Ռուսական Լավատեսությունը, Գազպռոմը և Սաշիկը
(ոչ հոգևոր, կիսահետաքրքիր)
Ռուսները աշխարհի ամենալավատես ազգերից մեկն են: Լավատեսությունը տհասության նշան է: Իմաստուն, փորձված և տարիքով մարդիկ այդքան լավատես չեն, նրանք իրատես են: Նրանք իրենց կյանքում այնքան հիասթափություններ և դառը անակնկալներ են ճաշակել ու տեսել որ գիտեն որ լավատեսությունը վնասակար ապուշություն է:
Այս պատճառով է որ խարիզմատ Կյանքի Խոսքական եկեղեցիները ահագին քանակի մարդկանցով է լցված: Նրանք ժողովրդին լավատեսություն են վաճառում, օդի մեջից: Հուսահատ և թշվառ վիճակում եղող մարդը, գոնե տանը ծնկի գալով Աստծուն աղոթք անի ու նստի մտածի ու կենտրոնանա թէ ինչպես իր դժվար վիճակից դուրս գա, ու համապատասխան ծրագրեր սկսի մշակել դա իրագործելու համար, դրա փոխարեն նա ուզումա «քյասարով» մտնի, գնումա Կյանքի Խոսքի պես անհամ տեղ ու այդ ապուշների իրական փաստերից անջատված և անհիմն քաջալերանքներինա լսում: Սրանք «Գազպռոմային» մտածելակերպ ունեն, Պուտինի նման են մտածում:
Ուկրաինայի պատերազմից առաջ Պուտինը համարվում էր աշխարհի ամենա իմաստուն և ամբիցիոն առաջնորդը: Հիմա նա համարվում է աշխարհի ամենա ապուշ և անխելք առաջնորդը:
Պուտինը այս լավատեսական ենթադրություններով ու հաշվարկներով սկսեց Ուկրաինայի պատերազմը.
- Ռուսական բանակը ամենաուժեղն է:
- Ռուսները Ուկրաինացիներից ավելի բարոյական ազգ են:
- Ուկրաինացիները կռվել չգիտեն ու ռեսուրսներ չունեն պատերազմելու:
- Ռուսաստանը տնտեսական կարողություն ունի մեծ քանակով զենքեր արտադրելու և հաղթելու:
- Եվրոպան ռուսական նավթից ու գազից էական կախվածություն ունի, ու առանց ռուսական էներգիայի եվրոպացիները ձմռանը կսառցակալեն ու իրենց տնտեսությունները կփլուզվեն:
- Հետևաբար, Եվրոպացիները ռուսաստանի կողմից կլինեն պատերազմի ժամանակ կամ կվախենան միջամտելուց:
- Ամբողջ աշխարհը ռուսներին անպայմանականորեն սիրում ու հարգում են:
Այս ենթադրությունները ինչ որ տեղ որոշ հիմքեր ունեին: Ռուսները կարողացան Սիրիայում միջամտեին ու Ամերիկային ու Նատոյին կանգնեցնեին, մինչև այստեղ: Ու որոշ աֆրիկյան երկրներում էլ ռուսները Ֆրանսիայի ազդեցությունը վերացրեցին: Սա ռուսներին և Պուտինին մի նոր տեսակի ինքնավստահություն տվեց որպիսի ավելի մեծամասշտաբ քայլերի դիմեն: Սրա հետ համատեղ, չմոռանանք որ Ուկրաինայի պատերազմից առաջ Ռուսական Գազպրոմը իր արժեքով աշխարհի 3-րդ ամենահարուստ ձեռնարկությունն էր (2007 թ.), ամերիկյան Apple-ից և ExxonMobil-ից հետո: Սա հատկանշական էր նրանով որ Գազպռոմը դե ֆակտո պետականացված ձեռնարկություն է, իսկ պետականացված ձեռնարկությունները երբեք այդքան չեն հարստանում, բայց ռուսներին հաջողվել էր դա անել, որը ռուսներին մեկ այլ վստահության քարտ էր տվել, որ նրանց վարած տնտեսությունը ճիշտ ուղու վրա պիտի լինի ու նրանց «պռավասլավնի» հասարակությունը պետք է որ շատ բարոյական լինի:
Գազպռոմ
Ասում են որ ռուսաստանում ամեն ինչ նավթի շուրջ է պտտվում: Նավթը/գազը ռուսների արտահանած ապրանքի առյուծի բաժինն է կազմում, ու հետևաբար ռուսական տնտեսության շարժիչն է, ինչպես որ իսլամական երկրներում է, որոնք նավթից բացի ոչ մի էական բան չեն արտադրում և արտահանում: Նավթի արտահանումից ձեռք բերած եկամուտը նաև հանդիսանում է ռուսաստանի տնտեսության ֆինանսների վճարային հաշվեկշռի որոշիչ գործոնը: Նույնիսկ միջին ռուս քաղաքացու ստացած աշխատավարձերի բարձրացումն է նավթի հետ կապված: Սա Սովետական միության ժամանակ էլ էր այսպես: Սովետական միությունը փլուզվեց երբ Ամերիկան 1980-ականներին Սաուդյան Արաբիային համոզացրեց որպիսի նրանք իրենց նավթի արտադրությունը օրեկան 4 միլիոն տակառից հասցնեն 9 միլիոն տակառ, ու ամերիկան նրանց տեխնիկապես օգնեց որ դրան հասնեին: Արդյունքում, մի քանի տարի հետո Սաուդյան արաբիան աշխարհի շուկաները նավթով հեղեղեց, նավթի գինը ջուր դարձրեց, ու սովետական միությունը մի քանի տարում փլուզվեց:
Եթե ուզում ես ռուսաստանի տնտեսությունը ու երկիրը կործանես ապա նրանց նավթին/գազին պիտի հարվածես: Սա 40 տարի առաջ էլ էր ճիշտ, ու այսօր էլ է ճիշտ, քանի որ ռուսաստանում ոչ մի էական բան չի փոխվել այսքան տարիներ հետո, ու չի էլ փոխվի:
Ու մինչ ռուսաստանի արտաքին դինամիկայի տեսակետից ամեն ինչ նավթի հետ է կապված, ռուսական տեղական/ներքին տնտեսական դինամիկան գազի՛ հետ է կապված: Ռուսաստանի պետական կենտրոնացված ջեռուցման համակարգը գազով է աշխատում, էլեկտրականության արտադրության գենեռատորները գազով են աշխատում, և մնացած գրեթե բոլոր էներգակուլ արդյունաբերական կենտրոնները գազով են շարժվում: Ու այս գազը պետականորեն ու արհեստականորեն էժանացված գներով է մատակարարվում Ռուս ժողովրդին ու ձեռնարկություններին, սրանք համաշխարհային շուկայի գներով չեն գանձվում: Սա նշանակում է որ Գազպռոմը Կռեմլի իշխանական էլիտների, օլիգարխների և իշխող կուսակցության անդամների համար մի էական հզոր գործիք է:
Գազպռոմը երկու կրիտիկական դեր ունի:
Առաջինը այն է որ գազպռոմը կոռուպցիոն ռուս պետական իշխանների համար որպես գանձարան է ծառայում: Գազպռոմի երկրորդ դերը այն է որ Գազպռոմը պետության համար աշխարհաքաղաքական խաղերի լծակներ է ապահովում: Սա՛ էր պատճառը որ ռուսները շոկի մեջ ընկան երբ Գազպռոմի 2023 թվի առևտրի ֆինանսները հրապարակվեցին: 2022 թվին Գազպռոմի եկամուտը $13 միլիարդ դոլար էր: 2023-ին այն պետք է $5 միլիարդ լիներ, արևմուտքի պատժամիջոցների պատճառով, բայց այն մինուս -$7 միլիարդ կազմեց, այսինքն, 7 միլիարդ դոլարի վնասով էր աշխատել: Եվրոպա արտահանած նավթի գործարքները փլուզվել էին(%56 տոկոսով) ուստի գազպռոմը շնչակտուր է եղել: Նախկին տարիներում Կռեմլը ինքնավստահ հայտարարություններ էր անում որ եթե Եվրոպան ռուսների թելադրած պայմաններին չենթարկվեր ապա եվրոպացիները կսառցակալեին ու սովամահ կլինեին: Բայց ներկա փաստերը մեզ ցույց են տալիս որ Եվրոպային հաջողվել է համակերպվել ապրելու առանց ռուսական գազի:
2007 թվին Գազպռոմը $360 միլիարդ դոլարանոց ձեռնարկություն էր, ու իր եկամտով աշխարի 3-րդ կամպանիան էր: Գազպռոմի տնօրեն Ալեքսեյ Միլեռը հպարտությամբ ու վստահությամբ հայտարարեց որ ինքը Գազպռոմի արժեքը մինչև $1 տրիլիոնի էր հասցնելու: Ցավոք սրտի, 2024 թվի Հունիսի 19-ի հաշվարկներով Գազպռոմը լոկ $32 միլիարդանոց կամպանիա է դարձել (market capitalization), որը աշխարհի մեծահարուստ կամպանիաների ցուցակում 609-րդ տեղն է զբաղեցնում, LOL. 3-րդ տեղից անցել է 609-րդ տեղը: Գազպռոմի ֆինանսները այնքան խայտառակ վիճակում են գտնվում որ Գազպռոմը Մոսկվայում իր ունեցած անշարժ գույքերն է արագ վաճառքի դրել, որպիսի իրենց պարտքատերերին վճարեն: Գազպռոմի Աքիլեսի Գառշապարը կայանում է նրանում որ Գազպռոմը պետական ձեռնարկություն է, իսկ պետական ձեռնարկությունները ահավոր անարդյուավետ են ու վերջում ինքնասպանություն են գործում, իրենց գործած սխալ բիզնեսային որոշումների պատճառով: Առավել ավելին, Գազպռոմը իր գործարքները մասնավոր ու արդյունավետ ձեռնարկությունների միջոցով անելու փոխարեն իրենց գործարքային պայմանագրերը միշտ շնորհել են ITERA, EuralTransGas, և RosUkrEnergo ձեռնարկություններին, որոնք Կռեմլին մոտ եղող պետական պաշտոնյաներին են կապված: Սովորաբար, որպես կանոն, մասնավոր ձեռնարկությունները իրենց ստացած շահույթների մեծ մասը վերա-ներդրում են իրենց ձեռնարկությունների մեջ, նոր տեխնոլոգիաներ գնելով ու հզորանալով, բայց վերը նշված պետակա՛ն ձեռնարկությունների տերերը իրենց շահույթների մեծ մասը իրենց գրպաններն են դրել ու հարստությունները տերերի անձնական հաճույքների վրա են վատնվել: Կարճ ասած, պետական ձեռնարկությունները կորպորացիաների կառավարման շատ ցածր չափանիշներ ունեն, ինչ ուզում անում են, առանց հաշվետվության:
Գազպռոմի 2 Կոպիտ Սխալները
Գազպռոմի ներկա թշվառ ու անելանելի վիճակը ոչ միայն իրենց վրա դրված արևմտյան պատժամիջոցների հետևանքով է եղել, այլ նաև Գազպռոմի գործած մասնավորապես 2 կրիտիկական սխալների հետևանքներով է եղել: Առաջին հերթին, Գազպռոմը ամբողջովին իր մրցակիցների զորությունն էր անտեսել: Ամերիկայում վերջին ժամանակներում հանքերից նավթ և գազ հանելու հատուկ մեթոդներ էին մշակվել՝ «թերթաքարային մեթոդները»: Նավթի և գազի ավանդական հանելու մեթոդները միայն հողի տակ մի տեղում կուտակված նավթի և գազի հանքերի պաշարներն են յուրացնում: Թերթաքարային մեթոդը տարբեր քարային, կավային ու ավազային շերտերում գոյություն ունեցող նավթն ու գազն է երկրի այդ շերտերից հանում: Սա նոր մեթոդ է: 2010 թվին (business forum in Cannes, France) Գազպռոմի տնօրեն Միլեռը վստահությամբ հայտարարեց որ Թերթաքարային մեթոդները «հեքիաթային» են, անիրատես, ու դա ապագա չի ունենալու: Նրա տեսակետով դա ուղղակի արևմուտքի ստեղծած առեղծվածներից մեկն էր որը հիմնականում պռոպագանդայի համար էր նպատակադրված(ԱգիտՊռոպ): Նրա կողքը նստած իր տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեվն էլ ասաց որ Ամերիկայի թերթաքարային մեթոդներով նավթ ու գազ հանելը ուռած փուչիկի պես մի ինքնախաբեություն էր որը շուտով կպայթեր: Բայց ցավոք սրտի (ռուսների համար), 2010 թվին թերթաքարային մեթոդներով նավթ հանելու գինը ամեն նավթի արկղի համար արժեր $70, որը այդքան ձեռնտու չէր, բայցևայնպես ժամանակի ընթացքում Ամերիկյան մասնավոր ձեռնարկություններին հաջողվեց այդ գինը իջեցնել $30-$50 դոլարի(նայած տեղանքի), մեկ բոշկա նավթի արտադրության համար: Այսօր մեկ բոշկա նավթի շուկայի գինը մոտ $80 է, որը թերթաքարային միջոցներով արտադրվող նավթն ու գազը շատ շահութաբեր է դարձնում, Ամերիկյան մասնավոր ձեռնարկություններն էլ գնալով ավելի են զարգացնում և էժանացնում այս բնագավառը: Առավել ավելին, Ամերիկան մոտ 400 միլիարդ բոշկա թերթաքարային նավթի պաշարներ ունի, որը նույնիսկ Սաուդյան Արաբիայի նավթի պաշարներից է ավելի: Սա նման էր ռուսաստանի տիեզերական գործակալության նախկին նախագահ Դմիտրի Ռոգոզինի այն հում ինքնավստահությանը որ ռուսաստանը աշխարհում ամենալավ ու ամենաէժան տիեզերանավների շարժիչներն է արտադրում և Ամերիկան ու Եվրոպան ուզեն թէ չուզեն պիտի ռուսաստանից մշտական կախում ունենան այս ասպարեզում: Բայց Ամերիկյան մասնավոր ձեռնարկատեր Իլոն Մասկին մի քանի տարվա ընթացքում հաջողվեց ռուսաստանի արտադրած տիեզերանավերից շատ ավելի էժան ու որակով ու զարգացած տիեզերանավեր արտադրել ու ռուսներին բիզնեսից դուրս շպրտել: Մեծ-մեծ խոսացող Ռոգոզինն էլ այս օրերին հետամնաց Դոնբասի գյուզերից մեկում գյուղապետի պաշտոնի է նշանակվել:
Երբ թերթաքարային նավթարդյունաբերությունն ու զարգացող hydraulic fracking տեխնոլոգիան առաջին անգամ հայտնվեց, սա համաշխարհային նորություն էր, որը գլոբալ էներգա արտադրության հարթակում հսկայական փոփոխություններ անելու պոտենցիալ ուներ: Բայց Գազպռոմի Լենինգրադի կենտրոնական օֆիսներում ռուսները ծաղր ու ծանակով ընդունեցին այս նորությունը: «Հպարտությանը անարգանքն է հաջորդում, բայց խոնարհների մեջ իմաստություն կա», ասում է Տիրոջ խոսքը (Առակ. 11:2): Թերթաքարային նավթ/գազ-արտադրության հետևանքով Ամերիկան էներգիա ներմուծողից դարձել է էներգիա արտահանող ու վաճառող (Ամերիկան ինքնին օրեկան 30 միլիոն արկղ նավթ է սպառում): Գազպռոմի այս ահավոր սխալ հաշվարկների առաջին մեծ զոհը Բարենց ծովի գազի հսկայական պաշարներն էին, որոնք աշխարհում ամենամեծ գազի քանակությունը ունեն: Գազպռոմը ահագին ժամանակ ու ռեսուրսներ էր ներդրել այս շրջանում, որպիսի այս գազը հեղուկ գազի վերածելով Ամերիկային վաճառեր: Բայց ամերիկան հիմա այնքան գազ է սկսել արտադրել վերը նշված նոր մեթոդներով որ Բարենցի գազի կարիքը չունի: Բարենցում Ռուսների ներդրած հսկայական գումարներն ու ժամանակը ամբողջովին ձախողվել է:
Ռուսները կյանքի ամենագլխավոր փաստերից մեկը չեն կարողանում հասկանան ու ընդունեն. կյանքում յուրաքանչյուր մարդ փոխարինելի է, ամեն ազգ, ամեն երկիր, ամեն ռեսուրս փոխարինելի է: (Անապատում Աստված մի պահ մտադրվել էր որ ամբողջ իսրայելի ժողովրդին սպաներ ու Մովսեսից ու իր օտարազգի 2 կանանցից մի նոր ազգ սկսեր (Ելից 32:9-14): Սա հրեաներին պետք է այն ինքնա գիտակցությունը տար որ իրենք հեշտությամբ փոխարինելի են, անփոխարինելի բաներ կամ անձեր կամ ազգեր չկան):
Գազպռոմի երկրորդ կրիտիկական սխալն այն էր, որ մինչ գազ արտադրող երկրները հսկայական փող էին ներդնում հեղուկ գազ արտադրելու և արտահանելու կատարելագործված հարմարանքներ կառուցելու մեջ, Գազպռոմը իր փողը ներդնում էր ավանդական խողովակների համակարգներ կառուցելու մեջ, որպիսի իրենց բնական գա՛զը այդ խողովակներով փոխանցեին Եվրոպայի իրենց հաճախորդներին (Nord Stream և South stream խողովակները): Հարավային խողովակը պետք է ռուսաստան-սև ծով-բուլղարիա-սերբիա տարածքներով ռուսական գազը դեպի եվրոպա փոխանցեր: Հյուսիսայինն էլ Ռուսաստան-բալթիկ ծով-գերմանիա տարածքով պիտի փոխանցեր գազը: Այս նախագծերը աշխարհաքաղաքական ամբիցիաներ ունեին: Ռուսների նպատակը ուկրաինային շրջանցելն էր, որպիսի հետագայում Ուկրաինային իրենց ենթարկելու հավանական կոնֆլիկտի ժամանակ ի վիճակի լինեին շարունակելու եվրոպային նավթ/գազ վաճառել: Հյուսիսում 2 խողովակ կառուցվեց, ու հետագա ծրագրեր կար 2 հավելյալը կառուցել: Ռուսները միլիարդավոր դոլարներ էին ծախսել իրենց կողմի խողովակները կառուցելու վրա, նույնիսկ Եվրոպացիների հետ համաձայնագրի գալուց առաջ: LOL: Ու ինձ համար այստեղ ռուսների ապուշ մտածելակերպնա ապշեցուցիչ: Ինչպե՞ս ես կարող այդքան փող ներդնել մի բանի վրա, երբ %100 վստահություն չունես որ դիմացինը կհամաձայնի այդ նախագծին: Այստեղ խոսքը մի քանի միլիոն դոլար ռիսկ անելու մասին չէ, խոսքը մի քանի տասնյակ միլիարդ դոլար ռիսկ անելու մասին է:
Վերջերս մեկի հետ զրույց ունեցա որը ռուսների այս անհասկանալի հոգեբանությունը ինձ համար պարզաբանեց: Մեր դիմացի շենքում ռուսաստանից ամերիկա գաղթած մի քանի մարդիկ կան, Սաշիկն ու իր բարեկամները: Դրսում կանգնած Սաշիկի ու մնացած ռուսահայերի հետ էի զրուցում: Իրանց շենքի տերը այդ շենքը վաճառքի է դրել $4 միլիոն դոլարով: Իրանք ինձ հարցրեցին թէ ինչ եմ կարծում այդ գնի մասին քանի որ անշարժ գույքի բիզնեսի մեջ եմ: Ես հաշվարկ արեցի ու ասեցի որ եթե այդ շենքը $3 միլիոնով էլ մի անշարժ գույքի ներդնող գնի ապա մինուսով կվերջանա, ուր մնաց որ մեկը դրան $4 միլիոն վճարեր: $4 միլիոն դոլարով նա պիտի մի հատ հիմար մեկին գտնի որը կհամաձայնվի դա գնի: Այդ պահին այս ռուսահայերը ինձ այս խոսքը ասեցին, ռուսական դատարկ ինքնավստահությամբ, «ԿԾԱԽԻ՛, ԿԾԱԽԻ՛, ԱՌՆՈՂՆԵՐԸ ՀԵՆՑ ԻՐԱՆՔ ԿԳԱՆ ԻՐԱՆ ԿԳՏՆԵՆ»: Ես 30 տարի ամերիկա եմ ապրում, տարբեր բիզնեսներ եմ ունեցել, ամբողջ երկրով մեկ պտտվել ու գործարքներ եմ արել, երկար տարիներ էլ անշարժ գույքի բիզնեսի մեջ եմ, ու 2 տարի առաջ ամերիկա գաղթած այս ռուսահայերը ինձ ուզում էին բացատրեին թէ անշարժ գույքի ներդրումային շուկան Ամերիկայում ոնցա աշխատում: Ես էլ գլխով իրանց ասածին հավանություն տվեցի, որ կարծես թէ իրանք շատ մի խորը իմաստուն բան էին ասում: (Ամերիկայի շուկան հեղեղված է այսպիսի շենքերով ու գնողներ չկան, իսկ $4 միլիոն դոլար ունեցող մարդը շատ իմաստուն մարդա, դրա համար էլ $4 միլիոն ունի): Այս ռուսահայերի խոսքերը ինձ 2014 թիվը հիշեցրեցին, երբ Արարատյան դաշտի գյուղերից մեկում մեր բարեկամի տունն էի գնացել ու մի խումբ գյուղացիներ էին հավաքվել իրանց տունը, որոնք ինձ ասին «արի քեզ ասեմ թէ Ամերիկան ոնցա աշխատում ու ամերիկացիները ոնց են մտածում»: Ես էլ իրանց գյուղի ժողովրդից բացի ոչ ոքի հետ երբեք չշփված այդ գյուղացիների «իմաստությանն ու խորաթափանց մտքերին» էի ուշադիր լսում, ուշի ուշով: LOL: Եվրոպացիները վերջիվերջո հարավային խողովակն ու հյուսիսայինի հավելյալ գծերը կառուցելը մերժեցին, Ամերիկան էլ (կամ էլ Բրիտանիան) գոյություն ունեցող Հյուսիսային խողովակը պայթացրեց: Առավել ավելին, ռուսները Գազպռոմի նավթի բիզնեսը կատարյալ մոնոպոլիայի էին վերածել: Նրանք և՛ նավթի արտադրողն էին և՛ առաքողը(խողովակները կառավարողն ու սեփականատերերը): Եվրոպան ռուսաստանից պահանջեց որ այս երկու բաները երկու տարբեր ձեռնարկությունների տրվեին, որը մեծ հարված էր Կռեմլի մոնոպոլիստական կառավարությանը, քանի որ սա Գազպռոմին երկու մասի կկիսեր: Ռուսների սպասված գոռոզ վերաբերմունքը այն էր որ եթե Եվրոպան նրանց գազը չէր ուզում գներ ռուսների պայմաններով, ապա ռուսները դա Ասիական երկրներին կվաճառեին: Այս վերջին մի քանի տարում ռուսները փորձում են իրենց նավթն ու գազը Ասիայի վաճառեն, մասնավորապես չինաստանին: Ուղղակի Չինաստանը ռուսներից պահանջում է որ նավթը իրենց վաճառեն ռուսական տեղական գներով, որը եվրոպական գներից 4 անգամ ավելի էժան են, LOL.
Եվրոպացիներին մեծ մասամբ հաջողվել է իրենց տնտեսությունները ռուսաստանի գազի կախվածությունից անջատել: Ուկրաինայի գազամուղներով եվրոպա փոխանցվող գազի ու նավթի պայմանագրերն էլ 2024-ին են ավարտվում: Եթե սրանք չնորացվեն, ապա ռուսներին մնում է Թուրքիայով անցնող խողովակները, որը Պուտինին Էրդողնի քաձը կդարձնի: Ու սա այն լավագույն դեպքում եթե Էրդողանը թույլ տա որ ռուսական գազը խառնվի Ադրբեջանական գազի հետ, տռանս Անատոլական խողովակի միջով եվրոպա փոխանցվելու համար: Ռուսները մի շատ բարակ թելից են կախված:
Թերևս որ ռուսների դբախտությունը այսքանով չի ամփոփվում: Նույնիսկ խողովակային համակարգով նավթ/գազ տեղափոխելն է մեծ խնդիրների առջև կանգնել: Խողովակների մեջ հակայական ճնշում ստեղծելու համար հատուկ տուրբիններ են պետք որոնք գերմանիան ու ամերիկան են արտադրում, ու սրանք տնտեսական պատժամիջոցների պատճառով ռուսները այլևս չեն կարող գնեն: Ռուսաստանի կենսական էներգետիկ ենթակառուցվածը աշխատացնելու համար էլ են արևմտյան արտադրության տեխնոլոգիաներ ու մասեր պետք: Ռուսները իրենց ազգին գովազդում են որպես մի սուպեր ռասսա, իրենց (դմբրած) պռավասլավնի կրոնով, բայց նրանք այս տեսակի տեխնոլոգիաներ արտադրելու կարողություն և գիտություն չունեն, ու այս ապրանքները սև շուկայում չեն կարող գտնեն քանի որ սրանք մասնագիտացված պահեստամասեր են: Եթե Պուտինի վարչակարգը Գազպռոմի միջոցով չկարողանա Եվրոպային վաճառվող իրենց արտահանած էներգիայի քանակները արագ կերպով վերականգնի, ապա հետևանքները ցնցիչ կլինեն ռուսների համար: Առաջին հերթին, ռուսները իրենց ունեցած գերկարևոր աշխարհաքաղաքական լծակներն ու ազդեցությունները կկորցնեն (արդեն սկսել են կորցնեն): Երկրորդը, Պուտինը իր ռեժիմի մարդկանց հարստանալու կարևոր աղբյուրը կկորցնի: (Անատոլի Չուբայսը իր հեռատեսությամբ այս ամենը պատերազմի առաջին օրերին կանխատեսեց ու ռուսաստանից փախավ): Երրորդը, ռուսաստանում կսկսեն քայքայման ենթարկվել հանրային ջեռուցման համակարգը, էլեկտրականության արտադրությունը, և էներգակուլ արտադրությունները, որի պատճառով մեծ հավանականությամբ հոսանքի գները սովորական մարդկանց համար կեռապատկվեն: Ու այս ամենի մեջ մենք նույնիսկ չենք նշում ուկրաինական գործոնը, որոնք 2000+ կմ հեռավորության հարվածային դրոններ են սկսել արտադրել ու դրանցով ռուսաստանի էներգոհամակարգին են հարվածում:
Եթե ռուսաստանին ուզում ես հաղթես, նրա նավթին ու գազին հարվածիր:
Մենք այս բաների մասին ենք գրում քանի որ մեր հայ ազգը այս ազգի հետ գործ ունի, կնքած պայմանագրեր/ուխտեր ունի: 1990-ականների երկրորդ կեսին հայաստանցիների մեջ այն հոգեբանությունն էր տիրում որ քանի որ մենք (պաշտոնապես) «ուղղափառ» կրոն ունենք ու ռուսներն էլ (պաշտոնապես) «ուղղափառ» կրոն ունեն, այդ դեպքում մեր ապագան ռուսների ապագայի հետ կապելը ապահով կլիներ: Կարիք չկա հիշեցնելու որ այդ տեսակի «Առաքելական» շեղված մտածելակերպ ունեցողները իրենց քաքը կերան, վերջին մի քանի տարում: Հայաստանը այն սպասումները ուներ որ Ռուսներին ձրի ռազմական բազա տրամադրելով ռուսները ոչ մի դեպքում թույլ չէին տա որ ղարաբաղը կորսվեր, ու հենց այս բառադի սպասումների պատճառով էր որ Հայաստանի բանակի վիճակը անտերության էր մատնվել, 1950-ական թվերի ժանգոտած սովետական տեխնոլոգիաներով էինք զինված:
Այս հոդվածի փաստերը մեր ժողովրդին կօգնեն որպիսի կախարդական առաքելական այլասերված մտածելակերպից նրանք դուրս գան և ներկա գործնական աշխահաքաղաքական դինամիկայի իրականությանը ծանոթանան: