Աստծո Շաբաթը և Պրոլետարիատի Սոցիալիստական Հեղափոխությունը
Հովհաննես Ռշտունի
Եկեք Աղոթքով սկսենք:
Ամենազոր Աստված, երկնային Հայր, մենք քեզ շնորհակալություն ենք հայտնում որ մեզ հրամայել ես որ մենք հանգիստ ունենանք, հանգիստ մեր հոգու և մարմնի համար, ու շնորհակալ ենք որ Դու ես մեր հանգիստը, մեր թարմացումը, ուստի մենք Քո առջև ենք գալիս համաձայն Քո խոսքի, ու մենք մեր ամեն հոգսերը Քեզ ենք տալիս գիտենալով որ Դու հոգ ես տանում մեզնով: Մենք մեր բոլոր ճանապարհները Քեզ ենք հանձնում: Մեր ամենօրյա շնորհը տուր մեզ, որպեսզի Քեզ սպասենք, Քեզնում հանգստանանք, ու Քեզ վստահենք, Հիսուսի անունով, ամեն:
Աստվածաշնչի մեր այսօրվա ուսուցումը Երկրորդ Օրինաց 5:12-15-ից է:
<<12 Հետեւի՛ր, որ շաբաթ օրը սուրբ պահես, ինչպէս պատուիրել է քեզ քո Տէր Աստուածը: 13 Վեց օր կ՚աշխատես եւ կը կատարես քո բոլոր գործերը, 14 իսկ եօթներորդ օրը քո Տէր Աստծու շաբաթ օրն է. դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու աղախինը, քո եզը, էշն ու բոլոր անասունները, քո յարկի տակ գտնուող եկուորը (օտարականը) այդ օրը ոչ մի գործ չպէտք է անէք, որովհետեւ քո ծառան ու աղախինը պէտք է հանգստանան, ինչպէս եւ դու: 15 Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը այնտեղից քեզ դուրս բերեց ամուր ձեռքով ու հզօր բազկով, որի համար քո Տէր Աստուածը քեզ պատուիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն>>:
Շաբաթն ու իր սկզբնաղբյուրը մեզ Ծննդոց գրքից ու Եգիպտոսից ու առաջին զատիկից են գալիս: Շաբաթը ստեղծագործության յոթերորդ որվա օրինակից է գալիս, բայց պատմականորեն այն ժամանակագրվում է Եգիպտոսի առաջին զատիկից: Սա հիշատակում է Իսյալելի փրկությունը Փարավոնից: Ուստի երբ Մովսեսը Օրենքի գրքում ասում է որ Շաբաթ օրը սուրբ պետք է պահվի, նա նրանց հիշեցնում է Եգիպտոսից նրանց ազատագրումը, ու ասում է, ուստի ձեր Տեր Աստվածը ձեզ հրամայում է որ Շաբաթը պահեք: Սա նրանց ազատագրման, փրկության օրն էր: Մեր, քրիստոնյա հավատացյալների համար ազատման, փրկության օրը Քրիստոսի հարության օրն է, շաբաթվա առաջին օրը, Կիրակին: Երբ Հիսուս Քրիստոսը մեղքի ու մահվան զորությունը կործանեց, այդ առիթով մենք Տիրոջ օրը տոնում ենք Կիրակի օրը, որպես Տիրոջ Շաբաթը, որը Հին Կտակարանում շաբաթվա առաջին օրն էր, հարության օրը:
Մեր օրերում մենք ականատես ենք եղել մարդկանց կողմից Շաբաթի անարգությանը և նաև Շաբաթի կարևորությանը: Սա պատահական չէ: Շաբաթը հարձակման տակ է գտնվում քանի որ Շաբաթի իմաստը, Քրիստոսի հարությունը, Քրիստոսում մեր հանգստությունը՝ հարձակման տակ է: Շաբաթը հարձակման տակ է գտնվում քանի որ մենք Պրոլետարիատ հեղափոխության ընթացքի մեջ ենք գտնվում: Ովքե՞ր են Պրոլետարիատները (կամ, պրոլետարները): Հովսեփ Փայփերը Պրոլետարիատը այսպես է սահմանում: <<Պրոլետարները նրանք են ովքեր աշխատանքին են հյուսված, կլեով աշխատանքին են կպած, աշխատանքի մեջ ցեմենտ-բիտոն են եղել>>: Ու երբ ամբողջ կյանքն է պրոլետարացվում, այդ դեպքում կյանքը բացառիկորեն աշխատանքի շուրջ է պտտվում, ամեն ինչն է աշխատանքի շուրջ պտտվում, առանց աշխատանքի Պրոլետարների համար կյանքը իմաստ չունի: Պրոլետարների հեղափոխության մեջ ամբողջ աշխարհն ու կյանքը աշխատանքին է կպած: Սրանց աշխարհում մարդը միայն ապրում է որպեսզի աշխատի: Նույնիսկ մարդու հանգստյան ժամանակը, արձակուրդն է նայվում որպես հանգստություն իր գործից, որպեսզի նա հետո նորից գործին վերադառնա ավելի եռանդուն կերպով, որպեսզի նա ավելի ջանասեր ու տքնաջան աշխատող լինի: Այս մարդու կյանքում ամեն ինչը, նույնիսկ իր արձակուրդը մեկ նպատակակետ ունի, ավելի ու ավելի շատ աշխատանք:
Այսօր Պրոլետարիատ հեղափոխությունը ասում է որ կյանքը պետք է հասկացվի աշխատանքով, աշխատանքի պայմաններով, տնտեսության, ֆինանսների տեսակետից: Մարդու կյանքը պետք է հասկացվի մարմնական-նյութական ձևով, աշխատանքով (մեր երկրի, Հայաստանի օլիգարխները ու նրանց անօրենությունները ու պահվածքը այս պրոլետարիատ հեղափոխության դառը պտուղներն են, ուղղակի նրանք դրա ավելի եսասեր տարբերակն են կիրարկում): Ու եթե մենք Շաբաթին այս տեսակետից նայենք, ապա Շաբաթը ամբողջովին անիմաստ մի բան է դառնում, քանի որ Շաբաթը մերժում է դիալեկտիկական նյութապաշտությանը:
Աստվածաշնչի Շաբաթը հայտարարում ու հաստատում է որ Հիսուս Քրիստոսը Տերերի Տերն է, ու Թագավորների Թագավորն է, նա Տերն է գերբնականի ու բնականի, հոգևորի ու մարմնականի, հոգու և նյութի: Նա հաղթանակողն է բոլոր բնական գործընթացների, նույնիսկ մահվան գործընթացի, Նա իշխանություն ունի մահվան վրա և մեղքի վրա, Նա կյանք ու հարություն բերողն է:
Ուստի, մեզ համար Շաբաթը աշխատանքից հանգստանալու օր չէ, Շաբաթը մեզ համար մի կողմ է դրված Աստծո համար: Շաբաթի իմաստը մարդկային, հումանիստական չէ, այլ, այն Աստվածակենտրոն է: Շաբաթը աշխատանքից հանգստանալ չէ, Շաբաթը Քրիստոսում, Աստծում հանգստանալ է: Շաբաթը մարդու օրը չէ, Շաբաթը Տիրոջ օրն է: Շաբաթի նպատակը արաջնակարգորեն մարդու մարմնական հանգստությունը չէ, այլ, Շաբաթը Տիրոջմում հանգստանալն ու Նրան ամբողջովին վստահելն է, մեր փրկության համար: Սա է Եբրայեցիների գրքի 4-րդ գլխի իմաստը, որտեղ հեղինակը հայտարարում է որ խոստացված երկիրը, Քանանը, լոկ մասնակի հանգստության տեղ էր, որ մեր ամբողջական հանգստությունը Հիսուսն է բերել, ու այն մերն է լինելու Հիսուսի հավիտենական թագավորության մեջ:
Ուստի Քրիստոնեական Շաբաթի, Տիրոջ Օրվա նպատակը այն չէ որ մենք մի բան ձեռք բերենք, բայց որ մենք շնորհակալություն հայտնենք Աստծո կատարած գործի համար, ու որ այդ օրը մենք Աստծուն լսենք: Շաբաթի նպատակը Աստծուն հանձնվելը ու Նրանով ուրախանալն է: Շաբաթը ուստի չպետք է լինի ինչ որ մի մռայլ, տրտում օր, ինչպես որ որոշ մարդիկ են անում: Շաբաթը ոչինչ չանելու օր չէ, այն հաղթանակի և խնդության օր է, տոնակատարության օր է: Պատմաբան Էրիկ Սլոանը Ամերիկայի հիմնադրման ժամանակների մասին Շաբաթը այսպես է ներկայացնում:
<<Ամերիկայի Առաջին եկեղեցիները Ամերիկայի ժողովրդի գլխավոր հիմքն էին: Տներ կառուցելով մարդիկ շենքի հիմքի ամենամեծ հիմնա-քարի (հիմնա-փայտի) անունը կոչում էին <<Եկեղեցու Քար>>: Այսպիսի կարևորություն էին այն ժամանակվա ժողովուրդը տալիս եկեղեցուն>>: Եթե մեր ժամանակներում քրիստոնյա հավատացյալին հարցնես թէ ինքը ինչու է եկեղեցի հաճախում, նա կասի որ հաճախում է որպեսզի մի բան ձեռք բերի, մի բան ստանա, բայց երբ նրան ավելի մանրամասն ես հարցնում թէ ինչ է ուզում ձեռք բերի այդ պահին նա սկսում է կմկմալ:
Քրիստոնյա հավատացյալը եկեղեցի չի գնում որպեսզի ինչ որ մի բան ձեռք բերի, հավատացյալը եկեղեցի է գնում որ շնորհակալություն հայտնի այն բաների համար որոնք ինքը արդեն ստացել է, արդեն ունի:
Շաբաթը այն օրն է երբ մարդ դադարում է իր աշխատանքից ու ուրախանում է Աստծո աշխատանքով: Երբ մարդ դադարում է աշխատելուց որպեսզի հանգստանա Աստծո աշխատանքով, Հիսուս Քրիստոսի խաչով, խաչի վրա Նրա կատարած աշխատանքով: Բայց մարդիկ այս օրերում աշխատում են քանի որ աշխատանքը նրանց համար փախուստ է, փախուստի միջոց: Մարդիկ աշխատում են որպեսզի ազատ ժամանակից փախնեն: Ինչպես որ մի անհավատ հեղինակ է ասել, <<մարդ պետք է աշխատի ոչ թէ աշխատանքը սիրելով այլ գոնէ հուսահատությունից փախնելու համար>>: Սրանք կյանքում ամեն ինչ վերածում են մեկ ճշմարտության՝ աշխատելուն, աշխատանքին: Նրա ասելով <<Աշխատանքը ավելի քիչ ձանձրալի է քան թէ հաճույքը>>:
Երբ մարդ իր մեղքի հանցանքի ծանրության տակ է ճկռում, նա աշխատանքը օգտագործում է որպես մեղքերի քավության միջոց, հանցանքի զգացմունքից փախնելու միջոց: Ուստի,այս մարդկանց համար աշխատանքը փոխարինում է կրոնին (աշխատամոլերը աղանդավորներ են): Ու նրանք աշխատում են քանի որ աշխատանքը միակ ձևն է որի միջոցով նրանք կարող են ապրել կյանքը, քանի որ երբ նրանք աշխատանքից դադարեն նրանք մեռած են: Ու նրանք սա գիտեն, ուստի նրանք աշխատում են որպեսզի փախնեն (իրականությունից փախնեն, ինքներն իրենցից փախնեն, Աստծուց փախնեն):
Հանցանքի ծանրությունն ու մեղքի վախն ու կյանքի անիմաստությունն ու աննպատակությունը նրանց են մշտապես շրջապատում: (ամեն անգամ բարեկամների հետ խնջույքի սեղանին նստած մենք լսում ենք թէ ինչպես են դատարկ կյանքով ապրած մեր հայրերը ասում <<էս ինչ անիմաստ կյանքա, ծնվում ես, մեծանում ես, ամուսնանում ու երեխաներ ես ունենում, հետո մեծանում մեռնում ես ու քեզ տանում գցում են փոսի մեջ ու վերջ: Ուստի խնջույքների ժամանակ նրանք ալկոհոլ են լակում ու լակում ու լակում, որպես փախուստի միջոց>>): Հետաքրքիր է որ տարիներ առաջ Նյու Յորք քաղաքի սուպերմարկետներից մեկում աշխատողները բողոքի ցույցեր ու գործադուլ կազմակերպեցին որպեսզի ավելի կարճ աշխատանքային ժամեր ունենային, ու նրանք դա ստացան, նրանց աշխատանքային ժամերը կարճացվեցին: Բայց նրանք այդ պահին մի մեծ խնդրի առջև կանգնեցին: Նրանց աշխատանքը ավելի վաղ ավարտվելուց հետո նրանց չէին կարողանում սուպերմարկետից դուրս հանեին: Իրենց ավելնորդ ժամանակին նրանք գալիս էին ու խանութում էին կանգնում որպեսզի մնացած աշխատողների հետ շփվեին, որոնց աշխատանքային ժամը դեռ չէր վերջացել, նրանք ուղղակի անելու բան չունեին, ձանձրացել էին: Նրանք իրենց ազատ ժամանակը չէին ուզում, կյանքը նրանց համար աշխատանքից դուրս շատ իմաստ չուներ: Նրանք ուզում էին աշխատեին, աշխատանքի վայրում լինեին: Բայց մեզ, հավատացյալ քրիստոնյաների համար, երկրպագությունն է մեր հանգստությունը (ու միաժամանակաբար մեր զբաղմունքը): Ու համաձայն Աստծո խոստումների երկրպագությունը բուժվելու, ապաքինվելու մի ձև է: Երկրպագությունը իր մեջ հնազանդություն է պարունակում: Հինգերորդ պատվիրանը մասնահատուկ ձևով խոստման պատվիրան է, ու մեզ ասվում է որ բոլոր պատվիրաններն են խոստման պատվիրաններ, երկար կյանք ունենալու խոստում, օրհնվելու խոստում, հարստանալու խոստում, բուժվելու խոստում: Ծննդոց 15.26-ում <<եթե դուք ջանասիրորեն լսեք ու հնազանդվեք Տիրոջ Ձայնին ու անեք այն ինչը որ ճիշտ/ուղիղ է Նրա աչքի առջև, ականջներդ դնեք Նրա պատվիրաններին ու ուշադիր հետևեք Նրա օրենքներին, ապա Ես թույլ չեմ տա որ այս հիվանդությունները ձեզ դիպչեն, որոնք Եգիպտացիների վրա եմ բերել, քանի որ Ես եմ Տերը որ ձեզ բուժում է>>: Եբրայեցի 4.9-ում Պողոսը ասում է որ մեզ համար դեռ հանգստություն է մնացած, Շաբաթը, Աստծո ժողովրդի համար: Ուստի, հինավուրց ժամանակներից Շաբաթը այն օրն էր երբ մարդը Աստծու գործին էր հանձնվում, Նրա կատարած աշխատանքին էր հանձնվում: Երբ մարդը դադարում էր գործելուց, իր աշխատանքից, ինքն իրեն փրկելու փորձերից, ու նա ճանաչում ու ընդունում էր Աստծո փրկությունը և հանգստություն էր գտնում այս փաստով, նա բուժում էր գտնում իր հոգու ու մարմնի համար: Հետաքրքիր է որ պատմության մեջ ամեն թագավոր, ամեն կայսր, որը մարդկանց փրկություն էր խոստանում, նա ժողովրդին բուժելու գործեր էր կատարում, կամ ձևացնում էր որ բուժում էր: Այն ժամանակներում հիվանդներին թագավորների մոտ էին տանում ու հեթանոս թագավորը իր ձեռքերը հիվանդների վրա էր դնում, ու նրանց բուժված էր համարում: Այսպիսի բաները նույնիսկ 1600-ական թվերի Անգլիայում էին անում: Անգլիայում թագավորի հիվանդների վրա ձեռք դնելը տարեկան մի (ապուշ) արարողություն էր (Հայաստանում մենք հիշում ենք թէ ինչպես էին ժողովուրդը վազում որպեսզի մեր նորընտիր անասուն վարչապետին դիպչէին, կամ գոնէ նրա հագուստին դիպչէին, կարծես թէ նա Հիսուս Քրիստոսը լիներ):
Հին ժամանաների կրոնների մեջ Շաբաթ չի եղել: Աստվածաշնչից դուրս մենք ոչ մի տեղ երկրպագության մի պաշտոնական օր չենք գտնում ոչ մի տեղ: Քանի որ քրիստոնեությունից դուրս բոլոր կրոնների մեջ մարդու փրկությունը մարդու (բարի) գործերի միջոցով է արվում, մարդու ջանքերի շնորհիվ է ձեռք բերվում: Հեթանոսների կրոնների մեջ փրկությունը մարդու գործն է, մարդն է ինքն իրեն փրկում: Քրիստոնեությունից բացի ոչ մի կրոն չկա որը երկրպագության օր ունենա ամեն շաբաթ, բացառությամբ այն դեպքերում երբ նրանք քրիստոնեության Շաբաթին են ուզեցել իրենց կրոնական ձևերը նմանակեցնել: Բոլոր հեթանոս կրոնների մեջ մարդն է փրկում ինքն իրեն, նրանք փրկիչ չունեն, նրանք այնպիսի Աստված չունեն որը մարդու համար իր փրկության գործը կատարած ավարտած լինի: Ուստի հեթանոս մարդը մշտապես աշխատում է որպեսզի ինքն իրեն փրկի: Հեթանոսները իրենց տաճարն են գնում որպեսզի ապացուցեն որ իրենք գործ են անում, որ իրենք ամեն ինչ անում են որպեսզի համապատասխանեն իրենց աստվածների չափանիշներին: Բայց Աստվածաշնչական հավատքի մեջ մարդուն հրամայվում է որ Շաբաթ օրը իր աշխատանքը կանգնեցնի, դադարի աշխատելուց այդ երկրպագության օրը, որով նա ցույց է տալիս որ փրկությունը իր կատարած գործը չէ, Աստծո կատարած ավարտած գործն է: Հինավուրց ժամանակների հեթանոսական երկրպագությունը ինքնա-փրկություն էր, մարդու կողմից էր:
Պատարագ (Liturgy) բառը հուներեն նշանակում է հասարակական (հանրային) աշխատանք: Սոցիալական ապահովության քարտը ու դրա օգուտները, պետական թոշակը, գործազրկության նպաստները, ու մնացած բոլոր պետական օգնության ծրագրերը ՊԱՏԱՐԱԳ են, պատարագի նման մի բան են: Սրանք հասարական աշխատանքներ են որ պետությունն է անում: Ինչպես որ հինավուրց ժամանակներում թագավորներն ու կայսրներն ու շեիխերն էին անում, մարդկանց համար օրորոցից-մինչև-գերեզման սոցիալական ապահովության գործեր անելով (կամ խոստանալով), սա պետության տրամադրած Պատարագն են:
Իսկ ո՞րն է եկեղեցու տրամադրած պատարագը: Եկեղեցու պատարագը առավոտվա կամ երեկոյվա աղոթքն է, աստվածային երկրպագության ծառայությունն է, որով թագավորի կամ վարչապետի կամ պետության հասարակական բարեկեցության գործերը տոնելու տեղը հավատացյալ քրիստոնյաները տոնում են Հիսուս Քրիստոսի կատարած հասարակական գործը: Որով Հիսուս Քրիստոսը կործանեց մեղքի ու մահվան զորությունը խաչի վրա կատարած Իր քավության գործով, մեռելներից հարություն առնելով, որպեսզի մեզ հավիտենապես ազատի մեղքի ու մահվան զորությունից: Սա՛ է քրիստոնեական պատարագը, Քրիստոսի կատարած հասարակական գործը: Եկեղեցու պատարագը կենտրոնացած է ա՛յս փաստի վրա, Հիսուս Քրիստոսի հարությունը, ու այն առաջնակարգորեն տոնվում է շաբաթվա առաջին օրը, Կիրակի օրը, Նրա հարության օրը, Նրա կատարած ու մեզ համար տրամադրած պատարագի օրը:
Այստեղ ենք մենք կարող տեսնել Ժամանակակից պետության պատարագի ու Հիսուսի պատարագի կոնֆլիկտը, դրանց բախումը: Ժամանակակից կայսրների ու վարչապետների պատարագը կյանքի Պրոլետարացումն է, նրանք ամեն ինչ վերածում են աշխատանքի: Պետությունը ուզում է աշխատատեղեր ստեղծի որպեսզի կանխի փողի արժեզրկումը, աղքատությունը, քչացնի հանցագործությունները և այլն: Ամեն ինչ նախատեսվում է այս պրոլետարիացման ուղղությամբ, կյանքի ամբողջ իմաստը աշխատանքի վերածելով, ամեն ինչ աշխատանքով փրկելով ու աշխատանքով լուծելով, որի միջոցով մարդու փրկությունն է գալու: Զարմանալի չէ որ նրանք փորձում են կործանել այն օրը որը Հիսուս Քրիստոսի հասարակական/հրապարակային գործի համար է նախատեսված, այն տոնելու համար է նախատեսված, Նրա պատարագի համար է նախատեսված, Նրա հարությունը տոնելու համար է նախատեսված, մեզ համար Նրա կատարած քավության գործի համար է նախատեսված:
Քրիստոսից դուրս ապրող ժամանակակից մարդը բաղձում է փրկվել, ուստի նա պետության հասարակական գործի մոտ է գնում իր փրկության համար, քանի որ ինքը մշտապես մեղքի հանցանքի զգացմունքի բեռի տակ ճկռում է, տանջվում է: Նա ցանկանում է փրկվել, բայց մերժում է Աստծո առաջարկած փրկությունը: Մարդը պատմության մեջ այսքան հանգստյան ժամանակ չի ունեցել ինչպես հիմա է ունեցել, բայց նա հանգիստ չունի: Ինչպես Եսայի մարգարեն է ասում <<Նրանք չծարավեցան երբ Նա նրանց անապատներով տարավ: Ջուրը (ժայռի) վեմիցը հոսեցրեց նրանց համար: Եվ պատառեց վեմը, և ջրերը բխեցին: Խաղաղություն չկա ամբարիշտների համար, ասում է Տերը>>(48.21-22): Բայց խաղաղություն կա նրանց համար ովքեր իրենց հանգստությունը, իրենց փրկությունը գտնում են Հիսուս Քրսիտոսի կատարած հասարակական գործի մեջ: Այնտեղ հոգու և մարմնի համար բուժում կա: Շատ կարևոր է որ տարբերություն կա նրանց միջև ովքեր հավատքով ու վստահությամբ են շարժվում, ու նրանց ովքեր անհանգիստ ու հուսահատ են, ովքեր առանց Շաբաթի են ապրում: Այսօր Պրոլետարիատների հեղափոխությունը ուզում է կյանքի իմաստը ու մարդու փրկությունը սահմանափակի պետության տրամադրած հասարակական գործերով: Պրոլետարիատները ուզում են Քրիստոսի գործը կործանեն, քրիստոնեությանը ու Քրիստոսում եղած ամեն ինչը կործանեն: Երկրորդ հերթին, նրանք փորձում են աշխատանքը կործանել, որպես սուրբ մի կանչ, քանի որ ամեն մարդ կանչված է մի աշխատանքի, որը նրա սուրբ կոչումն է (լինի դա ատաղծագործ, գյուղատնտես, ձեռնարկատեր, վարորդ, և այլն), ու նրանք փորձում են աշխատանքը բեռի վերածեն: Երրորդ, պետության հասարակական գործերը կործանում են ժողովրդի հարստությունը, ժառանգությունը, մասնավոր ձեռնարկատերերին, ու նրանք ծաղրանքի են ենթարկում մարդու ամեն աշխատանքը (հաճախ մարդու աշխատանքի կործանումը կատարվում է պետության հետ ձուլված և պետության մի մաս կազմող օլիգարխների միջոցով): Արդյունքում մենք տեսնում ենք գործազրկության աճ, հիվանդությունների աճ: Քանի որ մարդը մեղքի հանցանքի ծանրության տակ է, Պրոլետարիատները փորձում են մարդու բոլոր խնդիրները տեխնոլոգիաներով լուծեն, վակցիններով լուծեն: Մեզ ասում են որ մարդու բոլոր խնդիրները տեխնոլոգիական խնդիրներ են, երկրի աշխարհագրական անբարենպաստ դիրքի խնդիրներ են, հոգևոր խնդիրներ չեն, բարոյական խնդիրներ չեն (<<մեր խնդիրները երկրում ամեն օր 50 հատ անմեղ երեխա աբորտով սպանելու հանցանքից չէ, անհավատության, համատարած եսասիրության, աթեիստության հետևանով չէ>>), քանի որ կյանքի Պրոլետարացման հետևանքով կյանքը միայն աշխատանքի միջոցով է հասկացվում, խնդիրը միայն աշխատանքի միջոցով է լուծվում. խնդիր չէ որ հազար ու մի բարոյական ու հոգևոր չլուծված խնդիրներ կան: Ուստի, քանի որ կյանքի իմաստը վերածված է աշխատանքին, պետության տրամադրած պատարագին, ուստի խնդիրը տեխնիկական խնդիր է(ուստի մեզ տեխնոկրատ առաջնորդներ են պետք, ոչ թէ քրիստոնյա աստվածապաշտ առաջնորդներ), ուստի խնդիրները միայն մասնագետներն են կարող լուծել, ծակ պռոֆեսոներն ու պետական աշխատողները, <<կյանք հասկացող իմաստուն>> իշխանավորները: Նրանց լուծումը կրթված սերունդ մեծացնելն է, բոլորին պետական դպրոցներ բրախելն է, անկախ նրանից թէ նրանք ինչ ձևի կրթություն են ստանում, կարևոր չէ թէ իրենք Աստվածակենտրոն կրթություն են ստանում թէ Հովհաննես Թումանյանի հեքիաթներ սովորելով են մեծանում (դպրոցում ամեն օր պատից կախած երկրի առաջնորդի դեմքին նայելով ու պետապաշտ դառնալով): Տեխնալոգիան, կամ հեթանոսական կրթությունը քաղաքակրթության վերջին էտապն է, նրա կործանումից առաջ: Նրանք հավատում են որ ամեն ինչի պատասխանը, ամեն հարցի լուծումը մարդու ձեռքում է, մարդու կառավարության տակ է, ու մարդը փորձում է կառավարել կյանքի ամեն բնագավառը ու ամբողջ աշխարհը, մարդու զորությամբ ու մարմնավոր իմաստությամբ: Ուստի, նրանք մեղքը համարում են հոգեկան խնդիր, մեղքի խնդիրը հոգեբանները պիտի լուծեն, տեխնոլոգիան պիտի լուծի: Ինչպես մի հեթանոս մասնագետ գիտուն է մի անգամ ասել <<պոռնկությունն ու շնությունը հասարակական հիվանդություն են, և մենք դրանց պետք է այդպես վերաբերվենք>>, այսինքն մեղքը հիվանդություն է և ուստի պետք է հիվանդության ձևով բուժվի, ինչպես հիվանդություններն են բուժվում, օրինակ, ինչպես փորացավը կամ ատամի ցավը:
Բայց երբ մարդ մերժում է մեղքի Աստվածաշնչի վարդապետությունը, այդ դեպքում մարդ մերժում է Աստվածաշնչի պատասխանատվության վարդապետությունը, արդյունքում նրանք կործանում են մարդուն ու մարդու կյանքի ու իր աշխատանքի իմաստը: Պրոլետարացումը ոչ միայն Շաբաթն է կործանում այլ նաև մարդուն է կործանում: <<ամբարիշտների համար խաղաղություն չկա>>: Մեր պատասխանատվությունը, որպես քրիստոնյա հավատացյալներ, այն է որ մենք պաշտպանենք Շաբաթի իմաստն ու նշանակությունը, որը չի նշանակում որ մենք պիտի լոկ դադարենք աշխատելուց ու գնանք ձևական երկրպագության մասնակցենք (կամ անհասկանալի շարականներ լսենք), բայց ճշմարիտ հանգստություն Տիրոջմում: Ճանաչում, որ Աստված է մեր փրկիչը, որ մեր հանգստությունը / խաղաղությունը Նրա հասարակական գործի, Նրա պատարագի մեջ է, Նրա քավիչ մահվան և հարության մեջ է: Եվ Քրիստոսի պատարագը մեր ազատությունն ու մեր խնդությունն ու մեր փրկությունն է: Եկեք աղոթենք:
Ամենազոր Աստված մեր երկրնային Հայր, մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ լինելով շրջապատված ժամանակակից կայսրների ու վարչապետների հասարակական պատարագներով, մենք ունենք այն օհրնված վստահությունը որ մենք կանգնած ենք Հիսուս Քրիստոսի պատարագի մեջ, նրա քավիչ մահվան ու հարության մեջ, և դժողքի դարպասները չեն կարող դիմանալ մեր դեմ: Տեր, մեզ հաստատիր մեր այս սուրբ հավատքի մեջ, ու մեզ դարձրու կարողունակ ու անսասան, իմանալով որ Հիսուս Քրիստոսի պատարագի մեջ է մեր հաղթանակը, վստահությունը, և հանգստությունը: Ուստի սովորեցրու մեզ Հայր մեր, հանգստանալու Քեզնում:
Հիսուսի անունով:
Ամեն