Գիտելիքը և Բարոյականությունը.

Դրանց հարաբերությունը:

(Noetics and Ethics, or Epistemology and Ethics)

Ժամանակահատված – Անսելմից մինչև Եվրոպական <<Լուսավորության>> Դարաշրջան

1100-1700 թվեր

Իմացաբանությունը կապված է գիտելիքի և գիտելիք իմանալու հետ, թէ մենք ինչ գիտենք, ու այդ գիտելիքը ինչպես գիտենք:

Իմացաբանության և բարոյականության միջև երկու հավանական հարաբերություն կա:

Առաջինը պնդում է որ մարդու ինքնավար խելքը/բանականությունը կարողություն ունի իմանալու և զանազանելու իրականությունը անկախ այդ մարդու բարոյական վիճակի:

Այսինքն, կարևոր չէ թէ մարդը դիակապաշտ առաքելական է թէ հավատացյալ բողոքական, այլասերված անձ է թէ ազնիվ ու բարոյական, մարդը կարող է փաստերը հասկանա ու ըմբռնի անաչառությամբ և առանց կողմնապաշտության` այսինքն օբյեկտիվորեն: Սա հին Հունական ու նաև ժամանակակից հումանիստական կրոնների հավատքն է:

Գիտելիքի (Իմացաբանության) և բարոյականության երկրորդ հավանական հարաբերությունը այն է որ մարդու գիտելիքը, իմանալը, հիմնված է նրա կրոնական հավատքի վրա, նրա բարոյական հայեցակարգի(արժեքների) վրա: Այսինքն, քանի որ իմացաբանությունն ու բարոյականությունը համընդհանուր կրոնական հավատքի հիմք ունեն, ապա դրանք այդ հավատքի արդյունքն են: Օրինակ, եթե մարդը կոմունիստ է, ապա տարբերություն է լինելու թէ նա ինչ գիտի ու ինչպես գիտի, նա որոշ փաստերը մերժելու է: Կամ, եթե մարդը Առաքելական հավատք ունի, փաստերն ու գիտելիքը ընդունելը նրա համար տարբեր է լինելու, համեմատած բողոքական հավատացյալի հետ: Օրինակ, ես բողոքական հավատացյալ եմ ու Աստվածաշունչը ինձ ասում է որ ես կարող եմ փրկության վստահություն ունենամ ու թէ ինչու և ինչպես եմ ես կարող այդ վստահությունը ունենալ, ու որ Սուրբ Հոգին ի՛նքն է իմ հոգու հետ վկայելու որ ես փրկության վստահություն եմ կարող ունենալ:

Առաքելական հավատացյալը, որը ուրիշ կրոն ունի, այս ամենին տարբեր ձևով է դիտում: Նա իմ ունեցած վստահությունը վերագրում է անձական գոռոզության, թերևս որ ես նրան պարզ կերպով ցույց եմ տալիս որ Աստված ինքն է ինձ իմ փրկության վստահությունը տալիս:

Ու սա՛ է պատճառը որ երկու տարբեր կրոնի մարդիկ իրար չեն կարող հասկանան, միշտ բախումների մեջ են լինելու:

Կամ, փորձիր մի կոմունիստի / սոցիալիստի որոշ տնտեսական փաստեր ներկայացնես, քո ասած փաստերը գնում նրա ճակատին են կպնում ու ադբիտ են անում: Նա գիտելիք հասկանալու և ընդունելու տարբեր ձև ունի ու տարբեր բարոյականություն ունի:

Ինձ համար գողություն և անբարոյականություն է երբ պետությունը ստիպողական ձևով հարկերի միջոցով իմ քրտինքով աշխատած փողերի %40-ը ինձից վերցնում է որպիսի ուրիշի բժշկական ծախսերը մուծի կամ ուրիշի երեխաներին պետական <<անվճար>> կրթություն տա: Բայց սոցիալիստի համար դա բարոյական բան է (Իմ մանկության ընկերներից մեկը մի սոցիալիստական երկրում է ապրում:  Ամեն անգամ խոսելիս ես նրան Կապիտալիզմի օգուտների մասին եմ խոսում, թէ ինչպես է որ չաշխատողը սոված է մնում իսկ աշխատողը բարգավաճում է ու թէ ինչքան անձնական պատասխանատվություն կա, իսկ նա միշտ իր սոցիալիստական ապրած երկիրն է գովում, թէ պետությունը ինչ լավ է որ ամեն ինչ տրամադրում է բոլորի համար:  Ես ու այս տղան արդեն 15 տարի է իրար չենք հասկանում ու երբեք չենք հասկանա, մինչև նա չապաշխարհի իր մեղքերից ու լույսը տեսնի):

Ինձ համար մի քանի հարյուր տարվա հոտած դիակին դիպչելն ու երկրպագելը զզվելի ու պիղծ մի բան է, առաքելականի համար դա սրբություն և ճշմարտություն է: Սա նրանից է որ նա մի հավատք ունի որը հիմքն է նրա գիտելիքի ու բարոյականության, ու նրան ինչքան ուզում ես Աստծո խոսքը բեր, որ այդպիսի պղծությունները Աստծո Խոսքը դատապարտում  և մահապատժով ու դժոխքով է սպառնում, միևնույն է, նրանք ոչինչ չեն ընդունի:

Մենք, բողոքական հավատացյալներս, հավատում ենք որ գիտելիքի և բարոյականության մեջ կապ կա, հարաբերություն կա, ու այս երկուսը մարդու հավատքի վրա են հիմնված, մարդու գիտելիքը մարդու հավատքից/կրոնից է գալիս:

Բայց բողոքական հավատացյալներից բացի ամբողջ աշխարհը ասում է թէ կարևոր չէ թէ դու ով ես ու ինչ ես, եթե դու փաստերը ունենաս ապա դրանք կընդունես: Աշխարհը քրիստոնյա բողոքականի հավատքը մերժում է ասելով որ բարի և չար չկա, մենք բոլորս ենք բարի, կամ, բոլորս ենք չար, ուստի իրավունք չունենք խտրականություն դնենք բարիի և չարի միջև:

Երբեմն երիտասարդ բողոքական քրիստոնյաներն են այսպես հավատում, ասելով որ բողոքականի ու առաքելականի միջև տարբերություն չկա, ուստի այս ապուշները գնում ու առաքելականի հետ են ամուսնանում ու իրենց սեփական կյանքերն ու իրենց ապագա երեխաների կյանքերն են քաք մեջ անում:

Ի հակադրություն սրա, Աստծո խոսքը պարզ տարբերություն է դնում լավ և վատ մարդու միջև, բարիի և չարի միջև: Բողոքական (իսկական) հավատացյալը լավ ու բարի է, առաքելական ու մնացած բոլորը չար ու վատն են, նրանք Աստծո առջև պիղծ են:

Բողոքական հավատացյալի հավատքի ու աշխարհի մնացած բոլոր մարդկանց միջև այս առումով հսկայական անջրպետ կա: Այս պատճառով է որ սկզբունքայնորեն ոչ բողոքականների համար անհնարին է իրականությունը հասկանալ, քանի որ նրանք այնպիսի հավատքի դիրքեր ունեն որը մերժում է իրականության հսկայական մասը:

Նրանք մտային և բարոյական պատնեշ ունեն որը նրանց թույլ չի տալիս տեսնելու իրականության զգալի մասը:

Նրանք իրենց աչքերին դիմակ են դրել ու մեզ ասում են որ մե՛նք ենք կույրը:

Անսելմ, Կանտերբյուրիի Քահանան.(ՔՀ 1100 թիվ)

Այս մարդը քրիստոնեության պատմության մեջ ամենահսկա փիլիսոփաներից մեկն է եղել: Հալածված, ծեծված, փորձված:

Անսելմը ասել է որ քո գիտեցածը/գիտելիքը կախված է քո հավատքից: Տարբեր կրոնական հավատք ունեցողները աշխարհին տարբեր ձևով են նայում ու դատում:

Եթե մի հնդիկ Հինդուիզմին է հավատում, որի համաձայն աշխարում ամեն ինչ պատրանք է, երազ, ու իրականության ամենաբարձր փաստը ոչնչությունն է(Նիրվանան), ապա նրանք աշխարհին այդպես կնայեն: Մարդը իր հավատքի պայմաններով է տեսնում ամեն ինչ: Հնդկաստանը ամենաշատ քանակի կրթված քաղաքացիները ունի, բայց երկիրը ծայրահեղ թշվառության և աղքատության մեջ է ապրում: 2020 թվի պատերազմից հետո Հայաստանը մտածում էր թէ լատարե ա շահել Հնդկաստանին որպես դաշնակից շահելով, բայց 3 տարի է անցել ու Հայաստանը Հնդկաստանց ոչինչ չի ստացել: 2020 թվին ես գրել էի որ այս դաշնակցության արժեքը զիբիլ է, զերո, ու շատերը ինձ քննադատեցին ու փնովեցին, ասելով թէ ինչ կապ ունի թէ հնդիկները (կամ արաբները) ինչին են հավատում: Ես բողոքական հավատք ունեմ ու հավատում եմ որ մեր անձնական ու ազգային ժամանակը տխմար հավատք ունեցող մշակույթների հետ անցկացնելը ժամանակի կորուստ է, թանկագին ժամանակի կորուստ: Ժամանակը Աստծո տված նվերն է ու եթե մենք ժամանակի ճիշտ սպասավոր չենք ապա մեղքի մեջ ենք ապրում ու պիտի ապաշխարհենք: 

Այսպիսով, իմաստուն Անսելմը ասել է որ «ես չեմ փորձում հասկանամ որպիսի հավատամ, այլ՝ ես փորձում եմ հավատամ որպիսի կարողանամ հասկանամ: Ու մինչև որ ես չհավատամ ես չեմ կարող հասկանալ»:

Ամեն փիլիսոփայական հավատքի, ամեն մշակույթի հիմքում մի մասնահատուկ հավատք է ընկած:

Ես՝ որպես բողոքական հավատացյալ, հավատում եմ Աստծո խոսքին որպիսի կարողանամ աշխարհը հասկանամ, Աստծուն հասկանամ, ինքս ինձ հասկանամ, ուրիշներին հասկանամ, քանի որ եթե ես քրիստոնեական հավատքին չհավատամ ապա ես հումանիստական հավատքին կհավատամ, ինքս ինձ կհավատամ, անձի ինքակատարելագործման հիմարությանը կհավատամ: Ու եթե ես ինքս ինձ, իմ անձնական բանականությանը հավատամ ապա ես աշխարհը իմ անձնական պայմաններով կտեսնեմ ու կդատեմ: Եթե ես հավատում եմ որ կարող եմ գնամ ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն ունենամ ապա դա ինձ համար բարոյական է, կամ ինչպես որ դպրոցական տարիներին (1980) մեր աթեիստական միջնակարգ դպրոցի աշակերտներն էին անգիր արել, «ինչ բնական է այն բարոյական է», ու այս սերունդը մեծացավ ու իրենց աթեիստ ծնողների կործանարար կյանքի գործերը մեկ այլ վատ աստիճանի հասցրեց:

Քրիստոնյա հավատացյալի համար իր հավատած բաներն են կառավարում նրա բանականությունը, հասկացությունը: Անսելմը ասել է որ Աստված, Աստծո գոյությունը  անխուսափելի փաստ է, առանց Աստծո մտածելը անհնարին է: Մենք հավատում ենք Աստծո կատարյալ չափանիշներին, այդ պատճառով է որ մենք կարող ենք ասել որ սա ավելի լավ է քան թէ այն, սա բարիք է և այն չարիք է: Աշխարհում ամեն ինչը աստիճաններ ունի՝ կա լավ և ավելի լավ, ու աստիճանը(սանդուխքը) չես կարող ոչնչի վրա հենես, ուստի մարդու էության ամեն մոլեկուլի ու բջջի մեջ Աստծո հասկացությունն է սերմանված: Մարդը տարբերությունների, աստիճանների հասկացություն ունի: Անհավատը կարող է Աստծո գոյությունը մերժի, բայց կյանքի մեջի տարբերութունները` չափանիշները, չի կարող մերժի, քանի որ եթե Աստծուն մերժում ես ու կյանքի մեջի տարբերություններն ես մերժում ապա ոչ մեկին ոչ մի պահանջ չես կարող ներկայացնել, լավ ու վատ բան չկա, ինչը որ ունես չպետք է տարբերվի քո ցանկացածից: Անհավատի ու ազատամիտի համար Աստված անխուսափելի է քանի որ երբ նա ամեն անգամ իր բերանն է բացում նա տարբերություններ, աստիճաններ է նախաենթադրում, որը Աստծուն է մատնանշում: Աստված անխուսափելի է քանի որ աստիճանները, տարբերությունները անխուսափելի գաղափարներ են: Ուստի ես Աստծուց եմ սկսում որպիսի հասկանամ թէ այս բոլոր տարբերությունները ինչ են նշանակում: Ես հավատում եմ որպիսի կարողանամ հասկանամ: Ցավոք սրտի Անսելմի մասին ժամանակակից մարդը մոռացել է, ինչպես որ մեր հայրենակիցներն են Սուրբ Ներսեսին մոռացել ու պիղծ Պապ թագավորին գովաբանում ու հերոս դարձնում, ու իրենց երեխաներին այս դիվային ուսուցումների ճանապարհով տանում:

Անսելմից հետո աշխարհի մտածելակերպը միջնադարում մեծ շրջադարձ ունեցավ: Արիստոելական ու Պլատոնական հունա-հռոմեական մտածելակերպը նորից վերադարձավ ակադեմիական ու հասարակական հոգեբանության մեջ:

Ֆիորեցի Հոաքիմը

(Joachim of Fiore, ՔՀ 1100-1200 թ.)

Հոաքիմի մասին քչերը գիտեն, բայց այս մարդու ուսուցումներն ու հավատքը մեր ժամանակակից հեղափոխական հասարակությունների հավատքի հիմքն է կազմում: Հոաքիմի հավատքով 3 ժամանակաշրջաններ կան: Առաջինը Հոր ժամանակաշրջանն է, Հին Կտակարանի ժամանակները, Օրենքի ժամանակները, <<դաժան>> ժամանակները: Արդարադատության և զայրույթի ժամանակաշրջանը:

Երկրորդ ժամանակաշրջանը Որդու ժամանակաշրջանն է որը սկսվել է ՔՀ 1 թվից մինչև ՔՀ 1260 թիվը: Սա որդու ժամանակաշրջանն է, շնորհի ժամանակաշրջանը: Սա փրկության և շնորհի ժամանակաշրջանն է(կարծես թէ Հին Կտակարանում շնորհ ու փրկություն չի եղել: Շատ տխմար հավատացյալներ այս պատճառով են շնորհն ու օրենքը իրար դեմ հակասական ձևով տեղադրում:  Հին Կտակարանում շնորհ է եղել իսկ Նոր Կտակարանում էլ Օրենք կա):

Բայց 1200 թվերին այդ շնորհի ու փրկության ժամանակաշրջանն էլ է վերջանում, համաձայն Հոաքիմի ուսուցումների, ու երրորդ ժամանակաշրջանն է սկսվում, Սուրբ Հոգու ժամանակաշրջանը, <<սիրո>> ժամանակաշրջանը: Այս ժամանակաշրջանում Հայրն ու Որդին կմեռնեն ու Հոգին բոլոր մարդկանց մեջ կմտնի (սա խարիզմատ հիցունական ու Կյանքի-Խոսքականների հավատքի նման է): Այս մտածելակերպով վարակված էին Քրիստափոր Կոլումբոսը, Հեգելը, ու Հեգելի միջոցով Կարլ Մարքսն ու Վլադիմիր Իլիչ Լենինը (Թեզ, Հակաթեզ և Սինթեզ):

Կարճ ասած, Հոաքիմի ուսուցումներով Ժամանակաշրջանները անցել են Օրենքից դեպի Շնորհ, ու հիմա էլ Սիրո ժամանակաշրջանն է: Հիմա մեկ համաշխարհային կրոն ու պետություն է լինելու, բոլոր մարդկությունը եղբայրներ են, կրոնական տարբերությունները այլևս կարևոր չեն լինելու: Բողոքականի ու Առաքելականի միջև տարբերություններ չկան, իրանք կարան հանգիստ իրար հետ ամուսնանան, բողոքական քարոզիչը կարող է գնա ու առաքելական եկեղեցում մոմ վառի … ու նմանատեսակ պղծություններ: Քրիստոսի եկեղեցին այսպիսի մտածելակերպով է վարակված:

Միաժամանակ, Արիստոտելական միտքը սկսեց վերելք ունենալ, այն՝ որ պետությունը մարդու իսկական տունն է՝ հասարակության ամենաբարձր հաստատությունը: Հռոմի եկեղեցին (Innocent III, Pope) սկսեց սրանով վարակվել:

Արդյունքում պետության և եկեղեցու մեջ սկսվեց հզոր ուժերի ու իշխանությունների կենտրոնացում գոյանալ: Հռոմի կայսր Ֆրեդերիկ 3-ը 1200 թվերին Հոաքիմի ուսուցած երրորդ ժամանակաշրջանի ջատագովն էր, ու ինքը իրան համարում էր այս երրորդ ժամանակաշրջանի հիմնադիրը:

Ֆրեդերիկը սկսեց կայսրությունում քրիստոնյաների ու մուսուլմանների միջև եղած տարբերությունները ջնջել ու մուսուլման երկրների հետ համագործակցել, ասելով որ հիմա մենք սիրո ժամանակաշրջանում ենք ապրում: Նրանք սկսեցին հավատալ որ նրանք անցել էին պատերազմների ու բախումների ժամանակաշրջանից ու հիմա (1200 թվերին) անցել էին սիրո և համերաշխության ու համագործակցության ժամանակաշրջանի մեջ: Հետաքրքիր է որ Ֆրեդերիկ կայսրը իր ծննդավայրի անունը փոխեց դարձրեց Բեթլեհեմ, ու նրա մորն էլ անվանում էին աստվածամայր, նոր Մարիամը:

Մեր ժամանակներում մեր ազգի Ֆրեդերիկը Փաշինյանն է, որը թշնամուն հակահարված տալու կամ երկիրը ապագա պատերազմի պատրաստելու փոխարեն հավատում է բոլոր ազգերի եղբայրությանն ու ամեն գնով խաղաղության հասնելուն, նույնիսկ թշնամուն հողեր հանձնելով ու մեր հայրենակիցներին Ղարաբաղում տնտեսական շրջափակման մեջ լքելով: Միգուցե օրերից մի օր նա իր ծննդավայր Իջևանի անունը փոխի դարձնի Բեթլեհեմ:

Այս հավատքի նվիրայալներից մեկ այլ անձ Դանթեն էր, պոետը, («աստվածային կատագերգություն»), որը հռչակեց որ կայսրության քաղաքակրթության նպատակը հավատքը չէ, այլ խաղաղությունը: Դանթեի խոսքերով «մարդկային ռասան ամենաշատն է Աստծուն նմանվում երբ բոլոր մարդկությունը մեկանում են՝ մեկ են դառնում»: Սա նման է ժամանակակից Հայ Առաքելական Պիղծ Եկեղեցուն որի առաջնորդները գնում ու մուսուլմանների ու այլ հավատքների կրոնական առաջնորդների հետ են մշտապես հանդիպում եղբայրական կապեր հաստատելու և նրանց հետ մեկանալու համար:

Դանթեի խոսքերով, «ամեն բարի բան բարի է եթե այն գոյություն ունի միության մեջ», այսինքն, նրանք ովքեր վարդապետություններ ու հավատամքներ ունեն չարիք են, քանի որ նրանք միության/համախմբության դեմ են, նրանք կռվարարներ են, բաժանողներ են: Ինչպես տրանսգենդեր միասեռական Չարենցն է ասել Դանթեի պես, «ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնական ուժի մեջ է», այսինքն, համախմբություն ամեն գնով, միասնություն ամեն գնով, անկախ հավատամքի ու վարդապետության, առանց բարոյական արժեքների ու Աստվածաշնչական հավատքի: Միակ ճշմարտությունը միությունն է, համախմբությունն է:

Դանթեի նպատակը կայսրությունում մեկություն ու դրանով խաղաղություն ստեղծելն էր, ու դրանով մեկ համաշխարհային համաչափ պետության/իշխանության հասնելն է, որը ի միջի այլոց Ջորջ Սորոսն է փորձում ստեղծել:  Մեր հայրենակիցների մեջ շատերը կան որոնք նվիրված Առաքելականներ են ու միաժամանակ Սորոսականներ են:

Դանթեի հավատքով վերջիվերջո մարդիկ իրար հետ եղբայրության և համերաշխության մեջ կապրեն, բայց մինչ այդտեղ հասնելը մարդու միակ հույսը կայսրն է, վարչապետն է իր վարչակարգի անդամներով («Քավարան», գլուխ 15): Իր Էպիստոլա 7-ի մեջ Դանթեն Հենրի կայսրին հարցնում է թէ «դու՞ ես այն մեկը որը պետք է գար, թէ՞ մենք պետք է ուրիշին սպասենք»: Սա իհարկե Հովհաննես Մկրտիչի հարցն է ուղղված Հիսուսին:

Թովմաս Աքվինաս (1200 թ)

Դանթեի համաժամանակակիցներից ամենա ազդեցիկ փիլիսոփան Թովմաս Աքվինասն է եղել: Թովմասը նվիրված քրիստոնյա քահանա փիլիսոփա էր որը մտահոգված էր իր ժամանակներում Արիստոտելական գաղափարախոսության տարածմամբ, ու նրա խոսքերով ինքը ուզում էր թշնամու զենքերը Քրիստոսի օգտին օգտագործեր: Ու հակասականորեն, Աքվինասը որոշեց Արիստոտելի փիլիսոփայությունը ընդուներ ու դրա պայմաններով Քրիստոնեություն կառուցեր: Աքվինասը ժամանակակից հավատքը ուրացողների պես էր, որոնք գնում ու թշնամու հետ համագործակցում են, նրանց հավատքը ընդունում են ու փորձում են նրանց հավատքով քրիստոնեություն կառուցեն: Սա նույն բանն է եթե մեկը ասի «ես կդառնամ անհավատ աթեիստ ու նրանց հավատքը օգտագործելով Քրիստոսին կհասնեմ»: Դա չի աշխատում:

Աքվինասը քրիստոնեության մեջ դիալեկտիկա ծանոթացրեց, ասելով որ մարդը պետք է ինքն իր մտքից, իրենից սկսի ու իր անձնական մտքի պայմաններով աշխատելով վեր բարձրանա:  Ի տարբերություն այս հավատքի, մենք՝ հավատացյալներս հավատում ենք որ մարդը պիտի սկսի Աստծուց ու Նրա Հայտնությունից (Աստվածաշնչից), ու աշխարհը դրանով սկսի մեկնաբանի ու հասկանա: Աքվինասը սկսեց մարդուց ու նրա բանականությունից:

Աքվինասը քրիստոնեության մեջ այն դիվային ու կործանարար հավատքը մտցրեց որ մարդը պետք է իրենից սկսի ու աշխարհը, իրականությունը իր սեփական բանականությունով հասկանա, անկախ նրանից թէ նա ինչ բարոյականություն/հավատք ունի: Նրա հավատքով մարդը ինքնավարությամբ կարող էր բանական, անկողմնակալ լիներ, օբյեկտիվ լիներ, նա ինքնին կարող էր փաստերը տեսներ, ճանաչեր ու ընդուներ: Ու Աքվինասը հավատում էր էության միությանը, որ ամեն էություն կարող էր միություն ունենալով մեկանար:

Սա իհարկե հակա աստվածաշնչային հավատք է, քանի որ Աստծո խոսքի համաձայն երկու էություններ կան, ստեղծված ամեն ինչը և չստեղծվածը, Աստված: Աքվինասի հավատքով ամեն էություն բարի է: Բայց եթե ամեն էություն բարի է, չարի՞քը որն է: Նա պատասխանում է ասելով որ չարիքը ոչնչությունն է: Չարիքը ոչինչն է, պատրանք: Եթե Սատանան իրական էություն է ապա նա բարի է, ամբողջովին է բարի, համաձայն Աքվինասի: Սատանայի միակ խնդիրը այն է որ նա իր ամբողջ ժամանակը անցկացնում է ոչնչի մասին մտահոգվելով:

Եթե մեկը հանցագործ է դա նրանից է որ նա մի բան պակասում է, նրա կյանքում մի բան չկա, այսինքն ոչինչ կա, և դա է չարիքը, համաձայն Աքվինասի: Եթե քո երեխան անկարգություններ է գործում ապա նա սիրո պակաս ունի, նրան ուղղակի պիտի ավելի շատ սիրես:

Աքվինասը սրանով հունա հռոմեական ու հեթանոսական աշխարհի ամբողջ չարիքը վերցրեց ու իրար հետ համախմբելով այն քրիստոնեացրեց:

Աքվինասի հավատքով մարդու մեջ չարիք չկա, մարդու միտքը մի դատարկ թերթ է որի վրա կարող ես նոր բաներ գրել ու նրան փոխել: Ժամանակակից հոգեբանության գիտութունը սրա վրա է հիմնված: Հոգեբանները փորձում են մարդուն փոխեն, անտեսելով նրա մեջի չարիքի խնդիրը:

Կաթողիկ եկեղեցին Աքվինասի այս դիվային հավատքով է շարժվել, ու այդ պատճառով է որ Կաթողիկների մեջ տարածված է այդքան շատ այլասերված ազատամտություններ,  հեղափոխություններ, վատ տնտեսություններ, երեխայապղծություններ: Կաթողիկ եկեղեցու միակ պահպանողակաները Ավգուստինական են, իսկ անբարո մեծամասնությունը Աքվինական են: Աքվինասը կաթողիկե եկեղեցին ամբողջովին կործանել է:

Հոաքիմի ու Աքվինասի հավատքով ձևավորված քաղաքակրթությունը միջին դարերում ամբողջովին փլուզվեց:

Ու իհարկե սրա ամենատխուր երևույթներից մեկը հետագայում Անաբապտիստների վերելքը եղավ, որոնք եկեղեցու պատմության մեջ առաջին հերետիկոսներն էին որոնք  մանկամկրտությունը մերժեցին ու քրիստոնեությանը խավարի ժամանակների մեջ մտցրեցին:

Նաև, այս հավատքով միջին դարերում մերկերի ու միասեռականների հասրակությունները սկսեցին ձևավորվել Եվրոպայում:

Մարդը իր աստվածն էր դարձել, իսկ Կաթողիկե եկեղեցու Հռոմի Պապերը աթեիստներ էին դարձել: Ժողովուրդն էլ եկեղեցու հանդեպ կատարյալ անարգանք էր ցուցադրում:

Մաքիավելին էլ այս գաղափարները վերցնելով այն քաղաքականացրեց: Օրենք գոյություն չունի, ուստի երկրի իշխանները/վարչապետը պետք է ամեն ինչ անի ժողովրդի բարեկեցության համար, առանց օրենքներն ու բարոյականությունը հաշվի առնելով: Սա մեզ Նիկոլ Փաշինյանին է հիշեցնում:

Ճիշտ չկա, ճիշտ ու սխալ չկա, զորությունն ու ուժն է միակ իրականությունը: Ճշմարտությունը այն է որը աշխատում է, ու միակ աշխատող բանը ուժն է: Ինչպես որ Գարեգին Նժդեհն է ասել, «ուժն է ծնում իրավունք», բարոյականություն չկա: Վլադիմիր Լենինը ի միջի այլոց իր հետևորդներին խորհուրդ էր տալիս որ նրանք Մաքիավելիի գրածները կարդային: Նժդեհի ու Լենինի միջև ոչ մի բարոյական տարբերություն չի եղել:

Եվրոպան նախա բողոքական ժամանակերում այն վիճակի էր հասել որ իրականությունը՝ ճշմարտությունը այն էր որը աշխատում էր քո համար, որը Հայաստանի ներկա վիճակն է:

Եթե կարող ես հարստանալ պետական պաշտոնյաներին կաշառելով ու արագ ձևով բնակելի շենքեր կառուցելով(վարձու տալով կամ վաճառելով), անտեսելով շենքի ամրության կառուցվածքի բոլոր ապահովության չափանիշները, ապա դա քո համար ճշմարտությունն է քանի որ դրանով դու ամենա արագ ձևով ես կարող հարստանալ:

Բողոքական հասարակություններում՝ ԱՄն, արևմտյան Եվրոպա, Կանադա, Ավստրալիա, ամեն շենք կառուցող ձեռնարկատեր իր բոլոր շենքերի համար ապահովագրություն ունի, որը նշանակում է որ եթե դժբապտության դեպքում շենքը այրվի կամ երկրաշարժով ավերվի ապա շենքի տերը ապահովագրական կամպանիայից շենքի ամբողջ գումարը կստանա: Ու նրանք այս ապահովագրության համար ահագին գումարներ են վճարում ամեն տարի:

Հայաստանում շենքերի մասնավոր տերերից ոչ ոք իր շենքերը չի ապահովագրում, քանի որ դա նրանց համար փողի կորուստ է: Նրանց համար ճշմարտությունը ներկա ժամանակում արագ հարստանալն է: Ու եթե այդ շենքերը հրդեհի կամ երկրաշարժի պատճառով ավերվեն ապա այս մարդիկ բոլորը մեկ ժամում կսնանկանան:  Նրանք մեկ օր միլիոնատեր մեծահարուստ են ու մեկ այլ օր էլ փողոցի բոմժի են վերածվելու:

Ու նրանց համար նաև հոգ չէ որ հարյուր հազարավոր ընտանիքներ այդ դեպքում կզոհվեն եթե հանկարծ երկրաշարժ լինի: Նրանց համար ճշմարտությունը բարոյականության հետ կապված չէ: Նրանց համար իրականությունը բարոյականությունից անջատված է: Իրականությունը նրանց ներկա հարստություն դիզելն է: Ճշմարտությունը դա՛ է նրանց համար:

Ի միջի այլոց այս նույն տածեկակերպը թուրքերն ունեն: Նրանք վերջին 20 տարում Դիարբեքիրում ու Մարաշում ու հարակից քաղաքներուն հսկայական քանակի շենքեր էին կառուցել կաշառքով, անտեսելով շենքերի կառույցների ապահովության բոլոր կանոնները: Ու նրանք այդ շենքերից ոչ մեկը չապահովագրեցին: Թուրքիայի երկրաշարժի արդյունքում 300 հոգի զոհ ունենալու փոխարեն նրանք 55 հազար զոհ ունեցան, իսկ այդ շենքերի մեծահարուստ տերերից բոլորը մեկ օրում սնանկացան: Ես սա՛ նկատի ունեմ երբ ասում եմ որ Հայաստանի հայերի ու Թուրքիայի թուրքերի բարոյական ու փիլիսոփայական մտածելակերպի միջև տարբերություններ չկան:

Բողոքական Քրիստոնեության Ծնունդը

(1500-1600 թվեր)

Բողոքական քրիստոնեության սկսվելուց առաջ Եվրոպան այն իրավիճակին էր հասել որ մարդիկ ապրում էին այն պայմանով թէ մարդ ինչ է անում, ոչ թէ այն պայմանով թէ մարդ ինչ պետք է աներ:  Մարդու արածն էր իրականությունն ու ճշմարտությունը, եթե քո համար մի բան ճիշտ է ապա դա քո ճշմարտությունն է ու դու պիտի դրան հավատաս:  Մարդիկ մեղքի պայմաններով էին ապրում, ամեն ինչ գործնական է ուստի բարոյական է, ճշմարտությունը այն է որը աշխատում է:  Եթե ամուսնությունից դուրս սիրած պահելն ու սեռական այլասերվածությամբ զբաղվելը քեզ համար աշխատում է ապա դա քո համար ճշմարտությունն է, ու եթե դա օրերից մի օր գլխիդ ջարդվի բացասական հետևանքներով ապա դա այլևս ճշմարտությունը չէ: 

Բողոքականության սկսվելով Եվրոպայում հասարակությանը նոր ուղղություն տրվեց: 

Մարտին Լութեր, Ջոն Կալվին, Զվինգլի, Կրամմեր

Բողոքական հավատքի բարեփոխիչներ Զվինգլին և Կրամերը եկեղեցական մարդիկ էին, նրանք հիմնականում եկեղեցու բարեփոխումներվ էին մտահոգված:  Իսկ բարեփոխիչներ Լութերն ու Կալվինը լոկ եկեղեցականներ չէին, նրանք շատ ավելին էին, նրանք Քրիստոնյա մտածողներ էին, եկեղեցու մտահոգությունները նրանց համար երկրորդական էին:  Լութերն ու Կալվինը առաջնակարգորեն մտահոգված էին քրիստոնեության, քրիստոնեական աշխարհի բարեփոխումներով, կյանքի ամեն բնագավառի վերակառուցումով Աստվածաշնչական հավատքի պայմաններով, Քրիստոնեական հավատքի փիլիսոփայության պայմաններով:  Լութերը պրոֆեսոր էր, իսկ Կալվինը օրենքի մասնագետ էր, փաստաբան, իրավագետ:  Հասարակության հարցին մոտենալով նրանք շեշտեցին այն որ

  1. Աստծո Խոսքը կյանքի ամեն բնագավառում հիմնական օրենքն է: 
  2. Փրկությունը Աստծո գործն է, ոչ թէ մարդու (Աստված ընտրել է թէ ում փրկի և ում չփրկի, աշխարհը ստեղծելուց առաջ)
  3. Աստված մարդուց առաջ է եղել, ուստի Նրա վճիռներն են որոշիչ պատմական գործերի մեջ (Նախասահմանության վարդապետությունը)
  4. Աստծո հետ հարաբերության մեջ մարդը <<պասիվ>> է, Աստվա՛ծ է նրան փրկում, մարդը չի որոշում որ փրկվի, դա ամբողջությամբ Աստծո գործն է:  Մարդը միայն ակտիվ է բնության հարաբերությամբ: 

Այս հավատքի չորս կետերը հույժ կարևոր են, մանավանդ չորրորդ կետը:  Անհավատների մտածելակերպում մարդը Աստծո հարաբերության մեջ է ակտիվ, բայց բնության/ստեղծագործության հարաբերությամբ նա պասիվ է:  Օրինակ, Հնդկաստանում հինդուիզմի հավատացողների համար հինդուիստը իրենց աստծո ու աստվածության հետ ակտիվ է, ամեն գործ անում է փրկվելու համար:  Բայց երբ հարցը գալիս է մյուսներին օգնելու, բարեգործության, հասարակության լավի համար գործ անելու համար, հնդիկը պասիվ է: Սա նաև կապված է վերը նշված հայ-հնդկական հարաբերության պասիվության հետ:

Քրիստոնյաները հակառակն են հավատում:  Աստծո հարաբերությամբ մարդը պասիվ է, մարդուն Աստված է փրկում ամբողջովին, հավատացյալ մարդը իր փրկության մեջ ՈՉ ՄԻ գործ չի անում, ոչ մի:  Բայց հավատացյալը ստեղծագործության հարաբերության մեջ ակտիվ է, հսկայական քանակի բարի գործեր է անում, բարեգործություններ:  Ոչ բողոքական հասարակություններում սիստեմատիկ բարեգործությունը անհասկանալի ու անընդունելի բան է: 

Այս պատճառով էր որ Բողոքականության ծնունդով Եվրոպայում հսկայական ակտիվություն սկսվեց՝ գիտական հայտնագործություններ, տնտեսական մեծ աճ, համաշխարհային միսիոներություններ, իմպերիալիստականություն:  Եվրոպայի մարդը սկսեց ամբողջ աշխարհով շարժվել իր ագրեսիվ ակտիվ հավատքով:  Ագրեսիվ աշխարհի հարաբերությամբ, պասիվ Աստծո հետ հարաբերությամբ, քանի որ Աստված միակ գերիշխանն է:  Լութերի ու Կալվինի ուսուցումներով գիտնական ու պաշտոնյա մարդը չէ որը առաջնակարգային է, այլ՝ Աստվա՛ծ է առաջնակարգային, ոչ թէ ինքնավար մարդը, այլ ինքնավար Աստված, նախասահմանող Աստված, ու նախասահմանված մարդը:  Միայն Աստված է անկախ, իսկ մարդը ամեն ձևով Աստծուց է կախված: 

Սա՛ էր Բողոքական ռեֆորմացիան, բարեփոխումները, ու դրա հետևանքները անմիջական ու ազդեցիկ էին եկեղեցու, պետության, ու դպրոցների վրա: 

Արևելքի պռավասլավնի եկեղեցում այսպիսի ռեֆորմացիա տեղի չունեցավ ու այս պատճառով արևելքի քրիստոնյա երկրները լճացման ու խավարի մեջ մնացին:  Երբ Պետրոս մեծը 1600-1700 թվերին բողոքական Հոլանդիա գնաց նա նրանց զարգացման վրա ապշած էր մնացել, ու այդ պատճառով էր որ նա Ռուսաստան վերադառնալով պռավասլավնի եկեղեցու հետամնացությունն ու խավարը դատապարտեց, թերևս որ նա հավատացյալ չէր, բայց նա արդյունքներից ամեն ինչ տեսնում էր:  Ու մինչև օրս էլ այդ հետևանքները Ռուսաստանի և մնացած արևելյան ուղղափառության մշակույթների մեջ գոյություն ունի:  Այս պատճառով է որ մենք տեսնում ենք որ այդ երկրներից մարդիկ դեպի արևմտյան բողոքական երկրներ են արտագաղթում, լավ կյանք ունենալու համար: 

Բարեպաշտապաշտություն

Թերևս որ Բողոքական բարեփոխումները մինչև օրս այդ երկրներում հսկայական բարոյական կապիտալ են թողել, բայցևայնպես եկեղեցում աստիճանաբար սկսեց բարեպաշտապաշտություն սողալով մտնել, որը հին Արիստոտելական հավատքի սկզբունքները ուներ:  Բարեփոխումները սկսեցին սահմանափակվել եկեղեցով, եկեղեցու գործերով, եկեղեցական, այսպես կոչված <<հոգևոր>> աշխարհի մեջ:  Հասարակության և եկեղեցու մեջ այս հակա-ուժերը սկսեցին գործել:  Սա այն է երբ հավատացյալները գլխավորապես մտահոգված են եկեղեցով, ոչ թէ Ավետարանով, ամբողջ աշխարհում ավետարանը տարածելու և Աստծո օրենքը կյանքի ամեն բնագավառում գործադրելու առումով:  Սա կոչվում է բարեպաշտապաշտություն, կամ, Սկոլասիզմ, կամ սխոլասիզմ:  Սրանով մեր ժամանակների եկեղեցիների մեծ մասն են վարակված:  Այս մարդկանց կարող ես շատ արագ ճանաչել, երբ նրանք <<դու փրկված ե՞ս>> հարցի փոխարեն հարցնում են թէ <<դու հոգևոր ե՞ս>>:  Այս երևույթին առաջին անգամ հիցունական/խարիզմատ եկեղեցիներում հանդիպեցի, չհասկանալով թէ նրանք ինչ նկատի ունեն <<հոգևոր>> ասելով:  Կյանքը հոգևորի ու աշխարհայինի մեջ չի բաժանված, այդպես արիստոտելականներն են հավատում:  Սրանք նույն ձևով շաբաթն են բաժանում 6 աշխարհային օրերի և 1 հոգևոր օրվա:  Աստվածաշունչը այսպես չի ուսուցում:  Բոլոր օրերն էլ հոգևոր օրեր են, կա վեց աշխատանքային օր և մեկ հանգստյան օր:  Բոլոր օրերը սուրբ են, իսկ Կիրակին հատուկ օր է, աշխարհային ու հոգևոր օրեր չկան:

Ռենե Դեկարտ

(որից Կարտեզյան Հարթությունն է մեզ մնացել, 1600  թ)

Դեկարտը բարեպաշտ ու խոնարհ կաթողիկ էր, կանոնավոր կերպով եկեղեցի էր հաճախում:  Բայց Դեկարտի մտածելակերպը քրիստոնեական չի եղել:  Նրա համար մեկնարկային կետը Աստված չէր, այլ ինքնավար մարդը, մարդու միտքը, բանականությունը:  Դեկարտի արած ամենահայտնի արտահայտությունը սա է եղել, <<ես մտածում եմ, ուտի ես եմ>>  (cogito, ergo sum), կամ, քանի որ ես մտածում եմ ապա ես գոյություն ունեմ:  Այսինքն, ես ինքս ինձնից կսկսեմ ու այդտեղից աշխատելով վեր կբարձրանամ, ու կապացուցեմ որ իրական աշխարհ ու իրական Աստված գոյություն ունի (կարծես թէ Աստված կարիք ունի որ ինչ որ մեկը իր գոյությունը ապացուցի):  Նրա հավատքով իրականությունը գոյություն ունի այնքան ժամանակ ինչքան որ գիտնական ու փիլիսոփա մարդիկ դա հաստատեն:  Դեկարտը փիլիսոփա և գիտնական էր, ու միայն գիտնականի ասածն է որ գոյություն ունի:  Ու Դեկարտը հավատում էր որ ինքը ապացուցել էր Աստծո գոյությունը, բայց եթե հետագայում մի այլ փիլիսոփա կամ գիտնական հայտարարի որ ինքը ապացուցել է որ Աստված գոյություն չունի ապա դա այդպես է:  Նրա կարծիքով գիտնական մարդն է հաստատում իրականությունը:  Ու գիտնականը աստված է դառնում:

Աստվածաշունչն ասում է որ Աստված խոսք խոսեց և աշխարհը ստեղծվեց:  Թող լույս լինի ու լույս եղավ:  Բայց Դեկարտի համաձայն Աստված գոյություն ունի քանի որ նա ասել է որ գոյություն ունի, ու եթե մեկ այլ գիտնական ասի աստված գոյություն չունի ապա Աստված անհետանում է:  Այստեղ միակ գործող աստվածը մարդն է: