Հովհաննես Ռշտունի
Շարք – <<Վերջաբանություն>>
Եկեք Աղոթենք:
Ով Տեր մեր Աստված որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը ու դրանց մեջի ամեն ինչը: Դու մեզ ստեղծել ես նպատակով ու մեզ կանչել ես որպեսզի Քո ժողովուրդը լինենք: Մեր սրտերը միշտ լցրու խնդությունով ու շնորհակալությունով որպեսզի մենք Քեզ ծառայենք համաձայն քո խոսքի, որպեսզի ամեն ինչում մենք հավատարիմ ծառաներ լինենք, ու որպեսզի լցվենք փրկության ուրախությունով ու լինենք հաղթանակող և ավելին մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջով: Հիմա մեզ օրհնիր Քո Խոսքով և Քո Հոգով ու մեզ զորություն տուր Քո ծառայության համար, Հիսուսի անունով, ամեն:
Այսօրվա մեր թեման Վերջաբանության կամ Վախճանաբանության Իմաստն է, դրա սահմանումը: Մեր Աստվածաշնչի տեքստը Ծննդոց 1:26-28 և Ծննդոց 2:15-17 համարներն են:
Ծննդոց 1:26-28
26 և Աստված ասեց. Մեր պատկերով և մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն (ՏԻՐԱՊԵՏԵՆ) ծովի ձկների և երկնքի թռչունների, և անասունների և բոլոր երկրի վրա, և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ 27 և Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծո պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։ 28 և Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց Աճեցէք և շատացէք, և լցրեք երկիրը, և տիրեցէք նրան. և իշխեցէք (տիրապետեք) ծովի ձկների, և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։
Ծննդոց 2:15-17
15 և Եհովա Աստվածն առավ մարդը, և դրավ Եդէմի պարտէզումը, որ նա նրան մշակէ և պահէ։ 16 և Եհովա Աստվածը պատվիրեց մարդուն ասելով, Պարտէզի ամէն ծառիցը համարձակ կեր. 17 Բայց բարու և չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. Որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։
Մեր այսօրվա թեման վերջաբանության իմաստն է: Ճեմարաններում այս թեման սերտվող թեմաներից մեկն է: Անգլերեն բառարանում այս բառի սահմանումն այսպես է տրված, <<Վերջաբանությունը աստվածաբանության այն ճյուղն է որը գործ ունի մահի, հարությանը, անմահությանը, աշխարհի վերջի, վերջնական դատաստանի, և ապագա վիճակի թեմաների հետ: Համառոտ կերպով վերջաբանությունը սահմանվում է որպես Վերջին Բաների ուսուցում>>: Բայց արդյո՞ք սա է ճիշտ սահմանումը այս բառի: Սա ի միջի այլոց այն սահմանումն է որը եկեղեցիներում մեծ տարածում է գտած այս օրերում: Անկասկած, այս սահմանումը շատ ձևերով իր մեջ ճշգրտություններ ունի, բայց այս սահմանումը շատ սահմանափակ է: Վերջաբանություն բառը Նոր Կտակարանում հուներեն ԷՍԿԱՏՈՍ բառն է, (Էսկատոսը ածականն է իսկ Էսկատոնը գոյականն է), որը նշանակում է ծայրահեղը, վերջինը, երբեմն՝ ամենաքիչը: Մենք գիտենք որ մարդը կրոնական արարած է, քանի որ Աստված մարդուն Իր պատկերով է ստեղծել: Մարդը նպատակա-ուղղված է ստեղծվել, և նրա կյանքի նպատակը այն է որը Աստված է հաստատել նրա համար, որպեսզի մարդը գործադրի գիտելիք, տիրապետություն (իշխել), արդարություն, սրբություն: Ուստի, մարդը ապրում է իմաստով, նրա կյանքը իմաստ ունի: Մարդու համար ամենա-մահացու բանը անիմաստությունն է, իր կյանքում դատարկությունն է: Երբ մարդիկ իրենց հավատքը կորցնում են դա նշանակում է որ մշակույթը ու դրա անդամները իրենց տալիս են ալկոհոլի, թմրանյութերի, ու շատ ավելի ապուշ ճանապարհների, որպեսզի իրենց կյանքի դատարկությունները լցնեն: (1990-ական թվերին մեր Հայաստան երկրի բարոյական, մշակութային, հասարակական ու տնտեսական փլուզումը ու դրան անմիջապես հաջորդող համատարած ալկոհոլիզմն ու թմրամոլիզմը մարդկանց դատարկության ու անիմաստության հետևանքով էր: Մի ամբողջ սերունդ մեծացել էին Թումանյանի, Սևակի, Իսահակյանի, Շիրազի, Կապուտիկյանի, ու մնացած անհավատ անասունների աստվածազուրկ գրածների մեջ, ու ցավոք սրտի դա մինչև այսօր շարունակվում է շատ մահացու հետևանքներով).
Մարդը կյանքում իմաստ է ուզում գտնի, նա պատասխաններ է ուզում: Մաթեմաթիկայի մեջ ամենակարևոր մասը պատասխանն է: Պատմության մեջ կարևոր մասը վերջն է: Քանի՞ հատ պատմությունների գրքեր կվաճառվեին եթե գրքի վերջին գլուխը ճղեին հանեին:
Քանի որ մարդը Աստծո պատկերով է ստեղծվել, մարդը նպատակա-ուղղված է, նպատակ է փնտրում: Ի՞նչն է վերջը, Էսկատոնը, ինչպե՞ս է դա վերջանում: Ուստի, մարդը ուզում է իմանա թէ իր վերջը ինչ է, ամեն ինչի վերջը ինչ է:
Բայց մյուս դեպքում էլ, եթե մենք չափից դուրս շատ կենտրոնանանք վերջի վրա (ինչպես որ ցավոք սրտի շատ տհաս հավատացյալների սովորությունն է), դա չափից դուրս շատ շեշտադրենք, ապա այդ դեպքում մենք կործանում ենք այն իմաստը որը (պատմության) վերջից առաջ է գալիս (այսինքն, մարդիկ աշխարհի վերջի վրա կենտրոնանալով մոռանում են որ հենց մեր այս ներկայի կյանքը լի է իմաստով, նպատակով, պատասխանատվություններով):
Ես մարդկանց գիտեմ որ երբ նրանք մի գիրք են վերցնում կարդալու ու գիրքը չափից դուրս հետաքրքիր է, նրանք միանգամից գրքի էջերի վրայով թռնելով գրքի վերջին գլուխն են կարդում: Նրանք չեն կարողանում համբերեն որ տեսնեն թէ ինչ է պատահելու: Նրանք միայն վերջով են հետաքրքրված (սա նման է որոշ եկեղեցիներում տեղի ունեցող այսպես կոչված <<մարգարեական ծառայությունների>>, որոնք իհարկե տեղով մեկ ապուշություններ են): Նրանք միայն վերջով են հետաքրքրված, ու ոչ թէ զարգացումներով ու հերթականություններով առաջ շարժվելուն: Սա օգտակար չէ: Ու եթե մենք սա փոխանցենք հավատքի բնագավառ, ապա այս տեսակի հավատացյալների մեջ ստացվում է մի այնպիսի հավատք որը մտահոգված չէ հիմիկվա ու այստեղվա մտահոգություններով, թէ Աստծո ներքո նրանց պարտականություններն ինչ են իրենց համար որ նրանք կատարեն, բայց նրանք մի-միայն հետաքրքրված են թէ <<վերջում ի՞նչ է պատահելու ինձ հետ>>: Կան այնպիսի աղանդներ որոնք ամբողջ Աստվածաշնչին ընդհանրապես ոչ մի ուշադրություն չեն դարձնում, նրանց գործը նստել ու աշխարհի վերջի մասին ամեն տեսակի ենթադրություններ անելն է: Ու գիտեմ եկեղեցիներ որոնք մարդկանց երբեք չեն ասում թէ իրենց ամենօրյա պատասխանատվությունները որոնք են, ու որ տղամարդիկ պետք է ընտանիքի գլուխը լինեն, ու թէ կանանց դերը որն է ընտանիքում ու թէ երեխաների պատասխանատվությունները որոնք են, բայց նրանք իրենց եկեղեցում վերջաբանական աղուսյակներ ու գրաֆներ ունեն որ ժողովրդին են բաժանում, ու եկեղեցում այսպես կոչված աշխարհի վերջի ժամանակների նկարներ ու աղուսյակներ ունեն կախած, մանրամասնորեն բացատրելով կամ փորձելով բացարտել թէ աշխարհի վերջը ինչի նման է լինելու (Մոտ 22 տարի առաջ ես մի եկեղեցի այցելեցի ընկերոջս հետ որտեղ այդ եկեղեցու մարդիկ ինտերնետից ինչ որ մի հոդված էին տպել թռչող ափսեների նկարներով, որ Ռուսաստանում 14 հատ թռչող ափսեներ են իջել ու սրանք կապված են դևերի հետ ու սրանք վերջին ժամանակների նշաններն են, ու սրանք մի դաստա այդ տպած թղթերից ինձ էին փորձում տային որ տանեմ բաժանեմ, իսկ ես նրանց ասացի որ ես չեմ կարող դա անեմ քանի որ այսպիսի անհեթեթությունների չեմ հավատում: Այս մարդիկ, որոնց մեջ Վարդան Նաջարյան անունով մի տղա կար, այն ժամանակ երիտասարդ, սկսեցին իմ վրա մի կատաղի հանդիմանանքներ ու հարձակում գործել, ու ինչ որ տեղ էլ սկսեցին ինձ վրա կասկածել թէ ես ինչ որ մի գաղտնի գործակալ եմ ու Աստծուն դեմ եմ: Ցավոք սրտի այս ապուշ Վարդանն ու իրա նմանները այս օրերում եկեղեցիների քարոզիչներ են դարձել ու իրանց մոգոնած հիմարություններն են տարածում մարդկանց մեջ): Կան եկեղեցիներ որոնք իրարից բաժանվել են վերջին ժամանակների որոշ մանրամասնությունների անհամաձայնությունների շուրջ: Եկեղեցու պատմության մեջ եղել են ժամանակներ որ մարդիկ այնքան շատ են կենտրոնացել աշխարհի վերջի վրա որ ամբողջովին սկսել են անտեսել ներկան, այնպես որ նրանք հայտարարել են որ <<ամուսնանալը պետք է մերժվի, կամ մի կողմ դրվի, կամ անտեսվի, քանի որ Հիսուսի խոսքերի համաձայն երկնքում ամուսնություն գոյություն չունի>>, ու այս մարդիկ ասում են որ ամուսնությունը այս աշխարհում այդքան կարևորություն չի ներկայացնում: Իհարկե սա մեղավոր արտահայտություն է, քանի որ Աստվածաշունչը ոչ միայն ասում է որ ամուսնությունը կարևոր է, բայց նաև որ Աստված օրհնել է ամուսնությունը, ու աստված ամեն տեսակի օրենքներ ու կանոններ է տվել որպեսզի ամուսնական հարաբերությունը դրանցով կառավարվի: Ուստի, աշխարհի վերջի վրա չափից դուրս կենտրոնանալը շատ վտանգավոր է:
Վերջաբանություն բառի իմաստը հասկանալու ամենալավ վայրը այդ բառը ուսումնասիրելն է Աստվածաշնչի բնագրերի մեջ, որը հուներեն ԷՍԿԱՏՈՍ բառն է: Էսկատոս նշանակում է վերջնա-կետ, վերջին-կետ, շարունակաբար հղացած իրար հաջորդող պարագաների վերջնա-կետ: Սա շատ կարևոր սահմանում է: Այս սահմանումը մասնավորապես չի ասում Վերջին Ժամանակներ, այլ, Վերջնա-Կետ: Օրինակ, երբ տուն ես կառուցում ու կառուցելը վերջացնում ես դա վերջնա-կետն է, բայց վերջին-ժամանակը չէ, աշխարհի վերջը չէ, կյանքիդ վերջը չէ, գործունյա կյանքիդ վերջը չէ: Երբ որ մի խնդիր ես լուծում, լուծումը գրում ես թղթի վրա, դա վերջնա-կետն է, բայց վերջին-ժամանակը չէ: Եթե մեկը մարդասպանություն է գործել ու նրան բռնում, դատում ու մահապատժի են ենթարկում, դա վերջնա-կետն է, բայց վերջին ժամանակը չէ:
Ուստի վերջնա-կետը կարող է գալ մարդու մեռնելով, ազգի դատաստանով, ընտանիքի դատաստանով, ու պատմությունը մեզ ասում է ու մենք էլ մեր ամենօրյա կյանքերում լիքը Էսկատոններ, վերջաբանություններ, վերջին-կետեր ենք տեսնում: Սա է վերջաբանություն բառի բնագրերի հուներեն իմաստը: Հին և Նոր Կտակարանները խոսում են Տիրոջ Օրվա մասին, երբ մարգարեները ասում են որ Տիրոջ Օրը Իսրայելի ու Հուդայի երկրի վրա է գալիս, Նինեվայի վրա է գալիս, Բաբելոնի կայսրության վրա է գալիս, Էդոմի ու Մովաբի ազգերի վրա է գալիս, ու իհարկե բոլոր ժամանակների վերջում, Քրիստոսի Երկրորդ գալուստից հետո, Տիրոջ Օրը վերջնական դատաստանի օրն է: Ուստի, Աստվածաշունչը հուներեն այս բառը, Էսկատոն, Վերջաբանություն, վերցնում է և երկու ձևով է կիրառում, որպես Վերջնա-Կետ, և որպես Վերջին Ժամանակ (Մեծ մասամբ որպես Վերջնա-Կետ է օգտագործվում ու ոչ թէ Վերջին Ժամանակ: Հին Կտակարանում սա հիմնականում օգտագործվել է այս կամ այս կայսրությունների ու ազգերի վրա եկած դատաստանի առիթով, թերևս որ ժամանակակից հավատացյալ Քրիստոնյաները ամեն անգամ Հին Կտակարանի մարգարեության վերջաբանություն կարդալով դա հասկանում են որպես աշխարհի վերջին վերաբերող մի բան, որը նշանակում է որ նրանք Հին Կտակարանի մարգարեությունների %95-ը սխալ են հասկանում): Աստվածաշնում վերջաբանությունը ոչ ՄԻԱՅՆ մարդու մահն է, երբ մեկին մահապատժի են ենթարկում, ու ոչ ՄԻԱՅՆ աշխարհի վերջն է, ԱՅԼ, վերջաբանությունը երկուսը է, այնպես որ երբ դատաստանը մի ազգի է հարվածում դա աշխարհի վերջը չէ, դա ուղղակի դատաստան է, դա այդ ազգի համար վերջաբանություն է (այս աշխարհի վրայի որևէ ազգ կամ երկիր կարող է որևէ պահի կործանվի ու անհետանա, դա չի նշանակում որ ամբողջ աշխարհի ու կյանքի վերջն է: Այդ ազգի կործանումից ու երկրի կործանումից հետո կյանքը ուղղակի կշարունակվի ինչպես միշտ է շարունակվել): Իսկ երբ Քրիստոսը գա Իր երկրորդ գալուստով, դա կլինի վերջին ժամանակ, վերջաբանություն, Էսկատոն: Աստվածաշունչը վերջաբանություն բառը երկու ձևով էլ օգտագործում է:
Բայց տարիների ընթացքում եկեղեցին Վերջաբանություն բառի օգտագործումը սահմանափակել է Վերջին Ժամանակներով:
Վերջաբանության վերաբերյալ ամենա առաջին բանը որ մենք պետք է գիտակցենք այն է որ Վերջաբանությունը վերջնա-կետ է ու նաև վերջին ժամանակ է:
Ու մի փաստ էլ պետք է հասկանանք: Ամեն անգամ երբ Աստվածաշունչը վերջաբանության մասին է խոսում, այն զուգակցվում է Տիրոջ փրկության հայտարարությունով: Օրինակ, երբ ջրհեղեղից առաջ Աստված դատաստան է հայտարարում երկրի ժողովրդի վրա, այս հայտարարությունը նաև փրկություն էր Նոյի ու իր ընտանիքի համար այդ ժամանակվա չարիքի աշխարհից: Ու երբ Աստված վերջնական դատաստանը հայտարարեց մեղքի դեմ, Խաչի ձևով, դա վերջաբանություն էր, դատաստան էր, դա հայտարարություն էր ամեն մեղքի դեմ, Խաչի վրա, ու դա նաև փրկության հայտարարություն էր: Պատմության մեջ ամեն վերջաբանություն, վերջնա-կետ, նաև փրկության հայտարարություն է: Նույն ձևով, վերջին ժամանակը, վերջին դատաստանը դատաստան է լինելու ամեն ուրացման ու մեղքի դեմ, վերջնականապես, ու մեզ համար հարություն ու նոր մարմին ու նոր վերջնական ստեղծագործություն ու հավիտենական կյանք է լինելու: Ուստի, վերջաբանությունը և՛ դատաստան է, և՛ փրկություն:
Հովհաննես Մկրտիչի գալուստը պատմության մեջ վերջաբանություն էր, Էսկատոն էր: Հովհաննեսը հայտարարում է և՛ դատաստանի մասին, և՛ փրկության մասին: Մաթևոս 3:10-12-ում նա ասում է, << 10 Արդէն կացինն էլ ծառերի արմատին է դրված. Արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կ’կտրվի ու կրակի մէջ կ’գցվի։ 11 Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար. Բայց իմ ետևից եկողն ինձանից զորավոր է, որի կոշիկները կոշկելու ես արժանի չեմ. նա ձեզ կ’մկրտէ Սուրբ Հոգով և կրակով։ Որ հոսելին նորա ձեռին է, և նա կ’սրբէ իր կալը և իր ցորենը կ’հավաքէ շտեմարանը, իսկ հարդը կ’այրէ անհանգչելի կրակով>>: Հովհաննեսը հայտարարում է որ Հուդայի երկրի վրա դատաստան է գալու, բայց միաժամանակ փրկություն է գալիս քանի որ Քրիստոսն է գալիս: Եվ Քրիստոսի գալուստը կնշանակի վերջը (Իսրայելի) անաստված կարգերի, կարգեր որոնք լքել էին իրենց հայրերի հավատքը, բայց սա նաև կնշանակեր փրկություն Հուդայի ու Գալիլիայի ու ամբողջ աշխարհի համար, ովքեր Նրան կընդունեին որպես Մեսիա: Հովհաննես Մկրտիչը հայտարարում է վերջաբանություն, Էսկատոն, այդ բառի ամբողջական իմաստով: Մի դատաստան որը մի բանը իր ավարտին էր հասնցելու, ու նաև մի մեծ ու փառավոր փրկություն:
Նախքան մեր տեքստին անցնելը ձեզ մեկ այլ օրինակ բերեմ: Պողոսը Հռոմ 6:23-ում ասում է, << Որովհետև մեղքի վարձքը մահն է. բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը>>: Պողոսը այս մեկ նախադասությունով տալիս է Աստծո վերջաբանության հայտարարությունը, այն վերջաբանության որը պատմության մեջ է աշխատում: Մեղքի վարձքը միշտ մահ է, Աստծո պարգևը հավիտենական կյանք է Հիսուս Քրիստոսով: Դատաստանը և փրկությունը, երկուսն էլ վերջաբանության բնագավառներից են:
Վերջաբանություն հասկանալու համար մենք պետք է Աստվածաշնչի սկզբին նայենք, տեսնելու համար այն ամենը թէ Աստված վերջաբանություն ասելով ինչ նկատի ունի:
Անկասկած, վերջաբանությունը գործ ունի աշխարհի վերջի, մահվան, հարության, դատաստանի, հավիտենական կյանքի հետ: ԲԱՅՑ մենք պետք է ամեն ինչ սկսենք տեսնել սկզբից, որպեսզի վերջաբանության ամբողջ իմաստը հասկանանք ու ամեն ինչ տեսնենք: Ու իհարկե շատ պարզ կերպով մեզ ասվում է որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով, ուստի, մարդը մնացած ստեղծված բոլոր բաներից տարբեր վերջաբանություն ունի, տարբեր Էսկատոն ունի:
Աստված մտադիր է փրկելու, վերականգնելու համայն ստեղծագործությունը: Լինելու է նոր երկինք ու նոր երկիր: Պողոսը մեզ ասում է որ ամբողջ ստեղծագործությունը, մեր ոտքի տակի գետինը, մեր շուրջ եղող կենդանի անասունները, և ամեն ինչը հառաչում են ու ցավի մեջ են, սպասելով Աստծո որդիների փառավոր ազատագրմանը: Ինչպես որ պատուհանին դրված ծաղիկն է դառնում արևի լույսին, այդպես էլ ամբողջ ստեղծագործությունն է հառաչում ու թեքվում դեպի Աստված, քանի որ Աստված է այդ բոլորը ստեղծել: Ստեղծագործությունը կապանքների մեջ է մեր պատճառով: Բայց մեզ, մարդկանց համար վերջաբանությունը տարբեր է, քանի որ մեզ համար կա դրախտ և դժոխք: Երկիրը նորացվելու ու նորից է ստեղծվելու ու դառնալու է կատարյալ: Ուստի, Աստված ամեն ինչ ստեղծելուց անմիջապես հետո, հենց Ծննդոց 1-ում մեզ ասում է որ մենք նպատակ ունենք, Աստծո կողմից կարգված նպատակ, մնացած բոլոր ստեղծագործությունից տարբեր, քանի որ մենք Աստծո պատկերով ենք ստեղծվել: Ուստի, մենք ունենալու ենք շատ ավելի փառավոր ու նաև շատ ավելի զարհուրելի ապագա(նայած թէ մարդը վերջում որտեղ է հայտնվելու հավիտենապես): Մեր վերջաբանությունը, համաձայն Աստծո նպատակի, տիրապետություն ունենալն է ամբողջ երկրի ու դրա մեջի արարածների վրա:
Երկրորդ: Մարդու համար Աստծո առաջին վերջաբանական խոսքը Ամուսնությունն է: Ամուսնությունը երկնքի համար չէ, բայց Աստված բավականին կարևոր է համարել որ մարդուն ասի որ նա աճի, բազմանա, պտղաբեր լինի: Բարի չէ որ մարդը մենակ մնա: Ուստի, մարդու համար Աստծո վերջաբանությունը մենակ լինելը չէ, այլ, ամուսնացած լինելն է, բազմապատկվելն է, ընտանիքներ ստեղծելն է: Մի ձևով ասած, մարդը պետք է վերջաբանությունը ապագայից դեպի ներկա բերի, այլ կերպ ասած, ինչ որ պիտի անենք եկեք հենց հիմա անենք: Ամուսնության մեջ մենք մեզ համար ծրագրավորած Աստծո վերջաբանության նպատակներն ենք իրագործում: Օրինակ, երբ մենք աստվածապաշտ տուն ենք կառուցում ու աստվածապաշտ երեխաներ ենք մեծացնում, ու երբ մենք հավատարիմ ենք ամուսնության մեջ մեր ունեցած կանչին, օրինակ, երբ մեր երեխաներին տնային քրիստոնեական կրթություն ենք տալիս աթեիստական դպրոցներ ուղարկելու փոխարեն, նրանց Տիրոջ խրատով ու ուսմունքով ենք մեծացնում: Այս բաները անելով մենք մեզ համար նախատեսված Աստծո վերջաբանությունն ենք իրականացնում, ամուսնության մեջ մեզ համար նախատեսված Աստծո նպատակներն ենք իրականացնում: Ուրեմն, ամուսնությունը Աստծո նպատակների մի մասն է, Աստծո Էսկատոնի մի մասն է:
Երրորդ, Աստված օրհնություն է հայտարարում նրանց վրա երբ նրանք պատասխանում են Իր կանչին ու Նրա կամքն են կատարում: Ծննդոց 1:28-ն ասում է որ Աստված նրանց օրհնեց: Երբ որ մենք հավատարիմ ենք Աստծո վերջաբանությանը, Նրա Էսկատոնին, Վերջին, մեզ համար նախատեսած Իր նպատակին, այդ դեպքում Աստված մեզ օրհնում է:
2 Օրինաց 28:1-ում մեզ ասվում է որ եթե մենք այս բոլորը պահենք, այդ դեպքում Աստծո օրհնությունները ձեզ կհետապնդեն ու ձեզ կբռնեն: Դուք Աստծո օրհնանքներից չեք կարող փախնել:
Չորրորդ, մեզ շատ որոշիչ ձևով ասվում է որ գոյություն ունի մահվան դատավճիռ, մահվան հայտարարություն, անհնազանդության համար: Եթե նրանք իրենց ձեռքը մեկնեին քաղելու այդ մեկ պտուղը, ապա նրանք կմեռնեին: Մահը կմտներ աշխարհի մեջ: Ինչպես տեսնում ենք մենք ապրում ենք վերջաբանական աշխարհի մեջ: Մի աշխարհ որտեղ մարդու արած ամեն ինչի համար կա նպատակ, վերջ, լինի դա բարի թէ չար: Դա պատճառաբանության աշխարհն է, ու վերջաբանությունը պատճառաբանություն է: Պատճառաբանությունն ասում է որ երբ որոշ բաներ են արվում, դրանք հանգում են որոշ բաների, ազդում են որոշ բաների: Մեղք գործող հոգին պիտի մեռնի: Սա վերջաբանության հայտարարություն է: Օրհնյալ է այն մարդը որը չի քայլում անաստվածների խորհուրդի մեջ: ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Աստծուն հավատարիմ մարդը գիշեր ցերեկ Աստծո մասին է մտածում, ասում է սաղմոսագիրը: Մարդու նպատակը փառավոր բան է: Աստվածաշնչի մեջ մի հետաքրքիր փաստ կա: Ծննդոց 2-ում, երբ Աստված մարդուն Եդեմի պարտեզի մեջ է դնում ու ասում է, տես, այս բոլոր ծառերը ու բանջարեղենները, սրանք բոլորը քոնն են, ինչքան ուզում ես կեր խմի քեֆ արա: Բայց ընդամենը մի հատիկ ծառ կա որին չես կարող դիպչել, ընդամենը մեկ հատ ծառ: Այստեղ հետաքրքիր բանն այն է որ Եդեմի պարտեզի մեջ կյանք/դրախտ տանող ճանապարհը շատ լայն էր, ու շատ նեղ էր այն ճանապարհը, մի հատիկ ծառ, մի հատ պտուղ, որը առաջնորդում էր մահվան, դժոխքին: Բայց երբ մենք Քրիստոսի լեռան վրայի քարոզին ենք դառնում, մեր Տերը մեզ լրիվ ուրիշ պատկեր է ցույց տալիս: Քրիստոսն ասում է լայն է այն ճանապարհը որը տանում է կործանում, և նեղ (strait) է կյանք տանող ճանապարհը: Ծննդոցում ու Լեռան վրայի քարոզում լայնն ու նեղը լրիվ հակառակ դիրքերում են: Նեղ բառը հուներեն Ստենոս (Stenos) բառն է, որը դատարաններում է օգտագործվում, Ստենոգրաֆեր (Stenographer). Ստենոգրաֆերը դատարանի այն աշխատողն է որը նստած արագ արագ տպում է խոսակցությունները, իրար շատ մոտ գրեթե կպած տառերով է տպում, նեղ, իրար գլխի լցված բառեր, որպեսզի հասցնի արագ արագ տպել: Հին ժամանակներում իրար վրա մի կուտակված ոճի գրվածք էր օգտագործվում: Ավելին, հին ժամանակներում Ստենոգրաֆեր աշխատողը ստրուկ էր: Այս գործը հաջողությամբ կատարելու համար մարդ կարիք չուներ խելացի լինելու: Իսկ Ստենոս բառի արմատը <<Հառաչել>> բառն է: Ստրուկը նստած իր տիրոջ ասածներն էր արագ արագ տպում, հառաչանքի մեջ: Հիսուսը ասում է որ հառաչանքն է կյանք տանող ճանապարհը, քանի որ մենք մեղքի մեջ ընկած արարածներ ենք: Այդ ճանապարհը Ադամի համար շատ լայն ու հեշտ էր, Եդեմի բոլոր ծառերը ընդդեմ մեկ ծառի: Եդեմի պարտեզում մահ տանող ճանապարհը շատ նեղ էր, սահմանափակ էր: Բայց հիմա մեզ համար դժոխք/մահ տանող ճանապարհը լայն է, քանի որ միակ բանը որ մենք մեղավորներս տեսնում ենք մեղք է, մեզ համար ամեն ինչ <<Դու սա կամ այն չպետք է անես>> է, ամեն ինչ աշխարհում կամ անօրինական է, կամ անբարոյական կամ էլ գերացնող: Ու ամեն ինչ որ արգելված է մեզ հաճելի է թվում ու մեզ քաշում է: Բայց արդարության ճանապարհը, ահհ, դա հառաչանքի ճանապարհն է: <<շատ լավ, ես դա կանեմ, քանի որ իմ ամուսնուց/կնոջից եմ վախենում, կամ ոստիկանից եմ վախենում, կամ Տնօրենից եմ վախենում: Արդարության ճանապարհը հառաչանքի ճանապարհ է, քանի որ մենք մեղավորներ ենք: Բայց իրականության մեջ, այնպես ինչպես որ Աստված էր ստեղծել աշխարհը, արդարության ճանապարհը նախատեսված չէր լինելու հառաչանքի ճանապարհ: Դա մեր մեղքն է որ արդարության ճանապարհը հառաչանքի պանապարհ է դարձնում: Ադամի համար այդ արդարության ճանապարհը ազատության ճանապարհն է, ու մեզ համար էլ է դա ազատության ճանապարհը: Բայց Աստծուն հնազանդվելու մեջ մենք հառաչում ենք: Մենք սովորություն ունենք մեր մեջ ասելու <<Տես Տեր, մի՞թէ ես Քեզ բավականին չեմ ենթարկվել, չես կարա ինձ մի քիչ ազատ արձակես որ ես անեմ այն ինչպես ցանկանում եմ, մի քիչ մեղք գործելու ազատության իրավունք չունե՞մ>>:
Ու վերջինը, Աստված Տերը մարդուն հրամայեց: Երբ Աստված հրամայում է, նա օրենքն է հիմնադրում: Սա վերջաբանական փաստ է: Օրենքը վերջի մասին մի բան է ասում: Դու չպետք է մարդասպանես, դու չպետք է շնություն գործես, գողանաս, սուտ վկայություն անես, կամ ուրիշ աստվածներ ունենաս իմ առջև և այլն: Օրենքը ի՞նչ է անում: Օրենքը մեզ ասում է որ կան որոշակի արդյունքներ/հետևանքներ, արդյունքներ որոնք հետևում են գործերին, այստեղ Վերջնակետ կա, Էսկատոն կա, վերջ կա: Ու հինգերորդ պատվիրանում մեզ ասվում է <<հարգիր հորդ ու մորդ որպեսզի քո օրերը Երկրի վրա երկար լինեն>>: Սա վերջաբանություն է: Սա է ճանապարհը, դրա միջով քայլիր ծնողներիդ հարգելով, ու դրա վերջը սա է, օրհնված երկար կյանք Երկրի վրա: Տեսնում ե՞ք թէ Աստվածաշունչը ինչ նկատի ունի Վերջաբանություն ասելով: Սա՛ է պատճառը որ մենք վերջաբանությունը չենք կարող սահմանափակել միայն վերջին ժամանակներին: Վերջաբանությունը և՛ վերջնակետն է, և՛ վերջին ժամանակներն են: Բոլոր մարգարեական հայտարարությունները կապված են Աստծո օրենքի հետ, ուստի օրենքը կապված է վերջաբանության հետ: Վերջաբանության վարդապետությունը միայն վերջին ժամանակներին սահմանափակելով մենք Աստծուն ենք սահմանափակում:
Եկեք Աղոթենք:
Մեր Տեր ու մեր Աստված մենք քեզ շնորհակալ ենք որ Քո խոսքը ճշմարիտ է, ու Քո խոսքն է որոշում ամեն ինչի վերջը՝ հավատքի վերջը, անհավատության վերջը, ծնողներին հարգելու վերջը, ծնողներին անարգելու վերջը, ամուսնության վերջը, շնության վերջը: Ով տեր մեր Աստված, մեծ ու վեհաշուք են Քո ճանապարհները, ու մենք ուրախանում ենք Քո ճանապարհներում: Ու Քեզնից շնորհակալ ենք որ Հիսուս Քրիստոսում մեզ այդպիսի փառավոր խոստումներ ես տվել մեր վերջին վերաբերող, Հիսուսում մեր վերջաբանությանը վերաբերող խոստումներ: Մեզ ավելի գիտակից արա Տեր մեր, որ սա Քո աշխարհն է ու Քո նպատակները պետք է հաղթանակեն: Հիսուսի անունով, Ամեն:
Հարցեր Պատասխաններ (ուսուցման վերջում Ռշտունուն հարցեր են տալիս)
Հարց: Մաթևոս 15:5-6-ում հորն ու մորը հարգելու ու անարգելու մասին է խոսում, դուք ձեր ուսուցման մասին դրա մասին նշեցիք, եթե կարելի է դա բացատրեք:
Պատասխան: Այո դա Մաթևոս 15-ում է, <<Որովհետև Աստված պատվիրեց և ասեց. Պատուիր քո հօրը և մօրը։ 5 և իր հօրը կամ մօրը անիծողը (բամբասողը) մահով մեռնի։ 6 Բայց դուք ասում էք. Թէ Ո՛վ որ հօրը կամ մօրը ասէ՝ որ այն ամենը որով ձեզ պիտի օգնեի նվիրվում է Աստծուն (այսինքն տաճարին), նա թող չ’պատուէ իր հօրը և իր մօրը։ և ձեր ավանդութեան համար Աստծո պատուէրը խափանել էք>>: Հրեաները այն ժամանակ ուսուցում էին որ, այո, դու պետք է պատվես քո հորն ու մորը, որը նշանակում էր որ նրանց համար հոգ պիտի տանեին երբ ծնողները կարիքի մեջ էին: Բայց եթե քո մայրն ու հայրը քո համար խանգարող հանգամանքներ են, ապա կարող ես ասել որ ես իմ փողը տաճարին եմ տալիս, ու մարդիկ հենց այդպես էլ անում էին: Հրեա փարիսեցիներն սա ձեռ էր տալիս քանի որ նրանք ավելի շատ եկամուտ էին հայթայթում: Հիսուսն այստեղ նրանց հանդիմանում է այս արարքի համար ասելով որ դուք ձեր ազգային ավանդություններով Աստծո խոսքը հեչ եք արել, ուստի, դուք մեղք եք գործում: Հիսուսը նրանց կեղծավոր է անվանում: Նրանք պատճառ էին փնտրում Աստծո խոսքին չենթարկվելու համար:
Հարց: Իսկ ի՞նչ կասեիք սրա հակառակ կողմին, երբ որ մեկը ծնողներին հոգ է տանում ու ծնողը անհավատ է ու քրիստոնեական հավատքը ծաղրում է:
Պատասխան: Այո, դա լրիվ տարբեր բան է: Եթե ծնողները տղայի ու հարսի, կամ աղջկա ու փեսայի քրիստոնեական հավատքը ծաղր ու ծանակի են ենթարկում, ու ընտանիքի համար կործանարար են, դա չի կարող հանդուրժվել: Ու ես այդպիսի դեպքերի ականատես եմ եղել, երբ ամուսինն ու կինը մեղք են գործել այդպիսի ծնողներին հանդուրժելով, որոնք իրենց հորը կամ մորն էին իրենց տանը հոգ տանում, որը շարունակաբար նրանց հավատքը ծաղր ու ծանակի էր ենթարկում երեխաների մոտ, ու այդ ընտանիքին հսկայական վնաս էր պատճառում: Այստեղ բանը կայանում է տղամարդ ամուսնու իշխանության ձախողման հետ, այս ընտանիքի մեջ ամուսինն է իշխանության գլուխը ու նա չպետք է այդ ծնողին թույլ տա իրեն այդպես պահելու: Եթե այդ տղամարդու ծնողները, կամ իր կնոջ ծնողները իրենց տանն են ապրում ապա նրանք պետք է այդ տղամարդու իշխանության ներքո լինեն, նրան ենթարկվեն: Ու այդ տղամարդը չի կարող այդպիսի ծնողներից մի բան հանդուրժի որը չարիք է: Իհարկե նա հաստատ ձևով այդպիսի բան չէր հանդուրժի իր կնոջից կամ երեխաներից, եթե նա աստվածապաշտ մարդ է:
Եթե ուրիշ հարցեր չկան եկեք աղոթքով եզրափակենք այսօրվա ուսուցումը:
Մեր Տեր ու մեր Աստված մենք շնորհակալ ենք որ քո օրհնքնեը քո ժողովրդի վրա է, ու նրանք լսում ու հնազանդվում են Քո խոսքին, մեզ հավատարիմ ու խնդուն մարդիկ սարքին, Հիսուս Քրիստոսում: Ու մեզ վերջում ուրախություն տուր որ Դու ես պատրաստել մեզ համար, օր առ օր, ու աշխարհի վերջում, Հիսուսի անունով: ԱՄԵՆ:
ՀԳ
Սա 32 մասից բաղկացած ուսուցում է, կարող եք հաջորդ ուսուցումները մեր կայքի վրա կարդալ: Այս պահին երրորդ մասի վրա ենք աշխատում որ հայերեն թարգմանենք: