Վերջաբանությունը և Մարդը (2)

Հովհաննես Ռշտունի

Շարք – <<Վերջաբանություն>>

Այսօրվա մեր աստվածաշնչի ուսուցումը Ծննդոց 18 համար 17 և դրան հաջորդող համարներն են, ու մեր թեման է Վերջաբանությունը և Մարդը, Էսկատոնը և մարդը: 

Ծննդոց 18 սկսենք 17-րդ համարից

<< 17 և Եհովան ասաց.  Մի՞թէ ես Աբրահամից պիտի թաքցնեմ այն ինչ որ անելու եմ. 18 Ըստ որում Աբրահամը մի մեծ և զորավոր ազգ է լինելու և  երկրի բոլոր ազգերը նրանով են օրհնվելու։ 19 Որովհետև ես ճանաչեցի նրան, որ իր որդիներին և իրանից հետո իր տանը կ’պատվիրէ, և նրանք Եհովայի ճանապարհը կ’պահեն, արդարություն և իրավունք անելու համար, որպէս զի Եհովան Աբրահամի վրա բերէ ինչ որ ասել է նրան։ 20 և Եհովան ասաց. Որովհետև Սոդոմի և Գոմորի  աղաղակը շատացավ, և որովհետև նրանց մեղքն էլ շատ ծանրացավ. 21 Ուստի հիմա կիջնեմ և տեսնեմ թէ ինձ հասած աղաղակի պէս արին բոլորը, կամ եթէ ոչ՝ որ գիտենամ։ 22 և այն մարդիկ այնտեղից դուրս եկան դէպի Սոդոմ գնացին. և Աբրահամը տակավին կանգնած էր Եհովայի առջև։ 23 և Աբրահամը մոտեցավ, և ասաց.  Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կ’կործանես։ 24  Գուցէ այն քաղաքի մէջ հիսուն արդար կան, մի՞թէ նրանց կ’կործանես, և չես խնայիլ այն տեղին այն հիսուն արդարի համար որ նրա մեջ են. 25 Քավ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, և արդարն ամբարշտի պէս լինի. Քավ լիցի քեզ. Մի՞թէ բոլոր երկրի դատավորը արդարություն չի անի։ 26 և Եհովան ասաց. Եթէ Սոդոմում հիսուն արդար գտնեմ քաղաքի մէջ, նրանց համար բոլոր տեղը կ’խնայեմ։ 27 և Աբրահամը պատասխանեց և ասաց. Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խոսել ես՝ որ  հող և մոխիր եմ, 28 Գուցէ հիսուն արդարիցը հինգը պակաս լինի, այն հինգի համար բոլոր քաղաքը կ’կորցնե՞ս։ և ասաց. Չեմ կորցնիլ, եթէ այն տեղ քառասունհինգը գտնեմ։ 29 և դարձյալ խոսեց նորա հետ և ասաց. Գուցէ այնտեղ քառասուն գտնվեն։ և ասաց. Այն քառասունի համար էլ չեմ անի։ 30 և ասաց. Տէրը չ’բարկանա, թող խոսեմ, Գուցէ այն տեղ երեսուն գտնվեն։ և ասաց. Եթէ այնտեղ երեսուն գտնեմ՝ չեմ անի։ 31 և ասաց. Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ, Գուցէ այնտեղ քսան գտնվեն։ և ասաց. Այն քսանի համար էլ չեմ կործանի։ 32 և ասաց.  Տէրը չ’բարկանա, և միայն այս անգամ էլ խոսեմ. Գուցէ այն տեղ տասը գտնվեն։ և ասաց. Այն տասնի համար էլ չեմ կորցնիլ։ 33 և Եհովան գնաց երբոր Աբրահամի հետ խոսքը վերջացրել էր, և Աբրահամը ետ դարձավ իր տեղը։>>

Անցյալ շաբաթ մենք մեր ուսուցումը սկսեցինք <<Վերջաբանության Իմաստից>>:  Վերջաբանությունը մեր օրերի եկեղեցիներում վերջին բաների վարդապետությունն է՝ Երկրորդ գալուստի, աշխարհի վերջի, դատաստանի, մահացածների, հարության, և դրանց վերաբերող թեմաների:  Բայց ինչպես մեր անցյալ ուսուցման մեջ տեսանք Վերջաբանությունը մեր օրերի հավատացյալների ու քարոզիչների մեջ շատ ահավոր կերպով սահմանափակ հասկացողություն ունի:  Վերջաբանություն բառը գալիս է Հուներեն Էսկատոս կամ Էսկատոն բառից որը նշանակում է վերջավորություն, ծայրահեղություն:  Իր սկզբնական իմաստով այն նշանակում է ոչ միայն վերջին ժամանակ, այլ նաև ՎԵՐՋՆԱ-ԿԵՏ:  Ու ինչպես անցյալ անգամ տեսանք, Աստվածաշնչի մեջ այս բառը երկու իմաստով էլ օգտագործվում է:  Վերջնակետը վերջին ժամանակը ՉԷ:  Նոյի ժամանակվա ջրհեղեղը Վերջնակետ էր, Բաբելոնի կործանումը վերջնակետ էր Բաբելոնի համար,  Հռոմի կործանումը Հռոմի համար վերջնակետ էր, և այլն:  Ու երբ այս կամ այն մարդիկ իրենց դատաստանին են հասնում, դա նրանց վերջնակետն է, և ոչ թէ աշխարհի վերջին ժամանակը (Մի քիչ ավելի ժամանակակից ու կոպիտ ձևով ասած, Եթե Ամերիկան, Ռուսաստանը, կամ որևէ այլ երկիր այլևս որպես երկիր գոյություն չունենան դա նրանց վերջնակետը կլինի, բայց դա չի նշանակի որ աշխարհի վերջն է):   

Աստվածաշնչում շատ հաճախակի օգտագործվող <<Տիրոջ Օրը>> արտահայտությունը հիմնականում վերջին ժամանակներին չի վերաբերում, այլ վերջակետի է վերաբերում:  Աստված շարունակաբար հայտարարում է <<Տիրոջ Օրը>> որպես դատաստան մի մասնավոր անձի կամ ազգի / ժողովրդի վրա:  Ուստի մենք վերջաբանությունը պետք է տեսնենք ոչ միայն որպես վերջին ժամանակներին վերաբերող մի բան այլ նաև մասնահատուկ վերջնակետի վերաբերող մի բան, որը պատմության մեջ է պարբերաբար պատահում երբ Աստված վերջնակետ է բերում:  Այս առումով ջրհեղեղը վերջաբանական դեպք էր:  Ջրհեղեղով Աստված աշխարհը դատեց ու այն կործանեց:  Ծննդոց 6:11-13-ում մենք կարդում ենք որ

<< 11 և երկիրը Աստծո առջև ապականված էր, և երկիրը անօրէնութեամբ (բռնարարքությամբ) լցվեցավ։ 12 և Աստված տեսավ երկիրը, և ահա ապականված էր, որովհետև ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վրա։ 13 և Աստված ասաց Նոյին. Բոլոր մարմնի ՎԵՐՋԸ եկել է Իմ առջև, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավութեամբ է լցվել, և ահա ես նրանց պիտի կործանեմ երկրի հետ>>:  Այստեղ կարևոր է հասկանալ թէ Աստված ինչ է ասում որպեսզի հասկանանք թէ Վերջաբանությունը ինչի մասին է:  Այստեղ Աստված հայտարարում է վերջ, դատաստան, փչացած երկիրը պետք է կործանվի:  Միևնույն ժամանակ այս վերջաբանությունը լինելու էր մարդկային ռասայի փրկությունը, նրանով որ Նոյը պետք է պահպանվեր, ու Աստված պետք է Նոյի միջոցով գործելով Իր ուխտը և փրկությունը հաստատեր:   Երկրորդ, սա շատ կարևոր է, որ Աստված Նոյին Իր խորհուդի մեջ է ընդգրկում, Նա գալիս է ու Նոյին ասում է Նոյ, Ես այսպես եմ անելու աշխարհին, ու սա քո դերն է այդ գործի մեջ:  Այս նույն բանը Աստված Աբրահամի հետ է անում:  Ծննդոց 18-17-ում Աստված ասում է, Մի՞թէ պիտի Աբրահամից թաքցնեմ այն բանը որը պիտի անեմ:  Եվ Աստված ասում է որ, Աբրահամ, Ես քեզ ասում եմ սա քանի որ դու հաստատապես դառնալու ես մեծ ու հզոր ազգ, ու ամբողջ աշխարհը քեզնով է օրհնվելու:  Ու ավելին, քեզ այսքան բանը հայտնելով, դու դրանից մի քանի բաներ կսովորես, որպեսզի քո երեխաներին կարգադրես որպեսզի նրանք հնազանդ ու հավատարիմ լինեն Ինձ, որպեսզի Տիրոջ ճանապարհները պահեն ու արդարադատություն ու դատաստան անեն:  Այսպիսով, Աստված մարդուն ընդգրկում է Իր խորհուրդի գիտելիքի մեջ, մարդուն հայտնում է թէ ինչ է անելու:  Սա վերջաբանության կենտրոնական բնագավառ է:  Մեր ժամանակներում շատ հավատացյալներ աստվածաշնչի ներկայացրած վերջաբանության թեմայով շատ հիվանդոտ ձևով են հետաքրքրված:  Նրանց միակ հարցն այն չէ թէ <<Տերը ինչ է ուզում որ ես անեմ հիմա և այստեղ>>, այլ, թէ դա վերջում ինձ ոնց է ազդելու, ինչպե՞ս եմ ես կարող նեղություններից փախնել, ինչպե՞ս եմ ես կարող պլանավորել որ խուսափեմ այն խնդիրներից որոնք Աստծո դատաստանի հետ են գալու:  Երբ Աստված խոսում է գալիք բաների մասին, Աբրահամի ու Իր բոլոր սրբերին հետ, Նա դա անում է որպեսզի նրանց պատրաստի իրենց աշխարհ կառավարող պատասխանատվությունների համար:  Աբրահամը պետք է իմանար որպեսզի իր հետնորդներին ուսուցեր Աստծո կանչի մասին, թէ նրանք ինչի համար են կանչված, ու նաև Աստծո պատվիրանների մասին:  Վերջաբանական օրհնանքների նախապայմանը Աստծո ճանապարհը պահելն է, արդարադատություն ու դատաստան անելով, որպեսզի Աստված Աբրահամի համար կատարի այն ամենը որը նրան է խոստացել: 

Այլ կերպ ասած, մարդը իր դերը ունի վերջաբանության գործի մեջ, Աստծո սկսած գործի վերջի մեջ:  Ուստի, վերջաբանությունը մեզ տալիս է պատմության սխեման, հիմքը:  Ծննդոց 3:15-ում մենք կարդում ենք << և ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, և քո սերունդի և նրա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը կջախջախէ, և դու նորա գարշապարը կխայթես>>:  Աստված այստեղ ասում է որ լինելու է պատերազմ մինչև մահ, պայքար մինչև մահ, օձի սերմի/սերունդի և կնոջ սերմի միջև, որի ընթացքում կնոջ սերմը վնասվելու/վիրավորվելու է, նրա ծունկը կոտրվելու է, սա հին ժամանակներում վերք ստանալ ասելու ձևն է, բայց օձի գլուխը իր ժամանակին լխկվելու է կնոջ սերմով, որը Հիսուս Քրիստոսն է:   

Այսպիսով վերջաբանությունը, վերջին բաների վարդապետությունը, մեզ տալիս է պատմության սխեման:  Այն մեզ ասում է թէ մարդու տեղը այդ նպատակի(պատմության) մեջ որտեղ է:  Ուստի, մենք չենք կարող ամբողջովին ըմբռնել ու գնահատել վերջաբանության վարդապետությունը եթե մենք չտեսնենք որ վերջաբանությունը մեզ ասում է որ մենք պետք է մի բան անենք, մի դեր կատարենք: Աստված հայտարարում է որ <<Ես այս դատաստանն եմ բերելու>>, և սա է քո դերը որը դու պիտի խաղաս: Օրինակ, Եսայի 30:20-21-ում մարգարեն հայտարարում է որ նույնիսկ եթե մենք ճանապարհից խոտորվենք, եթե մենք մեր հետևը դարձնենք Աստծո մարգարեական ծառայությանը, մենք դեռևս (զգուշացման խոսքով) վերա-ուղղվելու ենք Նրա վերջաբանությանը, Նրա վերջին, Նրա Էսկատոնին,: 

<<  20 և թերևս Տէրը ձեզ տա նեղության հացն ու տառապանքի ջուրը, քո ուսուցիչները այլևս թաքնված չեն լինի, և քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին։ 21 և քո ականջները լսելու են մի խոսք քո ետևիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք և երբոր ձախ կողմը պէտք է գնաք>>:

Անկասկած, Աստվածաշունչը պարզ կերպով ասում է որ մենք Աստծո ժամանակները չենք կարող իմանալ աշխարհի վերջի տեսակետից, թէ ամեն ինչ երբ է վերջանալու:  Հիսուսն Ինքն է ասում որ այդ օրվա ու ժամի մասին ոչ մի մարդ չգիտե:  Մենք չենք կարող Աստծո վերջաբանությունների ճշգրիտ ժամանակի մասին իմանալ:  Բայց մենք գիտենք որ դատաստան է լինելու, դա մեր սրտերի վրա է գրված, այդ գիտելիքը անխուսափելի է:  Ուստի, երկու սխալներ կան Աստծո վերջաբանության վերաբերյալ:  Առաջինն այն է որ մարդիկ տեսողությամբ են ուզում որոշեն Աստծո դատաստանները, վերջնակետերը, ուստի նրանք ամեն տեսակի մարգարեական համարներ են փնտրում այստեղ այնտեղ, ու եկեղեցու սենյակների պատերի վրա հաճախ աղուսյակներ ու նկարներ ունեն կախած որոնք (իրենց ասելով) ցույց են տալիս թէ աշխարհի վերջը երբ է լինելու:  Մենք մի շարք այսպես կոչված մարգարեական կանխատեսումներ ունեինք որ աշխարհի վերջը 1975 թվին էր տեղի ունենալու, ու հիմա էլ այս մարդիկ այդ վերջին ժամանակը հետաձգել են մինչև 1984 թիվը (Ռշտունու այս ուսուցումները 1970 ական թվերին են արվել, կամ 80-ականների սկզբին):  Երկրորդ սխալն այն է երբ մարդիկ ասում են որ մենք ոչինչ չենք կարող իմանալ, ամեն ինչ անքննելի է, ուստի, ոչ մի օգուտ չկա ժամանակ վատնելու Աստվածաշնչի մեջ Աստծո վերջաբանության մասին սերտողություններ անելու համար:  Բայց Աստված մեզ սխեման է տալիս, Նա մեզ ասում է որ սրանք են Նրա վերջերը, վերջնակետերը:  Նա մեզ չի ասում պահի մասին, օրվա մասին, կամ այն ժամի մասին երբ վերջերը գալու են, բայց Նա, օրինակ, ասում է որ <<մեղքի վարձքը մահ է>>, Իմ դատաստանը գալու է:  Աստվածաշնչի շատ վաղ ժամանակներից Աստված ասում է <<Մի՞թէ Ես պիտի Աբրահամից թաքցնեմ այն բանը որ Ես անում եմ>>:  Աստված մարդուն Իր վերջաբանության, Էսկատոնի մասին է հայտնում, որպեսզի մարդ Աստծո հետ աշխատի այդ նպատակի համար:  Աբրահամի դեպքում մենք սրա որոշ բնագավառներն ենք տեսնում:  Առաջին … նպատակը, վերջը, Սոդոմի ու Գոմորի վրայի դատաստանը ամբողջովին Աստծով է որոշվում:  Աստված Աբրահամից խորհուրդ չի հարցնում թէ <<Սա անե՞մ թէ չանեմ>>:  Նա Աբրահամին ասում է որ անելու է:  Բայց, Երկրորդ, Աբրահամը քաջալերվում է որպեսզի դրա մեջ իր դերը ունենա, դա հասկանա, որպեսզի նա Աստծուն ավելի լավ ճանաչի, ու ավելի լավ իմանա թէ Աստծո ստեղծած աշխարհում ինչպես ավելի լավ ձևով աշխատի:  Աբրահամը քաջալերվում է որ աղոթի:  Քրիստոսն է մեզ ասում որ մենք պետք է աշխատենք մինչ ցերեկ է, քանի որ գիշերն է գալիս երբ ոչ մի մարդ չի աշխատելու:  Աբրահամը Աստծուն աղոթեց ու ընթացքում ահագին բան սովորեց Աստծո համբերատարության ու ողորմության մասին (հիշենք որ այն ժամանակ Աբրահամը աստվածաշունչ չուներ որ կարդար Աստծո մասին իմանար):  Նա սկսեց հարցնելով թէ <<Մի՞թէ դու արդարներին չարերի հետ կործանելու ես>>, և մի՞թէ ամբողջ երկրի դատավորը ճիշտ չպետք է վարվի, ճիշտ անի:  Աբրահամը իր բարեկամի տղա Ղևիին ուներ Սոդոմում, նա Ղևիով էր հետաքրքրված, որը ըստ Աստվածաշնչի արդար մարդ էր:  Աստված Ղևին փրկեց, բայց Նա Աբրահամին չասաց որ Ղևիին պիտի փրկեր:  Նա Աբրահամից պահանջում էր որ նա Իրե՛ն վստահեր: 

Ու այդպիսով Աբրահամը Աստծուն կհարցներ թէ արդյո՞ք նա Սոդոմին կխղճար, 50 արդարների համար:  Աբրահամը գիտեր Սոդոմի մեղքը ու նա հասկանում էր դատաստանի անհրաժեշտությունը:  Սա մի բան է որ մենք պետք է հասկանանք մեր օրերում:  Մենք պետք է մեր շուրջի աշխարհին նայելով ասենք <<քանի որ Աստված կա, այս աշխարհը ու այս մարդիկ պետք է դատվեն>>:  Սա 5-րդ դարի եկեղեցու երեց Սալվիան անունով մարդու մեծությունն էր, այս հարցում էր Սալվիանը ցուցադրում իր մեծությունը:  Հռոմի կործանումով Ավգուստին Երանելին արցունքներով, հուսահատությունով ու վշտով էր լցվել:  Բայց Սալվիանը, որը Հռոմի կործանումից առաջ Հռոմի պղծություններին մոտիկից էր ծանոթ, հայտարարեց <<Քանի որ Աստված կա, Հռոմը պետք է դատվի>>:  Ավգուստինը հիանալի հավատացյալ առաջնորդ էր, բայց նա հայրենասիրական մտորումներով ու մտահոգություններով տարված մի պահ կույրացել ու մարմնացել էր, բայց Սալվիանը ամեն ինչին Աստվածաշնչի աչքերով էր նայում (մեր օրերում Հայաստանում ամեն տարի 15-ից մինչև 30 հազար հայ երեխա է սպանվում աբորտի միջոցով ու ոչ ոք դրա համար այդքան չի մտահոգվում, բայց 2020 թվի պատերազմի ժամանակ ընդամենը 3-4 հազար հայեր զոհվեցին ու բոլորը համատարած սգի մեջ են, ցուցադրելով իրենց աբսուրդ ու կեղծ հայրենասիրությունը:  2000, 2001, և 2002 թվերին Հայաստանում ծնված երեխաներից իրենց ծնողները մոտ 30-60 հազարին աբորտով սպանել են, բայց 2020 թվի պատերազմին այս թվերին ծնվածներից ընդամենը 3-4 հազար հոգի մահացան ու բոլորը սգում են:  Սա իհարկե հայ ժողովրդի կատարյալ ապուշ ու տգետ վիճակն է ցույց տալիս:  Մարդկանց դատարկ հայրենասիրության ունայն ցուցադրումն է որը աբսուրդության գագաթնակետն է:  Կամ երբեմն մեծահասակ կանանց կամ տղամարդկանց ենք տեսնում որոնք անցյալում, իրենց իսկ բերանի վկայությամբ, 30-35 հայ երեխա են սպանել աբորտով, ու այս մարդիկ Ապրիլի 24-ին սև շորեր հագած ու ծաղիկը ձեռքին տխուր դեմքով Ծիծեռնակաբերդում են քայլում, <<հարգելու>> 100 տարի առաջ զոհվահ հայերի հիշատակը, որոնց նրանք նույնիսկ չեն ճանաչում, բայց իրենց երեխաներին որոնք նրանք սպանել են դա լրիվ նորմալ բան է): 

Սա Սալվիանի մեծությունն է, նա ամեն ինչին օբյեկտիվ ձևով էր նայում, Աստծո դատաստանի տեսակետից էր նայում:  Երբ Աբրահամը Սոդոմին նայեց նա հասկացավ որ այդ քաղաքը պետք է դատաստանի տակ ընկներ:  Ու մենք էլ մեր շուրջի աշխարհին նայելով պետք է հասկանանք որ այն դատաստանի կարիք ունի:  (Անմեղ երեխաների արյութ թափող ծնողների վրա պետք է դատաստան գա): Աբրահամի հարցն այն էր թէ Աստված Սոդոմին կխնայե՞ր 50 արդարի հաշվով (արդար ու հավատացյալ բառերը նույնն են):  Այո, ասաց Աստված, եթե 50 արդար լինեն Սոդոմում ես քաղաքը կխնայեմ:  Հետո Աբրահամը հարցրեց թէ Նա արդյոք Սոդոմը կխնայեր եթե 45 արդար գտներ:  Այո, կխնայեմ:  Իսկ 40-ի համար, 30-ի համար, 20-ի համար, 10-ի համար, ու ամեն դեպքում պատասխանը ԱՅՈ էր: Այնուհետև Աբրահամը այլևս ոչինչ չխնդրեց, քանի որ նա գիտեր որ Սոդոմում 10-ը արդար մարդ չկար:   Ի՞նչ է նշանակում որ Աստված մի քաղաքը կխնայեր կործանումից 50 կամ 10 արդար մարդկանց հաշվին:  Արդար ասելով Աստված նկատի ունի մեկը որը արդարադատ է, արդարադատության համար մտահոգված է, պայքարում է, դրա համար գործ է տանում, որի ամբողջ սիրտն ու հոգին ու էությունը նվիրված է արդարությանը, արդարադատությանը:  Սա նկատի չունի մի մարդը որը ուղղակի իր գործատերից չի գողանում ու իր կնոջը չի դավաճանում, մի մարդ որը իրա համար անշառ ապրում ա, ոչ, սա այդ ձևի մարդու մասին չի խոսում:  Արդար ասելով Աստված նկատի ունի մեկին որը դրականորեն, ակտիվորեն արդար է, որի միտքն ու հոգին ու էություն նվիրված է Աստծո արդարադատությունը առաջ տանելու համար:   Տեր Հիսուսը պատասխանը լեռան վրայի քարոզում է տալիս, երբ Նա ասում է Մաթևոս 5:13-14-ում

<< Դուք երկրի աղն էք.  եթէ աղն անհամանա (այսինքն եթե այն այլևս կարողություն չունի այս աշխարում նեխածության դեմ գործել), ի՞նչով կ’աղանուի. Այլ ևս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի։ 14  Դուք աշխարհի լույսն էք. Մի քաղաք, որ սարի վրա է գտնվում, չի կարող թաքնվել>>:  Այն ժամանակներում աղը մի բան պահպանելու համար էր, օրինակ, միս կամ այլ ուտելիք փչացվածությունից պահպանելու համար էր, այդ աղաջրով:  Ու եթե աղաջուրը այլևս անհամացած էր,  այն դուրսն էին փաթում, փողոցի վրա, ոչ թէ այգու մոտ քանի որ այն կարող էր բույսերին վնասեր:  Այն թափում էին ճանապարհի վրա, որտեղ ոչինչ չէր աճում, ու այնտեղ այն մարդկանց ոտքերի տակ ոտնատակ էր արվում:  Մեր տերը նաև ասում է որ Դուք այս աշխարհի լույսն եք:  Այսպիսով մենք կանչված ենք լինելու այս աշխարհի առաջնորդող լույսը ու պահպանող աղը, այդ դեպքում ենք մենք արդար մարդիկ:  Մենք կամ աճում ենք Աստծո վերջաբանությունով/Էսկատոնով, կամ էլ մենք դատվում ենք, ու դրանով ոտնատակ ենք արվում: 

Եթե մենք Աստծո վերջաբանության մաս չենք կազմում ապա մենք դրանով դատվում ենք:  Այսպիսով, Վերջաբանության և վերջին բաների վարդապետության ամենահիմնական փաստը մեր օրերում մոռացվել է, ու դա այն է որ Աստված հայտարարում է որ մարդը վերջաբանության մեջ իր դերն ունի խաղալու, ոչ թէ դա հիմնելու կամ կատարելու գործում, այլ՝ գործելու որպեսզի զարգացնի ու տարածի Աստծո նպատակները:  <<Մի՞թէ Աբրահամից պիտի թաքցնեմ այն որը Ես անում եմ>>:  Աստված դա Ադամից չթաքցրեց, քանի որ Ադամին ասվեց թէ ինչ կպատահեր եթե նա այսպես կամ այնպես գործեր, ու ոչ էլ Նոյից թաքցրեց, ոչ էլ Աբրահամից, ու ոչ էլ Իր ընտրած ժողովրդից (հավատացյալներից) պատմության ընթացքում:  Մենք պետք է գիտակցենք որ Աստծո վերջաբանությունը իրականություն է, որ Աստծո դատաստանը այս աշխարհում աշխատում է:  Ու մենք էլ Աբրահամի պես կարող ենք մեր հարազատներին կամ մեր հայրենիքը սիրել, բայց մենք չենք կարող ասել որ մեր սիրո պատճառով վերջաբանություն չի լինելու, դատաստան չի լինելու, վերջ չի լինելու դրանց համար, այլ, մենք պետք է հռչանենք Տիրոջ խոսքը ու մենք պետք է կիրարկենք Աստծո արդարադատությունը, մենք պետք է գործենք լինելու հավատարիմ ծառաներ, քանի որ եթե մենք չլինենք ու չանենք ապա մենք դատաստանի մի մասն ենք կազմում: Մենք նրանցից ենք որ դատվում ենք ու ոչ թէ նրանցից որոնք ազատվում են ու փրկվում են ու օրհնվում ու բարգավաճում են: 

Հարազատներին ու հայրենիքին օգնելու ու փրկելու համար մենք նրանց հետ մեկտեղ դատաստանի մի մասն ենք կազմում ու կործանվում ենք:  Մարդը իր տեղը ունի Աստծո վերջաբանության գործի մեջ, շատ կենտրոնական մի տեղ է զբաղվեցնում մարդը:  Դրա համար մենք չենք կարող վերջին բաների վարդապետությունը քննարկել առանց հասկանալու դրա մեջ զբաղեցնող մարդու տեղը:  Եկեք աղոթենք:

Մեր Տեր ու մեր Աստված մենք քեզնից շնորհակալ ենք որ Դու մեզնից չես թաքցրել այն բաները որոնք Դու արել ես ու դեռ պիտի անես դարից դար:  Ուստի մեզ շնորհ տուր որպեսզի քայլենք Քո նպատակների գիտելիքով, որ Քո նպատակակետերը, Քո դատաստանները ամբողջովին ճշմարիտ ու արդար են:  Մեզ դարձրու արդարության ու արդարադատության մարդիկ, որպեսզի այս աշխարհը հետ դարձնենք իր չարիքով լցված ճանապարհներից, կործանման ճամփից:  Մեզ այս նպատակների համար օրհնիր աղաչում ենք Քեզ, Հիսուսի անունով:  Ամեն

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Հարց:  Ինչպե՞ս է սխալ վերջաբանությունը մարդկանց համար ստեղծում այնպիսի մի կյանք որը պետական հեթանոսական իշխանությունների կողմից է կառավարվում, ու ոչ թէ Աստծո իշխանությամբ է կառավարում:   

Պատասխան:  Դա շատ հիանալի հարց է:  Ինչպե՞ս է սխալ վերջաբանությունը առաջ տանում հեթանոս պետության կառավարությունը ընդդեմ Աստծո կառավարության:  Սխալ վերջաբանությունը ստեղծում է մի բան որը կոչվում է Լռեկյացություն (Quietism).  Սա մի շարժում էր որը ժամանակին սկսեց տարածվել եկեղեցիների տարբեր հարանվանությունների մեջ:  Կրոնական լռեկյացությունն այն է երբ մարդիկ աշխարհի գործողություններից նահանջում են ու դառնում են հավ, հավի պես, հարիֆ, անջատված:  Նրանք միգուցե հավատան կամ միգուցե չհավատան նախասահմանությանը, բայց նրանք նապասահմանական հավատացյալներ չեն, նրանք ավելի շուտ ճակատագրական հավատացյալներ են, նրանք ավելի շուտ իսլամական ճակատագիր կոչված բանին են հավատում, ու ոչ թէ Աստվածաշնչական նախասահմանությանը, այստեղ հսկայական տարբերություններ կան:  Լռեկյացությունը տանում է ճակատագրի հավատքին:  Նրանք հավատում են որ ամեն ինչ պատահելու է անկախ նրանից թէ ես ու դու ինչ ենք անելու, ուստի նրանք աշխարհից նահանջելով ասում են <<մեկա ինչ պիտի լինի կլինի ու թող լինի>>:  Ու այսպիսով լռեկյացները աշխարհը դևին են հանձնում:  Եթե հավատացյալը չի ճանաչում որ Աստծո վերջաբանության մեջ մարդը իր ներդնող դերն ունի, ապա այդ հավատացյալը լռեկյաց կլինի, աշխարհից կնահանջի, ու քրիստոնեական եկեղեցու (ու ընդհանուր ժողովրդի ու աշխարհի) համար հետևանքները մահացու են:  Մեր օրերում ամենատարածված վերջաբանական հավատքները լռեկյացություն են ստեղծել եկեղեցիների մեջ, ու հավատացյալները աշխարհից նահանջել են, անջատված վիճակում են, աշխարհը դևին են հանձնել:  Նրանք ոչ մի հույս չեն տեսնում մարդկային գործունեությունների մեջ, ու ցավոք սրտի նրանք հավատում են որ միայն չար մարդկանց գործերն են կարող արդյունք ստեղծել ու որևէ ձեռքբերումներ ունենալ:  Չարիքը կարող է հաջողության հասնել երբ այն գործում է, բայց նրանց մտքի մեջ արդարների, հավատացյալների, փրկվածների գործերը անարդյունավետ են:  Սա իհարկե ամբողջովին անհեթեթություն է:  Բայց ցավոք սրտի սա է մարդկանց մեջ իշխող կարծիքը: 

Հարց: Ես նկատում եմ որ Աբրահամի այս օրինակի մեջ ինքը կանչված չէր որ ուղղակի ներգործիչ գործոն լիներ Աստծո բերած դատաստանի մեջ:  Արդյո՞ք եկեղեցին կանչված է որպեսզի ուղղակի գործոն դառնա աշխարհի վրա Աստծո բերած դատաստանների մեջ: 

Պատասխան:  Նոյի դեպքում, Աստված նրան կանչեց որպեսզի մարդկանց քարոզեր որ նրանք ապաշխարեին գալիք դատաստանից ազատվելու համար, ու նաև որ նա Տապան/Նավ կառուցեր իր փրկության համար:  Ու պատմության մեջ շատ սրբերին Աստված ասել է թէ նրանք ինչ պիտի անեին ու իրենց շուրջի մարդկանց ինչպես զգուշացնեին, ու թէ ինչպիսի արդար կյանք ցույց տային իրենց շուրջի մարդկանց, ու թէ ինչպես Աստծո դատաստանից ազատվեին:  Մենք մի օրինակ ունենք դատաստանի հետաձգման, ու վերջաբանության հետաձգման առումով, որը տևեց մի քանի սերունդ, դա Հովնանի ու Նինեվայի օրինակի մեջ է:  Նինեվայի ժողովուրդը Հովնանին լսեցին ու ապաշխարեցին ու սկսեցին արդարադատ կյանքով ապրել ու որոշ ժամանակ Աստծո դատաստանը նրանցից կանխվեց: 

Հարց:  Կասեի՞ք որ Հիսուսի աշակերտների քարոզները հիմնականում վերաբերում էին Հռոմի վրա գալիք Հիսուսի դատաստանների հետ ու ոչ թէ Նրա երկրորդ գալուստի հետ:

Պատասխան:  Այո, Հիսուսը Հուդայի/Իսրայելի երկրի վրա եկող դատաստանի մասին էր հայտարարել ու կանխատեսել էր Երուսաղեմի կործանումը:  Հիսուսի աշակերտները շատ հայրենասեր մարդիկ էին, ու Հիսուսի այդ հայտարարությունը հսկայական շոկի ու ճգնաժամի մեջ էր գցել նրանց:  Այս աշակերտները մեծ քանակի հրեաներ պիտի ապաշխարության առաջնորդեին, սրա մասին ոչ ոք հետազոտություն չի արել:  Հռոմեական կայսրությունով մեկ քրիստոնեական եկեղեցին առաջին դարում հիմնականում հրեաներից էր կազմված, ու սերնդե սերունդ քրիստոնեական եկեղեցին հսկայական ձևով հրեական մշակույթով էր ներգործված, մի քանի դար:  Նույնիսկ մի քանի դար հետո Հռոմի պապերից երկուսը ազգությամբ հրեա էին, հին հրեա քրիստոնեա ընտանիքներից:  Իտալիայում նույնիսկ մինչև այս օրերը որոշ հին ընտանիքներ հրեական ծագում ունեն, իհարկե սրանք արդեն հազար ու մի տարբեր ազգերի հետ են խառնվել:  Բայց առաջին դարում աշակերտները հսկայական մտահոգություն ունեին հրեաների համար ու գերազանց ձևով էին իրագործում հրաներին ապաշխարության առաջնորդելու իրենց տված գործը, ու այդ գործը անելուց հետո նրանք սկսեցին տարածվել համայն աշխարհով մեկ, հասնելով նույնիսկ մինչև Չինաստան ու միգուցե Հնդկաստան:

Հարց:  Ի՞նչ դեպքերում է եկեղեցին կարող ու պարտական սուր վերցնելու ու պայքարելու չարիքի դեմ:

Պատասխան:  Եկեղեցին երբե՛ք չպետք է սուր վերցնի:  Սա եկեղեցու դերը չէ:  Հսկայական սխալ է երբ եկեղեցին հավատում է որ ինքը պետք է սուր վերցնի:  Անցյալում երբ եկեղեցին սուր է վերցրել դա ողբերգական ու խայտառակ ձևով է վերջացել:  Իհարկե եղել են դեպքեր երբ քաղաքացիներն են պարտավորված եղել սուր վերցնելու իրենց ձեռքը, բայց դա տարբեր բան է:  Ավելին, ես կարծում եմ որ մենք կարող ենք շատ ավելի հզոր ձեռքբերումներ ունենալ առանց սուր վերցնելու:  Մենք չենք անում այն բաները որ մենք կարող ենք անել:  Օրինակ, հենց սկսելով ընտրություների մասնակցելով ու լավ մարդկանց պաշտոնի ընտրելով:  Հավատացյալ քրիստոնյաների մեծ մասը ընտրությունների չեն մասնակցում, քաղաքական կյանքին չեն մասնակցում:  Մենք նույնիսկ դատարանները պատշաճ կերպով չենք օգտագործում կյանքի մեջ փոփոխություններ մտցնելու համար (Հայաստանում ժողովուրդը ընդհանրապես ամաչում է դատարանները օգտագործել, կարծես թէ դա ամոթալի մի գործ է):  Ու ամեն անգամ եկեղեցու հետ կապված դատական գործ է լինում եկեղեցին գրեթե միշտ պաշտպանողական դիրքում է, հարձակողական դիրքում լինելու տեղը:  Ամերիկայում որոշ կազմակերպություններ հսկայական գումարներ են ներդնում քրիստոնյա փաստաբաններ պատրաստելու գործի մեջ որպեսզի այս պատերազմում մենք սկսենք հարձակման անցնել:  Ինչպես տեսնում եք, մենք դրական միջոցները դեռևս չենք սկսել օգտագործել, ուր մնաց սուր վերցնելու մասին մտածենք: 

Եկեք Աղոթենք:

Մեր Տեր ու Աստված մենք շնորհակալ ենք որ ամբողջ աշխարհով մեկ Քեզ համար մարդիկ ես պատրաստել որպեսզի նրանք մարդկանց արդարության ու արդարադատության ապրելակերպի մեջ բերեն, ու Հիսուս Քրիստոսի փրկողական գիտելիքի մեջ բերեն, որպեսզի ծառայեն քեզ ու Քո արքայությանը ու մի ազգ ու ժողովուրդ ստեղծեն որի դրոշակի վրա գրված է արդարություն  և ճշմարտություն:  Տուր մեզ շնորհ որպեսզի հավատարիմ ու գործունյա լինենք այս պայքարի մեջ, որպեսզի մենք հաղթանակենք, ու որ միակ դատաստանը որ տեսնենք չարագործների վրա եկած դատաստանը լինի ու ոչ թէ մեզ վրա, որպեսզի մեր ազգը զտվի ու ամբողջանա ու որ մենք հզոր ազգ լինենք Քեզնում, աղաչում ենք որ մեզ այս նպատակների համար օրհնես, Հիսուսի անունով, Ամեն: 

ՀԳ

Սա 32 մասից բաղկացած ուսուցում է, կարող եք հաջորդ ուսուցումները մեր կայքի վրա կարդալ: Այս պահին երրորդ մասի վրա ենք աշխատում որ հայերեն թարգմանենք: