Օրինապաշտություն
Կրոնական Օրինապաշտություն
Կրոնական ծայրահեղությունները հաճախ անցյալի ապրած հակադիր ծայրահեղությունների անդրադարձն են: Այն կրոնական/եկեղեցական առաջնորդները որոնք անցյալում եղել են թմրամոլներ, հարբեցողներ, և/կամ շնացողներ ու այնուհետև քրիստոնեա են դարձել, հավատում են որ իրենք ՊԵՏՔ է անպայմանորեն մանրամասնորեն կառավարեն և՛ իրենց կյանքը և՛ իրենց եկեղեցու անդամների կյանքը (սա Պավելականների ձևն է): Նրանք ովքեր որ այսպիսի էքստրեմալ կյանքով չեն ապրել իրենց անցյալում, այսինքն, ոչ թմրամոլ են եղել և ոչ հարբեցող և ոչ պոռնկացող, ու նորմալ ընտանիքների մեջ են մեծացել, այս մարդիք դժվարություն ունեն հասկանալու թէ ինչու պետք է մեկ ուրիշը մանրամասնորեն կառավարի իր անձնական կյանքը, կամ ուրիշները իրենց քիթը մտցնեն իր անձնական գործերի մեջ:
Իհարկե շատ անգամներ օրինապաշտները դառը անցյալ չեն ունեցել, բայց աստվածաբանական գիտելիքի պակասի կամ բացակայության պատճառով մարդկային ծայրահեղ կանոններ են ստեղծում <<ապահով>> լինելու համար: Նրանք նայում են մի բացասական ծայրահեղության և ռեֆլեքսորեն նետվում են հակառակ ուղղության ծայրահեղության կողմը, մտածելով որ դա դրական ծայրահեղություն է: Սիրելիս, կյանքում մի-միայն մի դրական ծայրահեղություն կա: Ծայրահեղ կերպով Աստծուն/Քրիստոսին սիրել քո ամբողջ սրտով և հոգով և զորությամբ (Երկրորդ Օրինաց 6:5)
Մի բացասական ծայրահեղությունից մյուս ենթադրական դրական ծայրահեղության մեջ ցատկելով ու ամեն ինչ մերժելով, մարդիք, ինչպես Ամերիկացիներն են ասում, <<երեխային լվացքի շորի հետ նետում են լվացքի մեքենայի մեջ>>:
Տեղական եկեղեցիների մեջ մարդու ստեղծած օրենքները և կանոնները արտաքնապես աստվածապաշտության տեսք ունեն, բայց իրականում չեզոքացնում և սահմանափակում և վերջիվերջո կործանում են մարդու և՛ հոգևոր և՛ հասարակական և՛ ֆինանսական կյանքը, ու հետևանքում մարդուն դարձնում են կեղծավոր մի էակ, զոմբի, որը Քրիստոսի թագավորությանը ավելի շատ վնաս է տալիս քան թէ օգուտ:
Մենք իհարկե խոսում ենք Օրինապաշտության մասին:
Օրինապաշտություն:
Օրինապաշտը այն անձն է որը Աստվածաշնչից դուրս օրենքներ և կանոններ է ստեղծում և ուզում է դրանցով շարժվել ու ստիպել որ ուրիշներն էլ դրանով շարժվեն, ու այդ իր մարդաստեղծ կանոնները դարձնում է հավատքի չափանիշ: Օրինապաշտի բնութագիրը, կամ քայլերը որը մարդուն օրինապաշտ են դարձնում հետևյալն են…
- Աստվածաշնչից դուրս կանոններ ստեղծիր
- Քեզ ստիպիր որ այդ կանոնները ամեն գնով փորձես պահես
- Ինքդ քեզ պատժիր երբ այդ կանոնները խախտես
- Հպարտացիր/գոռոզացիր երբ այդ կանոնները պահես
- Ուրիշների վրա ինքդ քեզ դատավոր նշանակիր
- Զայրացիր երբ օտարները խախտում են քո կանոնները կամ ուրիշ կանոններով են ապրում
- Զանազան թերությունների/թուլությունների մեջ ապրող մարդկանց լեզվով <<տփիր>>(վարի տուր)
Եթե ուզում ես իմանալ թէ քո եկեղեցին օրինապաշտական սատանայական սխալի մեջ է թէ ոչ ապա ինքդ քեզ այս հարցերը տուր
- Արդյո՞ք դու ապրում ես Աստծու մեջ հավատք ունենալով թէ եկեղեցու վրա կախվածություն ունենալով?
- Արդյո՞ք քո եկեղեցում բոլորից սպասվում է որ նրանք մի շարք կանոնների/չափանիշների հետևեն որոնք Աստվածաշնչի մեջ նշված չեն:
- Արդյո՞ք դու միշտ քեզ դատապարտված ես զգում մշտապես թերի կյանք ապրելու համար:
- Արդյո՞ք քո եկեղեցու կանոնները և որոշումները կայացվում են մի մարդու կողմից կամ մի փոքր էլիտար(վերնախումբ) խմբի կողմից?
- Արդյո՞ք հանցանքի զգացումը կամ/և ամոթը միշտ օգտագործվում է մարդուն հմտորեն բանեցնելու համար, շահագործելու համար:
- Արդյո՞ք դու միշտ անապահովության և լարվածության/անհանգստության մեջ ես գտնվում:
- Արդյո՞ք քո եկեղեցին կենտրոնացած է մանրուքների վրա: Օրինակ, կինո նայելը, չափով ալկոհոլ խմելը, ծամոն ծամելը, աղջիկը շալվար հագնելը/քսվելը կամ ինտերնետ օգտագործելը մեծ մեղքեն են համարվում, բայց սեր և համբերություն և ողորմություն ցույց տալը ամբողջովին անտեսվում են:
- Արդյո՞ք այն մարդիք ովքեր որ իրենց տեղական հարանվանական կանոնների հետ չեն համաձայնվում մեխանիկորեն դատապարտվում են:
- Արդյո՞ք քո եկեղեցին հիմնադրվել է հպարտության և կրոնական էլիտարության հիմքերի վրա: Այսինքն, արդյո՞ք այն տպավորության տակ ես որ քո եկեղեցին միակ ճշմարիտն է և ուրիշ եկեղեցիներում ճշմարտություն չկա:
- Արդյո՞ք քո եկեղեցում մարդիք իրենց հոգու փրկության համար կենտրոնանում են բարի և լավ լինելու վրա, մարդաստեղծ կանոններին հետևելու վրա, և ոչ թէ մի-միայն Քրիստոսի մեջ հավատք ունենալու վրա:
Օրինապաշտության Պտուղները և Սուրբ Հոգու Պտուղները
Սուրբ Հոգու Պտուղները են սեր, ուրախություն, խաղաղություն, բարություն, հավատք, խոնարհություն, և համբերատարություն:
Օրինապաշտության պտուղներն են (հոգևոր/կրոնական) հպարտություն, ինքնա-արդարություն, դատելու և քննադատելու վերաբերմունք, վերադասություն, մշտական կոնֆլիկտ/լարվածություն, անհանգստություն, ենթարկություն պահանջել, ագրեսիա/հարձակում ուրիշների վրա, ծայրահեղություններ, շահագործում, էլիտարություն, և ընդհանուր անձի զզվելիություն:
Օրինապաշտության ամենակործանարար հետևանքներից մեկը ինքնա-կործանումն է: Օրինակ, եթե զննես, օրինապաշտական եկեղեցիների կամ կազմակերպությունների մեջ մեծացած երեխաները հասունանալով այդ եկեղեցիներից /կազմակերպություններից ամբողջովին դուրս են գալիս (փախնում են) և նրանց հետ ոչ մի կապ չեն ուզում ունենալ (իհարկե այս եկեղեցիները եկեղեցուց երիտասարդների փախուստը վերագրում են մի ինչ որ <<վերջին ժամանակների>> նշաններին, ոչ թէ իրենց ստեղծած լկտի ու լարված մթնոլորտի վրա) : Սա պատահում են այն պահին երբ երեխան հասունանալով օրերից մի օր գիտակցում է որ միայն իր եկեղեցին չէ որ ճշմարիտ է, որ շատ օտար Քրիստոնեական եկեղեցիներ էլ կան իրենց եկեղեցու պատերից դուրս, որտեղ որ Հիսուս Քրիստոսի բարի լուրը հավատարմորեն քարոզվում է: Ու նաև, երբ նրանք նկատում են որ իրենց ապրած անցյալ 18-25 տարին կատարյալ ինքնախաբեություն է եղել և ինքը կեղծավորության մեջ է ապրել: Քրիստոսը խաչվել է որպեսզի մեզ ազատագրելով մեզ ազատություն կա, և ոչ թէ նոր ու ահազդու փարիսեցիական կապանքների մեջ նետի:
Ազատվելու Ճանապարհը
Եթե օրինապաշտության տիղմի մեջ ես խրված և մարդու ստեղծած ոչ աստվածաշնչական կանոնների ծանրության բեռի տակ ես ճզմվում, այսինքն, տիլ ես տվել գլխիդ, սկսիր պլանավորել այդտեղից դուրս գալ իմաստությամբ և խաղաղությամբ:
Սկսիր ուրիշ եկեղեցիներ հաճախել որտեղ որ Քրիստոսի ավետարանը և Աստծո ճշմարիտ օրենքն է քարոզվում, և ժամանակի ընթացքում, երբ ընտրություն կատարես, ամբողջովին դուրս արի քո օրինապաշտական եկեղեցուց և ոչ մի կապ մի ունեցիր նրանց հետ: Դու կարող ես բուժվել՛:
Այստեղ մի քանի բաներ կան որ պետք է զգույշ լինես:
- Ամենա-առաջին բանը որ պիտի զգույշ լինես այն է որ քո հին եկեղեցու սովորությունները/կեղտերը, ուրիշին դատելը, մանրուքների հետևից ընկնելը, և բամբասելը, քեզ հետ մի տար քո նոր եկեղեցի:
- Նոր եկեղեցու մեջ քո հին եկեղեցու մասին անդադար մի վատաբանիր: Կարիք չկա անցյալի հին մեռելներին հարություն տալ:
- Մանրուքների վրա քո քննադատական վերաբերմունքի սովորությանը վերջ տուր:
- Մի ընտրիր մի եկեղեցի որը հակադիր ծայրահեղության սխալի մեջ է, այսինքն, մի եկեղեցի որտեղ մարդիկ մեղքի ազատության մեջ են ապրում: Օրինակ, մի հաճախիր այնպիսի եկեղեցի որտեղ մարդիկ հեշտ կերպով ամուսնալուծվում են, որտեղ շնությունը կամ պոռնկությունը թեթև մեղք է համարվում, որտեղ մարդիկ ծանր մեղքի համար չեն պատժվում, որտեղ կանանց թույլ է տրվում որ քարոզեն, կամ նմանատիպ եղծանելի պղծություններով են զբաղվում:



