Աստվածաշնչական Մկրտությունը եվ Երեխաները – Մաս 2
Greg Bahnsen
(Այս սերտողության մեջ <<եկեղեցու խորհուրդներ>> ասելով նկատի ունենք երկու բաներ՝ Մկրտությունը և Հաղորդությունը, որոնք նաև կարելի է անվանել ծեսեր)
Այս սերտողությունով մենք խոսելու ենք Աստվածաշնչական մկրտության և երեխաների մասին, քանի որ այս երկուսը իրար հետ կապված են, թերևս որ շատերը դա չեն տեսնում:
Կողոսացի 2.6-15
<<Ուրեմն, ինչպես որ ստացաք Տեր Քրիստոս Հիսուսին, նրանով էլ ընթացեք, արմատավորված և նրանով շինված և հավատքի մեջ հաստատված, ինչպես որ ուսուցվեցիք, և դրա մեջ աճեք գոհություն հայտնելով: Զգույշ եղեք, որ հանկարծ ոչ մեկը ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ մոլորությամբ չգրավի, որ մարդկային ավանդության՝ բնության տարրական/տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թէ Քրիստոսի վրա: Քանի որ Նրա մեջ է բնակվում Աստվածության ամբողջ լիությունը մարմնապես, եվ դուք էլ նրանով լցվեցիք, որովհետև նա՛ է ամեն ինշխանության և պետության գլուխը: Նրանում դուք անձեռակերտ թլպատությամբ թլպատվեցիք, Քրիստոսի թլպատությամբ մարմնական մեղքերի մարմինը թողնելով, Նրա հետ թաղվելով մկրտությամբ, որով նաև դուք հարություն առաք Նրա հետ հավատքով, Աստծո զորեղ գործով, որը Նրան մեռելներից հարություն տվեց: Եվ դու՛ք, որ մեռած էիք ձեր օրինազանցություններում և ձեր մարմնի անթլպատությունում, Աստված ձեզ կենդանացրեց Նրա հետ միասին, ներելով մեր բոլոր օրինազանցությունները, ջնջելով մեր պարտքերի գրանցումները որոնք մեր դեմ էին կանգնած իրենց օրինական պահանջներով, սա նա մեկդի դրեց և խաչին գամեց: Նա զինաթափեց իշխանություններին և պետություններին, նրանց հրապարակայնորեն խայտառակ անելով ու նրանց վրա հաղթանակելով Նրանում>>:
Ինչի՞ մասին է մկրտությունը, երբ դու երեխային կամ չափահասին ես տեսնում մկրտվելուց: Սա քեզ համար ի՞նչ է նշանակում, մանավանդ 20-21-րդ դարի մարդու հոգեբանության մեջ, որը սովոր չէ մտածելու ընտանեկան, համընդհանուր միացյալ ձևով: Մարդը մեր օրերում անհատականության մետ է խրված, ամեն ինչը սեփական ԵՍ-ի շուրջ է կենտրոնացված, նույնիսկ նրա հավատքը և փրկությունը, եսը՝ որպես մեկուսացված անձ: Մեր ժամանակներում մարդկանց նաև դժվար է բացատրել բաների խորհրդանշական արժեքի մասին, որը միգուցե ժամանակակից փիլիսոփայության հետևանքով է, որտեղ ամեն ինչ գործնական ու տեսանելի ու շոշափելի պիտի լինի (pragmatism):
Բայց մկրտության մասին մտածելիս մենք պետք է մտածենք միացալ/ընտանեկան իրականությունների և խորհրդանշական արժեքների մասին: Ի դեպ, եթե մենք այս ձևով չմտածենք ապա մեզ համար անհնարին կլինի Աստվածաշնչական մկրտության իմաստն ու նպատակը հասկանալ, ուր մնաց մկրտության օրհնանքներից օգտվել: Առավել ավելին, մենք նաև պետք է մտածենք պատմական շարունակականության պայմաններով:
Օրինակ, 1850-ական թվերին ապրող մարդիկ հեռուստացույց չեն ունեցել ու նաև հեռուստացույցի գաղափար նույնիսկ չեն կարողացել կազմել: Մեր ժամանակներում ապրողները հաճախ մտածում են թէ մարդիկ բոլոր ժամանակներում պիտի որ հեռուստացույցի մասին որոշ գաղափար ունեցած լինեն նույնիսկ եթե նրանք հեռուստացույց ֆիզիկապես չեն ունեցել: Բայց ոչ, այդ հին ժամանակների մարդիկ ընդհանրապես ոչ մի գաղափար չեն ունեցել, մեր նման չեն մտածել այս առումով: Նույն ձևով, երբ մենք մկրտության մասին ենք մտածում մենք հաճախ մտածում ենք որ մարդկությունը մի՛շտ է մկրտություն ունեցել ու դրա մասին իմացել: Մի՞թէ Ադամն ու Եվան մկրտության մասին չեն իմացել: Ո՛չ, չեն իմացել: Մկրտությունը պատմության մեջ սկիզբ ունի, ու այս սկիզբը մեր՝ Աստծո ժողովրդի համար մասնահատուկ կարևորություն ունի:
Նոր Կտակարանը մեզ ասում է որ Հովհաննես մկրտիչը հայտնվեց ու Հորդանան գետի տարածքում մարդկանց էր մկրտում, մարդկանց կանչում էր մկրտվելու: Բայց առաջին հարցը որ մենք այստեղ պիտի տանք այն է թէ մկրտվող ժողովրդից ինչու՞ ոչ մեկը Հովհաննեսին հարց չտվեց թէ նա ինչ նկատի ուներ <<մկրտություն>> ասելով, թէ ինչ է նշանակում մկրտությունը: (նույն ձևով, ի՞նչն էր պատճառը երբ Աստված Նոյին պատվիրեց տապանը 300 <<կանգուն>> շիներ, Նա Նոյին չբացատրեց թէ Կանգունը ինչ է նշանակում, ինչ չափսի երկարություն ունի):
Այստեղ պատճառ կա թէ Հովհաննեսը ինչու կարիք չուներ մկրտության արարողությունը ժողովրդին բացատրեր: Եբրայեցի 9.10-ում բացատրում է, թէ ինչու՞ էր Հովհաննեսը սպասում որ իր ունկնդիրները իրեն հասկանային երբ նա նրանց ասում էր որ նրանք գային ու մկրտվեին. նրանք պիտի’ մկրտություն բառը հասկանային թէ ինչ էր նշանակում: Եբր 9.10-ում Հին Կտակարանի արարողությունների մասին խոսելով ասում է <<միայն ուտելիքի, ըմպելիքի ու պես-պես լվացումների/մկրտումների վրա հիմնված պաշտամունքը մարմնական արարողություններով է, որոնք ժամանակավոր են և գործում են մինչև մարդու բարեփոխվելը/ուղղվելը>>: Եբրայեցիների գրքի հեղինակը Հին Կտակարանի արարողություններին/ծեսերին նայելով հիշատակում է <<պես պես/տարբեր մկրտություններ, որոնք նախա-ստվերն էին գալիք իրականությունների, որը կոչվում է բարեփոխումներ: Հին Կտակարանում տարբեր տեսակի մկրտություններ են եղել: Երբ Հովհաննեսը մարդկանց ասում է որ եկեք մկրտվեք ձեր մեղքերի թողության համար, ապա ժողովուրդը հասկանում էին թէ նա ինչ էր ասում ու ինչ նկատի ուներ: Հին Կտակարանի մկրտությունները մեծ մասամբ արյունի մկրտություններ են եղել, արյուն ցողելով, բայց մենք նաև տեսնում ենք Նոյի և նրա ընտանիքի մկրտությունը. Աստվածաշունչն ասում է որ Նոյն ու իր ընտանիքը մկրտվեցին տապանում: Նաև, երբ Իսրայելի որդիները Կարմիր Ծովի միջով անցան նրանք մկրտվեցին ծովում, թերևս որ նրանցից ոչ մեկը Կարմիր Ծովի ջրին չդիպչեց:
Պատմական շարունակականության մասին խոսելով, երբ Պողոս առաքյալը մկրտության մասին է խոսում նա շատ մասնահատուկ ձևով է դրա մասին խոսում ու գտնում է որ մկրտությունը կենտրոնական թեմա է հասկանալու համար Քրիստոնեական պատգամը, ավետարանը (պատմական շարունակությունն այն է որ Աստվածաշնչում ընդհամենը մեկ թեմա կա որը Հին Կտակարանից է սկսվել ու շարունակվում է մինչև Նոր Կտակարան ու մինչև մեր ժամանակները: Օրինակ, Աբրահամի ուխտը Հին Կտակարից սկսվելով երբեք չի ավարտվել, շարունակվել ու հասել է մինչև Նոր Կտակարանը, հասունացել ու զարգացել ու իրականացել է, ու հիմա էլ շարունակվում է իր իրականացած/իրականացվող ձևով):
Ի դեպ, մկրտության վարդապետությունը վճռորոշ դեր է տանում Հիսուս Քրիստոսի եկեղեցուն հանձնված հավատքի մեջ: Սա կենտրոնական դեր է տանում Քրիստոսի փրկողական գործի օգտակարության տեսակետից, մանավանդ երբ Մկրտությունը կապնվում է Հին Կտակարանի Թլպատության հետ: Պողոսն ասում է որ այս երկուսը նույն միջ-կարևորությունն ունեն: Իհարկե արտաքինից նրանք տարբերվում են, բայց Հին Կտակարանի թլպատության ծեսի և Նոր Կտակարանի մկրտության ծեսի իմաստը նույնն է: Կողոսացի 2.6-ում Պողոսը քրիստոնյա հավատացյլաներին ասում է որ Ավետարանի նրանց սկզբնական ընդունումը պետք է Քրիստոսում շարունակական հավատք ունենալու օրինակը լինի: <<ինչպես որ Քրիստոսին ընդունեցիք, այդպես էլ Նրանում ընթացեք>>, եթե Քրիստոսին ստացել ես ապա նրան անպայմանականորեն ես ստացել: Ոչ ոք Քրիստոնյա հավատացյալ դառնալով չի նստում ու ասում <<Աստված, արի սկզբում իրար հետ սակարկենք ու բազառ անենք ու ես իմ պայմանները ասեմ, տեսնենք կարանք իրար հետ համաձայնվենք>>: Ոչ, սա այսպես չէ, միգուցե սա Կյանքի Խոսք եկեղեցում է այսպես, երբ մարդիկ <<հավատացյալ>> են դառնում որպիսի իրենց այս կամ այն երազանքներն իրականացնեն, բայց Աստվածաշնչի մեջ այսպես չէ, Աստվածաշնչի մեջ մարդ Քրիստոսին ստանում է նրա առջև ծունկը և սիրտը խոնարհացնելով ու ասելով <<այո Տեր>>, Քրիստոսին ստանալով մարդ Նրան ստանում է խոնարհությամբ, ընդունելով որ ինքը մեղավոր է ու Փրկչի կարիք ունի: Պողոսը այստեղ ասում է որ ուստի, ինչպես որ Քրիստոսին ստացաք որպես Տեր, այդպես էլ Նրանում ընթացեք, ձեր ապրելաոճը ու կյանքի ձևը նույնը դարձրեք՝ Քրիստոսին կերպարանափոխ արեք: Քրիստոնեայի հավատքը այս անձի վրա է կենտրոնանում՝ Քրիստոսի, Տիրոջ վրա: Յոթերորդ համարում ասում է <<դուք արմատավորվելու ու կառուցվելու/շինվելու եք Նրանում, և հավատքի մեջ հաստատված, ինչպես որ ուսուցվեցիք, և դրա մեջ աճեք գոհություն հայտնելով: Դուք պիտի Քրիստոսում արմատավորվեք որտեղից ձեր սնուցումը պիտի ստանաք, տնկված լինելով Քրիստոում, հաստատուն կերպով կառուցվելով Քրիստոսում, որը նշանակում է որ դուք շարունակաբար կհաստատվեք, շարունակաբար կզորանաք հայտնված ճշմարտության այդ մարմնի մեջ որը նա կոչվում է Հավատքը, այն հավատքը որը դուք ուսուցվել եք: Հետո 8-րդ համարն է, որը ժամանակակից ավետարանչականներից շատերը սխալ են մեջբերում, ասելով որ Պողոսն ասում է <<խուսափեք փիլիսոփայությունից>>, բայց Պողոսը այսպիսի բան չի ասում:
8-րդ համարը ասում է,
Զգույշ եղեք, որ հանկարծ ոչ մեկը ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ մոլորությամբ չգրավի, որ մարդկային ավանդության, բնության տարրական/տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ թէ Քրիստոսի վրա:
<<խուսափեք փիլիսոփայությունից>> անհամությունը հիսունական ու շատ ուրիշ ավետարանչականներն են ասում, որ փիլիսոփայության կարիք չունես, գրքեր կարդալու ու սերտելու կարիք չունես, դու միայն Քրիստոսի կարիքը ունես: Նրանք փիլիսոփայության, գիտելիքի ու Քրիստոսի մեջ սուտ հակադրություն են դնում, նրանք երբեք գիրք չեն կարդում, այդ պատճառով նրանց հետ խոսելիս գիտակցում ես թէ ինչքան տուպոյ ու դուբին են այս տեսակի հավատացյալները: Սրանք հակա-ինտելեկտուալներ են: Կրթությունը քրիստոնեական հավատքի համար էական է: Միայն նրանք են հոգևորությամբ աճում ովքեր իրենց գիտելիքն են շատացնում: Մարդ չի կարող հոգևոր լինի եթե գրքեր չի կարդում, կամ իմաստուն ու գիտական քարոզներ լի լսում/կարդում: Հիսունական և խարիզմատ և այլ այսպիսի մտածողները հոգևորություն չունեն, սրանք ամենա-մարմնավոր մարդիկն են: Ու նրանցից ամենաշատ մարմնավորները լեզուներով խոսացողներն են որոնք իրենց կեղծ կապիկություններով ուզում են իրենց <<հոգևորությունը ցուցադրեն>>, ու նրանք գիրք կարդացողներին ու փիլիսոփայություն սերտողներին դատապարտում են: Գիրք կարդալն ու փիլիսոփայություն սերտելը տքնաջան աշխատանք է, ծույլերն են որ դրանցից խուսափում են, իսկ հիսունական ու խարիզմատ ու այլ այսպիսի եկեղեցիները լցված են ծույլ պորտաբույծներով որոնք աշխատասիրությունից խուսափում են:
Պողոսն ասում է որ Զգույշ եղեք հանկարծ մեկը ձեզ չկողոպտի (հուներեն բառացի թարգմանությունը): Ինչի՞ց չկողոպտի: 3-րդ համարում ասում է որ իմաստության և գիտելիքի բոլոր գանձերը Քրիստոսում են պահված/թաքնված: Գիտելիքի ու Իմաստության տեսակետից Քրիստոսը աշխարհի բանկն է: Եթե մեկը որևէ բան գիտե ապա նա պետք է Քրիստոսին ճանաչած լինի: Եթե նա գիտե բայց Քրիստոսին չգիտե ապա նա պարտք արած հարստությունով է գործում: Աշխարհի փիլիսոփայությունները հումանիզմ ու սոցիալիզմ ու աթեիզմ ու մարդու-գերիշխանություն ու հակա-երրորդություն քարոզող փիլիսոփայություններն են: Եթե մենք թույլ տանք ապա այդ փիլիսոփայությունները կգան ու մեզ կկողոպտեն Քրիստոսում ունեցած իմաստության ու գիտության շտեմարանի գանձերից: Պողոսը այս փիլիսոփայությունը կոչում է դատարկ մոլորություն: Բայց ամեն փիլիսոփայություն չէ որ դատարկ մոլորություն է, քանի որ Պողոսը քիչ հետո ասում է որ մենք պետք է հաստատե՛նք այն փիլիսոփայությունը որը Քրիստոսով է, համաձայն Քրիստոսի է: Խնդիրը այստեղ փիլիսոփայության հետ կապված չէ, խնդիրը փիլիսոփայությունն անելու ձևի հետ է կապված: Որոշները խաբեբայական ու մոլորեցուցիչ են, այն փիլիսոփայությունները որոնք այս աշխարհի տարրական բաների հետևից են ընկած, տարրական սկզբունքների հետ են կապված: Այս փիլիսոփայությունները մարդկանց ավանդույթների փիլիսոփայություններն են ոչ թէ Քրիստոսի փիլիսոփայությունը: Մենք պիտի հետևենք Քրիստոսի փիլիսոփայությանը: Ինչու՞: ԻՆչու՞ է Քրիստոսը այսպիսի կենտրոնական տեղ զբաղեցնում: Պողոսը այստեղ 4 պատճառներ է տալիս մեզ թէ մենք ինչու պիտի հետևենք Քրիստոսի փիլիսոփայությանը:
9- րդ համարում ասում է, Քանի որ Քրիստոսը Աստծո իսկական մարմնավորումն է: Աստվածության ամբողջությունը մարմնապես Քրիստոսում է բնակվում: Մարդկային մարմնավոր բանականությամբ մտածողը այս խոսքը միանգամից կմերժի: ԻՆչպե՞ս է հնարավոր Աստվածության ամբողջությունը Քրիստոսի մեջ բնակվի: Ճիշդ այդպես, ոչ ոք չի խոստացել որ Քրիստոնեական աստվածաբանությունը հեշտ ու հանգիստ է լինելու հասկանալու համար: Ոչ ոք չի ասել որ Աստված խոնարհվելու է մեզ համար ու միայն այն բաներն է ասելու ու անելու որը մենք հասկանանք:
Հաջորդը, մենք Քրիստոսին ենք կենտրոնական համարում փիլիսոփայության տեսակետից քանի որ Քրիստոսը բոլորից գերագույն է, նույնիսկ հրեշտակներից ու երկնային իշխանություններից: Այս աշխարհի դիվային իշխանություններն ու զորությունները բացահայտ խայտառակ են արվել, Քրիստոսի հարության դեմ անզորացել են: 10-րդ համարում ասում է որ այս աստվածա-մարդը, որը երկրի ու երկնքի բոլոր իշխանություններին հաղթահարեց, Նա մեզ լիովին է դարձրել ամեն բնագավառում, քանի որ Նա ամբողջական/կատարյալ է, մենք բոլորս որ Նրա մեջ ենք մենք էլ ենք ամբողջական/կատարյալ: Հոգևորապես Քրիստոսի հետ միություն ունեցողները բաժնեկցում են նրա ամբողջական/լիովին լինելուց, այնպես որ մեր մարդկային պակասություններն ու անկատարություններն ու թերությունները ամբողջովին հոգ են տարվում, Աստծուց մեր օտարացումը չեզոքացվել է Հիսուսի կատարած գործի շնորհիվ, այն ինչը որ մեր մեջ փշրված ու հիվանդ ու կոտրված էր, հիմա Քրիստոսում հավաքված ու բուժված ու սարքված է:
Ու հիմա Պողոսը 11-12 համարներում բացատրում է թէ մենք ինչպե՞ս ենք ամբողջացվել Քրիստոսում:
Նրանում դուք անձեռակերտ թլպատությամբ թլպատվեցիք, Քրիստոսի թլպատությամբ մարմնական մեղքերի մարմինը թողնելով, Նրա հետ թաղվելով մկրտությամբ, որով նաև դուք հարություն առաք Նրա հետ հավատքով, Աստծո զորեղ գործով:
Պողոսն ասում է որ Քրիստոնեական քո կյանքի բոլոր օգուտները այս բանի մեջ են ամփոփված՝ Քրիստոսը ձեզ թլպատել է: Այնուհետև Պողոսը ցույց է տալիս Քրիստոսով թլպատված լինելու օգուտները: Քրիստոսի միջոցով Աստծո արած գործը հոգու հարություն է բերելու մեզ համար, մենք հարություն ենք առել հոգևոր մահից, մենք նորացվել ենք, մենք ներվել ենք մեր բոլոր անօրենություններից, մեր և Աստծո միջև այլևս օտարություն չկա, ներումը սա է նշանակում: Ավելին, մենք դատապարտությունից ազատվել ենք, պարտքից ազատվել ենք: 15-րդ համարում էլ ասում է որ մենք ազատագրվել ենք աշխարհի ապստամբ իշխանություններից, Աստված չարիքին զինաթափել ու նրա դեմ հաղթանակել է, ցույց տալով որ չարիքի ուժերը նրան չէին կարող ղեկավարել ու նրան մահվան զորության մեջ պահել:
Պողոսն ասում է որ դուք պետք է հավատքի մեջ կառուցվեք ինչպես որ ուսուցվել եք, այս հավատքը աշխարհի փիլիսոփայությանը չի հետևում այլ՝ Քրիստոսին է հետևում որը աստվածա-մարդն է: Ու Քրիստոսը ձե՛զ համար մի բան է արել որը կոչվում է թլպատություն, որի միջոցով մնացած այս օգուտներն եք ստացել: Ամեն ինչ կախված է այդ հասկացողությունից, Քրիստոսի կատարած թլպատությունից: Ու դուք՝ հավատացյալներդ, ինչպե՞ս եք թլպատվել Քրիստոսով, ու մանավանդ, ինչպես են կանա՞յք թլպատվել Քրիստոսով, կին հավատացյալները: Պողոսն ասում է որ Քրիստոսին ճանաչող բոլոր մարդիկ այդ անվան տակ են՝ <<թլպատված>>, լինեն դրանա տղամարդ թէ կին:
Եթե առաջին դարի հրեային հարցնեինք թէ թլպատությունը ինչ է նշանակում ապա նա հեշտ ու հանգիստ մեզ կպատասխաներ ու դրա բացատրությունը կտար, <<մենք միշտ ենք թլպատություն ունեցել, դրանով զբաղվել>>, ինչպես որ հեռուստացույցն է մեր օրերում, մենք բոլորս գիտենք թէ դա ինչ է: Թլպատությունը առաջին դարի հրեաների ապրելաոճի մեջ էր, նրանց մշակույթի մեջ էր որը Հին Կտակարնից էր գալիս:
Երբ Պողոսը թլպատության մասին է խոսում նա ուզում է ասի որ իր քննարկած թեման Հին Կտակարանի հետ է կապված: Հին Կտակարանում Աստված Աբրահամի հետ է ուխտ հիմնադրում ու ասում է << Սա Իմ ուխտն է, դու պիտի թլպատվես, ու քո տան կտուրի տակ եղող բոլոր արուները պիտի թլպատվեն, լինեն դրանք քո սեփական երեխաները թէ քո ծառաները/ստրուկները, ու քեզնից հետո եկած սերունդը/սերմը պիտի թլպատվի, ու ով որ թլպատված չէ իմ ուխտն է խախտել>>
Թլպատութունը քրիստոնեական մկրտությանը մոտ 1800 տարով նախորդում է: Իսկ ինչու՞ թլպատություն: Շատերը գիտակցում են որ ուխտի մեջ մտնելու ծեսը կապակցված է եղել մարդու անմաքրության հետ: Թլպատությունը մարդու մեղավոր բնության կտրումն է, կարճացումն է, խորհրդաշնորեն, քանի որ Հին Կտակարանը խոսում է մեղքը հեռացնելու մասին ու Աստծո առջև ընդունվելու մասին ու Աստծո ժողովրդին միանալու մասին: Առավել ավելին, Աստվածաշունչը ուսուցում է որ թլպատությունը լոկ արտաքնապես չպետք է լինի, նաև սրտի թլպատում պիտի լինի, Աստված 2 Օրինացում ասում է <<փլպատեք ձեր սրտերը>>, արտաքին թլպատումը ոչ մի օգուտ չունի եթե այն չի զուգակցվում սրտի թլպատման հետ: Ներքին փոփոխություն պիտի տեղի ունենա, բարոյական նորացում, հոգևոր վերա-ծնունդ, մեռած հոգու հարություն: Հին Կտակարանում մարդը վերստծին ծնունդի կարիք ուներ Աստծո արքայություն մտնելու համար, ինչպես որ Նոր Կտակարանում է: Հիսուսը Նիկոդեմոսի հետ զրուցելիս այն սպասումներմ ուներ որ Նիկոդեմուսը այս մասին արդեն պետք է իմացած լիներ, ու Նիկոդեմոսը դրա մասին իհարկե գիտեր:
Իսկ ինչու՞ է Աստված մարդու ներքին փոփոխության մասին խոսելով արուների սեռական օրգանի թլպատման մասին խոսում: Աստվածաշունչը պարզ կերպով ուսուցում է որ մենք մեղքի մեջ ենք ծնված, ընկած/անկյալ բնությունով ենք ծնվում: Ընդհամենը երկու փոքրիկ <<անմեղ>> երեխաների մի սենյակի մեջ դիր, մեկ խաղալիքով, ու շատ արագ կերպով նրանց բնության մասին շատ բաներ կսովորես՝ նրանց հպարտության և եսասիրության մասին: Ուստի, Աստված ցուցադրում է այն խոնարհությունը որը հարկավոր է փրկության համար: Մարդու բնական ծնունդը բավարար չէ փրկության համար, մարդ պիտի նաև վերևից ծնվի, վերստին ծնունդ ունենա: Թլպատությունը տրված է որպես մեղքի հեռացման նշան, Աստծո առջև ընդունելություն գտնելու ու Աստծո ժողովրդին միանալու կարիքի գիտակցում՝ վերա-ծնունդով, նորացումով, նոր կյանք ստանալով, հարություն առնելով, և այլն: Պողոսը Կողոսացիներ 2-ում ասում է որ թլպատության այդ փորձառությու՛նն է կիրարկվում հավատացյալի կյանքում, Քրիստոնյա հավատացյլաներն էլ թլպատություն ունեն, ուղղակի քրիստոնյա հավատացյալի թլպատումը տարբեր է իր բնութագրով, իր տարածությունով,
Առաջին հերթին Հին Կտակարանի թլպատությունը թլպատություն էր մարմնի կաշվի, արտաքին էր, բայց Պողոսն ասում է որ մեր թլպատությունը անձեռագործ է, Հին Կտակարանում դա թլպատություն էր մարմնի կաշվի մի փոքրիկ մասի, բայց հիմա հավատացյալ քրիստոնյաի թլպատությունը ամբողջ մարմնի կաշվի թլպատումն է (մարմնական մեղքերի մարմնից մերկանալով), ու Մովսեսին ու Աբրահամին կարգադրած թլպատությունը մարդն էր անում, մինչդեռ քրիստոնյա հավատացյալի թլպատությունը Քրիստոսը ինքն է անում: Սա մի նո՛ր ձևի թլպատություն է: Կողոսեում սուտ քարոզիչներ էին հայտնվել որոնք պնդում էին որ մարդ պետք է թլպատվի որպիսի փրկվի, բայց Պողոսն ասում է որ մարմնական թլպատությունը չէ որ փրկում է, այլ՝ Քրիստոսի թլպատումն է ամբողջ մարմնի, մինչև որ մեղքի ամբողջ մարմինը ներքնապես շտկվի: Կող 3.5-ում այս միտքը շարունակում է ասելով, <<Ուրեմն սպանեք այն ինչ երկրավոր բան ձեր մեջ է պատկանում՝ սեռական անբարոյականություն, պղծություն, կիրք, չար ցանկություն ու ագահություն, որը կռապաշտություն է, որի պատճառով Աստծո զայրույթը գալիս է անհնազանդության որդիների վրա, որի մեջ դուք նույնպես անցյալում ընթանում էիք բայց հիմա այդ բաները մեկդի դրեք, զայրույթ, բարկություն, չարություն, հայհոյություն, բերանի ամոթալի խոսքեր … հանիր հին մարդը ու հագիր նոր մարդը, որը նորացվում է գիտությամբ իր արարչի պատկերի համաձայն>>, երկրային բաները այս մեղքերն են մարդու մեջ որ մեկդի պիտի դրվեն ու սպանվեն, ու հավատացյալը իր նոր ստացած կյանքը պիտի վայելի: Պողոսն ասում է որ Քրիստոսի արած գործը ամբողջությամբ կատարել է Հին Կտակարանի թլպատության կարևորությունը, այս ծիսակատարական հրամանագրի կարիքը այլևս չկա, այն Նոր Կտակարանում փոխարինվել է մկրտությունով:
Իսկ ո՞րն է Նոր Կտակարանի այս հոգևոր իրականությունների նշանը: Պողոսը հաջորդ համարում ասում է որ այս թլպատությունը տեղի ունեցավ երբ դուք մկրտվեցիք
Նրանում դուք անձեռակերտ թլպատությամբ թլպատվեցիք, Քրիստոսի թլպատությամբ մարմնական մեղքերի մարմինը թողնելով, Նրա հետ թաղվելով մկրտությամբ, որով նաև դուք հարություն առաք Նրա հետ հավատքով, Աստծո զորեղ գործով, որը Նրան մեռելներից հարություն տվեց:
Հիմա հոգևոր մկրտությունը որտե՞ղ է խորհրդանշվում Նոր Կտակարանում: Այն խորհրդանշվում է մկրտությունում, մկրտությունով: Երբ Հին Կտակարանում քահանան արու երեխայի կաշին էր կտրում, նա դրանով այդ երեխայի սիրտը չեր փոխում/կենդանացնում, սա պետք է որ բոլորի համար պարզ լինի: Ու երբ մենք հիմա չափահաս հավատացյալին ենք մկրտում, դրանով այդ անձի սիրտը ոչ մի ձևով չենք փոխում, դրանով սիրտը ներքինից չի լվացվում: Մկրտությունը, ինչպես որ թլպատությունն էր, խորհրդանիշ է մի իրականության որը պետք է ներքնականացվի, ներքինացվի: Իսկ ո՞րն է նշանը այս իրականության, որը պետք է ներքինացվի: Դա մկրտության նշանն է: Մենք Քրիստոսի հետ թաղվել ու հարություն ենք առել: Հռոմեացի 6.3-6-ում Պողոսն ասում է,
<<Մի՞թէ դուք տգետ եք, չգիտեք որ ով որ Քրիստոսում է մկրտվել նա Նրա մահվան մետ է մկրտվել: Մենք Նրա հետ թաղվեցինք մկրտությունով մահվան մեջ, որպիսի ինչպես որ Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք: Քանի որ եթե մենք Նրա հետ միություն ունենք այս ձևի մահով, մենք հաստատապես կմիանանք Նրան այս ձևի հարությունով: Մենք գիտենք որ մեր հին անձը Նրա հետ խաչվեց որպիսի մեղքի մարմինը ոչնչացվի, որպիսի մենք այլևս մեղքի ստրուկ չլինենք>>:
Պողոսն ասում է որ հավատացյալները Քրիստոսին են միացած: Նա մեռավ, մենք էլ հոգևորապես մեռանք, Նա մեռելներից հարություն առավ, մենք էլ հարություն առանք հոգեվորապես: Մենք Քրիստոսին ենք միացած ու կյանքի նորացումով ենք քայլում:
Եփեսացի 2.5-6. <<Մինչ մենք մեռած էինք մեղքերի հետևանքով, Նա մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց, դուք շնորհով եք փրկված: Նրա հետ մեզ հարություն տվեց և Նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով>>:
Մենք մեռած էինք ու մենք հարություն առանք Քրիստոսի հետ: Պողոսի համար մկրտությունը մատնանշում է Քրիստոսի մահվան ու հարության մեջ մեր բաժնեկցմանը: Մկրտությունը մատնանշում է մեր մեռնելու կարիքը, մեղավոր բնության մեռնելու կարիքին, մկրտությունը մատնանշում է հարության կյանքի նորացման փորձառությանը: Թլպատությունը մատնանշում էր հին մեղավոր բնության մեկդի դրվելուն, մաքրագործվելու կարիքին, ու Աստծո շնորհով եկած նորացմանը: Մկրտությունը խորհրդանշում է այն ինչը որ Թլպատությունն էր խորհրդանշում Հին Կտակարանում:
Պողոսի աստվածաբանության կենտրոնում այս գաղափարն էր՝ Քրիստոսի հետ միություն մկրտությունով: Այս պատճառով է որ Պողոսը Կողոսացիներում ասում է որ եթե դուք պիտի հավատքի մեջ արմատավորվեք ու հիմնադրվեք, ինչպես որ ուսուցվել եք, ապա դուք պետք է ընդունեք որ Քրիստոնեության կենտրոնական անձնական օրհնությունը թլպատությունն է, այսինքն՝ մկրտության փորձառությունն է, դրա հետ եկող օգուտներն են որ մենք վայելում ենք մեր ստացած նոր կյանքում:
Ու 12-րդ համարում Պողոսն ասոմ է որ սրա գործիքը ՀԱՎԱՏՔՆ է, սա ձեռք բերելու գործիքը հավատքն է: Մկրտության ջուրը փրկություն ձեռք չի բերում, ջուրը փրկության գործիքը չէ, մկրտությունը ուղղակի դրա խորհրդանիշն է: Փրկության ճշմարիտ գործիքը հավատքն է: Իսկ հավատքի առարկան/օբյեկտը մեռելներին հարություն տալու Աստծո կարողությունն է: Հռոմեացի 10-ում ասում է որ եթե քո բերանով խոստովանես որ Հիսուսը Տեր է ու քո սրտում հավատաս որ Աստված Նրան մեռելներից հարություն տվեց, այդ դեպքում դու կփրկվես. հավատքը հարկավոր է: Պատահական չէ որ երբ Պողոսը թլպատության կարևորությունն է քննարկում նա Հռոմեացի 4.11-ում դա կապում է հավատքի արդարության հետ, հավատքով արդարանալու/փրկվելու հետ, Պողոսն ասում է, << Աբրահամը թլպատության նշանը ստացավ որպես արդարության կնիք որը նա ուներ հավատքով>>: Թլպատությունը կոչ է անում ներքին մաքրման կարիքին, նոր կյանքին՝ հավատքով, հավատքով ստացած արդարությանը որը մեզ փրկում է Աստծո շնորհով: Մկրտությունն էլ խորհրդանշում է ներքին մաքրման կարիքը, հավատքով նոր կյանք ստանալու կարիքը որը մեզ փրկում է Աստծո շնորհով: Մկրտության մասին մտածելով Պողոսը բնականորեն թլպատության մասին է մտածում:
Երբ մենք թլպատության մասին ենք մտածում, պատմական շարունակականության տեսակետից, այն որ Հին Կտակարանի թլպատությունը շարունակվում է Նոր Կտակարանի մկրտությունով, ապա մենք պետք է Աբրահամի և Աբրահամական ուխտի մասին մտածենք քանի որ սա՛ է թլպատության սկզբնաղբյուրը պատմականորեն: Աբրահամական ուխտը շարունակվում է Նոր Կտակարանում: Մենք հաճախ մտածում ենք որ Նոր Կտակարանի ուխտի ներքո ենք ապրում, անկասծակ այո, բայց Հին Կտակարանի բոլոր ուխտերը Նոր Կտակարանի ուխտում են իրականացվում: Հին Կտակարանում սերմն է ցանվել իսկ Նոր Կտակարանում այդ սերմը ծաղիկ է տվել: Նոր Կտակարանի ուխտը չի փոխարինում Հին Կտակարանի ուխտերին, կարծես թէ նրանք վերջացել են ու նորն ա սկսվել, կարծես թէ նորը հնից կտրված է, դա այդպես չէ, ոչ մի դեպքում: Նոր Կտակարանի ուխտը Հին Կտարարանի ուխտերի իրականացումն է:
Ղուկաս 1.54-55-ում Մարիամը ասում է որ, <<(Աստված) Օգնություն հասավ իր ծառային՝ Իսրայելին՝ հիշելով Իր ողորմությունները, ինչպես որ ասել է մեր հայրերին Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ հավիտյան>>: Մարիամը այստեղ հայտարարում է որ Մեսիայի ծնունդը Աբրահամին արված Աստծո խոստումի կատարումն է, իրականացումն է: Կամ Ղուկաս 1.68, 72-73 Զաքարիան ասում է, <<Օրհնյալ է Տերը … որ այցելության եկավ և իր ժողովրդին փրկության բերեց … ինչպես որ մարգարեների բերանով ասել էր որ … ողորմություն կանի մեր հայրերին և կիրականացնի Իր սուրբ ուխտը: Պահեց այն երդումը որ տվել էր մեր հայր Աբրահամին>>: Ղուկասն ասում է որ սա այդ ուխտի կատարումն է, իրականացումն է: Հովհաննես 8-ում, երբ Հիսուսը փարիսեցիների հետ է բանավիճում նրանց ասում է որ Աբրահամը ուրախացավ տեսնելով Հիսուսի օրը: Աբրահամի հետ արված ուխտը մի՛շտ էր նայում Քրիստոսին: Գործք 3.25-26-ում ասում է, <<Դու՛ք եք որդիները մարգարեների և այն ուխտի որ Աստված մեր հայրերի հետ հաստատեց և Աբրահմին ասաց <<Եվ քո սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը: Աստված նախ ձեզ համար հարություն տվեց Իր Որդի Հիսուսին և ուղարկեց Նրան ձեզ օրհնելու՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելու>>: Փրկության այս ավետարանը Աբրահամին արված խոստումն է, Աստված ուղղակի այդ խոստումն է կատարում: Հռոմեացիների 4-ում Պողոսը Քրիստոսի ավետարանը կապում է Աբրահամին արված խոստմանը: Հռոմ 4.16-18-ում Պողոսն ասում է <<Այդ պատճառով դա հավատքից է կախված, որպիսի խոստումը շնորհով լինի, որպիսի խոստումը երաշխավորվի ամբողջ սերունդի համար, ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նրա համար ով ունի հավատքը Աբրահամի, որ մեր բոլորի հայրն է: Ինչպես որ գրված է, <<քեզ բազում ազգերի հայր կարգեցի>> այն Աստծո ներկայությամբ որին Աբրահամը հավատաց, որը մեռածներին կյանք է տալիս և չեղած բաները գոյության է կանչում: Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց, <<քո սերունդն էլ է այսպիսին լինելու>>: Հետո 22-24 համարներում ասում է <<Դրա համար նրա հավատքը նրա համար որպես արդարություն համարվեց/հաշվվեց, բայց այս խոսքերը <<նրա համար համարվեց>> միայն նրա համար չգրվեցին, բայց նաև մեզ համար: Դա նաև մեզ է համարվելու, որ հավատում ենք նրան, որ մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին>>: Երբ Աստված Աբրահամի վրա էր աշխատում Նա եկեղեցու համար էր նախապատրաստում, Աբրահամին արված խոստումների այդ բոլոր օգուտները նաև մեզ համար էին, նաև մենք ենք վայելում: Աբրահամական ուխտը այսօր էլ է շարունակվում, մենք դրա օգուտներն ենք վայելում, մենք այդ խոստումի ստացողներն ենք, Գաղաթացի 3-ում Պողոսն ասում է որ նրանք ովքեր հավատքից են Աբրահամի զավակներն են, ժառանգակիցներ՝ համաձայն Աբրահամին արված խոստումի:
Ծննդոց 17-ում երբ Աստված Աբրահամական ուխտն է հիմնադրում Նա պնդում է որ սա հավիտենական ուխտ է լինելու (Ծննդոց 17.7-13): Այդ ուխտը չէր վերջանալու երբեք: Աբրահամական ուխտի սկզբունքները միշտ գոյություն ունեն, դրանք Նոր Կտակարանում են շարունակվում, որը Աբրահամին արված Աստծո խոստումն է:
Ու այստեղ մի կարևոր հարց պիտի տանք …
Աստված ու՞մ հետ կնքեց ուխտը:
Ու՞մ հետ էր Աբրահամական ուխտը հիմնադրվել: Աբրահամական ուխտի մեջ երեք խմբեր կան, օրհնանքները ստացող 3 օգտատերեր կան: Ծննդոց 17.2-ում ասում է որ սա մի ուխտ էր որը հավատացյալ Աբրահամի հետ էր կնքվում: Բայց այս համարներում պարզ հայտարարվում է որ Աստված այս ուխտը նաև կնքում է Աբրահամի սերունդի, երեխաների հետ(17.7, 9): Առավել ավելին, սա մի ուխտ է որը արվում է նաև ազգերի բազմությունների հետ, որոնք Աբրահամի արյունակցական սերունդից տարբեր են: Ծննդոց 17.4-6 ում մենք կարդում ենք որ Աբրահամը բազում ազգերի հայր է լինելու: Ինչպե՞ս է Աբրահամը կարող բազում ազգերի մարմնական հայրը լինի: Աբրահամը նույնիսկ մեկ բնական ձևով հղացած սերունդ չուներ ուր մնաց ազգերի մի բազմության հայր դառնար: Սա անհնարի՛ն է: Սա մի խոստում էր Աբրահամին արված որ հեթանոսները, հեռավոր վայրերում ապրող ազգերը վերջիվերջո օրհնվելու էին Աբրահամով: Հիշեք որ Աբրահամին արված այս ուխտը կնքվում է հավատացյալի հետ, հավատացյալի սերունդի հետ, ու հեթանոս ազգերի հետ, բայց միայն նրանք ովքեր ում Աստված կանչելու է: Ուխտը Աբրահամի որդի Իսմայելի հետ չէր արվել, այլ Իսահակի հետ, ուխտը Եսավի հետ չէր արվել, այլ Հակոբի հետ, ու նույնիսկ Հակոբի ոչ բոլոր զավակներն ունեին այդ ուխտի օգուտները: Պողոսը Հռոմեացիների 9-ում սա շատ պարզ ձևով է բացատրում: 9.6-11-ում ասում է որ այնպես չէ որ Աստծո խոսքը հեչ է արվել, քանի որ բոլորը Հակոբից չէին, այսինքն, բոլորը Իսրայելից չէին (հոգևորապես) որ Իսրայելից էին(մարմնապես): Մարմնի զավակները չէին որ համարվում էին Աստծո զավակներ այլ խոստումի զավակներն էին որ համարվում էին սերունդ: Քանի որ զավակները դեռ ծնված չէին ու դեռ բարի կամ չար գործեր չէին արել, բայց որպիսի Աստծո նպատակը համաձայն ընտրության հաստատվեր, ոչ թէ համաձայն (բարի) գործերի, այլ համաձայն Նրա որ կանչում է: Այսպիսով, Աստծո կանչելը էական է: Աբրահամը ուխտ ուներ իր հետ արված, հավատացյալի հետ, հավատացյալի երեխաների հետ, ու հեթանոս ազգերի հետ, ու միայն այնքան մարդանց հետ ինչքան որ Աստված էր կանչելու, միայն սրանք էին վայելելու այդ ուխտի օգուտները:
Աբրահամի ուխտը իրականացվում է Նոր ուխտում, հավիտենական է, ու դրա սկզբունքները պիտի շարունակվեն եթե Աստծո խոսքը ճշմարիտ է: Նաեվ, որ Արահամական ուխտը երեք մարդկանց հետ է արվել՝ հավատացյալի հետ, հավատացյալի սերունդի հետ, ու հեթանոս ազգերի հետ, բայց միայն այնքանի հետ որոնց Աստված կանչել է:
Հիմա եկեք նայենք այն օրվան երբ եկեղեցին սկսեց վայելել Քրիստոնեական մկրտությունը, Պենտոկոստեի օրը: Գործք 2.37, <<երբ նրանք լսեցին իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին, <<եղբայրնե՛ր, ի՞նչ պիտի անենք>>. Նրանք գիտեին որ մեղք էին գործել ու պիտի Քրիստոսին հետևեին, ու Պետրոսը նրանց ասաց <<Ապաշխարեք և մկրտվեք, ձեզնից յուրաքանչյուրը Հիսուս Քրիստոսի անունով, մեղքերի ներման համար, ու դուք Սուրբ Հոգու պարգևը կստանաք, քանի որ խոստումը ձե՛զ և ձեր երեխաներ համար է, ու բոլոր նրանց համար ովքեր հեռավոր վայրերում են, այնքանի համար ում մեր Տեր Աստվածը Իրեն է կանչել>>:
Սա հսկայական կարեվոր համար է:
Պետրոսը ասում է որ խոստումը ձեզ է արվել՝ հավատացյալներիդ, ու ձեր երեխաներին, ու շատերին որ հեռավոր վայրերում են: Եփեսացի 2-ում հեթանոս ազգերին նկարագրում է որպես հեռավորներ, հեռավոր վայրերում ապրողներ, նրանք Իսրայել ազգի ու երկրի մի մասից չէին: Այս նույն բանը Աբրահամին էր ասված, խոստումը հավատացյալի, նրա երեխաների ու հեռավոր տեղերում ապրող հեթանոսների համար է:
Իսկ ինչու՞ ենք մենք մկրտում երեխաներին:
Մենք երեխաներին կմկրտենք եթե մենք հասկանանք որ թլպատությունն ու մկրտությունը ներքին նորացման հետ են կապված, վերստին ծնունդի, նոր կյանքի հետ է կապված: Մենք երեխաներին մկրտում ենք քանի որ Նոր Կտակարանը մեզ ասում է, հրամայում է որ երեխաներին մկրտենք: Գրված է որ այդ հավիտենական Աբրահամական ուխտի խոստումը հավատացյալի և նրա երեխաների համար է, ինչպես նաև հեռավոր հեթանոս ազգերի:
Ոչ ոք իհարկե չի ասում որ նոր հավատացյալ դարձած չափահասները չպետք է մկրտվեն: Բայց Աստվածաշունչը երբեք ոչ մի տեղ չի ասում որ միայն նրանք պիտի մկրտվեն ովքեր չափահաս են ու հավատք ունեն: Նոր Կտակարանը միայն չի ասում ապաշխարհիր, հավատա, և մկրտվիր: Նոր Կտակարանը նաև ասում է որ հավատացյալի ընտանի՛քը նաև պիտի մկրտվրի: Ինչպես որ Աբրահամին ասվեց, Ես կլինեմ Քո Աստվածը ու քեզնից հետո եկող սերնդի Աստվածը: Երբ որ Նոր Կտակարանում ընտանեկան մկրտությունների մասին է խոսում ոչ մի տեղ չի ասում <<նրանք մկրտվեցին քանի որ ընտանիքի բոլոր անդամները հավատացին, ապաշխարեցին>>, նրանք մկրտվեցին քանի որ Քրիստոնյայի ընտանիքի անդամ էին, ինչպես որ Փիլիպեցի բանտապետի դեպքում էր, Լիդիայի դեպքում էր, Ստեփանոսի ընտանիքի դեպքում էր: Միակ նախադրյալը այն էր որ ընտանիքում մի հավատացյալ հայր կամ մայր պիտի լիներ: Ի դեպ, 1 Կորնթ 7.14-ում Պողոսն ասում է որ անհավատ ամուսինը հավատացյալ կնոջ միջոցով է սրբագործվում, իսկ անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործվում, քանի որ ձեր երեխաները անմաքուր էին, բայց հիմա մաքուր են: Քրիստոնեական ընտանիքներում երեխաները միգուցե ապաշխարհած չլինեն, իրենց սիրտը փոխված չլինի, բայց նրանք սուրբ են, մեկդի են դրված, աշխարհից տարբերվում են, նրանք հավատքի ընտանիքում են: Եթե նրանք մեծանան ու ուխտը մերժեն ապա նրանց վրայի դատապարտությունը շատ ավելի շատ կլինի, բայց ուխտի օգուտները, կապակցությունները իրենցն են: Նրանք հավատացյալ ծնողի/ծնողների սերմն են:
Այստեղ մեր բապտիստ բարեկամներն ասում են, շատ լավ, բայց ի՞նչ օգուտ է ստանում փոքր նորածին երեխան երբ որ բերում եք այստեղ ու գլխին ջուր եք ցողացնում:
Ինչպես տեսնում եք, 20-րդ դարի մարդը կորցրել է հավաքական ընտանեկան իրականության հասկացությունը, խորհրդանշականի կարևորությունը: Ժամանակին ծնողները իրենց երեխաներին Հիսուսի մոտ էին բերում, որ Նա իր ձեռքը նրանց վրա դնելով նրանց օրհներ: Իհարկե Հիսուսը առաքյալները մտածում էին թէ իրենք ավելի խելացի էին, ու ասեցին <<Հիսուս, մենք սրա ժամանակը չունենք, ո՞վա մտածում փոքր երեխեքի մասին, ու՞մ պետքն են այս փոքր անկարևոր երեխաները>>:
(Ես ժամանակին մի բապտիստական եկեղեցի էի հաճախում երկար ժամանակ որտեղ մարդիկ դեմ էին մանկամկրտությանը: Ու հաճախ նրանցից լսում էի որ նրանք իրենց նորածին կամ մի քանի տարեկան մանուկ երեխաների մասին ասում էին <<էս էրեխեն հեթանոսա, վերստին ծնունդ չի ստացել>>, ու երեխաների հանդեպ այսպեսի ատելությամբ ու զզվանքով լցված ապուշություններ ենք հաճախ լսում բապտիստներից ու նրանց նման հակա-մանկամկրտականներից երեխաների վերաբերյալ: Չգիտես ինչու հակա-մանկամկրտականները Հիսուսի առաքյալների պես երեխա չեն սիրում: Բայց Քրիստոսը Իր առաքյալներին երեխաների մասին ասում է որ <<երկնքի արքայությունը այդպիսիններին է պատկանում>>, Հիսուսի առաքյալները իրենց բապտիստների պես էին պահում, ու Հիսուսը նրանց սխալը հանդիմանում է):
Մարդիկ մի՛շտ են ուզում որ երեխաները Աստծո արքայություն մտնեն չափահասի ձևով, չափահասի օրինակով, բայց Հիսուսը նրանց ասում է որ չե՞ք տեսնում, որ Աստծո արքայությունը մտնում են երեխայի ձևով, երեխայի օրինակով: Մենք մեր երեխաներին մկրտում ենք քանի որ Աստվածաշունչն է մեզ դա կարգադրում, քանի որ այդպիսիններինն է երկնքի արքայությունը: