Աստվածաշնչական Մկրտությունը.  Մկրտության Իմաստն ու Նպատակը  – Մաս 1

Greg Bahnsen

(Այս սերտողության մեջ <<եկեղեցու խորհուրդներ>> ասելով նկատի ունենք երկու բաներ՝ Մկրտությունը և Հաղորդությունը, որոնք նաև կարելի է անվանել ծեսեր)

Մկրտությունը մի թեմա է որը մինչև այսօր խորը քննարկման չի ենթարկվել հայ ավետարանչական եկեղեցիներում:  Կան մկրտության երկու ձևեր որոնք կոչվում են հավատա-մկրտություն և մանկա-մկրտություն (Credo-Baptism և Paedo-Baptism):  Ընդհանուր առմամբ, Հավատա-մկրտությունը այն է երբ միայն չափահաս հավատացյալին են միայն մկրտում, իսկ մանկամկրտությունն այն է երբ և՛ հավատացյալի մանուկներին են մկրտում և՛ չափահասներին որոնք նոր են հավատացյալ քրիստոնյա դարձել ապաշխարելով ու վերստին ծնունդ ստանալով:  Միգուցե հավատա-մկրտությունը մի քիչ խառնաշփոթություն առաջացնող բառ է քանի որ մանկա-մկրտականները նաև հավատա-մկրտությանն են հավատում, նրանք նաև չափահասներին են մկրտում որոնք երբեք չեն մկրտվել:  Մեր այս սետրողությունների շարանը երեք մասից է բաղկացած, սա առաջին մասն է: 

Ավետարանչական եկեղեցիները, լինեն դրանք ադվենտիստեր, բապտիստներ, խարիզմատ-հիսունականներ և այլն, բոլորը հավատա-մկրտական են, նրանցից ոչ ոք մանկամկրտություն չեն անում:  Ես իմ հավատքով Պրեսբիտերական (Երեցական Եկեղեցի) եմ, ավետարանչական եկեղեցու պրեսբիտերական հարանվանությունը, ու ես մանկա-մկրտությանն եմ հավատում, և այս սերտողություններով կփորձեմ ցույց տալ որ մանկա-մկրտությունը աստվածաշնչական է, և իրենց երեխաներին չմկրտող հավատացյալները հսկայական սխալ են թույլ տալիս (Ի միջի այլոց իմ հավատացյալ դառնալու առաջին 15 տարին ես մանկամկրտության դեմ եմ եղել ինչպես որ ինձ ուսուցել էին, ես երկար տարիներ Աստվածաշունչը խորապես սերտելուց հետո եմ սկսել հավատալ մանկամկրտությանը):

Եկեք կարդանք Կողոսացի 2:8-15-ը:

<<Ղգույշ եղեք որ ոչ ոք ձեզ չստրկացնի փիլիսոփայությունով ու դատարկ մոլորությունով, համաձայն մարդկանց ավանդության, համաձայն այս աշխարհի տարրական հոգիների, եվ ոչ թէ համաձայն Քրիստոսի:  Քանի որ Նրանու՛մ է բնակվում աստվածության ամբողջությունը մարմնապես, ու դուք Նրանում եք լցվել, որը բոլոր իշխանության եվ կառավարության գլուխն է:  Նրանում նաեվ դուք թլպատվեցիք անձեռակերտ թլպատությունով, մարմնով իշխվող ձեր ամբողջ անձը մի կողմ դրվելով Քրիստոսի թլպատությունով, մկրտությունում Նրա հետ թաղվելով, որով դուք նաեվ Նրա հետ հարություն առաք ձեր հավատքի միջոցով Աստծո զորությամբ, որը Նրան մեռելներից հարություն տվեց:  Երբ դուք մեռած էիք ձեր մեղքերի մեջ եվ ձեր չթլպատված մարմնի մեջ, Աստված ձեզ Քրիստոսի հետ կենդանացրեց:  Նա մեր բոլոր մեղքերը ներեց, հեչ անելով մեր դեմ արձակված դատավճռի ձեռագիրը (փաստաթուղթը), որը մեր դեմ էր լարված/ուղղված ու մեզ դատապարտում էր.  Նա դա մեզնից հեռացրեց, դա գամելով խաչի վրա:  Եվ զինաթափելով զորություններին ու իշխանությունններին, նա նրանց հրապարակայնորեն ցուցադրեց, խաչով նրանց վրա հաղթանակելով>>:

Ինչպես նկատում եք սրանք շատ դժվար համարներ են հասկանալու ու մեկնաբանելու համար, բայց սերտողության վերջում ամեն ինչ հասկանալի կլինի:

Առաջին հերթին, խոսելով մարդկային ավանդույթների մասին, բոլոր ժողովուրդների հասարակությունների մեջ ավանդույթները ժամանակի ընթացքում այնքա՛ն են խրվում ժողովրդի մեջ որ որոշ ժամանակ հետո մարդիկ մոռանում են թէ ինչի՞ համար են այդ ավանդույթները ստեղծվել ու դրանց իմաստը ինչ է:  Սա և՛ կրոնական շրջանակներում է լինում և՛ աշխարհիկ հասարակություններում: 

Քրիստոնեական տարբեր հարանվանությունների ու խմբերի մեջ տարակարծիք դիրքեր ու հավատքներ կան մկրտության թեմայի շուրջ, ու սա ցավալի է քանի որ Աստվածաշունչը բավարար պարզությամբ է բացատրում մկրտության իմաստը և նպատակը: 

Մկրտությունը ոչ միայն քրիստոնեության մեջ է գտնվում այլ նաև աշխարհի տարբեր հեթանոսական կրոնների մեջ է ջրով մկրտություններ կատարվում, ու այս հեթանոսների մեջ մկրտությունը մի կախարդական և առեղծվածային բնույթ ունի, որով նրանք ուզում են իրենց աստվածներին ստիպեն որ իրենց աստվածները մի բան անեն իրենց համար: 

Քրիստոնեական շրջանակներում տարատեսակ հավատքներ կան մկրտության իմաստի ու նպատակի վերաբերյալ:  Օրինակ, Հռոմի Կաթողիկե եկեղեցին հավատում է որ ջրով մկրտությունը մաքրում է մարդու բոլոր մեղքերը, իր ծնված օրվանից մինչև այդ մկրտվելու ժամանակը, ու մկրտությունը հենց իրե՛նց եկեղեցում միայն պետք է արվի քանի որ իրենց քահանաների պաշտոնի մեջ ինչ որ շնորհ ու զորություն կա:  Լութերական եկեղեցին հավատում է որ մկրտությունը մեխանիկորեն մարդուն/երեխային վերստին ծնունդ է տալիս:  Իսկ Մկրտական Բապտիստներն ասում են որ ոչ կաթողիկներն են ճիշտ ու ոչ էլ Լութերականները:  Բապտիստները նույնիսկ չեն հավատում որ ջրով մկրտությունը շնորհի միջոց է, ու դրա մեջ ոչ մի մասնահատուկ օրհնություն չկա, նրանց համար ամեն ինչ խորհրդանշական է:  Մկրտականները հավատում են որ ջրով մկրտությունը մատնանշում է Աստծո շնորհը, դա մի սլաք է որ մի այլ ուղղությամբ է ցույց տալիս, դա ուղղակի մի հիշեցում է, Աստծո շնորհի հիշատակ է, ու քանի որ Բապտիստների մեջ միայն չափահասներն են մկրտվում ապա մկրտությունը մատնանշում է մարդու՛/մկրտվողի հավատքը Աստծո խոստումների մեջ, ոչ թէ մատնանշում է ինքնին Աստծո խոստումին:  Մեկ անգամ ևս, Բապտիստները հավատում են որ ջրով մկրտությունը մատնանշում է մկրտվողի հավատքը Աստծո խոստումների մեջ, այն չի մատնանշում Աստծո խոստումներին:  Նրանց համար մկրտությունը մի արտաքին ծիսակատարություն է որով մկրտվողը իր հավատքի մասին է հայտարարում, իր հավատքն է հայտարարում:  Իսկ ինչ վերաբերում է Առաքելական եկեղեցուն, այստեղ հավատքը բոլորովին տարօրինակ է:  Առաքելական եկեղեցին հավատում է որ մկրտություն մկրտվողին սրբում է Ադամական մեղքից, ու բոլոր այն մեղքերից որ մկրտվողն է գործել մինչև իր մկրտվելը, ու ջրով մկրտությունով մկրտվողը վերստին ծնունդ է ստանում ընդունելով Հայր Աստծո որդեգորությունը, և մի քանի այլ ոչ աստվածաշնչական հավատքներ: 

Իհարկե այստեղ պետք է նշենք որ վերը նշված բոլոր մկրտության հավատքները ոչ մի բացատրություն չեն տալիս թէ Քրիստոսը ինչու՞ մկրտվեց ջրով, եթե Նա ոչ մի մեղք չուներ:  Այստեղ մանավանդ Բապտիստներն ու Առաքելականներն են սկսում յուղ վառել ու բուքսավատ անել փորձելով Քրիստոսի մկրտությունը բացատրել:  

Մենք մեր հավատքով Պրեսբիտերական ենք ու վերը նշված մկրտական հավատքներից ոչ ոքին չենք հավատում ու դրանք համարում ենք ոչ-աստվածաշնչական: 

Մեր եկեղեցին տարբերվում է հեթանոսական մկրտության ծիսակատարություններից, ու այս սերտողությամբ մենք պատասխանելու ենք այն հարցին թէ ի՞նչն է մկրտության իմաստը, ինչու՞ ենք մենք մկրտում:  Մեր վերը նշված համարները սերտելով մենք կտեսնենք որ Պողոս առաքյալն ուսուցում է որ մկրտության պատմական նախադեպը Հին Կտակարանային թլպատությունն է, Նոր Կտակարանի ջրով մկրտությունը փոխարինել է Հին Կտակարանի թլպատությանը:  11-12 համարներում Պողոսն ասում է որ <<Քրիստոսը մեզ թլպատեց մի թլպատությունով որը ձեռքով չի արվել (ձեռքգործ չէ), մարմնով իշխվող ձեր ամբողջ անձը մի կողմ դրվելով Քրիստոսի թլպատությունով>>:  Այստեղ Քրիստոսը պատկերվում է որպես քահանայապետ որը իր զավակներին է թլպատում ինչպես որ Հին Կտակարանի քահանաներն էին թլպատում հավատացյալ ծնողների երեխային, ուխտական երեխաներին, ու Պողոսը այստեղ պարզ բացատրում է որ Քրիստոսի արած թլպատությունը ֆիզիկական թլպատություն չէ,  <<Դուք մի թլպատությունով եք թլպատվել որը ձեռքով չի արվել>>, սա քահանայի թլպատություն չէ որով քահանան արուների սեռական օրգանից էր կաշի կտրում. սա հոգևո՛ր թլպատում է:

Որպես հավատացյալներ մենք այստեղ պետք է հարց տանք թէ սա ե՞րբ է տեղի ունեցել, մենք ե՞րբ ենք հոգևորապես թլպատվել:  12-րդ համարում Պողոսն ասում է որ <<դուք հոգևորապես եք թլպատվել Քրիստոսով, Նրա հետ թաղվելով մկրտության մեջ որով դուք նաև Նրա հետ հարություն առաք ձեր հավատքի միջոցով Աստծո զորությամբ, որը Նրան մեռելներից հարություն տվեց>>:  Երբ դուք Քրիստոսում մկրտվեցիք դուք հոգևորապես թլպատվեցիք ու այդ թլպատումը Քրիստոսը արեց:  Եկեք հիմա նայենք թլպատության իմաստին ու կարևորությանը, որպես մկրտության պատմական նախադեպ Աստծո Նոր Կտակարանային ուխտական ժողովրդի մեջ: 

Ի՞նչն է եղել թլպատության իմաստը: 

Թլպատությունն ու Մկրտությունը որպես ՆՇԱՆ

Հին Կտակարանում թլպատությունը ցույց էր տալիս թէ ո՞վ է պատկանում Աստծուն, որպես Նրա ժողովուրդ:  Թլպատությունը մի ՆՇԱՆ էր որը Աստծո ժողովրդին տարբերում էր աշխարհի ժողովրդից:  Ջրով մկրտությունն էլ նույն բանն է անում:  Ինչպես ասացինք, թլպատությունը Աստծո ժողովրդին էր նշանավորում, նրանց աշխարհից էր տարբերում, հավատացյալ ժողովրդին անհավատ ժողովրդից էր տարբերում:  Ելից 12.48-ում ասում է որ <<երբ մի (այլազգ) օտարական ձեզ մոտ գա և ուզենա Տիրոջ զատիկը կատարի, նրա ընտանիքի ամեն արուն պետք է թլպատվի, և դրանից հետո՛ մոտենա զատիկը կատարելու/մասնակցելու, և նա կհամարվի որպես ձեր երկրի բնակիչ, որովհետև ոչ մի անթլպատ դրանից/զատիկից չպիտի ուտի>>:  Աստված Մովսեսին ասում է որ եթե որևէ մեկը ուզում է զատիկին մասնակցի, դրանից ուտի, ապա նա սկզբում պիտի թլպատվի:  Եթե նա օտարական է, ուրիշ ազգից է, ապա նա սկզբում պիտի թլպատվի, ուխտի նշանը իր վրա վերցնի(իր և իր ընտանիքի եթե ընտանիք ունի, թլպատելով իր ընտանիքի բոլոր արուներին), նա պետք է սկզբում Աստծո հետ ուխտավորվի, ուխտի մեջ մտնի, նա պետք է սկզբում իր նախկին հոգևոր վիճակից դուրս հանվի, ու նրա վրա պիտի նշան դրվի որ նա Աստծուն է պատկանում, նա Աստծո ժողովրդի մի մասն է կազմում:  Ու թլպատութունից հետո այդ օտար ազգի մարդը պիտի համարվի որպես ձեր երկրացի, որպես ձեր երկրում ծնված, նա այլևս օտարական չէ, թլպատվելուց հետո նա ձեզնից ոչ մի ձևով չի տարբերվում, նա Աստծո ժողովրդի մի մասն է կազմում:  Այսպիսով, թլպատությունը սահմանագծային մի նշան էր, թլպատությունով մարդը սահմանն էր անցնում ու մեկ ուրիշ մարդ դառնում իր կարգավիճակով:  Նույն ձևով մենք կարող ենք ասել որ Նոր Կտակարանում ջրով մկրտությունը Աստծո ժողովրդին տարբերում է աշխարհի ժողովրդից, Աստծո դեմ ապստամբության ու անհնազանդության մեջ ապրող ժողովրդից:  (եթե Հին Կտակարանում մի եգիպտացի տղամարդ հավատացալ դառնար ու թլպատվեր, ու եթե մի ասորի կին հավատացյալ դառնար ու սրանք իրար հետ ամուսնանային, ապա նրանք %100-ով հրեա էին դառնում, նրանց երեխաներն էլ հրեա էին համարվում, ոչ մի ձևով Իսրայելում ապրող հրեաներից չէին տարբերվում իրենց ազգի պատկանելիությունով):

Երբ Հիսուսը իր առաքյալներին է ուղարկում ազգերին ավետարանչելու և աշակերտելու համար, Նա նրանց հարգադրում է որ բոլոր աշակերտվածներին մկրտեին:  Անհավատ աշխարհից զատվածները պետք է ուխտի նշանը ստանային իրենց վրա, մկրտությունը:  Գործք 2-ում ասում է որ ովքեր որ հավատացին մկրտվեցին:  Հռոմ 6.4-ում Պողոսն ասում է որ մկրտությունը նշանավորում է հավատացյալի պարտականությունը քայլելու իր ստացած նոր կյանքի նորացումով, ու ոչ թէ մարմնի հնությունով. հոգևոր կյանքի նորությունով որը Քրիստոսի մեջ է:  Ուրեմն, առաջին բանը որ կարող ենք թլպատության և մկրտության մասին ասել այն է որ սրանք ուխտական ՆՇԱՆ են որ Աստծո ժողովրդին տարբերում են աշխարհից:  Այս նշանները ցույց են տալիս թէ ով է պատկանում Աստծուն, Աստծո ժողովրդին:

Թլպատությունն ու Մկրտությունը Որպես Մաքրագործում

Երկրորդ բանը որը մենք տեսնում ենք այն է որ թլպատությունն ու մկրտությունը մաքրագործում են նշանակում/արտահայտում՝ մաքրվում պղծությունից:  Կող 2.13-ում Հին Կտակարանային հասկացությունն օգտագործելով ասում է որ <<Դուք, մեռած լինելով ձեր օրինազանցություններով ու մարմնի անթլպատությունով, (Աստված) ձեզ Նրա հետ կենդանացրեց, ներելով մեր օրինազանցությունները>>:  Այստեղից երևում է որ թլպատությունը մարդու մեղավոր բնության թույնավորվածության հակազդիչն է:  Այս հասկացությամբ է որ Հին Կտակարանում թլպատությունը կիրարկրվում է մարդու շուրթերին:  Մովսեսն ասում է Ելից 6-ում <<ես անթլպատ շուրթերի մարդ եմ>>, անմաքուր շուրթեր ունեցող մարդ եմ, հոգևորապես մեռած շուրթեր ունեցող մարդ եմ, իմ շուրթերը չեն անում այն ինչը որ Աստված է պահանջում որ անեմ:  Երեմիա 4.4-ում մարգարեն Աստծո կողմից խոսելով ասում է <<թլպատեք ձեր սրտերը>> քանի որ ձեր սրտերը աղտոտված են, թույնավորված են:

Իսկ ինչու՞ էր թլպատության արարողությունը արվում կիրարկվելով արուների սեռական օրգանին:  Այստեղ թլպատության խորհրդանշանականությունը շատ պարզ է:  Արուների սեռական օրգանն է պահանջվում որպեսզի երեխաներ բերվեն աշխարհ:  Տղամարդն է որ սկսում  է երեխայի ծնվելու գործընթացքը, կինը երեխային ծնում ու սնուցում է:  Եթե արուի սեռական օրգանը պիտի կտրվի ու կարճացվի, ապա այդտեղից դուրս եկող բոլոր երեխաները անընդունելի են Աստծուն:  Մարդկային ռասայի մեջ ոչ մի բնական հույս չկա:  Մենք մեր մեջ բնականորեն ոչ մի հույս չունենք այս աշխարհ գալով, մենք պարզապես անմաքուր ենք, ուստի թլպատությունը մատնանշում էր Աստծո շնորհի գործը, մեր համար արված Աստծո գործը, եթե մենք պիտի ընդունելի դառնանք Նրա առջև: 

Նույն ձևով, Նոր Կտակարանում մկրտությունը մատնանշում է մեր մեղքի թողության կարիքին:  Գործք 2.38-ում Պետրոսը հենց սրա մասին է խոսում երբ նա ասում է որ մենք մեղքերի թողության կարիք ունենք ու կարիք ունենք մկրտվելու:  Մկրտություն նախադրում է մեր հոգևոր կեղտոտ վիճակը:  Մկրտությունը խորհրդանշում է այն մաքրագործումը որը տեղի է ունենում երբ Քրիստոսի արյունը մեզ ազատագրում է:  Երբ Անանիան Պողոսի մոտ է ուղարկվում նա նրան ասում է <<վեր կաց և մկրտվիր ու քո մեղքերը սրբիր, կանչելով Նրա անունը>> (Գործք 22.16): 

Մեր մեջ ոչ մի հույս չկա, մեր միակ հույսը Աստծո մաքրագործող շնորհն է ու մկրտությունը դա՛ է ցույց տալիս:  Այսպիսով, և՛ թլպատությունը, և՛ մկրտությունը, մատնանշում են մեղքերի կեղտոտության մաքրագործումը, որը հարկավոր է մեր փրկության համար (Սա չի ուսուցում փրկություն մաքրագործման/գործերի միջոցով): 

Ուրեմն, առաջին երկու կետերը այն են որ թլպատությունն ու մկրտությունը Աստծո ժողովրդին նշանավորում են, տարբերում են աշխարհի ժողովրդից ու նշանավորում են մաքրագործում պղծությունից:  Այստեղ մենք անցնում ենք երրորդ կետին:

Թլպատությունն ու Մկրտությունը Մատնանշում են այն արդարությունը որը մեզ է փոխանցվել հավատքով, որպես փրկության մեր միակ ձեվը:

Հռոմ 4.11-ում մենք տեսնում ենք Պողոս առաքյալի տված մկրտության սահմանումը հին կտակարանից, Աբրահամի պատմությունից:  Գրված է որ <<Աբրահամը ստացավ թլպատության նշանը, իր ունեցած հավատքի արդարության կնիքը, երբ նա անթլպատ էր, որպիսի նա դառնար բոլոր նրանց հայրը ովքեր հավատում են, թերևս որ նրանք թլպատության մեջ չէին, որպիսի նրանք արդարություն ստանային>>:  Երբ Աբրահամը թլպատվեց, դա նրա հավատքով ստացած արդարության, արդարացման նշանն էր, Աստծո առաջ հավատքով ընդունելի դառնալն էր, ու այդ ընդունելություն գտնելը՝ արդարանալը, խորհրդանշվեց ու կնքվեց թլպատության արարողությունով:  Ու սա նաև ճշմարիտ է մկրտության մեջ:  Գործք 2.41-ում ասում է որ <<Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին:  Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան>>:  Նրանք իրենց հավատքի հիման վրա մկրտվեցին:  Գործք 16.31-34-ում Փիլիպեցի բանտատերը հարցնում է թէ <<ես ի՞նչ պիտի անեմ որպիսի փրկվեմ>>, ու առաքյալները նրան պատասխանեցին ասելով <<հավատա Հիսուս Քրիստոսին ու դու և քո ընտանիքը/տունը կփրկվեք>>, ու նրանք հավատալով փրկվեցին ու մկրտվեցին, հավատալով Աստծուն:  Ուստի, մկրտվելը հավատքով արդարություն ստանալու նշան է:  Այստեղ պետք է նկատենք մի բան, որ թլպատությունն ու մկրտությունը վկայություն են որ փրկությունը, արդարացումը, միայն հավատքով է գալիս, սրանք փրկող հավատք ունենալու անձնական վկայություն չեն:  Այստեղ այս տարբերությունը հասկանալը շատ կարևոր չէ, քանի որ բոլոր հայ ավետարանչական եկեղեցիները այս տարբերությունը չեն հասկանում, նրանց համար մկրտությունը իրենց անձնական վկայությունն է իրենց փրկող հավատքի, որը սխալ հասկացություն է. մկրտությունը վկայություն է հավատքով փրկվելու փաստին, ոչ թէ անձնական վկայություն է:  Մկրտությունը մատնանշում է այն փաստին որ փրկությունը/արդարությունը գալիս է հավատքով, մարդու վրա է անցնում հավատքով, սա մատնանշում է այն փաստը որ փրկությունը հիմնված է Աստծո շնորհի վրա ու մի-միայն Աստծուն վստահելու վրա:  Թլպատությունն ու մկրտությունը ա՛յդ փաստն են մատնանշում, նրանք չեն մատնանշում մկրտվող անձի փրկությունը, ինչպես որ հակա-մանկամկրտական հավատացյալներն են հավատում:  Թլպատությունն ու մկրտությունը փրկող հավատքի անձնական վկայություն ՉԵՆ: 

Աստված Հին Կտակարանում հրամայում է որ հավատացյալների նույնիսկ ա՛յն նորածին երեխաները թլպատվեն որոնց Աստված գիտեր որ Իրեն չէին ընդունելու իրենց չափահաս տարիքում, չէին փրկվելու:  Ծննդոց 17-ում Աստված թլպատությունը ո’չ միայն Աբրահամի ու իր ընտանիքի համար հիմնադրեց այլ նաև հրամայեց որ Իսմայելը թլպատվեր, ու Աստված գիտեր որ Իսմայելը մարմնի որդի էր լինելու, նա Աստծո ուխտական ժողովրդի մի մաս չէր կազմելու: 

Մի՞թէ սա նշանակում է որ Իսմայելի թլպատությունը արժեք չուներ, իմաստ չուներ:  Մի՞թէ Աստված անիմաստ բաներ է հրամայում որ մենք անենք, մեր ժամանակը վատնենք անիմաստ բաների վրա:  Իհարկե ո՛չ:  Քանի որ Իսմայելը բոլորի պես մեղքի մեջ էր ծնվել, նա Աստծո առջև մեղավոր էր, ու Աստծո կողմից ընդունվելու նրա միակ հույսը այն էր որ Աստված Իսմայելի հին բնությունը Իր շնորհով կփոխարիներ նոր բնությունով, Իսմայելին նոր կյանքի բնություն կտար:  Իսմայելի թլպատությունը վկայություն էր Աստծո փրկողական գործի ու այն միակ հույսի որ մարդկությունն ունի:  Նույնն էլ ջրով մկրտությունն է:  Եկեղեցու պատմության մեջ շատ չափահասներ են ջրով մկրտվել, նույնիսկ բապտիստական, ավետարանչական, հոգեգալստական կամ ադվենտիստ եկեղեցիներում, որոնք փրկող հավատք չունեն ու դրախտ չեն գնացել/գնալու:  Շատ կեղծավորներ են մկրտվել եկեղեցու պատմության մեջ(Եբր 6):  Գործք 8-ում կախարդ Սիմոնը, որը մկրտվել էր, փորձեց բարձր հոգևոր օրհնություններ գնի իր փողով, փորձեց հատուկ հրաշքներ գործելու կարողություններ գներ, ու Առաքյալները նրան հանդիմանում են ասելով որ կորչիր դու էլ ու քո փողն էլ քեզ հետ, դու անօրենության մեջ ես կապնված:  Ինչպե՞ս են առաքյալները կարող այսպիսի խոսքեր ասել մկրտված մարդուն:  Շատ պարզ:  Քանի որ մկրտությունը փրկող հավատքի վկայություն/ապացույց չէ, այլ, մկրտությունը վկայություն/ապացույց է որ Աստված հավատքո՛վ է փրկում:  Մկրտությունը ի՛մ արտահատությունը/վկայությունը չէ Աստծուն, այն Աստծո՛ արտահայտությունն է ինձ:  Ուստի մկրտությունը վավերական/հիմնավոր է, ու մկրտության պատգամը պարզ ու ճշմարիտ է, անկախ մկրտություն ստացողի անկեղծությունից կամ կեղծավորությունից: 

Վկայությունը ճշմարիտ է մնում թլպատությունում ու ճշմարիտ է մնում մկրտությունում, որ արդարությունը մարդուն կարող է հասնի միայն հավատքով: 

Ուրեմն, ներածելով մեր ասածները:  Թլպատությունն ու մկրտությունը Աստծո ժողովրդին նշանավորում են, տարբերում են աշխարհից:  Մյուսը, թլպատությունն ու մկրտությունը պղծության մաքրագործություն են նշանակում/ցույց տալիս:  Հաջորդը, թլպատությունն ու մկրտությունը մատնանշում են այն արդարությանը որը հավատքով է փոխանցվում մարդուն, որպես փրկության միակ ձև:  Չորրորդը՝

Թլպատությունն ու Մկրտությունը Մատնանշում են Աստծո Հետ ուխտական միությանն ու հաղորդությանը 

Բացեք Ծննդոց 17:  Այստեղ մենք տեսնում ենք թլպատության արարողության հիմնադրումը:  7-րդ համարում Աստված Աբրահամին ասում է որ <<Ես կհիմնադրեմ իմ ուխտը Իմ և քո և քեզնից հետո եկող սերունդի մեջ իրենց սերունդների ժամանակներում որպես հավիտենական ուխտ, լինելու Աստված քո և քեզնից հետո եկող սերունդների համար>>:  Աստված Աբրահամին ասում է որ քեզ հետ ուխտ եմ հիմնադրում ու այդ ուխտի իմաստը այն է որ Ես քո Աստվածն եմ, դու Ինձ հետ միության և հաղորդության մեջ ես:  Մարդը մեխանիկորեն, ավտոմատ կերպով միություն և հաղորդություն չունի Աստծո հետ, հարաբերություն չունի Աստծո հետ:  Բոլոր մարդկության եղբայրություն ասած բան գոյություն չունի:  Աստված Աբրահամին պետք է խոսք տար որ նրա Աստվածն է լինելու:  Իհարկե Աստված բոլոր մարդկության Աստվածն է որոշ վերածական, ու նաև դատական ձևով, բայց մտերմիկ ու փրկողական ու օրհնական իմաստով Աստված բոլոր մարդկության Աստվածը չէ:  Աստված Աբրահամին ասում է որ նրա Աստվածը կլինի, Աբրահամը կարող է հույսը այս Աստծո վրա դնի: Սա՛ է այս ուխտի իմաստը, ու այս ուխտի նշանը թլպատությունն էր լինելու:  Ու սա նաև մկրտության իմաստն է:  Հռոմեացի 6:3-6-ում Պողոսը քրիստոնեական մկրտության կարևորությունն է շեշտում, որտեղ նա նշում է Փրկչի հետ միությունն ու հաղորդությունը:  <<Մի՞թէ դուք տգետ եք, չգիտեք որ ով որ Քրիստոսում է մկրտվել նա Նրա մահվան մետ է մկրտվել: Մենք Նրա հետ թաղվեցինք մկրտությունով մահվան մեջ, որպիսի ինչպես որ Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք:  Քանի որ եթե մենք Նրա հետ միություն ունենք այս ձևի մահով, մենք հաստատապես կմիանանք Նրան այս ձևի հարությունով:  Մենք գիտենք որ մեր հին անձը Նրա հետ խաչվեց որպիսի մեղքի մարմինը ոչնչացվի, որպիսի մենք այլևս մեղքի ստրուկ չլինենք>>:  Երբ դու մկրտվեցիր դու մեղքի ստրկությունից վերցվեցիր ու Քրիստոսի հետ միության մեջ բերվեցիր, որտեղ դու ուխտական միություն ու հաղորդություն ունես Աստծո հետ:  Սա մի բան է որը դու քո անմաքուր ու վերստին չծնված վիճակի մեջ չես կարող ունենալ:  Ուստի, թլպատությունն ու մկրտությունը երկուսն էլ Աստծո հետ միության և հաղորդության նշան են: 

Վերջին կետը որ ուզում եմ ցույց տամ այն է որ թլպատությունն ու մկրտությունը նախատեսված են եղել լինելու նշաններ որոնք պետք է կիրարկվեն ապաշխարած չափահասներին ու նրանց երեխաներին: 

Սա և՛ Հին Կտակարանի թլպատության մեջ է ուսուցովում և՛ Նոր Կտակարանի մկրտության մեջ:  Եկեք հիմա նայենք Ծննդոց 17.7-14 համարներին:  Ավելի շուտ, սկսենք 9-րդ համարից քանի որ քիչ առաջ երկու համարները կարդացինք:

<<Եվ Աստված Աբրահամին ասաց, ինչ վերաբերում է քեզ, դու պետք է Իմ ուխտը պահես, դու և քեզնից հետո քո սերունդը իր սերունդներում:  Սա է իմ ուխտը որ պիտի պահեք իմ ու ձեր միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև, ձեր բոլոր արուները պետք է թլպատվեն:  Դուք պետք է թլպատեք ձեր մարմնի թլիպը, և դա թող Իմ և ձեր միջև ուխտի նշանը լինի:  Նա ով որ ութ օրեկան է ձեր մեջ պիտի թլպատվի, քո սերունդների մեջ ամեն արու, լինի նա ծնված քո տան մեջ թէ քո փողով գնված օտարներից որը քո սերնդից չէ:  Երկուսն էլ, նա ով որ քո տանն է ծնվել ու նա ով որ քո փողով է գնվել, պետք է անպայման թլպատվեն: Այդպիսով Իմ ուխտը ձեր մարմնի մեջ պիտի հավիտենական ուխտ լինի:  Որևէ չթլպատված արու որը թլպատված չէ մարմնի մեջ պետք է իր ժողովրդից մեջից կորչի, նա Իմ ուխտը խախտած կլինի>>: 

Ուշադրություն դարձրեք որ ոչ միայն ապաշխարած Աբրահամն է թլպատվում այլ նաև նրա սերունդը, որը նա դեռ չունի:  Այս ուխտի նշանը ո՛չ միայն Աբրահամի երեխաներին է վերաբերում այլ նաև Աբրահամի ծառաներին որոնք արյունակցական կապ չունեն Աբրահամի հետ:  Ովքեր որ Աբրահամին են միացած/կապակցված, ովքեր նրա տանն են ապրում, պետք է ստանան Աստծո ուխտի նշանը: 

Երբ մենք Նոր Կտակարանի մկրտությանն ենք նայում նույն իրավիճակն ենք տեսնում:  Ուխտի նշանը՝ մկրտությունը, կիրառվում է ապաշխարածներին ու նրանց տան բոլոր անդամներին:  Գործք 2.38-39-ում Պետրոսը Աբրահամական ուխտի կառույցն է օգտագործում խոսելու Աստծո խոստումի մասին որը իրականանում էր Պենտեկոստեի այդ օրը:  Պետրոսը նրանց ասում է, <<ապաշխարեք ու մկրտվեք, ձեզնից բոլորը, Հիսուս Քրիստոսի անունով, մեղքերի թողության համար, ու դուք կստանաք Սուրբ Հոգու պարգևը:  Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների (հեռու վայրերում ապրողների) համար է որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է>>:  Աբրահամին խոստացվել էր որ նա շատ ազգերի հայր էր լինելու ու Աստված լինելու էր նրա և նրա սերունդների Աստվածը ու Աբրահամի միջոցով Աստված հեթանոս ազգերին էր օրհնելու:  Պետրոսը այս խոսքերը ասում է իմանալով այս մարգարեության մասին ու Աբրահամական ուխտի կառուցվածքի մասին, Աբրահամին տրված Աստծո խոստումի մասին:  Ու Պետրոսն ասում է որ այդ խոստումը ձեզ համար է, ապաշխարածների համար է, ովքեր հավատում են իմ նոր քարոզած պատգամին, ու խոստումը նաև ձեր երեխաների համար է, հավատացյալների երեխաների համար է, ու շատ հեռավոր տեղերում ապրողների համար է:  Այս նույն բանը Գործք 16.15-ում ենք տեսնում.  երբ Լիդիան ապաշպարհում է ու ո՛չ միայն նա է մկրտվում այլ նրա ամբողջ տունը, ընտանիքը:  Նույնպես, 1 Կորնթ 1.16-ում Պողոսն ասում է որ նա ոչ միայն Ստեփանոսին մկրտեց այլ նաև նրա ամբողջ ընտանիքին:  Մեր Բապտիստ բարեկամները այս համարների շուրջ շատ լուրջ խնդիրներ ունեն:  Նրանք ասում են որ այս համարներում պարզ կերպով չի ասում որ այս ընտանիքներում երեխաներ կան որ մկրտվում են, նրանց ընտանիքներում միայն նրանք են մկրտվել ովքեր հավատացել են, Բապտիստների բացատրության համաձայն:  Բայց այս ընտանիքներով մկրտվելու օրինակի զուգահեռը Աբրահամի ամբողջ ընտանիքն էր, արու երեխաների հետ մեկտեղ, որոնք թլպատվեցին, միայն չափահաս ապաշխարհածները չէին (Մկրտականնները այստեղ փրփուռներից են կախվում) :  Ու նույն ձևով էլ Լիդիայի ընտանիքը, Փիլիպեցի բանտապետի ընտանիքը ու Ստեփանոսի բոլոր ընտանիքը մկրտվեցին, ներառյալ երեխաները:  Այս համարներում չի գրված որ այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ապաշխարհեց ու հետո մկրտվեց:  Մեկ այլ համար որ Բապտիստների ու հակա-մկրտականների համար անհասկանալի հանելուկ է, դա 1 Կորնթ 7.14-ում Պողոսը ինքն է ասում որ անհավատ ամուսինը, ամուսին կամ կին, որը հավատացյալի հետ է ամուսնացած, նա սուրբ է դարձած, մեկդի է դրված Աստծո համար է զատված այդ ամուսնական հարաբերությունով:  Ու նաև ասում է որ իր երեխաներն են սուրբ:  Հավատացյալ ծնողի ընտանիքի բոլոր անդամները Աստծո հետ ուխտացված են, ուխտի մեջ են մտցված, և ուստի նրանք պետք է Աստծո ուխտի նշանը ստանան, նրանք պետք է մկրտվեն: 

Իսկ ինչքա՞ն արդյունավետ է մկրտությունը:  Մենք պետք է նաև մի քանի բաներ ասենք մկրտության արդյունավետության մասին, թէ դա ինչով է օգտակար:  Մկրտությունը էապես նույն բանն է ինչպես որ թլպատումն էր:  Սա Աստծո ուխտական ընտանիքի մեջ ներառվելու նշան է:  Պղծությունից մաքրում է:  Սա մի նշան է որ մարդը Աստծո հետ ուխտի մետ է գտնվում:  Սա հավատքով եկած արդարության նշանն է:  Այս նշանը պետք է կիրառվի ապաշխարածներին ու նրանց ընտանիքին: 

Արդյո՞ք այս նշանը աշխատում է, արդյո՞ք այս նշանը որևէ բան է անում:  Իհա՛րկե:  Նախ մենք մի քանի տեսակետներ պիտի մեջից հանենք:  Հռոմի Կաթողիկե եկեղեցին ասում է որ եկեղեցու խորհուրդները՝ մկրտությունը, հաղորդությունը և այլերը որոնց նրանք են հավատում, հարկավոր են որպես փրկության միջոց, ու դրանք արդյունավետ են հիմնված այն փաստի վրա որ եկեղեցին Աստծո շնորհի շտեմարանն է, եկեղեցին իր մեջ Աստծո շնորհներն է պահում:  Այսինքն, Աստված Իր շնորհները եկեղեցու մեջ է ներդրել ու եկեղեցին վերը նշված խորհուրդներով ադ շնորհներն է բաժանում մարդկանց (սա նաև Հայ Առաքելական Պիղծ Եկեղեցու տեսակետն է, գործանականորեն):  Սրանց հավատքով մկրտությունը մարդու անցյալի բոլոր մեղքերն է մաքրում ու մարդու համար փրկություն է բերում, բայց ստացողը կարող է փրկությունը արգելի մահացու մեղք գործելով, փրկված մարդը կարող է իր երկությունը կորցնի (այս վերջին կետը ցավոք սրտի հայ բողոքական եկեղեցիների մեծամասնության հավատքն է):  Եթե մահացու մեղք ես գործել ապա պիտի գնաս Կաթողիկե քահանայի մոտ խոստովանես, բայց դու ամբողջ կյանքումդ չես կարող այդ մեղքի համար մուծես ուստի մահից հետո պիտի այսպես կոչված <<քավարան>> գնաս որպիսի այնտեղ տանջվելով մուծես մեղքիդ համար ու հետո՛ դրախտ գնաս:  Սա իհարկե ծիծաղելի մի հավատք է, բայց Հռոմի Կաթողիկե եկեղեցու ամբողջ կրոնական համակարգը սրա շուրջ է պտտվում: 

Լութերանական եկեղեցին հավատում է որ երբ եկեղեցու խորհուրդները ճիշտ ձևով են կիրառվում ապա այդ խորհուրդները ինքնին արդյունավետ են նրանց համար ովքեր այդ օրհնանքները ընդունում են:  Այսինքն, ինքնին այս խորհուրդների մեջ արդունավետություն կա բայց միայն նրանց համար ովքեր որոշում են այդ օրհնանքները ընդունեն:  Իսկ ի՞նչն է ընդունելի դարձնում:  Չափահասի մեջ հավատքն է դրանք ընդունելի դարձնում, իսկ նորածնի մեջ չդիմադրելն է ընդունելի դարձնում:  Այսինքն, չափահասը մկրտության խորհուրդով/արարողությունով վերստին ծնունդ է միայն ստանում եթե նա հավատք ունի, բայց երեխան՝ որը իհարկե դիմադրություն ցույց չի կարող տա, նորածին երեխայի մոտ վերստին ծնվելը մկրտության ժամանակ երաշխավորված է, մեխանիկորեն է արվում, ավտոմատ ձևով: 

Այսպիսով, Հռոմի, Առաքելական, և Լութերան (երեխաների դեպքում)  եկեղեցիների մեջ մկրտությունը ավտոմատ ձևով է գործում, կախարդական ձևով: 

Իհարկե այստեղ եր Բապտիստ ընկերները այս եկեղեցիների հավատքի մակերեսայնությունն են տեսնում, դրա կախարդական բնույթն են տեսնում:  Ու Բապտիստները այս սխալը մերժելով հակառակ ծայրահեղությանն են վազում:  Բապտիստների համար մկրտությունն ու հաղորդությունը նույնիսկ խորհուրդներ չեն համարվում, սրանք ոչ մի մասնահատուկ շնորհի միջոց չեն:  Բապտիստների համար սրանք ուղղակի ծեսեր / արարողութուններ են որոնց մենք հետևում ենք որպես հիշողություններ կամ վկայություններ, անձնական հավատքի հայտարարություններ: 

Ի տարբերություն Կաթողիկների, Լութերանների ու Առաքելականների մաքսիմալիստ (խոշորացնող) տեսակետի ու ի տարբերություն Բապտիստների մինիմալիստ (փոքրացնող) տեսակետի, մեր Պրեսբիտերական Ռեֆորմական տեսակետը տարբեր է:  Ի հակադրություն Բապտիստների մենք հավատում ենք որ եկեղեցու այս երկու խորհուրդները՝ մկրտւթյունն ու հաղորդությունը, իրապես շնորհի միջոց են, որոնք Սուրբ Հոգու արդյունավետ գործով, և ոչ թէ ինքնին այդ նյութերի միջոցով (ջուր, հաց, գինի), Սուրբ Հոգու արդյունավետ գործով հավատացյալ ընդունողներին օրհնություն են փոխանցում:  Այս խորհուրդները օրհնություն են փոխանցում նրանց ովքեր Աստծո ուխտը պահում են:  Այս խորհուրդները մակերեսային չեն, ինչպես Բապտիստներն են հավատում:  Խորհուրդները մասնահատուկ օրհնություն են փոխանցում, հզո՛ր օրհնություն են փոխանցում, քանի որ խորհուրդները ոչ միայն Աստծո ուխտական շնորհի նշանն են բայց հաստատող կնիքն են ուխտական շնորհի: Մկրտությունն ու Հաղորդությունը լոկ հիշողություններ չեն, լոկ ծեսեր չեն, լոկ մարդու հավատքի վկայություն չեն, ինչպես Բապտիստներն են սխալմամբ հավատում, սրանք Աստծո խոստումի կնիքներն են մեզ համար:  1 Կորնթ 10:16-ում Պողոսն ասում է <<Օրհնության բաժակը որ մենք օրհնում ենք, մի՞թէ դա Քրիստոսի արյան մեջ մասնակցություն չէ:  Հացը որ մենք բաժնեկցում ենք, մի՞թէ դրանով Քրիստոսի մարմնի մեջ մասնակցություն չենք ունենում>>:  Հաղորդության խորհուրդը լոկ ծես չէ, արարողություն չէ, հիշողություն չէ, վկայություն չէ:  Պողոսն այստեղ ասում է որ այս խորհուրդով մենք Քրիստոսի արյան մեջ մասնակցություն ունենք, Նրա մարմնի մեջ մասնակցություն ունենք:  Սա շատ ավելի լուրջ բան է քան Բապտիստներն են պատկերացնում ու էժանացնում:  Այս խորհուրդները ընդունողին կամ օրհնում են կամ էլ անիծում:  Հռոմեացի 4.11-ում Պողոսն ասում է, Աբրահամը թլպատության նշանը ստացավ որպես արդարության կնիք որը նա ուներ հավատքով:  Այսինքն, երբ Աբրահամը թլպատվեց դա ոչ միայն այն նշանն էր որ մարդը Աստծուն անընդունելի է իր բնական վիճակով ու Աստծո շնորհի կարիքը ունի, թլպատությունը նաև հավատքով ստացած արդարության կնիքն էր:  Բապտիստները չեն հասկանում ու չեն ընդունում որ խորհուրդների մեջ կարևորություն կա, մկրտությունը հավատքի խոստովանություն անելուց շատ ավելի կարևոր մի բան է, սա նույնիսկ Ավետարանից է կարևոր, քանի որ մկրտությունը Աստծո ուխտի կնիքն է: 

Մյուս կողմից, մենք դեմ ենք Լութերանականների, Կաթողիկների ու Առաքելականների մաքսիմալիստ/խոշորացված տեսակետին:  Մենք հավատում ենք որ փրկող շնորհը որը նշանավորվում է խորհուրդներում, այս հավատքը գոյություն ունի խորհուրդներից առաջ և չի ստեղծվում խորհուրդներով, չի առաջանում խորհուրդներով:  Մարդ մկրտվելով վերտին ծնունդ չի ստանում, չի ապաշխարհում, փրկություն չի ստանում:  Խորհուրդները փրկության համար հարկավոր չեն:  Սրանք հարկավոր են Աստծո պատվերով, մենք պիտի Տիրոջը հնազանդվենք ու մեր երեխաներին մկրտենք, ու քանի որ դրանց մեջ մասնահատուկ օրհնություն կա, կնիքի օրհնությունը, կնքելու, կնքվելու օրհնանք կա:  Մարդը կարող է առանց եկեղեցու փրկվի, առանց խորհուրդների փրկվի:  Խորհուրդների փրկողական օգուտները այդ խորհուրդներից դուրս էլ են հասանելի, քանի որ Աստծո փրկողական շնորհը խորհուրդներից առաջ էլ է գոյություն ունեցել, ու դա չի առաջանում խորհուրդով:  Մկրտությունով կամ հաղորդությունով փրկող շնորհ չի ստեղծվում: 

Մկրտության կամ Հաղորդության արդյունավետությունը եկեղեցու մեջ չէ, եկեղեցուց չէ, արարողությունը ճիշտ ձևով անելու մեջ չէ, հացի ու գինու ու ջրի մեջ չէ:  Արդյունավետությունը մի միայն Սուրբ Հոգու զորեղ գործի մեջ է, որը զուգակցում է Աստծո Խոսքի քարոզմանը՝ խորհուրդները կիրարկվելու ժամանակ:  Սա մեզ մի շատ կարևոր բան է ասում, որ խորհուրդները ինքն իրեն չեն աշխատում, խոհուրդները անարժան ձևով ստացողների համար օրհանքն չեն լինի:  Եթե մեկը մտածում է որ հաղորդութուն ստանալով ինքը մեխանիկորեն ինչ որ ձևով մաքրվում ու Աստծո հետ ճիշտ հարաբերության մեջ է մտնում ապա այդ անձը հեթանոսական սնահավատությամբ է զբաղվում:  Աստծուն այդ հեթանոսական կախարդական ձևով դիտելով մարդ Աստծուն ուխտական-աստվածաշնչական ձևով չի դիտում:  Կամ, եթե մարդ մտածում է որ մկրտությունը, լինի մանկամկրտություն թէ չափահաս հավատացյալի մկրտություն, այդ մարդուն վերստին ծնունդ է տալիս ու նրա մեղքերը մաքրում է, ապա այս մարդը չի հասկացել մկրտության/թլպատության Նշանի ու Կնիկի իմաստը:    1 Պետրոս 3.21-ում Պետրոսն ասում է, <<Մկրտությունը, որը համաձայն այս օրինակի է, հիմա ձեզ փրկում է, ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելով, այլ որպես մաքուր խղճով հանձառություն առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարության միջոցով>>:  Պարզ հայերենով, մկրտությունը քեզ փրկում է բայց ոչ թէ քո մարմնի կեղտը մաքրելով, այլ՝ Աստծո առջև մաքուր խիղճ ունենալով (ավելի ճիշտ բառը – հանձառելով), Հիսուսի Հարության միջոցով:  Ինչպես որ Պողոսն է ասում Հռոմեացի 2-ում, որ թլպատությունը որպես արտաքին մարմնի հեռացում չէ որ փրկում է, այլ՝ սրտի թլպատությունն է որ փրկում է, որը Սուրբ Հոգով է արվում:  Թլպատությունը, Մկրտությունը, ու մնացած խորհուրդները ինքն իրեն չեն աշխատում, ինքնին արդյունավետ չեն:  Դրանք միայն աշխատում են, արդյունավետ են երբ մարդու սիրտը փոխվում է Սուրբ Հոգով, երբ Հոգին այդ խորհուրդը ստացող հավատացյալին է փոխում, նրանց ովքեր հետևաբար Աստծո ուխտն են պահում: 

Մկրտվողները պետք է ցուցադրեն որ իրենք ուխտ պահողներն են, որ Փրկչի մեջ նրանք կենդանի հավատք ունեն, ու իրենց ամբողջ կյանքով Նրան են ծառայում:  Սա և՛ երեխաներին է վերաբերում և՛ չափահասներին:  Մկրտվող չափահասը պետք է ուխտ պահող լինի որպիսի փրկվի, նույն ձևով, մկրտվող երեխան պետք է (հետագայում) ուխտ պահող լինի որպիսի փրկվի, քանի որ մկրտությունը օրհնանք է փոխանցում միայն հավատարիմերին, անկախ նրանից թէ նրանք որտեղ են մկրտվել ու ինչ տարիքում են մկրտվել:  (Այստեղ որոշ մեկնաբանություններ անենք նրանց համար ովքեր ուխտական աստվածաբանությանը շատ ծանոթ չեն:  Միայն այն մարդիկ են փրկվելու ում Աստված աշխարհի ստեղծումից առաջ ընտրել է որպիսի փրկի, առանց այդ մարդկանց ապագա գործերն ու որոշումները հաշվի առնելու:  Նրանք ովքեր նոր կյանք են ստանում, ում սիրտը փոխվում է, ում խղճմտանքը մաքրվում է, այդ բոլոր գործերը Սուրբ Հոգին է անում, ոչ թէ հավատացյալը:  Մարդ անկարող է մաքուր խիղճ կամ փոխված սիրտ ունենալու եթե Սուրբ Հոգին այդ գործը չանի:  Ու այս համատեքստի մեջ է որ մարդ պիտի հասկանա մկրտության օրհնանքը, երբ այն հավատացյալին է կիրարկվում:  Սկզբում մարդ վերստին ծնունդ է ստանում հավատքով Քրիստոսում, այն հավատքով որ Աստված է նրան տալիս, ու հետո՛ է նա կարող մաքուր խղճմտանք ունենա, փոխված սիրտ ունենա:  Մարդ սրբությունով Հիսուսին չի հասնում, մարդ սկզբում Հիսուսին է ստանում որպիսի սրբանա):

Մկրտության ձեվը, ջուր ցողացնելո՞վ թէ ջրի մեջ ընկղմելով:

Այստեղ նաև պետք է նշենք որ մկրտության ՁԵՎԸ համընկնում է մեր այս ուսուցումով բացատրած մկրտության խորհրդանշական իմաստին:  Մկրտության ՁԵՎԸ մկրտվողին ջրի մեջ ընկղմելը չէ, ինչպես որոշ ավետարանչականներ են հավատում:  Մկրտության աստվածաշնչական ձևը մկրտվողի վրա ջուր ցանելն է, ջուր սրսկելն է:   

Հին Կտակարանում Աստված խոսում է մարդուն սրբացնող ու վերակենդանացնող Սուրբ Հոգու գալու մասին:  Ու այս թեմայով խոսելով Աստված խոսում է <<լցնելու>> և <<ջուր ցանելու>> մասին:  <<Ես Իմ Հոգուց կլցնեմ քո սերունդի/սերմի վրա>> Եսայի 44.3, <<Ես Իմ Հոգին կլցնեմ ամեն մարնի վրա>> Հովել 2.28-29, <<Ես ձեզ վրա մաքուր  ջուր կցողացնեմ, ձեզ նոր սիրտ կտամ, Իմ հոգին ձեր մեջ կդնեմ որպիսի իմ օրենքների մեջ քայլեք>> Եզեկիել 36.25-28:  Նոր Կտակարանում էլ, Հին Կտակարանի արարողությունների մասին խոսելով Եբրայեցի 9.10-ը նշում է տարատեսակ (պես-պես) լվացումների՝ մկրտումների մասին:  Ու այս տարատեսակ մկրտումների մասին խոսելով 13-րդ համարում խոսում է ցուլերի արյունը ցանելու մասին, նայելով Թվոց գլուխի 19-ին, ու նաև խոսում է արյունը Ուխտի գրքի ու մարդկանց վրա ցանելու մասին (Ելից 24), ու նաև արյան ցանումը տապանակի ու երկրպագության/զոհաբերության այլ պարագաների վրա (Ղևտացի 8,16):  Այստեղ տարատեսակ մկրտությունների ձևը արյունը ցանելով էր, ոչ թէ արյան մեջ ընկղմելով:  Ու այսպիսով, Սուրբ Հոգին կլցվի ու կցողվի ձեզ վրա, Քրիստոսի արյունը կցողվի ձեզ վրա:  Հին Կտակարանը այս բոլոր բաները կանխատեսել է, ցանելու մասին խոսելով, մկրտության արարողության ժամանակ:    Նոր Կտակարանը մեր փրկության մասին ասելով խոսում է Սուրբ Հոգին լցնելու մասին, Քրիստոսի փրկագնող արյունը ցանելով/սրսկելով մեզ վրա (Գործք 2.23, 1 Պետրոս 1.2): 

Եվ ուշադրություն դարձրեք որ այս փրկագնական գործերը՝ Սուրբ Հոգին լցնելն ու Քրիստոսի արյունը ցանելը Նոր Կտակարանում կոչվում են Մկրտություններ կամ մկրտության հետ են կապված:  Հիսուսն ասաց որ <<Հովհաննեսը ջրով մկրտեց բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով կարճ ժամանակ հետո>>, որը Պենտեկոստեի օրվա մասին էր կանխատեսում:  Սուրբ Հոգին լցնելը Սուրբ Հոգու մկրտությունն է, այսինքն, մկրտությունը լցնելով է ոչ թէ ընկղմվելով:  Եբրայեցի 10.22-ում, <<Եկեք մոտենանք ճշմարիտ սրտով և ամբողջական վստահությամբ, մեր սիրտը ցողած լինելով չար խղճմտանքից ու մեր մարմինը լվացվելով մաքուր ջրով>>:  Այստեղ մկրտությունը կապում է Հիսուսի արյունը մեր վրա ցողացնելով՝ մաքրելու մեր սրտերն ու խղճմտանքը: 

Թլպատությունն ու մկրտությունը Աստծո շնորհի ուխտի ՆՇԱՆՆ են, մենք անօգնական պղծված մեղավորներ ենք, ու ցողվելով մաքրվում ենք Քրիստոսի փրկագնող արյունով ու նորացվում ենք Սուրբ Հոգու լցվելով:  Մկրտությունը վկայություն է փրկության՝ Աստծո նախաձեռնությամբ, վկայություն Աստծո խոստման որը իրականացվել է Հիսուսի կատարած գործով:  Մեր Պրեսբիտերական եկեղեցիներում մենք մարդկանց չենք ընկղմում ջրի մեջ, այլ, ջուրը նրանց վրա ենք ցողացնում մկրտության ժամանակ, ու սա խորհրդանշական հիշեցում է , արարողության Աստվածաշնչական իմաստին, որը մեզ Հին Կտակարան է տանում, դրա սկզբնական իմաստին ու նպատակին: 

Այստեղ անհասկանալի է թէ ժամանակակից Բապտիստներն ու մնացած հարանվանությունները որտեղից են վերցրել մկրտության ժամանակ մկրտվողին ջրի մեջ ընկղմելու գաղափարը:  Դա միգուցե ավելի դրամատիկական պատկեր է, բայց ոչ աստվածաշնչական է: 

Եզրափակելով մեր ուսուցման այս բաժինը մենք հինգ կետեր ենք կարող նշել: 

  1. Մկրտությունը, ինչպես որ թլպատությունն էր, վկայում և ընդունում է որ մենք մեղքի մեջ ենք ծնվել, այդպիսով մենք անմաքուր ենք, Աստծո առջև անընդունելի ենք
  2. Ուստի եթե մեկը ուզենա ճիշտ ձևով կանգնի Աստծո առջև, նա պետք է վստահի Աստծո շնորհին, հավատքով: 
  3. Մկրտությունը մատնանշում է Աստծո ողորմությունը, որը մեղավորներին մաքրում է իրենց աղտոտվածությունից, ու նրանց Աստծո առջև շնորհով ընդունելի է դարձնում նրանց համար կատարած Քրիստոսի արած գործով: 
  4. Մկրտություն մի ինչ որ կախարդական արարողություն չէ որով մարդ կարող է շահագործի Աստծո օրհնությունը:  Մկրտությունը միայն աշխատում է՝ արդյունավետ է երբ մկրտություն ստացողը դրականորեն է պատասխանում իր կյանքի վրա ունեցած Աստծո իշխանությանը, ուխտ պահող հավատքով, հնազանդությամբ (ու միայն նրա՛նք են դրականորեն, հավատքով կարող պատասխանել ում Աստված աշխարհի ստեղծումից առաջ ընտրել է որ փրկող հավատք տա, նրա մեռած հոգուն հարություն տա): 
  5. Անկախ նրանից թէ չափահաս հավատացյալն է մկրտվում թէ անօգնական երեխան է մկրտվում, մկրտության արարողությունը մկրտվողին վստահություն/ապահովություն է առաջարկում, լինի դա հիմա թէ հետագայում.  այն՝ որ Աստված ներող Աստված է, ու կապացուցի որ Ինքը ճշմարիտ է Իր խոստումներին: 

Մկրտությունը ավետարանի պատգամը տեսանելի ձևով է ամրապնդում ու մեզ փոխանցում, Քրիստոսի արյունը ցանելով ու Սուրբ Հոգու լցվումով, ու նաև մարդու մեջ Սուրբ Հոգու կատարած գործով:  Այն ամրապնդում է մեր սիրտը մեղքի դատապարտող ներկայության դեմ: 

Մկրտությունը հույժ կարևոր բան է, Քրիստոսն է այն կարգադրել որ մենք անենք:  Մկրտությունը մկրտվողին չի փրկի եթե նա հավատք չունի թէ մկրտությունը ինչ է նշանավորում:  Քրիստոսը քեզ համարում է որպես Իր սեփականությունը, Քրիստոսը նաև քո՛ ընտանիքին է համարում որպես Իրենը:  Եթե դու չափահաս հավատացյալ ես ապա քո երեխաները պե՛տք է ստանան Աստծո սեփականության նշանը:  Ով որ հավատացյալ է ու իր երեխաներին չի մկրտում նա Աստծուն անհնազանդ է լինում:  Աստված պարզ կերպով ասում է որ Իր այս հրամանին չհետևողը խախտել է Իր ուխտը:  Իր երեխաներին չմկրտողը հավատում է որ փրկությունը ի՛ր պայմաններով է լինելու, իր փրկությունը կախված է նրանից թէ ինքը ինչ կասի կամ ինչ կպատկերացնի:  Ուխտի Տերը Աստված է, ու ո՛չ միայն հավատացյալն է պատկանում Տիրոջը այլ նաև նրա ընտանի՛քն է պատկանում տիրոջը, ու հավատացյալի ու նրա ընտանիքի միջոցով ամբողջ աշխարհն է պատկանելու Աստծուն: 

Վերջապես, արդյո՞ք մկրտության վկայությունը/ցուցմունքը քո սրտի վրա կնքում է այն հաստատումը/վավերացումը որ Աստված սուտ չի ասում, որ Աստված ճշմարիտ է Իր խոսքին ու կպահի Իր խոստումները:  Արդյո՞ք եկեղեցու խորհուրդները քեզ համար օրհնության միջոց են, օրհնություն որը Խոսքը քարոզելուց այն կողմ է հասնում, մինչև այն վստահությունն ու մեր սրտի կնքումը որ մենք Աստծո առջև արդարացված ենք, անկախ նրանից թէ մեր մեղքերը ինչպիսին են, որ եթե մենք խոնարհ լինենք, ճշմարտապես Աստծո խոսքին վստահենք, Աստված երբեք չի խախտի Իր խոստումը, Իր խոսքը:  Մկրտությունը մեզ վստահեցնում է որ Նա մեզ մինչև վերջ կփրկի: 

Մկրտությունը Աստծո ժողովրդի համար մխիթարության հայտարարումն է:  Սա ավետարանչական կանչ է նույնիսկ նրանց համար ովքեր արդեն մկրտվել են:  Սա կանչ է ուխտական հավատարմության, մեր և մեր ընտանիքների համար:  Սա մխիթարության հայտարարություն է՝ որ Աստված մինչև վերջ Իր ժողովրդին կփրկի: 

Սա՛ է մկրտության իմաստը և նպատակը: 

20-21-րդ դարում մարդկության մեջ անհատականության չարիքն է մտել:  Նրանք ամեն ինչ անհատականորեն են հասկանում ու ընդունում:  Շատ հավատացյալներ էլ այս անհատականության աղանդի մեջ են:  Ժամանակակից շատ հավատացյալների համար փրկությունն ու դրա օգուտները անհատական են, նրանք ընտանեկան ուխտ ասած բանը չեն հասկանում, նրանք նույնիսկ Աստվածաշնչական ուխտի գաղափարը կիսատ պռատ են հասկանում:  Նրանցից գրեթե ոչ ոք Հին Կտակարանը չի սերտել ու Հին Կտակարանից Նոր Կտակարան անցած վարդապետություններն ու ճշմարտությունները ամբողջովին չի կարողանում հասկանա, դրա համար նա մանկամկրտությունը ոչ հասկանում է ու ոչ էլ ուզում է ընդունի:  Նրանց համար նույնիսկ Նոր Կտակարանային <<դու և քո ընտանիքը>> հասկացությունն է անընդունելի ու նրանք ամեն ինչ անում են այս հասկացությունը վերացնելու համար, քանի որ իրենց միտքը քարացել է անգրագետ քարոզիչների սխալ ուսուցումներով:  Բայց նրանք ովքեր Աստվածաշնչորեն են ուզում մտածել ու կամենում են Աստծո ճշմարտությունը ընդունեն, նրանք պե՛տք է մանկամկրտությունը ընդունեն ու կիրարկեն, այլապես նրանք Աստծո խոսքին անհնազանդ են մնում այս բնագավառում: