Հակաքրիստոս Հեքիաթը:
Ջոել Մկդուրմոն (Joel McDurmon), աստվածաբանական գիտությունների դոկտոր:
Հակաքրիստոս Նեռ, վերջին ժամանակներ
Ամեն անգամ երբ մարգարեություն ուսոցողները հակաքրիստոսի մասին են խոսում, մենք կարող ենք համոզված լինել որ իրականում նրանք ընդհանրապես գաղափար չունեն թէ ինչի մասին են խոսում երբ նրանք Հակաքրիստոս բառն են օգտագործում: <<Վերջին ժամանակների>> սիստեմների աստվածաբանության մեջ խրված մարդիկ գրեթե միշտ աստվածաբանորեն տգեն են, այո, մենք կարող ենք հայտարարել որ նրանք ովքեր ինչ որ մի վերջնական <<Հակաքրիստոսի>> մասին են ուսուցում ինչ որ մի <<վերջին ժամանակներում>>, այս առաջնորդները էական աստվածաշնչական աստվածաբանական ճշմարտություններից հեռու առաջնորդներ են, կամ, ինչ ճշմարտություն էլ որ գիտեն մակերեսայնորեն գիտեն:
Ինչպես է կարելի այսպիսի խիստ որոշման հանգել լոկ <<հակաքրիստոս>> բառից/ֆռազայից?
Որովհետև Աստվածաշնչի մեջ այսպիսի ֆռազա գոյություն չունի:
(Նրանց) Հայտարարությունը
Բազում (բողոքական) Քրիստոնեաներ մարգարեության մասին ուսուցելիս կամ զրուցելիս <<հակաքրիստոս>> բառը ֆուտբոլի գնդակի պես այստեղ այնտեղ են նետում: <<Հակաքրիստոս>> ասելով նրանք նկատի ունեն մի ինչ ոչ Սատանայական իշխան որը աշխարհի/ժամանակների վերջում երևան կգա ու ամբողջ աշխարհը կիշխի, Քրիստոնեաներին և Հրեաներին կսպանի, և համաշխարային տնտեսական համակարգի մեջ բոլորին կստրկացնի ինչ ոչ մի 666 նշան դնելով նրանց վրա: Այսպես է միգուցե Ամերիկայի ամենահարհայտ մարգարեության ուսուցիչը վերաբերվում <<Հակաքրիստոս>> բառին. Մի տեղում նա ասում է…
<<Աստվածաշնչական մարգարեությունները պարզ կերպով կանխատեսում են վերջին ժամանակներում Հակաքրիստոսի երևան գալը, ու Աստվածաշնչի ավելի քան 100 համարների մեջ նկարագրում են Հակաքրիստոսի աղբյուրը, ազգությունը, բնութագիրը, գործունեությունը, և համաշխարային նվաճումները: <<Հակաքրիստոս տերմինը կարելի է կիրարկել և’ անձին և’ այն սիստեմին որին նա է ներկայացնում>>(1)
Ուշադրություն դարձրեք թէ ինչ տարօրինակ ձևով են Թիմ Լահեյը և Հինդսոնը օգտագործում <<Հակաքրիստոս>> տերմինը և ինչպես է նա(ԼաՀեյը) սահմանում վերջին ժամանակների իշխանին, որը դեռ պետք է հայտնվի(իր հիմար կարծիքով):

Նույն կերպով, մի հանրահայտ դիսպենսեյշիոնալիստ կայք <<Ով է Հակաքրիստոսը>> հոդվածի մեջ, Բրիտ Գիլետ-ի հեղինակությամբ, ուսուցում է որ <<Հակաքրիստոսը մի իրական անձ է որը վերջին 7 տարիների ընթացքում, Հիսուս Քրիստոսի փառավոր գալուստից առաջ, աննախադեպ համաշխարային նվաճումներ է ձեռք բերելու>>: (http://www.raptureready.com/featured/gillette/bg54.html):
Աստվածաշնչի անկեղծ ուսանողը պետք է այսպիսի հայտարարությունները ընդունի միայն այն դեպքում երբ նա սկզբում հարց տա թէ Աստվածաշունչը ինչ է ասում <<Հակաքրիստոսի>> մասին: Այս հարցով հետաքրքրվող Քրիստոնեան պետք է կանգ առնի այսպիսի գերբնականորեն հոգեշնչված վերջին ժամանակների մենիշխանների նկարագրությունների առջև և հարցը ուղղի Աստվածաշնչի մեջ նրան վերաբերող հիմնական տեքստին: Եկեք միասին ուսումնասիրենք այդ տեքստերից մի քանիսը:
Հակաքրիստոսը Աստվածաշնչի Մեջ
Ինչպես ես արդեն պնդել եմ, այս <<Հակաքրիստոս>> կոչված անձը Աստվածաշնչի մեջ նույնիսկ չի նշվում, կամ գոնե, այն կերպով չի նշվում ինչպես որ մարդիք են հայտարարություններ անում նրա մասին: Սա միգուցե ապշեցնի շատ քրիստոնեաների, մանավանդ որ երբ նրանք տարիներով եկեղեցու բեմի վրայից տգետ հովիվներից լսել են իբր թէ Աստվածաշունչը այսպիսի մի անձի/առաջնորդի մասին կանխատեսումներ է անում, մասնավորապես որ մեծ հրապարակայնություն վայելող Քրիստոնեաները հայտարարում են որ ավելի քան 100 Աստվածաշնչական համար <<Հակաքրիստոսի>> մասին են ուսուցում: Բայց փաստերը ուրիշ բան են մեզ ասում…
<<Հակաքրիստոս>> բառը Հուներեն antichristos բառն է: Այս բառը(իր տարբեր քերականական ձևերով) ընդամենը 5 անգամ է օգտագործվում Աստվածաշնչի մեջ: Առաջին օգտագործումը 1 Հովհ. 2:18-ում է: Կարևոր է նկատել որ Հովհաննեսը այս համարում Հակաքրիստոս բառը օգտագործելիս նույնիսկ Տրական Հոլովի <<ը>> Հոդը, (<<ը>>, հակաքրիստոսը ) (definite article) չի օգտագործում (2)…այստեղ տեքստը բառացիորեն այսպես է կարդացվում…
<<Երեխաներ, վերջին ժամն է, ու ինչպես որ դուք լսել եք որ հակաքրիստոս է գալու, և հիմա շատ հակաքրիստոսներ են եկել(կամ, <<պատահել են>>), ուստի մենք գիտենք որ վերջին ժամն է>>(1 Հովհ. 2:18): Մի քանի ժամանակակից թարգմանությունների մեջ(NAS, ESV) այս համարը այսպես է կարդացվում <<Երեխաներ, վերջին ժամն է, ու ինչպես որ դուք լսել եք որ հակաքրիստոս է գալիս, ու հիմա շատ հակաքրիստոսներ են եկել: Ուստի մենք գիտենք որ սա վերջին ժամն է>>:
Երեք բան է մեզ համար շատ պարզորոշ կերպով հայտնի դառնում այս համարից.
- Հակաքրիստոսը եզակի անձ չէ: Այսինքն, <<հակաքրիստոս>> բառը նկարագրական բառ է որը վերաբերում է մի խմբի, կամ մի անձի ձևի, սա մի տիտղոս/անուն չէ մի եզակի անձի համար: Հովհաննեսը ոչ մի մտադրություն չի ունեցել մի եզակի համաշխարային իշխանի նկարագրելու, որը պետք է գար ու մի ինչ որ մարգարեացած <<հակաքրիստոսի>> դերը տաներ: Այլ, Հովհաննեսը հայտարարում է <<բազում հակաքրիստոսների>> հայտնվելը: Հովհաննեսը այնուհետև այս հասկացությունը արտահայտում է հետևյալ համարում, այս <<բազում հակաքրիստոսների>> մասին նշելով նա ասում է որ <<Նրանք (հոգնակի) մեզնից հեռացան, բայց նրանք(հոգնակի) մեզնից չէին … որ նրանք(հոգնակի) պետք է ցուցադրվեին որ նրանք(հոգնակի) մեզնից չէին>> (1 Հովհ. 2:19)
- Այս հակաքրիստոսները եկան և գնացին Հովհաննեսի ժամանակներում(2000 տարի առաջ): Մենք նրանց հայտնությանը չենք սպասում մեր մոտագա ապագայում: <<և Հիմա>> <<Նույնիսկ Հիմա>>, այս հակաքրիստոսները <<եկել են>>, ասում է Հովհաննեսը, 2000 տարի առաջ: Նրանց հայտնվելը արդեն պատահել էր:
- Հովհաննեսը, Սուրբ Հոգով հոգեշնչված, Աստվածաշնչում այս հակաքրիստոսների հայտնվելը մեկնաբանում է որպես ապացույց որ ինքը և իր ժամանակակիցները <<վերջին ժամում>> կամ <<վերջին ժամանակներում>> էին ապրում: Եթե համարենք որ <<վերջին ժամը>> հազարավոր տարիներ չի տևել, ապա մենք կարող ենք ապահով կերպով ասել որ <<վերջին ժամանակը>> ինչ որ ձևով Հովհաննեսի ապրած ժամանակներին է վերաբերում, և ոչ թէ մեր ներկա ժամանակներին: Այս իրականությունը պետք է շատ մարդկանց ստիպի որ նրանք սկսեն ուրիշ ձևով մտածեն այս բաների մասին:
Սա առաջին, ու կարելի է ասել հիմնական համարն է որ խոսում է հակաքրիստոսի հայտնվելու մասին: Այս տերմինը/բառը մի քանի անգամ էլ է օգտագործվում Հովհաննեսի նամակների մեջ, որոնց մենք քիչ հետո կանրադառնանք: Բայց ուշադրություն դարձրեք որ հակաքրիստոս բառը Հայտնության գրքում ընդհանրապես չի օգտագործվում: Հովհաննեսի առաջին և երկրորդ նամակներում 5 անգամ օգտագործվելուց բացի այս բառը ամբողջ Աստվածաշնչի մեջ ընդհանրապես չի օգտագործվում:
Մենք արդեն 1 Հովհ. 2:18-ում երկու օգտագործումները տեսանք: Նույն դիսկուսիայի/զրույցի մեջ Հովհաննեսը իր ընթերցողներին բացատրում է թէ ինչպես նրանք որոշեն թէ նրանց մեջից արդյոք մի որևէ անձ հակաքրիստոս է: Նա գրում է, <<Ո՞վ է ստախոսը եթե ոչ նա որ մերժում է որ Հիսուսը Քրիստոսն է: Նա’ է հակաքրիստոսը, ով որ ուրանում է Հորը և Որդուն>> (1 Հովհ. 2:22): Թերևս որ այս համարը Տրական Հոլովի <<ը>> հոդն է օգտագործում, մեզ համար շատ պարզ է որ քանզի Հովհաննեսը արդեն հակաքրիստոս տերմինը սահմանել է որպես ընդհանուր մի խումբ և ոչ թէ մի մասնահատուկ անձ, 18-րդ համարում, հիմա այստեղ նա մեզ համար մի դասակարգ/չափանիշ է տրամադրում որով իր ընթերցողները կարող են մասնահատուկ հերետիկոսության դեպքեր մատնանշել և դատողություններ անել, իրենց եկեղեցու մեջ:
Նա <<առակային>> ձևի լեզու է օգտագործում որպեսզի որոշակի դեպքեր ստեղծի հաստատելու թէ <<նա ով որ ճշմարտությունն է ասում>> և <<նա ով որ <<ստախոս է>>, այս մասնահատուկ դեպքում: <<Նա ով որ մերժում է Հիսուսին որպես Քրիստոս, նա է հակաքրիստոսը>> Բայց պարզ է որ այն դատողության չափանիշները/դասակարգները որոնք նա արդեն հաստատել է նախկին համարներում, այս դասակարգերն են որ պետք է որոշեն այս տրական հոլովի օգտագործման ենթատեքստը: Այս պատճառով Քինգ Ջեյմս-ի Աստվածաշնչի թարգմանիչները նույնիսկ այս համարում <<ը>> տրական հոլովը անտեսել են, <<Նա է հակաքրիստոս, որ ուրանում է Հորը և Որդուն>>, թերևս որ այս <<ը>> հոլովը իրենց բնագիր Հուներենի մեջ գոյություն ուներ: Այսինքն, այս աստվածաշնչի թարգմանիչները, հասկանալով այս բառի իմաստը, այս համարը դիտավորյալ <<սխալ>> են թարգմանել որպեսզի ճիշտ իմաստը արտահայտեն(նույն ձևով <<գայթակղություն>> բառն է որպես <<փորձություն>> թարգմանված NASB Աստվածաշնչի թարգմանության մեջ որպեսզի ճիշտ իմաստը արտահայտի, թերևս որ սրանք տարբեր իմաստներ ունեն. անձնական հավելում): Նույն սկզբունքը 1 Հովհ 4:3-ում է գործում: Այստեղ Հովհաննեսը դատելու չափանիշը ավելի խորն է բացատրում. <<և յուրաքանչյուր հոգի որ չի խոստովանում(բառացիորեն, նույնը չի խոսում) որ Հիսուսը Աստծուց է, սա հակաքրիստոսիցն է, որ դուք լսել եք որ գալիս է, ու հիմա արդեն նա աշխարհի մեջ է>>:
Այս արտահայտությունը, <<սա հակաքրիստոսիցն է>>, այն հոգու նկարագրությունն է որը ուրանում է Հիսուսին: Այլ կերպ ասած, սա նշանակում է որ <<այս ուրացող հոգին հակաքրիստոսի հոգին է>>: Սա է պատճառը որ թարգմանիչների մեծ մասը չեն կարողանում հանդուրժել որ <<հոգի>> բառը չավելացնեն երկրորդ անգամ, թերևս որ այս բառը բնագիր տեքստի մեջ չկա: Այստեղ մեկ անգամ ևս <<ը>> տրական հոլովն է օգտագործվում, բայց պարզ կերպով մատնանշում է այն չափանիշը որով ընթերցողները պետք է որոշեին սխալ ուսուցումների (հերետիկոսության) մասնահատուկ դեպքերը: Սա Հովհաննեսի կազմած եկեղեցական խնդիրներ լուծելու ձևն էր որը Հովհաննեսը իր նախկին գրերի մեջ է կառուցում հակաքրիստոս բառի շուրջը, ուսուցիչներին հերետիկոսության մեջ քննելու համար: Այսպիսով, <<քննեք հոգիները>>, ասում է Հովհաննեսը, 4-րդ գլխի սկզբում, <<որովհետև շատ սուտ մարգարեներ/ուսուցիչներ(ինչպես որ <<շատ հակաքրիստոսներ>> 2:18-ում) են մտել աշխարհի մեջ>>(4:1)
Մնացած օրինակները նշվում են 2 Հովհ. 7-ում. Սա ավելի է հաստատում և ամրապնդում այն ինչը որ մենք արդեն ասացինք մինչև այստեղ: Հովհաննեսը իր նախկին ուսուցումը բառացի մեկ անգամ ևս կրկնում է, զգուշացնելով որ <<Շատ մոլորացնողներ, ովքեր Հիսուս Քրիստոսի մարմնով գալը չեն խոստովանում, աշխարհի մեջ են մտել: Սա է մոլորեցնողը և հակաքրիստոսը>>:
Նորից, տրական հոլովի <<ը>> հոդն է օգտագործվում, բայց այստեղ շատ պարզ է որ այդ ֆռազան կիրարկվում է որպես մի խմբի ընդհանուր նկարագրություն, որի մեջ մտնում են <<շատ մոլորացնողներ>>: Ամենածայրահեղ դեպքում հնարավոր է որ սա մատնանշում է այն գերբնական չար ուժին որը այս բազում մոլորացնողների, մարգարեների, և հակաքրիստոսների թիկունքում է գտնվում: Բայց նույնիսկ այս դեպքում դա չի կարող վերաբերել մի եզակի անձի որը մի ինչ որ ապագա ժամանակում պիտի հայտնվեր: Սա կարող է նշանակել որ ինչպես որ Փարիսեցիներն էին դևի, <<ստերի հոր>> զավակներ(Հովհ. 8:44), այնպես էլ այս բազում հակաքրիստոսներն են դևի, հոգևոր հակաքրիստոսի զավակներ: Սա այս համարների մի հավանական, բայց ոչ հարկավոր մեկնաբանություն է:
Այսպիսով, <<հակաքրիստոսի>> Աստվածաշնչական ուսուցումը ծագում է այս մի հինգ ցվրված նշումներից, չորս համարների մեջ: Այս համարները մեզ այսքանն են ուսուցում, որ … Գոյություն ունեին շատ հակաքրիստոսներ, նրանք հայտնվեցին Հովհաննեսի ժամանակներում, ու նրանց հայտնվելը ապացուցեց որ Հովհաննեսի ժամանակվա սերունդը <<վերջին ժամանակներում>> կամ <<վերջին ժամում>> էր ապրում:
Հակաքրիստոսի որևէ այլ մեկնաբանություն/բացատրություն որը շեղվում է այս հիմնական աստվածաշնչական ուսուցումներից ավելացնում է Աստծո Խոսքին կամ պակասեցնում է Աստծո Խոսքից:
Համենայն դեպս, սա շատ մարդկանց չի համոզում ու նրանք գնալով ավելի շատ հեքիաթներ են հորինում.
<<Խճանկարային Հակաքրիստոսը>>
Հակաքրիստոս տերմինի ստվար(բայց շատ պարզ) Աստվածաշնչական ուսուցումը շատ մոլորված քրիստոնեաներին չի արգելում որպեսզի նրանք գնան ու այս տերմինը բազում Աստվածաշնչական անձերի վրա վերագրեն որոնց դա չի վերաբերվում: Սա Քրիստոնեական վարդապետության և աշխարհայացքի համար հազար ու մի խառնաշփոթություններ է ստեղծել:
Օրինակ, ԼեՀեյը և Հինդսոնը պնդում են որ <<Աստվածաշունչը մի քանի տարբեր անուններ և տիտղոսներ է օգտագործում Հակաքրիստոսին նկարագրելուը համար>>(3): Վերը նշված հոդվածի մեջ Գիլետը այս այսպես կոչված անունների մի երկար ցուցակ է ներկայացնում.
Սատանայի Սերմը -Ծննդոց 3:15, Փոքր Եղջյուրը/Կոտոշը – Դանիել 7:8, Պնդերես/Խստերես և Խորագետ Թագավոր – Դանիել 8:23, Իշխանը Որ Պիտի Գա – Դանիել 9:26, Պղծողը – Դանիել 9:27, Թագավորը Որը Անում է Այն Ինչ Ցանկանում է — Դանիել 11:36, Ասորեստանի Թագավորը – Եսայիա 10:12, Անարժեք Հովիվը –Եսայիա 10:12, Նա Որը Կործանում է Բերում — 2 Թեսաղոնիկեցի 2:3, Անօրեն Մարդը — 2 Թեսաղոնիկեցի 2:8, Հակաքրիստոսը – 1 Հովհ. 2:18, Գազանը – Հայտնություն 13:11. Կամ Հայաստանում, Արտաշատի քաղաքապետը, Հրազդանի միլպետը, Շենգավիթի պրարաբը, Արթուր Սիմոնյանը, Նախկին ամուսինդ…
Հակաքրիստոս Նեռ, վերջին ժամանակներ
Ուշադրություն դարձրեք Գիլետի 1 Հովհ. 2:18-ի նշածին, <<Հակաքրիստոսը>> , ինչպես որ մենք արդեն բացատրեցինք, այստեղ <<ը>> տրական հոլովը գոյություն չունի, այստեղ Գիլետը այս տիտղոսը իր գլխից է հորինում որպեսզի իր անձնական աստվածաբանական հասկացությանը հարմարեցնի:
Իհարկե, հենց որ այս հասկացությունը մարդու գլխի մեջ հորինվում է, դրանից հետո այս ընթերցողները իրենց հորինած արհեստական անձնավորությունը հետադարձ կերպով Աստվածաշնչի մեջ են կարդում/խցկում ու նրա ստվերը են գտնում ամեն տեղ նշված ամեն չար մարդու ու սուտ մարգարեի մեջ: Աստվածաբանան Վարֆիելդը սա կոչում է <<Խճանկարային Պատկեր>>, որը մարդիք ձեռք են բերում <<հակաքրիստոս>> բառը կապելով Պողոսի նշած <<Մեղքի Մարդուն>>, Հայտնության Գազանին և մնացած ուրիշ անհարիր/կապ-չունեցող բաներին:
Այս տիպի աստվածաբանական կառույցից ծագած <<Հակաքրիստոսը>> հեքիաթ է, աստվածաշնչի համարների խառնիճաղանջություն, որը շախաղված է երևակայությունների և սնահավատությունների հետ: Այս տիպի հակաքրիստոս հասկացությանը հավատացողը կոֆեի բաժակ նայող պառավների մտածելակերպը ունի:
Աստվածաշնչի պարզ իմաստը խուսափելու համար այս մարդիք Աստծո Խոսքին ավելացնում են: Նույնիսկ խոստովանելով որ Աստվածաշունչը շատ սահմանափակ ձևով է սահմանում այս տերմինը, ԼաՀեյը և Հինդսոնը անմիջապես այս սահմանափակումներից դուրս են գալիս: Սկզբում նրանք գրում են, <<հետաքրքիր է որ Հակաքրիստոս տերմին միայն 1 Հովհ 2:18-22, 4:3, և 2 Հովհ. 7-ում է նշվում>>: Նրանք նույնիսկ տեսնում են որ այս տերմինը մի եզակի անձի չի վերաբերում. <<Հովհաննես առաքյալը այն օգտագործում է և՛ եզակի և՛ հոգնակի ձևով>> Բայց այսքանով հանդերձ նրանք վերջիվերջո իրենց անձնական մտքի մեջ հասկացած հակաքրիստոսն են կարդում Աստվածաշնչի մեջ: <<Հովհաննեսը ընդգծում է որ նրա նամակի ընթերցողները արդեն լսել են որ Հակաքրիստոսը ապագայում պիտի գա>>(5), Բայց Հովհաննեսը ոչ մի այսպիսի բան չի գրում իր նամակների մեջ: Ինչպես մենք արդեն տեսանք, Հովհաննեսը, մասնավորապես 1 Հովհ 2:18-ում <<ը>> հոլովը չի օգտագործում: Բայցևայնպես ԼաՀեյը և Հինդսոնը այս գոյություն չունեցող <<ը>> հոլովը օգտագործում և նաև ընդգծում են, որպեսզի իրենց էշը առաջ տանեն: Սա նրանց ճարպիկ տրյուկն է. Սա ընդգծում է որ նրանք նախատեսել են շրջանցելու աստվածաբանական ընդգծումը, ուստի, նրանք Աստծո Խոսքին իրենց խոսքն են ավելացնում: Սա շատ ահավոր վատ տրյուկ է և բացահայտում է իրենց անձնական շեղվածությունը:
Ավելին, Հովհաննեսը չի ասում որ հակաքրիստոսն է գալու <<ապագայում>>, նա պարզապես իր ընթերցողներին հիշեցնում է որ հակաքրիստոս է գալիս: Գալ բայը այստեղ ներկա ժամանակով է գրված, և ոչ թէ ապագա կամ ածական դերբայի ձևով: Այնուհետև Հովհաննեսը այն հավելյալ փաստն է օգտագործում որ <<շատ հակաքրիստոսներ>> արդեն եկել են, ու սա ապացույց է որ սրանով մարգարեություն է կատարվել, ու որ հիմա իրանք արդեն գիտեն(որպես հաստատ գիտելիք) որ իրենք վերջին ժամում են ապրում: Հակաքրիստոսի որպես շատ հակաքրիստոսներ դրսևորվումը Հիսուսի ասած վերջին ժամանակների մարգարեության կատարումն էր (Մատթ. 24:4-5, 23-28): Սա ոչ մի կապ չուներ մի ինչ որ ապագայական իշխող չար անձի հետ:
Բայց Խճանկարային Պատկերի Հակաքրիստոսը պահպանելու համար ԼաՀեյը և Հինդսոնը Հովհաննեսի նշած <<Շատ Հակաքրիստոսներ>> իրականության կիրարկումը դուրս են հանում տեքստից և Աստվածաշնչական ուսուցումից. Նրանք ընդունում են որ Հովհաննեսը այսպես է ասում, բայց նրանք Աստծո Խոսքին են ավելացնում երբ նրանք հայտարարում են որ <<Հովհաննեսը այս ոչ այդքան կարևոր հակաքրիստոսներին ներկայացնում է որպես ստախոսներ որոնք Հիսուսին ուրանում են որպես Քրիստոս(2:22): Տեսա՞ք թէ նրանք ինչպես են ավելացնում Աստծո Խոսքին: <<ոչ այդքան կարևոր>>, նրանք Աստծո խոսքին ավելացնում են և Աստծո խոսքը փոխում են որպեսզի իրենց հավատած <<Հակաքրիստոսի>> հասկացությունը պահպանեն, որը դեռ ապագայում պիտի գա, ըստ իրենց: Նրանք Հովհաննեսի ուսուցումը նվազեցնում և նվաստացնում են, ըստ նրանց, այս <<շատ հակաքրիստոսները>> պարզապես <<հակաքրիստոսներ>> չէին, ինչպես Հովհաննեսն է ասում, այլ <<կիսա-կարևոր հակաքրիստոսներ>> էին:
Այս հավելումը աղավաղում է հակաքրիստոս հասկացության Աստվածաշնչական ուսուցումը: Սրանով նրանք ասում են որ գոյություն ունի նաև <<կարևոր/գլխավոր հակաքրիստոս>> ու մենք պետք է մեխանիկորեն ենթադրենք որ այս անձը դեռ պետք է գա: Իր Մարգարեական Աստվածաշնչի Ուսուցում(Prophecy Study Bible) գրքի մեջ Թիմ ԼաՀեյը ասում է որ այս <<ոչ այդքան կարևոր>> հակաքրիստոսները նախապատկերն են վերջնական հակաքրիստոսի, որը պիտի դեռ գա ապագայում: Այստեղ նա մեկ անգամ ևս Տիրոջ խոսքին իր խոսքն է ավելացնում: Աստվածաշունչը երբեք <<Վերջնական Հակաքրիստոսի>> մասին չի խոսում, այլ, միայն հակաքրիստոսների մասին է խոսում, ու դա էլ շատ սահմանափակ ձևով:
Այսպիսով, մինչև մարդ Աստվածաշնչի բոլոր չար անձանց չվերցնի ու բոլորին բաղադրացնելով շիլա-շփոթի չվերածի, ու այս խճանկարից մի երևակայական մարգարություն չստեղծի, ու դրա անունը վերանվանի մի բեգեմոտի ու դրան <<Հակաքրիստոս>> անվանի, եթե մարդ այս բարդ քայլերին չանցնի, ապա ոչ մի <<վերջնական>> հակաքրիստոս չի կարող որևէ խելքը գլխին աստվածաբանական զրույցների մեջ մտնի: Միակ հավանական մեկնաբանությունը որտեղ ընդամենը մեկ հակաքրիստոս կարելի է տեսնել, ինչպես արդեն բացատրեցինք, այն դեպքում է որ այս համարներին նայենք այնպես որ կա դևի մի հակաքրիստոս հոգի որը շարժում է բոլոր այս բազում հակաքրիստոսներին, բայց նույնիսկ այս դեպքում հնարավոր չէ հակաքրիստոսը որպես մեկ եզակի անձ տեսնել որը պիտի ապագա պատմության մեջ հայտնվի:
Գիլետի հոդվածի ամենա-ապշեցուցիչ բանը այն է որ 2400 բառանոց իր հոդվածի մեջ, որը վերնագրված է <<Ո՞վ է Հակաքրիստոսը>>, Գիլետը ոչ մի անգամ <<հակաքրիստոս>> բառը ընդգրկող համարները մանրամասն չի քննարկում: Միայն մեկ անգամ, հպանցիկ ձևով նա 1 Հովհ. 2:18-ն է նշում, որտեղ նա <<Հակաքրիստոսը>> հոլովով է օգտագործում, որը իրականում Աստվածաշունչը Հուներեն բնագրերի չի օգտագործում այդ հոլովով այս համարի մեջ: Այս թեմայի հոդվածի մեջ մարդ սպասում է որ հոդվածագիրը այդ հինգ համարները կքննարկի որոնց մեջ հակաքրիստոս բառն է օգտագործվում, բայց նա ոչ մի անգամ չի քննարկում այս համարները:
Այլ, Գիլետը Աստվածաշնչի մնացած բոլոր համարներն է նշում որտեղ որ նա չարագործ անձանց մասին մարգարեություններ է գտնում, ու հայտարարում է որ այս բոլոր վատ մարդիկ <<Հակաքրիստոսն>> են: Բայց խնդիրը հենց սրանում է կայանում. Գոնե նա թույլ տա որ Աստվածաշունչը սահմանի <<հակաքրիստոս>> բառի իմաստը ու այնուհետև թույլ տա որ Աստվածաշունչը մեկնաբանի դա իր ենթատեքստի համեմատ, Գիլետը և նրա նման հավատացյալները/ուսուցիչները իրենք իրենց անձնական աստվածաբանական ենթատեքստն են ստեղծում սկզբում, ու հետո ստիպում են որ ամբողջ Աստվածաշունչը տեղավորվի իրենց ստեղծած սահմանումների մեջ:
Պնդերես/Խստերես Թագավորի Օրինակը
Նրանց բերած շատ օրինակների մեջ նրանք Աստվածաշնչի համարներին նույն մակերեսային վերաբերմունքով են նայում, անորակ ձևով թարգմանված համարների վրա հիմնվելով: Օրինակ, Գիլետը Դանիել 8:24-25-ն է մեջբերում անում որպես ապացույց որ <<Հակաքրիստոսը>>, <<Խստերես Թագավոր>> անվան տակ կհարձակվի Աստծո Սուրբ Ժողովրդի վրա, ու նույնիսկ Քրիստոսի վրա, իր <<վերջնական ապստամբության ժամանակ>>: Նա օգտագործում է անգլերեն New Living Translation Աստվածաշնչի թարգմանությունը:
<<Նա զորեղ առաջնորդների կսպանի և սուրբ մարդկանց կկործանի: Նա մոլորության մասնագետ կլինի, բազում մարդկանց պարտության մատնելով և նրանց նախահարձակ լինելով: Առանց զգուշացնելու նա նրանց կկործանի: Նա նույնիսկ իշխանների Իշխանի հետ ճակատամարտի կբռնվի, բայց նա կկոտրվի, թերևս ոչ մարդկային զորությամբ>>: Դանիել 8:24-25
Թիմ ԼաՀեյը նույն զարհուրելի վախճանն է տեսնում այս համարներում <<Այս համարը Հակաքրիստոսի վերելքն է կանխագուշակում ապագայում>>(7)
Բայց, ինչպես որ Աստվածաշնչի մնացած համարների մեջ է(բացառությամբ I-ին և II-րդ Հովհաննեսի), Դանիելը երբեք հակաքրիստոս բառը չի օգտագործում ու ոչ մի աստվածաշնչական պատճառ չկա թէ ինչու մարդ պիտի Դանիել 8:23-ի <<Խստերես Թագավորին>> խառնի մի ինչ ոչ խճանկարային հակաքրիստոսի հետ:
Մենք բայցևայնպես Դանիել 8:24-25-ի կատարումը կարող ենք Աստվածաշնչական ենթատեքստով Հերովդես առաջնորդի հետ կապել: Ջեյմս Ջորդանը շատ զորեղ կերպով ցուցադրում է որ այս մարգարեությունը Աստծուն հայհոյող Հերովդեսի ընտանիքի հետ է կապված, որը մի քանի ձևերով Ավետարաններում և Գործք Առաքելոցում է հայտնվում(8):
Գիլետը իր նախաենթադրությունները այս տեքստի վրա է բեռնում: 24-րդ համարը խստադեմ թագավորի մասին ասում է որ <<Նա շատ կզորանա, բայց ոչ թէ իր զորությամբ>>: Գիլետը այս համարը <<Հակաքրիստոսի>> վրա է կիրառում: <<Ավելին, Հակաքրիստոսը աննապադեպ զորության տեր մարդ կլինի, ոչ թէ ինքն իրենով, այլ որ Սատանան կլինի կանգնած նրա թիկունքում>>: Նորից, Թիմ ԼաՀեյը նույն հայտարարությունն է անում, թեև ավելի ընդգծված կերպով <<Այն փաստը որ Հակաքրիստոսը իշխում է մի զորությամբ որը <<իրենից չէ…>> նշում է որ նա կլինի մարմնավորված Սատանան ու կունենա սատանայական գերբնական իմաստություն և ուժեր>> Ծննդոց 13 (9):
Բայց այս համարը ոչ մեր ապագային է վերաբերվում և ոչ էլ Սատանայի մասին է նշում: Այս համարը չի պահանջում որ այս խստադեմ թագավորը իր զորությունը գերբնական աղբյուրներից ստանա: Սա պարզապես ասում է որ իր զորությունը իրենից չի սկզբնավորվի: Այս մարգարեության պարզ և հասարակ կատարումը Հերովդես Մեծի մեջ է կատարվել: 1. Նրա զորությունը իրենից չէր, բայց սկզբնավորվում էր Հռոմի զորությունից, որը նրա թիկունքում էր կանգնած 2. Նա, Հերովդեսը, այդ ժամանակներում սուրբ ժողովրդին ոչնչացնում էր, ու սրբերի դեմ նրա դաժանությունը բոլորին հայտնի էր, և 3. Հերովդեսը անշուշտ պատերազմի էր մտել իշխանների Իշխանի դեմ, փորձելով Նրան սպանել երբ Նա դեռևս նորածին էր (Մատթ. 2:16-18): Հիսուսի ծնողները նրան վերցրեցին և դեպի Եգիպտոս փախան, ու <<նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը>>(Մատթ. 2:15):
Հերովդեսի մահը երեք անգամ է նշվում Մատթեոս 2-ի մեջ(15, 19, 22 համարներում). Պատմությունը մեզ ասում է որ նա մարդու ձեռքով չմեռավ, այլ, հիվանդությունից: Նույն պատմությունը նաև կրկնվում է Հերովդեսի ամբողջ ընտանիքի անդամների մասին Նոր Կտակարանի ժամանակներում: Մատթեոս 2:22-ը ասում է որ Հերովդես Մեծի որդի Հերովդես Արքեղայոսը սկսեց իշխել Հերովդեսի տեղը: Նա էլ իր հերթին աքսորի մեջ մահացավ: Հերովդես Անթիղասը, որը Հովհաննես Մկրտիչին սպանեց(շարունակելով Աստծո ժողովրդին կործանելու իրենց ընտանեկան գործը), նույնպես աքսորվեց և աքսորի մեջ մեռավ:
Հերովդես Մեծի թոռը, Հերովդես Ագրիպաս Առաջինը, հայտնվում է Գործք Առաքելոց 12-ում: Նա նույնպես շարունակում է Աստծո ժողովրդին հալածել ու նորից <<առանց մարդու ձեռքով>> է մահանում: 12:1-ում նա սպանում է Քրիստոնեաներին, սպանում է Հիսուսի եղբայր Հակոբոսին, ձերբակալում է Պետորսին որպեսզի նրան էլ սպանի:
(Ուշադրություն դարձրեք որ այս պահին <<Հրեաները>> նույնպես միացել էին Խստերես Թագավորին ու նրա հետ Աստծո Սուրբ Ժողովրդին/Քրիստոնեա հավատացյալներին էին սպանում: Ճշմարտապես որ նրա ձեռքում մոլորեցնելը վարպետություն էր դարձել. Դանիել 8:25):
Նույն գլխի վերջում մեզ ասվում է Հերովդես Ագրիպասի մահվան մասին:
Նշանակված օրը Հերովդեսը իր թագավորական հագուստներն է հագնում և թագի վրա նստում ու ժողովրդին ճառ է սկսում կարդալ: Մարդիք բացականչում էին <<սա աստծո ձայնն է և ոչ թէ մարդու ձայնը>>: Անմիջապես Աստծո հրեշտակներից մեկը նրան հարվածում է, որովհետև նա Աստծուն փառք չտվեց, որից հետո որթերը նրան կերան ու նա իր վերջին շունչը փչեց. Գործք. Առաք. 12:20-23:
Ինչպես որ Դանիելը էր գրել, <<նա իր մտքի մեջ իրեն մեծարեց>> 8:25. Ագրիպասն ինքն իր մեջ մտածեց որ ինքը այնքան մեծ էր դարձել որ կարող էր գովաբանվել որպես աստված: Ու ինչպես որ Դանիելն էր կանխատեսել, նա <<կոտրվեց, բայց ոչ մարդկային ձեռքերով>>, Աստծո հրեշտակներից մեկը նրան ուղղակիորեն սպանող հիվանդությամբ հարվածեց ու որդերը նրա մարմինը կերան:
Նրանք ովքեր որ տարիներ շարունակ իրենց քարոզիչներից լսել են <<Հակաքրիստոսի>> ուսուցումները, շատ հեշտ կերպով գայթակղվում են մտածելու որ այս Խստերես Թագավորի կործանումը պահանջում է որ մի ինչ որ գերբնական ուժ նրան պարտության մատնի, և սա տրամաբանական իմաստ ունի, որովհետև նրանք հավատում են որ Սատանան է նրան գերբնական ուժեր տվել(Օր. <<Սա միլիցու գործ չէ, նինջային միայն նինջան է կարող կանգնեցնել>>, only a ninja can stop a ninja). Բայց տեքստի իմաստը այս տիպի բաներ չի պահանջում:
(Դանիել 8:25-ը հայերեն Աստվածաշնչի մեջ ավելի ճշգրիտ ձևով է թարգմանվել քան թէ անգլերեն Աստվածաշնչի մեջ: Գիլետը անգլրերեն Աստվածաշունչն է կարդում որտեղ գրված է որ այս թագավորը <<կկոտրվի, բայց ոչ մարդկային զորությամբ>>: Եբրայերեն բնագրերի մեջ ոչ <<մարդկային>> և ոչ էլ <<զորություն>> բառն է օգտագործվում. Հայերեն թարգմանությունը շատ ավելի մոտ է Եբրայերեն բնագրերին, որտեղ ասվում է խստադեմ/պնդերես թագավորը <<առանց ձեռքի կկոտրվի>>. Ամենապարզ մեկնաբանությունը, այս համարի, այն է որ խստադեմ թագավորի վերջը սպանությունով կամ պատերազմով չի գա, այլ, բնական պատճառներով — հիվանդություն):
Երկրորդ, այս տեքստը մեզ չի ասում որ այս թագավորը այնպիսի բնություն կունենա որը կպահանջի որ նա մի-միայն գերբնական ուժերի միջամտությամբ սպանվի: Այստեղ այս համարը ոչ մի ձևով չի նշում որ նրա զորությունը ինչ որ դիվային կամ սատանայական աղբյուր կունենա: Այս համարը ուղղակի ասում է որ նա առանց ձեռքի կմեռնի, ու ոչ թէ որ դա միակն ձևն է որով նա կարող է մեռնել: Այս Թագավորը մարդ է, շատ հզոր մի մարդ, բայցևայնպես մահկանացու մի մարդ:
Պարզ կերպով նայելով այս համարներին, երևում է որ այս տեքստը Հերովդեսին է վերաբերում: Ի դեպ, այս տեքստը բոլոր ժամանակակից Հերովդեսներին է վերաբերում, նամանավանդ Հերովդեսի ընտանիքի ամբողջ անդամներին: Նրա թագավորական ընտանեկան դինաստիայի յուրաքանչյուր անդամը Նոր Կտակարանում մի հատուկ ընդգծումով է նշվում Դանիելի մարգարեության մեջ, թերևս որ այս համարը հավասարապես նրանց բոլորին է վերաբերվում: Նրանք բոլորը իրենց զորությունը Հռոմից էին ստանում, նրանք բոլորը հալածեցին և սպանեցին Աստծո ժողովրդին, նրանք բոլորը Հիսուսի դեմ մի ինչ որ մասնահատուկ ձևով հարձակում գործեցին, նրանք բոլորը կոտրվեցին և մահացան, առանց ձեռքի, առանց մարդկային ուղղակի միջամտության:
Նրանցից վերջինը, Հերովես Ագրիպաս Երկրորդը(Ագրիպաս Առաջինի որդին), Պողոսի ծառայության խաչմերուկում է հայտնվում: Գործք Առաք. 26-ում առաքյալը Ագրիպաս Երկրորդին աղերսում է որ նա Քրիստոսին ենթարկվի:
<<Ագրիպաս թագավոր, դու հավատում ես մարգարեներին? Ես գիտեմ որ դու հավատում ես>>, և Ագրիպասը նրանց ասաց, <<քիչ հետո դու ինձ կհամոզես որ ես էլ Քրիստոնեա դառնամ?>>, և Պողոսը ասաց, <<Քիչ հետո թէ շատ հետո, ես Աստծուց կցանկանայի որ ոչ միայն դու այլ բոլոր նրանք ովքեր ինձ լսում են հենց հիմա այս օրը, դառնան այնպես ինչպես ես եմ, բացառությամբ այս շղթաների որով ես կապված եմ>>:
Այնուհետև թագավորը վեր կացավ, և նահանգապետը և Բերնիսը և նրա հետ բոլոր նստածները: Ու երբ նրանք առանձնացան, նրանք մեկը մեկուն ասացին <<այս մարդը ոչ մի բան չի անում որը նրան արժանացնի մահվան կամ բանտարկության>>, և Ագրիպասը Ֆեստուսին ասաց, <<Այս մարդը պիտի ազատ կարձակվեր եթե նա Կայսրին դիմած չլիներ>>:
Թերևս որ նա Պողոսին բարենպաստ դատաստան է տալիս, նրա վերջնական որոշումը հայտնում է որ Հերովդեսը, Երուսաղեմի թագավորը, ավելի հավատարիմ էր Կայսրին քան թէ Աստծուն: Նույն Հռոմը որը նրանց ուժ տվողն էր, այդ նույն Հռոմի առջև է նա ծնկի գալիս, երբ Պողոսը հարցն է ուզում լուծել: Այն Պողոսին որին նա անմեղ հայտարարեց, նա այդ Պողոսին ուղարկում է դեպի Հռոմ, իր մահվանը: Մի ձևոս սրան կարելի է նայել որպես Պողոսի վերջին փորձը, հրաներին դարձի բերելու, նրանց քաղաքացիական ներկայացուցչի միջոցով: Հերովդեսը մերժեց ավետարանը, ու այդ ավետարանի վերջին առաքյալին իր վերջնական մահվանը ուղարկեց:
Իր նախնիների պես, Հերովդես Ագրիպաս Երկրորդը առանց ձեռքի մահացավ: Այս վերջին Հերովդեսը առանց զավակի մահացավ, սա վերջին Հերովդեսը, վերջին <<Խստերես Թագավորն>> էի:
Այսպիսով, Խստերես/Պնդերես Թագավորի հարցին նայելով, մենք տեսնում ենք որ Դանիելի տեքստը չի ասում այն բոլոր բաները որ մեր ժամանակակից բողոքական քարոզիչներն են հայտարարում: Տեքստի պարզ ընթերցանությունը շատ ավելի իմաստավոր է նրանց համար որենց մտքերը կաթվածահար վիճակում չեն, տարիներ շարունակ երնթանկվելով այսպես կոչված վերջին-ժամանակների անհամ ու սխալ ուսուցումների:
Դանիելի տեքստը պարզությամբ և ճշգրտությամբ իր կատարումն է գտնում Նոր Կտակարանի համարների մեջ, որոնց և այդ ժամանակվա պատմական տարեգրությունն է վկայում: Ոչ մի պատճառ չկա որ մարդ այս մարգարեությունը վերցնի ու նետի մի հսկայական Խճանկարային Հակաքրիստոսի կոմպլեքսի խմորի մեջ ու հանձնի վերջին ժամանակների վախ արտադրող քարոզների գործարանին: Այս տեսակետը անարդարությամբ է վերաբերվում Դանիելի տեքստի իմաստի հետ:
Վերջաբան
Երբ Աստվածաշունչը սերտողը ճշգրտապես ուսումնասիրի թէ Տիրոջ Խոսքը հակաքրիստոսի մասին ինչ է ասում, նա կգիտակցի որ իր կոկորդի մեջ բրթած ժամանակակից քրիստոնեության ուսուցումները բոլորը սխալ և հորինված են, որ Աստվածաշունչի ինչ որ մի հզոր վերջնական ապագա Հակաքրիստոսի մասին չի խոսում, նրանց համար հայտնի կդառնա որ սրանք բոլորը մարդաստեղծ լեգենդներ և հեքիաթներ են: Նրանք կհասկանան որ <<Ով Է Հակաքրիստոսը>>? Հարցը թակարդային հարց է, մարդուն ծուղակի մեջ գցելու հարց է: Այս տիպի հարցը կոչվում է <<կոմպլեքս/բարդ հարց>>, սա նույն բանն է եթե մեկին այս հարցը տաս . <<Քո կինը/ամուսինը գիտե որ դու սիրած ունես?>>, այո կամ ոչ պատասխանելը կենթադրի որ դու արդեն սիրած ունես: Ճշմարիտ պատասխանը պետք է այսպես լինի, <<Ես մերժում եմ քո ենթադրությունը որ ես անհավատարիմ եմ իմ զույգին>>: Նույն կերպով, <<ես մերժում եմ քո այն ենթադրությունը որ Հակաքրիստոսը գոյություն ունի ու կամ պիտի գոյություն ունենա>>: Աստվածաշունչը պարզապես այդ ձևով երբեք չի խոսում հակաքրիստոսի մասին, ինչքան էլ որ հակաքրիստոս փնտրողները իրենց հուսահատությունից դրդված գնան ու Աստվածաշնչի ամեն չարագործ անձի մեջ հակաքրիստոս փնտրեն:
Ձեր Խոնարհ ծառան Դոկտոր Ջոէլը
Torrance, CA, 10/22/2015
