնաց մի առանձին սարկավագների ֆոնդին փող տան): Բայցևայնպես, վատ վիճակների մեծ մասը մարդու խելքից է լինում ու նրա չնախապատրաստվելուց: Այստեղ մեկ բան էլ նշենք: Վերը նշված համարում խոսում է կարիքների մատակարարման մասին ոչ թէ ցանկությունները իրականացնելու մասին: Կարիքն ու ցանկությունը երկու տարբեր բաներ են: Տուն-տեղ-ուտելիք-խմելիք էլեկտրականություն սառնարան ունենալը կարիք է, ցանկություն չէ: Մեկ միլիոն դրամ կամ ավելին ծախսելով Սև ծով կամ Դուբայ երկու շաբաթով զբոսանքի գնալը կարիք չէ, ցանկություն է: Իսկ ինչ վերաբերում է <<աշխատանք չգտնելուն>> ապա կարող եմ ասել որ սա անհեթեթ արտահայտություն է: Աշխատանք միշտ կա ամեն երկրում, աշխատել կամեցողի համար: Ես բարձրագույն համալսարան եմ ավարտել ու երկար տարիներ իմ ձեռնարկությունն եմ ունեցել աշխատողներով: Օրերից մի օր ձեռնարկությունը կորցրեցի ու ահագին ժամանակ տաքսի էի քշում մինչև մի նոր ավելի եկամտաբեր գործ գտա դասեր վերցնելով ու բիզնեսային սեմինարների մասնակցելով ու մարդկանց հետ ծանոթանալով, ու այդ ամենը ֆինանսավորում էի իմ տաքսու գործով: Ես նույնիսկ ռեստորանի զուգարան եմ մաքրել որպես աշխատանք: Երկար ժամանակ գործազուրկ մնացող մարդը ծույության մեղքի մեջ է ապրում:
- Ծուլություն
Մարդիկ չպետք է ծուլության տրվեն: Մարդը աշխատելու համար է ստեղծվել, նույնիսկ մեղքի մեջ ընկնելուց առաջ (Ադամը շաբաթը 6 օր աշխատում էր): Շաբաթը, մեկ օրը չաշխատելու հրամանի մեջ այն ակնարկն է արվում որ մարդը պետք է 6 օր աշխատի: Այսօրվա շատ փոքր ու պատանի տղաները այնպիսի սովորություններ են սովորում որը քսան տարի հետո իրենց ընտանիքի ու երեխաների համար ողբերգություն է բերելու: Լինի դա մտային ծուլություն թէ տան աղբը թափելու ծուլություն, այսպիսի տղաները աղքատության ճանապարհն են սովորում:
<<Ծույլ ձեռքով գործողը աղքատանում է, բայց ջանասերի ձեռքը հարստացնում է>> (Առակ 10.4): Եթե մի մարդ ծույլ ձեռք ունի ու դրա պատճառով աղքատանում է, ապա այդ աղքատությունը միշտ նաև իր ընտանիքին է այցելում: Աշխարհը այսպես է աշխատում: Ծույլ մարդիկ ուրիշներին աղքատացնում են: Ամուսինները պետք է տքնաջան աշխատեն ու ավելի ու ավելի արդյունավետ դառնան, ավելացնելով իրենց վարձքը և հարստությունը: Իհարկե սա մի բան է որը ծնողական պատասխանատվության տակ է ընկնում, քանի որ ծնողն է որ պիտի այնպես անի որ իր երեխան փոքր ժամանակվանից մի արվեստ կամ/ու կրթություն սովորի: Եթե քո երեխան 12 տարի պետական դպրոց է հաճախել ու 17 տարեկանում ոչ արվեստ գիտի ու ոչ էլ աշխատելու սովորություններ ու էթիկա ունի, ապա նա մեծ հավանականությամբ ձախողված մարդ է դառնալու իր կյանքի երկար տարիներին: Իմ ձեռնարկությունում ես ամենամեծ սխալը թույլ տվեցի երբ դպրոցը նոր ավարտած պատանիների վերցրեցի գործի, որոնք ոչ գործի փորձառություն ունեին ու ոչ էլ աշխատանքային բարոյականություն: Գործի ընթացքում լեզվիս վրա մազ էր աճել նրանց զգուշացնելով որ գործի ընթացքում YouTube կամ Facebook չնայեն ու իրենց ընկերներին հեռախոսներով չգրվեն: Նրանք նաև առավոտը միշտ ուշացած էին գալիս գործի, իրենցից վերև նստածի հանդեպ հարգանք չունեին, գործի վրա չէին կարողանում կենտրոնանային, ու երբ հաճախորդները հեռախոսով զանգում էին այս պատանիները հսկայական դժվարություն ունեին նրանց հետ խոսելու և ընդհանրապես իրենց տարիքից տարբեր մարդկանց հետ շփվելու: Այս պատանիների ծնողները ոչ մի ծնողություն չէին արել ու ես սրանց հետ պետք է մի քանի տարի ծնողություն անեի որպիսի աշատանքային էթիկա ու փորձություն ձեռք բերեին: Ոչ մի ձեռնարկություն ժամանակ ու ռեսուրսներ չունի ուրիշի երեխաներին ծնողություն անելու: Նրանք ծնողություն անելու գործի մեջ չեն:
Կանանց Մեղքերը
- Անհարգալից Վերաբերմունք
Պողոսն ասում է, <<Բայցևայնպես, թող ձեզնից բոլորը մասնավորապես այնպես սիրի իր կնոջը ինչպես իրեն է սիրում, ու կինը պետք է իր ամուսնուն հարգի>> (Եփես 5.33): Շատ կանայք այնպես են հավատում ու հասկանում որ ամուսինը պետք է իր կնոջը անպայմանականորեն սիրի, բայց այս նույն կանայք դժվարանում են իրենց ամուսիններին անպայմանականորեն հարգեն: Աստվածաշունչը չի ասում որ ամուսինը պետք է իր կնոջը սիրի եթե կինը սիրալիր է, ու նաև չի ասում որ կինը պետք է իր ամուսնուն հարգի երբ ամուսինը հարգանքի է արժանի:
Մասնավորապես, չամուսնացած կանայք երբեք չպետք է մտածեն որ մի տղամարդու հետ ամուսնան որին նրանք չեն հարգում, քանի որ հենց ամուսնանան նրանք պարտավորվա՛ծ են ամուսնուն հարգել, անկած նրանից թէ այդ տղամարդը հարգանքի արժանի է թէ ոչ: Քո ամուսինը հաստատ որոշ ձևերով թերություններ ունի որը դու ճշգրտորեն նկատել ես, բայց համենայն դեպս դու նրան պիտի հարգես: Մեր սերունդը կանանց հանդեպ անպայմանական սիրո մասին է խոսում, բայց գրեթե ոչ ոք չի սիրում կանանց կողմից ամուսինների հանդեպ անպայմանական հարգանքի մասին խոսի: Այս մարդիկ փոխադարձության վարդապետության մասին ոչինչ չգիտեն:
Քրիստոնեական ամուսնության գրքերի ամենաշատ գնողները կանայք են (Ամերիկայում), տղամարդիկ չեն: Կանայք են որ այդ գրքերը գնում են, տուն են տանում, ու տան մեջ այստեղ այնտեղ են դնում որ իրենց ամուսինները նկատեն ու կարդան: Ու այս կանայք այս գրքերը կարդում են իրենց ամուսինների դեմ դառնություն ունենալու պատճառով, ոչ թէ իրենք իրենց մեղքերը տեսնելու նպատակով, ոչ թէ իրենց <<անձի ինքնակատարելագործման>> պատճառով: Այս գրքերը մեծ մասամբ ապուշ գրականություն են, գրված անուղեղ կիսա-քրիստոնյա հեղինակների կողմից (որոնցից Ամերիկայում լիքն են), որոնք այս կանանց ասում են այն ամեն բաների մասին որոնք իրենց ամուսինները պիտի անեն ու չեն անում: Ու վերքի վրա աղ լցնելով ամուսինը չի ուզում այդ գիրքը կարդա:
Պողոսն ասում է որ սերը սխալ գործած բաների պատմություն չի պահում, հիշաչար չէ (1 Կորնթ 13.5): Եթե քո ունեցած ամուսնության գրքերը քո ամուսնու սխալների ցուցակ են, ապա դրանք պիտի անմիջապես զիբիլի ամանի մեջ նետես: Ամուսինը պետք է անի այն ինչը որ Աստվա՛ծ է նրան ասում որ անի, նրա կինը չէ՛ որ պետք է ամուսնուն տա նրա մեղքերի ցուցակը: Եթե ամուսնության գրքերը կամ Կյանքի Խոսք եկեղեցու ապուշ քարոզիչների կովային բարբաջանքները կնոջը դրդում են որ նա իր ամուսնու հանդեպ հարգանք չունենա, ապա կինը պետք է դրանք բոլորը զիբիլի մեջ նետի ու սկսի ամուսնուն հարգի այն ձևով որ Աստված է նրան ասում որ հարգի:
- Զայրույթ / Վրդովմունք
Պողոսն ասում է, <<Նպանապես, դու՛ք ամուսիններ, ձեր կանանց հետ հասկացողությամբ ապրեք (գիտելիքով ապրեք), հարգանք ցույց տալով կնոջը որպես դյուրաբեկ անոթի, նրանց պատվեք որպես կյանքի շնորհի ժառանգակիցներ, որպիսի ձեր աղոթքներին արգելք չլինի>> (1 Պետր. 3.7): Այստեղ Պետրոսը չի բացատրում թէ ինչ տեսակի դյուրաբեկության/թուլության մասին է գնում խոսքը, սա կարող է ուղղակի ֆիզիկական/մարմնական թուլության մասին լինի, կամ կարող է կնոջ կանացի զգայունության՝ զգացողականության մասին խոսա:
Բայցևայնպես որոշ մարդիկ սխալ կերպով այս համարից այն են հասկանում որ սա նշանակում է որ եթե կինը իրա ամուսնու արածից վիրավորվել է, ապա կինը իրավունք ունի վիրավորվելու: Բայց աստվածաշունչը ուսուցում է որ վիրավորվելը այնքան մեղք է ինչքան որ վիրավորելն է: Շատ հաճախ մարդիկ վիրավորում են չմտածված ձևով, ոչ դիտավորյալ ձևով, բայց վիրավորվողը տարիներով զայրույթ է պահում իր մեջ դրա պատճառով, որը այդ վիրավորվելը դարձնում է ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՄԵՂՔ: Այդ զայրույթը պահելն ու փայփայելը Աստծո դեմ մեղք է, նույնիսկ եթե վիրավորանքը իրական է եղել որը այդ ամեն զայրույթն ու մշտական լարվածությունն է սկսել:
Պողոսն ասում է, <<Թող որ բոլոր դառնությունները, կատաղությունը/ագրեսիվությունը, զայրույթը, աղաղակը և հայհոյությունը (քֆուրներ իրար դեմ) վերանա ձեզնից, իր ամբողջ չարությամբ հանդերձ>>(Եփես 4.31): Աշխարհում երկու տեսակի մարդիկ կան, վիրավորողներ և վիրավորվողներ, ու դրանք հաճախ տղամարդիկ ու կանայք են, համապատասխանաբար: Տղամարդիկ անմիտ են, ու կանայք այդ անմտությունից վիրավորվում են: Մենք պետք է մեկս մեկի հանդեպ մեղմ և ներողամիտ լինենք, ու այս մեղմությունը պետք է երկուկողմանի լինի: Եթե ամուսինը կնոջ դեմ մեղք է գործել, շատ հավանական է որ նա իր կնոջ դեմ այդքան մեծ մեղք չի գործել ինչքան մեծ մեղք որ կինն է գործում նրանից վիրավորվելով: Ինչպես որ Աստված է հանուն Հիսուսի մեր բոլորի մեղքերը ներել, կանայք էլ պետք է պատրաստ լինեն իրենց ամուսիններին ներեն, թողնելով որ սերը ծածկի այդ ամենը: Բարի և մեղմասիրտ եղիր, մինչ ամուսինդ փորձում է ներողություն խնդրել սովորել:
Տղամարդիկ հակված են դաժան դառնության մեջ մնալ, իսկ կանայք հակված են ջղային դառնության մեջ մնալ: Տղամարդիկ կարիք ունեն ներողություն խնդրելու, իսկ կանայք պետք է վերջ տան իրենց անդադար նվնվոցներին:
- Մեղադրող Հոգի Ունենալը
Հոբ 2.7-10-ը այսպես է ասում, <<Ուստի Սատանան Աստծո ներկայությունից գնաց ու Հոբին հարվածեց ցավոտ վերքերով իր ոտքի տակից մինչև իր գլխի կատարը: Ու Հոբը կավե ամանի մի կտոր առած ու մոխրի մեջ նստած իրեն դրանով էր քերում: Նրա կինը նրան ասաց <<Դու դեռ քո առաքինությունն ես պահու՞մ, Աստծուն հայհոյիր/անիծիր ու մեռի՛ր>>: Բայց Հոբը նրան ասաց, <<Դու հիմար կանանց պես ես խոսում, ուրեմն մենք պիտի Աստծուց միայն բարի՞ք ընդունենք և չարիրքը չընդունե՞նք>>, ու այս ամենի մեջ Հոբը իր շուրթերով չմեղանչեց>>:
Գոյություն ունի մի աստվածաբանական հավատք որի համաձայն այս հավատացյալները Աստծուն իրենց մարդկային պատկերով են կերտում ու ասում են որ Աստված պետք է միայն ուրախ բաներ անի մեզ համար ու Նա երբեք չպետք է դժբախտություն ստեղծի/բերի: Սա Կյանքի Խոսքի եկեղեցիների, հիսունականների ու բոլոր խարիզմատների տխմար հավատքն է, ու ցավոք սրտի նաև շատ ավետարանչական եկեղեցիների:
Աստվածաշունչը պարզ կերպով ուսուցում է որ ամեն դժբախտությունը Տիրոջից է, <<Մի՞թէ շեփոր պիտի հնչի քաղաքում ու մարդիկ չպետք է վախենան: Մի՞թէ քաղաքում չարիք լինելու դեպքում Տերը չէ դա անողը>> (Ամովս 3.6):
Որոշ մարդիկ Աստծուն միայն ուրախ դեմքով են ուզում պատկերացնեն. մի Աստված որը փափուկ բարձեր ու փափկամազիկ կատուներ է ստեղծում, ոչ թէ մի Աստված որը կույրացնող լույսի մեջ է բնակվում, որը ահավոր է Իր վեհության մեջ: Այսպիսի <<մշտապես ուրախ>> աստվածը հիմար կանանց աստվածն է որի մասին Հոբն է խոսում, սա Կյանքի Խոսք եկեղեցու Աստվածն է, ու այս պատճառով է որ այդ եկեղեցին հիմար կանանցով է լցված: Ինքնասիրություն ունեցող բանական տղամարդիկ սովորաբար խուսափում են Կյանքի Խոսքի տեսակի եկեղեցիներ հաճախելուց:
Հաճախ տղամարդիկ հազար ու մի գայթակղություններով են պաշարված դժվար օրերին, ու երբ նրանք օրվա վերջում գործից տուն են գալիս, դռնով ներս մտնելով հանդերձ իրենց կինն է նրանց վրա հարձակվում: Հաճախ տղամարդիկ օրվա բոլոր գայթակղությունները դիմադրում են մինչև տուն հասնելը, ու երբ իրենց կինը այդ գայթակղությունների կույտին մեկ այլ մեղադրանք է նրանց ներկայացնում նրանք ափերից դուրս են գալիս: Այս դեպքում այս կանայք Հոբի կնոջ պես են, իրավիճակը ճիշտ չդատելով նրանք թերանում են իրենց ամուսիններին դրական ձևով ծառայեն:
- Փոքրիկ Օգնականի Սինդրոմը (հիվանդություն)
Առակաց գրքում ասում է որ հիմար կինը իր տունը իր ձեռքով է քանդում: Կանայք սա կարող են իրենց ընտանիքներին անեն, ու Հոբի կնոջ պես նրանք կարող են իրենց լեզվով սա անեն: Պողոսն ասում է, <<Տղամարդը չէր որ կնոջ համար ստեղծվեց, այլ՝ կինը տղամարդու համար>> (1 Կորնթ 11.9): Կանայք իրենց տղամարդկանց են տրվել օգնական լինելու համար, ու ոչ թէ Սուրբ Հոգու փոքրիկ օգնականը լինելու համար: Ամուսինը կնոջ ռեմոնտի նախագիծը չի:
Երբ ամուսնությունը պատշաճ կերպով է գործում այդ դեպքում տղամարդը կնոջ խորհուրդը կուզի լսել իսկ կինն էլ հնարավորություն կունենա խորհուրդ առաջարկելու, առանց անարգալից լինելու: Բայց երբ ամուսինը խորհուրդ չի հարցնում, ապա այս պահին է որ շատ կանայք սկսում են նվնվալ ու ամուսնուն անդադար զզվացնել մինչև ամուսինը իրենց լսի: Կանայք հենց այնպես մի օր չեն զարթնում ու որոշում որ իրենց ամուսիններին դիտավորյալ խենթացնեն: Կանայք մտածում են որ իրենք իրենց ամուսնուն օգնում են, բայց իրականում նրանց խելագարության են հասցնում: Եթե դու մեղավոր ես ամուսնուդ զզվացնելու մեջ ապա մեղքդ խոստովանիր ու դադարեցրու դա անելուց:
- Սեռական Պաշտպանության Պակաս
Պողոսն ասում է, <<Բայցևայնպես, պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինը ունենա, ու ամեն կին էլ իր ամուսինը>> (1 Կորնթ 7.2): Պողոսն այստեղ ուսուցում է որ գայթակղություններով լցված աշխարհում ամուսնության նպատակներից մեկը սեռական անբարոյականությունների դեմ պաշտպանություն տրամադրելն է: Որոշ քրիստոնյա կանայք այս բնագավառում իրենց ամուսինների համար ոչ թէ օգնական չեն այլ նաև իսկական գայթակղության քար են:
Կինը տղամարդուն է տրվել որպես սեռական անբարոյականությունների դեմ պաշտպան: Ամուսնության մեջ պատշաճ սեռական ակտիվությունը չի որոշվում մեր մշակութային ընդունված չափանիշներով, ու ոչ էլ սահմանվում է հիսունական եկեղեցու ժողովրդի ծայրահեղական գեր-պահպանողական տեսակետներով: Շատ կանայք ամուսնությանը ռոմանտիկ, սենտիմենտալ ձևով են նայում ու ամուսնության մեջ են մտնում չսպասելով որ իրենց ամուսինը իրենց հաճախ կառաջարկի սեռական մտերմություն: Բայց ամուսնության էությունը ուխտական միություն է որը սեռական հարաբերության շուրջ է պտտվում (???): Ամուսինը պարտավորված է մտային հավատարմություն պահպանելու, նա պարտավորված է իր աչքերի համար՝ գայթակղիչ բաներին չնայելու համար, անկախ նրանից թէ իր կինը ինչքան սեռական ակտիվություն է դրսևորում նրա կյանքում: Բայցևյանպես, քրիստոնա կնոջ պատկերը ոչ հիսունական եկեղեցու երկար փեշ հագնող աղջիկներն են ու ոչ էլ դուրս ընգած դերասանուհիները: Քրիստոնյա կնոջ մոդելը Երգ Երգոցի մեջի Սունամացի կինն է:
- Կեղծ Հնազանդություն
Պողոսն ասում է որ կանայք պետք է իրենց ամուսիններին ենթարկվեն ինչպես որ Եկեղեցին է ենթարկվում Քրիստոսին (Եփես 5.22), բայց շատ կանայք չեն հասկանում թէ ենթարկվել ինչ է նշանակում: Նրանք հոգնած են որոշումներ կայացնելու ծանրությունից ու ուզում են որ ամուսինը նախաձեռնությունը իր ձեռքը վերցնի: Բայց իրականում այս կանայք ուզում են որ ամուսինը անի այն ամենը որը կանայք էին անում նրա համար ու որ ամուսինը միայն այնպիսի որոշումներ կայացնի որոնց հետ նրանք համաձայն են: Այս կանայք ուզում են որ այլևս տան առաջնորդության ծանր գործը չանեն, բայց ուզում են որ իրենց ամուսի՛նը նույն որոշումները կայացնի որ նրանք (կանայք) էին կայացնում երբ իրենք էին առաջնորդում իրենց ընտանիքին:
Կինը իր ամուսնուն չի ենթարկվում երբ իր ամուսինը միայն ա՛յն բաներն է անում որոնց հետ կինը համաձայն է: Երբ որ ամուսինը կնոջը դրսում կնոջ սիրած ռեստորան է տանում հաց ուտելու ու կինը ամուսնուն <<ենթարկվելով>> նրա հետ գնում է, այս դեպքը կնոջ հնազանդության նշան չէ, սա հնազանդության օրինակ չէ: Բայց երբ ամուսինը մի որոշման է եկել որի հետ կինը համաձայն չէ ու կինը մտածում է որ այդ որոշումը հիմարություն է, նույնիսկ որ հավանական է որ ամուսինը սխալ որոշում է կայացնում, հենց այստե՛ղ է հնազանդությունը կիրարկվում, երբ կինը ամուսնու որոշումը ընդունում է:
Շատ կանայք ուզու՛մ են որ այնպես երևա որ նրանք իրենց ամուսիններին ենթարկվում են, բայց նրանք իրականում չե՛ն ուզում որ իրենց ամուսինը առաջնորդի: Նրանք ուզում են որ իրենց հարևանն ու բարեկամները դա տեսնեն` որպես շոու, ու նրանք սիրում են որ իրենց գովաբանում են <<խելոք կին>> լինելու համար, բայց նրանք չեն կամենում դրա զոհողություններն անեն: Աստվածապաշտ ամուսինը պատասխանատվություն կստանձնի ու իր կնոջ խորհուրդը կհարցնի, բայց սա չի նշանակում որ ամուսինը կանի այն ամենը որը իր կնոջ սրտով է: Ամեն հարցում իր կնոջ սրտով շարժվող տղամարդը իսկական շլանգ է, նա իրականում իր կնոջը չի սիրում: Հայաստանում 1980-ականների սկիզբներին մեր թաղամասում մի երիտասարդ տղամարդ կար որը իր գեղեցկուհի մոդել կնոջ հետ տուն գալուց մեքենայից իջնելուց, նրա կինը դուռը չէր բացում որ դուրս գար: Ամուսինը մեքենան կանգնացնում էր շենքի դեմ, մեքենայից դուրս էր գալիս ու գնում էր կնոջ դուռն էր բացում, կինը իջնում էր ու հետո էլ կնոջ դուռը փակում էր: Սա ինքնասիրություն չունեցող տղամարդ էր, կատարյալ դամսկի արարած: Թաղի ժողովուրդը այս ապուշ զույգի վրա ծիծաղում էին քանի որ պարզ երևում էր որ ամեն ինչ թատրոն էր: Հիմա 2023 թիվն է, ու այդ տղամարդը իր 7-րդ ամուսնության մեջ է արդեն: Այս տղայի աթեիստ-կոմունիստ ծնողները իրենց տղային սովորացրել էին թէ նա ինչպես գնա ու ամենաբարձր համալսարաններում բարձրագույն կրթություն ստանա, բայց չէին սովորացրել թէ նա ինչպես տղամարդ դառնա կամ հասարակության մեջ ինքն իրեն տղամարդու պես պահի:
- Ծակ Խողովակ
Առակներ 19.13բ-ում գրված է որ << … կնոջ վեճերը անդադար կաթկթոցի նման են>>: Աստծո Խոսքն ասում է որ չամուռ եղնող կինը որը չի դադարում վիճելուց նման է անդադար կաթող կռանթին, կամ ծակ խողովակին: Սա չի նշանակում որ զույգերը չեն կարող երկար-բարակ քննարկումներ ունենալ, նրանք նույնիսկ կարող են իրար հետ չհամաձայնվեն:
Բայցևայնպես եթե կինը իր ամուսնության մեջ խնդիրներ է ունենում ապա նա չպետք է սպասի որ ամուսինը այդ ամենը դզի: Կինը չի կարող ամուսնու հնազանդությունը կառավարի, ուստի նա պետք է ինքը իրեն սկսի հնազանդվի: Մեծ հավանականությամբ եթե կինը մշտապես իր ասածներն է ուզում առաջ տանի ու ամուսինը նրան չի պատասխանում, ապա ամուսինը շատ վաղուց է նրան դադարել լսելուց: Ամուսինը չգիտե թէ ինչպես լուծի այդ մասնահատուկ հարցը ուստի նա իր կնոջ ասածներին այլևս չի լսում: Սա ամուսնու կողմից մեղավոր, փախուստային վերաբերմունք է, բայց կինը կարո՛ղ է իր ամուսնու վրա դրած գայթակղությունը թեթևացնի: Կինը սա կարող է անի ամուսնու ականջին անդադար չամուռ դառնալու փորձերին վերջ տալով:
Սա Դագլս Վիլսոնի գրքի երկրորդ գլուխի շուրջ իմ պատրաստած սերտողությունն է, սա ութ գլխից բաղկացած գիրք է, հնարավորության դեպքում մնացած գլուխներն էլ կքննարկեմ ու այստեղ կդնեմ: Գլուխները հետևյալն են:
- Ուխտական Ամուսնության Իմաստը
- Ամուսնության մեջ ընդհանուր մեղքերը
- Աստվածապաշտ ամուսնու բնութագիրը
- Աստվածապաշտ կնոջ բնութագիրը
- Ուխտական ընտանիքը
- Ընտանիքի ընդհանուր մեղքերը
- Աստվածապաշտ ծնողների բնութագիրը
- Աշխարհայացքային Ծնողություն