Քրիստոսի Հազարամյա Թագավորությունը

Հայտնություն Գլուխ 20

Քենեթ Ջենթրի (Kenneth Gentry)

Այսօրվա մեր թեման Քրիոտոսի Հազարամյա Թագավորությունն է, Հայտնության գրքի 20-րդ գլխի պատշաճ հասկացությունը:  Ավելի լավ կանեք որ ձեր Աստվածաշնչերը բաց պահեք քանի որ այսօր ահագին համարներ ենք կարդալու տարբեր տեղերից:  Այս թեման այնքան դասախոսության ձևով չի ներկայացվելու ինչքան որ քարոզի ձևով է ներկայացվելու:

Ժամանակակից մարգարեական թեմաների քննարկումների մեջ երկու վերջաբանական ժամանակահատվածների թեմաներն են գերիշխում:  Առաջինը Մեծ Նեղությունների ժամանակահատվածն է, մյուսն էլ Հազարամյակն է:  Հետաքրքիր է որ նախա-հազարամյակային հավատքը Քրիստոսի ապագա փառավոր քաղաքական հազար տարվա թագավորությանն է հավատում, երբ Քրիստոսը իշխում է ու մենք Նրա մասնահատուկ օրհնված ներկայությունն ենք վայելում, ու մնացած փառավոր բաները որ այս տեսակի հավատացյալները են կապում իրենց այս հավատքի տեսակետի հետ:  Ու չնայած սրան, ժամանակակից նախա-հազարամյակային հավատքի քարոզիչներից մեծ մասը իրենց քարոզների ժամանակի մեծ մասը Մեծ Նեղությունների թեմայի վրա են վատնում, նրանք գրեթե երբեք (իրենց հավատացած) Քրիստոսի բուն հազարամյա թագավորության մասին չեն խոսում:  Ու այս տեսակի հուսահատությունը կարծես թէ ամեն տեղ տարածված լինի մեր ժամանակներում, երբ մարդիկ հավատում են որ աշխարհում գնալով ամեն ինչ վատանում է ու վատանալու է մինչև Մեծ Նեղությունների ժամանակները:  Երբ մարդ նորություններն է կարդում կամ դիտում, այստեղ խոսակցությունները մեծ մասամբ քաոսի ու հուսահատության ու վատ լուրերի մասին է գնում:  Հեռուստացույցի ու Ինտերնետի նորությունների մեծ մասն էլ իրենց հերթին են հիմնականում կենտրոնանում այն բաների վրա որ բացասական են, հուսահատություն առաջացնող են (նրանք միայն վատ լուրերն են հաղորդում քանի որ վատ լուրերի մեջ լիքը փող կա, ահագին ֆինանսական շահեր:  Օրինակ, հեռուստացույցի հաղորդման կամպանիաները իրենց փողը աշխատում են գովազդներով:  Ու ինչքան որ նրանք շատ հանդիսատեսներ ունեն այնքան ավելի շատ փող են աշխատում:  Օրինակ, եթե երեկոյան ժամը 8-ի նորությունները 100 հազար հոգի են դիտում ապա այս հաղորդման ընթացքում 1 րոպե գովազդի անելու համար նրանք մեկ միլիոն դրամ են գանձում գովազդ անողից, իսկ եթե ժամը 9-ի հաղորդման ընթացքում 500 հազար հանդիսատեսներ ունեն, ապա նրանք 5 միլիոն դրամ են գանձում գովազդ տեղադրելու համար:  Վատ ու բացասական նորությունները ավելի շատ հանդիսատեսներ են գրավում քանի որ եթե նրանք հանդիսատեսներին միշտ ասում են որ ամեն ինչ վատ է ու ամեն ինչ դրսում վտանգավոր է, ուստի ավելի ապահով կլինի որ դու նստես դիվանուդ վրա տան մեջ ու մեր հաղորդումը դիտես:  Սա կոչվում է վախի պոռնոգրաֆիա, մարդիկ այս վատ ու բացասական նորություններ լսելուն մոլի են դառնում): 

Ուստի, Մեծ Նեղությունների թեմայի վրա կենտրոնանալը նախա-հազարամյակային հավատացյալների համար շատ ճարպիկ քայլ է (մարմնավոր ճարպիկ):  Վատ նորությունը հեշտ է վաճառվում:  Ամերիկայի նախա-հազարամյակային հավատքի շուրջ գիրք գրող եկեղեցական առաջնորդները մուլտի միլիոներներ են դարձել Մեծ Նեղությունների մասին գրքեր գրելով ու հարիֆ ու աստվածաշնչից անգրագետ ժողովրդի վրա վաճառելով:  Ու իհարկե ինչ հավատքի մասին որ Ամերիկայի քարոզիչներն են խոսում ու քարոզում, այդ հավատքը նաև տարածվում է Ամերիկայից դուրս գտնվող տարբեր երկրների բողոքական հավատացյալների մեջ, քանի որ նրանք մտածում են որ եթե մի բանը Ամերիկայից է գալիս, ապա պետք է որ ճիշտ լինի ու լավ լինի:  Ու Ամերիկայից օտար երկրներ միսիոներական գործով այցելով հավատացյալները այս նույն վատատեսական վերջաբանության վարդապետություններն ու հեքիաթներն են իրենց հետ տանում ու բոլոր օտարերկրյա հավատացյալների գլխի մեջ լցնում: 

Օրինակ, 1970-ական թվերին գրված վերջաբանության թեմաների գրքերը 1990-ական թվերի Պարսից Ծոցի Պատերազմի ժամանակ (երբ Ամերիկայի ժողովուրդը մեկ անգամ ևս աշխարհի վերջի մասին բոլորովին ոգևորված վիճակում էին) նորից վերատպվեցին թազա կազմերով ու նորացված տարեթվերով, ու սրանք մեկ անգամ ևս տասնյակ միլիոնավոր գրքեր վաճառեցին անգրագետ հավատացյալների վրա:  (Օրինակ, Հալ Լինդսի-ի Մեծ Նեղությունների գիրքը 1990-ականներին մոտ 30 միլիոն հատ ծախվեց, ամեն մեկը 20 դոլարով:  Պատկերացրեք թէ այս հեղինակը ինչքան փող աշխատեց իր նորացրած գիրքը վաճառելով:  Բիզնես Բիզնես Բիզնես.  Հալ Լինդսին Սողոմոն Թագավորից ավելի հարուստ մարդ դարձավ մարդկանց վրա սուտ մարգարեություններ վաճառելով):

Երկրորդ հերթին, ժողովրդի ուշադրությունը Հազարամյա թագավորության թեմայից Մեծ Նեղությունների թեմայի վրա կենտրոնացնելը այս բիզնեսմեն գիրք վաճառողների համար շատ ճարպիկ քայլ է, քանի որ Հազարամյա Թագավորության թեման նրանց համար Աքիլեսի Գարշապարն է, նրանց թույլ կողմն է:  Նրանց ներկայացրած Հազարամյակային Թագավորությունը լի է սխալներով, հակասություններով, ու հազար ու մի աբսուրդություններով (որոնցից մի քանիսը մենք ձեզ ներքևում ցույց կտանք): 

Օրինակ, համաձայն նրանց հավատքի, Աստված Հիսուս Քրիստոսի համար Իր գահը երկնքից երկիր է իջեցնում, չնայած այն փաստին որ համաձայն Գործք 7:49-ի Աստված ասում է որ <<Երկինքը իմ գահն է, ու երկիրը իմ ոտքերի պատվանդանն է>>, ուրեմն, Քրիստոսի Թագավորությունը գալիս է իշխելու ոտքի պատվանդանից:  Ու մյուս դեպքում, փառավորված Քրիստոսը երկնքից վերադառնում է երկիր, որպեսզի երկրի փոշու մեջ ապրի, ու Իր թագավորության հազարամյակի վերջում Նրա վրա հսկայական ռազմական հարձակում է գործվում, ու Քրիստոսը ճարահատված ստիպված է լինում որ երկնքից կրակ կանչի որպեսզի Ինքն Իրեն պաշտպանի, որը պարզ կերպով Քրիստոսին երկրորդ անգամ է նվաստացնում (Ի տարբերություն սրանց հավատքի, մենք հավատում ենք որ Քրիստոսը Իր առաջին գալուստով նվաստացավ, բայց Իր երկրորդ գալուստով Նա երբեք չի նվաստանա, Նա ամբողջովին ու անդադար փառավորվելու է):  Որոշ հազարամյակային հավատքի առաջնորդներ (Դավիթ Հանթը Dave Hunt) հայտարարում են որ նույնիսկ հազարամյա թագավորության մեջ է Աստված ձախողվում:  Դավիթ Հանթը այսպես է ասում <<Քրիստոսի թագավորությունը հիմնադրելը նույնիսկ Աստծո համար է անհնարին մի գործ:  Քրիստոսի հազարամյա թագավորության ձախողումները այն վերջնական ապացույցն են որ մարդու սիրտը ապականված ու անուղղելի է(միգուցե նա այստեղ միայն իր սրտի մասին է խոսում ու մտածում է որ բոլորը իր պես անուղղելի են):  Քանի որ Քրիստոսը ինքը իրեն չի կարողանալու անել այն, ինչը որ <<այս մարդիկ>> են ասում որ իրենք կարող են անել>>:  Դավիթ Հանթը <<այս մարդիկ>> ասելով խոսում է Հովհաննես Ռշտունու ու իր հավատակից քրիստոնյա առաջնորդների մասին (մեր մասին), որոնք ուսուցում են որ քրիստոնյա հավատացյալները կարող ենք հենց հիմա այս աշխարհը փոխել ու քրիստոնյա դարձնել, կամ գոնէ այդ գործը սկսել:  Նախա-հազարամյակային հավատքի մեկ այլ աբսուրդություն այն է որ Քրիստոսի հրամանով Երուսաղեմում (այսպես կոչված յոթ տարվա մեծ նեղությունների ժամանակ) կառուցված (հակա-քրիստոսի) տաճարը կործանելուց հետո Քրիստոսը վերադառնում է ու նորից է կառուցում այդ տաճարը, որպեսզի այնտեղ մարդկանց մեղքերի համար կենդանի անասունների զոհաբերություններ արվեն նորից (սա իհարկե կատարյալ հիմար հավատք է):  Ու Իր թագավորությունը <<արդար>> Իսրայելից մինչև աշխարհի վերջը տարածելուց հետո, նախա-հազարամյակների աբսուրդ հավատքի համաձայն երկրի վրա մի ռասա, մի ազգ, այսինքն հրեաները, իշխելու են բոլոր աշխարհին ու բոլոր ազգերի քաղաքական գործերին (LLLOOOLLL):  Ճիշտն ասած սա ավելի դժողային մի վիճակ է ներկայացնում ոչ թէ Քրիստոսի թագավորության բնույթի մի վիճակ:  (Միգուցե հրեաները այդ հազարամյակում նաև նավթակիր երկրներին ռազմական ԱԹՍ-ներ ու զենքեր էլ վաճառեն որպեսզի այդ հարուստ երկրները իրենց հարևան թույլ երկրների երիտասարդներին սպանեն):     

Ու հավատացյալների հարությունից հետո, երբ նրանք անկործանելի անմահ մարմիններ են ստանալու, այս փառավորված մարմիններ ունեցող հավատացյալները 1000 տարի հարություն չառած բնական մեռնող մարմիններ ունեցող մարդկանց հետ են խառնված ապրելու (սա միգուցե նրանց հավատքի աբսուրդության գագաթնակետն է):  Ու պատկերացրեք այդ հազար տարվա վերջում, մեծ նեղությունների ժամանակից առաջ այս հարություն առած հավատացյալները, որոնք երբեք չեն հիվանդանում ու երբեք չեն կարող մեռնել, ու արդեն հազար տարեկան են, նրանք հարձակման են ենթարկվելու այդ բնական մեռնող մարմիններ ունեցող մարդկանց կողմից, որպեսզի բնական մեռնող մարմին ունեցողները փորձեն անմահ մարմին ունեցողներին սպանեն ու կործանեն (սա ավելի շուտ Հոլիվուդյան կինոների նման մի ֆանտազիա է ու ոչ թէ Աստվածաշնչից վերցված ճշմարտություն):

Ժամանակին ես էլ էի նախա-հազարամյակի հավատքի հավատացյալ, ու այս տեսակի աբսուրդությունները ինձ համար մեծ դժվարություններ էին ներկայացնում երբ ես փորձում էի այդ ապագա իրավիճակը վերլուծեի: 

Ես վստահ եմ որ երբ մենք այսօր Հայտնություն 20-ը ուսումնասիրենք, դուք կամաց կամաց կտեսնեք հետ-հազարամյա հավատքի իրավասությունը: 

(Նախա-հազարամյակային հավատքը համառոտ կերպով այն է երբ մարդ հավատում է որ ապագայում Քրիստոսը գալու է ու բառացի թվով հազար տարվա թագավորություն է հիմնադրելու:  Հետ-Հազարամյա հավատքը, որը մեր հավատքն է, այն է որ Հազարամյակը բառացի հազար տարի չէ, այլ, այն սկսվել է Քրիստոսի առաջին գալուստով ու մենք այդ հազարամյակի մեջ ենք ապրում հիմա, ու այն ավարտվելու է Քրիստոսի երկրորդ մարմնական գալուստով ու հափշտակությունով ու աշխարհի կործանումով ու ընդհանուր հարությունով ու վերջանական դատաստանով ու հավիտենականության սկսվելով, ու այս բոլոր դեպքերը ապագայում պատահելու են մեկ օրում, նույն օրում):

Այսօր մենք կարող ենք մեր ուսուցումը սկսել որոշ նախնական մեկնաբանություններ անելով Հայտնության գրքից: 

Իհարկե, երբ մեկը Հայտության գրքի մասին է մտածում նա վերջաբանության մասին է մտածում:  Հայտնության գիրքը Նոր Կտակարանի վերջաբանական գիրքն է:  Ի դեպ, Հայտնություն 20-ը, որի վրա մեր ուշադրությունն ենք զետեղելու այսօր, նախա-հազարամյակայինների հավատքի բուն աղբյուրն է:  Այստեղ է որ հազար տարվա մասին է նշվում:  Հազարամյա բառը այս համարների Լատիներեն թարգմանության վրա է հիմնված (Mille Anum – հազար տարի), ՆԱԽԱ-հազարամյակային նշանակում է որ Քրիստոսը վերադառնալու է այդ հազարամյակից առաջ:  ՀԵՏ-հազարամյակային հավատքի մեջ մենք ուսուցում ենք որ Քրիստոսը վերադառնալու է հազարամյակից հետո: 

Նախա-հազարամյակային հավատացյալների համար մեծ դժբախտություն է այն փաստը որ Հայտնության այս հատվածը բանավիճությունների առիթ է ստեղծել, քանի որ ամբողջ Աստվածաշնչի մեջ սա միակ տեղն է որտեղ Քրիստոսի Թագավորության Իշխանությունը նվազեցված է հազար տարվա մեջ:  Քանի որ Աստվածաշնչի մյուս տեղերում Քրիստոսի Թագավորությունը ներկայացվում է որպես մի հսկայական ժամանակաշրջանի թագավորություն, ոչ թէ սահմանափակված լոկ հազար տարով:

Նախա-հազարամյակային հավատքը կարելի է ասել այս մի համարից է կախված, քանի որ նրանք հսկայական խնդիրներ կունենան եթե այս համարը չկարողանա օժանդակել այն հավատքի սիստեմը որը նրանք են կառուցել: 

Նախահազարամյակային աստվածաբան ու հայտնի հեղինակ D Eldon Ladd-ը (մնացած նախահազարամյակային աստվածաբանների հետ) խոստովանում է ասելով որ <<մենք պետք է մի բան խոստովանենք:  Ամբողջ աստվածաշնչում միակ տեղը որտեղ Քրիստոսի հազարամյա թագավորության մասին է ուսուցում, այս հատվածն է, Հայտնություն 20-ը>> (սովորաբար երբ մեկը մի վարդապետության է հավատում ապա այդ վարդապետությունը պետք է նշված լինի Աստվածաշնչի տարբեր տեղերում, տարբեր հեղինակների կողմից, մանավանդ եթե այդ վարդապետությունը մարդու հավատքի կենտրոնական մասն է կազմում): 

Մեկ այլ կարևոր նշում, նախքան մենք այս համարները ուսուցենք, այն է որ նախա-հազարամյակային հավատացյալները ԱՊԱԳԱՅԱԿԱՆ են, նրանց համար ամեն ինչ ապագայում է տեղի ունենալու, ու սա նրանց լցնում է ամենայն վատատեսությամբ ու նույնիսկ հոգեբանական հազար ու մի խնդիրներով ու ծուլություններով ու վախով:  Նրանց այս ԱՊԱԳԱՅԱԿԱՆ հավատքը հակասում է այն փաստին որ Հայտնություն գիրքը մեկնարկելով Հովհաննեսը պարզ կերպով այս գրքի դեպքերի մասին հայտարարում է <<Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց Իր ծառաներին, ցույց տալու, ինչ որ ՇՈՒՏՈՎ ՊԻՏԻ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ>> (Հայտն 1:1):  Ու հանկարց եթե մեկը առաջին համարին ուշադրություն դարձրած չլինի նա կարող է երրորդ համարը կարդա <<Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողները և լսողները, և այս գրքի (սրա) մեջ գրվածները պահողները, որովհետև ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՏԵՑԵԼ Է>> (Հայտն 3:1):   Ինչպես տեսնում ենք, Հովհաննեսը այս երկու համարներով իր առաջին դարի ունկնդիրների ուշադրությունն ու կենտրոնացումը բերում է նրանց սերնդի վրա, նրանց ժամանակների վրա, նրանց օրերում կատարվող դեպքերի վրա: 

Հիմա եկեք Հայտնության 20-ին մոտենալու պատշաճ ձևին նայենք:  Հայտնություն 20-ը պատշաճ կերպով հասկանալու համար եկեք այս համարներին հոգատարությամբ մոտենանք, ու եկեք երեք բան պահենք մեր մտքում: 

1  Հովհաննեսը արդեն պարզ կերպով նշել է որ այս դեպքերը պետք է <<շուտով>> տեղի ունենան, առաջին դարում:  Հովհաննեսը Հայտնության գրքի սկզբում է սա նշում, ու նա նաև Հայտնության գրքի վերջում է նա սա նշում, 22:6-10-ում,  << 6Հրեշտակն ինձ ասաց. «Այս խոսքերը վստահելի են և ճշմարիտ. սուրբ մարգարեների Տէր Աստվածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մոտ՝ ցույց տալու այն, ինչ որ ՇՈՒՏՈՎ լինելու է   10և դարձյալ ինձ ասաց. «Այս գրքի մարգարեական խոսքերը կնքված մի՛ պահիր, քանզի ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՏ Է>>: (Հովհաննեսին ուղղված Հրեշտակի այս խոսքերը համեմատեք Դանիելին տրված մարգարեությանը, երբ հրեշտակը Դանիելին ասում է <<տեսիլքը կնքիր>> քանի որ դա շատ ժամանակներից հետո տեղի ունեցող դեպքերի մասին է Դանիել 8.26 ):  Ինչպես տեսնում ենք, այս գիրքը սկսվում է այս բառերով և ավարտվում է այս բառերով, Շուտով, Ժամանակը Մոտ է, որը նշանակում է որ այս բառերը Հայտնության գրքի համար որպես փակագծերի դեր են տանում, որ այս գրվածները շուտով տեղի են ունենալու: 

2  Երկրորդ հերթին, Հայտնության գիրքը խիստ խորհրդանշանական է:  Նույնիսկ այս գիրքը մակերեսորեն կարդացողն է սա կարող արագ նկատել, երբ մարդ կարդում է յոթ գլխանի գազանի մասին, սա մարդուն միանգամից հրում է խորհրդանշական աշխարհի մեջ:  Հովհաննեսը մեզ նաև նախազգուշացնում է սրա մասին:  Կարդանք Հայտնություն 1:1-ը բայց այս անգամ մեկ այլ բառի վրա կենտրոնանանք, <<Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց Իր ծառաներին, ցույց տալու, ինչ որ շուտով պիտի տեղի ունենան, և իմացրեց (նշանակություն-նշան տվեց) այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառայ Յովհաննէսին>>, բնագրերում <<Իմացրեց>>  բառը ավելի շուտ <<նշանակություն տվեց>> բառն է, նշանակություն – նշան:  Ու հայտնության գիրքը նաև տեսողական-ցուցողական-դիտողական է, օրինակ Հայտ 9:17-ում <<17և տեսիլքում տեսայ ձիեր>>, նա տեսիլքով է տեսնում, տեսիլքը այստեղ խորհրդանիշ է ներկայացնում:  (կամ մեկ այլ հատվածում ասում է <<ես լսեցի առյուծի ձայնը և պտտվեցի ու գառ տեսա>>):  Հայտնության գրքում <<ես տեսա>> 32 անգամ է պատահում:  Ես տեսա ու լսեցի այս բաները ու ներքև ընկա:

3  Եվ երրորդ նախաբանային նշումը որ ուզում եմ անեմ համառոտ կերպով այն է որ, մենք պիտի հիշենք որ Հովհաննեսն է գրել այս գիրքը, Հովհաննես առաքյալը, ու սա շատ կարևոր է մեզ համար երբ սկսենք սերտել Հայտնության 20-րդ գլուխը, որպեսզի Հովհաննեսի մտածելակերպի մեջ մտնելով սա մեզ կոգնի մեկնաբանելու Հայտն 20-ը, մասնավորապես <<հարության>> հասկացությունը:  Հովհաննեսի հեղինակությունը մեզ համար այս գլուխը շատ կարևոր ձևերով հայտնի կդարձնի: 

Հիմա եկեք նայենք երկինքից իջած հրեշտակին ու նաև սատանային: 

Հայտնություն 20-ում տեղի ունեցող առաջին գործողությունը այն է որ մի հրեշտակ է իջնում երկնքից որպեսզի սատանային կապի:  Հայտ 20:1-2 <<և տեսայ մի (ուրիշ) հրեշտակ, որ իջնում էր երկնքից և իր ձեռքին ունէր դժոխքի (անհատակ փոսի) փականքներն ու մեծ շղթաներ։ 2և բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն(դևը) և Սատանան. և հազար տարով կապեց նրան>>:  Այդ կարևոր սկզբնական հարցը այն է թէ ո՞վ է այս հրեշտակը որը սատանային կապում է հազար տարով:  Ես հավատում եմ որ փաստերը մեզ ցույց են տալիս որ սա Տեր Հիսուս Քրիստոսն է:  Ես հավատում եմ որ սա Տեր Հիսուս Քրիստոսն է որը երկնքից ներքև է գալիս առաջին դարում, սատանայի հետ ճակատամարտ անելու:  Ու այստեղ ուզում եմ ձեզ չորսը պատճառ տալ թէ ինչու՞ է որ ես հավատում եմ որ այս հրեշտակը Քրիստոսին է ներկայացնում: 

  1. Առաջինն այն է որ մենք Աստվածաշնչական համարներ ունենք որոնք Հիսուսի որպես հրեշտակ են ներկայացնում, կամ հրեշտականման, ու որտեղ այդ հրեշտակը Հիսուսն է:  Հին Կտակարանում Տերը մի քանի անգամ հրեշտակի պատկերով է հայտնվում, որտեղ <<Տիրոջ Հրեշտակ>> ֆռազան է օգտագործվում Նրան դիմելու համար, երբ Նա Աբրահամին է հայտնվում, Հեսուին է հայտնվում, Մովսեսին է հայտնվում վառվող ծառի մոտ:  <<Տիրոջ հրեշտակը>> Հիսուս Քրիստոսի նախա-մարմնացած հայտնությունն է:
  2. Երկրորդ, Քրիստոսը արդեն Հայտնության գրքի մեջ հայտնվել է որպես հրեշտակ:  Հայտ 10:1-ում, տեսիլքում ասում է, <<Տեսայ նաև մի այլ զօրավոր հրեշտակ, որ իջնում էր երկնքից՝ ամպի մէջ փաթաթված (ամպ հագած) և իր գլխին՝ ծիածան. և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղէն սյուների>>:  Հայտ 1:13-15-ում Հիսուսի պատկերն ունենք, որը եկեղեցիների, մոմակալների միջով է քայլում, ու այս համարներում նույն տերմինոլոգիան, նույն բառապաշարն է օգտագործվում Նրան նկարագրելու համար, ամպը, կրակի սյուները, երեսը արևի պես:  Այստեղից պարզ երևում է որ սա Քրիստոսն է որ հրեշտակի պատկերով է երևում Հայտ 10-1-ում:
  3. Երրորդ, հրեշտակը իր հետ բանալիներ ունի, երբ Նա սատանային կապում է:  Սրանք մահվան ու դժոխքի բանալիներն են: 
  4. և վերջապես, Աստվածաշնչի մեջ ամեն տեղ Քրիստոսն է նշանակված որպես մեկը որը պիտի սատանային նվաճի: Ծննդոց 3:15-ում, առաջին Էվանգելիոնը, ավետարանի բարի լուրի առաջին խոստումը, Աստված այստեղ ասում է, <<Ես թշնամություն կդնեմ քո և կնոջ միջև (այստեղ Աստված սողունի/սատանայի հետ է խոսում), քո սերմի (սերնդի) և նրա սերմի միջև, Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը (ոտքը)>>:  Կնոջ սերմը, Հիսուս Քրիստոսը, Սատանային ջախջախելու է:  Այս պատճառով է որ մենք պետք է այն սպասումներն ունենաք որ Քրիստոսն է Սատանային կապողը: 

Անապատում Քրիոստոսի փորձությունների ժամանակ Քրիստոսը Սատանայի հետ մենամարտի է մտնում, երբ Նա գալիս է սատանայի դեմ ճակատամարտելու, և Քրիստոսը սատանային այստեղ հաղթում ու հանդիմանում է (Հուդա 1:9-ում առաքյալն ասում է որ երբ Միքայել Հրեշտակապետը սատանայի հետ բանավեճի էր մտել, ինքը չհամարձակվեց սատանային հանդիմանել, նա ասաց, <<թող Տերը քեզ հանդիմանի (սաստի)>>.  Ու երբ Հիսուսը եկավ Նա սատանային հանդիմանեց – տես Ղուկաս 4:8, ու նաև ուրիշ առիթներով ուրիշ համարներում է Հիսուսը Սատանային հանդիմանում):  Նաև, մարդկանց մեջից դևեր հանելով Հիսուսը սատանայի թագավորության մեջ գերևարվածներին վերցնում է ու նրանց մեջից դևերին վանում է ու նրանց Իր թագավորության մեջ է քաշում:  Մաթևոս 12:28-29, <<28 Բայց եթէ ես Աստծո Հոգիովն եմ հանում դևերին, ուրեմն Աստծո արքայությունը ձեզ վրա է հասել։ 29 Կամ ի՞նչպէս է կարող մեկը զորավոր մարդու տունը մտնել (այստեղ զորավոր մարդը սատանան է, իսկ նրա տունը իր թագավորությունն է)՝ և նրա ունեցվածքը (կարասիները) հափշտակել (այսինքն փրկել և նրա թագավորությունից հանել նրանց ովքեր դիվահար եղած են). Եթէ առաջ չկապի այդ զորավորին (սատանային), և հետո նրա տունը կողոպտի (կհափշտակէ)>>:  Սատանային կապելու լեզուն հենց այստեղ է օգտագործվում, Հիսուս Քրիստոսի կողմից ավետարանը հայտարարելու համատեքստի մեջ, երբ Նա մարդկանց մեջից դևեր է հանում:  

և եթե Հայտնության 20-ի այս համարին նայենք ապա մենք պետք է հասկանանք որ շղթան մի ինչ որ խորհրդանշական պատկեր է, սատանային կապելու:  Սա իհարկե բառացի շղթա չէ:  Ինչպիսի՞ բառացի հասկացվող շղթա է կարող սատանայի նման մի հոգեղեն էակին կապել:  Նոր Կտակարանի մեջ պարզ ցույց է տալիս որ Քրիստոսը Սատանային պարտության մատնեց Իր առաջին գալուստի ժամանակ:  Շատ համարներ կան սրա վերաբերյալ, եկեք մի քանիսը կարդանք:  Ղուկաս 10:17, Հիսուսը յոթանասուն հոգու է ուղարկում, ու նրանք ոգևորված հետ են գալիս  <<17 և այն յոթանասունքը ուրախությունով վերադարձան և ասացին, Տէր, նույնիսկ դևերն են հնազանդվում մեզ Քո անունովը>>։  Տեսեք, Հիսուսի ծառաները սատանայի վրա իշխանություն են գործադրում:  Հովհ 12:31, երբ Հիսուսը դեպի Իր խաչին ու հարությանն է նայում ասելով  <<Հիմա դատաստան է գալու այս աշխարհքի վրա. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս է գցվելու>>:  Հիսուսը ասում է ՀԻՄԱ:   Կողոսացի 2:15-ը խաչն ու հարությունն է վերլուծում, ասելով  <<Իշխանություններին և պետություններին մերկացնելով, (Հիսուսը) հայտնապես (հրապարակայնորեն) նրանց խայտառակեց և նրանց դեմ հաղթանակեց>>:  Եբրայեցի 2:14 <<Արդ որովհետև երեխաները արյունի և մարմնի մասնակից եղան, ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղավ նրանց. (ինչու՞) Որպեսզի Իր մահովը կործանի (խափանի) մահի իշխանությունն ունեցողին, այսինքն սատանային>>:  1 Հովհ 3:8 << Այս նպատակով հայտնվեց Աստծո Որդին, որ սատանայի գործերը քանդի>>: 

Այլ կերպ ասած, Հայտնության գիրքը խորհրդանշորեն է հայտնում այն ինչը որ ավետարաններն ու նամակները վարդապետական ձևով են հայտարարում, որ Քրիստոսը Սատանային պարտության է պատնում առաջին դարում:  Սատանային կապելը նրան ամբողջապես անգործուն չի դարձնում, բայց այս համարի մասնահատուկ հայտարարությունը այն է որ Քրիստոսը Սատանային կապում է որպեսզի նա ազգերին այլևս չմոլորեցնի, որպեսզի սատանան այլևս տիրապետություն չունենա երկրի ազգերի վրա:  Սատանայի զորությունը կոտրվել է Հիսուս Քրիստոսի կապողական ուժով և ավետարանով, որը ամբողջ աշխարհով մեկ է քարոզվում:  Աստված սկսում է շարժվել փոքրիկ Իսրայելից, որը ամբողջ ազգերի մեջ միակն էր որ Աստծու խոսքը ուներ, Աստված թագավորությունը փոքր Իսրայելից տարածում է համայն աշխարհով, ինչպես Հիսուսն է ասում, աշխարհի բոլոր ազգերից աշակերտներ արեք:  Բոլոր այն ազգերը որոնք ժամանակին սատանային էին ենթակա, կուռքեր էին պաշտում:  Հիսուսի կապողական զորությունով, առաջին դարում, ու ավետարանի տարածումով Սատանան այլևս ի վիճակի չէ ազգերին մոլորեցնել ու նրանց մշտական խավարի մեջ պահել:  Օրինակ, քրիստոնյաները (Հակոբոս 4:7-ում) կարող են սատանային/դևին դիմադրեն ու սատանան նրանցից կփախնի:  Ոչ հրեա քրիստոնյաները, հրեա քրիստոնյաները, բոլոր ազգերի մեջի հավատացյալ քրիստոնյաները կարող են սատանային դիմադրել ու սատանան նրանցից կփախնի: 

Հիմա եկեք հազարամյա իշխանությանն ու հարությանը նայենք:  Հայտն 20:4-6 <<4 և տեսա գահեր (աթոռներ), և նրանք նրանց վրա նստեցին. և դատավորություն տրվեց նրանց, և նրանց հոգիքը որ գլխատվել էին Յիսուսի վկայութեան համար և Աստծո խոսքի համար, և նրանց որ չ’երկրպագեցին գազանին և ոչ էլ նրա պատկերին, և նրա դրոշմը չ’առան իրանց ճակատի և ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վրա, և սրանք ապրեցին (կենդանացան) և Քրիստոսի հետ թագավորություն արին (իշխեցին) հազար տարի. 5 Իսկ մեռելների մնացյալները չ’կենդանացան, մինչև որ հազար տարին լրանա։ Սա առաջին հարությունն է։ 6 Երանելի և սուրբ է նա ով բաժին ունի առաջին հարութեան մէջ. սրանց վրա երկրորդ մահը իշխանություն չունի. Այլ, նրանք Աստծո և Քրիստոսի քահանաներ կ’լինին. և Նրա հետ կիշխեն (կթագավորեն) հազար տարի>>: 

Ինչպե՞ս ենք մենք կարող նայել այս հազար տարվա թագավորությանը:  Ո՞վ են սրանք որոնք Քրիստոսի հետ իշխում են այս հազար տարվա ժամանակ:  Ինչպե՞ս ենք մենք կարող հասկանալ հարությունը:  Սա հազարամյակի թեմայի բանավիճությունների մեջ շատ էական համար է: 

Սկզբում եկեք հազար տարվա ժամանակահատվածին նայենք:  Այս հազար տարվա ժամանակահատվածը այն է երբ սատանան կապված է և Քրիստոսը իշխում է:  Իսկ ո՞ր ժամանակահատվածն է ներկայացնում այս հազար տարին:  Առաջին հերթին, շատ պարզ կերպով այս հազար տարին սկսվում է առաջին դարում, որովհետև 2 գլուխ հետո, Հայտնություն 22:6-ում ասում է որ <<այս խոսքերը հավատարիմ և ճշմարիտ են ու սուրբ մարգարեի Տեր Աստվածը իր հրեշտակն ուղարկեց որ իր ծառաներին ցույց տա այն բաները որ ՇՈՒՏՈՎ պիտի տեղի ունենան>>:  Հազարամյակը պետք է առաջին դարում սկսվի, քանի որ այստեղ ասում է որ այս բաները շուտով պիտի տեղի ունենան:  Իհարկե Հովհաննեսը հազար տարի ասելով նկատի ունի մի երկար ժամանակահատված, նա հեռավոր ապագային է նայում:  Ու երբ Հովհաննեսը ասում է <<Շուտով>>, բառացի հազար տարին շատ դժվար է սահմանափակել <<շուտով>> տեղի ունեցող ժամանակա-հատվածի մեջ, հազար տարին այստեղ նշանակում է շատ երկար անորոշ մի ժամանակ, հեռավոր ապագան:  Ուրեմն, այս հազարամյա ժամանակահատվածը սկսվում է առաջին դարում ու տարածվում է դեպի հեռավոր ապագան (միգուցե մինչև 50 հազար տարի, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը):  Այստեղ մենք պետք է հասկանանք որ Քրիստոսի թագավորությունը համաձայնեցվում (կորդինացվում) է սատանայի կապվելու հետ:  Ղուկաս 11:20-ն ասում է <<20 Բայց եթէ ես Աստծո մատովն եմ հանում դևերին, ուրեմն Աստծո արքայությունը ձեզ վրա է հասել է>>։  Ինչպես ավետարանների մեջ ենք տեսնում, առաջին դարում սատանայի պարտությունն ու Աստծո թագավորությունը իրար հետ են կապակցված:  Քրիստոսի թագավորության հիմնադրումն ու սատանայի կապնվելը իրար հետ են տեղի ունենում:  Կողոսացի 1:13, << Որ փրկեց մեզ խավարի իշխանությունից, եւ մեզ փոխադրեց Իր սիրելի Որդու արքայության մէջ >>:  Մեկ անգամ ևս, փրկություն խավարի իշխանությունից/զորությունից, փրկություն/ազատում խավարի իշխանի մոլորությունից, որպեսզի մենք լինենք Աստծո Որդու թագավորության մեջ:  ՍՐԱՆՔ ՊԱՐԱՊ ԽՈՍՔԵՐ ՉԵՆ:  Սրանք վերածական խոսքեր չեն, բաժակաճառ չեն, սրանք իրական խոսքեր են:   Գործք Առաք 26:18-ում Պողոսն ասում է որ նա ուղարկվել է որպեսզի  << Նրանց աչքերը բացի, և խավարից դէպի լույսին դարձնի, և սատանայի իշխանությունիցը դէպի Աստված>>:  Եթե տեսնում եք, այստեղ այն գաղափարն է տրվում որ մարդիկ չարիքի թագավորությունից տեխափոխվում են արդարության թագավորություն, ու չարիքի թագավորությունը ավելի նվազած զորություն ունի իր քաղաքացիներին կապված պահելու, որ Քրիստոսը գալիս է ու նրանց գողանում է այնտեղից ու տեղափոխում է Իր արքայության մեջ:  Ես հավատում եմ որ Նոր Կտակարանի գրվածներից բավարար ապացույց կա որ Քրիստոսի հազարամյա թագավորությունը այն ժամանակ, առաջին դարում է հիմնադրվել, ու այդ ժամանակ էլ Սատանան կապնվել է:

Իսկ ի՞նչ ենք կարող ասել հազար տարվա մասին:  Ես չեմ հավատում որ մենք այս բաները պետք է մեկնաբանենեք կամ հասկանանք բառացի ձևով: Հայտնության գրքի նպատակը դա չէ:  Սա այն պատճառով է որ այս գիրքը հսկայական խիտ խորհրդանշական պատկերների բնույթ ունի, ու նաև այն պատճառով որ Աստվածաշունչը շատ ուրիշ տեղերում է այս <<հազար>> բառը ոչ բառացի ձևով օգտագործում:  Օրինակ, Երկրորդ Օրինաց 1:11 << Թող որ Ձեր հայրերի Եհովա Աստվածը ավելացնէ ձեզ հազարապատիկ>>, այսինքն, թող ձեզ հազարապատիկ ավելացնե բայց հազար-ու-մեկ պատիկ չավելացնե՞:  Ես չեմ կարծում որ այստեղ հազարը բառացի պետք է հասկացվի:  Այստեղ ասում է որ թող ձեզ առատապես, հրաշալի ձևով շատացնի:  Այստեղ նրանց շատացումը բառացի հազար անգամով չի սահմանափակվում:  Սաղմոս 50:10, << Որովհետեւ Իմն են անտառի ամեն գազանները եւ 1000-ավոր սարերի անասունները>>, ցավոք սրտի տասնյակ հազարավոր սարեր կան երկրի վրա, բայց Աստված ընդամենը հազար սարի՞ վրայի անասունների տերն է:  Սաղմոսագիրը իհարկե սա չի ասում, սաղմոսագիրը <<հազարավոր սարեր>> ասելով նկատի ունի հիանալի քանակի սարեր, լիքը լիքը քանակի սարեր:  Երկրորդ Օրինաց 7:9-ը, <<Ուստի իմացեք որ քո Եհովա Աստվածն՝ է Աստված, հավատարիմ Աստվածը, որ Իրեն սիրողների և Իր պատվիրանները պահողների համար մինչև հազար սերունդը ուխտ ու ողորմություն է պահում>>։  Հազար նշանակում է մի հիանալի բազմություն:  Սաղմոս 84:10 <<Որովհետև լավ է մեկ օր Քո սրահներում քան հազար (օրեր օտար վայրերում)>>:  Սա չի նշանակում որ հազար ու մեկերորդ օրը օտար տեղում միգուցե ավելի լավ է լինելու:  Հազար թիվը այստեղ բառացի չի ասվում, հազարը այստեղ մի հրաշալի բազմապատկման ձև է, հրաշալի շատ երկար ժամանակ է:  Սաղմոս 90:4, <<Որովհետև հազար տարին Քո առջև ինչպես երեկվա օրն է որ անց կացավ>>, Քրիստոսի գալուստից հետո 2000 տարի է անցել, սա չի նշանակում որ ընդամենը երկու օր է անցել:  Սաղմոսագիրը այստեղ համեմատում է մեր մարդկային ժամանակի սահմանափակումը Աստծո անբացատրելի հարուստ ժամանակի հետ ու օրհնելու Նրա կարողության հետ:

Ուստի, ես հավատում եմ որ Հայտնության 20-ի հազարը մենք պետք է հասկանանք որպես խորհրդանիշ, որը մատնանշում է ժամանակի մի մեծ տևողություն:  Ինչպես որ Աստվածաշունչն է հազարը անցյալ համարներում այդպես օգտագործում, ես հավատում եմ որ մենք էլ պետք է հազար տարին այդպես հասկանանք:  Ու հետաքրքիր է որ երբ մենք Ծննդոց գրքում մարդկության պատմությանը նայենք, ոչ մի մարդ այդքան երկար, հազար տարի երբեք չի ապրել:  Ամենաերկարը մարդ ապրել է 969 տարի:  Հազարը մի թիվը է որին մարդ այստեղ, երկրի վրա երբեք չի հասել:  Աստվածաշնչի մեջ ուրիշ տեղերում Քրիստոսի թագավորելը նկարագրում է որպես հավիտյան:  Եսայիա 9:7-ը ի՞նչ է ասում, Հիսուսի իշխանությունը շատացնելուն և խաղաղությանը տևելու է ընդամենը 1000 տարի՞:  Ո՛չ:  Ասում է որ Նրա իշխանությանը վերջ չի լինելու, անվերջ է լինելու:  Ղուկաս 1:32-33-ն ասում է << Եւ Նա Հավիտեան կթագավորի Հակոբի տան վրա. 33 Եւ Նրա թագավորությանը վերջ չի լինի>>: 

Ուստի, Քրիստոսի թագավորությունը հազար տարվա նվազեցնելով մարդ աստվածաշնչի բացատրած հազար տարվա գաղափարը սխալ ձևով է օգտագործում, այս համատեքստի մեջ: 

Ես հույսով եմ որ դուք իմ բացատրածը հասկանում եք, որ այս նշված հազար տարին մի երկար ժամանակահատված է ներկայացնում, որը այս պահին արդեն 2000 բառացի տարիներ է տևել, ու ես հավատում եմ որ դեռ մի շատ երկար ժամանակ էլ տևելու է:

Հիմա, ովքե՞ր են սրանք որ Քրիստոսի հետ են իշխում, ու ինչպե՞ս են նրանք իշխում:  Մենք արդեն հաստատել ենք որ Քրիստոսի իշխանությունը/թագավորությունը սկսել է առաջին դարում, Հայտ 20:4-ը ասում է, << Տեսա նաև գահեր որոնց վրա նստած էին նրանք որոնց իշխանություն էր տրվել դատելու. և տեսա նրանց հոգիները որոնք Հիսուսին և Աստծո Խոսքը վկայելու համար գլխատվել էին:  Նրանք չէին երկրպագել գազանին և նրա պատկերին, և չէին ստացել նրա դրոշմը իրենց ճակատներին ու ոչ էլ իրենց (աջ) ձեռքի վրա. և նրանք ապրեցին (ezēsan  ἔζησαν) ու թագավորեցին Քրիստոսի հետ հազար տարի>>:  (այս համարը հուներեն բնագրերից է):

Ուշադրություն դարձրեք որ այստեղ թագավորելը ներառում է և՛ մեռածներին և՛ ողջերին:  Նա ասում է որ երկնքում եղողների հոգիները տեսավ, ու նաև երկրի վրա նրանց տեսավ որոնք գազանին չէին երկրպագել:  Այստեղ հուներեն բնագրերի մեջի բառերից երևում է որ (հավատացյալների) այս երկու խմբերը բաժանված են իրարից, մի խումբը երկնքում է, իսկ մյուս խումբը երկրի վրա է:  Մի խումբը որոնք սպանվել են, գլխատվել են ու երկնքում են, ու մյուս խումբը որ հալածանքներից ողջ են մնացել, հավատարիմ են մնացել Քրիստոսին ու հաղթանակած ապրում են երկրի վրա:  Երկու խմբեր, մարտիրոսացվածները և հավատարիմ ողջերը: 

Հայտնության գիրքը ամենա-իմաստավորն է եղել առաջին դարի եկեղեցիների համար, որոնց այս գիրքն է հասցեագրվել:  Հայտնության գլուխներ 1, 2, 3-ում շարունակաբար յոթը եկեղեցիներին է դիմում, ու Հայտ 22-ում նորից, յոթը եկեղեցիներին է դիմում:  Այս գիրքը չի գրվել կոմպյուտերային չիպերի ժամանակի մարդկանց, առաջին դարի այս հավատացյալները գաղափար էլ չեն ունեցել թէ կոմպյուտերային չիպերը ինչ են եղել:  Այս քրիստոնյաները որոնք գազան Ներոն կայսրի ներքո էին ապրում, որոնք անառակ կին Երուսաղեմի(հրեաների) կործանմանն էին ականտես լինելու(որը տարբեր աստվածների հետ անառակություն էր գործել), ու Հովհաննեսը իր գրած հազար տարվա ժամանակահատվածում նաև մեզ է ընդգրում, քանի որ նրանցից հետո էլ մենք էինք կարող այսպիսի իրավիճակների հանդիպեինք ու մարտիրոսանային, կամ Քրիստոսին հավատարիմ ապրեինք այս երկրի վրա:  Իմ <<Նա թագավորություն է ունենալու>> (He Shall Have Dominion) գրքի մեջ գազանի, անառակ կնոջ, և այլ թեմաների մասին ավելի մանրամասն եմ գրել եթե ուզում եք գնաք կարդաք, այստեղ շատ ժամանակ չկա այդ թեմաների մեջ ընդլայնվելու: 

Հայտ 6:10-ում ասում է <<Նրանք (երկնքում եղած հավատացյալները) ասում էին բարձր ձայնով. «Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տէր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես և մեր արյան վրէժը չլուծես երկրի բնակիչներից:  11Եւ նրանց տրվեցին սպիտակ զգեստներ. և ասվեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահվան պիտի ենթարկվեն ինչպէս իրենք, (մինչև նրանց թիվը լրանար)>>:  Այստեղ մենք տեսնում ենք ժամանակի մոտիկության սպասողականություն, որ մարդիկ գազանի իշխանության ներքո մահանում էին:  Ուստի թագավորությունը այդ ժամանակ է սկսվում, նրանց իշխանությունը այդ ժամանակ է սկսվում, նրանք այդ ժամանակ են սկսում իշխել Քրիստոսի հիմնադրած թագավորության մեջ:  Իսկ ինչպե՞ս են նրանք թագավորում, իհարկե, այս համարներից երևում է որ նրանք հոգևորապես են թագավորում:  Ինչպես որ Սատանան է հոգևորապես կապված, այդպես էլ մենք ենք հոգևորապես թագավորում/իշխում:  Այս թագավորելը երկրի վրա ապրող հավատացյալներին էլ է ներառում բայց նրանցով չի սահմանափակվում, սա երկրային բաներից այն կողմ եղող իրականություն է: 

Ու մենք չենք հավատում որ հոգևորությունը մի բան է որը այս ներկա աշխարհի հետ կապ չունի, մենք բարոյապաշտապաշտ չենք, մենակյաց անջատված ճգնավորների պես:  Աշխարհում հոգևոր թագավորել ու իշխանություն գործադրելը այն է որ մեր թագավորելը հոգևոր ուժերով ու իշխանություններով է (Եփեսացի 6.12), Աստծո օրենքը գործադրելով է (մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, մի խաբիր և այլն), ու դա մեր ու մեր շրջապատի վրա կիրարկելով է:  Հոգևոր թագավորություն ասելով ես Քրիստոսի թագավորելը այս աշխարհի գործերից չեմ բաժանում:  Ի դեպ, այս աշխարհը պետք է վերակառուցվի Քրիստոսի հոգու զորությունով, ու մեր միջոցով, քանի որ Աստվածաշունչը ուսուցում է որ մենք ՀԻՄԱ ենք թագավորում Քրիստոսի հետ (Ամերիկայում Հովհաննես Ռշտունին է համարվում Քրիստոնեական Վերակառուցման շարժման ստեղծիչը:  Ցավոք սրտի շատ հայեր նրա մասին չգիտեն, բայց պատմության մեջ Հովհաննես Ռշտունուց ավելի խելացի հայ մարդ չի եղել): 

Եփեսացի 1:20-ը ասում է << Նա իր ամենակարող զօրությունը ցույց տվեց Քրիստոսով, երբ Նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց Իր աջ կողմում (գահի վրա), երկնքի մէջ՝ 21ամէն իշխանութեան, պետութեան, զորութեան ու տէրութեան վրա, և նաև ամեն անվան վրա, որ տրվում է ոչ միայն այս ժամանակվա աշխարհում, այլ նաև հանդերձյալում>>:  Քրիստոսը երկնային գահի վրա նստած թագավորում է հենց հիմա, ու մենք էլ Նրա հետ գահի վրա նստած թագավորում ենք, քանի որ Հովհաննեսը ուսուցում է որ մենք հաղթանակողներ ենք, 1 Հովհ 5:4-ում ասում է որ <<Ամեն մեկը որը Աստծուց է ծնված հաղթում է աշխարհին>>, ու ավելին, Հայտ 3:21 <<Նա ով որ հաղթում է, նրան կտամ որ նա Ինձ հետ նստի Իմ գահի վրա, ինչպես որ Ես հաղթեցի և նստեցի Իմ Հոր հետ Նրա գահի վրա>>:  Այստեղ իշխանության աթոռի մասին է խոսում, իշխանության դիրքի:  Եփեսացի 2:6-ը ասում է որ << 6(Աստված) Նրա հետ հարություն տվեց մեզ եւ Նրա հետ մեզ նստեցրեց երկնքում Քրիստոս Յիսուսով>>:  Պողոսը սա իր ժամանակի, առաջին դարի Եփեսոսի հավատացյալ քրիստոնյաներին է գրում:  Պողոսն ասում է որ քանի որ մենք վերստին ծնունդ ստանալով մեռելներից հարություն ենք առել, հիմա մենք երկնքում նստած ենք Քրիստոսի հետ, այնպես որ երբ մենք Նրա խոսքն ենք սպասավորում աշխարհում, մենք Քրիստոսի հետ ենք սպասավորում:  Մենք Քրիստոսի հոգևոր զորությունը զգացնել ենք տալիս երկրի վրա:  Քրիստոսը Աստծո աջ ձեռքին գահի վրա նստած է, մենք հաղթանակողներ ենք, մենք Նրա հետ հարություն ենք առել երկնային տեղերում, մենք Քրիստոսի հետ իշխում ու թագավորում ենք:  Մեռած մարտիրոսացված հավատացյալները բառացիրոեն երկնքում են Քրիստոսի հետ, մենք էլ հոգևորապես ենք այնտեղ Քրիստոսի հետ, համաձայն Աստվածաշնչի այս համարների ուսուցման:  1 Կորնթ 3:21-22  << 21թէ՛ Պօղոսը, թէ՛ Ապողոսը, թէ՛ Կեփասը, թէ՛ աշխարհ, թէ՛ կեանք, թէ՛ մահ, թէ՛ այն բաները, որ կան, թէ՛ լինելիքները. ԱՄԵՆ ԻՆՉ ՁԵՐՆ ԵՆ. 22դուք Քրիստոսինն էք, իսկ Քրիստոս՝ Աստծունը։ >> (ի միջի այլոց նախա-հազարամյակային քրիստոնյա հավատացյալները չեն հավատում որ Քրիստոսը հենց հիմա Հոր աջ ձեռքում գահի վրա նստած իշխում է երկինքն ու երկիրը:  Նրանք հավատում են որ այս երկրի վրա սատանան է իշխում, ու իրենց կյանքն էլ համապատասխան ձևով են ապրում:  Նախա-հազարամյակային քարոզիչները երբեք չեն կարող Եփեսացի 1.20-ի մասին քարոզ քարոզեն առանց աբսուրդություններ դուրս տալու): 

Սկզբունքայնորեն, մենք հավտացյալներս հաղթանակողներ ենք, այս աշխարհի իշխանությունը մեզ է պատկանում, քանի որ մենք Քրիստոսի հետ ենք թագավորում:  Ոչ թէ հեղափոխություններով, ինչպես որ մարքսիստ կոմունիստներն ու որոշ քաղաքական կուսակցություններ են անում (մարդկանց միշտ հիասփաթացնելով), այլ, ռեֆորմացիայով, բարեփոխումներով, բարենորոգումներով, ու վերստին ծնունդներով, Քրիստոսի արքայության ավետարանը քարոզելով: 

Ուրեմն, Քրիստոսի հետ թագավորողները նրանք են ովքեր նախ և առաջ մեզնից առաջ են ապրել, որոնք Քրիստոսի հետ հիմա երկնքում են, ու նաև մենք ենք այս երկրի վրա, որ Աստծո թագավորությունն ենք, մարդկանց գործերի մեջ իշխելով, իշխելով որպեսզի հաղթանակենք, ու ինչպես Հովհաննես Ռշտունին է ասում իր աղոթքներում, այս աշխարհի թագավորությունները դարձել են Հիսուս Քրիստոսի թագավորությունը: 

Երրորդ, մեռելների հարությանը նայելով կարևոր է որ մենք իմանանք որ Հովհաննես առաքյալը, որը նաև Հովհաննեսի ավետարանն է գրել, նաև այս Հայտնության գիրքն է գրում:  Աստվածաշնչի ուրիշ տեղերում ընդամենը մեկ հարության մասին է խոսում, բայց այս համարները կարդալով մենք տեսնում ենք որ մեռելների երկու հարություն կա:  Այստեղ նախա-հազարամյակային դիսպի հավատացողները հսկայական աղավաղումներ են անում Աստծո խոսքի մեջ:  Աստվածաշունչը ուսուցում է որ մարդկության մարմնական հարությունը տեղի է ունենալու աշխարհի վերջին օրումը, ու ոչ թէ վերջին օրից 1007 տարի առաջ, ոչ թէ այսպես կոչված յոթը տարվա մեծ նեղություններից առաջ:  Հովհաննես 6:4-ն ասում է որ <<Սա է կամքը Նրա որ Ինձ ուղարկել է, որ բոլոր նրանք որոնք Որդուն տեսնեն ու Նրան հավատան, որ նրանք հավիտենական կյանք ունենան, ու որ Ես նրանց հարություն եմ տալու վերջին օրումը>>:  Հովհաննես 11:24, <<Ես գիտեմ որ ինքը հարություն կառնի վերջին օրումը>>:  Ու Աստվածաշնչի ուրիշ տեղերում էլ է խոսում աշխարհի վերջին օրում հարություն տեղի ունենալու մասին:  Ու ֆիզիկական/մարմնական հարությունը ոչ միայն մեկ օրում է, այլ, դա մեկ անգամ է լինելու, միաժամանակաբար բոլոր մեռածները մարմնական հարություն են առնելու:  Հովհ 5:28-29-ը ասում է որ <<Գալիս է ժամը երբ գերեզմանոցում եղող ԲՈԼՈՐԸ պիտի լսեն Նրա ձայնը ու բոլորը հարություն են առնելու ու մոտ են գալու:  Ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության>>:  Բոլորը, փրկվածներն ու չփրկվածները միաժամանակ են հարություն առնելու փառավոր մարմիններով:  Գործք Առաք 24:15 <<Մեռելների հարություն է լինելու, արդարների ու անարդարների (մեղավորների, չապաշխարածների)>>:  Այս համարները պարզ կերպով ուսուցում են որ ընդամենը մեկ մարմնական հարություն է լինելու բոլոր մեռածների համար, մեկ օրում, միանգամից:

Բայց նախա-հազարամյա հավատքի դիսպիները հավատում են որ մի հատ մարմնական հարություն տեղի է ունենալու իրենց մոգոնած յոթը տարվա նեղություններից առաջ, ու մեկ այլ, երկրորդ մարմնական հարություն տեղի է ունենալու 1007 տարի հետո: 

Մաթևոս 13:30, <<թող երկուսն էլ աճեն մինչև բերքահավաքի ժամանակը, ու բերքահավաքի ժամանակ (այստեղ հարության մասին է խոսում)>>, ու այստեղ ընդամենը մեկ հատ վերջնական բերքահավաքի մասին է խոսում, նրանք աճում են մինչև ժամանակի վերջը: 

Աստվածաշնչի մեջ մեկ այլ վայրում (Մի համարը մեր կարդացած Հայտ 20:6-ն է) որտեղ մենք երկու հարությունների մասին ենք կարդում դա Հովհաննեսի(նույն հեղինակի) ավետարանի 5-րդ գլխում է, ու այստեղ երկու հարությունները երկու ՏԵՍԱԿԻ հարություններ են:  Հովհ 5:25-29 <<25Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամը, և արդէն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, եւ նրանք, որ կը լսեն, կ՚ապրեն>>, տեսեք, սա հոգևոր հարության մասին է խոսում, երբ մարդը ավետարանը լսում է ու նրա մեռած հոգին հարություն է առնում, վերստին ծնունդ է ստանում, երբ մենք այդ մահի աշխարհից դուրս ենք ելնում ու տեղափոխվում ենք կյանքի աշխարհի մեջ, դեպի հոգևոր հարության:  Ու հետո 28-29 համարներում Նա ասում է

<<28դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կգա ժամը, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը 29եւ դուրս կգան (հարություն կստանան). ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար։>>:  Այս համարներում Հովհաննեսը հիմնադրում է որ երկու ձևի հարություն կա, մեկը վերստին ծնվելու հոգևոր հարությունն է, ու այնուհետև մարմնական ֆիզիկական հարությունը, որը վերջին օրում է տեղի ունենալու: 

Այսպիսիով, այս համարների հիման վրա ես հավատում եմ որ Հայտ 20:6-ում նշված երկակի հարությունը սկզբում հոգևոր հարություն է, որին հետևելու է մարմնական հարությունը Աշխարհի վերջին օրում: 

Հայտն 20:4-6  <<4 և տեսա գահեր (աթոռներ), և նրանք նրանց վրա նստեցին. և դատավորություն տրվեց նրանց, և նրանց հոգիքը որ գլխատվել էին Յիսուսի վկայութեան համար և Աստծո խոսքի համար, և նրանց որ չ’երկրպագեցին գազանին և ոչ էլ նրա պատկերին, և նրա դրոշմը չ’առան իրանց ճակատի և ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վրա, և սրանք ապրեցին և Քրիստոսի հետ թագավորություն արին (իշխեցին) հազար տարի. 5 Իսկ մեռելների մնացյալները չ’կենդանացան, մինչև որ հազար տարին լրանայ։ Սա առաջին հարությունն է (հոգևոր, վերստին ծնվելու հարությունը)։ 6 Երանելի և սուրբ է նա ով բաժին ունի առաջին հարութեան մէջ. սրանց վրա երկրորդ մահը իշխանություն չունի (երկրորդ մահը հավիտենական դժողքն է). Այլ նրանք Աստծո և Քրիստոսի քահանաներ կ’լինին. և նրա հետ կիշխեն (կթագավորեն) հազար տարի>>: 

Հավատացյալը վերստին ծնվելով մահից դեպի կյանք է անցել, երկրի վրա նա փրկություն է ստացել, որը հոգևոր հարություն է, իսկ աշխարհի պատմության վերջում նա ստանալու է մարմնական հարություն, որպեսզի նա հարություն ստանա ի փառք, որպեսզի նա ամբողջական մարդ դառնա (քանի որ մարմնի և հոգու բաժանումը անբնական ժամանակավոր վիճակ է), որպեսզի նա փառքի հավիտենականության մեջ որպես ամբողջական մարդ մտնի:  Իսկ անհավատը մեռած է անօրենությունների ու մեղքերի մեջ:  Ու նա հարություն չի ստանա մինչև աշխարհի վերջին օրը, դատաստանի օրը:  Հայտության գիրքը խոսում է Հիսուս Քրիստոսի ներկայումս գոյություն ունեցող թագավորության մասին, այս գիրքը մեզ տեղեկացնում է որ Հիսուսը զորություն ունի Սատանայի վրա, ու որ մենք, Նրա թագավորության քաղաքացիները, Նրա հետ իշխում ենք ու իշխելու ենք Հիսուսի այս ներկա թագավորության մեջ մինչև ընդհուպ վերջին օրը, երբ որ մարմնական հարություն է լինելու:  Այս թագավորությունը երկրի պատմության մի երկար ժամանակահատված է զբաղեցնում:  Մեր փրկությունը առաջին հարությունով է լինում, վերջում լինելու է երկրորդ-մարմնական հարությունը:  Ու սա անհավատների համար առաջին ու վերջին հարությունն է լինելու որ նրանք ստանալու են, քանի որ նրանք հոգևոր հարություն չեն ստացել: Նրանք միայն դատաստանի համար նախատեսված մարմնական հարությունն են ստանալու: 

Մենք հիմա հազարամյակի մեջ ենք ապրում:  Մենք Քրիստոսի հետ ենք թագավորում:  Ու երբ մենք մեր եկեղեցիներում աղոթում ենք Տերունական աղոթքի պես, մենք պետք է աղոթենք Քրիստոսի թագավորության աստիճանական տարածման համար, <<Թող Քո թագավորությունը գա, որպեսզի Քո կամքը կատարվի երկրի վրա ինչպես որ երկնքում է կատարվում>>:

Թող որ Տերը մեզ օրհնի, հասկանալու Աստվածաշնչի վերջաբանության վարդապետությունը: