Երրորդության Վարդապետությունը Ամուսնական Հարաբերության մեջ:
Սահմանումներ, հասկացություններ և ուսուցում ամուսնական հարաբերութունների մասին:
Մարդիկ հաճախ հարցնում են թէ Երրորդության վարդապետությունը ամուսնության կամ ուրիշ բնագավառների հետ ինչ կապ ունի … սա այդ կապերից մեկն է:
Սահմանումներ
Օնթոլոգիական Երրորդություն և Տնտեսական Երրորդություն
Օնթոլոգիական, կամ Օնթոլոգիական Երրորդություն, կամ Էականա Երրորդություն
Օնթոլոգիան էության սերտումն է, մի էության մասին հետազոտումը կամ ուսուցումը (սա երևի ավելի լավ ձևով կարելիա ասել հայերեն լեզվով):
«Օնթոլոգիական Երրորդություն» ասելով մենք ԲՈւՆ (կամ ԶՈւՏ) Երրորդության մասին ենք խոսում, առանց հաշվի առնելով Աստծո գործերը ստեղծագործության կամ մարդու փրկագնության մեջ: Երրորդության մեջ երեք անձեր կան՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, որոնք միասին մեկ էություն են: Երրորդության օնթոլոգիական կառույցը միություն է (2 Օրինաց 6:4):
Տնտեսական Երրորդություն
Իսկ երբ մենք խոսում ենք Տնտեսակա՛ն Երրորդության մասին, մենք գործ ենք ունենում ստեղծագործության և մարդու փրկագնության մեջ Աստծո և երեք Անձերի կատարած դերերի և գործունեությունների հետ:
Օնթոլոգիական Երրորդության մեջ երեք անձերը իրարից տարբերվում են իրենց անձնական հատկություններով (Westminster WLC 9):
Այս հատկությունները այսպես են սահմանվում: «Հայրը Որդուն է միածնում, իսկ Որդին Հորից է միածնվում, իսկ Սուրբ Հոգին Հորից և Որդուց է բխում, ու այս ամենը գալիս են հավիտենականությունից»: Նաև նշենք որ Որդին միածնված է, բայց ոչ ստեղծված: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին հավիտենականությունից գոյություն ունեն: Սուրբ Հոգին Հորից ու Որդուց է բխում հավիտենականությունից, բայց Նրա գոյությունը սկիզբ չունի քանի որ Նա ստեղծված չէ: Երրորդության երեք անդամները նույնաբնույթ (համաբնույթ) են, հավասարապատիվ և փառավորակից: Նրանցից մեկը մյուսից բարձր կամ ցածր չէ, ավելի շատ կամ ավելի քիչ փառք չունի:
Օնթոլոգիապես Հայրը և Որդին (կամ Սուրբ Հոգին) աստիճանակարգային (սուբորդինացիոն) հարաբերություն չունեն իրար հետ, Նրանք հավասար են (Հովհ 1:1): Նույնիսկ Հովհաննես 1:1-ում Որդին և Հայրը ինչ որ իմաստով «նույնացվում» են, թերևս որ Նրանք առանձնահատուկ են: Աստված հավիտենականությունից է որոշել դեռ չստեղծված/չծնված մարդկանց փրկությունը, ու սա կոչվում է «փրկագնման ուխտը»: Երրորդության Անձերի միջև այս փրկագնման ուխտը փրկագնման պատմության մեջ երեք Անձերի գործի հավիտենական հիմքն է կազմում:
Իսկ Տնտեսակա՛ն Երրորդությունում, ինչպես արդեն ասացինք, Աստվածության երեք անձերի առանձնահատկությունները կայանում են աշխարհի ստեղծագործության ու մարդու և աշխարհի փրկագնության գործում նրանց կատարած դերերի մեջ: Հայրը Որդուն ուղարկում է որպիսի Նա մեզ փրկագնի: Որդին մեր փրկագինն է ձեռք բերում: Սուրբ Հոգին էլ այդ փրկագնությունը մեր վրա է գործադրում: Այստեղ մենք երեք աստվածներ չունենք, այստեղ մենք մեկ Աստված ունենք երեք անձերով, և այս երեք անձերի առանձնահատկությունը կայանում է փրկագնման գործի «Տնտեսության» մեջ, թէ Նրանցից յուրաքանչյուրը ինչ է անում, ինչ առանձնահատուկ դեր է խաղում ու գործ է անում:
Օնթոլոգիական Երրորդության մեջ Հոր և Որդու միջև հավիտենական աստիճանակարգություն (սուբորդինացիա) չկա, բայց Տնտեսական Երրորդության մեջ (կամ, փրկագնության տնտեսության մեջ) աստիճանակարգություն( կամ ենթակայություն կամ ստորակարգություն) կա: Հայրը Որդուն է ուղարկում աշխարհ, Որդին Հորը չի ուղարկում (կարող եք նաև Հովհ 5:19-23-ը կարդալ սրա մասին):
Իսկ այս ամենը ի՞նչ կապ ունի Ամուսնության վարդապետության հետ, թէ քրիստոնեական ամուսնության մեջ տղամարդու և կնոջ համապատասխան դերերն ու դիրքերն ու իշխանությունները որոնք են:
Սա շատ հետաքրքիր, լուրջ ու կարևոր հարց է որը և՛ ամուսնացածներինա հույժ հետաքրքրում և՛ այն չամուսնացածներին որոնք մտադիր են ապագայում ամուսնանալ: Ու այս հարցի ճիշտ ու սխալ պատասխանը կարող է որոշի թէ արդյո՞ք քո ամուսնությունը երջանիկ է լինելու թէ ձախողված, համեմատաբար խաղա՞ղ թէ մշտապես լարված:
Այս հարցով մարդիկ ամուսնական հարաբերությունը 3 տարբեր ձևերով են հասկանում ու գործադրում
1. Հայրապետական Ամուսնություն (Patriarchal)
2. Հավասարություն Ամուսնություն (Egalitarian)
3. Ուխտական Ամուսնություն, կամ, Մեկմեկու Լրացնող Ամուսնություն (Complementarian)
Սրանց մասին ավելի մանրամասն մեկ այլ հոդվածում եմ քննարկել, բայց եկեք նորի՛ց սրանք սահմանենք ու բացատրենք Երրորդաբանական սկզբունքների լույսի տակ:
Առաջին երկուսը ոչ-աստվածաշնչական են ու պիտի մերժվեն, երրորդը աստվածաշնչական է:
1. Հայրապետական Ամուսնություն (Patriarchal marriage/family)
Սա այն ամուսնական կառույցն է որտեղ տղամարդը իր ընտանիքի ոչ թէ գլուխ-ծառան է, այլ ընտանիքի մենապետ իշխանն է, դիկտատուռը:
Այս ամուսնություններում տղամարդը ուժեղ ու պինդն է իսկ կինը հեզաճկունն ու հավն է: Ամուսինը հասունը, խելացին ու փորձվածն է, իսկ կինը՝ տհասը, քիչ խելացին ու անփորձը: Այստեղ Աստվածաշնչից որոշ անգրագետ մարդիկ Եդեմի պարտեզի պատմությունն են բերում որտեղ իրենց մտածելով Եվան անխելք ու միամիտ էր ու խաբնվեց, իսկ Ադամը աշխատանքի էր գնացել ու հետ գալով բանից բեխաբար ու անմեղ էր, ու Եվայի պատճառով ինքը մեղքի մեջ ընկավ:
Իհարկե իրական պատմությունն այն է որ Ադամը Եվայի կողքն էր կանգնած այդ ամեն ժամանակ ու տղամարդկություն չուներ ոտքը օձի գլխին դնելով ճզմեր ու իր կնոջը պաշտպաներ: Նա իր կնոջը առաջ բռթելով ուզում էր Աստծո խոսքը ստուգեր, իր կնոջը որպես փորձադաշտ օգտագործելով:
Հայրապետական ընտանիքներում տղամարդը երբեք չի պարում, ճաշ չի եփում, աման չի լվանում, լվացք չի անում, պոեզիա չի կարդում, դասից փախնումա (անգրագետա մեծանում), ատամով բութուլկայա բացում (40 տարեկանում արդեն քյաֆտառա), օրը մի քանի պաչկա ծխումա (թոքերնա վարի տալիս), զգացմունքներ չունի (կոտոշ):
Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները չափահաս տարիքում երբեք չեն կարող գնան մենակ ապրեն(կամ հսկայական դժվարությամբ), երբ կյանքն է դա նրանցից պահանջում: Նույնիսկ 40 տարեկանում նրանք իրենց պապայից ու մամայից չեն ուզում հեռու գնան, միշտ մամայի բալա են մնում, երբեք ոչ մի անկախ բան չեն կարողանում նախաձեռնեն: Սրանք երկրի տնտեսական Համախառն Ներքին Արտադրանքը խեղդող քաղաքացիներ են:
(իրական (ոչ նոմինալ) ՀՆԱ-ի աճման համար երկրին պետք է արտադրության աճ և արտադրության բազմազանություն ու նաև դրամի շրջանառության արագություն, թէ դրամը ձեռքից ձեռք ինչքան արագ է ընթանում, թէ քաղաքացիների միջև ինչքան շատ առևտուր է տեղի ունենում, որը շրջանառության մեջ եղած դրամի գինն է վերև բարձրացնում, հակա-ինֆլացիոն գործոն: Հայրապետական ընտանիքներում վերը նշված բաներին հասնելու պահանջվող աշխուժությունն ու ազատությունը վերացվում է):
Հայրապետական ընտանիքներում ամեն ինչ գեր-սեքսուալացված է, ամեն ինչին սեքսուլ ձևով են նայում: Աղջիկը իրավունք չունի շալվակ կամ շորտիկ հագնի կամ քսվի, կամ հրացան կրակել իմանա, կամ ավտոյի յուղ փոխի, կամ որևէ մի տղայի հետ առանձին հանդիպի ու շփվի, նույնիսկ եթե այդ հանդիպումը հասարակական մի վայրում է տեղի ունենում: Ամերիկայում հայրապետական ամուսնության վառ օրինակները Ամիշներն ու Մենոնականներն են, ինչպես նաև օրթոդոքս հրեաները ու որոշ այլ խմբեր: Ցավոք սրտի որոշ բողոքական խմբերի մեջ էլ է սա տարածված: Հայաստանում բողոքականների մեջ Հիցունականներն են ամուսնության այս ահավոր օրինակին հետևում: Իսկ Հայաստանի ընդհանուր բնակչության մեջ էլ հայրապետականությունը նորմն է, երևի բացառությամբ այն դեպքերում երբ աղքատ ու միջին խավի տղան հարուստ կամ որոշ բարձր պաշտոնյայի աղջկա հետ է ամուսնանում:
Ամերիկայի հայրապետական ամուսնությունների խմբերի մեջ մի դժբախտ հետևանք այն է որ այս սեքսուալացված ընտանիքներում մեծացած երեխաներից շատերը մեծանալով միասեռական են դառնում:
Հայրապետականները իրականում սորոսական ազատամիտների պես են հավատում, երբ հարցը սեռերին է վերաբերվում: Նրանք հավատում են որ մարդու սեռականությունը տատանողական է, հոսուն է, դրա համար, եթե իրենց տղա երեխան մի քիչ փափուկ է կամ պոեզիա է սիրում կարդա ապա նրան «դամսկի» կամ կանացի են կոչում: Ամերիկայի վերը նշված հայրապետական «պահպանողական» խմբերում անսովոր բարձր քանակի երեխաներ միասեռական են դառնում, ու ցավոք սրտի բազում արյունապղծության դեպքեր էլ են նկատվել:
Հայրապետական ընտանիքները նաև գերադասում են մենիշխանական դիկտատուրական պետություն ունենան, սրանք պետապաշտ են: Սրանք իրենց համարում են հասարակության միակ պահպանողակաները որոնք մշակութային ավանդական արժեքները պահպանելու մարտիկներն են, վերջին մոհիկանները (Последний из могикан):
Սրանք սովորաբար Հայաստանի նախկին վարչակարգի բալետչիկներն են: Սրանք իրենք իրենց համարում են երկրում մնացած վերջին բարոյականները, իսկ երբ խոսքը երկրում երեխայասպանության աբորտի կամ իշխանությունների կողմից տնտեսության մոնոպոլացման ու ժողովրդին հարստանալուց զրկելու կամ այլ բարոյական հարցերի մասին է, այս «պահպանողականները» այդ մարտադաշտերից բացակա են: Այս բարոյական «պահպանողականները» ոչ մի խնդիր չունեն միասեռական և պեդոֆիլ Չարենցի նմաններին անվանեն «մեր մեծեր»:
Հայրապետականները թվում է թէ «տղամարդու տղամարդկությունը» կյանքի գլխավոր կարևոր բանն են դարձրել, որ տղամարդը պիտի դիմացկուն ու անվախ լինի, բայց
Հայրապետական ամուսնություններում կինը տղամարդուց 10 անգամ ավելի շատ ֆիզիկական գործ է անում ու հոգեբանական բեռ է կրում, որը վերջիվերջո նրա մարմնի անդամներին է հարվածում ու նրան հիվանդությունների մեջ նետում, հաճախ վաղահաս մահ:
Այս ընտանիքներում ամուսինը հաճախ օրը 2-3 ժամ է աշխատում ու տուն գալով փափուկ դիվանու վրա նստած ծխախոտ է ծխում, ու սպասում է որ իր տունը մաքրած, խանութ գնացած, ճաշ եփած, բոլորի շորերը լվացած, ամանները լվացած կինը իրա համար կոֆե սարքի բերի որ ինքը ծխելով խմի: Ես երբեմն 1600-1700-ականների Ամերիկայի պատմությունն եմ ուսումնասիրում, ու այդ ժամանակներում եկեղեցիները այս տեսակի հայրապետական տղամարդկանց թույլ չեն տվել եկեղեցու հաղորդության մասնակցելու:
Այս ամուսնության մեջ կինն ու ամուսինը Քրիստոսի համար հավասար լծակից ամուսիններ չեն (1 Կորնթ 7, 2 Կորնթ 6:14): Այս ամուսնություններ ունեցող հասարակություններում այսպիսի բանաստեղծություններ են գրվում կնոջ մասին …
«Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս ….»
Այսինքն, կինը ոտի տակ տրված էակ է, ընտանիքի փալասն է: Պատահական չէ որ երբեք ընտանիքի հոր մասին այսպիսի զոհողական բանաստեղծություններ չեն գրվել քանի որ հայրը ոչ մի զոհաբերություններով չի զբաղվում, նա միայն ինքնա-ծառայությամբ է զբաղվում, ծխի, կոֆե/չայ խմի, ու տղերքի հետ նառդի բլոտ խաղա: Հայաստանը բանաստեղծներ հարգող ու սիրող ու մեծարող երկիրա, կարևոր չի թէ մարդ ինչ ապուշություններ կգրի, նրան միշտ կհարգեն սիրուն հայերենով մի բան գրելու համար:
2. Հավասարություն Ամուսնություն (Egalitarian)
Սա ա՛յն ամուսնությունն է որտեղ տղամարդու և կնոջ աստվածաշնչական դերերը ամբողջովին ջնջված են, սեռերի տարբերություններ չկան: Այստեղ աստվածաշնչական ընտանիքի մի գլխի տեղը երկու գլուխ կան, որոնք հաճախ իրար դեմ ցլամարտի բախումների մեջ են:
Սա վերը նշված հայրապետական ընտանիքի/ամուսնության հակառակ (սատանայական) ծայրահեղությունն է:
Այս հավասարության ամուսնություններում կինը միշտ իր իրավունքները պաշտպանվելով է զբաղվում, ու որ իր ամուսնուն չթողնի որ նա ռամկից հելնի: Ամուսինն էլ իր ամուսնական իշխանության ու ծառայության լուրջ պատասխանատվություններից է խուսափում, քանի որ այդպիսի ամուսին լինելը դժվար է. Աստվածաշնչական իշխանություն գործադրելը ահագին աշխատանք ու համբերություն ու սեր ու ինքնա-ուրացություն է պահանջում:
Հավասարություն ամուսնության մեջ իսկական դեմոկրատիա է տիրում, ոչ մի իշխանական կառույց գոյություն չունի, մեծամասնության համաձայնությամբ ով ինչ քաք ուզումա ուտումա, ինչպես որ դեմոկրատական հասարակություններում է: Իհարկե, ինչպես որ իրական կյանքում է դեմոկրատիան անարխիայի տանում, այս ընտանիքներում էլ է ամեն ինչ վերջում անարխիայի վերածվում:
Ու կարելի է ասել որ այս ընտանիքներում կանայք են իշխում, քանի որ տղամարդը շլանգա: Հայաստանում այս «հավասարություն ամուսնությանը» բողոքականների մեջ հիմնականում Կյանքի Խոսք ու նմանատիպ խարիզմատ եկեղեցիներում է տիրում: Իսկ ոչ բողոքականների մեջ հիմնականում Երևանի (և մեծ քաղաքների) իրենց արիստոկրատի տեղ դրած գեր-կրթված մասսաների մեջ է տարածված, թերևս որ գյուղերու՛մ եմ այսպիսի շատ դեպքեր տեսել:
Հավասարություն Ամուսնության վարդապետությանը հավատացողները կնոջ ու տղամարդու դերերի տարբերությունները այնքա՛ն են ջնջում, որ կինը նույնիսկ կարող է ռազմական շորեր հագնի ու պատերազմի մասնակցի, մի բան որը Աստված կոչում է ամբողջովին ԶԶՎԵԼԻ: Աստվածաշունչը կնոջը չի արգելում զենք կրելու կամ կրակելու դասեր վերցնելու, իրեն և իր ընտանիքին պաշտպանելու համար, բայց ոչ թէ պատերազմական գործողությունների մասնակցելու: Սրանք արմատապես տարբեր բաներ են: (Իմ կինը մի քանի հատ անձնական զենքեր ունի որոնք ինքն է գնել, որոշներն էլ ես եմ իրան նվեր տվել):
Այսպիսի ընտանիքներում հայրական իշխանության բացակայության պայմաններում երեխաները բնականաբար անբարոյական ու անկառավարելի են մեծանում, հասկանալի կործանարար հետևանքներով:
Մինչդեռ Հայրապետական ընտանիքներում արտաքին մանրամասնությունների վրա այդքան ուշադրություն չեն դարձնում, Հավասարական ընտանիքների տղամարդն ու կինը մանրամասնության խելագառ են. մի փոքր թերությունից կամ պակասից կարող են հիստերիկանան: Տանից դուրս գալուց առաջ նրանք կարող են ժամերով մազ սարքեն կամ քսվեն, իրենց տան սենյակներում էլ ամեն ինչը տեղը տեղին է ու տան ամեն կետը մաքրությունից փայլումա: Ու նրանք ամուսնությունից հետո այսպես բծախնդիր չեն դարձել, նրանք կյանքում միշտ են այսպես բծախնդիր եղել, իսկ բծախնդրությունը տհասության նշանա, և՛ հոգևոր տհասության և՛ հասարակական տհասության:
Նրանք իրենց բծախնդրությունը սովորաբար կարող են պահպանեն երբ որ նրանք նոր են ամուսնացած, կամ, երբ մեկ հատիկ երեխա ունեն, թերևս որ այս մեկ հատիկ երեխան էլ բավարարա որպիսի նրանց հոգևարքների տարերքների մեջ նետի ու ամուսնությունը կործանի: Մեր թաղամասի հասարակական այգում երբեմն մեր երեխաներին ենք տանում խաղալու ու ապշեցուցիչ քանակի ամուսնալուծվածներ ենք տեսնում մի հատիկ փոքր երեխայով: Նրանց ամուսնությունը մի քանի ամիս կամ մեկ կամ երկու տարիա տևել 😔 :
Հավասարական ամուսնություն փնտրողներն ու բծախնդիրներն ու եսասերները նույնն են: Ու այս տեսակի մարդիկ գնում ու նույն իրենց նման բծախնդիր անձ են գտնում ու հետները անուսնանում, մտածելով թէ իրար հետ ընդհանուր բաներ ունեն, չհասկանալով որ դա նման է երկու չորրորդ ստադիայի քաղցկեղ ունեցող մարդկանց որոնք իրար հետ ընդհանուր բաներ ունեն:
Հավասարություն պահանջող ամուսնությունների մեջ զույգերը 50-50 հարաբերության են հավատում, «ես ինձնից պահանջվածն եմ անում ու թող ինքն էլ իրանից պահանջվածը անի», կլաուզնիկական կապիտալիզմի հոգով: Այստեղ ներում ու գթասրտություն ու համբերություն ու զիջում չկա, Սուրբ Հոգու պտուղները բացակա են, որը նշանակում է որ այս ամուսնություններում մշտական տգեղ բախումներն ու լարվածությունը անխուսափելի է, որոնք ցավոք սրտի վերջնական ամուսնալուծության ու դժբախտության են տանում:
Իսկ այս հոդվածի սկզբում ինչու՞ խոսեցինք Օնթոլոգիական և Տնտեսական Երրորդության մասին:
Պարզվում է որ որոշ ձևով Աստվածաշունչ սերտած «հայրապետական« ու «հավասարություն» ամուսնությունների ջատագովները աստվածաբանական հիմքեր են բերում իրենց դիրքերը պաշտպանելու համար:
Հայրապետականները Օնթոլոգիական Երրորդությունն են օգտագործում ասելով որ կինը տղամարդուն ստորադաս է նույն ձևով ինչպես որ Որդի Աստվածն է հավիտենապես ստորադաս Հայր Աստծուն: Բայց ինչպես արդեն սկզբում ցույց տվեցինք, Որդին միայն Տնտեսապես է ստորադաս Հորը, ոչ թէ Օնթոլոգիապես:
Օնթոլոգիական Երրորդության մեջ ստորադասության հավատացողները հերձվածողներ են, հերետիկոսներ, սա շատ լուրջ աստվածաբանական սխալ է:
Իսկ Հավասարություն Ամուսնության հավատացողները Օնթոլոգիական Երրորդությունն են օգտագործում ապացուցելու որ ամուսնության մեջ ամուսինն ու կինը նույն դերերն ու ֆունկցիան ունեն քանի որ Որդին և Հայրը օնթոլոգիական հավասարություն ունեն: Բայց այս տխմարները չեն հասկանում որ օնթոլոգիական Երրորդությունը չի կարող որևէ մարդկային հարաբերությունների օրինակ (մոդել) լինի: Նրանք թող իրենց ազատամիտ կեղտոտ ձեռքերը Երրորդությունից հեռու պահեն:
3. Ուխտական Ամուսնություն, կամ, Մեկմեկու Լրացնող Ամուսնություն (Complementarian)
Աստվածաշնչում մեզ ներկայացվող ճիշտ ամուսնական հարաբերության մեջ ոչ Հայրապետականություն կա ու ոչ էլ Հավասարություն: Աստվածաշունչը մեզ ամուսնության Ուխտական հարաբերության մասին է ուսուցում:
Այս հարաբերությունում հայրը ընտանիքի գլուխն է, ոչ թէ գենեռալը, կամ դիկտատուրը: Գլուխը օրգանական ձևով մարմնին (ընտանիքին) է կպած ու մարմնի հետ օրգանական հարաբերություն ունի, մեկ մարմնի անդամ է: Երբ մարմնի մի անդամը ցավի մեջ է գլուխը դրանից տեղյակ է ու դրան հաղորդ է, դրան անտարբեր չէ: Գենեռալն ու դիկտատուր առաջնորդը մարտադաշտից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են ու հեռվից զինվորներին հրամաններ են տալիս: Մինչդեռ գլուխը միշտ մարմնին կպած է ու մարմնի հետ է, պատերազմի առաջնագծում: Ու ինչպես ոտքն ու ձեռքն ու մարմնի մնացած անդամներն են մարմնին ծառայում այդպես էլ գլուխն է մարմնին ծառայում: Այստեղ մարմնի անդամները մեկը մյուսին լրացնելու գործ են կատարում, մանավանդ երբ փոխհարաբերությունը տղամարդու և կնոջ միջև է: Եկեղեցին Քրիստոսի հարսն է ու Քրիստոսը Իր հարսի համար Իրեն զոհաբերեց: Միառժամանակ հարսը Քրիստոսին հնազանդ պիտի լինի ու Նրան ենթարկվի: Քրիստոսը հարսի բոլոր հանցանքների ու մեղքերի պատասխանատվությունը Ի՛ր վրա վերցրեց, հարսի բոլոր պարտքերը Ինքը մուծեց: Եթե ամուսնության մեջ որևէ խնդիր կա ապա առաջին հերթին Տղամա՛րդը պիտի այդ ամենի համար ինքը պատասխանատվություն ընդունի, իսկ երկրորդ հերթին ընտանիքի յուրաքանչյուր անդա՛մ է անհատապես պատասխանատու իր մեղքի համար:
Աստված բոլոր հավատացյալներին Երկրի վրա նշանակել է որպես թագավոր, մարգարե, և քահանա, ներառյալ կին հավատացյալներին: Ընտանիքի անդամները մեկը մյուսից ավելի բարձր որակ կամ կարևորություն չունի: Ընտանիքում իհարկե կառույց կա, հայրը գլուխն է, ու երկու ծնողները իրենց պաշտոնով/իշխանությամբ երեխաներից ավելի բարձր են: Երեխան ծնողին չի պատժում անկարգության համար, ծնողն է երեխային պատժում անկարգության համար: Հայրը Աստծո իշխանության ներքո է գտնվում ու Աստծո խոսքին է ենթարկվում, ու այդ խոսքերից մեկը կնոջը սիրելու դժվար հրամանն է(Եփես 5:22-23), ու կնոջը սիրել այնպես ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցուն: Եփեսացիների հենց այս համարները Հայրապետական Ամուսնության վարդապետությունը ոչնչացնում է, քանի որ այդ ընտանիքի հայրը ոչ իր կնոջն է կարող սիրի ու ոչ էլ իր երեխաներին: Աստված ծնողին նաև հրամայում է որ նա իր երեխաներին քրիստոնեական կրթություն տալու ժամանակ պահանջող աշխատանքն անի (2 Օրինաց 6:7): Ուխտական ընտանիքում պոեզիա կարդացող կամ պարի դասեր վերցնող տղա երեխային ծաղր ու ծանակի չեն ենթարկում, իսկ շալվար հագնող աղջիկ երեխային ապստամբ չեն կոչում:
Ուխտական ընտանիքում տղամարդը խնդիր չունի իր կնոջ հետ խորհրդակցի:
Ուխտական ընտանիքում ծնողները ինքնա-մատակարող ու աստիճանաբար անկախացող երեխաներ են մեծացնում որպիսի նրանք ապագայում իրենց ծնողներից կախում չունենան: Ուխտական ընտանիքում ծնողները իրենց քիթը չեն խոթում իրենց երեխաների ապագա ամուսնական հարաբերությունների մեջ:
Ուխտական ընտանիքում կինը ավելի շատ իր ամուսնուն է մոտ քան թէ իր մորը/քրոջը:
Ուխտական ընտանիքում կինը չի նստում իր մոր հետ ու իր ամուսնու հետևից բամբասում, ինչպես որ հայրապետական ընտանիքներում մեծացած որոշ ապուշ կանայք են անում: Ուխտական ընտանիքում տղամարդն ու կի՛նն են մի մարմին, ոչ թէ տղամարդն ու իր մայրը/հայրը կամ կինն ու իր մայրը/հայրը:
Երբ ասում են «մերը մի հատա ըլնում», էս առաքինի հնչող խոսքը նախատեսվածա ամուսին տղամարդու և կնոջ մեկությունը բաժանելու համար, մեկ մարմինը երկու մարմին դարձնելու համար:
Ուխտական ընտանիքում կինը դեմոկրատական հավասարությանը չի հավատում քանի որ դեմոկրատիան դիվային բան է, նա գիտե թէ ինչ է նշանակում ամուսնուն ենթարկվելը:
Ուխտական ամուսնությունը 50-50 ամուսնություն չէ, 100-100 ամուսնություն է: Ես իմ կնոջ թերություններն ու պակասները փորձում եմ սիրով ծածկեմ, ինքն էլ իմը: Մենք որ 10 տարի առաջ ամուսնացանք Ուխտական ամուսնական հարաբերության մասին շատ բան չգիտեինք, մեր հասկացածը տեղ-տեղ Հայրապետական էր ու տեղ-տեղ էլ 50-50, որը այդ պահին ինձ ու իրան ձեռ էր տալիս: Արդյունքում, մենք երբեմն ահագին լարվածություն ու թշնամություն ունեինք, երբեմն այն աստիճանի որ իրար վրա սենյակի առարկաներն էինք շպրտում:
Մենք կատարյալ ամուսնություն չենք ունեցել, ահագին թերություններով ու տգիտությամբ լցված է սկսվել մեր ամուսնությունը: Սա գրում եմ այն պատճառով, որ եթե նոր եք ամուսնացել ապա շատ կռիվներ շատ փոքր ու աննշան բաներից են սկսվում ու մարդ չպետք է դրանց պատճառով ամուսնալուծվի: Ապագայում հետ նայելով կտեսնե՛ս որ այդ բաները շատ աննշան ու անկարևոր են եղել: Բծախնդիր բառն էլ մեր բառապաշարի մեջ գոյություն չունի: Մեր տան պատերը երեխա ունենալուց առաջ շատ մաքուր էին, հիմա շատ կեղտոտ են, ու մենք ժամանակ էլ չունենք դրանց նույնիսկ ուշադրություն դարձնենք ու դրանից նեղվենք: Մեր 1 տարեկան աղջիկը մի քանի օր մրսելա, ու հենց երեկ գիշերվա 2:00-ին կռվով-դավով մի կերպ ուտելիք տվեցինք, որը նա ուտելուց հետո ամբողջը հետ տվեց, ու մի հատ էլ գիշերվա ժամը 3:00-ին տվեցինք կերավ որը նա այս անգամ իմ շալվարի վրա հետ տվեց: Շալվարս մի քիչ մաքրեցի բայց որոշ լաքաներ մնաց, մինչև հիմա ժամանակ չեմ արել լաքայով շալվարս փոխեմ: Բծախնդիր մարդը այս մի փոքրիկ բանից կխելագարվեր:
Այս բաների մասին ավելի մանրամասնորեն ենք մեր կայքի տարբեր հոդվածներում (www.grqer.com), ուստի շատ բաները չենք ուզում այստեղ նորից կրկնել, ով որ ցնկանում է կարող է մեր կայք այցելի ու դրանք կարդա: