Լավատեսության Չարիքը և Քավության Նոխազը
Լավատեսության (օպտիմիզմ) և Վատատեսության (Պեսիմիզմ) սահմանումները
Լավատեսությունը գործողությունների և դեպքերի վրա ամենա-բարեհաճ ու բարենպաստ կառուցումը դնելու հակվածությունն է, և ամենալավ հավանական արդյունքին սպասելն է:
Ի տարբերություն լավատեսության,
Վատատեսությունը ձախորդ բնագավառերը, պայմանները, և հավանականությունները շեշտելն է, կամ, ամենավատ արդյունքին սպասելն է:
Բայց լավատեսությունն ու վատատեսությունը լոկ համաչափորեն իրար հակադարձ բաները չեն: Այլ՝ յուրաքանչյուր դեպքում, մարդը ապագայի համար համապատասխանորեն տարբեր ձևերով է պատրաստվում: Եթե դու ամենալավ հավանական արդյունքն ես սպասում, ապա դու հանգիստ ու անհոգ կմնաս (անջատված ու շլանգ): Եթե դու ամենավատ հավանական հետևանքին/արդյունքին սպասես ապա դու հարվածներ ստանալու սպասումներով կապրես: Երբ որ անսպասելին է պատահում այդ դեպքում լավատեսը շատ ավելի է վնասվում քան թէ վատատեսը:
Նասիբ Թալեբը իմ սիրած հեղինակներից է, ծնունդով լիբանանցի արաբ քրիստոնյա, որը Նյու Յորքում է ապրում ու Նյու Յորքի մեծ ֆինանսական հաստատությունների համար է միշտ աշխատել, կանխատեսելով անկանխատեսելին (2008 թվի ֆինանսական ճգնաժամը): Թալեբին բոլոր ֆինանսական վերլուծողները ծաղր ու ծանակի էին ենթարկում վատատես լինելու համար, բայց դա մինչև 2008 թիվը տևեց, երբ նրա կանխատեսածները իրականացան: Թալեբի խոսքերով, <<ասում են որ լավատեսությունը հաջողություն է կանխատեսում: Ուստի, լավատեսները շատ ավելի ռիսկերի են դիմում քանի որ գեր-վստահ են: Նրանց մեջից այն սակավաթիվ քչերը որոնք հաղթոմ են հարստանում և համբավավոր են դառնում, իսկ ճնշող մեծամասնությունը հասարակական հարթակից անհետանում են ժամանակի ընթացքում>>:
Ամենալավին սպասելը անհիմն ու տխմար է: Իմաստուն ու փորձված մեծահասակները իրենց փորձառությունից գիտեն որ ապագան երբեք այնպես չի ձևավորվում ինչպես որ մենք ենք պատկերացնում մեր երազանքների մեջ: Երգիչները սիրո և երջանկության մասին են միշտ երգում, բայց գրեթե բոլորը մի քանի անգամ ամուսնացած ու ամուսնալուծված են: Քրիստենե Պեպելյանը իր ամուսնալուծության ամիսներին ասում էր որ իր համար գարուն է բացվում ու իր մոտ ամեն ինչ հիանալի է, շուտով ինքն ու իր ամուսինը պիտի ամուսնալուծվեն ու իրար հետ լավ ընկերներ մնան: LLLOOOLLL: Այս կինը իհարկե կատարյալ ապուշ է, լավատեսությունը ամբողջովին մի աբսուրդ մակարդակի վրա է բարձրացրել: Ինձ էլ թվում էր թէ միայն Ամերիկացիներն են այսպիսի գեր-ապուշ ու անամոթ արտահայտություններ անում:
Սիրելիներ, մենք միշտ պետք է անսպասելիին սպասենք մեր կյանքը ապրելով ու առաջ շարժվելով: Փառք Աստծո որ հաճախ անսպասելի վատ բաները այդքան էլ վատը չեն լինում, բայց խնդիրն այն է որ այս բաները մենք չենք կարող կանխատեսել: Մարդ պիտի միշտ մի քիսակ բրինձ ու ալյուր պահած լինի քանի որ չգիտի թէ իրավիճակը ինչպես ու ինչքան կտրուկ է կարող վատանա, ու ոչ թէ հույսը ամենալավ ապագա հավանական իրավիճակի վրա դնի:
Պետրոս առաքյալը լավատես էր երբ նա Հիսուսին Նրա ապագա խաչելության մասին առաջին անգամ լսելով Հիսուսին ասաց որ ոչ մի այդպիսի բան Նրան չէր պատահի: Իսկ Հիսուսը նրան հանդիմանեց ասելով որ Պետրոսը իր միտքը Աստծո բաների վրա չէր դնում, այլ մարդու բաների վրա էր դնում>> (Մաթևոս 16.23): Մինչև այդտեղ Պետրոսը Հիսուսի մեծամեծ գործերն էր տեսել, ու այդ փորձառության վրա հիմնված էր նա ապագան պատկերացնում, ամբո՛ղջ ապագան: Ու ապագան պայծառ էր երևում նրան: Միգուցե նա Հոբի ու Ժողովողի գրքերը ուշադիր չէր կարդացել, ու Հակոբի ու Հովսեփի պատմություններն էր մոռացել: Կամ էլ, միգուցե նա մտածում էր որ Հիսուսի գալուստով այդ գրքերի պատմությունների բացասական բաները հին ու վատ օրերի հիշեցման համար էին միայն ու անցյալի այդ էջերը արդեն թերթվել էին: Բայց ամեն դեպքում Պետրոսի պատկերացրած ապագայում Խաչի համար ոչ մի տեղ չկար: Ու հենց դա՛ էր պատճառը որ երբ Խաչը եղավ Պետրոսը Քրիստոսի հետ ունեցած իր կապը ուրացավ, նույնիսկ այն դեպքում երբ Հիսուսը դա արդեն նախկինում կանխատեսել էր: Պետրոսի լավատեսությունը նրան դարձրեց խոցելի, թույլ, և վախկոտ: Նրա զգոնությունը անհետացել էր: Փառք Աստծո որ նա հետագայում փոխվեց ու Քրիստոսի չարչարանքները բաժնեկցելու մասին գրեց, որոնք ուրախությունն ու փառքը ո՛չ թէ մարդու կյանքից ոչնչացնում են այլ օրգանականորեն այդ չարչարանքների հետ են հյուսված. Քրիստոսի չարչարանքները բաժնեկցելով հավատացյալը Նրա փառքն է բաժնեկցում: <<Մենք պետք է ահագին չարչարվենք Աստծո Արքայությունը մտնելով>> (Գործք 14.22). Եթե պետք է, ապա կչարչարվենք: Աստված Պետրոսին իր լավատեսության կործանարար հետևանքներից փրկեց, բայց սա ծայրահեղ բացառություն էր: Թող ոչ ոք չենթադրի որ Աստված իրե՛ն էլ է փրկելու լավատեսության կործանարար հետևանքներից:
Իհարկե, ապագայում փառք և ուրախություն կա. Աստծո արքայությունը գալիս է ու արդեն մեր մեջ է: Ու երբ երբեմն Աստված մեր մեջ է քայլում մենք այդ պայծառ հավիտենական ապագայի նշույլներն ենք տեսնում: Բայց մենք դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Ազգերին աշակերտելը, հասունությամբ աճելը և Երկիրը դրախտ դարձնելը շատ երկար ժամանակ է տևում ու այդ գործը դեռ չի ավարտվել: Աստծո Արքայության ամբողջացումը մեզ դեռ մոտ չէ: Հին ժամանակների սրբերը այս մասին իմացել են ու նաև գիտակցել են որ կյանքը մի գոլորշու պես է այս երկրում: Որոշ սերունդներ խաղաղության և բարգավաճության ժամանակներ են վայելում, մինչդեռ ուրիշ ժամանակների սերունդներ էլ Փղտացիների հարձակումներին ու կողոպուտներին են ենթարկվում: Նաև լինում են պատերազմներ, քաղցկեղներ, հիվանդություններ և վաղաժամ մահեր:
Այս պատճառով է որ <<անհուսության մեջ լինելով մենք հուսալով հավատում ենք>>(հռոմ 14.8), հույսի դեմ հուսում ենք: Իսկ անհուսության մեջ հույս ունենալը իսկական քրիստոնեական հույսն է: Սա Աբրահամի հույսն էր, սա Ավարայրում կռվող հավատացյալ հայերի հույսն էր որոնք թերևս այդ պահին պարտվեցին բայցևայնպես 100 տարի հետո Նվարսակի պայմանագրով անհավանական հաղթանակ տարան Սասանյան հզոր Պարսկաստանի դեմ, տոռմուզ տալով Պարսկական մանիքեիստական դուալիզմի վարակի տարածմանը դեպի արևմտյան աշխարհ(Manichaeism): Այս պատճառով է որ Աստվածաշունչը հույսը կապում է դիմացկունության և հաստատակամության հետ: Հույսը լոկ ավելի լավ ապագա ունենալու բաղձանք չէ, կամ ամենալավին հավատալու ցանկություն: Ինչպես որ մեր անզուգական Ջեյմս Ջորդանն է հիանալի խոսքերով ասում, <<Հույսը կյանքի ընթացքում է գալիս երբ մենք փորձությունների միջով ենք անցնում: Մեր ունեցած սկզբնական վստահությունը հասունանում է փորձառությունների միջով ու դառնում է սեր, մինչ մենք սովորու՛մ ենք որ այդ ճանապարհների մեջ մեր անտեսանելի թվացող Աստվածը միշտ մեզ հետ է եղել>>: Այս հույսը մեզ թույլ է տալիս որպիսի մենք ապագային հասնենք առանց մեր հավատքը կորցնելու, ինչքան էլ որ դժվարությունների ու փորձությունների միջով անցնենք Երկինք գնալու մեր ճանապարհին:
Բայց լավատեսության խնդիրը չի սահմանափակվում միայն ամենալավ հավանական արդյունքին սպասելով ու դրան անխուսափելիորեն հաջորդող հիասթափությամբ ու նահանջով: Մի այլ շատ ավելի վտանգավոր ձևի լավատեսություն կա որը Չեստերտոնը (GK Chesterton) անվանում է Մեխանիկական Լավատեսություն, կամ <<չար ու անփույթ լավատեսություն>>: Սա միամտության (<<ես գիտե՛մ>>), դատարկաբանության (<<ես կարո՛ղ եմ>>) և մեսիանական կոմպլեքսի խառնուրդն է: Սա տանում է շատ ավելի ու ավելի մարդկային չարչարանքների, ու այս տեսակի լավատեսությամբ ապրողները շրջանային ձևով փորձում են ավելի ու ավելի խրվեն այդ լավատեսության մեջ որպիսի դրա առաջացրած չարչարանքները ուրախության հետ փոխարինեն: Սա իհարկե ինքնահակասական ու դեբիլ ապրելաձև է, ու միաժամանակ ծիծաղելի և ողբերգական է, քանի որ այս տեսակի մարդիկ ավելի ուժգին ու ուժգին են անվերջ հուսահատության մեջ սուզվում:
Այս տեսակի լավատեսությունը նաև կոչվում է Խարիզմատ կամ Կյանքի Խոսքային լավատեսություն ու վստահություն: Այս լավատեսությունով Գոռ Մեխակյաններն ու Արթուր Սիմոնյաններն ու նրանց նմաններն են հեղեղում իրենց լսող հիմար մարդկանց:
Մեխանիկական լավատեսությունը փորձում է քամին կառավարի, քանի որ նրանց համար աշխարհն ու մարդու հոգեբանությունը մեխանիկական են, որի դեպքում նրանք նաև գերագնահատում են մարդու/իրենց կարողություններն ու զորություններն ու հնարավորությունները: Նրանք հավատում են որ իրենց որոշումով հաջորդ 365 օրվա ընթացքում ամեն օր կարող են երջանիկ լինեն(<<Պտտվիր կողքինիդ ասա ես այս տարի որոշել եմ երջանիկ լինեմ>>, ասում է Արթուր Սիմոնյանը): Սրանք մարդիկ են որոնք քիչ առաջ նշված քարոզիչներին լսելով իրականությունից ամբողջովին անջատվել են: Սրանց հետ տարրական քաղաքակիրթ զրույց ունենալն է նույնիսկ ցավոտ փորձառություն, կարծես թէ վայրի անասունի հետ ես խոսում:
Սրանք Հոբի բարեկամների պես են որոնց թվում էր թէ իրենք Աստծո ճանապարհները հասկացել էին, թերևս որ նրանք նույնիսկ ստեղծագործության տարրական խորհրդավորությունները չէին կարողանում ըմբռնեին: Սրանց վերաբերմունքն ու վարմունքները ամբողջովին քարացած ու անհոգի են, սառը, անսիրտ, ու նրանք մարդկանց հետ Պավլովի շների պես են վերաբերվում(ռուս հոգեբան):
Այս տեսակի վերաբերմունքը նաև բանակի գենեռալների մտքերն է ձևավորում որոնք մտածում են թէ տախտակի վրա տեղի ունեցող շախմատի խաղը նրանց կարող է սովորեցնի թէ իրենք ինչպես պատերազմ հաղթեն: Այսպես են նաև վարվում այս կամ այն կիսահում բիզնեսային ծրագրեր առաջարկողները, որոնք մարդկանց համոզացնում են որ <<դու կարո՛ղ ես սա անել, դու կարո՛ղ ես 5000 հոգու համոզացնես որ այս ապրանքը գնեն քեզնից, ու դու կարո՛ղ ես այս ձևով հեշտ ու հանգիստ հարստանաս և ուրախ ու ֆինանսապես անկախ լինես>>: Այս ձևով նաև հեղափոխականներն են մտածում, լինեն դրանք պահպանողական թէ ազատամիտ թէ ազգայնական հեղափոխականներ, որոնք հավատում են որ կարող են հասարակության հիմքերն ու կառույցները հալեն թափեն ու դրանից մի նոր՝ ավելի լավ հասարակություն կառուցեն որը ժամացույցի պես կաշխատի: Այս ձևով նաև խարիզմատներն են մտածում, որոնց մեջ այս կամ այն տխմարը <<մարգարեություն>> է անում որ <<դու շուտով պիտի բիզնես բացես ու հաջողություն ունենաս>>, ու այդ <<մարգարեությունից>> լավատեսացած գնում ու բիզնես են բացում ու իրենց ունեցվածքն ու ժամանակն ու նեռվերն են փչացնում: Այսպիսի լիքը դեպքեր եմ տեսել:
Այս տեսակի լավատեսությունը մերժում է բազում սերունդների փորձառությունից եկած հավաքական իմաստությունը, ու սա նաև ուրանում է Աստվածաշնչի էջերի վրա թաքնված իմաստությունը: Այս լավատեսությունը ուտոպիական է, որը դատապարտում ու մերժում է իրականությունը ու լոկ մի իդեալ է ընդունում: Մերժելը մի կողմից գալիս է իրականությունից հիասթափված լինելուց, իսկ մյուս կողմից իրենց երազանքներից՝ թէ աշխարհը ինչպիսին պիտի լինի: Եթե ես հավատամ թէ գիտե՛մ թէ աշխարհը ինչպիսին պիտի լինի, ու եթե ես հավատամ որ գիտե՛մ թէ կոտրված աշխարհը ինչպես է կարելի նորոգել, ապա ես կփորձեմ դա դզել ու ամենալավ հավանական արդյունքին կսպասեմ: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա: ԱՄԵ՛Ն ԻՆՉ: Այստեղ ամե՛ն ինչն է սխալ:
Առաջին հերթին, կյանքը այսպես չի աշխատում: Սովետական Միության պատմությունը սրա ապացույցն է: Կյանքը ՇԱՏ ավելի բարդ մի բան է քան այս իդեալիստներն են պատկերացնում:
Սա նաև 2018 թվի Հայաստանի հեղափոխության իդեալիստները ապացուցեցին: Աշխարհի մասին երեխայական հասկացողություն ունենալն, ու դրա հետ խառնելով իրենց մանկամիտ երազային մտածելակերպը. սա միայն ձախողում է երաշխավորում: Այս պատճառով է Ժողովող գիրքը զգուշացնում որ պարզամիտ տղուկներին թագավոր չնշանակեն: Երկրորդ, ուտոպիական գաղափարները միայն կարելի է տեռորով հարկադրել մարդկանց վրա: Երբ իրականությունը՝ ներառյալ մարդկային հոգեբանությունը, չեն ուզում լավատեսի գաղափարների մեջ տեղավորվեն, այդ դեպքում լավատեսը նրանց Պրոկռուստեսի մահճակալի մեջ է դնում/տեղավորում: 
Իրենց աստծո տեղ դնող մարդիկ փորձում են իրենց ֆանտազիանե՛րը հարկադրեն աշխարհի վրա, ու երբ ուրիշները նրանց բռնատիրական ձևերին հակադրվում են, այս դեպքում մեղավոր լավատեսները դաժանություն ու տեռոր են օգտագործում իրենց նպատակներին հասնելու համար: Աշխարհի ամենամեծ զանգվածային մարդասպանություններն ու ցեղասպանությունները այս տեսակի լավատեսների ձեռքով է տեղի ունեցել: Նրանք մարդկանց Դրախտ են խոստանում բայց Կուլակ են հասցնում: Ու իհարկե նրանք միշտ խուսափում են անձնական պատասխանատվություն ստանձնել ձախողումների ու սխալ մտածելակերպից առաջացած հետևանքների համար: Այդ պատճառով այս լավատեսները ընդհամենը մեկ տեսակի զոհաբերություն գիտեն՝ Քավության Նոխազ: Նրանք մեկին են փնտրում ու գտնում որպիսի իրենց հանցանքները նրա վրա դնեն:
Ես իմ վերջաբանական հավատքով հետ-հազարամյակային եմ, որը նշանակում է որ ես հավատում եմ որ Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի չի ունենա մինչև ամբողջ աշխարհի ազգերը Քրիստոսին չդառնան ու համատարած խաղաղություն չտիրի երկրի վրա: Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ աշխարհը դրախտային վայր է լինելու: Աստվածաշնչում հազար ու մի համարներ կան որոնք սրա մասին են խոսում: Ես սրա մասին ուրիշ հոդվածներում եմ գրել:
Բայց այստեղ մի քանի իրականություններ կան: Առաջին, Աստծո Արքայությունը իր վերջնական, ամբողջական իրականացումով մեզ դեռ այդքան մոտ չէ, ու ոչ մի վերելակ մեզ արագ ձևով այդտեղ չի հասցնի: Երկրորդը, մեծ հավանականությամբ մենք այնքան էլ խելացի չենք ինչքան որ մենք ենք մտածում որ ե՛նք, ուստի, կոտրված աշխարհը դզել փորձելով մենք միգուցե ավելի վնաս հասցնենք դրան: Երրորդ, միգուցե մենք երազում ենք որ հավատքի հերոսներ լինենք որոնք թագավորություններ են նվաճում, բայց Աստված միգուցե մեզ համար նախատեսել է որ մենք սղոցվելով երկու մասի կիսվենք (Եբրայ 11.37): Մենք վատատեսության կարիք ունենք քանի որ խոնարհության և համբերության կարիք ունենք ապագայի իրականությունների մեջ հաջողությամբ մտնելու համար:
Մենք Հոբի խոնարհության կարիքն ունենք, որը չարչարանքների մեջ լինելով հիացավ <<ջրերի և դրանց բնակիչների>> վրա ունեցած Աստծո իշխանությունով, ու այն համոզմունքին հանգեց որ <<սրանք դեռ նրա ճանապարհների եզրերն են, ու ինչքա՛ն փոքր շշուկ ենք լսում մենք Նրանից>> (Հոբ 26.14): Այս խոնարհությունը մարդկային գիտելիքի ու գործերի սահմանափակումներն է ընդունում: Ու միևնույն ժամանակ սա Աստծո բարությունն ու իմաստությունը չի կասկածում: Մենք նաև Աբրահամի դիմացող համբերատարության կարիքն ունենք, որով մենք Աստծո խոստումներն ենք ժառանգում (Եբր 6.12), նույնիսկ եթե դա 400 կամ ավել տարիներ տևի:
Վերջերս մի շատ կրթված ու իմաստուն հայազգի մարդու հետ էի խոսում որը ժամանակին Ամերիկյան ամենահայտնի համալսարաններից մեկում պրոֆեսոր էր եղել ու գիտություների դոկտոր է, ու Հայաստանի կյանքին ու հասարակությանը ամեն բնագավառերից շատ լավ ծանոթ է: Ինքը ինձ հարցրեց թէ ի՞նչ նպատակներով եմ Աստվածաշունչ թարգմանում, ու դրա հետ մեկտեղ հոդվածներ ու աղոթագիրք ու այլ գրքեր թարգմանում/գրում: Ես էլ իրեն ասացի որ սա անում եմ առաջին հերթին Աստծո արքայության համար, ու նաև, իմ ազգի համար եմ մտահոգված, և հավատում եմ որ մեր ժողովրդի անվերջ ձախողումներն ու դժբախտությունները շտկելու ու Հայաստանը դրախտային երկիր ու հասարակություն դարձնելու համար առաջին հերթին հասկանալի լեզվով հեշտ կարդացվող հայերեն Աստվածաշունչ է հարկավոր, որը այս պահին չկա:
Ինքը ինձ շատ լավա ճանաչում ուստի գիտի որ ես դատարկաբան իդեալիստ չեմ, ու ինձ հարցրեց թէ արդյոք սպասում եմ որ այս թարգմանությունից ու գիրքը շատ քանակով տպագրելուց հետո ամեն ինչ կսկսի հայոց աշխարհում փոխվի: Ես էլ միանշանակ ասացի որ ՈՉ, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Այսպիսի փոփոխությունները շատ երկար ժամանակ են տևում, դարեր, ու ես ուրախ կլինեմ նույնիսկ եթե իմ արած գործերի արդյունքները 400 տարի հետո պտուղ տան հայ ազգի մեջ(առաջին անգլերեն աստվածաշունչը 1500-ականներին է եղել, ու 450 տարի է տևել մինչև անգլիախոս աշխարհը բոլորի նախանձն է դարձել): Բայց Պողոս առաքյալն ասում է որ <<Դուք գիտեք որ ձեր աշխատանքը՝ Տիրոջմում, իզուր չէ>>(1 Կորնթ 15.58), և <<Մենք գիտենք որ ամեն բաները Աստված բարիի է գործակից անում նրանց ովքեր Իրեն սիրում են, ովքեր Նրա նպատակի համաձայն են կանչվել>> (Հռոմ 8.28): Այս երկու դեպքերում էլ Պողոսը չի ասում մենք <<կարծում ենք>>, նա ասում է որ <<մենք գիտե՛նք>>: Աստվածաշունչ թարգմանելը ուղղակի առաջին քայլն է: Դրանից հետո ամեն 30-40 տարին մեկ այս թարգմանությունը պետք է նորացվի քանի որ բառերը իրենց իմաստը փոխում են ժամանակի ընթացքում, ու ես այս պահին նույնիսկ դրա՛ մասին եմ մտածում թէ այդ գործը ով պիտի անի քանի որ մեծ հավանականությամբ ես ողջ չեմ լինի այդքան տարի հետո, ու եթե ողջ էլ լինեմ տարիքով էնքան մեծ կլինեմ որ մեծ հավանականությամբ էտ տարիքին ուղեղս հետ տված կլնեմ: Երկրորդ, այս գիրքը ուղղակի գիրք է, ու այս գիրքը պիտի օգտագործվի որակով ու օգտակար քարոզներ պատրաստելու համար, ու սրա համար կրթված քարոզիչներ են պետք, գերադասելի է որ Դոկտորի աստիճան ունեցող քարոզիչներ: Մեզ նաև բողոքական հավատքի ճեմարաններ ու կրթական հաստատություններ են պետք: Այս պահին մի քանի ճեմարաններ ու հաստատություններ կան Հայաստանում բայց դրանք ցավոք սրտի ահավոր պրիմիտիվ ու նույնիսկ թերի ուսուցումներ ունեն: Միգուցե կարելի է 20 երիտասարդի ֆինանսավորել որպիսի Ամերիկյան լուրջ պահպանողական ճեմարաններ հաճախեն ու այս 20-ից գոնե 5-ը լավ քարոզիչ/ուսուցիչ լինեն հայ ազգի մեջ, ու ուսուցման չափանիշները հիմնադրեն: Սրանք լոկ մի քանի պահանջվող բաներ են որ պիտի արվեն, ու նույնիսկ այս ահռելի գործը դեռ սկիզբն է: Սրանից հետո երկար տարիներ են պահանջվելու հասարակության մեջ փոփոխություններ տեսնելու համար: Ու եթե հասարակության մեջ արդարադատություն ու ազնվություն ու իմաստություն տարածվի, այդ ժամանակ նաև երկրի տնտեսությունը կսկսի արագ ու հրաշալի ձևերով զարգանա ու երկիրը դրախտային վայր կդառնա: Ոչ, ես իդալիստ չեմ, ու այն սպասումներով եմ ապրում որ իմ կյանքի ընթացքում իմ արած գործերի արդյունքները չեմ տեսնի, կարճ ասած՝ ես վատատես եմ, դրա համար իմ հեչ պետքը չի թէ մարդիկ ինձ կքաջալերեն թէ կփորձեն վհատեն, դրանք իմ վրա հեչ չեն ազդում, այդ պատճառով ուղեղս պարզ է մնում ու իմ նպատակակետից չեմ շեղվում:
Հավելյալ Գրառումներ
Այստեղ մի քանի բաներ պիտի նշենք:
Աշխարհի ամենաիմաստուն և ամենահարուստ մարդիկ Ամերիկյան և Եվրոպական Հեդջ Ֆոնդերի տնօրեններն են(Hedge Funds): Հեդջ Ֆոնդերը մասնավոր փողի ֆոնդեր են որոնք ներդրումներով են զգաղվում: Միլիարդատեր հարուստ մարդիկ հասկանում են որ իրենց փողը չի կարող պարապ մնա, այն պիտի ներդրվի: Արևմտյան բանկերը ընդհամենը %1 են վճարում ներդրած փոխի համար, այստեղ ներդնելը միլիարդատերերին ձեռ չի տալիս: Միլիարդատերերը նաև կարող են իրենց փողերը այս կամ այն հզոր ձեռնարկությունների/կորպորացիաների մեջ ներդնեն, նրանց ակցիաները գնելով: Բայց այս մարդիկ բիզնեսի մասնագետ չեն ու չգիտեն ինչպես բիզնեսները վերլուծեն և ռիսկ հաշվարկեն: Ուստի նրանք իրենց փողերը վերը նշված Հեդջ Ֆոնդերին են տալիս որոնց տնօրենները գիտեն թէ ինչպես այս կամ այն ձեռնարկությունների շահութաբերությունը որոշեն ու դրանց մեջ ներդնեն: Միջին հաշվով ամեն հեդջ ֆոնդ մոտ 30-50 կամ 100 միլիարդ դոլար փոխ ունի, ուրիշների վստահած փոխերը, և նրանք իրենց միլիարդատեր հաճախորդների համար են ներդնում: Ու այստեղ սա՛ է կարևոր հասկանալ: Հեդջ Ֆոնդերի իմաստուն տնօրենները լավատես մարդիկ չեն, նրանք ՇԱՏ վատատես մարդիկ են, ու հենց ա՛յդ պատճառով է որ նրանք գրեթէ երբեք փող չեն կորցնում: Նրանք իրենց հաճախորդների փողերը (գրեթե) միշտ շատացնում են: Հեդջ ֆոնդի տնօրենները 100 հատ հիանալի շահութաբեր ձեռնարկությունների են նայում, դրանք երկար ժամանակ վերլուծում են, ու այդ 100-ից ընդհամենը մեկին են ընտրում որ դրանց մեջ ներդնեն: Նրանք լավատես չեն: Լավատեսությունը նրանց կկործանի: Նրանք ամենաշահութաբեր ձեռնարկությունների մեջ ՉԵՆ ներդնում որոնք ավելի քիչ ապահով են, նրանք ներդնում են միջին շահութաբեր ձեռնարկությունների մեջ որոնք շատ ավելի ապահով ու կայուն են: Նրանք լավատեսորեն 2-5 տարվա արագ աճող ձեռնարկությունների մեջ չեն ներդնում: Նրանք գերադասում են 20-50 տարվա միջին շահույթի բայց կայուն ձեռնարկությունների մեջ ներդնեն, ու նրանք իրենց ֆոնդի փողերը տարբեր այսպիսի ձեռնարկությունների մեջ են ցվրում/ներդնում: Նրանք ամեն ինչ անում են ռիսկի գործոնը վերացնելու կամ չեզոքացնելու համար: Ես հաճախ այս մարդկանց գրած հոդվածներն ու ֆինանսական վերլուծություններն եմ կարդում ու նրանց խորհուրդները ուսումնասիրում: Այս մարդիկ լավատես չեն, ուստի ռիսկի չեն դիմում ներդրումներ անելիս:
Քաղաքական Լավատեսության մասին
Ամեն երկրում տեղի ունեցող հեղափոխությունը լավատեսների նախաձեռնությամբ է լինում: Նրանց մարդկանց երջանիկ ու պայծառ ապագա են խոստանում: Ես մինչև 2018 թիվը հայաստանը իշխողների հանդեպ ոչ մի հարգանք չեմ ունեցել, Քոչարյան, Սարգսյան, Տեր Պետրոսյան և այլն: Սրանք շատ անկարող, իմպոտենտ ու տուպոյ առաջնորդներ են եղել: Բայց 2018 թվի հեղափոխությունն էլ մի բան չէր: Այս իդեալիստական հիմարությունը իհարկե իր ձախորդություններն էր ցույց տալու ուշ թէ շուտ, ու ցույց տվեց: Ես Փաշինյանից առաջ եղած իշխանավորների հանդեպ միայն գառշանք եմ տածել, բայց Փաշինյանով երբեք խանդավառված չեմ եղել, ինչպես որ ժողովրդի ճնշող մեծամասնությունն է խանդավառված: Ժողովրդի այս զանգվածը այս մարդուն են նվիրված, անկած նրանից թէ այս մարդը ինչ կանի կամ չի անի: Սա ինչ որ տեղ նույնիսկ մոլեռանդ աղանդավորական մի նվիրվածության պես մի բան է: Նույն բանը ԱՄՆ-ում է տեղի ունենում, երբ ժողովրդի մի հսկա մասը բարոյականությունից զուրկ, դրամասեր Դոնալդ Թրամփին կուռքի պես պաշտում են ու անկախ Թրամփի նախկին խաբեբայությունների ու չիրականացրած խոստումների, նրանք դեռևս իրենց ձայնը Թրամփին կտան: Այստեղ հետաքրքիր է հետազոտել թէ սա ինչու՞ է այսպես, մարդիկ ինչու՞ են այսքան լավատես իրենց նախագահի կամ թեկնածուի համար, ինչպե՞ս է կարող նրանց այս լավատեսությունը այսքան պարզ փաստերի ու իրականությունների փոթորիկների ենթարկվելով դեռ կանգուն մնա:
Ֆռանսիացի հեղինակ Ռենե Ջիրարդի (Rene Girard) քաղաքական փիլիսոփայության տեսության մեջ նա խոսում է <<զոհաբերական ճգնաժամի>> և <<քավության նոխազի>> մասին: Ջիրարդի համաձայն՝ մարդկային ցանկությունները <<միմետիկ>> են. մենք բաներ ենք ցանկանում քանի որ ուրիշներն էլ են այդ բաները ցանկանում: Մենք փորձում ենք ուրիշների պես լինել: Ուղղակի այստեղ խնդիրն այն է որ շատ բաներ չեն կարող կիսվեն: Եթե երկու տղամարդ մի կնոջն են ցանկանում ապա երկուսը նրան չեն կարող ունենան: Նրանք ախոյաններ են դառնում սիրո եռանկյունու դասական պատմության մեջ: Սակավ ռեսուրսների կյանքի մեջ, երբ ցանկությունը կրկնապատկվում է ապա սա անխուսափելի բախումների ու բռնությունների է տանում: Հասարակությունը <<զոհաբերական ճգնաժամի>> է հասնում երբ բոլորը միմետիկական ախոյանության մեջ են մտնում իրար հետ ռեսուրսների համար: Հասարակությունը վերածվում է տոտալ պատերազմի՝ բոլորը բոլորի դեմ: Այս դեպքում հինավուրց մշակույթները պատրաստի լուծում ունեին. Մի քավության նոխազ արտադրել որը մասնահատուկ մի ֆիզիկական հատկանիշ կունենար՝ կաղ, հիվանդ, կույր, սև: Այնուհետև բոլոր կուտակված թշնամություններն ու ատելությունները դրա վրա դնել, որպիսի հասարակությունը կարողանար հաշտվեր ու համաձայնվեր մի ընդհանուր ատելության առարկայի շուրջ: Ու քավության նոխազի վտարվելուց կամ սպանվելուց հետո հաղաղություն պետք է տիրեր, մինչև հաջորդ ճգնաժամը: Քավության նոխազները կարող են հավաքական լինեն՝ Քրիստոնյաներ՝ Հռոմեական կայսրության ժամանակ, Սարգսյանականներ կամ Քոչարյանականներ՝ Փաշինյանի իշխանության ժամանակ, կամ Փաշինյանականներ՝ 2018-ից անմիջապես առաջ կամ հետո, որպես պատերազմը կորցնելու պատճառ, կամ Տրոցկիականներ՝ 1917-Ին Բոլշեվիկների իշխանության գալուց տարիներ հետո, կամ Սորոսականներ ու հրեաներ՝ ձախողված մշակույթների հասարակությունների համար:
Հինավուրց ժամանակները քավության նոխազները ամբոխների դեմ խոնարհվում էին և իրենց հանցանքն էին ընդունում: Ու հակասական ու հեգնական ձևով այդ ինքնա-խոստովանող քավության նոխազը հասարակության փրկիչն է դառնում, քանի որ նրա հեռացումով խաղաղութունն է վերականգնվում: Ու հասարակությունը քավության նոխազին միաժամանակորեն և տարօրինակորեն հակակրանքի ու պաշտողական զգացմունքի խառնուրդով է նայում, ինչքան էլ որ սա աբսուրդ թվա:
Ռենե Ջիրարդի համաձայն Քրիստոնեությունը այս քավության-նոխազի մեխանիզմը ոչնչացնում է, պնդելով քավության նոխազի անմեղությունը: Հիսուսը հանցավոր չէ ու ոչ էլ իրեն հանցավորի պես է պահում, ու ոչ էլ Նրա առաքյալներն ու առաջին դարերի քրիստոնյա մարտիրոսներն են հանցավոր կամ իրենց հանցավորի պես պահում: Ընդհակառակը, նրանք պնդում են որ իրենց սպանողներն են հանցավորները: Երբ քավության նոխազը իր մահապատժի ընթացքում չի ուզում համագործակցի այդ պահին ամբողջ հասարակական համակարգը կանգ է առնում կամ պայթում է, ու նոր հասարակական կարգերի կառուցումն է հնարավոր դառնում:
Հայոց աշխարհը իր հերթական կրիտիկական կետին է հասել: Իհարկե մենք տոտալ քաղաքացիական պատերազմի չենք հասել, բայց մի խումբը մի խմբի դեմ է ելել, ու համաձայն հինավուրց հեթանոսական մեթոդների, մի խումբը նախկին իշխանություններին համարում է բացարձակ կողոպտիչներ, իսկ մեկ այլ խումբ ներկա իշխանություններին կոչում են դավաճան երկիր ծախող փաշինյանականներ ու ազատամիտ սորոսականներ, որբերին, այրիներին, հիվանդներին ու կաղերին միաբանողներ ու համախմբողներ: Դրան հեռացրեք ու խաղաղությունն ու ապահովությունը սառնորակ առվի պես կհոսա: Մեկ մարդը պիտի կոնծանվի որպիսի բոլորը փրկվեն:
Այստեղ խնդիրն այն է որ ոչ նախկին իշխանություններն են քավության նոխազի պես իրենց պահում ու ոչ էլ ներկա իշխանությունները: Ոչ ոք ոչ մի սխալ կամ վատ բան չի արել: Բոլորը միաժամանակ ճիշտ են ու արդար, ու հետևանքը մեր նկարագրած Զոհաբերական Ճգնաժամն է: Նախկին ու ներկա իշխանությունների պատասխանատվությունից խուսափելն ու իրենց սխալներն ու հանցանքները խոստովանելը հասարակությանը մշտական լարված ու անորոշ վիճակի մետ է պահում: Եթե նախկին իշխանությունները խոստովանեն որ իրենք Հայաստանին Ռուսաստանի քաձ էին դարձրել երկար ժամանակ ու երկիրը մշտական թշվառության մեջ ու բանակն էլ հետամնաց ու թույլ վիճակի էին հասցրել, ապա բոլորը խորը շունչ կքաշեն ու առաջ կշարժվեն: Իսկ եթե ներկա իշխանությունները խոստովանեն իրենց երեխայական ու անխելք որոշումներն ու պահվածքը ու գործած հսկայական սխալները, ապա հասարակությունը նորի՛ց խորը շունչ կքաշի ու առաջ կշարժվի: Բայց ոչ ոք չի ուզում այդ քավության նոխազի դերում լինի, որը երկրին վտանգավոր դիրքերը վրա է դրել, ու հասարակությունը պառակտված ու բևեռացված վիճակում է մնում: Միգուցե Հայաստանում հազար ու մի տարբեր անուններ ունեցող կուսակցությունները իրենց անունը փոխեն դարձնեն Բևեռ 1, Բևեռ 2, Բևեռ 3, Բևեռ 4….: