Գեթսեմանեի Պարտեզում Հիսուսը Չաղոթեց Որպիսի Խաչից Խուսափեր
Եկեղեցու աստվածաբաններն ու քարոզիչների մեծ մասը պատմականորեն հավատացել են որ Գեթսեմանեի պարտեզում Հիսուսը Հորը աղոթում էր որպիսի նա խաչից խուսափեր: Բայց այս տեսակետը խնդրահարույց է ու լուրջ հակասությունների է բախվում Աստվածաշնչի ալլ համարների հետ, ու նույնիսկ այլ տեղերում ասված Հիսուսի սեփական խոսքերի հետ: Ու այստեղ հարց է առաջանում թէ Հիսուսը ինչի՞ համար էր աղոթում հորը:
Աստվածաշնչի համարները ճիշտ հասկանալու համար ընթերցողը պետք է սիստեմատիկ աստվածաբանություն հասկանա, համարը սիստեմատիկ ձևով մեկնաբանի, ամբողջական Աստվածաշնչի լույսի ներքո: Սա նշանակում է որ այդ համարը հասկանալու համար Աստվածաշնչի ուրիշ համարներն ես օգտագործում դրա վրա լույս շողալու համար: Իհարկե, մեզնից շատերը սիստեմատիկ աստվածաբանություն չգիտեն քանի որ սա այդքան էլ հեշտ վարպետություն չէ. Ի դեպ, սա գիտելիքների հսկայական շտեմարան է պահանջում: Ու մասնավորապես խոսելով այս համարների մասին, կան ուրիշ համարներ որոնք վերը նշված <<ավանդական>> հասկացությունը հերքում են, ինչպես արդեն նշեցինք:
Սկզբում մենք կքննարկենք այն, թէ Աստվածաշունչը ինչու չի ուսուցում որ Հիսուսը Խաչից խուսափելու աղոթք էր անում այս պարտեզում: Այնուհետև մենք կքննարկենք թէ Հիսուսը Ի՛ՆՉ խնդրեց Հորից Գեթսեմանեում, եթե նա Հորը խաչից խուսափելու խնդրանք չարեց: Վերջում մենք կեզրափակենք քննարկելով այս ուսուցման հետևանքային արդյունքները:
Առաջին հերթին, մենք հավատում ենք որ Խաչից խուսափելու աղոթք անելու փոխարեն Հիսուսը Հորը խնդրում էր որ խաչի վրա իր գալիք ստացող դատաստանը Իր վրա հավիտենապես չմնար: Այսինքն, Հիսուսը Հորը հարության համար էր աղոթում, ու ա՛յս աղոթքն էր որ Հորը հաճոյացրեց ու Հայրը դա Հիսուսին ընծայեց: Այս տեսակետից, Հայրը Հիսուսին ԱՅՈ ասաց որպես նրա աղոթքի պատասխան: Առավել ավելին, Գեթսեմանեի պարտեզի աղոթքում Հիսուսի ցուցադրած հավատքը Իր հավատացյալ ժողովրդի համար հիանալի օրինակ է ծառայում որպիսի մենք դա նմանակեցնենք, նամանավանդ երբ մենք մեր անձնական չարչարանքների միջով ենք անցնում, ու մասնավորապես երբ մենք մեր անձնական մահվան առջև կանգնենք օրերից մի օր:
Անցնելով մեր քննարկման բուն թեմային … առաջին հերթին,
Հիսուսը բացահայտորեն հայտարարեց որ Նա Հորից չէր խնդրի որ նա խաչից խուսափեր
Խաչելությունից մի քանի օր առաջ, Հովհաննեսի ավետարանում, Հիսուսը բացահայտորեն ժխտում է այն որ ինքը Հորը կխնդրեր որպիսի նա խաչից խուսափեր: <<Այժմ, Իմ հոգին խռովված է, և ի՞նչ ասեմ, Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամի՞ց: Բայց ես հենց ա՛յս նպատակի համար եմ հասել այս ժամին>>(Հովհ 12.27): Այս համարը մեզ պարզ տեղեկացնում է որ Հիսուսի հոգին խռովված էր, ինչպես որ Գեթսեմանեում էր, բայց հակառակ դրա Հիսուսն ասում է որ ինքը Հորը չէր խնդիր/աղոթի որ Նա իրեն <<այս ժամից ազատեր/փրկեր>>:
Նույնիսկ խաչին ավելի մոտ լինելու՛ց Հիսուսը իր կամեցողությունն է հայտնում որ այդ բաժակից կխմեր՝ որը Խաչն էր: Երբ Պետրոսը քահանայապետի ծառային է հարվածում ու նրան մարմնական վնասներ պատճառում, Հիսուսը Պետրոսին այսպես է ասում, <<այն բաժակը որը Հայրն է ինձ տվել, մի՞թէ դրանից պիտի չխմեմ>> (Հովհ 18.11):
Հիսուսը Պետրոսին ասում է <<Իմ հետևը անցիր, սատանա՛>>, երբ Պետրոսը ասում է որ ինքը չի ցանկանա որ Հիսուսը խաչվի:
Մաթևոսի և Մարկոսի ավետարանների մեջ, երբ Հիսուսը իր աշակերտներին ասում է որ Նա պետք է Երուսաղեմ գնա, չարչարվի, մեռնի ու հարութուն առնի, Պետրոսը Հիսուսին մի կողմ է տանում ու նրան հանդիմանում է: Բառացիորեն, Մաթևոս 22.16-ում Պետրոսը Հիսուսի վրա <<ողորմություն>> է ցանկանում, եթե սա հայերենում իմաստ ունենա: Իսկ Հիսուսը ողորմության այդ ցանկությանը պատասխանում է ասելով <<Ետև՛ս անցիր, Սատանա՛>>:
ՀԻսուսի այս պատասխանը հսկայական խնդիր է առաջացնում Գեթսեմանեում Հիսուսի աղոթքի ավանդական հակացողության համար: Եթե ավանդական մեկնաբանությանը հավատանք, ապա մենք կարող ենք Պետրոսը վերը նշված խոսքերն ու ողորմության ցանկությունը Գեթսեմանեի պարտեզում Հիսուսի բերանում տեղադրենք:
Բայց բանը կայանում է նրանում որ Հիսուսը Պետրոսի ցանկութունը լոկ չի համարում <<հասկանալի>> սենտիմենտալիզմ կամ բարի նպատակներով ասված խոսքեր, թերևս սխալ խոսքեր: Հիսուսը Պետրոսի խոսքերը մերժում է որպես Սատանայակա՛ն խոսքեր՝ դիվային խորհուրդ: Պետրոսին այդպես խիստ հանդիմանելու փաստը ոչ մի տեղ չի թողնում այն մասնահատուկ աղաչանքի համար, որը Գեթսեմանեում Հիսուսի աղոթքը կարողանա ոճաորի այնպես, կարծես թէ դա հասկանալի մարդկային հավատքի ճգնաժամային պահն էր արտահայտում, մանավանդ որ Խաչը այդքան մոտ էր: Մինչ Հիսուսը ամբողջովին մարդ էր, և է՝ ամբողջովին մարդ և ամբողջովին Աստված, և <<բոլոր բաներում մեզ պես գայթակղությունների ենթարկվեց, բայցևայնպես Հիսուսը <<առանց մեղքի>> էր (Եբրայ 4.15): Հիսուսը չէր աղոթի, ի դեպ՝ չէ՛ր կարող աղոթեր այն նույն բանի համար որը Պետրոսը ցանկացավ Նրա համար և որի համար Հիսուսը Պետրոսին ու Պետրոսի խոսքերը համարեց Սատանայական:
Ավանդական տեսակետին հավատացողները երբեմն իրենց մեկնաբանությունը պաշտպանում են ասելով որ ի դեպ, Հիսուսը Գեթսեմանեում Հորը չաղոթեց որ նա Խաչից խուսափեր քանի որ Հիսուսը Հորը <<փախուստի>> ճանապարհ տրամադրեց իր աղոթքի վերջին ավելացնելով <<բայց ոչ թէ որ ես կամենամ, այլ ինչպես որ Դու կամենաս>> տողը: Մեզնից շատերն են իրենց աղոթքները միշտ վերջացնում <<բայց եթե դա քո կամքին համաձայն լինի>>, որը հաճախ նշանակում է որ աղոթողը կիսահավատքով է աղոթվում: Սա կարծես թէ աղոթքի մեջ Աստծուն <<փախուստի>> ճանապարհ է տալիս աղոթքի չպատասխանվելու դեպքում: Բայց ավանդական տեսակետը այս ձևով կարկատանացնելը լեզվաբանորեն չի աշխատում: Եթե ես իմ ծնողին ասեմ, <<խնդրում եմ մի ստիպի որ ես ԱՅՍ բանը անեմ, բայց եթե դու պնդես որ ես դա անեմ, ապա ես կենթարկվեմ ու կանեմ>>: Այս խնդրանքի մեջ այնպես է երևում որ ես նրան խնդրում եմ որ թույլ տրվեմ խուսափելու ԱՅՍ բանը անելուց: Եթե ես իմ ծնողին նույնպես ասեմ որ նրա որոշմանը կենթարկվեմ եթե նա իմ խնդրանքը մերժի, ապա սա չի փոխում այն փաստը որ ես նրանից խնդրում եմ որ ինձ թույլ տա ԱՅՍ բանը անելուց խուսափեմ: Եթե իմ ծնողը պնդու՛մ է որ ես ԱՅՍ բանը անեմ դա շնանակում է որ իմ ծնողի պատասխանը միանշանակ <<ՈՉ>> է, որ նա իմ խնդրանքը մերժում է: Ավանդական տեսակետը պահանջում է, ամենաքիչը Գեթսեմանեի դեպքում, որ Իր Անձի համար Հիսուսի ցանկությունները Հոր ցանկությունների հետ բախվեն, հակասեն:
Ավանդական տեսակետով Հիսուսը Հորը խնդրում է որ նա Խաչից խուսափի, իսկ Հայրը Հիսուսի խնդրանքին/աղոթքին ՈՉ է պատասխանում, որդու աղոթքի խնդրանքը մերժում է:
Եբրայեցի 5.7 և Մաթևոս 26.53 համարները ցուցադրում են որ Հայրը Հիսուսի աղոթքին դրականորեն պատասխանեց, Նրա ցանկությունը կատարեց:
Եբրայեցի 5.7-ում հեղինակը ՀԻսուսի մասին ասում է որ, <<Իր մարմնի մեջ եղած օրերում Նա աղոթքներ և պաղատանքներ մատուցեց ուժգին գոչումներով և արտասուքներով Նրա՛ն, Որը կարող էր փրկել Իրեն մահվանից: Եվ Նա լսելի եղավ (աղոթքները լսվեցին) Իր բարեպաշտության համար>>: Այս համարը մասնավորապես Գեթսեմանեի պարտեզում Հիսուսի աղոթքին է վերաբերում: Եվ անկասկած, Հիսուսը Գեթսեմանեում Հորը խնդրում է որ Նա իրեն (հավիտենական) մահից փրկի: Եվ Եբրայեցիների գրքի հեղինակը ասում է որ Հայրը ԱՅՈ ասաց Հիսուսի խնդրանքին և ոչ թէ ՈՉ:
Ինչպես արդեն վերը նշեցինք, եթե Հիսուսին մահից փրկելը Խաչին է վերաբերում, ապա ավանդական տեսակետի համաձայն Հայրը ՈՉ է ասում Գեթսեմանեում Հիսուսի այդ աղոթքին:
ԲԱՅՑ, մյուս դեպքում, եթե Հիսուսին մահից փրկելը վերաբերում է մեռելներից Հիսուսի հարությանը, այսինքն՝ Հիսուսը իր բաժին բաժակից խմում է ու ՀԵՏՈ բաժակը անցնում է, այսինքն՝ Նա հարություն է առնում մահից հետո, ապա Հայրը անկասկա՛ծ միանշանակ ԱՅՈ՛ պատասխանեց Հիսուսի աղոթքի խնդրանքին:
Նույնն էլ Մաթոս 26-ում է, որտեղ Հիսուսը ակնարկում է որ Հայրը նրան Խաչից կազատեր եթե Հիսուսը իրականում դա Նրանից խնդրեր: Մաթ 26.53, որտեղ Հիսուսը իր ձեռբակալության ժամանակ իրեն պաշտպանել փորձող Պետրոսին ասում է, <<Մի՞թէ կարծում ես որ ես չեմ կարող իմ Հորը դիմեմ, ու նա անմիջապես հրեշտակների տասներկու գունդ չի ուղարկի իմ համար>>:
Այս համարում ակնարկն այն է որ եթե Հիսուսը Գեթսեմանեում, ի դեպ, Հորը խնդրեր որպիսի նա Խաչից խուսափեր, ապա Հայրը Հիսուսի խնդրանքը կկատարեր, նրան Խաչից ազատելով: Հիսուսն ու Հայրը մի՛շտ են համաձայնվել որ Հիսուսը Խաչին գնար, Հիսուսը երբեք չի խուսափել Խաչից, և Հայրը Հիսուսին երբե՛ք չի ստիպել Խաչին գնալու համար, Հիսուսի կամքի հակառակ: Ճիշտ այդպես, եթե Հիսուսը Հորը աղոթեր որպիսի նա Խաչից խուսափեր, ապա Հայրը այդ աղոթքին կպատասխաներ ու Հիսուսը չէր խաչվի (ու մենք բոլորս մեր մեղքեր ու հանցանքների մեջ կմեռնեինք ու հավիտենական դժոխք կգնայինք): Երրորդության անդամների ցանկությունները երբեք երբեք իրար չեն կարող բախվեն, երրորդության երեք անդամները հավիտենապես Իրար հետ կատարելապես համաձայն են եղել ու կլիներ:
Սա նաև Հիսուսի դիտարկումից է գալիս Հովհաննեսի ավետարանի այն համարում որտեղ Հիսուսն ասում է որ Խաչելությունը ի՛ր սեփական նախաձեռնությունով է, <<Այս պատճառով է Հայրը ինձ սիրում, քանի որ Ես իմ կյանքը տալիս եմ որպիսի այն նորից վերցնեմ: Ոչ ոք այն ինձնից չի վերցրել, բայց ես այն տալիս եմ Իմ նախաձեռնությունով: Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն նորից վերցնելու>> (Հովհ 10.17-18): Ոչ մի կետում Հայրը Հիսուսին չի ստիպում խաչին գնալու համար, Հիսուսի ցանկության դեմ: Հիսուսը երբե՛ք խաչից չի հետ քաշվում, նա մի՛շտ է կամենում իր կյանքը տա նրանց համար ում Նա սիրում է, ու նա դա անում է իր իսկ նախաձեռնությամբ:
Եթե ՀԻսուսը աղոթեց որպիսի խաչից խուսափեր, ապա Պողոս առաքյալը շատ ավելի ինքնա-զոհական աղոթք է աղոթում քան Հիսուսը:
Հռոմեացիների նամակում Պողոսը գրում է որ, <<Ես կցանկանայի (<<կաղոթեի>>, բնագիր Կոինե Հուներենում) որ ես ինքս նզովվեի, Քրիստոսից բաժանված լինեի հանուն իմ եղբայրների՝ իմ ազգակիցների/հայրենակիցների համար ըստ մարմնի>> (Հռոմ 9.3): Եթե Հիսուսը Գեթսեմանեում Հորը խնդրեց որպիսի խաչից խուսափեր, ապա ըստ երևույթին իր մարմնավոր չփրկված հրեա ազգակիցների համար Պողոս առաքյալի ինքնա-զոհողության կամեցողությունը ավելի մեծ է քան թէ Հիսուսի կամեցողությունը նույն բանը անելու համար: Բայց ավելի հավանական տեսակետը այն է որ Պողոսը հասկանում է որ իր աղոթքը լոկ Հիսուսին է նմանակեցնում, որով Հիսուսը իր սերը ցուցադրեց իր ժողովրդի համար, որը հանգեցրեց նրանց համար Հիսուսի կամեցողական զոհաբերությանը, որպիսի նրանք փրկվեին:
Գեթսեմանեում Հիսուսի Աղոթքը
Մենք հավատում ենք որ Գեթսեմանեում Հիսուսի աղոթքը բաժակից խմելուց ամբողջովին խուսափելը չէր, այլ՝ Հիսուսը աղոթում էր որ Հոր դատաստանը ժամանակավորապես վերցվեր, հեռացվեր: Այսինքն, Հիսուսը կամեցողությամբ է խմում դատաստանի դառը բաժակից, բայց Հորը խնդրում է որ այդ բաժակը իրենից անցնի, այն համտեսելուց հետո: Հիսուսը Հորը խնդրում է որ նա այդ բաժակից հավիտենապես չխմի, այլ՝ Հայրը նրան հարություն տա: Սա՛ է Հիսուսը աղոթքի խնդրանքը ու Հայրը դա նրան ընծայում է:
Գեթսեմանեում Հիսուսի երկրորդ և երրորդ աղոթքի խնդրանքները ըստ երևույթին ցույց են տալիս այս փաստը: <<Նա երկրորդ անգամ գնաց ու աղոթեց, ասելով, <<Հայր իմ, եթե (կամ, <<քանի որ>>) այս բաժակը չի կարող անցնի մինչև և այն չխմեմ, ապա թող Քո՛ կամքը լինի>>: Հիսուսի խոսքերի համաձայն բաժակը ԿԱՐՈՂ է անցնի, բայց միայն ա՛յն դեպքում եթե Հիսուսը դրանից խմի: <<Անցնելը>> և <<խմելը>> Հիսուսի աղոթքի մեջ հակադրական չեն, այլ՝ դրանք իրար հետ հաջորդականորեն (ժամանակավորապես) իրար հետ են կապված: Այսինքն, Հիսուսը խնդրում է որ այդ բաժակը անցնի իր խմելուց ՀԵՏՈ:
Այստեղ <<խմելու>> և <<չխմելու>> հակադրություն չկա: Հիսուսի աղոթքի մեջ այստեղ հակադրությունը <<բաժակը անցնելու>> և <<չանցնելու>> միջև է իր խմելուց հետո: Խմելուց հետո բաժակի <<չանցնելը>> կնշանակեր որ Հիսուսը Հոր զայրույթից հավիետնապես պիտի խմեր, ինչպես որ դժոխքում հավիտենապես դատապարտված անհավատներն են խմելու: Այդ դեպքում Հիսուսը Հորից հավիտենապես բաժանված կլիներ, հավիտենապես Հորից անիծված Գաղ 3.13, 2 Թես 1.9): Բայց միայն խաչի վրա էր որ Հայրը աշխարհի բոլոր անեծքները Հիսուսի վրա դրեց:
Ուստի, Գեթսեմանեում Հիսուսի աղոթքը այն չէր որ նա Հոր զայրույթից ընդհանրապես չէր խմի, այլ՝ որ նա Հոր զայրույթից հավիտենապես չխմեր: Ասինքն՝ Հիսուսը ԿԽՄԵՐ Հոր զայրույթի բաժակից, բայց որ այդ բաժակը իր խմելուց հետո իրենից կանցներ: ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է ԱՂՈԹՈՒՄ:
Երբ Հիսուսը Հորը խնդրում է որ այդ բաժակը <<ինձնից անցնի>> (parerchomai apo egō, Մաթ. 26:39), մինչ այս դարձվածքը կարող է <<խուսափել>> նշանակի որոշ դեպքերում, մենք կարիք չունենք սա հասկանանք որպես <<ամբողջովին խուսափել>>: Սա կարող է նշանակի ժամանակավորապես կամ հաջորդականապես խուսափել որոշ ժամանակ անցնելուց հետո:
Օրինակ, եթե ես մեքենայով Երևանից դեպի Վեդի եմ գնում, ու ճանապարհի ընթացքում արդեն Արտաշատ եմ հասնում, ու Արտաշատը տեսնեոլվ աղոթում եմ ասելով <<թող Արտաշատը ինձնից անցնի>>, իմ ցանկությունը Արտաշատը ամբողջովին շրջանցելով ու գյուղերի խորդուբորդ քանդուքան եղած ճանապարհներով անցնելն ու իմ մեքենայի անիվներն ու ամորտիզացիան վարի տալը չէ, այլ՝ իմ ցանկությունը արտահայտում է այն բաղձանքը որ ես Արտաշատի միջով անցնեմ առանց այնտեղ կանգ առնելու: Ես ցավոք սրտի ստիպված եմ Արտաշատով անցնեմ, բայց ես չեմ ուզում Արտաշատում լռվեմ մնամ: (Ես չեմ ասում որ Ատաշատը դժոխք է, ուղղակի այս հոդվածի թեման լուսաբանելու համար մի օրինակ եմ բերում):
Ուստի, հենց սա՛ է Հիսուսի աղոթքների արտահայտության ուժը, <<Թող Քո՛ կամքը լինի>>: Հիսուսը կամենու՛մ է որ հավիտենապես խմի Հոր դատաստանի բաժակից եթե դա՛ է Հոր կամքը: Հիսուսը այն հնազանդ Որդին է որը կամենում է իր կյանքը տա իր ոչխարների համար եթե դա հարկավոր է: Բայցևայնպես, Հիսուսը Հորը խնդրում է որ նա Հոր զայրույթի բաժակից հավիտենապես չխմի:
Եբրայեցի 5.7-ում Հիսուսի աղոթքը մեկնաբանվում է որպես, <<բարձրաձայն աղաղակելով ու արցունքներով>> Նրա՛ն որը <<կարողություն ունի փրկելու նրան (հավիտենական) մահից>>, և Հայրը Հիսուսի աղոթքին ԱՅՈ է պատասխանում, Իրենից հավիտենապես չբաժանվելու համար:
Մաթևոս 27.46-ի մասին, <<Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչու՞ լքեցիր ինձ>>
Մաթևոսում գրված խաչի վրա Հիսուսի այս աղաղակը ուղղակիորեն կապ չունի Գեթսեմանեում արված Հիսուսի վերը նշված աղոթքի հետ: Ժամանակակից շատ քարոզիչներ սխալմամբ այս երկուսը իրար հետ են հյուսում:
Այս տեսակի մեկնաբանության սկզբնական խնդիրն այն է որ Խաչի վրա աղաղակելով Հիսուսը լոկ չի աղաղակում Խաչի վրա Հոր կողմից լքվելու համար: Հիսուսը հարցնում է թէ <<ինչու՞>> է Հայրը նրան խաչի վրա թողնում: Բայց վերը նշված բազում համարներ մեզ ցույց են տալիս որ Հիսուսը ճշգրտորեն միշտ հասկացել էր ու գիտեր թէ Խաչի վրա ինչ պիտի տեղի ունենար, և Հիսուսը գրկաբա՛ց ընդունեց այդ նպատակը որպես Իր բաժինը (Մաթ 16.21, 22.23, Հովհ 3.14, և այլ համարներ):
Խաչի վրայի Հիսուսի այդ աղաղակի այլընտրանքային մեկնաբանությունն այն է որ այդ խոսքերով Հիսուսը իր առաքյալներին դեպի Սաղմոս 22 է ուղղում: Բայց այս սաղմոսը հուսահատության և լքման սաղմոս չէ: Սա վստահության և հաստատության/արդարացման սաղմոս է: Երբ Դավիթը այս սաղմոսում <<Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ ես ինձ լքել>> հարցն է տալիս, Դավիթը անմիջապես իր հարցին է պատասխանում ասելով որ Աստված իրականում նրան չի լքել: Ու շարունակելով Դավիթը սաղմոսը այն գագաթնակետին է հասցնում որտեղ Աստված ո՛չ միայն Դավիթին է արդարացնում ու պաշտպանում, այլ՝ այս սաղմոսը նաև Աստծո՛ արդարությունն ու հավատարմությունն է հռչակում: Հիսուսը իր առաքյալներին ՔԱՋԱԼԵՐՈՒՄ է, խաչի վրա նրանց այս Սաղմոսին ուղղելով: Կարող եք այս սաղմոսը կարդաք տեքստի ամբողջական ուժն ու իմաստը հասկանալու համար:
Գեթսեմանեն Հիսուս Քրիստոսի Հավատքն է Օրինակելի Դարձնում Երբ Նա Խաչի Առաջ է Կանգնած
Քարոզիչները միշտ քարոզում են որ Հիսուսը Հորը խնդրում է որպիսի նա Խաչից խուսափի, ու դրանով Հիսուսի մարդկային բնությունն է երևում: Սա նրանք բարի նպատակներով են անում, մատնանշելով Հիսուսի մարդկությունը, բայցևայնպես այս տեսակետի համաձայն Հիսուսը Գեթսեմանեում Խաչից հետ է քաշվում, խաչից նահանջում է: Մինչ մեզնից շատերը այդ տեսակի չարչարանքներից կխուսափեին որը Հիսուսի առջև էր դրված, բայցևայնպես դա հավատքի ու վստահության վերաբերմունք չէր լինի, ոչ Հիսուսի համար և ոչ էլ մեզ համար:
Դրա փոխարեն, վերևում մեր ներկայացրած Գեթսեմանեի այլընտարքային տեսակետը Հիսուսի հավատքն է ընդգծում անխուսափելի չարչարանքների ու մահվան առջև կանգնած: Խաչին գնալով Հիսուսը համենայն դեպս վստահեց որ Հայրը իր չարչարանքները իր ավարտին կհասցներ, ոչ թէ նրան հավիտենական դատաստանի կլքեր (Գործք 2.27, 31):
Այս տեսակետի հետ հաստատուն մնալով առաքյալները շարունակաբար Հիսուսին են մատնանշում որպես հավատքի օրինակ, որպիսի մենք Նրա՛ն նմանակեցնենք երբ մեր սեփական չարչարանքների ու մահվան առջև կանգնած լինենք: Պետրոսը խոսում է Քրիստոսի չարչարանքներին բաժնեկից լինելու մասին (1 Պետ 4.13), նաև ասելով որ <<քանի որ Քրիստոսը մարմնի մեջ չարչարվեց, դուք էլ ձեզ զինեք նույն նպատակի համար>> (1 Պետ 4.2):
Պետրոսը Քրիստոնյա հավատացյալների համար իր քաջալերանքները եզրափակում է ասելով որ իրենց չարչարանքների առջև կանգնած <<նրանք ովքեր Աստծո կամքի համաձայն են չարչարվում պետք է իրենց հոգիները վստահեն հավատարիմ Արարչին, ու անեն այն ինչը ճիշտ է>> (1 Պետ 4.19):
Գեթսեմանեի մեր այլընտարքային տեսակետի համաձայն Հիսուսը օրինակում է նրան որը <<վստահում>> է Իր հոգին <<հավատարիմ Արարչին>>: Հարություն ստանալու համար Հիսուսի աղոթքը հավատքի և վստահելու աղոթք է: Մեր չարչարանքների ու մահի առջև կանգնելով Գեթսեմանեն մեր՝ հավատացյալներ համար հավատքի և վստահելու օրինակ է ծառայում: Գեթսեմանեն չի ուսուցում որ Հիսուսը Իր չարչարանքից ու մահից նահանջում է: Այլ՝ Գեթսեմանեում Հիսուսի աղոթքը մեզ հրավիրում է որպիսի մենք հետևենք Նրա հավատքի ու վստահելու օրինակին: Անկասկած, Հիսուսի առջև շատ ավելին էր դրված քան թէ մեր առջև դրված կլինի որևէ ժամանակ, քանի որ Նա պիտի Խաչի վրա մեր բոլորի համար մահ և դատաստան ճաշակեր: Հիսուսը Իր ժողովրդին ամեն կետում և պարագայում է առաջնորդում:
Մեր սեփական մահը մեզ հիշեցնում է որ մեր ճակատագիրը վերջիվերջո մեր ձեռքում չէ, մենք ամբողջովին Աստծո ձեռքերում ենք: Սա անհանգստանալու և հուսահատվելու պատճառ չէ, քանի որ Աստված մեզ կարող է փրկել մինչ մենք մեզ երբեք չենք կարող փրկենք: Այն վստահությունը որ մեր Աստված <<հավատարիմ Արարիչ>> է, այս տեսակետը մեզ հրավիրում է որ մենք մեր հոգիները Նրան ապավինենք ու մեր չարչարանքների ու մահվան առջև հավատքով ու վստահությամբ կանգնենք, ինչպես որ ՀԻսուսը կանգնեց Իր չարչարանքների ու մահվան առջև, նամանավանդ ու մասնավորապես Գեթսեմանեում: Գեթսեմանեում Հիսուսը դառնում է այս հավատքի ու վստահության կատարյալ օրինակը, ոչ թէ չարչարանքից ու մահից խուսափող մարդկային թուլության օրինակը: Գեթսեմանեի այս տեսակետը մեզ հրավիրում է որ մենք մեր աչքերը ամրացնենք Հիսուսի վրա՝ մեր հավատքի հեղինակի ու այն կատարելացնողի վրա, որը հանուն իր առջև դրված ուրախության համար Խաչը հանձն առավ (Եբր 12.2):
James R. Rogers, Associate Professor of Political Science at Texas A&M University