Արդարացում և Դարձի Գալ

Մարդիկ հաճախ այս երկու վարդապետությունները իրար են ձուլում/խառնում մինչդեռ Աստվածաշնչում այս երկու վարդապետութունները տարբեր են:
Սա երբեմն կարող է մահացու լինել մարդու վարդապետական հավատքի համար:

Սահմանումներ

«Արդարացումը» այն վարդապետությունն է երբ Աստված իրավական/օրինական գործողությամբ մարդուն արդարացնում է, 2000 տարի առաջ Քրիստոսի արած քավությունը այդ անձին կիրարկելով ու նրան Իր առջև համարելով իրավապես արդար/արդարացված ու նրա բոլոր մեղքերը/պարտքերը՝ անցյալ, ներկա ու ապագա, համարելով ներված, վճարված:
Մարդու արդարացումը տեղի է ունենում իր վերստին ծնունդի/վերածնունդի ժամանակ:

«Դարձի գալը» մարդու այն հոգեբանական/մտային գիտակցությունն է երբ մարդ սկսում է հասկանալ որ ինքը փոխված է ու սկսում է իր կյանքի ուղղությունը 180 աստիճան փոխել, ուղղությունը փոխելու պրոցեսն է սկսում:
Դարձի Գալը Արդարացումից/Վերածնունդից հետո է տեղի ունենում ու Արդարացման և Դարձի Գալու միջև կարող է որոշ ժամանակ անցնել:

Վերստին ծնունդը/Վերածնունդը, ու դրա հետ մեկտեղ Արդարացումը Աստծո գործն է միայն, մարդը այս գործին ակտիվորեն չի մասնակցում, մարդը այս գործի մեջ պասիվ է, մինչդեռ Դարձի Գալու գործի մեջ մարդ ակտիվ է:
Վերածնունդի ժամանակ մարդ պասիվ է քանի որ մեռածը չի կարող իր վերածնունդի գործին որևէ ձևով մասնակցի: Ինչպես որ իր բնական ծնունդի ժամանակ մարդը ակտիվ չէ ու որոշում չի կայացնում որ ծնվի, այդպես էլ նրա հոգևոր վերածնունդի ժամանակ նա այդ գործին չի մասնակցում, նույնիսկ կարողություն չունի մասնակցելու: Աստվածաշունչը այս հոգևոր վերստին ծնունդը կոչում է Առաջին Հարություն, որի վրա (երկրորդ) մահը այլևս զորություն չունի:

Մարդը փրկվում է երբ վերստին ծնունդ է ստանում Աստծուց և արդարացվում է:
Մարդը իր հավատքով կամ բարեպաշտությամբ կամ հավատարմությամբ կամ գիտությամբ կամ արժանիքներով չի փրկվում: Աստվա՛ծ է մարդուն առանց նրա(մեռածի) համաձայնության վերստին ծնունդ տալիս ու արդարացնում Քրիստոսի արած քավությունը նրան կիրարկելով, Քրիստոսի արդարությունը նրան տալով:

Այս բաները կարևոր է սահմանել քանի որ որոշ եկեղեցիներ հավատում են որ մարդը բարեպաշտությամբ է փրկվում (հիցունականներ) ու որոշներն էլ ուսուցում են որ մարդը լեզուներով խոսալով է փրկվում (պարիզմատներ և այլն): Այս վարդապետությունները դժոխքից են գալիս: Ես փրկվում եմ երբ Աստված ինձ վերստին ծնունդ է տալիս ու արդարացնում է Իր նախաձեռնությամբ, ու իմ արդարացման մեջ ես ոչինչ չեմ անում ու ոչինչ չեմ կարող անեմ:
Ես իմ հավատքով չեմ փրկվում, ես ուղղակի հավատքի ՄԻՋՈՑՈՎ եմ փրկվում. ես Քրիստոսի քավությունով եմ միայն փրկվում, քավություն որը Աստված իմ վերածնունդի ժամանա՛կ է ինձ կիրարկում առանց իմ իմանալու:
Հավատքը ուղղակի ընդունում է որ միայն Հիսուս Քրիստոսն ու Իր արդարությունն է որ ինձ փրկագնում է (Առաքելական եկեղեցին սա մերժում է ուստի այն Քրիստոնեական եկեղեցի չէ, դիվային եկեղեցի է):
Վերը նշված Արդարացման վարդապետության սահմանումը մերժողները ասում են որ դա հավա՛տքն է որ արձակում է Աստծո փրկող զորությունը և արդարացման գործը: Սա հիմարություն է քանի որ մեռած մարդը չի կարող հավատք ունենա: Մինչև Աստված մեռածին վերածնունդ/արդարացում չտա նա չի կարող հավատա:
Մարդը բնական է, փրկող հավատքը գերբնական է: Մարդը իր փրկության գործին միայն կարող է մասնակցել դրա առջև իր մեղքը բերելով, որից նա պիտի փրկագնվի, ուրիշ ոչինչ:

Ու այս պատճառով է որ Վերածնունդի, Արդարացման ու Դարձի Գալու վարդապետությունների ճիշտ հերթականությունը խառնողները հաճախ փրկության վստահության խնդիրներ ունեն, հաստատ չգիտեն թէ իրենք փրկված են թէ ոչ: Նրանք չեն «զգում» որ իրանք փրկված են, նրանք դեռ իրենց վրա հանցանքի բեռն են կրում:

Քրիստո՛սն է կրել մեզ բաժին հասած մահապատիժը, Նա մեր պարտքերը մուծել է: Ու հնարավոր է և տարածված, երբ մարդը Վերստին ծնունդ է ստացել Աստծուց ու Աստծո առջև արդարացված է, բայց նրա Դարձի գալու գործընթացը դեռ չի սկսվել, կամ նոր է սկսվել, ու նա փրկության վստահություն չունի:
Օրինակ, եթե դու բանկին փող ես պարտք ու ես գնում եմ այդ պարտքը ամբողջովին մուծում եմ առանց քո գիտենալու ապա քո պարտքը ամբողջովին մուծված է, որպես փաստ, անկախ նրանից թէ դու զգում ես թէ դա մուծված է թէ չես զգում:
Արդարացումն ու քավությունը Աստծո գերիշխան գործն է, դա իրավական գործ (ակտ) է որով մահվան/մահապատժի դատավճիռը քեզնից մաքրվում է Քրիստոսով, որը Նոր Մարդկության, Նոր Ստեղծագործության գլուխն է:
Արդարացման հետևանքն այն է որ դա մեր միտքը ազատագրում է մեղքի ու հանցանքի կաթվածահար անող բեռից:
Հանցանքը այս կյանքում ամենակործանարար բանն է:
Հանցանքով պաշարված բոլոր մարդիկ հետադարձ հայացքով են գամված, նրանց միտքն ու կյանքն ու տրամադրությունը անցյալով է նշանավորվում:
«Տեր Ողորմեա» երգող ամբոխները իրենց մեղքերի ու հանցանքների ծանր բեռի տակ են ապրում ուստի նրանց կյանքի հայացքը անցյալի վրա է գամված, անցյալի և ինքնախղճահարության:

Պատկերացնելու համար թէ սա ինչ է նշանակում եկեք մի պարզ օրինակ բերենք:
Երբ մենք մի տեղ ենք գնում ու մի սխալ բան ենք անում, կամ սխալ մի խոսք ասում, դրանից հետո մենք ահագին ժամանակ ենք անցկացնում դրա մասին մտածելով ու այդ դեպքը մեր մտքի մեջ հետ տալով ու նորից կրկնելով մեր մտքով, թէ ով ինչ ասեց ու թէ ինչու ես այդ բանը ասացի ու թէ այդ ամենը ինչից սկսվեց, «երանի թէ ես այն բանը ասած լինեի կամ ինձ այսպես կամ այնպես պահեի»:
Տեսե՛ք, նույնիսկ մի փոքրիկ հասարակական սխալը մեզ ազդում է որպիսի մենք հետադարձ հայացք ունենանք, Իսկ մեղքի՛ ու հանցանքի՛ բեռը մարդուն ամբողջովինա հետադարձ ձևով կողմնորոշում իրա կյանքում:
Անցյալի բեռը մարդուն կաթվածահարա անում ու մարդուն սահմանումա:
Բայց Քրիստոսը հստակորեն հռչակում է, որ «Եթե Որդին քեզ ազատի ապա դու իրո՛ք ազատագրված կլինես»:
Առանց Քրիստոսի ազատություն չկա:
Առանց արդարացման մարդը հետադարձ կողմնորոշում ունի, դրան է դատապարտված, բայց արդարացվելով/արդարացումով մարդը առաջատեսա դառնում, ապագայինա նայում, նա անցյալով չի անհանգստանում ու պաշարվում: Սա հսկայական անձնական ու հասարակական/ազգային հետևանքներ ունի: Օրինակ, Ամերիկայի բողոքական հավատացյալների շրջանակներում նկատել եմ որ երբ մեկը իր հարազատին է կորցնում, ամուսնու կամ երեխայի մահ, նրանք դա պատշաճ ձևով սգում են ու աստիճանաբար առաջ են շարժվում ու իրենց կյանքերն են սկսում վերանորոգել:
Ամուսին կորցրած այրիները նորից են ամուսնանում ու շարունակում են հասարակության օգտակար անդամներ լինել: Հայաստանի ոչ քրիստոնեական/բողոքական հասարակության մեջ ամուսինը կորցնող այրու սուգը երբեք չի վերջանում, նա հաճախ մինչև իրա կյանքի վերջը սև շոր է հագնում ու իրա հանդիպած յուրաքանչյուր անձի կյանքն է սև դարձնում իր անցյալի դժբախտության մասին խոսելով ու բոլորից սպասելով որ նրանք իր հետ սգան, հաճախ դեպքից տասնյակ տարիներ հետո: Նա միշտ սգից զոմբիացված այդ ապուշ վիճակի մեջ է մնում: Կամ, քաղաքների ու գյուղերի փողոցներով քայլելով պուլպուլակ ես տեսնում մի ինչ որ մահացած երեխային նվիրված որի վրա մի հատ տխուր բանաստեղծությունա գրված, «դու վախաժամ հեռացար մեզնից քո ժպիտը մեզ թողնելով, ու մեր աչքին արցունքի աղբյուր բացելով»: Երևանի կամ նույնիսկ գյուղերի փողոցներով մի քանի օր քայլելիս սկսել էի ահավոր դիպրեսիայի մեջ ընկնել: Է՞ս ինչ քաքի երկիրա, որտեղ պտտվում ես անցյալ ես տեսնում: Այս առաքելական դիվային հասարակության հայացքը անցյալինա գամված, անցյալովա որոշվում ու սահմանվում: Ինչպե՞ս է կարող երկրի տնտեսությու՛նը զարգանա եթե հասարակությունը ապագային չի ուզում նայի: Կամ, ամեն տարի մարդիկ Ապրիլի 24-ին սև շորեր հագած ու ձեռքներին ծաղիկ բռնած ու մռայլ դեմքերով իդիոտի պես գնում են ծիծեռնակաբերդ հիշելու ու սգալու 110 տարի զոհված հայերի հիշատակը: Ու սրանք այն մարդիկ են որոնցից գրեթե բոլորը իրենց սեփական հայ երեխային են աբորտով սպանել ու իրենց հարևանի կնոջն են ցանկանում ամեն օր:

1980-ական թվերին մեր կողքի թաղի երիտասարդ տղաներից մեկը մահացավ ու նրա քույրը տարիներով սև շոր էր հագնում: Այդ դեպքից 4 տարի հետո տղերքով դուրսը մի բանի մասին էինք խոսում ու ծիծաղում, չնկատելով որ այդ սևազգեստ (4 տարի հետո դեռ) սգավոր աղջիկը այդտեղով էր անցնում: Սա դեպքից 4 տարի հետո էր: Ու երբ այդ աղջիկը մեզ ծիծաղալուց տեսավ մի հատ թույնավոր ու զայրացած հայացքով մեզ նայեց, մենք էլ մեզ ահավոր հանցավոր զգացինք, որ դեռ իրա եղբոր 4 տարի առաջվա մահը ամեն վայրկյան չենք սգում:
Երբ որ հայերը ասում են հայի վիշտը շատ է ու հայերը չարչարված ու տանջված դեմք ունեն ճիշտ են ասում: Ու դրա պատճառը նրանք վերջիվերջո վերագրում են «երկրի աշխարհագրական անբարենպաստ դիրքին»: Բայց մենք արդեն գիտենք որ դա հիմարություն է: Դրա պատճառը աշխարհագրությունից չէ, դրա պատճառը սուտ կրոնից է, որը մարդուն անցյալին է գամված պահում:
Դրա միակ պատճառն այն է որ անցյալին գամված մարդու վիշտը իրանից չի հեռանում, գնալով ավելի ու ավելի է կուտակվում ու աճում իրա մեջ, իրան դարձնելով ներսից նեխած մարդ: Բողոքական հասարակությունների մեջ վշտի քչությունը ավելի քիչ չարիքի (դժբախտության) միջով անցնելու պատճառով չէ, նրանք ուղղակի ապագային նայող հասարակություններ են: Իհարկե նրանց հասարակություններում բոլորը հավատացյալ չեն, նրանց վրայից հանցանքի ու մեղքի բեռը %100-ով վերցված չէ, ուղղակի նրանց հասարակությունների վերաբերմունքն ու արժեքները իրենց մեջ եղող բողոքական հավատացյալներն են ձևավորել (որոնք հանցանքի ու մեղքի բեռով չեն ապրում) ու հիմնադրել, նրանք ովքեր Աստծո առջև արդարացվել են Քրիստոսի քավությունով, ովքեր այլևս իրենց մեղքի ու հանցանքի բեռը չեն կրում:
Օրինակ, բողոքական հասարակություններում ընդունված երևույթ չէ որ մեկը նստի ու անդադար իրա պարտքերի ու անձական խնդիրների մասին խոսա: Հասարակությունը այսպիսի ինքնախղճահար մարդկանց հետ չի ուզում շփվի:
Երբ 2 շաբաթով Հայաստան էի այցելում այդ 2 շաբաթվա մեջ ավելի շատ կյանքի բողոքներ ու գանգատներ ու անձնական խնդիրներ լսեցի քան թէ 25 տարվա ընթացքում Ամերիկացիներից էի լսել իրանց հետ շփվելով: Ես երբեք նույնիսկ ՄԵԿ անգամ մեկին չհանդիպեցի որ գոհունակ ու ուրախ լիներ, Աստծուց շնորհակալություն հայտներ որ իրան առողջ երեխաներա տվել, որ Աստված իրա հանապազօրյա հացնա տալիս ու իրան սոված չի թողնում, ու հազար ու մի այլ օրհնանքներ որ իրանց էր տրված ու տրվում:
Պապայիս բարեկամներից ոմանք գյուղում էին ապրում, 5 ախպեր, իրանց ընտանիքներով: Այդ օրերին մի ինչ որ Սրբխեչ կոչված տոն էր: Այս 5 եղբայրը ամեն մեկը այդ տոնի առիթով մի հատ ոչխար գնեց ու մոռթեց, 5 ոչխար:
Մինչ այդ այս մարդիկ ինձ օրերով բողոքում էին որ իրանց վիճակը վատա, ու արի ու տես որ ամեն մեկը մի հատ ոչխարա մորթում:
Երևի ենթագիտակցորեն մտածում էին որ ոչխար մոռթելով իրանց հանցանքի ու մեղքի բեռը կթեթևանար. Աստծո համար գործ էին անում: Բայց նույնիսկ Հին Կտակարանի ժամանակ ոչխարի զոհաբերությունը մարդու մեղքն ու հանցանքը չի հեռացրել: Դրանք լոկ մեղքն ու հանցանքը ժամանակավորապես «ծածկել» են(Սաղմ 32), Քրիստոսի խա՛չն է միայն որ մեղքի ու հանցանքի բեռը հեռացնում է: Ու ուտելիքի համար այսպիսի հսկայական ծախսեր անելն էլ մեկ այլ բնագավառ ունի:
Հայրենիքում մարդկանցից ամենուր լսում էի որ «հայաստանի ժողովուրդը ընենց հյուրասեր են, որ նույնիսկ պարտք կանեն որ դեմդ սեղան քցեն»: Եթե մեկը հսկայական պարտքի տակա ճկռում ու ուրիշին հյուրասիրություն անելու համար գնումա ավելի խորնա պարտքի տակ խրվում ապա սա հյուրասիրություն չի համարվում, սա ապուշությունա համարվում, այս տեսակի «հյուրասերները» հոգեբանական խնդիրներ ունեն, հոգեկան հիվանդ են: Ու եթե հասարակությունը մարդկանց արած անխելք ու անպատասխանատու քայլերը համարում են առաքինություն ու դա գովաբանում են ապա իրանք բացարձակ հիմար հասարակություն են: Սրանք երևի Ղովտի արած գործն էլ կգովաբանեն, երբ այդ տխմարը իրա կույս աղջիկներին առաջարկեց Սոդոմի բնակիչներին որպիսի իր տան հյուրերին պաշտպաներ (Ծննդ 19):

Իրական վերստին ծնված հավատացյալը
անցյալին չի գամված, նա մտահոգվածա նրանով թէ Աստված ինչա ուզում որ ինքը անի այսօր և վաղը:
Բայց չարդարածվածները ճնշված են մահապատժի դատավճիռով ու հանցանքի զգացումով:
Նրանց կյանքը կառավարվում է մեղքի ու հանցանքի փաստով, ու իրենց էության դեմ արվող վկայությունը լռեցնելու իրենց ջանքերով:
Անհավատները ճշմարտությունը անարդարությամբ են խեղդում (Հռոմ 1:18)
Այսինքն, նրանք իրենց ժամանակը անցկացնում են իրենք իրենց վրա նստելով, փորձելով իրենց էությանը թույլ չտալ որ նա ճչա որ իրենք հանցավոր են Աստծո առջև:
Մեղքը շարունակ անդադար մարդուն անհանգստացնումա, իսկ մեղավորը շարունակ դա հետա հրում, ուզումա դա անգիտակցության տարածքի մեջ դնի, բայց դա իր անգիտակցության մեջից պատռելով դուրսա գալիս ու չփրկվածի ամբողջ էության մեջա տարածվում:
Ժամանակակից հոգեբանության գիտությունը ամբողջովին այս փաստի շուրջա պտտվում: Նրանք փորձում են մարդուն համոզացնեն որ նա մոռանա իր հանցանքի զգացումը, դա սպանի:
Բայց նրանք չեն հասկանում այն փաստը որ մարդը մահվան կամք ունի, «Ովքեր ինձ չեն գտնում իրենց հոգին են վնասում և… Նրանք ովքեր ինձ ատում են մահն են սիրում» (Առակ 8:36):
Չարդարացվածները, չփրկվածները, վերստին ծնունդ չունեցածները մահի սեր ունեն: Նրանց էության մեջ ինքնասպանական բնագավառ ու հակումներ կան: Այս մարդիկ կոչվում են զայրույթի զավակներ:
Գիտնական հոգեբանները ուղղակի չեն կարողանում բացատրեն այն փաստը որ հավատացյալները մեղքի ու հանցանքի անդադար բեռի տակ ՉԵՆ ապրում, որպես կյանքի կանոն:
Չարդարացվածները ինքնա-արդարացում են փնտրում, որը երկու ուղղություններ է ստանձնում՝ Պետապաշտություն կամ Մասոքիզմ, կամ Սադո-մասոքիզմ:

Մեղքի և հանցանքի ծանր բեռը զգալով չփրկվածը կամ ինքն իրեն է պատժում (մասոքիզմ), կամ նա ուրիշին է պատժում (սադիզմ, սադո մասոքիզմ), երբ նրանք իրենց մեղքերը ուրիշի վրա են դնում/բարդում, քանի որ նրանք չեն ուզում ընդունեն Քրիստոսին ու նրա քավությունը:
Բայց նրա՛նք ովքեր Քրիստոսով են արդարացված ապագային նայող մարդիկ են ու հասարակության համար նրանց նպատակը Աստծո արքայությունն է: «Սկզբում Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը փնտրեք», ասաց մեր Տերը:
Հավատացյալները մտահոգված են Տիրապետության գործունեություններով, Աստված աշխարհը մարդուն է տվել որպիսի մարդը այն իրեն ենթարկացնի ու այն տիրապետի:
Խաղաղություն ունենալով Աստծո հետ նրանք նաև իրենք իրենց հետ և իրենց հարևանի հետ խաղաղություն ունեն: Սակայն չարդարացվածները ոչ Աստծո հետ խաղաղություն ունեն ու ոչ էլ իրենց և իրենց հարևանի հետ:
Նրանք Աստծո դեմ ապստամբում ու պատերազմում են, ուստի պատերազմական իրավիճակի հասարակություն են ստեղծում, հեղափոխական հասարակություն են ստեղծում: Նրանց կողմնորոշումը մահն է, «բոլոր ինձ ատողները մահ են սիրում»:
Սա՛ է Հայաստանի (և շատ այլ երկրների) ժամանակակից հասարակության իշխող վիճակը:
Նրանք երբեք Աստծո մոտ չեն գնում պատասխանները փնտրելու քանի որ չարդարացվածները հաստատուն են ա՛յն հավատքի մեջ որ պատասխանը իրենց մեջ է, մարդու մեջ է, ու նրանք ամեն տեսակի աբսուրդ լուծումներով են հանդես գալիս («Փաշինյանը ընտրվի ժողովրդի աշխատավարձը ամսեկան 800 հազար դրամ կդառնա»):

Չարդարացվածները նշանավորվում են իրենց առջև դրված փաստերի հանդեպ ինքնասպանական կույրությամբ:
Արդարացված լինել նշանակում է ոչ միայն մեր մեղքերից ազատվել այլ նաև ազատվել հիմարությունից ու ապուշությունից և կույրությունից, որը չարդարացվածներին է նշանավորում: