Վերջին Ժամանակներ

<<Նախա-Նեղությունների Հափշտակության Վարդապետությունը>> 

Մաս 2

2 Թեսաղոնիկեցի 2.5-8

Brian Schwertley (Բռայն Շվերտրլի)

Մեր այսօրվա տեքստը 2 Թեսաղոնիկեցի 2.5-8-ն է, մենք շարունակում ենք նախա-նեղությունների հափշտակության հավատքի ուսումնասիրությունը:  Նախա-նեղությունների հափշտակության հավատքը պարզ կերպ ասած այն է երբ մարդիկ հավատում են որ ապագայում յոթ տարվա գլոբալ նեղություններ են սկսվելու, ու այդ սկսվելուց առաջ Հիսուսը գալու և հավատացյալներին հափշտակելու է դեպի երկինք, ու յոթը տարվա նեղությունները սկսվելու են որի վերջում Քրիստոսը մեկ անգամ էլ է երկրորդ գալուստ անելու ու դատաստան բերելու երկրի վրա ու Իր հազարամյա թագավորությունը սկսելու, ու իհարկե այդ հազար տարուց հետո մեկ անգամ էլ է դատաստան լինելու:  Մենք հավատում ենք որ այս հավատքը սխալ է, ու որ հափշտակությունը, քրիստոսի երկրորդ մարմնական գալուստը, աշխարհի կործանումը, մեռելների հարությունը ու վերջին դատաստանը մեկ օրվա մեջ են տեղի ունենալու, որից հետո սկսվելու է հավիտենականությունը: 

2 Թեսաղոնիկեցի 2.5-8-ն աստվածաշնչի մեկ այլ հատված է որ նախա-նեղությունների հափշտակության հավատացողներն են օգտագործում, Եկեք կարդանք մեր տեքստը:

<<5 Չէ՞ք հիշում, որ, մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բաները: 6 Եւ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է նրան հետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն հայտնի անի մինչեւ ժամանակը գայ (պատշաճ ժամանակին). 7 որովհետեւ անօրէնութեան այդ խորհրդավոր (գաղտնի) ուժը արդէն գործի վրա է(աշխատում է). բայց այդ պիտի չհայտնվի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կը վերացուի նա, որ այժմ նրան յետ է պահում: 8 Եւ ապա պիտի յայտնուի Անօրէնը, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով եւ պիտի ոչնչացնի իր յայտնութեամբ իր գալստեան ժամանակ:>>

Այս հատվածը ավելի պարզեցված հայերենով այսպես է կարդացվում (NIV BIBLE)

<<5 Չէ՞ք հիշում, որ, մինչ ձեզ հետ էի դեռ, ասում էի այդ բաների մասին: 6 Եվ այժմ դուք ինքներդ գիտէք, թէ ինչն է նրան հետ պահում, որ այդ Հակառակորդը ինքն իրեն հայտնի անի պատշաճ ժամանակին. 7 որովհետեւ անօրենութեան այդ խորհրդավոր (գաղտնի) ուժը արդէն գործի է դրվել. բայց նա (զսպողը) ով որ դրան հետ է պահում կշարունակի դրան հետ պահել մինչև նա մեջտեղից վերցվի (ճանապարհից վերցվի), 8 Եւ ապա Անօրենը պիտի հայտնվի, որին Տէր Յիսուս պիտի կործանի իր բերանի շնչով և պիտի ոչնչացնի իր գալստեան շքեղությամբ>>:

Նախա-նեղությունների հափշտակությանը հավատացողները հասկանում են որ այստեղ զսպողը Սուրբ Հոգին է, քանի որ Սուրբ Հոգին եկեղեցու և հավատացյալների միջոցով աշխատում է որպեսզի չարիքին զսպի  (սահմանափակի), ապա Սուրբ Հոգու վերցնելը նշանակում է եկեղեցուն երկրի վրայից վերցնել:  Ու երբ որ եկեղեցին հափշտակվի, այդ պահին հակա-քրիստոսը կհայտնվի, հայտնի կդառնա, հակա-քրիստոսը կամ մեղքի մարդը (անօրենության մարդը): 

Աստվածաշնչի այս հատվածը իհարկե շատ դժվար մեկնաբանվող ու հասկացվող հատված է, ուստի մի շարք տարբեր մեկնաբանություններ կան այս համարների վերաբերյալ:  Բայցևայնպես, այն հավատքը որ այս համարները ուսուցում են որ Սուրբ Հոգին երկրից վերցվելու է, այս հավատքը աստվածաբանորեն ուղղակի ԱՆՀՆԱՐԻՆ մի բան է, ու նույնիսկ հակասում է նախա-նեղությունների հափշտակությանը հավատացողների հավատքին այն բաներով որ նրանք պնդում են որ պիտի նեղությունների ժամանակ տեղի ունենան:   Նրանք հավատում են որ 144 հազար հոգանոց հրեաների մնացորդները Քրիստոսին են դառնալու ու այս հրեաները, համաձայն այս հավատքի, լինելու են աշխարհի պատմության ամենահզոր ավետարանիչները, որոնք ամեն ազգից ժողովուրդներն են դարձի բերելու Քրիստոսին (կարծես թէ վերջին 2000 տարվա ընթացքում քրիստոնյաները քիչ գործ են արել այս բնագավառում):  Ես ձեզ մի հարց ունեմ տալու, ի՞նչ սխալ եք կարող տեսնել այսպիսի մեկնաբանության մեջ: 

Այսպիսի հավատքը մերժում է Սուրբ Հոգու դերը մարդկանց (հոգիներին) հարություն տալու գործի մեջ:  Ինչպե՞ս են կարող 144 հոգի վերստին ծնունդ ստանալ առանց Սուրբ Հոգու:  Ու ինչպե՞ս է ամբողջ աշխարհում աննախադեպ մեծ մասշտաբներով հոգեզարթոնք ու ապաշխարություն ու վերստին ծնունդներ լինելու առանց Սուրբ Հոգու, քանի որ ըստ նրանց հավատքի Սուրբ Հոգին երկրի վրայից այդ յոթը տարվա նեղությունների սկսվելուց առաջ վերցվելու է, ըստ նրանց:  Այսպիսի բանը ԱՆՀՆԱՐԻՆ Է:  Աստվածաշունչը պարզ կերպով ուսուցում է որ առանց Սուրբ Հոգու մարդու մեռած հոգին կենդանացնելու ու նրան դեպի Քրիստոս քաշելու ոչ ոք չի կարող հարություն ստանալ, նոր կյանք ստանալ, սա անհնարին է:  Ես մի քսան հատ համարներ ունեմ Աստվածաշնչից, մենք բոլորը չենք նշի, բայց նախա-նեղությունների հափշտակությանը հավատացողները ասում են որ Սուրբ Հոգու երկրի վրայից վերցվելուց հետո 144 հազար հրեա վերստին ծնունդ են ստանալու ու ապաշխարելու են:  Նրանք նաև ուսուցում են որ այս հրեաների ավետարան քարոզելը մի 100 անգամ ավելի արդյունավետ ու պտղաբեր է լինելու, առանց Սուրբ Հոգու, քան թէ Եկեղեցու ավետարան քարոզելն է եղել Սուրբ Հոգով, այսպես կոչված <<եկեղեցու ժամանակաշրջանում>>, այսինքն վերջին 2000 տարվա ընթացքում: 

Նրանք հավատում են այն դեբիլ մտքին որ եկեղեցին պատմության փակագծերի մեջ հայտնված մի հաստատություն է եղել, որ Աստված հրեաների համար էր  նախատեսել ամեն ինչը, բայց քանի որ նրանք Հիսուսին մերժեցին, ապա Աստված ստիպված անցավ երկրորդ պլանի ու եկեղեցուն հիմնադրեց որպես Իր խոսքի սպասավորներ:  Համաձայն այս հավատացյալների Աստծո գլխավոր գործը հրեաների հետ ա կապված:  Այս հավատքը իհարկը կատարյալ անկապություն է, անիմաստ հավատք:  Աստված գլխավորապես գործ է ունեցել եկեղեցու հետ, ճշմարիտ եկեղեցու հետ, անտեսանելի եկեղեցու հետ: 

Նրանք ասում են որ բազում ու բազմանազուն մարդիկ են փրկվելու առանց Սուրբ Հոգու, ընդամենը 1260 օրերի ընթացքում (3,5 տարի):   Ճշմարտությունն այն է որ եթե Սուրբ Հոգին երկրից հեռացվի ապա ոչ մի հատիկ նոր մարդ վերստին ծնունդ չի ստանա, ոչ մի հատ մարդ չի կարող փրկվել ու ապաշխարել:  Առանց Սուրբ Հոգու գերիշխան գործի ոչ ոք Քրիստոսին չի կարող հավատալ ու նրան ընդունել որպես փրկիչ:  Հենց այս մի փաստը ամբողջովին կործանում է նախա-նեղությունների հափշտակության վարդապետությունը:  Ու այս մարդիկ հասկանալավ որ իրենց վարդապետությունը այսպիսի անելանելի խնդրի առաջ է կանգնած, նրանք այստեղ բառախաղով են զբաղվում ասելով որ Սուրբ Հոգին չի վերցվելու երկրից, այլ, վերցվելու է մարդկանց ճանապարհից, այլ կերպ ասած Նրա զսպողական գործն է ավարտվելու:  Սա շատ շուստրի բառախաղ է: Սուրբ Հոգին իր գործերը մինչև վերջ շարունակելու է բայց ոչ որպես եկեղեցու միջոցով չարիքի զսպող:  Այսինքն, Սուրբ Հոգին երկրից չի վերցվելու, ուղղակի ճանապարհից է դուրս գալու որպեսզի հակա-քրիստոսը ինչ ուզենա մարդկանց անի:  Այս աբսուրդ բացատրությունը անտեսում է այն փաստը որ համայն աշխարհով (համաձայն նրանց հավատքի) լիքը մարդիկ են դարձի գալու:  Նրանք ուզում են այս պարզ հակասական վիճակից խուսափել մի աբսուրդ բացատրություն տալով:  Այսպես անելով նրանք նաև 2 Թեսաղ 2:6-7-ն են մեջտեղից հանում որպես իրենց վարդապետության հիմքերից մեկը:  Այն գաղափարը որ Սուրբ Հոգին եկեղեցուց է կախված որպեսզի չարիքին զսպի, այս հավատքն էլ մարդ չի կարող Աստվածաշնչի մեջ որևէ մի տեղ գտնի:  Աստվածաբանները հասկանում են <<ընդհանուր շնորհ>> և <<մասնահատուկ շնորհ>> աստվածաշնչական ճշմարտությունները:  Մասնահատուկ շնորհը իհարկե այն է որը միայն այն մարդկանց է մեկնվում ովքեր պիտի փրկվեն ու ովքեր փրկված են:  Ընդհանուր շնորհից բոլորն են օգտվում, նույնիսկ այն տեղերն ու ժողովուրդները որտեղ ընդհանրապես քրիստոնեություն գոյություն չունի (Մաթևոս 5.45):  Օրինակ, Ճապոնիայում ու շատ ուրիշ վայրերում շատ քիչ բողոքական քրիստոնյա հավատացյալներ կան, բայց երբ այդ երկրները այցելես սրանք շատ կազմակերպված, օրենքին ենթարկվող հասարակություններ են:  Սուրբ Հոգին նույնիսկ այս երկրներում է չարիքը զսպում:  Սա Ընդհանուր Շնորհի հետևանքով է: 

Ավելին, նույնիսկ եթե Սուրբ Հոգու զսպող ուժը եկեղեցու միջոցով է գալիս, մի՞թէ իրենց ասած 144 հազար հավատացյալ հրեաների ծառայությունը նույնպես Սուրբ Հոգու չարիքի զսպողության միջոցով չպիտի լինի:  Մեկ անգամ ևս, այս հավատքի մեջ նորից ու նորից հակասություններ ենք տեսնում:  Նրանց հավատքի հայտարարությունները շատ կամայական են:

Մենք նաև կարող ենք Պողոս առաքյալի ուսուցմանը նայենք այս համարների անմիջական համատեքստի մեջ:  Թեսաղոնիկեի հավատացյալները անհանգստացած էին իրենց մեջ սուտ քրիստոսների քարոզներով:  Նրանց եկեղեցում շատերը սկսել էին հավատալ որ Տիրոջ օրը ու հափշտակությունը արդեն տեղի էին ունեցել:  Պողոսը ուզում է նրանց բոլոր սխալ հասկացումները հեռացնի մատնանշելով որ Տիրոջ օրվա գալուստից առաջ որոշ բաներ պիտի տեղի ունենային:  Պողոսը ասում է որ սկզբում պետք է հավատքի ուրացում լիներ, ապստամբություն, ու անօրենության (մեղքի) մարդը պետք է հայտնվեր, հայտնի դառնար:  Ու հետո Պողոսը մեղքի մարդու վերաբերյալ որոշ մանրամասնություններ է ասում, ու թէ այս բաները երբ էին տեղի ունենալու:  Այստեղ հետաքրքրականն այն է, ու սա կործանում է այդ վարդապետությանը հավատացողներին, սա ապացուցում է որ այն Թեսաղոնիկեցիները, որոնք անցյալում Պողոսի ուսուցումներն էին ստացել վերջաբանության վերաբերյալ, նրանք նախա-նեղությունների հափշտակության վարդապետությունից ընդհանրապես գաղափար չունեին:  Եթե նրանք այդպիսի վարդապետություն ուսուցված լինեին ապա նրանք կիմանային որ Տիրոջ օրը չէր կարող տեղի ունեցած լիներ քանի որ հափշտակությունը դեռևս տեղի չէր ունեցել:  Եթե Պողոսը նախա-նեղությունների հափշտակության վարդապետություն ուսուցած լիներ ապա ինչու՞ պետք է բոլոր Քրիստոնյաները դեռևս երկրի վրա լինեին:  Սա ցույց է տալիս այսպիսի հավատքի աբսուրդությունը:  Ավելին, Պողոսը ոչ մի հափշտակության մասին չի խոսում որը պետք է Տիրոջ գալուստից յոթը տարի առաջ տեղի ունենար:  Եթե Պողոսը նախա-նեղությունների հափշտակության վարդապետությանը հավատար ինչպես որ մեր օրերի շատ հավատացյալ քրիստոնյաներ են հավատում, ապա մենք պետք է սպասեինք որ Պողոսը այսպես ասեր, <<Եղբայրներ, մի խափնվեք թէ Քրիստոսի օրը արդեն եկել է, այն մի-միայն կարող է գալ ձեր երկինք հափշտակվելուց հետո:  Այն փաստը որ դուք երկրի վրա եք ապացույց է որ դա դեռևս տեղի չի ունեցել>>:  Բայց Պողոսը այսպիսի բան չի ասում:  Պողոսը Թեսաղոնիկեցի հավատացյալներին չի ասում որ ինչ որ մի հափշտակության սպասեն, բայց նրանց ասում է որ նրանք պետք է հավատքի ուրացության սպասեն, ապստամբության սպասեն մեղքի մարդու միջոցով:  Եթե նախա-նեղությունների հափշտակության վարդապետությունը ճիշտ լիներ ապա Պողոսը ինչու՞ պիտի այս հավատացյալներին կարգադրեր որ նրանք այնպիսի նշանների սպասեին երբ նրանք արդեն պիտի հափշտակված գնացած լինեին:  Տեսնում ե՞ք ինչպիսի խնդիրներ կան այստեղ:  Այս համարների մեջ բացահայտ երևում է որ Պողոսն ասում է որ եկեղեցին երկրի վրա ներկա է լինելու մեծ-նեղությունների ժամանակ (որը տեղի ունեցավ ՔՀ 70 թվից առաջ): 

Մեկ այլ համար, որը նախա-նեղությունների հափշտակության վարդապետությանը հավատացողների կենտրոնական համարներից մեկն է,

1 Թեսաղ 5:9    

<<9որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով>>:  Սա մեկ այլ համար է որը աստվածաշնչական հերմենյուտիկային ծանոթ մարդիկ համարում են շատ թույլ համար, որը նախա-նեղությունների հափշտակության վարդապետության ապացուցման համար է օգտագործվում:  Նրանց ասելով մեծ նեղությունների ժամանակները բոլոր երկրի վրա Աստծո աննախադեպ զայրույթը թափելու ժամանակահատված է, ու ուստի քանի որ հավատացյալները չեն նշանակվել որպեսզի այդ զայրույթը ճաշակեն, ապա տրամաբանական է որ մարդ հետևություն անի որ եկեղեցին Երկրի վրայից վերցվելու է, նախքան Աստծո զայրույթը երկրի վրա թափվելը:  Ու սա նրանք համարում են հավատացյալների հափշտակության դեպքը:  Այս միտքը սխալ է մի շարք պատճառներով:  Այս միտքը ենթադրում է որ 9-րդ համարում նշված զայրույթը այն զայրույթն է որը մեծ նեղությունների ժամանակ է թափվելու:  Սա ապացույց չէ, սա լոկ մարդկանց ենթադրությունն է:  5-րդ գլխի համատեքստը պարզ կերպով ցույց է տալիս որ 5-րդ համարի զայրույթը մեծ նեղությունների զայրույթը չէ, այլ, սա Քրիստոսի երկրորդ մարմնական գալուստի զայրույթն է, աշխարհի կործանման, վերջի զայրույթը, Սա ՏԻՐՈՋ ՕՐՎԱ զայրույթն է, երբ Հիսուսը իր երկրորդ ու վերջնական գալուստով է գալու: 

Երկրորդ, նրանց այս միտքը ենթադրում է որ հավատացյալներին փրկելու ու պաշտպանելու Աստծո ՄԻԱԿ մեթոդը-միջոցը նրանց այս երկրից հեռացնելը, հափշտակելն է: 

Այստեղ, եթե մենք չարագործների վրա Աստծո զայրույթը բերելու պատմությունները ուսումնասիրենք, Հին և Նոր Կտակարաններում, ապա մենք կտեսնենք որ Աստված կարիք չունի մարդկանց երկրի վրայից հեռացնի որպեսզի Իր զավակներին Իր թափվող զայրույթից պաշտպանի:  Երբ Աստված Իր զայրույթը Եգիպտոսի վրա թափեց Նա Իսրայելի ժողովրդին փրկեց(Ելից 8, 9, 10, 11, 12, 14), առանց նրանց երկրից հանելու, նրանք այդ ժամանակ Եգիպտոսում էին:  Ի դեպ, դու կարող էին Եգիպտացի հարևան ունենայիր, ու մահվահ հրեշտակը քո տան վրայից կանցնեն ու նրա տանը կհարվածեր:  Եսայի մարգարեն պարզ կերպով ասում է որ Աստված կարող է Իր զայրույթի դատաստանը թափել առանց Իր ուխտական ժողովրդին(հավատացյալներին) դիպչելու (Եսայի 26:20-21):  << 20Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնուի՛ր միառժամանակ, մինչեւ որ անցնի Տիրոջ բարկութիւնը, 21քանզի Տէրն ահաւասիկ իր սրբարանից բարկութիւն է բերում երկրի բնակիչների վրայ (նրանց անօրենությունների վրա), իսկ երկիրը պիտի ցոյց տայ իր արիւնը եւ չպիտի թաքցնի սպանուածներին>>:   Հայտն 6:16-ում հեթանոսներն են որ սարերին ու ժայռերին ասում են որ իրենց վրա ընկնեն որ Գառան բարկությունից փրկվեն:  Իսկ այս զայրույթը նրանց վրա է թափվում որպես հալածված ու մարտիրոսացված հավատացյալների աղոթքների պատասխան:  Հայտ 9:4-6-ում գրված է որ ծխի մեջից մարախներ-մորեխներ էին դուրս գալիս երկրի վրա և նրանց իշխանություն տրվեց միայն վնասեն նրանց ովքեր Աստծո կնիքը չունեին իրենց ճակատների վրա:  Աստված կարիք չունի Իր հավատացյալներին երկինք տանի որպեսզի նրանց պաշտպանի:  Հայտ 9:20-21-ում ժանտախտներն ու աղետները միայն չարագործներին կկպնեն:  Հայտ 14:9-10-ում նրանք են ստանում Աստծո զայրույթը ովքեր գազանի նշանն են ստացել (<<գազանի նշանի>> մասին առանձին բացատրություն կտանք) ովքեր գազանին ու նրա պատկերին են երկրպագում, սա իհարկե բացառում է քրիստոնյաներին: Հայտ 16:1-2, Աստծո բարկության սկավառակները (գավաթները) թափվում են նրանց վրա ովքեր գազանի նշանն ունեն ու նրան են երկրպագում:  Մեկ անգամ ևս, հավատացյալները այստեղ չեն վնասվում թերևս որ նրանք Երկրի վրա են:   Հայտ 16:9-11, Աստծո ժանտախտները ստանում են այն հայհոյողները ովքեր չեն ուզում ապաշխարեն:  Եթե դու Հայտնության գիրքը ուշադիր սերտես ապա կտեսնես որ Աստծո հավատացյալ ժողովուրդը հալածանքների են ենթարկվում չարագործների ձեռքից, օրինակ առաջին դարում նրանք հալածվում ու սպանվում էին առաջին հերթին հրեաների կողմից, հետո, Հռոմեացիների կողմից, ու այստեղ գրեթէ միշտ հրեաներն էին հռոմեացիներին դրդում:  Բայց Աստծո զայրույթը թափվում է Քրիստոսի ու Իր եկեղեցու թշնամիների վրա:  Աստված ա՛յս պատճառով 70 թվին հրեաների վրա ցեղասպանություն բերեց Երուսաղեմում:  Չարագործների վրա թափվող զայրույթը հալածված ու նահատակված հավատացյալների աղոթքներին Աստծո սիրալիր պատասխանն էր:  Սաղմոսները լի են աղոթքներով որոնք Աստծուն խնդրում են որ Նա չարագործներին կործանի: 

Արդյո՞ք քրիստոնյաները կարիք ունեն երկրից հափշտակվեն որպեսզի երկրի վրա եկող Աստծո զայրույթից պաշտպանվեն:  Ո՛չ, Աստվածաշնչի պատասխանը այս հարցին միանշանակ ո՛չ է: 

Մեկ այլ օրինակ, Մաթևոս 24-ում որտեղ Քրիստոսը եկեղեցուն զգուշացնում է գալիք հալածանքների մասին:  Երուսաղեմը շրջապատված էր Հռոմի բանակներով, ու քաղաքի մեջ դեռևս լիքը քրիստոնյաներ կային:  Բայց այստեղ մի բան պատահեց (քանի որ Հռոմում քաղաքացիական պատերազմ էր ընթանում), երբ Հռոմի բանակի լեգիոնները ստիպված էին կարճ ժամանակով նահանջեին, ու այս պահին Երուսաղեմի բոլոր քրիստոնյաները, ենթարկվելով Քրիստոսի զգուշացումներին, Քաղաքից անմիջապես փախան (նրանք արդեն իրենց անշարժ գույքը վաճառել էին թանկ գներով, Գործք 2.45, երբ պատերազմի լուր դեռ չկար ու տների գները թանկ էին, իսկ Երուսաղեմի պաշարումի ժամանակ կարող եք պատկերացնել որ տների ու հողերի գները ջրի գին դարձած կլինեին):  Ու երբ հռոմեացիները վերադարձան ու միլիոնավոր հրեաներ սպանեցին Երուսաղեմում, սրանց մեջ մեկ հատիկ էլ քրիստոնյա չկար:  Քրիստոնյաները կարիք չունեին հափշտակվեին կամ տիեզերք թռնեին որպեսզի Աստծո զայրույթից փախնեին, նրանք քաղաքից արդեն հեռացել էին: 

Եկեք մեկ այլ կետի նայենք:  Սա ես անվանում եմ <<Հազարամյակին ծնված Երեխաները>>:  Մենք գիտենք որ նրանք ովքեր մեռել ու հարություն են առնելու, նրանք նոր փառավորված մարմին են ստանալու, ու նրանք այդ նոր փառավորված մարմիններով չեն կարող երեխաներ ունենալ կամ ամուսնանալ:  Սա նոր մարմին է, ահմահ մարմին է:  Հիմա, սա լուրջ խնդիր է առաջացնում նապա-նեղությունների հափշտակության հավատացողների համար քանի որ հափշտակված քրիստոնյաները փառավորված մարմին են ստանալու հափշտակության ընթացքում, որը նշանակում է որ նրանք հազարամյակի թագավորություն մտնելով չեն կարող ամուսնանալ կամ երեխաներ ունենալ ու նրանք երբեք մեղք չեն կարող գործել ու ապստամբել Քրիստոսի դեմ հազարամյակի վերջում: 

Նրանց <<լուծումն>> այն է որ լինելու են մարդիկ ովքեր հազարամյակի թագավորության մեջ են մտնելու չփառավորված մարմիններով:  Նրանք ուսուցում են որ հազարամյակի ժամանակ երկրի վրա փառավորված-չմեռնող մարմիններով մարդիկ ապրելու են բնական (չփառավորված) մարմին ունեցող մարդկանց հետ:  Համաձայն նրանց բացատրության, այս բնական մարմիններով մարդիկ լինելու են հափշտակությունից հետո բայց Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ ապրող Քրիստոնյա դարձած մարդիկ:  Այսպիսով, հազարամյակի ժամանակ հնարավոր է լինելու երեխաներ ունենալ:  Համաձայն նրանց բացատրության, հազարամյակի մեջ ՊԵՏՔ է երեխաներ ծնվեն որոնք հազարամյակի վերջում պետք է Քրիստոսի դեմ ապստամբեն: 

Եթե հափշտակությունն ու երկրորդ գալուստը միաժամանակ տեղի ունենան ապա ԲՈԼՈՐ հավատացյալները փառավորված մարմին կունենան, որը նշանակում է որ բնական մարմնով մարդ չէր լինի որը հազարամյակում երեխաներ ունենար ու որոնք հազարամյակի վերջում պիտի ապստամբեին:  Փառավորված մարմնով քրիստոնյաները չեն կարող ապստամբել քանի որ փառավորված մարմին ունենալու բնագավառներից մեկն այն է որ մարդը մեղք գործելու կարողություն այլևս չունի, այս վիճակի մեջ մարդու սրբացումը կատարված է, ամբողջացված է, այլևս ոչ մի գայթակղություն, ոչ մի մեղք, ու ոչ էլ մեղք գործելու կարողություն է լինելու այդ մարդկանց մոտ: 

Հազարամյակում երեխաների ծնվելու գաղափարը միգուցե ազդեցություն ունենա նախա-նեղությունների հափշտակության հավատացողների վրա, քանի որ նրանք հավատում են որ ապագայում ԲԱՌԱՑԻ հազար տարվա թագավորություն է լինելու երկրի վրա (մենք հավատում ենք որ այդ հազար թիվը խորհրդանշական է ու մե՛նք ենք որ այդ հազարամյակի մեջ ենք ապրում, որը սկսվել է Քրիստոսի հարության օրից):  Մենք չենք հավատում որ մենք նախա-հազարամյակային ժամանակներում ենք ապրում, մենք Նախա-Հազարամյակային հավատացյալներ չենք:   Նախա-հազարամյակային հավատքը աստվածաշնչային չէ ու այն հեշտ կերպով կարելի է հերքել:  Հազարամյակում երեխաներ ծնվելու գաղափարը շատ ծիծաղելի գաղափար է, սա միայն հիանալի գաղափար է նախա-հազարամյակային հավատացյալների համար, որոնք նաև հավատում են այն գեր-ապուշ գաղափարին որ հազարամյակում կենդանի անասունների զոհաբերություններ են կատարվելու, այն ժամանակ երբ Հիսուսը Երուսաղեմում Իր գահի վրա նստած իշխում է (Եբրայեցի 10-ում գրված է որ Հիսուսը մեկ անգամ մեկ-ընդմիշտ զոհաբերություն արեց Ինքն Իրեն, այլևս զոհաբերությունների կարիք չկա): 

Այստեղ մի քանի բաներ կասենք նախա-հազարամյակային հավատքի մասին, թէ ինչու՞ է այս հավատքը ոչ աստվածաշնչական: 

Աստվածաշունչը մի բան է ուսուցում որը կոչվում է Վերջաբանական Կառույցի Միությունը (The Unity of Eschatalogical Complex):  Սա նշանակում է որ Քրիստոսի Երկրորդ Գալուստը, Հափշտակությունը, Մեռելների Հարությունը, վերջնական Դատաստանը, և Հավիտենական վիճակի սկիզբը, բոլորը պատահելու են ՄԵԿ ՕՐՈՒՄ, Տիրոջ օրումը:  Սա աստվածաշնչով ապացուցելը շատ հեշտ է:  Մեր հավատքի մեջ դեպքերը տարիներով ու հազարավոր տարիներով, յոթ տարով ու երեք ու կես տարով իրարից բաժանված չեն:  Մեզ համար բոլոր դեպքերը մեկ օրում են լինելու:  Աստվածաշունչը ուսուցումը է որ այս բոլորը մեկ օրում են տեղի ունենալու, ՏԻՐՈՋ ՕՐՈՒՄԸ: 

Տարբեր մասերի բաժանված մեռելների հարությունների հավատքը պետք է մերժվի:  Եկեք այստեղ մի քանի համարների նայենք:  Այս համարներից ոմանք շատ մաքուր ու պարզ են, որոնք ապացուցում են որ նախա-հազարամյակային հավատքը ոչ-աստվածաշնչային է:  Ու ուզում եմ իմանաք որ նախա-հազարամյակային հավատքը պահպանողական բողոքական եկեղեցիները երբեք չեն ընդունել, մինչև այս վերջերս:  Էս վերջերս Չարլզ Ֆինի-ի կենսագրությունն էի կարդում (այս մարդը հերետիկոս խարիզմատ է եղել), որը կարելի է ասել Ամերիկայի խարիզմատների / հիցունականների հիմնադիրն է եղել:  Ամերիկայում նրա ընտանիքը 1810-1815 թվերին եկեղեցուց դուրս է շպրտվել քանի որ նրանք նախա-հազարամյակային հավատքին են հավատացել:  Քրիստոնյաների համար այն ժամանակ այս հավատքը չափից դուրս տարօրինակ ու աղավաղված հավատք է համարվել: 

Մաթևոս 25:31-34

<<Երբ Մարդու Որդին Իր փառքովը գա և ամեն սուրբ հրեշտակները Նրա հետ (գան), այն ժամանակ Նա կնստի Իր փառաց աթոռի վրա:  Եվ բոլոր ազգերը կհավաքվեն Նրա առաջ և Նա նրանց կբաժանե իրարից ինչպես հովիվն է բաժանում ոչխարներին այծերից, և ոչխարներին Իր աջ կողմը կկանգնեցնե իսկ այծերին ձախ կողմը:  Այն ժամանակ Թագավորը կասի Իր աջ կողմիններին, Եկեք ով իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստած թագավորությունը>>  և 41-րդ համարից <<Այն ժամանակ կասե ձախ կողմիններին, Ինձնից հեռացեք ով անիծյալներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է Սատանայի և նրա հրեշտակների համար>>, և 46-րդ համար, <<Եվ սրանք կգնան հավիտենական տանջանքների մեջ, իսկ արդարները՝ հավիտենական կյանքի մեջ>>: 

Նախա-հազարամյակայինները այս պահին ասում են <<դե, դա նկարագրում է այն ինչ որ տեղի է ունենալու հազարամյակի վերջում>>:  Բայց ուրիշ համարներ էլ կան որտեղ նրանց տված այս պատասխանը չի աշխատում:  Նայենք,

Մաթևոս 13:30-ին:  Որոմների (մոլախոտերի) առակը:  Այստեղ Քրիստոսն է խոսում:

<<Թողեք որ երկուսն էլ (հավատացյալներն ու անհավատները) միասին հասնեն մինչև հունձքը, և հնձի ժամանակ հնձողներին կասեմ:  Առաջ որոմներին քաղեցեք և նրանց խուրձ-խուրձ կապեք այրելու համար, իսկ ցորենը ժողովեցեք իմ ամբարի մեջ>>:  Քրիստոսը այստեղ ապագա պատմության մասին է խոսում: 

Հովհ: 5:28-29:  Մենք Տիրոջ Օրվա մասին էինք կարդում, այստեղ Տիրոջ ժամի (ժամանակի) մասին է խոսում, ավելի մասնահատուկ ու տոչնի ժամանակ է ցույց տալիս: 

<<Սրա վրա մի զարմացեք, որովհետև Ժամն է գալիս որ ԱՄԵՆՔԸ՝ որ գերեզմաններում են, Նրա ձայլը կլսեն:  Եվ դուրս կգան նրանք գերեզմանից որ բարի են գործել՝ դեպի կյանքի հարություն, և նրանք որ չար են գործել՝ դեպի դատաստանի (դատապարտության) հարությունը>>:

Հիմա մի հարց:  Մի՞թէ մարդ կարող է այս համարները կարդալով բարիների և չարերի հարությունը իրարից յոթը տարի անջատի, կամ հազար ու յոթը տարի իրարից անջատի:  Ո՛Չ, սա հնարավոր չէ, քանի որ այս երկու հարությունները մեկ օրում են տեղի ունենալու, կամ, մեկ ժամում:

Հովհ 6:39-40, այստեղ <<Վերջին Օրվա>> նկարագրությունն է տալիս, վերջին օրից հետո այլևս օր չկա: 

<<39Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ յարութիւն առնել տամ նրանց։ 40Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան ՎԵՐՋԻՆ ՕՐԸ յարութիւն առնել տամ»:

Արդյո՞ք կարող է հարություն լինել Վերջին Օրից 1007 տարի հետո:  Ոչ:  Հավատացյալների (արդարների) ու անհավատների համար ընդամենը մեկ հարություն կա, ու դա պատահում է Վերջին Օրում:  Երկու տարբեր հարություններ չկան, հարությունը ընդամենը մեկն է:  Ուրեմն, այս համարներից մենք սովորում ենք որ Քրիտոսը ուսուցում էր մեկ ընդհանուր դատաստան բոլոր մարդկանց համար, ոչ միայն անհավատների համար:  Բոլոր մարդիկ մեկ օրում են հարություն առնելու, լինեն դրանք անհավատ թէ հավատացյալ:  Մեկ հարություն չի լինելու, ու հետո էլ մի 1000 տարի հետո մեկ ուրիշ հարություն: 

Ավելին, Հիսուսը ուսուցում էր որ մարմնական հարությունը և վերջնական դատաստանը պատահում են Վերջին Օրում, մեկ օրում:  Այստեղ <<վերջին օրը>> նշանակում է որ սա մարդկության պատմության վերջն է, ժամանակի վերջն է, պատմության վերջն է:  Սա բացառում է մեկ այլ 1000 տարվա երկրային բնական մարմինների կյանքը: 

Պողոսի ու Պետրոսի նամակները ավելի բացահայտ ու պարզ են այս հարցերի շուրջ:  Նայեք 2 Թեսաղոն 1:6-10:  Այստեղ մենք չպետք է մոռանանք Հերմենյուտիկայի կանոնը, որ Աստվածաշնչի պարզ համարները պետք է օգտագործվեն հասկանալու ոչ պարզ համարները:  Երբ որ մենք Հայտնության 20-րդ գլխին ենք նայում որը խոսում է առաջին հարության ու երկրորդ հարության մասին, ապա մարդ պիտի այս պարզ համարները հիշի:  Հովհաննես առաքյալը առաջին հարություն ասելով նկատի ունի մարդու վերստին ծնունդը իսկ երկրորդ հարություն ասելով նկատի ունի բառացի, մարմնական հարությունը:  Երբ մարդը ավետարանը լսելով վերստին ծնունդ է ստանում ու ապաշխարում է, այստեղ իրական ծնունդ է տեղի ունենում:  Նրա հոգին մինչ այդ մեռած էր, բայց վերստին ծնվելով հիմա նրա հոգին հարություն է առել, սա իրական բան է, անտեսանելի է, բայց իրական է:   Եվ երկրորդ մահը, որը հավիտենական դժողքն է, այս հարության վրա զորություն չունի:  Հայտնություն 20:6 <<6Երանի՜ այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին յարութեան մէջ։ Սրանց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի. նրանք պիտի լինեն քահանաներ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագաւորեն հազար տարի>>:

2 Թեսաղոն 1:6-10

<<6Եւ արդար է Աստծու առաջ, որ ձեզ նեղողներին նեղութիւն հատուցուի, 7իսկ ձեզ՝ նեղութիւն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝ 8կրակի բոցով վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին. 9նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայութիւնից եւ նրա փառաւոր զօրութիւնից, 10երբ նա գայ այն օրը՝ փառաւորուելու իր սրբերի մէջ, հիացմունքի արժանի դառնալու բոլոր հաւատացեալների մէջ (քանի որ մեր վկայութեանը հաւատացիք)>>:

Այստեղ անհավատների պատիժը և հավատացյալների պարգևը միաժամանակ է տեղի ունենում, մեկ օրում (<<Երբ գա այն օրը>>):  Սա շատ պարզ է, բացատրությունը սրանից պարզ չէր կարող լինել:  Ու այս բաները անմիջապես Քրիստոսի երկրորդ մարմնական գալուստից հետո է տեղի ունենում, անմիջապես:  Այստեղ ոչինչ չկա որը ուսուցում է Քրիստոսի երկրորդ գալուստի երկու առանձին գալուստներ:  Այստեղ <<գաղտնի հափշտակության>> մասին ոչինչ չի ասում, ոչինչ չի ասում հավատացյալների հարության/փառավորման ու անհավատաների դատաստանի միջև եղող 1000 տարվա ժամանակի տարածության մասին:  Համաձայն Պողոս առաքյալի դրանք նույն օրն են տեղի ունենում, այդ օրը, երբ Քրիստոսը վերադառնալու է: 

Երկրորդ, ուշադրություն դարձրեք որ Քրիստոսը երկնքից է գալիս, Իր թշնամիներին կործանելու համար:   Իսկ ի՞նչ է ասում նախա-հազարամյակի հավատքը:  Նրանք ասում են որ Հիսուսը Երուսաղեմում գահի վրա է նստած, երկրի վրա, ու այնտեղից է նրանց կործանում:  Բայց դա այդպես չի ասում Աստվածաշունչը:  Աստվածաշունչը ասում է որ Քրիստոսը երկնքից է գալիս, բոցավառ կրակով, նայեք 2 Թեսաղոն 1:7-8:  Կրակը երկնքից է գալիս, Քրիստոսը երկնքից է գալիս:  Մեկ ուրիշ խնդիր որ ուզում եմ արագ նշել, այն գաղափարը որ հազարամյակի վերջում Հիսուսը Երուսաղեմում փառավորված մարմիններով սրբերի հետ ռազմական շրջափակման մեջ է հայտնվելու, որոնց վրա հարձակվում են Չինաստանի ու Ռուսաստանի ու չգիտեմ որ ազգի զորքերը, սա կատարյալ աբսուրդություն է:  Եթե մեկը փառավորված մարմին ունի նա չի կարող մեռնել:  Ատոմային ռումբը, տանկը, փամփուշտի գնդակը այդ բոլորը փառավորված մարմնով մարդուն ոչինչ չեն կարող անել, այս մարդիկ չեն կարող մեռնել:  Սա հակասում է Աստվածաշնչի այն ուսուցմանը որ Քրիստոսը մեկ անգամ է նվաստացել, Իր առաջին գալուստի ժամանակ, հիմա Ինքը փառավորված է:  Նախահազարամյակների հավատքը Քրիստոսին երկրորդ նվաստացման է ենթարկում:  Սա հիմարություն է, աբսուրդ հավատք է:  Նախահազարամյակային հավատացյալները փորձում են այս համարները քերականորեն փոփոխություններ ու խաղեր անելով բացատրել, բայց այս համարները շատ պարզ են: 

Եկեք նաև նայենք 1 Կորնթ 15:23-26ին, և 50-54-ին:  Շատ կարևոր է որ մենք Աստվածաշնչին մոտենանք ու թողնենք որ Աստվածաշունչը մեզ հետ խոսա, ու ոչ թէ մեր նախա-ենթադրական մտքերով մոտենանք Աստվածաշնչին:  Այստեղ Քրիստոսի երկրորդ գալուստի մասին է խոսում,

<<23Յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը. 24եւ ապա գալու է վախճանը ….. 26Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. ….»։  Հիմա նայենք 50-րդ համարից, <<50Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծու թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում։ 51Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ իսկապէս բոլորս. 52պիտի նորոգուենք (փոխվենք) հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք(փոխվենք). 53որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն։ 54Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կը կատարուի այն խօսքը, որ գրուեց <<մահն ընկղմվելու է հաղթության մեջ (կամ, հաղթանակը մահին կուլ է տալու)>>: 

Երբ Քրիստոսը գա, վերջն է գալու:  Հիմա մի հարց:  Երբ Քրիստոսը գա ու Իր գալուստից հետո 1000 տարվա ընթացքում մարդիկ մահանալու են, դեռևս մահ է լինելու, արդյո՞ք այս համարները ճիշտ են թէ ոչ:  Այստեղ մարդ պետք է ընդունի Կորնթացիների գրված այս խոսքերը ու նա պետք է մերժի նախա-հազարամյակային վարդապետությունը:  Սա շատ պարզ է:  Համաձայն Պողոսի՝ Քրիստոսի երկրորդ գալուստը և սրբերի փառավորումը/հարությունը անմիջապես իրար հետևից են կատարվելու, վերջին դատաստանից անմիջապես առաջ:  Քրիստոսը վերադառնում է, հավատացյալները ստանում են անմահ փառավորված մարմիններ, ու հետո վերջն է:  Նախա-հազարամյակային հավատացյալները այստեղ ասում են որ <<հետո>> բառը(24-րդ համարում) նշանակում է 1000 տարի հետո:  Սա հուներեն բնագրերի մեջ անհնարին է:  Հուներեն բնագրերում <<հետո>> ( εἶτα eita) մակբայը երբեք այդ ձևով չի օգտագործվում Աստվածաշնչում:  Սա մի մակբայ է որ միշտ նշանակում է շատ կարճ ժամանակ:  Եթե Պողոսը ուզենար ասեր որ այս մակբայը 1000 տարի կամ երկար ժամանակ է տևելու ապա նա մեկ ուրիշ մակբայ կօգտագործեր:  Պողոսի հասկացության մեջ ոչ մի բան գոյություն չունի որտեղ կարող է բառացի 1000 տարվա իշխանություն լինել:  Երբ Քրիստոսը վերադառնում է, արքայությունը Հայր Աստծուն է հանձնվում:  Ավելին, Քրիստոսի գալուստից հետո մեզ բացահայտ կերպով ասվում է որ մահը ամբողջովին կործանվելու է, վերացվելու է:  Այլևս ոչ ոք չի մեռնելու:  Ուստի, նախա-հազարամյակային հավատքը սխալ է, սուտ է, ոչ-աստվածաշնչային է: 

Եթե մահ կա, եթե մարդիկ մահանում են, ապա վերջը դեռ չի եկել:  Երբ Քրիստոսը վերադառնա դրանից հետո ոչ մահ է լինելու ու ոչ էլ արցունք, վերջ:  Մահը ամբողջությամբ պարտվելու է:  ԻՆչպե՞ս են կարող հազարամյակում հավատացյալները երեխաներ ունենալու որոնք պիտի մեծանան ու մեռնեն, եթե մահը այլևս գոյություն չունի: 

1 Թեսաղոն 5.1-4, ու նաև կնայենք 9-10 համարները

<<Եղբայրնե՛ր, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, 2որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ ՏԻՐՈՋ ՕՐԸ այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով։ 3Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը (ծննդաբերության ցավերը). եւ նրանք չեն փրկուելու։ 4Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը>>:  Այս համարների համաձայն Քրիստոսի երկրորդ գալուստը բոլորովին անսպասելի է լինելու բոլորի համար, ինչպես գողն է գալիս գիշերով, առանց զգուշացման: 

Առաքյալների նամակները շատ բացահայտ ձևով են ասում սա: 

Հիմա 1 Թեսաղոն 5:9-10

<<9որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկութեան համար, այլ՝ փրկութիւնը ժառանգելու համար՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով. 10նա մեռաւ մեզ համար, որպէսզի արթուն լինենք թէ ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք>>:

Ի՞նչ է ասում Պողոսը Տիրոջ Օրվա մասին:  Դա հավատացյալների համար ազատման օր է, իսկ անհավատների համար զայրույթի ու կործանման օր է: 

Պողոսը հավատացյալներին չի ասում որ ինչ որ մի գաղտնի հափշտակության սպասեն Քրիստոսի երկրորդ գալուստից յոթը տարի առաջ:  Պողոսը հավատացյալներին հենց Երկրորդ գալուստին է մատնացույց անում, երբ և՛ հավատացյալների և՛ անհավատների հարցերը միանգամից լուծվելու են:  Պատրա՞ստ ես դու հանդիպելու Քրիստոսին:  Մեր հույսը Քրիստոսում է, ու ոչ թէ ինչ որ մի գաղտնի հափշտակության մեջ:  Հավատացյալները պետք է ուշադիր ու աչալուրջ լինեն, սպասելով Քրիստոսի երկրորդ գալուստին(1 Թեսաղոն 5:6):  Երբ Քրիստոսը վերադառնա, հավատացյալները Նրա հետ են ապրելու հավիտենապես(5:10):  Բայց անհավատները Աստծո զայրույթն են ստանալու:    Հանկարծակի Կործանում է գալու նրանց վրա(1 Թեսաղոն 5:3).  Եթե Քրիստոնյաները գաղտնի կերպով պիտի հափշտակվեն, Քրիստոսի երկրորդ գալուստից 7 տարի առաջ, ապա ինչու՞ են Սուրբ Գրվածները շարունակաբար ուսուցում որ քրիստոնյաները երկրի վրա են մնալու մինչև Քրիստոսի հայտնվելը:  Հավատացյալների ու անհավատների հարությունը երկուսն էլ լինելու են նույն օրը, Տիրոջ Օրը:  Մի՞թէ Աստվածաշունչը սրանից ավել պարզ էր կարող լիներ այս ուսուցումները բացատրելուց:  Քրիստոսը վերադառնում է, քրիստոնյա հավատացյալները ստանում են իրենց ամբողջական ազատումը, փառավորված մարմիններ, որոնք չեն կարող մեռնել կամ մեղք գործել, իսկ անհավատները ստանալու են կործանում: 

Եթե մեկը հավատա որ Քրիստոսի մի քանի երկրորդ գալուստներ են լինելու ապա աստվածաշունչը շատ անհասկանալի գիրք է դառնում, քանի որ Պողոսը ամեն տեղ սրա մասին խոսելից ցույց է տալիս որ ընդամենը մեկ երկրորդ գալուստ է լինելու:  Եթե 2-3 գալուստներն են լինելու (մեկը նեղություններից առաջ, մեկը մեջտեղում, մեկը հետո, մյուսը միգուցե 1000 տարուց հետո), ապա մարդ ո՞նց է իմանում թէ որը որն է:  Այս  հավատքի մեջ շունը տիրոջը չի ճանաչում: 

Մեկ այլ համար, 2 Պետրոս 3:4-10, որտեղ նա ամբողջապես համաձայն է Պողոսի ու Հիսուսի գրվածների հետ:  այս համարները տեղ առ տեղ մեջբերում կանենք

<<4եւ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց յետոյ ամէն ինչ այն նոյն ձեւով է մնում, ինչպէս էր արարչագործութեան սկզբից» ….. 7Իսկ այժմ երկինք եւ երկիր պահուած են այդ նոյն խօսքով, վերապահուած են կրակին դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար ….. 10Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպէս մի գող, երբ երկինքը պիտի անցնի չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով կիզուած (նյութերը վառվելու են կիզիչ կրակով), պիտի լուծուի, եւ երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն>>:

Պետրոսն էլ է ուսուցում որ երկրորդ գալուստը, վերջնական դատաստանի օրը և հավիտենականության սկիզբը, բոլորը նույն օրն են լինելու, միաժամանակ:  Ինչպես Պողոսն էր ասում, Պետրոսն էլ է ասում որ այս բոլոր դեպքերը տեղի են ունենալու Տիրոջ Օրումը: 

Համաձայն նախա-հազարամյակայինների, Քրիստոսը վերջնական դատաստանի օրը չի գալիս, քանի որ Նա արդեն երկրի վրա է, Երուսաղեմում է ապրում:  Բայց Պետրոսն ասում է որ երբ Քրիստոսը վերադառնա, դատաստանն է լինելու ու երկինքն ու երկիրը կործանվելու են:  Նախա-հազարամյակայինները հավատում են որ Քրիստոսը վերադառնալու է ու 1000 տարի երկրի վրա իշխելու է նախքան նյութերի (համայն աշխարհը) ամբողջական կործանումը:  Պետրոսի գրած Քրիստոսի երկրորդ գալուստի ուսուցումը ամբողջովին հակասում է մեր օրերի նախա-հազարամյակային քրիստոնյաների ուսուցմանը:  Նախահազարամյակային հավատքը ոչ աստվածաշնչային է: 

Եկեք հաջորդ կետին նայենք:  Ես սա կոչում եմ <<թարգմանություն ընդդեմ վերադարձ>>:  Նախա-նեղությունների հավատքի մեկ այլ հիմքը այն է որ հավատացյալների հափշտակությունը նրանց օդի մեջ բռնելու հափշտակություն է, Այսինքն Քրիստոսը այստեղ <<մի թեթև>> է գալիս, մի 40 տոկոսով է գալիս, օդի մեջ է մնում, երկրի վրա ոտք չի դնում, բայց Քրիստոսի երկրորդ գալուստով Քրիստոսը 100 տոկոսով է գալիս երկիր:  Ուստի, համաձայն նրանց հավատքի, քանի որ հափշտակությունն ու Քրիստոսի երկրորդ գալուստը երկու տարբեր գործեր են, մեկում Քրիստոսը նրանց բռնում է օդի մեջ, ու մյուսում Քրիստոսը ամբողջովին իջնում է երկրի վրա, ապա սրանք պետք է որ երկու տարբեր դեպքեր լինեն որոնք ժամանակով են իրարից բաժանված: 

Նախա-հազարամյակային հավատացողները նաև հավատում են որ հափշտակության և Երկրորդ գալուստի մեջ ժամանակի տարածություն կա, հափշտակության ժամանակ դատաստան չկա, երկրորդ գալուստի ժամանակ կա:  Նրանք ուզում են սրանով ցույց տան որ հափշտակությունն ու երկրորդ գալուստը երկու տարբեր դեպքեր են որ իրարից յոթը (կամ հազարյոթ) տարով են բաժանված:  Այսպիսի ուսուցում աստվածաշնչում չկա:  Նրանք սկզբում հավատում/ենթադրում են որ այսպիսի ուսուցում կա, ու հետո գնում են Աստվածաշնչի էջերի մեջ ու ուզում են իրենց հավատքը ապացուցեն: 

Ճիշտ է որ հափշտակությունն ու Քրիստոսի գալուստը տոչնի նույն բաները չեն, բայց ի՞նչն է պատճառը որ այս երկուսը չեն կարող տեղի ունենալ միաժամանակ, նույն օրը:  Հափշտակվելով մենք Հիսուսին օդի մեջ հանդիպում ենք, ու միանգամից Նրա հետ վերադառնում ենք երկիր:  Սա՛ է Աստվածաշնչի ուսուցումը:  Ի՞նչ կարիք կա յոթը կամ հազարյոթը տարիներ խցկել (մի կերպ) դրանց մեջ: 

Մեր ուսումնասիրած համարներից պարզ երևում է որ Հափշտակությունը, Երկրորդ գալուստը, Վերջին դատաստանն ու հավիտենականության սկիզբը նույն օրն են տեղի ունենում:  Ես շատ ավելի համարնեմ եմ կարող բերել բայց չուզեցա այս ուսուցումը չափից շատ երկարացնեմ:  Հավատացյալները Քրիստոսին օդում հանդիպում ու միանգամից վերադառնում են երկիր, աչքի ակնթարթի պես արագ:    

Իսկ ի՞նչ ենք կարող ասել այն հավատքի մասին որ հափշտակության ժամանակ դատաստան տեղի չի ունենում բայց երկրորդ գալուստի ժամանակ դատաստան է լինելու:  Ինչպես արդեն ցույց տվեցինք, ոչ մի պատճառ չկա որ հափտակությունն ու երկրորդ գալուստն ու դատաստանը վերցնել ու դրանց մեջ յոթը տարի մտցնել, մանավանդ երբ Պողոսը, Պետրոսը, և Հիսուսը բոլորը ասում են որ այս բոլոր բաները նույն օրն են կատարվելու, ու նրանք այդ արտահայտությունն են օգտագործում, <<այդ օրը>>,  <<Տիրոջ օրը>>, Քրիստոսը նույնիսկ ասում է <<այդ ժամին>>, <<այդ ժամանակին>>, մենք կարիք չունենք ենթադրելու որ դրանց մեջ յոթը տարի ժամանակ է անցնելու:  Նախա-Հազարամյակային հավատքի համար ամենակործանարարն այն է երբ Պողոսը Երկրորդ գալուստն է նկարագրում ու մեզ հափշտակության վերաբերյալ Նոր Կտակարանի ամենապարզ համարն է տալիս, նա Քրիստոսի երկիր իջնելը կապում է հափշտակության և անհավատների դատաստանի դեպքերի հետ:  1 Թեսաղ 4.12-17, և 5.2-4. 

<<12Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն։ 13(քանի որ)Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ։ 14Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, ՉՊԻՏԻ ԿԱՆԽԵՆՔ ՆՆՋԵՑՅԱՅՆԵՐԻՆ (Այսինքն, մեռած հավատացյալներից առաջ չենք ընկնի), 15որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն (այս հափշտակությունը այդքան էլ գաղտնի կամ լուռ հափշտակություն չէ). 16ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք։ 17Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով։>> 

1 Թեսաղ 5.2-4

<<2որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով։ 3Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու։ 4Իսկ դուք, եղբայրնե՛ր, խաւարի մէջ չէք, որ այն օրը ձեր վրայ հասնի՝ ինչպէս գողը>>.

Այս համարներում մենք տեսնում ենք հափշտակության պարզ նկարագրությունը, թէ ինչ է տեղի ունենում, ու սա Պողոսը կապում է վերջնական դատաստանի հետ, անհավատների կործանման հետ:  Եթե մարդ ուզում է վերջին ժամանակների թեմայի մասին ժամանակակից հեղինակների գրքերը կարդա, ապա նա պետք է իմանա որ դրանք լրիվ ֆանտազիաներ են, հիմարություն: 

1 Թեսաղ 4:16-ը ուսուցում է որ հափշտակությունը հրապարակային դեպք է, բոլորն են դա տեսնելու, գաղտնիք չէ:  Տերը երկինքից իջնելու է շեփորի ու հրեշտակապետի բարձր ձայնով:  Եթե մարդ Աստվածաշնչում կարդա տեսնի թէ շեփորները ինչի համար են օգտագործվում, շեփորը օգտագործվում է մի բան հրապարակային ձևով հայտարարելու համար:  Աստվածաբան Oswald T. Allis-ը իր գրքերի մեջ բացահայտում ու ցույց է տալիս թէ նախա-հազարամյակայինները ինչպես են Աստծո պարզ խոսքը վերցնում ու դրա հետ մանր մունր խաղեր անելով ու քերականական ծռվռումներով փորձում ապուցեցել իրենց հավատքի ճշմարտացիությունը, բաներ որոնք առաքյելները երբեք չեն նախատեսել որ արվի իրենց գրածների շուրջ:  Նա այսպես է ասում, <<Մեր առաջ դրված հարցը սա է:  Եթե հափշտակությունն ու Քրիստոսի երկրորդ գալուստը այդքան մեծ կարևորություն ունեցող ժամանակաշրջան է, ինչպես որ Դիսպի հազարամյակային հավատացյալներն են պնդում, ապա մենք ինչպե՞ս ենք կարող բացատրել Պողոսի ձախողումը որ նա չի կարողացել իր խոսքերի մեջ դրանց միջև տարբերություն դնի, ու նաև Պետրոսի, Հակոբոսը, Հովհաննեսի ձախողումները:  Պողոսը տրամաբան էր ու նա կարողություն ուներ սուր տարբերություններ դնելու երկու տարբեր բաների միջև, ու նրան չ՞ի հաջողվել որ այս դեպքերի միջև տարբերություններ դնել:  Պողոսը սա շատ հեշտությամբ էր կարող անել:  Ինչու՞ է նա այնպիսի լեզու ու խոսքի ձև օգտագործում որը նախա-հազարամյակային դիսպիներին խառնաշփոթի մեջ է գցում:  Դիսպի նախա-հազարամյակայինների ուսուցիչ Ֆայնբերգը (Feinberg) հունարեն բնագրերի բառերի հետ բառախաղ անելով տարբերություն է դնում Քրիստոսի գալստյան միջև <<իր հավատացյալների հետ>>, և <<իր հավատացյալների համար>>:  Բայց մենք պետք է հարց տանք թէ արդյո՞ք այսպիսի տարբերություններ դնելը օրինական է:  Եթե այս երկուսի տարբերությունները կարևոր են ապա Պողոսը երկիմաստ ձևով է խոսում, ու դա աններելի սխալ է, բայց եթե տարբերությունները աննշան են, ապա Պողոսի գրվածները բավարար են ու նա կարիք չի ունեցել հավելյալ բացատրություններ տալու:  Սրանով մենք այն հետևությանն ենք  գալիս որ Նոր Կտակարանի, մասնավորապես Պողոսի գրվածների մեջ այսպիսի տարբերություններ չկան ուստի այդ պատճառով է որ Պողոսը սրանք գրել ու առաջ է անցել >>:  (Oswald. T. Allis-ը 20-րդ դարի հուներենի ու եբրայերենի ամենափայլուն մասնագետներից մեկն է եղել):  Եթե մարդ ուղղակի նստի ու առանց նախա-ենթադրությունների Աստվածաշունչը կարդա, ապա նա առաջին հերթին մարդու ազատ կամքին չի հավատա, ու  նա նաև կհավատա որ Աստված աշխարհի ստեղծումից առաջ մարդկանց անպայմանականորեն ընտրել է որ փրկի, ու նա կհավատա որ հափշտակությունն ու երկրորդ գալուստն ու վերջնական դատաստանը նույն օրում են տեղի ունենալու: 

Մարդուն պետք է այս նախա-հազարամյակային ուսուցումը սովորացրած լինեն, նրա գլխի մեջ տարիներով խցկած լինեն, ու հետո նա պետք է այս հավատքը տանի ու Նոր Կտակարանի մեջ փորձի խցկի: 

Մեկ այլ կետ այս թեմայի վերաբերյալ:

<<Ոչ մի նշան և լիքը նշաններ ապացույցը>>:  Նախա-հազարամյա հավատացյալների մեջ այն ուսուցումն է տարածված որ Քրիստոսի երկրորդ գալուստին շատ նշաններ են նախորդելու, բայց հափշտակությունը նկարագրող համարները ոչ մի նշան չեն նշում: 

Դիսպի նախա-հազարամյակային հավատացող հեղինակ Ֆայնբերգը այսպես է ասում:  <<Մաթևոս 24:32-51-ի նշանները հավատացյալին ազդանշան տալու համար է, որ Քրիստոսի երկրորդ գալուստը մոտ է:  <<33Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ>>, մյուս կողմից, ոչ մի նշան չի նշվում  այն համարների մեջ որտեղ եկեղեցու հափշտակության մասին է խոսում:  Եթե հափշտակությունը այս մնացած դեպքերի հետ մեկ դեպք է ապա մենք կսպասեինք որ հափշտակության մասին խոսելից նշանների մասին կխոսեին Հիսուսն ու առաքյալները>>: 

Նա ուզում է ասել որ մենք չենք կարող միաժամանակ ունենալ նշաններ ու ոչ-նշաններ:  Ուստի, համաձայն Ֆայնբերգի, հափշտակությունն ու երկրորդ գալուստը պետք է տարբեր ժամանակներում տեղի ունենան:  Սա թվում է թէ հիանալի տրամաբանություն է, բայց սա իրականում շատ ահավոր տրամաբանություն է:  Սա կատարյալ անիմաստություն է, ու մենք այս տրամաբանությունը պետք է մերժենք հետևայլ պատճառներով: 

Առաջին հերթին, այն գաղափարը որ Քրիստոսի երկրորդ մարմնական գալուստը պետք է նախորդվի նշաններով, այս գաղափարը հիմնված է Մաթևոս 24-ի սխալ մեկնաբանության վրա:  Մաթևոս 24:6-33-ի նշանները՝ սով, համաճարակ, պատերազմներ, երկրաշարժներ, սուտ մարգարեներ, սրանք Քրիստոսի երկրորդ մարմնական գալուստի նշանները չեն:  Սրանք ՔՀ 70 թվի Երուսաղեմի կործանման նշաններն են, երբ Հռոմեացի գենեռալ Տիտուսը եկավ և Երուսաղեմը կործանեց ու բոլոր բնակիչներին բնաջինջ արեց:  Սա երևում է այս համարների համատեքստից, Մաթևոս 23-ից սկսած, եթե մանրամասնորեն ուսումնասիրես Առաքյալների տված հարցերը (24:3), ժամանակացույցրերը (24.34), և դրա զուգահեռ համարը Ղուկաս 21.20-ում:  Այս նշանները նշելով Հիսուսը Իր հրեա աշակերտներին այսպես է ասում, <<34Ճշմարիտ եմ ասում ձեզ (ձեզ, այսինքն Իր դեմ նստած հրեա մարդկանց է ասում, ոչ թէ մեզ որ 2000 տարի հետո ենք ապրում), որ ԱՅՍ ՍԵՐՈՒՆԴԸ (իրենց սերունդը) պիտի չանցնի, մինչեւ որ այս ամէն բաները չկատարվեն>>։

Արդյո՞ք Հիսուսի այս խոսքերը որևէ իմաստ կունենային եթե Նա այս խոսքերը ուղղած լիներ 2000 տարի ապրող սերունդներին:  Ո՛չ:  Նա նրանց հետ է խոսում, դու՛ք հրեաներդ, որ հենց այստեղ եք նստած, Իմ առջև:  Դուք, այս սերունդը, ականատես եք լինելու Երուսաղեմի կործանմանը:  Ճիշտ է որ Մաթ 24:34-ից հետո ու նաև Մաթ 25-ում Հիսուսը Իր վերջնական երկրորդ գալուստի մասին է խոսում, (սրա մասին մեկ առանձին քարոզով կխոսենք), բայց Հիսուսը Երուսաղեմի կործանումը օգտագործում է որպես ցատկահարթակ, որպեսզի Իր Երկրորդ գալուստի մասին քննարկի:   Եթե մարդ ուզում է աստվածաշնչի բառերի ուսուցում անի, եթե նա Աստվածաշնչի բառերի Կոնկորդանս-ի գրքեր ունի, ապա թող գնա ու <<Տիրոջ Օրը>> բառի մասին ուսուցում անի ու կտեսնի որ Հին Կտակարանում այս բառը օգտագործվել է ժամանակավոր դատաստանների վերաբերյալ, բայց այս բոլորը մատնացույց են արել մեկ վերջնական դատաստանին, ու այս համատեքստի մեջ պարզ է որ Նա խոսում է Երուսաղեմի կործանման մասին(Oswald T Allis-ը հիանալի ձևով է սա բացատրում իր գրքի մեջ, միգուցե ապագայում եթե ժամանակ և միջոց ունենանք նրա գիրքը հայերենով կթարգմանենք) :  Հիսուսը Իր երկրորդ գալուստի մասին չի խոսում ինչև 24:35-ը:  Ավելին, եթե <<այս սերունդը>> բառի օգտագործումը նայես Աստվածաշնչի տարբեր համարներում ապա կտեսնես որ ԱՄԵՆ ՏԵՂ այս սերունդ ասելով նկատի ունի հենց այդ ժամանակվա ապրող սերունդը:  Ուղղակի զարմանալի է թէ նախա-հազարամյակային հավատացյալներն ու մեկնաբանները ինչպիսի լեզվային գիմնաստիկայով են զբաղվում որպեսզի շրջանցեն այս համարների պարզ ուսուցումը:  Սա ցույց է տալիս այն աբսուրդությունը երբ մարդ իր գլխի մեջ խցկած հավատքը ուզում է հարկադրի Աստվածաշնչի տեքստերի վրա: 

Երկրորդ, այն համարները որ նախա-հազարամյակայինները օգտագործում են որպես ապացույցի տեքստեր, այս համարները պետք է Քրիստոսի Երկրորդ գալուստին վերաբերվեն ոչ թէ Երկրորդ գալուստի նշաններին վերաբերվեն:  1 Թեսաղ 5:2  <<2որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ գիտէք, թէ Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով>>:  Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ ոչ մի նշան չի լինելու, Նրա գալուստը բոլորովին անսպասելի է լինելու, երբ մարդկանցից ոչ ոք չեն սպասում որ դա կլինի:  Հավատացյալը Քրիստոսի երկրորդ գալուստի նշանի կարիք չունի, հավատացյալը պետք է ՄԻ՛ՇՏ պատրաստ լինի:  Մարդ պետք է աստվածապաշտ կյանք ապրի, ճիշտ քարոզներ տվող եկեղեցի հաճախի, ընտանիքում Աստծոն նվիրված ժամանակներ հատկացնի:  Նախա-հազարամյակայինները Քրիստոսի երկրորդ գալուստը <<ինչպես գողը գիշերով>> մեկնաբանում են այնպես որ հավատացյալների հափշտակությունը կարծես թէ գաղտնի է լինելու, լուռ, դրան նախորդող ոչ մի նշան չի լինելու:  Բայց այսպիսի հավատքի խնդիրներից մեկն այն է որ, << Տիրոջ Օրը>> բառը Նոր Կտակարանում միշտ օգտագործվում է որպես քրիստոսի Երկրորդ գալուստի ու դատաստանի օրվա գալ, ու հետո, այստեղ 1 Թեսաղ 5:2-ի համատեքստը պարզ կերպով ցույց է տալիս որ Տիրոջ Օրը այն օրն է երբ Աստծո թշնամիները, անհավատները, կործանվելու են (1 Թեսաղ 5:3):  Քրիստոնյաները զգուշացվում են որ աչալուրջ և արթուն մնան, քանի որ նրանք գիտեն որ Դատաստանի Օրը գալիս է (1 Թեսաղ 5:6+):  Ուստի, Ֆայնբերգի բերած Նշաններ և Ոչ-Նշաններ ապացույցը ոչ մի հիմք չունի:  Եթե մարդ այս համարները վերցնի ու իրենց համատեքստերի մեջ նայի, ու հետևի աստվածաշնչի մեկնաբանական չափանիշներին, ապա մարդ ոչ մի ձևով նախա-հազարամյակային հավատք չի ունենա ու հափշակությունն ու երկրորդ գալուստն ու վերջին դատաստանը մաս-մաս չի անի ու աջափսանդալային հավատք ունենա: 

Քրիստոսը Իր երկրորդ գալուստով գալու է որպես գողը գիշերով, առանց զգուշացման, մարդ ապաշխարելու ու Քրիստոսին ընդունելու ոչ մի փրկրորդ հնարավորություն չի ունենալու, Քրիստոսի գալուստով ամեն ինչ մեկ ընդմիշտ վերջանալու է, դրա համար մարդ պետք է արդեն ապաշխարած ու պատրաստ լինի, աստվածապաշտ կյանքով ապրի:  Նախահազարամյակային հավատքը անօրեններին ասում է որ նրանք դեռ ժամանակ են ունենալու, նրանք կարող են ամեն ինչ հետաձգեն, կարող են իրենց այլասերված ու անհավատ կյանքով շարունակել ապրել: 

Կարդա Մաթևոս 25-ում նշված Քրիստոսի երկրորդ գալուստին վերաբերող առակները, ոչ-հավատացյալների համար (նրանք ովքեր անսուրբ կյանք են ապրում) ժամանակ չի լինելու ապաշխարելու երբ միանգամից լինի հափշտակությունն ու Քրիստոսի երկրորդ գալուստն ու Վերջին դատաստանը:   Վերջաբանության հավատքի նպատակն այն է որ այն մարդկանց Քրիստոսին մատնացույց անի, մարդուն ապաշխարել տա, որպեսզի մենք էլ կենտրոնանանք աստվածապաշտ սուրբ կյանք ապրելու վրա, ու ոչ թէ ինչ որ ֆանտազիաներ ունենալու ինչ որ ատոմային պատերազմների, մարդու մեջ չիպ դնելու, և այլ անհեթեթությունների: 

Թերևս որ նախա-նեղությունների հափշտակության հավատքը մեր օրերում շատ տարածված է, բայցևայնպես, ներկայացված համարների հիման վրա մենք պետք է հայտարարենք որ այս հավատքը հակառակ է Աստվածաշնչի ուսուցումներին:  Այս հավատքը ոչ-աստվածաշնչային է, ու շատ վտանգավոր է:  Վտանգավոր լինելու պատճառներից մեկն այն է որ եթե մարդ ընդունի այդ հավատքը, ապա հավատացյալները ինչու՞ պետք է աշխատեն, ջանան, որպեսզի երկրին տիրապետեն, որպեսզի իրենց ապրած երկրների օրենքները փորձեն փոխեն Աստծո օրենքներով:  Այլ կերպ ասած, եթե մենք սուզվող նավի վրա ենք, ապա անիմաստ է գնալ այդ նավի սեղանների վրայի փոշին սրբել:  Ո՛չ, մենք սուզվող նավի վրա չենք, Քրիստոսը ունենալու՛ է Իր հաղթանակը ժամանակի ու ապագա պատմության մեջ:  Մենք պետք է վկայություն անենք մեր հարևաններին ու բարեկամներին ու մարդկանց եկեղեցի հրավիրենք, ու մեր անձնական ընտանիքներում, մեր երեխաների հետ ջանասիրությամբ աշխատանք կատարենք  որպեսզի նրանք աստվածապաշտ տնային քրիստոնեական կրթություն ստանան, ու այդպիսով կառուցենք Աստծո թագավորությունը:  Մենք մեր գործը դեռ նոր ենք սկսել:  Աստվածաշնչում նշված հազարամյակը միգուցե հիսուն հազար տարի տևի, մենք դրա մասին չգիտենք:  Ես հազարամյակային հավատացյալներ եմ ճանաչել որոնք ամուսնացել են բայց երեխաներ չեն ունեցել, քանի որ նրանք հավատում էին որ հափշտակությունը ու որ է պիտի տեղի ունենար:  Մեզնից նրանք ովքեր տարիքով մեծ են, մենք հիշում ենք որ մեզ ուսուցում էին որ հափշտակությունը 1981 թվին էր տեղի ոնենալու, ու հետո 1988 թվին:  Նրանք ասում էին որ բոլոր մոլորակները մի հարթության վրա են լինելու շուտով ու նրանց ընդհանուր մագնիսական ուժի պատճառով երկրի վրա բոլորը հարբեցողի պես են լինելու:  Ու հետո նրանք մեզ ասում էին որ հափշտակությունը 1994 թվին է լինելու, ու հետո էլ 2000 թվին:  Այս ապուշները քրիստոնեությանն ու Քրիստոսին մեծ վնաս են պատճառում իրենց աղավաղված հավատքով, քանի որ նրանք մարդկանց ուշադրությունը ավետարանի ու Հիսուսի ու աստվածապաշտության վրա չեն կենտրոնացնում, այլ հիմար ֆանտազիաների վրա, որոնք Աստվածաշնչի հետ ոչ մի կապ չունեն:

Եթե մարդ կարա մի հատ այսպիսի ապուշ գիրք գրի, մարդկանց ֆանտազիաները բոցավառելու համար, ու այդ գիրքը 25 միլիոն հատ ծախվում է, մի գիրք որից մեծամասնությունը հեթանոսներն են գնում ու կարդում ֆանտազիաների համար, ապա այսպիսի գրքերը քրիստոնեական գրքեր չեն, սրանք փող աշխատելու գրքեր են, մանիպուլյացիաներով լի:  Եթե մի գիրքը Քրիստոս է քարոզում ապա այդ գիրքը հեթանոսները այդքան չեն առնի ու կարդան:  Նախա-հազարամյակային հավատքի շինծու փաստարկները բոլորը մի օրինակի են հետևում, նրանք իրենց գլխի մեջ խցկած հավատքը պարտադրում են Աստվածաշնչի տեքստերի վրա:  Նրանք գնում են ու բառերի ու քերականության մեջ հազար ու մի փոքր նրբություններ են գտնում որպեսզի Աստվածաշնչի այդ համարները իրանց գլխի վրա շուռ տան:  Ու նրանք անտեսում են այն պարզ համարները որոնք պարզ կերպով հակասում են նրանց հավատքի սիստեմին: 

Մենք ենք որ հավատարիմ ենք Աստվածաշունչը ճիշտ կերպով բառացի մեկնաբանելու սկզբունքներին, նախահազարամյակայինները հավատարիմ չեն:  Մեր հույսն ու մեր աղոթքը այն է որ մարդիկ կապաշխարեն այս սուտ վարդապետությանը հավատալուց, որպեսզի նրանք իրենց միտքը ֆանտազիաների վրայից հանելով Քրիստոսի վրա կենտրոնանան, ու մեր այս փչացած ու նեխած մշակույթի համար լինեն աղ ու լույս: 

Մարդիկ ասում են որ ամեն ինչ վատացել է ազատամիտ քրիստոնյաների պատճառով, ազատամիտ եկեղեցիների պատճառով:  Ոչ, ոչ միայն նրանց պատճառով:  Ամեն ինչ ավելի շատ վատացել է պահպանողական եկեղեցիների այս սխալ հավատքների պատճառով, քանի որ նախա-հազարամյակային ֆանտազիներին հավատալով նրանք ամեն ինչ հոգևորացրել են, մեկուսացել են իրենց քարանձավներում, նրանք աշխարհից դուրս են եկել, մշակույթը, հասարակությունը, տնտեսությունը, ու ամեն ինչը թողել են անհավատներին:  Ու հետո էլ զարմանում են թէ ինչու են երկրում սոդոմացիներին ու տրանսգենդերներին ու ֆեմինիստներին պաշտպանելու ու առաջ տանելու օրենքներ ստեղծվում:  Այս օրերում նախա-հազարամյակային հավատացյալները հիմնականում կենտրոնացած են բուժման ծառայությունների վրա, հրաշքների ծառայությունների վրա, մարգարեության համագումարների ու մնացած ապուշ ու մարդկանց շահագործող ու խաբող բաների վրա: 

Քրիստոնյաները պետք է ունենա ամենալավ երաժիշտները, ամենալավ գիտնականները, ամենալավ բժիշկները, գյուտարարները, ինժիներները, և այլն:  Բայց նրանք իրենց թանկ ժամանակը վատնում են ապուշ մարգարեական կոնֆերանսների վրա: