Լեզուներ. Սուրբ Հոգին Հին և Նոր Կտակարաններում: Palmer Robertson
Լեզուներ. Սուրբ Հոգին Հին և Նոր Կտակարաններում
Փալմըր Ռաբըրտսըն (Palmer Robertson)
Խնդրում ենք նկատեք որ այս քարոզի նպատակը լեզուներով խոսացող մարդկանց հանդեպ թշնամություն կամ ատելություն հարուցելը չէ: Սա ուղղակի, իմ համոզմունքով, այն Աստվածաշնչական տեսակետն ու բացատրությունն է, թէ Լեզուների երևույթը ինչի համար է մարգարեացվել Հին և Նոր Կտակարաններում ու դրանց նպատակը որն է եղել: Մենք հավատում ենք որ պահպանողական հոգեգալստական եկեղեցիներում վերստին ծնված քրիստոնեա եղբայրներ կան որոնց մենք պետք է սիրենք:
Այս ուսուցումը հասկանալու համար խորհուրդ է տրվում որ այն մի քանի անգամ կարդացվի: Այս քարոզի անգլերեն լեզվով մատուցումը կարող եք գտնել այստեղ
http://www.sermonaudio.com/sermoninfo.asp?SID=218047284
Հովհ. 7:37-39 «Տոնի վերջին և հանդիսավոր օրը Հիսուսը ոտքի կանգնած բարձրաձայն ասում էր.
-Ով ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի. Ով հավատում է Ինձ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ «Նրա սրտից կենսատու ջրի գետեր պիտի բխեն»: Նա այս ասում էր Սուրբ Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հավատացողները, իսկ Հոգին տակավին չէր տրված, քանի դեռ Հիսուսը փառավորված չէր»: Մեր թարգմանությունը ասում է «հոգին չեր տրված», բայց բնագրերի տեքստը ավելի խնդրահարույց է, որովհետև բնագրերի մեջ ասում է «Որովհետև Հոգին դեռևս չէր», կամ, չկար: Այդպես է ասում, հոգին դեռևս չէր, ու ուշադրություն դարձրեք բացատրությանը, «քանզի Հիսուսը դեռ փառավորված չէր»: Այսօրվա հարցերից ամենամեծը Սուրբ Հոգու դերի և հավատացյալի կյանքի վերաբերյալ սա է, Հին Կրտակարանի հավատացյալի հարաբերությունը Սուրբ Հոգին ունենալու փորձառության հետ, և Նոր Կտակարանի հավատացյալի հարաբերությունը Սուրբ Հոգին ունենալու փորձառության հետ: Մեր ժամանակներում չգիտես ինչու եկեղեցու մեջ տարածված է այն ուսուցումը որ Հին Կտակարանի հավատացյալը Սուրբ Հոգին իր մեջ չի ունեցել, ու այստեղից նաև նրանք ուսուցում են որ նույնիսկ Նոր Կտակարանի որոշ հավատացյալներ իրենց մեջ Սուրբ Հոգին չունեն, որ Սուրբ Հոգին իրենց մեջ չի բնակվում (երբ հոգեգալստական կամ խարիզմատ եկեղեցու առաջնորդներին այս հարցն ես տալիս, թէ արդյոք բոլոր հավատացյալները իրենց մեջ ներբնակող Սուրբ Հոգի ունեն, իմ ստացած տպավորությունը եղել է այն որ նրանք սկզբում անակնկալի են գալիս, կմկմալով ասում են որ բոլոր հավատացյալները ունեն, բայց երբ ավելի մանրամասն ես հարցնում սկսում են ասել որ ոչ, չունեն, միայն լեզուներով խոսացողները ունեն, ու հետո էլ ասում են որ բոլորն էլ ունեն, ու վերջում մի երկիմաստ ու խառնաշփոթ վիճակի մեջ են գցում մարդուն): Այս ուսուցման դեմ ամենալավ հակաթույնը Ջոն Կալվինը իր Ինստիտուտների մեջ է նշել <<Հին Կտակարանի հարաբերությունը Նոր Կտակարանի հետ>> իր բացատրության մեջ: Սա շատ անտեսված հատված է, Կալվինի Ինստիտուտների մեջ, բայց եթե դու այս ինստիտուտները չես սերտել ես քեզ քաջալերում եմ որ դու գնաս ու դրանք կարդաս (Անգլերենով): Կալվինը շատ կարճ տեքստի մեջ ու պարզ կերպով այս բարդությունը, Հին Կտակարանի և Նոր Կտակարանի համեմատությունների ու տարբերությունների, տաղանդավոր կերպով մատնանշում է ասելով որ Հին և Նոր կտակարանների հակադրությունները, կոնտրաստը, պարզապես հարաբերական հակադրություններ են որ մեզ տրվել են բացարձակ, մաքուր կերպով: Հարաբերական հակադրություն, բացարձակ կերպով: Այնպես որ, օրինակ, Երեմիա մարգարեն իր մարգարեության մեջ գալիք Նոր Ուխտի մասին ասում է, «Ոչ թէ այնպես ինչպես Հին Ուխտի մեջ, երբ Ես օրենքը քարե տախտակների վրա գրեցի, բայց հիմա, Ես օրենքը ձեր սրտերի մեջ եմ գրելու»: Իր հակադրության, կոնտրաստի մեջ սա բացարձակ է, բայց, մենք նույնիսկ Հին Կտակարանի մեջ, օրինակ Երկրորդ Օրինացի, Երեմիայի, Սաղմոսների մեջ գտնում ենք այս <<սրտի մեջ օրենքը գրվելու>> գաղափարը: Այսպիսով, այս Նոր Կտակարանի իրականությունները նույնպես Հին Կտակարանի հավատացյալների համար էին իրականություն: Հիմա մի հարց, արդյո՞ք Հին Կտակարանի հավատացյալները վերստին ծնունդ էին ստանում Սուրբ Հոգու միջոցով: Իհարկե՛, մենք գիտենք որ նրանք պե՛տք է Սուրբ Հոգով վերստին ծնունդ ստացած լինեին, որովհետև Սուրբ Հոգուց զատ կյանք չկա, երբեք չի եղել: Սուրբ Հոգին նրենց մեջ ա՛նպայմանորեն պետք է ներբնակեր, որովհետև առանց Սուրբ Հոգու մարդը իր ստացած նոր կյանքը չի կարող ապրել: Արդյո՞ք նրանք ճաշակում էին Սուրբ Հոգու պտուղները. Այո՛, ա՛նպայման, բայց իհարկե, ոչ այն ծավալով ու զորությամբ ինչպես որ Նոր Ուխտի հավատացյալները: Հիմա այստեղ, այս համարի մեջ, հակադրությունը կա, հարաբերական հակադրությունը, բացարձակ կերպով ասված, «Հոգին դեռ չէր», արդյո՞ք սա նշանակում է որ Սուրբ Հոգին պիտի այստեղ ստեղծվի, ոչ, որովհետև բացատրությունը որ մեզ տրվում է ասում է որ «Քրիստոսը դեռ չեր փառավորվել»: Սա նախանշում է որ Սուրբ Հոգու տրվելը, բնակությունը, հիմա մի նորացված/զորացված ձևով է լինելու Նոր Ուխտի հավատացյալի համար, և ո՞րն է այդ նորացված ձևը. դա սա՛ է, որ հիմա, Սուրբ Հոգին լցվելու է համբարձված, թագավորված Քրիստոսի կողմից: Քրիստոսը թագադրվել է, ու Սուրբ Հոգին ունենալու մեր փորձառությունը նրանով է զորեղ որ Քրիստոսը փրկության գործը իր ավարտին է հասցրել: Հին Ուխտի հավատացյալը այս տեսակի փորձառություն չեր կարող ունենալ: Քրիստոսը թագադրվել է որպես Տեր, և ամեն իշխանություն Երկնքում և Երկրում Նրան է տրվել մի հատուկ, մասնավոր ձևով: Իհարկե, աշխարհի ստեղծումից ի վեր Քրիստոսը միշտ է լիովին իշխանություն ունեցել ամեն ինչի վրա, և լիովին Սուրբ Հոգին է ունեցել, բայց հիմա, մի մասնավոր, հատուկ ձևով, Քրիստոսը, որպես մարդ-աստված, որպես փրկիչ, երբ ժամանակը հասավ, ու ժամանակը իմաստ ունի Աստծո համար, պատմությունը իմաստ ունի Աստծու համար, երբ ժամանակը հասավ, Քրիստոսը այդ հատուկ ձևով թագադրվեց որպես Տեր և Թագավոր: Երբ ժամանակը հասավ, Աստված իր աջ կողմը բարձրացրեց Քրիստոսին, և Հիսուսը, իր Հորից ընդունելով Սուրբ Հոգին, որը նա խոստացել էր տալ, այն առատորեն սփռեց մեզ վրա…: Սուրբ Հոգու մեր վրա սփռումը նշան էր որ Նրա կատարած փրկության գործը ավարտվել էր, և նրա թագավորությունը մասնավոր կերպով ժամանել էր ամեն մարմնի վրա: Այս փաստի հետևանքով, հին և նոր ուխտերի մեջ մի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, քանզի ամեն (փրկված) մարմին ստացավ Սուրբ Հոգու նվերը/պարգևը, և այդ պարգևի դրսևորումը, զորությունը, մի նոր ձևով էր տվում մեզ, համեմատած հին Ուխտի հավատացյալների հետ: Ավելին, Հոգու սրբացման գործը, նոր Ուխտի հավատացյալի կյանքի մեջ, ավելի զորեղ ձևերով է դրսևորվում, նոր կտակարանի համատեքստի մեջ, ու սրա պատճառներից մեկն այն է որ հիմա մենք ավելի շատ հայտնություն/Աստվածաշունչ ունենք, ու հայտնությունը, Աստծո Խոսքը, այն հում նյութն է որը Սուրբ Հոգին օգտագործում է սրբացման գործի մեջ, ու համաձայն մեզ տրված ավելի կատարյալ հայտնության, Քրիստոսի մարմնավորման մեջ և նոր Ուխտի գրվածների մեջ, հիմա ավելի շատ հում նյութ կա որ Սուրբ Հոգին օգտագործի հավատացյալին սրբացնելու գործի մեջ: Ուրեմն, ինչպես արդեն ասացինք, հին Ուխտի և նոր Ուխտի հավատացյալների փորձառությունների տարբերությունները նոր կտակարանի մեջ իրարից բացատրվում են հարաբերական կերպով, բայց բացարձակ ձևերով:
Բացեք Եսայիա մարգարեի գիրքը, 28 –րդ գլուխ, այսօրվա սերտողության վերնագին է, «Լեզուներն Այսօ՞ր», հարցականով, հարցի ձևով: Եսայիա 28, ու մի քիչ տարօրինակ կարող է թվալ որ լեզուների պարգևի մասին խոսելով Հին Կտակարանից ենք սկսում, բայց Եսայիան այդպես չի կարծել, ու ոչ էլ Պողոսը: Եկեք կարդանք
Եսայիա 28:9-19:
«Աստված ու՞մ է գիտություն սովորեցնում, Ու՞մ է Նա բացատրում Իր պատգամը: Կաթից կտրված երեխաներին, Նրանց ովքեր նոր են օրորոցից վերցվել: Քանզի խրատ խրատի վրա, խրատ խրատի վրա, հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա: Մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ: Հիրավի այս ժողովրդի հետ անհասկանալի շուրթերով և օտար/տարօրինակ լեզուներով պիտի խոսվի: Քանզի նրանց ասաց, սա է հանգստանալու վայրը, թող հոգնածը հանգստանա, ու սա է մխիթարության վայրը: Բայց նրանք չէին ուզում լսել: Ուստի, Աստծո Խոսքը նրանց համար կդառնա «խրատ խրատի վրա, խրատ խրատի վրա, հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ: Որպեսզի նրանք գնան, մեջքի վրա ընկնեն, վնասվեն և կոտրվեն, և որոգայթի մեջ ընկնլով գերի ընկնեն: Ուստի, Տիրոջ խոսքը լսեցեք դուք ծաղրողներ, որ Երուսաղեմի մեջ բնակվող այս ժողովրդի վրա կտիրեք, Որովհետև դուք հպարտանալով կասեք «մենք մահվան հետ ուխտ ենք կնքել, և գերեզմանի հետ դաշնակցություն ենք արել: Որ եթե հորդահոտ հեղեղը այստեղից անցնի, մեր վրա պիտի չգա: Վասն զի ստախոսությունը մեզ համար որպես պատսպարան ենք սարքել, և ունայնության մեջ ենք պահվել»: Սրա համար գերիշխան Տերն ասում է, «Ահա Ես Սիոնի մեջ մի քար/վեմ կդնեմ: Ընտիր վեմ, թանկագին անկյունաքար, հաստատուն հիմք: Նա ով որ հավատա նրան, երբեք չի վհատվի: Ես արդարադատությունը/դատաստանը հաշվելու չափը (չափանիշը) կսարքեմ, և արդարությունը կշռին համեմատ պիտի դնեմ: Կարկուտը կտանի ձեր ստության պատսպարանը, ու ձեր պահվելու/պախկվելու տեղը ջրերը կհեղեղեն: Եվ մահվան հետ արված ձեր ուխտերը պիտի չեղյալ հայտարարվեն, ու գերեզմանի հետ արած ձեր դաշնակցությունը չպիտի կանգուն մնա: Երբ հորդահոս հեղեղը այստեղից անցնի, դուք պիտի խորտակվեք: Անցնելու ժամանակ այն ձեզ կտանի հեռու տեղեր կշպրտի: Ամեն առավոտ, ցերեկ ու գիշեր պիտի անցնի. Ու անոր լուրը առնելը անգամ սոսկալի պիտի լինի»:
Թող Տերը մեր սրտի մեջ օրհնի Իր սուրբ, անսխալ, և հոգեշնչված խոսքի ընթերցանությունը:
Եկեք աղոթենք: «Տեր Աստված, օգնիր մեզ որ մենք մեզ խոնարհեցնենք Քո խոսքի առջև: Ու թող որ այդ զորեղ Հոգին որը զորություն ունի սրբացնելու ու զտելու քո ժողովրդին որը այնքան հեշտությամբ սխալի մեջ է ընկնում, ու այդքան հեշտությամբ կարող է իր իրեսը դարձնի քո խոսքից, թույլ տուր որ քո ժողովուրդը վերադառնա Քեզ ու փրկվի: Օգնիր մեր սերնդին Տեր, որ նրանք չխոտորվեն, բայց պահվեն այն շավիղերի/ճանապարհների մեջ որը Դու ես հիմնել մեզ համար, ու որ նրանք քայլեն համաձայն այն ճշմարտության որ Դու ես հիմնադրել. Մենք այս ամենը քեզնից խնդրում ենք Քրիստոսի անունով, ամեն»
Լեզուներով խոսելու երևույթի վավերականության հարցը, որը ներկա ժամանակի որոշ եկեղեցիների մեջ է տեղի ունենում, շարունակում է բազմազան կարծիքների ծնունդ տալ: Ոմանք շատ խանդավառությամբ են տրամադրված այս երևույթին, անտեսելով այս երևույթի ծայրահեղությունները, մեր մեջից որոշները դրական կերպով են նայում այս երևույթին, այն համարելով Սուրբ Հոգու գործի վերածնունդի նշան՝ եկեղեցու և մարդկանց անձական կյանքի մեջ: Մեկ ուրիշները հաստատ համոզված են որ Սատանայի գործերն են ակտիվ կերպով եկեղեցու մեջ գործում այդ լեզուների ստեղծած համատարած քաոսով: Մեծամասնությունը ուղղակի չգիտեն թէ ինչ կարծիք կազմեն այս երևույթի վերաբերյալ, թէ ինչ անեն, ինչ մտածեն, ու թէ ինչպես պատասխանեն: Արդ, ինչպե՞ս ենք մենք կարող որակավորել այս տարբեր կարծիքները այս ժամանակակից երևույթի հանդեպ: Իհարկե մենք չենք կարող ուրանալ որ այս երևույթը գոյություն ունի եկեղեցու մեջ, բայց ինչպե՞ս ես դու կարող որակավորել այս երևույթի կարևորությունը: Իհարկե, Աստվածաշնչո՛վ: Ոչ թէ փորձառությունով/զգացմունքով, բայց, աստվածաշնչո՛վ: Նոր Կտակարանի մեջ ընդամենը երկու գիրք է նշում լեզուների երևույթը(Մարկոս և Կորնթացի): Իսկ Հին Կտակարանի մեջ երեք տարբեր գրքեր են նշում լեզուների մասին, երեք տարբեր հեղինակների կողմից, որոնք մարգարեացել են լեզուների երևույթի մասին: Շողացնելով ամբողջ Աստվածաշնչի լույսը՝ լեզուների երևույթի թեմայի վրա, փրկության պատմության մեջ Լեզուների երևույթի չորս բնագավառ են երևան գալիս, որոնք ցույց են տալիս որ այն լեզուները որոնք մեր ժամանակներում են մարդիք օգտագործում որոշ եկեղեցիներում, որ սրանք Նոր Կտակարանի նշա լեզուները չեն: Աստվածաշնչի մեջ ներկայացված այս չորս հիմունքները ցույց են տալիս որ ներկա ժամանակների լեզուների երևույթը նույնը չեն ինչ որ Նոր Կտակարանի մեջ նշված լեզուներն են եղել:
Այս չորս հիմունքները հետևյալն են…
1. Նոր Կտակարանի լեզուները հայտնություն հայտնող էին
2. Նոր Կտակարանի լեզուները [մարդկային] օտար լեզուներ էին
3. Նոր Կտակարանի լեզուները հրապարակային սպառման/օգտագործման (Public Consumption) համար էին
4. Նոր Կտակարանի լեզուները նշան էին, որ փրկության պատմությամ մեջ իրենց դերն են խաղացել:
Իհարկե այս չորս կետերից յուրաքանչյուրի շուրջ կարելի է բանավիճել, բայց ես սրանք դրական հայտարարության կերպով կպաշտպանեմ:
Առաջին հերթին, Նոր Կտակարանի լեզուները հայտնություն հայտող էին, իրենց տարրական բնույթով, և ուստի, այն լեզուները որը հիմա են դրսևորվում, նույնը չեն ինչ որ Նոր Կտակարանում նշված լեզուներն են եղել: Նայենք 1 Կորնթացի գլուխ 14: «Նա ով որ լեզուներով է խոսում, խորհուրդներ է հայտնում»: Այսինքն, խորհրդավոր/առեղծվածային բաներ է հայտնում: Այստեղ խորհուրդ/խորհրդավոր բառը, (Mysterion), Նոր Կտակարանի մեջ մի մասնահատուկ նշանակություն ունի:Սահմանում: Mysterion-ը, խորհուրդը/առեղծվածը, մի ճշմարտություն է Աստծո փրկողական ձևի վերաբերյալ որը անցյալում ծածկված է եղել, բայց հիմա հայտնվել է: Նոր կտակարանում «խորհրդավոր/առեղծվածային» բառը, իր բնույթով, հայտնություն հայտնող երևույթ է, Նոր Կտակարանի ենթատեքստի մեջ: Մոտ քսան տարբեր տեղում է Նոր Կտակարանի մեջ այս բառը օգտագործվում, ու գրեթե բոլոր դեպքերում Պողոս առաքյալն է օգտագործում այս բառը, ներկայացնելով մի հաստատուն պատկեր: Մաթևոս 13:11-ում Հիսուսը ասում է «Ձե’զ է տրված իմանալու/հասկանալու Աստծո թագավորության առեղծվածները/խորհրդավորությունները/գաղտնիքները» Այստեղ նույն բառն է օգտագործվում ինչպես որ 1 Կորնթացի գլուխ 14: 2-ում: Այս խորհրդավոր բաները Նոր Կտակարանում բաներ չեն որոնք ծածկված են, այլ բաներ որոնք հիմա հայտնված են ձեզ: Հռոմեացի 11:25-ում Պողոսն ասում է
«Եղբայրներ, ես չեմ ուզում որ դուք անտեղյակ/տգետ լինեք այս խորհուրդից/առեղծվածից … Իսրայելի վերաբերյալ» … Այս խորհուրդը մի բան է որից չպետք է անտեղյակ մնաք: Հռոմեացի 16:25 և հաջորդող համարները «… համաձայն այն խորհուրդի/առեղծվածի հայտնվելուն պես՝ որ ծածուկ էր մնացել անցած բոլոր ժամանակներում/հավիտենականությունից, բայց հիմա հայտնվել է ու մենք գիտենք»: Առեղծվածը մի բան էր որը ծածկված էր անցյալում, բայց հիմա բացահայտվել է, և նաև Կորնթացիների սկզբում «Ես ձեզ հայտարարում եմ Աստծո առեղծվածը/խորհուրդը»: Պողոսը հանելուկ չէր հայտարարում, այլ մի բան որը առաջներում հանելուկ էր բայց հիմա հայտնվել էր: «Մենք Աստծո իմաստությունը առեղծվածով ենք խոսում, որը ժամանակին ծածկված էր, բաներ որոնք Աստված կարգել էր հավիտենականությունից, մեր փառքի համար, որպեսզի մենք դրանք հասկանանք: Նաև, ասվում է որ մարդը պետք է Աստծո խորհուրդի/առեղծվածի սպասավորը լինի, ու եթե մարդը այդ առեղծվածը չի կարողանում հասկանալ, ինչպե՞ս է նա կարող այդ առեղծվածը/խորհուրդը սպասավորել/բաշխել ուրիշներին: 1 Կորնթացի 13:2, այստեղ թերևս ինչ որ բացառություն կա այս բառի վերաբերյալ, «Նույնիսկ եթե ես իմանայի ամեն առեղծվածները»… այստեղ իմ կարծիքով նա խոսում է վարկածային/hypothetical իրավիճակի մասին, բայց 1 Կորնթ. 15:51, «Ահա ձեզ մի առեղծված/խորհուրդ կպատմեմ», և Եփեսացիների մեջ ասվում է որ «Աստված մեզ հայտնել է Իր կամքի խորհուրդը», հայտնության կերպով խորհուրդը նրանց հայտնվեց, «որպեսզի դուք իմանաք Քրիստոսի խորհուրդի իմ հասկացողությունը», «որպեսզի դուք գիտենաք թէ ինչ է այն խորհուրդի տնօրենությունը, որ ի հավիտենից ծածկված էր Աստծո մոտ» որպեսզի իմանալով այդ խորհուրդը դուք բոլորին հայտարարեք: «այս բանը որը ես ձեզ բացատրում եմ, Քրիստոսի հետ եկեղեցու ամուսնությունը, մեծ առեղծված է», սա ձեզ համար այստեղ բացատրվում է: «Ինձ համար աղոթեք որպեսզի ես կարողանամ Ավետարանի խորհուրդը/առեղծվածը հայտնեմ մարդկանց»: Կողոսացի 1:26, «Այն առեղծվածը որը ծածկված է մնացել սերունդների ու դարերի ընթացքում, բայց հիմա Քրիստոնեաներին/հավատացյալներին է հայտնվել»: Աստված ընտրել է որ մեզ հայտնի իր խորհուրդները/առեղծվածները, աղոթեք որ մենք հայտարարենք Քրիստոսի խորհուրդը/առեղծվածը: 2 Թեսաղոնիկացի 2, այստեղ նույնպես փոքր ինչ բացառության կերպով, խորհուրդ բառի հասկացողության վերաբերյալ, այստեղ խոսում է «անօրենության առեղծվածի/խորհուրդի» մասին, մի առեղծված որը դեռևս չի լուծվել: Բայց 1 Տիմոթեոսում ասվում է որ սարկավագները պետք է հավատքի առեղծվածը/խորհուրդը իմանան, մաքուր խիղճ/խղճմտանք պահպանելու համար: Հայտնության գրքի մեջ, «յոթ աստղերի խորհուրդը սա է…», այնուհետև նա բացատրում է թէ ինչ է այդ խորհուրդը: Աստծո խորհուրդը/առեղծվածը կկատարվի, այնպես ինչպես որ նա հայտարարել է Իր մարգարեներին: «Բաբելոնը, առեղծվածը, ու ես կբացատրեմ այդ առեղծվածը»: Այս խորհուրդ/առեղծված բառը, (Mysterion), որ 28 անգամ Նոր Կտակարանում է օգտագործվել, գրեթե 25-26 անգամ այս բառը այն կերպով է օգտագործվում որը նշանակում է մի բան որը ծածկված է եղել անցյալում բայց հիմա բացահայտվել է, բացատրվում է: Քրիստոնեությունը առեղծվածային կրոն չէ (Բուդիզմի, Հինդուիզմի, արևելյան սուտ կրոննների պես): Այդ ժամանակներում Քրիստոնեությունը, ի հակադրություն աշխարհի բոլոր առեղծվածային կրոնների, բաց կրոն էր, թաքցնելու ոչինչ չուներ: Եկեք ամեն ինչ բաց ու պարզ կերպով հայտնենք: Ու այս ենթատեքստի մեջ է որ մարդ պետք է 1 Կորնթացի 14:2-ը հասկանա: «…Նա ով որ անծանոթ/օտար լեզուներով է խոսում … խորհուրդներ/առեղծվածներ է հայտնում»: Սա մի բան չէ որը ծածկված է, այլ, մի բան որը ծածկված էր անցյալում, բայց հիմա հայտնվում է: Լեզուները հայտնության/հայտնելու/տեղեկացնելու համար էին: Դրանք միջոց են եղել որոնցով Աստված մեզ հայտնություն է փոխանցել: Այս համարի մեջտեղում ասում է «անծանոթ լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում այլ Աստծո հետ, որովհետև ոչ ոք չի հասկանա նրան…» Եթե այս նախադասությունը մեկերեսայնորեն հասկանանք, թվում է թէ ասում է որ մի բան որը մեզ հայտնվելու համար է տրվել, անհասկանալի է: Եթե սա այսպես հասկանաս ապա այս համարը անիմաստ է դառնում: Մի բան որ մեզ տրվել է որ մենք հասկանանք, բայց անհասկանալի է: Ինչպե՞ս ենք կարող սա հասկանալ, թվում է թէ հակասություն կա այստեղ: Արդյո՞ք մենք կարող ենք այս տողը հասկանալ: Իհարկե՛: Մենք կարող ենք այս հակասություն թվացող համարը հասկանալ երբ մենք անցնենք մեր երկրորդ կետին, որ Լեզուները Օտար Լեզուներ են, օտար ազգի մարդկային լեզուներ:
Ճեմարանում մեր պրոֆեսորներից մեկի սիրած խոսքը սա էր, «Դու ամեն ինչ միանգամից չես կարող ասել», այսինքն, քայլ առ քայլ առաջ ընթանալով կսկսենք հասկանալ: Դրա համար անցնում ենք մեր երկրորդ կետին:
Լեզուները օտար լեզուներ են:
Ոչ ոք նրան չի հասկանում, նա հայտնության գործիք/միջոց է, բայց քանի որ նրա խոսած լեզուն ոչ ոք չի հասկանում, քանզի Պենտեկոստի օրը ազգերի բոլոր լեզուները ներկայացված էին, որովհետև ամեն օտար ազգի մարդ լսում էր իր լեզուն, ու գիտեր թէ ինչ է կատարվում, բայց Կորինթում բնակիչները բոլոր օտար լեզուներին չէին տիրապետում, ուստի, ոչ ոք չէր հասկանում երբ օտար լեզվով մեկը քարոզում էր, բայց դա չէր նշանակում որ հայտնություն չէր կատարվում այդ պահին: Այն փաստը որ լեզուները հայտնություն անելու նվեր էին հաստատվում է 4-րդ և 5-րդ համարներում, Առաջին Կորնթացի 14-ի: «Նա ով որ լեզուներով է խոսում, միայն ինքն է օգտվում, մինչդեռ նա ով որ հռչակում է Աստծո պատգամները, նա շենացնում է ամբողջ եկեղեցին: Ես կցանկանայի որ ձեզնից բոլորը խոսեին լեզուներով, բայց կգերադասեի որ դուք Աստծո պատգամները հռչակեք/մարգարեանաք: Նա ով որ Աստծո պատգամներն է հռչակում ավելի մեծ/օգտակար է քան նա ով որ լեզուներով է խոսում, բացի այն դեպքերից երբ մի թարգմանիչ գտնվի, որպեսզի ամբողջ եկեղեցին օգտվի»: Որպեսզի թարգմանի և ամբողջ եկեղեցին հասկանալով օգտվի:
Այստեղ Պողոսը ասում է որ թարգմանված լեզուները հավասար են մարգարեանալուն/քարոզելուն: Եթե քարոզելը/մարգարեանալը հայտնության հայտնելու համար է, և թարգմանված լեզուները հավասար են քարոզելուն, այդ դեպքում լեզուներն էլ են հայտնություն հայտնելու համար, որը Աստված օգտագործում է Իր եկեղեցու օգուտի համար:
Փոքր մի բան այստեղ, եկեք շենացնելու այս մտքին նայենք որի մասին Կորնթացիների թուղթն է գրում: Ինչպե՞ս է մարգարեությունը շենացնում եկեղեցուն: Արդյո՞ք դա մարգարեի ձայնն է որ շենացնում է եկեղեցին: Արդյո՞ք դա լսողների ականջների թռթռացումը կամ զգացողությունն է, երբ նրանք լսում են այդ ձայնը: Արդյո՞ք դա հուզիչ զգացմունքներն են որ մարգարեից անցնում են լսողին, շենացնելով լսողին: Ո՛Չ: Եկեղեցին կամ Քրիստոնեան շենացվում է հասկանալով, գիտելիք ստանալով, ճշմարտությունը հաղորդակցվելով, ճշմարտություն որին կարելի է հավատալ, որպեսզի մարգարեությունից շենություն ստացվի (հավատացյալ քրիստոնյան անհասկանալի բարբաջանքներով շենություն չի ստանում, բացառությամբ նրանց ովքեր կատարյալ դեբիլ են): Լեզուները, երբ նրանք թարգմանվում են, դառնում են մարգարեություն/քարոզ, որոնք այդ դեպքում կարող են հասկացվել, և այնուհետև շենություն է կարող տեղի ունենալ:
Նույն ձևով այն հարցը կարող է տրվել թէ ինչպե՞ս են կարող օտար լեզուները շենացնել խոսացողին: Պողոսն ասում է որ ով որ լեզուներով է խոսում, ինքն իրեն է շենացնում: Ինչպե՞ս է կարող այս խոսացվող բանավոր նվերը շենացնել խոսացողին: Ո՛չ զգացմունքային ապրումներով, ո՛չ բերան խոռոչի թռթռացումով, այլ, խոսացողի հասկացողությունով, երբ խոսացողը հասկանում է թէ ինքն ինչի մասին է մարգարեանում: Բանավոր մի նվեր, որը Աստված էր տվել, որը պետք է ճշմարտություն փոխանցեր Աստծո ժողովրդին, երբ նրանք հավատքով ընդունեին այդ ճշմարտությունները: Լեզուներով խոսացողը, ի հակադրություն ներկա ժամանակների հասկացողության, հասկանում էր թէ ինքն ինչի մասին էր խոսում, եթե չհասկանար, ապա նա չէր կարող շենացվել: Կամ, եկեք այս տեսակետից նայենք: Եթե լեզուներով խոսացողը կարող էր առանց իր ասածը հասկանալու շենացվեր, նույն կերպով եկեղեցին էր կարող առանց այդ խոսքերը հասկանալու շենացվեր: Եթե շենացումը լոկ զգացմունքներով լիներ, ու այդ զգացմունքները, բլա բլա բլա, զորություն ունեին շենացնելու խոսացողին, ապա դրանք նույն զորությունը կունենային շենացնելու լսողներին: Բայց սա պարզ կերպով կարող ենք տեսնել որ անիմաստ մի բան է ստացվում: Եթե ես մի ժամ այդպես խոսեմ, բլա բլա բլա բլա, այստեղ ոչ ոք չի շենացվի եթե ես այստեղ մեկ ժամ նստեմ ու այդպես շաղակրատեմ, ու ոչ էլ լեզուներով խոսացողը կշենացվի/կօգտվի եթե նա ինքը չհասկանա թէ ինչ է ասում: Այսպիսով, լեզուները շենացնում են ճշմարտություն հաղորդակցելով/փոխանցելով, սկզբում, խոսացողի համար, ու այնուհետև, երբ այն թարգմանվում է, լսողների համար:
Հիմա եկեք 14-րդ համարին նայենք: «Եթե անծանոթ լեզուներով եմ աղոթում, իմ հոգին(Numa) է աղոթում, բայց իմ միտքը(Nus) չի օգտվում դրանից»: Իսկապես այստեղ թվում է թէ լեզուներով խոսացողը չի հասկանում թէ նա ինչի մասին է խոսում, չէ՞: Թվում է թէ այս համարը ասում է որ նա իր անբանական զգացմունքներով, հոգիով է աղոթում, բայց նրա բանական միտքը չի հասկանում: Այս համարի այս տեսակի մակերեսային մեկնաբանությունը հիմնված է այն բանի վրա որ մարդիք սխալ հակադրություն/բաժանում են դնում մարդու հոգու և մտքի միջև: Նոր կտակարանի գրքերը հոգու և մտքի մեջ այսպիսի հակադրություն չեն դնում: Ընդամենը մի օրինակի նայենք, Մարկոս 2:8, «Եվ Հիսուսը իմանալով իր հոգու մեջ», իմանալ, միտք, մտածել, մտածելով Իր հոգու մեջ, Նա Իր հոգու մեջ գիտելիք ուներ, «…որ նրանք իրենց մեջ խորհում էին», այսինքն, Հիսուսի հոգին գիտենալու, գիտություն պարունակելու կարողություն ուներ: Այստեղից տեսնում ենք որ մտքի և հոգու միջև հակադրություն չկա: Սա 20-րդ դարի ժամանակակից մարդու հորինած հակադրությունն է, երբ այդպիսի տարբերություն է դրվում հոգու և մտքի միջև, այսինքն, որ հոգին (Numa) անբանական, զգացմունքային մասն է, իսկ միտքը(Nus) բանական, գիտային մասին է: 1 Կորնթացի 14:14-ում երբ ասում է «Իմ հոգին աղոթում է», նկատի ունի որ «ես իմ ամբողջ էությամբ աղոթքներ եմ մեկնում Աստծում, ամենայն հասկացողությամբ թէ իմ աղոթքի բովանդակությունն ինչ է, ուստի ես օգտվում/շենացվում եմ»: Այստեղ միգուցե կարելի է այս թեթև տարբերությունը տեսնել հոգու և մտքի մեջ: Միտքը կարելի է ասել այն մասն է որը խորհուրդներ է ձևավորում ու փոխանցում/հաղորդակցում, աղոթի պահին, մարդը երբ իր «մտքի մեջ» աղոթում է, ինքը օգտվում/շենացվում է, բայց քանզի նա բարձրաձայն չի ասում այդ աղոթը, իր միտքը ուրիշների համար անպտղատու է, որովհետև ուրիշները չեն լսում: Այս տիպի հասկացողությունը, այս համարի, նորություն չէ: Հարյուրավոր տարիներ առաջ գրված աստվածաբան Չարլզ Հադջ-ի մեկնաբանությունը որ կարդաք, ճիշտ այսպես է ներկայացնում այս համարը, ու այս հասկացությունը նաև հաստատվում/վավերացվում է 16 և 17 համարներում, «եթե դու Աստծուն գովաբանում ես քո հոգու մեջ, այդ դեպքում ինչպե՞ս են քո կողքը կանգնողները կարող ասել «Ամեն» քո գովաբանությանը, եթե նա չգիտե թէ դու ինչ ես ասում»: Եթե լսողը չի կարող գովաբանել որովհետև նա չի հասկանում լեզուներով խոսացողին, ապա ինչպե՞ս է կարող լեզուներով խոսացողը գովաբանել եթե ինքը իր ասածը չի հասկանում: Եթե լեզուներով խոսացողը, առանց հասկանալու իր ասածը, կարող է Աստծուն շնորհակալություն հայտնել, ապա լսողը նույնպես, առանց հասկանալու, կարող է Աստծուն շնորհակալություն հայտնել: Բայց այստեղ 17-րդ համարում ասվում է որ եթե դուք շնորհակալություն եք հայտնում, ապա ենթադրվում է որ դուք հասկանում եք թէ ինչ եք ասում: Այս լույսի տակ, մենք պետք է զգույշ լինենք, եթե մեկը շնորհակալություն է հայտնում Աստծուն, պետք է հասկանա թէ ինքը կամ ուրիշը ինչ է խոսում: Եթե մեկը հավատում է որ ժամանակակից լեզուներով խոսելու երևույթը, համաձայն որի մարդը կարող է Աստծուն գովաբանի ու շնորհակալություն հայտնի առանց հասկանալու թէ ինքը ինչ է ասում, ապա այդ մարդը պետք է Աստվածաշնչից բավարար կերպով ապացույց գտնի որ այսպիսի (տարօրինակ) երևույթ գոյություն ունի: Ինձ համար, այս համարներին նայելով, ապացույցը հակառակ ուղղությամբ է մատնանշում: Վերադառնալով 5-րդ համարի վերջավորությանը, «նա ով որ մարգարեանում/քարոզում է, ավելի օգտագար/մեծ է քան նա ով որ լեզուներով է խոսում, առանց թարգմանության», սա նշանակում է որ թարգմանված լեզուն հավասարազոր է մարգարեությանը/քարոզին, պատգամ մատուցելուն, այսինքն, թարգամանված լեզուն հայտնություն հայտնող պատգամ է: Այստեղ նույնպես կարելի է ասել որ լեզուներ թարգմանելու նվերը նույնպես հայտնություն հայտնելու նվեր է: Մի պահ եկեք մտածենք, մարգարեության մեջ Աստծո նպատակը ո՞րն է եղել: Հին կտակարանում մարգարեությունը Աստծո հոգեշնչված անսխալ խոսքն է եղել, որը մարգարեի միջոցով Աստծո ժողովրդին է փոխանցվել նրանց օգուտի համար: Նոր կտակարանում էլ, եկեղեցին մարգարեության, Աստծո խոսքը լսելու կարիք ուներ, Աստծո կատարելացված խոսքը լսելու կարիք ուներ: Եվ այստեղ, Սուրբ Հոգով հոգեշնչված խոսքը, նույնիսկ օտար լեզուներով ասված, երբ այն թարգմանվում էր, Աստծո ժողովուրդը օգտվում էին: Սուրբ Հոգին նույնիսկ այդ թարգմանության ընթացքը էր առաջնորդում, ու այսպիսով, օտար լեզուների թարգամանությունը բանավոր հայտնություն հայտնելու նվեր էր, ինչպես որ օտար լեզուներով խոսելը և մարգարեանալն է եղել նվեր/պարգև: Լեզուներով խոսելը, ինչպես նաև մարգարեանալը և ինչպես նաև օտար լեզուները թարգմանելը, բոլորը հայտնություն հայտնելու նվերներ էին/են:
Ուրեմն, մեր առաջին կետը այն է որ Լեզուներով խոսելը հայտնություն հայտնելու համար էր տրվել, ուստի ժամանակակից եկեղեցիների լեզուներով խոսելու երևույթը նույնը չէ ինչպես որ Նոր Կտակարանի լեզուներով խոսելն է եղել:
Երկրորդ կետը, Լեզուները օտար ազգի լեզուներ էին: Գործք Առաքելոց գլուխ 2-ում շատ պարզ կերպով ասվում է, «մենք նրանց լսում ենք մեր ազգի լեզուներով, Աստծո մեծամեծ գործերը հայտարարելով»: Գործք Առաքելոց ամբողջ գրքի ընթացքում ոչ մի տեղ չի նշվում որ լեզուներով խոսելը մեկ այլ բան էր քան թէ օտար ազգի լեզվով խոսել: Ի դեպ, Գործք Առաք. 10:44-47-ում, ասվում է որ «Հոգին մեր վրա եկավ այնպես ինչպես որ եկել էր նրանց վրա»: Գործք Առաք: 11:15, նույն բանը, մարդիք Սուրբ Հոգու նույն փորձառությունն էին ունենում ինչպես որ սկզբում Պենտեկոստի օրն էր եղել:
Կորնթացիների դեպքում, Կորնթացիների գրքի մեջ, նույն տերմինալոգիան է օգտագործվում, Գործք Առաքելոց գլուխ 2-ում «Օտար Լեզուներ», 1 Կորնթ. 14:21, «Օտար Լեզուներ», ճիշտ նույն տերմինալոգիան է օգտագործվում:
Մյուս դեպքում, մենք պետք է նկատենք որ 1 Կորնթ. 14-ը օգտվում է Հին Կտակարանի համարներից, որտեղ որ շատ պարզ կերպով հայտնի է որ խոսքը գնում է օտար ազգի լեզուների մասին: Եսայիա մարգարեն օտար լեզուների մասին է խոսում Եսայիա 28:9-19-ում: Իսկ 1 Կորնթ. 14-ը այստեղից է ներմուծում իր տերմինալոգիան:
Երրորդը, օտար լեզուները թարգմանվելի էին, թարգմանության ենթակա, որը մատնանշում է որ դրանք օտար լեզուներ էին: Մարդիք կարող են բանավիճել մեջբերելով «հրեշտակների լեզու» ասվող համարները, որը միգուցե լեզվի շատ բարձր ձև է, բայց ինչ էլ որ դա՛ լինի, դա լեզուներով խոսելու երևույթի հետ ոչ մի կապ չունի: Բայց այստեղ նշվում է որ օտար լեզուները թարգմանվող լեզուներ էին, որը նշանակում է որ սրանք նորմալ մարդկային օտար լեզուներ էին: Հենց այս փաստը բավարար է որ մի կողմ շպրտի քսանմեկերորդ դարում խոսացվող այդ լեզուների երևույթի %99,99-ը:
Մեր շատ հարգելի եղբայներից մեկը մի գիրք է գրել այս վերջերս լեզուներով խոսալու երևույթի մասին: Նրա տրամաբանությունը, այս երևույթի մասին, շատ տարօրինակ է:
Եվ ո՞րն է նրա տրամաբանությունը: «Նոր Կտակարանի լեզուները օտար լեզուներ են»: Շատ լավ, համաձայն ենք: «Ժամանակակից լեզուները օտար լեզուներ չեն»: Համաձայն ենք: «Ուստի, այսօրվա լեզուները Նոր Կտակարանի լեզուներից տարբեր են»: Շատ լավ, համաձայն ենք: «Բայց այսօրվա լեզուները Սուրբ Հոգուց պարգևն են, տրված եկեղեցուն:» Այ քեզ տարօրինակ մտածելակերպ:
Փաստորեն, ներկա եկեղեցում գոյություն ունեցող զգացմունքային նեղությունների (հոգեբանական խնդիրների) պատճառով Աստված լեզուների հոգեբանական ազատում է տվել: Ժամանակակից եկեղեցում մարդիք խորը տխրության մեջ են գտնվում, ուստի Աստված նրանց այս միջոցն է տվել որպեսզի նրանք ձերբազատվեն իրենց վշտից, հոգեբանական վերելք ապրեն: Բայց, խնդրում եմ ինձ ասեք, արդյո՞ք Պողոս առաքյալը զգացմունքային հանգստության կարիք ուներ երբևէ, կամ արդյո՞ք Պողոսը որոշ հոգեբանական խնդիրներ ուներ: Բոլոր եկեղեցիների հոգատարությունը, քարկոծումները, փոթորիկները… եթե մեկը կար որ հոգեբանական խնդիրներ ունենար, կամ զգացմունքային նեղությունների մեջ լիներ, դա Պողոսն էր: Բայց մենք նրանից ոչ մի նման բան չենք լսում:
Վերը նշված տրամաբանությամբ մարդ կարող է յուրաքանչյուր բան վերցնել ու Սուրբ Հոգու պարգևի վերածել:
Սուրբ Հոգու նվերները մասնահատուկ սպասարկության նվերներ են որոնց միջոցով մենք մեկս մեկու սնուցում ենք, ծառայում ենք, օգտակար ենք լինում:
Երրորդը, Նոր Կտակարանի լեզուները հրապարակային/հասարակական օգտագործման (Public Consumption) համար էին: Հոգու բոլոր նվերները եկեղեցու համար էին/են տրվել: Հոգու նվերի բուն նպատակը Աստծո ժողովրդի օրհնության համար է: Նվերները տրված են ուրիշին ծառայելու համար: Սուրբ Հոգու նվերը երբեք անձնական օգտագործման և անձնապես վայելելու համար չի նախատեսված, այլ, դրանք տրված են հանուն քո եղբոր օգտակարության/շենության համար: Նայեք 1 Կորնթացի 12:4-7, «Կան տարբեր տեսակի նվերներ, բայց նույն Հոգին, տարբեր տեսակի ծառայություններ, բայց նույն Տերը, զանազան գործունեություններ, բայց նույն Աստվածն է որ զորացնում է այդ ամենը բոլորի մեջ: Յուրաքանչյուրին տրվել է Հոգու դրսևորումը ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՈՒՏԻ ՀԱՄԱՐ»: Այնուհետև Պողոսը մարմնի գաղափարն է ձևավորում: Ի՞նչ է մարմինը, մարմնի պատկերը: Մարմնի յուրաքանչյուր անդամին տրվել է մի ծառայություն, ընդհանուր մարմնի օգտի համար: Աչքը օգնում է որպեսզի մարմինը թակարդի մեջ չընկնի, ոտքերը օգնում են որ մարմինը տեղից շարժվի, ու մնացած մարմնի անդամները մի օգտակար նպատակի համար են տրվել: Ուստի նվերները տրվել են որպեսզի մեկը մեկին ծառայեն/օգնեն: Նայենք 1 Կորնթացի 14:18-19, Պողոսն ասում է «Ես Աստծուց շնորհակալ եմ որ բոլորիցդ շատ եմ խոսում լեզուներով, բայց եկեղեցու մեջ ես գերադասում եմ խոսեմ հասկանալի խոսքերով որպեսզի ուրիշներին սովորեցնեմ, քան թէ հազար խոսքեր ասեմ լեզուներով»: Սրա՞ մասին ինչ կասեն լեզուներով խոսացողները: Իսկ ու՞ր մնաց անձնական լեզուների և հրապարակային լեզուների տարբերությունները: Պողոսը չի ասում ես Աստծուց շնորհակալ եմ որ անձնապես իմ մենության մեջ իմ համար լեզուներով եմ խոսում բայց եկեղեցում գերադասում եմ հասկանալի լեզուներով խոսել: Ո՛չ, նա այդպես չի ասում: Մարդ չի կարող այստեղ այնտեղ փոքր խոսքեր ավելացնել Աստծո խոսքին որպեսզի այն այնպես հասկանա ինչպես որ ինքն է ուզում հասկանալ: 18-րդ համարի բառերի հաջորդականությունը անձնական և հրապարակային լեզուներով խոսալու հակադրություն մասին չէ: Բառացիորեն այս համարը կարդացվում է «Ձեզնից բոլորից ավել եմ խոսում լեզուներով», այստեղ ոչ մի հակադրություն/տարբերություն չի դրվում անձնական և հրապարակային լեզուներով խոսելու միջև: Այստեղ ընդամենը մեկ հակադրություն կա, այն լեզուներով խոսելու, նրանց համար ովքեր որ այդքան ոգևորված են լեզուներով խոսելու վերաբերյալ, ու եկեղեցում իրական օտար լեզուներով խոսելու միջև, հավատացյալներին օգտագար/շենական լինելու համար: Պողոսն ասում է, եղբայրներ, ձեր մասին, ձեր վերաբերյալ, որ այդքան մտահոգված եք լեզուներով խոսելու համար, ուզում եմ ասեմ որ ձեր բոլորից ավելին եմ ես կարող խոսել լեզուներով, հրապարակայնորեն: Ես ավելի շատ եմ կարող հրապարակայնորեն օտար լեզուներով խոսել Աստծո խոսքը, բայց ես շատ կգերադասեի որ հասկանալի լեզուներով խոսեի Աստծո խոսքը, որպեսզի ձեզ շենացնեի: Սա է հակադրությունը 18 և 19 համարների մեջ: Այստեղ ոչ մի տեղ չի նշվում հրապարակային կերպով լեզուներով խոսելու և անձնական կերպով լեզուներով խոսելու միջև:
Քանի որ լեզուներով խոսելը անձնական օգտագործման համար չի տրվել, կարող ենք ասել որ ներկա ժամանակներում Բողոքական եկեղեցու գրեթէ բոլոր լեզուներով խոսալու երևույթը նույնը չէ ինչպես որ Նոր Կտակարանի ժամանակվա լեզուներով խոսելն է եղել: Եթե դա նվեր է, ապա դա մեջտե՛ղ բեր այստեղ, մի տար տուն, բեր այստեղ որպեսզի մենք բոլորս օգտվենք: Պողոսը ասում է որ առանց թարգմանչի մի խոսեք լեզուներով, չի ասում որ պարգևը հետդ տար տուն ու քո տանը խոսիր այդ լեզուներով: Իմ կարծիքով, անձնական լեզուներով խոսելու երևույթի ճշմարտացիությունը Աստծո Խոսքից ապացուցելը շատ շատ դժվար, նույնիսկ անհնարին է: Դու չես կարող քո անձնական զգացմունքներից կամ փորձառությունից դա արդարացնես: Դու չես կարող ասել որ անձնական կերպով լեզուներով խոսելով ես մեծ հոգեբանական ու զգացմունքային վերելք եմ ապրում: Դա միգուցե այդպես լինի քո համար, բայց քո լեզուներով խոսալը այն նույն բանը չէ ինչպես որ Նոր Կտակարանն է բացատրում:
Այս հետևյալ դիտողությունը միգուցե շատ սուր թվա, բայց ինչպես ասում են, ինչպես որ երկաթն է երկաթին սրում, այդպես էլ բարեկամն է բարեկամին սրում:
Օրինակ … կա մի մարդ որը ասում է որ ինքը կանչված է կրոնական ծառայության, որովհետև ըստ նրա, ինքը քարոզելու նվերն/պարգևը ունի: Շատ լավ: Արի փորձենք քո քարոզելու նվերը, տեսնենք թէ դու արդյո՞ք իրականում քարոզելու պարգևը ունես:
Ես Աստծո Խոսքի մեջ ներթափանցելու և հասկանալու նվերը ունեմ: Շատ լավ, արի փորձենք քո նվերը ու տեսնենք թէ դու ինչպիսի ներթափանցական պարգևներ ունես, որը որ քեզ պիտի որակավորի եկեղեցական ծառայության համար:
Ես լեզուներով խոսելու պարգևը ունեմ, որը ինձ որակավորում է կրոնական ծառայության համար: Շատ լավ, դա մեջտեղ բեր, արի փորձենք տեսնենք թէ դա արդյո՞ք Սուրբ Հոգու ներշնչած պարգև է: Չէ չի կարելի, սա անձնական նվեր է, ես չեմ կարող դա ենթարկել որևէ մեկի քննությանը: … Տարօրինակ …: Մի նվեր որը տրվել է եկեղեցու մարմնի օգտակարության համար, ու չի՞ կարող քննության ենթարկվել:
Ուստի, ժամանակակից լեզուներով խոսալու երևույթը Նոր Կտակարանի ժամանակվա լեզուներով խոսալու հետ ոչ մի կապ չունի: Եկեղեցուն տրված յուրաքանչյուր պարգև/նվեր ենթակա է հրապարակային քննության, բայց պարզապես մենք հիմա պարգևի մի նոր դասակարգ ենք ստեղծում որը չի՞ կարելի հրապարակային քննության ենթարկել: Շատ տարօրինակ մի բան…:
Ու վերջապես, մեր վերջին, չորրորդ կետը սա է
Նոր Կտակարանի Լեզուներով Խոսելու Երևույթը Տրվել Էր Որպես Նշան: Նշան կամ Ազդանշան:
Աստված իր ժողովրդին անակնկալի չի բերում անսպասելի բաներով: Նա իր ժողովրդին պատրաստում է, որ նրանք կարողանան հասկանալ թէ ինչ է սպասվելու: Լավ ուսուցիչը միշտ սկզբում բացատրում է թէ ինչ է պատահելու: Նույն կերպով, Աստված իր ժողովրդին պատրաստում է լեզուներով խոսելու երևույթի համար: Հին Կտակարանի մարգարեությունները մեզ տեղեկացնում են գալիք լեզուներով խոսելու երևույթի և դրա բնորոշ հատկանիշների մասին: Ինչպես հիշում եք, Պետրոսը Գործք Առաքելոցում Հովելի մարգարեությունն է մեջբերում: Պենտեկոստի օրը առաքյալները սկսում են միաժամանակ խոսել տարբեր լեզուներով որոնք նրանք երբեք չեին սովորել անցյալում: Պետրոսն ասում է «Սա է այն ինչը որ կատարվեց այստեղ, որը Հովել մարգարեն է հայտարարել, որ Վերջին Օրերում ես Իմ Հոգին պիտի թափեմ բոլոր մարդկանց վրա, և ձեր որդիներն ու դուստրերը … » Լեզուրեներո՞վ պիտի խոսեն, Ո՛չ, Պետրոսն այսպես չի ասում: Հովելը ասում է, որ նրանք պիտի մարգարեանան, Իմ պատգամները պիտի փոխանցեն: Մի րոպե Պետրոս, Հովել ասում է որ նրանք պետք է մարգարեանան, քարոզեն, բայց այստեղ Պենտեկոստի օրը մարդիք լեզուներով են խոսում: Արդյո՞ք Պետրոսը այստեղ Աստծո Խոսքը ոլորում է, խեղաթյուրում է… : Ո՛չ. Բայց սա մեզ պարզ կերպով հայտնում է որ լեզուները մարգարեության/քարոզի մի ենթամիավոր են, քարոզի մի ձև են: Եթե մարգարեությունը հայտնություն հայտնելու պարգև/նվեր է, ապա նաև լեզուներով խոսելն է հայտնություն հայտնելու պարգև/նվեր: Այնպես որ Հովելը ապագայի հավատացյալներին նախապատրաստություն է տալիս, բայց Հովելը երբեք լեզուներով խոսել չի հիշատակում իր ապագայի կանխատեսական մարգարեության մեջ: Միգուցե սրանից ավելի կարևոր Պողոսի գրած համարն է 1 Կորնթացի 14-ում: Գիտեի՞ք որ լեզուներով խոսելու երևույթը Հին Կտակարանի մեջ բացահայտորեն նշվում է ամենաքիչը 3 անգամ: 3 անգամ 3 տարբեր գրքերի մեջ 3 տարբեր հեղինակների կողմից, ընդհուպ մինչև Մովսեսի ժամանակները: Այս երեք համարներում բացահայտ կերպով հիշատակվում է լեզուներով խոսելու պարգևի մասին, ու յուրաքանչյուր անգամ լեզուներով խոսելու երևույթը Հին Կտակարանը ներկայացնում է որպես Ուխտական անեծքի նշան, Իսրայել ազգի դեմ: Լեզուներով Խոսելը Իսրայել ազգի դեմ արված Ուխտական անեծքի նշան է: Նայեք 1 Կորնթացի 20-ում, թէ Պողոսը ինչպես է խոսում այս մարգարեության մասին: Սկսելով 20-րդ համարից, «Եղբայրներ, բավական է երեխաների նման մտածեք: Չարիքի հանդեպ որպես մանուկներ եղեք, բայց ձեր մտածելակերպի մեջ հասուն մարդիք եղեք»: Պողոսն ասում է որ լեզուների պարգևը օգտագործելու մեջ երեխաներ մի եղեք: Կորինթում մարդիք իրենց երեխաների պես էին պահում: Սա իրենց համար կարծես թէ մի նոր խաղալիք լիներ: Անկախ նրանից թէ իրենց շուրջը եղող մարդիք հասկանային թէ ոչ թէ իրենք ինչ էին ասում օտար լեզուներով, նրանք իրենց ունեցած այս նոր խաղալիքը օգտագործելու էին, ու Պողոսն ասում է որ դուք մանկական ձևով եք ձեզ պահում:
Գետնի վրա նստած երկու տարեկան երեխան իր ուտելիքը ձեռքին այստեղ այնտեղ է շպրտում, գետնին քսում ու հետո ուտում: Իհարկե երեխան ուտում է իր ուտելիքը, բայց ուտելու ավելի ճիշտ ձև կա: Նմանապես, այո լեզուներով խոսելը Աստծո պարգևն է, բայց դրանք օգտագործելու ավելի ճիշտ ձև կա, սրա հետ երեխայավարի մի վարվեք: Համար 21, «Օրենքի մեջ գրված է…» հետաքրքիր է որ Պողոսն ասում է Օրենքի մեջ է գրված ու Եսայիաին է մեջբերում անում, սա մեզ ասում է որ Պողոսը հավանաբար Երկրորդ Օրինացն է օգտագործում, ու այս մարգարեությունը Եսայիաի մարգարեությունից առաջ է եղել, որ նա մեջբերում է անում, ու Պողոսը լեզուներով խոսելու երևույթը դնում է Փրկության Պատմության ենթատեքստի մեջ: Նա մեջբերում է անում Եսայիա 28-ը, նայենք Եսայիա 28-ին ու տեսնենք թէ մարգարեները ինչպես են կանխատեսել լեզուներով խոսելու երևույթը: Սկսենք 9-րդ համարից, այստեղ նկատում ենք որ տհաս երեխայական ձևի պահվածքը պատմության մեջ մեծ խնդիր է եղել: Նոր կտակարանի գրվածների բովանդակությունը արձագանքում են Հին կտակարանի դեպքերի ու գրվածների նյութերին:
«Աստված ու՞մ է ուզում գիտություն սովորեցնի, Ու՞մ է Նա բացատրում Իր պատգամը: Կաթից կտրված երեխաներին, Նրանց ովքեր նոր են օրորոցից վերցվել..»:
Իսրայելը Հին Կտակարանում իրենց երեխայական ձևով պահելու նույն խնդիրն է ունեցել ինչպես որ Կորնթացիները ունեին:
«Քանզի խրատ խրատի վրա, խրատ խրատի վրա, հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա: Մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ…»:
Իրենց երեխայական ձևով պահելու համար, Աստված ստիպված է լինում որպեսզի նրանց հետ խոսի ինչպես երեխաների հետ են խոսում: …Չարություն մի արա, բերանդ անձեռոցիկով մաքրիր, գնա տեղաշորդ հավաքիր: Նորից ու նորից ու նորից Աստված նրանց հետ խոսում է որպես երեխաների հետ: Ու Եսայիան ասում է … շատ լավ, եթե դուք ձեզ երեխաների պես եք պահելու, այդ դեպքում Աստված ձեզ հետ երեխաների պես կվերաբերվի: Եթե այդպես է, ուրեմն…11-րդ համար.
«Հիրավի/Ուստի այս ժողովրդի հետ անհասկանալի շուրթերով և օտար/տարօրինակ լեզուներով պիտի խոսեմ…»:
Եթե դու Աստծուն պարզ լեզվով չես ուզում լսել, քո մայրենի հասկանալի լեզվով, ու չես ուզում հնազանդությունով երթարկվես այդ խոսքին, ապա Աստված քեզ հետ մի օտար լեզվով կխոսի: Նա քեզ հետ կխոսի այնպես ինչպես որ մի նորածին երեխան է լսում խոսքը: Եթե դու երեխայի պես ես պահելու քեզ, ուրեմն Աստված քեզ հետ որպես երեխա կխոսա: Օրինակ, պատկերացրու մի հատ փոքրիկ տաս ամսեկան երեխա, դեմը մի գաթա և կաթ դրած նստած գետնի վրա սենյակի մեջտեղում, ու նա վերցնում է կաթը ու լցնում է գետնի վրա, ու այդ պահին մայրն է մտնում սենյակ ու սկսում է խոսել երեխայի հետ: Այդ պահին այս երեխան ի՞նչ է լսում: բաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբա բաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբաբա
Երեխան սա է լսում: խոխոջոց, քչքչոց, շաղակրատանք: Երեխան չի հասկանում թէ մայրը ինչ է ասում: Ու Աստված ասում է, եթե դուք ձեզ երեխայի պես պահեք, այդ դեպքում ես ձեզ հետ երեխայի պես կվերաբերվեմ: Ինչպես որ ժամանակին իմ հայրն էր ինձ ասում, եթե դու շարունակեց լացել, ես քեզ լացելու պատճառ կտամ: Իսրայելի համար լեզուների նշանակությունը սա էր: Իսրայելի համար լեզուները որպես նշան էին: Երեխան ի՞նչ էր լսում, երեխան դատաստանի խոսքն էր լսում, վերջնական դատաստանի խոսքը: Իսրայելի համար լեզուները այս նշանակությունը ունեին:
Եսայիան ասում է որ լեզուների երևալը ներկայացնում են Աստծո դատաստանի ժամի գալուստը Իսրայելի վրա:
Բայց Եսայիան միակը չէ որ օտար լեզուների մասին է գրել, դրանք ներկայացնելով որպես դատաստանի նշան: Ընդհուպ մինչև Մովսեսի ժամանակները, լեզուները նախանշել են Իսրայելի վրա Աստծո դատաստանը: Նայիր Երկրորդ Օրինաց 28:49–ին: Ես կարիք չունեմ ձեզ բացատրելու Երկրորդ Օրինաց 28-ի ենթատեքստը, սա Աստվածաշնչի մեջ գրված ամենազարհուրելի գլուխներից մեկն է: Ուխտի անեծքները, փակված արգանդը, զանազան զարհուրելի հիվանդությունները, որ պիտի լցվեին Իսրայելի վրա: Ու այս դատաստանի պատիժներից մեկը, 28:49-ում, «Տերը ձեր դեմ մի ազգ կբերի, հեռավոր վայրերից, Աշխարհի ծայրերից, որը արծվի թռչելու պես կգա, մի ազգ որի լեզուն դուք չես հասկանա»: Լեզուները, դրանք ի՞նչ են… Մարգարեական ենթատեքստի մեջ դրանք դատաստանի խոսք են: Դրանք մի նշան են որ ասում են որ վերջը եկել է:
Սա Ուխտական անեծքների կատարում էր Իսրայելի վրա, որովհետև նրանք չէին ուզում լսել իրենց ուղղված Կենդանի Աստծո պարզ խոսքը:
Նույն միտքը պատահում է Եսայիայից 150 տարի հետո, Երեմիայի խոսքերի մեջ: Նայեք Երեմիա 5:15-ին: Երեմիան Բաբելոնացիների ժամանակներում էր ապրում: «Ով Իսրայելի տուն, հայտարարում է Տերը, Ես ձեր դեմ մի հեռավոր ազգ եմ բերում: Մի հին և զորավոր ազգ, մի ժողովուրդ որոնց լեզուն դուք չգիտեք, որոնց զրույցը դուք չեք հասկանում»:
Այսպիսով, մենք ունենք Աստվածաշնչի ամբողջական հավաքական վկայությունը, երեք համարներ, Քրիստոսից 1500 տարի առաջ, 800 տարի առաջ, և 600 տարի առաջ, բոլորը միավորված նույն համատեքստի մեջ… որպես դատաստանի մարգարեական խոսքեր Իսրայելի դեմ, ըստ որի ամեն անգամ երբ օտար լեզուները ժամանում են Իսրայել, սա նշան է որ Աստծո դատաստանն է ժամանել Իսրայելի վրա:
Հիմա նայեք 1 Կորնթացի 14:22, Պողոսն ասում է որ Լեզուները, ուստի, նշան են: Կանգ առեք այստեղ: Նշանը ուղղություն ցույց տվող մի սլաք է: Նշանը ինքնին արդյունքը չէ, վախճանը չէ, նշանը մատնանշում է ուրիշ մի բանի, դա նշում է որ այդ կողմում մի կարևոր բան կա: Երբ դու մեքենայով վարում ես, ճանապարհի վրա դրված նշանը կարող է ցույց տալ որ առջևում թեքում կա, կամ մի փոս կա: Փրկության պատմության մեջ նշանը սլաք է որը մատնանշում է մի փոփոխություն որը Աստված է անում: Ու այստեղ փոփոխությունը ո՞րն է որ Աստված արեց երբ նա լեզուներ բերեց Իսրայելի հետ խոսալու համար: Սա այն նշանն էր որ Աստված այլևս ընդամենը մեկ լեզվով չէր խոսելու, ընդամենը մեկ ազգի հետ: Մինչև Քրիստոսի առաջին գալուստը Աստված այդ 1500 տարին խոսացել էր մեկ լեզվով, մեկ ազգի հետ, ամբողջ երկրի վրա: Բայց հիմա Նա սկսելու է խոսել տարբել լեզուներով, տարբեր ազգերի հետ: Նա խոսելու էր ամբողջ աշխարհի լեզուներով, ամբողջ ազգերի հետ: Այդ պահին կտրուկ փոփոխություն էր տեղի ունենալու փրկության պատմության մեջ, ու լեզուները, օտար լեզուներով խոսելը, նշանակելու էին այդ կտրուկ փոփոխության շրջադարձային կետը:
Մի կողմից այդ լեզուների նշանը Իսրայելի համար դատաստանի նշան էր որ … «Իսրայել, դու ձախողվեցիր», ու Հիսուսը ասում է «Թագավորությունը ձեզնից վերցվելու է ու տրվելու է մի ուրիշ ժողովրդի, որը պտուղներ կարտադրի»: Երբ Իսրայելը այդ լեզուները լսեց, այդ պահին հին մարգարեություններն էին կատարվում, որ Աստված այլևս նրանց հետ չեր վարվելու որպես մի հատուկ ընտրյալ ժողովուրդ, ի հակադրություն երկրի բոլոր ազգերի: Իսրայելացիները արդեն այս պահին շատ երկար ժամանակ էին շարունակել Աստծուն մերժելը, ու նույնիսկ Իր Որդուն մերժելը, նրանք սահմանը անցել էին:
Ուստի լեզուները, օտար լեզուները որը Պենտեկոստի օրը խոսվեցին, Իսրայելի վրա արված ուխտական անեծքի նշանն էին, բայց միաժամանակ, լեզուների հայտնվելը աշխարհի մնացած բոլոր ազգերի համար մեծ օրհնության նշան էին: Իհարկե, Պենտեկոստի օրը հրեա Քրիստոնեաներ կային կանգնած այդտեղ այդ պահին, ու թեև Աստված նրանցից, որպես ազգ, թագավորությունը վերցրել ու ուրիշին էր տվել, դեռևս Իր ողորմությունով ու շնորհով Աստված որոշ Իսրայելացիների նորից վերցրել ու հետ էր պատվաստում այդ թագավորության մեջ:
Ուրեմն, լեզուներով խոսելը և՛ ուխտական անեծքի նշան էր, և՛ օրհնության: Աշխարհի տարբեր ծայրերում մենք Աստծո խոսքն են խոսում անգլերենով, ռուսերենով, հայերենով … ու սա մեծ օրհնություն է:
Մի կարևոր կետ պետք է ասվի այստեղ, ու դա տրված նշանի ժամանակավոր, սահմանափակված նշանակության բնույթն է: Մեքենայով վարելով երբ նշան ես տեսնում դրված, ու անցնում ես այդ նշանից, այդ նշանը հետևում է մնում, այդ նշանը արդեն իր նպատակին ծառայել ու վերջացել է օգտավետ լինելուց: Երբ դու այդ նշանին ես մոտենում մեքենայով, դու դուրս չես գալիս ու այդ նշանը գետնից պոկում ու հետդ տանում: Երբ դու այդ նշանին ես նայել ու քո պտույտն ես գործել, այդ նշանի օգտակարությունը վերջացել է: Հեչ պատահե՞լ է երբ մեքենայով վարելուց, մեկ ուրիշ մեքենայի հետևում ես, ու աջ անելուց հետո այդ դիմացի մեքենան իր ազդանշանը(մարգատը) անջատած չի լինում:
Մարգատ Մարգատ Մարգատ…. Սա հաճախ հետևի մեքենայի վարորդին նեռվայնացնում է: Աստված նշանը, մարգատը, միացրած չի պահում/պահել:
Օրերից մի օր հավանական էր որ աշխարհը մտածեր որ Քրիստոնեությունը հրեական կրոն էր, հրեա մեսիայով, հրեա առաքյալներով, բոլոր սկզբնական հավատացյալները հրեա էին: Աստված կարիք ուներ որ աշխարհին մի նշան տար որ յուրաքանչյուր մարդ, ով որ կանչի Տիրոջ անունը, կարող էր հավասար լիներ Իսրայելացիների հետ, մասնակիցրներ, ժառանգներ՝ Աստծո թագավորության մեջ: Ուստի Աստված լեզուների պարգևն էր տվել, տարբել լեզուներ, որպեսզի ամեն մարդ կարողանար լսեր, որ բոլոր հեթանոսները կարողանային հասկանալ, որ նրանք նույնպես կարող են մտնել Թագավորությունից ներս: Հիմա ո՞վ է կարող մտածել որ Քրիստոնեությունը հրեական կրոն է: Մարգատ, մարգատ, մարգատ: Մենք այդ մարգատի նշանը չենք տեսնում: Պատմության մեջ, անցյալում, մի կետ կար ու ընդամենը մի կետ, երբ այդ նշանի կարիքը կար: Ու դա անցման ժամանակաշրջանի/փոփոխության օրերին էր,անցում մի մասնահատուկ հրեական ավետարանից, երբ Աստված այդ ավետարանը հավիտենական ավետարան դարձրեց, որով Աստված աշխարհի բոլոր լեզուներով է խոսում բոլոր ժողովուրդների հետ: Լեզուները մի նշան են որոնց կարիքն այլևս չկա: Իհարկե, իր ժամանակում դա իր երկակի նպատակին ծառայեց որպես (դատաստանի) նշան և որպես հայտնության միջոց, հայտնելով Աստծո անսխալ խոսքը, որպեսզի դա շենացներ եկեղեցուն երբ այն հասկացվում/թարգմանվում էր: Բայց մենք այլևս այդ նշանի կարիքը չունենք, ու ոչ էլ այլևս հայտնության կարիքը ունենք որ այդ լեզուները պիտի հայտնեին: Մենք մարգարեության կարիք չունենք, որովհետև մենք մարգարեության մի ավելի «հաստատ խոսք ունենք մեզ տրված» (2 Պետրոս 1:19): Եկեղեցին կարիք չունի կիսա-մարգարեության ու կիսա-լեզուների: Եկեղեցին կարիք չունի շեղումների՝ Աստծո պարզ ու բացահայտ խորհուրդից, որը հիմա մեզ է հայտնվել: Մեր ժամանակներում եկեղեցիները միայն կարիք ունեն Աստծո Խոսքը հավատարիմ մատուցանելուն, Աստվածաշունչը, որը մեզ մեկ անգամ է տրվել, ու ավելացվելու կարիքը չունի:
Եկեք աղոթենք… Շնորհալի Աստված և երկնային Հայր, մենք մեկս մեկին ընդունում ենք որպես եղբայրնեն, մենք նույնպես Քեզ ենք հանձնում Քո խոսքը հասկանալու բոլոր ջանքերի հաջողությունը, ու խնդում ենք որ Դու մեզ ուղղես, սրբացնես: Մենք Քո անունն ենք գովաբանում եղբայրության հավաքի ու միության համար, ու քեզնից աղերսում ենք Տեր որ դու ողորմած լինես մեր հանդեպ, որպեսզի մենք մեկս մեկի սովորացնենք ու օգնենք Քո խոսքը հասկանալու մեջ: Մեզ օրհնիր ու զորացրու, շնորհալի տեր, որպես քրիստոնեական հավատքի մի համաշխարային համայնք, որպեսզի մենք մեկս մեկին քաջալերենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր ավետարանի մեջ: Տուր մեզ նախանձախնդրություն, այդ ավետարանի համար, մեզ բաղձանք տուր երկնային հայր, ինչպես որ լեզուների պարգևի մեջ է ցուցադրվել, որ աշխարհի բոլոր ազգերը Աստծո սքանչելի բաները լսեն: Մեզ պարգևիր տեր՝ զորություն, կիրք/ցանկություն, և հաստատակամություն, այդ ավետարանը հռչակելու համար մեր ժամանակներում ու մեր օրերում, ու ինչ հալածանք ու հակառակություն որ մենք հանդիպենք այդ ընթացքում, մենք խնդրում ենք մեր փրկչի անունով, ամեն:
Փալմըր Ռաբըրթսոնը Աստվածաբանության դոկտոր և պրոֆեսոր հետևյալ ճեմարաններում,
Reformed Theological Seminary,Westminster Theological Seminary, Covenant Theological Seminary, Knox Theological Seminary




