(դժվար)
Հայտնություն 11-ի երկու վկաները Մաթևոս 12:32-ի համատեքստում:
Մտթ. 12:32: «Ով Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում»
Սա շատ դժվար հասկացվող համար է, բայց հասկացվող համար է եթե սիստեմատիկ աստվածաբանության մեթոդաբանությամբ մոտենանք:
Հայտնություն 11-ը խոսում է մարգարեացող 2 վկաների մասին, որոնք նաև 2 մոմակալներ և 2 ձիթենյաց ծառեր են: Եթե մեկը ցանկանա նրանց վնասի ապա նրանց բերանից կրակ է դուրս գալիս որը վնասողներին կլանում է: Ու նրանց թշնամիները այս մեթոդով պիտի սպանվեն: Նրանք զորություն ունեն երկինքը փակելու որպիսի անձրև չգա ու նաև զորություն ունեն ջրերի վրա՝ դրանք արյունի վերածելու, ու երկրին ամեն տեսակի համաճարակներով հարվածելու:
Առաջին հերթին, նշեմ որ եթե անցյալում մեկին ես լսել որը այս դեպքերը վերագրում է աշխարհի վերջին ապա այդ անձը Հայտնության գրքից ոչինչ չի հասկանում: Հայտնության գիրքը խորհրդանշերով ու սիմվոլներով է գրված: Սրանք 2 անձեր չեն, ոչ մի դեպքում: Դա միայն հոլիվուդյան կինոների մեջա այդպես ներկայացվում: Շատ ժամանակակից եկեղեցիներ էլ են սա հասկանում որպես 2 մասնահատուկ անձեր, որը այդ եկեղեցիների բացարձակ անգրագիտությունն ու մակերեսայնությունն է ցուցադրում:
Այս 2 վկաների հասկացությունը շատ ավելի խորհրդանշական և ուստի շատ ավելի բարդ է, քան թէ տեքստը մակերեսայնորեն կարդացողին է թվում:
Այստեղ այս 2 վկաները կոչվում են մոմակալներ, իսկ Հայտն 1-ում գրված է որ մոմակալները եկեղեցուն են ներկայացնում: Ուստի, այս 2 վկաները ամբողջական եկեղեցուն են ներկայացնում ոչ թէ 2 մասնահատուկ անձերի: Իսկ 2 վկաների վկայության գաղափարը կարող ենք գտնել Հին Կտակարանում, որտեղ գրված է որ ամեն ինչ պետք է հաստատվի 2 կամ ավելի վկաների բերանով (2 Օրինաց 17:6): Ով որ պիտի մահապատժի ենթարկվի պետք է 2 վկաների վկայությամբ դատապարտվի ու սպանվի:
Ու այս 2 վկաները ահագին մարդ են սպանելու:
Առավել ավելին, այս 2 վկաների հասկացությունը ընդլայնելով, աստվածաբանության տեսակետից դիտելով այս 2 վկաները Խոսքն ու Հոգին են՝ Որդին և Սուրբ Հոգին:
Մաթևոս 12:32-ում Հիսուսը ասում է որ Որդու դեմ արած խոսքերը(մեղքերը) կներվեն, բայց եթե դրան ավելացնեք Սուրբ Հոգու դեմ արված հայհոյանքը (խոսքերը) ապա այդ անձը չի ներվի, քանի որ այստեղ արդեն 2 վկա են ներկա լինում, Որդին և Սուրբ Հոգին: Եթե 2 վկաների դեմ ապստամբես ապա կպատժվես: Աստված մեզ 2 վկա է տալիս քանի որ դա Նրա բնությունից է գալիս: Հավիտենականությունից Երրորդությունն է գոյություն ունեցել, երբ երրորդության մեկ անձը խոսել է մյուս 2-ը վկայել են: 2 վկաների սկզբունքը Աստծո Երրորդաբանական բնությունից է գալիս: Աստված մեզ եկեղեցու խորհուրդները՝ մկրտությունն ու հաղորդությունը չի տվել Աստվածաշնչի հավելյալ քանի որ մենք ապուշ ենք: Աստված մեզ խորհուրդները տվել է քանի որ դա Նրա բնությունից է գալիս: Պիտի Խոսք և Խորհուրդ(ներ) լինի, 2 վկաներ պիտի լինեն: Ուրեմն, մենք ունենք անձեր, Խոսք, և Խորհուրդ(ներ), երկուսը միշտ վկայում են մեկին:
Հայտնություն 11-ը ասում է որ այստեղ ահագին մարդ ենք սպանելու դրա համար 2 վկաներ են պետք և 2-ը բավարար է դա անելու համար (սա ՔՀ 70 թվի դեպքերի մասին է խոսում, մասնավորապես Իսրայելի վրա Քրիստոսի բերած ցեղասպանության մասին է խոսում):
2 վկաները եկեղեցին է որը վերջիվերջո Որդու և Սուրբ Հոգու հետ է կապված:
Մենք այստեղ Հայտն 11-ի ամբողջական վերջաբանական մեկնաբանությունը չենք անի քանի որ դրա համար շատ ավելի ժամանակ կպահանջվի, միգուցե ապագայում մեկ այլ առանձին սերտողություն կանենք դրա վերաբերյալ:
Այստեղ ընդհանուր խորհրդանշերի և աստվածաբանության տեսակետից ենք քննարկում այս համարները, ու նաև, թէ դրանք ինչպես են բացատրում Մաթ 12:32-ի Սուրբ Հոգու դեմ արված աններելի հայհոյանքի դժվար հասկացվող տեքստը: Ինձ շատերը ժամանակի ընթացքում այս (Մաթևոսի) տեքստի մասին էին հարց տվել ու խոստացել էի որ կսերտեմ ու կպատասպանեմ, ու կարծում եմ որ արդեն պատասխանեցինք այդ հարցին: (սա անցյալում ինձ համար էլ էր անհասկանալի ինչպես որ ձեր համար էր անհասկանալի, ընթացքում ես էլ եմ սովորում):
Խոսելով ու խորանալով 2 վկաների խորհրդանշական կառույցի վրա այստեղ նաև պիտի նշենք որ սրանք նաև կապված են Մովսեսի և Եղիայի հետ: Կապը շատ պարզ ու հստակ է: Ովքեր որ Հին Կտակարանին ծանոթ են, Եղիան կրակի (վրա) զորություն ունի, իսկ Մովսոսը ջուրը արյունի վերածելու զորություն ունի (կամ, նրանց այս զորություններն են տրվել): Հայտն 11:5-6-ը ասում է որ վկաների բերանից կրակ է դուրս գալիս ու նրանք երկինքը փակելու (կողպելու) զորություն ունեն, երկինքը փակելու և ջուրը արյունի վերածելու զորություն ունեն, և երկիրը (Իսրայելը) ամեն տեսակի համաճարակներով հարվածելու զորություն ունեն: Կրակն ու Երկինքը փակելը Եղիան է (մարդկանց վրա կրակ ուղարկելը և երաշտ սկսելը, երկինքը փակելով), մյուս երկուսը Մովսեսն է: 8-րդ համարում Երուսաղեմին Սոդոմ և Եգիպտոս է կոչում: Սոդոմը կրակով կործանվեց: Եղիայի զորության վկայությունը Սոդոմի դեմ է, Մովսեսի զորության վկայությունը Եգիպտոսի դեմ է: Ուրեմն, 2 վկաները Իսրայելում գոյություն ունեցող հրեաներից բաղկացած քրիստոնեական եկեղեցին էր (առաջին դարում) որը հուդայական կրոնի հրեաների դեմ էր վկայում, 2 վկաները նաև խորհրդանշում են Որդուն և Սուրբ Հոգուն (աստվածաբանական էֆեկտով), Եղիային և Մովսեսին, իսկ Երուսաղեմը ունի Սոդոմ և Եգիպտոս բնագավառերը: Եկեղեցու վկայությունը ուրացող Հին Կտակարանի եկեղեցու (հուդայական կրոնի) դեմ էր, որը Երուսաղեմ քաղաքում էր կենտրոնացած:
Քաղաքը Սոդոմ և Եգիպտոս բնագավառերը ունի, Եղիայի ուղարկած կրակը սոդոմի բնագավառի հետա կապված Իսկ Մովսեսի ուղարկած համաճարակները քաղաքի Եգիպտոս բնագավառի հետ է կապված:
Եղիան Իսրայելի պատմության թագավորության ժամանակներում է հայտնվում իսկ Մովսեսը քահանայական ժամանակներում է հայտնվում:
Եղիայի դատաստանները շեփորների դատաստաններն են, դրանք սկզբում են տեղի ունենում, ու այդ թագավորական դատաստանները վերջնական չեն, բայց Մովսեսի դատաստանները գավաթներից (կաթսաներից) թափվող դատաստաններն են, սրանք քահանայական դատաստաններն են ու վերջնական են:
Այս երկրի վրա «Քահանայական» դատաստանները ավելի ահավոր ու ծանր են քան թէ «թագավորական» դատաստանները: Եթե պետական կառավարությունը մեկին մահապատժի է ենթարկում դա այդ մարդու վերջը չի, քանի որ (մարմնական) մահը մարդու վերջը չի: Ոչ բոլոր մահապատժի դատապարտվածներն են հավիտենական դժոխք գնում:
Բայց եթե եկեղեցի՛ն է մեկին դատապարտում ու եկեղեցուց արտաքսում (excommunication), երբ այդ մարդը որոշել է պոռնկության, շնության կամ այլ մեղքերի անապաշխարհ վիճակում մնա, ապա մեր տեսանկյունից այդ մարդը դժոխք է գնում, քանի որ այդ տեսակի մեղքերի մեջ ապրողները (1 Կորնթ 6:9-11) երկնքի արքայություն չեն մտնի:
Ուստի, այս երկրի վրա եկեղեցու արած (քահանայական) դատաստանները շատ ավելի լուրջ ու հավիտենական են քան թէ պետական կառավարության արած (թագավորական) դատաստանները: Եկեղեցին այս երկրի վրա շատ ավելի մեծ իշխանություն և ազդեցություն ունի: Ի դեպ, եկեղեցի՛ն է իշխում աշխարհը, Աստված հավատացյալների՛ն է դարձրել գերագույն թագավորներ ու քահանաներ (Հայտ 5):
ՀԳ
ես գիտեմ որ շատերը այս տեքստը կարդալով բան չեն հասկանա, բայց սա չի գրվել որ ամեն տեսակի մարդ հասկանա:
Սա ավելի համալսարանի բարձրագույն կրթության նյութ է: Եթե մեկը երկար տարիներով Մեխակյան, Սիմոնյան, Պավել եղբայր, Վարդան Նաջարյան ու այդ տեսակի անմաքուր հոգիներինա լսել ու ուղեղը փոքրացել պնդուկի չափա դարձել, ապանա հաստատ չի ընկալի այս տեսակի մեկաբանությունները: 5 տերեկանի ուղեղ ունեցողին անհնարա բարձրագույն կրթության դասախոսության նյութեր հասկացնել: