Օրենքը Որպես Վերջաբանության (3)
Հովհաննես Ռշտունի
Շարք – <<Վերջաբանություն>>
Եկեք աղոթքով սկսենք: Փառք լինի քեզ Հայր Աստված, Որդի Աստված, և Սուրբ Հոգի Աստված: Մենք Քեզ գովաբանում ենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի, որ ոչնչից ամեն ինչ ստեղծեցիր, ու մեզ ստեղծել ես Քո նպատակի համար, ու Քո նպատակը չի ձախողվի: Մեր Աստված, մենք քո ներկայության մեջ ենք գալիս խնդությամբ և շնորհակալությամբ, իմանալով որ մեր աշխատանքը իզուր չէ Քեզնում, որ այն ինչ որ Դու սկսել ես Դու էլ ավարտին ես հասցնելու, ու երկրագնդի ծայրերը տեսնելու են Քո նպատակները իրագործված, Քո փառքը դրսևորված, ու Քո տված մեծ փրկությունը հասած ամեն ազգի ու տոհմի ու անձի: Մենք Քեզնից շնորհակալ ենք որ Դու Աստված ես: Ու մենք այսօր հավաքվել ենք ուրախանալու Քո խոսքի մեջ ու մեզ թարմորեն նորից Քեզ հանձնելու: Մեզ օրհնիր Քո նպատակի համար, Հիսուսի անունով, Ամեն:
Այսօրվա մեր Աստվածաշնչի համարը Ծննդոց 9:1-11-ից է: Մեր այսօրվա թեման է <<Օրենքը որպես Վերջաբանություն>>: Երկու շաբաթ առաջ մենք վերջաբանության մեր ուսուցումները սկսեցինք: Վերջաբանությունը վերջին բաների վարդապետությունն է, ինչպես որ սովորաբար մեր օրերում է սահմանվում: Ինչպես որ անցյալ շաբաթների մեջ տեսանք, վերջաբանության վարդապետության հասկացման ամենատարածված սխալը այն է որ մարդիկ դրան նայում են որպես Վերջին Ժամանակներ, աշխարհի վերջի դեպքեր՝ մեռելների հարություն, Քրիստոսի երկրորդ գալուստ, վերջին դատաստան, և այլն: Բայց Աստվածաշնչի մեջ վերջաբանություն ասած բանը ոչ միայն վերջին ժամանակ է նշանակում այլ նաև Վերջնա-Կետ, ամեն անգամ երբ Աստծո դատաստանն է տեղի ունենում պատմության մեջ: Օրինակ, Նոյի ժամանակ երկիրը երկիրը դատելը Վերջնա-Կետ էր, Բաբելոնի, Ասորեստանի վրա եկած դատաստանները Վերջնակետեր են եղել: Այսօրվա մեր <<Օրենքը որպես Վերջաբանություն>> թեմայի համար եկեք կարդանք Ծննդոց 9:1-11
<< 1 և Աստված օրհնեց Նոյին և նրա որդիներին, և ասաց նրանց. Աճեցէք և շատացէք և լցրէք երկիրը. 2 և ձեր վախն ու ձեր երկյուղը երկրի բոլոր գազանների վրա և երկնքի բոլոր թռչունների վրա լինի. Նրանք երկրի վրա բոլոր շարժողների հետ և ծովի բոլոր ձկների հետ ձեր ձեռքն են տրված։ 3 Ամեն շարժող կենդանի ձեզ համար կերակուր լինի. Բանջարի խոտի պէս տվեցի ձեզ բոլորը։ 4 Միայն միսը իր կյանքով այսինքն իր արյունովը չուտէք։ 5 և ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կ’պահանջեմ, ամեն կենդանու ձեռքից կ’պահանջեմ, և մարդու ձեռքից՝ իր ընկերի ձեռքիցը մարդու կյանքը կ’պահանջեմ։ 6 Ով որ մարդու արյուն թափէ, նրա արյունը մարդով կթափվի. Որովհետև Աստծո պատկերով ստեղծեց մարդուն։ 7 և դուք աճեցէք ու շատացէք, երկրի վրա բազմացէք և նրանում շատացէք։ 8 և Աստված ասաց Նոյին և նրա որդիներին նրա հետ՝ ասելով. 9 և Ես ահա Իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ և ձեզանից հետո ձեր սերունդի հետ, 10 և ձեզ հետ լինող ամեն շնչավոր կենդանու հետ, թէ թռչունի, թէ անասունի և թէ ձեզ հետ լինող երկրի ամեն գազանի հետ, տապանիցը ելածների ամենի հետ՝ երկրի բոլոր անասունների հետ։ 11 և իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլ ևս ոչ մէկ մարմին ջրհեղեղի ջրերից չի կորչիլ, և այլևս ջրհեղեղ չի լինի երկիրը կործանելու համար>>:
Կրոնի և էթիկայի Բառարան-ի մեջ Վերջաբանության հատվածը գրվել է J. A. McCullock-Ի կողմից: Համաձայն նրա, Վերջաբանությունը վերաբերում է վերջին ժամանակների հետ: Այս հեղինակի տեսակետը լուրջ կերպով սխալ է, նրանով որ նա վերջաբանությունը սահմանափակում է միայն աշխարհի վերջին ու ոչ թէ պատմության մեջ տեղի ունեցող Աստծո դատաստաններին: Աստվածաշնչի մեջ մենք հաճախ ենք հանդիպում Վերջնակետերի, օրինակ երբ Մարգարեները խոսում են Տիրոջ Օրվա մասին, երբ Աստված Իր դատաստաններն է բերում մարդկանց ու ազգերի վրա: Երուսաղեմի կործանումը ՎերջնաԿետ էր: Հռոմի կործանումը վերջնակետ էր: Ու այդպես շարունակ մինչև մեր ժամանակները: Բայցևայնպես, վերջաբանություն բառի իր սահմանման մեջ այսպիսի մի լուրջ դեֆեկտ ունենալով McCullock-ը վերջաբանության կենտրոնական բնագավառ է տեսնում հատուցումը, Պատիժը: Հատուցում նշանակում է դատաստան, դա նշանակում է օրհնանք և անեծք: Աշխարհի բոլոր կրոնների վերջաբանությունների մեջ մի բարոյական գործոն գոյություն ունի: Որոշ կրոնների մեջ բարոյականության այս բնագավառը այնքան հսկայական տեղ է գրավում որ այն ամբողջովին ոչնչացնում է մնացած ամեն ինչը: Սրա կարևոր մի օրինակը Կարմայի վարդապետությունն է (որը գալիս է Բուդիստական հիմար կրոնից): Կարման ասում է որ աշխարհում մի-միայն հատուցում կա, անդադար, անխուսափելի հատուցում, շնորհ ու ողորմություն չկա, մի-միայն հատուցում (սա է պատճառը որ ով որ կարողանում է Բուդիստական տխմար հասարակություններից փախնի դուրս գա անմիջապես դուրս է գալիս ու տեղափոխվում է Քրիստոնեական երկրներ): Հատուցման այս վարդապետության շատ ավելի տարբերակներ կան: Պսիղո-Ստացիայի մեջ, որտեղ արարքները կշռվում են, ինչպես որ Եգիպտական մեռելների գրքի մեջ են անում, հատուցումը նրանց վերջաբանության ամբողջ էությունն ու կրոնն է: Բայց իհարկե սրանք ոչ-Աստվածաշնչային վարդապետությոններ են: Աստվածաշնչային վերջաբանությունը ուրիշ ձև է: Աստվածաշնչային վերջաբանության կենտրոնում հատուցումն է, արդարադատությունն է, արդարությունն է: Վերջաբանության համար արդարադատությունը մինչև ժամանակի վերջը հետաձգելը նշանակում է արդարադատության կործանումը պատմությունից ու ժամանակից: Սա նշանակում է աշխարհը դևին հանձնել: Սա մանավանդ տարածված է նախա-հազարամյակային վերջաբանության հավատքի մեջ, որոնք հավատում են որ աշխարհը գնալով վատանում ու վատանալու է ու արդարադատություն չի լինելու մինչև աշխարհի վերջը, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Բայց սա նշանակում է որ այս մարդիկ աշխարհը դևին են հանձնում: Սա նշանակում է որ մարդը պատմության մեջ արդարադատության ոչ մի հույս չի կարող ունենալ, մի-միայն աշխարհի վերջում է կարող հույս ունենալ արդարադատության: Սա ստեղծում է ծայրահեղ վատատեսական հավատք, հայացք, որը տանում է Ամրոցային Եկեղեցի գաղափարին, որտեղ մարդիկ նահանջում են ու սպասում աշխարհի վերջին: Բայց Աբրահամը սրանից ավելի լավ գիտեր, դրա համար նա Աստծո հետ խոսում էր հիմնված մի արմատական հավատքի վրա: <<Մի՞թէ ամբողջ երկրի դատավորը ճիշտ չպետք է անի>>: Երբ Աբրահամը այս հարցը տվեց նա չասաց <<Մի՞թէ ամբողջ երկրի դատավորը ժամանակների վերջում ճիշտ չպետք է անի>>, ո՛չ, Աբրահամը հարցնում էր <<հիմա և այստեղ>>, պատմության մեջ, ժամանակի ընթացքի մեջ, <<Մի՞թէ ամբողջ երկրի դատավորը ճիշտ չպետք է անի>>: Պողոս առաքյալը մեզ ասում է որ հատուցումը պատմության մեջ հաստատուն, հաստատակամ ուժ է, նա Գաղաթացի 6:7-ում ասում է, <<Չխաբնվեք, Աստված չի ծաղրվի: Քանի որ այն ինչը որ մարդ ցանում է նա դա էլ կհնձի>>, սա շարունակական գործընթաց է: Պատմության մեջ արդարադատություն կա, ամբողջ պատմությունը շարժվում է հաստատելու Աստծո արդարադատությունը: Մի կողմից մենք ունենք ավետարանչություն, մարդկանց Քրիստոսին դարձնելու համար, մյուս կողմից էլ դարձի եկած մարդկանց Աստված օգտագործում է որպեսզի նրանք արդարադատություն անեն երկրի վրա:
Երբ Աստծո վերջաբանությունը, վերջը, նախաջրհեղեղային աշխարհի վրա եկավ, դա պատմությունը չավարտեց, ու դա ոչ էլ հատուցումը վերջացրեց պատմության մեջ: Աստված միայն խոստացավ որ մեկ այլ համաշխարային ջրհեղեղ չի լինի: Նա չասաց որ մեկ այլ դատաստան չի լինի, Նա ուղղակի ասաց որ այլևս այդպիսի ջրհեղեղ չի լինի: Հատուցումը/Պատիժը պետք է շարունակվեր ուրիշ ձևերով: Ավելին, Աստված մարդուն բարոյական պատասխանատվության ենթարկեց սխալ վերջաբանության համար ասելով, <<Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդով պիտի թափվի>>: Ու կենդանի անասունը որը մարդ է սպանում պետք է սպանվի, ու բոլորից այս արյունահանցանքը պահանջվելու է (Ամերիկայում մինչև հիմա շատ նահանգներում օրենք կա որ մարդ սպանող կամ նույնիսկ մարդու վրա հարձակվող ու մարդուն վիրավորող կենդանի անասուններին սպանում են, օրենքով): Սա վերջաբանություն է, հատուցում է, իսկ վերջաբանությունը իր էությամբ հատուցում է: Եթե գործադրվող վերջաբանությունը, հատուցումը, արդարադատությունը աշխարհից վերացվի, այդ դեպքում աշխարհը դժոխքի կվերածվի, ավելի ճիշտ, աշխարհը դժոխքից էլ ավելի վատ տեղի կվերածվի, քանի որ այդ դեպքում արդարները շրջապատված կլինին դժոխքով, առանց արդարադատության: Ու տխուր փաստն այն է որ շատ եկեղեցի հաճախողներ կան որոնք (իրենց այլասերված վերջապանական հավատքով) այնպես են անում որ աշխարհը դժոխքի վերածվի: Նրանք մեզ ասում են որ արդարադատության համար գործ անելը մեր պատասխանատվությունը չէ, դա աշխարհիկ գործ է, նրանք ասում են որ իրենք միայն հոգիների փրկությունով են զբաղված, արդարության ու արդարադատության համար աշխատանք տանելը այս աշխարհում անհույս է (ըստ նրանց հավատքի), դա միայն կարող է գալ Քրիստոսի երկրորդ գալուստով, երբ պատմությունը վերջանա: Բայց մենք այս համարներում պարզ կերպով տեսնում ենք հատուցման օրենքը, կամ, վերջաբանությունը պատմության մեջ: Սա ամբողջ աստվածաշնչի մեջ է մեզ տրված, մեզ սա մասնավոր կերպով ասվում է Ելից 21.28-31-ում, որտեղ մեզ ասվում է որ ամեն մարդ ամեն հանցանքի համար պետք է հատուցում անի: Եթե մարդ հարյուր հազար դրամ է գողացել ապա նա պետք է երկու հարյուր հազար վերադարձնի (այս դեպքերում Աստվածաշունչը ոչ մի դեպքում բանտ ու ազատազրկում չի նշանակում գողացողի համար, բանտերն ու ազատազրկելը հեթանոսական հասարակությունների չափանիշներն են), ու որոշ դեպքերում պետք է չորս կամ հինգ անգամ ավել վերադարձնի, նայած թէ հանցանքը ինչպիսին է: Մարդասպանության համար մահապատիժը հատուցում է: Աստվածաբան Ստագերսը Ծննդոց գրքի իր մեկնաբանության մեջ ասում է որ <<Աստծո օրենքից այնպես է երևում որ կարծես թէ մարդասպանը Աստծո կառավարության դեմ հարձակում է գործել, ուստի նա աստվածային կամքի պաշտպանությունից դուրս է գտնվում>>: Բոլոր մարդիկ արդարադատության համար պատասխանատվություն ունեն: Թափված արյան համար չհատուցված արյունը այդ հանցանքը բոլորի վրա է դնում: Աստված Նոյից ու բոլոր մարդկանցից արդարադատության կատարում է պահանջում, այլապես Աստված նրանց վրա կբերի հատուցում: Մենք կամ կամավոր կերպով վերջաբանություն ենք գործադրելու մեր աշխարհում, կամ էլ Աստված Իր վերջաբանությունը մեզ վրա է գործադրելու: Այս համարներում Աստված դա է ասում: Ի՞նչն է պատճառը որ եկեղեցին այս ճշմարտությանը չի հնազանդվում, չի ուզում լսել: Արդարադատությունը հատուցում է, իսկ Աստծո օրենքը գործադրված վերջաբանություն է: (Երբ պետական աշխատող Զաքևոսը Հիսուսին ասում է որ ումից փող է գողացել նրանց չորս անգամ հատուցելու է նա այստեղ վերջաբանություն է գործադրում): Աստվածաշնչում մեզ տրված օրենքի ամբողջ իմաստը դա է: Այն հոգին որ մեղք է գործում պիտի մեռնի: Արա այսպես և դու կապրես, արա այնպես ու դու կմեռնես: Օրենքը գործադրված վերջաբանություն է: Բայց մեր օրերում մարդիկ մտածում են թէ վերջաբանությունը պատից կախած աղուսյակներ ու նկարներ են որ ժամանակագրական կարգով ցույց են տալիս իրենց հավատացած աշխարհի վերջը, ու նմանատիպ անհեթեթություններ, բայց Աստվածաշնչի մեջ վերջաբանության կենտրոնական բաներն են հատուցում, արդարադատություն, արդարություն: Եթե մենք Աստծո օրենքը մերժենք ապա մեզ մնում է միայն վերջին ժամանակների արդարադատություն, ու մենք ուրանում ենք այն փաստը որ պատմության մեջ արդարադատություն կա ու Աստված պատմության մեջ ակտիվ կերպով ներգրավված է (Աշխարհը ժամացույցի նման մի բան չի որ Աստված ստեղծել է ու լարել է ու թողել գնացել է, թողնելով որ ժամացույցը ինքն իրեն աշխատի): Ծննդոց 9.5-6-ում ուրիշ բաներից բացի երկու հիմնական փաստ է հիմնադրվում: Առաջինն այն է որ բոլոր կյանքը Աստծո կողմից է ստեղծվել, կյանքը պետք է համարվի որպես Աստծո սեփականություն և ենթակա է Աստծո օրենքներին: Մարդու կյանքը մասնահատուկ ձևով է արժեվորվում քանի որ մարդը Աստծո պատկերով է ստեղծվել: Աստծո պատկերի դեմ որևէ օրինազանցությունը Աստծո գերիշխան օրենքի խախտում է: Մարդասպանությունը (ի միջի այլոց ինքնասպանությունն էլ մարդասպանություն է) նախաենթադրում է որ մարդը իրավունք ունի կառավարելու մարդու կյանքը Աստծո իշխանությունից դուրս: Երկրորդ, մարդը պատասխանատվություն ունի որպես քարոզիչ, որին Աստված է ստեղծել որ նա Աստծո օրենքը պահպանի: Աստծո վերջաբանությունը՝ հատուցումը, արդարությունը, արդարադատությունը, պետք է մարդու վերջաբանությունը լինի: Աստծո օրենքն ու վերջաբանությունը պետք է նաև մարդունը լինի: Ավելին, Ծննդոց 9.2-6-ում մենք մեկ այլ փաստ ունենք որը աստվածաբան Bazel F C Atkinson-ն է նկատել, ասելով, <<Սա դատավորի պահանջն է, ու այս համարներով մենք աստվածաշնչի ամենասկզբնական ժամանակների օրինակն ունենք որտեղ Աստված ներկայացվում է որպես գերագույն դատավոր և օրենք տվող: Մարդը, որպես բարոյական էակ, պատասխանատու է Աստծո առջև որպես դատավորի առջև, ու դա սխալ գաղափար է երբ մարդիկ ենթադրում են որ այս պատասխանատվությունը ու հարաբերությունը երբևէ կարող է անհետանալ: Ավետարանը մեզ չի ասում որ Աստված դադարել է դատավոր դառնալուց, բայց այն մեզ ասում է որ Աստծո արդար պահանջը, որպես դատավոր, բավարարվել է մեզ համար Հիսուս Քրիստոսով>>: Օրենքը ոչ միայն գործադրված վերջաբանություն է, բայց օրենքը նաև դատավոր է: Ինչ իմաստ ունի դատավորներ ունենալ եթե մենք չենք հավատում վերջաբանությանը, ժամանակին ու պատմությանը: Ի՞նչն է պատճառը որ մենք եկեղեցիներում դատարաններ ու խորհուրդներ ու սեսիաներ ունենք որոնք դատում են նրանց ովքեր հանցանքներ են գործում, եթե գործադրված վերջաբանություն չլիներ (Ռշտունին այստեղ Ամերիկայի պահպանողական Երեցական եկեղեցու հարանվանության մասին է խոսում: Հայ բողոքական եկեղեցիներում եկեղեցական դատարանների ու խորհուրդների ու սեսիաների գաղափար նույնիսկ չկա քանի որ հայ բողոքական եկեղեցիները Ամերիկյանից մի քանի հարյուր տարի հետ են: Օրինակ, Ամերիկյան Երեցական հարանվանության եկեղեցիներում եթե մեկը լուրջ (անապաշխարհ ու չհատուցված) հանցանքի ու մեղքի մեջ է ապրում ու նրան իր եկեղեցուց դուրս են հանել, ոչ մի ուրիշ Երեցական եկեղեցի նրան թույլ չի տա որ նա անդամ դառնա կամ հաղորդության մասնակցի իրենց եկեղեցում մինչև նա չհատուցի ու այդ խնդիրները չլուծի ու չապաշխարի իր մեղքից): Մենք պարտականություն ունենք որ արդարադատության համար գործենք պատմության մեջ, ու պատմության մեջ արդարադատություն սպասենք, ու Աբրահամի հետ ասենք <<Մի՞թէ բոլոր երկրի դատավորը ճիշտ/արդար չի անի>>: Ով որ չի հավատում գործադրված վերջաբանությանը Աստծո դեմ մեղք է գործում: Նրանք չեն հավատում որ Աստված արդար դատավոր է: Քրիստոսում մենք անօրեններից փոխվել դարձել ենք օրենքի բարեկամներ, օրենքի համար աշխատողներ, արդարադատության աշխատողներ: Մեր դատավորը նաև մեր Տերն ու Փրկիչն է, ու մենք գործում ենք որ պահպանենք Նրա օրենքի կարգերը: Ծննդոց 9.5-6-ի իր մեկնաբանության մեջ Լութերը ասել է որ <<այս օրենքի հրատարակման նպատակն այն է որ այն մարդուն դրդի որ մարդ գործի>>: Լութերն ասել է որ այս համարներում պետությունն է հիմադրվել պատմության մեջ առաջին անգամ, քաղաքացիական կառավարության նպատակը արդարադատություն գործադրելն է, ու որպես այդպիսին, պետությունը հանդիսանում է որպես Վերջաբանական հաստատություն: Աստված պետության հաստատությունը հիմնադրել է այն նպատակով որ պետությունը հատուցում ու արդարադատություն գործադրի (Աստված երեք հաստատություն է հիմնադրել, Ընտանիք, Եկեղեցի, և Պետություն, իրենց յուրահատուկ պատասխանատվություններով ու դերերով: Օրինակ, մարդասպանին կամ բռնաբարողին մահապատժի ենթարկելը Ընտանիքի կամ Եկեղեցու գործը չէ, դա Պետության պատասխանատվությունն է: Երեխաներին կրթություն տալը Պետության գործը չէ, դա Ընտանիքի գործն է: Հաղորդություն ու մկրտություն անելը Պետության կամ Ընտանիքի գործը չէ, դա Եկեղեցու գործն է: Սրանք ուղղակի մի քանի օրինակներ են ամեն հաստատության դերերի): Մեր ժամանակների խնդիրն այն է որ ժամանակակից պետությունը ինքը իրեն Մեսիայի տեղ է դրել, ու ոչ թէ որպես իրական Մեսիային ծառայող ենթակա: Օրինակ, երեխաներին կրթություն տալու գործը երբ պետությունն է անում պետությունը այստեղ միսիոներական գործ է անում, որը պետության իրավունքներից դուրս է: Այստեղ հսկայական տարբերություն կա: Ու տխուր փաստն այն է որ չափից դուրս շատ Լռեկյաց ու բարեպաշտապաշտ հավատացյալներ իրենց ձեռքերը ծալել նստել են ու ասում են որ միայն Քրսիտոսի երկրորդ գալուստից հետո է լինելու արդարադատություն: Հապա ինչու՞ էր Աստված հիմնադրում պետությունը: Հապա ինչու՞ է Աստված հիմնադրել եկեղեցին եթե այն չի ուզում տղամարդկանց ու կանանց Քրիստոսի փրկող գիտելիքին բերի ու նրանց արդարադատության, հատուցման, արդարության գործիքներ դարձնի: Երբ Տեր Հիսուսը մեզ մեծ հանձնարարությունը տվեց ասելով որ գնացեք ու բոլոր ազգերից աշակերտներ դարձրեք, Հիսուսը այստեղ վերջաբանական հրաման է տալիս, ՎերջնաԿետի հրաման է տալիս, ինչպես նաև վերջին ժամանակի հրաման է տալիս: Ծննդոց 9.5-ում <<Պահանջել>> բառը դատական բառ է: Աստված, որպես մեր գերագույն դատավոր մեզնից պահանջու՛մ է որպեսզի մենք ապրենք ու գործենք Իր Վերջաբանության, Իր Էսկատոնի համար, Իր վերջնակետի համար, ինչպես նաև Իր վերջին ժամանակի համար:
Այսպիսով, Վերջաբանությունը նշանակում է արդարադատություն, ու դա նշանակում է որ արդարադատությունը պատմության մեջ մեր վերջնակետը պետք է լինի, ինչպես նաև մեր վերջին ժամանակի հաղթանակը պետք է լինի: Վերջաբանությունը օրենքից անբաժանելի է: Անտինոմիանները (նրանք ովքեր օրենքին դեմ են, ովքեր մտածում են որ շնորհը օրենքի դեմ է) արդարադատությունը որպես պատմության ՎերջնաԿետ ուրացել են: Նրանք մերժում են այն որ արդարությունը ժամանակի ու պատմության մեջ պետք է մարդու համար որպես հիմնավոր նպատակ լինի: Ամովսը 5.24-ում ասում է, <<24 Բայց թող դատաստանը (իրավունքը) hորդէ ջրի պէս, և արդարությունը վարար գետի պէս>>, իսկ Եսայի 26.9բ -ն ասում է <<երբ որ Քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի բնակիչները արդարություն են սովորում>>: Մենք պարտավորված ենք արդարություն, արդարադատություն սովորելու: Մենք չենք կարող Աստծո դատաստանները կիրարկել եթե մենք աշխարհը դևին հանձնենք: Իսկ ովքե՞ր են Տիրոջմով օրհնվածները, նրա՛նք ովքեր քաղցում ու ծարավում են արդարության համար: Արդարության համար քաղցալն ու ծարավելը նշանակում է ծարավել ու քաղցալ ու աշխատել հանուն կիրառական վերջաբանության: Օրենքը վերջաբանություն է, կիրառական վերջաբանություն է: Սուտ վերջաբանությունը միայն ողբերգությունն է տեսնում որպես պատմության վերջնակետ, ոչ թէ արդարադատությունը: Ու այս հավատացյալները աղետները/ողբերգությունները տեսնում են որպես վերջին ժամանակի նշաններ, ու համապատասխանաբար Աստծո խոսքն են աղավաղում ու այլասերում: Սրանք Աստծո վերջաբանությունը/Էսկատոնը տեսնում են որպես միայն դժբախտություն ու վիշտ ու ողբերգություն, ու ոչ թէ արդարադատություն: Այս վերջերս (Ռշտունին այս ուսուցումները 1980-ական թվերի սկզբներին է արել) Ադվենտիստների հրատարակած <<(Վերջին) Ժամանակի Նշանները>> (Sign of the Times ) ամսաթերթը մի հոդված ուներ Երկրորդ Գալուստի վերաբերյալ, ու սա նրանք տպագրել ու անվճար ամեն թաղամասներում մարդկանց էին բաժանում, ոչ միայն Ադվենտիստներին այլ նաև Լութերաններին ու Մկրտական Բապտիստներին ու մնացած բոլոր հարանվանություններին: Այդ հոդվածը մի քանի աղոտ նշաններ էր տալիս որ աշխարհը իր վերջին է գալիս: Ադվենտիստների այդ հոդվածի մեջ նշված յուրաքանչյուր նշան կարող է մարդկային պատմության մեջ որևէ ժամանակի համար ճիշտ լինի: Այդ հոդվածի մեջ նրանք ասում էին որ Վերջին օրերը նախանշվելու են
- Հարստություն դիզելով, կներեք բայց սա ամեն ժամանակներում է այսպես եղել,
- Գործազրկության խնդիրներով, կներեք բայց պատմության մեջ երբ է եղել որ աշխատանքի խնդիր չի եղել
- Պատերազմների նախապատրաստությամբ, սա պատմության մեջ անդադար փաստ է եղել
- Զինաթափության միջազգային բանակցություններ, կներեք բայց նետ ու աղեղի ժամանակներից սկսված մարդիկ զինաթափության մասին են խոսել
- Արևելքի արթնացումով,
- Գիտելիքի աճումով, կներեք բայց գիտելիքը աճել է մարդկության պատմության առաջին օրից, երբ Աստված Ադամին ստեղծեց ու պարտեզի մեջ դրեց
- Խռովություններ և խառնակություններ, կներեք բայց մեղքով լցված աշխարհից ուրիշ ի՞նչ եք սպասում
- Հաճոյապաշտության հետևից ընկնել մոլեռանդությամբ, ու սա նորությու՞ն է,
- Կրոնական թերահավատություն, կներեք սա մե՞ր օրերում է սկսվել միայն
- Զայրույթ և մարմնական այլասերվածություն, կներեք բայց մարդիկ սպասել են մինչև քսաներորդ դա՞րը որպեսզի այլասերվեն ու հարբեցողությամբ զբաղվեն և այլն:
- Աստվածաշնչի ճշմարտություններից հեռացում: Սա իմ կարծիքով Ադամից է սկսվել ու մինչև այժմ շարունակվում է
- Աշխարհի փչացում և հոգևորության անկում, այստեղ էլ նորություն չկա
- Վերջին օրերը լինելու են աննախադեպ ճանապարհորդության օրեր: Կներեք բայց մարդկությունը սկսեց ճանապարհորդել երբ Կայենը իր ընտանիքից հեռացավ ու սկսեց թափառել Եդեմից արևելք
- Կործանարար երկրաշարժեր, ցունամիներ և այլն: Կներեք բայց երկրաշարժերն ու ցունամիները երեկ չեն ծնվել:
- Կործանարար բզեզներ և բլոճներ և այլն: Մենք շատ ավելի վատ բաներ ենք տեսել մեր օրերում:
- Աճող ու տարածվող անօրենություններ: Այստեղ ոչ մի նոր բան չկա:
- Արյունահեղ հանցագործություններ: Կներեք բայց ես ավելի լավ է այս ժամանակների հանցագործությունների ժամանակ ապրեմ քան թէ մի քանի դար առաջվա հանցանքներով լի հասարակության մեջ:
- Ամուսնալուծությունների աճ: Այդ դեպքում աշխարհը պետք է վերջանար մի քանի անգամներ ու ոչ թէ մի անգամ:
- Տիրոջ գալուստին ծաղրանքով վերաբերվել: Մարդիկ առաքյալների օրերում էին ծաղրում:
- Հոգիների հետ կապնվել այն աշխարհում, բախտ նայողներին այցելելով: Մենք այսպիսի բաների հանդիպում ենք նույնիսկ Հին Կտակարանի մեջ հազարավոր տարիներ առաջ:
- Սուտ հրաշքներ: երեք հազար տարի առաջվա Եգիպտոսն ուներ այսպիսի բեներ:
- Լիքը սուտ կրոնների ծլում: Պատմության մեջ ե՞րբ է եղել որ սուտ կրոնները չեն ծլել:
Ադվենտիստների վերը նշված այս պատճառները կարող ենք պատմության շատ ժամանակահատվածներում գտնել, ոչ թէ միայն մեր ժամանակներում, ու անցյալ պատմության մեջ շատ ավելի ուժգին ձևով քան թէ մեր օրերում է: Մարդիկ Աստվածաշնչի այս համարներից շատերը սխալ ու աղավատաղված ձևով են ներկայացնում: Սրանք աստվածաշնչի մեկնաբանություններ չեն, սրանք երազներով մտածող մարդկանց մտքերն են: Ու մարդիկ հաճախ են տրվում այսպիսի երազային մտածելակերպին, մանավանդ անհավատներն ու տհաս հավատացյալները: Տխուր փաստ է երբ Աստվածաշունչը վերա-մեկնաբանվում է երազային մտածելակերպի ձևով: Մեր ժամանակների բողոքականության մեծ մասը, որը երազային հետաքրքրություններով է խրված կանխատեսական մարգարեությունների մեջ, իրենից ներկայացնում է աստվածաբանական իմպոտենտություն, ու ոչ թէ բանականություն:
Ի հակադրությում ժամանակակից անպտուղ բողոքականության մեծ մասին, Պողոս առաքյալը մեզ տալիս է ամբողջական հաղթանակի կանխատեսություն, որը նախորդելու է վերջին ժամանակին, Քրիստոսի Երկրորդ գալուստին: 1 Կորնթ 15.24-26-ում նա ասում է որ <<և հետո գալու է վերջը, երբ որ Նա (Քրիստոսը) թագավորությունը Աստուծուն և Հորը հանձնի. Երբ որ Նա կ’խափանէ ամեն իշխանությունը և ամեն պետությունը և զորությունը։ 25 Որովհետև պէտք է որ Նա թագավորէ (թագավորը հիմա,այստեղ, ու ոչ միայն ապագայի ինչ որ գոյություն չունեցող հազարամյա ժամանակաշրջանում), մինչև որ բոլոր թշնամիներին իր ոտների տակ դնէ։ 26 Վերջին թշնամին՝ որ կ’խափանվի՝ մահն է. Վասնզի ամեն բան հնազանդեցրեց Նրա ոտների տակ>>: Վերջաբանություն նշանակում է հատուցում, Ժամանակի և Պատմության մեջ, ու վերջաբանությունը վերցնել ու դրան ուրիշ իմաստ տալ նշանակում է Աստծո խոսքը աղավաղել ու Տիրոջ դեմ մեղք գործել:
Եկեք Աղոթենք:
Քո Խոսքը ճշմարտություն է ով Տեր, ու Քո Խոսքը մեզնից պահանջում է որ մենք աշխատենք արդարության, արդարադատության համար, մեր ժամանակների չարագործների դեմ հատուցման համար: Ուստի մեզ Քո օրենքի մարդիկ դարձրու, Քո նպատակների մարդիկ դարձրու մեզ, որպեսզի մենք Քո օրենքի խոսքը կիրարկենք կյանքի ու մտքի ամեն բնագավառներում, որպեսզի արդարությունը հոսի մեր հասարակության երակների միջով, եկեղեցու ու պետության միջով, մեր անձերի ու ընտանիքների միջով, որպեսզի այս աշխարհի ծայրի թագավորությունները դառնան մեր Տիրոջ թագավորությունը, ու մեզ այս նպատակի համար օրհնիր, Հիսուսի անունով, Ամեն:
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Հարց: Դուք Երուսաղեմի ու Հռոմի կործանումը բերեցիք որպես վերջաբանության օրինակներ: Վերջաբանության ի՞նչ օրինակ եք կարող բերել մեր ժամանակների համար: 20-րդ դարի Համաշխարային պատերազմնե՞րը:
Պատասխան: Այո, երկու համաշխարհային պատերազմները պետապաշտության կործանման սկիզբն է նախանշում: Կամ այն տնտեսական կործանումը որ մեզ, Ամերիկայի վրա է գալիս հիմա, սա դատաստան է մեր ժամանակների վրա, վերջաբանություն է: Եթե 1400-1600 թվերին Եվրոպայից Ամերիկա գալացող պիլգրիմները Ադվենտիստների կամ Բապտիստների ու մնացած ժամանակակից հավատացյալների վերջաբանության ձևով մտածեին ապա նրանք հենց Եվրոպայում էլ կմնային, բռնատիրական կարգերի ներքո, ու կսպասեին երկրորդ գալուստին: Նրանք չէին ասի <<Եկեք գնանք ու մի նոր Ամերիկա երկիր կառուցենք Քրիստոնեական կարգերով>>: Այդպիսի մտածելակերպը աշխարհը խավարի ուղղությամբ է տանում: Ամերիկա եկող Պիլգրիմները վերջաբանություն էին գործադրում: Մեր ժամանակներում եկեղեցիները հրեշային ձևով օրենքը Աստծուց առանձնացրել են ու դարձել են մարդու ստեղծած հումանիստական աշխարհիկ օրենքներին, ու նրանք օրենքը բաժանել են օրենքի վերջաբանական նպատակից, ու երբ սա է պատահում հասարակության կործանումն է սկսվում:
Հարց: Կարող ե՞նք ասել որ քսաններորդ դարում այդքան հսկայական համաշխարային պատերազմների բռնկումն ու այդքան մարդկանց սպանվելը այն պատճառով է որ մարդիկ շատ անմեղ մարդիկ էին սպանել հասարակության մեջ ու Աստված այդ ժողովուրդների վրա դատաստան էր բերում նրանց սպանելով:
Պատասխան: Ոչ: Գիտեք, տարբերություն կա <<արդար մարդ>> կոչվածի մեր հասկացության և Աստծո հասկացության միջև: Մենք սովորաբար մտածում ենք որ եթե մեկը ոչ ոքի չի անհանգստացրել, ոչ ոքից չի գողացել, չի սպանել, այդ դեպքում նա արդար է: Նա միգուցե մեկ կամ երկու անգամ իր հարևանի կնոջն է ցանկացել, բայց գիտեք, դա <<անվնաս>> մի բան է: Ուստի նա հիմնականում բարի ու լավ մարդ է: Ժամանակակից աշխարհը մարդուն այսպես է դատում: Սա լավ քաղաքացի է: Բայց Աստծո աչքերին մենք արդար ենք, արդարադատ ենք, անմեղ ենք երբ մենք դրականորեն ակտիվ գործ ենք տանում արդարության համար (ի հակադրություն վերը նշված պասիվ մարդկանց): ԻՆչպես Եզեկիելն է ասում, <<Դուք անմեղ եք այս մարդկանց արյունից միայն երբ դուք իմ օրենքը վկայեք, միայն երբ իմ օրենքը հայտարարեք, դրանից հետո դուք կլինեք անմեղ նրանց արյունից: Նրանց իմացացրեք թէ Իմ օրենքն ու Իմ խոսքը ինչ է>> (Եզեկիել 3 ??). Մեր ժամանակներում մենք անբան մարդուն նայում ենք որպես անմեղ մի մարդ, ու նրան խղճում ենք քանի որ պատմության դատաստանը նրանց ծանրաբեռնել է (անդազան է արել, դրա համար են նրանք ապուշացած անբան ձևով նստել ու ոչինչ չեն անում, տեղներից չեն շարժվում: Սա հայ երգիչների ու երգչուհիների ապուշ տխուր մելամաղձոտ երգերի մեջ է հաճախ երևում: Այս պատճառով է որ առողջ ու հասուն հավատացյալը ժամանակակից կտցրած հայ երգիչների երգերը լսելուց պիտի խուսափի, դրանցից զզվի): Բայց անբան մարդիկ Աստծո աչքին արդար չեն, նրանք վճարելու են իրենց լռության համար:
Հարց: Ավետարանչական եկեղեցու մեծ մասը հավատում է նախա-հազարամյակային վերջաբանությանը, որ երկրորդ գալուստը մոտ է ու ամեն ինչ շուտով վերջանալու է: Ինչպե՞ս ենք կարող բացատրել այն փաստը որ սրանցից մեծ մասը ներգրավված են Քրիստոնեական կրթության գործի մեջ, որը դրական գործունեություն է:
Պատասխան: Մեր ժամանակներում շատ քրիստոնեական շրջանակներում մենք տեսնում ենք զարթոնք, մարդիկ իրենց քնից զարթնում են որպեսզի դիրքավորվեն ու դիրքերը պահեն, ու կիրառական վերջաբանությամբ զբաղվեն: Նրանցից շատերը որոնք դատարաններ են գնում ու պետությանն ու անհավատներին են հաշվետվության կանչում նախահազարամյակային հավատացյալներ են, բայց նրանք սկսել են մեր օրերի կարիքը տեսնել, որ պետք է պայքարել, ու նրանցից ոմանք սկսել են այդ վատատեսական նախա-հազարամյակային հավատքից դուրս գալ ու հետ-հազարամյակային հավատք որդեգրել, ըստ որի մենք կարող ենք ամեն ինչ փոխել Հիսուս Քրիստոսի համար ու այլևս աշխարհը դևին չհանձնել ու հաղթական լինել:
Մենք հաճախ մոռանում ենք որ անցյալ պատմության մեջ վանականների ու կուսակրոնների անապատի մեջ քաշվելը, ժողովրդից հեռանալը քրիստոնեական շարժում չի եղել: Նրանցից առաջ հեթանոս ճգնավոր/մենակյացներն են դրանով զբաղվել: Մարդիկ ովքեր զզվել էին աշխարհից ու հայտարարում էին որ աշխարհում ոչ մի հույս չկա: Այս մարդիկ հոգնել էին հանցավոր զգացմունքներ ունենալուց ու գնում էին անապատի մեջ այն հույսով որ անջատվեին ու այլևս հանցավոր զգացմունքներ չունենային: Այդ մարդիկ աշխարհից ու մեղքից փորձում էին փախնեին, ու ոչ թէ դրանց հաղթահարել, դրանց պատմության մատնել: Այդ մարդկանցից ոմանք հավատացյալ էին դարձել, բայց այս շարժումը հիմնականում պատմությունից նեո-պլատոնական փախուստ տալու մի ձև էր: Այս ճգնավորական շարժումները սկսվելուց շատ դարեր հետո էր որ նրանց առաջնորդներից մեկը, Սուրբ Բենեդիկտը, այդ շարժմանը գործնական ընթացք տվեց, ասելով որ <<մենք այլևս աշխարհից չենք նահանջելու, մենք սկսելու ենք գործել>>: Սրա արդյունքում գյուղատենտեսության և առևտրականության հայտնագործություններ անող կենտրոններից մեկը վանական կարգերն էին:
Մեր ժամանակն ավարտված է, եկեք աղոթքով եզրափակենք:
Մենք Քեզ շնորհակալ ենք Հայր մեր որ մեզ կանչել ես լինելու Քո ժողովուրդը, որ մեզ առաքելություն ես տվել քո նպատակները ու վերջնակետերը պատմությանը կիրառելու, ուստի մեզ դրա համար զորացրու որ Քրսիտոսում նվաճողներ ու ավելին լինենք, որի անունով էլ աղոթում ենք: Ամեն: