Նոր Կտակարանի Եկեղեցին: Հովհաննես Ռշտունի
Առաջին դարում Պաղեստինի տարածքում սրբերի համար առաջացած համատարած սովի հետևանքները թեթևացնելու համար Պողոս առաքյալը եկեղեցուն հորդորում էր որպեսզի կարիքավորները հոգ տարվեին, բայց նա ով որ չի ուզում աշխատել թող նաև չուտի 2 Կորնթ. 3:10: Սա շատ խիստ մի պայման էր: Մենք գիտենք որ նրանք ովքեր գործազուրկ էին դառնում այս մարդկանց համար եկեղեցու սարկավագները 3 օրվա եկամուտ էին տրամադրում, դրանից հետո, նրա համար գործ էին գտնում, սովորաբար մեկ այլ քրիստոնեա նրան գործի էր վերցնում որպեսզի այս քրիստոնեան սարկավագական հոգատարության մեջ մշտապես չմնար, եկեղեցու համար բեռ դառնալով:
1 Կորնթ. 6:1-ից մենք գիտենք որ Պողոսը Քրիստոնեաներին հրամայում է որպեսզի նրանք չգնան դիմեն պետական դատարաններին իրենց հարցերը լուծելու համար, որովհետև պետական դատարանները աստվածազուրկ են: Պողոսը նրանց հրամայում է որպեսզի եկեղեցին, քրիստոնեաները, իրենք իրենց դատարանները ստեղծեն, և Քրիստոնեաները Պողոսին լսելով այդպես էլ արեցին: Այս նորաստեղծ դատարանները՝ հիմնված Աստծո օրենքի վրա, այնքան արդյունավետ էին որ նույնիսկ հեթանոսներն էին գալիս եկեղեցու դատարաններ իրենց հարցերը լուծելու համար որովհետև պետական դատարաններում տարիներ է տևում մինչև մեկ հարցը լուծվում է և մինչև այն լուծվում է մենք սնանկության ենք հասնում, ու վերջում էլ մենք արդարադատություն չենք ստանում:
Բյուզանդական/Հռոմեական կայսրության ժամանակ, երբ Կոնստանտինը կայսր դարձավ, նա Քրրստոնեա քահանաներին կանչեց իր մոտ և նրանց ասաց <<Կայսրության դատարանները ձախողված վիճակում են, մենք դատարանի գործեր ունենք որ արդեն 40 տարի է որ դատարանում են ու չեն լուծվել, ես ուզում եմ որ դուք բոլոր քահանաներդ երբ դուրս եք գալիս, որ դուք Հռոմեացի դատավորի զգեստ հագնեք, իմ հրամանով, որպեսզի Հռոմեական/Բյուզանդական կայսրության քաղաքացիները ձեզ տեսնելով ձեզ մոտ գան, իրենց դատական հարցերը լուծելու և արդարություն գտնելու համար>>
Այստեղից է Քրիստոնեա Քահանայի հատուկ զգեստի աղբյուրը, մինչև այս ժամանակ քրիստոնեա քահանան սովորական մարդու զգեստ էր հագնում, բայց այդտեղից սկսված նրանք սքսեցին հատուկ զգեստներ հագնել ու դա դարձավ սովորություն: Շատ քահանաներ/քարոզիչներ ընդհանրապես գաղափար չունեն թէ իրենց զգեստի աղբյուրը որտեղից է գալիս:
Այնուհետև, սարկավագները սկսեցին հոգ տանել հիվանդներին, այրիներին, որբերին, բանտարկյալներին, որովհետև երբ Հռոմեական կայսրությունը սկսեց փլուզվել, ծովահենները և անօրեններ խուլիգանները սկսել էին մարդկանց առևանգել և իրանց ընտանիքներից փող պահանջել: Այն ժամանակներում քահանաներից մեկը տասնհինգ հազար այսպիսի առևանգված մարդ է ազատել:
Երբ Հռոմը փլուզվեց, ավելի քան 600 տարի, միակ դատարանները որ գոյություն ունեին Եկեղեցու ստեղծած դատարաններն էին: Հռոմը կործանվել էր, պետությունը անհետացել էր, բայց Եվրոպայում արդարադատությունը աշխատում էր որովհետև Եկեղեցին էր այն տրամադրում: Սա այսպես շարունակվեց նաև միջին դարերում, և հետո Ռեֆորմացիայի ընթացքում:
Ռեֆորմացիայի ընթացքում, Շվեցարիայում, եկեղեցին 2 հանգանակություն էր հավաքում, մեկը հովվի համար, իսկ մյուսը սարկավագներին հանձնելու համար, որպեսզի նրանք կարիքավորներին հոգ տանեին և հասարակության կառավարման համար տրամադրեին (մեր օրերում Ամերիկայի Երեցական եկեղեցիները, նրանց պահպանողական ճյուղը, իրենց դատարաններն ունեն որտեղ եկեղեցու անդամների վիճահարույց հարցերն են լուծվում):
Ներկա ժամանակներում Բողոքական եկեղեցում դատարանի և կարիքավորներին օգնելու բացարձակ բացակայությունը ներկա Բողոքական եկեղեցու հիվանդոտ վիճակի նշաններն են: Շարքային հավատացյալը, նույնիսկ հովիվը, գաղափար էլ չունեն որ այսպիսի բաներ է մեզ հրամայված, որպեսզի մենք մեր դատարանները կազմենք և պետական դատարանին երբեք չդիմենք:
Սրա կարիքը կար 1-ին դարում և Հավատացյալները ենթարկվեցին Աստծո հրամանին և կառուցեցին իրենց դատարանները, և սրա կարիքը կա հենց հիմա, և մենք էլ ենք կարող, մեզ համար էլ անհրաժեշտ է որպեսզի ենթարկվենք Տիրոջ հրամանին և մեր դատարանները կառուցենք:
Հովանես Ռշտունի
